Ջո Բայդեն

ԱՄՆ 46-րդ նախագահը՝ Դեմոկրատական կուսակցությունից։

Ծնվել է 1942 թվականի նոյեմբերի 20-ին, ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում։ Ամերիկացի քաղաքական գործիչ է, 2009 թվականի հունվարի 20-ին դարձել է Միացյալ նահանգների փոխնախագահը։ Մինչ փոխնախագահ դառնալը՝ նա սենատոր է եղել Դելավեր նահանգից՝ 1973-2009 թվականներին։ Նա ԱՄՆ դեմոկրատական կուսակցությունից առաջադրվել է 2020 թվականի նախագահական ընտրություններում՝ ընդդեմ գործող նախագահ Դոնալդ Թրամփի եւ նոյեմբերի 7-ին` վերջնական արդյունքներով ընտրվել է ԱՄՆ-ի նախագահ։

Սովորել է Դելավերի համալսարանում՝ ստանալով իրավաբանի մասնագիտություն։ 1970 թվականին ընտրվել է Նյու Քասլի շրջանի խորհրդում եւ դարձել վեցերորդ ամենաերիտասարդ սենատորը ԱՄՆ-ի պատմության մեջ, երբ 1972 թվականի ԱՄՆ-ի սենատորների ընտրություններում հաղթեց Դելավերում։ Բայդենը երկար ժամանակ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ է եղել, նաեւ հանձնաժողովի նախագահ։ Նա դեմ էր 1991 թվականի Իրաք-քուվեյթյան պատերազմին, սակայն կողմ էր ՆԱՏՕ-ի ընդարձակմանը՝ դեպի Արեւելյան Եվրոպա եւ նրա ներքաշմանը 1990-ականների Հարավսլավիայի պատերազմներին։ Նա կողմ էր 2002 թվականի Իրաքի պատերազմի բանաձեւին, բայց դեմ էր 2007 թվականին Իրաքի պատերազմում ԱՄՆ զորքերի ավելացմանը։ Բայդենը ղեկավարել է Սենատի դատական ​​հանձնաժողովը՝ 1987 թվականից մինչեւ 1995 թվականը, զբաղվել թմրանյութերի քաղաքականությամբ, հանցագործությունների կանխարգելմամբ եւ քաղաքացիական ազատությունների խնդիրներով։ 

Բայդենը վերընտրվել է Սենատում վեց անգամ եւ հրաժարվել Սենատորի պաշտոնից 2008 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու համար՝ որպես Բարաք Օբամայի փոխնախագահ։ Օբաման եւ Բայդենը վերընտրվել են 2012 թվականին։ 

«ՀԱՄԱՍ-ը և Պուտինը տարբեր սպառնալիքներ են ներկայացնում, բայց նրանք ընդհանուր մի բան ունեն...». Բայդենը կոչով դիմեց ամերիկացիներին
 |amerikayidzayn.com|

«ՀԱՄԱՍ-ը և Պուտինը տարբեր սպառնալիքներ են ներկայացնում, բայց նրանք ընդհանուր մի բան ունեն...». Բայդենը կոչով դիմեց ամերիկացիներին |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com: Իսրայելից ԱՄՆ վերադառնալուց անմիջապես հետո, Իսրայել- ՀԱՄԱՍ հակամարտության հոկտեմբերյան մեկնարկից մոտավորապես երկու շաբաթ անց ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դիմեց ԱՄՆ-ի քաղաքացիներին: Նախագահի ավելի քան տասնհինգ րոպեանոց ելույթի կենտրոնում՝ մեկ ռուս-ուկրաինական պատերազմն էր, մեկ՝ Իսրայել-Համաս հակամարտությունը: «Համասը և Պուտինը տարբեր սպառնալիքներ են ներկայացնում, բայց նրանք ընդհանուր մի բան ունեն»,- վստահ է ԱՄՆ-ի նախագահը. «Նրանք երկուսն էլ ցանկանում են ամբողջությամբ ոչնչացնել հարևան ժողովրդավարությունը...»: ԱՄՆ-ից աշխարհագրորեն շատ հեռու թվացող այս հակամարտություններում Իսրայելի ու Ուկրաինայի հաջողությունը կենսական նշանակություն են ԱՄՆ ազգային անվտանգության համար, կարծում է ԱՄՆ -ի նախագահը. «Պատմությունը ցույց է տվել, երբ ահաբեկիչներն ու բռնակալներն անպատիժ են մնում, նրանք ավելի շատ քաուս ու մահ են բերում»,- վստահեցրել է նախագահ Բայդենը՝ հավելելով. «Իրանը աջակցում է Ռուսաստանին Ուկրաինայոււմ ու աջակցում է ՀԱՄԱՍ-ին, մենք նրանց պատախանատվության կենթարկենք»: «Ահա թե ինչու վաղը ես պատրաստվում եմ Կոնգրես ուղարկել հրատապ բյուջետային հարցում՝ ֆինանսավորելու Ամերիկայի ազգային անվտանգության կարիքները, որոնք պետք է աջակցեն մեր կարևոր գործընկերներին, այդ թվում՝ Իսրայելին և Ուկրաինային: Դա խելացի ներդրում է, որը սերունդների անվտանգության համար է վճարվում», - ուղերձում նշել է Բայդենը: «ՀԱՄԱՍ-ը չի ներկայացնում Պաղեստինի ժողովրդին», վստահ է ԱՄՆ -ի նախագահը. «Համասը պաղեստինցիներին օգտագործում է որպես կենդանի վահան, և այդ մարդիկ տառապում են նրանց պատճառով»: Նախագահ Բայդենը վստահեցրեց նաև՝ Գազայում ապրող մարդիկ մարդասիրական օգնության, սննդի և դեղորայքի կարիք ունեն, և իր այցի շրջանակում Իսրայելի ու Եգիպտոսի ղեկավարության հետ համաձայնության է եկել՝ ՄԱԿ-ը օգնություն կուղարկի Գազայի գոտում ապրողներին: Հիշեցնենք, որ նախագահը ուղերձով դիմեց Վաշինգտոնից՝ Սպիտակ տան խորհրդանշական օվալ սենյակից, որտեղից նա սովորաբար դիմում է երկրի համար հատուկ նշանակություն ունեցող հարցերին անդրադառնալիս: Սա այս տարի նման ձևաչափով Բայդենի երկրորդ ուղերձն էր: Նախագահը դիմել էր ամերիկացիներին նաև այս տարվա հունիսին՝ պետական պարտքի շուրջ առաջացած ճգնաժամի ժամանակ:
09:50 - 20 հոկտեմբերի, 2023
Բայդենը հայտարարել է Գազային և Հորդանան գետի Արևմտյան ափին 100 մլն դոլարի հումանիտար օգնություն տրամադրելու մասին
 |tert.am|

Բայդենը հայտարարել է Գազային և Հորդանան գետի Արևմտյան ափին 100 մլն դոլարի հումանիտար օգնություն տրամադրելու մասին |tert.am|

tert.am: Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հայտարարել է Գազայի և Հորդանան գետի Արևմտյան ափի պաղեստինցիներին 100 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն տրամադրելու մասին: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին  Բայդենը հայտարարել է Իսրայելի ղեկավարների հետ բանակցություններից հետո: «Այսօր ես նաև հայտարարում եմ հավելյալ 100 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն Գազային և Հորդանան գետի Արևմտյան ափին, որը կօգնի ավելի քան 1 միլիոն պաղեստինցիներին, որոնք հարկադրված են եղել թողնել իրենց տները, այդ թվում՝ աջակցություն կցուցաբերվի Գազայում տիրող արտակարգ իրավիճակի առումով», - ասել է նա։ Բայդենի խոսքով՝ Վաշինգտոնը համագործակցում է միջազգային մարդասիրական կազմակերպությունների հետ՝ օգնելու կարիքավորներին՝ կոչ անելով միջազգային հանրությանը ապահովել Կարմիր Խաչի աշխատակիցների մուտքը հիվանդանոցներ, ինչպես նաև բացել անցնելու ուղիներ մարդասիրական օգնության փոխադրման համար։
23:35 - 18 հոկտեմբերի, 2023
Բայդենը ժամանեց Իսրայել |azatutyun.am|

Բայդենը ժամանեց Իսրայել |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը ժամանել է Իսրայել, ուր այցելում է «Համաս»-ի հետ այդ երկրի պատերազմի ընդլայնումը կանխելու դիվանագիտական ջանքեր գործադրելու համար, հաղորդում է Associated Press-ը: Միաժամանակ, գործակալությունը նշում է, որ խնդիրը բարդացել է Գազայի հատվածում հիվանդանոցին գիշերը հասցված հարվածից հետո, որի հետևանքով հարյուրավոր մարդիկ են զոհվել: Դա վրդովմունքի ալիք է բարձրացրել Մերձավոր Արևելքում և դարձել Հորդանանում Բայդենի մասնակցությամբ քառակողմ հանդիպման չեղարկման պատճառ: Այժմ ԱՄՆ նախագահի այցը կսահմանափակվի Թել Ավիվով, որտեղ, ինչպես ակնկալվում է, Բայդենը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ հանդիպումներում ջանքեր է գործադրելու՝ հասնելու Գազայի հատված մարդասիրական օգնության մուտքի թույլտվության: Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին լրագրողներին ասել է, որ ԱՄՆ նախագահը ցանկանում է իսրայելցիներից տեղեկանալ տեղում տիրող իրավիճակի մասին, ինչպես նաև «որոշ կոշտ հարցեր տալ՝ որպես բարեկամ»:
13:07 - 18 հոկտեմբերի, 2023
Գազայի հատվածում հիվանդանոցին հասցված հարվածից հետո Հորդանանը չեղարկել է Բայդենի հետ նախատեսված քառակողմ հանդիպումը |azatutyun.am|

Գազայի հատվածում հիվանդանոցին հասցված հարվածից հետո Հորդանանը չեղարկել է Բայդենի հետ նախատեսված քառակողմ հանդիպումը |azatutyun.am|

azatutyun.am: Գազայի հատվածում հիվանդանոցին հասցված հարվածից հետո, Հորդանանը չեղարկել է այսօր նախատեսված քառակողմ հանդիպումը Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի մասնակցությամբ: Այդ մասին հաղորդել է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը՝ վկայակոչելով երկրի արտգործնախարար Այման Աս-Սաֆադիին: Ավելի վաղ հանդիպմանը մասնակցելուց հրաժարվել է Պաղեստինյան ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասը, The Times of Israel-ի աղբյուրի փոխանցմամբ՝ ի նշան հիվանդանոցի ռմբակոծման դեմ բողոքի: Բացի Բայդենից և Աբասից՝ գագաթնաժողովին մասնակցելու էին նաև Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին և Հորդանանի թագավոր Աբդալա երկրորդը: Սպիտակ տունը հաստատել է Բայդենի Հորդանան այցի չեղարկումը: Միացյալ Նահանգների նախագահն արդեն ուղևորվել է Մերձավոր Արևելք: Այսօր նա նախատեսում է Իսրայելում հանդիպել վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ և ցույց տալ Վաշինգտոնի աջակցությունը Թել Ավիվին «Համաս»-ի հարձակումից հետո:
10:18 - 18 հոկտեմբերի, 2023
Բայդենն աշխարհի ամենափորձառու քաղաքական գործիչներից մեկն է․ Պուտին
 |tert.am|

Բայդենն աշխարհի ամենափորձառու քաղաքական գործիչներից մեկն է․ Պուտին |tert.am|

tert.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իշխանության ամենաբարձր օղակներում գտնվելու առումով աշխարհի ամենափորձառու քաղաքական գործիչներից մեկն է։ Այս մասին «Ռոսիա24»-ի եթերում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կարծում եմ` Բայդենը, անշուշտ, աշխարհի ամենափորձառու քաղաքական գործիչներից մեկն է, այսպես կոչված, իշխանության ամենաբարձր օղակներում անցկացրած ժամանակի առումով: Նա երկար ժամանակ է, ինչ քաղաքականության մեջ է: Իհարկե, նա փորձառու մարդ է և գիտի՝ ինչ խնդիրներ պետք է դնի իր առաջ ու ինչպես հասնի դրանց։ Եթե նրանք այլ խնդիրներ չունեն, քան Ռուսաստանի հետ հարաբերություններ կառուցելը, ապա ինչ-որ առումով դա վատ չէ», - ասել է ՌԴ առաջնորդը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահի խոսքերն այն մասին, որ նախագահի պաշտոնում հաջորդ ժամկետի իր խնդիրներից մեկը Ռուսաստանի Դաշնության ղեկավարին ճնշելն է լինելու։
22:22 - 17 հոկտեմբերի, 2023
Բայդենը վստահ է, որ ԱՄՆ-ն կարող է միաժամանակ աջակցել Իսրայելին և Ուկրաինային |news.am|

Բայդենը վստահ է, որ ԱՄՆ-ն կարող է միաժամանակ աջակցել Իսրայելին և Ուկրաինային |news.am|

news.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նոր հարցազրույցում մերժել է այն միտքը, որ Միացյալ Նահանգները չի կարող միաժամանակ աջակցել Իսրայելին Համասի դեմ պատերազմում, իսկ Ուկրաինային՝ Ռուսաստանի դեմ պատերազմում։ «Մենք Ամերիկայի Միացյալ Նահանգներն ենք, ի սեր Աստծո, պատմության մեջ ամենահզոր ազգը, ոչ թե աշխարհում, այլ աշխարհի պատմության մեջ»,- ասել է Բայդենը CBS-ին տված հարցազրույցում։ «Մենք կարող ենք հոգ տանել այս երկու խնդիրների մասին և դեռ աջակցել մեր ընդհանուր միջազգային պաշտպանությանը»: Բայդենը պնդել է, որ երկու հակամարտությունները «ճնշող մեծամասնությամբ» վերաբերում են ամերիկացի ժողովրդի անվտանգությանը: «Ուկրաինայում իմ նպատակներից մեկն է թույլ չտալ [Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին] գրավել անկախ երկիրը, որը սահմանակից է ՆԱՏՕ-ի դաշնակիցներին և գտնվում է Ռուսաստանի հետ սահմանին»,- ասել է Բայդենը։ «Պատկերացրեք, թե ինչ կլիներ, եթե նա կարողանար հաջողության հասնել։ Երբևէ լսե՞լ եք Եվրոպայում մեծ պատերազմի մասին, որին մենք ներգրավված չլինենք: Մենք չենք ցանկանում, որ դա տեղի ունենա»: «Մենք ցանկանում ենք համոզվել, որ այս ժողովրդավարությունները կայուն են: Եվ Ուկրաինան շատ կարևոր է, որպեսզի դա տեղի ունենա»,- հավելել է Բայդենը: Սպասվում է, որ առաջիկա օրերին Սպիտակ տունը կդիմի Կոնգրեսին ավելի շատ օգնություն Իսրայելին հատկացնելու խնդրանքով, իսկ պաշտոնյաները, հավանաբար, կփորձեն համատեղել դա Ուկրաինային ավելի շատ օգնություն տրամադրելու խնդրանքի հետ: Այնուամենայնիվ, Ներկայացուցիչների պալատը, որը ներկայումս առանց խոսնակի է, չի կարող ընդունել որևէ օրենք, քանի դեռ որևէ մեկը պաշտոնապես չի ընտրվել այդ պաշտոնում:
09:30 - 16 հոկտեմբերի, 2023
Իսրայելի վրա «Համաս»-ի հարձակման հետևանքով զոհվել է ԱՄՆ 11 քաղաքացի
 |hetq.am|

Իսրայելի վրա «Համաս»-ի հարձակման հետևանքով զոհվել է ԱՄՆ 11 քաղաքացի |hetq.am|

hetq.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ պաղեստինյան «Համաս» շարժման գրոհայինների կողմից Իսրայելի վրա հարձակման հետևանքով ԱՄՆ առնվազն 11 քաղաքացի է զոհվել: Զոհված ամերիկացիներից շատերը մշտական բնակություն էին հաստատել Իսրայելում։ Բացի այդ, ըստ Բայդենի, հավանաբար, ԱՄՆ քաղաքացիներ կան նաև պատանդների թվում, որոնց գերեվարել են պաղեստինցի գրոհայինները: «Մենք նաև գիտենք, որ ԱՄՆ քաղաքացիները շարունակում են մնալ անհետ կորածների թվում, և մենք աշխատում ենք իսրայելցի պաշտոնյաների հետ՝ նրանց գտնվելու վայրի մասին ավելի շատ տեղեկություններ ստանալու համար»,- ասված է Ջո Բայդենի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Սպիտակ տան կայքէջում։  Ըստ առկա վերջին տվյալների՝ Իսրայելի վրա «Համաս»-ի հարձակման հետևանքով Հրեական Պետությունն ունի առնվազն 900 զոհ, ևս 2616 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Պաղեստինցի գրոհայինները հայտարարել են, որ գերեվարել են ավելի քան 100 իսրայելցու։ Գերիների թվում կան տասնյակ երկքաղաքացիներ, այդ թվում՝ ռուսաստանցիներ և չինացիներ, պնդում է «Համաս»-ը։ Ռուսաստանի իշխանությունները հաստատել են ՌԴ մեկ քաղաքացու մահվան հանգամանքը։ Չորս ռուսաստանցի էլ մնում է անհետ կորածների շարքում։
11:43 - 10 հոկտեմբերի, 2023
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը քվեարկությամբ հեռացրել է խոսնակ Մաքքարթիին
 |armenpress.am|

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը քվեարկությամբ հեռացրել է խոսնակ Մաքքարթիին |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ձայների 216 կողմ, 210 դեմ հարաբերակցությամբ քվեարկել է պալատի խոսնակ, հանրապետական մեծամասնության առաջնորդ Քևին Մաքքարթիին պաշտոնանկ անելու օգտին։ Այս մասին հաղորդում է BBC-ն։ Մաքքարթիի կուսակիցները նրա դեմ քվեարկել են այն բանից հետո, երբ նա Սենատի դեմոկրատների հետ համաձայնության եկավ և ընդունեց բանաձև կառավարությանը կարճաժամկետ ֆինանսավորում տրամադրելու վերաբերյալ՝ «շաթդաունից» խուսափելու համար։ Խոսնակին հեռացնելու գործընթացը նախաձեռնել էր ԱՄՆ ներկայացուցիչների պալատի հանրապետական անդամ Մեթ Գեցը։ Առայժմ պարզ չէ, թե ով կլինի հանրապետականների կողմից վերահսկվող Ներկայացուցիչների պալատի հաջորդ խոսնակը։ Մաքքարթին հայտնել է, որ չի պատրաստվում նորից առաջադրվել խոսնակի պաշտոնի համար։ Ըստ Սպիտակ տան խոսնակի՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հույս ունի, որ Ներկայացուցիչների պալատը հնարավորինս շուտ նոր խոսնակ կընտրի՝ հաշվի առնելով, որ «մարտահրավերները, որի առաջ կանգնած է երկիրը, չեն սպասի»։
10:47 - 04 հոկտեմբերի, 2023
Նենսի Փելոսիի գլխավորությամբ ԱՄՆ 75 կոնգրեսականներ Բայդենին կոչ են արել պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ
 |armenpress.am|

Նենսի Փելոսիի գլխավորությամբ ԱՄՆ 75 կոնգրեսականներ Բայդենին կոչ են արել պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ կոնգրեսի 75 անդամներ նախագահի վարչակազմին կոչ են արել պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ, դադարեցնել Բաքվին ԱՄՆ ռազմական օգնությունը, հումանիտար օգնություն տրամադրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչությանը և միջազգային դիտորդներ տեղակայել Լաչինի միջանցքում։  Կոնգրեսի անդամների կողմից ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ուղղված նամակի նախաձեռնողներն են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նենսի Փելոսին և կոնգրեսական Աննա Էշուն։ Նամակի հեղինակները, կազմված Կոնգրեսի երկու կուսակցություններից, դատապարտել են Լեռնային Ղարաբաղի վրա «չհրահրված ռազմական հարձակումը» և «իննամսյա դաժան շրջափակումը», ինչի հետևանքով տեղի հայ բնակչությանը «մնում էր միայն փախչել»։ ԱՄՆ օրենսդիրներն արձանագրել են, որ չնայած Լեռնային Ղարաբաղի բնակչությանը սպառնացող ցեղասպանության մասին ահազանգերին՝ տեղի է ունենում հումանիտար աղետ, որը հնարավոր էր կանխել։ Կոնգրեսականներն առաջարկում են գործի դնել Ազատության աջակցության ակտի 907 լրացումը, որն ԱՄՆ կառավարությանն արգելում էր ռազմական օգնություն տրամադրել Ադրբեջանին։ Նաև կոչ է արվում անձնական պատժամիջոցների ենթարկել Ադրբեջանի պաշտոնյաներին՝ կիրառելով «Մագնիտսկիի օրենքը»։   Բացի այդ, նամակի հեղինակներն առաջարկում են հումանիտար օգնություն տրամադրել Լեռնային Ղարաբաղից տեղահանված բնակչությանը և միջազգային հանրությանը կոչ անել՝ ներգրավվելու այդ գործում։ Կոնգրեսականները նաև անհրաժեշտ են համարում միջոցներ ձեռնարկել՝ ապահովելու Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգ տարհանումը դեպի Հայաստան, այդ թվում՝ Լաչինի միջանցքում միջազգային դիտորդների տեղակայմամբ։ Ըստ նամակի հեղինակների՝ անհրաժեշտ է նաև ուղիղ շփումներ ունենալ Ադրբեջանի հետ՝ Լեռնային Ղարաբաղի իշխանություններին համաներում ապահովելու նպատակով։
12:11 - 03 հոկտեմբերի, 2023
Ջո Բայդենը ԱՄՆ պատվիրակության միջոցով նամակ է փոխանցել Փաշինյանին

Ջո Բայդենը ԱՄՆ պատվիրակության միջոցով նամակ է փոխանցել Փաշինյանին

ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը վարչապետ Նիկոլ Փաշինյանին է փոխանցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նամակը: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։  Նամակում ասվում է. «Նորին ԳերազանցությունՆիկոլ ՓաշինյանՀայաստանի Հանրապետության վարչապետ Երևան Հարգելի պարոն վարչապետ, Ձեզ և Հայաստանի ժողովրդին հղում եմ իմ լավագույն մաղթանքներն Անկախության տոնի առթիվ։ Այս տարի, երբ նշում ենք այս վեհ առիթը, մենք նաև սգում եք Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայերի մահը։ Ես խնդրել եմ Սամանթա Փաուերին՝ իմ կաբինետի կարևորագույն անդամներից մեկին, անձամբ Ձեզ փոխանցել Միացյալ Նահանգների և իմ վարչակազմի ուժեղ աջակցությունը Հայաստանի ձգտմանը դեպի արժանապատիվ և կայուն տարածաշրջանային խաղաղություն, որը կերաշխավորի ձեր սուվերենությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունը և ժողովրդավարությունը։  Հայաստանը ցույց է տվել իր հավատարմությունն այդ նպատակին՝ ներգրավվելով Ադրբեջանի հետ խաղաղ բանակցություններում, ինչպես նաև իրականացնելով կարևոր տնտեսական բարեփոխումներ, բարելավելով կառավարության հաշվետվողականությունը և ամրապնդելով ժողովրդավարական ինստիտուտները: Վստահեցնում եմ ձեզ, որ ԱՄՆ-ը կշարունակի աջակցել Հայաստանին երկրում ժողովրդավարության ամրապնդման և ձեր հարևանությամբ կայունություն հաստատելու ջանքերում։  Միացյալ Նահանգները հանձնառու է աշխատել ձեր կառավարության հետ` հասցեագրելու վերջին բռնություններից բխող մարդասիրական կարիքները, որոնք տիկին Փաուերը Ձեզ հետ մանրամասն կքննարկի։ Մենք նաև կշարունակենք ամրապնդել մեր համագործակցությունն էներգետիկ դիվերսիֆիկացման, դիմակայունության և անվտանգության հարցերում, ինչպես ցույց են տվել մեր վերջին զորավարժությունները: Հայաստանի հարուստ պատմությունն ամենուրեք ոգեշնչել է ազգերին և մարդկանց՝ ձգտելու ազատության և արդարության: Իսկ ամերիկահայ համայնքը շարունակում է ուժի աղբյուր մնալ իմ սեփական երկրում: Հույս ունեմ առաջիկա տարում շարունակել էլ ավելի խորացնել և ամրապնդել մեր պետությունների և ժողովուրդների միջև կապերը»։
20:01 - 25 սեպտեմբերի, 2023
Բայդենը կարծում է, որ իր նկատմամբ իմփիչմենթի հետաքննությամբ հանրապետականները ձգտում են կառավարության «շաթդաունի»
 |armenpress.am|

Բայդենը կարծում է, որ իր նկատմամբ իմփիչմենթի հետաքննությամբ հանրապետականները ձգտում են կառավարության «շաթդաունի» |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարծում է, որ Հանրապետական ​​կուսակցության ներկայացուցիչներն իր նկատմամբ իմփիչմենթի հետաքննություն են սկսել, քանի որ ձգտում են դադարեցնել դաշնային կառավարության աշխատանքը։ Այս մասին գրում է «Reuters» գործակալությունը։ Այսպես կոչված «շաթդաունն» իրենից ներկայացնում է  ամերիկյան կառավարության աշխատանքի կասեցում, որի պատճառ է դառնում նոր ֆինանսական տարվա բյուջեն համաձայնեցնելու և ընդունելու անկարողությունը։ «Ես հստակ չգիտեմ, թե ինչու, բայց նրանք պարզապես գիտեին, որ ցանկանում են իմփիչմենթի ենթարկել ինձ: Հիմա, որքանով ես կարող եմ ասել, նրանք ցանկանում են իմփիչմենթի ենթարկել ինձ, քանի որ ցանկանում են կառավարության շաթդաուն»,- ասել է Բայդենը սեպտեմբերի 13-ին Վիրջինիայում դրամահավաքի ժամանակ։ ԱՄՆ նախագահը նշել է, որ կենտրոնացած չէ իմփիչմենթի հետաքննության վրա։ «Ես ամեն օր արթնանում եմ, և, առանց կատակի, չեմ կենտրոնանում իմփիչմենթի վրա։ Ես գործ ունեմ անելու։ Ես պետք է զբաղվեմ այնպիսի հարցերով, որոնք ամեն օր ազդում են ամերիկացիների վրա», - հավելել է ամերիկացի առաջնորդը։ ԱՄՆ ներկայացուցիչների պալատի ղեկավար, հանրապետական Քևին Մաքքարթին հայտարարել է, որ ամռան ընթացքում հանրապետականների կողմից իրականացված հետաքննությունները բացահայտել են «կոռուպցիայի մշակույթ»․ նշվում է, որ Բայդենը ստել է այն մասին, որ տեղյակ չէ և ներգրավված չէ իր ընտանիքի օտարերկրյա գործարքների մեջ։ Բայդենին մեղադրում են «իշխանության չարաշահման, կոռուպցիայի և արդարադատությանը խոչընդոտելու մեջ»։ Այս ամենը հիմնականում կապված է Բայդենի որդու՝ Հանթեր Բայդենի հետ, որը եղել է ուկրաինական «Բուրիսմա» էներգետիկ ընկերության նախագահների խորհրդում իր հոր՝ փոխնախագահ լինելու ժամանակ։ Սպիտակ տունը հայտարարել է, որ Ջո Բայդենը ներգրավված չէ իր որդու գործերում։ Ավելի մանրամասն`armenpress.am-ում։ 
11:04 - 14 սեպտեմբերի, 2023
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբն ավելի քան 200,000 գրություն է ուղարկել Բայդենին, ԱՄՆ փոխնախագահին և ԱՄՆ Կոնգրեսի անդամներին՝ կոչ անելով կանխել ԼՂ-ում վերահաս ցեղասպանությունը

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբն ավելի քան 200,000 գրություն է ուղարկել Բայդենին, ԱՄՆ փոխնախագահին և ԱՄՆ Կոնգրեսի անդամներին՝ կոչ անելով կանխել ԼՂ-ում վերահաս ցեղասպանությունը

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը շարունակաբար մեծացնում է ճնշումը նախագահ Բայդենի վարչակազմի և Կոնգրեսի վրա՝ կոչ անելով վերջիններիս ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ներկայացնել Արցախի քրիստոնյա բնակչության ցեղասպանական շրջափակումը քննադատող բանաձև։ Այս մասին հայտնում են ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակից։ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի էլեկտրոնային հատուկ հարթակների միջոցով ավելի քան 200,000 գրություններ են ուղարկվել նախագահ Բայդենին, փոխնախագահ Հարիսին և ԱՄՆ Կոնգրեսի զույգ պալատների անդամներին՝ կոչ անելով «կանխել Լեռնային Ղարաբաղում (Արցախում) վերահաս ցեղասպանությունը՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ավելի քան 250 օր շրջափակման հետևանքով։ Այն Արցախը Հայաստանին կապող միակ մարդասիրական փրկօղակն է»։ Հասցեատերերից մասնավորապես պահաջնջվել է․ ՄԱԿ Անվտանգության խորհրդում առաջնորդել համապատասխան բանաձև՝ դատապարտելու Արցախի ադրբեջանական շրջափակումը և Լաչինի միջանցքի անհապաղ բացման կոչ անել՝ Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր իրավակիրառություն ենթադրող ժամանակավոր միջոցի կիրառման վերաբերյալ որոշման համաձայն։ Դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան ռազմական և անվտանգային օժանդակությունը և ամբողջապես կիրառության մեջ դնել Ազատության աջակցության ակտի 907-րդ  հոդվածի պահանջները (907-րդ բանաձև)։ Արցախում ադրբեջանական ագրեսիայի զոհ դարձած հայ բնակչության համար ապահովել ամերիկյան մարդասիրական օժանդակություն։ Արցախի ցեղասպանական շրջափակման համար պատասխանատու ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ կիրառել ամերիկյան օրենսդրությամբ սահմանված պատժամիջոցներ։ Ինչ վերաբերում է ԱՄՆ պետական իշխանության գործադիր թևի վրա կոնգրեսական ճնշումներին, նկատենք, որ ՄԱԿ ԱԽ-ում Հայաստանի դիմումով գումարված քննարկման նախօրեին՝ օգոստոսի 15-ին, ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը և սենատոր Ալեքս Պադիլան նամակով դիմել են ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ և ԱԽ ներկայիս նախագահ Լինդա Թոմաս-Գրինֆիլդին՝ հորդորելով վերջինիս բանաձև ներկայացնել՝ Ադրբեջանից պահանջելով անմիջապես դադարեցնել Արցախի ութամսյա շրջափակումը։ Օգոստոսի 14-ին նախագահ Բայդենին նամակ է հղել Կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահ Ադամ Շիֆը, որը նույնպես կոչ է արել ԱՄՆ-ին առաջնորդել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին բանաձև, որն Ադրբեջանից անհապաղ կպահանջի կատարել Արդարադատության միջազգային դատարանի հրամանները։ Շիֆը մասնավորապես նշել է․ «Չնայած ԱՄՆ կառավարությունը, Եվրոպական Միությունը, ՄԱԿ-ի փորձագետները և Ռուսաստանը դատապարտել են շրջափակումը և կոչ արել կանոնավոր երթևեկության համար բացել միջանցքը, Ադրբեջանը ամիսներ շարունակ անտեսում է նման հայտարարությունները։ ԱՄՆ Պետդեպարտամենտը և USAID-ը փորձել են դիվանագիտական ճանապարհով վերջ դնել Ալիևի կողմից Լաչինի միջանցքի շրջափակմանը, սակայն հայտարարությունների և նման կոչերի ժամանակն ակնհայտորեն վաղուց անցել է։ Միացյալ Նահանգները պետք է կոնկրետ գործողություններ ձեռնարկի և անհապաղ օգտագործի այլ գործիքներ՝ ճնշում գործադրելու Ադրբեջանի վրա՝ վերադառնալու միջազգային իրավունքի և կարգի պահանջներին»։ Ադամ Շիֆն օգոստոսի 22-ին վիդեոուղերձ է հրապարակել՝ ԱՄՆ կառավարությանը կրկին կոչ անելով առաջնորդել ՄԱԿ ԱԽ բանաձև և կիրառել «907-րդ հոդվածի» պահանջները՝ դադարեցնելով ԱՄՆ ռազմական օժանդակությունն Ադրբեջանին։ Արցախի ադրբեջանական շրջափակման դադարեցման ուղղությամբ ԱՄՆ կառավարության հստակ անելիքների հրատապ անհրաժեշտության մասին հանդես են եկել նաև Կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահ Ֆրանկ Փալոնը, Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամներ Թոնի Քանդերասը, Ջուդի Չուն, Ռաջա Կրիշնամըրֆին, Սեթ Մագազիները, Ջիմ Մըք Գովերնը, Քաթի Պորտերը, Դինա Տիտուսը և Բիլ Քասիդին։ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը շարունակում է բազմաբնույթ աշխատանքներն ու համայնքային ճնշման ուժգնացումը՝ նպաստելու ԱՄՆ գործադիր իշխանության կողմից Արցախի ապաշրջափակմանը միտված կոնկրետ գործողությունների ձեռնարկմանը։
13:57 - 24 օգոստոսի, 2023
Ջո Բայդենը պատրաստ է հանդիպել Կիմ Չեն Ընի հետ առանց նախապայմանների․ Սպիտակ տան պաշտոնյա
 |armenpress.am|

Ջո Բայդենը պատրաստ է հանդիպել Կիմ Չեն Ընի հետ առանց նախապայմանների․ Սպիտակ տան պաշտոնյա |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատրաստ է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ հանդիպել առանց նախապայմանների՝ քննարկելու Կորեական թերակղզու միջուկազերծումը: Այս մասին  հայտարարել է Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին Kyodo գործակալությանը տված հարցազրույցում: «Նրանք (խմբ․՝ ԿԺԴՀ-ն) դրականորեն չեն արձագանքել այս առաջարկին, բայց այն դեռևս ուժի մեջ է: Մենք պատրաստ ենք բանակցությունների սեղանի շուրջը նստել առանց նախապայմանների», - ասել է նա։ Քիրբիի հայտարարությունն արվել է ԱՄՆ-Ճապոնիա-Հարավային Կորեա գագաթնաժողովի նախօրյակին, որտեղ քննարկման օրակարգի գլխավոր թեման կլինեն Հյուսիսային Կորեայի հրթիռային և միջուկային կարողությունների զարգացումը և Փհենյանին զսպելու հնարավորությունների հետագա ամրապնդումը։ Քիրբին նշել է, որ առայժմ Փհենյանը հետաքրքրություն չի ցուցաբերել այս առաջարկի հարցում, և նրանց կողմից արձագանքի բացակայության դեպքում «մենք պետք է համոզվենք, որ ցանկացած այլ առումով պատրաստ ենք պաշտպանել մեր ազգային անվտանգության շահերը, ինչպես նաև մեր կորեացի ու ճապոնացի դաշնակիցների շահերը»։ «Սա նշանակում է մեծացնել տարածաշրջանում մեր ունեցած կարողությունները, և մենք, անշուշտ, կդիտարկենք դա ապագայում կրկին անելու հնարավորությունները, եթե պահանջվի», - հավելել է նա։«Սա նշանակում է մեծացնել տարածաշրջանում մեր ունեցած կարողությունները, և մենք, անշուշտ, կդիտարկենք դա ապագայում կրկին անելու հնարավորությունները, եթե պահանջվի», - հավելել է նա։ Ի տարբերություն ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի, որը Կիմ Չեն Ընի հետ հանդիպել է երեք անգամ, Բայդենի վարչակազմը Կորեական թերակղզու միջուկազերծման ուղղությամբ քայլերի է դիմել տարբեր ուղիներով, սակայն ոչ՝ բարձր մակարդակով։ Ըստ Kyodo-ի՝ բարձր մակարդակով հանդիպման առաջարկը ցույց է տալիս, որ Բայդենի վարչակազմն ուժեղացնում է ջանքերը Հյուսիսային Կորեայի հետ շփումներն ակտիվացնելու ուղղությամբ։
11:47 - 18 օգոստոսի, 2023