Սերգեյ Շոյգու

Սերգեյ Շոյգուն Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարն է։ Նա այդ պաշտոնը զբաղեցնում է 2012-ից։

Շոյգուն հայտարարել է Բելառուսին միջուկային հրթիռներ օգտագործող «Իսկանդեր» փոխանցելու մասին
 |news.am|

Շոյգուն հայտարարել է Բելառուսին միջուկային հրթիռներ օգտագործող «Իսկանդեր» փոխանցելու մասին |news.am|

news.am: Բելառուսի զինված ուժերը ստացել են «Իսկանդեր-Մ» օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգ, որը կարող է օգտագործել միջուկային հրթիռներ, սկսվել է բելառուսական հաշվարկների ուսուցումը այն կիրառելու վերաբերյալ, երեքշաբթի ասել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ «Բելառուսի զինված ուժերը ստացել են «Իսկանդեր-Մ» օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգը։Այն կարող է օգտագործել ինչպես սովորական, այնպես էլ միջուկային հրթիռներ»,- ՌԴ ԶՈւ ղեկավարության հետ թեմատիկ խորհրդակցության ժամանակ ասել է Շոյգուն։ «Ապրիլի 3-ից ռուսական զորափորձարաններից մեկում սկսվել է բելառուսական հաշվարկների ուսուցումը այն կիրառելու վերաբերյալ Միութենական պետության պաշտպանության համար»,- հավելել է նախարարը։  
14:43 - 04 ապրիլի, 2023
Շոյգուն ու Օսթինը քննարկել են Սև ծովի օդային տարածքում տեղի ունեցած միջադեպը

Շոյգուն ու Օսթինը քննարկել են Սև ծովի օդային տարածքում տեղի ունեցած միջադեպը

Մարտի 15-ին հեռախոսազրույց են ունեցել ՌԴ եւ ԱՄՆ պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն ու Լլոյդ Օսթինը։ Կողմերը քննարկել են մարտի 14-ի առավոտյան Սև ծովի օդային տարածքում տեղի ունեցած միջադեպը։  Հիշեցնենք, որ ամերիկյան կողմը ավելի վաղ հայտնել էր, որ ռուսական Սու-27 կործանիչը Սև ծովի վրա բախվել է ամերիկյան MQ-9 անօդաչու թռչող սարքին։ Պենտագոնից նշել էին, որ միջադեպը տեղի է ունեցել «ռուս օդաչուների անխոհեմ և ոչ պրոֆեսիոնալ գործողությունների հետևանքով»: Ռուսական կողմը իր հերթին տարածել էր հաղորդագրություն՝ նշելով, որ ամերիկյան կողմից թռիչքն իրականացվել է անջատված հաղորդիչներով` խախտելով հատուկ ռազմական գործողության նպատակով հաստատված «օդային տարածքի օգտագործման» ժամանակավոր ռեժիմի սահմանները։ Ռուսական ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ Շոյգուն Օսթինի հետ զրույցում նշել է՝ միջադեպի պատճառն այն է, ամերիկյան ԱԹՍ-ն մտել է ՌԴ կողմից սահմանված թռիչքների արգելման գոտի։ Շոյգուն ընդծել է՝ «Ղրիմի ափերի մոտ ամերիկյան անօդաչու թռչող սարքերի հայտնվելը սադրիչ բնույթ է կրում, ինչը նախադրյալներ է ստեղծում իրավիճակի սրման համար»։ ՌԴ պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ «Ռուսաստանը հետաքրքրված չէ իրադարձությունների նման զարգացմամբ, սակայն կշարունակի համաչափ արձագանքել բոլոր սադրանքներին»։ Հեռախոսազրույցից հետո Լլոյդ Օսթինը ասել է, որ «ԱՄՆ-ն շատ լուրջ է վերաբերում հնարավոր էսկալացիայի ռիսկին, այդ իսկ պատճառով կարևոր է բաց պահել հաղորդակցության ուղիները»: «Ինչպես ես բազմիցս ասել եմ, կարևոր է, որ մեծ տերությունները լինեն թափանցիկության և հաղորդակցության մոդելներ, և Միացյալ Նահանգները կշարունակի թռչել և գործել այնտեղ, որտեղ թույլ է տալիս միջազգային իրավունքը», - ասել է Օսթինը: Նախարարների զրույցից հետո հեռախոսազրույց են ունեցել նաև ԱՄՆ Զինված ուժերի շտաբերի պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Մարք Միլլին և ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ գենելալ Վալերի Գերասիմովը: Կողմերը քննարկել են «անհանգստություն առաջացնող անվտանգային որոշ հարցեր»։ 
10:16 - 16 մարտի, 2023
Ստորագրվել է ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարությունների միջև ռազմական համագործակցության 2023թ. ծրագիրը․ ՊՆ

Ստորագրվել է ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարությունների միջև ռազմական համագործակցության 2023թ. ծրագիրը․ ՊՆ

Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակում դեկտեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է ՇՀԿ և ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների համատեղ հանդիպմանը, որտեղ ներկայացրել է ադրբեջանական վերջին ռազմական ագրեսիայի հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրադրությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։    Այնուհետև տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հանդիպումը:   Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող, ինչպես նաեւ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության մի շարք ընթացիկ հարցեր:   Հանդիպման ավարտին ստորագրվել է ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարությունների միջև ռազմական համագործակցության 2023թ. ծրագիրը:
16:16 - 09 դեկտեմբերի, 2022
Հայաստանը ՌԴ-ի առանցքային ռազմավարական գործընկերն է Անդրկովկասում. Շոյգու

 |armenpress.am|

Հայաստանը ՌԴ-ի առանցքային ռազմավարական գործընկերն է Անդրկովկասում. Շոյգու |armenpress.am|

armenpress.am: ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրների և Անկախ Պետությունների Համագործակցության մասնակիցների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման շրջանակներում։  Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:  «Հայաստանը մեր դաշնակիցն է ՀԱՊԿ-ի գծով և առանցքային ռազմավարական գործընկերն Անդրկովկասում: Մենք չափազանց շահագրգռված ենք տարածաշրջանում կայունության պահպանման հարցում և դրա համար գործադրում ենք առավելագույն ջանքերը: Մենք առանձնահատուկ կարևորում ենք երկկողմ համագործակցության զարգացումը և Հայաստանի զինված ուժերի ներուժը բարձրացնելու գործում աջակցության ցուցաբերումը»,- ասել է Սերգեյ Շոյգուն: Հանդիպման ընթացքում պաշտպանության գերատեսչությունների ղեկավարները հաստատել են երկու երկրների պաշտպանության նախարարությունների 2023 թվականի համագործակցության ծրագիրը։ ՌԴ ռազմական գերատեսչության ղեկավարը նաև ընդգծել է, որ ռուսական կողմը պատրաստ է շարունակել համատեղ աշխատանքը։ Իր հերթին, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ սա այս տարվա չորրորդ հանդիպումն է։ Այսօրվա բանակցությունները տեղի են ունենում ԱՊՀ և ՇՀԿ երկրների պաշտպանության նախարարների հանդիպման շրջանակներում։ «Մենք բարձր ենք գնահատում գագաթնաժողովը կազմակերպելու ձեր նախաձեռնությունն ու ջանքերը: Դեկտեմբերը ճիշտ ժամանակն է արդյունքների ամփոփման և ապագայի ծրագրերի շուրջ խորհելու համար, այսօր մենք կստորագրենք 2023 թվականի պլանը», - ասել է Սուրեն Պապիկյանը: Այսօր Մոսկվայում տեղի է ունեցել ՇՀԿ անդամ երկրների և ԱՊՀ մասնակիցների պաշտպանության նախարարների հանդիպումը, որի ընթացքում տեսակոնֆերանսի միջոցով ելույթ է ունեցել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Վեյ Ֆենհեն։ Հանդիպման ընթացքում պաշտպանության գերատեսչությունների ղեկավարները քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությունը, ինչպես նաև պաշտպանության և անվտանգության ոլորտում համագործակցության հետագա ամրապնդումը։ Հանդիպման արդյունքում ստորագրվել է համատեղ կոմյունիկե։
15:47 - 09 դեկտեմբերի, 2022
ՌԴ զորքը դուրս է գալիս Խերսոնից՝ տեղակայվելով Դնեպրի ձախ ափին |tert.am|

ՌԴ զորքը դուրս է գալիս Խերսոնից՝ տեղակայվելով Դնեպրի ձախ ափին |tert.am|

tert.am: ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն համաձայնել է Ուկրաինայում ՌԴ հատուկ ռազմական գործողության հրամանատար Սերգեյ Սուրովիկինի՝ Խերսոնի մարզը Դնեպր գետի ձախ ափից պաշտպանելու առաջարկին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը։ «Համակողմանի գնահատելով իրադրությունը՝ առաջարկվում է պաշտպանությունն իրականացնել Դնեպրի ձախ ափից։ Հասկանում եմ, որ դա հեշտ որոշում չէ։ Միևնույն ժամանակ մենք պահպանում ենք ամենակարևորը՝ մեր զինծառայողների կյանքն ու զորախմբերի անվտանգությունը, որը գետի աջ ափին պահելը անհեռանկարային է։ Բացի այդ, ազատվում են միջոցներ և ուժեր, որոնք կարող են ակտիվ գործողությունների մասնակցել գործողության այլ ուղղություններով»,- ասել է Սուրովիկինը։ «Շարունակեք զորքերի դուրսբերումը և ձեռնարկեք բոլոր միջոցները՝ ապահովելու համար անձնակազմի, զենքի և տեխնիկայի անվտանգ տեղափոխումը Դնեպր մյուս ափ»,- կարգադրել է նախարարը: Նշենք, որ Խերսոնը գտնվում է Դնեպր գետի աջ ափին։
19:52 - 09 նոյեմբերի, 2022
Ըստ Շոյգուի՝ Ռուսաստանը Ուկրաինայում պատերազմից ի վեր  ունի 5 937 զոհ

Ըստ Շոյգուի՝ Ռուսաստանը Ուկրաինայում պատերազմից ի վեր ունի 5 937 զոհ

Մենք ունենք մոբիլիզացիոն հսկայական ռեսուրս։ Այս մասին հայտարարեց ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ անդրադառնալով Կրեմլի որոշմանը՝ երկրում մասնակի զորահավաք հայտարարելու վերաբերյալ։ Նա նշեց, որ մոտ 25 միլիոն են նրանք, ովքեր ծառայել են, ունեն մարտական ​​փորձ, զինվորական մասնագիտություն․ «Սա մասնակի մոբիլիզացիա է՝ 1 տոկոս, մի ​​քիչ ավելի... 300 հազար պահեստազորայինի մասին է խոսքը, որոնք զորակոչվելու են»։ Շոյգուն հավելեց, որ ուսանողների մոբիլիզացիայի մասին խոսք չկա եւ ոչ մի պարագայում չի լինելու։ Նաև զորահավաքի և հատուկ գործողության գոտի ուղղորդման ենթակա չեն նրանք, ովքեր ներկայումս ծառայում են զորակոչով։ Նա նշեց, որ մոբիլիզացիայի ենթակա չեն մարդիկ, որոնք երբեք չեն տեսել կամ լսել բանակի մասին․ «Ենթակա են նրանք, ովքեր ծառայել են, ունեն զինվորական մասնագիտություն, այսինքն՝ այն մասնագիտությունը, որն այսօր անհրաժեշտ է զինված ուժերում, ունեն մարտական ​​փորձ»։ Ռուսաստանի պաշտպանության նախարարը նաև ասաց, որ Կիևում է փաստացի գտնվում Արևմտյան 150 ռազմական մասնագետներից բաղկացած հրամանատարություն։ «Վերջին խումբը, որը ժամանել է՝ և՛ նախկին զինվորականներ, և՛ ներկա զինվորականներ, 150 հոգի են: Սա իրականում ամբողջ հրամանատարությունն է: Կիևում է Արևմուտքի հրամանատարությունը, որը ղեկավարում է այս բոլոր գործերը, գործողությունները»։ Խոսելով կորուստների մասին՝ Շոյգուն հայտարարեց, որ Ուկրաինայում «հատուկ ռազմական գործողության» ընթացքում (Ռուսաստանի՝ Ուկրաինայում սկսած պատերազմը ՌԴ-ն այսպես է անվանում) Ռուսաստանը ունի 5 937 զոհ։ Նա ներկայացրեց նաև ուկրաինական կողմի կորուստները․ «Սկզբնական փուլում Ուկրաինայի զինված ուժերը կազմել են 201-202 հազար մարդ։ Այս ընթացքում նրանք կորցրել են ավելի քան 100 հազարը՝ 61 207 զոհ, 49 368 վիրավոր»։ Ըստ ՌԴ ՊՆ ղեկավարի՝ «դաշնակից ուժերը լիկվիդացրել են ավելի քան երկու հազար վարձկանների, որոնք կռվում էին Ուկրաինայի կողմից»։ Նա նշեց, որ այժմ Ուկրաինայի զինված ուժերում մնացել են հազարից մի փոքր ավելի օտարերկրյա զինվորներ։
12:28 - 21 սեպտեմբերի, 2022