Սերժ Սարգսյան

Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ։ Ծնվել է 1954 թվականի հունիսի 30-ին: Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: 1971 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարան: 1972-1974 թվականներինծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում: 1979 թվականին ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը: Աշխատանքային գործունեությունը սկսել է 1975 թվականին Երևանի էլեկտրատեխնիկական գործարանում` որպես խառատ, աշխատել է մինչև 1979 թվականը:

1979-1988 թվականներին եղել է ԼԿԵՄ Ստեփանակերտի քաղկոմի բաժնի վարիչ, ապա` երկրորդ քարտուղար, առաջին քարտուղար, կոմկուսի Ստեփանակերտի քաղկոմի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչ, ԼՂ մարզկոմիկուս կազմակերպությունների բաժնի հրահանգիչ, ԼՂ մարզկոմի առաջին քարտուղար Հենրիկ Պողոսյանի օգնական: 1989 թվականից ղեկավարել է ԼՂ ինքնապաշտպանության ուժերի կոմիտեն, իսկ 1992 թվականից` դրա հիման վրա ձևավորված և ԼՂՀ պաշտպանության բանակի հիմքըդ արձած ԼՂՀ պաշտպանության ուժերի կոմիտեն: 1990 թվականին ընտրվել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր: 1993-1995 թվականներին եղել է ՀՀ պաշտպանության նախարար: 1995-1996 թվականներին` ՀՀ պետական անվտանգության վարչության պետ, ապա` ազգային անվտանգության նախարար: 1996-1999 թվականներին` ՀՀ ներքի նգործերի և ազգայի նանվտանգության նախարար: 1999 թվականին` ՀՀ ազգայի նանվտանգության նախարար: 1999-2000 թվականներին` ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար: 1999-2007 թվականներին` ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար: 2000-2007 թվականներին` ՀՀ պաշտպանության նախարար:

2007 թվականի ապրիլի 4-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետ: 2007 թվականի հունիսի 7-ին կրկին նշանակվել է ՀՀ վարչապետ` գլխավորելով ՀՀ Ազգային ժողովի ընտրություններից հետո ձևավորված կառավարությունը: 2008 թվականի փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրություններում ընտրվել է Հայաստանի Հանրապետության Նախագահ: 2008 ապրիլի 9-ին ստանձնել է ՀՀ Նախագահի պաշտոնը: 2013 թվականի փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններում վերընտրվել է Հայաստանի Հանրապետության Նախագահ: 2013 թվականի ապրիլի 9-ին ստանձնել է ՀՀ Նախագահի պաշտոնը: 2018 թվականից ապրիլի 17-ին ԱԺ-ի կողմից ընտրվել է վարչապետի պաշտոնում և Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել վարչապետ: 2018 թվականի ապրիլի 23-ին ներկայացրել է իր հրաժարականը հանրապետության ամբողջ տարածքում ծավալվող քաղաքացիական անհնազանդությունների ճնշման ներքո։

Չի կարելի ընդունել Ադրբեջանի՝ երկկողմ բանակցությունների առաջարկությունը. Սերժ Սարգսյան |news.am|

Չի կարելի ընդունել Ադրբեջանի՝ երկկողմ բանակցությունների առաջարկությունը. Սերժ Սարգսյան |news.am|

news.am: Ես չեմ կարծում, որ Հայաստանն ընդունել է Ադրբեջանի՝ երկկողմ բանակցությունների առաջարկը. Համենայնդեպս, ԱԳՆ-ի հայտարարությունը մի քիչ խուճուճ էր. ոչ ասեցին՝ ընդունում ենք, ոչ էլ ասեցին՝ չենք ընդունում, որովհետեւ իրենք մտածելու կարիք ունեն: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 24-ին, դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: «Իհարկե, չի կարելի ընդունել երկկողմ բանակցությունների առաջարկությունը: Ես ուզում եմ հիշեցնել, որ Հայաստանի այսօրվա կառավարիչը, որ ուզում էր  քննադատել կամ խայթել ինձ, երբ ասում էր՝ տեսեք-տեսեք, ինքն ասում է, որ Ալիեւի հետ չի բանակցել, իսկես բանակցում եմ: Մենք տեսանք՝ ինչի բերեցին այդ բանակցությունները: Խնդիրն այն չէ, որ դիմացինդ հաճելի անձ է որպեսդ բանակցող, թե տհաճ: Խնդիրն այն է, որ այդ բանակցություան արդյունքը ինչ-որ մեկ այլ ուժի, հզոր երկրի կողմից պետք է երաշխավորվի: Եթե դա չի երաշխավորվելու, ապա էդ թուղթն ում է պետք: Կողմերից յուրաքանչյուրը կարող է խախտել այդ պայմանավորվածությունները: Պատահական չէ, որ Արցախի հարցով մեր բանակցություններում համանախագահները աշխարհի երեք հզոր երկրներն էին: Ես համոզված եմ, որ երկկողմ բանակցությունները տանելու են փակուղի եւ եթե ստացվի, ապա մեծ զիջումներով, որոնք մեզ որեւէ ապագա չեն խոստանում»,-ասաց նա:
18:36 - 24 նոյեմբերի, 2023
Պարտադրված խաղաղության պայմանագիրը նույն կապիտուլյացիան է. Սերժ Սարգսյան |tert.am|

Պարտադրված խաղաղության պայմանագիրը նույն կապիտուլյացիան է. Սերժ Սարգսյան |tert.am|

tert.am: Դատարանի բակում  լրագրողների հարցին պատասխանելով ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: «Կոնկրետ ես չգիտեմ թե ինչ տեքստ ու տեսք ունի  այն խաղաղության պայմանագիրը, որը պատրաստվում է կնքել Հայաստանի կառավարիչը: Այլ երկրների մամուլից ենք որոշակի եզրակացություններ անում և տեսնում ենք, որ ամեն անգամ մենք գնում ենք նոր զիջումների, ամեն անգամ: Եվ դա ինչպես կարելիա է կոչել խաղաղոթյան պայմանագիր: Եթե այդպիսի պայմանագիր ստորագրվի, ապա այդիսի պայմանագիրը, ճիշտ կլինի կոչել պարտադրված խաղաղության պայմանագիր, իսկ պարտադրված խաղաղության պայմանագիրը նույն կապիտուլյացիան է: Հիշում եք, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթի հրապարակումից հետո, «կապիտուլյանտ» բառը ինչպես դաջվեց նրա վրա, և ես վստահ եմ՝ այսպիսի խաղաղության պայմանագրի ստորագրվելուց  հետո,  նա կոչվելու է «կրկնակ կապիտուլյանտ»: Անարդար խաղաղությունը պատճառ է նոր պատերազմի»,- ասել է Սերժ Սարգսյանը:
18:20 - 24 նոյեմբերի, 2023
Ղարաբաղը երբեք Հայաստանի պետականության, հայ ժողովրդի համար բեռ չի եղել, ընդհակառակը, եղել է փրկօղակ. Սերժ Սարգսյան |news.am|

Ղարաբաղը երբեք Հայաստանի պետականության, հայ ժողովրդի համար բեռ չի եղել, ընդհակառակը, եղել է փրկօղակ. Սերժ Սարգսյան |news.am|

news.am: Իմ խորին համոզմամբ, վերջին 100 տարվա մեջ հայ ժողովրդին այսպիսի ողբերգություն չէր պատուհասել: նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: «Այդ ընթացքում, իհարկե, եղել են բազմաթիվ պրոբլեմներ, եղել է կուլակաթափություն, եղել է 1930-ականներին մարդկանց անտեղի գնդակահարություններ, եղել է հայրենական պատերազմ, որտեղ հարյուր հազարավոր հայեր են զոհվել: Իհարկե, եղել է ավերիչ երկրաշարժ, բայց այսպիսի ողբերգություն չի եղել: Այս գիտակցումը, ցավոք սրտի, մեր հասարակության մեջ դեռեւս ամբողջովին առկա չէ, որ այդ ողբերգությունն ամենածանր ու ցավոտ հարվածն է եղել մեր պետականությանը»,-ասաց նա: Սերժ Սարգսյանն ընդգծեց, որ Լեռնային Ղարաբաղի համար պայքարը եղել է Հայաստանի պետականության համար պայքար. «Այդ խնդիրը, երբ մենք առաջ էին մղում, այդ գիտակցությամբ էինք առաջ մղում: Ղարաբաղը երբեք Հայաստանի պետականության, հայ ժողովրդի համար բեռ չի եղել, ընդհակառակը, եղել է փրկօղակ: Այս ողբերգությունը մեզ զրկեց մեր հիմնասյուներից մեկից: Առաջին հերթին պետք է մտածել դրա մասին և ոչ թե անձերին, առանձին քաղաքական ուժերին թիրախավորելու մասին։ Թող թիրախավորեն,  հատկապես այդ թիրախավորումների ճնշող մեծամասնությունն ուղղակի զրպարտություններ են, ժամանակի ընթացքում իրենք էլ են տեսնում, որ զրպատություններ են»,- ասաց Սերժ Սարգսյանը։
18:11 - 24 նոյեմբերի, 2023
Վաչագան Ղազարյանի և նրան փոխկապակցված անձանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է
 |armeniasputnik.am|

Վաչագան Ղազարյանի և նրան փոխկապակցված անձանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է |armeniasputnik.am|

armeniasputnik.am: ՀՀ երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անվտանգության ծառայության նախկին պետ Վաչագան Ղազարյանի, նրա կնոջ՝ Ռուզաննա Բեգլարյանի և «Յանս» ռեստորանային համալիրի տնօրեն Սերգեյ Կարապետյանի նկատմամբ «Յանսի» գործով քրեական հետապնդումը դադարեցվել է։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից։ Նշենք, որ նրանց բոլորի նկատմամբ քրեական հետապնդումը հարուցվել էր բռնություն գործադրելու սպառնալիքներով առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու համար։ 2022 թվականի նոյեմբերի 21-ին խափանման միջոց էր կիրառվել բացակայելու արգելքը։ Հիշեցնենք, որ 2022թվականին քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ երրորդ նախագահի անվտանգության նախկին պետ Վ.Ղ.-ի, վերջինիս կնոջ և նրանց պատկանող «Յանս» ռեստորանային համալիրի տնօրենի նկատմամբ՝ բռնություն գործադրելու սպառնալիքներով առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու համար։ Հարուցված հանրային քրեական հետապնդման հիման վրա քննիչը երեք մեղադրյալներին մեղադրանք էր ներկայացրել. նրանց նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել բացակայելու արգելքը:   
19:55 - 01 նոյեմբերի, 2023
ՀՀԿ ԳՄ նիստում Սերժ Սարգսյանը հանձնարարականներ է տվել

ՀՀԿ ԳՄ նիստում Սերժ Սարգսյանը հանձնարարականներ է տվել

Հոկտեմբերի 23-ին ՀՀ երրորդ Նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը։ Նիստին քննարկվել են Հայաստանի իշխանությունների կողմից Արցախի հանձնմամբ և Ադրբեջանի կողմից ցեղասպանական գործողությունների հետևանքով երկրում ստեղծված սոցիալական ու քաղաքական վիճակը։ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումներին։ Իրականացվել է կատարված աշխատանքների վերլուծություն,  բացթողումների և թերացումների վերհանում, որոնց հետ կապված տրվել են հասցեական հանձարարականներ։ Նախագահ Սարգսյանի կողմից տրվել են հանձնարարականներ նաև  ներկուսակցական աշխատանքների կազմակերպման և իրագործման վերաբերյալ։ Քննարկվել են նաև Հայաստանում քաղբանտարկյալների, ինչպես նաև Բաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցների խնդիրը միջազգային կառույցների ուշադրության կենտրոնում պահելուն ուղղված գործողությունները։
12:19 - 24 հոկտեմբերի, 2023
Արցախի ինքնորոշման իրավունքին դեմ էին նաև Հայաստանի իշխանությունը և Արցախի նախկին իշխանությունը . Սերժ Սարգսյան
 |news.am|

Արցախի ինքնորոշման իրավունքին դեմ էին նաև Հայաստանի իշխանությունը և Արցախի նախկին իշխանությունը . Սերժ Սարգսյան |news.am|

news.am: Արցախի ինքնորոշման իրավունքի դեմ պայքարում էր ոչ միայն Ադրբեջանը, այլև ՀՀ իշխանությունը և Արցախի նախկին իշխանությունը։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 17-ին, դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Ճշտող հարցին՝ արդյո՞ք Արայիկ Հարությունյանի մասին է խոսքը, Սերժ Սարգսյանը պատասխանեց․ «Արայիկ Հարությունյանն էլ է Բաքվում գտնվում, եկեք ավանական չխոսենք»։ Հարցին՝ Արցախում ստեղծված իրավիճակի պայմաններում ինքն ի՞նչ քայլերի կդիմեր, երրորդ նախագահը պատասխանեց․ «Դժվարանում եմ ասել իրավիճակը էլ կփոխվի, բայց որ փոխվելու է՝ դա միանշանակ։ Իսկ հիմա այդ թեմայով խոսելը ճիշտ չէ»։ Անդրադառնալով այն դիտարկմանը, որ ՀՀ իշխանությունները գնացել էին Եվրոպա՝ տարածքային ամբողջականություն, խաղաղություն և օգնություն խնդրելու համար, և հարցին՝ արդյո՞ք ՀՀ իշխանություններին հարի՞ր է դա, Սերժ Սարգսյանը ասաց․ «Բազմաթիվ անգամներ ասել եմ, որ խնդրելով որևէ մեկը խաղաղություն չի պարգևում և ոչ էլ տարածքային ամբողջականություն։ Պետության թիվ մեկ խնդիրը միշտ եղել և մնալու է իր քաղաքացիների անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը ապահովելու մեջ»։ Հարցին՝ արդյո՞ք ժողովրդավարությամբ անվտանգություն ապահովում են, Սերժ Սարգսյանն ասաց․ «Իհարկե հնարավոր է  ժողովրդավարությամբ անվտանգություն ապահովել, բոլոր ֆորմատներով հնարավոր է, և ժողովրդավարությունը երևի թե լավագույն ձևն է, բայց ձեր կարծիքով Հայաստանում ժողովրդավարությո՞ւն է։ Եթե ժողովրդավարությունն այդպիսին է, ապա այդպիսի ժողովրդավարությունը որևիցե մեկին պետք չէ։ Եթե այսօր 20-ից ավելի քաղբանտարկյալներ կան, մեր հայրենիքի մի հատվածի 150 հազարն ուղղակի արտաքսվել են այնտեղից, ապա ի՞նչ ժողովրդավարության մասին է խոսքը»։ Անդրադառնալով այժմ Բաքվում պահվող Արցախի նախկին նախագահների հասցեին հնչող այն մեղադրանքներին, թե նրանք են Արցախը հանձնել, Սերժ Սարգսյանն արձագանքեց․ «Ով այդպիսի փորձեր է անում, «ղալաթ» է անում։ Ամբողջ աշխարհն ասում է, թե ով է հանձնել և ինչպես է հանձնել։ Իրենք ամեն ինչ կարող են փորձել, բայց այդ փորձերը միշտ չէ, որ հաջողությամբ են պսակվում։ Ի՞նչ կապ ունեն նախկին նախագահները հանձնելու հետ, վերջին նախագահն ի՞նչ պետք է աներ և ընդհանրապես այդ փոքր զինված ուժերով արդյո՞ք Արցախն ի վիճակի էր դիմակայել Ադրբեջանին, իհարկե ի վիճակի չէր։ Այսինքն՝ իրենց ցանկությունը ո՞րն էր, որ այդ մարդիկ մինչև վերջին մարդը կռվեին, զոհվեին, իսկ կանայք ու երեխաները դառնային թուրքի փա՞յ, դա՞ է եղել այդ մարդկանց ցանկությունը»։ Երրորդ նախագահը պնդեց, որ Արցախի էջը փակված չէ։ Նրա խոսքով՝ շանս կա, որ Արցախը նորից կլինի հայկական․ «Բոլոր նրանք, ովքեր պիտի իմ բառերը մեկնաբանեն որպես հոխորտանք կամ ուղղակի զուտ խոսույթ, այդ մարդկանց հետ ընդհանրապես ես չեմ ուզում շփվել»։ Անդրադառնալով նրան, որ տարիներ շարունակ սեղանին է եղել Արցախի ինքնորոշման հարցը, որը պետք է լուծվել հանրաքվեով և հարցին՝ արդյո՞ք սա արդեն իր բանակցությունների հետևանքն է, Սերժ Սարգսյանը պատասխանեց․ «Եկեք ես դա չմեկնաբանեմ։ Դուք շատ լավ գիտեք դրա պատասխանը։ Ամբողջ աշխարհը գիտի, որ գոնե Կազանում ադրբեջանցիներն են հրաժարվել։ Մինչև 2018-ի ապրիլը մենք որևէ այլ փաստաթուղթ չենք քննարկել, համանախագահների բոլոր առաջարկությունները մենք ասել ենք՝ ստացեք Ադրբեջանի համաձայնությունը, այնուհետև մենք կասենք մեր կարծիքը, բոլոր պարագաներում ադրբեջանցիները դեմ են եղել։ Մենք որևէ առաջարկությունից չենք հրաժարվել, որովհետև մեզ որևէ այլ առաջարկ, բացի փոխզիջումային տարբերակից, չի եղել, մենք ինչի՞ց պիտի հրաժարվեինք»։ Հարցին՝ ի՞նչ շոշափելի հնարավորություն կա, որ Արցախը կլինի հայկական, Սերժ Սարգսյանն ասաց․ «Այդ հնարավորությունը իրականություն չի դարձել, որովհետև Արցախի Հանրապետության ինքնորոշումն իրականություն դարձնելու դեմ պայքարում էր ոչ միայն Ադրբեջանը, այլ նաև Հայաստանի իշխանություններն ու Արցախի նախկին իշխանությունը»։ Անդրադառնալով ԱՀ ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանի հայտարարություների մասին հարցին՝ Սերժ Սարգսյանը հրաժարվեց մեկնաբանել՝ նշելով․ «Այդպիսի մարդկանց կարծիքների վրա հղում մի արեք և ինձ հարցեր մի տվեք»։
17:53 - 17 հոկտեմբերի, 2023
Ինձ համար երբեք հայկական Արցախի էջը փակված չի լինելու․ Սերժ Սարգսյան
 |news.am|

Ինձ համար երբեք հայկական Արցախի էջը փակված չի լինելու․ Սերժ Սարգսյան |news.am|

news.am: Ինձ համար երբեք հայկական Արցախի էջը փակված չի լինելու։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 28-ին, հերթական դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ «Մենք եւս մեկ անգամ եկանք այն եզրակացության, որ հուսահատությունը մեղք է․ ճշմարտություն է մեզ համար եղել եւ այսօր մնում է շատ արդիական»,- ասաց Սերժ Սարգսյանը։ Ճշտող հարցին՝ այսինքն՝ հայկական Արցախի էջը փակված չէ՞, երրորդ նախագահը պատասխանեց․ «Ինձ համար երբեք այնտեղի փակված չի լինելու։ Պիտի ասեմ, որ թեեւ հպարտությունը ավելի ծանր մեղք է, քան հուսահատությունը, լավ կլինի, որ մարդկանց փորձենք բացատրել ահա այս ճշմարտությունը եւս»։ Հիշեցնենք, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն մինչև 2024թ․ հունվարի 1-ը կլուծարվեն բոլոր պետական հիմնարկները և կազմակերպությունները, և ԼՂ (Արցախի) Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ։
15:23 - 28 սեպտեմբերի, 2023
Սերժ Սարգսյանի՝ Բադեն-Բադեն այցելելու մասով հարուցված քրգործը կարճվել է

 |factor.am|

Սերժ Սարգսյանի՝ Բադեն-Բադեն այցելելու մասով հարուցված քրգործը կարճվել է |factor.am|

factor.am: Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում գերմանական Բադեն-Բադեն այցելելու, այդ թռիչքների նպատակն ու պետական միջոցների հնարավոր վատնումը ստուգելու նպատակով հարուցված քրեական գործը կարճվել է։ Այս մասին Factor․am-ը տեղեկանում է Գլխավոր դատախազությունից։ «Քրեական գործը կարճվել է, քանի որ ներկայացված նյութերում հանցակազմ չի հայտնաբերվել»,- նշեց Գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյան՝ այլ մանրամասներ չհայտնելով։ Հիշեցնենք՝ 2021 թվականի սեպտեմբերի 15-ին «Փաստերի ստուգման հարթակ»-ը հետաքննություն էր հրապարակել, ըստ որի՝ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնավարման 10 տարիների ընթացքում ամեն տարի կառավարական օդանավով պետական միջոցների հաշվին մեկնել է գերմանական Բադեն-Բադեն քաղաք։ Հետաքննության համաձայն՝ Սարգսյանը պաշտոնավարման տասը տարիների ընթացքում գերմանական առողջարանային այդ քաղաք է մեկնել ավելի քան 16 անգամ։
13:27 - 14 սեպտեմբերի, 2023
Սերժ Սարգսյանը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի գործոնն առաջիկայում էական հանգամանք է հանդիսանալու |armenpress.am|

Սերժ Սարգսյանը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի գործոնն առաջիկայում էական հանգամանք է հանդիսանալու |armenpress.am|

armenpress.am: Երևանի Ազատության հրապարակում ընթանում է հանրահավաք՝ նվիրված Արցախի անկախության տարեդարձին։   Հանրահավաքին ներկա է նաև ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը։ Նրա կարծիքով՝ արցախյան խնդրի կարգավորման գործում բեկում մտցնելու հնարավորություններ կան։ «Արցախը միշտ էլ գործոն է եղել և կախված այնտեղ տիրող տրամադրություններից, ղեկավարների մոտեցումներից՝ այդ գործոնը կամ շատ մեծացել է, կամ էլ փոքրացել է։ Հիմա իրավիճակն այնպիսին է, որ Արցախի գործոնն էական հանգամանք է հանդիսանալու։ Մեզնից յուրաքանչյուրը ցանկացած բառ ընկալում է յուրովի, ես շատ ուրախ եմ, որ Շառլ Միշելն Արցախից նորից խիզախություն է պահանջում, և կարծում եմ, որ արցախցիները նրան հուսախաբ չեն անի։ Բայց, գուցե, նա այլ լուծումներին է խիզախ անվանում։ Մենք այդպես չենք համարում»,- ասել է Սարգսյանը։   ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն իր հերթին հավաստիացրել է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակում բեկում մտցնելու մասին և խոստացել, որ ամեն ինչ անելու են, որպեսզի այդ հնարավորությունը ստեղծվի։ Սաղաթելյանը տեղեկացրեց, որ Արցախի Հանրապետության հռչակման օրվա առթիվ այսօր աշխարհի շուրջ երկու տասնյակ երկրներում տեղի են ունենալու ցույցեր, բողոքի ակցիաներ՝ ի պաշտպանություն Արցախի։ ԱԺ ընդդիմադիր պատգամավորի դիտարկմամբ՝ այսօր հայ ժողովրդի համազգային, համասփյուռ ձայնի հնչեցումը շատ կարևոր է նաև Հայաստան-Արցախ-սփյուռք եռամիասնության վերականգնման համար։ «Սա մեր ոչ առաջին, ոչ էլ վերջին  հանրահավաքն է, մենք չենք համակերպվելու ստեղծված իրավիճակի հետ, չենք լռելու, քանի որ սա մեր լինել-չլինելու պայքարն է, իսկ վերջնական արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է մեր ժողովրդի լայն զանգվածների, մեր ժողովրդի անհաղթահարելի ուժի ներկայությունը Երևանի փողոցներում և հրապարակներում»,- ասել է Սաղաթելյանը։ Հանրահավաքին ներկա գտնվող ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը կոչ է արել չհուսահատվել, չհոգնել և շարունակ պայքարել Արցախի համար։ Նրա կարծիքով՝ Արցախի հերոս ժողովուրդը, մեր եղբայրներն ու քույրերը, կրելով ծանր զրկանքներ, ցույց են տալիս, որ իրենք պայքարում են մեր ընդհանուր հայրենիքի համար։ «Թշնամի պետության կողմից իրականացվող սպանություններն ու գերեվարությունները մշտական են, հետևաբար պետք է պայքարենք, և այսօրվա խորհուրդը հենց դրա մասին է։ Մենք երբևէ չենք խուսափել մեր սխալներն ընդունելուց, բայց պետք չէ խոսել միայն ընդդիմության սխալների մասին։ Մենք հնարավորություն ունենք կանգնեցնելու պարտությունների անիվը, այս գահավիժումը, հետևաբար վստահ ենք, որ համախմբված ու միասնական ուժերով, ողջ ժողովրդով կկարողանանք դուրս գալ այս իրավիճակից։ Մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որտեղ եթե մի փոքր թուլանանք, ապա մեզ կհոշոտեն։ Մեր հարևանները չեն փոխվել, և պատմությունը, ցավոք, կրկնվելու հատկություն ունի»,- նշել է Վանեցյանը։ Երևանի քաղաքապետի թեկնածու, «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, Անդրանիկ Թևանյանն էլ իր հերթին արձանագրեց, որ սեպտեմբերի 2-ը մեծ խորհուրդ է պարունակում, հետևաբար բոլորիս խնդիրն է ամբողջ աշխարհին ցույց տալ, որ Արցախը մենակ չէ և Հայաստանի ուշադրության կենտրոնում է։ «Արցախի խնդիրը մեր անվտանգության խնդիրն է, և այսօրվա հանրահավաքը նաև այդ մեսիջն ունի իր մեջ։ Մարդիկ հասկանում են, որ Երևանի ընտրությունները կարելի է վերածել համապետական օրակարգի։ Մեր քարոզը նույնպես դրան է ուղղված։ Հանրահավաքի գլխավոր նպատակը մեր հավաքական միասնությունն ի ցույց դնելն է»,- հավելեց Թևանյանը։   Հանրահավաքի ժամանակ նաև ցուցադրվեց Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի տեսաուղերձը։ Գեղամ Ստեփանյանն ընդգծել է, որ Արցախը հունիսի 15-ից հայտնվել է Ադրբեջանի ամբողջական պաշարման մեջ, որի հետևանքով 120 հազար մարդ զրկվել է հումանիտար մատակարարումներից։ «Սեպտեմբերի 1-ին Արցախի 30 հազար երեխաները նոր ուսումնական տարին սկսել են թերսնված, հոգեբանական անորոշությունների մեջ։ Միջազգային մեր գործընկերները ինձ հաճախ են հարցնում, թե մարդու որ իրավունքներն են խախտվել կամ խախտվում շրջափակման պատճառով։ Սա միամիտ հարց է և կարող է առաջանալ միայն նրանց մոտ, ովքեր չեն պատկերացնում իրավիճակի ողջ ողբերգությունը։ Արցախում ստեղծված իրավիճակն աղետ է, հանցագործություն մարդկության դեմ, որը իրականացվում է 21-րդ դարում քաղաքակիրթ աշխարհի աչքերի առաջ և նրանց լռելյայն համաձայնությամբ։ Սա աղետ է, որ ունի հստակ հեղինակներ, որոնք, ցավոք, մինչև հիմա չեն պատժվում»,- նշեց Ստեփանյանը։  Ստեփանյանն ընդգծեց, որ համահայկական միասնության շնորհիվ Արցախն ապրելու և հարատևելու է։  Հանրահավաքի մասնակիցների թվում է նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ 
20:01 - 02 սեպտեմբերի, 2023
Ելքը իրավիճակից, ինչպես բազմիցս եմ նշել, առաջին հերթին ապազգային իշխանություններին հեռացնելն է. Սերժ Սարգսյանի ուղերձը

Ելքը իրավիճակից, ինչպես բազմիցս եմ նշել, առաջին հերթին ապազգային իշխանություններին հեռացնելն է. Սերժ Սարգսյանի ուղերձը

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձ է հղել Արցախի Հանրապետության օրվա առթիվ: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Միջազգային բոլոր նորմերին համապատասխան՝ ամուր կռվաններ ունեցող Արցախի անկախությունն այսօր ենթարկվում է անասելի ծանր փորձության. արդեն ութ ամիս շրջափակման մեջ գտնվող և բազում զրկանքներ կրող Արցախն արժանապատվորեն դիմակայում է՝ քաջ գիտակցելով, որ պայքարն անկախության համար այսօր էլ նույն նպատակն ունի, ինչ 32 տարի առաջ, և ագրեսոր ու ցեղասպան թշնամին էլ նույնն է, ինչ երեք տասնամյակ առաջ:Ելքը իրավիճակից, ինչպես բազմիցս եմ նշել, առաջին հերթին ապազգային իշխանություններին հեռացնելն է, և չափազանց ծանր, բայց ոչ անհուսալի այս իրավիճակում հայ ժողովրդի միասնական ջանքերով Հայրենիքի արժանապատիվ պաշտպանությունը՝ զուգահեռ պատշաճ աշխատանք իրականացնելով դիվանագիտական ճակատում:Անկախության պայքարի ճանապարհին անտարբերությունը, հուսահատությունը, հարմարվողականությունն ու թուլամորթությունը չեն կարող ընկեր լինել:Վճռականություն, արիություն, կամք ու պատվախնդրություն՝ ահա պայքարի անդավաճան ընկերները, որոնց պետք է ապավինել»:
10:06 - 02 սեպտեմբերի, 2023
ՀՀ երրորդ նախագահը և ԱՄՆ դեսպանն անդրադարձել են ՀՀ ներքաղաքական և ժողովրդավարական խնդիրներին

ՀՀ երրորդ նախագահը և ԱՄՆ դեսպանն անդրադարձել են ՀՀ ներքաղաքական և ժողովրդավարական խնդիրներին

Սերժ Սարգսյանը ՀՀԿ կենտրոնական գրասենյակում հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից։ Զրույցի ընթացքում առանձնակի կարևորվել և հանգամանալից անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից շրջափակման հետևանքով արդեն ութ ամիս Արցախում շարունակվող և օրեցօր վատթարացող հումանիտար ճգնաժամին, Ադրբեջանի իշխանությունների կողմից Արցախի Հանրապետության քաղաքացիների դեմ իրականացվող ակնհայտ ցեղասպանական քաղաքականությանը: ՀՀ երրորդ նախագահը և ԱՄՆ դեսպանն անդրադարձել են նաև ՀՀ ներքաղաքական և ժողովրդավարական խնդիրներին, տարածաշրջանի իրավիճակին և զարգացումներին, Արցախի հարցում ՀՀ իշխանությունների կողմից վարվող քաղաքականությանը: Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի, ՀՀԿ Գործադիր մարմնի և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչներ:
20:18 - 16 օգոստոսի, 2023
Սերգո Կարապետյանը ճիշտ որոշում է կայացրել, եւ եթե դա չաներ, ապա պատասխանատվություն կկրեր այն ժամանակ. Սերժ Սարգսյան
 |news.am|

Սերգո Կարապետյանը ճիշտ որոշում է կայացրել, եւ եթե դա չաներ, ապա պատասխանատվություն կկրեր այն ժամանակ. Սերժ Սարգսյան |news.am|

news.am: Գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը ճիշտ որոշում է կայացրել եւ եթե նա այդպիսի որոշում չկայացներ, ապա պատասխանատվություն կկրեր այն ժամանակ եւ ոչ թե հիմա: Այս մասին այսօր՝ օգոստոսի 10-ին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց Սերժ Սարգսյանը: Նշենք, որ այս պահին ընթանում է Սարգսյանի հարցաքննությունը: «Ես առանձնապես ասելիք չունեմ, որովհետեւ դատաքննության ողջ ընթացքը հստակ ապացուցեց, որ Սերգո Կարապետյանը ճիշտ որոշում է կայացրել եւ եթե նա այդպիսի որոշում չկայացներ, ապա պատասխանատվություն կկրեր այն ժամանակ եւ ոչ թե հիմա: Շատ պարզ բան է տեղի ունեցել. այդ ծրագիրը կարող էին իրականացնել երկու ընկերություններ, եւ նա ընկերություններից ընտրել է այն ընկերությունը, որն ավելի ցածր գին է առաջարկել: Ես անկեղծ ասած ուրախ չեմ պաշտպանելու այն մարդուն, ով զրպարտել է ինձ, բայց իրականությունը դա է: Կարծում եմ՝ բոլորի համար էլ պարզ է դարձել, թե ինչու Սերգո Կարապետյանը մի քանի հարցաքննություններից հետո որոշել էր, որպեսզի այդպիսի ցուցմունք տա»,- հայտարարեց Սերժ Սարգսյանը: Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ եւ Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, Սամվել Գալստյանի ու Գեւորգ Հարությունյանի օժանդակությամբ, Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամ: Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը։
15:00 - 10 օգոստոսի, 2023
Հաջիևը «բացահայտել է»՝ ով է Օկամպոն և նրա զեկույցը որակել է որպես կանխակալ
 |aravot.am|

Հաջիևը «բացահայտել է»՝ ով է Օկամպոն և նրա զեկույցը որակել է որպես կանխակալ |aravot.am|

aravot.am: Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը Twitter-ի իր էջում արձագանքել է Միջազգային քրեական դատարանի փորձագետ Լուիս Մորենո Օկամպոյի զեկույցին՝ այն որակելով որպես կանխակալ: Մասնավորապես, նա «բացատրել է», թե ով ա Օկամպոն: Նախ, ըստ Հաջիևի, Օկամպոն, աշխատելով Միջազգային քրեական դատարանում որպես գլխավոր դատախազ, ղեկավարել է «մի քանի՝ աշխարհի ամենատխրահռչակ օֆշորային ընկերությունները»: Բացի այդ, Ադրբեջանի նախագահի օգնականը նկատել է, որ Հայաստանի նախկին նախագահ, «ռազմական հանցագործ Սերժ Սարգսյանը, որը մասնակցել է Խոջալուի ցեղասպանությանը, ընդունել է Օկամպոյին Երևանում»: «Այդպիսի մութ անցյալով մարդն իր կանխակալ զեկույցով դիտավորյալ կերպով աղավաղում է ՄԱԿ-ի Միջազգային քրեական դատարանի որոշումը և Լաչինի ճանապարհի գործունեության վերաբերյալ իրական վիճակը»,- ասել է Հաջիևը։ Նշենք, որ 2010 թվականի ապրիլի 6-ին Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել էր Հաագայի միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազ Լուիս Մորենո-Օկամպոյին: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ նա մեր երկիր էր ժամանել` մասնակցելու մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի 37-րդ համաժողովի աշխատանքներին: Ողջունելով հյուրին` Նախագահ Սարգսյանն ասել էր. «Մեզ համար շատ կարեւոր է մարդու իրավունքների պաշտպանության, մարդկության դեմ կատարված հանցագործությունների դատապարտման գործում մեծ մասնակցություն եւ հարուստ փորձ ունեցող մարդկանց ներկայությունը մեր երկրում» եւ հավելել. «Հատկապես, որ վերջին շրջանում շատ է խոսվում մարդկության դեմ գործված ամենադաժան ոճիրներից մեկի` հայոց ցեղասպանության մասին»: Դատախազ Լուիս Մորենո-Օկամպոն նշել էր, որ իրենց գործունեությունն ուղղված է մարդու իրավունքների պաշտպանությանը, եւ առաջնային նպատակներից մեկն էլ հենց հետագա ցեղասպանությունների կանխարգելումն է: «Հանրապետության Նախագահը եւ Հաագայի միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազը քննարկել էին համագործակցության հնարավորությունները, թե ինչպես դատարանը կարող է օգնել Հայաստանին ավելի պաշտպանված լինելու»,- նշված էր նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ։
11:36 - 10 օգոստոսի, 2023