Սիրիա

Սիրիա, պաշտոնական անվանումը՝ Սիրիայի Արաբական Հանրապետություն։ Գտնվում է «Առաջավոր Ասիայում»՝ Արաբական Արեւելքում։ Սիրիայի ցամաքային սահմանագիծը 2 հազար 363 կմ է։ Սիրիայի տարածքը շուրջ 185 000 քառ. կմ է եւ Հայաստանին գերազանցում է ավելի քան 6 անգամ։

ՌԴ-ն ուշադիր հետևում է Իրաքի և Սիրիայի տարածքներում տիրող իրավիճակին. ԱԳՆ
 |armeniasputnik.am|

ՌԴ-ն ուշադիր հետևում է Իրաքի և Սիրիայի տարածքներում տիրող իրավիճակին. ԱԳՆ |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Ռուսաստանը ուշադիր հետևում է Իրաքի և Սիրիայի տարածքներում տիրող իրավիճակին, այնտեղ գործողությունների անցկացումը պետք է համաձայնեցվի այդ երկրների կառավարությունների հետ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Մենք ուշադիր հետևում ենք այդ շրջաններում տիրող իրավիճակի զարգացումներին»,– ասաց Զախարովան։ Նա ընդգծեց, որ այլ պետությունների տարածքում ցանկացած հակաակաբեկչական գործողությունների անցկացումը թույլատրելի է միայն այդ երկրների, մասնավորապես` ՌԴ–ի բարեկամ Սիրիայի և Իրաքի կառավարությունների հետ համաձայնեցմամբ։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրանը հարվածներ է հասցրել Իրաքում և Սիրիայում գտնվող օբյեկտներին։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսում (ԻՀՊԿ) հայտարարել են, որ հարվածները հասցվել են Իրաքում Մոսադին պատկանող լրտեսական օբյեկտներին, որոնք գտնվում են Էրբիլ քաղաքում` ԱՄՆ հյուպատոսության և ռազմաբազայի մոտ: Հարձակման են ենթարկվել նաև Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալների դիրքերը: ԻՀՊԿ-ում ընդգծել են, որ հարվածները հասցվել են ի պատասխան Իրանում վերջերս տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների:
15:36 - 17 հունվարի, 2024
Հասաքայում թուրքական ԱԹՍ-ների հարվածից 3 սիրիացի զինվոր է զոհվել. ԶԼՄ-ներ |armenpress.am|

Հասաքայում թուրքական ԱԹՍ-ների հարվածից 3 սիրիացի զինվոր է զոհվել. ԶԼՄ-ներ |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ) հունվարի 14-ին հարվածներ են հասցրել Սիրիայի հյուսիս-արևելյան Հասաքայի նահանգի Ալ Ղամիշլի քաղաքի շրջակայքին, որի հետևանքով 3 սիրիացի զինծառայող է զոհվել։ Այս մասին հաղորդել են Al Hadath հեռուստաալիքը և Մարդու իրավունքների սիրիական դիտարանը։ Ըստ լրատվամիջոցների՝ հարձակման է ենթարկվել Ալ Ղամիշլիից հարավ գտնվող Զիբանա գյուղում գտնվող ուղեփակոցը։ Ըստ հրապարակումների՝ ավելի վաղ թուրքական ԱԹՍ-ները հարվածներ են հասցրել Հասաքայի տնտեսական օբյեկտներին՝ շարքից հանելով մի քանի էլեկտրակայաններ։ Իսկ Սեյնջակ գյուղում երկու ավիահարվածների հետևանքով երեխա է վիրավորվել։ Բացի այդ, խոշոր հրդեհ է բռնկվել Ռումեյլանի նավթային բազայի վրա անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո։ Մարդու իրավունքների սիրիական դիտարանը նշում է, որ վերջին օրերին թուրքական ԱԹՍ-ներն ավելացրել են ավիահարվածները Սիրիայի հյուսիսում և արևելքում։ Հունվարի 14-ին հարձակման են ենթարկվել նաև Հալեպի նահանգում գտնվող մի քանի օբյեկտներ։ 2023 թվականին թուրքական օդուժը 108 անգամ գրոհել է ցամաքային թիրախները Սիրիայի հյուսիսում և հյուսիս-արևելքում քրդերի կողմից վերահսկվող տարածքում։ Դրա հետևանքով զոհվել է 86 մարդ, այդ թվում՝ «Սիրիայի դեմոկրատական ​​ուժեր» քրդական դաշինքի 65 մարտիկ, ինքնավար վարչակազմի 3 աշխատակից և 18 խաղաղ բնակիչ, ևս 97 մարդ վիրավորվել է:
11:46 - 15 հունվարի, 2024
Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում ուրույն տեղ ունի Մերձավոր Արևելքի տարածաշրջանը․ ՀՀ ԱԳՆ

Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում ուրույն տեղ ունի Մերձավոր Արևելքի տարածաշրջանը․ ՀՀ ԱԳՆ

Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության օրակարգում իր ուրույն տեղն ունի Մերձավոր Արևելքի տարածաշրջանը: ՀՀ ԱԳՆ-ն ամփոփել է 2023 թվականին տեղի ունեցած իրադարձությունները։ Կայացել են նախարար Միրզոյանի այցերը Եգիպտոս, Սիրիա, Արաբական Միացյալ Էմիրություններ և Բահրեյն: ՀՀ անկախության շրջանում առաջին անգամ ՀՀ ԱԳ նախարարը մասնակցել է Արաբական պետությունների լիգայի խորհրդի՝ նախարարական մակարդակով նիստին: Հիշեցնենք, որ նախարար Միրզոյանի այցը Սիրիայի, մասնավորապես Դամասկոս և Հալեպ քաղաքներ կայացավ փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո, և այցի ժամանակ նախարարը փոխանցեց ՀՀ կառավարության կողմից տրամադրված հումանիտար աջակցությունը: Ի թիվս այլ միջազգային պայմանագրերի, ստորագրվել է ՀՀ և Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացիների համար մուտքի վիզայի պահանջի փոխադարձաբար վերացման մասին արձանագրությունը, որը շուտով՝ փետրվարի 1-ին ուժի մեջ կմտնի:  Բազմակողմ հարթակներում կայացել են նաև նախարար Միրզոյանի հանդիպումները Հորդանանի, Լիբանանի, Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարների, Արաբական պետությունների լիգայի և Ծոցի համագործակցության խորհրդի գլխավոր քարտուղարների հետ: Դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև: Տարվա ընթացքում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Օմանի և Թունիսի արտաքին գործերի փոխնախարարների մակարդակով՝ փոխնախարար Վահան Կոստանյանի համանախագահությամբ:
12:33 - 13 հունվարի, 2024
Հայ-սիրիական հարաբերությունները կխորանան մշակույթի ոլորտում

Հայ-սիրիական հարաբերությունները կխորանան մշակույթի ոլորտում

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն ընդունել է ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանին: ԿԳՄՍ նախարարության հաղորդագրության համաձայն՝ Դանիել Դանիելյանը, ողջունելով դեսպանին, արժևորել է փոխադարձ վստահության վրա հիմնված երկու ժողովուրդների ավանդական, բարեկամական կապերը, որոնք պատմական խոր արմատներ ունեն: ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ նշելով, որ Սիրիան և Հայաստանը քաղաքակրթական միասնության մեջ են, և Սիրիայի կառավարությունը մշտապես բարձր է գնահատել հայկական մշակույթը: «Հայաստանը տարածաշրջանում խաղաղության հաստատման շատ մեծ դերակատարում կարող է ունենալ: Սիրիան պատրաստակամ է աջակցելու Հայաստանին այդ գործում, քանի որ մենք հետաքրքրված ենք ընդլայնելու նաև մեր համագործակցությունն արվեստի տարբեր ոլորտներում»,- ասել է Նորա Արիսյանը:  Նա նշել է երաժշտության ոլորտում համագործակցության անհրաժեշտությունը՝ տարբեր գործիքների, ուսուցիչների փորձի փոխանակմամբ, վարպետաց դասերի անցկացմամբ: Դեսպանը տեղեկացրել է, որ առանձին հանդիպումներ է ունեցել Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի և Մատենադարանի ղեկավարության հետ, քննարկվել են համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները: Նախանշվել են Մատենադարանում հայկական և սիրիական ձեռագրերի ցուցահանդես, գիտաժողով կազմակերպելու հեռանկարները: Դեսպանը կարևորել է նաև համագործակցությունը կինոյի ոլորտում՝ նշելով, որ նախապատերազմական տարիներին ուսանողների փոխանակման ծրագրի շրջանակում հայ երիտասարդները Սիրիայում մասնակցել են կինոարվեստի ուսուցման կրթական ծրագրին: Այս համատեքստում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը նշել է, որ Երևանի կինոյի և թատրոնի ինստիտուտի ուսանողները դեռևս համալսարանական տարիներից վավերագրական ֆիլմեր են պատրաստում: Ըստ փոխնախարարի՝ կինոյի ոլորտում Հայաստանը կարևորում է համագործակցության զարգացումն աշխարհի տարբեր երկրների հետ: Հանդիպման ավարտին քննարկվել են համատեղ փառատոներ, մրցույթներ, մշակութային օրեր կազմակերպելու հնարավորությունները: 
13:39 - 07 դեկտեմբերի, 2023
Արևմուտքը մեկ անգամ չէ, որ կողմնակալություն է ցուցաբերում․ Լավրովը՝ Ասադի ձերբակալման օրդերի մասին |panorama.am|

Արևմուտքը մեկ անգամ չէ, որ կողմնակալություն է ցուցաբերում․ Լավրովը՝ Ասադի ձերբակալման օրդերի մասին |panorama.am|

panorama.am: Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին կալանավորելու միջազգային օրդեր տալը դատարանի կողմնակալության դրսևորում է անվանել, գրում է «Ռիա Նովոստի»-ին։ «Ինչ վերաբերում է Ֆրանսիայի դատարանի որոշմանը, որը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ձերբակալման միջազգային օրդեր է տվել, գիտեք, արևմտյան դատական համակարգը և ազգային, և միջազգային մակարդակով բազմիցս ապացուցել է իր կողմնակալությունը»,- ասել է Լավրովը Մոսկվայում իր վենեսուելացի գործընկերոջ հետ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: Նա նաև նշել է․ «Այն դրվագը, որի մասին խոսվում է, 2013թ. քիմիական զենքի կիրառումը Իդլիբի գոտում, հայտնի է։ Եվ շատ անկախ փորձագետներ, լրագրողներ, այդ թվում՝ նաև Արևմտյան լրագրողներ, ժամանակին հրապարակել են փաստեր, որոնք թույլ են տալիս ենթադրել, որ առնվազն քիմիական զենքի օգտագործման այս գործողության հետ առնչություն է ունեցել հայտնի «Ջաբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորումը: Թե ինչ գնահատականների և փաստերի հիման վրա է իր եզրակացությունն արել Փարիզի դատարանը, ինձ հայտնի չէ»։ Հիշեցնենք, որ Ֆրանսիայի իշխանությունները Սիրիայի նախագահին ձերբակալելու միջազգային օրդեր են տվել՝ նրան մեղադրելով 2013 թվականին քիմիական հարձակմանը մասնակցելու մեջ։ 2013 թվականի օգոստոսին Դամասկոսի Արևելյան Ղուտա արվարձանում գազային հարձակում է տեղի ունեցել, որի հետևանքով, ըստ տարբեր տվյալների, զոհվել է մի քանի հարյուրից մինչև մեկուկես հազար մարդ: ԱՄՆ հետախուզությունը հայտնել է, որ հարձակման հետևում կանգնած են կառավարական ուժերը, ինչը Դամասկոսը հերքում է: Դատական շրջանակներում աղբյուրը հաստատել է, որ ընդհանուր առմամբ կալանքի չորս օրդեր Է տրվել «ռազմական հանցագործություններին մասնակցության»կապակցությամբ: Դրանք վերաբերում են նախագահ Մահեր Ասադի կրտսեր եղբորը, սիրիական բանակի էլիտար ստորաբաժանման ղեկավարին, ինչպես նաև երկու գեներալների։ Հոկտեմբերին հաղորդվել էր, որ Ֆրանսիան նաև միջազգային ձերբակալման օրդեր է տվել ևս չորս բարձրաստիճան անձանց, որոնք ղեկավարում էին սիրիական բանակը:
09:30 - 17 նոյեմբերի, 2023
Մենք կանգնած ենք Հայաստանի կողքին խնդիրների ու մարտահրավերների հաղթահարման գործում. Բաշար ալ-Ասադը՝ ՀՀ ԱԺ փոխնախագահին

Մենք կանգնած ենք Հայաստանի կողքին խնդիրների ու մարտահրավերների հաղթահարման գործում. Բաշար ալ-Ասադը՝ ՀՀ ԱԺ փոխնախագահին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 15-ին հանդիպել է Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար ալ-Ասադի հետ: Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից: Շնորհակալություն հայտնելով հրավերի և ջերմ ընդունելության համար՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը նշել է, որ Հայաստանը կարևորում և բարձր է գնահատում բարեկամական ջերմ հարաբերությունները Սիրիայի հետ և ընդգծել Սիրիայի հայկական համայնքի առանձնահատուկ նշանակությունը՝ որպես բարեկամության կայուն կամուրջ երկու երկրների և ժողովուրդների միջև: Անդրադառնալով սիրիական ճգնաժամին՝ ԱԺ փոխխոսնակը նշել է, որ ճգնաժամի առաջին իսկ օրվանից Հայաստանը հանդես է եկել Սիրիայի ինքնիշխանության, խաղաղության և անվտանգության պահպանման երկխոսությամբ խնդրի կարգավորման օգտին: Հանդիպման ընթացքում հանգամանալից խոսելով Հարավկովկասյան տարածաշրջանում ստեղծված իրավիճակի մասին՝ Հակոբ Արշակյանը ներկայացրել է Հայաստանի կողմից առաջ քաշվող «Խաղաղության խաչմերուկի» գաղափարը՝ շեշտելով տարածաշրջանի խաղաղության համար ճանապարհային քարտեզի կարևորությունը: ԱԺ փոխնախագահը համոզմունք է հայտնել, որ հայ-սիրիական համագործակցությունը զարգացման և ընդլայնման մեծ ներուժ ունի, և Հայաստանը պատրաստ է աջակցելու Հայաստան-Սիրիա փոխշահավետ համագործակցության զարգացմանը՝ ի շահ մեր բարեկամ ժողովուրդների: Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահը բարձր է գնահատել Հայաստանի և Սիրիայի միջև բարեկամական հարաբերությունները և ընդգծել հայ համայնքի դերը Սիրիայի մշակութային, տնտեսական և այլ ոլորտների զարգացման հարցում: «Սիրիան հայերին համարում է իր պետության, հասարակության և արժեհամակարգի մի մասը: Հայաստանի խնդիրները մեզ համար օտար չեն, և մենք կանգնած ենք Հայաստանի կողքին՝ խնդիրների ու մարտահրավերների հաղթահարման գործում»,- ասել է Բաշար ալ-Ասադը: Նա կարևորել է միջխորհրդարանական համագործակցությունը, որը մշտապես գտնվել է բարձր մակարդակի վրա և առանցքային դեր է խաղում մեր պետությունների միջև համագործակցության զարգացման գործում: Ջերմ և բարեկամական մթնոլորտում անցած հանդիպման ավարտին զրուցակիցները երկուստեք խաղաղություն և բարգավաճում են մաղթել հայ և սիրիացի եղբայրական ժողովուրդներին: Հանդիպմանը մասնակցել են պատգամավորներ Ռուստամ Բաքոյանը, Շիրակ Թորոսյանը և Արեն Մկրտչյանը:
20:15 - 15 նոյեմբերի, 2023
ԱՄՆ-ն ավիահարվածներ է հասցրել Սիրիայում իրանական բազաներին

 |factor.am|

ԱՄՆ-ն ավիահարվածներ է հասցրել Սիրիայում իրանական բազաներին |factor.am|

factor.am: ԱՄՆ-ը հայտարարել է, որ ավիահարվածներ է հասցրել Սիրիայի հարավարևելքում՝ Իրաքի հետ սահմանին գտնվող իրանական երկու բազաներին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Ինչպես ասել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը, հարվածները հասցվել են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) և Իրանի հետ կապված զինված խմբավորումների օբյեկտներին, որոնք տեղակայված են Եփրատի հովտում, Մայադին և Աբու Քամալ բնակավայրերում։ Օսթինի հայտարարության մեջ ընդգծվում է, որ հարվածներն իրականացվել են ամերիկյան զորքերի անվտանգությունն ապահովելու համար ի պատասխան տարածաշրջանում ամերիկյան բազաների վրա հարձակումների։ Ավելի վաղ՝ չորեքշաբթի օրը ԱՄՆ-ը հարվածել էր Սիրիայի արևելքում ևս մեկ թիրախի՝ Մայսուլուն շրջանում գտնվող զինամթերքի պահեստին:
11:25 - 13 նոյեմբերի, 2023
Հակոբ Արշակյանն աշխատանքային այցով Սիրիայում է

Հակոբ Արշակյանն աշխատանքային այցով Սիրիայում է

ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը աշխատանքային այցով գտնվում է Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում։ Այս մասին Հակոբ Արշակյանը տեղեկացնում է իր ֆեյսբուքյան էջում։ «ԱԺ պատվիրակության կազմում ընդգրկված են պատգամավորներ Ռուստամ Բաքոյանը, Շիրակ Թորոսյանը և Արեն Մկրտչյանը։ Դամասկոսի Հայաստանի դեսպանատանը Սիրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Գևորգյանի հետ հանդիպեցինք Սիրիայի հայ համայնքի ներկայացուցիչների և հոգևոր հայրերի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկեցինք տարածաշրջանում առկա իրավիճակը, ինչպես նաև ընդգծեցինք Հայաստանի առջև կանգնած արտաքին և անվտանգային մարտահրավերների հաղթահարման շուրջ բոլորիս ջանքերի մեկտեղման անհրաժեշտությունը։ Դամասկոս այցի ընթացքում նաև Նախատեսվում են մի շարք պաշտոնական հանդիպումներ, որոնց մասին կտրամադրվի հավելյալ տեղեկատվություն»,-նշված է հրապարակման մեջ։
11:04 - 13 նոյեմբերի, 2023
ԱՄՆ-ն հարված է հասցրել Սիրիայում ռազմական օբյեկտի․ սիրիացի և ամերիկացի զինվորականների միջև բախումներ են տեղի ունեցել
 |armenpress.am|

ԱՄՆ-ն հարված է հասցրել Սիրիայում ռազմական օբյեկտի․ սիրիացի և ամերիկացի զինվորականների միջև բախումներ են տեղի ունեցել |armenpress.am|

armenpress.am: Սիրիայի Դեյր էս Զորի նահանգում ամերիկյան ուժերի և Սիրիայի բանակի միջև բախումներ են տեղի ունեցել։ Այս մասին հաղորդում է Al Mayadeen պարբերականը։ Լրատվամիջոցի աղբյուրը հաստատել է, որ նոյեմբերի 9-ի վաղ առավոտյան Եփրատի արևելքում ամերիկյան ուժերը և նրանց աջակցությունը վայելող «Սիրիայի դեմոկրատական ուժեր» քրդական խմբավորումը բախումների են բռնվել Սիրիայի բանակի և նրան աջակցող աշխարհազորայինների հետ։ Ըստ աղբյուրի՝ բախումների ընթացքում օգտագործվել են տարբեր տեսակի զենքեր, այդ թվում՝ ծանր հրետանի և հրթիռներ։ Բախումները սկսվել են այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն հարված է հասցրել Դեյր էս Զորի արևելյան հատվածներին։ Այս հարվածների մասին նաև հայտարարել է Պենտագոնը՝ նշելով, որ այնտեղ գտնվում է օբյեկտ, որն, իբր, օգտագործվում է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) Ղոդս ուժերի կողմից։ «Այսօր (խմբ․՝ նոյեմբերի 8-ին) նախագահ Բայդենի ցուցումով ԱՄՆ ռազմական ուժերը ինքնապաշտպանական հարված են հասցրել Սիրիայի արևելքում գտնվող օբյեկտին, որն օգտագործվում է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) և դրա հետ կապված խմբավորումների կողմից: Այս հարվածը հասցվել է ամերիկյան երկու F-15 կործանիչների կողմից զենքի պահման օբյեկտի վրա: Ինքնապաշտպանության այս ճշգրիտ հարվածը պատասխան է Իրաքում և Սիրիայում ԱՄՆ անձնակազմի դեմ ԻՀՊԿ-ի Ղոդս ուժերի հետ կապված խմբավորումների կողմից իրականացված մի շարք հարձակումների», - հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը՝ հավելելով, որ ԱՄՆ-ն պատրաստ է անհրաժեշտ լրացուցիչ քայլեր ձեռնարկել իր մարդկանց և օբյեկտները պաշտպանելու համար: Ըստ AFP գործակալության՝ այս հարձակման հետևանքով 10 մարդ է զոհվել։ Ավելի ուշ Al Mayadeen-ի մեկ այլ աղբյուր հայտնել է, որ Դեյր էս Զորից արևելք գտնվող «Կոնիկո» գազի հանքավայրի մոտ գտնվող ամերիկյան ավիաբազան հրթիռների և անօդաչուների հարձակման է ենթարկվել։ Իսկ «ալ Օմար» նավթահանքի մոտ գտնվող ամերիկյան ռազմաբազայի վրա 6, այնուհետև 15 հրթիռ է արձակվել՝ ի պատասխան ամերիկյան հարձակման։  
12:00 - 09 նոյեմբերի, 2023
Պենտագոնը հաստատել է Սիրիայում ամերիկյան ռազմաբազայի վրա հարձակման փորձը
 |hetq.am|

Պենտագոնը հաստատել է Սիրիայում ամերիկյան ռազմաբազայի վրա հարձակման փորձը |hetq.am|

hetq.am: ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հաստատել է Սիրիայում ամերիկյան ռազմաբազայի վրա հարձակման փորձի մասին լուրը։ Նման հայտարարությամբ ճեպազրույցի ժամանակ հանդես է եկել Պենտագոնի ներկայացուցիչ գեներալ Փաթրիք Ռայդերը։  «Ես կարող եմ հաստատել, որ Սիրիայում Ալ-Թանֆի (ռազմաբազա-խմբ.) վրա անօդաչուներով հարձակման փորձ է եղել»,- հայտարարել է նա։ Պենտագոնի ներկայացուցչի խոսքով՝ խոցվել է հարվածային երկու անօդաչու, որևէ զինվորական չի տուժել։ Ռայդերը նաև հայտարարել է, որ ԱՄՆ ֆիքսում է Սիրիայում և Իրաքում իր ռազմաբազաների ու օբյեկտների ուղղությամբ «հրթիռակոծության ծավալների և անօդաչուների հարձակումների քանակի մեծացում»։ «Մենք կանենք ամեն հնարավորը, որպեսզի ապահովենք մեր ուժերի պաշտպանությունը»,- հավելել է Պենտագոնի ներկայացուցիչը։ 
12:02 - 24 հոկտեմբերի, 2023
Սիրիայում և Իրաքում անօդաչու թռչող սարքերը հարձակվել են ռազմակայանների վրա, որտեղ գտնվում են ամերիկյան զորքերը
 |news.am|

Սիրիայում և Իրաքում անօդաչու թռչող սարքերը հարձակվել են ռազմակայանների վրա, որտեղ գտնվում են ամերիկյան զորքերը |news.am|

news.am: Իրաքում գտնվող երկու ռազմաբազաներ, որտեղ տեղակայված են ամերիկյան ուժերը, հրթիռներով և անօդաչու սարքերով հարձակման են ենթարկվել: Հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր են արձակվել Այն ալ-Ասադ ավիաբազայի ուղղությամբ, որտեղ տեղակայված են ԱՄՆ-ը և այլ միջազգային ուժեր Իրաքի արևմուտքում, հայտնում է Reuters-ը։ Բազմաթիվ պայթյուններ են լսվել բազայի ողջ տարածքում, հայտնել են անվտանգության երկու աղբյուրներ: Իրաքի զինվորականները հայտնել են, որ փակել են բազայի շրջակայքը և սկսել որոնողական գործողությունը: Աղբյուրները նշում են, որ պարզ չէ, թե արդյոք հարձակումները հանգեցրել են զոհերի կամ ավերածությունների: Բաղդադի միջազգային օդանավակայանի մերձակայքում հրթիռակոծվել է նաև մեկ այլ ռազմաբազա, որտեղ տեղակայված են ամերիկյան ուժերը, հինգշաբթի հայտնել է իրաքյան ոստիկանությունը՝ չհայտնելով այլ մանրամասներ: Ամերիկացի պաշտոնյան, ով ցանկացել է անանուն մնալ, ասել է, որ երկու հրթիռ է արձակվել օդանավակայանում գտնվող ամերիկյան զորքերի ուղղությամբ: Նրանցից մեկը չեզոքացվել է, մյուսը հայտնվել է դատարկ պահեստում, տուժածներ չկան, հավելել է պաշտոնյան։ Վերջին 24 ժամվա ընթացքում Իրաքում ամերիկյան զորքերի տեղակայման տակ գտնվող ռազմակայանների վրա հարձակումների թիվը հասել է չորսի։ Չորեքշաբթի Իրաքում գտնվող ամերիկյան զորքերը երկու առանձին անօդաչու թռչող սարքերի հարձակման են ենթարկվել, որոնցից մեկը հանգեցրել է փոքր թվով զինվորականների թեթև վնասվածքների, թեև ամերիկացի զինվորականները կարողացել են որսալ զինված անօդաչու թռչող սարք: ԱՄՆ-ն ունի 2500 զինվոր Իրաքում և ևս 900-ը՝ հարևան Սիրիայում՝ տեղական ուժերին «Իսլամական պետության» դեմ պայքարում խորհուրդներ տալու և օգնելու առաքելությամբ: Այն ալ-Ասադ ավիաբազան գտնվում է արևմտյան Անբար նահանգում։ Միևնույն ժամանակ, AP-ն հայտնում է Սիրիայի հարավում գտնվող ռազմաբազայի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման մասին: Մեկ անօդաչու թռչող սարքը խոցվել է, իսկ մյուսը ստացել է թեթև վնասվածքներ, գործակալությանը հայտնել է պաշտոնյան՝ անանունության պայմանով։ Սիրիական ընդդիմության ակտիվիստները հինգշաբթի օրը նաև հայտնել են, որ անօդաչու թռչող սարքը հարձակվել է Սիրիայի արևելքում գտնվող նավթային օբյեկտի վրա, որտեղ տեղակայված են ամերիկյան զորքերը:
10:01 - 20 հոկտեմբերի, 2023