Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ

Զարեհ Սինանյանը հանդիպումներ է ունեցել Հալեպում

Զարեհ Սինանյանը հանդիպումներ է ունեցել Հալեպում

Գլխավոր հանձնակատար Զաեհ Սինանյանը հարուստ օրակարգով հանդիպումներ է ունեցել Հալեպում: Այդ մասին ասված է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ֆեյսբուքյան էջում։ «Այցի առաջին օրվա ընթացքում նա այցելել է Բերիո Հայոց թեմի առաջնորդանիստ Սուրբ Քառասուն Մանկանց Մայր եկեղեցի և հանդիպում ունեցել առաջնորդ Գերաշնորհ Տեր Մասիս եպիսկոպոս Զոբույանի և ազգային իշխանության ներկայացուցիչների հետ: Գլխավոր հանձնակատարը ծանոթացել է թեմի գործունեությանը, շրջայց կատարել: Բերիո կաթողիկե Հայոց թեմի առաջնորդանիստ Շնորհատու Սուրբ Աստվածածին եկեղեցում Զարեհ Սինանյանը հանդիպել է թեմի առաջնորդ Գերապայծառ Պետրոս արքեպիսկոպոս Միրիաթյանի և բարեսիրական հանձնախմբի հետ: Այնուհետ Գլխավոր հանձնակատարը ծաղիկներ է խոնարհել եկեղեցու տարածքում գտնվող Ապրիլյան հուշակոթողին»,- նշված է գրառման մեջ:
17:21 - 08 մայիսի, 2022
Ուկրաինայից Հայաստան ժամանողների համար ՊՇՌ թեստը կլինի անվճար․ Զարեհ Սինանյան
 |tert.am|

Ուկրաինայից Հայաստան ժամանողների համար ՊՇՌ թեստը կլինի անվճար․ Զարեհ Սինանյան |tert.am|

tert.am: Սոցիալական ծառայություններ մատուցող մեր բոլոր կառույցներն անում են ամեն բան, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետևանքով օգնության կարիք ունեցող մեր հայրենակիցները հեշտությամբ գան Հայաստան: Այս մասին հարցազրույցի ընթացքում ասել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ։ Նա նշել է, որ Սփյուռքում դեսպանատներն ու դիվանագիտական կառույցները ևս ակտիվորեն աշխատում են մեր հայրենակիցների հետ։ «Հայաստան ժամանող մեր ուկրաինահայ հայրենակիցների հետ կապված ևս մեկ տհաճ երևույթ կար։ Փաստորեն փախստական վիճակով գալով՝ ստիպված էին ինչպես Հայաստան մուտք գործող բոլոր անձինք, ովքեր պատվաստված չէին, ՊՇՌ տեստ հանձնել և դրա համար գումար էր գանձվում։ Պետությունը չէր կարող դրան չարձագանքել։ Այս պահին ցանկացած անձ, որ հեռացել է Ուկրաինայից և Հայաստան է գալիս, կարող է նշել, որ Ուկրաինայից է եկել։ Նրանց կուղղորդեն համապատասխան ծառայության՝ ՊՇՌ թեստ հանձնելու, որտեղ նրանցից որևէ գումար չի գանձվի»,-ասել է Սինանյանը։
15:59 - 06 ապրիլի, 2022
Մենք ուզում ենք, որ Սփյուռքի ներուժի ներգրավումը երկրի խնդիրների լուծման գործում լինի ավելի շոշափելի. ՀՀ վարչապետ

Մենք ուզում ենք, որ Սփյուռքի ներուժի ներգրավումը երկրի խնդիրների լուծման գործում լինի ավելի շոշափելի. ՀՀ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպել է Հայաստանի պետական կառավարման մարմիններում սփյուռքի մասնագետների ներգրավման «իԳործ» ծրագրի մասնակիցներին: Ինչպես տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից, ողջունելով նրանց՝ վարչապետը նշել է. «Ուրախ եմ, որ մենք այս ծրագիրը շարունակաբար իրականացնում ենք՝ ի հեճուկս բոլոր դժվարությունների և բարդությունների: Նաև ուրախ եմ, որ կարող ենք արձանագրել՝ ծրագիրը կոնկրետ արդյունքներ ունի այն նպատակների իրագործման տեսակետից, որ մենք առաջադրել ենք: Իսկ տվյալ դեպքում խոսքը Սփյուռքի ներուժի ներգրավման մասին է՝ Հայաստանի պետական կառավարման համակարգ: Ինչպես երևի արդեն գիտեք, մենք ծրագրի մասնակիցներից բարձրաստիճան պաշտոնյաներ ունենք՝ ի դեմս Էկոնոմիկայի նախարարի տեղակալի և Զբոսաշրջության կոմիտեի նախագահի, ինչը ցույց է տալիս մեր մտադրությունների լրջությունը: Իհարկե, նախ արտահայտվել է ծրագրի մասնակիցների մտադրությունների լրջությունը, որին մենք համապատասխան ձևով արձագանքել ենք: Հույս ունեմ, որ այս գործընթացը կշարունակենք, որովհետև նաև ուզում ենք, որ Սփյուռքի ներուժի ներգրավումը Հայաստանի պետական կառավարման համակարգ և մեր երկրի առաջ ծառացած խնդիրների լուծման գործում լինի ավելի ու ավելի շոշափելի, ավելի նյութական: Մենք ցանկանում ենք նաև, որ Սփյուռքի մեր հարգելի ներկայացուցիչները խնդիրները տեսնեն ներսից, դրանց գնահատմանը մասնակցեն և նաև կոնկրետ լուծումներ առաջարկեն, որը գուցե թե սովորական ամենօրյա հայացքը չի նկատում: Իհարկե, կարծում եմ, որ այս գործընթացը կշարունակենք: Նաև ձեր հայացքներից եմ տեսնում, որ դուք իսկապես լուրջ եք տրամադրված, և դրա համար անկեղծ շատ ուրախ եմ, որովհետև գիտեք, որ մենք աննախադեպ մարտահրավերների առաջ ենք կանգնած, և այդ ոչ սովորական մարտահրավերների հասցեագրումն ու լուծումը պահանջում է ոչ սովորական մոտեցումներ: Հույս ունենք, որ դուք ձեզ հետ կբերեք այդ ոչ սովորական մոտեցումները և նաև մեզ կօգնեք,  կհարստացնեք ձեր գիտելիքներով, հմտություններով, ընդունակություններով, և եթե արդեն իսկ արվածից ինչ-որ օգտակար բան կկարողանաք վերցնել, արձանագրել, իհարկե, դրա համար էլ մենք ուրախ կլինենք»: Ըստ աղբյուրի՝ վարչապետն ընդգծել է այս ձևաչափով՝ Սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակի ծրագրերի միջոցով Սփյուռքի հետ համագործակցության կարևորությունը.   «Գուցե լավ տեղեկացված չեմ, չեմ բացառում, բայց չեմ հիշում, որ Հայաստանի ղեկավարը, ղեկավարությունն այս ֆորմատով նախկինում երբևէ համագործակցություն ունեցած լինի Սփյուռքի հետ: Կարծում եմ, որ նաև այդ ինստիտուցիոնալ փոփոխության կարևոր արդյունք է՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը ինքն էլ Սփյուռքի ներկայացուցիչ է, չնայած ինչպես շատերը, Սփյուռքի ներկայացուցիչ լինելուց առաջ Հայաստանի ներկայացուցիչ է եղել: Այս թեմայի առանձնահատկությունը հենց դրա համար է: Եվ մենք ուզում ենք այդ սահմանները գոյություն չունենան: Այսօրվա գլոբալ  աշխարհում երբեմն էական էլ չէ աշխարհի որ կետում ես գտնվում: Հեռավորությունը ժամանակակից աշխարհում ավելի շատ հոգեբանություն է, քան տարածություն: Եվ, հետևաբար, ես ամենևին չեմ ուզում թերագնահատել տարածությունը, բայց չեմ ուզում նաև հոգեբանությունը թերագնահատել: Մենք պիտի հաղթահարենք հոգեբանությունը տարածության միջոցով և տարածությունը՝ հոգեբանության միջոցով: Կարծում եմ՝ այս ծրագիրն այս բանաձևի իրագործման կարևորագույն հարթակներից է: Իհարկե, ես կոնկրետ դեպքերի մասին խոսեցի, բայց համոզված եմ, որ «իԳործ» ծրագրի մասնակիցները բազմաթիվ աշխատանքներ են արել տարբեր նախարարություններում, մասնակցել տարբեր օրենքների, կառավարության որոշումների, ծրագրերի մշակմանը և իրագործմանը: Ես ներողություն եմ խնդրում, որ բոլորին չեմ կարող հիմա թվարկել, բայց գիտեմ, որ իսկապես մեծ ծավալի աշխատանք է արված: Եվ հույս ունեմ, որ այս ծրագրի մասնակիցները և նախաձեռնողները, բոլորս ի վերջո գոհ կլինենք վերջնարդյունքից: Եթե նույնիսկ շատ շոշափելի արդյունքների մասին խոսելու առիթներ  չունենանք այնքան ինչքան կցանկանայինք, այս շփումն, այս հաղորդակցությունն ինքնին շատ կարևոր է և օգտակար: Ես կրկին ողջունում եմ ձեզ, շնորհակալություն եմ հայտնում այս դժվար ժամանակահատվածում ցուցաբերած պատրաստակամության համար և իմ կողմից էլ պատրաստակամություն եմ հայտնում պատասխանել, անդրադառնալ ձեր բոլոր հարցերին և, իհարկե, շարունակել համագործակցությունը»:        Ինչպես նշել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Զարեհ Սինանյանը, ծրագիրը, որի մեկնարկը տրվել է 2020 թվականին, կարելի է համարել հաջողված:  «իԳործ»-ը առաջին տարում՝ 2020 թվականին, ստացել է  800  հայտ 27 երկրից․ արդյունքում 52 սփյուռքահայ մասնագետ 19 երկրից աշխատել է 19 տարբեր գերատեսչություններում։ Առաջին փուլի շրջանավարտների մոտ 70 տոկոսը ծրագրի ավարտին Հայրենիքում մնալու որոշում է կայացրել։ Ծրագրի ավարտին նրանցից 16-ը մնացել են  պետական համակարգում, որոնցից 9-ի ֆինանսավորումն իրականացվում է «Հովնանյան» հիմնադրամի միջոցով։ 2021-ին ստացվել է  350  հայտ 30 երկրից․ արդյունքում՝ 50 սփյուռքահայ մասնագետների հետ կնքվել են համագործակցության համաձայնագրեր։ Ներկայում 14 երկրներից 47 մասնագետ աշխատում է  25 տարբեր գերատեսչություններում՝ Ազգային ժողովում, նախարարություններում, կոմիտեներում, տեսչական մարմիններում և այլն։ Սփյուռքահայ մասնագետները ժամանել են աշխարհի տարբեր երկրներից՝ ՌԴ,  ԱՄՆ, Լիբանան, Բելգիա, Գերմանիա, Սիրիա, Ֆրանսիա, Կիպրոս, Շվեյցարիա և այլն: Հանդիպման ընթացքում «իԳործ»-ի մասնակիցները շնորհակալություն են հայտնել ՀՀ կառավարությանը՝ նման հնարավորության համար և ներկայացրել են իրենց աշխատանքը, որն իրականացնում են պետական տարբեր գերատեսչություններում: Նշում է, որ վարչապետ Փաշինյանը պատասխանել է նաև հանդիպման մասնակիցների մի շարք հարցերի, որոնք վերաբերել են ՀՀ պետական կառավարման համակարգի բարեփոխումներին, Հայաստանի միջազգային համագործակցությանը, տնտեսության խթանմանը, Սփյուռքի ներուժի իրացմանը, կրթության, գիտության և ոլորտների խնդիրներին ու դրանց լուծման ուղղությամբ կառավարության քայլերին:  «իԳործ»-ը նպատակաուղղված է բարձագույն կրթություն ստացած, հանրային քաղաքականության ոլորտում  մագիստրոսի և 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ կամ բակալավրի և նվազագույնը 5 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ ունեցող սփյուռքահայ  մասնագետներին Հայաստանի պետական կառավարման մարնինների աշխատանքներում ընդգրկելուն, որոնց մասնագիտական և փորձագիտական հմտությունները կնպաստեն նորարարական գաղափարների, լայնածավալ հետազոտությունների իրականացմանը։ Ծրագրի նպատակներից է նաև կիրառել մասնակիցների աշխատանքային փորձը և կարողությունները ՀՀ և Արցախի պետական կառավարման մարմինների կողմից իրականացվող աշխատանքներում և ծրագրերում, ինչը հնարավորություն կընձեռի նպաստել  մասնագիտական հայրենադարձմանը և աջակցել պետական կառավարման համակարգի բարելավման գործընթացներին։
18:19 - 05 ապրիլի, 2022
Ուկրաինան լքած հայերը, որ տոմսի հնարավորություն չունեն, անվճար կարող են տեղափոխվել Հայաստան. Զարեհ Սինանյան |azatutyun.am|

Ուկրաինան լքած հայերը, որ տոմսի հնարավորություն չունեն, անվճար կարող են տեղափոխվել Հայաստան. Զարեհ Սինանյան |azatutyun.am|

azatutyun.am: Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը վերջին մեկ ամսվա ընթացքում ստացել է հայրենադարձության խնդիրներով 1500 դիմում: Այս մասին հայտնեց գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» շրջանակներում` հավելելով, որ նախորդ ամբողջ տարվա ընթացքում 3 հազար դիմում է ստացել: Ստորև ներկայացնում ենք հատվածներ ասուլիսից. 1500 դիմում մեկ ամսում«Մարդիկ, որոնք Ուկրաինայից գալիս են Հայաստան, ունեն այնպիսի կենցաղային խնդիրներ, որ ունի ցանկացած մարդ, ով գալիս է այստեղ` կացարանի հարց կա, երեխեաների դպրոց, մանկապարտեզ, աշխատանք, եթե գալիս են ընտանիքով», - ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը: Անցյալ տարի գրասենյակը հայրենադարձության խնդիրներով ընդունել է մոտ 3 հազար դիմում, այս տարվա վերջին մեկ ամսվա ընթացքում` Ուկրաինայում ռազմական գործողություններից սկսած, արդեն եղել է 1500 դիմում` մեծամասնությունը Ուկրաինայից ու Ռուսաստանից` 50 տոկոսից ավելին: «Վերջին մեկ ամսվա ընթացքում աշխատել ենք եվրոպական մի շարք երկրների համայնքային կառույցների հետ` Լեհաստանի, Չեխիայի, Մոլդովայի, Սլովակիայի, Հունգարիայի, որոնք կարևոր դեր են խաղացել, փակել են այն բացը, որ պետությունը չէր կարող բավարարել: Օրինակ` երբ մեր հայրենակիցներն անցել են սահմանը Լեհաստանում, իսկ անցումային կետեր եղել են մի քանի տասնյակ, մեր դիվանագիտական կազմը, լինելով շատ սահմանափակ, համայնքային կառույցները լիովին լծված են եղել մեր հայրենակիցներին օգնելու գործում` դիմավորելուց մինչև փոխադրամիջոց հատկացնել, կացարան գտնել և այլն», - մանրամասնեց նա: Ինչո՞ւ Հայաստանն ինքնաթիռ չի ուղարկում Զարեհ Սինանյանն անդրադարձավ այն հարցին, թե ինչու Հայաստանը ինքնաթիռ չի ուղարկել Ուկրաինա իր քաղաքացիների տարհանման համար: «Երբ ճգնաժամը սկսվեց, մենք փորձեցինք պահանջների գնահատում անել և ըստ այդմ առաջարկել կառավարությանը, թե ինչ է պետք անել: Մենք ֆիզիկական ներկայություն չունենք այնտեղ, մեր ինֆորմացիան հիմնված էր կա՛մ համայնքային կառույցների մեզ հասցված ինֆորմացիայի վրա, կա՛մ դիվանագիտական կառույցների: Մենք համայնքային կառույցներից լսում էինք, որ հոսքը շատ մեծ է, և Հայաստան գալու ցանկությունն է մեծ, դիվանագիտական գերատեսչության գործընկերներն ասում էին, որ Հայաստան գալու ցանկություն ունեցողների կրիտիկական մասա չկա: Որպեսզի թնջուկը լուծվի ի վերջո, դիմեցինք համայնքային կառույցներին` դեսպանատներին զուգահեռ ցուցակ կազմեք այն անձանց, ովքեր ուզում են գալ Հայաստան», - պատմեց Զարեհ Սինանյանը` հավելելով, որ արդյունքում ինչ-որ թվեր ստացել են. «Այն մարդիկ, ովքեր արձագանքեցին այն հայտարարությանը, որը տրվել էր համայնքային կառույցների կողմից, այդ մարդիկ հնարավորություն ունեցել են կամ հնարավորություն կունենան ձրիորեն Հայաստան տեղափոխվելու: Խոսքը գնում է վերջին մեկ շաբաթվա մասին. այն մարդկանց համար, որոնք Ուկրաինան ստիպված լքել են ու հնարավորություն չունեն տոմս գնելու, ցանկություն ունեն Հայաստան գալու, և որոնց մասին մենք տեղյակ ենք: Սա ամենակարևորն է»: Ըստ նրա` խոսքը 50-ից ավելին չէ: «Ուկրաինայից եկած մեր հայրենակիցները ՊՇՌ թեստի համար որևէ գումար չպիտի վճարեն» Այս պահին Ուկրաինայից եկող մեր հայրենակիցները ՊՇՌ թեստի համար որևէ գումար չպիտի վճարեն, նրանք տեղ հասնելով պիտի մաքսակետում հայտնեն, որ Ուկրաինայից են եկել, նրան կուղղորդեն համապատասխան վայր` անվճար թեստ հանձնելու: «Ես ընդունում եմ միանշանակ, որ արձագանքը շատ դանդաղ էր, շատ ավելի արագ պետք է լիներ: Սա էլ հայրենադարձության, ճգնաժամային իրավիճակներին արձագանքելու համակարգերի անկատարության հետևանք է», - նշեց Սինանյանը: Շարունակությունը՝ azatutyun.am-ում
12:54 - 29 մարտի, 2022
Ուկրաինայից առանց փաստաթղթի ՀՀ քաղաքացիները կարող են հատել ԵՄ տարածքը, մեր բազմաթիվ հայրենակիցներ Հայաստանի ճանապարհին են. Սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակ |tert.am|

Ուկրաինայից առանց փաստաթղթի ՀՀ քաղաքացիները կարող են հատել ԵՄ տարածքը, մեր բազմաթիվ հայրենակիցներ Հայաստանի ճանապարհին են. Սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակ |tert.am|

tert.am: Ուկրաինայում այս պահին ունենք բազմաթիվ հայրենակիցներ, ովքեր հատել են Լեհաստանի, Սլովակիայի Ռումինիայի ցամաքային սահմանները և մուտք ենք գործել այդ երկրների տարածքներ, նրանցից շատերը այժմ Հայաստանի ճանապարհին են։ Այս մասին ասաց Սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակի ռազմավարությունների մշակման բաժնի պետ Հովհաննես Ալեքսյանյանը։ «Մենք ակտիվ կապի մեջ ենք համայնքային կազմակերպությունների, անհատների հետ, որոնք ապահովում են տրանսպորտային փոխադրումների, կացարանների, սննդի և այլ հնարավորություններ։ ՀՀ քաղաքացիները ունեն 15-օրյա ժամկետ Լեհաստանի, Սլովակիայի, Ռումինիայի տարածքը որպես տրանզիտ օգտագործելու և հայրենիք վերադառնալու համար, իսկ Դոնբասի մեր հայրենակիցները կարող են դուրս գալ դեպի Դոնի Ռոստովի և Վորոնեժի տարածք»,- ասաց Ալեքսանյանը։ Վերջինս նշեց, որ այս պահին փաստաթղթերի խնդիր, որպես այդպիսին, չկա։ «Առանց փաստաթղթերի մեր հայրենակիցները կարող են հատել ԵՄ տարածքը»։  Ավելին՝ tert.am-ում
16:37 - 03 մարտի, 2022
Ժամը 18։30-ի դրությամբ հայերի շրջանում տուժածներ, հայկական կառույցների ավերածություններ չկան. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ
 |news.am|

Ժամը 18։30-ի դրությամբ հայերի շրջանում տուժածներ, հայկական կառույցների ավերածություններ չկան. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ |news.am|

news.am: Ուկրաինան հայկական սփյուռքի թվով չորրորդ ամենամեծ համայնքն է, ոչ պաշտոնական տվյալով՝ կես միլիոնից ավել հայ է բնակվում Ուկրաինայի ամբողջ տարածքում, իսկ Դոնեցկի ժողովրդական Հանրապետությունում ապրում է 25 հազարից ավել հայ, Լուգանսկում էլ՝ երկուսից երեք հազար հայ։ Այս մասին ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի սփյուռքի ներուժի քարտեզագրման եւ ներգրավման վարչության ներուժի ներգրավման բաժնի պետ Ամալյա Կարապետյանը՝ շեշտելով, որ դեռ հայտնի չէ, թե քանի հայ է տարհանվել։ «Մեր գրասենյակը ողջ օրվա ընթացքում կապի մեջ է եղել հիմնականում Կիեւի, Օդեսայի, Խարկովի, Կոնստանտինովկայի, Մակայեվկայի, Դոնեցկի, Լուգանսկի հայ համայնքների հետ։ Հիմնականում անհատների եւ կառույցների հետ քննարկվել են տեղի հայությանը վերաբերող հարցեր։ 18։30-ի դրությամբ հայերի շրջանում տուժածներ, հայկական կառույցների ավերածություններ չկան։ Բազմաթիվ ընտանիքներ նախօրոք են լքել պատերազմական թեժ գոտին՝ տեղաշարժվելով դեպի Ուկրաինայի կենտրոնական եւ արեւմտյան շրջաններ, նաեւ Ռուսաստանի Դաշնություն՝ Դոնի Ռոստով եւ Վորոնեժ քաղաքներ»,– նշեց Ամալյա Կարապետյանը։  
20:52 - 24 փետրվարի, 2022
Լիոնում կկազմակերպվի Արցախի մշակութային ժառանգությունը ներկայացնող ցուցահանդես

Լիոնում կկազմակերպվի Արցախի մշակութային ժառանգությունը ներկայացնող ցուցահանդես

«Լիոնում կկազմակերպվի Արցախի մշակութային ժառանգությունը ներկայացնող ցուցահանդես»,- Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ հանդիպման ընթացքում այս մասին հայտնել են Ուվերնյ Ռոն Ալպի շրջանի փոխնախագահ Լորանս Ֆոթրան և միջազգային հարաբերությունների դեպարտամենտի ղեկավար Բրունո Չիավերինին:   Այս տարածաշրջանը Հայաստանի հետ ամենաակտիվ համագործակցություն ծավալող շրջաններից մեկն է։   «Այս շրջանի և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի միջև բարեկամությունը սկսվեց պատերազմի օրերին, երբ սերտ աշխատում էինք և փորձում ամեն կերպ օգնել Հայաստանին»,- ընդգծել է  Վիենի փոխաքաղաքպետ Լևոն Սաքունցը։   Ֆրանսիացի պաշտոնյաները կարևորել են Հայաստանում ֆրանսիական ազդեցությունը և փորձը ներդնելու ծրագրերը և Ֆրանսիայում հայկական միջավայր ստեղծող նախագծերի իրագործումը։   Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել գրասենյակի և շրջանի միջև համագործակցությունը՝ գրասենյակը դիտարկելով որպես Հայաստանի հետ իրականացվող աշխատանքների ուղղորդման հիմնական գործընկեր։
18:11 - 16 փետրվարի, 2022
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այցելել է Ռենսիի «Դպրոցասեր» ամենօրյա վարժարան

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այցելել է Ռենսիի «Դպրոցասեր» ամենօրյա վարժարան

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով գտնվում է Ֆրանսիայում։ Այցը կտևի մինչ փետրվարի 19-ը, որի ընթացքում Գլխավոր հանձնակատարը տասնյակ հանդիպումներ կունենա Փարիզում, Լիոնում, Մարսելում և Նիցցայում։ Գլխավոր հանձնակատարի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Ֆրանսիա այցի ընթացքում հայկական կրթօջախներ այցերը Գլխավոր հանձնակատարի օրակարգի առանցքում են։ Փարիզյան վերջին օրվա ընթացքում Զարեհ Սինանյանն այցելել է Ռենսիի «Դպրոցասեր» ամենօրյա վարժարան, հանդիպել դպրոցի տնօրեն Հայկ Սարգսեանի և ուսուցչական կազմի հետ, շրջայց կատարել վարժարանի տարածքում։ «Դպրոցները հայապահպանության հիմնաքարերն են։ Գիտեմ, թե որքան դժվարությունների միջով եք անցնում կրթօջախում բարձրորակ ուսուցում ապահովելու համար։ Դա իր տեսակի մեջ յուրօրինակ հերոսություն է։ Պոլսից հասնելով Մարսել, այնուհետ 1927-ից հաստատվելով Փարիզի Ռենսի արվարձանում` վարժարանը երբեք չի շեղվել իր հիմնական առաքելությունից»,-նշել է Գլխավոր հանձնակատարը։ Դպրոցի ղեկավարությունը նպատակադրված է ծրագիր մշակել ֆրանսիական դպրոցներ հաճախող հայ աշակերտներին հայերեն ուսուցանելու համար։ Գլխավոր հանձնակատարի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել ծրագիրն ամփոփել և ստեղծել գործողությունների ճանապարհային քարտեզ։ Նշվում է, որ գրասենյակը կշարունակի վարժարանի հետ այս ուղղությամբ աշխատանքը։ Զարեհ Սինանյանին ներկայացվել են նաև դպրոցի խնդիրները։ «Դպրոցասեր» ամենօրյա վարժարան է այցելում 200-ից ավելի հայ աշակերտ։ Ֆրանսիայի յոթ ամենօրյա հայկական դպրոցներ են հաճախում 1200 հայ աշակերտներ։
17:58 - 13 փետրվարի, 2022
ՀՀ կառավարությունը հաստատել է Երևանում Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնի գտնվելու վայրը

ՀՀ կառավարությունը հաստատել է Երևանում Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնի գտնվելու վայրը

ՀՀ կառավարության որոշմամբ պաշտոնապես հաստատվել է Հրայր և Աննա Հովնանյան հիմնադրամի և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի  համագործակցությամբ առաջիկայում Երևանում ստեղծվելիք  Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնի գտնվելու վայրը: «Զանգվածային հայրենադարձությունը ճանաչելով որպես Հայաստանի Հանրապետության ռազմավարական առաջնահերթություն և գիտակցելով այն դժվարությունները, որոնց բախվում են շատ հայրենադարձներ, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը նախաձեռնեց այս ծրագիրը՝ նպատակ ունենալով խթանել և դյուրացնել հայրենադարձների ներգրավումը հայաստանյան հասարակական կյանքին: Ի աջակցություն այս նախաձեռնության՝ Հրայր և Աննա Հովնանյան հիմնադրամն անվճար հիմունքներով կտրամադրի ավելի քան 300 քառակուսի մետր տարածք Կենտրոնի գործունեության համար»,- հայտնում են հանձնակատարի գրասենյակից։ «Մենք երախտապարտ ենք Հովնանյան հիմնադրամի հետ այս համագործակցության համար և անհամբեր սպասում ենք համատեղ աշխատանքներին», - նշել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:- Հովնանյան հիմնադրամը տարիներով ոչ միայն լայնածավալ աջակցություն է ցուցաբերել Հայաստանի Հանրապետությանը, այլև հովանավորել է այն կազմակերպություններին, որոնք մշտապես խթանել են հայրենադարձությունը»։ «Հայրենադարձներին աջակցելու նպատակով Կենտրոնը ինտեգրման աջակցման մասնագետների է կցելու անհատներին և ընտանիքներին՝ հայրենադարձման ողջ գործընթացի ընթացքում անհատական աջակցություն ցուցաբերելու նպատակով: Ինտեգրման աջակցման մասնագետները հայրենադարձներին խորհրդատվություն կտրամադրեն և գործնական աջակցություն կցուցաբերեն մի շարք հարցերում, ինչպիսիք են՝ քաղաքացիության և կացության կարգավիճակ, իրավական հարցեր, կրթություն և մշակույթ, հարկեր և գրանցում, աշխատանքի տեղավորում, բանկային, ֆինանսական և այլ հարցեր: Կենտրոնի ծառայությունները հասանելի են լինելու հետևյալ լեզուներով՝ արևելահայերեն,  արևմտահայերեն, անգլերեն և ռուսերեն: Ավելին, Կենտրոնը կտրամադրի արևելահայերենի անվճար դասընթացներ, ինչպես նաև կօգնի բարեկամական կապեր հաստատել տեղի և հայրենադարձ համայնքների միջև, կկազմակերպի ֆորումներ, կապեր հաստատելու նպատակով միջոցառումներ, աշխատանքի տոնավաճառներ և մասնագիտական վերապատրաստման դասընթացներ: Մինչ Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնի պաշտոնական գործարկումը, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը կշարունակի աջակցություն ցուցաբերել հայրենադարձության գործընթացի հետ կապված ցանկացած հարցի կամ մտահոգության դեպքում»,- հայտնում են գրասենյակից:  
22:31 - 11 փետրվարի, 2022
Զարեհ Սինանյանը Փարիզում կարևորել է Արցախի անկախությունը ճանաչելու անհրաժեշտության մասին բանաձևի ընդունումը

Զարեհ Սինանյանը Փարիզում կարևորել է Արցախի անկախությունը ճանաչելու անհրաժեշտության մասին բանաձևի ընդունումը

Ֆրանսիայում գտնվող Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի մի շարք պաշտոնյաների հետ։ Այդ մասին հայտնում են Գլխավոր հանձնակատարի գրասենյակից: «Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր Լյուկ Դևինասի և խմբի անդամների հետ հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների փոխգործակցությանը, Ֆրանսիայի տարբեր բնագավառներում հայերի ակտիվ ներգրավվածությանը և բարեկամ ժողովուրդների միջև հարաբերությունների շարունակական խորացմանն առնչվող հարցեր։ Գլխավոր հանձնակատարը շնորհակալություն է հայտնել Սենատի անդամներին հայանպաստ գործունեության համար՝ կարևորելով Արցախի անկախությունը ճանաչելու անհրաժեշտության մասին բանաձևի ընդունումը։ Այնուհետ Գլխավոր հանձնակատարը հանդիպում է ունեցել Առնուվիլի քաղաքապետ Պասկալ Դոլի հետ։ Բարձր գնահատելով քաղաքապետի հոգածությունը տեղի հայերի և սերը Հայաստանի ու Արցախի հանդեպ՝ Գլխավոր հանձնակատարը Պասկալ Դոլին սիրով հրավիրել է Հայաստան։ Առնուվիլը համագործակցության հուշագիր է կնքել Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի հետ, այսպիսի հուշագիր է առկա նաև Արցախի Շեխեր համայնքի հետ, որն այժմ գտնվում է ադրբեջանական օկուպացիայի տակ։ Ռենսիի քաղաքապետ Ժան-Միշել Ժենեստիեի հանդիպման ընթացքում քննարկվել են քաղաքի հետ կապերի զարգացմանն առնչվող հարցեր։ Հատկապես կարևորվել է «Դպրոցասեր» կրթական հաստատության գործունեությունը։ «Քաղաքն ամեն ինչ անում է «Դպրոցասերը» ապրեցնելու համար, և որպեսզի դպրոցի սաները կարողանան քաղաքային ենթակառուցվածքներից ամբողջովին օգտվել»,- նշել է քաղաքապետը։ «Ես համոզված եմ, որ Ռենսիում ապրող հայերը Ֆրանսիայի լավ քաղաքացիներ են, և դա Ֆրանսիայի հայերին բնորոշ գիծ է։ Նրանք լավ ինտեգրված են, սակայն պահում են իրենց ազգային հատկանիշները։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեր գործունեության համար և հույս հայտնել, որ մեկ օր Հայաստան կայցելեք»,-  ընդգծել է Գլխավոր հանձնակատարը։  
19:59 - 11 փետրվարի, 2022
Սինանյանը Բելառուսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանի զարգացման օրակարգի առաջմղման գործում սփյուռքի ներգրավման հնարավորությունը

Սինանյանը Բելառուսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանի զարգացման օրակարգի առաջմղման գործում սփյուռքի ներգրավման հնարավորությունը

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով գտնվում է Բելառուսի Հանրապետությունում։   Այցի շրջանակներում առաջին հանդիպումը Բելառուսի հայ համայնքի երիտասարդության ներկայացուցիչների հետ էր։   Զարեհ Սինանյանը ներկայացրել է գրասենյակի գործունեության հիմնական ուղղությունները և ընթացիկ ծրագրերը։     Առարկայորեն քննարկվել են տարբեր ոլորտներում Հայաստանի զարգացման օրակարգի առաջմղման գործում հայկական սփյուռքի ներգրավման և, մասնավորապես, երիտասարդ մասնագետների ներուժի լավագույնս օգտագործման հնարավորությունները։     Հայ-բելառուսական երկկողմ հարաբերությունների ամրապնդման համատեքստում կարևորվել է հայ համայնքի կամրջող դերը ինչպես հայ և բելառուս բարեկամ ժողովուրդների միջև հումանիտար շփումների ընդլայնման, այնպես էլ Հայաստան-սփյուռք սերտ փոխգործակցության շարունակական ապահովման տեսանկյունից։   Հանդիպմանը ներկա է եղել Բելառուսում ՀՀ դեսպան Ռազմիկ Խումարյանը:
19:16 - 25 հունվարի, 2022
Օտարերկրյա պետություններում արդեն կան սփյուռքի գործերի հանձնակատարների որոշ թեկնածուներ․ Սինանյան

 |armenpress.am|

Օտարերկրյա պետություններում արդեն կան սփյուռքի գործերի հանձնակատարների որոշ թեկնածուներ․ Սինանյան |armenpress.am|

armenpress.am: Օտարերկրյա պետություններում սփյուռքի գործերի հանձնակատարների նշանակումներ դեռ չեն արվել, սակայն արդեն իսկ կան թեկնածուներ: Այս մասին ասաց ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն իր  տարեկան ամփոփիչ ասուլիսում՝ անդրադառնալով վերջերս ընդունված օրենքի նախագծին, որով ներդրվել է սփյուռքի գործերի հանձնակատարների ինստիտուտ: «Մենք չունենք դեռ նշանակված հանձնակատարներ, ունենք թեկնածուներ: Այս պահին պլանավորման փուլում ենք, թե աշխարհագրականորեն ինչպես բաժանենք երկրները կամ տարածքները, որպեսզի մեր նպատակին հասնենք»,-ասաց Սինանյանը: Անդրադառնալով նպատակին՝ նա նշեց, որ հանձնակատարի գրասենյակը փոքր մարմին է, այն շատ ավելի փոքր է, քան նախարարությունն էր, եթե նույնիսկ երբևէ հասնեն նախարարարության աշխատակիցների քանակին՝ 90 և ավելի, միևնույն է, դա բավարար չի լինելու լիովին, արդյունավետ, ճիշտ ժամանակին և խորապես համագործակցելու 7 մլնից ավել սփյուռքի հետ: «Այդ թիվը չի ապահովում այն որակային հնարավորությունները,  որոնք մենք կարող ենք ապահովել, եթե տեղում ունենանք ներկայացուցիչներ: Հետևաբար, ունենալով հանձնակատար համայնքում, մենք  կարող ենք տեղում ապահովել ներկայություն, անձ, որը զբաղվելու է Հայաստան-սփյուռք գործակցությամբ, որը լինելու է ազդեցիկ անձնավորություն, ընդունելի՝ համայնքի մեծամասնության կողմից: Լինելու են մարդիկ, որոնք պատրաստ են աշխատել, աջակցել մե, ամրապնդել Հայաստան-սփյուռք կապերը»,-ասաց Սինանյանը: Ըստ նրա՝ հանձնակատարները ինչ-որ չափով բեռնաթափելու են դիվանագիտական ծառայության պարտավորվածությունները, որպեսզի դիվանագետներն ավելի շատ զբաղվեն դիվանագիտությամբ, իսկ համայնքային հարցերով, սփյուռքով զբաղվի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը:  Օտարերկրյա պետություններում նախատեսվում է հասարակական հիմունքներով նշանակել սփյուռքի գործերի հանձնակատարներ՝ խորհրդականի կարգավիճակով:
21:31 - 23 դեկտեմբերի, 2021
Գերմանիայում, Ֆրանսիայում և Իսպանիայում բնակվող հայերը բողոքի ակցիաներ են արել՝ դատապարտելով Ադրբեջանի ապօրինի գործողությունները

Գերմանիայում, Ֆրանսիայում և Իսպանիայում բնակվող հայերը բողոքի ակցիաներ են արել՝ դատապարտելով Ադրբեջանի ապօրինի գործողությունները

Սփյուռքի երիտասարդ դեսպաններն իրենց բնակության երկրներում ոչ միայն կազմակերպում են համայնքային միջոցառումներ, այլև ներդնում են իրենց ջանքները հայկական շահերի պաշտպանության գործում: Այս մասին հայտնում է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը։ «Գերմանիայում սփյուռքի երիտասարդ դեսպան Մարի Հունանյանը Բունդեսթագի դիմաց կազմակերպված խաղաղ ցույցի կազմակերպիչներից մեկն էր: Գերմանիայի տարբեր քաղաքների հայերը կոչ հնչեցրին գերմանական իշխանություններին՝ դատապարտելու Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները, միջազգային նորմերի խախտումները և հայ զինծառայողներին գերության մեջ պահելը:  Ֆրանսիայում սփյուռքի երիտասարդ դեսպան Սոնա Սուրեկեն Սունգուլյանը Փարիզում ֆրանսահայերի բողոքի ակցիայի կազմակերպիչներից էր: Ֆրանսահայերը բարձրաձայնում և դատապարտում էին Ադրբեջանի ապօրինի գործողությունները Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ:  Իսպանիայում սփյուռքի երիտասարդ դեսպան Սարգիս Հակոբյանը նույն թեմայի շուրջ հանդիպումներ է ունեցել ինչպես Սենատում, այնպես էլ Կոնգրեսում ընդգրկված կուսակցությունների, մասնավորապես՝ Partido Popular, Podemos, Eh Bildu կուսակցությունների ներկայացուցիչների հետ»,- նշվում է հայտարարության մեջ։
17:24 - 12 դեկտեմբերի, 2021
Զարեհ Սինանյանը ՌԴ-ում քննարկել է հանձնակատարի ինստիտուտի ներդրման վերաբերյալ հարցեր

Զարեհ Սինանյանը ՌԴ-ում քննարկել է հանձնակատարի ինստիտուտի ներդրման վերաբերյալ հարցեր

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում. նա այցելել է Մոսկվա, Տվեր և Պերմ քաղաքներ:   Նոյեմբերի 18-20-ը Գլխավոր հանձնակատարը հանդիպումներ է ունեցել Մոսկվայում: Նա Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունում հանդիպել է հայ երիտասարդ գործարարներին, քննարկվել են հանձնակատարի ինստիտուտի ներդրման վերաբերյալ հարցեր: Հենց այս թեմայի ներկայացումն էլ հանդիսացել է այցի գլխավոր նպատակը:   Զարեհ Սինանյանն այցելել է նաև Մոսկվայի ВДНХ-ի (Ժողտնտեսության ձեռքբերումների ցուցահանդես) հայկական տաղավար և տնօրեն Արտյոմ Մուսայելյանի ուղեկցությամբ շրջայց կատարել:   Լազարևների անվան դպրոցում նա մասնակցել է համերգային ծրագրի:   Այս ամենից բացի` հանձնակատարը հանդիպումներ է ունեցել հայ մտավորականության հետ, այդ թվում մարշալ Բաբաջանյանի թոռնուհի նկարչուհի Յուլյա Մարկոսի հետ:   Հայ բժիշկների հետ հանդիպման ընթացքում Զարեհ Սինանյանն ասոցիացիայի նախագահ, ակադեմիկոս Բագրատ Ալեքյանին փոխանցել է ՀՀ նախագահի կողմից շնորհված մեդալը:   Արարողությանն առցանց միացել են ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցիչները:   Մոսկվա այցի վերջին օրվա ընթացքում հանդիպում է անցկացվել Հայ իրավաբանների ասոցիացիայի երիտասարդների, նաև լրագրողների հետ, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի ներկայիս վիճակին առնչվող հարցեր:    
19:02 - 21 նոյեմբերի, 2021