Վազգեն Մանուկյան

Վազգեն Միքայելի Մանուկյան, Հայաստանի երրորդ հանրապետության առաջին վարչապետ։

Ծնվել է 1946 թվականի փետրվարի 13-ին։

Քաղաքական գործունեությունը սկսել է ուսանողական տարիներից: Մինչեւ 1988 թ. եղել է տարբեր քաղաքական կազմակերպությունների անդամ եւ կազմակերպիչ:

1988 թ. փետրվարից «Ղարաբաղ» կոմիտեի անդամ էր, 1988 թ. հունիսից` «Ղարաբաղ» կոմիտեի կոորդինատորը: ԱԺՄ վարչության առաջին նախագահն էր:

1991 թ. սեպտեմբերի 26-ին Վազգեն Մանուկյանը հրաժարական է տվել վարչապետի պաշտոնից:

1991 թ. շարժման ակտիվ մասնակիցների եւ համախոհների հետ նախաձեռնել է ԱԺՄ կուսակցության հիմնադրումը:

1992 թ. սեպտեմբերին նշանակվել է ՀՀ պետնախարարի, այսուհետեւ պաշտպանության նախարարի պաշտոնակատար` միաժամանակ ղեկավարելով ՀՀ արդյունաբերական համալիրը: 

1990-2007 թթ.՝ ՀՀ ԱԺ պատգամավոր, Ազգային ժողովրդավարական միություն (ԱԺՄ) կուսակցության նախագահ, 2009-2019 թվականներին ՝ ՀՀ Հանրային խորհրդի նախագահ:

2020 թվականի նոյեմբերից 17 ընդդիմադիր կուսակցությունների հետ մասնակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներին, նշյալ կուսակցությունների վարչապետի թեկնածուն է։

Ուժին պետք է հակադրել ուժ, համոզված է Վազգեն Մանուկյանը |azatutyun.am|

Ուժին պետք է հակադրել ուժ, համոզված է Վազգեն Մանուկյանը |azatutyun.am|

azatutyun.am: Նիկոլ Փաշինյանն ուժային մեթոդներով և ոչ թե օրենքով է պահում իր իշխանությունը, կարծում է «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը: «Նա կաշառեց ոստիկանությանը, բայց եթե կաշառք տալիս են, պարտադիր չի, որպեսզի դիմացինն անի այն, ինչ ուզում ես: Ազգային անվտանգության ծառայությունը դարձավ Նիկոլի անվտանգության ծառայություն այս պայմաններում, երբ որ մենք շրջապատված ենք թշնամիներով», - այսօր Բաղրամյան պողոտայում հրավիրված հանրահավաքի ժամանակ ասաց Մանուկյանը: Ըստ նրա` խաղաղ ցույցերով դա չի լուծվի. «Ուժին պետք է հակադրել ուժ: Մենք պետք է կարողանանք ստեղծել ուժ: Պետք է աշխատենք ամեն օր, զբաղվենք քարոզչական գաղափարական աշխատանքով, կազմակերպչական աշխատանքով, պետք է գնանք շրջաններ, հանդիպենք և ամեն տեղ ստեղծենք մեր կառույցները, և մի օր, մի իքս օր ամբողջ ժողովրդով կբարձրանանք ու մեկ, երկու օրում պետք է ոչնչացնենք ամեն ինչ: Այսօրվանից մենք նախապատրաստվելու ենք այդ իքս օրվան: Ուժին պետք է հակադրել ուժ, խաղաղ խոսակցությունները չեն օգնի», - համոզմունք հայտնեց ընդդիմադիր գործիչը: Վարչապետի հրաժարականը պահանջող «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանն այսօր հրավիրված հանրահավաքի ընթացքում տեղեկացրեց, որ սկսում են մարզային այցելություններ: Նա նշեց, որ իրենց նպատակն է «վարչապետի պաշտոնը զբաղեցնողի հեռացման համաժողովրդական պահանջն ավելի կազմակերպել և հասնել հրաժարականի օրվան»։
19:52 - 28 մարտի, 2021
Հանրահավաք Բաղրամյան պողոտայում` Փաշինյանի հրաժարականի պահանջով
 |azatutyun.am|

Հանրահավաք Բաղրամյան պողոտայում` Փաշինյանի հրաժարականի պահանջով |azatutyun.am|

azatutyun.am: Հանրահավաք չկար, բայց պայքարը որևէ վայրկյան Հայաստանում չի դադարել, հայտարարում է ընդդիմադիր «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչ, դաշնակցական Գեղամ Մանուկյանը: Նա ևս, ինչպես շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանն էր ավելի վաղ շեշտել, շարժման օրակարգը չի փոխվել: Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը ամիսներ շարունակ պահանջող շարժումը կրկին հանրահավաք է անցկացնում Բաղրամյան պողոտայում: Շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն էլ լրագրողների հետ զրույցում նշեց, որ արտահերթ ընտրություններ լինել-չլինելուն կասկածում են, քանի որ Փաշինյանն այնքան ստեր է ասել, որ ընտրությունները կարող է և չլինեն: Ինչ վերաբերում է դիտարկմանը, թե ստացվում է` փողոցային պայքարը չհաջողեց, իսկ իրեն մնացին միայն քրեական գործերը, Վազգեն Մանուկյանն արձագանքեց. «Փողոցային գործերը երբեմն տևում են մի ամիս, երբեմն մի տարի։ Սա փողոցային երթերի և հանրահավաքների շարան է, երբ ավարտվի` միանգամից կիմանաք»։
16:37 - 28 մարտի, 2021
Ես էլ եմ հիասթափված ընդդիմությունից եւ ինձնից. Վազգեն Մանուկյան
 |news.am|

Ես էլ եմ հիասթափված ընդդիմությունից եւ ինձնից. Վազգեն Մանուկյան |news.am|

news.am: Ես էլ եմ հիասթափված ընդդիմությունից եւ ինձնից, որովհետեւ կարծում եմ, որ ավելի արդյունավետ կարելի էր աշխատել։ Այս մասին այսօր՝ մարտի 26–ին, Հայաստանի մի քանի լրատվամիջոցների հետ զրույցում ասել է Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։ «Ժողովուրդը սպասում էր, որ ընդդիմությունը պետք է վարչապետի հրաժարականի խնդիրը լուծի, մյուս կողմից էլ շատ մարդիկ տանը նստած ուզում են, որ ուրիշները հարցը լուծեն, դա այդքան էլ ճիշտ չէ, բայց դա չի արդարացնում ընդդիմությանը։ Ինձ առաջարկում էին նաեւ, որ ես էլ ասեմ, թե աշխատավարձերը բարձրացնելու եմ եւ այլն, որովհետեւ ժողովրդի մի զգալի մասը ոչ թե ազգային մոտիվացիայով է առաջնորդվում, այլ սոցիալականով, միգուցե իմ սխալն էր, բայց ես ասում էի, որ պետք է ազգային մոտիվացիայով առաջնորդվել»,– նշել է Վազգեն Մանուկյանը՝ հավելելով, որ ինքը հանրությանը չի ուզում ստել եւ ասել, որ միանգամից փայլուն է լինելու,  բայց ինքը վստահեցնում է, որ մարդկանց աշխատանքը գնահատվելու է։ Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածուն ապա պարզաբանել է, որ իրենց պլաններում էր Հայաստանի ամբողջ տարածքով հանդիպումներ անցկացնել, ֆորում հրավիրել մարզահամերգային համալիրում, որտեղ հրավիրված կլինեին այն մարդիկ, որոնք հրապարակային պահանջել էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը եւ ինքն այդտեղ կներկայացներ Կառավարության ծրագիր, սակայն պլանները խախտվել են ԶՈՒ ԳՇ–ի հայտարարությամբ պայմանավորված։      
22:39 - 26 մարտի, 2021
Շարժման բոլոր կուսակցությունները մի հարցում միասնական են՝ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա. Վազգեն Մանուկյան
 |tert.am|

Շարժման բոլոր կուսակցությունները մի հարցում միասնական են՝ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա. Վազգեն Մանուկյան |tert.am|

tert.am: Երբ շարժմանն անդամակցող կուսակցություններից որոշները պատրաստվում են արտահերթ ընտրությունների, դա խնդիրներ է առաջացնում, բայց անգամ նրանց համար այս շարժման պահպանումը անհրաժեշտ է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը: «17 կուսակցություններից ֆորմալ կերպով դուրս է եկել միայն մեկ կուսակցություն, այսինքն՝ հիմա շարժման մեջ կա 16 կուսակցություն: Իհարկե, երբ որոշ կուսակցություններ պատրաստվում են արտահերթ ընտրությունների դա արդեն խնդրահարույց է, բայց նույնիսկ այն կուսակցությունները, որոնք գնալու են ընտրությունների նրանց ևս անհրաժեշտ է, որ այս ալիքը պահպանվի, քանի որ բոլորս ունենք մեկ նպատակ՝ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա»,- ասաց Վազգեն Մանուկյանը: Նա նաև նշեց, որ եթե շարժման գործողությունները շարունակական լինեն, նա կներկայացնի 6 թեկնածուների, որոնք կաշխատեն կառավարության կազմում:  
20:54 - 26 մարտի, 2021
Վազգեն Մանուկյանի գործը մակագրվել է դատավոր Վահե Միսակյանին

Վազգեն Մանուկյանի գործը մակագրվել է դատավոր Վահե Միսակյանին

«Հայրենիքի փրկության շարժման» թեկնածու Վազգեն Մանուկյանի գործը մակագրվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Միսակյանին։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից: Վազգեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) և որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: 2021թ. մարտի 9-ին Վազգեն Մանուկյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է՝ 2021թ. փետրվարի 26-ին Բաղրամյան պողոտայում անցկացված հանրահավաքի ժամանակ նրա կողմից հնչեցված կոչերով, որոնք ևս պարունակում են իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգը տապալելու բռնի կոչեր:
20:43 - 18 մարտի, 2021
Օնիկ Գասպարյանի պաշտոնից ազատվելու մասին վարչապետի աշխատակազմի «պարզաբանումն» ուղղակի կոչ է՝ չենթարկվելու դատարանի կայացրած ակտին, ինչը քրեորեն պատժելի արարք է . Վ. Մանուկյան

Օնիկ Գասպարյանի պաշտոնից ազատվելու մասին վարչապետի աշխատակազմի «պարզաբանումն» ուղղակի կոչ է՝ չենթարկվելու դատարանի կայացրած ակտին, ինչը քրեորեն պատժելի արարք է . Վ. Մանուկյան

«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հայտարարություն է տարածել ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի՝ պաշտոնից ազատվելու մասին վարչապետի աշխատակազմի այսօրվա պարզաբանման վերաբերյալ․ «Ս.թ. մարտի 17-ին ՀՀ վարչական դատարանը բավարարել է ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի միջնորդությունը, համաձայն որի վերջինս շարունակելու է իր պաշտոնավարումը՝ մինչև դատարանի կողմից վերջնական վճռի կայացումը: Այսօր վարչապետի աշխատակազմը, չունենալով դատական ակտը պարզաբանելու որևէ իրավասություն, հայտարարել է, որ Օնիկ Գասպարյանն ազատված է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից, իսկ ՀՀ Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ընթացակարգով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նոր պետի նշանակման գործընթացը շարունակվում է։ Վարչապետի աշխատակազմի «պարզաբանումն» ուղղակի կոչ է՝ չենթարկվելու դատարանի կայացրած ակտին, ինչը քրեորեն պատժելի արարք է: Այս առնչությամբ ՀՀ դատախազությունը պարտավոր է հարուցել քրեական գործ: Փաշինյանն ու իր վարչախումբն այս քայլով հերթական անգամ իրենց դնում են Սահմանադրությունից և օրենքից դուրս՝ ևս մեկ հարված հասցնելով երկրի սահմանադրական կարգին: Ստեղծած իրավիճակում կոչ ենք անում ՀՀ զինված ուժերին՝ անշեղորեն առաջնորդվել օրենքով՝ դատարանի որոշմամբ, չենթարկվել որևէ ապօրինի հրամանի և շարունակել իրականացնել իր սահմանադրական առաքելությունը: ՀՀ դատախազության կողմից քրեական գործ չհարուցելու, Փաշինյանի վարչախմբի կողմից հակապետական և ապօրինի գործողությունները շարունակելու պարագայում Շարժումը կձեռնարկի իրավիճակին համապատասխանող բոլոր անհրաժեշտ քայլերը»:
16:16 - 18 մարտի, 2021
Արտահերթ ընտրությունների մասին «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն իր տեսակետն է հայտնել

Արտահերթ ընտրությունների մասին «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն իր տեսակետն է հայտնել

Արտահերթ ընտրությունների մասին Հայրենիքի փրկության շարժման՝ վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն իր տեսակետն է հայտնել։ Այս մասին հայտնում են Վազգեն Մանուկյանի գրասենյակից։ Այն ամբողջությամբ՝ ստորև․ «Մեր երկիրը, անցնելով խայտառակ ու աղետալի կապիտուլյացիայի միջով, այժմ կանգնած է նոր աղետի շեմին՝ անվտանգային, քաղաքական, սոցիալ-տնտեսական, համակարգային խորացող ճգնաժամ: Նման պայմաններում ի՞նչ լուծումներ են առաջարկվում երկիրն այս վիճակից հանելու համար: Որո՞նք են տարբերակները. Տարբերակ 1. Առաջարկում է Հայրենիքի փրկության շարժումը Ցույցերի և անհնազանդության գործողությունների միջոցով ձևավորել համազգային շարժում՝ պարտադրելով այս իշխանությանը հեռանալ: Ազգային ժողովի միջոցով ընտրել նոր վարչապետ, որը չի լինի իշխող ուժից, կձևավորի ժամանակավոր կառավարություն, կկայունացնի երկրում իրավիճակը և մեկ տարի անց կկազմակերպի արդար խորհրդարանական ընտրություններ՝ չմասնակցելով այդ ընտրություններին և հեռանալով իշխանությունից: Տարբերակ 2. Ցանկանում է ժողովրդի մի զգալի մասը Բանակը վերցնում է իշխանությունը՝ ձևավորելով ժամանակավոր ադմինիստրացիա, և որոշ ժամանակ անց տեղի են ունենում խորհրդարանական ընտրություններ: Կամ նույնը լինում է ժողովրդական ապստամբության միջոցով: Այս տարբերակը վտանգավոր է համարվում այն պատճառաբանությամբ, որ այդ ճանապարհով ձևավորված ժամանակավոր իշխանությունն արտաքին աշխարհի կողմից կընկալվի ոչ լեգիտիմ: Կարծում եմ՝ այս դեպքում վտանգը չափազանցված է, հատկապես, որ առաջարկվում է ժամանակավոր շրջան, որից հետո տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ: Ներկա իրավիճակից ավելի վտանգավոր վիճակ ստեղծվել չի կարող: Այդ ժամանակահատվածում մենք կհամագործակցենք մեր բնական դաշնակիցների հետ, մեր թշնամիները կզգուշանան: Տարբերակ 3. Առաջարկվում է իշխանության կողմից (մի կողմ թողնենք, որ այդ առաջարկությունն ամենայն հավանականությամբ քաղաքական խաղ է և ոչ՝ իրականանալիք տարբերակ) Հապճեպ անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ Նիկոլ Փաշինյանի օրոք (կամ ձևականորեն նրա թիմից որևէ մեկին վարչապետ նշանակելով): Այս տարբերակն ամենավտանգավորն է, որը մեծ հարված կհասցնի Հայաստանին և իր խայտառակ հետևանքներով էապես կխորացնի կապիտուլյացիայի խայտառակությանը: Այս քաոսի, պառակտման, արտաքին վտանգի ներքո ընտրությունների անցկացումն անհեթեթություն է և մեր երկիրը ոչ թե կհանի այս վիճակից, այլ ավելի կխորացնի իրավիճակը: Խնդիրը պետության գահավիժման կասեցումն է, որը պահանջում է ներկա իշխանության հեռացում: Չմոռանանք, որ Հայաստանում իշխանությունն ընտրությունների միջոցով մշտապես վերարտադրվել է: Երբեք ընդդիմությունը չի եկել իշխանության ընտրությունների միջոցով (նույնիսկ 2018 թվականի ընտրություններին, քանի որ այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանն արդեն վարչապետ էր): Իշխանության վերարտադրման «գաղտնիքը» շատ պարզ է. ·         իշխանական լծակներ, ·         ֆինանսական միջոցներ՝ ինչպես պետական, այնպես էլ անձնական, ·         և ի վերջո՝ իշխանության հնարավորությունը՝ կեղծել ընտրությունների արդյունքները և ուժով պահել իշխանությունը: Այս ամենն ամենավատ ձևով իրականացնելու բոլոր պայմաններն այս իշխանությունների օրոք առկա են: Բայց այս ամենին ավելացել է ևս մի բան, որը նախինում չկար՝ արտաքին ուժերի միջամտությունը: Մեր պայքարն այսօր ոչ միայն այս իշխանության դեմ է, այլ ավելի շատ՝ այս իշխանությանը և դրա միջոցով նաև Հայաստանը վերահսկող հզոր արտաքին ուժերի դեմ, որոնք մեր երկրում ունեն լրտեսական լայն ցանց և ժողովրդին մանիպուլյացիայի ենթարկող քարոզչական ցանց, որն իր արդյունավետությունն արդեն ապացուցել է: Նման պայմաններում միամտություն է  կարծել, որ ընդդիմադիր, հայրենքը փրկել ցանկացող ուժերն այս ընտրությունների միջոցով հաղթանակ կունենան: Պատահական չէ, որ մեր կողմից մինչև ընտրությունների անցկացումն առաջարկվում է մեկ տարի ժամկետ, որի ընթացքում պետք է նախևառաջ մեր երկիրն ազատենք լրտեսական ցանցից և արտաքին ազդեցությունից, նաև պարտադրելով ժամանակավոր կառավարության վարչապետին չմասնակցել իր օրոք կազմակերպվող ընտրություններին՝ բացառել ընտրություններում իշխանական լծակների չարաշահումը: Նիկոլ Փաշինյանի կամ նրան ձևականորեն փոխարինողի օրոք ընտրությունների անցկացումը կբերի սարսափելի հետևանքների. ·         կվերարտադրվի նույն իշխանությունը, ·         Հայաստանը կշարունակի մնալ արտաքին ազդեցության տակ, ·         կլեգիտիմացվեն բոլոր այն կորուստները, որ ունեցել ենք պատերազմի հետևանքով և շարունակում ենք ունենալ: Միայն այն փաստը, որ ներկա իշխանությունն է անցկացնում ընտրությունները, արդեն իսկ կնշանակի լեգիտիմացնել մեր կորուստներն ու պարտությունը: Հետևաբար ի՞նչ է պետք անել: Պետք է ամեն գնով կանխել այս իշխանության օրոք արտահերթ ընտրությունների անցկացումը: Իսկ եթե, այնուամենայնիվ, իշխանությունը գնա այդ քայլին և հայտարարի ընտրությունների մասին, ապա պետք է հեռացնել այս իշխանությանը մինչև նախընտրական գործընթացի սկիզբը»:
16:12 - 15 մարտի, 2021
Վազգեն Մանուկյանի կոչերի առթիվ հարուցված քրգործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազություն

Վազգեն Մանուկյանի կոչերի առթիվ հարուցված քրգործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազություն

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է 2021թ. փետրվարի 12-ին և 20-ին Ազատության հրապարակում անցկացված հանրահավաքների ժամանակ Վազգեն Մանուկյանի կողմից՝ իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչեր կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը), և որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: 2021թ. մարտի 9-ին Վազգեն Մանուկյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է՝ 2021թ. փետրվարի 26-ին Բաղրամյան պողոտայում անցկացված հանրահավաքի ժամանակ Վազգեն Մանուկյանի կողմից հնչեցված կոչերով, որոնք ևս պարունակում են իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգը տապալելու բռնի կոչեր: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և գործը դատարան ուղարկելու միջնորդությամբ։
12:00 - 11 մարտի, 2021
Նիկոլ Փաշինյանին թվում էր`եթե հանի Օնիկ Գասպարյանին, ամեն ինչ նորմալ կլինի, բայց բանակը վերահաստատեց իր կարծիքը, որ նա վտանգ է ներկայացնում ՀՀ անվտանգությանը. Վազգեն Մանուկյան
|tert.am|

Նիկոլ Փաշինյանին թվում էր`եթե հանի Օնիկ Գասպարյանին, ամեն ինչ նորմալ կլինի, բայց բանակը վերահաստատեց իր կարծիքը, որ նա վտանգ է ներկայացնում ՀՀ անվտանգությանը. Վազգեն Մանուկյան |tert.am|

tert.am: Նիկոլ Փաշինյանին թվում էր, որ եթե հանի Օնիկ Գասպարյանին, ամեն ինչ նորմալ կլինի, բայց այդպես չէ, որովհետև բանակը վերահաստատեց իր կարծիքը, որ Նիկոլ Փաշինյանը վտանգ է ներկայացնում ՀՀ անվտանգությանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը: «Օնիկ Գասպարյանին հանելու ամենավճռական քայլն արեց ոչ թե Նիկոլ Փաշինյանը, այլ հանրապետության նախագահը, որովհետև իր իրավասության տակ էր Գասպարյանի ազատման առաջարկությունն ուղարկել ՍԴ, սակայն չուղարկեց: Այսինքն՝ հետագա գործողությունների համար Սարգսյանը կրում է պատասխանատվություն: Ընդ որոմ՝ հստակ էր, որ ինքն առաջին անգամ հայտարարեց, որ առաջարկությունը չի համապատասխանում Սահմանադրությանը, 3-4 օրում Սահմանադրությունը չէր փոխվել, բայց նույն բանը չհայտարարեց 2-րդ անգամ»,-նշեց նա՝ ընդգծելով, թե դա ցույց է տալիս, որ ինչպես ունենք մեր երկրի համար վնասակար վարչապետ, ունենք նաև այսպիսի նախագահ: Հարցին՝ իր կարծիքով՝ ՀՀ նախագահի վրա ճնշումներ եղե՞լ են, Մանուկյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ ճնշումներ եղել են, բայց եթե երկրի նախագահը, ճնշումներին ենթարկվելով, պետք է որոշումներ ընդունի, ում է պետք այդպիսի նախագահը»,-ասաց նա՝ նշելով, որ նախագահի հետ հանդիպման ժամանակ իր մոտ տպավորություն է եղել, թե Սարգսյանն առաջարկությունը կուղարկի ՍԴ: «Շատ զարմացա, որ չուղարկեց, բայց իրեն ճանաչողներն ինձ ասում էին՝ իզուր ես զարմանում»,-հավելեց նա: Հարցին՝ հնարավո՞ր է՝ նախագահի հրաժարականի հարցն էլ առաջ քաշվի, Մանուկյանն արձագանքեց, թե դա այս պահին երկրորդական է: «Նիկոլ Փաշինյանին ծառայող շատ մարդ կա, մի նախագահ ավել, մի նախագահ պակաս, դրանից շատ բան չի փոխվում»,-նշեց նա: Ինչ վերաբերում է Արտակ Դավթյանին ԳՇ պետի պաշտոնում նշանակելու Փաշինյանի առաջարկությանը, Մանուկյանը կարծիք հայտնեց՝ շատ հավանական է, որ Սարգսյանն այդ միջնորդությունը կստորագրի: «Նիկոլ Փաշինյանի օրոք արտահերթ ընտրությունների անցկացումն անհեթեթություն եմ համարում: Դրանք ոչ միայն կեղծ կլինեն, այլև կնշանակեն, որ նա մարսեց այն, ինչը մինչև հիմա եղել է»,-նշեց նա:
17:29 - 10 մարտի, 2021
Վազգեն Մանուկյանը հավաքի մասնակիցներին կոչ արեց փակել Ազգային ժողովի բոլոր մուտքերը |armenpress.am|

Վազգեն Մանուկյանը հավաքի մասնակիցներին կոչ արեց փակել Ազգային ժողովի բոլոր մուտքերը |armenpress.am|

armenpress.am: «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը Բաղրամյան փողոցում հրավիրված հանրահավաքի մասնակիցներին կոչ արեց փակել Ազգային ժողովի շենքի բոլոր մուտքերը:  Մանուկյանը նշեց, որ պետք է խոչընդոտել ԱԺ շենք պատգամավորների մուտք գործելուն: «Պետք է չկարողանան այստեղ մտնել: Այս մուտքը փակված է, գնացեք, փակեք այն մուտքերը: Տղերք, առաջ: Այնտեղ էլ վրաններ կխփենք, որպեսզի ոչ մի պատգամավոր չկարողանա մտնել այս շենք: Մենք շրջապատում ենք Ազգային ժողովը, այն կաշխատի միայն այն ժամանակ, երբ կգա ընդունելու մեր ժողովրդի համար հարիր որոշում»,- ասաց Մանուկյանը: Վազգեն Մանուկյանը հավելեց, որ անհրաժեշտ է գիշերը 200-400 անձից բաղկացած հերթապահություն սահմանել, որպեսզի մուտքերը շարունակեն մնալ փակ:    
18:44 - 09 մարտի, 2021
Մոտակա օրերի ընթացքում տեղի կունենա վճռական հանգուցալուծում․ Վազգեն Մանուկյան |tert.am|

Մոտակա օրերի ընթացքում տեղի կունենա վճռական հանգուցալուծում․ Վազգեն Մանուկյան |tert.am|

tert.am: Մոտակա օրերի ընթացքում տեղի կունենա վճռական հանգուցալուծում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հանուն հայրենիքի փրկության շարժման» ղեկավար Վազգեն Մանուկյանը:«Մենք աշխատում ենք պլան Ա-ով, երբ որ տեղի ունեցավ ԳՇ-ի հայտարարությունը, մենք մեր գործունեությունը ծավալեցինք այդ կետի շուրջ, որովհետև դա շատ վճռական նշանակություն ուներ, իսկ այսօր կամ վաղը դուք կտեսնեք վճռական հանգուցալուծումը»,- ասաց Վազգեն Մանուկյանը: Նա նաև նշեց, որ բանակը միասնական է և երբևէ չի նահանջելու, այստեղ միայն Օնիկ Գասպարյանի անձի խնդիրը չէ: «Վստահաբար բանակը չի նահանջելու, քանի որ սա միայն Օնիկ Գասպարյանի հարցը չի, և ամբողջ բանակը դա ընդունում է՝ որպես միասնական կոլեկտիվ հարց, որտեղ նահանջ չի լինելու»,- ասաց նա:«Հանուն հայրենիքի փրկության շարժման» ղեկավարը նաև նշեց՝ Նիկոլ Փաշինյանը երկար չի կարող պահել իշխանությունը և իշխանությունը պահելու համար կա միայն մեկ տարբերակ: «Նիկոլ Փաշինյանը իշխանությունը պահել չի կարող, օրեցօր ժողովրդի ավելի լայն շրջանակներ իրեն չեն ընդունում, բոլոր ինստիտուտներն իրեն չեն ընդունում և մնում է մի ձև՝ անցնել բռնապետության, իսկ բռնապետության անցնելու համար իրեն պետք է բանակը»,- ասաց նա: Շարունակությունը՝ tert.am-ում։ 
17:43 - 09 մարտի, 2021
Մենք ձեզ երջանիկ ու խաղաղ երկիր ենք պարտք, մեր հերոսներին արժանի Հայրենիք․ Վազգեն Մանուկյանի ուղերձը՝ կանանց տոնի առթիվ

Մենք ձեզ երջանիկ ու խաղաղ երկիր ենք պարտք, մեր հերոսներին արժանի Հայրենիք․ Վազգեն Մանուկյանի ուղերձը՝ կանանց տոնի առթիվ

«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը ուղերձ է հղել կանանց միջազգային օրվա կապակցությամբ։ «Սիրելի՛ հայ կանայք, Այսօր մեր սերն ու երախտագիտությունը ձեզ վերահաստատելու օրերից մեկն է, ասելու, որ դուք մեր երկրի, մեր ապագայի, մեր երազանքների ոգեշնչող ուժն եք, մեր ազգային կոդի շարունակողը և դուք անգամ 21-րդ դարում կրում եք այդ առաքելությունը։ Ձեզ հետ միասին մենք պայքարեցինք ու կերտեցինք մեր անկախությունը, հաղթեցինք պատերազմում, հաղթահարեցինք ցրտի ու մթի տարիներ, և այդ փորձությունների ծանր բեռը հատկապես Ձեր ուսերին էր։ Դուք չհանձնվեցիք, որ մենք ունենանք երջանիկ ու խաղաղ երկիր, բայց Ձեր որդիներին ու ամուսիններին ասացիք՝ Հայրենիքն ամենաթանկն է։ Եվ երբ պահն եկավ, դուք Հայրենիքին նվիրեցիք ձե՛ր ամենաթանկը։ Թանկագի՛ն մայրեր, խոնարհվում ենք Ձեր առջև, այդ հերոսներին կերտողը դո՛ւք եք։ Սիրելի՛ կանայք, Այսօր դուք հուսահատ եք, կորսված երազանքներով ու չփարատվող ցավով։ Մենք ձեզ երջանիկ ու խաղաղ երկիր ենք պարտք, մեր հերոսներին արժանի Հայրենիք։ Եվ համոզված եմ, որ ձեզ հետ թևութիկունք դարձած՝ մենք կկերտենք այն Հայաստանը, որին արժանի եք դուք՝ հզոր, ազգային ու արժանապատիվ»։
15:38 - 08 մարտի, 2021