Վահագն Խաչատուրյան

Հայաստանի Հանրապետության 5-րդ նախագահ։

Վահագն Գառնիկի Խաչատուրյան (ապրիլի 22, 1959, Սիսիան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ տնտեսագետ, քաղաքական և պետական գործիչ, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար։

1982-1992 թթ.- գիտամանկավարժական գործունեություն Երևանի Ժողվրդական տնտեսության ինստիտուտում։ 1982-1990 թթ. աշխատել է «Հրազդանմեքենա» արտադրական միավորումում՝ որպես տնտեսագետ, տնտեսական հետազոտությունների լաբորատորիայի վարիչ։ 1990-1992 թթ. եղել է «Մարս» արտադրական միավորման բաժնի վարիչ, գլխավոր տնօրենի տեղակալ։

1990-1995 թթ. - Երևանի քաղաքային խորհրդի պատգամավոր։

1992 թ. դեկտեմբերի 22-1996 թ. փետրվարի 22 - Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ՝ Երևանի քաղաքապետ[2]։

1995-1999 թթ. - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր։

1996-1998 թթ. - ՀՀ նախագահի խորհրդական։

2000 թ. - «Արմատ» ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոնի հիմնադիր անդամ։

2006 թ. - «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության հիմնադիր անդամ։

2008-2013 թթ. - Հայ ազգային կոնգրեսի՝ Մալաթիայի տարածքային կառույցի ղեկավար, Կոնգրեսի տնտեսական հանձնախմբի անդամ։

Նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձը Կանանց միջազգային օրվա առթիվ

Նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձը Կանանց միջազգային օրվա առթիվ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա առթիվ։ Այն ներկայացնում ենք ստորեւ․   « Սիրելի կանայք, Սրտանց շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-ի առթիվ:   Մենք առանձնահատուկ սիրով ու ջերմությամբ ենք նշում այս տոնը, ինչը վկայությունն է մեր հանրության, ընտանիքի ու անձնական կյանքում ձեր անգերագնահատելի տեղի ու դերի։ Կանանց միջազգային օրը պատեհ առիթ է, որպեսզի մենք, որպես որդիներ, ամուսիններ և հայրեր, վերահաստատենք հավասար իրավունքների ու հնարավորությունների միջավայր կերտելու մեր կամքը։ Մենք դեռ շատ անելիքներ ունենք այս նպատակին հասնելու համար և այդ ճանապարհին հաջողելու գրավականը ձեր անփոխարինելի ուժ ու ոգևորություն տվող աջակցությունն է։   Սրտանց ցանկանում ու մաղթում եմ ձեզ, որպեսզի առավելագույնս ակտիվ լինեք մեր երկրի հանրային, պետական, մշակութային ու տնտեսական կյանքի բոլոր բնագավառներում։ Դրսևորեք ձեր տաղանդն ու ունակությունները մեր առօրյան, հասարակական կյանքը դարձնելով ավելի գունեղ, հանդուրժող ու մոտիվացնող։   Սիրելի կանայք, այս գարնանային տոնի առթիվ կրկին շնորհավորում եմ և մաղթում ձեզ անձնական երջանկություն, ընտանեկան ջերմություն, անսպառ սեր ու շարունակական հաջողություններ»,– ասված է գրառման մեջ։
10:10 - 08 մարտի, 2024
Խաչատուրյանը Դանիայի պատվիրակության հետ քննարկել է տարածաշրջանային և գլոբալ իրողությունների առկա մարտահրավերները

Խաչատուրյանը Դանիայի պատվիրակության հետ քննարկել է տարածաշրջանային և գլոբալ իրողությունների առկա մարտահրավերները

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Դանիայի Թագավորության խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Լիզե Բեխի գլխավորած պատվիրակությանը: Նախագահը ողջունել է խորհրդարանականների այցը Հայաստան և շեշտել, որ նմանօրինակ փոխայցելությունները երկու երկրների միջև նպաստում են ինչպես խորհրդարանական դիվանագիտության շարունակական զարգացմանը, այնպես էլ ընդհանարապես, համագործակցության սերտացմանը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար Լիզե Բեխը հույս է հայտնել, որ իրենց այցելությունը Հայաստան միտված է երկու երկրների միջև համագործակցության խորացմանը և իհարկե, միջխորհրդարանական փոխգործակցության ամրապնդմանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են վերջին տարիներին Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների ընթացքի և առկա խոչընդոտների վերաբերյալ հարցեր: Ընդգծվել է ժողովրդավարության ինստիտուտների կայացման և ամրապնդման ուղղությամբ շարունակական և հետևողական ջանքերի ներդրման կարևորությունը: Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և գլոբալ իրողությունների, առկա մարտահրավերների և դրանց դիմագրավելու հնարավորությունների շուրջ: Այս համատեքստում ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության հաստատման հրամայականը, ինչն էականորեն կնպաստի ժողովրդավարական արժեքների և ինստիտուտների արմատավորմանն ու զարգացմանը: Երկուստեք բարձր է գնահատվել Հայաստանի և Դանիայի արդյունավետ համագործակցությունը ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային հարթակներում:
20:20 - 07 մարտի, 2024
Խաչատուրյանը և Էստոնիայի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրադրության և զարգացումների մասին

Խաչատուրյանը և Էստոնիայի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրադրության և զարգացումների մասին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդին: Ողջունելով հյուրին նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է Էստոնիայի անկախության օրվա կապակցությամբ և հաջողություններ ու բարգավաճում մաղթել Էստոնիայի ժողովրդին: Անդրադառնալով հայ-էստոնական փոխգործակցության հեռանկարներին նախագահը նշել է. «Հայաստանը կարևորում է Էստոնիայի հետ բարեկամական կապերի զարգացումը և պատրաստակամ է անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում արդյունավետ համագործակցության ընդլայնման և ամրապնդման ուղղությամբ»: Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար դեսպանը նշել է, որ Հայաստանի և Էստոնիայի հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում՝ շնորհիվ երկկողմ ջանքերի: Հանդիպման ընթացում քննարկվել են կրթության համակարգում, ժողովրդավարական բարեփոխումների և պետական ինստիտուտների կայացման գործում փոխադարձաբար օրինակելի փորձի փոխանակման հնարավորությունների վերաբերյալ հարցեր: Անդրադարձ է կատարվել երկու երկրների ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրամիության շրջանակներում արդյունավետ փոխգործակցության հետագա ընդլայնման հարցերին: Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային իրադրության և զարգացումների մասին: Այս համատեքստում շեշտվել է առկա հիմնախնդիրները խաղաղ բանակցային եղանակով և միջազգային հիմնարար իրավունքների և սկզբունքների շրջանակում հանգուցալուծելու հրամայականը:
18:42 - 01 մարտի, 2024
ՀՀ նախագահն ու Իրաքյան Քուրդիստանի փոխվարչապետը մտքեր են փոխանակել մի շարք ոլորտներում համագործակցության խորացման վերաբերյալ

ՀՀ նախագահն ու Իրաքյան Քուրդիստանի փոխվարչապետը մտքեր են փոխանակել մի շարք ոլորտներում համագործակցության խորացման վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն իր կեցավայրում ընդունել է Իրաքյան Քուրդիստանի փոխվարչապետ Քուբաթ Թալաբանիին:Նախագահի աշխատավայրից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են բարձր տեխնոլոգիաների, թվային կառավարման, էներգետիկայի և մասնավորապես կանաչ էներգիայի շահագործման ոլորտներում առկա փոխգործակցային ներուժի իրականացմանն ուղղված հարցեր։Փոխվարչապետ Թալաբանին շեշտել է նորարարական կրթության բնագավառում հայաստանյան հաջողությունների, մասնավորապես՝ «Արմաթ» և «Թումո» կենտրոնների օրինակով լավագույն փորձի փոխանակման ուղղությամբ քուրդիստանյան կողմի հետաքրքրվածությունը։Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել ֆինանսական և բանկային համակարգերի ոլորտներում առկա իրադրությանն ու այս բնագավառներում հայաստանյան բարեփոխումներին ու փորձառության հնարավոր կիրառմանը։Մտքեր են փոխանակվել առողջապահության, կրթության և գիտության ոլորտներում համագործակցության խորացման, ինչպես նաև ուսանողների փոխանակման ծրագրերի հետագա խթանման վերաբերյալ։ 
16:18 - 01 մարտի, 2024
ՀՀ նախագահի այցը պատմական է. Իրաքյան Քուրդիստանի պատվավոր նախագահ

ՀՀ նախագահի այցը պատմական է. Իրաքյան Քուրդիստանի պատվավոր նախագահ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Իրաքի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում Իրաքյան Քուրդիստանի մայրաքաղաք Էրբիլում հանդիպում է ունեցել Իրաքյան Քուրդիստանի պատվավոր նախագահ Մասուդ Բարզանիի հետ։Նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ ողջունելով Հանրապետության նախագահի այցն Իրաքի Հանրապետություն և Իրաքյան Քուրդիստան՝ Պատվավոր նախագահն այցը պատմական է գնահատել և շեշտել, որ այն դրական խթան կհանդիսանա երկու երկրների և ժողովուրդների բարեկամության ամրապնդման և հարաբերությունների զարգացման գործում։ Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդգծել է ժողովուրդների միջև պատմամշակութային բազմաշերտ առնչակցությունների կարևորությունը, ինչն ամուր հիմք է շարունակական համագործակցության խորացման համար։Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև հարաբերությունների զարգացման ուղղությամբ քայլերի խթանման հնարավորություններին։Մտքեր են փոխանակվել առկա փոխշահավետ համագործակցային ներուժի կյանքի կոչման հեռանկարների և կոնկրետ գործողությունների վերաբերյալ։ Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային և գլոբալ մի շարք հիմնախնդիրների և վերջիններիս կարգավորման ուղիների վերաբերյալ առկա հարցերին։ Այս համատեքստում երկուստեք ընդգծվել է հակամարտություններն ու խնդիրները բացառապես խաղաղ, բանակցային ճանապարհով և միջազգային իրավունքի և հիմնարար սկզբունքների պահպանությամբ լուծելու հրամայականը։
11:51 - 01 մարտի, 2024
Արցախի հարցում բոլորս ենք մեղավոր, հատկապես Հայաստանում ապրող քաղաքական գործիչները, որի ներկայացուցիչներից մեկը ես եմ. ՀՀ նախագահ
 |aysor.am|

Արցախի հարցում բոլորս ենք մեղավոր, հատկապես Հայաստանում ապրող քաղաքական գործիչները, որի ներկայացուցիչներից մեկը ես եմ. ՀՀ նախագահ |aysor.am|

aysor.am: Մենք իրատեսորեն չնայեցինք այն իրավիճակին, որում ապրում էինք 90-ական թվականների ավարտից հետո, Բաղդադի հայ համայնքի և կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանն անդրադառնալով Արցախի թեմային՝ ասել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։ «Մենք չկարողացանք իրականացնել այն պոտենցիալը, որն ունենինք, ինչի արդյունքում կունենայինք հնարավորություն ունենալու այն, ինչի մասին երազել ենք։ Մենք կորցրեցինք այդ հնարավորությունը։ Ես երբևիցե գնահատական չեմ տալիս, մենք բոլորս ենք մեղավոր, հատկապես ՀՀ-ում ապրող քաղաքացիներս և հատկապես Հայաստանում ապրող քաղաքական գործիչները, որի ներկայացուցիչներից մեկը ես եմ։ Մենք չկարողացանք իրատեսորեն գնահատել այն իրավիճակը, որում ապրում ենք, և այդ իրավիճակից ելնելով՝ փորձել մեր հարևանների հետ գտնել այնպիսի լուծում, որն արժանապատիվ պետք է լիներ և՛ Արցախի, և՛ Արցախում ապրող մեր հայրենակիցների համար։ Մենք միշտ գնահատականները տվել ենք մեր շահից ելնելով, այդպես ենք ցանկացել, դիմացի շահի հետ չենք ուզել առնչվել, բայց այդպես չի լինում, դա երկկողմանի ճանապարհի նման է»,-ասել է նախագահը։
12:58 - 29 փետրվարի, 2024
Ուժով և պատերազմով հարցեր չեն լուծում, պետք է կանգ առնել․ ՀՀ նախագահը՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին
 |armenpress.am|

Ուժով և պատերազմով հարցեր չեն լուծում, պետք է կանգ առնել․ ՀՀ նախագահը՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մանրամասները՝ շեշտելով, որ բոլոր հարցերը պետք է լուծվեն բանակցությունների միջոցով։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, ՀՀ նախագահը թեմային անդրադարձավ Բաղդադի համալսարանում ուսանողների հետ հանդիպման ժամանակ՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հեռանկարները։ «Մի կարևոր սկզբունք կա, հարևանների հետ պետք է ապրել խաղաղ։ Հիմա ինչ-որ գործընթացի արդյունքում ստեղծվել է առճակատում։ Դա չի կարող շարունակվել, պետք է կանգնել։ Մենք հիմա առաջարկում ենք կանգնել և իրար հետ խոսել։ Սկզբում, միգուցե, միջնորդների միջոցով։ Ավելի շուտ՝ մենք հիմա խոսում ենք հենց միջնորդների միջոցով։ Ամենացավոտ հարցերի մասին պետք է խոսել։ Կա շատ ծանր պատմություն՝ տասնյակ հազարավոր զոհեր և վիրավորներ, հազարավոր անհետ կորածներ` երկու կողմերից, տարածքային որոշակի խնդիրներ։ Մենք վստահ ենք, որ ցանկության դեպքում բոլոր հարցերը լուծելի են։ Հիմա մենք այդ ճանապարհին ենք»,- մանրամասնեց նախագահը՝ նկատելով, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները երկու շաբաթ առաջ հանդիպել են Մյունխենում, փետրվարի 28-ին Բեռլինում հանդիպելու են նաև երկու երկրների ԱԳ նախարարներ։ Խաչատուրյանն ընդգծեց, որ սեղանին կա խաղաղության պայմանագրի փաստաթղթի նախագիծ, որի շուրջ կողմերը հիմա փորձում են ընդհանուր համաձայնության գալ։ «Սա է ճանապարհը․ ուժով, պատերազմով հարցեր չեն լուծում։ Մենք սա հասկանում ենք, հույս ունեմ, որ Ադրբեջանում էլ են հասկանում։ Մեր առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը հենց այդ տրամաբանության մեջ է»,- նշեց ՀՀ նախագահը։
14:58 - 28 փետրվարի, 2024
Տարածաշրջանի խնդիրների լուծումը տեսնում ենք բանակցությունների միջոցով հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու ճանապարհով. ՀՀ նախագահ

Տարածաշրջանի խնդիրների լուծումը տեսնում ենք բանակցությունների միջոցով հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու ճանապարհով. ՀՀ նախագահ

Հայաստանը դժվարություններ ունի Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն հաստատելու ուղղությամբ, սակայն տրամադրված է տարածաշրջանային խնդիրները լուծել բացառապես բանակցությունների միջոցով։ Բաղդադի համալսարանում ուսանողների հետ հանդիպմանն այս մասին ասել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս է Հայաստանը պատկերացնում տարածաշրջանային հակամարտությունների լուծումը։ «Մենք դժվարություններ ունենք մեր տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն հաստատելու հարցում։ Մեր չորս հարևաններից երկուսի՝ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ մեր սահմանները փակ են, Իրանի ու Վրաստանի հետ ունենք բարեկամական հարաբերություններ, բաց սահմաններ, առևտուր, փոխադարձ այցելություններ։ Մեր տարածաշրջանի խնդիրների լուծումը մենք տեսնում ենք բանակցությունների միջոցով մեր հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու ճանապարհով»,- նշեց Խաչատուրյանը։ Այս համատեքստում ՀՀ նախագահը ներկայացրեց Հայաստանի կառավարության առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։ «Նախագծի գաղափարը կայանում է նրանում, որ մենք պետք է կարողանանք Ադրբեջանի և Թուրքիայի հետ մեր խնդիրները լուծել, սահմանները բացվեն։ Եթե դա լինի, մենք մեր հարևանների հետ միասին կարող ենք դառնալ տարածաշրջանային խաղաղության խաչմերուկ»,- մանրամասնեց ՀՀ նախագահը։
13:41 - 28 փետրվարի, 2024
Վահագն Խաչատուրյանը և Իրաքի վարչապետը մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի և առկա զարգացումների վերաբերյալ

Վահագն Խաչատուրյանը և Իրաքի վարչապետը մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի և առկա զարգացումների վերաբերյալ

Իրաք կատարած պաշտոնական այցի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Իրաքի վարչապետ Մուհամմադ Շիա Ալ Սուդանիի հետ: Իրաքի վարչապետը ողջունելով Հայաստանի նախագահին նշել է. «Մեծարգո պարոն նախագահ, գնահատելի են Ձեր այցն Իրաք, Իրաքի Հանրապետության նախագահի այցելությունը ձեր երկիր, այն շարունակական հանդիպումները, որոնք տեղի են ունենում, որոնցից կառանձնացնեի Ձեր հանդիպումները Դավոսում, իմ և գործընկերոջս՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ հանդիպումը Մյունխենում, որոնք ցուցիչներ են մեր երկրների սերտ հարաբերությունների և այդ հարաբերություններում առկա ներուժի հետագա առաջմղման համար»: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար նախագահ Վահագն Խաչատուրյանը նշել է. «Մեծարգո պարոն վարչապետ, ես լիովին համաձայն եմ, որ Իրաքի նախագահի այցը, որը տեղի ունեցավ անցած տարի նոյեմբերին Հայաստան, և իմ այս այցը խթան կհանդիսանան մեր երկրների հարաբերությունների զարգացման համար, վստահ եմ նաև, որ մեր հանդիպումները կիրառական նշանակություն և արդյունքներ կունենան»: Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի և Իրաքի միջև տնտեսության, էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների, էլեկտրոնային կառավարման համակարգերի, տուրիզմի, առողջապահության և այլ ոլորտներում առկա փոխգործակցային ներուժն ու վերջինիս իրականացման ուղղությամբ քայլերի ակտիվացման անհրաժեշտությունը: Զրույցի ընթացքում կողմերը բարձր են գնահատել իրաքահայ համայնքի դերակատարությունը երկու երկրների և ժողովուրդների փոխադարձ ճանաչողության գործում, ինչը կարևոր հիմք է հարաբերությունների հետագա ամրապնդման համար: Երկուստեք շեշտվել է երկու ժողովուրդների պատմամշակութային սերտ առնչակցությունների հանգամանքը, ինչն իր նպաստն է բերում բարեկամության և գործընկերության շարունակական զարգացմանը: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային ընդհանուր իրավիճակի և առկա զարգացումների վերաբերյալ: Կողմերն ընդգծել են առկա հիմնախնդիրներն ու մարտահրավերները խաղաղ բանակցային ճանապարհով և միջազգային հիմնարար իրավունքների և նորմերի գերակայության շրջանակում կարգավորելու հրամայականը:
11:20 - 28 փետրվարի, 2024
Կարողացանք համատեղ նախաձեռնել ՀՀ-ի և Իրաքի միջև հարաբերությունների զարգացման մի նոր փուլի մեկնարկը. Խաչատուրյանը՝ Իրաքի նախագահին

Կարողացանք համատեղ նախաձեռնել ՀՀ-ի և Իրաքի միջև հարաբերությունների զարգացման մի նոր փուլի մեկնարկը. Խաչատուրյանը՝ Իրաքի նախագահին

Պաշտոնական այցով Իրաքում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանն առանձնազրույց է ունեցել իր պաշտոնակից՝ Իրաքի նախագահ Աբդ Ալ Լատիֆ Ջամալ Ռաշիդի հետ: Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմից: Առանձնազրույցին հաջորդել է երկու երկրների պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը: Իրաքի նախագահը ողջունելով Հանրապետության նախագահին և պատվիրակության անդամներին կարևորել է բարձրաստիճան փոխայցելությունները երկկողմ հարաբերությունների ամրապնդման տեսանկյունից և նշել. «Հայաստանի և Իրաքի համագործակցությունը բոլոր բնագավառներում դինամիկ զարգացում է ապրում և մենք արդեն իսկ ունենք որոշակի ձեռքբերումներ մի շարք հարցերում։ Վստահ եմ, որ Հայաստանի նախագահի պաշտոնական այցն Իրաք իր նպաստը կունենա մեր երկրների հարաբերությունների ամրապնդման գործում, վստահ եմ նաև, որ այցի շրջանակներում կլինեն արդյունավետ քննարկումներ և կգրանցվեն նոր հաջողություններ տնտեսության, մշակույթի, տուրիզմի, տեխնոլոգիական և այլ ոլորտներում փոխգործակցության խորացման հարցում»: Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար նշել է. «Մենք տեսնում ենք Ձեր ջերմ վերաբերմունքը մեր նկատմամբ, որը վկայում է մեր ժողովուրդների պատմականորեն ձևավորված բարեկամության մասին։ Իմ այցին նախորդել էր Ձեր այցելությունը Հայաստանի Հանրապետություն, որը շատ սպասված էր և պատմական։ Մենք այսօր պարտավոր ենք շարունակել սերտացնել մեր երկրների համագործակցությունն առավել ևս, որ դրա ներուժը կա գրեթե բոլոր բնագավառներում տնտեսության, կրթության, գիտության, բարձր տեխնոլոգիաների և այլ ոլորտներում։ Ուրախությամբ կարող եմ արձանագրել, որ մենք կարողացանք համատեղ նախաձեռնել Հայաստանի և Իրաքի միջև հարաբերությունների զարգացման մի նոր փուլի մեկնարկը»։ Հանդիպման ընթացքում քննարկվել են տնտեսության, էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների, տուրիզմի և մշակույթի ոլորտներում հայ-իրաքյան համագործակցության ամրապնդման օրակարգային հարցեր։ Անդրադարձ է կատարվել երկու երկրների փոխգործակցության ներուժի ամբողջական կյանքի կոչման հնարավորություններին և այս ուղղությամբ անհրաժեշտ քայլերի իրականացմանը։ Ընդգծվել է միջկառավարական հանձնաժողովի ակտիվ գործունեության կարևորությունը։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկու երկրների քաղաքացիների համար փոխադարձաբար մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումների անցկացման վերաբերյալ։ Հանդիպմանը կարևորվել է երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցության և խորհրդարանական դիվանագիտության շարունակական խթանումը։ Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել մեր տարածաշրջանում առկա ընդհանուր իրադրությանն, այս համատեքստում նախագահ Խաչատուրյանը վերահաստատել է Հայաստանի սկզբունքային մոտեցումը տարածաշրջանում կայուն, տևական խաղաղության հասնելու հարցի շուրջ։ Վահագն Խաչատուրյանը շեշտել է, որ Հայաստանը հստակ դիրքորոշում ունի հարևանների և գործընկերների հետ հաստատել բարիդրացիական ու կայուն հարաբերություններ, որոնք հիմնված կլինեն տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, միջազգային հիմնարար սկզբունքների և իրավունքների գերակայության վրա։
17:02 - 27 փետրվարի, 2024
Նախագահը ստորագրել է հրաժարական տալու միջոցով կարգապահական հնարավոր տույժից խուսափած դատավորին կրկին դատավոր նշանակելու հրամանագիրը

 |factor.am|

Նախագահը ստորագրել է հրաժարական տալու միջոցով կարգապահական հնարավոր տույժից խուսափած դատավորին կրկին դատավոր նշանակելու հրամանագիրը |factor.am|

factor.am: Նախագահ Վահագն Խաչատուրյանը երեկ ստորագրել է Սամվել Թադևոսյանին Սնանկության դատարանի դատավոր նշանակելու հրամանագիրը։ Այս մասին տեղեկանում ենք նախագահականի կայքից։ Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը փետրվարի 14-ին նախագահին առաջարկել էր Սամվել Թադևոսյանին նշանակել Սնանկության դատարանի դատավոր։ Այս դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով Բարձրագույն դատական խորհուրդն արդեն նիստ է նշանակած եղել, երբ վերջինս, հրաժարականի դիմում է ներկայացրել։ Թադևոսյանի վերաբերյալ կարգապահական գործով անցնում էր ևս երեք այլ դատավոր՝ Տիգրան Պետրոսյանը, Արտակ Բարսեղյանը և Աստղիկ Խառատյանը։ Այս դատավորների վերաբերյալ գործը քննելով՝ ԲԴԽ-ն որոշել է նրանց լիազորությունները դադարեցնել։ Ինչ վերաբերում է Սամվել Թադևոսյանին, վերջինիս վերաբերյալ վարույթը կարճվել է այն հիմքով, որ նա այլևս դատավոր չի եղել։ Այս իրադարձությունները տեղի են ունեցել 2023 թվականի հուլիսին, որից կես տարի անց, փաստորեն, կարգապահական հնարավոր տույժից հրաժարականի միջոցով խուսափած դատավոր Թադևոսյանը կրկին վերադառնում է դատական համակարգ։ Սամվել Թադևոսյանին դատավորի թեկնածու ընտրելու հանգամանքին անդրադառնալով՝ ԲԴԽ-ն Factor.am-ին պարզաբանել է, թե տվյալ իրավիճակում առկա չէ օրենսդրական արգելք։ «Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար դատավորների առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակում կարող են ընդգրկվել վերջին 10 տարվա ընթացքում պաշտոնավարած նախկին դատավորները, որոնք ունեն դատավորի առնվազն հինգ տարվա փորձառություն: Ի թիվս այլ պահանջների՝ նախկին դատավորների դեպքում անհրաժեշտ է, որ նրանց լիազորությունները դադարեցված չլինեն կարգապահական խախտում թույլ տալու կամ լիազորությունները դադարած չլինեն նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու կամ քրեական հետապնդումը ոչ արդարացնող հիմքով դադարեցվելու հիմքով: Պարոն Թադևոսյանի լիազորությունները չեն դադարեցվել վերոնշյալ հիմքերից որևէ մեկով։ Այսպիսով, Սամվել Թադևոսյանը համապատասխան պահանջները բավարարելով, դիմել է որպես նախկին դատավոր առաջխաղացման ցուցակում ընդգրկվելու համար և Բարձրագույն դատական խորհրդի կողմից 7 կողմ 3 դեմ ձայներով ընգրկվել է»,- հայտնում են ԲԴԽ-ից։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
14:39 - 23 փետրվարի, 2024
Նախագահ Խաչատուրյանը դատավորներ է նշանակել

Նախագահ Խաչատուրյանը դատավորներ է նշանակել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Սամվել Թադևոսյանին սնանկության դատարանի դատավոր նշանակելու մասին: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2024 թվականի փետրվարի 14-ի ԲԴԽ-13-Ո-27 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Սամվել Թադևոսյանին նշանակել սնանկության դատարանի դատավոր»,- ասված է  հրամանագրում: Նախագահի մեկ այլ հրամանագրով` Ժաննա Ասատրյանը նշանակվել է վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2024 թվականի փետրվարի 19-ի ԲԴԽ-14-Ո-29 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ժաննա Ասատրյանին նշանակել վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր»,- ասված է հրամանագրում:
22:50 - 22 փետրվարի, 2024
ՀՀ նախագահն ու Ճապոնիայի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային խաղաղության, ինչպես նաև ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, կարևորության վերաբերյալ

ՀՀ նախագահն ու Ճապոնիայի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային խաղաղության, ինչպես նաև ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, կարևորության վերաբերյալ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտակային:   Ողջունելով դեսպանին նախագահը շնորհավորել է նրան Ճապոնիայի Ազգային տոնի՝ Կայսեր ծննդյան օրվա կապակցությամբ և հաջողություններ ու բարգավաճում մաղթել Ճապոնիայի բարեկամ ժողովրդին:   Դեսպան Յուտական շնորհակալություն է հայտնել ընդունելության և բարեմաղթանքների համար:   Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Ճապոնիայի միջև առկա սերտ համագործակցության հետագա ընդլայնման և համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները: Անդրադարձ է կատարվել քաղաքական, տնտեսական, բարձր տեխնոլոգիաների, բնական աղետների դիմակայման և այլ ոլորտներում փոխգործակցության ակտիվացման ու ճապոնական լավագույն փորձի կիրառման հեռանկարներին: Երկուստեք կարևորվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսության, փոխայցելությունների և խորհրդարանական դիվանագիտության զարգացման շարունակական խթանումը: Զրույցի ընթացում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային խաղաղության, ինչպես նաև ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, կարևորության վերաբերյալ: Այս համատեքստում նախագահ Խաչատուրյանը իր շնորհակալական խոսքն է հղել Ճապոնիայի կառավարությանը և իշխանություններին՝ տարածաշրջանում խաղաղության հաստատման և հիմնախնդիրները բանակցային եղանակով լուծելու հարցում Ճապոնիայի հստակ դիրքորոշման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին ցուցաբերված մարդասիրական աջակցության համար:      
19:21 - 22 փետրվարի, 2024