ՏԻՄ ընտրություններ-2021

2021 թվականի հոկտեմբերի 17-ին և նոյեմբերի 14-ին Հայասանի մի շարք համայքներում կանցկացվեն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։

Հոկտեմբերի 17-ին համամասնական ընտրակարգով (կուսակցական ցուցակներով) ընտրություններ կանցվեն հետևյալ խոշորացված համայնքներում․

  • Գորիս,
  • Մեղրի,
  • Տաթեւ,
  • Տեղ,
  • Դիլիջան։

Նույն օրը մեծամասնական ընտրակարգով ընտրություններ տեղի կուենան հետևյալ համայնքներում․

  • Շամիրամ (ավագանու և համայնքապետի),
  • Ֆերիկ (ավագանու),
  • Ֆիոլետովո (ավագանու և համայնքապետի)։

Դեռ հայտնի չէ, թե որ համայնքներում ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն նոյեմբերի 14-ին։

ՄԻՊ-ը  ՏԻՄ ընտրությունների դիտարկման շրջանակներում արձանագրել է ահազանգեր Կապան համայնքում

ՄԻՊ-ը ՏԻՄ ընտրությունների դիտարկման շրջանակներում արձանագրել է ահազանգեր Կապան համայնքում

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը, ընտրական իրավունքի պաշտպանության սահմանադրական իր կարգավիճակին համապատասխան, իրականացնում է ՀՀ-ում տեղի ունեցող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների դիտարկում: Այս մասին հայտնում է ՀՀ ՄԻՊ աշխատակազմը։    Արձանագրված են Սյունիքի մարզի Կապան համայնքում տեղի ունեցող ՏԻՄ ընտրությունների հետ կապված ինչպես Պաշտպանին հասցեագրված, այնպես էլ հրապարակային ահազանգեր:   Մասնավորապես, Մարդու իրավունքների պաշտպանին գրավոր բողոքներ են հասցեագրել «Չաարատ Կապան» ՓԲ ընկերության մի քանի աշխատակիցներ այն մասին, որ իրենք ընդգրկված են «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության ավագանու թեկնածուների ցանկում: Ըստ բողոքների՝ այդ մասին տեղեկանալուց անմիջապես հետո ընկերության ղեկավարությունը իրենցից պահանջել է կա՛մ հրաժարվել ավագանու թեկնածությունից և դուրս գալ կուսակցության ցուցակից, կա՛մ սեփական դիմումով ազատվել աշխատանքից: Ըստ նշված քաղաքացիների՝ ընկերության ղեկավարությունն ապօրինի միջամտում է իրենց քաղաքական իրավունքներին, պահանջում է դրանցից հրաժարվել՝ աշխատանքային իրավունքների խախտման սպառնալիքով:   Համաձայն Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ներկայացված ահազանգերի՝ նշված ՓԲ ընկերության նկատմամբ ճնշումներ են գործադրում հանրային իշխանության առանձին մարմիններ ու պաշտոնյաներ՝ իրենց առաջադրած թեկնածուի օգտին բարենպաստ պայմաններ ապահովելու նպատակով:   Հաշվի առնելով, որ նշված կոնկրետ բողոքները վերաբերում են մասնավոր կազմակերպության՝ օրենքի պահանջի հիման վրա դրանք Մարդու իրավունքների պաշտպանը փոխանցել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի քննարկմանը՝ բողոքներին ընթացք տալու և արդյունքների վերաբերյալ տեղեկություններ ստանալու հարցադրումով:   Ըստ ահազանգերից մեկի՝ «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության ավագանու անդամների ցուցակից դուրս գալու կամ աշխատանքից ազատվելու պահանջ է ներկայացվել Կապանի հաշվապահական հաշվառման գրասենյակի աշխատակցի: Ըստ ահազանգի տվյալների՝ նշված աշխատակիցը, իր դիմումի համաձայն, կազատվի աշխատանքից:   Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է սոցիալական ցանցերում և մի շարք լրատվամիջոցներում տարածված քաղաքացու ահազանգ այն մասին, որ Կապանի գործող համայնքապետի՝ «Շանթ դաշինք»-ի Կապան համայնքի ղեկավարի թեկնածուի կողմնակիցները եկել են իրենց տուն և հորդորել ընտրել գործող համայնքապետին: Քաղաքացին գրառմամբ գործող համայնքապետից պահանջել է իր նկատմամբ ճնշումներ չգործադրել: Այս տվյալների կապակցությամբ գրություն կհասցեագրվի քրեական հետապնդման մարմիններին:   Պաշտպանի աշխատակազմը ստացել է ահազանգ այն մասին, որ քրեական վարույթի շրջանակում մի քանի օր առաջ խուզարկությամբ առգրավվել են «Սյունիքի մարզային տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ին պատկանող գույքը՝ համակարգիչներ և փաստաթղթեր: Ըստ ահազանգի տվյալների՝ դա արվել է՝ նպատակ ունենալով հասնել քոլեջի տնօրենի հեռացման, քանի որ նա Կապան համայնքի ղեկավարի տեղակալի մայրն է, իսկ համայնքի ղեկավարի նշված տեղակալն ընդգրկված է «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության ավագանու անդամների ցուցակում:   Ըստ մեկ այլ ահազանգի՝ Կապան համայնքի գործող ղեկավարին՝ «Շանթ դաշինք»-ի Կապան համայնքի ղեկավարի թեկնածուին աջակցողներին պատկանող մի շարք խանութներում հենց ընտրական գործընթացի մեկնարկից անմիջապես հետո իրականացվում են նպատակային ստուգումներ հարկային մարմիների կողմից, այդ թվում՝ 1 դեպքում կիրառվել է տուգանք ՀԴՄ կտրոն չտրամադրելու հետ կապված:   Մարդու իրավունքների պաշտպանը հարկ է համարում հատուկ նշել, որ անթույլատրելի է որևէ տեսակի իրավախախտում, այդ թվում՝ պետք է պարտադիր լինի ՀԴՄ կտրոնների տրամադրումը գործարարների կողմից, սակայն հատուկ շեշտվում է, որ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից հրապարակվող ահազանգերը վերաբերում են հարկային մարմինների գործողություններին՝ կապված հենց ընտրական գործընթացի հետ:   Հարցի հետ կապված՝ Մարդու իրավունքների պաշտպանի գրությամբ պարզաբանումներ կպահանջվեն Պետական եկամուտների կոմիտեից:   Ըստ մի շարք ահազանգերի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարբեր աջակիցներ հետևում են համայնքի գործող ղեկավարի օգտին գրառումներ անող քաղաքացիների սոցիալական ցանցերի էջերին, և դրական գրառումների ու անգամ որևէ դրական գրառում հավանելու դեպքում՝ նկատողություններ են արվում, պահանջներ են ներկայացվում, որ գրառումները ջնջվեն կամ հավանումները հանվեն:   Պաշտպանի աշխատակազմ մի շարք ահազանգեր են հասցեագրվել այն մասին, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նեկայացուցիչները ճնշումներ են գործադրում համայնքի մի շարք դպրոցների նկատմամբ՝ պահանջելով կամ հորդորելով տնօրեններին, որպեսզի վերջիններս իրենց աշխատակիցներին ուղղորդեն ՏԻՄ ընտրությունների ժամանակ քվեարկել կուսակցության առաջադրած թեկնածուի օգտին: Ըստ ահազանգի՝ դպրոցի մի շարք աշխատակիցների ներկայացվել են աշխատանքից ազատելու սպառնալիքներ:   ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը, հրապարակելով նշված ահազանգերի բովանդակությունը, տեղեկացնում է, որ հնարավոր բոլոր դեպքերում դրանք կուղարկվեն իրավասու մարմինների ստուգմանը:   Ահազանգերը գրությամբ կուղարկվեն նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Անհրաժեշտ ենք համարում տեղեկացնել, որ քաղաքացու ընտրական իրավունքը, այդ թվում՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ 18 տարին լրացած յուրաքանչյուր քաղաքացու ընտրելու և ընտրվելու իրավունքը երաշխավորված են ՀՀ Սահմանադրության 2-րդ գլխով՝ 48-րդ հոդվածով: Հետևաբար, դա կազմում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կարգավիճակի անբաժան մասը:    
22:19 - 29 հոկտեմբերի, 2021
Իջևանի ՏԻՄ ընտրություններում  ՔՊ-ի նախընտրական ցուցակը կգլխավորի Արթուր Ճաղարյանը

Իջևանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի նախընտրական ցուցակը կգլխավորի Արթուր Ճաղարյանը

Հայտնի է Իջևանում նոյեմբերի 14-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը: Այն հրապարակվել է ԿԸՀ պաշտոնական կայքում: Ցուցակը գլխավորում է Արթուր Ճաղարյանը, որն էլ կուսակցության՝ Իջևանի համայնքապետի թեկնածուն է: Ներկայացնում ենք ցուցակն ամբողջությամբ. Արթուր Վանյայի Ճաղարյան Արգիշտի Իսրայելի Ամիրխանյան Մանե Սամվելի Ղազումյան Վարդան Վոլոդյայի Սարգսյան Դավիթ Բորիսի Մովսեսյան Անուշ Վալոդյայի Մեհրաբյան Խաչատուր Միշայի Համզյան Զոյա Լևոնի Պետրոսյան Մեսրոպ Միշայի Մխիթարյան Նաիրի Սերյոժայի Ջանվելյան Վահե Դավիթի Վարշամյան  Նանե Դավիթի Վիրաբյան Խաչատուր Արթուրի Աթաբեկյան Խորեն Հայկազի Խուդավերդյան Վարդիթեր Գուրգենի Պողոսյան Գագիկ Հաջանի Չապուխյան Արման Սերյոժայի Ղալթախչյան Մեդորա Հայկի Ասիլյան Կարեն Գրիշայի Ծովանյան Ստեփան Խաժակի Սարհատյան Վարդիթեր Վարդազարի Իսկանդարյան Արտակ Իսմայիլի Խաչատրյան Արտյոմ Արտաշեսի Վարդանյան Հասմիկ Շուրիկի Այվազյան Սասուն Արթուրի Անտոնյան Մհեր Վրեժի Բուղդարյան  Սյուզաննա Լորիկի Արզումանյան Հրանտ Էդուարդի Ներսեսյան Մարզպետ Թոռնիկի Մխիթարյան Աննա Համլետի Վիրաբյան Կարեն Վարդգեսի Վարդանյան Արման Սպարտակի Եգանյան Սիրամարգ Արշակի Սաքանյան Կամո Շահալու Շահինյան Կարեն Մերուժանի Դոլմազյան Սոնա Գարիկի Միրզոյան Հարություն Աշոտի Հարությունյան Լևոն Բախշիի Գրիգորյան Գոհար Սամվելի Չիբուխչյան Կարեն Մելսի Ղալթախչյան Տիգրան Ռադիկի Հարությունյան Էլյա Արթուրի Ղալումյան Վարդգես Սաշայի Դովլաթբեկյան Արթուր Աշոտի Ղազարյան Լարիսա Հայկազի Մատինյան Անդրանիկ Նորայրի Չիբուխչյան Անդրանիկ Սպարտակի Վիրաբյան Գարունիկ Ռուդիկի Ալեքսանյան Իսկանդար Մեհրաբյան Ռաֆիկի Բեգինյան Արթուր Սեյրանի Մերինե Նորայրի Քասինյան Սեյրան Սերյոժայի Սարիբեկյան Թաթուլ Միշայի Թելոյան Մերի Ռոբերտի Մեհրաբյան Լորիկ Արմավիրի Բադիրյան Աշխեն Գառնիկի Մխիթարյան
17:42 - 24 հոկտեմբերի, 2021
Գյումրիի ավագանիում կլինի 5 ուժ․ առավելագույն թվով մանդատներ ունի «Բալասանյան դաշինք»-ը

Գյումրիի ավագանիում կլինի 5 ուժ․ առավելագույն թվով մանդատներ ունի «Բալասանյան դաշինք»-ը

Գյումրու ավագանու ընտրությունների վերջնական արդյունքները հայտնի են: Ընտրատարածքային հանձնաժողովը ներկայացրել է, թե ինչպես են բաշխվել մանդատները: Այսպես, Գյումրու ավագանում ներկայացված կլինի 5 քաղաքական ուժ. առավելագույն թվով մանդատներ ունի «Բալասանյան դաշինք» կուսակցությունը: «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցություն` 14 մանդատ (9631 քվե), «Քաղաքացիական պայմանագիր»` 11 մանդատ (7786 քվե) «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն` 4 մանդատ (2793 քվե), Հանրապետական կուսակցություն` 2 մանդատ (1343 քվե), «Ապրելու երկիր» կուսակցություն` 2 մանդատ (1486 քվե): Քանի որ քաղաքական ուժերից որևէ մեկը չի ստացել ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին, ուստի, ըստ Ընտրական օրենսգրքի, համայնքի ղեկավարը պետք է ընտրվի բաց քվեարկությամբ, ընդ որում, իրենց թեկնածուներին առաջադրելու հնարավորություն կունենան ավագանի անցած բոլոր ուժերը։ Համայնքի ղեկավար ընտրվելու համար թեկնածուն պետք է ստանա ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը: Եթե առաջադրված թեկնածուներից որևէ մեկին դա չհաջողվի, ապա առավելագույն ձայներ ստացած երկու թեկնածուների միջև կանցկացվի քվեարկության երկրորդ փուլ։
16:48 - 24 հոկտեմբերի, 2021
Հայտնի է Կապանի ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը

Հայտնի է Կապանի ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը

Հայտնի է Կապանում նոյեմբերի 14-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը: Այն հրապարակվել է ԿԸՀ պաշտոնական կայքում: 61 հոգուց բաղկացած նախընտրական ցուցակը գլխավորում է Դավիթ Դանիելյանը, որն էլ կուսակցության՝ Կապանի համայնքապետի թեկնածուն է: Ցուցակում հաջորդիվ ներկայացված են. Նարեկ Դավթյան Նարինե Գրիգորյան Հայկ Հարությունյան Էդիկ Հովսեփյան Ժաննա Վարդանյան Իվան Կոստանդյան Ասատուր Ասատրյան Հերմինե Մարտիրոսյան Տիգրան Աթայան Էրիկ Կոստանդյան Արմինե Մանուկյան Գոռ Մարգարյան Տիգրան Միքայելյան Փառանձեմ Դավթյան Ալեն Մարտիրոսյան Սպարտակ Հարությունյան Արաքսյա Սարգսյան Հայկ Պետրոսյան Վահագն Հարությունյան Արմինե Պեպեյան Ռաֆիկ Հովհաննիսյան Մհեր Աթաջանյան Անի Օհանջանյան Յուրիկ Մարտիրոսյան Հակոբ Հակոբյան Մանյա Գևորգյան Գեորգի Զիլֆիգարյան Ռոմա Զաքարյան Սոնա Բաղդասարյան Աշոտ Խաչատրյան Արթուր Մնացականյան Աննա Մկրտչյան Արքայիկ Առաքելյան Մուրազ Ավետիսյան Լուսինե Սարգսյան Լավրենտ Ստեփանյան Արսեն Բադալյան Հերիքնազ Հարությունյան Գոռ Լաչինյան Վիլյամ Թորոսյան Սվետլան Խաչատրյան Երեմ Գրիգորյան Սլավիկ Կարապետյան Նելլի Մինասյան Հայրապետ Ավագյան Մանվել Գրիգորյան Լիլիթ Հարությունյան Գոռ Գևորգյան Արմենակ Վեզիրյան Ռոզա Ամիրջանյան Վահան Դանիելյան Արտավազդ Քոչարյան Լուսինե Իսրայելյան Մարտին Գրիգորյան Անդրանիկ Փարսադանյան Փառանձեմ Բարսամյան Ֆրունզիկ Զաքարյան Միլենա Պապյան Արա Մելքումյան Ռիմա Փարսադանյան
14:35 - 24 հոկտեմբերի, 2021
«Ապրելու երկիր» կուսակցությունը չի ճանաչում Տեղ համայնքի իշխանության լեգիտիմությունը․ հայտարարություն

«Ապրելու երկիր» կուսակցությունը չի ճանաչում Տեղ համայնքի իշխանության լեգիտիմությունը․ հայտարարություն

«Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհուրդը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ «Հարգելի հայրենակիցներ, ԶԼՄ ներկայացուցիչներ, Հոկտեմբերի 17-ին Գյումրի, Դիլիջան, Մեղրի, Տաթև և Տեղ համայնքներում տեղի ունեցած ավագանու ընտրություններում «Ապրելու երկիր» կուսակցությունը հաղթահարել է անցողիկ շեմը և ներկայացված է լինելու նշված համայնքների ավագանու կազմերում՝ նախնական տվյալներով արձանագրելով հետևյալ արդյունքները՝ Գյումրի – 5.6%Դիլիջան – 24.5%Մեղրի – 9.8%Տաթև - 13.1%Տեղ – 34.9% Շնորհակալություն ենք հայտնում մեր օգտին քվեարկած քաղաքացիներին։ Վստահեցնում ենք, որ մեր աշխատանքով լինելու ենք պատասխանատու այդ համայքներում ծառայել համայնքի բնակիչների շահերին և համայնքների զարգացմանը։ Միևնույն ժամանակ, հարկ է արձանագրել, որ բոլոր համայնքերում իշխանության տարբեր ներկայացուցիչների կողմից տեղի են ունեցել վարչական ռեսուրսի չարաշահման բազմաթիվ դեպքեր, իսկ «տեղական հեղինակությունների» ներգրավումը քարոզչությանը և բուն ընտրության օրվա գործընթացին հիշեցնում էին հին ու բարի ժամանակները՝ հերթական ծառայությունը հերթական իշխանությանը։ Տեղ համայնքում տեղի ունեցած ընտրությունները անհիշելի ժամանակներից հետո տեղի ունեցած ամենախայտառակ ընտրություններն էին։ Ընտրական ամբողջ գործընթացը ուղեկցվել է իշխանության կողմից կուսակցության գրեթե բոլոր թեկնածուների նկատմամբ ճնշումներով, սպառնալիքներով, ինչի արդյունքում 9 թեկնածուներ ստիպված են եղել դուրս գալ ընտրապայքարից։ Քարոզչության ընթացքում շարունակվել են սպառնալիքները նաև բնակչության հանդեպ։ Ընտրության օրը քաղաքացիներին ընտրատեղամաս տեղափոխելը, առերևույթ ընտրակաշառքի տեղեկությունները, օրենքի խախտումով տեղամասում բազմաթիվ անձանց ներկայությունը հնարավորություն չեն տվել քաղաքացիներին՝ իրացնելու ազատ կամարտահայտման իրենց իրավունքը։ Թեև ընտրական օրենսգրքի տեսանկյունից ընտրությունների արդյունքներով արձանագրվել են քվեաթերթիկներում առկա տվյալները, սակայն տեղի ունեցած ամբողջ գործընթացի ուսումնասիրության հիման վրա «Ապրելու երկիր» կուսակցությունը չի ճանաչում Տեղ համայնքի իշխանության լեգիտիմությունը։ Գյումրի, Մեղրի, Տաթև համայնքներում համայնքի ղեկավարը ընտրվելու է ավագանու անդամների կողմից, որի վերաբերյալ կուսակցությունը իր դիրքորոշումը կհայտնի լրացուցիչ։ Մենք շարունակելու ենք մեր մասնակցությունը առաջիկա ՏԻՄ ընտրություններին՝ նպաստելով մեր համայնքների զարգացմանը»։
12:00 - 19 հոկտեմբերի, 2021
Դիլիջանի ՏԻՄ ընտրություններում հաղթել է ՔՊ-ն․ անցողիկ շեմը հաղթահարել է 4 քաղաքական ուժ

Դիլիջանի ՏԻՄ ընտրություններում հաղթել է ՔՊ-ն․ անցողիկ շեմը հաղթահարել է 4 քաղաքական ուժ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում երեկ՝ հոկտեմբերի 17-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախնական արդյունքները։  Նշենք, որ ընտրություններն անցել են համամասնական ընտրակարգով, մասնակցում էր 5 քաղաքական ուժ՝ «Ապրելու երկիր» կուսակցությունը, «Հայրենիք» կուսակցությունը, «Հանրապետություն» կուսակցությունը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը եւ «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը։ Ընտրելու իրավունք ունեցող 18 374 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել է 8 085-ը։ Անվավեր է համարվել 223 քվեաթերթիկ, ձայները բաշխվել են հետեւյալ կերպ․ «Ապրելու երկիր» կուսակցություն - 1 927 կամ 23.83%«Հայրենիք» կուսակցություն - 219 կամ 2․70%«Հանրապետություն» կուսակցություն - 514 կամ 6.35%«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն - 4 591 կամ 56.78%«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն - 605 կամ 7.48% Հավելենք, որ կուսակցությունների համար անցողիկ շեմը 4 տոկոս է, իսկ դաշինքների համար՝ 6 տոկոս։ Այսպիսով Դիլիջան համայնքում անցողիկ շեմը հաղթահարել է 4 քաղաքական ուժ, հաղթանակ է տարել կառավարող ուժը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի քաղաքապետի թեկնածուն Դավիթ Սարգսյանն է։
10:45 - 18 հոկտեմբերի, 2021
ՏԻՄ ընտրություններին մասնակցությունը 33.23% է․ ամենացածր տոկոսը Գյումրիում է

ՏԻՄ ընտրություններին մասնակցությունը 33.23% է․ ամենացածր տոկոսը Գյումրիում է

Հայաստանի 9 համայնքներում հոկտեմբերի 17-ին անցկացվող ՏԻՄ ընտրություններին մասնակցել են քվեարկելու իրավունք ունեցող 166 753 քաղաքացիներից 55410-ը կամ 33.23 տոկոսը։ Այս մասին հայտնում են ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից։ Այսօր տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ են անցկացվել Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերի 6 համայնքում, իսկ Արագածոտնի, Արմավիրի և Լոռու մարզերի 3 համայնքում անցկացվում են մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ: Նշված երեք համայնքներից 1-ում ընթացել են ավագանու անդամի ընտրություններ, 2-ում՝ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ: Նշված ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են ընդհանուր թվով 152 տեղամասեր: Առավոտյան՝ ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 152 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին: ՏԻՄ ընտրությունների ժամանակ ընտրողների էլեկտրոնային գրանցման նպատակով օգտագործվում է 318 տեխնիկական սարքավորում: Ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար հավատարմագրվել են 8 տեղական հասարակական կազմակերպություններ, ինչպես նաև քվեարկության օրն ընտրությունների և քվեարկության վերաբերյալ լուսաբանում իրականացնելու համար հավատարմագրվել են 15 զանգվածային լրատվության միջոցներ:
21:25 - 17 հոկտեմբերի, 2021
«Անկախ դիտորդի» հայտարարությունը` ՏԻՄ ընտրություններում 17:00-ի դրությամբ դիտարկման արդյունքների վերաբերյալ

«Անկախ դիտորդի» հայտարարությունը` ՏԻՄ ընտրություններում 17:00-ի դրությամբ դիտարկման արդյունքների վերաբերյալ

«Անկախ դիտորդ» դիտորդական առաքելությունը 2021 թ. հոկտեմբերի 17-ի առավոտյան 07:00-ից սկսած դիտարկում է Ֆիոլետովո, Գորիս, Տաթև, Տեղ, Մեղրի, Դիլիջան և Գյումրի համայնքների ավագանու ընտրությունները 46 տեղամասերում և 4 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում: Դիտորդները սկսել են իրականացնել դիտարկումը տեղամասային ընտրական հանձնաժողովների առավոտյան նիստից սկսած: Ժամը 12-ի դրությամբ արձանագրված իրավիճակի վերաբերյալ տեղեկատվությունը կարող եք գտնել այստեղ: Ստորև ներկայացնում ենք տեղամասային և շրջիկ դիտորդների արձանագրած խախտումները ժամը 17:00-ի դրությամբ: Քվեարկությունը քվեախցիկից դուրս իրականացնելու դեպքեր գրանցվել են դիտարկված տեղամասերի 20%-ում (9 տեղամաս), ընդհանուր՝ առնվազն 26 դեպք: Բազմաթիվ քվեաթերթիկներով քվեարկության դեպքում քվեախցիկից դուրս քվեարկելու դեպքեր գրանցվել են դիտարկված տեղամասերից 3-ում (Գյումրի), իսկ մեկ քվեաթերթիկով քվեարկության դեպքում՝ դիտարկված տեղամասերից 6-ում։ Մեկից ավելի անձանց մուտք քվեախցիկ արձանագրվել է դիտարկված տեղամասերի 13%-ում (6 տեղամաս), ընդ որում՝ Ֆիոլետովո և Ագարակ համայնքներում այդ դեպքերը կրել են զանգվածային բնույթ, ընդհանուր առմամբ՝ 50 դեպքից ավել։ Ըստ դիտարկումների, սակայն, այս դեպքերը առավելապես չիմացության հետևանք են: Զարմանալիորեն, վկայականը տեսանելի չկրելու դեպքեր գրանցվել են դիտարկված տեղամասերից ընդամենը մեկում: Ուշագրավ է նաև, որ արձանագրվել է քվեարկության մասին բարձրաձայն հայտնելու կամ այլ կերպ քվեարկությունը բացահայտելու ընդամենը 2 դեպք՝ տարբեր համայնքներում, ինչը կտրուկ տարբերվում է հունիսի 20-ի խորհրդարանական ընտրությունների ընթացքում արձանագրված պատկերից: Հանձնաժողովի անդամների կողմից քաղաքացիներին քվեարկելու կարգը չներկայացնելու դեպքեր և ընտրողների կողմից քվեակարգի ընկալման հետ կապված խնդիրներ արձանագրվել են Գյումրիի 3 տեղամասերում: Դիտարկված տեղամասերից 14-ում ընտրողին քվեարկել օգնող անձինք չեն եղել տվյալ տեղամասի պատահական ընտրող, ինչը ինքնին ստեղծում է քվեարկության վերահսկման վտանգ, իսկ 4 դեպքում, դիտորդների գնահատմամբ, ընտրողը չի ունեցել իրական օգնության կարիք, իսկ օգնող անձը հաշվի չի առել ընտրողի կամքը: Ընտրողներին ոչ բոլոր քվեաթերթիկներն են տրամադրվել տեղամասերից մեկում, իսկ քվեաթերթիկներ լուսանկարելու դեպքեր չեն արձանագրվել: Դիտարկված տեղամասերում չեն եղել տպագիր քարոզչական նյութեր, փոխարենը զանգվածային է մերձակա տարածքում տպագիր տարբեր չափսերի պաստառների փակցված մնալը: Դիտարկված տեղամասերի 30%-ում (14 տեղամաս) գրանցվել են դեպքեր, երբ ընտրողների անունները բացակայել են ընտրողների ցուցակից, և մեկ դեպք, երբ անձը ներկայացրել է այլ անձի փաստաթղթեր: Դիտարկված տեղամասերից երկուսում գրանցվել են դեպքեր, երբ անձը փորձել է իր վրա վերցնել հանձնաժողովի նախագահի գործառույթները: Կուտակումներ գրանցվել են դիտարկված տեղամասերից 10-ում, որից 9-ը եղել են տեղամասային կենտրոնի շուրջ՝ 50 մ շառավղով։ Այս դեպքերից 3-ում ծառայություն իրականացնող ոստիկանների գործողությունները բավարար չեն եղել։ Բոլոր դեպքերում ոստիկանության կամ հանձնաժողովի նախագահի հորդորից հետո կուտակումները ցրվում էին և բազմակի կրկնվող բնույթ էին կրում միայն տեղամասերից 2-ի դեպքում: Դիտարկված տեղամասերից 3-ում արձանագրվել է վիճաբանության 6 դեպք՝ վստահված անձանց և հանձնաժողովների նախագահների միջև: Քվեաթերթիկները քվեասենյակից դուրս հանելու փորձեր եղել են դիտարկված տեղամասերից 3-ում: 2 դեպքում փորձը կասեցվել է։ Դիտարկման արդյունքում չի արձանագրվել այլ անձի փոխարեն ստորագրելու, քվեաթերթիկների խոտանման կամ ոչ բոլոր քվեաթերթիկները տրամադրելու որևէ դեպք: Տեղամասերում տեղակայված դիտորդների կողմից ընտրողների կազմակերպված տեղափոխություն դիտարկվել է ընդամենը 2 դեպքում․ միաժամանակ, շրջիկ դիտորդների կողմից արձանագրվել են տեղափոխության ևս մի քանի դեպքեր: «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելությունն օրվա ընթացքում հանցագործությունների մասին հաղորդում է ներկայացրել երեք դեպքերով, այդ թվում՝ «Առուշ Առուշանյան» դաշինքի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից չսահմանված վայրերում փակցված քարոզչական պաստառները չհեռացնելու մասին։ Դիտորդական առաքելությունը շարունակում է հետևել ընտրությունների ընթացքին տեղամասերում դիտորդների, շրջիկ դիտորդական խմբերի, ինչպես նաև լրատվամիջոցների մշտադիտարկման միջոցով:
20:27 - 17 հոկտեմբերի, 2021
Գորիսում ընտրակաշառքի հետ կապված բոլոր ահազանգերը վերաբերում են «Առուշ Առուշանյան» դաշինքին․ Դանիել Իոաննիսյան

Գորիսում ընտրակաշառքի հետ կապված բոլոր ահազանգերը վերաբերում են «Առուշ Առուշանյան» դաշինքին․ Դանիել Իոաննիսյան

Գորիսում մենք հավաստի տեղեկություններ ենք ստացել՝ կապված ընտրակաշառքի դեպքերի հետ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Անկախ դիտորդ» դաշինքի համակարգող Դանիել Իոաննիսյանը։ «Ես չգիտեմ՝ որքանով այժմ «Առուշ Առուշանյան» դաշինքի շտաբում տեղի ունեցող խուզարկությունը կապ ունի այն ահազանգերի հետ, որոնց մասին մենք գիտենք։ Ենթադրում եմ, որ կապ ունի։ Մեր՝ այսօր ստացած ահազանգերի մասին Ոստիկանությունը տեղեկացվել է»,- նշեց նա։ Ավելի վաղ հայտնել էինք, որ կարմիր բերետավորները մուտք են գործել Սյունիքի մարզի Գորիս համայնքում գտնվող «Առուշ Առուշանյան» դաշինքի նախընտրական շտաբ։ Բերետավորների կողմից փակվել է շտաբի մուտքը։  Իոաննիսյանը ընտրակաշառքի գումարի չափի մասին ոչինչ չասաց, բայց նշեց, որ «բավականին ճշգրիտ ահազանգ է՝ տեղով, ժամով, անձանցով»։ Նրա խոսքով՝ այսօր էլի ահազանգ են ստացել, բայց այսօրվան չի վերաբերում։ Իոաննիսյանն ընդգծեց, որ Գորիսում ընտրակաշառքի հետ կապված բոլոր ահազանգերը վերաբերում են «Առուշ Առուշանյան» դաշինքին։ «Գորիսում նաև մենք շատ նկատել ենք ուղղորդումների դեպքերը ընտրական տարբեր տեղամասերում։ Պարզվեց, որ դրանք անողներից շատերը համայնքային ծառայողներ են, այսինքն՝ քաղաքապետարանի աշխատակիցներ են, երբեմն բարձրաստիճան։ Ուղղորդել են հօգուտ Առուշ Առուշանյանի։ Սրանք մեր դիտորդների կողմից դիտարկված դեպքեր են»,- հայտնեց նա։ Իոաննիսյանն ասաց նաև, որ մի շարք տեղամասերում մեր կողմից դիտարկվել է, որ news.am, antifake.am և yerevantoday.am կայքերից ներկայացող անձինք չեն ունեցել ԿԸՀ հավատարմագրում, բայց մտել են տեղամասեր և ինչ-որ գործունեություն են ծավալել․ «Այդ մասով զրուցել ենք նաև ՏԸՀ-ի հետ, վերջինս ևս լրիվ համակարծիք էր, որ այդ մարդիկ իրավունք չունեն տեղամասերում գործել, և այն տեղամասերում, որտեղ մեր դիտորդները տեսնում են այս լ-միջոցների աշխատակիցներին, գործողություններ են ձեռնարկում։ Ուզում եմ ևս մեկ անգամ հիշեցնել, որ տեղամասում աշխատելու համար ուղղակի լրագրող լինելը քիչ է, պետք է ԿԸՀ-ում հավատարմագրման պրոցես անցնել»։
19:59 - 17 հոկտեմբերի, 2021
Շիրակի դատախազությունը 3 ահազանգ է ստացել ընտրատեղամասերի դիմաց առկա կուտակումների մասին |armtimes.com|

Շիրակի դատախազությունը 3 ահազանգ է ստացել ընտրատեղամասերի դիմաց առկա կուտակումների մասին |armtimes.com|

armtimes.com: Գյումրիում ընթացող ՏԻՄ ընտրությունների հետ կապված ՇՄ դատախազությունը 3 ահազանգ է ստացել ընտրատեղամասերի դիմաց առկա կուտակումների մասին: Լրատվական 5 հրապարակման մասով դատախազի հանձնարարությամբ իրականացվում են ստուգողական գործողություններ: ՇՄ դատախազ Գուրգեն Գրիգորյանը ասաց՝ իր հանձնարարությամբ լրատվական մեկ հրապարակման առթիվ նյութեր են նախապատրաստվում: Խոսքը վերաբերում է քաղաքացու կողմից լրատվամիջոցներից մեկի տեսախցիկին հարվածելուն: Սույն դեպքով նյութեր են նախապատրաստվում ՀՀ ՔՕ 180, 181 հոդվածներով (Առանձնակի արժեք ունեցող առարկաներ հափշտակելը): «Այս պահի դրությամբ չկա մի ահազանգ կամ հրապարակում, որը մեր կամ ոստիկանության աչքին ընկնի, մեջն ինչ-որ տարրեր պարունակի, ու արձագանք չստանա»,- ասաց դատախազը: Շարունակությունը՝ armtimes.com-ում։
19:15 - 17 հոկտեմբերի, 2021
Կարմիր բերետավորները մուտք են գործել «Առուշ Առուշանյան» դաշինքի նախընտրական շտաբ |factor.am|

Կարմիր բերետավորները մուտք են գործել «Առուշ Առուշանյան» դաշինքի նախընտրական շտաբ |factor.am|

factor.am: Կարմիր բերետավորները մուտք են գործել Սյունիքի մարզի Գորիս համայնքում գտնվող «Առուշ Առուշանյան» դաշինքի նախընտրական շտաբ։ Բերետավորների կողմից փակվել է շտաբի մուտքը։ Առուշանյանի փաստաբան Արմեն Մելքոնյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտնեց, որ 2021 հոկտեմբերի 16-ին հարուցվել է քրեական գործ, որի համաձայն՝ Առուշ Առուշանյանի հայրը՝ Գագիկ Առուշանյանը, ընտրակաշառք է բաժանել։ Դրա հիման վրա՝ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը խուզարկության թույլտվություն է տվել։ Փաստաբանը նաև հայտնեց, որ շտաբում ոչինչ չի հայտնաբերվել։ Հարցին՝ արդյո՞ք դիտավորություն է, փաստաբանը մեկնաբանեց, որ ահազանգը ստացվել է հոկտեմբերի 16-ին, սակայն միայն այսօր՝ ընտրությունների օրն են իրականացնում խուզարկությունը։ 
17:54 - 17 հոկտեմբերի, 2021