Տիգրան Ավինյան

ՀՀ նախկին փոխվարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։ Ծնվել է 1989թ. փետրվարի 28-ին։ 2005 թվականին ավարտել է Երեւանի Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 դպրոցը: 2009 թվականին ավարտել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի բակալավրիատը: 2011 թվականին ավարտել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի մագիստրատուրան (տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման գծով): 2014 թվականին գերազանցությամբ ավարտել է Լոնդոնի Մարիա թագուհու համալսարանը, ստանալով ֆինանսների մագիստրոսի կոչում:

2009-2013 թվականներին աշխատել է Զարգացման Հայկական Բանկում որպես բիզնես վարկավորման բաժնի ավագ մասնագետ: 2010-2011 թվականներին հիմնադրել եւ ղեկավարել է ոռոգման համակարգերի տեղադրմամբ եւ լանդշաֆտային դիզայնով զբաղվող «Իրիգեյթ» ընկերությունը: 2014-2016 թվականներին աշխատել է ՇՏԵ ընկերությունում որպես SAP համակարգերի խորհրդատու: 2014-2018 թվականներին ղեկավարել է ծրագրային ապահովմամբ զբաղվող «Սայբեր Վիժըն» ընկերությունը։

2017-2018 թվականներին եղել է Երեւան քաղաքի ավագանու անդամ «ԵԼՔ» խմբակցությունից։ 2018 թվականի մայիսի 11-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ: Ավինյանի ընտանիքին են պատկանում «Սայբեր Վիժըն» ընկերությունը, որը այժմ ղեկավարում է նրա կինը՝ Մարիամ Պահլավունին, «Իրիգեյթ» ընկերությունը, որը ղեկավարում է նրա հայրը՝ Արմեն Ավինյանը։

Այս շաբաթվա ընթացքում Նոր Նորք վարչական շրջանում կապամոնտաժվեն ինքնակամ կառուցված մի շարք շինություններ. Ավինյան |armenpress.am|

Այս շաբաթվա ընթացքում Նոր Նորք վարչական շրջանում կապամոնտաժվեն ինքնակամ կառուցված մի շարք շինություններ. Ավինյան |armenpress.am|

armenpress.am: Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանին զեկուցվեց, որ մայրաքաղաքի Նոր Նորք վարչական շրջանում ուսումնասիրվել է շուրջ 50 հեկտար տարածք, որտեղ կան բազմաթիվ ինքնակամ շինություններ։ «Թեև 50 հեկտարից առնվազն 36 հեկտար տարածքը հանդիսանում է համայնքային սեփականություն և ըստ մայրաքաղաքի գլխավոր հատակագծի՝ ներառված է կանաչապատման ենթակա տարածքների ցանկում, սակայն ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ նշված 36 հեկտար տարածքում հայտնաբերվել են մի քանի տասնյակ ինքնակամ կառուցված շինություններ, այդ թվում՝ բնակելի տներ, հասարակական շինություններ, ավտոտնակներ և այլ օժանդակ շինություններ։ Համայնքային տարածքի մի զգալի հատվածի 7 հեկտար մակերեսն ինքնակամորեն սահմանազատվել է ու ցանկապատվել քաղաքացիների կողմից»,- մանրամասնեց «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը։ Ըստ նրա՝ 26 հեկտար տարածք պատրաստ է կանաչապատման։ Նման մեծ տարածքի վրա քաղաքային անտառի հիմնումը խիստ դրական ազդեցություն է ունենալու ոչ միայն տվյալ հատվածի, այլև Կենտրոն վարչական շրջանի համար։ Նախատեսվում է այդ տարածքում տեղադրել ոռոգման ցանց և ավարտին հասցնել սանիտարական աշխատանքները  «Խոսքը համայնքից զավթված հողերի մասին է։ Նման քաղաքականության հետևանքով մենք մայրաքաղաքում կորցրել ենք ահռելի ծավալի կանաչապատ տարածք, և տարբեր հիմնավորումներով ու արդարացումներով վերջ չի տրվել անկանոն կառուցապատմանը։ Կանաչ տարածքներում քոլիկների ու շինությունների ապօրինի կառուցումն անընդունելի է»,- ասաց Ավինյանը՝ հասարակական կարգի պահպանման ծառայությանը,  քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությանն ու Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավարին հանձնարարեց ընթացիկ շաբաթվա ընթացքում 26 հեկտար տարածքում վերացնել ապօրինի շինությունները և քննարկման ներկայացնել կանաչապատման սխեման։    
14:22 - 26 փետրվարի, 2024
Երևանից զավթած հողը նույնպես գողություն է. Ավինյանը հանձնարարեց Մյասնիկյանի պողոտային հարող տարածքի «քոլիկները» վերացնել |1lurer.am|

Երևանից զավթած հողը նույնպես գողություն է. Ավինյանը հանձնարարեց Մյասնիկյանի պողոտային հարող տարածքի «քոլիկները» վերացնել |1lurer.am|

1lurer.am: Նոր Նորք վարչական շրջանում շուրջ 50 հեկտար տարածք է ուսումնասիրվել, և կադաստրային քարտեզների ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 5 հեկտարը տրամադրվել է Կենդանաբանական այգուն տարածքների ընդլայնման համար, իսկ 36 հեկտարը համայնքային սեփականություն է, ըստ Երևանի գլխավոր հատակագծի՝ ներառված է կանաչապատման ենթակա տարածքների ցանկում: Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեց «Կանաչապատման և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը: «36 հա տարածքում հայտնաբերվել են մի քանի տասնյակ ինքնակամ կառուցված շինություններ, այդ թվում՝ բնակելի տներ, հասարակական շինություններ, ավտոտնակներ և այլ օժանդակ շինություններ: Համայնքային տարածքի զգալի հատվածն ինքնակամ կերպով սահմանազատված և ցանկապատված է: Բացի ցանկապատվածից՝ ընդհանուր առմամբ ինքնակամ շինություններով զբաղեցված է տարածքի շուրջ 4 հեկտարը»,- ասաց նա և հավելեց, որ նշված տարածք այցելությունից հետո պարզ է դարձել, որ հատվածի սկզբնամասում կան 4 մեծ ու փոքր բնակելի տներ, ցանկապատված է շուրջ 2,1 հեկտար տարածք: Այգու սկզբնամասում՝ Գայի պողոտային հարող տարածքում, կա 1900 քառակուսի մետր տարածք, որը, ըստ քաղաքի գլխավոր հատակագծի, կանաչապատման ենթակա տարածք է: «Անհասկանալի է, թե ինչպես է ընդհանուր օգտագործման համար նախատեսված համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի այդ հատվածը մասնավորեցվել: Դրան շարունակվող մասում՝ շուրջ 2 հեկտարի վրա, առկա են ցանկապատված տարածքներ: Ցանկապատված է այդ հատվածում շուրջ 10 տարածք, որոնցից 4-ում առկա են տնակներ»,- ասաց Բեգոյանը և հավելեց, որ 4 տնակներում ապրում են բնակիչներ, որոնցից 1-ում՝ ընտանիք: Համայնքային սեփականություն հանդիսացող 36 հեկտար հողակտորից 26 հեկտարը պատրաստ է կանաչապատման: Ջուր չկա տարածքում, բայց տարածքների ազատումից հետո կազմակերպությունը պատրաստ է ոռոգման ջուր քաշել, իսկ մյուս գարնանն իրականացնել շուրջ 26 հեկտարի վրա քաղաքային ուրբան անտառի հիմնում: «Նման մեծ ծավալի վրա քաղաքային անտառի հիմնումը խիստ դրական ազդեցություն է ունենալու ոչ միայն տվյալ հատվածի՝ Նոր Նորք վարչական շրջանի, այլև Կենտրոն վարչական շրջանի օդի որակի վրա»,- ասաց Բեգոյանը: Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարեց հենց այս շաբաթվա ընթացքում 26 հեկտարի բոլոր «քոլիկները» վերացնել: Նշեց, որ տասնամյակներով Երևանը կորցրել է ահռելի ծավալով կանաչապատ տարածք, և որ տարբեր արդարացումներով վերջ չի դրվել կանաչապատ տարածքների հաշվին անկանոն կառուցապատմանը։ «Արդեն նվազագույնը 1-2 տարի է, որ վերջ է դրվում այդ տրամաբանությանը։ Եվ նորից կրկնեմ՝ Երևան քաղաքից զավթած հողը նույնպես գողություն է։ Հետևապես, այն, ինչ հանրային է, պետք է մնա հանրային, այն, ինչ կանաչ տարածք է, պետք է մնա կանաչ տարածք»,- եզրափակեց Ավինյանը:
13:31 - 26 փետրվարի, 2024
Կոնդ թաղամասն ամբողջ ծավալով գնալու է օտարման՝ նոր քաղաքաշինական ծրագիր իրականացնելու համար․ Տիգրան Ավինյան
 |tert.am|

Կոնդ թաղամասն ամբողջ ծավալով գնալու է օտարման՝ նոր քաղաքաշինական ծրագիր իրականացնելու համար․ Տիգրան Ավինյան |tert.am|

tert.am: Կոնդ թաղամասում գտնվող շենք-շինությունների, հողամասերի օրինականացման վերաբերյալ կա 254 դիմում: Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում հայտնեց ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Հայկ Մուրադյանը։ «Կա 154 քաղաքապետի որոշման նախագիծ ու 25 որոշում, և ծանուցվել են վճարումների վերաբերյալ: Ըստ գոտիականության` կադաստրային արժեքը 1 քմ համար կազմում է 214 և 139 հազար դրամ»,- մանրամասնեց Մուրադյանը։ Թեմայի վերաբերյալ էլ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ Կոնդ թաղամասն ամբողջությամբ օտարվելու է։ «Հետագայում Կոնդ թաղամասն ամբողջ ծավալով գնալու է օտարման՝ նոր քաղաքաշինական ծրագիր իրականացնելու համար: Շինությունների ու հողամասերի օրինականացման նախաձեռնության նպատակն է եղել, որ կոնդեցիները կարողանան իրենց իրավունքներն առավելագույնս պաշտպանել՝ հաշվի առնելով, որ տասնամյակներով իրենց սեփականությունը չէր հանդիսացել»,- ասաց նա։
10:40 - 26 փետրվարի, 2024
Երևանում 2 օր աղբահանությունն իրականացվել է էապես պակաս՝ 25 մեքենայով․ «Աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրեն |tert.am|

Երևանում 2 օր աղբահանությունն իրականացվել է էապես պակաս՝ 25 մեքենայով․ «Աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրեն |tert.am|

tert.am: Երևանում 2 օր աղբահանությունն իրականացվել է էապես պակաս՝ 25 մեքենայով: Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում ասաց «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրեն Սաշա Կատվալյանը։ «Մեքենաների խափանումների հիմնական պատճառը եղել է Նուբարաշենի աղբավայրի ճանապարհի դժվարանցանելիությունը»,- պարզաբանեց նա։ Քաղաքապետ Տիգրան Ավինյան էլ առաջարկեց մոտ 8 մեքենայի մրցույթ հայտարարել՝ առանց ֆինանսական միջոցների, որպեսզի միշտ ունենանք մեքենաների չափաքանակ, որոնք ծայրահեղ անհրաժեշտության դեպքում են սպասարկում: Կոմունալ տնտեսության վարչության պետն իր հերթին արձագանքեց, որ այս պահին ունենք 6 մեքենա ձեռք բերելու պայմանագիր, լրացուցիչ 4-ի գնումների հայտն արդեն ուղարկվել է, որպեսզի գնումների պլանում փոփոխություն իրականցվի: Կատվալյանի խոսքով՝ հաղթող կազմակերպությունը մատակարարելու է չինական «Howo» մակնիշի մեքենաները: Ավինյանն էլ ի պատասխան «Howo»-ներին հաջողություն մաղթեց։ Հիշեցնենք, որ վերջին օրերին քաղաքացիները դժգոհում էին աղբահանության ոչ լիարժեք սպասարկումից և սոցցանցերում իրենց բակերում կուտակված աղբի նկարներն էին հրապարակում։
10:27 - 26 փետրվարի, 2024
Տիգրան Ավինյանը և Ղազախստանի դեսպանն անդրադարձել են Երևանի և Աստանայի միջև համագործակցության սերտացմանը

Տիգրան Ավինյանը և Ղազախստանի դեսպանն անդրադարձել են Երևանի և Աստանայի միջև համագործակցության սերտացմանը

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Երևանի և Աստանայի միջև նախանշվող համաձայնագրի ստորագրմանն ու երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ծրագրերին: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից: Առանձնակի կարևորելով գործընկերային հարաբերությունների զարգացումը նաև քաղաքների մակարդակում՝ Տիգրան Ավինյանը նկատել է, որ ստորագրվող փասթաթուղթն իր հերթին հնարավորություն կտա գործել՝ ի բարօրություն երկու քաղաքների ու ժողովուրդների: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության ու գործակցության պատրաստակամության համար՝ Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևը նշել է, որ իր լիազորությունների շրջանակում պատրաստակամ է աջակցելու և օժանդակելու երկուստեք կապերի ամրապնդմանն ու խորացմանն ուղղված բոլոր նախաձեռնություններին և ծրագրերին: Դեսպանն անդրադարձել է նաև մի շարք ընկերությունների գործունեությանը, որը կարող է հետաքրքրել Երևանին: 
18:07 - 21 փետրվարի, 2024
Այս տարի արդեն պետք է ամբողջացնենք ավտոբուսների համար առանձնացված գծերի մեր ծրագիրը. Ավինյան |news.am|

Այս տարի արդեն պետք է ամբողջացնենք ավտոբուսների համար առանձնացված գծերի մեր ծրագիրը. Ավինյան |news.am|

news.am: Մենք այս տարի արդեն պետք է ամբողջացնենք ավտոբուսների համար առանձնացված գծերի մեր ծրագիրը: Այս մասին այսօր՝ փետրվարի 19-ին, Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Նա հետաքրքրվեց, թե արդյոք արդեն կա՞ ձևավորված առաջարկ դրա հետ կապված, ինչին տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Վազգեն Հարությունյանը պատասխանեց. ««Իլ դե Ֆրանսի» գործընկերների հետե էլ եմ հանդիպել, հեռահար հանդիպում էլ եմ ունեցել, իրենց կողմից որոշ առաջարկներ եմ ստացել, նմերկայումս քննարկման փուլում են, առաջիկա մի քանի օրում կարող ենք մի քանի որոշակի տարբերակներ ներկայացնել ձեր վերջնական հաստատմանը, որ կյանքի կոչենք»: Ավինյանն առաջարկեց այս շաբաթ քննարկում անցկացնել. «Արդեն հասկանանք, որոշումները կայացնենք, որպեսզի գարնանը արդեն սկսենք այդ գծերի իրականացման գործընթացը»,-ասաց նա:
11:34 - 19 փետրվարի, 2024
Երևանի նախակրթարանների տնօրենների ու դայակների աշխատավարձերը 30 տոկոսով կբարձրանան. Ավինյան |aysor.am|

Երևանի նախակրթարանների տնօրենների ու դայակների աշխատավարձերը 30 տոկոսով կբարձրանան. Ավինյան |aysor.am|

aysor.am: Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը քաղաքապետարանի գործակարգավորական խորհրդակցության ժամանակ հայտարարեց, որ հանրակրթության ոլորտը մշտապես ուշադրության կենտրոնում է: «Մենք հանրակրթության տարբեր ոլորտներում որոշ ֆինանսական վերանայումներ ենք իրականացրել, ունենք կոնկրետ արդյունքներ դպրոցներում, համալսարաններում, գիտության ոլորտում ֆինանսավորումն ավելացել է մոտ 4 անգամ, և դեռ չլուծված ոլորտներից մեկը նախակրթարաններում մեր ֆինանսական փոխհատուցման չափն է եղել: Ուզում եմ տեղեկացնել, որ 2024 թ. ընթացքում Երևանում մոտ 30 տոկոսով իրականացնելու ենք աշխատավարձերի վերանայում՝ դայակների, տնօրենների։ 30 տոկոսն, իհարկե, այն չափը չէ, որին մարդիկ, որ այդտեղ աշխատում են, արժանի են՝ վերանայման տեսանկյունից, բայց սա դեռ սկիզբն է։ Վստահ եմ, որ մեր բարեփոխումների ընթացքը շարունակական է լինելու»,- հայտարարեց քաղաքապետը։
10:28 - 19 փետրվարի, 2024
Երևանի քաղաքապետը և ԻԻՀ դեսպանն անդրադարձել են ՀՀ մայրաքաղաքում նախատեսվող որոշակի ծրագրերի

Երևանի քաղաքապետը և ԻԻՀ դեսպանն անդրադարձել են ՀՀ մայրաքաղաքում նախատեսվող որոշակի ծրագրերի

 Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի հետ: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, անդրադառնալով երկու մայրաքաղաքների միջև հաստատված գործակցությանը՝ կողմերը փաստել են, որ առկա է լայն դաշտ՝ երկուստեք հարաբերությունների ողջ ներուժն օգտագործելու և քաղաքային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված համատեղ ծրագրեր իրականացնելու համար:  Ըստ աղբյուրի՝ քաղաքապետ Ավինյանն առանձնակի կարևորել է բոլոր այն նոր ծրագրերի շրջանակը, որոնք նոր թափ են հաղորդում երկու երկրների ու քաղաքների հարաբերություններին:  Շնորհակալություն հայտնելով գործակցությունն ընդլայնելու պատրաստակամության համար՝ դեսպան Մեհդի Սոբհանին իր հերթին նշել է, որ իրանական բազմաթիվ ընկերություններ կան, որոնք հետաքրքրված են Երևանում ներդրումներ իրականացնելու հարցով:  Նշվում է, որ անդրադարձ է կատարվել Երևանում մետրոյի նոր կայարանի կառուցմանը, ավտոբուսային հավաքակայանը էլեկտրական ավտոբուսներով համալրելու ծրագրին, այգիների ու խաղահրապարակների կառուցման նախագծերին:    Կողմերը կարևորել են նաև իրանցի զբոսաշրջիկների հետաքրքրությունը Երևանի նկատմամբ: 2023թ. Երևան է այցելել շուրջ 120 000 զբոսաշրջիկ: 
18:47 - 16 փետրվարի, 2024
Երեւանի տրանսպորտի թանկացման հարցը կքննարկվի, բայց քվեարկությունից առաջ կհանվի օրակարգից. Ավինյան |news.am|

Երեւանի տրանսպորտի թանկացման հարցը կքննարկվի, բայց քվեարկությունից առաջ կհանվի օրակարգից. Ավինյան |news.am|

news.am: Երեւանի ավագանու այսօրվա՝ փետրվարի 13-ի նիստի 16 հարցերից 11-ը չզեկուցվող են: Այս մասին այսօր՝ փետրվարի 13-ին, Երեւանի ավագանու նիստի մեկնարկին նշեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը: ՔՊ խմբակցությունից Նուարդ Վարդանյանն առաջարկեց մնացած հարցերը եւս, բացառությամբ տրանսպորտի թանկացմանը վերաբերող հարցի, դարձնել չզեկուցվող ելնելով իրավիճակից: «Այնտեղ փողոցների անվանակոչության եւ այլ հարցեր կան, որոնք կարծում եմ՝ այսօր հեչ տեղին չի զեկուցել»,-ասաց նա: Այս ռաջրկն ընդունվեց: Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ տրանսպորտի թանկացման հարցի քննարկումն այսօր տեղի կունենա, բայց քվեարկություն տեղի չի ունենա. «Քվեարկությունից առաջ հարցը կհանվի օրակարգից: Բայց նաեւ շատ կարեւոր է, որ այս քննրկումների արդյունքում մենք գանք որոշակի լուծումների»,-ասաց նա:
10:39 - 13 փետրվարի, 2024
Չեմ ուզում մտածել, որ քրեական տարր կա, բայց անպատասխանատուները չպիտի մեզ հետ աշխատեն. Տիգրան Ավինյան
 |tert.am|

Չեմ ուզում մտածել, որ քրեական տարր կա, բայց անպատասխանատուները չպիտի մեզ հետ աշխատեն. Տիգրան Ավինյան |tert.am|

tert.am: Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում տեղադրված 75 հատ նստարանները չեն համապատասխանում քաղաքապետարանի կողմից պահանջված որակին և գնին: Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում զեկուցիցին քաղաքապետ Տիգրան Ավինյանին։ Քաղաքապետն էլ արձագանքեց, որ մատակարարը պարտավորվել է վերացնել թերությունները 20-օրյա ժամկետում։ Ավինյանը խնդրեց, որր նման դեպքերը չարձանագրվեն համացանցում․ «Որովհետև դուք ունեք աշխատակիցներ և, ենթադրվում է, ինչ-որ աշխատակիցներ իրենց գործը լավ չեն կատարել, թերացել են»: «Հետևապես, համապատասխան կարգապահական տույժերի պետք է ենթարկվեն: Նման գործելաոճն անընդունելի է մեզ համար: Չեմ ուզում մտածել, որ այստեղ քրեական տարրեր կան, բայց եթե նույնիսկ դա անպատասխանատու վերաբերմունք է իրենց աշխատանքի նկատմամբ, այդ մարդիկ չպետք է աշխատեն»,- հայտարարեց քաղաքապետը։
10:52 - 12 փետրվարի, 2024
Մարությանին ճիշտ էր հանել և քաղաքապետի պաշտոնից, և ավագանուց, նա չի հասկանում Երևանի տնտեսությունից. Ավինյան |news.am|

Մարությանին ճիշտ էր հանել և քաղաքապետի պաշտոնից, և ավագանուց, նա չի հասկանում Երևանի տնտեսությունից. Ավինյան |news.am|

news.am: Երբ խոսում ենք կարմիր գծերի մասին, միշտ պետք է հիշենք, որ մենք ունենք ընտրություն՝ տրանսպորտը զարգացնելու ուղղությամբ, եւ թողնելու, որ սեփական մեքենաները քաղաքում ավելանան եւ ճանապարհներին առկա խնդիրները ավելի բարդանան: Այս մասին այսօր՝ փետրվարի 7-ին, Երեւանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում նշեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Այն որոշումները, որոնք մենք ընդունում ենք, ուղղված է նրան, որ հանրային տրանսպորտը պետք է արտոնություններ ստանա, ունենա առանձնացված գծեր, ունենա միասնական տոմսային համակարգ: Երբ ասում են՝ թանկացնում ենք, ամեն մարդ պետք է իր համար հասկանա՝ ինքը երբ շաբաթական, ամսական, կամ տարեկան տոմսը գնում է, եւ համեմատում է իր այսօրվա ուղեւորափոխադրումների հետ,  արդյոք դ աիր համար թանկանում է, թե էժանանում: Ես վստահ եմ՝ կլինեն դեպքեր, որ որոշ մարդկանց համար կեժանանա: Բացի այս որոշումից մենք նաեւ էական արտոնությունների փաթեթ ենք քննարկելու՝ հասկանալու ենք, այն խմբերը, որոնք ունեն արտոնության կարիք»,-ասաց նա: Դիտարկմանը, որ նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը պնդում է, որ կարելի է այդ բոլոր փոփոխություններն իրականացնել առանց ուղեվարձը բարձրացնելու, պետության կողմից սուբսիդավորել տրանսպորտը, Ավինյանն ասաց. «Այդ ամենը ինձ մոտ վստահություն է ներշնչում, որ Հայկ Մարությանի հետ կապված բոլոր որոշումները, և՛ քաղաքապետի պաշտոնից հեռացնելը, և՛ ավագանու մանդատից զրկելը, միանշանակ, ճիշտ են եղել։ Այդ մարդը չի հասկանում քաղաքային տնտեսությունից: Բացարձակ վրեժ խնդրություն չկա: Մարդը չի հասկանում, որ այս տրանսպորտի վրա, այնուամենայնիվ, քաղաքապետարանը այդ սուբսիդիան  ծախսում է քաղաքացիների հարկերից: Այսպես, թե այնպես, եթե տրանսպորտն արժի X գին, ինչ-որ մեկը դա վճարում է: Դա կամ երեւանցիներն են, կամ եթե կառավարությունը սուբսիդավորում է, ապա ՀՀ քաղաքացիները: Եթե առաջարկն այն է, որ պետությունը սուբսիդավորի միայն Երեւանի տրանսպորտը, կստացվի, որ Սյունիքում ապրող մարդը պետք է սուբսիդավորի Երեւանի տրանսպորտը: Երեւանի բյուջեն ձեւավորվում է երեւանցիների վճարած հարկերից ու տուրքերից: Հիմա, կոպիտ ասած, էս գրպանից կհանես, կտաս որպես տուրք եւ քաղաքապետարանը կսուբսիդավորի, թե՞ հենց դու քո տրանսպորտը կսպասարկես, մեթոդի հարց է»,- ասաց Ավինյանը:
16:42 - 07 փետրվարի, 2024
Չենք ուզում այնպիսի խնդիրներ ստեղծել, որոնք կարող են անդառնալի հետևանքներ ունենալ կառուցապատման ծրագրերի համար. Ավինյան |1lurer.am|

Չենք ուզում այնպիսի խնդիրներ ստեղծել, որոնք կարող են անդառնալի հետևանքներ ունենալ կառուցապատման ծրագրերի համար. Ավինյան |1lurer.am|

1lurer.am: Երևանում 2024 թվականի տեղական տուրքերի գծով արտոնություններ սահմանելու մասին օրենքում 3 լրացում կատարելու նախագիծը ավագանու՝ փետրվարի 7-ի նիստին ներկայացրեց Երևանի քաղաքապետարանի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետի պաշտոնակատար Արման Ջհանգիրյանը: Փոփոխություններից մեկի համաձայն՝ Երևանի վարչական տարածքում նոր շենք-շինությունների և ոչ հիմնական շինությունների շինթույլտվության համար 2024-ի համար սահմանված տեղական տուրքի դրույքաչափի նկատմամբ կկիրառվի արտոնություն զրոյական դրույքի չափով, եթե շինթույլտվություն սահմանելու համար դիմում ներկայացվել է մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, և մինչև նշված օրը Երևանի քաղաքապետարան են ներկայացվել ՀՀ Կառավարության՝ մարտի 19-ի թիվ 596Ն որոշմամբ սահմանված բոլոր փաստաթղթերը, այդ թվում՝ նշված օրվա դրությամբ գործող տեղական տուրքի վճարման անդորրագիրը: Կա ևս մեկ պահանջ. Երևան համայնքի հանդեպ թույլտվության տրամադրման օրվա դրությամբ դիմումատուն չպետք է ունենա ժամկետանց դրամական պարտավորություն: Մեկ այլ փոփոխության համաձայն՝ Երևան վարչական տարածքում նոր շենք-շինությունների շինթույլտվության ժամկետների մեկ անգամ և մինչև 3 ամիս ժամկետով երկարաձգման համար 2024 թվականի համար սահմանված տեղական տուրքի դրույքաչափի նկատմամբ կկիրառվի արտոնություն՝ զրոյական դրույքաչափի կիրառմամբ, եթե դիմումատուն Երևան համայնքի հանդեպ թույլտվության ժամկետի երկարաձգման օրվա դրությամբ չունի ժամկետանց դրամական պարտավորություն: Երրորդ կետը՝ Երևանի վարչական տարածքում նոր շենք-շինությունների շինթույլտվության ժամկետների երկարաձգման յուրաքանչյուր տարվա, այդ թվում՝ ոչ ամբողջական տարվա համար 2024-ի համար սահմանված տեղական տուրքի դրույքաչափի նկատմամբ կկիրառվի նվազեցման արտոնություն տեղական տուրքի 90 տոկոսի չափով, եթե դիմումատուն չի օգտվել նախորդ կետով նախատեսված արտոնություններից, այսինքն՝ արդեն իսկ չի երկարաձգել 1 անգամ և մինչև 3 ամիս ժամկետով, և թույլտվության ժամկետի երկարաձգման օրվա դրությամբ ունի ժամկետանց դրամական պարտավորություն: Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը պարզաբանեց՝ խոսքը բոլոր այն դիմումների մասին է, այսինքն՝ 2023 թվականի դրությամբ բոլոր պայմանները բավարարող դիմումների նկատմամբ չեն կիրառվի 2024 թվականի համար սահմանված տուրքերն ու վճարները, այլ կպահպանվեն նախորդ տարվանը: «Մենք երեք ամսով տալիս ենք հնարավորություն շինթույլտվությունների երկարաձգման. դա տալիս ենք անվճար»,- ասաց Ավինյանը՝ հիշեցնելով պայմանների բավարարման մասին: «Քանի որ մեր որոշումը նոր շինթույլտվությունների գումարների վճարների չափի վերաբերյալ ուղղակիորեն նաև կապված է գործող շինթույլտվությունների երկարաձգման վճարի հետ, այստեղ բավականին անտրամաբանական մեծ էին ստացվում տուրքերը երկարաձգումների համար, դրա համար ավագանուն առաջարկվում է այս տարի 90 տոկոս արտոնություն կիրառել, որը կրկին էական գումարներ է ենթադրում շինարարների, կառուցապատողների համար շինթույլտվությունները երկարաձգելու դիմումները ներկայացնելու ժամանակ, բայց ոչ այնպիսի տուրքեր և վճարներ, որոնք պոտենցիալ ֆինանսական լուրջ խնդիրների առաջ կկանգնեցնեն շինարարներին: «Այսինքն՝ դա որոշակի զսպող գործիք է, շինարարներն ու կառուցապատողները պետք է ձգտեն շուտ ավարտել շինարարությունը, որովհետև առաջին հերթին իրենց պարտավորությունն այն քաղաքացիների նկատմամբ է, որոնք գնել են բնակարաններ իրենց շենքերում, բայց մյուս կողմից՝ մենք չենք ուզում այնպիսի խնդիրներ ստեղծել, որոնք կարող են անդառնալի հետևանքներ ունենալ կառուցապատման ծրագրերի համար, և կառուցապատողների հետ հանդիպումները, քննարկումները մեզ բերել են այս լուծումներին»,- ասաց Ավինյանը:
16:34 - 07 փետրվարի, 2024
Այս որոշումը չունի վենդետայի տրամաբանություն. Ավինյանը՝ ավագանու 5 անդամներին մանդատից զրկելու մասին
 |1lurer.am|

Այս որոշումը չունի վենդետայի տրամաբանություն. Ավինյանը՝ ավագանու 5 անդամներին մանդատից զրկելու մասին |1lurer.am|

1lurer.am: Մենք չենք զրկում որևէ մեկին մանդատից, որովհետև նրան չենք սիրում, մենք չենք զրկում որևէ մեկին ավագանու մանդատից, որովհետև նա քաղաքային իշխանություններին շատ է քննադատում, մենք զրկում ենք ավագանու այն անդամներին, ավագանու այն 5 անդամներին, որոնք ամենաշատը չեն մասնակցել քվեարկություններին: Այդ մասին ավագանու՝ փետրվարի 7-ի արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետը: «Օրենքն ասում է՝ բոյկոտե՛ք այնքան, մինչև 50 տոկոս քվեարկություններին մասնակցելը: Խնդրեմ, այն 50 տոկոսը բոյկոտեք, բայց բոյկոտի այդ անձրևանոցի տակ անգործություն մի՛ դարձրեք, որովհետև ավագանու անդամ լինելը պարտականություն է»,- ասաց քաղաքապետը: Տիգրան Ավինյանն անդրադարձավ նաև որոշման քաղաքական կողմին. «Ձեզ իրապես թվում էր, որ մենք պետք է ձեռներս ծալենք, ասենք՝ վա՜յ, ամեն ինչ արեք, տապալե՛ք բոլոր նախագծերը, բոյկոտե՛ք, ու մենք էլ պետք է ձեռքներս ծալենք, ասենք՝ վա՜յ, վա՜յ, վա՜յ, մեր ընդդիմությունը հանկարծ չնեղանա՞»,- ասաց նա և ընդգծեց՝ այս որոշումը չունի վենդետայի տրամաբանություն, որը փորձում է առաջ քաշել ընդդիմությունը: Ավինյանը նաև նշեց, որ անգործությունը չի կարող անընդհատ արդարացվել. «Իմ պարտականությունն է, որ այս ինստիտուտը աշխատի»:
12:01 - 07 փետրվարի, 2024