Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը վերահսկողություն և օրենքով սահմանված այլ գործառույթներ իրականացնող Կառավարությանը ենթակա մարմին է, որն օրենքով սահմանված կարգով կիրառում է պատասխանատվության միջոցներ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության, տրանսպորտի, էներգետիկայի, պետական և տեղական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների և հողօգտագործման բնագավառներում` հանդես գալով ՀՀ անունից:

Տեսչական մարմնի նպատակն օրենքով սահմանված դեպքերում և կարգով քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության, տրանսպորտի, էներգետիկայի, պետական և տեղական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների և հողօգտագործման ոլորտներում անվտանգության և օրենդրության պահանջների պահպանման ապահովումն է:

Տեսչական մարմնի ղեկավարն է Գեղամ Շախբազյանը։ Տեղակալներն են Արտյուշ Գրիգորյանը և Աշոտ Շահբազյանը։

Տեսչական մարմնի որոշմամբ ամբողջությամբ դադարեցվել է «Սուրմալու» տոնավաճառի գործունեությունը

Տեսչական մարմնի որոշմամբ ամբողջությամբ դադարեցվել է «Սուրմալու» տոնավաճառի գործունեությունը

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի մարտի 3-ի հանձնարարագրի հիման վրա Տեսչական մարմնի մասնագետների կողմից հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացվել Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Երևանի պահածոների գործարան» («Սուրմալու» տոնավաճառ) ՓԲ ընկերությունում՝ տեխնիկական և հրդեհային անվտանգության պահանջների պահպանման նկատմամբ։   Իրականացված հետազոտությունների արդյունքում նշված օբյեկտում հայտնաբերվել են տեխնիկական և հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների բազմաթիվ խախտումներ։   Հաշվի առնելով այն հանգամանքը, որ տվյալ ընկերության կողմից նշված հասցեում գտնվող շենքերը և շինությունները շահագործվում են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների բազմաթիվ թերություններով և խախտումներով, որոնք կարող են անմիջականորեն և ուղղակի սպառնալիք ստեղծել հրդեհների առաջացման և մարդկանց անվտանգության համար, Տեսչական մարմնի ղեկավարի կողմից կայացվել է ՀՀ քաղաք Երևան, Արշակունյաց 15 հասցեում գործունեություն ծավալող «Երևանի պահածոների գործարան» փակ բաժնետիրական ընկերության աշխատանքներն ամբողջությամբ դադարեցնելու մասին որոշում՝ մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։
11:32 - 14 մարտի, 2023
«Տաշիր ինվեստ գրուպ»-ի, «Ապսիդա»-ի և «Եղվարդի համակցված կերերի գործարան»-ի աշխատանքները կդադարեցվեն

«Տաշիր ինվեստ գրուպ»-ի, «Ապսիդա»-ի և «Եղվարդի համակցված կերերի գործարան»-ի աշխատանքները կդադարեցվեն

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրերի հիման վրա Տեսչական մարմնի մասնագետների կողմից հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացվել ՀՀ Երևան քաղաքի Մ․ Խորենացու փողոց 33 հասցեում գտնվող «Տաշիր ինվեստ գրուպ», Վարդանանց փողոցի 22 շենքի դիմացի շուկայի տարածքում գտնվող «Ապսիդա» և Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Արտադրական հանգույց 5 հասցեում գտնվող «Եղվարդի համակցված կերերի գործարան»  ՍՊ  ընկերություններում՝ տեխնիկական և հրդեհային անվտանգության պահանջների պահպանման նկատմամբ։ Հրդեհատեխնիկական հետազոտությունների արդյունքում կազմվել են համապատասխան արձանագրություններ՝ համաձայն որոնց՝ նշված օբյեկտներում հայտնաբերվել են տեխնիկական և հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների մի շարք խախտումներ։ Տեսչական մարմնի կողմից հարուցվել են վարչական վարույթներ և առկա նյութերի ուսումնասիրմամբ պարզվել, որ տվյալ ընկերությունների կողմից նշված հասցեներում գտնվող շենքերը և շինությունները շահագործվում են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների բազմաթիվ թերություններով և խախտումներով, որոնք կարող են անմիջականորեն և ուղղակի սպառնալիք ստեղծել հրդեհների առաջացման և մարդկանց անվտանգության համար։ Հաշվի առնելով նշված հանգամանքները՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարը կայացրել է նշված հասցեներում գործունեություն ծավալող տնտեսավարողների աշխատանքներն ամբողջությամբ դադարեցնելու որոշումներ՝ մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։
19:05 - 07 մարտի, 2023
Տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացրել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տաքսամոտորային փոխադրումներ իրականացնողների նկատմամբ

Տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացրել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տաքսամոտորային փոխադրումներ իրականացնողների նկատմամբ

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության (ՔՏՀԱ)տեսչական մարմինը պարեկային ծառայողների հետ համատեղ մարտի 7-ին վերահսկողություն է իրականացրել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում տաքսամոտորային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների նկատմամբ։ Ինչպես տեղեկանում ենք ՔՏՀԱ-ի տարածած հաղորդագրությունից, տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության վարչության մասնագետները մշտադիտարկել են 5 տրանսպորտային միջոց։ Վերահսկողության արդյունքում 5 տրանսպորտային միջոցների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման արձանագրություններ՝ առանց համապատասխան լիցենզիայի փոխադրումներ իրականացնելու համար։ Տեսչական մարմինը հիշեցնում է, որ վերահսկողությունը լինելու է պարբերական և հորդորում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում ուղևորափոխադրումներ իրականացնել համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում, այլապես կիրառվելու են վարչական պատասխանատվության միջոցներ՝ համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի։
16:38 - 07 մարտի, 2023
Հրդեհային անվտանգության նորմերը չպահպանելու հիմքով դադարեցվել է «Շինթրեյդ» ՍՊԸ-ի գործունեությունը

Հրդեհային անվտանգության նորմերը չպահպանելու հիմքով դադարեցվել է «Շինթրեյդ» ՍՊԸ-ի գործունեությունը

ՀՀ քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրի հիման վրա Տեսչական մարմնի տեխնիկական և հրդեհային անվտանգության մասնագետների կողմից վերստուգում է իրականացվել Երևանի Վարդանանց 78 հասցեում գործող «Շինթրեյդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում՝ նախկինում տրված կարգադրերի պահանջների կատարումը պարզելու նպատակով։ Ըստ այդմ՝ վերստուգման արդյունքում պարզվել է, որ 2022 թ․ կատարված վերահսկողության արդյունքում տրված՝ հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների թերությունների և խախտումների վերացման վերաբերյալ կարգադրագրերը չեն կատարվել։ Ընկերության կողմից շահագործվող շենք-շինություններում դեռ առկա են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների այնպիսի թերություններ ու խախտումներ, որոնք անմիջականորեն և ուղղակի սպառնալիք են ստեղծում հրդեհների առաջացման և մարդկանց անվտանգության համար։ Հետևաբար նշված հասցեում ընկերության հետագա շահագործումը ենթակա է ամբողջությամբ դադարեցման։ Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի կողմից կայացվել է նշված ընկերության աշխատանքներն ամբողջությամբ դադարեցնելու որոշում։
15:46 - 16 փետրվարի, 2023
ՔՏՀԱ տեսչական մարմնի որոշմամբ թույլատրվել է «Ոսկու շուկա»-ի գործունեությունը

ՔՏՀԱ տեսչական մարմնի որոշմամբ թույլատրվել է «Ոսկու շուկա»-ի գործունեությունը

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարությամբ և «Վաղարշ և Որդիներ կոնցեռն» ՍՊԸ համապատասխան դիմումի հիման վրա Տեսչական մարմնի մասնագետներն ուսումնասիրություն են իրականացրել ք․ Երևան, Մ. Խորենացու փողոց 24 հասցեում գտնվող «Վաղարշ և Որդիներ կոնցեռն» ՍՊ ընկերությունում՝ Տեսչական մարմնի կողմից կայացրած որոշման և սահմանված կարգադրագրի պահանջների կատարումը պարզելու նպատակով։ Արդյունքում պարզվել է, որ ՏՄ կողմից նախկինում տրված կարգադրագրի կետերից վերացվել են արձանագրված այն խնդրահարույց խախտումները, որոնք Տեսչական մարմնի կողմից ներկայացվել էին անհապաղ և ամբողջական շտկման, իսկ կարգադրագրում նշված մյուս խախտումները վերացվել են մասամբ, և ներկայումս տնօրինության կողմից դրանց վերացման ուղղությամբ կատարվում են մեծածավալ և ինտենսիվ աշխատանքներ։ ՔՏՀԱ տեսչական մարմինը, ուսումնասիրելով վերոնշյալ հանգամանքները և հաշվի առնելով, որ կատարված աշխատանքների արդյունքում ներկայումս վերացել է հրդեհների առաջացման անմիջական և ուղղակի սպառնալիքը, որոշում է կայացրել թույլատրել Վաղարշ և Որդիներ կոնցեռն» ՍՊԸ հետագա գործունեությունը, ինչպես նաև արձակել նոր կարգադրագիր՝ դեռևս չվերացված խախտումների վերաբերյալ՝ դրա համար սահմանելով հստակ ժամանակացույց։ Հիշեցնենք, որ Տեսչական մարմնի որոշմամբ «Ոսկու շուկա»-ի գործունեությունը կասեցվել էր։
13:05 - 13 փետրվարի, 2023
Տեսչական մարմինը «Վաղարշ և որդիներ կոնցեռնի» աշխատանքները դադարեցնելու որոշում է կայացրել

Տեսչական մարմինը «Վաղարշ և որդիներ կոնցեռնի» աշխատանքները դադարեցնելու որոշում է կայացրել

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի 2023 թվականի հունվարի 25-ի հանձնարարագրի հիման վրա տեսչական մարմնի մասնագետների կողմից հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացվել ՀՀ, ք․ Երևան, Մ․Խորենացու փողոց 24 հասցեում գտնվող «Վաղարշ և որդիներ կոնցեռն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում (Ոսկու շուկա): Հրդեհատեխնիկական հետազոտության արդյունքում 2023 թվականի փետրվարի 6-ին կազմվել է արձանագրություն, և վարչական վարույթում առկա նյութերի ուսումնասիրմամբ պարզվել է, որ ընկերության կողմից ՀՀ, ք․ Երևան, Մ․Խորենացու փողոց 24 հասցեում գտնվող շենքերը և շինությունները շահագործվում են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների բազմաթիվ թերություններով և խախտումներով, որոնք էլ կարող են անմիջականորեն և ուղղակի սպառնալիք ստեղծել հրդեհների առաջացման և մարդկանց անվտանգության համար։ Հաշվի առնելով նշված հանգամանքները՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարը որոշում է կայացրել ամբողջությամբ դադարեցնել ՀՀ, քաղաք Երևան, Մ․Խորենացու փողոց 24 հասցեում «Վաղարշ և որդիներ կոնցեռն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության աշխատանքները։
21:07 - 08 փետրվարի, 2023
Տեսչական մարմնի որոշմամբ թույլատրվել է «Մալաթիա» տոնավաճառի գործունեությունը

Տեսչական մարմնի որոշմամբ թույլատրվել է «Մալաթիա» տոնավաճառի գործունեությունը

ՀՀ  քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարությամբ և «Ռաֆայել-Տաթև» ՍՊ ընկերության համապատասխան դիմումի հիման վրա Տեսչական մարմնի  մասնագետներն ուսումնասիրություն են իրականացրել ՀՀ, ք․ Երևան, Սվաճյան 12/7 հասցեում գործող «ՌԱՖԱՅԵԼ-ՏԱԹԵՎ» ՍՊ (Մալաթիա տոնավաճառ) ընկերությունում՝ պարզելու թե որքանով են շտկվել  Տեսչական մարմնի կողմից կայացրած  որոշման և սահմանված կարգադրագրի պահանջները։ Արդյունքում պարզվել է, որ ՏՄ կողմից նախկինում տրված կարգադրագրի կետերից վերացվել են արձանագրված այն խնդրահարույց խախտումները, որոնք Տեսչական մարմնի կողմից ներկայացվել էր անհապաղ և ամբողջական շտկման, իսկ կարգադրագրում նշված մյուս խախտումները վերացվել են մասամբ, և ներկայումս տնօրինության կողմից դրանց վերացման ուղղությամբ կատարվում են մեծածավալ  և ինտենսիվ աշխատանքներ։ Ուստի՝ ՔՏՀԱ տեսչական մարմինը, ուսումնասիրելով վերոնշյալ հանգամանքները և հաշվի առնելով, որ կատարված աշխատանքների արդյունքում ներկայումս վերացել է հրդեհների առաջացման անմիջական  և ուղղակի սպառնալիքը, որոշում է կայացրել թույլատրել «Ռաֆայել-Տաթև» ՍՊ ընկերության հետագա գործունեությունը, ինչպես նաև արձակել նոր կարգադրագիր՝ դեռևս չվերացված խախտումների վերաբերյալ՝ դրա համար սահմանելով հստակ ժամանակացույց։ Հիշեցնենք, որ ավելի վաղ «Մալաթիա» տոնավաճառի գործունեությունը կասեցնելու մասին որոշում էր կայացվել։ ՔՏՀԱ տեսչական մարմնից հայտնել էին, որ պատճառը տնտեսվարողի կողմից տեսչական մարմնի արձանագրած խախտումները չվերացնել է։ Ինչից հետո «Մալաթիա» տոնավաճառի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացրել տոնավաճառի տարածքում։ Ավելի ուշ ակցիայի մասնակիցներից ոմանք գնացել են ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարության հետ հանդիպման, որի արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ տոնավաճառի սեփականատերը՝ Տեսչական մարմնի համապատասխան մասնագետների ներգրավմամբ, պետք է հստակ և ինտենսիվ միջոցառումներ իրականացնի արձանագրված այն խնդիրների լուծման ուղղությամբ, որոնք կարող են ուղղակի և անմիջական սպառնալիք հանդիսանալ հրդեհների առաջացման, տարածման և մարդկանց անվտանգության համար, որից հետո նոր միայն կքննարկվի տարածքում գործունեություն իրականացնելու արգելքը վերացնելու հարցը։
13:53 - 08 փետրվարի, 2023
«Մալաթիա» տոնավաճառն այսօրվանից աշխատում է, փակելու որոշումը չեղարկվել է․ տոնավաճառի տնօրեն
 |tert.am|

«Մալաթիա» տոնավաճառն այսօրվանից աշխատում է, փակելու որոշումը չեղարկվել է․ տոնավաճառի տնօրեն |tert.am|

tert.am: «Մալաթիա» տոնավաճառն այսօրվանից աշխատում է, բոլոր աշխաողները եկել են աշխատանքի, նորմալ աշխատում են։ Այս մասին Tert.am-ին հայտնեց «Մալաթիա» տոնավաճառի տնօրեն Սամվել Ավետիսյանը։Նա նշեց, որ վերացրել են տեսչական մարմնի կողմից հայտնաբերված բոլոր թերությունները։ «Էլեկտրականություննն ենք փոխել, շուրջ 2200 քմ առաստաղ ենք փոխել, խողովակները, որոնք չէին համապատասխանում նորմերին ևս փոխել ենք, մի խոսքով այն հինգ -վեց թերությունները, որոնք իրենք համարում էին ամենահրդեհավտանգը, վերացրել ենք։ Տեսչական մարմնի հանձնարարականները կատարելուց հետո՝ համաձայնության եկանք, որ պետք է աշխատենք, և փակելու որոշումը փոխեցին»,- ասաց տնօրենը։ Նա նաև հայտնեց, որ Տեսչական մարմնի կողմից նոր հանձնարարականներ կան, որոնք ընթացիկ կարվեն սահմանված ժամկետում։ Հիշեցնենք, որ ավելի վաղ «Մալաթիա» տոնավաճառի գործունեությունը կասեցնելու մասին որոշում էր կայացվել։ ՔՏՀԱ տեսչական մարմնից հայտնել էին, որ պատճառը տնտեսվարողի կողմից տեսչական մարմնի արձանագրած խախտումները չվերացնել է։ Ինչից հետո «Մալաթիա» տոնավաճառի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացրել տոնավաճառի տարածքում։ Ավելի ուշ ակցիայի մասնակիցներից ոմանք գնացել են ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարության հետ հանդիպման, որի արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ տոնավաճառի սեփականատերը՝ Տեսչական մարմնի համապատասխան մասնագետների ներգրավմամբ, պետք է հստակ և ինտենսիվ միջոցառումներ իրականացնի արձանագրված այն խնդիրների լուծման ուղղությամբ, որոնք կարող են ուղղակի և անմիջական սպառնալիք հանդիսանալ հրդեհների առաջացման, տարածման և մարդկանց անվտանգության համար, որից հետո նոր միայն կքննարկվի տարածքում գործունեություն իրականացնելու արգելքը վերացնելու հարցը։
12:43 - 07 փետրվարի, 2023
Ավարտվել է ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի և «Մալաթիա» տոնավաճառ  տնօրինության և ներկայացուցիչների հանդիպումը

Ավարտվել է ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի և «Մալաթիա» տոնավաճառ տնօրինության և ներկայացուցիչների հանդիպումը

Ինչպես արդեն հայտնել էինք, այսօրվանից փակվում է «Մալաթիա» տոնավաճառը։ ՔՏՀԱ տեսչական մարմնի իրազեկման բաժնի պետ Ելենա Զոհրաբյանը ավելի վաղ հայտնել էր, որ «Մալաթիա» տոնավաճառի գործունեությունը կկասեցվի, քանի որ տնտեսվարողը տեսչական մարմնի արձանագրած խախտումները չի վերացրել։ Տոնավաճառում չեն պահպանվում հրդեհային անվտանգության կանոնները։  «Մալաթիա» տոնավաճառի աշխատակիցները սակայն առավոտից բողոքի ակցիա են իրականացրել տոնավաճառի տարածքում։ Ավելի ուշ ոմանք գնացել են ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարության հետ հանդիպման։ ՔՏՀԱ տեսչական մարմինը հանդես է եկել հաղորդագրությամբ՝ մանրամասներ ներկայացնելով հանդիպումից․ «Տեղեկացնում ենք, որ այսօր ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնում տեղի ունեցավ Տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի, ՏՄ հրդեհային և տեխնիկական անվտանգության վարչության մասնագետների հանդիպումը «ՌԱՖԱՅԵԼ-ՏԱԹԵՎ» ՍՊ ըկերության (Մալաթիա տոնավաճառի) տնօրինության և այնտեղ գործունություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների հետ։ Հանդիպման ընացքում քննարկվեցին Տեսչական մարմնի կողմից արձանագրված խնդիրները և դրանց լուծմանն ուղղված աշխատանքերի իրականացման հարցը։ Ձեռք բերվեց պայմանավորվածություն, որ այսօրվանից սկսած տոնավաճառի սեփականատերը՝ Տեսչական մարմնի համապատասխան մասնագետների ներգրավմամբ, պետք է հստակ և ինտենսիվ միջոցառումներ իրականացնի արձանագրված այն խնդիրների լուծման ուղղությամբ, որոնք կարող են ուղղակի և անմիջական սպառնալիք հանդիսանալ հրդեհների առաջացման, տարածման և մարդկանց անվտանգության համար, որից հետո նոր միայն կքննարկվի տարածքում գործունեություն իրականացնելու արգելքը վերացնելու հարցը։ Տնօրինությանը ներկայացվեց նաև այն խնդիրը, որ պետք է սեղմ ժամկետում ներկայացի մնացյալ այն աշխատանքների իրականացման նախագծային փաստաթղթերը, որոնք թեև ուղղակի սպառնալիք չեն հրդեհների առաջացման համար, սակայն դրանց իրականացումը նույնպես բխում է հրդեհային անվտանգության նորմատիվ իրավական ակտերի պահանջներից։ Ընկերության տնօրենը հայտնեց, որ նշված աշխատանքներն իրականացնելու վերաբերյալ դիրքորոշում կարող է ներկայացնել միայն նախագիծ-նախահաշիվ կազմելուց և դրա արդյունքում անհրաժեշտ ներդրման ծավալը հասկանալուց հետո։ Տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը նշեց, որ եթե անհրաժեշտ ներդրում իրականացնելու մասով ընկերության տնօրինությունը հստակ ժամկետում այն իրականացնելու դրական դիրքորոշում չհայտնի, ապա տոնավաճառի գործունեությունը չի վերսկսվի»,- նշված է հաղորդագրության մեջ։ 
14:45 - 01 փետրվարի, 2023
Ամեն ինչ գնում է նրան, որ տոնավաճառը 3 օր հետո աշխատի, գնում ենք տեսչական մարմնի ղեկավարին տեսնելու. աշխատակից
 |news.am|

Ամեն ինչ գնում է նրան, որ տոնավաճառը 3 օր հետո աշխատի, գնում ենք տեսչական մարմնի ղեկավարին տեսնելու. աշխատակից |news.am|

news.am: Հիմա գնում ենք ՔՏՀԱ տեսչական մարմին, այնտեղ երկար բանակցություններ են գնալու. ամեն ինչ տարվում է նրան, որ մենք աշխատենք ամենաշատը երեք օր հետո: Այս մասին այսօր՝ փետրվարի 1-ին, «Մալաթիա» տոնավաճառի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ նշեց աշխատակիցներից մեկը, որը մասնակցել էր տոնավաճառի տնօրենի եւ ՔՏՀԱ տեսչական մարմնի ներկայացուցիչների հանդիպմանը: «Սխալ է զեկուցվել տեսչական մարմնի ղեկավարին, երեկ իրենք եկել, տեսել են, շատ հարցեր կան, որ առաջվա պես չի: Հիմա գնում են տեսչական մարմնի ղեկավարի հետ խոսելու, որ ինչ մանրուք կա, երեք օրվա մեջ անենք, դրանից հետո տնօրենին որ ասել են՝ մեր պատկերացմամբ անհնարին բաներ են, դա էլ աշխատանքի հետ համատեղ սարքվելու է: Կարող է մի շարքը երեք օր չաշխատի, հետո անցնեն հաջորդ շարքին»,-ասաց նա: Մեկ ուրիշն էլ հավելեց, որ տեսչական մարմնի ղեկավարին սխալ զեկուցել են, որ ոչ մի բան արված չի. «Հետո եկել են, տեսել են, որ մեկ տարվա ընթացքում բավականին բաներ կատարված են, 80 տոկոսն արված է: Հիմա գնում ենք տեսչական մարմին»: Տոնավաճառի աշխատակիցները միաբերան պնդեցին, որ իրենք համաձայն են երեք օր չաշխատել, հետո անցնել աշխատանքի: Նշենք, որ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ «Ռաֆայել-Տաթև» ընտանեկան տոնավաճառը, որը բոլորին հայտնի է որպես «Մալաթիա» տոնավաճառ, այսօրվանից՝ փետրվարի 1-ից փակվում է: Տոնավաճառի տարածքում մեծ թվով ոստիկանական ուժեր են տեղակայված:
12:18 - 01 փետրվարի, 2023
«Մալաթիա» տոնավաճառի աշխատակիցներից տասը գնում են հանդիպելու ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարության հետ |news.am|

«Մալաթիա» տոնավաճառի աշխատակիցներից տասը գնում են հանդիպելու ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարության հետ |news.am|

news.am: Ինչպես արդեն հայտնել էինք, այսօրվանից փակվում է «Մալաթիա» տոնավաճառը․ աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում։ Այս պահին աշխատակիցներից տասը գնում են հանդիպելու ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարության հետ։ Աշխատակիցները մինչ այդ իրենց բողոքը հայտնեցին՝ նշելով, որ պատրաստ են օգնելու շուկայի տնօրինությանը՝ կարճ ժամկետում վերացնելու խնդիրները։ Նրանց խոսքով՝ իրենք ընտանիք են պահում, վարկեր ունեն ու չեն կարող անգամ մեկ ամիս չաշխատել։  ««Մալաթիա» տոնավաճառում աշխատում է 600-700 մարդ, այստեղ աշխատում ենք 30 տարի, շատ գոհ ենք մեր տնօրենից. Բոլորս պարտքերի տակ ենք, պահում ենք մեր ընտանիքները, բայց հիմա փակում են, մեզ թույլ չեն տալիս աշխատել»,- տոնավաճառի տարածքում բողոքի ակցիայի ժամանակ նշեց տոնավաճառի աշխատակիցներից մեկը: «Սա ոչ թե շուկա է, այլ մեր ընտանիքն է, մենք 30 տարի իրար հետ աշխատում ենք: Էստեղ անասնագոմ է եղել, մեր փողերով է կառուցվել տոնավաճառը: Եթե հարցը հրդեհային անվտանգությունն է, ժամանակ տվեք, միթե՞ սա չի կարելի կարգավորել: Մեզ ժամանակ տվեք, որ կարգավորենք իրավիճակը, եթե ինչ-որ բան այն չէ: Այստեղ կապրիզի հարց չէ: Թող մի քիչ էլ ժամանակ տան: Մեզ մոտ սեզոնային ապրանքներ են, ամեն օրը նշանակություն ունի: Եթե այս տարի չվաճառենք, հաջորդ տարի էլ չի վաճառվելու այդ ապրանքը: Եթե, ասենք, էլեկտրոցանցից եկել են ձեր տուն եւ ինչ-որ բան այն չէ, քեզ տնից դուրս չեն շպրտում, այլ պահանջում են կարգավորել»,-ասաց նա: Աշխատակից կինը նաեւ դիմեց երկրի վարչապետին. «Պարոն վարչապետ, պարոն Մարուքյան, պարոն Բաբաջանյան, դուք ընտրությունների ժամանակ եկաք շուկա, մենք ձեզ լսեցինք, մենք ձեզ ընտրել ենք, եկեք սրա պատասխանը տվեք: Մենք պահանջում ենք գալ այստեղ: Երբ դուք նեղն եք ընկնում, ասում եք՝ ժողովուրդը մեր թիկունքին է: Հիմա էլ դուք եկեք կանգնեք մեր թիկունքին»:Մեկ ուրիշն էլ նշեց, որ իրականում հակահրդեհային անվտանգության առումով տոնավաճառին ներկայացված 7 պահանջներից 10-12-ը կատարված է. «Թող 2-3 ամիս ժամանակ տան, մնացած պահանջներն էլ կատարեն, ոչ թե փակեն տոնավաճառը»: Ավելի վաղ ՔՏՀԱ տեսչական մարմնի իրազեկման բաժնի պետ Ելենա Զոհրաբյանը հայտնել էր, որ «Մալաթիա» տոնավաճառի գործունեությունն կկասեցվի. տնտեսվարողը տեսչականի արձանագրած խախտումները չի վերացրել։ Տոնավաճառում չեն պահպանվում հրդեհային անվտանգության կանոնները։
10:19 - 01 փետրվարի, 2023
Այսօրվանից փակվում է «Մալաթիա» տոնավաճառը. աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում

Այսօրվանից փակվում է «Մալաթիա» տոնավաճառը. աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում

Այսօրվանից փակվում է «Մալաթիա» տոնավաճառը։ Այս պահին տոնավաճառի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում։ Աշխատակիցներից մեկը ավելի վաղ ասել է, որ իրենց այլընտրանք չի առաջարկվում․ «Եթե կա այլընտրանք, թող կառավարությունն առաջարկի, մեզ էլ ժամանակ տա հարմարվելու»։ Ավելի վաղ ՔՏՀԱ տեսչական մարմնի իրազեկման բաժնի պետ Ելենա Զոհրաբյանը հայտնել էր, որ «Մալաթիա» տոնավաճառի գործունեությունն կկասեցվի. տնտեսվարողը տեսչականի արձանագրած խախտումները չի վերացրել։ Տոնավաճառում չեն պահպանվում հրդեհային անվտանգության կանոնները։  «Տնտեսվարողը պաշտոնապես գրություն էր ուղարկել տեսչական մարմնին և աշխատանքը ներկայացրել կատարված։ Իրավիճակը տեղում ուսումնասիրել է տեսչական մարմինը և գնահատել ոչ բավարար։ Անցած ուրբաթ օրը ծանուցվել է, որ կատարված աշխատանքը բավարար չէ, և անհրաժեշտ է դադարեցնել գործունեությունը»,- ասել էր Ելենա Զոհրաբյանը:
09:40 - 01 փետրվարի, 2023
ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարը հանձնարարել է քաղաքացիական խոշոր օբյեկներում իրականացնել հրդեհատեխնիկական հետազոտություններ և խիստ վերահսկողություն

ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարը հանձնարարել է քաղաքացիական խոշոր օբյեկներում իրականացնել հրդեհատեխնիկական հետազոտություններ և խիստ վերահսկողություն

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի գլխավորությամբ հունվարի 20-ին տեղի ունեցավ արտահերթ աշխատանքային խորհրդակցություն, որին ներկա էին Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալներ Արազ Պապիկյանն ու Սուրեն Մինասյանը, ՏՄ տեխնիկական և հրդեհային անվտանգության վարչության, Երևանի տարածքային բաժնի տեխնիկական և հրդեհային անվտանգության բաժանմունքի մասնագետները, ինչպես նաև ՏՄ կառուցվածքային և բոլոր տարածքային ստորաբաժանումների ղեկավարները։ Այս մասին տեղեկանում ենք ՔՏՀԱ տեսչական մարմնի տարածած հաղորդագրությունից։ Գարեգին Խաչատրյանի կողմից պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին տրվեց հանձնարարական սեղմ ժամկետներում իրականացնել հրդեհատեխնիկական հետազոտություններ և վերահսկողական խիստ գործառույթներ հանրապետության տարածքում գործող քաղաքացիական բոլոր խոշոր օբյեկներում՝ մասնավորապես՝ առևտրի խոշոր կենտրոններում, փայտամշակման, տպագրական արտադրամասերում, նավթամթերքի պահեստարաններում, ընդհանուր նշանակության պահեստներում, բազաներում և հասարակական նշանակության այն օբյեկտներում, որտեղ կարող է լինել մարդկանց մեծաքանակ կուտակումներ։ Խաչատրյանը նշեց, որ հրդեհատեխնիկական հետազոտության ավարտից հետո Տեսչական մարմնի կողմից կկայացվեն գործունեության կասեցման կամ շահագործման դադարեցման որոշումներ բոլոր այն տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ, որոնց կողմից շահագործվող շենք-շինություններում Տեսչական մարմնի մասնագետները կարձանագրեն հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների խախտումներ, որոնք իրենց բնույթով կարող են անմիջականորեն և ուղղակի սպառնալիք ստեղծել հրդեհների առաջացման և մարդկանց անվտանգության ապահովման համար։
16:25 - 20 հունվարի, 2023
ՔՏՀԱ տեսչական մարմինը տուգանել է կապալառու «Հարսնաձոր» ՍՊԸ-ին՝ նախագծից շեղումներով շինարարություն իրականացնելու համար

ՔՏՀԱ տեսչական մարմինը տուգանել է կապալառու «Հարսնաձոր» ՍՊԸ-ին՝ նախագծից շեղումներով շինարարություն իրականացնելու համար

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացրել Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի Եսայան փողոցի 2/4 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքների՝ քաղաքաշինության բնագավառում իրավական ակտերի պահանջների կատարման և պահպանման նկատմամբ։ Տեսչական մարմնի հաղորդագրության համաձայն՝ վերահսկողության արդյունքում պարզվել է, որ շինարարական աշխատանքներն իրականացվել են համաձայնեցված նախագծին ոչ համապատասխան` հիմնային հեծանները բացակայում են բոլոր առանցքներում, տեղադրված դարպասները չեն համապատասխանում նախագծով նախատեսված տեսքին, շինարարությունն իրականացնելիս օգտագործվել են հին նյութեր, այսինքն՝ շինարարության ընթացքում կապալառու «Հարսնաձոր» ՍՊ ընկերության կողմից թույլ են տրվել հաստատված նախագծից շեղումներ։ Բացի այդ, խախտվել է նաև տեխնիկական և հեղինակային հսկողության իրականացման կարգը։ Վարչական գործում եղած ապացույցներով հիմնավորվել է կապալառու ընկերության կողմից թույլ տրված վարչական իրավախախտման փաստը, մասնավորապես՝ «Քաղաքաշինության մասին» օրենքի՝ շինարարության ընթացքում հաստատված նախագծի, նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջները պահպանելու պահանջը չկատարելը, ինչի համար նախատեսված է վարչական պատասխանատվություն։ ՔՏՀԱ տեսչական մարմինը ղեկավարվելով «Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության մասին» օրենքով, կապալառու՝ «Հարսնաձոր» ՍՊ ընկերությանը ենթարկել է վարչական պատասխանատվության՝ վերջինիս նկատմամբ կիրառելով վարչական տույժ՝ տուգանք՝ 300.000 (երեք հարյուր հազար) դրամ գումարի չափով։
17:27 - 17 նոյեմբերի, 2022