Ֆինլանդիա

Զելենսկին չհայտարարված այցով ժամանել է Ֆինլանդիա
 |armenpress.am|

Զելենսկին չհայտարարված այցով ժամանել է Ֆինլանդիա |armenpress.am|

armenpress.am: Վլադիմիր Զելենսկին չհայտարարված այցով ժամանել է Ֆինլանդիա: Ըստ երկրի նախագահի գրասենյակի՝ այսօր Ֆինլանդիայում կանցկացվի Հյուսիսային Եվրոպայի երկրների և Ուկրաինայի գագաթնաժողովը։ Այդ մասին տեղեկանում ենք «РИА Новости» գործակալությունից: Ավելի վաղ հանդիպմանը Զելենսկիի մասնակցության մասին չի հայտարարվել։ «Նախագահ Նիինիստյոյի և նախագահ Զելենսկիի միջև պաշտոնական բանակցությունների ընթացքում կքննարկվեն հանուն պաշտպանության Ուկրաինայի պայքարի և Ֆինլանդիայի կողմից Ուկրաինային ցուցաբերվող աջակցության հարցերը, երկու երկրների երկկողմ հարաբերությունները և համաշխարհային աշխարհաքաղաքական իրավիճակը», - ասվում է հաղորդագրության մեջ։ Օրվա երկրորդ կեսին Նիինիստյոն կանցկացնի Հյուսիսային Եվրոպայի երկրների և Ուկրաինայի գագաթնաժողովը, որին կմասնակցեն Զելենսկին, ինչպես նաև Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը, Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեն, Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը և Իսլանդիայի վարչապետ Կատրին Յակոբսդոտիրը: Հաղորդագրությունում նշվում է նաև, որ գագաթնաժողովում քննարկվելու են Հյուսիսային Եվրոպայի երկրների կողմից Ուկրաինային ցուցաբերվող հետագա աջակցությունը, ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ Ուկրաինայի հարաբերությունների զարգացումը և արդարացի խաղաղություն հաստատելու Ուկրաինայի նախաձեռնությունը։
15:52 - 03 մայիսի, 2023
Պահեստազորային համակարգը՝ համապարփակ անվտագության համակարգի մաս․ ֆինլանդական փորձը․ Նարեկ Ներսիսյան

Պահեստազորային համակարգը՝ համապարփակ անվտագության համակարգի մաս․ ֆինլանդական փորձը․ Նարեկ Ներսիսյան

Պատերազմների հազարամյա պատմության փորձը ցույց է տվել, որ խաղաղ ժամանակների համար նախատեսված բանակը հատկապես երկարատև մարտական գործողությունների ժամանակ  հաղթող չի լինում: Մեծաքանակ մշտական բանակը բյուջեի համար չափազանց մեծ շռայլություն է, անգամ գերտերությունների համար:  Վաղ ժամանակներից ի վեր զինվորական ծառայությունը կազմակերպողների առաջ ծառացած էին զինվորի պատրաստման որակի, բարոյական կայունության և մարտավիճակի խնդիրները:  Պահեստազորի դերը մեծացավ 19-րդ դարում՝ մեծ բանակների դարաշրջանում: Այդ ժամանակ աշխարհի առաջատար երկրների զինված ուժեր զորակոչված զինվորների թիվը հասել էր հարյուր հազարների, իսկ 20-րդ դարում պարտադիր զորակոչի արդյունքում զինծառայողների թիվը հասավ միլիոնների: Քանի որ պարտադիր ժամկետային ծառայությունը կարճատև էր (մինչև 3 տարի), պակասը հիմնականում լրացվում էր պահեստազորով: Չնայած վարժական հավաքներին կանոնավոր մասնակցությունը դրական ազդեցություն ունեցավ պահեստազորայինների զինպատրաստության որակի վրա, այդուհանդերձ, համաշխարհային պատերազմներն ապացուցեցին, որ շատ արագ կորսվում է զինավարժ պահեստազորը, և անհրաժեշտություն էր լինում բանակում չծառայած մարդկանց զորահավաքներ կազմակերպել, որոնց վարժանքներն անցնում էին մարտական գործողություններին զուգահեռ: Շատ էին տուժում անհամեմատ փոքր երկրները, ինչպիսիք էին Շվեցարիան, Ավստրիան, Շվեդիան, Ֆինլանդիան․ դրանք Սառը պատերազմի ժամանակաշրջանում, չնայած հայտարարված չեզոքությանը, հայտնվեցին գերտերությունների արանքում ճզմված վիճակում։ Խաղաղ ժամանակներում այդ երկրները չէին կարող իրենց թույլ տալ բազմաքանակ և լավ հագեցած զինված ուժեր պահել: Մյուս կողմից էլ փոքր բանակը չէր կարող արդյունավետորեն դիմակայել ավելի հզոր երկրներին, ուստի նման երկրները ստիպված էին իրենց համեստ բյուջեների պայմաններում բազմաքանակ և որակյալ պահեստազորային համակարգ ստեղծել՝ գոյատևելու հնարավորություն ստանալու համար: Այս հոդվածում մասնավորապես կուսումնասիրենք մինչ ռուս-ուկրանիական պատերազմի սկիզբը չեզոք երկիր հանդիսացող Ֆինլանդիայի փորձը։ Ֆինլանդիայի Զինված ուժերը ստեղծվել է 1918 թ․-ին, երբ Ռուսական կայսրությունում տեղի ունեցած հեղափոխության հետևանքով Ֆինլանդիան առանձնացավ կայսրությունից: Բոլշևիկյան Ռուսաստանի հետ անհամեմատելի տարածքների և աշխատուժի, ինչպես նաև շուրջ 1000 կմ երկարությամբ սահմանի պայմաններում փոքր Ֆինլանդիայի ղեկավարությունը բոլոր ջանքերը նվիրեց արևելքից եկող սպառնալիքներից պաշտպանվելու նպատակին: Արդեն իսկ մինչև 1920-ականների վերջն ընկած ժամանակահատվածում Ֆինլանդիան, օգտագործելով իր աշխարհագրությունը, հզոր պաշտպանական ամրությունների ցանցի շինարարության միջոցով ապահովագրեց իր պաշտպանությունը և հետագայում ավելի զարգացնելով դրանք՝ պատրաստ էր ԽՍՀՄ-ի դեմ Ձմեռային պատերազմին: Չնայած այդ պատերազմում կրած պարտությանը և որոշ տարածքների ու մարդկային կորուստներին՝ Ֆինլանդիան  ոչ միայն պահպանեց իր անկախությունը, այլ նաև ինքը լուրջ մարդկային և նյութատեխնիկական կորուստներ պատճառեց իրեն տասնյակ անգամներ գերազանցող ագրեսորին (105 օր տևած պատերազմում ԽՍՀՄ-ը տվեց 126000, իսկ Ֆինլանդիան՝ 26000 մարդկային անվերականգնելի կորուստներ): Որպես Երկրորդ համաշխարհայինում պարտված երկիր՝ 1947 թ. Փարիզի Խաղաղության պայմանագրերով սահմանափակվեց Ֆինլանդիայի պաշտպանության ուժերի չափը՝ հասնելով մինչև պաշտպանության նվազագույն կարիքներին: Սահմանափակվել էր նաև խաղաղ պայմաններում զինված ուժերի պահեստազորային քանակը։ Այսպես, զինված ուժերի ընդհանուր թվաքանակը չէր կարող գերազանցել 41,9 հազարը, այդ թվում՝ 34,4 հազար ցամաքային ուժերը, 3 հազար՝ ռազմաօդային ուժերը (60 մարտական ինքնաթիռ) և 4,5 հազար՝ ռազմական նավատորմը (նավատորմի ընդհանուր ջրատարողությունը չպետք է գերազանցեր 10 հազար տոննան): Արգելել էին միջուկային զենքը, ռեակտիվ ռմբակոծիչները, կառավարվող հրթիռները և այլն: Այդ պայմանագրերի որոշ դրույթներ հետագայում փոփոխվեցին: 1963 թ․-ին Ֆինլանդիային թույլատրվեց պաշտպանության նպատակների համար ձեռք բերել կառավարվող հրթիռային սպառազինություն (նավից նավ և երկրից օդ հրթիռներ, ինչպես նաև հակատանկային հրթիռային համակարգեր): Ֆինլանդիայի խորհրդարանը 1990 թվականին չեղյալ հայտարարեց պայմանագրերի այն դրույթները, որոնցով սահմանափակվում էին զինված ուժերի թվաքանակը և արգելք էր դրվում սպառազինությունների ձեռքբերման վրա՝ բացառությամբ միջուկային զենքի (The History of Finland: Lines, Structures, Pivotal Moments. Henrik Meinander):  Սառը պատերազմի ավարտից հետո Ֆինլանդիայի ազգային անվտանգության համակարգի գլխավոր փոփոխությունները հիմնականում ազդեցին երկրի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների վրա: Միևնույն ժամանակ, ազգային անվտանգության համակարգը չենթարկվեց զգալի փոփոխությունների: Զինվորական հրամանատարության մարմինները և տարածքային կառույցները օպտիմալացվեցին, իսկ պատերազմական վիճակի զինված ուժերի ընդհանուր թվաքանակը պահպանվեց համեմատաբար բարձր մակարդակի վրա` 450 հազար մարդ: Համապարփակ տարածքային պաշտպանության համակարգը, ընդհանուր զինակոչը և ինքնիշխան ողջ տարածքի պաշտպանությունը մնացին որպես Ֆինլանդիայի անվտանգային քաղաքականության առանցքային բաղադրիչներ: Ֆինլանդիան, չունենալով մեծ ռեսուրսներ, սակայն ունենալով միավորման ազատության մեծ փորձ և ժողովրդավարական կառավարման ավանդույթներ, անվտանգային հարցերը, մասնավորապես պահեստազորի պատրաստությունը արտապատվիրակեց հասարակական միավորումներին (Ֆինլանդիայում արհմիութենական կազմակերպությունների, հասարակական կազմակերպությունների և այլ հասարակական միավորումների դերը՝ պետական ինստիտուտների կայացման հարցերում)։ Պահեստազորի պատրաստությամբ զբաղվում է Ֆինլանդիայի Ազգային պաշտպանության ուսուցման ասոցիացիան (National Defence Training Association of Finland-MPK): Ասոցիացիայի գործունեությունն ուղղված է հասարակության մեջ պաշտպանության նկատմամբ ճիշտ վերաբերմունքի ձևավորմանը, ինչպես նաև պաշտպանության հետ կապված գիտելիքների և հմտությունների տարածմանը։ Սա ոչ պետական կազմակերպություն է, որ գործում է 1993 թվականից, ունի տարածաշրջանային և տեղական մասնաճյուղեր, շուրջ 60 մշտական ​​աշխատող եւ 2000 գրանցված կամավոր հրահանգիչներ։ Ամեն տարի ասոցիացիայի շրջանակում շուրջ 50 000 մարդու մասնակցությամբ անցկացվում են դասընթացներ։ Ասոցիացիան սերտորեն համագործակցում է զինված ուժերի հետ, որոնց հետ համակարգում է կամավորական գործունեությունը երկրի պաշտպանության համար։ Այն նաև իրականացնում է կրթական լրացուցիչ գործունեություն («Հորիզոններ», հեղինակ՝ Հրաչյա Արզումանյան)։  Ֆինլանդիայի ազգային անվտանգության զարգացման համակարգը մինչ օրս չի ենթարկվել զգալի փոփոխությունների: Երկրի պաշտպանության ուժերի ռեզերվը 6 միլիոնից պակաս բնակչության պայմաններում կազմում է Ֆինլանդիայի մոտ 900,000 քաղաքացի: Անմիջապես պատերազմի պահին Ֆինլանդիայի պաշտպանության ուժերի կազմում են 280,000 զինվոր։ Ուժերն ըստ անհրաժեշտության կարող են համալրվել:  Ֆինլանդիայի զինված ուժերը համապարփակ անվտանգության համակարգում Ֆինլանդիայի զինված ուժերը համալրվում են ըստ Զինապարտության մասին օրենքի: Զինակոչային տարիքը 18-ից 30 տարեկանն է, իսկ ծառայության ժամկետը՝ 6, 9 և 12 ամիս՝ կախված զինվորական մասնագիտությունից: Պահեստազորի սպաները, սերժանտները և տեխնիկական մասնագետները 12-ամսյա վարժանք են անցնում:  Մասնագիտացված ուսուցում պահանջող որոշակի այլ կատեգորիաների համար ծառայության ժամկետը 9 ամիս է, իսկ մնացած կատեգորիաների դեպքում, որոնց բաժին է ընկնում ընդհանուր անձնակազմի մոտ կեսը, ծառայությունը 6 ամիս է։ Յուրաքանչյուր տարի զինված ուժերում հիմնական զինվորական պատրաստություն է անցնում մոտ 20-21 հազար նորակոչիկ, որոնք ռազմական պատրաստությունը անցնում են վերը նշված հասարակական միավորման միջոցով: 18-60 տարեկան բոլոր առողջ տղամարդիկ ենթակա են զինակոչի Ֆինլանդիայի բանակ: Կանայք նույնպես կարող են ծառայել, եթե նրանք ցանկանում են և պիտանի են ծառայության համար: Երիտասարդները, տղամարդիկ կարող են ձեռնպահ մնալ կանոնավոր ծառայությունից հարգելի պատճառներով  և քաղաքացիական ծառայության անցնել՝ լրիվ դրույքով աշխատելով հիվանդանոցներում, ծերանոցներում և սոցիալական տարբեր ծառայություններում: Նման ծառայության ժամկետն ավելի երկար է՝ 400 օր:  Այնուամենայնիվ, այլընտրանքային ծառայություն ընտրած անձանց թիվը ցածր է, քանի որ Ֆինլանդիայում զինվորական ծառայությունը հեղինակավոր գործ է համարվում, և ենթադրվում է, որ դա «յուրաքանչյուր իսկական տղամարդու պարտքն ու պարտականությունն է»:  Զինվորական ծառայությունը այնքան հեղինակավոր է, որ զինակոչի ժամանակ քննություններին մասնակցում է զինակոչի տարիքի անձանց ավելի քան 98%-ը, այդ թվում՝ արտերկրում բնակվող քաղաքացիները: Ֆինլանդիայի տղամարդկանց մինչև 10%-ը սովորաբար համարվում է ծառայության համար ոչ պիտանի, սակայն առողջական խնդիրներ ունեցողները, ցանկության դեպքում, կարող են ծառայել օժանդակ զորամասերում: Բանակից խուսափելու դեպքերը հազվադեպ են: Ֆինլանդիայի հասարակության մեջ ամոթալի է համարվում խոստովանել, որ բանակում չեն ծառայել: Այս փաստը կարող է կարիերայի խնդիրներ առաջացնել նույնիսկ բանկային աշխատողի, գիտնականի կամ քաղաքական գործունեության համար: Կանոնավոր բանակում ծառայելուց հետո բոլոր զինծառայողները համալրում են պահեստազորի շարքերը: Ի տարբերություն Ավստրիայի և Շվեյցարիայի՝ ֆիննական պահեստազորայինն իր տանը զենք կամ հանդերձանք չի պահում:  Համաձայն գործող կանոնների՝ զորահավաքի դեպքում պահեստազորայինն իր հետ բերում է միայն փաստաթղթերը և սմարթֆոնը, իսկ մնացածը պետությունն է ապահովում։ Տարածքային պաշտպանության համակարգը  Համապարփակ անվտանգության համակարգի մեկ այլ բաղադրիչ էլ ֆիննական զինված ուժերի տարածքային զորքերն են, որոնք կազմված են տեղական պաշտպանության զորքերից և օժանդակ զորամասերից: Տարածքային պաշտպանության կազմավորումները պետք է գործեն իրենց պատասխանատվության տակ գտնվող տարածքում և ապահովեն կանոնավոր զորամասերի և խմբավորումների բացազատման կամ այլ գործողություններ: Դրանց խնդիրն է պաշտպանել խոշոր բնակավայրերը, տրանսպորտային հանգույցները, օդանավակայանները, նավահանգիստները, ռազմական, պետական և արդյունաբերական կարևոր օբյեկտները և թիկունքում հետ մղել օդային ու ծովային հարվածները: Տարածքային պաշտպանության զորքերը՝ որպես ստորաբաժանումներ, հանդես են գալիս գումարտակների, վաշտերի կամ բրիգադների տեսքով: Ենթադրվում է, որ դրանք կարող են իրականացնել նաև պարտիզանական գործողություններ։ Կանոնավոր բանակի հետ համատեղ գործելու դեպքում տարածքային պաշտպանության ստորաբաժանումները մտնում են դրանց կազմի մեջ: Կան նաև այսպես կոչված օժանդակ զորամասեր (խմբեր), որոնք ապահովում են բանակի լոգիստիկան։ Դրանց մեջ են մտնում ռազմական աջակցության, նյութատեխնիկական ապահովման, ռազմական ոստիկանության և երկաթուղային զորքերը: Այս զորամասերը համալրված են համապատասխան մասնագետներով և զինվորական ծառայության համար սահմանափակ պիտանիությամբ կամ քաղաքացիական ծառայության մեջ գտնվող անձանցով: Վերջաբանի փոխարեն Ըստ Ֆինլանդիայի համապարփակ պաշտպանության դոկտրինի՝ բոլոր քաղաքացիները պարտավոր են աջակցել զինված ուժերին: NDTAF-ի ստեղծման նպատակը քաղաքացիական բնակչությանը հնարավոր ռազմական իրավիճակներին նախապատրաստելն է: Դա անկախ քաղաքացիական միություն է, որը սերտորեն համագործակցում է պաշտպանության նախարարության հետ և նպատակ ունի աջակցելու զինպատրաստության գործին: NDTAF-ը հիմնադրման օրվանից Ֆինլանդիայի շուրջ 700 հազար քաղաքացիների է վերապատրաստել: Այն կանոնավոր վերապատրաստման դասընթացներ է կազմակերպում 15 և ավելի տարեկան քաղաքացիական անձանց համար: NDTAF-ը ռազմական ուսուցման մի քանի ուղղություններ է առաջարկում՝ ընդհանուր զինպատրաստություն, մասնագիտական ուսուցում և հրամանատարական դասընթացներ: Միության գործունեությունը կարգավորվում է առանձին օրենքով, որտեղ նշվում է, որ NDTAF-ը կամավոր զինպատրաստություն է առաջարկում և Ֆինլանդիայի քաղաքացիներին տեղեկացնում է ազգային պաշտպանությանն իրենց պոտենցիալ մասնակցության մասին:  Միության մեջ կանանց դերը կարևոր է։ Նրանք վերապատրաստվում են տղամարդկանց հետ հավասար պայմաններում: NDTAF-ը մասնաճյուղեր ունի Ֆինլանդիայի բոլոր վարչական շրջաններում: Դրա մեջ նաև բազմաթիվ կազմակերպություններ են մտնում, ինչպիսիք են Որսորդների միությունը կամ Կանանց պաշտպանության լիգան, որոնք նույնպես գիտեն, թե պատերազմի դեպքում ինչ պետք է անել: Միությունը ղեկավարում են բանակի պահեստազորի սպաները, ովքեր էլ կազմում են ռազմական ուսուցման պլանը: Ֆինլանդիայի պաշտպանության նախարարությունը, որը համակարգում է NDTAF-ի գործունեությունը, Միությանը շենքային տարածքներ, վարժանքների դաշտեր, սարքավորումներ, զենք ու զինամթերք է տրամադրվում Հելսինկիի Սանտահամինա ռազմակայանում։ Այսպիսով, չնայած այն հանգամանքին, որ Ֆինլանդիան մինչև 2023թ․-ը չեզոքություն էր պահպանում, ընդհանուր զորակոչի և զորահավաքին պատրաստ բազմաթիվ ռեսուրսների հիման վրա համապարփակ տարածքային անվտանգության համակարգը շարունակում էր արդիական մնալ (The Finnish Defence Forces' Front Page - Puolustusvoimat - The Finnish Defence Forces, Foreign Military Review 2021): Նարեկ Ներսիսյան
20:33 - 02 մայիսի, 2023
ԱՄՆ-ն և Ֆինլանդիան պաշտպանական համագործակցության պայմանագիր են նախապատրաստում |azatutyun.am|

ԱՄՆ-ն և Ֆինլանդիան պաշտպանական համագործակցության պայմանագիր են նախապատրաստում |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ-ն և Ֆինլանդիան երկկողմ պայմանագիր են նախապատրաստում պաշտպանական համագործակցության մասին: Այդ փաստաթուղթը մասնավորապես թույլ կտա ԱՄՆ-ին իր ռազմական բազաները տեղակայել Ֆինլանդիայում։ Պայմանագիրը չի տարածվի միջուկային զենքի վրա։ Helsingin Sanomat թերթի փոխանցմամբ՝ Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Միքայել Անթելը նշել է, որ պայմանագրի տեքստը գրեթե պատրաստ է, այն մեկ անգամ վերանայվել է։ Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ի ներկայությունը կամրապնդի Ֆինլանդիայի պաշտպանական ներուժը։ Համաձայնագիրը թույլ կտա ամերիկյան զորքերին մնալ Ֆինլանդիայում, պահեստավորել ռազմական տեխնիկա և նյութեր և, հնարավոր է, ներդրումներ կատարել ենթակառուցվածքներում ԱՄՆ Կոնգրեսի կողմից Պենտագոնին տրամադրված միջոցներով: Ֆինլանդիայի և ԱՄՆ-ի միջև պաշտոնական մակարդակով բանակցությունները կշարունակվեն մինչև հաջորդ տարի, ինչից հետո համաձայնագրի նախագիծը կանցնի խորհրդարան։ Այժմ Միացյալ Նահանգները պաշտպանության ոլորտում համագործակցության համանման բանակցություններ է վարում Շվեդիայի և Դանիայի հետ։ ԱՄՆ-ն նման պայմանագիր է կնքել Նորվեգիայի հետ 2021 թվականին՝ նորվեգական Րյուգե օդանավակայանի բազայում տեղակայված են ԱՄՆ ռազմաօդային ուժերը։ Ապրիլի 4-ին Ֆինլանդիան պաշտոնապես դարձավ ՆԱՏՕ-ի 31-րդ անդամը։ Նրա հետ միասին 2022 թվականի մայիսին ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ էր ներկայացրել նաև Շվեդիան, որի մուտքը դաշինք դեռ չի հաստատվել Թուրքիայի և Հունգարիայի հակազդեցության պատճառով։
12:03 - 02 մայիսի, 2023
ԱՄՆ-ն ակնկալում է, որ Շվեդիան ՆԱՏՕ-ին կմիանա մինչև հուլիս. Բլինքեն |tert.am|

ԱՄՆ-ն ակնկալում է, որ Շվեդիան ՆԱՏՕ-ին կմիանա մինչև հուլիս. Բլինքեն |tert.am|

<ditert.am: v class="inner-content__left inner-content__left--770 fl"> ԱՄՆ իշխանությունները կարծում են, որ Շվեդիան ՆԱՏՕ-ի անդամ կդառնա մինչ հյուսիսատլանտյան դաշինքի երկրների գագաթնաժողովովը, որը կանցկացվի Վիլնյուսում հուլիսի 11-12-ը։ Այս մասին Euronews-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։«Ես համոզված եմ, որ դա տեղի կունենա, և դա տեղի կունենա շուտով: Ես ակնկալում եմ, որ դա տեղի կունենա մինչև հուլիսին Վիլնյուսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը»,- ասել է Բլինքենը։Նա հիշեցրել է, որ Հունգարիան և Թուրքիան դեռ չեն վավերացրել Շվեդիայի դիմումը։ Նրա խոսքով՝ թուրքական իշխանությունները «օրինական շահեր ունեն», սակայն Ֆինլանդիայի հետ նրանք արդեն «հաջողությամբ աշխատել են»։«Ես ակնկալում եմ, որ նույնը տեղի կունենա Շվեդիայի հետ առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում», - ասել է պետքարտուղարը:Ֆինլանդիան և Շվեդիան ՆԱՏՕ-ին միանալու հայտ են ներկայացրել 2022 թվականի մայիսին՝ Ուկրաինայում ռուսական ռազմական գործողության ֆոնին։ Ֆինլանդիան ստացել է դաշինքի բոլոր երկրների հավանությունը, և ապրիլի 4-ին Բրյուսելում կայացել է ՆԱՏՕ մտնելու արարողությունը։ Թուրքիայի իշխանությունները մի շարք բողոքներ ունեն Շվեդիայի դեմ, այդ թվում՝ ենթադրյալ ահաբեկիչներին արտահանձնելու մերժումը։ Ապրիլին Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը կայցելի Շվեդիա՝ քննարկելու դաշինքին միանալու ծրագրերը։
11:08 - 07 ապրիլի, 2023
ՆԱՏՕ-ն ու անվտանգությունը անհամատեղելի են. Զախարովան կառույցին խորհուրդ է տվել թոշակի անցնել
 |armtimes.com|

ՆԱՏՕ-ն ու անվտանգությունը անհամատեղելի են. Զախարովան կառույցին խորհուրդ է տվել թոշակի անցնել |armtimes.com|

armtimes.com: «ՆԱՏՕ-ի վարքագիծն ավելի ու ավելի ագրեսիվ է դառնում»: Այս մասին հայտարարել է ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Ֆինլանդիան դարձել է Հյուսիսատլանտյան դաշինքի հերթական զոհը։ Երկրի իշխանությունները որոշել են հրաժեշտ տալ երկարաժամկետ չեզոքությանը` այն վերածելով Ռուսաստանին զսպելու ցատկահարթակի, ըստ էության, առաջնագծի։ Եվ ՆԱՏՕ-ն մտադիր չէ դրանով կանգ առնել։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը գնալով հայտարարություններ է անում դաշինքի գլոբալ դերի, պատասխանատվության ավանդական գոտուց՝ Եվրատլանտյանից դուրս գալու անհրաժեշտության մասին։ Ամեն ինչ արվում է աշխարհն էլ ավելի վտանգավոր դարձնելու համար, որպեսզի թույլ չտան ուժի այլընտրանքային կենտրոնների գոյությունը, որոնք կարող են խարխլել Արևմուտքի հեգեմոնիան»,- հայտարարել է Զախարովան։ Դիվանագետն ընդգծել է, թե անվտանգությունն ու ՆԱՏՕ-ն անհամատեղելի բաներ են։ 74 տարում Հյուսիսատլանտյան դաշինքն ավելի ու ավելի ագրեսիվ է դառնում, և ժամանակն է, որ նա հեռանա: Զախարովան այսպես է մեկնաբանել ՆԱՏՕ-ի խորհրդի՝ նախօրեին կայացած ԱԳ նախարարների մակարդակով նիստը, որը համընկել է դաշինքի հիմնադրման 74-ամյակի հետ:
12:25 - 06 ապրիլի, 2023
Ճապոնիան հայտնել է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը զարգացնելու իր մտադրության մասին
 |shantnews.am|

Ճապոնիան հայտնել է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը զարգացնելու իր մտադրության մասին |shantnews.am|

shantnews.am: Ճապոնիայի կառավարությունը մտադիր է շարունակել զարգացնել համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ և ողջունում է Ֆինլանդիայի մուտքը դաշինք, մամուլի ասուլիսում հայտարարել է Նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն։ «Մի իրավիճակում, երբ աշխարհում անվտանգության իրավիճակը գնալով բարդանում է, ընդհանուր սկզբունքներ ունեցող երկրների միջև համագործակցությունն ավելի կարևոր է, քան երբևէ»,- ասել է գլխավոր քարտուղարը։ Մացունոն ընդգծել է, որ Տոկիոն «աջակցում է» ՆԱՏՕ-ին միանալու Ֆինլանդիայի որոշմանը և «ողջունում է անդամակցության գործընթացն ավարտին հասցնելու ջանքերը»։ «Այն ժամանակ, երբ միջազգային հանրությունը գտնվում է պատմական խաչմերուկում, մենք մտադիր ենք շարունակել զարգացնել համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ՝ օրենքի տառի վրա հիմնված ազատ և բաց միջազգային կարգը պահպանելու և ամրապնդելու համար»,- հավելել է նա։ Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Պեկկա Հաավիստոն երեքշաբթի ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին է փոխանցել Հելսինկիի՝ Հյուսիսատլանտյան պայմանագրին միանալու փաստաթուղթը, որը նշանակում է ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության պաշտոնական ընթացակարգի ավարտ։  
11:03 - 05 ապրիլի, 2023
Վաղը Ֆինլանդիան կդառնա ՆԱՏՕ-ի անդամ․ Ստոլտենբերգ
 |azatutyun.am|

Վաղը Ֆինլանդիան կդառնա ՆԱՏՕ-ի անդամ․ Ստոլտենբերգ |azatutyun.am|

azatutyun.am: Ֆինլանդիան երեքշաբթի՝ ապրիլի 4-ին, կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, այսօր Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ «Վաղը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում առաջին անգամ կբարձրացվի Ֆինլանդիայի դրոշը։ Դա լավ նորություն է Ֆինլանդիայի, Հյուսիսային Եվրոպայի պետությունների, մեր ողջ դաշինքի համար», - հայտարարել է Ստոլտենբերգը։ Նրա խոսքով՝ Ֆինլանդիայի անդամակցությունն «ավելի անվտանգ կդարձնի նաև հարևան Շվեդիան»։ Ֆինլանդիայի անդամակցության ճանապարհին վերջին խոչընդոտները հաղթահարվեցին անցած շաբաթավերջին, երբ Թուրքիայի խորհրդարանը վավերացրեց այս երկրի՝ Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցության մասին համաձայնագիրը։ Ի տարբերություն Ֆինլանդիայի, Շվեդիայի անդամակցության հարցում, Անկարայի առարկությունները շարունակում են ուժի մեջ մնալ։
16:08 - 03 ապրիլի, 2023
Ֆինլանդիայի խորհրդարանական ընտրություններում գործող վարչապետ Սաննա Մարինը պարտություն է կրել
 |armenpress.am|

Ֆինլանդիայի խորհրդարանական ընտրություններում գործող վարչապետ Սաննա Մարինը պարտություն է կրել |armenpress.am|

armenpress.am: Ֆինլանդիայում ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով պահպանողական «Ազգային կոալիցիոն» կուսակցությունը՝ Պետերի Օրպոյի գլխավորությամբ, առաջ է անցել գործող վարչապետ Սաննա Մարինի «Սոցիալ-դեմոկրատական» կուսակցությունից: Այս մասին հաղորդում է BBC-ին: Հաղորդվում է, որ Պետերի Օրպոյի կուսակցությունը ստացել է ձայների 20,8 %-ը՝ չնչին տարբերությամբ առաջ անցնելով նաև Ռիիկա Պուրայի գլխավորած «Իրական ֆիններ» աջ կուսակցությունից, որը ստացել է ձայների 20,1 %-ը: Սաննա Մարինի կուսակցությունը ստացել է ձայների 19,9 %-ը: Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինն ընդունել է ընտրություններում իր պարտությունը և շնորհավորել իր մրցակիցներին: Ռիիկա Պուրան նույնպես շնորհավորել է «Ազգային կոալիցիոն» կուսակցությանը հաղթանակի կապակցությամբ, նաև արձանագրել, որ այս ընտրությունների արդյունքները լավագույնն էին «Իրական ֆիններ»-ի ողջ պատմության ընթացքում: 37-ամյա Սաննա Մարինը աշխարհի ամենաերիտասարդ առաջնորդն էր, երբ 2019 թ.-ին՝ 34 տարեկանում, դարձավ Ֆինլանդիայի վարչապետ: Նա գլխավորում էր կոալիցիա՝ կազմված հինգ կուսակցություններից, որոնց բոլորի առաջնորդները կանայք էին: Այս ընտրությունների արդյունքներով պետք է կառավարություն կազմեն պահպանողականները: Եթե դա նրանց հաջողվի, ապա Ֆինլանդիայի հաջորդ վարչապետը կդառնա 53-ամյա Պետերի Օրպոն: Ըստ Ֆինլանդիայի օրենսդրության՝ խմբակցությունը 200-տեղանոց խորհրդարանում պետք է ունենա առնվազն 100 մանդատ: Պետերի Օրպոն կա՛մ պետք է կոալիցիա կազմի Ռիիկա Պուրայի, կա՛մ Սաննա Մարինի կուսակցության հետ:
10:35 - 03 ապրիլի, 2023
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը մտադիր է մինչև հուլիս հասնել դաշինքին Շվեդիայի անդամակցությանը
 |armenpress.am|

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը մտադիր է մինչև հուլիս հասնել դաշինքին Շվեդիայի անդամակցությանը |armenpress.am|

armenpress.am: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը մտադիր է դաշինքին Շվեդիայի անդամակցությանը հասնել մինչև հուլիս, երբ Վիլնյուսում տեղի կունենա կազմակերպության գագաթնաժողովը։ Այդ մասին հաղորդում է POLITICO թերթում հրապարակված հարցազրույցը: «Իմ նպատակը նախկինի նման այն է, որ Թուրքիայում ընտրություններից հետո (խմբ.՝ մայիսին), բայց մինչև Վիլնյուսի գագաթնաժողովը, մենք կարողանանք վավերացնել նաև Շվեդիայի անդամակցությունը», - ասել է նա։ Քաղաքական գործիչը, սակայն, չի պարզաբանել՝ արդյոք դրա համար հարկավոր է, որ Թուրքիայում կառավարությունը փոխվի: POLITICO-ն նշում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իշխանությունը շատ տարիների ընթացքում առաջին անգամ սպառնալիքի տակ է հայտնվել: Ստոլտենբերգը շեշտել է, որ վերջնական որոշումը պետք է կայացնի Թուրքիան: Հունգարիան ևս առայժմ չի հաստատել Շվեդիայի անդամակցությունը, սակայն գործընթացի հիմնական խոչընդոտն է հանդիսանում Թուրքիան: Անկարայի և Ստոկհոլմի հարաբերությունները բարդացել են Շվեդիայում Ղուրանի այրման հետ կապված միջադեպի պատճառով: Ըստ Ստոլտենբերգի՝ Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունից հետո Եվրամիության բնակչության 96%-ը կապրի ՆԱՏՕ-ի երկրներում։ Հիշեցնենք, որ Թուրքիայի խորհրդարանը միաձայն վավերացրել է Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին։ Այսպիսով՝ ՌԴ-ի՝ Ուկրաինա ներխուժման հետևանքով 2022թ. հուլիսի 5-ին մեկնարկած ընթացակարգերը հասան վերջնակետին՝ Ֆինլանդիան ՆԱՏՕ-ի անդամ է։ ՆԱՏՕ-ին միանալու համար ընթացակարգեր է սկսել նաև Շվեդիան, սակայն վերջինիս անդամակցությունը չի վավերացրել 2 երկիր՝ Հունգարիան և Թուրքիան։
13:52 - 31 մարտի, 2023
Ֆինլանդիայի նախագահը հայտարարել է, որ սպասում են Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն |shantnews.am|

Ֆինլանդիայի նախագահը հայտարարել է, որ սպասում են Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն |shantnews.am|

shantnews.am: Ֆինլանդիայի նախագահ և վարչապետ Սաուլի Նիինիստոն և Սաննա Մարինն ասել են, որ սպասում են Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն։ Ուրբաթ գիշեր ՆԱՏՕ-ի 30 երկրներից վերջինը՝ Թուրքիան, վավերացրել է դաշինքին Ֆինլանդիայի անդամակցության արձանագրությունը։ «ՆԱՏՕ-ի բոլոր 30 անդամները վավերացրել են Ֆինլանդիայի անդամակցությունը: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանցից յուրաքանչյուրին վստահության և աջակցության համար: Ֆինլանդիան կլինի ուժեղ և ունակ դաշնակից, որը հավատարիմ է Դաշինքի անվտանգությանը: Ֆինլանդիան այժմ պատրաստ է միանալ ՆԱՏՕ-ին: Մենք անհամբեր սպասում ենք ողջունելու Շվեդիային, որը կմիանա մեզ որքան հնարավոր է շուտ»,- գրել է Նինիստյոն Twitter-ում։ «Ֆինլանդիայի դիմումն արդեն վավերացվել է բոլոր անդամ երկրների կողմից, և Ֆինլանդիան կդառնա ՆԱՏՕ-ի անդամ: Շնորհակալություն բոլոր երկրներին գործընթացի ընթացքում աջակցության համար: Որպես դաշնակիցներ մենք ստանում և ապահովում ենք անվտանգությունը: Մենք պաշտպանում ենք միմյանց: Ֆինլանդիան այժմ և ապագայում աջակցում է Շվեդիային և աջակցում է երկրի անդամակցության դիմումին», – գրել է Սաննա Մարինը թվիթերում։ Ֆինլանդիան և Շվեդիան, Ուկրաինայում ռուսական հատուկ ռազմական գործողության ֆոնին, հեռացան երկար տարիների ռազմական չեզոքությունից և 2022 թվականի մայիսի 17-ին դիմեցին ՆԱՏՕ-ին։ 2023 թվականի սկզբին ՆԱՏՕ-ի 30 երկրներից 28-ը հաստատել են երկու հայտերը, սակայն Հունգարիան և Թուրքիան ցանկանում էին շվեդական հայտը դիտարկել ֆիննականից առանձին։
11:00 - 31 մարտի, 2023
Թուրքիան, Շվեդիան և Ֆինլանդիան այսօր Բրյուսելում կքննարկեն ՆԱՏՕ-ին Սկանդինավյան երկրների անդամակցության հարցը

 |factor.am|

Թուրքիան, Շվեդիան և Ֆինլանդիան այսօր Բրյուսելում կքննարկեն ՆԱՏՕ-ին Սկանդինավյան երկրների անդամակցության հարցը |factor.am|

factor.am: Բրյուսելում այսօր տեղի կունենա ՆԱՏՕ-ին Ստոկոլմի և Հելսինկիի անդամակցության վերաբերյալ Թուրքիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի պատվիրակությունների եռակողմ հանդիպումը, գրում է almayadeen-ը։ Թուրքիան և Հունգարիան մնում են ՆԱՏՕ-ի միակ անդամները, որոնք դեռևս չեն վավերացրել Սկանդինավյան երկրների հայտերը։ Ստոկհոլմում թուրքական ղեկավարության դեմ ցույցերը և Ղուրանի այրումը յուղ լցրեցին կրակի վրա՝ է՛լ ավելի խորացնելով խզումն ու լարվածությունը Թուրքիայի և Շվեդիայի միջև:  Անկարան դատապարտեց միջադեպը և հայտարարեց, որ չի աջակցի Շվեդիային ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում՝ դադարեցնելով բանակցությունները, մինչդեռ Ֆինլանդիայի նկատմամբ Անկարայի դիրքորոշումը կարող է տարբեր լինել, եթե այդ երկիրը միայնակ դիմի դաշինքին անդամակցության հարցով։ Բացի այդ, Անկարան երկու երկրներից պահանջում է արտահանձնել «քուրդ ահաբեկիչներին»։ Թուրքիայի կոշտ դիրքորոշումը փոքր-ինչ մեղմացավ փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժերից հետո։ Փետրվարի վերջին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարեց, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ պայմանավորվել են վերսկսել բանակցությունները։
17:09 - 09 մարտի, 2023