Օլաֆ Շոլց

Օլաֆ Շոլցը Գերմանիայի կալնցլերն է։ Այդ պաշտոնը զբաղեցնում է 2021 թվականից։

Ուկրաինան չի կարող անդամակցել ՆԱՏՕ-ին, քանի դեռ այդ երկրի տարածքում պատերազմական գործողություններ են ընթանում. Օլաֆ Շոլց |hetq.am|

Ուկրաինան չի կարող անդամակցել ՆԱՏՕ-ին, քանի դեռ այդ երկրի տարածքում պատերազմական գործողություններ են ընթանում. Օլաֆ Շոլց |hetq.am|

hetq.am: Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը պնդում է, որ Ուկրաինան չի կարող դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, քանի դեռ այդ երկրի տարածքում ռազմական գործողություններ են ընթանում, և չի կարգավորվել հակամարտությունը։ «Մի բան միանգամայն պարզ է և դա գիտի Ուկրաինան ու դա ասվել է բազմիցս։ Պատերազմի ժամանակ ընդհանրապես չի կարող լինել մեր Դաշինքին անդամակցություն։ Անդամակցության պայման է հանդիսանում չլուծված սահմանային հակամարտությունների բացակայությունը»,- գերմանական ARD հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Շոլցը։ Միևնույն ժամանակ նա նշել է, որ Գերմանիան դասվում է այն երկրների շարքին, որոնք իրենց պարտավոր են զգում մշակելու անվտանգության երաշխիքներ Ուկրաինայի համար՝ հակամարտության ավարտից հետո ընկած ժամանակահատվածի մասով։ «Եվ այդ հարցով մենք շատ ակտիվ բանակցություններ ենք վարում Ուկրաինայի հետ գրեթե պատերազմի հենց սկզբից»,- ասել է Գերմանիայի կանցլերը՝ նշելով, որ դրանց մասնակցում են նաև Գերմանիայի մյուս դաշնակիցները, ընդ որում` ոչ միայն Միացյալ Նահանգները։    ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ, որը կկայանա հուլիսի 11-12-ը Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում, Կիևը ակտիվացրել է Հյուսիսատլանտյան դաշինքին իր անդամակցության վերաբերյալ հռետորաբանությունը։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան և նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը այս թեմայով ամենօրյա բանակցություններ են վարում ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ։ Երմակը հայտարարել է, որ Կիևը հույս ունի արդեն այս գագաթնաժողովին Դաշինքից ստանալ հեշտացված ընթացակարգով ՆԱՏՕ-ին անդամակցության հրավեր։
09:43 - 03 հուլիսի, 2023
Պուտինն ակնհայտորեն ցանկանում է կուլ տալ որոշ հարևան տարածքներ՝ Ուկրաինան և Բելառուսը. Շոլց
 |tert.am|

Պուտինն ակնհայտորեն ցանկանում է կուլ տալ որոշ հարևան տարածքներ՝ Ուկրաինան և Բելառուսը. Շոլց |tert.am|

tert.am: Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն անհրաժեշտ է համարում քննարկել Ուկրաինայի անվտանգության երաշխիքները։ Կառավարության մամուլի ասուլիսում նա նշել է, որ Բեռլինը երկար ժամանակ այդ մասին խոսում է իր ամենակարևոր դաշնակիցների հետ։ Խոսքը նաև պատերազմն ավարտվելուց հետո անվտանգություն ապահովելու պատրաստ լինելու մասին է, ասել է Շոլցը: Գերմանիայի կանցլերը DW-ի հարցին ի պատասխան ընդգծել է, որ խոսքը չի կարող լինել «պատերազմն ինչ-որ կերպ սառեցնելու և ռուսական ագրեսիվ արշավանքը օրինականացնելու մասին», ինչպես առաջարկում են որոշները։ Շոլցն Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը շրջադարձային է անվանել, քանի որ, նրա կարծիքով, Եվրոպայում դրա մեկնարկով չեղյալ է համարվել այն ըմբռնումը, որ սահմանները չպետք է ուժով փոփոխվեն։ «Իսկ ՌԴ նախագահն ակնհայտորեն ցանկանում է կուլ տալ որոշ հարևան տարածքներ. նա նման ծրագիր ունի Ուկրաինայի համար, և, միանգամայն ակնհայտորեն, դա նաև նրա ծրագիրն է Բելառուսի համար»,- վստահ է Գերմանիայի կառավարության ղեկավարը։ «Այդ պատճառով շատ կարևոր է, որ մենք աջակցենք Ուկրաինային, այդ իսկ պատճառով կարևոր է, որ մենք շատ կոնկրետ խոսակցություն ունենանք անվտանգության երաշխիքների մասին: Եվ այդ պատճառով կարևոր է հստակ լինել, որ մենք կաջակցենք Ուկրաինային այնքան ժամանակ, քանի դեռ նա դրա կարիքն ունի: Մենք չենք համաձայնի պարտադրված խաղաղությանը, Ռուսաստանը պետք է դուրս բերի իր զորքերը», - ասել է Շոլցը: 
10:15 - 15 հունիսի, 2023
Միշելի, Շոլցի և Ստոլտենբերգի արձագանքը Կախովկա ՀԷԿ-ի ամբարտակի պայթեցման վերաբերյալ |factor.am|

Միշելի, Շոլցի և Ստոլտենբերգի արձագանքը Կախովկա ՀԷԿ-ի ամբարտակի պայթեցման վերաբերյալ |factor.am|

factor.am: Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը թվիթերյան իր էջում գրել է, որ Ռուսաստանն է պատասխանատու Կախովկա հիդրոէլեկտրակայանի ավերման համար, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։ «Ցնցված եմ Կախովկա ՀԷԿ-ի ամբարտակի վրա աննախադեպ հարձակումից։ Քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացումն ակնհայտորեն ռազմական հանցագործություն է, և մենք պատասխանատվության կենթարկենք Ռուսաստանին և նրա խամաճիկներին»,- գրել է նա։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ևս անդրադարձել է ՀԷԿ-ի ավերմանը։ «Կախովկայում ամբարտակի ոչնչացումը վտանգի տակ է դնում հազարավոր խաղաղ բնակիչների և լուրջ վնաս է հասցնում շրջակա միջավայրին: Սա վրդովվեցնող գործողություն է, որը ևս մեկ անգամ ցույց է տալիս Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմի դաժանությունը»,- նշել է Ստոլտենբերգը։ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն էլ նշել է, որ ամբարտակի ոչնչացումը դարձել է հակամարտության «նոր հարթություն», որը, սակայն, «համապատասխանում է Պուտինի՝ այս պատերազմը վարելու ձևին»։ «Սա բազմաթիվ հանցագործություններից մեկն է, որը մենք տեսել ենք Ուկրաինայում, և որոնք իրականացվել են ռուս զինվորականների կողմից։ Որպես պատերազմի վարման այս մեթոդի մի մաս՝ միշտ հարվածներ են հասցվել քաղաքացիական թիրախներին, քաղաքներին, գյուղերին, հիվանդանոցներին, դպրոցներին և ենթակառուցվածքներին: Եվ հիմա հայտնվել է նոր հարթություն, բայց այն համապատասխանում է նրա հետ, թե ինչպես է Պուտինը վարում այս պատերազմը»,- ասել է Շոլցը WDR հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ Հիշեցնենք, որ Խերսոնի շրջանի Կախովսկայա ՀԷԿ-ում պայթյուն է տեղի ունեցել։ Ուկրաինան և Ռուսաստանը միմյանց են մեղադրում։
15:37 - 06 հունիսի, 2023
Եվրոպական առաջնորդներն ընդգծել են ԼՂ հայերի իրավունքների և անվտանգության երաշխիքների ներդրման կարևորությունը. Ելիսեյան պալատ |1lurer.am|

Եվրոպական առաջնորդներն ընդգծել են ԼՂ հայերի իրավունքների և անվտանգության երաշխիքների ներդրման կարևորությունը. Ելիսեյան պալատ |1lurer.am|

1lurer.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ բանակցություններ են անցկացրել հունիսի 1-ին Քիշնևում: Հանդիպման արդյունքներով Ելիսեյան պալատը հայտարարություն է տարածել, որում ասված է. «ՀՀ վարչապետը և Ադրբեջանի նախագահը վերահաստատել են 2022 թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում ձևակերպված իրենց պարտավորությունները՝ Ալմա Աթայի հռչակագրով որոշված սահմանների պահպանման վերաբերյալ: Նրանք վերահաստատել են Հայաստանի ու Ադրբեջանի տարածքային ամբողջականության փոխադարձ հարգումը: Եվրոպական առաջնորդները Հայաստանին ու Ադրբեջանին կոչ են արել պահպանել իրենց բոլոր պարտավորությունները, մասնավորապես՝ ռազմագերիների շուտափույթ ազատ արձակման վերաբերյալ: Նրանք նաև ընդգծել են Եվրամիության դիտորդական առաքելության կարևորությունը՝ ի նպաստ Հայաստանի։ Եվրոպական առաջնորդները նաև մատնանշել են ԼՂ հայերի իրավունքների և անվտանգության երաշխիքների ներդրման կարևորությունը։ Ֆրանսիայի նախագահը հատուկ ընդգծել է ցանկացած թշնամական հռետորաբանությունից հրաժարվելու և ի նպաստ տարածաշրջանի ողջ բնակչության՝ խաղաղության վերականգնման ուղղությամբ ջանքերի շարունակման կարևորությունը»:
09:33 - 02 հունիսի, 2023
Քիշևնում մեկնարկել է Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն-Շոլց հնգակողմ հանդիպումը
 |armenpress.am|

Քիշևնում մեկնարկել է Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն-Շոլց հնգակողմ հանդիպումը |armenpress.am|

armenpress.am: Քիշնևում ընթանում է հնգակողմ հանդիպումը՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ: Հանդիպումն անցկացվում է Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովի շրջանակներում: Ավելի վաղ գագաթնաժողովի բացման արարողությանը լրագրողների հետ ճեպազրույցում ԵԽ նախագահ Շառլ Միշելը հույս էր հայտնել,որ հնգակողմ հանդիպմանը Հայաստանն ու Ադրբեջանը կհաստատեն հարաբերությունները կարգավորելու ընդհանուր քաղաքական կամքը: Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ վերջին հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ կայացել է Մոսկվայում, մայիսի 25-ին: Դրանից առաջ՝ մայիսի 14-ին Բրյուսելում էր տեղի ունեցել եռակողմ հանդիպում՝ ԵԽ նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ: Այդ հանդիպումից հետո ԵԽ նախագահը հանդես էր եկել հայտարարությամբ՝ տեղեկացնելով, որ  Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները վերահաստատել են իրենց հավատարմությունը 1991 թվականի Ամլաթիի հռչակագրին և Հայաստանի (29,800 քառակուսի կիլոմետր) և Ադրբեջանի (86,600 քառակուսի կիլոմետր) համապատասխան տարածքային ամբողջականությանը:
18:19 - 01 հունիսի, 2023
Առաջընթացի մասին ամերիկյան կողմն է խոսել, պետք է իրենց ուղղել այդ հարցը․ Արմեն Գրիգորյան |news.am|

Առաջընթացի մասին ամերիկյան կողմն է խոսել, պետք է իրենց ուղղել այդ հարցը․ Արմեն Գրիգորյան |news.am|

news.am: Բարձր մակարդակով հանդիպում է լինելու Բրյուսելում, այնուհետեւ այդ հանդիպումը շարունակվելու է Քիշնեւում, որին միանալու են նաեւ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը եւ Գերմանիայի կանցլեր Շոլցը: Այս մասին այսօր՝ մայիսի 9-ին, «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում նշեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով մայիսի 14-ին Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Ալիեւ հանդիպմանը: «Կարծում եմ՝ կփորձենք աշխատել այն ուղղությամբ, որպեսզի հնարավորինս մոտարկենք մոտեցումները  եւ առաջ շարժվենք»,-ասաց նա: Դիտարկմանը, որ ամերիկյան կողմը խոսել է Վաշինգտոնում կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցություններում առաջընթացի մասին, ի՞նչ առաջընթացի մասին է խոսքը, ԱԽ քարտուղարն ասաց. «Առաջընթացի մասին ամերիկյան կողմն է խոսել եւ պետք է իրենց ուղղել այդ հարցը: Մամլո հաղորդագրությունում հայկական կողմը նշել է, որ կան տարաձայնություններ եւ աշխատելու ենք այդ տարաձայնությունների շուրջ լուծումներ փնտրել»:
11:29 - 09 մայիսի, 2023
Ադամ Շիֆն ԱՄՆ առևտրի նախարարից բացատրություն է պահանջում Ադրբեջանին ամերիկյան հրացանների վաճառքը քննարկելու վերաբերյալ

 |armenpress.am|

Ադամ Շիֆն ԱՄՆ առևտրի նախարարից բացատրություն է պահանջում Ադրբեջանին ամերիկյան հրացանների վաճառքը քննարկելու վերաբերյալ |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը Կոնգրեսի իր գործընկերներին կոչ է անում միանալ իրեն՝ պահանջելով, որ Առևտրի նախարարությունը բացատրի, թե ինչու է քննարկում Ադրբեջանին ամերիկյան գերհզոր հրացանների վաճառքը՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանն արդեն ավելի քան 125 օր շրջափակման մեջ է պահում Արցախը և շարունակում հարձակումները Հայաստանի վրա: Այս մասին հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը՝ իր աջակցությունը հայտնելով ԱՄՆ Կոնգրեսի բոլոր անդամներին, որոնք դեմ են Ադրբեջանին զենքի վաճառքին: Ադամ Շիֆն իր գործընկերներին կոչ է անում համաստորագրել Առևտրի նախարար Ջինա Ռայմոնդոյին ուղղված նամակը, որով «Առևտրի նախարարությունից լրացուցիչ տեղեկություններ կպահանջվեն Ադրբեջանին մահաբեր զենքեր ուղարկելու համար արտահանման լիցենզիաների ցանկացած հարցման կարգավիճակի մասին»: Կոնգրեսական Շիֆը հայտարարել է, որ «Հայաստանի դեմ ուղղված ավելի մահաբեր զենքի արտահանման հաստատումը միայն կհրահրի հակամարտությունը: Շիֆը նաև վկայակոչել է պետքարտուղարության՝ 2022 թ.-ի Մարդու իրավունքների զեկույցը, որում «արժանահավատ տեղեկություններ կան ապօրինի սպանությունների մասին, որոնք ներառում են ադրբեջանական կալանքի տակ գտնվող հայ զինվորների խմբային մահապատիժներ, խոշտանգումներ և դաժան, անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունք՝ անպատժելիության բարձր մակարդակով»: Կոնգրեսի անդամները պետք է մինչև ուրբաթ օրը՝ ապրիլի 21-ը, ստորագրեն նախարար Ռայմոնդոյին ուղղված նամակը: Ամերիկյան հրացանների, այդ թվում՝ հարձակողական և կիսաավտոմատ դիպուկահար զենքի հնարավոր վաճառքի մասին լուրերը տարածվել են փետրվարի 1-ին: Հենց այդ ժամանակ Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը նախարար Ռայմոնդոյին ուղղված նամակում խորը մտահոգություն հայտնեց այդ առնչությամբ: Փետրվարի 13-ին ԱՄՆ առևտրի նախարար Ջինա Ռայմոնդոյին ուղղված նամակում Բաքվին ռազմական օգնություն տրամադրելու առնչությամբ մտահոգություն են հայտնել նաև Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գլխավոր տնօրեն Արամ Համբարյանը և հանձնախմբի Ռոդ Այլանդի մասնաճյուղի նախագահ Սթիվ Էլմասյանը:
11:54 - 19 ապրիլի, 2023
Շոլցը հույս է հայտնել, որ Շվեյցարիան թույլ կտա ռազմամթերք փոխանցել Կիևին |armenpress.am|

Շոլցը հույս է հայտնել, որ Շվեյցարիան թույլ կտա ռազմամթերք փոխանցել Կիևին |armenpress.am|

armenpress.am: Գերմանիան հույս ունի, որ Շվեյցարիայից թույլտվություն կստանա Համադաշնությունում արտադրված ռազմամթերքը, այդ թվում՝ Gepard զենիթային ինքնագնաց կայանքների (ԶԻԿ) համար ռազմամթերքն Ուկրաինային մատակարարելու հարցում: Այս մասին այսօր հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Շվեյցարիայի նախագահ Ալեն Բերսեի հետ Բեռլինում կայացած համատեղ մամուլի ասուլիսում։ «Մենք քննարկեցինք այս հարցի շուրջ տեսակետները: Գիտենք, որ Ուկրաինան աջակցության կարիք ունի, այդ թվում դա վերաբերում է զենքին ու ռազմամթերքին, ուստի Գերմանիան ուղարկել է մի շարք խնդրանքներ՝ իրավիճակը բարելավելու և Ուկրաինայի կարիքները բավարարելու նպատակով»,- նրա խոսքերը փոխանցում է ТАСС-ը։ Շոլցը նշել է, որ իրենք ակտիվորեն հետևում են Շվեյցարիայում ընթացող քննարկումներին, և հույս է հայտնել, որ ինչ-որ բան կփոխվի: Քանի որ Շվեյցարիայի չեզոքություն է պահպանել, այդ երկրից զենք և ռազմամթերք գնած պետությունները պարտավորություն են ստանձնել դրանք չմատակարարել հակամարտությունների գոտիներ։ Այդ իսկ պատճառով Շվեյցարիայում արտադրված զենքը կամ ռազմամթերքը Կիևին տալու համար անհրաժեշտ է ստանալ այդ երկրի իշխանությունների թույլտվությունը։ Դա վերաբերում է, մասնավորապես, Gepard ԶԻԿ-ի արկերին:
17:43 - 18 ապրիլի, 2023
Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը պետք է տեղի ունենա որքան հնարավոր է շուտ. Շոլց
 |armenpress.am|

Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը պետք է տեղի ունենա որքան հնարավոր է շուտ. Շոլց |armenpress.am|

armenpress.am: Գերմանիան պատրաստ է իր աջակցությունը ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակում երկարաժամկետ ու իրագործելի լուծում գտնելու ուղղությամբ՝ ի բարօրություն տեղի բնակիչների: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ ասուլիսի ժամանակ արված հայտարարությունը։ «Մեր համատեղ նպատակը պետք է լինի այս հակամարտության համար երկարաժամկետ և իրագործելի լուծում գտնելն՝ ի բարօրություն Լեռնային Ղարաբաղի մարդկանց»,- ասել է նա և հավելել, որ հակամարտության խաղաղ կարգավորումը պետք է հիմնված լինի Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման վրա։ Խոսելով Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելության (EUMA) տեղակայման մասին ՝ Գերմանիայի կառավարության ղեկավարը նկատել է, որ Բեռլինը աջակցում է դրան և ապահովում առաքելության ղեկավարումը: Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը, ինչպես ամփոփել է Գերմանիայի կանցլերը, պետք է տեղի ունենա որքան հնարավոր է շուտ:
20:57 - 14 մարտի, 2023
Բայդենն ու Շոլցը պատրաստակամություն են հայտնել շարունակել պատժամիջոցների քաղաքականությունը Ռուսաստանի դեմ |1lurer.am|

Բայդենն ու Շոլցը պատրաստակամություն են հայտնել շարունակել պատժամիջոցների քաղաքականությունը Ռուսաստանի դեմ |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Սպիտակ տանը կայացած բանակցությունների ժամանակ պատրաստակամություն են հայտնել շարունակել պատժամիջոցների քաղաքականությունը Ռուսաստանի դեմ այնքան, որքան անհրաժեշտ է: Այս մասին ասված է ԱՄՆ նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ: «ԱՄՆ և Գերմանիայի ղեկավարները քննարկել են Ուկրաինային անվտանգության, հումանիտար, տնտեսական և քաղաքական օգնության ապահովման ընթացիկ ջանքերը և Ուկրաինայի ժողովրդի հետ գլոբալ համերաշխության պահպանման կարևորությունը»,- հայտնել են Սպիտակ տնից: Բայդենն ու Շոլցը նաև վերահաստատել են Միացյալ Նահանգների և Գերմանիայի միջև ամուր երկկողմ հարաբերությունները, մտքեր են փոխանակել այլ գլոբալ հարցերի շուրջ։
13:12 - 04 մարտի, 2023
Արցախի նախագահը ողջունել է Գերմանիայի կանցլերի հայտարարությունը

Արցախի նախագահը ողջունել է Գերմանիայի կանցլերի հայտարարությունը

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը անդրադարձել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի նախօրեի հայտարարությանը․  «Մենք ողջունում ենք Օլաֆ Շոլցի հայտարարությունը, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով՝ տարածքային ամբողջականության և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հավասար սկզբունքների հիման վրա։ Կարգավորումն անհնար է առանց մեր հիմնարար, կոլեկտիվ իրավունքները լիովին հաշվի առնելու»,- թվիթերյան իր էջում գրել է  Հարությունյանը։  Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 2-ին, Օլաֆ Շոլցը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել էր․ «Անհրաժեշտ է հասնել խաղաղ հանգուցալուծման, Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինչպես նաև ԼՂ-ի քաղաքացիների ինքնորոշման իրավունքի տեսանկյունից: Ընդ որում, այս բոլոր սկզբունքները հավասարազոր են»,-հայտարարել էր Գերմանիայի կանցլերը։
11:59 - 03 մարտի, 2023
Պետք է հասնել խաղաղ հանգուցալուծման նաև ԼՂ քաղաքացիների ինքնորոշման իրավունքի տեսանկյունից. Շոլց
 |armenpress.am|

Պետք է հասնել խաղաղ հանգուցալուծման նաև ԼՂ քաղաքացիների ինքնորոշման իրավունքի տեսանկյունից. Շոլց |armenpress.am|

armenpress.am:  Գերմանիան մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին անկայուն և ԼՂ-ում գնալով սրվող հումանիտար իրավիճակով: Գերմանիան կարևորում է խաղաղ հանգուցալուծման հասնելը՝ Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինչպես նաև ԼՂ-ի քաղաքացիների ինքնորոշման իրավունքի տեսանկյունից: Այս մասին հայտարարեց Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո համատեղ ասուլիսում: Շոլցը հայտնեց, որ ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը երկկողմ հարաբերությունների խորացման վերաբերյալ մտքեր են փոխանակվել: Նա նշեց այն հանգամանքը, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համապարփակ ռեֆորմների գործընթաց է սկսել Հայաստանում: Գերմանիան ցանկանում է այս ճանապարհին շարունակել օգնել Հայաստանին՝ իր հնարավորությունների շրջանակում: Շոլցը կարևոր համարեց, որ նախորդ տարի Գերմանիան սկսել է Հայաստանի հետ զարգացման ոլորտում համագործակցությունը: Շոլցը կարևորեց նաև այն, որ Հայաստանն ու Ադրբեջանը քայլ առ քայլ գնան երկարաժամկետ լուծման: ՀՀ վարչապետը Շոլցին է ներկայացրել ԼՂ-ում վերջին զարգացումները: «Մենք մտահոգված ենք Հայաստանի և Ադրբեջանի սահմանին անկայուն և ԼՂ-ում գնալով սրվող հումանիտար իրավիճակով: Ստատուս քվոն չի կարող շարունակվել, և պետք է երկարաժամկետ լուծման հանգել՝ ի բարօրություն մարդկանց: Այս տեսանկյունից անհրաժեշտ է հասնել խաղաղ հանգուցալուծման, Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինչպես նաև ԼՂ-ի քաղաքացիների ինքնորոշման իրավունքի տեսանկյունից: Ընդ որում, այս բոլոր սկզբունքները հավասարազոր են»,-ասաց կանցլերը: Գերմանիան աջակցում է ԵԽ նախագահ Շառլ Միշելի միջնորդական ջանքերին: Շոլցն ընդգծեց, որ Գերմանիան դա արել է՝ նաև ԵՄ քաղաքացիական առաքելության կազմում գերմանական անձնակազմ ուղարկելով: Ընդ որում, այդ առաքելությունը ղեկավարելու է գերմանացի դաշնային ոստիկան: Շոլցը կոնֆլիկտի լուծման համար քաջալերող քայլ համարեց Փաշինյանի և Ալիևի՝ Պրահայում ու Մյունխենում մտքերի փոխանակումը: Անդրադառնալով հարցին ու դիտարկմանը, որ Ադրբեջանը չի կատարում անգամ Հաագայի դատարանի որոշումն՝ ապահովելու Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը՝ Շոլցը վերահաստատեց. «Մենք ինքնորոշման իրավունքի, նաև տարածքային ամբողջականությա սկզբունքի կողմնակիցն ենք»: Նա կարևորեց տարածաշրջանում անվտանգության բարելավումը: Շոլցն ու Փաշինյանը խոսել են նաև երկրների տնտեսական հարաբերությունների մասին: Գերմանիայի կանցլերը վարչապետ Փաշինյանին քաջալերել է շարունակել կոռուպցիայի դեմ իր պայքարը: Շոլցը նաև շնորհակալություն հայտնեց ՀՀ վարչապետին Գերմանիա այցի համար:
19:04 - 02 մարտի, 2023