Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետություններ

Կրեմլը չի բացառում, որ Դոնբասում գերեվարված ամերիկացիները կարող են մահապատժի դատապարտվել

Կրեմլը չի բացառում, որ Դոնբասում գերեվարված ամերիկացիները կարող են մահապատժի դատապարտվել

Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ չի կարող նշել ԱՄՆ երկու քաղաքացիների գտնվելու վայրը, որոնք գերեվարվել են Դոնբասի ռազմական գործողությունների գոտում, քանի որ այդպիսի տեղեկություններ չունի։ Նա հավելել է նաև, որ ամերիկացիներին կարող են մահապատժի դատապարտել, գրում է «Ինտերֆաքսը»։ «Խոսքը վարձկանների մասին է, որոնք սպառնացել են մեր ռուսաստանցի զինծառայողների կյանքին։ Եվ ոչ միայն մեր, այլև ԴԺՀ և ԼԺՀ զինծառայողների։ Հետևաբար, նրանք մեղադրվում են դրա համար՝ վարձկանության», - ասել է Պեսկովը։ Նրա խոսքով՝ «նրանց վրա ոչ մի կերպ չի կարող և չի տարածվում Ժնևի կոնվենցիան»։ Այն հարցին, թե արդյո՞ք այդ երկու ամերիկացիներին մահապատիժ է սպառնում, ՌԴ նախագահի մամուլի խոսնակը պատասխանել է․ «Այո, մենք ոչինչ չենք կարող բացառել, քանի որ դա դատարանի որոշումն է, և երբեք դա չենք մեկնաբանում, առավել ևս իրավունք չունենք միջամտելու դատարանի որոշմանը»։ Ավելի վաղ ինքնահռչակ ԴԺՀ ուժային կառույցներում «Ինտերֆաքսի» աղբյուրը հայտնել էր, որ Դոնբասում գերեվարված ամերիկացիները Դոնեցկի մեկուսարանում են։   Նորա Վանյան
16:27 - 21 հունիսի, 2022
Ուկրաինան Դոնբասում օրական մինչև 1000 զոհ և վիրավոր ունի. Զելենսկու խորհրդական
 |tert.am|

Ուկրաինան Դոնբասում օրական մինչև 1000 զոհ և վիրավոր ունի. Զելենսկու խորհրդական |tert.am|

tert.am: Մինչև 1000 ուկրաինացի զինվոր ամեն օր սպանվում և վիրավորվում է արևելյան Ուկրաինայի Դոնբասի շրջանում, նրանցից միջինը 200-500-ը զոհվում է, մյուսները՝ վիրավորվում, ամերիկյան Axios պորտալին ասել է Ուկրաինայի իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան։Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հունիսի 1-ին ասել էր, որ օրական 60-100 ուկրաինացի զինվոր է սպանվում, քանի որ Ռուսաստանը ուժեղացրել է Դոնբասի հարձակումը: Վերջին երկու շաբաթվա ընթացքում այդ թիվը զգալիորեն աճել է, ըստ Դավիթ Արախամիայի, որը ղեկավարում է Ուկրաինայի բանակցությունները Ռուսաստանի հետ և Զելենսկու մերձավոր խորհրդականներից մեկն է։Ուկրաինան բանակ է հավաքագրել մեկ միլիոն մարդ և ունի ևս երկու միլիոն հավաքագրելու հնարավորություն, ասել է Արախամիան, ուստի այն ունի ռեսուրսներ, որպեսզի շարունակի պայքարը Դոնբասում, որտեղ Ռուսաստանը աստիճանաբար տարածքներ է նվաճում: Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում
10:20 - 16 հունիսի, 2022
ՌԴ-ն պատրաստ է լսել Լոնդոնի դիրքորոշումը ԴԺՀ-ում մահապատժի դատապարտվածների վերաբերյալ․ Պեսկով

ՌԴ-ն պատրաստ է լսել Լոնդոնի դիրքորոշումը ԴԺՀ-ում մահապատժի դատապարտվածների վերաբերյալ․ Պեսկով

Բրիտանական իշխանությունը Ռուսաստանին չի դիմել ԴԺՀ-ում մահապատժի դատապարտված երկու բրիտանացիների հարցով, քանի որ ՌԴ-ն կապ չունի կայացված վճռի հետ, կարծում է Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։ Նա հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ կլինի լսել Մեծ Բրտանիայի իշխանության դիրքորոշումն այս հարցում, հայտնում է «Կոմրսանտը»։ «Պետք է դիմել այն երկրին, որը կայացրել է վճիռը, դա Ռուսաստանը չէ։ Իհարկե, ամեն ինչ կախված է Լոնդոնի դիմելուց։ Եվ ես վստահ եմ, որ ռուսական կողմը  պատրաստ կլինի լսել նրան»,— ասել է Պեսկովը։ Հունիսի 9-ին ինքնահռչակ ԴԺՀ դատարանը մահապատժի է դատապարտել Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ Շոն Փիներին և Էյդեն Ասլինին, ինչպես նաև Մարոկկոյի քաղաքացի Բրահիմ Սաադունին, որոնք Ուկրաինայի կողմից մասնակցել են պատերազմին։ Նրանք մեղավոր են ճանաչվել «վարձկանության, իշխանության բռնազավթման, մի խումբ անձանց կողմից հանցագործության կատարման և ահաբեկչական գործունեություն իրականացնելու նպատակով պատրաստություն անցնելու» համար։ Ինչպես նշել է Մեծ Բրիտանիայի վարչապետի աշխատակազմը, բրիտանական կողմը մահապատժի ենթարկվածներին ազատ արձակելու շուրջ բանակցությունների հարցում նախապատվությունը տալիս է Ուկրաինային, այլ ոչ թե Ռուսաստանին, որի հետ Մեծ Բրիտանիան «կանոնավոր փոխգործակցություն չունի»։ Այսօր Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Լիզ Թրասը հայտարարել է, որ անելու է հնարավոր ամեն ինչ, որպեսզի թագավորության քաղաքացիները խուսափեն գնդակահարությունից։   Նորա Վանյան  
15:47 - 14 հունիսի, 2022
ԴԺՀ ղեկավարը հայտարարել է, որ դատապարտված օտարերկրացիներին ներում շնորհելու հիմքեր չկան

ԴԺՀ ղեկավարը հայտարարել է, որ դատապարտված օտարերկրացիներին ներում շնորհելու հիմքեր չկան

Ինքնահռչակ ԴԺՀ ղեկավար Դենիս Պուշիլինն այսօր լրագրողներին հայտարարել է, որ մահապատժի դատապարտված օտարերկրացիներին ներում շնորհելու հիմքեր չի տեսնում, հայտնում է ՏԱՍՍ-ը։ «Նախևառաջ, ես պետք է առաջնորդվեմ այն դատական վճռով, որը կայացվել է։ Դատելով այն հոդվածներից, այն իրավախախտումների բնույթից, որոնք նրանք կատարել են, ես հիմքեր, նախադրյալներ չեմ տեսնում, որ ներման մասին այդպիսի որոշմամբ հանդես գամ», - ասել է Պուշիլինը։ ԴԺՀ Գերագույն դատարանը հունիսի 9-ին մահապատժի էր դատապարտել երեք օտարերկրացիների, որոնք պատերազմին մասնակցել են Ուկրաինայի կողմից։ Դատարանն այդպիսի վճիռ էր կայացրել Մեծ Բրիտանիայի երկու քաղաքացիներ 48-ամյա Շոն Փիների և 28-ամյա Էյդեն Էսլինի, ինչպես նաև Մարոկկոյի 21-ամյա քաղաքացի Բրահիմ Սաադունի դեմ։ Մահապատիժը պետք է իրականացվի գնդակահարման միջոցով։ Բոլոր երեքը մեղադրվում էին ԴԺՀ Քրեական օրենսգրքի «Իշխանության բռնազավթում կամ իշխանության բռնի պահպանում» և «Վարձկանություն» հոդվածներով։ Դատապարտվածների փաստաբաններից մեկն ասել էր, որ, ըստ ամենայնի, օտարերկրացիները ԴԺՀ ղեկավար Դենիս Պուշիլինին կխնդրեն ներում շնորհել իրենց։   Նորա Վանյան  
16:11 - 12 հունիսի, 2022
Ուկրաինայի կողմից պատերազմին մասնակցած երկու բրիտանացիներին և մարոկկացուն ԴԺՀ-ում մահապատժի են դատապարտել

Ուկրաինայի կողմից պատերազմին մասնակցած երկու բրիտանացիներին և մարոկկացուն ԴԺՀ-ում մահապատժի են դատապարտել

Ինքնահռչակ ԴԺՀ Գերագույն դատարանը հունիսի 9-ին մահապատժի է դատապարտել երեք օտարերկրացիների, որոնք կռվել են Ուկրաինայի կողմից։ Դատարանն այսպիսի վճիռ է կայացրել Մեծ Բրիտանիայի երկու քաղաքացիներ 48-ամյա Շոն Փիների և նրա ընկեր 28-ամյա Էյդեն Էսլինի, ինչպես նաև Մարոկկոյի 21-ամյա քաղաքացի Բրահիմ Սաադունի դեմ։ Մահապատիժը պետք է ի կատար ածվի գնդակահարման միջոցով, գրում է Meduza-ն։ Բոլոր երեքը մեղադրվում էին ԴԺՀ Քրեական օրենսգրքի «Իշխանության բռնազավթում կամ իշխանության բռնի պահպանում» և «Վարձկանություն» հոդվածներով։ Ինչպես հայտնել է դատարանում նախագահող Ալեքսանդր Նիկուլինը, դատապարտյալները խոստովանել են մեղքը մեղադրանքի բոլոր կետերով։ Նրանք մեկ ամիս ունեն՝ դատարանի վճիռը բողոքարկելու համար։ Երեքն էլ մտադիր են բողոքարկել այն։ Դատապարտվածների փաստաբաններից մեկը՝ Պավել Կոսովանն, ասել է, որ, ըստ ամենայնի, օտարերկրացիները ԴԺՀ ղեկավար Դենիս Պուշիլինին կխնդրեն ներում շնորհել իրենց։ Դատապարտյալները դեռևս պատերազմից առաջ պայմանագիր էին կնքել Ուկրաինայի Զինված ուժերի հետ։ Ինչպես հայտնել է «Մեդիազոնան», Էդեն Էսլինն ու Շոն Փիներն ուկրաինական բանակում ծառայության են անցել 2018 թ-ին, Բրահիմ Սաադունը՝ 2021-ին։ Երեքն էլ ծառայել են Ուկրաինայի Զինված ուժերի Մարիուպոլի ծովային հետևակի 36-րդ բրիգադում։ Հայտնի է, որ երկու բրիտանացիներն ամուսնացել են Ուկրաինայում, իսկ մարոկկացին ծառայությունից առաջ սովորել է Կիևի բուհերից մեկում։ Էսլինն ու Փիներն ապրիլի կեսերին գերի են հանձնվել Մարիուպոլում, Սաադունը՝ մարտի 12-ին Վոլնովախայում, որը գտնվում է Մարիուպոլի և Դոնեցկի միջև։ ԴԺՀ-ում դատում են ևս մեկ օտարերկրացու՝ բրիտանացի Էնդրյու Հիլին։ Նրա գործով վճռի մասին չի հաղորդվել։ Սա մահապատժի առաջին վճիռն է ԴԺՀ-ում, որը կայացվել է Ուկրաինայի Զինված ուժերի զինծառայողների գործով։ Ուկրաինան հետաքննում է դատավճեռները, որոնք կայացրել է «կեղծ դատարանը», հայտարարել է Ուկրաինայի գլխավոր դատախազ Իրինա Վենեդիկտովան։ Նրա խոսքով՝ բոլոր երեք զինծառայողները, Ժնևի կոնվենցիայի համաձայն, «կոմբատանտների իմունիտետ ունեն և, որպես ռազմագերի, չեն կարող պատասխանատվության ենթարկվել ռազմական գործողություններին անմիջականորեն մասնակցելու համար»։ Մեծ Բրիտանիայի իշխանությունը հայտարարել է, որ Էսլինն ու Փիները չպետք է դատական հետապնդման ենթարկվեն, քանի որ ռազմագերի են։  «Մենք անընդհատ խոսում ենք այն մասին, որ ռազմագերիները չպետք է օգտագործվեն քաղաքական նպատակներով», — ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի պաշտոնական ներկայացուցիչը։ Մեծ Բրիտանիայի արգործնախարար Լիզ Թրասն ասել է, որ «դա կեղծ դատավճիռ է, որը բացարձակ ոչ մի լեգիտիմություն չունի»։ Մեծ Բրիտանիայի կառավարության հայտարարությունում ասված է, որ երկիրը «շարունակելու է աշխատել Ուկրաինայի իշխանության հետ՝ փորձելով հասնել Բրիտանիայի բոլոր քաղաքացիներին ազատ արձակելուն, որոնք ծառայում են Ուկրաինայի Զինված ուժերում»։ ԱՄՆ-ն Ռուսաստանին և նրա «խամաճիկներին» կոչ է արել հարգել միջազգային հումանիտար իրավունքը։ Այսպիսի հայտարարություն է արել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ ՄԱԿ գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը կազմակերպության անունից կոչ է արել, «որ ռազմական գործողությունների բոլոր ձերբակալված մասնակիցները միջազգային պաշտպանություն ստանան, և որ նրանց հետ վարվեն՝ Ժնևի կոնվենցիայի համաձայն»։ Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը ԴԺՀ դատարանի վճիռը խեղկատակություն է անվանել, որը խախտում է ռազմագերիների հետ վարվելակերպի մասին Ժնևի կոնվենցիան։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով դատավճիռը, ասել է, որ այն կայացվել է ԴԺՀ օրենսդրության հիման վրա։ «Հանցագործությունները, որոնց մասին գնում է խոսքը, կատարվել են ԴԺՀ տարածքում։ Մնացածն արդեն, երևի թե, շահարկումների առարկա է։ Ես չէի միջամտի Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության իրավապահ և դատական համակարգերի գործերին», - ասել է նա։ ԴԺՀ-ում օտարերկրացիների գործով դատավճիռը կայացվել է այն բանից մի քանի շաբաթ անց, երբ Ուկրաինայում առաջին անգամ դատել են ռուսաստանցի զինվորականին՝ ներխուժման ժամանակ կատարած հանցագործությունների համար։ Մայիսի 23-ին ռուսաստանցի սպա Վադիմ Շիշիմարինը դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ ռազմական հանցագործության՝ խաղաղ բնակչի սպանության համար։ Նորա Վանյան
17:44 - 10 հունիսի, 2022
Կասկած չկա, որ Խերսոնը, Դոնեցկը, Լուգանսկն ու Զապորոժիեն կմտնեն Ռուսաստանի կազմ. «Եդինայա Ռոսիա» |tert.am|

Կասկած չկա, որ Խերսոնը, Դոնեցկը, Լուգանսկն ու Զապորոժիեն կմտնեն Ռուսաստանի կազմ. «Եդինայա Ռոսիա» |tert.am|

tert.am: Խերսոնի շրջանը, ինչպես նաև Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների ազատագրված տարածքները կդառնան Ռուսաստանի մաս։ Բացի այդ, հանրաքվեի արդյունքներով Զապորոժիեի շրջանը ևս կարող է դառնալ Ռուսաստանի Դաշնության սուբյեկտ, հայտարարել է իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության գործադիր խորհրդի քարտուղար Անդրեյ Տուրչակը։ «Որոշումը պետք է կայացնեն իրենք՝ բնակիչները, և ես վստահ եմ, որ նրանք կընդունեն այդ որոշումը, հետևաբար, ես կասկած չունեմ, որ այս տարածաշրջանը կլինի Ռուսաստանի Դաշնության կազմում, մարդիկ ցանկանում են պաշտպանություն, կայունություն, որպեսզի վերջապես, նրանց դեմ  Արևմուտքի կողմից օրինականացված բանդերական ահաբեկչությունից հետո, երկար սպասված և հարատև խաղաղություն գա»,- Տուրչակի խոսքերն է մեջբերում radiosputnik.ria.ru-ն։ Նրա խոսքով, «ոչ ոք ընդհանրապես չի կասկածում», որ ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի տարածքները ինտեգրվելու են Ռուսաստանին։ 
11:52 - 01 հունիսի, 2022
ՌԴ Պն-ն հայտարարել է Պոպասնայա քաղաքի մոտ ուկրաինական պաշտպանության ճեղքման մասին

ՌԴ Պն-ն հայտարարել է Պոպասնայա քաղաքի մոտ ուկրաինական պաշտպանության ճեղքման մասին

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն այսօր առավոտյան կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ «ԼԺՀ ժողովրդական միլիցիայի ստորաբաժանումները ՌԴ Զինված ուժերի աջակցությամբ ճեղքել են հակառակորդի խորապես էշելոնավորված պաշտպանությունն ու դուրս եկել Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության վարչական սահման», հայտնում է Meduza-ն։ Ճեղքումն, ինչպես պարզ է դառնում ՌԴ ՊՆ հայտարարությունից, տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ավարտվել է «Պոպասնայա բնակավայրի մաքրումն ազգայնականներից»։ Ուկրաինական կողմը մայիսի 8-ի առավոտյան հայտարարել էր, որ ուկրաինացի զինվորականները լքել են Պոպասնայան։ «Նահանջել են դեպի նախապես պատրաստված դիրքեր», - հայտարարել էր Լուգանսկի շրջանային պետական վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայը։ Պոպասնայայի վագոնավերանորոգման գործարանից՝ Պոպասնայայի վերջին կետից, որը մինչև վերջերս պահում էին ուկրաինական ուժերը, մինչև Լուգանսկի շրջանի վարչական սահման 6-10 կմ է։ Ուկրաինական կողմը այդ հեռավորության վրա հակառակորդի առաջխաղացման մասին չի հաղորդել։ Իսկ այսօր Գայդայն ասել է․ «Դե հա, իհարկե։ ․․․Այս անգամ նրանք իրենց պատրանքներում դուրս են եկել Լուգանսկի շրջանի վարչական սահման՝ Պոպասնայայի մոտ։ Մարս էլ են թռչել և գրավել են այն»։   Նորա Վանյան
16:35 - 10 մայիսի, 2022
Մարիուպոլից դուրս են բերվել Այվազովսկու և Կուինջիի նկարները

Մարիուպոլից դուրս են բերվել Այվազովսկու և Կուինջիի նկարները

Հովհաննես Այվազովսկու և Արխիպ Կուինջիի մի քանի նկարներ ժամանակավորապես դուրս են բերվել Մարիուպոլի գեղարվեստի  պատկերասրահից՝ ապահովելու համար դրանց պահպանությունը։ Դրանք տեղափոխվել են Դոնեցկի գավառագիտական թանգարան։ Այս մասին այսօր ՏԱՍՍ-ին հայտնել է Դոնեցկի գավառագիտական թանգարանի գլխավոր տնօրեն Մարինա Մաքսիմչուկը՝ նշելով, որ Մարիուպոլի գավառագիտական թանգարանից դուրս է բերվել նաև 820 նախահեղափոխական գիրք։ «Նկարները դուրս ենք բերել [Մարիուպոլի] գեղարվեստի թանգարանից։ Այնտեղ Կուինջիի և Այվազովսկու մի քանի նկարներ կան՝ Կուինջիի «Աշուն։ Ղրիմ», «Կարմիր մայրամուտ» նկարները, վերջինիս արժեքը կարող է հասնել մինչև մեկ ու կես միլիոն դոլարի, նաև նրա «Էլբրուս կամ Կովկասյան լեռներ»։ Բացի դրանից՝ Այվազովսկու մեկ նկար, որի անվանումը նշված չէ», - ասել է Մաքսիմչուկը։   Նորա Վանյան
17:24 - 29 ապրիլի, 2022
Պուտինը Գուտերեշի հետ խոսել է ինքնորոշման իրավունքի խնդրից |factor.am|

Պուտինը Գուտերեշի հետ խոսել է ինքնորոշման իրավունքի խնդրից |factor.am|

factor.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հանդիպման ժամանակ Կոսովոյի օրինակով անդրադարձել է ինքնորոշման իրավունքի խնդրին, գրում է ՏԱՍՍ-ը։ «Ես շատ լավ ծանոթ եմ, անձամբ կարդացել եմ Արդարադատության միջազգային դատարանի բոլոր փաստաթղթերը Կոսովոյի իրավիճակի վերաբերյալ, շատ լավ հիշում եմ որոշումը <…>, որտեղ գրված է, որ ինքնորոշման իրավունքի իրացման ժամանակ որևէ պետության այս կամ այն տարածք պարտավոր չէ իր ինքնիշխանության հռչակման թույլտվության համար դիմել երկրի կենտրոնական իշխանություններին»,- ասել է ՌԴ ղեկավարը։ «Դրա նմանողությամբ՝ Դոնբասի հանրապետությունները նույն իրավունքն ունեին հայտարարելու իրենց ինքնիշխանության մասին, որովհետև ստեղծվել է նախադեպ»,- հայտարարել է ՌԴ նախագահը։ «Ուրեմն համաձա՞յն եք դրա հետ»,- հարցրել է Պուտինը։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն արձագանքել է՝ ասելով, որ կազմակերպությունը «չի ճանաչում Կոսովոն»։ «Սակայն ՄԱԿ-ի միջազգային դատարանը ճանաչել է», – հակադարձել է Ռուսաստանի ղեկավարը՝ պնդելով, որ եթե այս նախադեպը ստեղծվել է, Դոնբասի հանրապետությունները ևս կարող էին նույնը անել»:
08:43 - 27 ապրիլի, 2022
Պատերազմ Ուկրաինայում․ թարմացվող

Պատերազմ Ուկրաինայում․ թարմացվող

14:49- ԱՄՆ-ն կարծում է, որ Ուկրաինան կարող է հաղթել Ռուսաստանի դեմ պատերազմում «ճիշտ տեխնիկայով և ճիշտ աջակցությամբ», երկուշաբթի լրագրողներին ասել է պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը, գրում է CNN-ը: 14։8- Ռուսաստանի Զինված ուժերն ու Դոնեցկի ժողովրդական հանրապետության կազմավորումները 2022 թ-ի ապրիլի 25-ին (Մոսկվայի ժամանակով) 14:00-ին միակողմանի կարգով դադարեցնում են ցանկացած ռազմական գործողություններ, ստորաբաժանումները հետ են քաշվում անվտանգ հեռավորության վրա և ապահովում են նշված կարգավիճակ ունեցող քաղաքացիների ելքը նրանց իսկ ընտրած ցանկացած ուղղությամբ։ [Ռուսաստանի Պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի ղեկավար Միխայիլ Միզինցև] 12։48- ԱՄՆ-ի պետքարտուղար էնթոնի Բլինքենն ապրիլի 25-ին հայտարարել է, որ Կիեւում Միացյալ Նահանգների դեսպանությունը կարող է աշխատանքը վերսկսել առաջիկա «երկու շաբաթներին»: «Այն, ինչ վերաբերում է դեսպանությանը, ապա հաջորդ շաբաթվանից մեր դիվանագետները կվերադառնան Ուկրաինա, այնուհետեւ մենք կսկսենք Կիեւում դեսպանությունը բացելու հարցի քննարկման գործընթացը»,-Ուկրաինա այցից հետո Բլինքենը լրագրողներին ասել է Լեհաստանում: Ճեպազրույցի հեռարձակումն իրականացրել է NBC News ալիքը: 10։54- Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը հաստատել է, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը կիրակի օրը Կիևում հանդիպել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, միայն երբ երկու պաշտոնյաները լքել են Ուկրաինան։ 10։01- Մոսկվան նոտա է հղել Վաշինգտոնին՝ պահանջելով դադարեցնել զենքի մատակարարումը Կիև, «Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը։ «800 միլիոն դոլար, այս... չափով զենք կմատակարարվի Կիևին Վաշինգտոնից, սա հսկայական թիվ է, դա չի նպաստում դիվանագիտական լուծում գտնելուն, իրավիճակի հանգուցալուծմանը։ Մենք նոտա փոխանցե՞լ ենք՝ այո, մենք ընդգծել ենք իրավիճակի անընդունելիությունը, երբ ԱՄՆ-ն զենք է մատակարարում Ուկրաինային, մենք պահանջել ենք դադարեցնել այդ գործելակերպը»,- ասել է դիվանագետը։ 24.042022 19։22- Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը հայտնել է, որ այսօր չի հաջողվել հումանիտար միջանցք բացել Մարիուպոլից, քանի որ Ռուսաստանը չի երաշխավորել հրադադարի ռեժիմի պահպանումը։ Ըստ նրա՝ ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը պետք է այս հարցը բարձրացնի Ռուսաստան կատարելիք այցի ժամանակ։ 18:33- Bank of America-ն՝ ԱՄՆ խոշորագույն բանկերից մեկը, փակել է Հյուսթոնում և Նյու Յորքում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունների բանկային հաշիվները: Այս մասին, ինչպես փոխանցում է Meduza-ն, հայտնել է Վաշինգտոնում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը։ 17:33- Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ հեռախոսազրույց եմ ունեցել։ Պուտինի հետ նրա բանակցությունների նախաշեմին ընդգծել եմ Մարիուպոլից, մասնավորապես՝ «Ազովստալից», քաղաքացիական անձանց անհապաղ տարհանման և արգելափակված զինվորականների անհապաղ փոխանակման անհրաժեշտությունը: Քննարկել ենք բանակցային գործընթացի ընթացքը, Թուրքիայի և մյուս երկրների հետ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համաձայնեցումը։ Անդրադարձել ենք Ուկրաինայի պաշտպանունակության, ինչպես նաև գլոբալ պարենային անվտանգության հետ կապված հարցերին, որը վտանգված է Սև ծովում նավարկության արգելափակման պատճառով: [Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի] 15։21- Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը Ռուսաստանին առաջարկել է երեք քայլ ձեռնարկել շրջափակման մեջ գտնվող Մարիուպոլի հարցում․ Զատկի առնչությամբ իրական հրադադար հաստատել, քաղաքացիական անձանց համար անհապաղ միջանցք բացել, համաձայնել բանակցությունների հատուկ փուլ անցկացնել՝ զինվորականներին փոխանակելու կամ նրանց քաղաքից դուրս բերելու համար, գրում է liga.net-ը։ 23․04․2022 19։44- Ուկրաինական կողմի հաղորդմամբ՝ ռուսական զորքերը շաբաթ օրը հրթիռային հարվածներ են հասցրել Օդեսա քաղաքին։ Ուկրաինայի «Հարավ» հակաօդային պաշտպանության օպերատիվ հրամանատարությունը հայտարարել է, որ Կասպից ծովից արձակվել է առնվազն չորս թեւավոր հրթիռ։  16:44- ԱՄՆ-ը սադրանքներ է նախապատրաստում՝ ռուսական կողմին քիմիական, կենսաբանական կամ մարտավարական միջուկային զենք կիրառելու մեջ մեղադրելու համար։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ ԶՈՒ ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ Իգոր Կիրիլովի հայտարարությունը։ |armenpress.am| 12։31- ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշը ապրիլի 28-ին կայցելի Ուկրաինա։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին ասված է Գուտերիշի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։ «Գլխավոր քարտուղարը հաջորդ շաբաթ կայցելի Ուկրաինա: Նա աշխատանքային հանդիպում կունենա արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ, իսկ ապրիլի 28-ին նրան կընդունի նախագահ Վլադիմիր Զելենսկին»,- ասվում է հաղորդագրությունում։  22․04․2022 22։25- Ուկրաինայի քաղաքների լայնածավալ հրետակոծությունն առաջացրել է փախստականների ամենամեծ հոսքը դեպի Եվրոպա Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր. 5․1 միլիոն մարդ լքել է Ուկրաինան փետրվարի 24-ին Ռուսաստանի ռազմական գործողության մեկնարկից հետո։ Այս մասին են վկայում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի նոր տվյալները։ Մեկնածների 90 տոկոսը կանայք և երեխաներ են, զինվորական տարիքի տղամարդկանց թույլ չեն տալիս լքել երկիրը։ Բացի այդ, 7․7 միլիոն մարդ համարվում է ներքին տեղահանված, այսինքն՝ նրանք մնացել են երկրում, սակայն ստիպված են եղել լքել սեփական տներ։ Փախստականների մեծ մասը մեկնել է Լեհաստան (ավելի քան 2․8 մլն), Ռումինիա (ավելի քան 769 հազար) և Մոլդովա (ավելի քան 430 հազար)։ UNHCR-ը նշում է, որ շատերն այս երկրներից ավելի հեռու՝ դեպի Արևմուտք են գնացել: 21։40- ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կընդունի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, ով ապրիլի 26-ին կժամանի Մոսկվա։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Երեքշաբթի օրը՝ ապրիլի 26-ին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կժամանի Մոսկվա՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների նպատակով, նրան կընդունի նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը»,- ասել է Կրեմլի խոսնակը։ 21։19- Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայտարարել է, որ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հետ հունիսին նախատեսված հանդիպումը չի կայանա։ Ենթադրվում էր, որ հոգևոր առաջնորդները կարող էին հանդիպել հունիսի 14-ին Երուսաղեմում։ Սակայն Հռոմի պապն արգենտինական La Nacion-ին տված հարցազրույցում ասել է, որ Վատիկանի դիվանագետները հասկացրել են, թե նման հանդիպումը չափազանց վիճելի կլինի այս իրավիճակում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը: Ռուս ուղղափառ եկեղեցու արտաքին եկեղեցական հարաբերությունների բաժնի ղեկավար Մետրոպոլիտ Իլարիոնը նույնպես հաստատել է, որ հանդիպումը հետաձգվել է։ Նրա խոսքով՝ «չափազանց շատ դժվարություններ կառաջանային հենց հիմա այն նախապատրաստելու համար»։ 19։28- Ռուսաստանի համար անընդունելի է վերջնագրերի լեզուն, և նա չի հանդուրժի այն Ուկրաինայի կողմից, «Կոմերսանտի» փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Գիտեք՝ մենք ոչ մի վերջնագիր չենք հանդուրժում։ Չեմ կարող որևէ կերպ որակել նախագահ Զելենսկու հայտարարությունները։ Վստահ չեմ, որ նա հասկանում է, թե ինչի մասին է խոսքը», - ասել է նա։ Ապրիլի 16-ին Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Կիևը Մոսկվայի հետ բանակցությունների չի վարի, եթե Մարիուպոլում ոչնչացվեն ուկրաինացի զինվորականները։  19։02- Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու շփումների հավանականությունը կախված է ռուս-ուկրաինական բանակցությունների արդյունքից։ Այս մասին ՌԴ առաջնորդն այսօր հայտարարել է Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ զրույցի ընթացքում, գրում է ՏԱՍՍ-ը։ «Արձագանքելով Վլադիմիր Զելենսկու հետ ուղիղ շփում անցկացնելու Շառլ Միշելի կոչին՝ Ռուսաստանի նախագահը վերահաստատաել է իր հայտնի դիրքորոշումն այս հարցում՝ նշելով, որ այդ հավանականությունը, մասնավորապես, կախված է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև վարվող բանակցությունների հստակ արդյունքներից, որոնց ընթացքում ուկրաինական կողմն անհետևողականություն է դրսևորում և պատրաստ չէ փոխշահավետ լուծումներ փնտրել», - ասված է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրությունում։ 18։02- ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գրասենյակի աշխատակիցները փաստագրել են Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի մոտ գտնվող Բուչա քաղաքում «մոտ 50 քաղաքացիական անձի ապօրինի սպանությունը, այդ թվում՝ մահապատժի միջոցով»։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գրասենյակը, գրում է CNN-ը։ Ուկրաինայում ՄԱԿ-ի մարդու իրավունքների դիտորդական առաքելությունը փաստագրել և նույնականացրել է առնվազն 5․264 քաղաքացիական տուժածի՝ 2․345 սպանված և 2․919 վիրավոր։ 17։32- Ֆիննական Fingrid Էլեկտրացանցային ընկերությունը կիրակի օրվանից՝ ապրիլի 23-ից, կսահմանափակի Ռուսաստանի հետ անդրսահմանային միացումների թողունակությունը, ինչի հետեւանքով ներմուծման կարողությունը 1300 ՄՎտ-ից կնվազի մինչեւ 900 ՄՎտ: Այդ մասին ասվում է ընկերության հաղորդագրության մեջ: Ֆինլանդիայից Ռուսաստան արտահանական կարողությունը կմնա 320 ՄՎտ-ի մակարդակում: «Որոշումը հիմնված է փոփոխվող միջազգային իրադրության պայմաններում Էներգահամակարգի համար ռիսկերի գնահատման վրա»,-հաղորդել է Fingrid-ը: 17։20- Մեծ Բրիտանիայի վարչապետն ասել է, որ «իրական հավանականություն» կա առ այն, որ Ուկրաինայում պատերազմը կարող է տևել մինչև 2023 թվականի վերջ, հայտնում է BBC-ն։ Նա նման կարծիք է հայտնել՝ պատասխանելով Նյու Դելիում լրագրողների այն հարցին, թե համաձա՞յն է արևմտյան հետախուզության այն գնահատականներին, որ ռազմական գործողությունները կարող են ձգվել մինչև հաջորդ տարվա վերջ։ 15։25- ՄԱԿ Մարդու իրավունքների գերագույն կոմիսարի վարչությունը տվյալներ չունի այն մասին, թե Ուկրաինայում Ռուսաստանը «ցեղասպանության ակտեր» է կատարել:  Այս մասին հայտարարել է վարչության պաշտոնական ներկայացուցիչ Ռավինա Շամդասանին։ Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել Է, թե Ուկրաինայի իրադարձություններն իրեն «ցեղասպանություն» են թվում: 14։35- Հինգշաբթի օրը Պենտագոնը հայտարարել է, որ Ուկրաինա է ուղարկում անօդաչու թռչող սարքեր, որոնք ամերիկյան ընկերության կողմից արտադրվել են ուկրաինական բանակի պահանջները հաշվի առնելով։ Խոսքը 121 անօդաչու թռչող սարքերի մասին է, որոնք Ուկրաինա կուղարկվեն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից հայտարարված ամերիկյան օգնության փաթեթի շրջանակներում։ 12:59- Հռոմի պապը հայտնել է, որ իր հանդիպումը ՌԴ պատրիարք Կիրիլի հետ՝ նախատեսված հունիսին Երուսաղեմում, տեղի չի ունենա՝ հավելելով, որ ցավում է դրա համար: Հնարավոր հանդիպման մասին ավելի վաղ ասել էր Վատիկանում ՌԴ դեսպանը: |ria.ru| 11:30- Ուկրաինական «Ազով» գնդի հրամանատարի տեղակալ Սվյատոսլավ Պալամարը BBC-ին ասել է, որ հարյուրավոր խաղաղ բնակիչներ մնացել են «Ազովստալ» գործարանի տարածքում: Նա նաև հայտնել է, որ Մարիուպոլի պաշտպանները մտադիր չեն հանձնվել, բայց պատրաստ են սեփական զենքով դուրս գալ քաղաքից այն պայմանով, որ այդ պայմանավորվածությունը երաշխավորված կլինի երրորդ երկրի կողմից:  11:25- Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը նշել է, որ երկրի վերականգնումը կարժենա առնվազն 600 միլիարդ դոլար, իսկ այժմ և առաջիկա վեց ամիսներին Ուկրաինան հրատապ օգնության կարիք ունի՝ ամսական 4-5 միլիարդ դոլարի չափով։ |bbc.com| 11:23- Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը հայտարարել է, որ այսօր՝ ապրիլի 22-ին, մարդասիրական միջանցքները չեն աշխատի «երթուղիներում վտանգի պատճառով»: 11:20- Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ Ռուսաստանը մերժել է Զատկի հրադադար հաստատելու առաջարկը: Նման առաջարկ էր արել ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը: 10:55- Մենք չգիտենք, թե որքան երկար կտևի այս պատերազմը, բայց մոտենում ենք դրա երկրորդ ամսվա ավարտին. ահա թե ինչ է մեզ հայտնի. Պուտինին չի հաջողվել իր մեծ հավակնություններին հասնել մարտի դաշտում: Շաբաթներ շարունակ Կիևի հրետակոծությունից հետո էլ քաղաքը դեռ կանգուն է: Նախագահ Զելենսկին և նրա՝ ժողովրդավար կերպով ընտրված կառավարությունը դեռևս շարունակում է մնալ իշխանութան ղեկին, իսկ ուկրաինական զինված ուժերը՝ ուկրաինացի քաջ քաղաքացիների հետ միասին, խափանել են Ռուսաստանի կողմից իրենց երկիր նվաճումը: [ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն] 10:36- Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ պաժամիջոցներ է սահմանում ավելի քան 2 տասնյակ ԱՄՆ քաղաքացիների նկատմամբ: Ցանկում են ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը, Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը և այլք:   21.04.2022թ. 19։27- ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանն ընդունել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալին։ Հանդիպումից հետո ԱՄՆ նախագահը հայտարարել է Կիևին 800 միլիոն դոլարի ռազմական աջակցության նոր փաթեթի մասին, որը ներառում է տասնյակ հաուբիցներ, մարտավարական անօդաչու թռչող սարքեր, ծանր հրետանի և 140.000-ից ավելի արկ։ «Հաջորդ շաբաթ անձամբ Կոնգրեսից լրացուցիչ միջոցներ կխնդրեմ Կիևին ռազմական օգնություն տրամադրելու համար»,- հավելել է ԱՄՆ նախագահը։ 18։02- Գերագույն ռադան ևս 30 օրով երկարաձգել է Ուկրաինայում ռազմական դրությունը: Նախագահ Վլադիմիր Զելենսկին «Ուկրաինայում ռազմական դրության գործողության ժամկետի երկարաձգման մասին» թիվ 7300 օրինագիծը Ռադա էր ներկայացրել ապրիլի 19-ին: Փաստաթղթին կողմ է քվեարկել խորհրդարանի 300 պատգամավոր: 16։42- Ուկրաինայում մեկնաբանել են Մարիուպոլ քաղաքի «Ազովստալ» գործարանի գրոհը չեղարկելու մասին Պուտինի հրամանը․ «Դա նշանակում է հետևյալը։ Նրանք ֆիզիկապես չեն կարողանում գրավել «Ազովստալը», նրանք հասկացել են դա, նրանք այնտեղ հսկայական կորուստներ են կրել։ Մեր պաշտպանները շարունակում են պահել այն», - ասել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը։ 16։19- Թուրքիային ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է՝ ՆԱՏՕ կազմում կան երկրներ, որոնք կցանկանային, որ Ուկրաինայում պատերազմը շարունակվի։ Նրա խոսքով՝ դաշինքի մի շարք երկրներ ցանկանում են թուլացնել Ռուսաստանին, Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցություններից հետո Անկարան կարծում էր, թե ռազմական գործողությունները չեն ձգձգվի, սակայն ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների նիստից հետո պարզ դարձավ՝ ինչո՞ւ է պատերազմը շարունակվում։ |factor.am| 15։55- Չնայած նրան, որ Մարիուպոլի «Ազովստալ» կոմբինատում ուկրաինացի զինվորականներ են արգելափակված՝ քաղաքը «պատրաստ է խաղաղ կյանք սկսելուն», ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ ուկրաինացի զինվորականները հնարավորություն ունեն՝ վայր դնելու զենքն ու դուրս գալու հումանիտար միջանցքներով։ 14։43- Ռուսաստանը փակում է Սանկտ Պետերբուրգում և Պսկովում Լատվիայի հյուպատոսություններն, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգում Էստոնիայի և Լիտվայի գլխավոր հյուպատոսությունը, դրանց բոլոր աշխատակիցները պերսոնա նոն գրատա են հայտարարվել։ Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրությունում ասված է, որ այս որոշումը կայացվել է՝ ի պատասխան այդ երկրներում ՌԴ դիվանագիտական ներկայացուցչությունների փակման։ 13։52- Անկարան չէր կարող միջնորդ դառնալ Մոսկվայի և Կիևի միջև, եթե միանար Արևմուտքի հակառուսական պատժամիջոցներին, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ Նրա խոսքով՝ չպետք է ակնկալել, թե Թուրքիան կմիանա Ռուսաստանի դեմ սահմանափակումներին: Չավուշօղլուն հայտնել է, որ Անկարան պատրաստ է դառնալու Ուկրաինայի անվտանգության երաշխավորը, սակայն նախ պետք է հասկանալ՝ ինչ է ենթադրում այդ դերը։ 12:52- Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը պահանջում է շտապ բացել հումանիտար միջանցք «Ազովստալ»-ից: Նա այս մասին գրել է իր թելեգրամյան ալիքում: Վերեշչուկի խոսքով արդյունաբերական գոտում մոտ 100 խաղաղ բնակիչ կա, ինչպես նաև մոտավորապես 500 ուկրաինացի վիրավոր զինծառայող: 12:44- Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ այժմ երկրի զինված ուժերը չեն կարող ռազմական ճանապարհով արգելափակումից հանել Մարիուպոլը: Ըստ նրա՝ ՌԴ-ի՝ Մարիուպոլի շրջափակումը ավելի շատ նման է «ՌԴ կողմից ահաբեկչական գործողության», քան պատերազմի, քանի որ քաղաքում, բացի ուկրաինացի պաշտպաններից, արգելափակված են նաև երեխաներ և տարեց մարդիկ: |unian.net| 12:04- ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ժամանակ Մարիուպոլի «Ազովստալ» արդյունաբերական գոտու վրա հարձակումը ոչ նպատակահարմար է անվանել և հրամայել է չեղարկել այն: Պուտինը «Ազովստալ»-ի վրա գրոհի չեղարկումը բացատրել է ռուս զինվորականների կյանքը փրկելու նկատառումներով։ 11:46- ՌԴ պաշտպանության նախարար Շոյգուն Պուտինին զեկուցել է Մարիուպոլի «ամբողջական ազատագրման» մասին։ Նրա խոսքով Մարիուպոլի շրջափակման ժամանակ Ուկրաինայի Զինված ուժերի խմբավորման, օտարերկրյա վարձկանների թիվը կազմում էր մոտ 8100 մարդ: Շոյգուն նաև հայտնել է, որ «Ազովստալ» գործարանի տարածքում արգելափակված է ավելի քան երկու հազար զինյալ։ |tass.ru| 11:02- Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անդրադարձել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի դիրքորոշմանն Ուկրաինայում «ցեղասպանությունը» չճանաչելու վերաբերյալ։ Այս համատեքստում նա ֆրանսիացի գործընկերոջը հրավիրել է Ուկրաինա։ Զելենսկու խոսքով՝ երբ Մակրոնը ժամանի Ուկրաինա, կհասկանա, որ դա «ցեղասպանություն» է։ 10:17- Մեծ յոթնյակի երկրները կուժեղացնեն տնտեսական ճնշումը Ռուսաստանի վրա՝ կապված ուկրաինական պատերազմի հետ։ Այս մասին ասվում է G7-ի ֆինանսական գերատեսչությունների և կենտրոնական բանկերի ղեկավարների հանդիպման արդյունքներով տարածված հայտարարությունում։ Երեկ Վաշինգտոնում կայացած նիստի մասնակիցները նաև ընդգծել են, որ G7-ը գործընկերների հետ միասին կշարունակի քայլեր ձեռնարկել՝ ուղղված «Ռուսաստանի համար այս պատերազմի արժեքը բարձրացնելուն»։ 09:54- Հատուկ ռազմական գործողությունը կավարտվի, երբ ավարտվեն դրա խնդիրները: Դրանք ներառում են Դոնբասի խաղաղ բնակչության պաշտպանությունը, Ուկրաինայի ապառազմականացումն ու ապազգայնացումը, ինչպես նաև Ռուսաստանին սպառնացող վտանգների վերացումը, որոնք սպասվում են Ուկրաինայի տարածքից՝ ՆԱՏՕ-ի անդամակցության դեպքում: [ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրորդ վարչության տնօրեն Ալեքսեյ Պոլիշչուկ]   20.04.2022թ. 18:47- Մոսկվայի Տագանսկի դատարանը մերժել է անօրինական ճանաչել «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերի և կայքի հասանելիության սահմանափակումը։ Մարտի 1-ին Գլխավոր դատախազության պահանջով դրանք արգելափակվել էին Ռոսկոմնադզորի կողմից։ Դրանից հետո ռադիոկայանի գլխավոր բաժնետերը՝ մերձպետական «Գազպրոմ-Մեդիա» հոլդինգը, փակել էր խմբագրությունը։  16:28- Ուկրաինան դեռ ստամբուլյան բանակցությունների շրջանակում հակառակ [ռուսական] կողմին է փոխանցել իր առաջարկները բանաձևային որոշումների վերաբերյալ։ Այդ թվում՝ անվտանգության երաշխիքների՝ որպես հետագայում մեր երկրի վրա չհարձակման ապահովում։ Ռուսական կողմն ուսումնասիրել է առաջարկներն ու իր հակընդդեմ դիրքորոշում է արտահայտել։ Հիմա մեր հերթն է՝ ուսումնասիրելու, համեմատելու, եզրակացություններ անելու։ Այդ թվում՝ քաղաքական-իրավաբանական բնույթի: [Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակ] 15:59- Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վստահություն է հայտնել, որ, շնորհիվ Ռուսաստանի, Դոնբասում խաղաղություն կհաստատվի։ Ռուսաստանի նախագահը նշել է, որ իր երկիրը գործելու է հետևողականորեն և «հասնելու է մի իրավիճակի, որի ժամանակ Դոնբասում կյանքն աստիճանաբար կարգավորվելու է»։  15:37- Կենցաղային տեխնիկայի և էլեկտրոնիկայի Toshiba ճապոնական ընկերությունը դադարեցրել է Ռուսաստանից պատվերների ընդունումն ու ներդրումները երկրի տնտեսությունում։ Toshiba-ի եկամուտը Ռուսաստանում կազմում է 2021 թ-ի ֆինանսական տարվա ընդհանուր կանխատեսված շահույթի 0,2%-ը, նշված է ընկերության մամուլի հաղորդագրությունում։ Իր հերթին, բրիտանանիդերլանդական Shell նավթագազային ընկերությունը սկսել է դուրս բերել իր աշխատակիցներին «Գազպրոմի» հետ համատեղ ձեռնարկություններից։ Մասնավորապես, Shell-ի տասնյակ աշխատակիցներ, որոնք աշխատում էին «Սախալին-2» նավթագազային նախագծի վրա, սկսել են այլ նախագծերի վրա աշխատել։ 14։49- Նախագահը խոսել է այն մասին, որ ուկրաինական կողմն անընդհատ շեղվում է ավելի վաղ ձեռք բերված համաձայնություններից, շեղվում է իր խոսքերից։ Սա բանակցությունների արդյունավետության առումով շատ վատ հետևանքներ ունի։ Ներկա պահին ուկրաինական կողմին է փոխանցվել մեր փաստաթղթի նախագիծը, որը ներառում է բացարձակ հստակ մշակված ձևակերպումներ։ Գնդակը նրանց դաշտում է, սպասում ենք պատասխանի։ [Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկով] 13:07- Համաշխարհային առաջնորդները տեսակոնֆերանս են անցկացրել՝ քննարկելու Ուկրաինային տրվող աջակցությունը: Առաջնորդները համաձայնել են, որ կարևոր է պահպանել ֆինանսական աջակցությունն Ուկրաինային այնպես, որ այն բավարարի երկրի կենսական կարիքները և արագ կհամապատասխանեցվի երկրի փոփոխվող հանգամանքներին, մասնավորապես պարենային անվտանգության և մարդասիրական օգնության հետ կապված:  12:50- Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և այլ առաջնորդների հետ տեսազրույցում հայտարարել է, որ Տոկիոն այժմ ծրագրում է 300 միլիոն դոլարի վարկ տրամադրել Ուկրաինային՝ սկզբնական առաջարկի փոխարեն, որը կազում էր 100 միլիոն դոլար։ |reuters.com| 12:48- Փետրվարի 24-ից Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո (ըստ ՌԴ-ի՝ «հատուկ ռազմական գործողություն») զոհվել է 205 երեխա, վիրավորվել՝ 373-ը։ Այս մասին Telegram-ում հայտնել է Ուկրաինայի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։ 12:46- Այսօր հաստատվել է մարդասիրական միջանցք՝ շրջափակված Մարիուպոլ քաղաքից կանանց, երեխաների և տարեցների տարհանման համար։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի փոխվարչապետ, օկուպացված տարածքների վերաինտեգրման ժամանակավոր նախարար Իրինա Վերեշչուկը Telegram-ում: 12.03- Մոսկվայում Իսրայելի դեսպանը հայտնել է, որ Իսրայելը հաստատել է Պուտին-Զելենսկի հնարավոր հանդիպումը Երուսաղեմում անցկացնելու պատրաստակամությունը: Նա նշել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները կարող էին հանդիպումներ ունենալ Երուսաղեմում, ինչպես հանդիպել են Ստամբուլում։ |tass.ru| 11:55- ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Կանադայի առաջնորդները հայտարարել են, որ Ուկրաինա կուղարկեն ավելի շատ հրետանային զինատեսակներ՝ ի պատասխան երկրի արևելյան ուղղությամբ ռուսական կողմի նոր հարձակման: Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն խոսել է ծանր հրետանի ուղարկելու մասին: |reuters.com| 11:25- Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Կիևում է: Այս մասին նա գրել է իր թվիթերյան միկրոբլոգում՝ կից հրապարակելով լուսանկար: 10:44- Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա կշարունակի բացասական ազդեցություն ունենալ համաշխարհային տնտեսության վրա, և գների հետագա դինամիկան կանխատեսել դեռևս հնարավոր չէ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը: Միաժամանակ Բայդենը նշել է, որ աշխարհում այսօր ամենաբարձր գնաճն է վերջին 40 տարվա ընթացքում։ Հիմնական պատճառների թվում նա նշել է տնտեսական անկումը, որը պայմանավորված է Covid-19 համավարակով և Ռուսաստանի ներխուժմամբ Ուկրաինա՝ նախազգուշացնելով, որ պատերազմը կշարունակի ավելի մեծ վնաս հասցնել համաշխարհային տնտեսությանը: |cnn.com|   19.04.2022թ. 19:55- Ուկրաինայի և Ռուսաստանի միջև այսօր կայացել է գերիների հինգերորդ փոխանակումը: Այս մասին հայտնել է Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը։ «Այսօր մենք փոխանակել ենք 60 զինծառայողների, այդ թվում՝ 10 սպաների։ Տուն է վերադառնում նաև 16 քաղաքացիական անձ։ Ընդհանուր՝ 76 մարդ», - նշել է նա։ Գերիների նախորդ փոխանակումը տեղի էր ունեցել ապրիլի 14-ին։ |unian.net| 18:09- Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը մարդասիրական միջանցք է բացել Մարիուպոլի «Ազովստալ» գործարանի տարածքից ուկրաինական ուժերի դուրս գալու համար: Հայտարարվել է նաև լռության ռեժիմ։ Այդ մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի պետ, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը:  17:21- Հունգարիան չի սատարի պատժամիջոցները ռուսական նավթի և գազի դեմ, ասել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն՝ վերահաստատելով երկրի կառավարության դիրքորոշումը: Ռուսական գազի մատակարարումներն ընթանում են առանց խափանումների, ասել է Սիյարտոն Անկարայում իր թուրք գործընկերոջ հետ հանդիպմանը հետևած ասուլիսի ժամանակ։ |reuters.com| 15:43- Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պլանավորում է հեռախոսազրույցներ ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հետ: |ria.ru| 15:17- Հունաստանը ռուսական նավթային լցանավ է ձերբակալել Եվբեա կղզու մերձակայքում՝ Մոսկվայի դեմ ԵՄ կիրառած պատժամիջոցների շրջանակում։ Սակայն նշվում է, որ նավթը, որը տեղափոխում էր լցանավը, չի առգրավվելու։ Ռուսական դրոշի ներքո երթևեկող «Պեգաս» նավի վրա 19 ռուսաստանցի նավաստի է եղել։ |reuters.com| 15:13- Եվրամիության կողմից Ուկրաինային ավելի շատ զենք տրամադրելը ոչ թե պատերազմի երկարացում է նշանակում, այլ օգնություն՝ երկրի պաշտպանությանը։ Այս մասին երեքշաբթի Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԵՄ արտաքին ծառայության ներկայացուցիչ Փիթեր Ստանոն: |tass.ru| 14:55- Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև առկա հակամարտությունը դիվանագիտական ճանապարհով լուծելու հնարավորությունները սպառված չեն: Նա նշել է, որ ուկրաինական իշխանությունների պահանջներից է երկրի անվտանգության երաշխավորումը։ |aa.com.tr| 14:09- ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ Ուկրաինայում սկսվում է հատուկ ռազմական գործողության հաջորդ փուլը՝ ուղղված Ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների ամբողջական ազատագրմանը. «Արևելյան Ուկրաինայում օպերացիան ուղղված է, ինչպես արդեն իսկ հայտարարվել է ի սկզբանե, Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների ամբողջական ազատագրմանը: Այժմ կարևոր պահ է լինելու»: 13:43- Ռուսաստանը կշարունակի հրթիռային հարվածներ հասցնել Ուկրաինային մինչև պատերազմի վերջին օրը։ Այս մարտավարությունը կշարունակվի առնվազն ևս մեկ ամիս։ Այս մասին ազգային հեռուստամարաթոնի եթերում հայտարարել է երկրի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Օլեքսի Արեստովիչը 11:57- Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր երեկոյան ելույթում հայտարարել է, որ սկսվել է մարտը Դոնբասի համար: Նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակն էլ իր հերթին հայտարարել է, որ մեկնարկել է պատերազմի երկրորդ փուլը։ |bbc.com| 09:45- ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չի ծրագրում այցելել Ուկրաինա։ Այս մասին հերթական ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին: «Դա չի փոխվել... Նախագահը չի պատրաստվում գնալ»,- ասել է նա: Միաժամանակ, Փսակին նշել է, որ եթե պլանավորվի կազմակերպել ամերիկացի պաշտոնյաներից որևէ մեկի այցը Ուկրաինա, ապա Վաշինգտոնը, անվտանգության նկատառումներից ելնելով, չի ասի, թե կոնկրետ ով և երբ կմեկնի։   18.04.2022թ. 21։43- Ուկրաինան ակնկալում է ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալ այս տարվա հունիսին՝ Եվրոպական խորհրդի նիստից հետո։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը, գրում է «Ինտերֆաքս Ուկրաինա»-ն։ «Մենք ակնկալում ենք ստանալ ԵՄ անդամ երկրի թեկնածուի կարգավիճակ հունիսին կայանալիք Եվրոպական խորհրդի նիստից հետո։ Այնուհետև պետք է սկսվեն անդամակցության շուրջ բանակցությունները, որոնք պետք է տեղի ունենան արագացված ընթացակարգով»,- գրել է Երմակը Telegram-ի իր ալիքում։ 21։38- ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ Մարտին Գրիֆիթսն ասել է, որ այս շաբաթ Թուրքիա այցելելուց հետո ծրագրում է կրկին լինել Մոսկվայում՝ քննարկելու համար ուկրաինական թեմատիկան։ Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Նախկինում Գրիֆիթսն արդեն եղել է Մոսկվայում և Կիևում։ Մոսկվայում նա մի շարք հանդիպումներ է անցկացրել ՌԴ ԱԳՆ-ում և պաշտպանության նախարարությունում։ 21։23- Կիևի մարզի Բուչա քաղաքում, ռուսական զորքի վերահսկողության տակ եղած ժամանակ, սպանվել է քաղաքում մնացած յուրաքանչյուր հինգերորդ բնակիչը։ Այդ մասին ուկրաինացի լրագրող Դմիտրի Գորդոնին տված հարցազրույցում հայտարարել է Բուչայի քաղաքապետ Անատոլի Ֆեդորուկը։ Քաղաքապետի խոսքով՝ մինչև պատերազմը Բուչայում բնակվում էր 53 հազար մարդ։ Նրանցից 3000-ը քաղաքում էր, երբ այն անցավ ռուսական զինուժի վերահսկողության տակ։ Ֆեդորուկի ներկայացրած վերջին տվյալներով՝ զոհերի թիվը գերազանցել է 400-ը։ «Հիմա սա մեռյալ քաղաք է»,- ասել է Ֆեդորուկը՝ հավելելով, որ 80%-ի պարագայում մահվան պատճառը հրազենային վիրավորումն է։ «Բոլոր տղամարդիկ ենթարկվել են խուզարկության և մերկացվել մինչև գոտկատեղ, որպեսզի պարզվի՝ արդյոք նա զինվորական է, թե խաղաղ բնակիչ։ Այնուհետ գործն անցել է ծաղրին ու տանջանքներին»,- պատմել է Բուչայի քաղաքապետը։ Ըստ նրա՝ քաղաքում բազմաթիվ աղջիկներ բռնաբարվել են, սակայն ճշգրիտ թիվ չի նշել՝ ընդգծելով, որ կանանց հետ հիմա աշխատում են հոգեբանները։ 19։25- Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական, մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը Ստամբուլի Դոլմաբահչե պալատում հանդիպել է ԱՄՆ կոնգրեսականների հետ, հայտնում է Անադոլու լրատվական գործակալությունը։ Հաղորդվում է, որ կողմերը քննարկել են տարածաշրջանային հարցեր, ինչպիսիք են Սիրիան, Ադրբեջանը, Հայաստանը, Իսրայելը, հատկապես ռուս-ուկրաինական պատերազմը, գնահատվել են էներգետիկ անվտանգությունը, պաշտպանական համագործակցությունը, երկկողմ քաղաքական և տնտեսական հարաբերությունները։ 14:54- Ռուս-ուկրաինական բանակցությունների զարգացման դինամիկան հեռու է բավարար լինելուց, Կիևը հաճախ է փոխում դիրքորոշումն արդեն համաձայնեցված հարցերի վերաբերյալ: Այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ 14:20- Ռուսաստանում անհասանելի է Human Rights Watch (HRW) իրավապաշտպան կազմակերպության կայքը։ Այս միջոցը ձեռնարկվել է ՌԴ գլխավոր դատախազության ապրիլի 12-ի պահանջով: Ռոսկոմնադզորի արգելափակումների ռեեստրի համաձայն՝ սահմանափակվել է HRW-ի կայքի էջերից մեկի հասանելիությունը։ Բայց քանի որ կայքն օգտագործում է https ցանցային պրոտոկոլը, մեկ էջն արգելափակել հնարավոր չէ, այդ պատճառով էլ արգելափակվել է ողջ կայքը։ |kommersant.ru| 14:06- Ուկրաինական «Արևմուտք» օդային հրամանատարության տեղեկությունների համաձայն՝ այսօր առավոտյան չորս հրթիռային հարված է հասցվել Լվովին, հայտնել է Լվովի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Մաքսիմ Կոզիցկին։ Նրա խոսքով՝ հարվածներից երեքը հասցվել են ռազմական ենթակառուցվածքին, մեկն՝ ավտոմեքենաների սպասարկման կետին։ Լվովի քաղաքապետ Անդրեյ Սադովին հայտնել է, որ զոհվել է 6 մարդ, 11-ը վիրավորվել է, այդ թվում՝ մեկ երեխա։ |unian.նետ| 13:24- Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը «Իսկանդեր» հրթիռներով ոչնչացրել են Ուկրաինայի զինված ուժերի զենքի և զինտեխնիկայի չորս պահեստ, ինչպես նաև հակառակորդի կենդանի ուժի կենտրոնացման երեք տարածք։ Այս մասին երկուշաբթի հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը: |tass.ru| 12:22- Ուկրաինան ավարտել է հարցաթերթիկի լրացումը, որը կդառնա Եվրամիությանը երկրի անդամակցության վերաբերյալ որոշում կայացնելու մեկնարկային կետը։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Իգոր Ժովկվան։ Նա հավելել է, որ Ուկրաինան ակնկալում է Եվրամիության անդամի թեկնածու երկրի կարգավիճակ ստանալ Եվրոպական խորհրդի հաջորդ նիստի ժամանակ, որը նախատեսված է հունիսի 23-24-ը։ 10:54- ՌԴ Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը՝ «Ռոսավիացիա»-ն, մինչև ապրիլի 25-ը երկարաձգել է թռիչքների սահմանափակումները երկրի հարավային և կենտրոնական մասի որոշ օդանավակայաններ:   17.04.2022 22:48- Ովքե՞ր են որոշելու՝ Ռուսաստանը դեֆոլտի մեջ է, թե ոչ․ The New York TimesՌուսաստանը հազիվ թե թեթևությամբ վերաբերվի դեֆոլտի հայտարարմանը։ Եթե նման բան տեղի ունենա, նա տարիներով կբախվի փոխառությունների բարձր արժեքին, դա կարգելափակի միջազգային շուկաների հասանելիությունը նրա համար, ինչն էլ ճնշում կգործադրի տնտեսության վրա, որի աճն այն այս տարի, ինչպես կանխատեսվում է, զգալիորեն կրճատվելու է։ Դա նաև բիծ կլինի նախագահ Վլադիմիր Պուտինի տնտեսական կառավարման համար, որը կընդգծի Ուկրաինա ներխուժման գինը։ 22։02- Ես չեմ հավատում աշխարհին։ Այն բանից հետո, ինչ մենք տեսանք, թե ինչ է կատարվում Ուկրաինայում, մենք… այսինքն՝ ես այդ վստահության զգացումը չունեմ, որ մենք պետք է հավատանք որոշ երկրների և որոշ առաջնորդների: Մենք չենք հավատում բառերին։ Ռուսաստանի էսկալացիայից հետո մենք հարևաններին չենք հավատում։ Մենք այդ ամենին այլևս չենք հավատում։ Նույնիսկ ես չեմ հավատում փաստաթղթերին (միջազգային իրավունքի), քանի որ մենք ունեինք նաև Բուդապեշտի հուշագիր, կարծում եմ, որ դուք գիտեք դրա բոլոր մանրամասները: Ինձ համար դա պարզապես թղթի մի կտոր է, որը ոչինչ չարժե: [Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի] 19։40- Եվրամիությունը ևս 50 մլն եվրո հումանիտար ֆինանսավորում է հատկացնում ի պաշտպանություն այն մարդկանց, որոնք տուժել են Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմից: Այս մասին հայտնել է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը ապրիլի 17-ին։ 45 մլն եվրո է նախատեսված Ուկրաինայում հումանիտար նախագծերի համար, 5 մլն եվրո՝ Մոլդովայում։ 16:28- Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցների հաջորդ փաթեթը կվերաբերի բանկերին, մասնավորապես, «Սբերբանկին», ինչպես նաև նավթին, Reuters-ի փոխանցմամբ՝ ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը գերմանական Bild am Sonntag թերթին։ «Մենք շարունակում ենք դիտարկել բանկային հատվածին [ուղղված սահմանափակումները], հատկապես՝ «Սբերբանկին», որին բաժին է ընկնում ռուսական բանկային հատվածի 37%-ը։ Եվ, իհարկե, էներգետիկ հարցերը», - ասել է նա։ Եվրահանձնաժողովի նախագահը նշել է նաև, որ ԵՄ-ն մշակում է «խելացի մեխանիզմներ», որպեսզի նավթը նույնպես ստացվի ներառել հետագա պատժամիջոցների ցանկում։ «Գլխավոր առաջնահերթությունը Պուտինի եկամուտների կրճատումն է», - հավելել է նա։ 15:14- Ապրիլի լույս 17-ի գիշերը ռուս զինվորականները Կիևի շրջանի Բրովարի քաղաքի մերձակայքում ոչնչացրել են ռազմամթերքի արտադրության գործարան։ Այս մասին այսօր կայացած ճեապզրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։ 14:35- Ապրիլի 16-ից Բուլղարիան փակում է իր ծովային և գետային նավահանգիստները ռուսական նավերի, ինչպես նաև այն նավերի համար, որոնք ռուսական դրոշը փոխել են Ուկրաիայում հակամարտության մեկնարկից հետո։ Նույնպիսի որոշում են կայացրել Իտալիան, Բելգիան, Ռումինիան։ 12։47- Մարիուպոլում ուկրաինական խմբավորման մոտ 400 օտարերկրյա վարձկան է շրջափակված: Այս մասին ճեպազրույցում հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, գրում է «Ռիա Նովոստի»-ն: «Ընդհանուր առմամբ, «Ազովստալ» ձեռնարկության տարածքում շրջափակված է մինչև 400 օտարերկրյա վարձկան»,- ասել է նա։ Գերատեսչության ներկայացուցիչը մանրամասնել է, որ նրանց մեծ մասը եվրոպական երկրների քաղաքացիներ են, մասնավորապես՝ կանադացիներ։ 16․04․2022 21։04- Կիևի և Մոսկվայի միջև խաղաղության պայմանագիրը կարող է բաղկացած լինել երկու առանձին փաստաթղթից, չնայած Ռուսաստանը հանդես է գալիս միասնական փաստաթղթի օգտին: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին: Նրա խոսքով՝ փաստաթղթերից մեկը պետք է վերաբերի երկրի անվտանգության երաշխիքներին, մյուսը՝ Ռուսաստանի հետ հարաբերություններին։ |1lurer.am| 20։16- Կիևին անհրաժեշտ է սպառազինություն տրամադրել «հիմա, ոչ թե մեկ ամսից»: Այդ մասին հայտարարել է Ուկրաինային նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակը: «Մեզ չեն ուղարկում այն, ինչ մենք խնդրել ենք, զենքը շատ երկար է տեղ հասնում։ Նման խաղը չի նպաստի ժողովրդավարության հաղթանակին»,- գրել է Պոդոլյակը Twitter-ի իր միկրոբլոգում։ |1lurer.am| 18։47- Վրաստանի խորհրդարանի ղեկավար Շալվա Պապուաշվիլին Twitter-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է խորհրդարանական պատվիրակության՝ Ուկրաինա այցի մասին: «Ես Կիև եմ ժամանել վրացի պատգամավորների հետ, որպեսզի Ուկրաինային փոխանցեմ Վրաստանի ուղերձը. մենք կիսում ենք ձեր վիշտը։ Վրաստանն աջակցում է Ուկրաինային։ Վրացիները կանգնած են ուկրաինացիների կողքին»,- գրել է Պապուաշվիլին։ |1lurer.am| 12։59- Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը խոսել է Ուկրաինայի եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման հարցերով փոխվարչապետ Օլգա Ստեֆանիշինայի, արտգործնախարար Դմիտրո Կուլեբայի և պաշտպանության նախարար Օլեքսի Ռեզնիկովի հետ: Բորելի խոսքով՝ Եվրամիությունը սերտ կապ է պահում անդամ պետությունների հետ, որպեսզի արագացնի Ուկրաինային անհրաժեշտ աջակցության ցուցաբերումը։ |1lurer.am| 12։01- Ուկրաինայում ՌԴ հատուկ ռազմական գործողության սկզբից ի վեր՝ ավելի քան 4,6 մլն ուկրաինացի ապաստան է գտել այլ երկրներում, իսկ 7,1 մլն մարդ դարձել է ներքին տեղահանված: Այդ մասին են վկայում ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման վարչության վերջին տվյալները։ Մոսկվայի հրապարակած պաշտոնական տվյալներով՝ փետրվարի 24-ից Ուկրաինայից Ռուսաստան է ժամանել շուրջ 783600 մարդ, որոնցից ավելի քան 147000-ը՝ երեխա: 10։29- Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին CNN ամերիկյան հեռուստակայանին տված հարցազրույցում ասել է, որ փետրվարի 24-ին սկսված պատերազմի ընթացքում Ուկրաինան կորցրել է 2.5-ից 3 հազար զինծառայող, վիրավորների թիվը մոտ 10 հազար է: «Առայժմ դժվար է ասել, թե վիրավորներից քանիսը ողջ կմնա»,- ասել է Վլադիմիր Զելենսկին հարցազրույցում, որից մեկ հատված CNN-ը հեռարձակել է ապրիլի 15-ին: |azatutyun.am|   15.04.2022 16։13- Հյուսիսային Մակեդոնիան «անցանկալի անձ» է հայտարարել վեց ռուս դիվանագետների՝ «դիվանագիտական նորմերը խախտելու» համար։ «Այդ անձինք իրականացնում էին գործողություններ, որոնք հակասում են դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիային, և առաջիկա հինգ օրվա ընթացքում պետք է լքեն Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության տարածքը», - ասվում է ԱԳՆ հայտարարությունում։ 15։56- Ուկրաինայի փոխվարչապետը հայտարարել է, որ երկրի արևելքում և հարավում այսօր համաձայնեցվել է ինը մարդասիրական միջանցք՝ խաղաղ բնակիչներին տարհանելու համար։ Սակայն մարդասիրական միջացքները, որոնք համաձայնեցվում են, շատ բարդ է գործնականում կյանքի կոչել։ Այս մասին հայտարարել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի մամուլի խոսնակ Լյուսիլ Մարբոն։ 13։58- ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրենը հայտարարել է, որ Ուկրաինայում հաղթանակի պատրանք ստեղծելու «պոտենցիալ հուսահատությունը» կարող է դրդել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ հրամայել օգտագործել մարտավարական կամ ցածր արտադրողականության միջուկային զենք։ 12։38- Ուկրաինայում պատերազմի սկզբից ի վեր 198 երեխա է մահացել, ավելի քան 355-ը վիրավորվել են, հայտնում է երկրի գլխավոր դատախազությունը։ Դատախազությունը զգուշացնում է, որ վիրավորների և զոհերի ճշգրիտ թիվը դեռ ճշտվում է. դատախազները դեռևս ամբողջական տվյալներ չունեն այն շրջաններից, որտեղ պատերազմական գործողություններ են ընթանում։ Երեխաների մեծ մասը տուժել են Դոնեցկի, Կիևի և Խարկովի մարզերում։   14.04.2022թ. 21:14- Ռուսական «Մոսկվա» հրթիռային հածանավի՝ ՌԴ Սևծովյան նավատորմի ֆլագմանի վրա ապրիլի 13-ի երեկոյան հրդեհ է բռնկվել։ Ուկրաինական լրատվամիջոցներն ու քաղաքական գործիչները հայտարարել են, որ հածանավը խոցվել է ուկրաինական արտադրության «Նեպտուն» երկու հրթիռներով։ ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ հածանավի վրա հրդեհ է բռնկվել, որի հետևանքով զինամթերքը սկսել է պայթել։ Հրդեհման պատճառը ՊՆ-ն չի նշել՝ ընդգծելով միայն, որ այն «պարզվում է»։ Հածանավի խնդիրներից մեկը հակաօդային և հակահրթիռային պաշտպանությունն է՝ ի շահ նավատորմի բոլոր ուժերի։ Եթե հածանավը չհաջողվի փրկել, դա կլինի աշխարհի նավատորմների ամենախոշոր մարտական կորուստը 1982 թ-ից ի վեր։ 17:40- Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը France Bleu-ին տված հարցազրույցում բացատրել է իր հրաժարումն Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության գործողությունները «ցեղասպանություն» անվանելուց։ Ֆրանսիայի ղեկավարը նշել է, որ «բանավոր էսկալացիան» չի օգնի դադարեցնել պատերազմը։ Ըստ նրա՝ ցեղասպանությունը պետք է որոշեն իրավաբանները, ոչ թե քաղաքական գործիչները։  16։39- Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ խաթարումներ են նկատվում «ոչ բարեկամ երկրներին» ռուսական էներգակիրների մատակարարումների դիմաց վճարումներում։ «Հենց այդ «ոչ բարեկամ երկրների» բանկերն ուշացնում են վճարումների փոխանցումը։ Հիշեցնեմ, որ էներգառեսուրսների դիմաց [վճարումների] հաշվարկներում ազգային արժույթների անցնելու խնդիրն արդեն դրված է՝ պետք է աստիճանաբար հրաժարվել դոլարից և եվրոյից», - ասել է Պուտինը։ 16։20- Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլում դեռ ըմբռնում չկա Ուկրաինայի հետ առկա ձևաչափով բանակցությունների շարունակման մասին՝ նշելով, որ Կրեմլի կարծիքով՝ Բելառուսը «հրաշալի վայր է» բանակցությունների համար։ 16։17-ԱՄՆ-ը մի շարք լրացուցիչ պատժամիջոցներ ունի, որոնք կարող է կիրառել Ռուսաստանի դեմ Ուկրաինա ներխուժման պատճառով։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջեն Փսակին լրագրողների հետ զրույցում։ 15։59- Ավստրիայի կանցլեր Կարլ Նեհամերը հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այս շաբաթ իրենց հանդիպման ընթացքում ասել է, որ Ավստրիան գազի դիմաց կարող է նախկինի պես եվրոյով վճարել։ Նշենք, որ Մոսկվան Եվրոպային զգուշացրել է, որ գազի դիմաց ռուբլով չվճարման դեպքում մատակարարումները կարող են դադարեցվել։ Ավստրիան իր գազի 80%-ը ստանում է Ռուսաստանից և դեմ է արտահայտվում ռուսական գազի էմբարգոյին, որի սահմանումը քննարկում է Եվրամիությունը։ 14։54- Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ասել է, որ Թուրքիան կհետևի Ռուսաստանի դեմ սահմանափակող միջոցներին, եթե դրանք հաստատվեն ՄԱԿ մակարդակով։ 14։04- Թուրքիան ջանքեր է գործադրում Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումը կազմակերպելու համար։ Այս մասին հինգշաբթի ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ 13։23- Եվրամիությունը նախազգուշացրել է միության երկրներին, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի պահանջն այն մասին, թե ոչ բարեկամ երկրները ռուսական գազի դիմաց վճարումներ պետք է կատարեն ռուբլով, կխախտի գործող պատժամիջոցները, որոնք դաշինքը սահմանել է Մոսկվայի դեմ՝ կապված Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողության հետ: 12։59- Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտնել է, որ ապրիլի 13-ի երեկոյան Մարիուպոլ քաղաքի առևտրային նավահանգիստն ամբողջությամբ ազատվել է ուկրաինական «Ազով» խմբավորումից, որն արգելափակվել է և չի կարողանում դուրս գալ ռուսական ուժերի շրջափակումից: Նրա խոսքով՝ բոլոր գերեվարվածներին, որոնք գտնվել են ուկրաինական կողմի մոտ, այժմ վտանգ չի սպառնում: 10:06- Ուկրաինայի պատերազմը կարող է մարդկության 1/5-ից ավելին ընկղմել աղքատության, կարիքի և սովի մեջ՝ տասնամյակների ընթացքում չտեսնված մասշտաբով: Պատերազմի և դրա հետևանքների միակ կայուն լուծումն աշխարհի ամենաաղքատ և ամենախոցելի մարդկանց համար խաղաղությունն է: [ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշ] 09:43- ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց է անցկացրել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ: Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը՝ նշելով, որ զրույցը տևել է շուրջ մեկ ժամ: Հեռախոսազրույցի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում:   13.04.2022թ. 22։11- Ռուսաստանը կարող է իրեն թույլ տալ երկարատև պատերազմ վարել Ուկրաինայում՝ չնայած Արևմուտքի պատժամիջոցներին։ Համաշխարհային բանկի կանխատեսումներով՝ այս տարի պատժամիջոցները կհանգեցնեն [Ռուսաստանի] տնտեսության ավելի քան 11% անկման, սակայն, էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտները փաստացի աճում են։ ԱՄՆ ՊՆ բարձրաստիճան ներկայացուցչի պնդմամբ՝ ԱՄՆ տվյալներով՝ Ռուսաստանն Ուկրաինա ներխուժման ընթացքում կորցրել է իր մարտական հզորության շուրջ 15-20%։ |Reuters| 19։58- Իրանական կողմը հերքել է բրիտանական լրատվամիջոցների կողմից տարածված տեղեկատվությունն այն մասին, թե իբր իրանական զենք է մատակարարվել Ռուսաստան՝ այն Ուկրաինայում ռազմական գործողությունների ժամանակ կիրառելու նպատակով: Համապատասխան հայտարարությամբ է հանդես եկել Բրիտանիայում Իրանի դեսպանությունը: Ավելի վաղ մի շարք բրիտանական լրատվամիջոցներ հրապարակել էին տեղեկատվություն այն մասին, թե Իրաքն ու Իրանը զենք, այդ թվում և զենիթահրթիռային համակարգեր են մատակարարել Ռուսաստանին, որպեսզի դրանք օգտագործվեն Ուկրաինայում: Լուրերը հերքել էր նաև պաշտոնական Բաղդադը: 19։21- Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակում են բանակցությունները առցանց ձևաչափով: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Շարունակվում են ռուս-ուկրաինական բանակցություններն Ուկրաինայում իրադրության կարգավորման շուրջ պայմանագրի վերաբերյալ: Դրանք ընթանում են առցանց ձևաչափով»,- հայտարարել է նա: Զախարովան կարծիք է հայտնել, որ ուկրաինական պատվիրակությունը «ջանքեր է գործադրում ոչ թե պայմանավորվածություններ ձեռք բերելու, այլ բանակցությունները ձգձգելու համար»: 19։06- Եվրամիության խորհուրդը հավանություն է տվել Ուկրաինային զենք մատակարարելու համար Խաղաղության եվրոպական հիմնադրամից (EPF) 500 մլն եվրոյի չափով երրորդ տրանշի հատկացմանը։ Այս մասին հայտնում է European Truth-ը՝ վկայակոչելով ԵՄ մամուլի ծառայությունը։ Հաղորդվում է, որ 500 մլն եվրո կավելացվի Ուկրաինայի համար EPF-ի շրջանակում ավելի վաղ մոբիլիզացված ռեսուրսներին։ Այսպիսով, օգնության բյուջեն կեռապատկվի՝ հասնելով 1,5 միլիարդ եվրոյի։ «Հաջորդ շաբաթները վճռորոշ կլինեն: Քանի որ Ռուսաստանը պատրաստվում է հարձակման Արևելյան Ուկրաինայում, կարևոր է, որ մենք շարունակենք և մեծացնենք մեր ռազմական աջակցությունն Ուկրաինային՝ նրա տարածքն ու բնակչությանը պաշտպանելու և հետագա տառապանքները կանխելու համար 17:08- Մեծ Բրիտանիան վաղվանից՝ ապրիլի 14-ից, մտադիր է արգելել ռուսական երկաթի և պողպատի ներկրումը։ Այս մասին ասված է Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում հրապարակված մամուլի հաղորդագրությունում։ Նշվում է, որ կարգելվի նաև քվանտային տեխնոլոգիաների, բարձրակարգ նյութերի և շքեղության ապրանքների արտահանումը Ռուսաստան։ Այս միջոցներն ուղղված են «Ռուսաստանի ռազմական հավակնություններին խոչընդոտելուն»։ 15:12- Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հերքել է հավանականությունը, որ իր երկիրը կարող է Ռուսաստանի կազմ մտնել․ «Ասում են՝ ահա, Բելառուսը մտցնելու են Ռուսաստանի կազմ։ Ես ու Պուտինն այնքան հիմար չենք, որ հին մեթոդներով գործենք։ Մեր ընդհանուր հայրենիքը, որն ունի երկու անկախ պետություն և ցուցադրում է այդ միասնության կառուցման հնարավորությունը․․․ Մենք կկառուցենք երկու անկախ պետությունների այնպիսի միասնություն, որ մեզնից օրինակ կվերցնեն։ Կվերցնեն, և թե ինչպես պատժամիջոցները հաղթահարել և այլն»։ 14:50- Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ մոտակա օրերին պլանավորում է նոր հեռախոսազրույցներ ունենալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ «Մոտակա օրերին ես կրկին հեռախոսազրույց կունենամ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ», - ասել է նա France 2 հեռուստաալիքի եթերում։  13:24- Ավելի քան 1000 ուկրաինացի զինծառայող կամավոր հանձնվել է Մարիուպոլում, այդ թվում՝ 162 սպա և 47 կին զինվորական։ Այդ մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։ Գեներալը հայտնել է, որ 151 վիրավոր ուկրաինացի զինծառայողներ առաջնային բուժօգնություն են ստացել տեղում, ինչից հետո բոլորը տեղափոխվել են Մարիուպոլի քաղաքային հիվանդանոց՝ բուժման։ 10:34- Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան, Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան, Էստոնիայի նախագահ Ալար Կարիսը և Լատվիայի նախագահ Էգիլս Լևիտսը մեկնում են Կիև՝ հանդիպելու Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկու հետ։ 09:54- ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն Այովա նահանգում ունեցած ելույթի ժամանակ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին անվանել է «բռնապետ», իսկ Ուկրաինայում ՌԴ-ի իրականցվող հատուկ ռազմական գործողությունը՝ «ցեղասպանություն»։    12.04.2022թ. 19.34- Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը մեկնաբանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերն այն մասին, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցությունները «փակուղում» են։ Պոդոլյակն ասել է, որ բանակցությունները շատ ծանր են ընթանում։ 18:57- Ռուսաստանը հայտարարել է, որ իր նպատակն Ուկրաինայում «Դոնբասի մարդկանց պաշտպանելն է»։ Պարզապես այս պահին շարժական դիակիզարաններում այրվում են Մարիուպոլի հազարավոր քաղաքացիների մարմինները, որը Դոնեցկի շրջանի մեծությամբ երկրորդ քաղաքն է։ Նրանք, ովքեր կենդանի են մնում, սովից են մահանում։ Ինչի՞ց եք նրանց պաշտպանում։ Կյանքի՞ց: [Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական, ուկրաինական բանակցային պատվիրակության անդամ Միխայիլ Պոդոլյակ] 18:42- Կիևը, հեռանալով Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցություններում ձեռք բերված պայմանավորվածություններից, գործընթացը վերադարձրեց փակուղի։ Այս մասին երեքշաբթի լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցություններից հետո: 18:06- Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է ուկրաինական Բուչա քաղաքում տեղի ունեցած դեպքերին Մեծ Բրիտանիայի մասնակցության մասին: «Մենք այսօր մանրամասն քննարկել ենք նրանց այդ հոգեբանական հատուկ գործողությունը, որն իրականացրել են անգլիացիները», - ասել է Լուկաշենկոն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։ 17:38- Ես հաճախ եմ լսում հարցեր՝ իսկ չի՞ կարելի արագացնել։ Կարելի է։ Դա կախված է մարտական գործողությունների ինտենսիվությունից, իսկ մարտական գործողությունների ինտենսիվությունը, ցավոք, այսպես թե այնպես, կապված է կորուստների հետ: Մեր խնդիրը բոլոր սահմանված նպատակներին հասնելն է՝ նվազագույնի հասցնելով այդ կորուստները։ Եվ մենք գործելու ենք ռիթմիկ, հանգիստ, պլանի համաձայն, որն ի սկզբանե առաջարկել է Գլխավոր շտաբը։ [Պուտինը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ համատեղ ասուլիսի ժամանակ] 17:28- Ռուսական բանակն այսօր կռվում է՝ հիմնվելով մարտական իրավիճակի վրա։ Հակառակորդի հրամանատարությունը ռազմավարություն չունի, պլանավորումը իրավիճակային է: Թշնամուն հետաքրքրում են Ուկրաինայի արևելքն ու հարավը։ Թեև ռազմական գործողությունների տարածքը փոքրացել է, սակայն մարտերի ինտենսիվությունը չի նվազում։ Այդ տարածքներում իրավիճակը բարդ է: [Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյար] 17:24- CNN-ի հրապարակած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, Ռուսաստանը դեֆոլտ չի հայտարարել եվրապարտատոմսերի իր պարտավորությունների վերաբերյալ։ Դեֆոլտ նշանակում է, որ պարտապանը չունի միջոցներ իր պարտքային պարտավորությունները կատարելու կամ ունի միջոցներ, բայց չունի այդ պարտավորությունները կատարելու ցանկություն: Սրանցից ոչ մեկը չի վերաբերում Ռուսաստանին: Ռուսաստանի Դաշնությունը բավականաչափ միջոցներ ունի իր բոլոր պարտքային պարտավորությունները ժամանակին սպասարկելու և մարելու համար: |tert.am| 17։05- Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Հաննա Մալյարն այսօր ասել է, որ զինվորականներն ուսումնասիրում են Մարիուպոլում անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո մի խումբ մարդկանց շնչառական և նյարդաբանական հիվանդությունների պատճառները։ Հեռուստատեսության հարցազրույցում նա այսօր ասել է, թե վարկած կա, որ դա կարող է ֆոսֆորային զենքի հարձակման հետևանք լինել։ Նա նշել է, որ պաշտոնական հաղորդագրություն ավելի ուշ կլինի։ |azatutyun.am| 16։57- Ամեն ինչ վկայում է այն մասին, որ մեզ սպասվում է պատերազմի երկրորդ՝ ավելի արյունալի փուլ։ Մենք թևակոխում ենք ավելի բարդ, իր բնույթով առաջինից տարբերվող փուլ, շատ ավելի լայն տարածքում՝ և՛ արևելքում՝ Դոնբասում, և՛ հարավում՝ դեպի Ղրիմ և Մարիուպոլ։ [ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչա Ջեոանե]|factor.am| 15:55- Ուկրաինայում սնուցվող հակառուսական ուժերի հետ բախումն անխուսափելի էր, պարզապես ժամանակի հարց էր։ Երեքշաբթի նման կարծիք է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Վոստոչնի» տիեզերակայանում ներքին տիեզերական արդյունաբերության աշխատակիցների հետ զրույցի ժամանակ։ «Ուկրաինան սկսեցին վերածվել հակառուսական հենակետի, այնտեղ սկսեցին աճեցնել ազգայնականության և նեոնացիզմի բողբոջները, որոնք վաղուց կային: Նեոնացիզմի հատուկ աճեցվեց, և Ռուսաստանի բախումն այդ ուժերի հետ անխուսափելի էր, նրանք միայն ընտրում էին հարձակվելու ժամանակը», - ընդգծել է Պուտինը։ |tert.am| 14։17- Ռուսական նավթի ներմուծման ծավալների մեծացումը Հնդկաստանի շահերից չի բխում և կարող է խոչընդոտել Արևմուտքի կողմից Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցներին՝ Ուկրաինայում ռազմական գործողությունների պատճառով։ Այս մասին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ բանակցությունների ընթացքում, որոնք անցկացվել են ապրիլի 11-ին տեսակոնֆերանսի ձևաչափով։ |factor.am| 10։30- Հայաստանի միգրացիոն ծառայություն ապրիլի 8-ի դրությամբ դիմել է Ուկրաինայի 90 քաղաքացի փախստականի կարգավիճակ ստանալու խնդրանքով: Միգրացիոն ծառայությունից հայտնել են, որ դիմողների կեսից մի փոքր ավելին ազգությամբ հայեր են: |armenpress.am| 10:12- Կարևոր լուրերն առավոտվա դրությամբ: Մեծ Բրիտանիան հետաքննում է Մարիուպոլում քիմիական զենքի կիրառման մասին հաղորդագրությունները։ Ուկրաինայի ռազմավարական կապի տնօրինությունը ավելիր վաղ հայտնել է, որ ռուսական զորքերը Մարիուպոլում քիմիական զենք են կիրառել ուկրաինացի զինվորականների և քաղաքացիական անձանց դեմ։ Ղեկավարությունը որևէ մանրամասն չի հայտնում: Պաշարված Մարիուպոլի քաղաքապետ Վադիմ Բոյչենկոն «Associated Press» լրատվական գործակալությանը հայտնել է, որ պատերազմի սկզբից ի վեր քաղաքում առնվազն 10000 խաղաղ բնակիչ է զոհվել։ Քաղաքապետը ինքը քաղաքում չէ, նրա գտնվելու վայրը չի հաղորդվում: հայտնի է միայն, որ նա Ուկրաինայի տարածքում է։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չեղարկել է զինվորական ծառայության գարնանային զորակոչը։ Ուկրաինացի երեխաների գրեթե երկու երրորդը լքել է իր տունը ­«ռուսական ներխուժման» սկզբից 6 շաբաթվա ընթացքում. Այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ասել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ղեկավար Մանուել Ֆոնթեյնը, որը վերջերս է վերադարձել Ուկրաինայից: Նա ասել է, որ 7,5 միլիոն ուկրաինացի երեխաներից 4,8 միլիոնը դարձել է փախստական։ Նրա խոսքով ինքը նման բան չի տեսել իր 31 տարվա մարդասիրական աշխատանքի ընթացքում։ Երկուշաբթի օրը մարդասիրական միջանցքներով Ուկրաինայի քաղաքներից դուրս է բերվել 4 354 մարդ, այդ թվում՝ Մարիուպոլի 556 բնակիչ. Այս մասին ասել է Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը։ |bbc.com|   11.04.2022թ. 20:01- Ավստրիայի կանցլեր Կառլ Նեհամմերը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ բանակցությունները եղել են բաց և ուղիղ, սակայն կոշտ: Կանցլերը շեշտել է, որ Պուտինի հետ բանակցությունների ընթացքում հասկացրել է՝ ՌԴ-ի դեմ պատժամիջոցներն ուժի մեջ կմնան և առավել կխստանան: Նա շեշտել է, որ հանդիպումը բարեկամական չի եղել: Նահամմերն ասել է, որ ցանկացել է Պուտինի հետ քննարկել հումանիտար հարցեր: 19:29- Արևմուտքի պատժամիջոցները մեծապես հարվածել են Ռուսաստանի տնտեսության բարձր տեխնոլոգիական ճյուղերին։ Դրա հետևանքներից մեկը ՏՏ մասնագետների արտահոսքն է երկրից։ Վերջին ժամանակներս Ռուսաստանը լքած տեխնիկական մասնագետների թիվն, ըստ որոշ տվյալների, տասնյակ հազարների է հասնում․ երկրի տնտեսությունը տառապում է արևմտյան պատժամիջոցների պատճառով։ Էլեկտրոնային կոմունիկացիաների ռուսական ասոցիացիայի գնահատականով՝ 2022 թ-ի փետրվարին և մարտին ՌԴ-ն լքել է 70 հազար ՏՏ մասնագետ։ Եվս 100 հազարը կարող են հեռանալ երկրից ապրիլին, կանխատեսում է կազմակերպությունը։ 17։43- Կանադայի իշխանությունները որոշել են պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի պաշտպանական հատվածի 33 ձեռնարկությունների նկատմամբ: Մասնավորապես, կանադական նոր պատժամիջոցների տակ են հայտնվել Մոսկվայի ֆիզիկա-տեխնիկական ինստիտուտը, «Զվեզդա» արդյունաբերա-ագրարային միավորումը, «Վիմպել» նավաշինական գործարանը եւ «Իստոկ» ոչ կառավարական ձեռնարկությունը: Կանադան կշարունակի հետեւել իրադարձությունների զարգացմանը եւ համակարգել գործողությունները միջազգային գործընկերների հետ, նշվում Է հայտարարության մեջ:  17։18- Մարիուպոլ քաղաքում տեղի ունեցած մարտերի ընթացքում տասնյակ հազարավոր մարդիկ են զոհվել։ Այս մասին ապրիլի 11-ին Հարավային Կորեայի խորհրդարանում ունեցած ելույթում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նա կարծում է, որ արևմտյան զենքի մատակարարման օգնությամբ Ուկրաինան կկարողանա ազատել «բազմաչարչար Մարիուպոլը» և փրկել մյուս պետություններին ռուսական ագրեսիայի հետագա տեղակայումից։ 16։44- Ավստրիայի կանցլեր Կառլ Նեհամերը երկուշաբթի կժամանի Մոսկվա և կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Նա կլինի առաջին եվրոպացի առաջնորդը, որը կայցելի Մոսկվա փետրվարի 24-ից ի վեր, երբ սկսվեց ռուսական լայնածավալ ներխուժումն Ուկրաինա: Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է Ավստրիայի կանցլերի այցը։ Նեհամերն իր հերթին լրագրողներին ասել է, որ մտադիր է Պուտինի հետ խոսել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև երկխոսության հնարավորության և Ուկրաինայում ռազմական հանցագործությունների մասին։ 16։40- Այն, ինչ այս աննախադեպ, ագրեսիվ ֆոնին ասել է Ժոզեպ Բորելն, իրականում, պետք է ասել, զգալիորեն փոխում է խաղի կանոնները: Սա շատ լուրջ շրջադարձ է անգամ այն քաղաքականությունում, որը ԵՄ-ն և, ընդհանուր առմամբ, Արևմուտքն՝ ԱՄՆ գլխավորությամբ, անկասկած սկսել է վարել մեր հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր։ Եվրամիությունը մինչ օրս երբեք, ընդհանրապես երբեք հանդես չի եկել որպես ռազմական կազմակերպություն։ [Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրով] 15։54- Եվրամիությունը 20 ռուսական ավիաընկերություն է ներառել օդային անվտանգության իր սև ցուցակում, քանի որ դրանք չեն համապատասխանում անվտանգության միջազգային չափանիշներին, ասված է Եվրահանձնաժողովի կայքում հրապարակված հաղորդագրությունում։ 15։11- Բելառուսի էկոնոմիկայի նախարար Ալեքսանդր Չերվյակովը արևմտյան պատժամիջոցները երեկ անվանել է «տնտեսական ցեղասպանություն» և մտահոգություն հայտնել, որ դրանք կոչնչացնեն երկրի տնտեսության մի շարք առանցքային ճյուղեր։ «Ես սա տնտեսական ցեղասպանություն կանվանեի արևմտյան ոչ բարեկամ երկրների կողմից։ Ամբողջությամբ ոչնչացնել մի շարք ճյուղեր, որոնք առանցքային են մեր տնտեսության համար։ Սա, իհարկե, տագնապալի է», - Չերվյակովի խոսքերն է մեջբերում «Բելտան»։ 14։22- Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ երկիրը պետք է շարունակի իր խաղաղ զարգացումը, չնայած Ուկրաինայում տեղի ունեցող ողբերգական իրադարձություններին: Նրա խոսքով՝ Թբիլիսին մտադիր չէ «երկրորդ ճակատ» բացել ուկրաինական հակամարտության պատճառով։ 14։17- Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, պատասխանելով այն հարցին, թե արդյոք իրոք կարծում է, որ պատերազմը պետք է հաղթել պատերազմի դաշտում, ինչպես ավելի վաղ գրել էր իր թվիթերյան էջում, Բորելն ասել է․ «Սովորաբար, պատերազմները հաղթում կամ պարտվում են մարտի դաշտում, այո»։   10.04.2022թ․ 21:26- Ուկրաինայի գլխավոր դատախազ Իրինա Վենեդիկտովան բրիտանական «Sky News» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ Կիևի շրջանի քաղաքներում, որտեղից հեռացել են ռուս զինվորականները, արդեն հայտնաբերվել է ավելի քան 1200 դի։ |bbc.com| 19։25- Փետրվարի 24-ին Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր, որը ՌԴ-ն անվանում է «հատուկ գործողություն», Ուկրաինան լքել է ավելի քան 4,5 մլն փախստական։ Նրանց մեծ մասը տեղափոխվել է Լեհաստան։ Այս մասին հայտնել է ՄԱԿ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը։ Ապրիլի 9-ի տվյալներով հակամարտության մեկնարկից հետո փախստականներն ամենաշատը տեղափոխվել են Լեհաստան՝ 2 593 902 մարդ, Ռումինիա՝ 686 232 մարդ, Հունգարիա՝ 419 101 մարդ։ 19։00- ՌԴ Կուրսկի մարզի նահանգապետ Ռոման Ստարովոյտը հայտարարել է «ուկրաինական կողմից տարածաշրջանում հնարավոր սադրանքների» մասին։ «Ուկրաինացի ազգայնականների կողմից հնարավոր սադրանքների հետ կապված՝ ապրիլի 11-ից Կուրսկի շրջանում կհայտարարվի ահաբեկչական սպառնալիքի դեղին մակարդակ»,- գրել է նահանգապետն իր թելեգրամյան ալիքում։ 18։51- Oր 46․ ինչ է հայտնի այս պահի դրությամբ․ Ռուսական զորքերը հարվածներ են հասցրել Դնեպրոպետրովսկի շրջանին։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ ոչնչացրել է ««Դնեպր» գումարտակի շտաբն ու բազան», իսկ տեղի իշխանությունները հայտնել են, որ ոչնչացվել են ենթակառուցվածքներ և ֆերմա, իսկ օդանավակայանից «կենդանի ոչինչ չի մնացել»։ Զելենսկիի գրասենյակը հայտնել է, որ ռուսական զորքերը նվազեցրել են ակտիվությունը՝ ինը օպերատիվ ուղղությունները հասցնելով երկուսի․ դրանք են Մարիուպոլի և հյուսիսային Դոնբասի ուղղությունները։ Կիևի շրջանի իշխանությունները հայտնել են ևս մեկ զանգվածային գերեզմանի հայտնաբերման մասին։ Ռուս զինվորականների վերահսկողության տակ գտնվող Խերսոնի բնակիչները կրկին հանրահավաք են իրականացրել։ Այն ցրվել է, լրատվամիջոցներն էլ հայտնում են, որ կրակոցներ են եղել։ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել Զատկի զինադադար հաստատել։ |bbc.com| 18։28- Մենք կասկածներ ունենք, որ ականները միտումնավոր են թողնվել։ Հնարավոր է՝ դա արվել է մեզ վրա ճնշում գործադրելու ինչ-որ պլանի շրջանակում, որպեսզի ՆԱՏՕ-ի ականահանները Սև ծով դուրս գան։ Սակայն մենք հավատարիմ ենք Մոնտրյոյի կոնվենցիային և ռազմանավերին թույլ չենք տա Սև ծով մտնել, ինչպես նաև թույլ չենք տա Սև ծովը պատերազմի մեջ ներքաշել։ [Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքար]   09․04․2022թ․ 22:00- Այս (Ուկրաինայում- խմբ․) պատերազմը պետք է հաղթել մարտի դաշտում։ Ընթացքի մեջ է Եվրոպայի խաղաղության հիմնադրամից լրացուցիչ 500 մլն դոլար հատկացնելը։ Զենքի մատակարարումները կկատարվեն Ուկրաինայի կարիքներին համապատասխան: [ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորել] 18:41- Առանց այցի նախնական հայտարարության Կիև է ժամանել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը: Այժմ նա հանդիպում է անցկացնում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ [Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Անդրեյ Սիբիգա] 17:51- Եթե Բուդապեշտը ռուսական գազի դիմաց վճարի ռուբլով, ինչը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը չի բացառել, դա կդիտարկվի որպես Մոսկվայի դեմ եվրոպական պատժամիջոցների խախտում։ Եվրամիությունը դեռ երբեք այսքան միասնական և վճռական չի եղել։ Յուրաքանչյուր անդամ երկիր պետք է մտածի՝ ուզո՞ւմ է արդյոք առաջինը խախտել այդ միասնությունը։ Կարծում եմ՝ ոչ: [Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայեն] 16։40- Մենք շահագրգռված ենք անվտանգության երաշխիքներով, մենք առաջարկում ենք Չինաստանին դառնալ երաշխավոր, մենք դա առաջարկում ենք Թուրքիային: Եթե Հնդկաստանն ունենա այդպիսի ցանկություն, մենք ուրախ կլինենք հրավիրել նաև Հնդկաստանին, դա աշխարհի հզորագույն պետություններից է։ [Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի] 16։18- Այսօր հայտնի է դարձել, որ Google-ն արգելափակել է «Дума ТВ» յութուբյան ալիքը, որտեղ տեղադրում էին պատգամավորների բացառիկ մեկնաբանություններ և հեռարձակում լիագումար նիստեր։ Ստորին պալատից հայտնել էին, որ իրենք պատրաստ էին սրան և մշակել են այլ կայքեր։ «Ռոսկոմնադզորն» իր հերթին պահանջել է վերականգնել ալիքի հասանելիությունը։  15։44- Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ուկրաինայի իշխանությունները սադրանք են նախապատրաստում, որպեսզի ռուս զինվորականներին մեղադրեն Կիևի մերձակայքում գտնվող Իրպեն քաղաքի խաղաղ բնակչությանը կոտորելու մեջ։ 15։40- Ավստրիայի կանցլեր Կարլ Նեհամերն ապրիլի 9-ին ժամանել է Ուկրաինա, որտեղ բանակցություններ է վարելու նախագահ Վլադիմիր Զելենսկիի, վարչապետ Դենիս Շմիգալի և Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի հետ: 12։17- Ուկրաինական պատերազմում Ռուսաստանի գլխավոր նպատակը Ղրիմի և Դոնբասի միջև ցամաքային միջանցքի բացումն է՝ ըստ բրիտանական հետախուզության։ Նշվում է, որ այդ փորձերին Ուկրաինայի ԶՈՒ-ն դիմակայում է։ 10։32- ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկու օրինագիծ է ստորագրել Ռուսաստանի եւ Բելառուսի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու մասին: Օրինագծերից մեկով դադարեցվում են բնականոն առեւտրային հարաբերությունները Ռուսաստանի եւ Բելառուսի հետ։ Մյուս օրինագծով արգելվում է Ռուսաստանից էներգակիրների, այդ թվում՝ նավթի, ածուխի եւ բնական գազի ներմուծումը։ 10։02- Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում (ԵԱՀԿ) անհրաժեշտ է ստեղծել անդամակցությունից զրկելու մեխանիզմ և հեռացնել Ռուսաստանը։ Նման առաջարկով է հանդես եկել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան։ ԱԳ նախարարի խոսքով՝ Ռուսաստանի մասնակցությունը ԵԱՀԿ-ին վտանգ է Եվրոպայի անվտանգության համար։   08․04․2022թ․ 22:29- Ուկրաինան հայտնել է, որ առնվազն 50 մարդ է զոհվել ուրբաթ օրը, ևս շատերը վիրավորվել են երկաթուղային կայարանի հրթիռակոծման հետևանքով, որը լեփ-լեցուն էր խաղաղ բնակիչներով, որոնք փախել էին երկրի արևելքում «ռուսական լայնածավալ հարձակման» սպառնալիքից: |reuters.com| 22։03- Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը այսօր հայտարարել է Ուկրաինային 100 միլիոն ֆունտ ստերլինգ արժողությամբ զենք ուղարկելու մասին։ Վարչապետն ասել է, որ Մեծ Բրիտանիան լրացուցիչ ռազմական տեխնիկա կուղարկի, ներառյալ «Starstreak» զենիթահրթիռային համակարգեր և 800 հակատանկային հրթիռներ։ |bbc.com| 19:21- Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Բուչայում է։ Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը եվրոպացի պաշտոնյաներին ցույց է տվել Բուչայի «օկուպացիայի»։ հետեւանքները։ Շմիգալը Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոսեպ Բորելի և Սլովակիայի վարչապետ Էդուարդ Գեգերի հետ Բուչա է ժամանել այսօր՝ ապրիլի 8-ին։ 15:38- ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ հրթիռային հարվածներ չի հասցրել ուկրաինական Կրամատորսկ քաղաքի երկաթուղային կայարանին։ Կառույցը նշել է, որ ուկրաինական կողմի պնդումներն այն մասին, որ Ռուսաստանը հրթիռային հարվածներ է հասցրել Կրամատորսկի երկաթուղային կայարանին, «սադրանք ենք և բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը»։ |interfax.ru| 14։56- Եվրամիությունն այսօր ընդունել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների հինգերորդ փաթեթը, որը ներառում է, այդ թվում, ածխի, փայտանյութի, քիմիկատների ներկրման արգելք։ |reuters.com| 14։14- Դոնեցկի մարզի Կրամատորսկ երկաթուղային կայարանին հրթիռային հարվածներ են հասցվել, որի հետևանքով, այս պահի տվյալներով, 30 զոհ և 100 վիրավոր կա, ՈւՆԻԱՆ-ի փոխանցմամբ՝ հայտնել է «Ուկրզալիզնիցա» ընկերության կառավարման խորհրդի նախագահ Ալեքսանդր Կամիշինը։ «Կրամատորսկի երկաթուղային կայարանի վրա երկու հրթիռ է արձակվել։ Տուժածներ կան», - նշել է նա։ Դոնեցկի շրջանի ղեկավար Պավել Կիրիլենկոն հայտնել է, որ կայարանին հարվածները հասցվել են «Իսկանդերի» հրթիռներով, սակայն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու պնդմամբ՝ հարվածը հասցվել է «Տոչկա-Ու» հրթիռով։ 12։29- Եվրամիությունը ևս 500 մլն եվրո կտրամադրի Ուկրաինային որպես ռազմական օգնությունը։ Այս մասին Twitter-ում հայտնել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ Նա նշել է, որ Եվրամիությունը ԵՄ դիվանագետ Ժոզեպ Բորելի առաջարկով նախատեսում է համալրել Խաղաղության եվրոպական հիմնադրամը ևս 500 մլն եվրոյով։ 10:53- Վաշինգտոնի ռազմական օգնությունը Կիեւին ներառում է ավելի քան 1,4 հազար Stinger շարժական զենիթահրթիռային համալիրներ, ավելի քան 5 հազար Javelin հակատանկային հրթիռային համալիրներ եւ հարյուրավոր Switchblade արգելափակող արկեր: Այդ մասին ասված Է Սպիտակ տան մամուլի ծառայության՝ ապրիլի 7-ին տարածված հայտարարության մեջ։ 09:01- Արևմտյան բարձրաստիճան երկու պաշտոնյաների պնդմամբ՝ Կենտրոնական Եվրոպայի երկրներն, օրինակ՝ Լեհաստանն ու Բալթյան երկրներն, ուզում են ամբողջությամբ խզել կապերը Մոսկվայի հետ և միջոցներ ձեռնարկել՝ Ռուսաստանին ծնկի բերելու։ Մյուս երկրները կարծում են, որ Ռուսաստանին հնարավոր չէ հեշտությամբ ենթարկեցնել, և պատերազմի ելքն, ըստ ամենայնի, տհաճ է լինելու։ ՆԱՏՕ-ի երկրների արտգործնախարարները մի բանի շուրջ համակարծիք են․ պատերազմի ավարտը դեռ հեռու է։ 07․04․2022 21։53-ՆԱՏՕ-ի անդամ երկրները կընդլայնեն աջակցությունն Ուկրաինային, Վրաստանին, Բոսնիա և Հերցեգովինային։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին հինգշաբթի օրը հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ դաշինքի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպման արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ։ 21։47- Ռուսաստանը զգալի կորուստներ է կրել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ընթացքում։ Այս մասին հինգշաբթի Sky News-ի եթերում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք զորքերի զգալի կորուստներ ենք կրել, սա մեծ ողբերգություն է մեզ համար»,- ասել է նա անգլերենով տված հարցազրույցում։ 20։27- ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան կասեցրել է Ռուսաստանի մասնակցությունը Մարդու իրավունքների խորհրդին: Ինչպես հայտնում է Reuters-ը՝ այդ որոշումը պայմանավորված է Ուկրաինայում Ռուսաստանի գործողություններով: ԱՄՆ-ի գլխավորած այս նախաձեռնությունը հավաքել է 93 կողմ ձայն, 24 երկիր դեմ է քվեարկել, իսկ 58 երկիր ձեռնպահ է մնացել: 18։45- Ռուսաստանն ու Ուկրաինան աջակցում են Թուրքիայում բանակցային գործընթացը շարունակելու գաղափարին, հինգշաբթի հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն՝ ապրիլի 6-ին և 7-ին Բրյուսելում ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների հանդիպումից հետո, գրում է ՏԱՍՍ-ը։ «Մենք հակամարտող կողմերին առաջարկել ենք շարունակել բանակցությունները Թուրքիայում: Երկու կողմերն էլ սկզբունքորեն պաշտպանում են Թուրքիայում բանակցություններ վարելու գաղափարը»,- ասել է նա։ 17։45- Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը BBC-ի ռուսական ծառայությանը մեկնաբանել է տեսանյութը, որում ուկրաինացի զինվորականները սպանում են ռուսաստանցի զինվորի, տեսանյութի իսկությունը հաստատել է The New York Times պարբերականը։ 16:34- Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ռուս-ուկրաինական համաձայնագրի՝ Ուկրաինայի ներկայացրած նոր նախագծում Ռուսաստանը շեղումներ է տեսնում ստամբուլյան պայմանավորվածություններից. «Ստամբուլյան փաստաթղթում ուկրաինացիները հստակ ձևակերպել են, որ Ուկրաինայի անվտանգության ապագա երաշխիքները չեն տարածվում Ղրիմի և Սևաստոպոլի վրա։ Սակայն երեկվա նախագծում այս հստակ արձանագրումը չկա։ Դրա փոխարեն առաջարկվում են լղոզված ձևակերպումներ ինչ-որ «արդյունավետ վերահսկողության» մասին»։ 15:50- Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Ռուսաստանի դեմ Արևմուտքի սահմանած նոր պատժամիջոցներն անվանել է «Արևմուտքի լպիրշ քաղաքականության շարունակություն»: Նա նշել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դուստրերի դեմ պատժամիջոցների սահմանումն «ինքնին խոսուն է»։ «Հազիվ թե նման քայլերը, նման մոտեցումները որևէ գնահատականի կարիք ունենան, դա մի բան է, որը դժվար է հասկանալ և բացատրել», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը։ | tass.ru| 15:04- Ուկրաինայի հարցով բանակցություններ չեն կարող լինել առանց Բելառուսի մասնակցության, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ «Առանց Բելառուսի մասնակցության բանակցություններ չեն կարող լինել։ Քանի որ դուք մեզ ներքաշեցիք դրա մեջ, առաջին հերթին՝ արևմտյան երկրները, այնտեղ, այդ բանակցություններում, բնականաբար, պետք է հնչեցվի Բելառուսի դիրքորոշումը»,- ասել է Լուկաշենկոն։  14:55- Հունգարիան երեկ հայտարարել է, որ պատրաստ է ռուսական գազի դիմաց ռուբլով վճարել՝ խաթարելով ռուբլով վճարման Մոսկվայի պահանջին միասնական պատասխան տալու Եվրամիության ձգտումները: Հունգարիան գազամատակարարման համար կվճարի ռուսական ռուբլով, եթե Ռուսաստանը պահանջի, ասել է երկրի վարչապետ Վիկտոր Օրբանը երեկ կայացած ասուլիսին։ |Reuters| 13:57- Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցների հինգերորդ փաթեթը, որը ներառում է ածխի ներկրման արգելք, կարող է համաձայնեցվել հինգշաբթի կամ ուրբաթ, ասել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ «Գուցե՝ այսօր ցերեկը կամ, ամենաուշը, վաղը»,- ասել է նա լրագրողներին՝ ժամանելով ՆԱՏՕ-ի անդամ երկրների հանդիպմանը։ |reuters| 11:49- Դոնեցկի ժողովրդական միլիցիայի ստորաբաժանումները «մաքրել են» Մարիուպոլի կենտրոնը ուկրաինական զինված կազմավորումներից: Այս մասին հայտարարել է Ինքնահռչակ ԴԺՀ-ի ժողովրդական միլիցիայի վարչության պետի տեղակալ Էդուարդ Բասուրինը: «Մարիուպոլում՝ քաղաքի կենտրոնական հատվածում տիրող իրավիճակի վերաբերյալ, կարելի է ասել, որ հիմնական մարտերն ավարտվել են», - ասել է նա «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում։ |ria.ru| 11։36- Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը NBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ը և դաշնակիցները շուտով Ուկրաինային կտրամադրեն «10 հակատանկային համակարգ յուրաքանչյուր ռուսական տանկի համար»։ Բլինքենն ասել է, որ Ուկրաինայում զինված հակամարտությունը կարող է ձգձգվել, սակայն ինքը չի տեսնում «ոչ մի պոտենցիալ սցենար», որում Կիևը չհաղթի։ Պետքարտուղարի խոսքով՝ անկախ նրանից, թե հետագայում ինչպես կզարգանան իրադարձությունները և որքան կտևի զինված հակամարտությունը Ուկրաինայում, Կիևն այնուամենայնիվ կհաղթի: |azatutyun.am|   06․04․2022 22։59- Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը եվրոպական երկրներին կոչ է արել դադարեցնելու ռուսական նավթն ու գազը գնելը։ «Դրանք արյունոտ փողեր են»,- ասել է Շմիգալը BBC-ին տված հարցազրույցում։ 22:58- Ակցիա Թբիլիսիում՝ նվիրված Բուչայի սպանված բնակիչների հիշատակին | Ռուսլան Տերեխով 20:59- Չորեքշաբթի օրը Հունգարիան հայտարարել է, որ պատրաստ է ռուսական գազի համար վճարել ռուբլիով՝ «հակառակվելով ԵՄ-ին», որը միասնական ճակատ էր ձևավորում՝ ընդդիմանալով արժույթով վճարումներ կատարելու Մոսկվայի պահանջին: Հունգարիան առաքումների համար կվճարի ռուբլով, եթե Ռուսաստանը դա խնդրի, չորեքշաբթի մամուլի ասուլիսում ասել է երկրի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ի պատասխան Reuters-ի հարցին։ 19:50- Ռուսաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների նոր փաթեթը ներառում է․ ամբողջապես արգելափակող պատժամիջոցներ ՌԴ խոշորագույն ֆինանսական հաստատության «Սբերբանկ»-ի և ՌԴ ամենամեծ մասնավոր բանկի՝ «Ալֆա Բանկ»-ի նկատմամբ, ՌԴ-ում նոր ներդրումների արգելք, ամբողջապես արգելափակող պատժամիջոցներ Ռուսաստանի վերնախավի և նրանց ընտանիքի անդամների նկատմամբ, ներառյալ նախագահ Պուտինի չափահաս երեխաների, արտգործնախարար Լավրովի կնոջ և դստեր, ինչպես նաև Ռուսաստանի Անվտանգության խորհրդի անդամների, այդ թվում՝ Ռուսաստանի նախկին նախագահ և վարչապետ Դմիտրի Մեդվեդևի և վարչապետ Միխայիլ Միշուստինի նկատմամբ, ԱՄՆ իրավասությանը ենթակա միջոցներով պարտքի վճարումների արգելք։ 18:35- ՌԴ Պաշտպանության ազգային կառավարման կենտրոնի ղեկավար, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը պնդում է, որ Ուկրաինան ավարտել է Կոնոտոպում, Տրոստյանեցում, Բորոդյանկայում և Կատյուժանկայում քաղաքացիական բնակչության մասնակցությամբ նոր սադրանքների նախապատրաստումը «Բուչինի սցենարով»։ |ria.ru| 16:48- Հռոմի Ֆրանցիսկոս պապը դատապարտել է «Բուչայի կոտորածը» և համբուրել ուկրաինական դրոշը, որն ուղարկվել է քաղաքից, որտեղ մոտ տարածությունից կրակված, կապկպված մարմինները լցված են եղել փողոցներում այն բանից հետո, երբ ռուսական զորքերը նահանջել են: |reuters.com| 16:13- Ռուսական տելեգրամյան ալիքներն ու լրատվամիջոցներն առանց հիմնավոր ապացույցների պնդում են, որ Բուչայից հրապարակված լուսանկարներն ու տեսանյութը կեղծ են։ Սակայն լուսանկարների ճիշտ լինելու մասին են վկայում արբանյակային նկարները։ Իսկ տեսանյութի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ այնտեղ դիակներն ամենևին էլ չեն շարժվում։ 15։59- Հայաստան ժամանող մեր ուկրաինահայ հայրենակիցների հետ կապված ևս մեկ տհաճ երևույթ կար։ Փաստորեն փախստական վիճակով գալով՝ ստիպված էին ինչպես Հայաստան մուտք գործող բոլոր անձինք, ովքեր պատվաստված չէին, ՊՇՌ տեստ հանձնել և դրա համար գումար էր գանձվում։ Պետությունը չէր կարող դրան չարձագանքել։ Այս պահին ցանկացած անձ, որ հեռացել է Ուկրաինայից և Հայաստան է գալիս, կարող է նշել, որ Ուկրաինայից է եկել։ Նրանց կուղղորդեն համապատասխան ծառայության՝ ՊՇՌ թեստ հանձնելու, որտեղ նրանցից որևէ գումար չի գանձվի։ [Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյան] 15:51- Ռուսաստանի ֆինանսների նախարարությունն առաջին անգամ ռուբլիով է փոխանցել արժեկտրոնային եկամուտների և դոլարային եվրոպարտատոմսերի համար վճարումները Ազգային հաշվարկային դեպոզիտարիային։ Նախարարությունն այս քայլին է դիմել այն պատճառով, որ օտարերկրյա թղթակից բանկը հրաժարվել է կատարել արժեկտրոնային եկամտի վճարման և Ռուսաստանի արտաքին պարտատոմսային վարկերի անվանական արժեքի մարման հանձնարարականները։ 14:01- Հունաստանը «պերսոնա նոն գրատա» է հայտարարել հանրապետությունում հավատարմագրված ռուսական դիվանագիտական ներկայացուցչությունների 12 աշխատակցի։ Այս մասին ասվում է Հունաստանի արտգործնախարարության չորեքշաբթի տարածած հաղորդագրության մեջ: |tert.am| 13։03- ԵՄ-ն չի ցանկանում, որ Ուկրաինան պարտություն կրի Ռուսաստանի հետ հակամարտությունում, ուստի կշարունակի զինել նրան, ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Ստրասբուրգում Եվրախորհրդարանի լիագումար նիստում, հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։ «Այս խորհրդարանում ասում են, որ անհրաժեշտ է որքան հնարավոր է շուտ դադարեցնել հակամարտությունը, ինչի համար անհրաժեշտ է դադարեցնել Ուկրաինային զինելը: Բայց եթե ամեն ինչ ավարտվի կործանված և պարտված երկրով՝ միլիոնավոր փախստականներով և հազարավոր զոհերով, ուրեմն մենք դա չենք ուզում, ուստի մենք պետք է շարունակենք զինել Ուկրաինային»,- ասել է նա։ |tert.am| 12։43- Ուկրաինայում պատերազմի սկզբից ի վեր 1480 խաղաղ բնակիչ է զոհվել, 2195 մարդ վիրավորվել է։ Սրանք միայն հաստատված դեպքերն են, իրական թիվը կարող է ավելի մեծ լինել։ Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը (OHCHR): Սպանվածների թվում 61 երեխա կա։ Վիրավորների թվում՝ 100 երեխա։ Նշվում է, որ մահվան դեպքերի մեծ մասը գրանցվել է խոցման մեծ տարածք ունեցող պայթուցիկ նյութերի ու սպառազինության կիրառման հետևանքով։ |factor.am| 12։39- Նոր Զելանդիայի կառավարությունն Ուկրաինայում ՌԴ-ի հատուկ գործողության ֆոնին 35 տոկոսի չափով տուրքեր կսահմանի Ռուսաստանից բոլոր ապրանքների ներմուծման համար: Այդ մասին ասվում Է ԱԳ նախարարության ղեկավար Նանայա Մահուտայի եւ առեւտրի նախարարության ղեկավար Դեմիեն Օ՛Կոննորի համատեղ հայտարարության մեջ: «Կառավարությունը հայտարարել Է, որ 35 տոկոսի չափով տուրքեր կսահմանի Ռուսաստանից ամբողջ ներմուծման համար եւ առկա արտահանական արգելքները կտարածի այն ապրանքների վրա, որոնք սերտորեն կապված են Ռուսաստանի արդյունաբերության ռազմավարական ճյուղերի հետ»,-ասվում Է հայտարարության մեջ, որը հրապարակվել Է երկրի կառավարության կայքում: |armenpress.am| 11։36- Չինաստանը կարծում է, որ բոլոր կողմերը պետք է հեռանկարներ բացեն Ուկրաինայի իրադրության շուրջ բանակցությունների համար. քանի դեռ դրանք շարունակվում են, պահպանվում է հրադադարի հնարավորությունը եւ խաղաղության հույսը: ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարար Վան Ին հայտարարել է Կանադայի իր պաշտոնակից Մելանի Ժոլիի հետ ունեցած հեռախոսազրույցում: 11։09- Մոսկվան Ռուսաստանի դեմ ուղղված յուրաքանչյուր քայլին համապատասխան պատասխան կտա: Այս մասին Sputnik ռադիոկայանի եթերում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով արևմտյան երկրներից ռուս դիվանագետների արտաքսման զանգվածային դեպքերը։ «Յուրաքանչյուր նման ոչ բարեկամական արարքի համար մենք համապատասխան պատասխան կտանք»,- ասել է դիվանագետը։ 10։02- ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հանձնարարել է Կիեւին տրամադրել լրացուցիչ ռազմական օգնություն մինչեւ 100 միլիոն դոլարի չափով, այն կներառի հակատանկային համակարգեր: Այդ մասին ասված է ապրիլի 5-ին Սպիտակ տան մամուլի ծառայության, ինչպես նաեւ ԱՄՆ-ի պետքատուղար Էնթոնի Բլինկենի կողմից տարածված հայտարարություններում, տեղեկացնում Է։ Ինչպես հայտնել են Սպիտակ տանը, Բայդենն «ԱՄՆ-ի պետքարտուղարին տրամադրել է լիազորություններ (…) իրականացնելու մինչեւ 100 միլիոն դոլար ընդհանուր գումարի պաշտպանական արտադրանքի եւ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության ծառայությունների, զինվորական պատրաստության եւ վարժեցման տրամադրում Ուկրաինայի օգնության նպատակով»: 05․04․2022 18։48- Միջազգային լրատվական գործակալությունների և պարբերականների լրագրողները կարողացել են մուտք գործել Կիևի շրջանի քաղաքներ և գյուղեր, որոնք մինչև վերջերս գտնվում էին ռուսական զորքերի վերահսկողության տակ, և որտեղ նրանց նահանջից հետո հայտնաբերվել են, ուկրաինական պաշտոնական տվյալներով, հարյուրավոր զոհված խաղաղ բնակիչների մարմիններ։ Meduza-ն հոդված է հրապարակել, որում հավաքված են տարբեր լրատվամիջոցների հրապարակած վկայություններն այն մասին, թե ինչ է տեղի ունեցել նշված բնակավայրերում։ 18։07- Եվրամիությունը պատրաստում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հինգերորդ փաթեթը, գրում է ՏԱՍՍ-ը։ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը երեքշաբթի հայտարարել է, որ պատժամիջոցների նոր փաթեթը ներառում է. Ռուսական նավերի և ռուսական օպերատորների կողմից շահագործվող նավերի մուտքի արգելք ԵՄ նավահանգիստներ, ինչպես նաև սահմանափակումներ Ռուսաստանի և Բելառուսի ավտոմոբիլային տրանսպորտի օպերատորների համար: Գործարքների ամբողջական արգելք «ռուսական չորս առանցքային բանկերի, այդ թվում՝ «ՎՏԲ»-ի՝ երկրորդ խոշոր ռուսական բանկի նկատմամբ»: Ռուսաստանից տարեկան 4 մլրդ եվրո արժողությամբ ածուխի ներմուծման արգելք: «10 միլիարդ եվրո արժողությամբ արտահանման արգելքներկարևոր ոլորտներում՝ առաջադեմ կիսահաղորդիչներ, մեքենաներ և տրանսպորտային սարքավորումներ»: 17:01- ՌԴ Մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան հաստատել է, որ Ռուսաստանը և Ուկրաինան գերիների են փոխանակել՝ 86-ը 86-ի դիմաց։ «Հաստատում եմ, որ «86-ը 86-ի դիմաց» ձևաչափով փոխանակումը տեղի է ունեցել»,- ասել է նա։ Ցուցակում ընդգրկված են եղել նաև «Ռոսատոմի» աշխատակիցները, սակայն հետագայում ուկրաինական կողմը բացառել է նրանց։ 16:31- Ամերիկյան The New York Times պարբերականը, վերլուծելով արբանյակային լուսանկարներ, եկել է այն եզրահանգման, որ դրանք հերքում են Ռուսաստանի պնդումները, թե Կիևի շրջանի Բուչա քաղաքում խաղաղ բնակիչների սպանությունները տեղի են ունեցել այն բանից հետո, երբ ռուսական զորքերը լքել են քաղաքը։ Արբանյակային լուսանկաները, որոնք տրամադրել է Maxar Technologies ընկերությունը, ցույց են տվել, որ նվազագույնը 11 մարմին ընկած է եղել Բուչայի Յաբլոնսկայա փողոցում մարտի 11-ից, երբ ռուսական զորքերը քաղաքում են եղել։ 15:39- Վրաստանի Պետական անվտանգության ծառայությունը կոչ է արել Ուկրաինային ապացույցներ ներկայացնել ավելի վաղ հնչեցրած մեղադրանքների կապակցությամբ, թե վրաց իշխանությունները ռուսական կողմին օգնում են Վրաստանի տարածքով պատժամիջոցների տակ հայտնված ապրանքներ՝ այդ թվում սպառազինություն տեղափոխել։ Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը կոչ է անում ուկրաինական կողմին «անհապաղ ապացույցներ ներկայացնել այդ տեղեկատվության վերաբերյալ», շեշտելով, որ հակառակ դեպքում այն կգնահատվի որպես ապատեղեկատվություն, ծայրաստիճան ոչ բարեկամական և սադրիչ քայլ՝ ուղղված Վրաստանում ներքին անկարգություններ հրահրելուն։ |azatutyun.am| 15։18- Գերմանիայի դաշնային նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը բացառել է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումը, քանի դեռ այդ երկրի նախագահը Վլադիմիր Պուտինն է։ «Պուտինյան Ռուսաստանի հետ համագործակցությունն այլևս հնարավոր չէ, ինչպես դա եղել է նախորդ տարիներին»,- DW-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ հայտարարել է Շտայնմայերը՝ ՌԴ նախագահին անվանելով «բունկերային պատերազմ հրահրող»։ |factor.am| 14։50- Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն ու Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն այս շաբաթ Կիև կայցելեն և կհանդիպեն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Հանդիպումը կկայանա Վարշավայում ապրիլի 9-ին կայանալիք դոնորների միջազգային կոնֆերանսից առաջ։ [Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Էրիկ Մամեր] |reuters.com| 12:07- Ռոսկոմնադզորը Wikipedia-ից պահանջել է հեռացնել «Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գործողությունների վերաբերյալ ոչ ճշգրիտ տեղեկությունը»։ Համաձայն ռուսական օրենսդրության՝ ինտերնետ ռեսուրսի սեփականատերը, որը չի հեռացնում տեղեկությունը Ռոսկոմնադզորի խնդրանքով, սպառնում է վարչական պատասխանատվության՝ իրավաբանական անձանց համար մինչև 4 միլիոն ռուբլի տուգանք: 11:44- ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան հայտարարել է, որ ուկրաինական Բուչա քաղաքի դեպքերի վերաբերյալ ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստ անցկացնելու Ռուսաստանի պահանջի մերժումն «աննախադեպ է»։ Նա պնդել է, որ Բուչայում արված տեսանյութը «բեմադրված է» և խոստացել նոր ապացույցներ ներկայացնել։ 11:18- «Ուկրաինացիների ցեղասպանության բացահայտ կոչերը» և Ուկրաինայի տարածքում «ռուսական զորքերի կողմից դրանց իրականացման փաստերը» հնարավոր են դարձել ՌԴ՝ «ադեկվատությունը կորցրած ղեկավարության» և նրա վստահության շնորհիվ, որ եվրոպացի առաջնորդները չեն կարող դիմադրել։ Այս մասին ասել է Զելենսկին Ռումինիայի խորհրդարանում տեսակապով ելույթ ունենալիս։ |liga.net| 10:58- Չինաստանի արտգործնախարար Վան Ին իր ուկրաինացի պաշտոնակից Դմիտրի Կուլեբայի հետ հեռախոսազրույցում կրկին կոչ է արել բանակցային ճանապարհով լուծել ուկրաինական հակամարտությունը։ Սա երկու պետությունների միջև բարձր մակարդակի առաջին հեռախոսազրույցն էր մարտի սկզբից ի վեր, երբ Կուլեբան խնդրել էր Չինաստանին օգտագործել իր ազդեցությունը Մոսկվայի վրա՝ դադարեցնելու ռուսական ներխուժումը: 10:34- ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային կխնդրի հեռացնել Ռուսաստանին Մարդու իրավունքների խորհրդից։ Այս մասին երեկ հայտնել է ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանը այն բանից հետո, երբ Ուկրաինան մեղադրել է ռուսական զորքերին Բուչա քաղաքում տասնյակ խաղաղ բնակիչների սպանության մեջ: 193 անդամ ունեցող վեհաժողովը ձայների երկու երրորդով կարող է դադարեցնել պետության անդամությունը՝ մարդու իրավունքների կոպիտ և համակարգված խախտումներ կատարելու համար։ |reuters.com| 10։28- Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր ելույթ կունենա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, որտեղ ակնկալվում է, որ նա կպահանջի խստացնել նոր պատժամիջոցներ Մոսկվայի նկատմամբ Բուչա քաղաքում սպանությունների համար, որոնք նա անվանել է «ռազմական հանցագործություններ» և «ցեղասպանություն»: |france24.com| 09:52- Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը և ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդը հանդիպում են ունեցել Անկարայում։ Նիստում նշվել է, որ մարտի 29-ին Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունները «դրական թափ» են հաղորդել խաղաղության ջանքերին, ընդ որում Թուրքիան «կարևոր դեր» է խաղում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի ավարտի հարցում: Քալընը Նուլանդին հայտնել է, որ Թուրքիան վճռականորեն շարունակում է իր դիվանագիտական նախաձեռնությունները՝ հրադադարի, ինչպես նաև հումանիտար միջանքներ բացելու համար։   04․04․2022 22:11- ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է հրամանագիր՝ կապված վիզային ռեժիմի հետ՝ « ի պատասխան օտարերկրյա պետությունների անբարյացկամ գործողությունների»: ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ պաշտոնական պատվիրակությունների և լրագրողների համար ճամփորդական և մեկ տարի ժամկետով բազմակի մուտքի արտոնագրերի փաստաթղթերի ներկայացման, ինչպես նաև ազգային և տարածաշրջանային կառավարությունների, խորհրդարանի և դատարանների անդամների համար հինգ տարով բազմակի մուտքի վիզաների տրամադրման պարզեցված ընթացակարգը չեղարկվել է: Բացի այդ, չեղյալ են հայտարարվել պաշտոնական պատվիրակությունների, կառավարությունների ու խորհրդարանների անդամների համար մուտքի արտոնագրի վճարից ազատումը և դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար առանց վիզայի մուտքը։ 18։10- ՌԴ դեմ նոր պատժամիջոցներ կսահմանվեն շատ կարճ ժամկետներում՝ Կիևի շրջանում ռուս զինվորականների վայրագությունների վկայությունների ֆոնին, որոնք ցնցել են Արևմուտքը։ Սակայն ռուսական նավթի և գազի եվրոպական էմբարգոյի հնարավորությունը, ամենայն հավանականությամբ, դեռ չի օգտագործվի։ Միաժամանակ, այժմ արդեն վերջնականապես պարզ է դառնում, որ պատժամիջոցների մեղմացման մասին կարելի է մոռանալ մինչև պատերազմի ավարտը, իսկ դրանց լիակատար չեղարկման մասին՝ երկար տարիներ: 15:24- «Եվրամիությունը խստագույնս դատապարտում է վայրագությունները, որոնք, ինչպես հաղորդվում է, կատարել են ռուսական զինված ուժերը օկուպացիայից ազատագրված ուկրաինական մի շարք քաղաքներում։ Քաղաքացիական բնակչության շրջանում հսկայական թվով զոհերի և վիրավորների՝ հիշողության մեջ գամվող վկայություններն, ինչպես նաև քաղաքացիական ենթակառուցվածքների ավերածություններն ի ցույց են դնում Ուկրաինայի և նրա ժողովրդի դեմ Ռուսաստանի վարած դաժան պատերազմի իրական դեմքը», - ասված է Եվրախորհրդի կայքում տեղադրված հայտարարությունում։ 15:05- Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կարող են չեղարկվել, եթե Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև բանակցությունները հանգեցնեն Ուկրաինայում ռազմական գործողությունների դադարեցման՝ կիրակի NBC-ին ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ Նա ընդգծել է, որ պատժամիջոցները չեն սահմանվում երբեք չավարտվելու պայմանով: Դրանց նպատակը Ռուսաստանի քաղաքականությունը փոխելն է։ 14:59- Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն Ուկրաինայի Բուչա քաղաքում ստեղծված իրավիճակը «ֆեյքային գրոհ» է որակել։ Նրա խոսքով այնտեղ կազմակերպվել է բեմադրություն, որն ավելի ուշ բոլոր ալիքներով և սոցիալական ցանցերով տարածվել է Ուկրաինայում և Արևմուտքում 14։39- Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հաջակցություն Ուկրաինայի տեսանյութ է հրապարակել, որում հայտարարել է, որ ՌԴ նախագահ «Վլադիմիր Պուտինը երբեք չի կոտրի ուկրաինացի ժողովրդի ոգին ու չի գրավի նրանց հայրենիքը» 14։28- Ռուսական գազի 85% տոկոս պահանջարկ ունեցող Սլովակիայի էկոնոմիկայի նախարար Ռիխարդ Սուլիկը հայտարարել է, որ իր երկիրը չի կարող առանց ռուսական գազի մնալ, և եթե ստիպված լինի դրա դիմաց ռուբլիով վճարել, կանի դա, չնայած որ սատարել է ԵՄ ընդհանուր դիրքորոշումը։ Լատվիայի «Latvijas Gāze» ընկերությունը հայտարարել է, որ ռուսական «Գազպրոմի» հետ իր կնքած պայմանագրում գազի դիմաց վճարումներն ամրագրված են եվրոյով, սակայն նշել է, որ ռուբլով վճարելու ՌԴ պահանջը կատարելը հնարավոր է։ 14։07- ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան դժգոհել է, որ Մեծ Բրիտանիան, «ըստ անգլիական վատագույն ավանդույթի, համաձայնություն չի տվել Բուչայում ստեղծված իրավիճակի շուրջ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ» անցկացնելու։ Նա հավելել է, որ ՌԴ-ն դարձյալ կպահանջի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ գումարել։ 12։40- Ռուսաստանն ու Ուկրաինան ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստ են պահանջել Կիևից ոչ հեռու Բուչա քաղաքում կատարված իրադարձությունների առնչությամբ, որտեղ ռուսական բանակի նահանջից հետո խաղաղ բնակիչների բազմաթիվ դիեր են հայտնաբերվել։ Ռուսաստանը պահանջել է նիստն անցկացնել ապրիլի 4-ին, Ուկրաինան պահանջել է անցկացնել ապրիլի 5-ին։ 11։09- Անցած օրվա ընթացքում Ուկրաինայի Զինված ուժերի ստորաբաժանումները 14 անգամ գնդակոծել են Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության տարածքը։ Այս մասին հայտնել է հրադադարի վերահսկման և համակարգման միացյալ կենտրոնում Ինքնահռչակ Հանրապետության ներկայացուցչությունը։ «Վիրավորվել է 21 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ մեկ երեխա։ Ուկրաինական բանակի կրակը վնասել է ինը տուն և երեք քաղաքացիական ենթակառուցվածք: Գնդակոծության համար Ուկրաինայի ուժայինները կիրառել են ծանր հրետանի, հակատանկային հրթիռային համակարգ և 120 մմ ականանետեր»,- նշված է հաղորդագրության մեջ։ |tass.ru| 11:05- Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ուժերը գործնականում վերահսկողության տակ են վերցրել Մարիուպոլի կենտրանոկանա հատվածը, մնում են արդյունաբերական գոտին և նավահանգիստը։ Այս մասին հայտարարել է Ինքնահռչակ Հանրապետության Ազգային ոստիկանության վարչության պետի տեղական Էդուարդ բասուրինը։ |tass.ru| 10։54- Փետրվարի 24-ին Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության անցկացման սկզբից ի վեր զոհվել է ավելի քան 1 400 քաղաքացիական անձ և 2 038-ը՝ վիրավորվել: Այդ մասին ասված է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն կոմիսարի վարչության՝ ապրիլի 3-ին տարածած հայտարարության մեջ։ 10։52- Ուկրաինայի գլխավոր դատախազությունը հայտնել է պատերազմի ընթացքում առնվազն 161 երեխայի մահվան մասին։ Գերատեսչությունում ընդգծում են, որ տվյալները նախնական են։ Ըստ պաշտոնական տեղեկության՝ վիրավորվել է 264 երեխա։ 10։37- Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այս գիշեր հեռուստաուղերձ է հղել «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխության մասնակիցներին՝ նրանց և հանդիսատեսին կոչ անելով «ցանկացած կերպ» աջակցելու իր երկրին Ռուսաստանի դեմ պատերազմում։ «Ո՞րն է երաժշտության ամենամեծ հակադրությունը․ ավերված քաղաքների և սպանված մարդկանց լռությունը։ Լցրե՛ք լռությունը ձեր երաժշտությամբ։ Արե'ք դա այսօր՝ մեր պատմությունը պատմելու համար։ Սատարե՛ք մեզ, ինչպես կարող եք։ Ցանկացած ձևով, բայց ոչ լռությամբ»,- հայտարարել է Զելենսկին։ |dw.com|   03․04․2022 21։39- Անտանելի են Կիևի մոտ գտնվող ազատագրված քաղաքից՝ Բուչայից, մեզ հասնող պատկերները։ Փողոցներում հարյուրավոր սպանված խաղաղ բնակիչներ։ Ռուսաստանի իշխանությունները պետք է պատասխան տան այս հանցագործությունների համար։ [Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոն]     21։15- Կիևի վարչակարգի հրապարակած բոլոր լուսանկարներն ու տեսանյութերը, որոնք իբր վկայում են Կիևի մարզի Բուչա քաղաքում ռուս զինվորականների կողմից ինչ-որ «հանցագործությունների» մասին, հերթական սադրանքն են։ Այն ժամանակ, երբ այս բնակավայրը գտնվել է ռուսական զինված ուժերի վերահսկողության տակ, տեղի ոչ մի բնակիչ չի տուժել բռնի գործողություններից։ [ՌԴ ՊՆ] 20։27- Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոկն հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է պատասխան տա Ուկրաինայի մայրաքաղաքից ոչ հեռու գտնվող Բուչա քաղաքում «ռազմական հանցագործությունների» համար։ Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը երեկ հայտնել էր, որ ուկրաինական բանակն ամբողջությամբ վերադարձրել է վերահսկողությունը Կիևի շրջանի նատմամբ, նշել էր՝ Բուչայի համար դաժան մարտեր են ընթացել։ France Press-ի և Reuters-ի լրագրողները եղել էին Բուչայում և քաղաքացիական հագուստով մարդկանց դիերի լուսանկարներ հրապարակել։ Դրանցում երևում են նաև արկերի և հրթիռների հարվածներից այրված մեքենաներ և տներ։ 19։48- Ցնցված եմ Բուչայում ռուսական բանակի կողմից իրականացված վայրագությունների սարսափելի պատկերներից։ ԵՄ-ն օգնում է Ուկրաինային և ՀԿ-ներին անհրաժեշտ ապացույցներ հավաքել միջազգային դատարաններ ներկայացնելու համար։ ԵՄ հետագա պատժամիջոցներն ու աջակցությունը ճանապարհին են։ [Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշել] 12:02- Օդեսայում վաղ առավոտյան պայթյուններ են հնչել։ Օդեսայի քաղաքային խորհրդի պատգամավոր Պյոտր Օբուխովի պնդմամբ՝ քաղաքի վրա օդային գրոհ է իրականացվել։ Նախնական տվյալներով զոհեր չկան։ Ներկա պահին Օդեսայում փրկարարները շարունակում են մարել հրդեհները: Ռուսական կողմը հայտնում է, որ Օդեսայում նավթավերամշակման գործարան է ոչնչացրել։ «Այսօր առավոտյան ծովային և օդային բազավորման բարձր ճշգրտության հրթիռներով Օդեսա քաղաքի հատվածում ոչնչացվել է նավթավերամշակման գործարան և վառելիքաքսանյութերի երեք պահեստ, որտեղից վառելիք է մատակարարվել Նիկոլաևի ուղղությամբ ուկրաինական զորքերի խմբավորումներին», - ասել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։ 02.04.2022 17:02- Երբ եվրոպացիները սթափվեն և հասկանան, որ իրենք են պատասխանատու իրենց ճակատագրի համար, կգա Ռուսաստանի հետ հարաբերությունների վերագնահատման և երկխոսության ժամանակը: [ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկով] |tert.am|  16:13- Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Վլադիմիր Պուտինը Կասիմ-Ժոմարտ Տոկաևին տեղեկացրել է ռուս-ուկրաինական բանակցությունների ընթացքի մասին: Կողմերը փոխադարձ համաձայնություն են եկել, որ բացառիկ կարևոր է հասնել համաձայնությունների՝ կապված Ուկրաինայի չեզոք, դաշինքից դուրս, ոչ միջուկային կարգավիճակի հետ։ [Ղազախստանի նախագահի մամուլի ծառայություն] 15:46- USAI-ի միջոցով կտրամադրվի մինչև 300 միլիոն դոլարի աջակցություն անվտանգության ոլորտում Ուկրաինայի պաշտպանունակությունն ուժեղացնելու համար: Այս որոշումը ընդգծում է Միացյալ Նահանգների անսասան հավատարմությունը Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը: [ԱՄՆ պաշտպանության նախարարություն] |armenpress.am| 14:19- Մեր երկրի արևելքում իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։ Ռուսաստանը ուժեր է տանում Դոնբասի և Խարկովի ուղղությամբ։ Նրանք պատրաստվում են նոր հզոր հարվածների։ Մենք պատրաստվում ենք էլ ավելի ակտիվ պաշտպանության։ Մենք օգտագործում ենք բոլոր հնարավորությունները՝ և՛ ներքին, և՛ արտաքին: [Վլադիմիր Զելենսկի] |ukrinform.net| 13:23- ԱՄՆ-ն արտահանման արգել է սահմանել Ռուսաստանի և Բելառուսի 120 կազմակերպությունների նկատմամբ, որոնք հիմնականում կապ ունեն պաշտպանական սեկտորի հետ։ |reuters.com| 12:13- Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդն ապրիլի 2-ից 9-ը կայցելի Ֆրանսիա, Թուրքիա, Հունաստան, Կիպրոս և Գերմանիա: Այցերի ընթացքում Նուլանդը քննարկելու է Ուկրաինայի պատերազմի և Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների հարցերը: [ԱՄՆ պետական դեպարտամենտի մամլո ծառայություն] |azatutyun.am| 10:53-Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը ՌԴ-ի հետ բանակցությունների գլխավոր թեման է: Fox News-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Պատասխանելով հարցին, թե արդյոք նախագահը պատրա՞ստ է տարածքային զիջումների գնալ Ռուսաստանին՝ հանուն խաղաղության համաձայնագրի ստորագրման, Զելենսկին ասել է, որ դա տեղի չի ունենա. «Մենք մեր տարածքն առևտրի չենք հանում, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարց չի քննարկվում»,- ասել է նա։ |tert.am|   01.04.2022 17։19- ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հանդիպումը կարող է տեղի ունենալ Ստամբուլում։ Նման կարծիք է հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «Ես երեկ բանակցություններ ունեցա պարոն Զելենսկիի հետ, այսօր էլ բանակցություններ կլինեն պարոն Պուտինի հետ։ Նախնական խորհրդակցությունների արդյունքում մենք այժմ կարող ենք հանդիպել ամենաբարձր մակարդակով ղեկավարների հետ՝ քայլեր ձեռնարկելու համար հատկապես Ղրիմի և Դոնբասի առնչությամբ։ |tass.ru| 17։14- Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան ասել է, որ չի կարող ոչ հաստատել, ոչ էլ հերքել ռուսական Բելգորոդ քաղաքի նավթաբազային հասցված հարվածին Ուկրաինայի հնարավոր մասնակցության մասին տեղեկությունը, քանի որ չի տիրապետում ողջ ռազմական տեղեկություններին։Հիշեցնենք, որ ՏԱՍՍ-ը, վկայակոչելով իր աղբյուրները արտակարգ իրավիճակների գերատեսչություններում, հայտնել էր, որ ռուսական Բելգորոդ քաղաքի նավթաբազայում հրդեհվել է վառելիքի ութ պահեստ։ Բելգորոդի շրջանի մարզպետ Վյաչեսլավ Գլադկովն էլ հայտարարել էր, որ բռնկված հրդեհն ուկրաինական ուղղաթիռների հարվածի հետևանք է։ 15:40- Բելառուսի և Ռուսաստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն և Վլադիմիր Պուտինն ապրիլի 1-ին հեռախոսով քննարկել են Ուկրաինայի շուրջ իրադրությունը, ինչպես նաև Մինսկի և Մոսկվայի միջև հարաբերությունների զարգացման հարցերը: |armenpress.am| 15։32- Ես չեմ տեսնում կոնկրետ նշաններ, որոնք ցույց կտան Ռուսաստանի դիրքորոշման իրական և տևական փոփոխություն։ Նույնիսկ եթե ռուսական զորքերի առաջխաղացումն ավելի դանդաղ է, քան ակնկալում էր Կրեմլը, այս պահին ես որևէ նկատելի նահանջ կամ զինադադար չեմ տեսնում։ [Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիան] 14:56-Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները շարունակվել են առցանց ձևաչափով, լրագրողներին հայտնել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։ |unian.net| 14:52- Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունները պետք է շարունակվեն, Մոսկվան պատրաստում է իր արձագանքը Կիևի առաջարկին և որոշակի առաջընթաց է գրանցում, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Մեզ մոտ արձագանք է նախապատրաստվում, այնտեղ առաջընթաց կա, նախևառաջ, այն ուղղությամբ, որը վերաբերում է դաշինքների անդամ երկիր լինելու Ուկրաինայի անհնարինության ճանաչմանը, Հյուսիսատլանտյան դաշինքում Ուկրաինայի կողմից երջանկություն փնտրելու անհնարինությանը՝ ապամիջուկային արտադաշինքային կարգավիճակ», - ասել է Լավրվը։ |tass.ru| 14:08- Ռուս զինվորականները լքել են Չեռնոբիլի ատոմակայանը, սակայն նկատվել են օտարման գոտում, ասել է Ուկրաինայի՝ Օտարման գոտու կառավարման հարցերով պետական գործակալության ղեկավար Եվգենի Կրամարենկոն։ «Այսօր առավոտյան յոթին ազդակ է եղել տանկերի տեղաշարժի մասին ոչ թե Չեռնաբիլի ԱԷԿ-ի տարածքում, այլ օտարման գոտում։ [․․․] Աշխատակիցները տեսել են, թե ինչպես են Չեռնոբիլի գոտու տարածքում՝ ԱԷԿ-ից շուրջ մեկ կիլոմետր հեռավորության վրա, ռուսական տանկեր տեղաշարժվում», - ասել է նա։ 13:22- Ռուսական զորքերը շարունակում են ստորաբաժանումների մասնակի դուրսբերումը Կիևի շրջանի հյուսիսից դեպի Բելառուսի հետ սահման։ Այս մասին ապրիլի 1-ի առավոտյան ամփոփագրում հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը։ Ավելի վաղ Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը հայտարարել էր, որ Ռուսաստանի Դաշնությունը հրթիռային համակարգեր է ուղարկում Գոմել (Բելառուս): 12:53- Ռուսական Բելգորոդ քաղաքի նավթաբազայում հրդեհվել է վառելիքի ութ պահեստ, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները արտակարգ իրավիճակների գերատեսչություններում։ «Ներկա պահին այրվում է վառելիքի ութ պահեստ, դրանք 2 հազարական կուբամետր ծավալ ունեն։ Կրակի տարածման սպառնալիք կա», - ասել է զրուցակիցը։ Գործակալության տվյալներով նավթաբազայի տարածքում 27 պահեստ կա։ Ներկա պահին հրշեջների ուժերը կեկնտրոնացած են մնացած պահսետների սառեցման վրա։ Ռուսաստանի ԱԻՆ-ը հաղորդել է, որ հրդեհի մարման համար խմբի մասնակիցների թիվը հասնում է 200-ի։ 09:56- Եվրախորհրդարանի խոսնակ Ռոբերտա Մեթսոլան երեկ գիշեր Twitter-ում գրել է, որ Կիևի ճանապարհին է։ 09։29- Բելգորոդի նավթի պահեստում ուրբաթ օրը հրդեհ է բռնկվել Ուկրաինայի զինված ուժերի՝ Ռուսաստանի տարածք ներխուժած երկու ուղղաթիռների ավիահարվածի հետևանքով։ Այս մասին իր թելեգրամյան ալիքում հայտնել է շրջանի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։   31․03․2022 21:50- Ռուսաստանը, ի պատասխան հակառուսական պատժամիջոցների, ընդլայնել է Եվրամիության երկրների ներկայացուցիչների ցուցակը, որոնց արգելվում է մուտք գործել երկիր՝ հայտնել են ՌԴ արտգործնախարարությունից: Նշվում է, որ Մոսկվայում ԵՄ ներկայացուցչությունը համապատասխան նոտայով տեղեկացվել է այդ մասին: «Վերահաստատում ենք, որ Եվրամիության և նրա անդամ երկրների կողմից ցանկացած թշնամական ակցիայի հետայսու ևս անդառնալիորեն կհետևի կոշտ պատասխան»,- ընդգծել են ՌԴ ԱԳՆ-ում: Նշված է, որ սահմանափակումները տարածվում են Եվրամիության բարձրագույն ղեկավարության վրա, այդ թվում՝ մի շարք եվրահանձնակատարների, ԵՄ ռազմական կառույցների ղեկավարների, ինչպես նաև Եվրոպական խորհրդարանի պատգամավորների ճնշող մեծամասնության վրա: 20:44- Մարտի 30-ին Գերմանիան ու Ավստրիան հայտարարեցին գազամատակարարման ոլորտում արտակարգ իրավիճակի առաջին մակարդակի մասին։ «Գազպրոմը», «Կոմերսանտի» տվյալներով, մշակում է նաև մատակարարումների դադարեցման սցենար։ Ընկերությունն իրոք, ինչպես պնդում են «Կոմերսանտի» աղբյուրները մշակում է «ոչ բարեկամ երկրներին» գազի մատարարարման ամբողջական դադարեցման հնարավորությունը և գնահատում է այդ քայլի հետևանքները։ «Գազպրոմի» երկարաժամկետ պայմանագրերով մատակարարումների դիմաց վճարումները պետք է կատարվեն ապրիլի 1-ին։ 20։27- Վլադիմիր Պուտինը հաղորդել է, որ հրամանագիր է ստորագրել «ոչ բարեկամ երկրներին» գազի վաճառքի կանոնների մասին։ «Ռուսական բնական գազ գնելու համար նրանք պետք է ռուբլիով հաշվեհամարներ բացեն ռուսական բանկերում, հենց այդ հաշվեհամարներից էլ կիրականացվի գազի վճարումը, որը կմատակարարվի վաղվանից՝ ապրիլի 1-ից»։ «Իսկ եթե այդ վճարները չկատարվեն, մենք դա կհամարենք գնորդների կողմից պարտավորությունների չկատարում։ Մեզ ոչ ոք անվճար ոչինչ չի տալիս, և մենք էլ բարեգործությամբ չենք զբաղվելու։ Այսինքն՝ գործող պայմանագրերը կկասեցվեն», - ընդգծել է Պուտինը։ 17։41- ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգ Բրյուսելում այսօր կայացած մամուլի ասուլիսում անդրադառնալով Ուկրաինայի իրավիճակին ասել է, որ հետախուզության տվյալների համաձայն՝ ռուսական ուժերը դուրս չեն բերվել, ինչպես խոստացել էին, այլ վերախմբավորվում են հետագա հարձակողական գործողությունների համար։ 16։18- Պատերազմն Ուկրաինայում լուրջ ազդեցություն կունենա հակամարտության գոտուց դուրս գտնվող տնտեսությունների վրա: Համաշխարհային տնտեսությունը մատակարարումների հետ կապված ամենամեծ շոկն է ապրում 1970 թ-ից ի վեր, քանի որ Ռուսաստանն ու Ուկրաինան մատակարարում են անհամաչափ մեծ քանակությամբ ապրանք՝ էներգակիրներից մինչև մետաղներ, սննդամթերք և պարարտանյութեր։ Արևելյան Եվրոպայի և Կովկասի երկրների (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա) ՀՆԱ-ն, ինչպես սպասվում է, կնվազի 11,8%-ով՝ 2022 թ-ի 3,6% աճի փոխարեն։ [ՎԶԵԲ] 12:36- Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ մարտի 30-ին զրուցել է իր ռուս և ուկրաինացի գործընկերներ Սերգեյ Լավրովի և Դմիտրի Կուլեբայի հետ՝ նրանց հանդիպումը կազմակերպելու հարցով: «Դատելով Ստամբուլում պատվիրակությունների բանակցությունների ընթացքում «ոտքի վրա» մեր խոսակցություններից և կողմերի հետ մեր բանակցություններից՝ կարելի է ասել, որ մոտական երկու շաբաթում այդ հանդիպումը հնարավոր է»,- հավելել է նա։ |ria.ru| 11:25- Խարկովի քաղաքապետը հայտնել է, որ քաղաքում ավերվել է բնակելի շենքերի մոտ 15%-ը։ 11:24- ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը հանձնաժողով է ստեղծել, որը ապացույցներ կհավաքի Ուկրաինայի տարածքում ռազմական հանցագործությունների վերաբերյալ։ |bbc.com| 11։10- Մենք (ուկրաինական կողմը- խմբ․) բանակցություններ ենք վարում Լեհաստանի ենթակառուցվածքների նախարարության հետ, Լեհաստանի կառավարության հետ, որ նրանք ամեն դեպքում ամբողջությամբ փակեն սահմանները (Լեհաստանի և Բելառուսի միջև- խմբ․)։ Նույնիսկ եթե որոշումը չընդունվի Եվրամիության կողմից։ |interfax.ua|   30․03․2022 21։12- Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ, որի ընթացքում մեկ ժամ քննարկել են ռուս-ուկրաինական բանակցությունների ընթացքը և իրավիճակը պատերազմական գոտում: Այս մասին Զելենսկին գրառում է կատարել իր թվիթերյան էջում։  20:00- ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը մտքեր են փոխանակել նախորդ օրը Ստամբուլում կայացած ռուս-ուկրաինական բանակցությունների հերթական փուլի մասին։ Ռիա Նովոստի-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է Շոլցին ռուսական գազի համար վճարները ռուբլիով իրականացնելու որոշմանն անցնելու մասին: Նա ընդգծել է, որ վճարման կարգի փոփոխությունները պայմանավորված են նրանով, որ «միջազգային իրավունքների նորմերի խախտումների պատճառով ԵՄ անդամ երկրների կողմից սառեցվել են Ռուսական բանկի պահուստները»: Կողմերը պայմանավորվել են, որ գազի դիմաց ռուբլիով վճարելուն անցնելու հարցը կքննարկվի Ռուսաստանի ու Գերմանիայի փորձագետների կողմից: 19:03- Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակն ամփոփել է մարտի 29-ին կայացած բանակցությունները։ «Ստամբուլյան արդյունքներ․ Իրավաբանական երաշխիքներ, որոնք ապահովում են Ուկրաինայի անվտանգության նոր ուրվագիծը (ՆԱՏՕ-ի հինգերորդ հոդվածի նմանօրինակը)։ Ղրիմի հարցի վերադարձ բանակցային օրակարգ։ Ուկրաինական պետականության կայացվածության ապացույցներ։ Անվտանգության գլոբալ սկզբունքների և ինստիտուտների դերի վերանայման մեկնարկ», - նշել է Պոդոլյակը Թվիթերում։ 17:26- Մոսկվան չի կարող որևէ բեկում կամ մեծապես հուսադրող որևէ բան արձանագրել Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցություններում, դեռ բավականին երկար աշխատանք է սպասվում։ Դրականն այն է, որ ուկրաինական կողմը, համենայնդեպս, սկսել է հստակ ձևակերպել և թղթին հանձնել այն, ինչ առաջարկում է։ Մինչ այդ մենք չէինք կարողանում դրան հասնել։ [ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկով] 17։00- Ավելի քան 4 մլն մարդ՝ նախապատերազմյան Ուկրաինայի բնակչության գրեթե 10 տոկոսը, լքել է իրենց երկիրը փետրվարի վերջին ռուսական ներխուժումից ի վեր։ Ես հենց նոր ժամանացի Ուկրաինա։ Լվովում իշխանությունների, ՄԱԿ-ի և այլ գործընկերների հետ քննարկելու եմ տուժած և տեղահանված մարդկանց մեր աջակցությունը մեծացնելու ուղիները։ [ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդի] 12:38- Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ղեկավար Ռաֆայել Գրոսսին ժամանել է Հարավային Ուկրաինայի ԱԷԿ։ Տեղում նա կքննարկի, թե ինչ տեխնիկական աջակցություն պետք է ցուցաբերվի էլեկտրակայանին։ Կողմերը կխոսեն նաև այն մասին, թե ինչպես ապահովել երկրի միջուկային օբյեկտների անվտանգությունն ու անվտանգությունը։ |bbc.com| 12։13- ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ «բարձր ճշգրտության օդային արձակման հրթիռները Ստարոկոնստանտինովի և Խմելնիցկի շրջաններում ոչնչացրել են վառելիքի մեծ պահեստներ, որոնցից վառելիքը մատակարարվում էր Դոնբասում ուկրաինական զորքերի զրահատեխնիկայի համար»։ Նշվում է նաև, որ «Դոնեցկի մարզի Կամենկայում «Իսկանդեր»-ը հրթիռային և հրետանային զինատեսակների երկու մեծ պահեստ է ոչնչացրել»։ |ria.ru| 11։26- Կարծում եմ՝ մենք պետք է պարզ աչքերով նայենք իրականությանը, ոչ ոք չպետք է հիմարացվի ՌԴ-ի հայտարարություններով: Մենք կարծում ենք, որ Կիևի շուրջ ուժերի ցանկացած տեղաշարժ վերաբաշխում է և ոչ թե նահանջ, և աշխարհը պետք է պատրաստ լինի մեծ հարձակման Ուկրաինայի այլ տարածքների վրա։ [Սպիտակ տան հեռահաղորդակցային բաժնի ղեկավար Քեյթ Բեդինգֆիլդը՝ ի պատասխան ՌԴ ՊՆ հայտարարությանը, որ կկրճատվեն մարտական գործողությունները Կիևի և Չեռնիգովի ուղղություններով] |tert.am| 10։47- Ուկրաինայի ԳՇ-ն հայտնում է, որ Հարավային Օսիայի և Աբխազիայի երկու բազաներից զինվորականներ են տեղափոխվել Ուկրաինայի տարածք։ 10:42- ՌԴ Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը ևս մեկ շաբաթով՝ մինչև ապրիլի 7-ը, երկարացրել է Ռուսաստանի հարավային և կենտրոնական օդանավակայաններ թռիչքների արգելքը։ 10։04- «Medi 1» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, պատասխանելով հարցին, որ գուցե ժամանակն է ռուսական գազին այլընտրանքներ փնտրելու, և միգուցե դա լինի Մաղրեբ-Եվրոպա գազատարի (Ալժիրից գազը Մարոկկոյի միջով կապում է Իսպանիայի և Պորտուգալիայի հետ- խմբ․) վերաբացման միջոցով, ասել է, որ Եվրոպան շատ կենտրոնացած է այն մտքի վրա, որ այժմ իսկապես պետք է ազատ լինել ռուսական գազից և նավթից, «քանի որ Ռուսաստանը, ցավոք, դրանք օգտագործում է որպես քաղաքական գործիք»:    29․03․2022 22:08- Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեքշաբթի Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնի հետ հերթական հեռախոսազրույցում քննարկել է Ուկրաինայում տիրող իրավիճակը։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Շարունակվել է կարծիքների փոխանակումը Ուկրաինայի շուրջ իրավիճակի վերաբերյալ, այդ թվում՝ հաշվի առնելով Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև այսօր Ստամբուլում բանակցությունների հերթական փուլը»,- ասվում է հաղորդագրությունում։ Կողմերն անդրադարձել են նաև Ռուսաստանից բնական գազի մատակարարումների դիմաց ռուբլով վճարմանը անցնելու որոշմանն առնչվող հարցերին։ 21։58- ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի (ԳԱ) ղեկավարի գրասենյակը հետևում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններին և ողջունում է դրանց առաջընթացը, ասել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի նախագահի խոսնակ Պոլինա Կուբյակը։ «Ակնհայտ է, որ մենք հետևում ենք բանակցություններին: Նախնական զեկույցները ցույց են տալիս, որ դրանցում առաջընթաց կա: Մենք չենք տիրապետում կոնկրետ մանրամասների, բայց ցանկացած առաջընթաց [բանակցություններում] ակտիվորեն ողջունվում է»,- ասել է նա: 21։10- ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է՝ ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցություններում չի տեսնում նշաններ, որ դրանք արդյունավետ առաջ են ընթանում, քանի որ ԱՄՆ-ը Ռուսաստանից «լրջության իրական նշաններ չի տեսնում», գրում է CNN-ը։ «Կա այն, ինչ ասում է Ռուսաստանը, և կա այն, ինչ անում է Ռուսաստանը: Մենք կենտրոնացած ենք վերջինի վրա»,- ասել է Բլինքենը Մարոկկոյի արտգործնախարար Նասեր Բուրիտայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում։ 19։04- Ստամբուլում այսօր կայացել է ռուս-ուկրաինական բանակցությունների հերթական փուլը։ Ռուսական կողմի հայտարարությունները․ Առաջարկվում է Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպումն անցկացնել պլանավորվածից ավելի վաղ՝ միաժամանակ արտգործնախարարների մակարդակով խաղաղության պայմանագրի նախաստորագրմամբ։ Ռուս զնվորականները արմատապես կրճատում են ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններով։ Ուկրաինական կողմի հայտարարությունները․ Ուկրաինան առաջարկում է իր համար անվտանգության միջազգային երաշխիքների մասին պայմանագիր ստորագրել։ Դոնեցկի և Լուգանսկի առանձին շրջանների հարցերն առանձին կետով են ներկայացված և քննարկվելու են Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների միջև։ 17։32- Նախագահներ Պուտինն ու Զելենսկին կարող են հանդիպել խաղաղության համաձայնագրի նախաստորագրման ժամանակ, այսօր Ստամբուլում կայացած ռուս-ուկրաինական բանակցություններից հետո հայտարարել է ռուսական կողմի գլխավոր բանագնաց Վլադիմիր Մեդինսկին։ «Այսօրվա բովանդակալից հանդիպումից հետո համաձայնեցրել ենք և առաջարկում ենք լուծում, որով նախագահների հանդիպումը հնարավոր է՝ համաձայնագրի նախաստորագրման հետ»,- ասել է Ռուսաստանի նախագահի օգնականը։ 17։14- Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը որոշել է արմատապես կրճատել մարտական գործողությունները Կիևի և Չեռնիգովի ուղղություններով: Այդ մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Ալեքսանդր Ֆոմինը: |armenpress.am| 17։03- Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև բանակցություններում ամենաէական առաջընթացը ձեռք է բերվել Ստամբուլում բանակցությունների ժամանակ։ Ստամբուլի Դոլմաբահչեի պալատում կայացած մամուլի ասուլիսում նման կարծիք է հայտնել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ «Այս գործընթացում մինչ այժմ ամենանշանակալի առաջընթացն արձանագրվել է այսօր»,- ասել է նա՝ նշելով, որ Թուրքիան «շատ ուրախ է աջակցել դրան»։ |tert.am| 16։22- Ինչ վերաբերում է բանակցությունների ճակատագրին, սա իսկապես հետաքրքիր հարց է, այսօր կամ վաղը մենք կհասկանանք՝ կա՞ ինչ-որ խոստումնալից բան, թե՞ ոչ։ Իսկ ընդհանուր առմամբ, հատուկ ռազմական գործողությունը շարունակվում է։ [ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկով] 16։05- Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Ուկրաինայում Ռուսաստանի «հատուկ ռազմական գործողության հիմնական խնդիրները մեծ մասամբ կատարված են»։ «Գործողության առաջին փուլի հիմնական խնդիրները հիմնականում կատարված են։ Զգալիորեն կրճատվել է ուկրաինական Զինված ուժերի մարտական ներուժն, ինչը ստիպում է հիմնական ուշադրությունն ու ջանքերը կենտրոնացնել գլխավոր նպատակի՝ Դոնբասի ազատագրման վրա», - ասել է Շոյգուն։ 16։01- ԱՄՆ-ն իր դաշնակիցների հետ միասին պլանավորում է նոր պատժամիջոցներ սահմանել ռուսական տնտեսության լրացուցիչ ճյուղերի, այդ թվում՝ մատակարարման շղթաների դեմ, որոնք - վճռորոշ նշանակություն ունեն ՌԴ՝ Ուկրաինա ներխուժումը սատարելու համար։ Այս մասին ասել է ԱՄՆ ֆինանսների փոխնախարար Ուոլի Ադեյեմոն։ 15։51- Պոդոլյակն ու Մեդինսկին մեկնաբանել են Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունները։ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակը մեկնաբանել է Ստամբուլի Դոլմաբախչե պալատում ռուս-ուկրաինական բանակցությունների ընթացքը։ «Բանակցությունների առանցքային հարցերն են հրադադարը և Ուկրաինային անվտանգության միջազգային երաշխիքների տրամադրումը, միայն այդպես հնարավոր կլինի դադարեցնել պատերազմն այնպես, ինչպես Կիևն է ցանկանում»։ ՌԴ նախագահի խորհրդական, ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին իր հերթին հույս է հայտնել, որ ռուս-ուկրաինական բանակցությությունները մի քանի ժամից կավարտվեն, և կողմերը հանդես կգան հայտարարություններով։ 14:28- Ատոմային Էներգիայի միջազգայն գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին ժամանել Է Ուկրաինա՝ երկրի միջուկային օբյեկտների անվտանգության ապահովման գծով տեխնիկական օգնություն ցույց տալու համար: Այցը կշարունակվի այս շաբաթվա ընթացքում: Գրոսսին կայցելի Ուկրաինայի ատոմակայաններից մեկը: Գլխավոր տնօրենը նպատակ ունի նաև «ՄԱԳԱՏԷ-ի փորձագետներ» ուղարկելու «առաջնահերթային օբյեկտներ» և «կենսականորեն կարևոր նյութեր» բերելու անվտանգության և պահպանության ապահովման համար, ներառյալ դիտազննման և վթարային արձագանքման սարքավորանքները»: 12:47- Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ղեկավար Ռաֆայել Մարիանո Գրոսսին մեկնել է Ուկրաինա։ Նրա այցի նպատակն է հրատապ տեխնիկական օգնություն տրամադրել երկրի միջուկային օբյեկտների անվտանգությունն ապահովելու համար։ Գլխավոր տնօրենի այցի նպատակն է աջակցել Ուկրաինայի միջուկային օբյեկտների անվտանգության ապահովմանը։ 12:21- Ռուս-ուկրաինական բանակցություններում ուկրաինական պատվիրակության անդամ Միխայիլ Պոդոլյակը հայտնել է, որ տեղի է ունենում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկիի և ուկրաինական պատվիրակության անդամ Դավիթ Արախամիայի դեմ առ դեմ հանդիպումը։  11:50- Թուրքիայում՝ Ստամբուլում, մեկնարկել է ռուս-ուկրաինական բանակցությունները։ Այս մասին նշվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թվիթերյան միկրոբլոգից։ 11:14- Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը հայտնել է, որ այսօր նախատեսվում է երկու կողմերի համաձայնեցրած հումանիտար երեք միջանցքի աշխատանք։ |bbc.com|  10:12- Ուկրաինայի գլխավոր շտաբի հայտարարության համաձայն՝ անցած 24 ժամվա ընթացքում Դոնեցկի և Լուգանսկի մարզերում զինվորականները հետ են մղել ռուսական զորքերի յոթ հարձակում և ոչնչացրել 12 տանկ, 10 հետևակի մարտական ​​մեքենա և երեք մեքենա։ Բացի այդ՝ գլխավոր շտաբի տվյալներով ուկրաինական օդուժը վերջին 24 ժամվա ընթացքում խոցել է 17 օդային թիրախ, այդ թվում՝ ութ ինքնաթիռ, երեք ուղղաթիռ, չորս ԱԹՍ և երկու թևավոր հրթիռ։ ԳՇ-ն հայտնում է նաև, որ ռուսական բանակը հրթիռակոծություններ և ռմբակոծություններ է իրականացնում՝ «փորձելով ամբողջությամբ ոչնչացնել ուկրաինական քաղաքների ենթակառուցվածքներն ու բնակելի տարածքները» ու «կենտրոնանալով վառելիքի պահեստավորման օբյեկտների վրա»։     Պատերազմ Ուկրաինայում․ թարմացվող (02.03.22-28.03.22) Պատերազմ Ուկրաինայում․ թարմացվող (24.02.22-01.03.22)
14:50 - 24 ապրիլի, 2022