Լիտվա

Երևանը շատ կառուցողական առաջարկներ է ուղարկել Բաքվին, սակայն դեռ պատասխան չի ստացել. Միրզոյան |azatutyun.am|

Երևանը շատ կառուցողական առաջարկներ է ուղարկել Բաքվին, սակայն դեռ պատասխան չի ստացել. Միրզոյան |azatutyun.am|

azatutyun.am: Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Լիտվայի պաշտոնակից Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ ասուլիսում հայտարարել է, թե Երևանը շատ կառուցողական առաջարկներ է ուղարկել Բաքվին, սակայն դեռ պատասխան չի ստացել: «Մենք շատ կառուցողական առաջարկներ ենք ուղարկել ադրբեջանական կողմին և պատրաստ ենք ավարտին հասցնել, կնքել խաղաղության պայմանագիրն առաջիկա ամիսներին, ինչպես արդեն առաջարկել ենք։ Ցավոք, ադրբեջանական կողմից դեռ արձագանք չկա։ Ավելին, Ադրբեջանը առաջ է քաշում նոր թեմաներ, որոնք առնվազն հարցեր են առաջացնում՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու հարցում անկեղծության վերաբերյալ», - ասել է Միրզոյանը։ Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը հիշեցրել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը սկսել են սահմանագծում՝ հիմնված 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի վրա: «Հիմա շատ կարևոր է ապահովել այդ գործընթացի շարունակականությունը և միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման վերահաստատումը։ Դա կենսական է` ապահովելու սահմանին թափանցիկություն և խուսափելու ապագայում որևէ սադրանքից։ Առավել կարևոր է ավարտին հասցնել խաղաղության պայմանագիրը», - Վիլնյուսում հայտարարել է Արարատ Միրզոյանը։  
17:48 - 20 հունիսի, 2024
Արարատ Միրզոյանն ընդգծել է լիտվացի գործընկերոջ ներդրումը ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման գործում

Արարատ Միրզոյանն ընդգծել է լիտվացի գործընկերոջ ներդրումը ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման գործում

Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Արարատ Միրզոյանն իր գոհունակությունն է հայտնել Լիտվայի հետ առկա բազմաշերտ և հարուստ օրակարգի առումով՝ ընդգծելով նաև իր լիտվացի գործընկերոջ կողմից ներդրվող ջանքերն ինչպես երկու երկրների, այնպես էլ ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման գործում։    Այս մասին արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում։  Արարատ Միրզոյանը, շնորհակալություն հայտնելով լիտվացի գործընկերոջը ջերմ ընդունելության համար, նշեց, որ ուրախ է նորից այցելել Լիտվա, որտեղ վերջին անգամ եղել է 2021 թվականին՝ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում։  «Մեր երկրները վայելում են ամուր ընկերություն և համագործակցություն՝ հիմնված համերաշխության, ընդհանուր արժեքների և մեր քաղաքացիների համար կայուն բարգավաճման նպատակների վրա», - ասաց նախարարն՝ իր գոհունակությունը հայտնելով այն առումով, որ երկու երկրների միջև փոխայցելությունները անցել են ակտիվ, ընդգրկուն, շարունակական և զարգացող գործընկերության մթնոլորտում։  Նա նշեց, որ իր լիտվացի գործընկերոջ հետ վերահաստատել են երկկողմ կապերը խորացնելու հանձնառությունն՝ անդրադառնալով երկկողմ օրակարգի մի շարք հարցերի, այդ թվում՝ տնտեսության, բարձր տեխնոլոգիաների, էներգետիկայի, զբոսաշրջության, մշակույթի և կրթության ոլորտներին։ «Ես կցանկանայի նաև ընդգծել իմ գործընկերոջ (խմբ․ նկատի ունի Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսին) անձնական ներդրումը ոչ միայն մեր երկկողմ հարաբերությունների, այլև Հայաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունների խորացման գործում»,- ընդգծեց Միրզոյանը՝ հավելելով, որ կողմերն, իհարկե, գիտակցում են միջխորհրդարանական համագործակցության կարևոր ներդրումը երկու երկրների միջև կապերի խորացման գործում:
16:08 - 20 հունիսի, 2024
Լիտվայի կառավարությունը հաստատել է Հայաստանին 100,000 եվրոյի մարդասիրական օգնությունը

 |factor.am|

Լիտվայի կառավարությունը հաստատել է Հայաստանին 100,000 եվրոյի մարդասիրական օգնությունը |factor.am|

factor.am: Լիտվան մարդասիրական օգնություն կցուցաբերի Հայաստանին՝ ավերիչ ջրհեղեղների հետևանքների հաղթահարման համար։ Այս մասին հայտնում է Լիտվայի կառավարությունը X-ում գրառմամբ։ «Լիտվա - Հայաստան համերաշխությունը՝ գործողության մեջ։ Լիտվայի կառավարությունը հաստատել է 100,000 եվրոյի մարդասիրական օգնությունը Հայաստանին, որը տուժել է վերջին ավերիչ ջրհեղեղներից»,- ասվում է հայտարարության մեջ։   Մայիսի 26-ին տեղացած հորդառատ անձրևների հետևանքով Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումներ են եղել, Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերը դուրս են եկել իրենց հունից՝ էական վնասներ պատճառելով կարևոր ենթակառուցվածքների, բնակելի տների։ Փլուզվել են ճանապարհներ և կամուրջներ։ Հեղեղումների հետևանքով զոհվել է 4 մարդ։ Կառավարությունն աղետի գոտի է հայտարարել հեղեղումներից տուժած բնակավայրերում։
17:49 - 05 հունիսի, 2024
Վրաստան են ժամանել Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի և Իսլանդիայի ԱԳ նախարարները

 |factor.am|

Վրաստան են ժամանել Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի և Իսլանդիայի ԱԳ նախարարները |factor.am|

factor.am: Վրաստան են ժամանել Լատվիայի, Էստոնիայի, Իսլանդիայի և Լիտվայի արտգործնախարարներ Բայբա Բրաժեն, Մարգուս Ցահկնան, Թորդիս Կոլբրուն Ռեյկֆյորդ Գիլֆադոտտիրը և Գաբրիելիուս Լանդսբերգիսը, սոցցանցերում հայտնել է Էստոնիայի արտգործնախարար Մարգուս Ցահկնան, գրում է Գրուզիա օնլայնը։ «Դժվար պահերին կարող ես հույս դնել ընկերներիդ վրա»,- գրել է Ցահկնան։ Էստոնիայի ԱԳ նախարարը հրապարակել է նաև լուսանկար, որում պատկերված է լիտվացի գործընկեր Գաբրիելիուս Լանդսբերգիսի, լատվիացի գործընկեր Բայբա Բրաժեի և իսլանդացի գործընկեր Թորդիս Կոլբրուն Ռեյկֆյորդ Գիլֆադոտտիրի հետ։ «Մենք ժամանել ենք Թբիլիսի, որտեղ ևս մեկ պայքար է ընթանում հանուն ժողովրդավարության, ազատության և եվրոպական ապագայի»,- գրել է Լիտվայի արտգործնախարարը։ Նշենք, որ Թբիլիսիում գտնվող ԵՄ երկրների խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահները միացել էին Ռուսթավելիի պողոտայում «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ բողոքող ցուցարարներին։
16:57 - 15 մայիսի, 2024
Լիտվայում անցկացվում են նախագահական ընտրություններ և բազմաքաղաքացիության վերաբերյալ հանրաքվե
 |news.am|

Լիտվայում անցկացվում են նախագահական ընտրություններ և բազմաքաղաքացիության վերաբերյալ հանրաքվե |news.am|

news.am: Մայիսի 12-ին Լիտվայում անցկացվում են նախագահական ընտրություններ և քաղաքացիությունը պահպանելու վերաբերյալ հանրաքվե, հայտնում է Delfi-ն։ Ընտրատեղամասերը բաց են տեղական ժամանակով ժամը 07:00-ից։ Լիտվայի նախագահի պաշտոնի համար պայքարում է 8 թեկնածու՝ երկրորդ ժամկետի համար պայքարող Գիտանաս Նաուսեդան, պահպանողականների կողմից առաջադրված, վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն, Ազատություն կուսակցության ներկայացուցիչ, Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Դայնյուս Ժալիմասը, ինքնառաջադրված թեկնածուներ Իգնաս Վեգելեն և Էդուարդաս Վայտկուն, «Նեմանի արշալույս» կուսակցության հիմնադիր Ռեմիգիուս Ժեմայտայտիսը, «Հանուն Լիտվայի» դեմոկրատների միության կողմից առաջադրված Գեդրիմաս Յեգլինսկասը և Աշխատանքի կուսակցության նախագահ Անդրիուս Մազուրոնիսը:Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
11:53 - 12 մայիսի, 2024
Հայաստանի և Լիտվայի ՆԳ նախարարությունները շարունակում են խորացնել համագործակցությունը

Հայաստանի և Լիտվայի ՆԳ նախարարությունները շարունակում են խորացնել համագործակցությունը

ԵՄ կողմից իրականացվող «Աջակցություն Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների և անվտանգության ոլորտի բարեփոխումներին» ծրագրի շրջանակներում, ՆԳ նախարարության կազմավորման ու ենթակա կառույցներում ընթացող համընդգրկուն բարեփոխումներով պայմանավորված, ՀՀ ներքին գործերի նախարարության պատվիրակությունն ապրիլի 22-ից 26-ը աշխատանքային այցով Լիտվայի Հանրապետությունում էր։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից: Պատվիրակության կազմում էին ՆԳՆ ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Արմեն Մկրտչյանը, ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետ Վաղինակ Մարտիրոսյանը, ՆԳ նախարարի մամուլի քարտուղար, հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության պետ Նարեկ Սարգսյանը, միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ Արմեն Սեդրակյանը, իրավաբանական վարչության պետի տեղակալ Արմեն Մարտոյանը և ՌՊՔՄՄ վարչության միգրացիայի և քաղաքացիության ոլորտում քաղաքականության մշակման և մոնիթորինգի բաժնի պետ Մարիա Ալահվերդյանը։ Այցի ընթացքում ՀՀ ՆԳՆ պատվիրակության անդամները հանդիպումներ են ունեցել Լիտվայի ՆԳ փոխնախարար Ագնետա Լադեկի, Լիտվայի ոստիկանության գլխավոր կոմիսար-գեներալ Ռենատաս Պոժելայի և Լիտվայի ՆԳ նախարարության մի շարք կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների հետ: Հանդիպումները տեղի են ունեցել պետական ծրագրերի կառավարման կենտրոնական գործակալությունում, ոստիկանական ստորաբաժանումներում, Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում և Վիլնյուսի համալսարանում։ Հանդիպումների ընթացքում մասնավորապես անդրադարձ է կատարվել իրավապահ մարմինների վարչարարությանն ու բարեփոխումների գործընթացի իրականացման, վերլուծության և ռազմավարական պլանավորման, ինչպես նաև կոռուպցիայի կանխարգելման հարցերին։ Լիտվացի գործընկերները հանդիպումների ընթացքում վերահաստատել են պատրաստակամությունը՝ աջակցելու ՀՀ ՆԳ նախարարությունում ընթացող բարեփոխումներին։
10:11 - 30 ապրիլի, 2024
Ժողովրդավարությունը մեր միակ անվտանգային համակարգն է. ՀՀ ԱԺ նախագահը՝ Լիտվայի Սեյմի նախագահին

Ժողովրդավարությունը մեր միակ անվտանգային համակարգն է. ՀՀ ԱԺ նախագահը՝ Լիտվայի Սեյմի նախագահին

Պաշտոնական այցով Վիլնյուսում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանն ապրիլի 17-ին ընդունել է Լիտվայի Հանրապետության Սեյմի նախագահ Վիկտորիա Չմիլիտե-Նիլսենը: «Ուրախ եմ ողջունել ձեզ Լիտվայի խորհրդարանում: Լիտվան առաջին երկիրն է, որ ճանաչել է ՀՀ անկախությունը, և ուրախությամբ կարող եմ փաստել, որ այս տարիների ընթացքում մեր երկրների միջև հարաբերություններն ամրապնդվել են: Մենք պատրաստ ենք և ուրախ կլինենք անել ամեն բան, որպեսզի Հայաստանն էլ ավելի մոտ կանգնի եվրոպական ընտանիքին»,- նշել է Վիկտորիա Չմիլիտե-Նիլսենը: Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել լիտվացի գործընկերոջը ջերմ ընդունելության և միջխորհրդարանական մակարդակում կառուցողական համագործակցության համար: «Ժողովրդավարությունը մեր միակ անվտանգային համակարգն է: Շնորհակալ ենք և մեծապես կարևորում ենք միջազգային գործընկերների, մասնավորապես՝ Լիտվայի աջակցությունը ժողովրդավարությունն ավելի դիմացկուն դարձնելու, ինչպես նաև ժողովրդավարական պետությունների ընտանիքում Հայաստանի տեղն ամրապնդելու հարցում»,- ասել է ԱԺ նախագահը: Հանդիպմանը հանգամանալից քննարկվել են Հայաստան-ԵՄ ընդլայնված գործընկերության նոր առաջնահերթությունների հեռանկարները, ՀՀ քաղաքացիների համար ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացումը, Հարավային Կովկասում և Եվրոպայում առկա անվտանգային իրավիճակը, Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի հրամայականը և միջխորհրդարանական հարթակում համագործակցության ընդլայնման հնարավորությունները: Հանդիպման ավարտին Ալեն Սիմոնյանը շրջայց է կատարել Լիտվայի Հանրապետության խորհրդարանում, գրառում կատարել Պատվավոր հյուրերի գրքում:
15:07 - 17 ապրիլի, 2024
Արմեն Գրիգորյանը Վիլնյուսում հանդիպել է Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելիուս Լադսբերգիսի հետ

Արմեն Գրիգորյանը Վիլնյուսում հանդիպել է Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելիուս Լադսբերգիսի հետ

Ապրիլի 12-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Վիլնյուսում հանդիպել է Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելիուս Լադսբերգիսի հետ․ տեղեկացնում են ԱԽ գրասենյակից։ Ա.Գրիգորյանը հանգամանալից ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության տարբեր ուղղությունները և ներկայիս առաջնահերթությունները: Անդրադարձել է Հարավային Կովկասում տիրող անվտանգային իրավիճակին, առկա մարտահրավերներին և դրանց հաղթահարման ուղղությամբ հայկական կողմի գործադրվող ջանքերին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ապրիլի 5-ի ՀՀ-ԱՄՆ-ԵՄ հանդիպման արդյունքները, ինչի շրջանակներում ԱԳ նախարարը հայտնել է Լիտվայի պատրաստակամությունն աջակցելու ՀՀ-ին առաջ մղելու ՀՀ-ԵՄ օրակարգային հարցերը: Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան-Լիտվա օրակարգային հարաբերությունները՝ մատնանշելով երկկողմ համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը:
17:21 - 12 ապրիլի, 2024
ՀՀ ԱԽ քարտուղարը և Լիտվայի ԱԳ նախարարն անդրադարձել են Հարավային Կովկասում տիրող անվտանգային իրավիճակին

ՀՀ ԱԽ քարտուղարը և Լիտվայի ԱԳ նախարարն անդրադարձել են Հարավային Կովկասում տիրող անվտանգային իրավիճակին

Ապրիլի 12-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Վիլնյուսում հանդիպել է Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելիուս Լադսբերգիսի հետ: Ինչպես հայտնում են ԱԽ գրասենյակից, Արմեն Գրիգորյանը հանգամանալից ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության տարբեր ուղղությունները և ներկայիս առաջնահերթությունները: Անդրադարձել է Հարավային Կովկասում տիրող անվտանգային իրավիճակին, առկա մարտահրավերներին և դրանց հաղթահարման ուղղությամբ հայկական կողմի գործադրվող ջանքերին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ապրիլի 5-ի ՀՀ-ԱՄՆ-ԵՄ հանդիպման արդյունքները, ինչի շրջանակներում ԱԳ նախարարը հայտնել է Լիտվայի պատրաստակամությունն աջակցելու ՀՀ-ին առաջ մղելու ՀՀ-ԵՄ օրակարգային հարցերը: Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան-Լիտվա օրակարգային հարաբերությունները՝ մատնանշելով երկկողմ համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը:
13:59 - 12 ապրիլի, 2024