Գազպրոմ Արմենիա

«Գազպրոմ Արմենիա» (նախկին անվանում՝ «ՀայՌուսգազարդ»), ռուսական փակ բաժնետիրական ընկերություն է, որը զբաղվում է ՀՀ-ում գազի մատակարարմամբ և իրացմամբ։ Ստեղծվել է ՀՀ էներգետիկայի նախարարության, ԲԲԸ «Գազպրոմ»-ի, «ԻՏԵՌԱ» Միջազգային էներգետիկ ՍՊԸ-ի կողմից՝ 1997 թվականին։

Ընկերությունն ունի տարածքային սկզբունքով կազմակերպված 15 գազիֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղ (ԳԳՄ), «Ինժեներական կենտրոն» մասնաճյուղ, 5 դուստր ընկերություն, ինչպես նաև «Հրազդան-5» և «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկները:

Կոտայքի, Լոռու, Սյունիքի մարզերի մի շարք բնակավայրերի գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

Կոտայքի, Լոռու, Սյունիքի մարզերի մի շարք բնակավայրերի գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 3-ին՝ ժամը 11:00-ից մինչև ժամը 17:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Գառնի, Գողթ և Գեղարդ բնակավայրերի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն` Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 3 բազմաբնակարան շենքի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը: Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան համայնքի Աճանան բնակավայրի գազասպառողների, ժամը 11:00-ից մինչև ժամը 15:00-ն՝ Կոտայքի մարզի Վերին և Ներքին Պտղնի բնակավայրերի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Լազյան փողոցի թիվ 45 բազմաբնակարան շենքի գազասպառողների գազամատակարարումը: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով:
10:54 - 31 մարտի, 2023
ՀՀ ներկրվող բնական գազի օրական ծավալների ընդհատումների պատճառով մեկ-երկու օրով կընդհատվի մի շարք ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը․ «Գազպրոմ Արմենիա»

ՀՀ ներկրվող բնական գազի օրական ծավալների ընդհատումների պատճառով մեկ-երկու օրով կընդհատվի մի շարք ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը․ «Գազպրոմ Արմենիա»

ՀՀ ներկրվող բնական գազի օրական ծավալների ընդհատումների պատճառով մեկ-երկու օրով կընդհատվի մի շարք ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը: Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից։  «ՌԴ Ստավրոպոլի տարածաշրջանում ս.թ. փետրվարի 14-ին ժամը 16:00-ից մասնակի խցափակվել է Վրաստանը և Հայաստանի Հանրապետությունը սնուցող «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» տարանցիկ մայրուղային գազատարը, որի պատճառով զգալիորեն նվազել են ՀՀ ներկրվող բնական գազի օրական ծավալները: Հաշվի առնելով ՌԴ-ից ներկրվող բնական գազի ընդհատումները և անբավարար քանակությունները, Աբովյանի գազի ստորգետնյա պահեստ կայանից գազի առնման (գազամատակարարման ցանց ներմղման) տեխնիկակական պայմանները, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն, ղեկավարվելով ԳՄՕԿ-ի (Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի N 95-Ն որոշմամբ հաստատված կանոնների), 2.8 կետով, 5.5 կետի «ա» ենթակետով և 5.5.1 կետով ամրագրված իրավակարգավորումներով, տեղեկացնում է, որ ստեղծված պայմաններում վթարային իրավիճակները կանխելու և մնացած գազասպառողների հուսալի ու անխափան գազամատակարարումն ապահովելու նպատակով ս.թ. փետրվարի 18-ի ժամը 11:00-ից ԳՄՕԿ-ով սահմանված ժամանակահատվածով կընդհատվի ՀՀ տարածքում գործող մի շարք ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը: Միևնույն ժամանակ ավտոտրանսպորտային միջոցների աշխատանքը չխաթարելու նպատակով բոլոր մնացած ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը կշարունակվի (ցանկը հրապարակված է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի պաշտոնական կայքում»,- ասված է հաղորդագրության մեջ։ 
00:11 - 18 փետրվարի, 2023
Զանգեզուրի պղնձամոլիբդենայինը 2022-ին կրկնապատկել է հարկերի չափը․ ՊԵԿ-ը հրապարակել է 1000 խոշոր հարկատուների ցանկը

Զանգեզուրի պղնձամոլիբդենայինը 2022-ին կրկնապատկել է հարկերի չափը․ ՊԵԿ-ը հրապարակել է 1000 խոշոր հարկատուների ցանկը

Պետեկամուտների կոմիտեն հրապարակել է 2022-ի 1000 խոշոր հարկատուների ցանկը։ Հայաստանի ամենամեծ հարկատուն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է՝ վճարած մոտ 144 միլիարդ դրամ հարկերով: 2021-ի համեմատ կոմբինատն ավելի քան կրկնապատկել է հարկերի չափը։ Կոմբինատի կողմից հարկերի այսպիսի մեծացումը ենթադրաբար կապված է միջազգային շուկայում պղնձի բարձր գնի հետ։ Բացի այդ, կառավարությունը 2021-ից հանքարդյունաբերողների համար սահմանել էր պղնձի, մոլիբդենի ու ֆեռոմոլիբդենի համար արտահանման տուրք։ Սա իր հերթին նպաստել է ԶՊՄԿ-ի կողմից հարկերի ավելացմանը։ Սրան պետք է գումարել նաև 15 միլիարդ դրամի վերականգնումը, որ իրականացրել է պղնձամոլիբդենայինը՝ ՊԵԿ-ում քննվող քրեական գործի շրջանակում։ Երկրորդ ամենամեծ հարկատուն «Գազպրոմ Արմենիա»-ն է՝ վճարած 52,2 միլիարդ դրամ հարկերով (ընկերությունը 2021-ին վճարել էր 47,8 միլիարդ դրամ): Վճարած հարկերի մեծությամբ երրորդ տեղում ծխախոտի արտադրությամբ ու արտահանմամբ զբաղվող «Գրանդ տոբակո»-ն է՝ 45 միլիարդ դրամի չափով վճարած հարկերով։ Խոշոր հարկատուների տասնյակում կան ծխախոտի արտադրությամբ, ներմուծմամբ, արտահանմամբ ու վաճառքով զբաղվող 4 ընկերություն («Գրանդ տոբակո», «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ», «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» և «Ջեյ թի այ Արմենիա»), 2 հանքարդյունաբերական ընկերություններ՝ հանձինս ԶՊՄԿ-ի և Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատի։ Վերջինի վճարած հարկերը 2022-ին աճել են մոտ 300 տոկոսով (2021-ին Ագարակի պղնձամոլիբդենայինը վճարել էր 6,6 միլիարդ դրամ հարկ, 2022-ին հասել են 19,6 միլիարդի): Հազար խոշորների ցանկի տասնյակում է նաև կապի օպերատոր Վիվա-ՄՏՍ-ը՝ վճարած մոտ 16 միլիարդ դրամ հարկերով, ինչպես նաև վառելիքի ներմուծմամբ ու վաճառքով զբաղվող «Սի փի էս էներջի գրուպ»-ը՝ մոտ 17 միլիարդ դրամով։ Հարկերի տպավորիչ աճ է արձանագրել բջջային հեռախոսների ներմուծմամբ ու վաճառքով զբաղվող «Մոբայլ սենթր արթ» ՍՊԸ-ն։ Ընկերության հարկերի ծավալը 2021-ի համեմատ քառապատկվել է ու կազմել 17,5 միլիարդ դրամ։ 2022-ի տվյալներով 1000 խոշոր հարկատուների ցանկը եզրափակում է «Պռոշիան ընդ փարթներս» ՍՊԸ-ն։ Ընկերությունը զբաղվում է մեծածախ առևտրով և տարեկան արդյունքներով վճարել է 261 միլիոն դրամ հարկ։
11:59 - 25 հունվարի, 2023
Էլեկտրաէներգիայի, գազի սակագների վրա ինչ ազդեցություն կարող է ունենալ դրամի արժևորումը. պարզաբանում է ՀԾԿՀ պաշտոնյան

 |armenpress.am|

Էլեկտրաէներգիայի, գազի սակագների վրա ինչ ազդեցություն կարող է ունենալ դրամի արժևորումը. պարզաբանում է ՀԾԿՀ պաշտոնյան |armenpress.am|

armenpress.am: Փոխարժեքը բազմաթիվ գործոններից միայն մեկն է, որը կարող է ազդեցություն ունենալ էլեկտրաէներգիայի, գազի սակագների ձևավորման վրա. Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն արդեն իսկ նախաձեռնել է էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման գործընթաց, 2 շաբաթվա ընթացքում արդեն հստակություն կլինի: Ինչ վերաբերում է գազի սակագնին, ապա նախևառաջ կարևոր է ներկրման գինը. միայն սա հստակեցնելուց հետո հանձնաժողովը կարող է նախաձեռնել սակագնի վերանայում: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Աշոտ Ուլիխանյանը խոսել է էլեկտրաէներգիայի, գազի սակագների վրա դրամի արժևորման հնարավոր ազդեցությունից: Անդրադառնալով էլեկտրաէներգիային՝ Ուլիխանյանն ասաց. «Ամեն տարի ընդհանուր համակարգում վերանայում իրականացվում է, սակայն սպառողի համար սակագինը կարող է փոխվել, կարող է չփոխվել: Բայց արտադրողների, ծառայություն մատուցողների մոտ ամեն տարի վերանայում իրականացվում է: Փոխարժեքն էլ այն բազմաթիվ գործոններից մեկն է, որ ազդեցություն է ունենում: Նախորդ տարիներին ևս փոխարժեքը հաշվի առնվել է, սակայն նախորդ տարիներին նման մեծ շեղում չի եղել, մեծ ազդեցություն չի ունեցել: Իսկ այս տարի շեղումը մեծ է, հետևաբար մեծ ազդեցություն կունենա»,- ասաց Ուլիխանյանը: Հանձնաժողովն այս պահին իրականացնում է վերանայում: Աշխատանքները սկսվել են սեպտեմբերի կեսից: «Երկու շաբաթվա ընթացքում նոր միայն վերջնական հստակություն կլինի: Այս պահին դեռ կատարվում են ուսումնասիրություններ, վերլուծություններ: Մինչև տարվա վերջ պետք է ներկայացվի նիստի քննարկմանը»,- նշեց Ուլիխանյանը: Թե ինչ չափով կարող է ազդել, նա չի կարող ասել, սակայն այն, որ ազդեցությունը դրական է լինելու, միանշանակ է: Իսկ թե արդյոք փոխարժեքը վերջնական սպառողի սակագնի ձևավորման վրա կունենա ազդեցություն, թե ոչ, կախված է նաև մյուս գործոնների ազդեցությունից: «Ունենալու ենք թե դրական կերպով ազդող գործոններ՝ այդ թվում փոխարժեքը, թե բացասական ազդող գործոններ: Օրինակ, սակագնի ավելացման տեսանկյունից բացասական գործոններից մեկն այն է, որ 2021 թվականին համակարգում ներդրումներ են իրականացվել, և դրանք պետք է սակագնով փոխհատուցենք: Սա ևս ներառելու ենք սակագնի հաշվարկներում: Այն իր չափով կբերի սակագնի ավելացման, փոխարժեքն էլ կբերի նվազեցման»,- ասաց Ուլիխանյանը: Սակագնի ձևավորման վրա ամենամեծ ազդեցություն ունեցող գործոններից է նաև արտադրության հաշվեկշիռը: Այսօր էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի հետ դեռևս քննարկումներ են ընթանում առաջիկա տարվա արտադրության հաշվեկշռի շուրջ: Այդ հաշվեկշիռը դեռ չկա: Այսպիսով կարող են լինել թե դրական, թե բացասական գործոններ: «Այդ բոլոր դրական, բացասական գործոնների հանրագումարում միայն կերևա՝ ընդհանուր արդյունքը դրակա՞ն է, թե՞ բացասական: Եթե ընդհանուր արդյունքը լինի դրական, միանշանակ սպառողի սակագնի նվազեցում կլինի, բայց սա դեռ ուսումնասիրության փուլում է»,-ասաց Ուլիխանյանը: Իսկ ինչ վերաբերում է գազի սակագնին, ապա խոշոր սպառողների համար ամսական 10 հազար խմ սպառման համար ԱՄՆ դոլարով արտահայտված բանաձև է հաշվարկվում, և ամեն ամսվա փոխարժեքով, բանաձևով հաշվարկվում է տվյալ ամսվա դրամական արտահայտությամբ սակագինը: Ուլիխանյանն ընդգծեց՝ այսինքն՝ խոշոր սպառողներն այսօր արդեն դրամով արտահայտված ավելի քիչ են վճարում փոխարժեքի նվազման արդյունքում: «Իսկ ինչ վերաբերում է բնակչության համար սակագնին, ապա մեծ նշանակություն ունի նաև, թե ինչ ներկրման գին կունենանք 2023 թվականի համար: Եթե ներկրման գինը 2023 թվականի համար մնա նույնը, ապա վերանայում, իհարկե, կիրականացնենք: Եթե «Գազպրոմ Արմենիա»-ն չդիմի էլ, ապա հանձնաժողովն իրավունք ունի գնահատելու, թե ինչ ազդեցություն կա և իր նախաձեռնությամբ կվերանայի սակագները: Բայց մեզ համար նաև պետք է պարզ լինի, թե ներկրման ինչ գին ենք ունենալու»,- ասաց Ուլիխանյանը՝ հավելելով, որ այդ բանակցություններն էլ իրականացնում է կառավարությունը: Երբ վերջնական քննարկումների արդյունքում հայտնի կլինի ներկրման գինը, ըստ դրա արդեն գազի սակագնի վերանայման հարց կարող է լինել: Գազի սակագնի վերանայման գործընթացում հանձնաժողովը դիտարկելու է բոլոր գործոնների ազդեցությունը: Իսկ ինչ վերաբերում է ջրի սակագնին, ապա Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նոյեմբերի 29-ի նիստում սահմանել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից բաժանորդներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման 2023 թվականի սակագները: Սոցիալապես անապահով բաժանորդների համար 2023 թվականին սակագինը կմնա անփոփոխ՝ 180 դրամ, իսկ մյուս բաժանորդների համար՝ 208,42 դրամ: Սակայն ՀՀ կառավարությունը՝ ի դեմս Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, համարժեք սուբսիդավորմամբ կչեզոքացնի գնի ավելացումը սպառողների բոլոր խմբերի համար։ Արդյունքում,  2023 թվականին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա։ Ջրի սակագնի որոշման հարցում փոխարժեքը որևէ ազդեցություն չունի:
10:25 - 30 նոյեմբերի, 2022
Կառավարությունը «Գազպրոմ Արմենիա»-ին տարեկան 34,79 մլն ԱՄՆ դոլար կվճարի. սա հնարավորություն կտա 10 տարի գազի գինը հաստատուն պահել

Կառավարությունը «Գազպրոմ Արմենիա»-ին տարեկան 34,79 մլն ԱՄՆ դոլար կվճարի. սա հնարավորություն կտա 10 տարի գազի գինը հաստատուն պահել

Կառավարությունն այսօրվա՝ նոյեմբերի 24-ի նիստում հաստատեց «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ի առուվաճառքի մասին 2013 թվականին կնքված համաձայնագրում համապատասխան փոփոխություն կատարելու մասին արձանագրության նախագիծը։ Ըստ այդմ, կառավարությունը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին տարեկան 34,79 մլն ԱՄՆ դոլար կվճարի` որպես Հրազդանի 5-րդ էներգաբլոկի տարեկան հզորության վճար։ Այդ 34,79 մլն ԱՄՆ դոլարից 31,79 մլն–ը կուղղվի ներդրումների վերադարձի ապահովմանը, 3 մլն–ը` 5-րդ էներգաբլոկի ընթացիկ շահագործման և սպասարկման ծախսերի փոխհատուցմանը։ Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Հրազդանի ՋԷԿ–ն այսօր աշխատում է թերբռնված ու պարբերաբար ստիպված է լինում դադարեցնել աշխատանքը` էլեկտրաէներգիայի գերարտադրությունը կանխելու համար։ «Հրազդանի 5-րդ էներգաբլոկի թերբեռնվածությունը մեծապես կախված է եղել առևտրային պայմանագրերի բացակայությամբ, ինչպես նաև Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման գծի կառուցման ժամկետների ուշացմամբ։ Էներգաբլոկի ոչ լրիվ հզորությամբ աշխատելու հետևանքով  «Գազպրոմ» ՀԲԸ-ի կողմից կատարված ներդրումները ոչ միայն ետ չեն գնվել, այլև վարկային պարտավորություններն ավելացել են հասնելով շուրջ 100 մլն դոլարի։ Արձանագրությամբ սահմանված պայմանների իրագործումը կնպաստի Հրազդանի 5-րդ էներգաբլոկի  վերագործարկմանը, ինչպես նաև հնարավորություն կստեղծվի տասը տարվա կտրվածքով հաստատուն պահել Հայաստան մատակարարվող գազի գինը։ Բացի այդ Արձանագրությամբ նախատեսվում է«Երևանի ՋԷԿ»-ի «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին ունեցած շուրջ 30 մլն դոլար պարտավորությունների մարման հետ կապված հարցերի կարգավորումը։ Արձանագրությունը կազմվել և ստորագրվել է ռուսական կողմի հետ շուրջ 2 տարի տևած բանակցությունների արդյունքում»,- ասված է հիմնավորման մեջ: Բացի այդ, արձանագրությամբ նախատեսվում է Երևանի ՋԷԿ-ի՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին ունեցած շուրջ 30 մլն դոլար պարտավորությունների մարման հետ կապված հարցերի կարգավորումը։ Կառավարության նիստում հավանություն արժանանալուց հետո այն կներկայացվի ՀՀ նախագահի վավերացմանը, ուժի մեջ կմտնի վավերացումից անմիջապես հետո։
16:00 - 24 նոյեմբերի, 2022
Արագածոտնի և Կոտայքի մարզերի մի շարք բնակավայրերի գազամատակարարումը կդադարեցվի

Արագածոտնի և Կոտայքի մարզերի մի շարք բնակավայրերի գազամատակարարումը կդադարեցվի

Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ՝ հիմք ընդունելով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի գրությունը, ս․թ․ հոկտեմբերի 30-ից 31-ը նախանշված ձմռան նախապատրաստական, պլանային նորոգման աշխատանքները հետաձգվել են և կիրականացվեն նոյեմբերի 16-ին ժամը 09։00-ից մինչև նոյեմբերի 17-ը ժամը 21։00-ն։ Նշված ժամանակահատվածում կդադարեցվի Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի, Կարբի, Ուշի, Օհանավան, Սաղմոսավան, Արտաշավան, Փարպի, Բազմաղբյուր, Ղազարավան, Ագարակ, Աղձք, Ոսկեհատ, Բյուրական, Անտառուտ, Ուջան, Կոշ, Սասունիկ, Օշական, Ոսկեվազ գյուղերի գազասպառողների, տարածաշրջանում գործող տարբեր նշանակության հանրային օբյեկտների, կազմակերպությունների և ԱԳԼՃԿ-ների, Կոտայքի մարզի Եղվարդ, Նոր Հաճն քաղաքների, Արգել, Մրգաշեն, Նոր Գեղի, Քանաքեռավան, Պռոշյան, Նոր Արտամետ, Զորավան, Արագյուղ, Նոր Երզնկա գյուղերի գազասպառողների, «Ռոյալ Գլաս Գրուպ» ՍՊԸ-ի, «Մոդուս Գրանում» ՍՊԸ-ի, «Սեմուր ընդ Կո» ՍՊԸ-ի, «Լուսակերտ» ՍՊԸ-ի, «Ագրոթեքինվեստ» ՍՊԸ-ի, «Արարատ ՃՇՇ»-ի, «Արզնի» առողջարանի, Մանուչարյան Աշոտ ԱՁ-ի, «Կլուբնիչնայա պոլյանա» ՍՊԸ-ի, «Օզեմ» ՍՊԸ-ի, «Նելլիզ» ՍՊԸ-ի, սեփականատեր Արտավազդ Թորոսյանի, սեփականատեր Վահե Մակունցի, սեփականատեր Գուրգեն Պետրոսյանի, սեփականատեր Լիլիթ Սահակյանի, «ՔԵՅ ԸՆԴ ՋԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի, «Ֆուդ Ֆակտորի» ՍՊԸ-ի, «Ռոյալ Գլաս Գրուպ», «Այմեգա», «Լուսակերտ Էլիտ», «Համերաշխ ընտանիք», «Մադլեն Գրուպ», «Ռեդ Գրուպ», «Վեագազ» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, տարածաշրջանում գործող այլ տարբեր նշանակության հանրային օբյեկտների և կազմակերպությունների գազամատակարարումը։ Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:                   Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով:
12:05 - 15 նոյեմբերի, 2022
Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերի, Արարատի մարզի Ավշար գյուղի, Դիլիջանի և Սպիտակի որոշ հասցեների գազամատակարարումը կդադարեցվի

Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերի, Արարատի մարզի Ավշար գյուղի, Դիլիջանի և Սպիտակի որոշ հասցեների գազամատակարարումը կդադարեցվի

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 27-ին՝ ժամը 09։00-ից մինչև հոկտեմբերի 28-ը ժամը 21։00-ն, կդադարեցվի Արագածոտնի մարզի Թալին քաղաքի, Մաստարա, Աշնակ, Թաթուլ, Ակունք, Իրինդ, Դավթաշեն, Եղնիկ, Շղարշիկ, Կաթնաղբյուր, Դաշտադեմ, Արտենի, Արագածավան բնակավայրերի գազասպառողների, «Արսուր», «Սափեյան Եղբայրներ», «Քարավան», «Վինթեր Ֆլաուեր», «ՍՎ.ԱՆ.ՈՐ․», «Գալոֆարմ» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, «Հիդդեն Գոլդ» ՍՊԸ-ի, «Արագած պեռլիտ» ԲԲԸ-ի, հարակից այլ կազմակերպությունների և տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը: Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 27-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Ավշար գյուղի գազասպառողների,  ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի, Հակոբջանյան, Մխիթարյան փողոցների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի «Վերին Այգեստան» և «Ներքին Այգեստան» թաղամասերի գազասպառողների գազամատակարարումը: Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:  Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով:
10:46 - 26 հոկտեմբերի, 2022
Արարատի մարզի մի շարք բնակավայրերի, Երևանի, Դիլիջանի, Սպիտակի որոշ հասցեների գազամատակարարումը կդադարեցվի

Արարատի մարզի մի շարք բնակավայրերի, Երևանի, Դիլիջանի, Սպիտակի որոշ հասցեների գազամատակարարումը կդադարեցվի

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 26-ին՝ ժամը 09։00-ից մինչև հոկտեմբերի 27-ը ժամը 21։00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Արտաշատ համայնքի Քաղցրաշեն, Այգեզարդ, Այգեպատ բնակավայրերի գազասպառողների, «Արվիկա-Կլասիկ», «Արաշագ», «Արտաշատի ԲՈւԱՏ», «ԳԱ-ԳԱ-էՏ», «Գազոսֆերա», «Գազ Պրոդուկտ», «Դալար Գազ», «ԷՅՋԻՋԻԼ», «Լիգա», «Կարեն և Ռաֆիկ», «Մայ Արգ», «Շահումյան Գազ» (գյուղ Շահումյան), «Ռուբադա», «Վ.Կ. Գրուպ 5» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, հարակից այլ կազմակերպությունների և տարբեր նշանակության հանրային օբյեկտների, Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Թբիլիսյան խճուղու թիվ 3, 5, 7, 7ա բազմաբնակարան շենքերի, հարակից առանձնատների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, Կոտայքի մարզում գործող «Մուլտի Գազ», «Թամզա», «ՌոսԳազ պլյուս» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 26-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Մյասնիկյան 2-րդ նրբանցքի, Հակոբջանյան 3-րդ նրբանցքի և 1-ին փողոցի գազասպառողների, ժամը 11:00-ից մինչև ժամը 13:00-ն` Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Շիրակի խճուղու և «Մուրացան» թաղամասի գազասպառողների գազամատակարարումը: Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:                   Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով:
10:57 - 25 հոկտեմբերի, 2022
Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերի, Վեդի քաղաքի որոշ հասցեների, Գոռավան գյուղի գազամատակարարումը կդադարեցվի

Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերի, Վեդի քաղաքի որոշ հասցեների, Գոռավան գյուղի գազամատակարարումը կդադարեցվի

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 11-ին՝ ժամը 09:00-ից մինչև հոկտեմբերի 12-ը ժամը 18:00-ն, կդադարեցվի Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի, Մուլքի, Լուսահյուղ, Սարալանջ, Ծաղկահովիտ, Վարդաբլուր, Չքնաղ, Նիգավան, Ծիլքար, Սանգյառ, Վարդենիս, Երնջատափ, Ռյա-Թազա, Ափնա, Գեղարոտ, Շենավան, Հարթավան, Արագած, Քուչակ, Արայի, Վարդենուտ, Նորաշեն, Ծաղկաշեն, Ալագյազ, Սադունց, Լեռնապար գյուղերի գազասպառողների, տարածաշրջանում գործող տարբեր նշանակության հանրային օբյեկտների, կազմակերպությունների և ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը: Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 11-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Վեդի քաղաքի Կասյան փողոցի բազմաբնակարան շենքերի, թիվ 3 մանկապարտեզի, Գոռավան գյուղի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը: Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:                   Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով:
11:20 - 10 հոկտեմբերի, 2022