Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԶՊՄԿ) ՀՀ-ում հանքարդյունահանող ընկերություն է, որը տեղակայված է Քաջարան քաղաքում: Սովորաբար հայտնի է որպես «ZCMC», շահագործում է մոլիբդենի և պղնձի զգալի հաստատված ու կանխատեսվող պաշարներով հանքավայր։

Առաջին երկրաբանական հետազոտությունները Քաջարանում կատարվել են 1880-ական թվականներին և շարունակվել մինչև 1931 թվականը, երբ սկսվել է տարածքում լայնածավալ հորատման ծրագրերի իրականացումը: Իր առաջին արտադրանքը կոմբինատը թողարկել է 1951 թ․ Ընկերությունը հիմնվել է որպես պետական ձեռնարկություն` 1951 թվականին: 2004 թ․ ԶՊՄԿ-ը մասնավորեցվել է և նրա   սեփականատերերն են`

«ՔՐՈՆԻՄԵՏ մայնինգ» ՍՊԸ-ն` 60% բաժնեմասով,
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ –ն` 15% բաժնեմասով,
«Արմենիան մոլիբդենիում փրոդակշն» ՍՊԸ –ն` 12,5% բաժնեմասով,
«Զանգեզուր մայնինգ» ՍՊԸ –ն` 12,5% բաժնեմասով:

 

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատանքները հինգ օր է դադարեցված են
 |azatutyun.am|

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատանքները հինգ օր է դադարեցված են |azatutyun.am|

azatutyun.am: Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատանքները դադարեցված են։ Կոմբինատի լրատվության բաժնի ղեկավար Արայիկ Մարգարյանն «Ազատության» հետ զրույցում հաստատեց՝ ուրբաթ օրվանից կոմբինատի աշխատանքը դադարեցված է, և արտադրական գործընթացը կանգնած է. - «Հիմնական արտադրական հատվածները կանգնած են, արտադրություն չկա»։ Հարցին, թե դա ինչպիսի՞ հետևանքների կհանգեցնի, Մարգարյանն արձագանքեց. - «Բնականաբար, դա տնտեսական, անվտանգային, նաև բնապահպանական հետևանքներ կարող է առաջացնել, որը մեզ ամենաշատն է մտահոգում։ Իսկ արդյոք կոմբինատը քայլեր ձեռնարկում է, որպեսզի երկխոսություն տեղի ունենա գործադուլի դուրս եկած աշխատակիցների հետ, և իրավիճակը հանգուցալուծվի. կոմբինատի լրատվականի ղեկավարն ասաց, թե այդ հարցին պետք է պատասխանի արհմիությունը: «Գործընթաց տեղի է ունենում, կանգնած չէ, փակուղային իրավիճակ չէ, որքան գիտեմ», - նշեց Մարգարյանը: Գործադուլը համակարգող խորհրդի անդամ Վահե Մխիթարյանը նույնպես վերասհաստատեց՝ կոմբինատի աշխատանքներն այս պահին դադարեցված են, քանի որ գործադուլի հետևանքով չեն գործում բաց հանքի, փականագործների վերանորոգման, հանքաքարի ջարդման և տեղափոխման արտադրամասերը։ Չի աշխատում նաև հարստացուցիչ ֆաբրիկան, որտեղ ստացվում է վերջնական արտադրանքը:
17:08 - 04 փետրվարի, 2025
Պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցների կեսից ավելին «այո» է ասել աշխատանքային պայմանների բարելավմանը
 |azatutyun.am|

Պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցների կեսից ավելին «այո» է ասել աշխատանքային պայմանների բարելավմանը |azatutyun.am|

azatutyun.am: Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 2 հազար 448 աշխատակից «այո» է ասել աշխատավարձերի բարձրացման և աշխատանքային պայմանները բարելավելու պահանջին: Կոմբինատում, ըստ ընկերության պաշտոնական տվյալների, աշխատում է ավելի քան 4 հազար 600 մարդ։ Ընկերության պատմության մեջ առաջին անգամ քվեարկություն կազմակերպած և արդեն չորս օր գործադուլ անող աշխատակիցները այս կերպ փորձում էին ապացուցել, որ տնօրինությունը «ստում է», երբ պնդում է, թե աշխատողների ընդամենը 7-8 տոկոսն է պահանջում աշխատավարձի բարձրացում և աշխատանքային պայմանների բարելավում։ Հայաստանի լեռնագործների, մետալուրգների և ոսկերիչների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ Էդուարդ Փահլևանյանն «Ազատությանն» ավելի վաղ փոխանցել էր, որ իրավիճակը հանգուցալուծելու համար աշխատավարձի բարացրացման և պայմանների բարելավման հարցի շուրջ քվեարկության ավարտից հետո կհանդիպեն կոմբինատի ղեկավարությանը։ Հաշվարկից հետո նախատեսվում է հանձնաժողովի ստեղծում, որն էլ աշխատակիցների պահանջներով վաղը առավտյան ներկայանալու է բանակցությունների, հավելել է Էդուարդ Փահլևանյանը: Պղնձամոլիբդենային կոմբինատից էլ ասել էին, որ իրենց դիրքորոշումը կհայտնեն իրավական գործընթացի ավարտից հետո: Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։ 
20:04 - 03 փետրվարի, 2025
Զանգեզուրի կոմբինատի աշխատակիցները փակ քվեարկություն են իրականացնում |azatutyun.am|

Զանգեզուրի կոմբինատի աշխատակիցները փակ քվեարկություն են իրականացնում |azatutyun.am|

azatutyun.am: Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պատմության մեջ առաջին անգամ գործադուլի դուրս եկած աշխատակիցները փակ, գաղտնի քվեարկություն են կազմակերպել՝ ցույց տալու, որ տնօրինությունը «ստում է», երբ պնդում է, թե կոմբինատի աշխատակիցների ընդամենը 7-8 տոկոսն է պահանջում աշխատավարձի բարձրացում և աշխատանքային պայմանների բարելավում։ «Աջակցո՞ւմ եք աշխատավարձի բարձրացման և աշխատանքային պայմանների բարելավման պահանջով կազմակերպված գործադուլին» վերտառությամբ քվեաթերթիկը կեսօրին մոտ լրացրել և քվեատուփն էր գցել մոտ 2000 աշխատակից, իսկ կոմբինատում, ըստ ընկերության պաշտոնական տվյալների, աշխատում է ավելի քան 4 հազար 600 մարդ։ «Արդեն մոտենում է 2000-ին, որը մեզ համար բավական է, որ ցույց տանք, որ մեծամասնություն է», - ասաց պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցներից Շավարշ Մարգարյանը: Քվեարկության ավարտից հետո, ըստ գործադուլը կազմակերպած աշխատակիցների ներկայացրած տվյալների, մասնակցել է ավելի քան 2 հազար 400 հոգի։ Գործադուլ անողները մի քվեատուփը դրել են Քաջարան քաղաքի կենտրոնում, մյուսը՝ կոմբինատի տարածքում։ Գործընթացի թափանցիկությունն ապահվելու համար կոմբինատի աշխատակիցներն իրենց ուժերով նաև տեսանկարահանում են քվեարկությունը՝ տեսախցիկը կպչուն ժապավենով ամրացնելով ճաղերին։ «Դե մենք պետություն չենք, որ կարողանանք կազմակերպել քվեարկությունը, առաջին անգամ ենք անում: 12 ժամվա դրությամբ 42 տոկոս եկել է, ստորագրել: Պարոնա՛յք ղեկավարություն, մի տարածեք նման կեղծիքներ», - հավելեց Շավարշ Մարգարյանը: Պղնձամոլիբդենային կոմբինատը նախորդ օրերին պնդում էր, թե գործադուլի դուրս եկած քաղաքացիները աշխատավարձի անիրատեսական բարձրացում են պահանջում՝ սպառնալով իրավական պատասխանատվության ենթարկել խախտումներ կատարողներին: «Դուք չեք կարող մեզ հաղթել: Հա փորձեցիք, մի քիչ ճնշեցիք, դուք գիտե՞ք ինչ, մարդիկ էստեղ կկոտրվեն, չէ, մարդիկ մինչև վերջ մնալու են», - շարունակեց աշխատակիցը, մյուսը հավելեց. «Եթե մեզ սպառնում են հեռացումով և այլն, մենք կանայք կանգնելու ենք մեր տղաների կողքին՝ մենք ենք փակելու ճանապարհը, մենք ենք պահանջելու»: Հայաստանի թիվ մեկ հարկատուն նաև հրապարակել է որոշ աշխատավարձերի չափեր՝ ֆլոտատոր՝ 399 - 594 հազար դրամ, փականագործ՝ 329 - 580 հազար դրամ, կոնվեյերավար՝ 450-480 հազար դրամ (հարկերը ներառյալ)։ Այսինքն՝ սա չհարկված աշխատավարձերի չափն է, իրականում աշխատավարձերը շատ ավելի քիչ են, ինչը, գործադուլի դուրս եկած աշխատակիցների համոզմամբ, հատուկ է արվել, որպեսզի մոլորեցնեն հանրությանը, իսկ ավելի ցածր աշխատավարձերի մասին ընդհանրապես որևէ խոսք չկա: «Այդ գումարի 30 տոկոսը չի ստանում մարդը, փաստացի ինքը քիչ է ստանալու, իսկ իրենք ուզում են ուղղակի մանիպուլյացիա անել, մարդկանց մոտ տպավորություն ստեղծեն, որ տեսեք՝ այս քաջարանցիները ինչ կարգի հղփացած մարդիկ են՝ այդքան ստանում են, էլի պահանջում են», - նշեց Շավարշ Մարգարյանը։ «Իրենց ոնց ձեռք է տալիս, այդպես են ներկայացնում, բա խի՞ ամենացածր ստացողի թղթերը չեն ներկայցնում: Մարդ կա՝ ստանում է 200 հազար, 180 հազար», - հավելեց Հովհաննես Վարդանյանը: Գործադուլի դուրս եկած կոմբինատի աշխատակիցները աշխատավարձի բարձրացումից բացի, մատնանշում են աշխատանքային վատ պայմանները, ասում են՝ 50-ականների հին տեխնիկան այդպես էլ չի փոխվում, փոխարենը իրենց ամեն շարժը հսկում են նորագույն տեսախցիկների միջոցով. «Խոնավության մեջ, փոշու մեջ, ցեխերի մեջ մարդիկ տանջվում են»: Երեկոյան ժամը 6-ին մոտ քվեարկությունն ավարտվեց և սկսվեց  ձայների հաշվարկը։ Պղնձադամոլիբդենային կոմբինատից փոխանցեցին՝ իրենց դիրքորոշումը կհայտնեն իրավական գործընթացի ավարտից հետո: Կառավարությունը, որը Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո կոմբինատի 22 տոկոսի սեփականատերն է, առայժմ չի արձագանքել արդնե 4 օր շարունակվող գործադուլին և աշխատողների պահանջներին։   Ավելի մանրամասն՝ azatutyun.am-ում։   
18:52 - 03 փետրվարի, 2025
Զանգեզուրի կոմբինատի աշխատակիցները քվեարկություն են նախաձեռնել գործադուլին աջակցելու վերաբերյալ
 |azatutyun.am|

Զանգեզուրի կոմբինատի աշխատակիցները քվեարկություն են նախաձեռնել գործադուլին աջակցելու վերաբերյալ |azatutyun.am|

azatutyun.am: Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցները Քաջարանում փակ քվեարկություն են նախաձեռնել՝ ի պատասխան կոմբինատի տնօրինության և արհմիության կողմից գործադուլը «անօրինական գործողություններ» որակելու դիրքորոշմանը: Արդեն երրորդ օրն է՝ կոմբինատի հարյուրավոր աշխատակիցներ գործադուլ են անում՝ աշխատավարձի 50 տոկոս բարձրացման և տարրական աշխատանքային պայմանների պահանջով: Քաղաքի կենտրոնում և կոմբինատի տարածքում քվեատուփեր են տեղադրվել, որտեղ աշխատակիցները կարող են անանուն քվեարկել՝ աջակցո՞ւմ են գործադուլի պահանջին, թե՞ ոչ։ Կոմբինատն ու արհմիությունը երեկ համատեղ հայտարարություն էին տարածել, պնդելով, թե աշխատողների պահանջն անիրատեսական է, իսկ գործադուլը՝ ոչ իրավաչափ: Հայտարարությունում նաև նշված է, որ «աշխատակիցների անօրինական գործողությունների պատճառով ընկերության աշխատանքը խաթարվել է, ընկերությունն ու մնացած աշխատակիցները կրում են զգալի նյութական վնաս»:
17:47 - 02 փետրվարի, 2025
Զանգեզուրի կոմբինատի աշխատակիցները շարունակում են գործադուլը. ԶՊՄԿ-ից արձագանքում են

Զանգեզուրի կոմբինատի աշխատակիցները շարունակում են գործադուլը. ԶՊՄԿ-ից արձագանքում են

Արդեն երրորդ օրն է՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հարյուրավոր աշխատակիցներ գործադուլ են անում՝ աշխատավարձի 50 տոկոս բարձրացման և տարրական աշխատանքային պայմանների պահանջով: Աշխատակիցներից Վահե Մխիթարյանը հայտնեց, որ մի քանի տասնյակ աշխատողներ այս գիշեր էլ կոմբինատի տարածքում են անցկացրել: Նա պնդեց, որ շարունակելու են գործադուլն այնքան, մինչև չբավարարվի իրենց պահանջը: «Սա արժանապատվության և սոցիալական արդարության համար պայքար է»,- նշեց Մխիթարյանը: ԶՊՄԿ-ի մամուլի պատասխանատու Արայիկ Մարգարյանը «Ազատությանը» փոխանցեց, որ «օրինախախտների հետ կոմբինատի տնօրինությունը չի պատրաստվում բանակցել»։ «Կոմբինատի մի քանի արտադրամասերում աշխատանքը կանգնած է», - հավելեց նա:Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։Լուսանկարում՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցների գործադուլը/1-ը փետրվարի, 2025թ./Ազատություն
14:41 - 02 փետրվարի, 2025
«Այսպես ֆաշիստներն էին անում». Պղնձամոլիբդենայինի աշխատակիցները գործադուլ են անում
 |azatutyun.am|

«Այսպես ֆաշիստներն էին անում». Պղնձամոլիբդենայինի աշխատակիցները գործադուլ են անում |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանի թիվ մեկ հարկատուն՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանը չի ապահովում աշխատակիցների տարրական իրավունքները, ասում է գործարանի աշխատակիցներից Վահե Մխիթարյանը, որ երեկվանից գործադուլի է մասնակցում: Քաջարանի գործարանի հարյուրավոր աշխատակիցներ գործադուլ են հայտարարել: Պահանջում են տարրական աշխատանքային պայմաններ, ինչպես աշխատակիցն է ձևակերպում, թունավոր մթնոլորտում դիմանալու համար և աշխատավարձի բարձրացում: «Ես աշխատում եմ հարստացուցիչ ֆաբրիկայում, սելեկցիայի բաժնում: Ամենակարևորը՝ օդափոխության համակարգ, նորմալ զուգարանային պայմաններ, տաք ջուր զուգարանում, ճաշասենյակներում լվացարաններ չկան: Ձմռանը ցուրտ է, ամռանը՝ շոգ, ներսում թունավոր օդ է: Մեր առաջնային պահանջն է, որ բաց երկխոսություն կազմակերպեն աշխատակիցների ու տնօրինության միջև», - «Ազատությանը» պատմեց Վահե Մխիթարյանը: Մխիթարյանն ասաց՝ երեկ առավոտյան հանդիպել են տնօրենին ու փոխտնօրեններին, բայց կառուցողական չի եղել: Հատկապես աշխատավարձի հարցը չեն ցանկացել քննարկել: Միջնորդել է Քաջարանի համայնքապետը, բայց էլի չի ստացվել կոմպրոմիսը աշխատակիցների ու տնօրինության միջև: Պայքարը շարունակելու են, վստահեցնում է մեր զրուցակիցը: Գործադուլ հայտարարած աշխատակիցները պահանջում են 50 տոկոսով բարձրացնել աշխատավարձը: Գործարանից այսօր հայտարարությամբ արձագանքել են, որ նրանց պահանջը անիրատեսական է, իսկ գործադուլը ոչ իրավաչափ: «Աշխատակիցների անօրինական գործողությունների պատճառով Ընկերության արտադրական ցիկլը խաթարվել է, Ընկերությունը և մնացած աշխատակիցները կրում են զգալի նյութական վնաս», - նշված է հայտարարությունում:Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
18:06 - 01 փետրվարի, 2025
Վայլդբերրիզը՝ խոշոր հարկատու. ՊԵԿ-ը հրապարակել է 2024-ի 1000-ի ցանկը
 |civilnet.am|

Վայլդբերրիզը՝ խոշոր հարկատու. ՊԵԿ-ը հրապարակել է 2024-ի 1000-ի ցանկը |civilnet.am|

civilnet.am: Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2024-ի 1000 խոշոր հարկատուների ցանկը։ Հայաստանի ամենախոշոր հարկատուն շարունակում է մնալ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը՝ վճարած շուրջ 102 մլրդ դրամ հարկերով։ Նախորդ տարվա 71 մլրդ դրամի համեմատ աճը կազմել է 43 տոկոս: Բջջային հեռախոսների ներմուծմամբ ու վաճառքով զբաղվող «Մոբայլ սենթր արթ» ընկերությունը կարողացել է դուրս մղել ավանդաբար առաջատար դիրքեր զբաղեցնող ընկերություններին՝ հայտնվելով երկրորդ հորիզոնականում։ Ընկերության վճարած հարկերը հասել են 66,7 մլրդ դրամի՝ նախորդ տարվա 46,1 մլրդ դրամի փոխարեն։ Երրորդ հորիզոնականում հայտնված «Գրանդ տոբակո»-ն էլ ավելի է ամրապնդել իր դիրքերը՝ վճարելով 63,5 մլրդ դրամ հարկ։ Ծխախոտի արտադրությամբ ու վաճառքով զբաղվող ընկերությունը նախորդ տարվա համեմատ ավելացրել է հարկերը 15 տոկոսով։ Գազամատակարարման ոլորտը ներկայացնող «Գազպրոմ Արմենիա»-ն, չնայած հարկային վճարումների որոշակի նվազմանը, պահպանել է իր դիրքերը քառյակում՝ վճարելով 46,9 մլրդ դրամ։ Նախորդ տարի ընկերության վճարած հարկերը կազմել էին 48,5 մլրդ դրամ։ Տեխնիկայի վաճառքի ոլորտը ներկայացնող ևս մեկ ընկերություն՝ «Վեստա» խանութների ցանցի սեփականատեր «Փրիթի ուեյ»-ը եզրափակում է հնգյակը՝ 36,3 մլրդ դրամ վճարած հարկերով։ Վառելիքի առևտրով զբաղվող «Սի փի էս էներջի գրուպ»-ը վճարել է 24,2 մլրդ դրամ հարկ՝ զբաղեցնելով վեցերորդ հորիզոնականը։ Բանկային հատվածը ներկայացնող «Ամերիաբանկ»-ը յոթերորդն է՝ 23,5 մլրդ դրամ հարկային վճարումներով։ Առցանց առևտրի հարթակ «Վայլդբերրիզ»-ը հայտնվել է ութերորդ հորիզոնականում՝ վճարելով 21,3 մլրդ դրամ հարկ։ «Ինթերնեյշնլ Մասիս Տաբակ»-ը իններորդն է՝ 20,4 մլրդ դրամ հարկերով, իսկ տասնյակը եզրափակում է «Ջեյ թի այ Արմենիա»-ն՝ 20,2 մլրդ դրամ վճարած հարկերով։ Այսպիսով 2024-ին Հայաստանի խոշորագույն հարկատուների տասնյակում ԶՊՄԿ-ից հետո առանցքային դեր են ստանձնել տեխնիկայի վաճառքով ու էլեկտրոնային առևտրով զբաղվող ընկերությունները՝ «Մոբայլ սենթր արթ»-ը, «Փրիթի ուեյ»-ը և «Վայլդբերրիզ»-ը։ Հանքարդյունաբերության, ծխախոտի արտադրության ու էներգետիկայի ոլորտի ավանդական ընկերություններին զուգահեռ, առաջին տասնյակում իր կայուն տեղն է զբաղեցնում նաև բանկային հատվածը։
13:20 - 27 հունվարի, 2025
Զանգեզուրի պղնձամոլիբդենայինը բյուջե է վճարել 33 մլրդ դրամի շահաբաժին, 73 մլրդ դրամի հարկեր |civilnet.am|

Զանգեզուրի պղնձամոլիբդենայինը բյուջե է վճարել 33 մլրդ դրամի շահաբաժին, 73 մլրդ դրամի հարկեր |civilnet.am|

civilnet.am: Անցած շաբաթ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը պետական բյուջե է փոխանցել 33,2 միլիարդ դրամի շահաբաժին, որ գոյացել է պետական բաժնետոմսերից։ Սա 2023-ի դրությամբ ստացված շահաբաժինն է, այս թիվը մեծանալու է։ Կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ 20 տարուց ավելի նման բան չի եղել։ Փաշինյանը հայտնեց, որ այս գումարը չի ներառում հարկերը, որ վճարվել են ԶՊՄԿ կողմից, որը մինչ այս պահը կազմում է ավելի քան 73 միլիարդ դրամ։ «Այստեղ դեր ունեն նաև միջազգային շուկայում գները։ Այն պահից, երբ կառավարությունը բաժնեմաս է ձեռք բերել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, հարկերի բավական լավ դինամիկա կա»,- հայտարարեց Փաշինյանն ու ասաց՝ 11 ամիսների տվյալներով բյուջեն ԶՊՄԿ-ից ստացել է 107 միլիարդ դրամ։ Պետեկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի խոսքով՝ պղնձի միջազգային գները շարունակում են բարձր մնալ ու գները նոր թափ են առել աշխարհում էլեկտրամոբիլների արտադրության աճի ֆոնին։ Կառավարությունը կոմբինատում ունի մոտ 22 տոկոսի բաժնետոմսեր։ Նիկոլ Փաշինյանը դարձյալ վստահեցրեց՝ դրա տերը ժողովուրդն է, պետք է առաջիկայում հնարավորություններ ստեղծվեն, որ ընկերությունը ցուցակվի, ժողովուրդը կարողանա բաժնետոմսեր ձեռք բերել ԶՊՄԿ-ում։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասաց՝ երկու տարվա ընթացքում կոմբինատի ծախսերի հիմնավորվածությունն ու գնումների գործընթացը էականորեն թափանցիկ է դարձել։
12:35 - 19 դեկտեմբերի, 2024
ԶՊՄԿ-ն գլխավորում է ցանկը. ովքեր են հունվար-սեպտեմբերին հայտնվել խոշոր հարկատուների տասնյակում
 |hetq.am|

ԶՊՄԿ-ն գլխավորում է ցանկը. ովքեր են հունվար-սեպտեմբերին հայտնվել խոշոր հարկատուների տասնյակում |hetq.am|

hetq.am: Այս տարվա առաջին ինն ամիսների (2024 հունվար-սեպտեմբեր) տվյալներով՝ Հայաստանի խոշորագույն հարկատուն «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն է (ԶՊՄԿ)։  Նշված ամիսներին ընկերությունը 83.6 մլրդ դրամի հարկեր ու տուրքեր է վճարել, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 31.3 մլրդ դրամով կամ մոտ 63%-ով։  Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է այս տարվա հունվար-սեպտեմբերի խոշոր հարկատուների ցանկը։ 1000 խոշոր հարկատուները 2024-ի հունվար-սեպտեմբերին ընդհանուր առմամբ 1.323 տրլն դրամի հարկեր են վճարել, որը նախորդ տարվա նույն ամիսների համեմատ աճել է 56 մլրդ դրամով կամ 4.4%-ով։  Նկատվում է, որ խոշորների վճարած հարկերի աճը դանդաղում է։ Համեմատության համար՝ 2023-ի հունվար-սեպտեմբերին աճը կազմել է 17%:  Այս տարվա առաջին ինն ամիսների երկրորդ խոշորագույն հարկատուն տեխնիկա ներմուծող, վաճառող և արդեն նախորդ տարվանից արտահանող «Մոբայլ Սենթր Արթ» ՍՊԸ-ն (Mobile Centre) է։ Ընկերություն վճարել է 49.1 մլրդ դրամի հարկեր, որն աճել է 63%-ով։  Երրորդ տեղում  ծխախոտ արտադրող «Գրանդ տոբակո» ՍՊԸ-ն է՝ 39.8 մլրդ դրամի հարկերով և 28% աճով։  Այս անգամ «Գազպրոմ-Արմենիա» ՓԲԸ-ն 8%-ով նվազեցրել է հարկերը և 36.3 մլրդ դրամով հայտնվել խոշորների ցանկի չորրորդ տեղում։   Հնգյակը եզրափակում է կրկին տեխնիկա ներմուծող, վաճառող և վերաարտահանող  «Փրիթի ուեյ» ՍՊԸ-ն (VESTA)։ Ընկերությունը հունվար-սեպտեմբերին վճարել է մոտ 28 մլրդ դրամի հարկ, որն աճել է 20%-ով։ Խոշոր հարկատուների առաջին տասնյակում են «Ամերիաբանկը», որի հարկերը նվազել են 10%-ով՝ կազմելով 20.4 մլրդ դրամ։ Հաջորդում է վառելիքի առևտրով զբաղվող «Սի Փի Էս էներջի գրուպ» ՍՊԸ-ն՝ 17.6 մլրդ դրամով և 6% աճով։  Տասնյակում են հայտնվել նաև «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» (14.7 մլրդ դրամ), «Վիվա Արմենիա» (14.5 մլրդ դրամ) և «Սիթի» (13.9 մլրդ դրամ) ընկերությունները։ 
15:20 - 28 հոկտեմբերի, 2024
ԶՊՄԿ-ն հայտնում է դժբախտ պատահարի մասին

ԶՊՄԿ-ն հայտնում է դժբախտ պատահարի մասին

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն հայտնում է դժբախտ պատահարի մասին. «Ցավով տեղեկացնում ենք, որ 02.08.2024թ. ժամը 10:50-ի սահմաններում «ԶՊՄԿ» ՓԲ ընկերությանը պատկանող Կապանի բազա տեղամասում տեղի է ունեցել մահվան ելքով դժբախտ պատահար՝ բեռնակիր տեխնիկայի շահագործման ընթացքում։ Մահացել է ընկերության աշխատակից Արսեն Մաքսիմի Զախարյանը (55տ.)։ Դեպքի մասին անմիջապես իրազեկվել են պատկան մարմինները, հարուցվել է քրեական գործ։ Ընկերության ղեկավարությունը ցավակցում է մահացածի ընտանիքին և  հարազատներին։ Ընկերությունը հետամուտ է լինելու իրավապահ մարմինների քննությանը զուգահեռ ներքին պատշաճ հետաքննության անցկացման հարցում։ Անվտանգության կանոնների խախտման կամ ոչ պատշաճ կիրառման հայտնաբերման դեպքում պատասխանատուները կկրեն նաև ընկերության ներքին կանոնակագերով սահմանված պատիժ։ Աշխատավայրում դժբախտ պատահարների զգալի մասը՝ ըստ համաշխարհային վիճակագրության տեղի են ունենում անվտանգության կանոնների խախտման հետևանքով։ Ցավոք, չնայած վերջին տարիներին ընկերությունում ներդրվող անվտանգության խստացված կանոններին, և  պատահարների թվի նվազեցմանն ուղղված ջանքերին, աշխատակիցների շրջանում վարքագծի փոփոխությունը ժամանակատար գործընթաց է։ Ընկերության ղեկավարությունը շարունակելու է հետամուտ լինել խստագույն մեթոդներով անվտանգության կանոնների պատշաճ պահպանության ներդրմանը՝ ըկերության արտադրական և ոչ արտադրական բոլոր տարածքներում»,- ասված է հաղորդագրությունում։
17:11 - 02 օգոստոսի, 2024
Զանգեզուրի պղնձամոլիբդենայինը՝ 2024-ի առաջին կիսամյակի ամենամեծ հարկատու
 |civilnet.am|

Զանգեզուրի պղնձամոլիբդենայինը՝ 2024-ի առաջին կիսամյակի ամենամեծ հարկատու |civilnet.am|

civilnet.am: 2024-ի առաջին կիսամյակի տվյալներով Հայաստանի ամենամեծ հարկատուն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն (ԶՊՄԿ) է՝ վճարած 64 միլիարդ դրամի հարկերով։ Այդ մասին տեղեկանում ենք պետեկամուտների կոմիտեի հրապարակած 1 000 խոշոր հարկատուների ցանկից։ 2023-ի առաջին կիսամյակի համեմատ ԶՊՄԿ-ի հարկերն այս տարի ավելացել են մոտ 84 տոկոսով։ Այս տարվա առաջին կիսամյակում երկրորդ ամենամեծ հարկատուն «Մոբայլ սենթր»-ն է՝ վճարած 32,3 միլիարդով։ «Մոբայլ սենթր»-ը զբաղվում է հեռախոսների, տեխնիկայի ներմուծմամբ ու արտահանմամբ։ Ընկերության հարկերը շուրջ երկու տարի կտրուկ աճել են՝ Ռուսաստան իրականացվող վերաարտահանման արդյունքում։ Եթե 2023-ի առաջին կիսամյակում «Մոբայլ սենթր»-ի վճարած հարկերի ծավալը մոտ 16 միլիարդ էր, այժմ այդ թիվը կրկնապատկվել է։ 2024-ի առաջին կիսամյակում ամենաշատ հարկ վճարած երրորդ ընկերությունը «Գազպրոմ Արմենիա»-ն է, որը վճարել է 27,5 միլիարդի հարկեր՝ 3,1 միլիարդով պակաս անցած տարվա նույն ժամանակահատվածից։ «Գրանդ տոբակո»-ն վճարած 23,5 միլիարդ դրամով չորրորդն է։ Կենցաղային տեխնիկայի ներմուծմամբ, վաճառքով, արտահանմամբ զբաղվող «Փրիթի ուեյ» ընկերությունը, որ առավել հայտնի է որպես Vesta խանութների ցանց, հինգերորդ ամենամեծ հարկատուն է։ Անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ «Փրիթի ուեյ»-ի հարկերն ավելացել են մոտ 2 միլիարդով։ Նախորդ տարվա առաջին 6 ամիսներին 1 000 խոշոր հարկատուների վերին հորիզոնականներում էր «Արդշինբանկ»-ը՝ մոտ 19 միլիարդի հարկերով։ Այս տարվա առաջին կիսամյակում բանկը հարկերը նվազեցրել է մոտ 69 տոկոսով, վճարել է 5,9 միլիարդ դրամ։ Հարկերի ծավալը նվազեցրել է նաև «Ամերիաբանկ»-ը, եթե անցած տարվա համադրելի ժամանակահատվածում ընկերությունը վճարել էր 19,8 միլիարդ դրամ, այժմ այդ թիվը 17,5 միլիարդ է։ 66 տոկոսով հարկերի ծավալը մեծացրել է Վիգեն և Վահե Բադալյաններին պատկանող «Սոֆտ կոնստրակտ» ընկերությունը՝ ավելի հայտնի որպես Vivaro, որը նաև տեխնոլոգիական ուղղվածություն ունի։ Այս տարվա առաջին կիսամյակում ընկերությունը վճարել է 9,3 միլիարդ դրամի հարկեր։  
12:20 - 26 հուլիսի, 2024
Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի բաժնետերը 1,2 մլրդ դոլարի արբիտրաժային հայց է ներկայացրել ՀՀ-ի դեմ
 |civilnet.am|

Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի բաժնետերը 1,2 մլրդ դոլարի արբիտրաժային հայց է ներկայացրել ՀՀ-ի դեմ |civilnet.am|

civilnet.am: Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) բաժնետեր Walnort Finance Limited-ը դիմել է արբիտրաժային դատարան ընդդեմ Հայաստանի կառավարության՝ պնդելով, որ ՀՀ-ում ընկերության կատարած ներդրումները չեն պաշտպանվել։ Walnort Finance Limited-ը ԶՊՄԿ-ում ունի 12,5 տոկոս բաժնեմաս։ Ընկերությունը մինչ արբիտրաժային գործընթացը ՀՀ-ում իրեն պատկանող այլ ընկերությունների միջոցով դատական տասնյակ գործընթացներ է նախաձեռնել ԶՊՄԿ-ի, դրա մյուս բաժնետերերի, նախկին բաժնետերերի դեմ՝ պահանջելով անվավեր ճանաչել բաժնետոմսերի առքուվաճառքի մի շարք գործարքներ։ Արբիտրաժում հաղթանակը կարող է տնտեսական ծանր հետևանքներ ունենալ Հայաստանի կառավարության համար։ Ըստ Walnort Finance Limited-ի հաղորդագրության՝ ընկերության ներդրումը ԶՊՄԿ-ում խաթարվել է կառավարության կողմից «քաղաքական դրդապատճառներով իրականացված արշավի հետևանքով», որը նպատակ է հետապնդել ԶՊՄԿ-ում զգալի բաժնեմաս ձեռք բերելու: «Մասնավորապես, Կառավարությունը թույլ չի տվել Walnort Finance Limited-ին իրականացնել ԶՊՄԿ-ում իր օրինական բաժնետիրական իրավունքները, ինչը հանգեցրել է առնվազն 1,2 միլիարդ ԱՄՆ դոլարի չափով վնասների (փորձագիտական գնահատման արդյունքում վնասի չափը կարող է զգալի ավելանալ)։ Չնայած վեճի մասին ծանուցումից ի վեր Walnort-ի ցուցաբերած բարեխիղճ ջանքերին՝ բանակցություններ վարելու այս հարցերի լուծման համար, Հայաստանի կառավարությունը նախընտրեց ընդհանրապես չհամագործակցել ընկերության հետ: Ընդհակառակը, կառավարությունը սրեց վեճը՝ աջակցելով Walnort-իհայաստանյան դուստր ընկերությունների վրա հարձակումները («Մուն Մեթալս» ՓԲԸ և «Զանգեզուր Մայնինգ» ՍՊԸ)»,-նշված է Walnort Finance Limited-ի հաղորդագրությունում։ «Զանգեզուր մայնինգ». ընկերություն՝ ամեն իշխանության հետ փոխվող սեփականատերերով Walnort Finance Limited-ը ԶՊՄԿ բաժնետերերի շղթայում հայտնվեց 2018-ի հուլիսից, երբ դարձավ «Մուն մեթալս» ընկերության բաժնետեր, որն իր հերթին «Զանգեզուր մայնինգ» ընկերության բաժնետերն էր։ Ըստ էության՝ Walnort Finance Limited-ը, «Մուն մեթալսն» ու «Զանգեզուր մայնինգը» նույն սեփականատերերով ընկերությունների խումբ են, որ տնօրինում են ԶՊՄԿ-ում բաժնետոմսերի 12,5 տոկոսը։ 2018-ի հուլիսին՝ հեղափոխությունից հետո, Walnort Finance Limited-ը ձեռք բերեց «Մուն մեթալսի» բաժնեմասը։ «Մուն մեթալսի» բաժնետերերն էին Արմեն Անտիկյանն ու Սուրեն Ածիկյանը։ ՍիվիլՆեթը գրել էր, որ Անտիկյանը որոշ կապեր ունի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դստեր ամուսին Միքայել Մինասյանի շրջապատի հետ, ազգակցական կապի մեջ էր նաև Մինասյանի բիզնեսների կառավարիչներից Լեոնիդ Արևշատյանի հետ։ 2018-ի հուլիսին Անտիկյանին ու Ածիկյանին փոխարինեց Walnort Finance Limited-ը։ Սա Կիպրոսում գրանցված էր նույն հասցեով, ուներ նույն տնօրենները, ինչ Triendotto Investments Limited-ը։ Վերջինը պատկանում էր ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հորեղբոր որդիներին՝ Կարեն և Արմեն Վանեցյաններին։ Հայաստանի իրավապահները ՍիվիլՆեթի հրապարակումից մոտ չորս տարի անց հայտարարեցին, որ Վանեցյանները կապ ունեն ԶՊՄԿ-ի այս 12,5 տոկոսի հետ։ Ստացվում էր, որ Մինասյանի հետ կապված մարդկանցից ԶՊՄԿ բաժնեմասն անցնում էր ԱԱԾ նախկին տնօրենի ընտանիքի հետ կապվող անձանց և ընկերություններին։ Այս տարվա մայիսի 7-ին արդեն բացեիբաց այս գործարքի մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հիշեցնելով ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի գաղտնալսման պատմությունը՝ Փաշինյանն ասաց. «Ի՞նչ կարող էր լինել այդ ձայնագրության մեջ, գուցե պարզվի, որ այնտեղ կարող էր խոսք լինել այն մասին, թե լինելով ԱԱԾ տնօրեն ու չունենալով որևէ թույլտվություն` նա բանակցում էր նախկին նախագահի փեսայի հետ` ԶՊՄԿ–ի մի մասը իր եղբոր անունով գրելու վերաբերյալ»։ Նույն ասուլիսում վարչապետը հայտարարեց՝ այդ մասնաբաժինը պետք է վերադարձվի պետությանը։ Դեռ 2020-ին Վանեցյանը, անդրադառնալով ԶՊՄԿ-ում բաժնեմասերի փոխանցումներին, ասել էր, որ «ԶՊՄԿ-ում փայաբաժինների փոփոխության ողջ պատմությունը կատարվել է վարչապետի անմիջական գիտությամբ»։ 2020-ի ձմռանը Walnort Finance Limited-ի բաժնետեր դարձավ Ռուսաստանի առողջապահության նախկին նախարար, Ուկրաինայում ՌԴ նախկիյն դեսպան Միխայիլ Զուրաբովը։ Սա հատկանշական էր նրանով, որ Զուրաբովը Կարեն և Արմեն Վանեցյանների բիզնես գործընկերն է, նրանց հետ որպես համասեփականատեր ներգրաված էր մի քանի ընկերություններում, ներառյալ Exoil Group-ում, որը զբաղվում էր արևածաղկի ձեթերի արտադրությամբ։ Զուրաբովը ընկերության բաժնետեր մնաց մինչ 2023-ի նոյեմբերը, երբ Walnort Finance Limited-ի բաժնեմասն անցավ շվեյցարական Bell Capital իրավաբանական ընկերությանը։ Այդ ժամանակ ՍիվիլՆեթը գրել էր, որ շվեյցարական իրավաբանական ընկերությունը մասնագիտացած է արբիտրաժային լուծումների ոլորտում, և դատելով նաև ներպետական դատական գործընթացների բնույթից՝ «Զանգեզուր մայնինգը» և/կամ նրա բաժնետիրական շղթայի ընկերությունները մտադիր են արբիտրաժային վարույթ սկսել ընդդեմ Հայաստանի, ինչն էլ տեղի ունեցավ։ Տասնյակի հասնող հայցեր ընդդեմ ԶՊՄԿ-ի, կառավարության 2020-ից սկսած, կոմբինատի 12,5 տոկոսի բաժնետեր Միխայիլ Զուրաբովը վիճարկում է կոմբինատի 75 տոկոսի պատկանելության հարցը։ Հարցը հատկապես սուր բնույթ ստացավ այն պահից, երբ գերմանական Cronimet-ը, որ անուղղակի տնօրինում էր կոմբինատի 75 տոկոսը, վաճառեց իր բաժնետոմսերը։ Cronimet-ը կոմբինատում բաժնետոմսերի 60 տոկոսին տիրապետում էր ուղիղ, ինչպես նաև բաժնետեր էր «Մաքուր երկաթի գործարան»-ում, որը ԶՊՄԿ-ում ուներ 15 տոկոս բաժնեմաս։ Այսինքն՝ ընդհանուր առմամբ 75 տոկոսը պատկանում էր գերմանական ընկերությանը։ 12,5-ական տոկոս ունեին Միխայիլ Զուրաբովն ու «ԱՄՓ հոլդինգը»։ «ԱՄՓ հոլդինգի» բաժնետերն իր հերթին «Սթար դասթ» ՓԲԸ-ն էր։ Դրա սեփականատերերն էին կոմբինատի նախկին տնօրեն Մհեր Պոլոսկովը, նրա տեղակալ Նարեկ Ամբարյանն ու Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի եղբայրը՝ Կարեն Հակոբյանը։ 2020-ին ԶՊՄԿ-ն Cronimet-ից հետ գնեց 75 տոկոսի իր բաժնետոմսերը։ Բաժնետիրական ընկերությունների մասին օրենքը սակայն սահմանում է, որ դրանք պետք է մեկ տարվա ընթացքում օտարվեին։ Այդ ընթացքում Զուրաբովը «Զանգեզուր մայնինգի» միջոցով սկսել է դատական գործընթաց՝ պահանջելով Cronimet-ի բաժնետոմսերի հետ կապված գործարքներն անվավեր ճանաչել, քանի որ դրանք նախապատվության իրավունքով պետք է օտարվեին իրեն։ Դատարանի որոշմամբ ԶՊՄԿ 75 տոկոսի նկատմամբ կիրառվում է կալանք։ 2021-ին կոմբինատում տեղի ունեցած շրջադարձային իրադարձություններն ավելի են բարդացնում ու թեժացնում բաժնետերերի միջև վեճերը։ 2021-ի հունիսին, Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, դիմելով սեփականատերերին, ասաց՝ «տեղական օլիգարխիկները, որոնք փայ ունեն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, էդ բոլոր փայերն անցնելու են ժողովրդին ու կառավարությանը», «հերիք է ինչքան ԶՊՄԿ բաժնետեր մնացին որոշ բաշիբոզուկներ»։ Որ ԶՊՄԿ-ում բաժնետոմսերի վերաբաժանումներին կառավարությունը առնվազն տեղյակ էր, եթե ոչ մասնակից, փաստում է Նիկոլ Փաշինյանի մեկ այլ հայտարարություն, որ արվեց նույն օրը. «Ես ուզում եմ գաղտնիք բացել՝ հիմա բանակցային գործընթաց է տեղի ունենում, հույս ունեմ բանակցային գործընթացում ոմանք կառուցողական դիրքորոշում կունենան, չունենան կառուցողական դիրքորոշում՝ ՀՀ ժողովուրդը այդ բաշիբոզուկներից իր բաժինը, թեկուզ ազգայնացման մասին օրենքով, ստանալու է»,- նշեց նա։ 2021-ի սեպտեմբերի 30-ին կոմբինատին պատկանող 75 տոկոս բաժնետոմսերն օտարվում են ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոյի հետ կապված «Արդյունաբերական ընկերություն» և «Ուրբանեվենտ պլյուս» ընկերություներին։ Դրանից հետո որոշվում է կոմբինատի բաժնետոմսերի 15 տոկոսը նվիրել կառավարության աշխատակազմին։ Սեպտեմբերի 29-30-ին՝ մեկ օրվա ընթացքում նախ դատարանի կողմից ԶՊՄԿ բաժնեմասի 75 տոկոսն ազատվում է կալանքից, ապա Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը նույն օրը թույլ է տալիս «Արդյունաբերական ընկերությանը» գնել ԶՊՄԿ բաժնեմասը, որին արդեն հաջորդում է կառավարության որոշումը բաժնետոմսերը որպես նվեր ընդունելու մասին։ ԶՊՄԿ-ի բաժնետոմսերի 75 տոկոսի ձեռքբերման գնի մասին տեղեկություններ չկան։ Այնուհանդերձ, ընկերության 2021-ի հաշվետվությունից պարզ է դառնում, որ Տրոցենկոյի ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմսերի 15 տոկոսի արժեքը կազմել է առնվազն 29,4 մլրդ դրամ։ Համեմատության համար նշենք, որ 2021-ին ԶՊՄԿ-ն բյուջե էր վճարել 48,8 մլրդ դրամի հարկեր։ Սա նշանակում է, որ կոմբինատի 15 տոկոս բաժնետոմսի առքուվաճառքի գինը առնվազն եղել է միայն այդ տարվա վճարած հարկերի մոտ 60 տոկոսի չափով։ Ինչո՞ւ պետք է մասնավոր ընկերության հիմնական բաժնետերը ընկերություն ձեռք բերելուց հետո բաժնետոմսերի մի մասը նվիրեր կառավարությանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, 2022-ին բացատրելով Ռոման Տրոցենկոյի մոտիվացիան, ասել էր. «Այստեղ մեկ գործարք չէ, այստեղ մոտ 4 մլրդ դոլարի ներդրումային ծրագիր է, առանց պետության մասնակցության այդ ներդրումը չի կարող իրականություն դառնալ»։ Փաշինյանը նաև տարակուսանք էր հայտնել, որ տարբեր մարդիկ կառավարությանը բաժնետոմսերի նվիրատվությունը դիտարկում են որպես կոռուպցիոն ռիսկ. «Այն, որ պետությունը իր հիմնական ռազմավարական ակտիվից երկար տարիներ զրկված էր, դա փաստորեն կոռուպցիա չէր, իսկ այն, որ պետությունը ձեռք է բերում բաժնետոմսեր, ոմանք փորձում են դրա մեջ կոռուպցիոն հետք գտնել։ Կոռուպցիայի արդյունքում ոչ թե պետությունը ստանում է, այլ կորցնում»։ «Զանգեզուր մայնինգը» դատարանում պահանջում է անվավեր ճանաչել այս որոշումները, նախապատվության իրավունքով իրեն օտարել ԶՊՄԿ բաժնետոմսերը։ Զուգահեռաբար, ընկերությունը պահանջում է անվավեր ճանաչել նվիրատվությունները կառավարությանը։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
15:38 - 26 հունիսի, 2024
Mobile Centre-ը Հայաստանի խոշորագույն հարկատուն է առաջին եռամսյակում |hetq.am|

Mobile Centre-ը Հայաստանի խոշորագույն հարկատուն է առաջին եռամսյակում |hetq.am|

hetq.am: Տեխնիկա ներմուծող, վաճառող և արդեն նախորդ տարվանից արտահանող «Մոբայլ սենթր արթ» ՍՊԸ-ն (Mobile Centre) 2024 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով դարձել է Հայաստանի խոշորագույն հարկատուն՝ առաջ անցնելով «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ից և «Գազպրոմ Արմենիա»-ից, որոնք մինչ այս զբաղեցնում էին խոշոր հարկատուների առաջին և երկրորդ հորիզոնականները։  Ըստ Պետական եկամուտների կոմիտեի հրապարակած ցանկի՝ 2024 թվականի առաջին երեք ամիսներին (հունվար-մարտ) Mobile Centre-ը 19.9 մլրդ դրամի հարկ է վճարել պետական բյուջե։ Նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ ընկերության հարկերն աճել են 3.7 անգամ։ Հարկերի գերակշիռ մասը գոյացել է ԱԱՀ-ից։ Ինչպես նախկինում գրել ենք, Mobile Centre-ի հարկերի կտրուկ աճին, ամենայն հավանականությամբ, նպաստել են Հայաստանից Ռուսաստան տեխնիկայի վերաարտահանումները։  2022 թվականի փետրվարից՝ ռուս-ուկրաինական պատերազմից հետո, Հայաստանը դարձել է տարանցիկ երկիր արևմտյան երկրների և Ռուսաստանի առևտրի համար։ Եվրոպական մի շարք երկրներ ու ԱՄՆ-ն, աջակցելով Ուկրաինային, արգելել են իրենց տարածքներից ապրանքների արտահանումը Ռուսաստան։ Արտադրված ապրանքները ոչ միայն Հայաստանի միջոցով են հասնում Ռուսաստան, այլև՝ Ղազախստանի, Վրաստանի, Թուրքիայի, Ուզբեկստանի և այլն։ Տեխնիկայի առևտրով զբաղվող «Փրիթի ուեյ» ՍՊԸ-ն (VESTA) ևս խոշոր հարկատուների ցանկում «պատվավոր» հորիզոնականներ է զբաղեցնում վերջին երկու տարիներին։ Այս տարվա առաջին եռամսյակում ընկերության հարկերը կազմել են 8.8 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճելով մոտ 1%-ով։ VESTA-ն խոշոր հարկատուների ցանկում այս անգամ 5-րդն է։  Վերադառնալով ցանկի առաջին հորիզոնականներին՝ երկրորդ տեղում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն է, որի հարկերը կազմել են 18.2 մլրդ դրամ՝ նվազելով 13%-ով։   Երրորդ տեղում հանքարդյունաբերող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն է (ԶՊՄԿ)՝ 15.6 մլրդ դրամ հարկերով և մոտ 1% աճով։  Հաջորդում է ծխախոտ արտադրող «Գրանդ տոբակո» ՍՊԸ-ն։ Ընկերությունը 13.2 մլրդ դրամ հարկ է վճարել, որը 13%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը։ Հնգյակն, ինչպես նշեցինք,  եզրափակում է VESTA-ն («Փրիթի ուեյ» ՍՊԸ): 2024 թվականի հունվար-մարտին Հայաստանի խոշոր հարկատուների առաջին տասնյակում են հայտնվել նաև վառելիքի առևտրով զբաղվող «Սի Փի Էս էներջի գրուպ»  ՍՊ ընկերությունը (CPS ապրանքանիշ), ծխախոտ արտադրող «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ» ՍՊԸ-ն, «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ն (նախկինում՝ «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ), «Սիթի» ՍՊԸ-ն, ինչպես նաև՝ «Վայլդբերրիզ» ՍՊԸ-ն։  Հարկերի նվազում են գրանցել «Սի Փի Էս էներջի գրուպ»-ն ու «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ»-ը։  Փոխարենը շարունակում է թռիչքային աճ գրանցել «Վայլդբերրիզ»-ը։ 
16:19 - 25 ապրիլի, 2024
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նկատմամբ կիրառելի չէ որևէ միջազգային պատժամիջոց․ ընկերության հայտարարությունը

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նկատմամբ կիրառելի չէ որևէ միջազգային պատժամիջոց․ ընկերության հայտարարությունը

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հայտարարություն է տարածել ընկերության բաժնետիրական կազմի մասին՝ նշելով, որ ընկերության նկատմամբ որևէ պատժամիջոց չի կիրառվում։  «Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան հիմնադրված և գործող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն (այսուհետ՝ «Ընկերություն»), սույնով հայտնում է, որ ո՛չ Ընկերությունը, ո՛չ Ընկերության բաժնետերերը կամ իրական շահառուները սույն հայտարարության հրապարակման օրվա դրությամբ ընդգրկված չեն պատժամիջոցներ կիրառող որևէ իրավասու մարմնի կողմից հրապարակվող որևէ ցուցակում, և Ընկերության նկատմամբ կիրառելի չէ որևէ միջազգային պատժամիջոց: Նախկինում Ընկերության իրական շահառու պարոն Գլեբ Տրոցենկոն այլևս չի հանդիսանում իրական շահառու՝ 2023 թվականի հոկտեմբերի 27-ին Ընկերությունում իր անուղղակի ամբողջ բաժնեմասի օտարման հետևանքով: Ներկայումս պարոն Տրոցենկոյի և Ընկերության միջև որևէ հարաբերություն առկա չէ: Ընկերության իրական շահառուների մասին ամփոփ տեղեկատվությունը հասանելի է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի պաշտոնական կայքում։ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն հավատարիմ է մնում թափանցիկ կորպորատիվ կառավարման իր հանձնառությանը, և օրենքով սահմանված կարգով պարբերաբար իրական շահառուների մասին հայտարարագրերի հրապարակումն ընդգծում է ընկերության շարունակական ջանքերը՝ ապահովելու գործարար վարքագծի ամենաբարձր չափանիշները»,- ասված է հայտարարության մեջ:
12:56 - 23 նոյեմբերի, 2023
Նիկոլ Փաշինյանն այցելել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ

Նիկոլ Փաշինյանն այցելել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Քաջարան, ծանոթացել Մ-2, Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 8,24 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքներին: «Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 1 մլրդ 393 մլն դրամ, որը հատլկացվել է պետբյուջեից:​Քաջարանում սուբվենցիոն ծրագրի շրջանակում ընթացքի մեջ են բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության բարելավման աշխատանքները: Կատարվել է դրանց 60%-ը։​Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 1 մլրդ 631,5 մլն դրամ, որի 30%-ը հատկացվել է համայնքի բյուջեից, 70%-ը՝ պետբյուջեից: Այցելեցի նաև «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ: Գոհունակություն հայտնելով ընկերության հետ համագործակցությունից՝ վերջինիս ղեկավարների հետ քննարկեցինք ռազմավարական զարգացման և արդյունավետության բարձրացման ծրագրերը, որոնք վերաբերում են մետաղաձուլարանի կառուցմանը, նոր ու ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը, միջազգային չափանիշներին համապատասխան բնապահպանական ստանդարտների բարձրացմանը, հարակից համայնքների նկատմամբ սոցիալական պատասխանատվությանը և այլն»,- ասված է վարչապետի գրառման մեջ:
20:15 - 18 օգոստոսի, 2023
2022թ․-ին պետբյուջե փաստացի մուտքագրվել է 1 տրիլիոն 926 միլիարդ դրամ․ Փաշինյան

2022թ․-ին պետբյուջե փաստացի մուտքագրվել է 1 տրիլիոն 926 միլիարդ դրամ․ Փաշինյան

Առաջիկայում ԱԺ-ում կսկսվեն 2022թ․ պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկումները։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։  «2022-ի պետբյուջեի հարկային եկամուտների փաստացի կատարողականը կազմել է 1 տրիլիոն 926 միլիարդ դրամ․ սա այն գումարն է, որը փաստացի մուտքագրվել է պետբյուջե։ Սա 2022թ․  «Պետբյուջեի մասին» օրենքի ընդունման պահին նախատեսվածից ավելի է շուրջ 82 միլիարդ դրամով կամ 4 տոկոսով։ 2022թ․ պետբյուջեի հարկային եկամուտները 2017թ․ համանման ցուցանիշը գերազանցել են 768 միլիարդ դրամով կամ 66,3 տոկոսով, իսկ կապիտալ ծախսերը 2022-ին 2017-ի համեմատ ավելի են եղել 150 միլիարդ դրամով կամ 163 տոկոսով։ 2021-22թթ․ ՀՀ կառավարությունը 21.8 տոկոս բաժնեմաս ձեռք բերեց ԶՊՄԿ-ում, եւ այս հանգամանքի բերումով 2021-ի վերջից մասնակցում է Կոմբինատի կառավարմանը։ 2022-ին ԶՊՄԿ-ն վճարել է պատմականորեն աննախադեպ բարձր թվով հարկեր՝ 145 միլիարդ 636 միլիոն դրամ։ Սա շուրջ 7 մլրդ դրամով ավելին է, քան 2012-17 թվականներին ԶՊՄԿ-ի կողմից վճարված հարկերը միասին վերցրած։ 2023թ․ առաջին չորս ամիսների տվյալներով՝ ՀՀ-ն շարունակում է տնտեսական բարձր աճի դինամիկայի մեջ մնալ, ինչն արտահայտվում է նաեւ պետբյուջեի մուտքերով»,- ասաց Փաշինյանը։  Վարչապետի խոսքով՝ 2023-ի առաջին չորս ամիներին ՀՀ պետբյուջե ավելի շատ հարկային եկամուտ է մուտքագրվել, քան առանձին վերցված 2000, 2001, 2002, 2003, 2004, 2005, 2006, 2007, 2008, 2009, 2010 թվականներին՝ ամբողջ տարվա ընթացքում, եւ մոտավորապես այնքան, որքան 2011 թվականի արդյունքներով։  «Պետբյուջեի եկամուտներն առանցքային նշանակություն ունեն երկրի բոլոր՝ այդ թվում անվտանգային, մարդկային կապիտալի զարգացման խնդիրների լուծման համար։ Կրկին ուզում եմ շնորհակալություն հայտնել այն մարդկանց, տնտեսվարողներին, գործարարներին, ընկերություններին, ներդրողներին, պետական եւ մասնավոր հատվածի աշխատողներին, ովքեր ապահովում են պետբյուջեի եկամուտները»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։
12:13 - 22 մայիսի, 2023