Բելգիա

Սահմանադրական միապետություն Եվրոպայում։ Բելգիան կառավարում է թագավորը, բայց նրա իշխանությունը սահմանափակված է խորհրդարանով։ Սահմանակցում է Նիդերլանդներին, Գերմանիային, Լյուքսեմբուրգին և Ֆրանսիային։ Բելգիան Եվրոպական միության հիմնադիր անդամ է, ինչպես նաև Բելգիայում են գտնվում Եվրամիության, ՆԱՏՕ-ի և այլ միջազգային կառույցների նստավայրերը։ Տարածքը 30 528 կմ² է, բնակչությունը 11 150 516 մարդ։

Ռոբերտ Խաչատրյանի և ՀՀ-ում Բելգիայի դեսպանի հանդիպմանը մանրամասներ են ներկայացվել մեր երկրի բարձր տեխնոլոգիաների ոլորտի ենթակառուցվածքների մասին

Ռոբերտ Խաչատրյանի և ՀՀ-ում Բելգիայի դեսպանի հանդիպմանը մանրամասներ են ներկայացվել մեր երկրի բարձր տեխնոլոգիաների ոլորտի ենթակառուցվածքների մասին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքին։ Ինչպես հայտնում են ՀՀ ԲՏԱՆ-ից, նախարարը ողջունել և շնորհավորել է դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելությունը սկսելու կապակցությամբ, այնուհետև ներկայացրել նախարարության գործունեության շրջանակները և այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ իր համար պարտավորեցնող է լինել ՀՀ-ում առաջին դեսպանը: Հայաստանում Բելգիայի դեսպանատան բացումը կարող է լուրջ նախադրյալներ ստեղծել երկու երկրների տեխնոլոգիական համայնքների միջև ամուր կապեր ստեղծելու և համագործակցության հեռանկարներ նախանշելու համար: Հանդիպման ընթացքում մանրամասներ են ներկայացվել մեր երկրի բարձր տեխնոլոգիաների ոլորտի ենթակառուցվածքների, ընկերությունների գործունեության, զարգացման հեռանկարների վերաբերյալ։ Անդրադարձ է կատարվել «Ինժեներական քաղաք» ծրագրին, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործունեությանը, «Սևան ստարտափ սամիթ»-ին, Հայաստանում անցկացվող տեխնոլոգիական ցուցահանդեսներին, տեխնոլոգիական կրթության ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։ Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։ Հանդիպման ավարտին դեսպան Էրիկ Դե Մույնքին հավաստիացրել է, որ իր լիազորությունների շրջանակներում կձեռնարկի անհրաժեշտ քայլեր նախարարության գործունեության ոլորտներում Հայաստանի և Բելգիայի միջև կապեր ստեղծելու և ամրապնդելու համար։
16:19 - 26 հոկտեմբերի, 2023
Վահագն Խաչատուրյանը Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հրավերով ժամանել է Բելգիա՝ մասնակցելու «Global Gateway» համաժողովին

Վահագն Խաչատուրյանը Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հրավերով ժամանել է Բելգիա՝ մասնակցելու «Global Gateway» համաժողովին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հրավերով աշխատանքային այցով ժամանել է Բելգիայի Թագավորություն՝ մասնակցելու Բրյուսելում հոկտեմբերի 25-26-ը կայանալիք «Global Gateway» (Գլոբալ դարպասներ) համաժողովին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։ Եվրոպական հանձնաժողովի կողմից գործարկած «Global Gateway»-ը ռազմավարություն է, որի նպատակն է խթանել խելացի, մաքուր և անվտանգ կապերը թվայնացման, էներգետիկայի ու տրանսպորտի ոլորտներում և ամրապնդելու առողջապահական, կրթական ու հետազոտական համակարգերն ամբողջ աշխարհում: «Global Gateway»-ը միավորում է ԵՄ-ի և նրա անդամ պետությունների ջանքերը՝ նպաստելու կայուն համաշխարհային վերականգնմանը՝ հաշվի առնելով ԵՄ գործընկերների կարիքները և ԵՄ-ի սեփական շահերը:Այցի շրջանակներում նախատեսվում են Հանրապետության նախագահի հանդիպումներն օտարերկրյա գործընկերների հետ։
17:14 - 24 հոկտեմբերի, 2023
Ամրապնդել տնտեսական համագործակցությունը. Հայաստան են ժամանել բելգիացի գործարարներ
 |armenpress.am|

Ամրապնդել տնտեսական համագործակցությունը. Հայաստան են ժամանել բելգիացի գործարարներ |armenpress.am|

armenpress.am: Հայաստան են ժամանել բելգիացի գործարարներ՝ նպատակը Հայաստանի ու Բելգիայի միջև տնտեսական հարաբերությունների ամրապնդումն ու ընդլայնումն է։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Բելգիայի Վալոնիայի տարածաշրջանի արտահանման և ներդրումային գործակալության առևտրի և ներդրումների խորհրդատու Էրիկ Բլետաղը տեղեկացրեց, որ պատվիրակության կազմում են դեղագործության, շինարարության, էլեկտրոնիկայի, թափոնների վերամշակման ոլորտները ներկայացնող գործարարներ։ «Մեր գործարարները կոնկրետ նպատակներով են եկել Հայաստան, նախատեսում են այցելել հայաստանյան գործընկերների մի շարք ձեռնարկություններ։ Բելգիացի գործարարները հետաքրքրված են ինչպես Հայաստանի շուկայով, այնպես էլ Հայաստանի միջոցով այլ շուկաներ դուրս գալու հնարավորություններով»,-ասաց Էրիկ Բլետաղն՝ ավելացնելով, որ հայ գործընկերների հետ զրույցներում առաջարկ եղավ դիտարկել նաև առողջապահության, էներգետիկայի ոլորտները։ Ըստ Էրիկ Բլետաղի՝  2021-2022 թվականներին Հայաստանի ու Բելգիայի առևտրաշրջանառության ծավալը նկատելի աճել է։  Արդյունքներն այնքան լավատեսություն են ներշնչում, որ 2023 թվականի համար սպասվում է առևտրաշրջանառության ծավալի 50 տոկոս աճ։ «Համագործակցության հնարավորություններ կան ծառայությունների, տեխնոլոգիական ոլորտում։ Հատկապես ընդգծում եմ տեխնոլոգիական ոլորտը։ Հայաստանն այս տեսակետից մեծ համբավ ունի դրսում։ Բելգիայում տեխնոլոգիական ոլորտում լավ մասնագետների կարիք կա, Հայաստանը կարող է օգնել այդ հարցում»,-ասաց Էրիկ Բլետաղը։  ՀՀ-ում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ դը Մույնքը նշեց, որ երկու երկրների տնտեսական հարաբերությունները զարգացնելու առումով մեծ ներուժ կա ամենատարբեր ոլորտներում։ Եվ Հայաստանում բացված Բելգիայի դեսպանությունը կարող է կարևոր դերակատարում ունենալ այդ գործում։ «Վերջին օրերին մի շարք հանդիպումներ եմ ունեցել տարբեր գերատեսչություններում։ Մասնավորապես, հանդիպումներ են եղել ՀՀ էկոնոմիկայի, բարձր տեխնոլոգիական և արդյունաբերության, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություններում։ Հայ գործընկերներն առաջարկել են համագործակցության հնարավորություններ տարբեր ոլորտներում՝ դեղագործություն, նոր տեխնոլոգիաներ։ Բոլոր առաջարկները դիտարկվում են»,-ասաց դեսպանը։ Բելգիա-Հայաստան առևտրային պալատի նախագահ Վալերի Սաֆարյանը նշեց, որ կառույցը գործում է 18 տարի։ Այս ընթացքում փորձում են յուրահատուկ կամուրջ լինել երկու երկրների գործարարների համար։ «Գործնականում հնարավորությունները շատ են և կա երկկողմ պատրաստակամություն համագործակցությանը նոր թափ հաղորդելու համար։ Հայաստանը դեռ Խորհրդային Միության շրջանում զարգացած երկիր է եղել դեղագործության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում։ Այսօր Հայաստանում զարգացած են նանոտեխնոլոգիաները, իսկ Բելգիայի Վալոնիայի շրջանը նույնպես զարգացնում է  այս ուղղությունը և այս համատեքստում համատեղ ընկերությունների ստեղծման հեռանկարներ կան»,- հավելեց Վալերի Սաֆարյանը։
14:33 - 19 հոկտեմբերի, 2023
Թույլ տվեք անձամբ իմ, Կառավարության և ժողովրդի անունից ցավակցություն հայտնել Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչության առիթով. Փաշինյան

Թույլ տվեք անձամբ իմ, Կառավարության և ժողովրդի անունից ցավակցություն հայտնել Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչության առիթով. Փաշինյան

Թույլ տվեք անձամբ իմ, Հայաստանի Կառավարության և Հայաստանի ժողովրդի անունից ցավակցություն հայտնել Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչության առիթով և դատապարտել այդ ահաբեկչությունը և իմ զորակցությունը հայտնել բոլոր տուժածներին: Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ համատեղ ճեպազրույցում Բրյուսելում երեկ երեկոյան տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ ցավակցություն հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ավելի վաղ հայտնել էինք, որ անհայտ տղամարդը կրակ է բացել Բրյուսելի կենտրոնում և երկու մարդ սպանել։ Նախնական տվյալներով` մահացածները Շվեդիայից Բրյուսել մեկնած ֆուտբոլասերներ էին, որոնք գնացել էին Բելգիայի և Շվեդիայի հավաքականների միջև ընտրական փուլի խաղը դիտելու: Ավելի ուշ անհայտ անձը ուղիղ եթերում հայտարարել է, որ այդպիսով ԵՄ-ից վրեժ է լուծում Իսրայելին աջակցելու համար։Ականատեսների խոսքով` տղամարդու ձեռքին ԱԿ-47 ինքնաձիգ է եղել։ Նա հասցրել է թաքնվել ոստիկանությունից, նրան փնտրում են։
14:01 - 17 հոկտեմբերի, 2023
ՀՀ ԱԺ նախագահը Բելգիայի ԱԳ նախարարի հետ հանդիպմանը կարևորել է Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հնարավորության ակտիվ քննարկումները

ՀՀ ԱԺ նախագահը Բելգիայի ԱԳ նախարարի հետ հանդիպմանը կարևորել է Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հնարավորության ակտիվ քննարկումները

Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն օգոստոսի 22-ին ընդունել է Բելգիայի արտաքին գործերի, եվրոպական հարցերի եւ արտաքին առեւտրի, դաշնային մշակութային հաստատությունների նախարար Հաջա Լահբիբի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, ողջունելով հյուրերին՝ Ալեն Սիմոնյանը նշել է, որ Հայաստանի եւ Բելգիայի խորհրդարանների ակտիվ համագործակցությունն առանցքային գործիք է երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացման համար: Նա ամուր գործընկերության փաստ է համարել նաեւ Երեւանում ռեզիդենտ դեսպանություն բացելու՝ Բելգիայի կառավարության որոշումը: Կողմերը բարձր են գնահատել Հայաստանի եւ Բելգիայի միջեւ արդյունավետ եւ կառուցողական երկխոսության երկկողմ ու բազմակողմ բեւեռները՝ ընդգծելով հատկապես Հայաստան-ԵՄ գործընկերության շրջանակը: Հանդիպման առանցքում է եղել Լաչինի միջանցքի ճգնաժամի հետեւանքով Լեռնային Ղարաբաղում առաջացած օրհասական իրավիճակը: Զրուցակիցները համակարծիք են եղել Լաչինի միջանցքի շուտափույթ բացման հարցում: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ բելգիացի գործընկերներից գործուն քայլեր է ակնկալում Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության հարցում: Նա կարեւորել է Բաքու-Ստեփանակերտ երկխոսության հարցում միջազգային մեխանիզմների ներգրավման անհրաժեշտությունը եւ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հնարավորության ակտիվ քննարկումները:
20:41 - 22 օգոստոսի, 2023
Հաջա Լահբիբը այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն

Հաջա Լահբիբը այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն

Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարությունում կայացել է նախարար Արարատ Միրզոյանի և Բելգիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Հաջա Լահբիբի հանդիպումը: Այն մեկնարկել է առանձնազրույցի, այնուհետև շարունակվել ընդլայնված ձևաչափով՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ: Հանդիպմանը հաջորդել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Բելգիայի Թագավորության արտաքին գործերի, եվրոպական հարցերի և արտաքին առևտրի, դաշնային մշակութային հաստատությունների նախարար Հաջա Լահբիբի համատեղ մամուլի ասուլիսը: Այցի շրջանակներում Բելգիայի ԱԳ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին:  Հաջա Լահբիբը Երևանում այցելել է նաև Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն՝ հաշվի առնելով Բելգիայի կառավարության կողմից 2021 թվականին կենտրոնին տրամադրված աջակցությունը, որը մեծապես նպաստել էր կենտրոնում միկրովիրաբուժական բաժանմունքի ստեղծմանը:
20:24 - 22 օգոստոսի, 2023
Վարչապետն ընդունել է Բելգիայի ԱԳ նախարարին

Վարչապետն ընդունել է Բելգիայի ԱԳ նախարարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Բելգիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Հաջա Լահբիբին: Վարչապետը կարևորել է տիկին Լահբիբի այցը մեր երկիր և վստահություն հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի հայ-բելգիական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը: Նիկոլ Փաշինյանը ողջունել է Բելգիայի կառավարության՝ Հայաստանում դեսպանություն բացելու որոշումը, ինչը կնպաստի ոչ միայն քաղաքական, այլ նաև տնտեսական ու մշակութային ոլորտներում փոխգործակցության ընդլայնմանը: Հաջա Լահբիբի խոսքով՝ չնայած երկկողմ ինտենսիվ կապերին՝ Բելգիայի ԱԳ նախարարի այց Հայաստան վերջին 8 տարիներին տեղի չի ունեցել և իր այցի նպատակն է նոր լիցք հաղորդել հայ-բելգիական հարաբերություններին, այդ թվում՝ տնտեսության ու ներդրումների ոլորտում: Նա հավելել է, որ բելգիացի գործարարների շրջանակում առկա է Հայաստանոււմ ներդրումային ծրագրեր իրականացնելու և բիզնես կապերը խորացնելու մեծ հետաքրքրություն: Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, մասնավորապես, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի խորացմանը: Վարչապետն ընդգծել է, որ Ադրբեջանի գործողությունների նպատակն է ԼՂ-ում իրականացնել էթնիկ զտում: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ԼՂ-ում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ Անվտանգության խորհրդում տեղի ունեցած հրատապ քննարկումները և Ադրբեջանի քայլերի նկատմամբ միջազգային գործընկերների հասցեական արձագանքը: Վարչապետը շեշտել է գործուն քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը՝ Ադրբեջանի գործելաոճը փոխելու համար: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը կարևորել է Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած բանակցային գործընթացում մինչ այժմ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման հարցում հետևողականության անհրաժեշտությունը: Բելգիայի ԱԳ նախարարն ընդգծել է իր երկրի աջակցությունը Եվրոպական միության դիրքորոշմանը, ըստ որի՝ Ադրբեջանը պետք է ապահովի Լաչինի միջանցքով մարդկանց և բեռների ազատ տեղաշարժը և իրականացնի ՄԱԿ արդարադատության միջազգային դատարանի կողմից ընդունված որոշումը:
15:52 - 22 օգոստոսի, 2023
Արարատ Միրզոյանը գոհունակությամբ արձանագրել է Հայաստան-Բելգիա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը
 |armenpress.am|

Արարատ Միրզոյանը գոհունակությամբ արձանագրել է Հայաստան-Բելգիա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը բելգիացի գործընկերոջ՝ Հաջա Լահբիբի հետ համատեղ մամլո ասուլիսում գոհունակությամբ արձանագրել է Հայաստան-Բելգիա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը։ Արարատ Միրզոյանը նշել է, որ  կողմերն անդրադարձել են գործընկերության հետագա ընդլայնման հեռանկարներին՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով գործնական քայլեր ձեռնարկել մասնավորապես տնտեսական, գիտական, կրթական, տեղեկատվական տեխնոլոգիաների, մշակութային ոլորտներում առկա ներուժը լիարժեք իրացնելու, հնարավոր ներդրումները խթանելու ուղղությամբ։    «Վստահություն ենք հայտնել, որ տարածաշրջանում զարգացման խթանման, ժողովրդավարական արժեքների, ինչպես նաև երկու ժողովուրդների միջև քաղաքակրթական ընդհանրությունների վրա հիմննած փոխգործակցությունը կունենա իր դրական արդյունքը։ Նաև այս համատեքստում մեծապես ողջունում ենք Բելգիայի կառավարության որոշումը՝ Երևանում դեսպանություն բացելու վերաբերյալ, ինչն անկասկած նոր լիցք կհաղորդի հայ-բելգիական դինամիկ հարաբերությունների զարգացմանը»,- նշեց ՀՀ արտգործնախարարը։ ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարն Հաջա Լահբիբին շնորհակալություն է հայտնել Բելգիայի ԱԳՆ-ի կողմից Երևանում գործող Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին ցուցաբերված աջակցության համար և հույս հայտնել, համագործակցությունը կշարունակվի նաև այդ ուղղությամբ։ Երկու արտգործնախարարների հանդիպման ընթացքում կարևորվել է նաև Հայաստանի և Բելգիայի միջև միջխորհրդարանական արդյունավետ համագործակցությունը՝ հատկապես հաշվի առնելով Բելգիայի օրենսդիր մարմնի համերաշխությունն ու զգալի ուշադրությունը Հայաստանի համար մեծ կարևորություն ունեցող հարցերում։ Հանդիպման ընթացքում Միրզոյանն ու Լահբիբն անդրադարձել են նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում արդյունավետ փոխգործակցությանը, քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության շրջանակում համագործակցությունը։ Հետաքրքրությունների շրջանակը բավականին լայն է՝ ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումներին աջակցելուց մինչև տնտեսական զարգացում, անվտանգային հարցերի շուրջ երկխոսություն և Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեություն։ Հայկական կողմն իր գոհունակությունն է հայտնում պետական սահմանին մշտադիտարկում իրականացնող առաքելության կազմում հատկապես Բելիգիայի ներկայության առթիվ։
14:32 - 22 օգոստոսի, 2023
Վարչապետն ընդունել է Բելգիայի ԱԳ նախարարին

Վարչապետն ընդունել է Բելգիայի ԱԳ նախարարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Բելգիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Հաջա Լահբիբին: Վարչապետը կարևորել է տիկին Լահբիբի այցը մեր երկիր և վստահություն հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի հայ-բելգիական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը: Նիկոլ Փաշինյանը ողջունել է Բելգիայի կառավարության՝ Հայաստանում դեսպանություն բացելու որոշումը, ինչը կնպաստի ոչ միայն քաղաքական, այլ նաև տնտեսական ու մշակութային ոլորտներում փոխգործակցության ընդլայնմանը: Հաջա Լահբիբի խոսքով՝ չնայած երկկողմ ինտենսիվ կապերին՝ Բելգիայի ԱԳ նախարարի այց Հայաստան վերջին 8 տարիներին տեղի չի ունեցել և իր այցի նպատակն է նոր լիցք հաղորդել հայ-բելգիական հարաբերություններին, այդ թվում՝ տնտեսության ու ներդրումների ոլորտում: Նա հավելել է, որ բելգիացի գործարարների շրջանակում առկա է Հայաստանոււմ ներդրումային ծրագրեր իրականացնելու և բիզնես կապերը խորացնելու մեծ հետաքրքրություն: Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, մասնավորապես, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի խորացմանը: Վարչապետն ընդգծել է, որ Ադրբեջանի գործողությունների նպատակն է ԼՂ-ում իրականացնել էթնիկ զտում: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ԼՂ-ում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ Անվտանգության խորհրդում տեղի ունեցած հրատապ քննարկումները և Ադրբեջանի քայլերի նկատմամբ միջազգային գործընկերների հասցեական արձագանքը: Վարչապետը շեշտել է գործուն քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը՝ Ադրբեջանի գործելաոճը փոխելու համար: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը կարևորել է Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած բանակցային գործընթացում մինչ այժմ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման հարցում հետևողականության անհրաժեշտությունը: Բելգիայի ԱԳ նախարարն ընդգծել է իր երկրի աջակցությունը Եվրոպական միության դիրքորոշմանը, ըստ որի՝ Ադրբեջանը պետք է ապահովի Լաչինի միջանցքով մարդկանց և բեռների ազատ տեղաշարժը և իրականացնի ՄԱԿ արդարադատության միջազգային դատարանի կողմից ընդունված որոշումը:
14:14 - 22 օգոստոսի, 2023
«Հայ բնակչության իրավունքն ու անվտանգությունը պետք է պահպանվի, և ես Բաքովում կհիշեցնեմ այս մասին»․ Բելգիայի ԱԳ նախարար
 |azatutyun.am|

«Հայ բնակչության իրավունքն ու անվտանգությունը պետք է պահպանվի, և ես Բաքովում կհիշեցնեմ այս մասին»․ Բելգիայի ԱԳ նախարար |azatutyun.am|

azatutyun.am: Բելգիան մտահոգված է Լեռնային Ղարաբաղում լարվածության կապակցությամբ և հստակորեն այս պատմական հակամարտությունից դուրս գալու միակ ճանապարհը բանակցությունների ու կոմպրոմիսների ճանապարհն է, այսօր Երևանում, Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ, հայտարարեց Բելգիայի արտգործնախարար Հաջա Լահբիբը։ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի 2023-ին կազմակերպած հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածությունները դրական առաջընթաց համարելով՝ Հաջա Լահբիբը շեշտեց․ - «Երկու երկրների ղեկավարները հաստատել են երկու երկների սուվերենությունն ու տարածքային ամբողջականությունը, և ես ողջունում եմ ձեր վարչապետի համարձակ հայտարարությունները, որոնք խաղաղության ուղին են բռնել։ Այս հարգանքը պետք է այժմ տեղում հարգվի։ Յուրաքանչյուր պետության պարտավորությունն է իր բնակչության իրավունքը պահպանել, հայ բնակչության իրավունքն ու անվտանգությունը պետք է պահպանվի, և ես ադրբեջանցի իմ գործընկեոջը կհիշեցնեմ այս մասին»։ Խաղաղության համաձայնագիրը մոտ է, նաև ասաց Բելգիայի արտգործնախարարը։ «Նոր խորհրդակցություններ պետք է տեղի ունենան Բրյուսելում, ինչպես նաև Երևանում և Բաքվում, և մենք հույսով ենք, որ դրանք պատմական շրջադարձի կհասնեն, և դրան հասնելու համար կարող եք ձեր հույսը դնել Եվրամիության վրա», - ասաց Լահբիբը՝ ողջունելով նաև Հայաստանի որոշումը իր տարածքում ընդունել Եվրամիության դիտորդական առաքելությունը։ Անդրադառնալով ԼՂ-ում հումանիտար վիճակին, Բելգիայի արտգործնախարարը շեշտեց՝ մտահոգված են հումանիտար իրավիճակով և դրա վատթարացմամբ։ «Լաչինի միջանցքով տեղափոխման սահմանափակումները լուրջ հետևանքներ են ունենում և սովահարության սպառնալիք է առաջացնում», - ասաց Լահբիբը՝ շեշտելով՝ ԼՂ բնակիչների կյանքը վտանգի մեջ է գտնվում և դա անընդունելի է։ «Ադրբեջանի պարտավորությունն է ապահովել ԼՂ բնակիչների անվտանգությունը և Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը։ Բելգիան և Եվրամիությունը կշարունակեն դիվանագիտական շփումներում գործել այս ուղղությամբ», - ասաց Բելգիայի արտգործնախարարը նաև տեղեկացնելով, որ 2024-ի հունվարի 1-ինց Բելգիան կստանձնի Եվրամիության նախագահությունը։
13:08 - 22 օգոստոսի, 2023