Գոռ Աբրահամյան

ՀՀ գործող գլխավոր դատախազի խորհրդական։

Ծնվել է 1979թ․ հուլիսի 12-ին Գեղարքունիքի մարզի Վահան գյուղում։ 1996-2002թթ․ սովորել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում՝ ստանալով բակալվարի, այնուհետև՝ մագիստրեսի կոչում։ 2003թ․ ավարտել է նույն ֆակուլտետի մամուլի պատմության և տեսության ամբիոնի ասպիրանտուրան։ Նույն թվականին ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան լրագրություն մասնագիտությամբ։

2002-2003թթ․աշխատել է «Ազգ» օրաթերթում որպես լրագրող, քաղաքական մեկնաբան։ 2003 թ-ից դասավանդում է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում։ 2003-2006 թթ․ թղթակցել է «Փակագիծ» թերթին։ 2003-2017 թթ․ եղել է ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի մամուլի քարտուղար։ Զբաղվել է քաղծառայողների պատրաստմամբ մի շարք հասարակակն և մասնավոր կազմակերպություններում։ 2017թ․ նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական։

Հայաստան վերադարձած 32 գերիների մի մասն արդեն հարցաքննվում է. տուժողի դատավարական կարգավիճակ ունեն
 |aysor.am|

Հայաստան վերադարձած 32 գերիների մի մասն արդեն հարցաքննվում է. տուժողի դատավարական կարգավիճակ ունեն |aysor.am|

aysor.am: Երեկ հայրենադարձված 32 գերիների մի մասն արդեն հարցաքննվում է։ Նրանք, հիմնականում տուժողի դատավարական կարգավիճակ ունեն, այս մասին Aysor.am-ին ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։ Հայրենիք վերադարձած գերիների հիմնական մասը 2020 թվականի 44-օրյա պատերազմին վերաբերող վարույթով ունեն տուժողի կարգավիճակ։ «Մի քանիսը պատերազմից հետո շփման գծի տարբեր հատվածներում տեղի ունեցած գերեվարումների դեպքերով քննվող վարույթներով են անցնում՝ որպես տուժող։ Բոլորի հետ անհրաժեշտ քննչական գործողություններն էլ իրականացվելու են համապատասխան վարույթներով»,- նշեց Աբրահամյանը։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 7-ին ՀՀ վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի նախագահի վարչակազմը համատեղ հայտարարություն են տարածել, որի համաձայն՝ ադրբեջանական կողմը ազատ էր արձակելու 32 հայ զինծառայողների, հայկական կողմը իր հերթին ազատ պետք է արձակեր 2 ադրբեջանցի զինծառայողի։  Դեկտեմբերի 13-ին արդեն 2020-2023թթ. գերեվարված ՀՀ 31 զինծառայողներ, եւ սեպտեմբերին ԼՂ-ում գերեվարված 1 զինծառայող հատեցին Ադրբեջան-Հայաստան սահմանը եւ այժմ գտնվում են Հայաստանի Հանրապետությունում: 
13:33 - 14 դեկտեմբերի, 2023
Կալանավորվել է Երևանի Շոպրոնի փողոցում երկու անձի դանակահարության և Դ․ Սայադյանի սպանության համար մեղադրվող անձը

Կալանավորվել է Երևանի Շոպրոնի փողոցում երկու անձի դանակահարության և Դ․ Սայադյանի սպանության համար մեղադրվող անձը

Երևան քաղաքի Շոպրոնի փողոցի շենքերից մեկի բակում դեկտեմբերի 10-ին մի խումբ երիտասարդների մասնակցությամբ տեղի ունեցած վեճի ընթացքում կատարված դանակահարությունների և դրա հետևանքով 26-ամյա Դ․ Սայադյանի սպանության և 27-ամյա մեկ երիտասարդի միջին ծանրության վնասվածք պատճառվելու դեպքի առթիվ քննվող քրեական վարույթով դատարանը բավարարել է նշված հանցավոր գործողությունն առերևույթ կատարած 29-ամյա Գ․Հ․-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու քննիչի միջնորդությունը և անձը կալանավորվել է։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը: «Հիշեցնեմ, որ վերջինս մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ով (սպանություն) և 167-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ մեկ ուրիշի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը)։ Տեղեկացնեմ նաև, որ ձերբակալվել է նաև վերջինիս՝ նույն միջադեպին մասնակից եղբայրը։ Քրեական վարույթով նախաքննությունն ակտիվորեն շարունակվում է»,- գրել է Աբրահամյանը։
16:33 - 13 դեկտեմբերի, 2023
Ֆատիմա Զուրաբովան ՀՀ-ում արգելանքի տակ չէ. Գոռ Աբրահամյանը մանրամասներ է հայտնում

Ֆատիմա Զուրաբովան ՀՀ-ում արգելանքի տակ չէ. Գոռ Աբրահամյանը մանրամասներ է հայտնում

Նկատի ունենալով մի շարք լրատվամիջոցներից բանավոր հարցում ստացած լինելու հանգամանքը՝ ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը հայտնում է.  «2023 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին հաղորդում է ստացվել մի քաղաքացուց այն մասին, որ 2023 թ․ նոյեմբերի 8-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, իր ընկերոջ եղբոր դուստր՝ Ֆատիմա Ահմադի Զուրաբովան, Մին. Վոդի-Երևան չվերթով ժամանել է «Զվարթնոց» օդանավակայան և մինչ օրս որևէ տեղեկություն չունեն նրա վերաբերյալ: Փաստի առթիվ 2023 թ․ նոյեմբերի 11-ին ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ (տվյալ պահին անհայտ կորելու հիմքով), որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ԵՔՔվ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում: Նոյեմբերի 14-ին Ֆաթիմա Զուրաբովան ՀՀ ՆԳՆ ոստիկանության ԵՔՎ Քանաքեռ-Զեյթունի բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերվել է, ապա ներկայացվել է վարույթ իրականացնող մարմին: Նա հարցաքննվել է որպես վկա և ցուցմունք տվել ՌԴ Ինգուշեթիայի Հանրապետությունում պարբերաբար բռնությունների ենթարկվելու մասին: Նշել է, որ համացանցով փնտրել և գտել է Հայաստանում գործող մի կազմակերպություն, որը զբաղվում է ընտանիքում բռնությունների ենթարկվածներով: Կապ է հաստատել այդ կազմակերպության աշխատակցի հետ, ով, իմանալով իր պատմությունը, դեպի ՀՀ գնել է տոմս, որից հետո սույն թվականի նոյեմբերի 8-ին ժամանել է Հայաստան: Հայաստանում բնակություն է հաստատել Աշտարակ քաղաքում՝ կազմակերպության կողմից վարձակալած վայրում: Նշել է, որ ՀՀ-ում որևէ բռնության չի ենթարկվել, որևէ մեկն իրեն վնաս չի հասցրել: Հայտնել է, որ տեղյակ է այն մասին, որ իր հորեղբայրները գտնվում են ՀՀ-ում: Վերջիններս հանդիպել են իրեն: Նշել է, որ չի ցանկանում վերադառնալ Ինգուշեթիա՝ սպառնալիքների պատճառով։ Վերոնշյալ վարույթի շրջանակում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության աշխատակիցներին տրվել է հանձնարարություն, այդ թվում՝ Ֆաթիմա Զուրաբովայի անվտանգությունն ապահովելու վերաբերյալ։ Վերջինս արգելանքի տակ չէ, քննչական բաժնում գտնվելու ընթացքում ընտանիքի անդամներից, հարազատներից որևէ մեկի հետ չի հանդիպել և շփում չի ունեցել։ Նախաքննությունը շարունակվում է»:
14:30 - 16 նոյեմբերի, 2023
Երևան-Մեղրի ճանապարհին երեք մարդու կյանք խլած ավտովթարի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Երևան-Մեղրի ճանապարհին երեք մարդու կյանք խլած ավտովթարի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

2023 թվականի օգոստոսի 11-ին՝ ժամը 11։00-ի սահմաններում, Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի 129-րդ կմ-ին միմյանց էին բախվել ԻԻՀ քաղաքացու կողմից վարած «Ռենաուլտ» մակնիշի կցորդիչով բեռնատարը և Երևան քաղաքի 58-ամյա բնակչի կողմից վարած «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան։ Վթարի հետևանքով «Միցուբիշիի» վարորդը և երկու ուղևորները տեղում մահացել էին, իսկ 2001 թ․ ծնված մեկ ուղևոր ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Եղեգնաձոր» ԲԿ: «Ողբերգական դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նույն օրը ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ) նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կատարվել է ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի վայրի զննություն, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։ Վթարի պատճառները, հանգամանքները պարզելու ուղությամբ իրականացվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ։ Բժշկական կենտրոն տեղափոխված երիտասարդի վիճակը, ըստ ԲԿ-ից ստացված տեղեկատվության, շարունակում է գնահատվել ծանր։ Քրեական վարույթի շրջանակում ձեռք բերված տվյալներով բոլոր տուժածները հարազատներ են՝ ընտանիքի անդամներ»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։
17:55 - 12 օգոստոսի, 2023
Պարզվել է Երևանում պարեկին վրաերթի ենթարկած անձի ինքնությունը. ՔԿ
 |armeniasputnik.am|

Պարզվել է Երևանում պարեկին վրաերթի ենթարկած անձի ինքնությունը. ՔԿ |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Պարզվել է երեկ «Մերսեդես-Մայբախ» մակնիշի ավտոմեքենայով Երևանում պարեկին վրաերթի ենթարկած անձի ինքնությունը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։ Հուլիսի 27-ին տեղեկացրել էինք, որ Էջմիածնի «Քիմիկների» զորամասից 44-օրյա պատերազմ մեկնած և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների ծնողերը փակել էին Բաղրամյան պողոտան և Բաղրամյան–Պռոշյան հատվածը։ Ակցիայի ժամանակ փողոցը հատել ցանկացող մեքենաներից մեկը վրաերթի էր ենթարկել մի պարեկի։ Գոռ Աբրահամյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս) «Պարեկային ծառայողը բուժօգնության է դիմել «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ նրա մոտ ախտորոշվել է միայն սալջարդ, և նույն օրը նա դուրս է գրվել հիվանդանոցից։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Նախաքննությունը շարունակվում է»,- ասաց նա։
15:21 - 27 հուլիսի, 2023
«Երևանի գինու օրեր» փառատոնին ոստիկանի և քաղաքացու միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

«Երևանի գինու օրեր» փառատոնին ոստիկանի և քաղաքացու միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

«Համացանցում տարածվող տեսանյութում դրսևորվող՝ Երևան քաղաքի Սարյան փողոցում «Երևանի գինու օրեր» փառատոնի ժամանակ հունիսի 4-ի գիշերը առերևույթ ոստիկանի կողմից քաղաքացուն հարվածելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որը կատարվել է բռնություն գործադրելով կամ դրա սպառնալիքով)։ Նախաքննության ընթացքում կգործադրվեն բոլոր անհրաժեշտ միջոցները դեպքի հանգամանքները պարզելու, միջադեպին մասնակից բոլոր անձանց գործողություններին իրավական գնահատական տալու նպատակով»,- այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ծեծկռտուքին մասնակից ոստիկանի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են։
12:08 - 04 հունիսի, 2023
Բնակչուհին իր 11-ամսական տղայի հետ 6-րդ հարկից ցած նետվելու եղանակով ինքնասպան է եղել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Բնակչուհին իր 11-ամսական տղայի հետ 6-րդ հարկից ցած նետվելու եղանակով ինքնասպան է եղել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Հունիսի 1-ին Երևան քաղաքում կնոջ կողմից իր մանկահաակ երեխայի հետ շենքից ցած նետվելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Այս մասին հայտնում է ՀՀ Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը։  «2023թ․ հունիսի 01-ին` ժամը 12:25-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության օտերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ Երևան քաղաքի Սվաճյան փողոցի շենքերից մեկի հարկերից մեկից մայրը և երեխան ընկել են: Պարզվել է, որ Երևան քաղաքի Հարավ-Արևմտյան թաղամասի 29-ամյա բնակչուհին, որպես հյուր գտնվելով Սվաճյան փողոցի նշված շենքի 6-րդ հարկի բնակարաններից մեկում, ննջասենյակի պատուհանից իր մոտ 11-ամսական տղայի հետ ցած ներտվելու եղանակով ինքնասպան է եղել: Նույն օրը, ավելի ուշ, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից ահազանգ է ստացվել, որ նշված շենքի բակից իրենց մոտ տեղափոխված երեխան, գիտակցության չգալով, մահացել է: Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն) և 162-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը) նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվել է դեպքի վայրի զննություններ: Նշանակվել են դիակի դատաբժշկական փորձաքննություններ:Որպես վկա հարցաքննվել են կնոջ մերձավոր ազգականները, դեպքի վայր հանդիսացող շենքի բնակիչները: Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում տեղի ունեցած պատճառները, հանգամանքները բացահայտելու ուղղությամբ»,- նշված է հաղորդարգրության մեջ։ 
10:57 - 02 հունիսի, 2023
Հայտնի է Բաշինջաղյան փողոցում հրազենային վիրավորում ստացած անձի ինքնությունը

Հայտնի է Բաշինջաղյան փողոցում հրազենային վիրավորում ստացած անձի ինքնությունը

ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը մանրամասներ է հայտնել այսօր Երևանում հնչած կրակոցների առնչությամբ: «Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Բաշինջաղյան փողոցում հնչել են կրակոցներ, մեկ անձ՝ Կ․ Մխիթարյանը, հրազենային վնասվածքով տեղափոխվել է բուժհաստատություն։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանության փորձը)։ Ձևավորվել է քննչական խումբ, իրականացվում է նախաքննություն, որի շրջանակներում քննիչները գտնվում են դեպքի վայրում, իրականացնում են անհետաձգելի քննչական և այլ գործողություններ։ Դեպքի հանգամանքները, այդ թվում՝ հանցագործությունը տուժողի ծառայողական գործունեությամբ պայմանավորված լինելու կամ չլինելու հանգամանքը պարզելու, հանցագործություն կատարած անձանց հայտնաբերելու ուղղությամբ կատարվում են համապատասխան վարութային գործողություններ։ Նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական և դատահետքաբանական փորձաքննություններ։ Դեպքի պարզված հանգամանքների, նախաքննության միջանկյալ արդյունքների մասին ՀՀ քննչական կոմիտեն լրացուցիչ տեղեկատվություն կհրապարակի»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Գոռ Աբրահամյանը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ժամը 9:25-ին «Արմենիա» ԲԿ-ից ահազանգ է ստացվել, որ շտապօգնության խումբը Բաշինջաղյան փողոցից հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխել 1982 թ․ ծնված տղամարդու։ 
11:41 - 19 մայիսի, 2023
Պատգամավորներից մեկը տարվել է Ոստիկանության բաժին, մեկ այլ պատգամավոր բուժօգնության է դիմել բուժհաստատություն․ ՔԿ խոսնակը՝ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի մասին

Պատգամավորներից մեկը տարվել է Ոստիկանության բաժին, մեկ այլ պատգամավոր բուժօգնության է դիմել բուժհաստատություն․ ՔԿ խոսնակը՝ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի մասին

ՀՀ Ազգային ժողովում պատգամավորների միջև տեղի ունեցած միջադեպի մասին ՀՀ քննչական կոմիտեում ստացվել է ահազանգ։ Այս պահին քննիչները դեպքի վայրում են, իրականացնում են կատարվածի նախնական հանգամանքները պարզելուն ուղղված գործողություններ։ Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը։  «Ներկա պահին կարող եմ միայն ասել, որ պատգամավորներից մեկը տարվել է Ոստիկանության բաժին, մեկ այլ պատգամավոր բուժօգնության է դիմել բուժհաստատություն։ Որոշակի տվյալների ձեռքբերումից հետո ՀՀ քննչական կոմիտեն հնարավորինս սեղմ ժամկետներում պաշտոնական տեղեկատվություն կտարածի»,- նշել է Գոռ Աբրահամյանը։  Հիշեցնենք, որ ասյօր ԱԺ-ում միջադեպ է տեղի ունեցել իշխող և ընդդիմադիր պատգամավորների միջև։ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հայտնեց, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Մհեր Սահակյանը քննարկման ժամանակ հարձակվել է Վլադիմիր Վարդանյանի վրա, մարմնական վնասներ հասցրել։  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աշոտ Սիմոնյանը նշեց, որ Սահակյանը բերման է ենթարկվել։ Դիտարկմանը, որ ՔՊ-ականների խոսքով Սահակյանն է հարձակվել Վարդանյանի վրա, արձագանքեց՝ տեղյակ չէ։
13:47 - 31 մարտի, 2023
Սիսիան-Իշխանասար ճանապարհին ավտոմեքենան մոտ 15 մետր գլորվելով՝ հայտնվել է դաշտամիջյան հատվածում. հոսպիտալ է տեղափոխվել 4 զինծառայող

Սիսիան-Իշխանասար ճանապարհին ավտոմեքենան մոտ 15 մետր գլորվելով՝ հայտնվել է դաշտամիջյան հատվածում. հոսպիտալ է տեղափոխվել 4 զինծառայող

Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով 2023 թ. մարտի 15-ին Զանգեզուրի կայազորային հոսպիտալ է տեղափոխվել 4 զինծառայող, որոնցից երեքի վիճակը եղել է բավարար, մեկի վիճակը՝ միջին ծանրության։ Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը: «Նախնական տվյալներով՝ վերջիններս վնասվածքները ստացել են մարտի 15-ին, ժամը 13:30-ի սահմաններում, Սիսիան-Իշխանասար ճանապարհի 3 կմ հատվածում նրանցից մեկի կողմից վարած Մերսեդես CLK 320 մակնիշի ավտոմեքենայով՝ մեքենայի կառավարումը կորցնելու հետևանքով ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս գալու և դաշտամիջյան հատվածում մոտ 15 մետր գլորվելու հետևանքով»,- նշված է գրառման մեջ: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, ինչպես նաև դատաավտոտեխնիկական փորձաքննություն: Ավտոմեքենայի վարորդը ենթարկվել է սթափության զննման, ըստ որի՝ վերջինիս օրգանիզմում ալկոհոլ չի հայտնաբերվել: Նախաքննությունը շարունակվում է: Դեպքի հանգամանքները պարզվում են։
13:28 - 16 մարտի, 2023
«Աստղիկ» ԲԿ-ի բժիշկ Արման Նազինյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ խոսնակ

«Աստղիկ» ԲԿ-ի բժիշկ Արման Նազինյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ խոսնակ

«Աստղիկ» բժշկական կենտրոնի բժիշկ Արման Նազինյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ սպանության հատկանիշներով։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։    «Ըստ առկա տվյալների՝ անձը մահացել է իր տանը, հարազատների ներկայությամբ։   Քրեական վարույթը նշված հատկանիշով նախաձեռնվել է այն պատճառով, որ ի տարբերություն նախորդ «Քրեական դատավարության» օրենսգրքի իրավակարգավորումների, երբ նախ նախապատրաստվում էին նյութեր, ապա դրանից հետո միայն բավարար հիմքերի առկայությամբ լուծվում էր ՀՀ քրեական օրենսգրքի այս կամ այն հոդվածով քրեական գործ հարուցելու հարցը, նոր օրենսգրքով դեպքի առթիվ հաղորդումն ստանալուց հետո նախաձեռնվում է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օերնսգրքի համապատասխան հոդվածով․ հանկարծամահության դեպքերով, ինչպես տվյալ պարագայում՝ առերևույթ սպանության հատկանիշներով։   Եվ միայն քննության արդյունքնում, մահվան պատճառները պարզվելուց հետո է դեպքին տրվում վերջնական իրավական գնահատականը։ Տվյալ դեպքը ևս բացառություն չի կարող լինել։   Հետևաբար, նաև հետագայի համար, խնդրում եմ լրագրող գործընկերներիս, ինչպես նաև սոցիալական ցանցերի օգտատերերին նմանատիպ իրավիճակներում, հաշվի առնելով նաև հարցի էթիկական կողմը, անձանց մահվան դեպքերում խուսափել հեռուն տանող հետևություններ ու եզրակացություններ անելուց և հիմք ընդունել միայն վարույթն իրականացնող մարմնի կողմից տրվող տեղեկատվությունը կամ պարզաբանումը։   Այս դեպքի առնչությամբ էլ համապատասխան քննչական, վարույթային գործողությունների ավարտից հետո ՀՀ քննչական կոմիտեն որևէ ձևաչափով կտա պարզաբանում»,- ասված է գրառման մեջ։ 
13:56 - 05 դեկտեմբերի, 2022
Գոռ Աբրահամյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար

Գոռ Աբրահամյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Գոռ Աբրահամյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։    Հիշեցնենք, որ Գոռ Աբրահմանյանը զբաղեցնում էր գլխավոր դատախազի խորհրդականի պաշտոնը, որից ազատման դիմում ներկայացրեց նախկին դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնավարման ավարտից հետո։    Կենսագրություն   Գոռ Աբրահամյանը ծնվել է 1979թ. հուլիսի 13-ին, Գեղարքունիքի մարզի Վահան գյուղում։   2000թ․-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը՝ ստանալով լրագրության բակալավրի աստիճան,   2002թ․- ավարտել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի մագիստրատուրան՝ ստանալով լրագրության մագիստրոսի աստիճան։   2003թ․ ավարտել է Երևանի պետական համալսարանի նույն ֆակուլտետի ասպիրանտուրան։ Աշխատանքային գործունեություն   2000-2004թթ. - «Ազգ» օրաթերթ՝ լրագրող-քաղաքական մեկնաբան   2002-2017թթ․ - ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ` Խորհրդի նախագահի մամուլի քարտուղար   2004-2012թթ․ - թղթակցել է մի շարք պարբերականների՝ որպես քաղաքական մեկնաբան   2009-2011թթ․ - համագործակցել է «Միտք» վերլուծական կենտրոնի հետ՝ որպես վելուծաբան, իսկ 2012-2016թթ․՝ «Մանդատ» հասարակական կազմակերպության հետ՝ որպես ՀՀ Ազգային ժողովի քաղաքական ուժերի օրենսդրական գործունեության մոնիտորինգի փորձագետ   2010-2016թթ․- ընթացքում տարբեր ծրագրերի շրջանակներում ներգրավված է եղել քաղաքացիական ծառայողների և համայնքային ծառայողների վերապատրաստման գործընթացում՝ որպես վերապատրաստող   2017-2022թթ. - ՀՀ դատախազություն` Գլխավոր դատախազի խորհրդական   2003թ․-ից հանդիսանում է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի մամուլի պատմության և տեսության ամբիոնի ասիստենտ, ապա՝ Նոր մեդիայի և հաղորդակցության ամբիոնի դասախոս   2003թ․ - պաշտպանել է գիտական ատենախոսություն՝ ստանալով բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան՝ «Լրագրություն» մասնագիտությամբ։ Ունի դոցենտի գիտական կոչում։   Մի շարք գիտական հոդվածների, մեկ ուսումնաօժանդակ ձեռնարկի, մեկ գիտագործնական ձեռնարկի հեղինակ է։   Աշխատանքային գործունեության ընթացքում պարգևատրվել է մի շարք գերատեսչական մեդալներով և այլ պարգևներով։   Ամուսնացած է, ունի մեկ դուստր։
11:09 - 22 նոյեմբերի, 2022
Գոռ Աբրահամյանն ազատվել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականի պաշտոնից

Գոռ Աբրահամյանն ազատվել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականի պաշտոնից

Գոռ Աբրահամյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է, որ ազատվել է  ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականի պաշտոնից։ «Այսօր ՀՀ դատախազությունում իմ վերջին աշխատանքային օրն էր․ դիմումիս համաձայն՝ ազատվել եմ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականի պաշտոնից։   Անցած 5 գերհագեցած, լարված ու հակասական ժամանակահատվածում ամեն ինչ արել եմ դատախազության և հանրության միջև հաղորդակցությունը հնարավորինս արդյունավետ դարձնելու համար՝ հիմնվելով առաջին հերթին օպերատիվության, հավասար մատչելիության սկզբունքների վրա, առաջնորդվելով «լրագրողների հետ՝ որպես պաշտոնատար, պաշտոնատարների հետ՝ որպես լրագրող» գործելաոճով։ Հուսով եմ՝ ինչ-որ բան ստացվել է։ Շնորհակալ եմ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ անձնապես չճանաչելով այս պատասխանատու աշխատանքն ինձ վստահելու, անցած տարիներին ազատ ինքնադրսևորման, մասնագիտական համեստ կարողություններս ու ներուժս պետությանս ու հայրենիքիս ծառայեցնելու հնարավորություն տալու համար։ Շնորհակալ եմ գործընկեր լրագրողներին, որոնց հետ անցանք այս ճանապարհը՝ շատերի հետ ընկերացանք, ոմանց հետ բանավիճեցինք, բայց երբեք չհասկացվածության պատ միմյանց համար չստեղծեցինք։ Շնորհակալ եմ նաև դատախազության իմ գործընկերներին, որոնք իրենց մասնագիտական խորհրդատվությամբ, ընդհանուր աշխատանք կատարելու հոգատարությամբ օգնել են ինձ ավելի հղկվելու, դատախազությունն ավելի պաշաճ ու արժանապատիվ ներկայացնելու հարցում։ Ինձ փոխարինողին մաղթում եմ էլ ավելի բեղուն ու արդյունարար գործունեություն։ Դուք բոլորդ մնում եք իմ սրտում։ Աստված օգնական բոլորիս»,- գրել է նա։
18:27 - 19 սեպտեմբերի, 2022