ՏԿԵՆ

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին, որը մշակում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը տարածքային կառավարման և զարգացման բնագավառում։

ՏԿԵ նախարարն է Սուրեն Պապիկյանը, տեղակալներն են Լիլիա Շուշանյանը, Հակոբ Վարդանյանը, Արմեն Սիմոնյանը, Վաչե Տերտերյանը, Կարեն Իսախանյանը։

Սանոսյանն անդրադարձել է մանկապարտեզների շինարարությանն ու պետբյուջեի միջոցներով աշխատանքների վերահսկողության խնդրին
 |armenpress.am|

Սանոսյանն անդրադարձել է մանկապարտեզների շինարարությանն ու պետբյուջեի միջոցներով աշխատանքների վերահսկողության խնդրին |armenpress.am|

armenpress.am: Մանկապարտեզների կառուցման, հիմնանորոգման ու վերակառուցման սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս տարի արդեն 34 հայտ է ներկայացվել։ Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ ընդգծելով, որ սուբվենցիոն ծրագրերով մանկապարտեզների կառուցման ծրագրերի համար կառավարությունը համաֆինանսավորման իր մասնաբաժինը հասցրել է 70 տոկոսի, իսկ սահմանամերձ համայնքների դեպքում՝ մինչև 85 տոկոսի։ Նրա խոսքով՝ ներկայում շինարարական տարբեր փուլերում են գտնվում 100-ից ավելի մանկապարտեզներ, որոնց մի մասն ավարտական փուլում է, մի մասը՝ գույքի ձեռքբերման, մյուսները՝ մրցութային կամ շինարարության։ Անդրադառնալով սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինարարության վերահսկողության խնդիրներին՝ Սանոսյանը նշեց, որ այդ գործառույթը պատվիրատուն պատվիրակում է տեխնիկական վերահսկողություն իրականացնող ընկերությանը․ ընդ որում՝ պետք է իրականացվի շինարարության հեղինակային և տեխնիկական հսկողություն։ Առաջինի դեպքում նախագծողը պետք է հսկի, որ կառուցապատումն իրականացվի իր նախագծի համաձայն, իսկ երկրորդի դեպքում՝ տեխնիկական վերահսկողություն իրականացնողն է հիմնական հսկողը։ «Այս պրոցեսում, իսկապես, տարբեր խնդիրներ ունենք։ Հաճախ մտածում են, որ պետք է համայնքապետարանը, մարզպետարանը, նախարարությունները, կոմիտեները, այլ գերատեսչություններն անընդհատ հսկեն, երբ իրականում հսկող մարմինը կամ կառույցը մրցույթով ընտրված կազմակերպություն է։ Ինչո՞ւ ենք մենք ակնկալում, որ համայնքապետը, մարզպետը, նախարարը, մյուս գործընկերները հսկեն, որովհետև իրականության մեջ մենք խնդիր ունենք հսկող կազմակերպությունների հետ»,-պարզաբանեց գերատեսչության ղեկավարը։ Նրա խոսքով՝ պարտականությունները պատշաճ չկատարելու դեպքում հսկող կազմակերպությունների համար նախատեսված են տույժ-տուգանքներ, ընդհուպ՝ պայմանագրի խզում կամ տվյալ ընկերությանը «սև ցուցակ» ուղարկելու գործընթաց։ Այդուհանդերձ, ըստ Սանոսյանի, խնդիրները դրանից չեն պակասում, քանի որ  դրանք լրացուցիչ իրավական, դատական գործընթացներ են։ «Դաշտի չկայացած լինելը, ընկերությունների պակասը, բերում է նրան, որ պետական մարմինները հաճախ սկսում են շինարարության հսկողի դեր ստանձնել։ Այս խնդիրները հաշվի առնելով՝ և՛ շինարարության փուլում, և՛ ավարտի, ինչպես նաև երաշխիքային ժամկետի փուլում մշտադիտարկման գործընթաց են իրականացնում թե՛ նախարարության, թե՛ մարզպետարանի, թե՛ համայնքապետարանի և տեսչական մարմնի աշխատակիցները։ Նրանք միասին շրջայցեր են իրականացնում շինարարության տարբեր փուլերում, որպեսզի կարողանան տեսնել, թե ինչ է կատարվում։ Եվ ցավով պետք է արձանագրել, որ, այո, հաճախ նաև թերություններ, խախտումներ են հայտնաբերվում, և հայտնաբերված խնդիրը պատճառ է դառնում, որ չվճարենք, որոշակի գործընթաց սկսենք ու զգուշացումներ կամ պահանջներ ներկայացնենք շինարարներին, ինչն առաջին հայացքից մեր ընդհանուր աշխատանքների մեջ պետք է չլիներ»,-հավելեց նախարարը՝ հայտնելով, որ եթե հայտնաբերված թերությունները շտկելի են, ապա ժամանակ է տրվում այն վերացնելու համար, իսկ անշտկելի խնդիրները ենթադրում են իրավական այլ գործընթացներ։
16:17 - 19 փետրվարի, 2024
Բացառապես ազգային փոքրամասնություններով բնակեցված մի շարք համայնքների դոտացիան կավելանա. մանրամասնում է նախարարը
 |armenpress.am|

Բացառապես ազգային փոքրամասնություններով բնակեցված մի շարք համայնքների դոտացիան կավելանա. մանրամասնում է նախարարը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության 4 համայնքներում 500 միլիոն դրամի չափով մասնակցային  բյուջետավորմամբ ձևավորված  սուբվենցիաների փորձնական ծրագիրը նախապատրաստական փուլում է։ Այս մասին «Արմենպրես»-ի  թղթակցի հետ զրույցում հայտնեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ հավելելով, որ բյուջեում համապատասխան հատկացումն արդեն արված է և նախապայման է դրված նույն բյուջետային տարվա ընթացքում ավարտել այդ ծրագրերը։ «Իրականության մեջ մեր սուբվենցիոն ծրագրերը մասնակցային բաղադրիչ են: Որպես կանոն, համայնքներն այս ծրագրերը պետք է մեզ ուղարկեն այն դեպքում, երբ համայնքում հանրային լսումների նման քննարկումներ են տեղի ունեցել և, այսպես ասած, կազմվել է համայնքի տվյալ տարվա բյուջեին բնորոշ այն աշխատանքների կամ անելիքների ցանկը, որոնք այդ քննարկումների արդյունքում որոշվել է։ Այսինքն՝ պետք է համայնք-համայնք անցնել, բնակիչներին լսել, հասկանալ՝ այդ բնակավայրի առաջնահերթ խնդիրներից որո՞նք են, որ այս տարի պետք է լուծել»,-ասաց Սանոսյանը՝ համոզմունք հայտնելով, որ մասնակցային բյուջետավորման համակարգը բավականին արդիական մեթոդ է։ Ըստ այդմ՝ փորձնական տարբերակով այն կկիրառվի Ջերմուկ, Աշտարակ, Աբովյան և Արմավիր համայնքներում, իսկ հաջողելու դեպքում կընդլայնվեն և աշխարհագրությունը, և  մեթոդի կիրառման ուղղությունները։ Գերատեսչության ղեկավարի խոսքով՝ գումարի կեսը, հիմնականում, կբաշխվի համաչափությամբ, իսկ մյուս մասը՝ որոշակի բանաձևեր կիրառելով։ «Կարևոր է, որ հնարավորություն կստեղծվի՝ մարդիկ կարողանան քվեարկել էլեկտրոնային կամ այլ հարթակներով: Այս մեթոդով,  համայնքին ու Կառավարությանը կհուշեն, թե ո՞ր ծրագրերն են առաջնային»,-պարզաբանեց նախարարն՝ ընդգծելով, որ այդկերպ բնակիչները մասնակից կդառնան իսկապես  առաջնային խնդիրների լուծմանը, բացի այդ, լսելի կլինի նրանց ձայնը, բարձրացրած խնդիրը։ Կառավարությունն ակնկալում է այս մեթոդի կիրառմամբ մեծ մասնակցություն: Նախարարը հույս է հայտնում, որ քվեարկված, առաջարկված ծրագրերն իսկապես կհամընկնեն համայնքի ամենաառաջնային խնդիրներին, ինչն, ըստ Սանոսյանի,  կնշանակի, որ ծրագիրը ճիշտ է աշխատում։ Այս գործիքի արդյունավետ կիրառման դեպքում նախատեսվում է այն օգտագործել նաև մյուս ծրագրերի համար։ Անդրադառնալով ազգային փոքրամասնություններով բնակեցված համայնքների սուբվենցիոն կարգի բարեփոխմանը, ՏԿԵ նախարարը նշեց, որ նախ՝ վերլուծվել է այս տարիներին այդ համայնքներում  կատարված աշխատանքների ծավալը։ Արդյունքում պարզ է դարձել, որ ազգային փոքրամասնություններով բնակեցված համայնքներում, ընդհանուր առմամբ, մոտ 1,7 միլիարդ դրամի չափով աշխատանքներ են կատարվել, ինչը Սանոսյանի գնահատմամբ՝ համեմատության մեջ բավարար չէ։ Մյուս կողմից, բավարար չեն այդ  համայնքների բյուջետային միջոցները։ Ուստի, Կառավարությունը երկու գործիք է ներդրել 2024 թվականից կիրառելու համար.  բացառապես ազգային փոքրամասնություններով բնակեցված այն համայնքների համար, որոնք մինչև 3500 բնակիչ ունեն և նրանց դոտացիոն գումարները կազմում են ընդամենը 10-20 միլիոն դրամ, նոր դոտացիոն կարգով սահմանվել է առնվազն 50 միլիոն դրամի չափով շեմ։ Բացի այդ՝ սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար Կառավարությունն իր կողմից ֆինանսավորման չափը կավելացնի  ևս 15 տոկոսով՝ 60-ից հասցնելով 75 տոկոսի։ «Մեծ հաշվով՝ կդառնա, որ գրեթե ամբողջ գումարը Կառավարությունն է տալիս, որովհետև մի մասը տալիս է դոտացիայով, մի մասը՝ հավելյալ տոկոսներով»,-ավելացրեց ՏԿԵ նախարարը՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ խոսքը վերաբերում է բացառապես ազգային փոքրամասնություններով բնակեցված 9 համայնքի։ 
13:00 - 15 փետրվարի, 2024
Սանոսյանը չի բացառում, որ Հայաստանն ու Իրանն առաջիկայում կմեծացնեն միմյանց մատակարարվող էլեկտրաէներգիայի ու գազի ծավալները
 |armenpress.am|

Սանոսյանը չի բացառում, որ Հայաստանն ու Իրանն առաջիկայում կմեծացնեն միմյանց մատակարարվող էլեկտրաէներգիայի ու գազի ծավալները |armenpress.am|

armenpress.am:  Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը չի բացառում, որ Հայաստանի և Իրանի միջև գազի ու էլեկտրաէներգիայի համապատասխանաբար ներմուծման ու արտահանման ծավալները առաջիկայում կարող են աճել։ «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Գնել Սանոսյանը նախ նշեց, որ մինչև 2036 թվականը երկարաձգված «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց»  ծրագրով մի շարք գործակիցներ ու հնարավորություններ են սահմանվել, ինչն առաջիկայում Հայաստանին ավելի մեծ ծավալով գազ ներմուծելու և էլեկտրաէներգիա արտահանելու հնարավորություն է տալիս։ «Ես կարծում եմ, որ իրավական փաստաթղթային առումով կարևոր փուլն իրականացրել ենք և առաջիկայում, ըստ անհրաժեշտության, կարիքների և նաև ենթակառուցվածքների, կկարողանանք այդ հնարավորությունն օգտագործել։ Կառուցվում են էլեկտրահաղորդման նոր գծեր, որպեսզի կարողանանք ավելի մեծ ծավալների էլեկտրաէներգիա արտահանել Իրան։ Երկու կողմից էլ ծավալները մեծացնելու ցանկություն կա, և տարբեր փուլերում փոփոխությունները տեսանելի կլինեն»,-մանրամասնեց նախարարը։ Անդրադառնալով Հայաստանում ճանապարհների, դպրոցների և ջրամբարների կառուցման ծրագրերի շուրջ իրանական կողմի հետ համագործակցությանը՝ Սանոսյանը  պարզաբանեց, որ այդ ուղղություններով որքան խոշոր են ծրագրերը, այնքան մեծանում է շինարարական ընկերություններ գտնելու  խնդիրը։ Ըստ Սանոսյանի՝ Իրանը, աշխարհագրորեն  լինելով հարևան երկիր և ունենալով շինարարության ոլորտում բավականին զարգացած ընկերություններ, կարող է մասնակցություն ունենալ Հայաստանում իրականացվող շինարարական աշխատանքներին, ինչն արդեն որոշ դեպքերում իրականացվում է։ «Կարծում եմ երկուստեք ձեռնտու գործընթաց է․մենք ունենք շինարարական ընկերության կարիք, իրենք՝ համապատասխան շինարարական ընկերություններ, աշխարհագրական առումով հարևաններ ենք և նրանց այդ աշխատանքներում ներգրավելը հեշտ է»,-համոզմունք հայտնեց գերատեսչության ղեկավարը։ Սանոսյանը հաստատեց նաև, որ իրանական կողմը հետաքրքրված է նաև Հայաստանում  ջրամբարների կառուցման ծրագրերով։ Հայաստանը նախատեսում է շուրջ 15 ջրամբար կառուցել, որոնցից 3-ի նախագծերն արդեն ավարտական փուլում են և առաջիկայում կներկայացվեն մրցույթի։ Խոսելով ճանապարհաշինության ուղղությամբ իրանական կողմի հետ համագործակցությունից՝ ՏԿԵ նախարարը հայտնեց, որ Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի Քաջարան-Ագարակ հատվածի շինարարական աշխատանքների մրցույթի հաղթող է ճանաչվել  իրանական ընկերությունը, որն այժմ հիմնական տեխնիկան Իրանից է տեղափոխում, և առաջիկայում շինաշխատանքները կմեկնարկեն։
16:53 - 12 փետրվարի, 2024
Հայաստանն աշխատում է Սևծովյան էլեկտրական մալուխին միանալու ուղղությամբ. մանրամասներ |armeniasputnik.am|

Հայաստանն աշխատում է Սևծովյան էլեկտրական մալուխին միանալու ուղղությամբ. մանրամասներ |armeniasputnik.am|

armeniasputnik.am:Հայաստանն աշխատանք է տանում Սև ծովի հատակով «Վրաստան–Ռումինիա» էլեկտրական մալուխի անցկացման նախագծին միանալու ուղղությամբ։ Այս մասին Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։ Ավելի վաղ` 2024 թվականի հունվարին, Թբիլիսիում նախագծին միանալու պատրաստակամության մասին հայտարարել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վրաստանի այն ժամանակվա նախարարների կաբինետի ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Փաշինյանն ընդգծել էր, որ հայկական կողմը մեծ հետաքրքրություն է դրսևորում Սևծովյան էլեկտրական մալուխի նախագծի նկատմամբ։ Վարչապետի դիրքորոշումը հաստատեցին նաև գերատեսչությունում։ «Կարևորելով էներգետիկայի բնագավառում տարածաշրջանային համագործակցության զարգացումը` հայկական կողմը հետաքրքրություն է արտահայտել միանալ Վրաստան–Ռումինիա Անդրսևծովյան էլեկտրական մալուխի կառուցման ծրագրին», – ասվում է պատասխանում։ Այդ համատեքստում Հայաստանը տարբեր մակարդակներում անհրաժեշտ աշխատանքներ է իրականացնում նախագծի մասնակից երկրների, մասնավորապես` Վրաստանի հետ։ Միաժամանակ Հայաստանը զարգացնում է էներգետիկ ենթակառուցվածքները, որոնք տեխնիկական առումով կմեծացնեն նախագծին մասնակցություն ունենալու հնարավորությունները։ Նախարարությունում նշել են նաև, որ համագործակցության ձևաչափն ու պայմանները կքննարկվեն մասնակից երկրների համաձայնությունը ստանալուց հետո։ Հայաստանում ազատականացված էլեկտրաէներգետիկական շուկան խթանում է միջսահմանային առևտուրը Վրաստանի հետ, իսկ երկու երկրների միջև էլեկտրաէներգետիկայի բնագավառում ծավալվող փոխգործակցությունը հնարավորություն կտա կանաչ էներգիա արտահանել դեպի երրորդ երկրներ Վրաստանի միջոցով։ «Էներգետիկ անվտանգության, ինչպես նաև սպառողների հուսալի և անխափան էներգամատակարարման ապահովման համար շարունակվում են իրականացվել աշխատանքներ վերականգնվող էներգետիկ նոր հզորությունների ստեղծման, էներգետիկ ենթակառուցվածքների կառուցման և վերակառուցման, վերազինման և արդիականացման ուղղությամբ», – պարզաբանել են գերատեսչությունում։    
16:22 - 10 փետրվարի, 2024
Հայաստանն ու Ադրբեջանը դեռ չեն քննարկել գազատարների վերականգնման հարցը. ՏԿԵՆ
 |armeniasputnik.am|

Հայաստանն ու Ադրբեջանը դեռ չեն քննարկել գազատարների վերականգնման հարցը. ՏԿԵՆ |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Հայաստանն ու Ադրբեջանը դեռևս չեն քննարկել գազատարների վերականգնման հարցը։ Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունից։ 2023 թվականի հոկտեմբերին ՀՀ ՏԿԵ փոխնախարար Հակոբ Վարդանյանը հայտարարել էր, որ քաղաքական հարցերի լուծման դեպքում Հայաստանը պատրաստ է վերականգնել Ադրբեջանից եկող գազատարները։ ՀՀ ՏԿԵՆ–ից հայտնում են, որ Հայաստանի և Ադրբեջանի գազափոխադրման համակարգերը միմյանց հետ կապված են եղել հետևյալ մայրուղային գազատարների միջոցով. Ղազախ-Երևան` 1000 մմ տրամագծով, վերականգնման կարիք ունի 6 կիլոմետրը։ Իլիչևսկ-Երևան` 700 մմ տրամագծով, վերականգնման կարիք ունի 22 կիլոմետրը։ Գորիս-Նախիջևան` 700 մմ տրամագծով, վերականգնման կարիք ունի 16,5 կիլոմետրը։ «Հայտնում ենք, որ այդ մասով ադրբեջանական կողմի հետ որևէ քննարկում չի եղել»,-ասված է պատասխանում։ Ինչ վերաբերում է վերականգնման արժեքի հաշվարկներին, ապա նախարարությունից հայտնում են, որ հարցը ենթակա է քննարկման։
10:41 - 09 փետրվարի, 2024
Ապօրինի գույքի բռնագանձման ուղղությամբ մեր ինստիտուցիոնալ աշխատանքը միջազգային հետաքրքրություն է առաջացրել. Վարդապետյան |1lurer.am|

Ապօրինի գույքի բռնագանձման ուղղությամբ մեր ինստիտուցիոնալ աշխատանքը միջազգային հետաքրքրություն է առաջացրել. Վարդապետյան |1lurer.am|

1lurer.am: ՀՀ գլխավոր դատախազությունը դիմել է ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտե՝ տեղեկացնելով, որ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի կողմից 2023 թվականի ապրիլի 4-ին կայացված վճռով բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության հայցը և անվավեր է ճանաչել Հակոբ Կովալենկոյի Շահգալդյանի անվամբ Մարզ Կոտայքի Ծաղկաձոր համայնքում գտնվող՝ 2,4993 հեկտար մակերեսով հողամասի նկատմամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը: Այժմ առաջարկվում է հողամասն ամրագրնել ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեին:  Կառավարության՝ փետրվարի 8-ի նիստին, անդրադառնալով առաջարկին և այդ մասով հարուցված քրգործին, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հիշեցրեց, որ վճռով 46 միլիոն 929 հազար դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով հողամասի նկատմամբ գրանցվել է ՀՀ սեփականության իրավունք: Քննարկման շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծիք հայտնեց, որ կա երկու հարց, որոնց մասով իշխող ուժին ամենաշատն են քննադատում: Մեկը վերաբերում է քրեական գործերի վաղեմության ժամկետներին և դատարանների քննության մասով դրանց ձգձգմանը: Մյուս հարցը վերաբերում է ապօրինի գույքի բռնագանձման համակարգին: «Ի՞նչն էր այդ «թուքումուրի» իմաստը, որ մարդիկ մեզ մեղադրում էին և մեղադրում են, թե հեղափոխությունից հետո ինչու գործիքները չենք վերցրել և գնացել տեղում [լուծել հարցը],- ասաց վարչապետը և հավելեց, որ որոշում է կայացվել, որ պետք է գնալ ինստիտուցիոնալ ճանապարհով: Օրենսդրությունը քննարկման ժամանակ անգամ հարց էր բարձրացվում, թե ինչքանով է գործընթացը սահմանադրական կամ հակասահմանադրական. «Ի վերջո, 2023-ից առաջին ծիծեռնակները երևացին: Հիմա մենք կարո՞ղ ենք ասել, որ գործող և գործունակ ինստիտուտ ենք հիմնադրել, և այս ճանապարհին մեզ անակնկալներ չեն սպասվում. նկատի ունեմ լեգիտիմությունը»: Աննա Վարդապետյանը տեղեկացրեց՝ ապօրինի գույքի բռնագանձման ուղղությամբ ինստիտուցիոնալ, հետևողական աշխատանքը միջազգային որոշակի հետաքրքրություն է առաջացրել, և շատ երկրներ, այդ թվում՝ եվրոպական, ուզում են ուսումնասիրել հայկական փորձը: «Անցած տարի մենք Ղազախստանի մեր գործընկերներից հայց ստացանք, թե խնդրում ենք մեզ բացատրել ձեր ինստիտուտի նրբությունները և օգնել որոշակի առումով բարեփոխումների ենթարկել ղազախական ընթացակարգերը: Մենք սիրով համաձայնել ենք և կիսվել մեր փորձով: Այսինքն՝ մենք ձևավորել ենք իրավական մի պրոդուկտ, որը շուտով կսկսենք նաև «արտահանել»: Սա հետևողական իրավական ճիշտ աշխատանքի արդյունք է»,- ասաց նա: Վարդապետյանը նաև կարծիք հայտնեց, որ այս մասով արդյունք չէր գրանցվի, եթե գործընթացը «ճիշտ» սկսած չլինեին. «Սա մեզ ապահովագրելու է հետագայում «ինքնադատաստանի» մեղադրանքներից պաշտպանվելիս հատկապես եվրոպական դատարանում, հատկապես սեփականության իրավունքի պաշտպանության առումով, և նույն աշխատանքը մենք իրականացնում ենք նաև պետշահերով»:
13:22 - 08 փետրվարի, 2024
Ստանձնած պարտավորությունները պատշաճ չկատարելու հիմքով ՏԿԵՆ-ը լուծել է «Մ-Բուատ» ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագիրը

Ստանձնած պարտավորությունները պատշաճ չկատարելու հիմքով ՏԿԵՆ-ը լուծել է «Մ-Բուատ» ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագիրը

ՏԿԵ նախարարությունից տեղեկացնում են, որ ստանձնած պարտավորությունները պատշաճ չկատարելու հիմքով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը լուծել է Աշտարակի տարածաշրջանի միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ընթացիկ պահպանությունն իրականացնող «Մ-Բուատ» ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագիրը։ «Պայմանագրային պարտավորությունները պատշաճ չկատարելու պատճառով պայմանագրերի լուծման գործընթացներ են նախաձեռնվել նաև Գուգարքի տարածաշրջանի միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները սպասարկող «Լոռու ՃՇՇ» ՓԲԸ-ի և Ստեփանավանի տարածաշրջանում ընթացիկ պահպանման աշխատանքներ իրականացնող «ՍՏԱԳ» ՍՊԸ-ի հետ։ Կարևորելով ճանապարհային երթևեկության անվտանգությունը՝ արվում է հնարավորը՝ նշված երեք տարածաշրջանների միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ընթացիկ պահպանման աշխատանքների հետ կապված խնդիրներին հրատապ լուծում տալու համար»,- ասված է հաղորդագրության մեջ։
11:19 - 06 փետրվարի, 2024
Քննարկվել են մարզերում միասնական երթուղային ցանցի ներդրման աշխատանքների հետ կապված հարցեր

Քննարկվել են մարզերում միասնական երթուղային ցանցի ներդրման աշխատանքների հետ կապված հարցեր

ՀՀ ՏԿԵ նախարարությունում, նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ, կայացել է մարզպետների մասնակցությամբ 2024 թվականի առաջին խորհրդակցությունը։ Այս մասին տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից: Գնել Սանոսյանը խորհրդակցության սկզբում ներկայացրել է նախարարության 2023 թվականի կատարողականը, որը կազմում է 98,2 %։ Կապիտալ ծրագրերի կատարողականը 96,1 % է, իսկ սուբվենցիոն ծրագրերի կատարողականը՝ 132 %: Նախարար Սանոսյանն ընդգծել է, որ դա համատեղ աշխատանքի արդյունք է, և հորդորել այս տարի ևս պահել աշխատանքի նույն տեմպը։   Խորհրդակցության ժամանակ նախարարը մարզպետներին, ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանին հանձնարարել է սերտ փոխգործակցության, ինչպես նաև ճանապարհների պահպանության և շահագործման մոնիթորինգի առցանց ծրագրի միջոցով օպերատիվ վերահսկողություն իրականացնել ընդհանուր օգտագործման միջպետական, հանրապետական, տեղական նշանակության ավտոմոբիլային ճանապարհները սպասարկող կապալառու ընկերությունների կողմից ձնամաքրման և ճանապարհների մշակման աշխատանքների նկատմամբ։ Նախարարը «300 դպրոց և 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում մարզպետներին հանձնարարել է ամենօրյա ռեժիմով հետևել դպրոցներում և մանկապարտեզներում տարվող շինարարական աշխատանքների ընթացքին։ Նախարար Սանոսյանը հանձնարարել է նաև կառուցված և շահագործման հանձնված, ինչպես նաև կառուցված և դեռևս շահագործման չհանձնված դպրոցներում և մանկապարտեզներում իրականացնել ստուգայցեր, խստագույնս հետևել կրթական հաստատություններում գույքի պահպանմանը և խնամքին։ Նախարարը հանձնարարել է շարունակական աշխատանք տանել համայնքների հետ՝ վերջիններիս կողմից օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ՄԺԾԾ-ները հաստատելու բյուջետային պարտադիր առաջադրանքը կատարելու նպատակով։ Քննարկվել է նաև մարզերում միասնական երթուղային ցանցի ներդրման աշխատանքների հետ կապված հարցեր։ ՏԿԵՆ ֆինանսական, հաշվապահական հաշվառման և համայնքային բյուջեների վարչության պետ Արտակ Ալբերտյանը ներկայացրել է համայնքների սեփական եկամուտների հավաքագրման արդյունքները։ Ըստ այդ տվյալների՝ 2023 թվականին նախատեսված էր հավաքագրել 40, 124․5 մլն դրամ, հավաքագրվել է 41, 612․5 մլն դրամ։ Կատարողականը կազմել է 103,7 %։ 2022 թվականի համեմատ 34,9 % կամ 10, 767․2 մլն դրամով ավել հավաքագրում է իրականացվել։
17:57 - 05 փետրվարի, 2024
Կառավարությունն ավելի քան 3 միլիարդ դրամ կհատկացնի սուբվենցիոն ծրագրեր իրականացնելու համար
 |armenpress.am|

Կառավարությունն ավելի քան 3 միլիարդ դրամ կհատկացնի սուբվենցիոն ծրագրեր իրականացնելու համար |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը մարզպետարանների աշխատակազմին 3 միլիարդ 151 միլիոն դրամ կհատկացնի 34 համայնքներին 43 սուբվենցիոն ծրագրերը իրականացնելու համար։ Կառավարության փետրվարի 1-ի նիստում նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ «Այդ ծրագրերից երկուսը դեռևս սկսվել էին 2021 թվականին, 10-ը՝ 2022 թվականին և 31-ը՝ 2023 թվականին։ Ըստ մարզերի բաշխվածությունը հետևյալն է. Արագածոտնի մարզին 2 ծրագրի համար կհատկացվի 18,3 միլիոն դրամ, Արարատի մարզին 2 ծրագրի համար՝ 251 միլիոն դրամ, Արմավիրի մարզին 4 ծրագրի համար՝ 262 միլիոն դրամ, Գեղարքունիքի մարզին 6 ծրագրի համար՝ 606 միլիոն դրամ, Լոռու մարզին 11 ծրագրի համար՝ 549 միլիոն դրամ, Կոտայքի մարզին 6 ծրագրի համար՝ 506 միլիոն դրամ, Շիրակի մարզին 4 ծրագրի համար՝ 403 միլիոն դրամ, Սյունիքի մարզին 1 ծրագրի համար՝ 19 միլիոն դրամ, Վայոց ձորի մարզին 3 ծրագրի համար՝ 46 միլիոն դրամ և Տավուշի մարզին 5 ծրագրի համար՝ 437 միլիոն դրամ»,- ասաց Սանոսյանը։ Նա նշեց, որ 2023 թվականին մարզպետարաններին ռեկորդային մեծ չափով ֆինանսավորում է հատկացվել՝ 30 միլիարդ 300 միլիոն դրամ։
12:05 - 01 փետրվարի, 2024
Վարչապետին է ներկայացվել Պետական գույքի կառավարման կոմիտեի 2023 թ. գործունեության հաշվետվությունը

Վարչապետին է ներկայացվել Պետական գույքի կառավարման կոմիտեի 2023 թ. գործունեության հաշվետվությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտե՝ քննարկելու կոմիտեի 2023 թ. գործունեության հաշվետվությունը։ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը և նրա տեղակալները զեկուցել են հաշվետու ժամանակաշրջանում իրականացված միջոցառումների մասին: Հանգամանալից զեկուցվել է 2023 թ. կատարված օտարումների և ներդրումային պարտավորությունների մասին։ Նշվել է, որ նախորդ տարում պետական գույքի օտարման և մասնավորեցման դրամական արժեքը կազմել է 34․9 մլրդ դրամ, որը շուրջ 14․2 մլրդ դրամով ավելի է 2022 թ․ ցուցանիշից։ Պետական մարմիններին ամրացված ավտոմեքենաների թվաքանակի կրճատման տեսանկյունից կարևորվել է 2023 թ․ օտարված տրանսպորտային միջոցների թիվը, որը կազմել է 488՝ 386-ով ավելի 2022 թվականից։ Օտարված տրանսպորտային միջոցների ընդհանուր արժեքը կազմել է 340 մլն դրամ, որը նախորդ տարվա ցուցանիշից ավելի է 166%-ով։ Տրանսպորտային միջոցների օպտիմալացման առումով խոսվել է 2024 թ․ նախատեսվող՝ մեքենաների հատկացման նոր չափորոշիչներից և գործընթացի կենտրոնացված կառավարումից։ Վարձակալությունից մուտքերը կազմել են շուրջ 674 մլն դրամ, որը 43․2 %-ով ավելի է 2022 թ․ ստացված մուտքերից։ Հաշվետվության ներկայացման ընթացքում նշվել է, որ 2023 թ․ կատարված գործարքների արդյունքում ներդրողները ստանձնել են ընդհանուր 37 մլրդ դրամի ներդրումային պարտավորություն Անդրադառնալով այս գործընթացին՝ վարչապետը նշել է. «Մենք ունենք մասնավորեցման շատ երկար պատմություն և այդ մասնավորեցումների ընթացքում ունենք նաև այդպիսի դեպքեր, երբ 25 տարի առաջ մասնավորեցվել է՝ արձանագրվել է այսքան պարտավորություն, ներդրում, աշխատատեղ և այլն, սակայն այդ շենքը շարունակում է այդպես ուղղակի կանգնած մնալ: Մենք այստեղ որևէ անդրադարձ և մեխանիզմ ունե՞նք և ո՞րն է մեր մոտեցումն ընդհանարապես: Մենք աշխատո՞ւմ ենք այս ուղղությամբ»: Զեկուցվել է, որ 2023 թվականին 10 հայցադիմում է ներկայացվել դատարան մասնավորի կողմից ստանձնած պարտավորությունները չկատարելու հիմքով: Հայցադիմումը վերաբերվում է պարտավորությունները կատարելուն հարկադրելուն: Ըստ պատասխանատուների՝ հիմնականում Պետական գույքի կառավարման կոմիտեի օգտին վճիռներ են կայացվել: Եթե պարտավորությունները չեն կատարվել, նոր արդեն երկրորդ փուլով հայցադիմում է ներկայացվում՝ գույքը պետությանը վերադարձնելու պահանջով: Ի պատասխան վարչապետի հարցի՝ նշվել է, որ արդեն իսկ պետության վերադարձված 4  դեպք է առկա. 3-ը հողամաս են, մեկը՝ անշարժ գույք: Այսպիսով, Պետական գույքի կառավարման կոմիտեի գործունեության արդյունքում 2023 թ․ բյուջետային մուտքերը կազմել են 15․4 մլրդ դրամ՝ 72․2 %-ով ավելի 2022 թվականից։ Այս ցուցանիշն աննախադեպ բարձր է վերջին տարիներին պետական գույքի կառավարման ոլորտում եղած ցուցանիշներից։ Զեկուցվել է, որ մասնավորեցվող պետական գույքից և հողից ստացվող միջոցների 30 տոկոսը հատկացվում է համայնքին: Վարչապետ Փաշինյանը հետաքրքրվել է. «Բոլոր դեպքերում, երբ պետական գույքը մասնավորեցնում ենք, համայնքին մասնաբաժին ենք տալիս, և հիմա մասնաբաժինն ավելացրել ենք և պատրաստվում ենք նորի՞ց ավելացնել»: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշել է, որ գույքի վաճառքից 30 տոկոսը հատկացվում է համայնքին և հավելել. «Հիմա նաև առաջարկում ենք պետական հողի վաճառքից էլ գումար տալ: Մենք ունենք բազմաթիվ դեպքեր, երբ համայնքն այդքան շահագրգռված չէ ֆիզիկապես իր տարածքում գտնվող պետական գույքի օտարման հետ կապված: Մենք հիմա այս գումարը հատկացնելով՝ համայնքի մոտ ստեղծում ենք շահագրգռվածություն, որ այդ չօգտագործվող գույքը նաև ինքը հետաքրքրված լինի վաճառել՝ հաշվի առնելով երկու հանգամանք, վաճառքից իր բյուջե ուղիղ 30 տոկոս գումար կմտնի, հետո իր համայնքում տնտեսական էֆեկտ կլինի»,- ասել է նախարարը: Նշվել է, որ 2023 թվականին պետական գույքի վաճառքից ընդհանուր առմամբ համայնքներին տրամադրվել է 2.3 մլրդ դրամ: Անդրադարձ է կատարվել նաև «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ում իրականացված աշխատանքներին։ Մասնավորապես նշվել է, որ 2023 թ․ Մարզահամերգային համալիրում կայացել է 119 միջոցառում, որից ստացվել է 768 մլն դրամի եկամուտ՝ 18%-ով ավելի 2022 թ․ եկամուտից։ Նշվել է, որ Մարզահամերգային համալիրում լայն թափով ընթացել և ընթանում են շինարարական աշխատանքներ․ կապիտալ նորոգվել է պոմպակայանը, ձեռք են բերվել օդափոխության և հակահրդեհային համակարգերի նախագծանախահաշվային փաստաթղթերը, իրականացվում են տանիքի վերանորոգման նախապատրաստական աշխատանքներ։  Քննարկվել են նաև ոլորտում իրականացված համակարգային բարեփոխումներին և պետական գույքի կառավարման ռազմավարությանը վերաբերող հարցեր։ Վարչապետ Փաշինյանը հետաքրքրվել է, թե քանի պետական առևտրային կազմակերպություն է առկա: Պատասխանատուների խոսքով, դրանց թիվը հասնում է 146-ի: Վարչապետը կարևորել է վերջիններիս գործունեության վերաբերյալ մոնիթորինգի իրականացումը: «Առնվազն մենք պետք է իմանանք՝ ինչ է կատարվում այնտեղ, եթե աշխատում է, պետք է հասկանալ՝ ինչպես է աշխատում: Եթե պոտենցիալ ունի, չունի և այլն, այստեղ մենք առանձին մոտեցում պետք է ունենանք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Նշվել է, որ 2022 թվականից սկսել են մոնիթորինգի իրականացումը: «Առնվազն վատ չէ, որ մենք այդ թեմային հասել, անդրադարձել ենք: Ես կարծում եմ, որ դա դեպք առ դեպք պետք է անդրադառնանք, որովհետև տարբեր պրոֆիլների, տարբեր նրբությունների և ուղղությունների ընկերություններ են, բայց որ այդտեղ պետք է շատ նախանձախնդիր լինել, որովհետև պետական բյուջեի եկամուտների, ֆինանսական հոսքերի և ոչ ֆինանսական ակտիվների կառավարման մասին է խոսքը: Եկեք պայմանավորվենք, որ արագ բանաձև ենք դուրս բերելու, թե ինչպես ենք գործելու»,- նշել է վարչապետը: Նշվել է, որ 2023 թ․ գույքի արդյունավետ կառավարման և ֆոնդային բորսայի միջոցով հետագա մասնավորեցման նպատակով հիմնադրվել է «Ռիփաբլիք պլազա» ԲԲԸ-ն, ինչը պետական գույքի կառավարման տեսանկյունից նոր երևույթ է։ Նախորդ տարում Կադաստրի կոմիտեի հետ համագործակցության արդյունքում ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի Ազգային գեոպորտալի քարտեզագրական համակարգում ապահովվել է պետական սեփականություն հանդիսացող գույքի շերտի հասանելիություն։
13:52 - 31 հունվարի, 2024
Արմավիրի մարզից դեպի Երևան հանրային տրանսպորտի աշխատանքը կաթվածահար է եղել
 |hetq.am|

Արմավիրի մարզից դեպի Երևան հանրային տրանսպորտի աշխատանքը կաթվածահար է եղել |hetq.am|

hetq.am: Երևան քաղաքից Արմավիր և հակառակ ուղությամբ կանոնավոր ուղևորափոխադրում չի իրականացվում։ Դադարեցվել է նաև Արտենի-Արմավիր և Մեծամոր-Երևան երթուղիների սպասարկումը։ Քաղաքացիները նշված բնակավայրերից Երևան են հասնում մեծ դժվարությամբ՝ տաքսիների և չլիցենզավորված և ապօրինի գործող երթուղայիններով։  Երևան-Արմավիր երթուղին սպասարող «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊ ընկերությունից «Հետք»-ին փոխանցեցին, որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից չեն կարողանում ստանալ երթուղին ժամանակավոր սպասարկելու տեղեկանքը, որպեսզի միկրոավտոբուսները տեխզննման ներկայացնեն։ Առանց տեխզննման մեքենաները երթուղի դուրս բերելու պարագայում ոստիկանության պարեկային ծառայությունը տրանսպորտային միջոցները տեղափոխում է տուգանային հրապարակ։ Մեքենաները հարկադրված երթուղի դուրս չեն բերում։ Արմավիրի միասնական երթուղու դեռևս 2021 թ-ին տեղի ուենցած մրցույթի արդյունքները «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ն վիճարկում է դատարանում, սակայն դրան զուգահեռ շարունակել է փոխադրում իրականցնել մինչև վերջնական դատական ակտի կայացումը։ Նախարարությունն այժմ ոչ ժամանակավոր մրցույթ է անցկացնում, ոչ էլ երկարացնում է ընկերության սպասարկման իրավունքը՝ չտալով նաև անհրաժեշտ տեղեկանքը, որպեսզի մեքենաները տեխզննման ներկայացվեն։ Տարածքային կառավարման նախարարությունից փոխանցեցին, որ տեղյակ են խնդրից, և քննարկումներ են ընթանում փոխադրողի հետ, որպեսզի ժամանակավոր մրցույթ անցկացնեն։ Այդ դեպքում, ըստ ժամանակացույցի՝ մրցույթը հայտարարվելուց հետո 7 օրվա ընթացում ներկայացվում են դիմումները, որից հետո 3-օրյա ժամկետում ամփոփում են մրցույթի արդյունքները։ Նախարարությունում հույս ունեն, որ այդ ընթացքում կկարողանան իրավիճակը կարգավորել։ «Դեղին համարները երկարացնելու համար պետք է իրավական հիմք նշվի։ Սահմանված ձև է, որտեղ նշվում է այն իրավական հիմքը, որ պետք է երկարացնեն։ 2021 թ-ին եղել է իրավական հիմքը, նախատեսված է եղել, որ ընկերությունը շարունակի սպասարկել մինչև հիմնական մրցույթի անցկացումը»,- հայտնեցին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից՝ նշելով, որ այժմ չկա իրավական հիմք, որպեսզի ընկերությանը թույլ տան առանց ժամանակավոր մրցույթի շարունակել սպասարկումը։  Անդրադառնալով Արմավիրի մարզի մյուս երթուղիների աշխատանքի դադարեցմանը՝ ՏԿԵ նախարարությունից հայտնեցին, որ քննարկել են իրավիճակը մյուս երթուղին սպասարկողի հետ։ Այս դեպքում սպասարկող մեքենաների շահագործման ժամկետներն են լրացել և նոր տրանսպորտային միջոցներ ներգրավելու անհրաժեշտություն է առաջացել։ Հիշեցնենք, որ Արմավիրի մարզի միասնական երթուղուն վերաբերվող ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի հրամանը դատարանում վիճարկվում է։ Վարչական դատարանի վճռով՝ անվավեր էր ճանաչվել հրամանը, սակայն ՏԿԵ նախարարությունը բողոքարկել էր առաջին ատյանի դատական ակտը։ Այժմ գործը քննվում է Վերաքննիչ դատարանում։
14:51 - 30 հունվարի, 2024
Հաջողվել է վթարների և զոհերի որոշակի նվազեցում ունենալ. Փաշինյան
 |1lurer.am|

Հաջողվել է վթարների և զոհերի որոշակի նվազեցում ունենալ. Փաշինյան |1lurer.am|

1lurer.am: Ճանապարհային ցանցի և թունելների անվտանգության մակարդակը կբարձրանա, դրանց հնարավոր ռիսկերը կնվազեցվեն: Այս մասին որոշման նախագիծը Կառավարության հունվարի 25-ի նիստին ներկայացրեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը: Ըստ նախարարի՝ առաջին կարգավորումը վերաբերում է ճանապարհային անվտանգության աուդիտին, այն է՝ ճանապարհային անվտանգության աուդիտը դառնում է պարտադիր պահանջ, ինչպես շինարարությունը սկսելուց առաջ, ընթացքում, այդպես էլ աշխատանքների ավարտից 1 տարի հետո: «Առաջին փուլը նախատեսում ենք սկսել 2025 թվականի հուլիսից՝ միջպետական ճանապարհները, այնուհետև հերաթականությամբ՝ հանրապետական և տեղական ճանապարհները»,- ասաց նա: Երկրորդ փոփոխությամբ առաջարկվում է ստեղծել ճանապարհների անվտանգային տվյալների կառավարման միասնական և ինտեգրված համակարգ, որում կներառվեն ճանապարհատրանսպորտային պատահարները, զոհվածների և վիրավորների հետ կապված ինֆորմացիայի հավաքումը, ճանապարհային երթևեկության մասով վարչական իրավախախտումները, ավտոմոբիլային տվյալների վերլուծությունը և այլն: «Մենք հիմա տարբեր գերատեսչություններով ենք այս ինֆորմացիան վերլուծում, և նպատակն է, որ միասնական համակարգ լինի, որպեսզի կարողանանք վերլուծել: Կարևոր է, որ իրականացնենք պատահարների հանրային ծախսերի հաշվարկ»,- ասաց նախարարը և պարզաբանեց, որ խոսքը «վթարի արժեքի մասին» պատկերացում կազմելն է, ու երբ այդ ուսումնասիրությունն արվի, պարզ կլինի՝ մարդկային և ֆինանսական ինչ ռեսուրս է ծախսվում վթարի վրա, և գուցե կարիք կա ավելացնելու անվտանգային միջոցառումները այդ վթարները կանխելու նպատակով: Երկրորդ փոփոխությունը վերաբերում է թունելների հետ կապված կարգավորումներին: «Անվտանգային որոշակի պահանջներ ենք դնում՝ օդափոխության, լուսավորության, թունելներից տարհանման, հակահրդեհային համակարգերի հետ կապված»,- ասաց նախարարը և տեղեկացրեց, որ նախատեսվում է յուրաքանչյուր թունելի մասով ունենալ անվտանգության պատասխանատու: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ ճանապարհային երթևեկության անվտանգությունը Կառավարության ուշադրության կենտրոնում է: «Լավ լուրն այն է, որ մենք այդ աշխատանքների արդյունքը նաև տեսնում ենք, որովհետև որոշակի մեթոդաբանությամբ աշխատել ենք, և տեսնում ենք, որ հաջողվել է վթարների և զոհերի որոշակի նվազեցում ունենալ»,- նշեց նա: Փաշինյանը նաև հորդորեց խնդրին ստեղծագործաբար մոտենալ և պատմեց ՆԳ նախարարի ներկայացրած մի միջոցառման մասին, երբ ոստիկանությունը գնացել է ավտոկայաններ՝ ստուգելու միկրոավտոբուսների անվադողերը: Այն անվադողերով մեքենաները, որոնք մաշվածության բարձր աստիճան են ունեցել, թույլ չեն տվել դուրս գալ երթուղի: «Եթե նրանք դուրս գային երթուղի, 10-ից 6-ը ճանապարհին երեկվա եղանակային պայմաններում հաստատ վթարի ենթարկվելու էր: Մենք չգիտենք՝ այս գործողության արդյունքում ինչքան կյանք ենք փրկել, ինչքան վիրավոր ենք փրկել, ինչքան միջադեպից ենք ազատվել»,- ասաց վարչապետը: Փաշինյանը նաև նկատեց՝ խնդիր կա ոչ միայն ճանապարհների անվտանգության, այլև դրանց որակի աուդիտի: 4 տարի առաջ կառուցված ճանապարհն այսօր այն վիճակում չէ, ինչ պետք է լիներ, ուստի պետք է երաշխիք, ստանդարտ ունենալ, թե հիմնանորոգված ճանապարհը քանի տարի պետք է առանց միջամտության ծառայի: «Մենք պետք է բանաձև ունենանք, թե ինչ վիճակում պետք է լինի այդ ճանապարհը երթևեկության ինտենսիվությունից և այլնից [հետո]...»,- ասաց նա՝ միաժամանակ նշելով, որ այս մասով խնդիրներից մեկը բեռնատարների գերբեռնվածություն է: Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը նշեց, որ միջազգային պրակտիկայում կա պայմանագրի մի ձև, երբ պետությունը կապալառու ընկերության հետ կնքում է երկարաժամկետ պայմանագիր, որտեղ ոչ թե կառուցում է ճանապարհը, այլ վճարում է, որ այդ ճանապարհը հիմնանորոգումից հետո ևս լինի առանց փոսերի, գծանշումներով, և այդ մասով պատասխանատուն շինարարն է, որն ամսվա կտրվածքով մոնիթորինգ է իրականացնում, եթե թերություններ են հայտնաբերվում, տուգանքներ են սահմանվում: Այս մասով ՏԿԵ նախարարը տեղեկացրեց, որ ՀՀ-ում հիմնանորոգված ճանապարհները 3 տարվա երաշխիքային սպասարկման մեջ են: Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը նկատեց՝ ՀՀ-ում չկա ճանապարհի վրա մի կետ, որով երթևեկելիս չզգաս՝ ճանապարհը փոխվեց: Նա նաև նկատեց, որ փոսը վերացնելիս վերանորոգված ճանապարհներին սպասարկման արդյունքում կարկատաններ են առաջանում, իսկ փոսալցումների դեպքում սովորաբար փոսալցված հատվածը ավելի բարձր է լինում, քան բուն ճանապարհը: Փաշինյանը սա լուծման ենթակա խնդիր համարեց: Վարչապետը նաև տեղեկացրեց, որ ճանապարհաշինական մի ընկերությանը նվեր է ուղարկել, որովհետև վերջինս իր աշխատանքներն իրականացնելիս պահպանել է ստանդարտները:
12:48 - 25 հունվարի, 2024
Հայաստանի ճանապարհների անվտանգության պարտադիր աուդիտ կանցկացվի
 |armenpress.am|

Հայաստանի ճանապարհների անվտանգության պարտադիր աուդիտ կանցկացվի |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի ճանապարհների անվտանգության պարտադիր աուդիտ կանցկացվի և կստեղծվի ճանապարհների անվտանգային տվյալների կառավարման միասնական ու ինտեգրված համակարգ։ Կառավարության հերթական նիստում համապատասխան նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ ընդգծելով, որ նախագծի նպատակը ճանապարհային ցանցի և թունելների անվտանգության մակարդակը բարձրացնելն է և դրանց հնարավոր ռիսկերի նվազեցումը։ «Առաջին կարգավորումը վերաբերվում է ճանապարհային անվտանգության աուդիտին։ Մենք սրանով սահմանում ենք, որ ճանապարհների անվտանգության աուդիտի անցկացումը դառնում է պարտադիր պահանջ։ Ճանապարհների նախագծման, շինարարության փուլից սկսած, ինչպես նաև շահագործմանը հանձնելուց մեկ տարի հետո պետք է աուդիտ իրականացվի։ Մենք այսպիսի փորձ ունենք մեր միջազգային ծրագրերով իրականացվող ճանապարհների հետ կապված, հիմա նաև միջպետական, հանրապետական և տեղական ճանապարհների մասով սա դարձնում ենք պարտադիր։ Այս պահանջը կատարելու համար ճանապարհային անվտանգության աուդիտորների որակավորման պահանջ ենք դրել, որպեսզի որակավորվեն մարդիկ, նաև որոշակի տուրք վճարեն, և այդ մասնագետները կարողանան աշխատանք իրականացնել։ Իհարկե, այստեղ կարևոր է, որ աուդիտորը չպետք է կապ ունենա նախագծող, հեղինակային, տեխնիկական հսկողություն  կամ շինարարություն իրականացնող ընկերության հետ»,-ընդգծեց Սանոսյանը՝ հավելելով, որ աուդիտի առաջին փուլը նախատեսում են անցկացնել 2025 թվականի հուլիսից։ Նախարարի խոսքով՝ երկրորդ կարգավորմամբ ցանկանում են ստեղծել ճանապարհների անվտանգային տվյալների կառավարման միասնական և ինտեգրված համակարգ, որի մեջ կներառվեն ճանապարհատրանսպորտային պատահարները, զոհվածների և վիրավորների հետ կապված տեղեկությունների հավաքագրումը, ճանապարհային երթևեկության ոլորտում վարչական իրավախախտումների վերաբերյալ խախտումների, ավտոմոբիլային ճանապարհների վերաբերյալ տվյալների վերլուծությունը։ «Հիմա տարբեր գերատեսչությունների միջոցով ենք այս տեղեկությունը վերլուծում։ Մեր նպատակն է, որ միասնական համակարգ լինի, որպեսզի կարողանանք արդյունավետ վերլուծություն իրականացնել»,- ասաց Սանոսյանը։
11:53 - 25 հունվարի, 2024
Գնել Սանոսյանն ու ՀՀ-ում ԵՄ դեսպանը քննարկել են ավիացիոն ոլորտի հարցեր

Գնել Սանոսյանն ու ՀՀ-ում ԵՄ դեսպանը քննարկել են ավիացիոն ոլորտի հարցեր

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին։ Նախարարը ողջունել է դեսպանին՝ կարևորելով Հայաստան-ԵՄ առկա փոխգործակցության խորացման անհրաժեշտությունը, որի համար առկա են լավ նախադրյալներ։ ԵՄ դեսպանն, իր հերթին, ընդգծել է, որ 2023 թվականը Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման առումով լավ տարի է եղել, Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացման ուղղությամբ մեծ աշխատանք է տարվել, և 2024 թվականն այդ առումով շատ կարևոր է լինելու: «Մենք հանձնառությունն ենք ստանձնել երկուստեք ամրապնդելու համագործակցությունը, խորացնելու փոխգործակցությունը բոլոր ուղղություններով»,- ասել է Վասիլիս Մարագոսը։ Հանդիպման ժամանակ քննարկվել են հիմնականում ավիացիոն ոլորտին վերաբերող հարցեր։ ԵՄ դեսպանն ընդգծել է, որ ավիացիոն ոլորտը, ավիացիոն անվտանգության ապահովման ոլորտը իրենց ուշադրության կենտրոնում են։ Քննարկվել են երկկողմ հետաքրքրքություն ներկայացնող մի շարք այլ հարցեր ևս, մասնավորապես՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի հարավային հատվածի կառուցման, ինչպես նաև Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի կառուցման վերաբերյալ։  
10:31 - 24 հունվարի, 2024
Արաքս գետի վրա պատնեշի կառուցման նախագիծը համաձայնեցվում է նաև Թուրքիայի հետ |armeniasputnik.am|

Արաքս գետի վրա պատնեշի կառուցման նախագիծը համաձայնեցվում է նաև Թուրքիայի հետ |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Արաքս գետը նախկին հուն վերադարձնելու համար պատնեշի կառուցման նախագիծը անհրաժեշտության դեպքում համաձայնեցվում է Թուրքիայի հետ։ Այս մասին, Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան, հայտնել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունից։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Արաքսավան և Բուրաստան համայնքների շրջանում Արաքս գետը նախկին հուն վերադարձնելու համար պատնեշի կառուցման արժեքը կկազմի մոտ 1 մլն դոլար: Նախարարության մամուլի ծառայությունից նշել են, որ ՀՀ ՏԿԵ նախարարության ջրային կոմիտեի կողմից կնքված պայմանագրի համաձայն՝ շինարարական աշխատանքներն իրականացվելու են «ԱՍ ՇԻՆ ՏՐԱՆՍ» ՍՊԸ-ի կողմից։ «Ներկայումս ընթանում են նախագծային փաստաթղթերը ՌԴ սահմանապահ զորքերի ղեկավարության, անհրաժեշտության դեպքում նաև թուրքական կողմի հետ համաձայնեցնելու ու դրանց ընթացակարգերի վերաբերյալ քննարկումներ անելու փուլերը, որոնց ավարտից հետո կմեկնարկեն շինարարական աշխատանքները»,- նշված է պատասխանում։ Վերոհիշյալ պայմանագրի և նախագծանախահաշվային փաստաթղթերի համաձայն՝ շինարարական աշխատանքների տևողությունը 16 ամիս է։ Հիշեցնենք, որ Արաքս գետը, որով անցնում է Թուրքիայի հետ սահմանը, փոխել է հունը, և դրա սահմաններից դուրս առաջացել է մոտ 400 հա մակերեսով կղզի: Խնդիրներից խուսափելու համար նախարարությունն առաջարկել է Արաքս գետի ներկայիս հունի վրա կառուցել մոտ 130 մ երկարությամբ և 8 մ խորությամբ պատվար՝ գետի ջրերը նախկինին վերադարձնելու համար:
11:55 - 13 հունվարի, 2024