Հակոբ Արշակյան

8-րդ գումարման Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորն է, ԱԺ փոխնախագահ, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարարը։

Ծնվել է 1985թ. ապրիլի 16-ին Երեւանում:

2003-2005թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

2009թ. ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի «Էլեկտրոնային հաշվողական միջոցների կառուցավորում (կոնստրուկտավորում) եւ տեխնոլոգիա» բաժինը (բակալավրիատ): 2011թ.՝ նույն բաժնի մագիստրատուրան:

2010-2014թթ. աշխատել է «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության համակարգերի ճարտարագետ: 2014-2017թթ.՝ «Ալյանս» գործընկերների ծրագրի տարածաշրջանային (Հնդկաստան, Ռուսաստան եւ ԱՊՀ, Արաբական երկրներ, Աֆրիկա) ղեկավար:

2018թ. հունվար-մայիս՝ «Արաքսիս Ինժեներինգ» ընկերության հիմնադիր, գործադիր տնօրեն: 2018թ. մայիս-հոկտեմբեր՝ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ: 2018-2019թթ.՝ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների, 2019-2021թթ.՝ ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար:

2008-2012թթ. եղել է «ՀԻՄԱ» նախաձեռնության հիմնադիր անդամ: 2012թ.՝ «ՀԻՄԱ» ՀԿ նախագահ: 2014թ. եղել է «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարի», «Դեմ եմ» շարժման համակարգող խմբի անդամ:

2015 թվականից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է: 2019 թվականից՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

2021թ. օգոստոսի 4-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ:

Ավստրիան՝ որպես ԵՄ անդամ երկիր, առանցքային գործընկեր է Հայաստանի համար. Հակոբ Արշակյանը՝ Ավստրիայի դեսպանին

Ավստրիան՝ որպես ԵՄ անդամ երկիր, առանցքային գործընկեր է Հայաստանի համար. Հակոբ Արշակյանը՝ Ավստրիայի դեսպանին

ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հուլիսի 12-ին ընդունել է Հայաստանում Ավստրիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Թոմաս Մյուլմանին (նստավայրը` Թբիլիսի): ԱԺ հաղորդագրության համաձայն՝ ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Ավստրիայի աջակցությունը մեր երկրին եւ այս հարցում նշել դեսպանի անձնական հանձնառությունն ու պատրաստակամությունը: «Հակոբ Արշակյանը երկկողմ հարաբերությունների համատեքստում ընդգծել է խորհրդարանական դիվանագիտության դերը, ինչի վառ ապացույցը բարեկամական խմբերի գործունեությունն է: ԱԺ փոխխոսնակն արժեւորել է վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը` համոզմունք հայտնելով, որ Ավստրիան համաձայնություն կտա այդ գործընթացին: Կարեւորվել է Ավստրիայի ռեզիդենտ դիվանագիտական ներկայացուցչության հաստատումը Հայաստանում: Դեսպանն իր հերթին խոստացել է խնդրանքը փոխանցել իրավասու մարմիններին: «Հայաստանի հանձնառությունը՝ ուղղված մեր տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատմանը, պետք է դիտարկել ոչ միայն որպես մեր քաղաքացիների բարգավաճման նախապայման, այլ նաեւ եվրոպական ընտանիքի հավաքական տեսլականի մի մաս: Այն ուղղված պետք է լինի այնպիսի ընդհանուր արժեքների խթանմանը, ինչպիսիք են՝ ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը եւ մարդու իրավունքների պաշտպանությունը»,- անդրադառնալով տարածաշրջանային կայունության ու անվտանգության խնդիրներին՝ նշել է Հակոբ Արշակյանը: Այս համատեքստում նա հիշատակել է 2024 թվականի ապրիլի 17-ին Ավստրիայի Ազգային խորհրդի կողմից միաձայն ընդունված «Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում Ավստրիայի ներգրավման եւ փախստական քաղաքացիական բնակչության, հատկապես կանանց եւ երեխաների կենսապայմանների բարելավման վերաբերյալ» բանաձեւը: Անդրադարձ է եղել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին, այս հարցում հայկական կողմի ջանքերին, խորհրդարանական հարաբերությունների ընդլայնմանը, ՀՀ-ԵՄ գործընկերության հեռանկարներին, ԵՄ դիտորդական առաքելության կարեւորությանը, մի շարք ոլորտներում փոխգործակցության խթանմանը եւ այլ հարցերի»,- նշված է հաղորդագրության մեջ։
15:56 - 12 հուլիսի, 2024
Հակոբ Արշակյանը և Սլովակիայի Ազգային խորհրդի հանձնաժողովի նախագահը քննարկել են սահմանազատման գործընթացում վերջին զարգացումները

Հակոբ Արշակյանը և Սլովակիայի Ազգային խորհրդի հանձնաժողովի նախագահը քննարկել են սահմանազատման գործընթացում վերջին զարգացումները

ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն այսօր Բրատիսլավայում Աժ գործընկերների հետ հանդիպել է Սլովակիայի Ազգային խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարիան Քերիի հետ։ Այդ մասին տեղեկանում են ԱԺ փոխնախագահի Ֆեյսբուքի էջից։   «Ընդգծեցի, որ Սլովակիան Հայաստանի կարևոր գործընկերներից մեկն է Եվրոպայում, և Հայաստանը խորապես շահագրգռված է ընդլայնել համագործակցությունը Սլովակիայի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում, ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ Եվրոպական Միության հետ հարաբերությունների շրջանակում: Քննարկում տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև սահմանազատման գործընթացում վերջին զարգացումների մասին։ Անդրադարձ կատարվեց տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման և ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին։   Մարիան Քերին աջակցություն հայտնեց Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև տարածաշրջանում կայունության և վստահության ամրապնդման գործընթացին»,- գրել է նա:
22:20 - 14 մայիսի, 2024
ԱԺ փոխնախագահը Սլովակիայի Ազգային խորհրդի փոխնախագահի հետ հանդիպմանը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ԱԺ փոխնախագահը Սլովակիայի Ազգային խորհրդի փոխնախագահի հետ հանդիպմանը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի փոխնախագահ Լուբոշ Բլահայի հրավերով ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում է Բրատիսլավայում: Պատվիրակության կազմում ընդգրկված են ՀՀ ԱԺ պատգամավորներ Հասմիկ Հակոբյանն ու Թագուհի Ղազարյանը: Մայիսի 13-ին պատվիրակությունը հանդիպել է Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի փոխնախագահ Լուբոշ Բլահային: ԱԺ փոխխոսնակը երախտագիտություն է հայտնել հրավերի և հյուրընկալության համար, ընդգծել երկու ժողովուրդների միջև բարեկամական կապերը, իրար կապող մշակութային և հոգևոր արժեքները: Կարևորվել է պետությունների շահագրգռվածությունն ընդլայնելու համագործակցությունը Սլովակիայի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային հարթակներում: Հատկապես կարևորվել է խորհրդարանականների դերը երկխոսության զարգացման հարցում: Հանդիպմանը ներկայացվել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը և տարածաշրջանային զարգացումները, Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա իրականացվող սահմանազատման և սահմանագծման մասին ձեռք բերված պայմանավորվածությունները: Կողմերը քննարկել են խաղաղության խաչմերուկ նախագիծը որպես տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատման կարևոր բաղադրիչ: «Մեր տարածաշրջանին անհրաժեշտ է երկարաժամկետ խաղաղություն: Խաղաղության օրակարգը մեր տարածաշրջանում այլընտրանք չունի. մենք որդեգրել ենք խաղաղության և ժողովրդավարության ուղին, հաստատակամ ենք մեր ընտրության մեջ և ակնկալում ենք միջազգային գործընկերների աջակցությունը: Միջազգային իրավունքի, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության սկզբունքների հարգումը կարևոր հիմք են տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատման համար»,- նշել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը: Խոսելով տարածաշրջանում երկարատև խաղաղության մասին` Հակոբ Արշակյանը նշել է, որ ռազմական հավասարակշռությունը տարածաշրջանային խաղաղության կարևորագույն բաղադրիչներից է: Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահի տեղակալը եւս կարևորել է երկու երկրների բարեկամական հարաբերությունները: Խոսելով մեր տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատման անհրաժեշտության մասին` Լուբոշ Բլահան նշել է, որ Սլովակիան հարգում է Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Նա կարևորել է Սլովակիայի և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացումը` նշելով, որ հավելյալ ջանքեր կգործադրվեն առկա հարաբերությունների էլ ավելի զարգացման համար: 
17:50 - 13 մայիսի, 2024
Ուզում եմ խնդրել սահմանամերձ գյուղերի մեր հայրենակիցներին, որ միասին այս բարդ ճանապարհն անցնենք. Արշակյան
 |1lurer.am|

Ուզում եմ խնդրել սահմանամերձ գյուղերի մեր հայրենակիցներին, որ միասին այս բարդ ճանապարհն անցնենք. Արշակյան |1lurer.am|

1lurer.am: Կիրանցիների, սահմանամերձ բնակավայրերի ժողովրդի հույզերը հասկանում եմ, և խնդրելու եմ մի փոքր վստահություն և համբերություն ունենալ, և մենք այս ճանապարհը միասին կանցնենք: Այդ մասին Ազգային ժողովի՝ մայիսի 3-ի նիստին ՄԻՊ-ի՝ 2023 թվականի գործունեության հաղորդման շրջանակում ասաց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը՝ կարծիք հայտնելով, թե կիրանցիների հույզերի վրա ազդում են կեղծ լուրերը, թե իբրև թուրքը հայկական բարձունքներ է գրավում, գյուղերը տրվում են: Հակոբ Արշակյանը ներկայացրեց նաև կիրանցիների և փակված ճանապարհն անցնող քաղաքացիների միջև գրանցված միջադեպը և այս համատեքստում պետության պարտավորությունը: «Քաղաքացիների մի հատվածը փակել է ճանապարհը (չեմ ողջունում ամենևին, միջպետական ճանապարհ փակելը հարց լուծելու ձև չէ, և  չի կարելի նման բան անել), մյուս հատվածն էլ ուզեցել է անցնել մեքենայով այդ ճանապարհով: Այսինքն՝ նրա իրավունքն այդ մեքենայով ճանապարհ անցնելն է, մյուսն էլ իր բողոքի ակցիան է իրականացնում: Այն մարդիկ, որոնք ճանապարհը փակել են, հարձակվել են մեքենայի վրա, կոտրել են: Հիմա պետության դերը ո՞րն է, երբ գալիս եք, մեղադրում եք, թե մեքենան կոտրում են, իրավապահները քայլեր են ձեռնարկում: Բա ի՞նչ պետք է անեն, պետք է թողնեն, որ երկու քաղաքացիները իրար հետ հաշվեհարդա՞ր տեսնեն, պետք է ամեն ինչը օրենքին համապատասխան ձևով կասեցնեն, ոնց որ հրաշալի արել են, և արել են նաև անցած տարի Երևանի կենտրոնում, և ճիշտ են արել: Չի կարելի, անթույլատրելի է, որ քաղաքացիներն իրենց իրավունքներն իրացնելիս մեկը մյուսի մեքենաները սկսեն կոտրել»,- ասաց նա և անթույլատրելի համարեց նման պահվածքն արդարացնող որևէ խոսույթ, ինչպես նաև մեքենանր կոտրելը, մարդկանց ահաբեկելը, ստերով ծայրահեղություններ արդարացնելը: Հակոբ Արշակյանը նաև կարծիք հայտնեց, որ ԱԺ ամբիոնից հնչող յուրաքանչյուր խոսք պետք է լինի ոչ թե ուղղորդող, որ էլի ծայրահեղություններ լինեն, այլ բալանսավորող, որպեսզի դրանք այլևս տեղի չունենան: Նա նաև հորդորեց սուտ լուրեր տարածելով չազդել կիրանցնիների հույզերի վրա: «Մենք այս բարդ ճանապարհը պետք է միասին անցնենք: Եվս մեկ անգամ ուզում եմ դիմել մեր հայրենակիցներին սահմանամերձ գյուղերի և խնդրել, որպեսզի մենք փոխվստահությամբ իրար հետ այս ճանապարհն անցնենք: Մենք որևէ բան ձեր մեջքի հետևում չենք անելու, չենք անում: ՀՀ սուվերեն տարածքից որևէ մետր, միլիմետր, սանտիմետր չի զիջվելու, դա հնարավոր էլ չէ մեր օրենսդրությամբ, և մենք պետք է այս ճանապարհն անցնենք»,- ասաց Հակոբ Արշակյանը:
12:47 - 03 մայիսի, 2024
Չինաստանն աջակցում է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի իրագործմանը. Չեն Ժու

Չինաստանն աջակցում է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի իրագործմանը. Չեն Ժու

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ, ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավար Հակոբ Արշակյանն ընդունել է Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի միջազգային վարչության փոխնախարար Չեն Ժուի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել բարեկամական խմբի անդամ Լիլիթ Մինասյանը: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, Հակոբ Արշակյանը ողջույնի խոսքում ընդգծել է, որ հայ եւ չինացի ժողովուրդների դարավոր բարեկամությունն օրեցօր առավել ամրապնդվում է պետական մակարդակով սերտ փոխգործակցության արդյունքում: Հակոբ Արշակյանն անդրադարձել է տարածաշրջանային անվտանգության խնդիրներին ու մարտահրավերներին եւ համոզմունք հայտնել, որ երկու երկրների միջեւ բարիդրացիական հարաբերությունները, կրթամշակութային կապերն ու ենթակառուցվածքների զարգացման ծրագրերը կարող են նպաստել մեր տարածաշրջանում երկարատեւ խաղաղության հաստատմանը: Այս համատեքստում Հակոբ Արշակյանը ներկայացրել է Հայաստանի կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը: «Խաղաղության եւ անվտանգության դիրքերից մշտապես հանդես եկող Չինաստանի կողմից ծրագրի իրագործման աջակցությունն արժեքավոր կլինի»,- ընդգծել է ԱԺ նախագահի տեղակալն ու հավելել, որ Հայաստանն առավելագույն ջանքեր է գործադրում տարածաշրջանում երկարատեւ խաղաղություն եւ բարեկեցություն հաստատելու ուղղությամբ: Չեն Ժուն, անդրադառնալով «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին, հայտնել է, որ Չինաստանն աջակցում է ծրագրի իրագործմանը եւ համագործակցության հնարավորություն է տեսնում «Գոտի եւ ճանապարհ» ծրագրի շրջանակներում: Հակոբ Արշակյանն ու Չեն Ժուն արձանագրել են, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր հայ-չինական բարեկամական հարաբերությունները, հիմնված լինելով ավանդական սերտ կապերի, փոխադարձ հարգանքի եւ փոխվստահության վրա, կայուն զարգացել ու ամրապնդվել են: Նշվել է, որ Հայաստանն ու Չինաստանը հաջողությամբ համագործակցում են նաեւ միջազգային հարթակներում: Ընդգծվել է, որ համագործակցության բարձր մակարդակն արտահայտված է քաղաքական երկխոսության, առեւտրի եւ ֆինանսների, զբոսաշրջության, մշակույթի, կրթության եւ այլ ոլորտներում: Նշվել է, որ, մասնավորապես, տնտեսական համագործակցության հարցում կա չօգտագործված մեծ ներուժ: Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ միջկուսակցական փոխգործակցության հնարավորությունների արդյունավետ իրացմանը, օրենսդրական մակարդակում շփումների եւ փոխայցերի ակտիվացմանն ու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: Մտքեր են փոխանակվել միջազգային անվտանգությունն ու կայունությունը պահպանելու եւ ամրապնդելու հարցում գործադրվող ջանքերի ու այս հարցում բարեկամ երկրների համագործակցության շուրջ:
15:12 - 18 ապրիլի, 2024
ՀՀ ԱԺ փոխնախագահը Հնդկաստանի գործընկերոջ հետ հանդիպմանը կարևորել է Երևան -Նյու Դելի ուղիղ չվերթների հարցը

ՀՀ ԱԺ փոխնախագահը Հնդկաստանի գործընկերոջ հետ հանդիպմանը կարևորել է Երևան -Նյու Դելի ուղիղ չվերթների հարցը

Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությունն ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի գլխավորությամբ հանդիպել է Հնդկաստանի խորհրդարանի փոխնախագահ Հարիվանշ Նարայանի գլխավորած խորհրդարանական պատվիրակության հետ: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը, ողջունելով Հնդկաստանի պատվիրակությանը, նշել է. «Հայաստանը մեծապես կարեւորում է Հնդկաստանի հետ իր գործընկերությունը: Մեր բարեկամական հարաբերությունները դարերի պատմություն ունեն, եւ կարող ենք վստահորեն փաստել, որ այդ ավանդական բարեկամությունն այսօր արտացոլվում է երկու երկրների հարաբերություններում: Հայ-հնդկական հարաբերությունները գտնվում են որակական նոր մակարդակում, եւ երկուստեք ջանքերը պետք է մեկտեղվեն՝ այդ հարաբերություններն էլ ավելի զարգացնելու համար»: Հակոբ Արշակյանը երկկողմ հարաբերությունների համատեքստում բարձր է գնահատել երկու երկրների օրենսդիր մարմինների միջեւ արդյունավետ երկխոսությունը. «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում գործում է Հայաստան-Հնդկաստան բարեկամական խումբը, որը ես պատիվ ունեմ ղեկավարելու»: ԱԺ փոխխոսնակն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է բարեկամ Հնդկաստանի հետ փոխշահավետ համագործակցության զարգացմամբ տարբեր ոլորտներում, այդ թվում՝ առեւտրի, տրանսպորտի եւ կապի, պաշտպանության, առողջապահության, մշակույթի, գիտության եւ կրթության, տեղեկատվության եւ բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության եւ այլ ոլորտներում: Այս համատեքստում ԱԺ նախագահի տեղակալը կարեւորել է երկու երկրների միջեւ՝ Հայաստան-Նյու Դելի ուղիղ ավիաչվերթների հարցը: Հակոբ Արշակյանը ներկայացրել է Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի գործընթացը եւ խաղաղության հաստատման երեք հիմնական սկզբունքները. «Հայաստանի կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն: Ծրագիրը նախատեսում է տարածաշրջանային կոմունիկացիաների զարգացում»: Հնդկաստանի խորհրդարանի փոխնախագահ Հարիվանշ Նարայանին կարեւորել է Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ հարաբերությունների զարգացումը՝ նշելով, որ Հայաստանն իրենց կարեւոր գործընկերներից է. Հայաստանի շուրջ իրադարձությունները գտնվում են իրենց ուշադրության կենտրոնում: Հարիվանշ Նարայանին իր աջակցություն է հայտնել խաղաղության գործընթացին եւ կարեւորել այս գործընթացում համապարփակ խաղաղության եւ կայունության հաստատումը՝ հույս հայտնելով, որ հայ-հնդկական հարաբերությունների զարգացումը կնպաստի խաղաղության օրակարգի հաստատմանը: Հանդիպմանը ներկա են եղել Միջխորհրդարանական միությունում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներ Հասմիկ Հակոբյանը եւ Ծովինար Վարդանյանը:
18:01 - 27 մարտի, 2024
Այսօր արդեն էմիրաթական ներդրումներն ավելի ու ավելի նկատելի են դառնում ՀՀ տնտեսության մեջ. ԱԺ փոխխոսնակը՝ Ալի Ալ-Նուայիմիին

Այսօր արդեն էմիրաթական ներդրումներն ավելի ու ավելի նկատելի են դառնում ՀՀ տնտեսության մեջ. ԱԺ փոխխոսնակը՝ Ալի Ալ-Նուայիմիին

Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ պատվիրակությունը հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների Դաշնային ազգային խորհրդի պաշտպանության, ներքին գործերի և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ և Միջխորհրդարանական միության փոխնախագահ դոկտոր Ալի Ալ-Նուայիմիի գլխավորած պատվիրակության հետ: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից: Հանդիպմանը կողմերը քննարկել են հայ-էմիրաթական առևտրատնտեսական համագործակցության կարևորությունը՝ գոհունակությամբ արձանագրելով վերջին տարիների ընթացքում երկու երկրների միջև ապրանքաշրջանառության աննախադեպ աճը: Հանդիպման ընթացքում Հակոբ Արշակյանը նշել է, որ ԱՄԷ-ն Հայաստանի առաջին առևտրային գործընկերն է Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանում, և այսօր արդեն էմիրաթական ներդրումներն ավելի ու ավելի նկատելի են դառնում Հայաստանի տնտեսության մեջ: «Հայ-էմիրաթական փոխգործակցության խոստումնալից ուղղություններ կարող են լինել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, առողջապահության, կրթության և գիտության, տուրիզմի ոլորտները, ինչպես նաև լոգիստիկ և փոխշահավետ ներդրումային նախագծերում համագործակցության հնարավորությունները»,- կարևորել է Հակոբ Արշակյանը: Ալի Ալ-Նուայիմին իր հերթին նշել է, որ հունվարին Հայաստան կատարած այցից հետո ԱՄԷ-ն հետաքրքրություն է հայտնել Ակադեմիական և Ինժեներական քաղաքների շրջանակներում համագործակցության ընդլայնման և փոխայցերի հնարավորության վերաբերյալ: ՀՀ և ԱՄԷ պատվիրակներն արձանագրել են՝ կգործադրեն հավելյալ ջանքեր, որ հայ-էմիրաթական համագործակցության հաջողության պատմությունները միայն ավելանան: Հայաստանյան պատվիրակությունն իր աջակցությունն է հայտնել ցանկացած նախաձեռնության, որը միտված կլինի հայ-էմիրաթական քաղաքական, տնտեսական և մշակութային հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը: ԱԺ պատվիրակության կազմում են պատգամավորներ Ծովինար Վարդանյանը և Հասմիկ Հակոբյանը:  
14:52 - 27 մարտի, 2024
ՀՀ-ն շարունակում է հավատարիմ մնալ Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը. Հակոբ Արշակյանի ելույթը Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովում

ՀՀ-ն շարունակում է հավատարիմ մնալ Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը. Հակոբ Արշակյանի ելույթը Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովում

ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից: Իր ելույթում ԱԺ փոխնախագահը նշել է. «Պարո՛ն նախագահ, Ձե՛րդ գերազանցություններ, Գործընկեր խորհրդարանականնե՛ր, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Նախքան սկսելը՝ մենք պետք է դատապարտենք Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչությունը և մեր ցավակցությունը հայտնենք զոհերի ընտանիքներին, ինչպես նաև շուտափույթ ապաքինում մաղթենք տուժածներին: Սա ընդգծում Է ծայրահեղականության դեմ պայքարում միասնության անհրաժեշտությունը՝ խաղաղության և անվտանգության պահպանման համար: Խորհրդարանական դիվանագիտությունը հզոր գործիք է գլոբալ հարցերում երկրների մասնակցության, արտաքին քաղաքականության ձևավորման և խաղաղ միջազգային հարաբերությունների ամրապնդման համար: Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը և պատրաստ է հետագա ջանքեր գործադրել այդ նպատակին հասնելու համար: Ադրբեջանի հետ շարունակվում են կառուցողական բանակցությունները՝ ուղղված խաղաղության պայմանագրի կնքմանը, սահմանների դելիմիտացիային և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը: Այս ջանքերը հիմնված են երկու երկրների ղեկավարների կողմից նախկինում քննարկված և հավանության արժանացած սկզբունքների վրա: 1. Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչում են 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա: 2. Ալմա-Աթայի հռչակագիրը քաղաքական հիմք է դելիմիտացիայի գործընթացի համար: Հռչակագրի համաձայն՝ նախկին ԽՍՀՄ նորանկախ հանրապետությունները, այդ թվում՝ Հայաստանն ու Ադրբեջանը, համաձայնել են, որ նրանց միջև նախկին Խորհրդային վարչական սահմանները ճանաչվեն որպես միջպետական սահմաններ: 3. Տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունները պետք է ապաշրջափակվեն՝ հաշվի առնելով տարանցիկ երկրների ինքնիշխանությունն ու իրավազորությունը՝ հավասարության և փոխադարձության սկզբունքի հիման վրա: Այս թեմայի վերաբերյալ Հայաստանի տեսակետներն ամփոփված են «Խաղաղության խաչմերուկ» նախագծում: «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը կհեշտացնի հաղորդակցությունը երկու պետությունների, տնտեսությունների, ժողովուրդների և միջազգային շահագրգիռ կողմերի միջև: Նման մոտեցումը կենսական նշանակություն ունի երկու երկրների և ընդհանրապես տարածաշրջանի միջև խաղաղության, բարգավաճման և վստահության ամրապնդման համար: Վերջում ուրախ եմ տեղեկացնել, որ Հայաստանը 2024 թվականի սեպտեմբերին կհյուրընկալի Երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովը: Սրտանց հրավիրում եմ բոլոր երիտասարդ խորհրդարանականներին մասնակցելու այդ համաժողովին և զգալու Երևանի և Հայաստանի ժողովրդի հյուրընկալությունը: Տիկնա՛յք և պարոնա՛յք, շնորհակալություն եմ հայտնում բոլոր պետություններին, ինչպես նաև խորհրդարանականներին, միջազգային կազմակերպություններին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին աջակցելու համար: Շնորհակալություն»:
21:51 - 26 մարտի, 2024
Հակոբ Արշակյանը կարևորել է բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման ռազմավարություն ունենալու ուղղությամբ իրականացվող աշխատանքները

Հակոբ Արշակյանը կարևորել է բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման ռազմավարություն ունենալու ուղղությամբ իրականացվող աշխատանքները

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը ներկա է եղել «Նորարար Հայաստան-2024» աշխատաժողովին: ԱԺ փոխնախագահը ողջույնի խոսքում անդրադարձել է Հայաստանում տեխնոլոգիական թռիչքաձև զարգացման հնարավորություններին: «Դրա մասին տարիներ շարունակ մենք բազմիցս քննարկել ենք, և տարբեր երկրներ այդ թռիչքը կարողացել են ապահովել. դա անհնարին բան չէ: Կարծում եմ, որ մենք բոլոր հնարավորություններն ունենք Հայաստանի համար նման թռիչք ապահովելու»,- ասել է նա: Հակոբ Արշակյանի խոսքով՝ անհնար է պատկերացնել բարձր տեխնոլոգիական ոլորտի միայնակ զարգացումը. «Այստեղ մենք սիներգիայի կարիք ունենք` կրթություն, գիտություն և արդյունաբերություն կապի: Եթե մենք կարողանանք Հայաստանում ստեղծել այս կապը և դա արդյունավետ աշխատի, ապա կունենանք թռիչք: Վերջին երկու տարվա ընթացքում մեր կատարած բոլոր խորքային ու այլ երկրների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նման թռիչք անհնար է ապահովել, եթե մենք չունենանք ռազմավարական մոտեցում թե՛ կրթության, թե՛ գիտության, թե՛ տեխնոլոգիաների ոլորտներում իրար հետ փոխկապակցված զարգացման ռազմավարության ներդրման տեսանկյունից»: ԱԺ փոխխոսնակը կարևորել է բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման ռազմավարություն ունենալու ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Նա ընդգծել է, որ այդ ուղղությամբ բազմիցս աշխատանքներ են կատարվել տարբեր խմբերի կողմից: «Ցավոք, այս պահին չունենք ներդրված փաստաթուղթ և դրա պատճառներից մեկը նաև այն է, որ այն միայնակ չի կարող լինել: Այն պետք է լինի փոխկապակցված և մաս լինի համակարգին: Այս առումով մենք բախվել ենք մարտահրավերների»,- նշել է ԱԺ փոխնախագահը և հավելել, որ խնդիրը ոչ թե կոմունիկացիայի և համագործակցության մեջ է, այլ մարդկանց մոտեցումների և նրանց կողմից համակարգերը զարգացնելու առաջնահերթությունների: Հակոբ Արշակյանը խոսել է ՀՀ վարչապետին կից Գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի աշխատանքների կարևորության մասին, ընդգծել այդ աշխատանքներում հայտնի գիտնականների, ձեռներեցների, Հայաստանի զարգացման գործում ներդում ունեցած մարդկանց և քաղաքական գործիչների ներգրավումը: Ըստ ԱԺ փոխնախագահի` օրենսդիր մարմնի աշխատանքի արդյունավետությունը մեծապես կախված է այն հանգամանքից, թե Կառավարության գործընկերներն ինչպիսի ռազմավարություններ ունեն, քանի որ ինստիտուցիոնալ առումով խորհրդարանը վերահսկողություն է իրականացնում այդ ռազմավարությունների իրագործման և բյուջետային միջոցների արդյունավետ ծախսման վերաբերյալ: «Երբ մենք տեսնում ենք, որ որևէ ոլորտում ռազմավարությունը բացակայում է, մենք մարտահրավերների առաջ ենք կանգնում»,- փաստել է Հակոբ Արշակյանը: «Ուրախ կլինենք, որ գոնե հաջորդ տարի ունենանք երկու տեսակի ռազմավարություն: Մեկը` գիտությունը, կրթությունը և արդյունաբերությունը միմյանց կապող առաջնահերթություններով և ուղղահայաց ռազմավարություն` հենց բարձր տեխնոլոգիաների, ինովացիայի ուղղությամբ»,- եզրափակելով խոսքը` նշել է ԱԺ փոխխոսնակը և հաջողություն մաղթել աշխատաժողովի աշխատանքներին: Միջոցառմանը բացման խոսքով ելույթներ են ունեցել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության ներկայացուցիչ Աշրաֆ Աբուշադին և այլք: Մասնակիցները խոսել են բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման վերաբերյալ իրենց պատկերացումների մասին, ներկայացրել միջազգային լավագույն փորձը, հանդես եկել նորարարական գաղափարներով:
15:22 - 02 մարտի, 2024
ՀՀ-ն ակնկալում է, որ ՌԴ-ն ջանքեր կգործադրի հայ գերիներին վերադարձնելու. Հակոբ Արշակյանը՝ Ռուսաստանի ԴԺ ԴԽ փոխնախագահին

ՀՀ-ն ակնկալում է, որ ՌԴ-ն ջանքեր կգործադրի հայ գերիներին վերադարձնելու. Հակոբ Արշակյանը՝ Ռուսաստանի ԴԺ ԴԽ փոխնախագահին

Աշխատանքային այցով Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովի գլխավորած պատվիրակությունը:  ԱԺ աշխատակազմից փոխանցում են, որ ռուս գործընկերները Հայաստան են այցելել լեգենդար հետախույզ, Խորհրդային Միության հերոս Գեւորգ Վարդանյանի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում: Աշխատանքային հանդիպման ձեւաչափով ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ միջխորհրդարանական համագործակցության շրջանակում հանձնաժողովը բաց եւ կառուցողական երկխոսության պահանջված հարթակ է: Քննարկվել են տարածաշրջանային զարգացումներն ու մարտահրավերները, հայկական կողմին մտահոգող խնդիրները: Հակոբ Արշակյանը ռուս գործընկերներին մանրամասն ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակման, Բաքվի էթնիկ զտումների քաղաքականության հետեւանքները, նշել, որ մինչ օրս լուծված չեն հումանիտար բազմաթիվ հարցեր: «Հայաստանն ակնկալում է, որ Ռուսաստանի Դաշնությունը ջանքեր կգործադրի հայ գերիներին Հայաստան վերադարձնելու, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգությունը պահպանելու համար»,- արձանագրել է Հակոբ Արշակյանը: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը ներկայացրել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման բարդ գործընթացը եւ արձանագրել. «Չնայած մարտահրավերներին` Հայաստանը վճռական է եւ ունի ամուր քաղաքական կամք Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու համար: Դրա կարեւոր բաղադրիչներից է ՀՀ կառավարության առաջադրած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը: Հայաստանի դիրքորոշումը նույնն է. մենք պետք է խաղաղ հարաբերություններ հաստատենք՝ հիմնված ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա»: ՌԴ ԴԺ ԴԽ փոխնախագահն անդրադարձել է մի շարք ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման կարեւորությանը, միջռեգիոնալ համագործակցության խթանմանը, ներկայացրել տարբեր միջոցառումների շրջանակում համատեղ իրականացվելիք քայլերը: Հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների ամրապնդման հարցում Յուրի Վորոբյովն ընդգծել է խորհրդարանականների նշանակալի դերակատարությունը: Անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերություններին՝ Յուրի Վորոբյովը փաստել է, որ Ռուսաստանը մշտապես փորձել է եւ կշարունակի աջակցել այս բարդ քաղաքական գործընթացի խաղաղ կարգավորմանը: ՌԴ ԴԺ ԴԽ փոխնախագահը Հակոբ Արշակյանին որպես պատվավոր հյուր հրավիրել է Վոլոգդայի մարզում հուլիսի 4-7-ն անցկացվելիք «Ավանդույթների ժառանգներ» ժողովրդական մշակույթի մանկական փառատոնի եզրափակիչ փուլի բացման արարողությանը: Առաջարկն ընդունվել է հայկական կողմից: Նշվել է, որ միջոցառմանը կհրավիրվեն նաեւ երեխաներ Հայաստանից: ԵԱՏՄ շրջանակում խորհրդարանական համագործակցության ակտիվացման կարեւորությանն ու ընթացիկ խնդիրներին են անդրադարձել հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի հայկական կողմի ներկայացուցիչ Գուրգեն Արսենյանը եւ ռուսական կողմից՝ Կազբեկ Տայսաեւը: «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրագործման հարցում ընդգծվել է օրենսդիրների զգալի դերը: Աշխատանքային հանդիպման ավարտին ԱԺ փոխնախագահն առաջարկել է միջխորհրդարանական հանձնաժողովի 38-րդ նիստն անցկացնել ընթացիկ տարվա երկրորդ կեսին, Դիլիջանում:
14:37 - 17 փետրվարի, 2024
ՔՊ խմբակցությունը որոշում ունի երաշխավորություն ներկայացնելու «Սիներջի»-ի տնօրենի ու կին աշխատակիցների խափանման միջոցի փոփոխման համար

ՔՊ խմբակցությունը որոշում ունի երաշխավորություն ներկայացնելու «Սիներջի»-ի տնօրենի ու կին աշխատակիցների խափանման միջոցի փոփոխման համար

ՔՊ խմբակցությունը որոշում ունի երաշխավորություն ներկայացնելու դատարան «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննեսյանի և նույն ընկերության մյուս աշխատակիցների՝ մանկահասակ երեխաներ ունեցող կանանց (Անի Գևորգյանի և Լիլի Մկրյանի) խափանման միջոցը փոխելու համար։  Այս մասին լրագրողներին հայտնեց ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը։ Հիշեցնենք՝ քննչական կոմիտեն հայտնել էր, որ փաստական տվյալներ են ստացվել, որ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք նախնական համաձայնությամբ, մի խումբ անձանց դրդմամբ և օժանդակությամբ, չարաշահել են իրենց ծառայողական լիազորությունները: Մասնավորապես՝ «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում մասնակից բաժնետիրական ընկերություններից մեկի հաղթանակն ապահովելու համար, խախտելով «Գնումների մասին» օրենքի և Կառավարության որոշման պահանջները, մրցույթի մյուս մասնակցին համարել են պայմաններին չհամապատասխանող և փաստացի հեռացրել մրցույթից: Այս գործի շրջանակներում կալանավորվել են «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը, ընկերության աշխատակցուհի Լիլի Մկրյանը կալանավորվել են, իսկ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ՝ Անի Գևորգյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք։ Վերջինս «Սիներջի» ընկերությունում բիզնեսի զարգացման տնօրեն է եղել։ Նշենք նաև, որ մոտ մեկուկես տարի առաջ «Սիներջին» մասնակցել է Էկոնոմիկայի նախարարության հայտարարած տենդերներից մեկին։ 
12:35 - 06 փետրվարի, 2024
ԱԺ փոխնախագահը ողջույնի խոսքով է հանդես եկել Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տարեկան համաժողովում

ԱԺ փոխնախագահը ողջույնի խոսքով է հանդես եկել Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տարեկան համաժողովում

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը ներկա է գտնվել Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) 23-րդ տարեկան համաժողովին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։  ԱԺ փոխնախագահը ողջույնի խոսքում շնորհավորել է ԱՏՁՄ ներկայացուցիչներին եւ հաջողություններ մաղթել առաջիկա գործունեության ընթացքում: Հակոբ Արշակյանն անդրադարձել է նախորդ երկու տարիներին բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտի կտրուկ աճի տեմպերին, խոսել այն կարեւոր հանգամանքների մասին, որոնցով պայմանավորված էլ բնագավառի հազարավոր ինժեներներ եւ հարյուրավոր ընկերություններ նախընտրել են գալ Հայաստան: «Առաջին հերթին անհրաժեշտ է նշել, որ դա 2018 թվականին տեղի ունեցած հեղափոխության անմիջական արդյունքն է: Պետության մեջ կոռուպցիայի ընկալման համաթիվը, կոռուպցիայի աստիճանը, տնտեսության ակտիվությունն ու ավելի ազատականացումը եւ մարդկանց համար ստեղծված նոր իրավիճակը հանգեցրել են այն իրողությանը, որ ավելի շատ ընկերություններ են նախընտրում գործունեություն ծավալել եւ նեդրումներ կատարել Հայաստանում»,- արձանագրել է Հակոբ Արշակյանը: Որպես երկրորդ կարեւոր հանգամանք՝ նա ընդգծել է Հայաստանում գոյություն ունեցող եւ զարգացած ԲՏԱ ոլորտը. մեր երկրում գործող բազմաթիվ ընկերություններ ընդլայնել են իրենց մասնաճյուղերը, իսկ նոր ընկերությունները նախընտրել են Հայաստանում հիմնել նոր մասնաճյուղեր: Երրորդ հանգամանքը, ըստ ԱԺ փոխխոսնակի, հյուրընկալելու եւ հոգատար վերաբերմունք ցուցաբերելու հայ ժողովրդի, հասարակության ունակությունն ու պատրաստակամությունն է: Անդրադառնալով ապագայում իրականացվելիք ծրագրերին՝ Հակոբ Արշակյանը կարծիք է հայտնել, որ այս փուլում ուժերը պետք է կենտրոնացնել ապագայի ռազմավարական տեսլականը հստակեցնելու ուղղությամբ: ԱԺ փոխնախագահը բնագավառի զարգացման առումով բարձր է գնահատել նախորդ տարի Վարչապետին կից գիտության եւ տեխնոլոգիաների զարգացման խորհրդի ստեղծումը: Նա գոհունակությամբ է արձանագրել այն փաստը, որ մեր երկրում կայացած են ասոցիացիաները եւ կարողանում են բիզնեսի շահերը ճշգրիտ ու ամբողջական ներկայացնել իշխանություններին, ոլորտի շահառուներին: «Այս տարի մենք նախատեսում ենք ունենալ ռազմավարական առաջնահերթությունների հստակեցում, եւ ես կուզենամ կոչ անել ասոցիացիաներին, ընկերություններին համախմբվել եւ մեր առաջնահերթություններն այս փուլում ճշգրիտ ներկայացնել թե՛ Հայաստանում, թե՛ միջազգային հանրությանը»,- եզրափակել է խոսքը Հակոբ Արշակյանը: Համաժողովում բացման խոսքով ելույթներ են ունեցել եւ ոլորտի խնդիրներին ու ձեռքբերումներին, աջակցության ծրագրերին են անդրադարձել նաեւ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը: Համաժողովին մասնակցել են ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, տեխնոլոգիական ոլորտի առաջատար ընկերություններ, կրթական հաստատությունների եւ գերատեսչությունների ղեկավարներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
13:28 - 01 փետրվարի, 2024
Հակոբ Արշակյանն ԱՄԷ դեսպանի հետ հանդիպմանը համոզմունք է հայտնել, որ երկու երկրների խորհրդարանների միջև կապերի նոր էջ կբացվի

Հակոբ Արշակյանն ԱՄԷ դեսպանի հետ հանդիպմանը համոզմունք է հայտնել, որ երկու երկրների խորհրդարանների միջև կապերի նոր էջ կբացվի

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը դեկտեմբերի 27-ին հանդիպել է ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Մուհամմեդ Շարիֆ Ալ Մուլլային: Այս մասին հայտնում են Ազգային ժողովից: Ողջունելով դեսպանին խորհրդարանում՝ ԱԺ փոխնախագահը նշել է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյա պատմության ընթացքում երկու երկրների միջև ձևավորվել է ամուր և դինամիկ զարգացող համագործակցություն՝ հիմնված երկու բարեկամ ժողովուրդների ջերմ կապերի վրա: Դեսպանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ մի շարք ոլորտներում երկու երկրներն ունեն չիրացված մեծ ներուժ և առաջիկա համատեղ անելիքները պետք է միտված լինեն համագործակցության ակտիվացմանը: Երկուստեք կարևորվել է նաև խորհրդարանական դիվանագիտության դերը: Այս համատեքստում Հակոբ Արշակյանը շեշտել է պատգամավորական բարեկամական խմբերի դերակատարումը՝ որպես փոխըմբռնման ու փոխվստահության յուրօրինակ կամուրջ, երկու երկրների օրենսդիր մարմինների միջև ավելի սերտ երկխոսության կայացման համար: Նա համոզմունք է հայտնել, որ երկու երկրների խորհրդարանների միջև կապերի նոր էջ կբացվի՝ հիմնված գործընկերության և մեծ հեռանկարների վրա: Երկկողմ քաղաքական երկխոսության խորացման ու համագործակցության կայուն առաջընթացի ապահովման համար Հակոբ Արշակյանը կարևորել է նաև փոխայցերը, որոնք խթանում են միջև հարաբերությունների շարունակական ամրապնդմանը և նպաստավոր հիմք ստեղծում փոխշահավետ տնտեսական ու ներդրումային համագործակցության համար: Որպես համագործակցության հեռանկարային ուղղություններ՝ ԱԺ փոխնախագահն առանձնացրել է զբոսաշրջության, ենթակառուցվածքների, վերականգնվող էներգիայի, շինարարության, գյուղատնտեսության, սննդի արդյունաբերության ոլորտները, ինչպես նաև բարձր տեխնոլոգիաների, թվայնացման, կիբեռանվտանգության, նորարարության բնագավառները: Հակոբ Արշակյանի կարծիքով` երկու երկրների միջև շաբաթական շուրջ 30-ի հասնող ուղիղ չվերթներն էականորեն նպաստում են երկկողմ գործարար կապերի, զբոսաշրջության, մշակութային և ապակենտրոնացված համագործակցության բնագավառների ակտիվացմանը: Այս համատեքստում ԱԺ փոխնախագահը նշել է, որ երկկողմ համագործակցության զարգացման գործում իր կարևոր դերակատարումը կունենա նաև Հայաստանի քաղաքացիների համար ԱՄԷ մուտքի արտոնագրի չեղարկման արձանագրությունը, որի վավերացման մասին օրինագիծն ընդունվել է դեկտեմբերի 22-ին գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանում, և որն արդեն ստորագրել է ՀՀ նախագահը: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ Հայաստան-Արաբական Միացյալ Էմիրություններ բարեկամական խմբի անդամներ Մարիամ Պողոսյանը և Ծովինար Վարդանյանը: 
22:21 - 27 դեկտեմբերի, 2023
Հայաստանի քաղաքացիների համար ԱՄԷ մուտքի արտոնագրի չեղարկման արձանագրությունը ևս վավերացման փուլում է և շատ մոտ ապագայում ուժի մեջ կմտնի. Հակոբ Արշակյան

Հայաստանի քաղաքացիների համար ԱՄԷ մուտքի արտոնագրի չեղարկման արձանագրությունը ևս վավերացման փուլում է և շատ մոտ ապագայում ուժի մեջ կմտնի. Հակոբ Արշակյան

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը նոյեմբերի 24-ին ելույթ է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների կազմավորման 52-րդ տարեդարձի առթիվ: Այս մասին տեղեկանում ենք Հակոբ Արշակյանի Ֆեյսբուքի էջից: «Ջերմորեն շնորհավորելով Արաբական Միացյալ Էմիրությունների կազմավորման 52-րդ տարեդարձի առթիվ՝ նշել եմ, որ մեծագույն ոգևորությամբ եմ հետևում մի շարք ոլորտներում վերջին տասնամյակներին ԱՄԷ-ի ունեցած հաջողություններին ու ձեռքբերումներին և ուրախությամբ ենք սպասում բարեկամ Էմիրությունների կողմից նոր բարձունքների նվաճմանը: Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր մեր երկրների միջև ստորագրվել են երեք տասնյակից ավելի կարևոր փաստաթղթեր, հիմք է դրվել երկու կառավարությունների միջև ընդլայնված համագործակցության օրակարգին: Վերջին տարիներին զգալիորեն աճել է Հայաստանից ԱՄԷ և հակառակ ուղղությամբ բարձրաստիճան փոխայցելությունների թիվը։ Երկուստեք ակտիվ մասնակցություն է գրանցվում տարբեր գործարար հանդիպումներին, համաժողովներին և ցուցահանդեսներին, առկա է կառուցողական համագործակցություն միջազգային կազմակերպություններում: Արաբական Միացյալ Էմիրությունները Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանում Հայաստանի առաջին առևտրային գործընկերն է. մեր երկրների միջև երկկողմ առևտրի ծավալը տարեցտարի տպավորիչ ցուցանիշներ է գրանցում: 2022 թվականին այն կազմել է 999,5 միլիոն ԱՄՆ դոլար՝ «ըստ արտահանող երկրի» ցուցանիշի, իսկ ընթացիկ տարվա ինն ամիսների տվյալներով՝ ավելի քան 1,1 միլիարդ ԱՄՆ դոլար։ Էմիրաթական ներդրումներն ավելի ու ավելի նկատելի են դառնում Հայաստանի տնտեսության մեջ։ Հայաստանի և Էմիրությունների գործարար շրջանակների միջև սերտ համագործակցություն է ծավալվում: Առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման, ինչպես նաև զբոսաշրջության խթանման տեսանկյունից որպես դրական ձեռքբերում ցանկանում եմ ընդգծել ՀՀ-ի և ԱՄԷ-ի միջև կանոնավոր ուղիղ չվերթների կարևորությունը, որոնց թիվը հասնում է շաբաթական մոտ 30-ի: Այս համատեքստում ցանկանում եմ ուրախությամբ արձանագրել, որ Հայաստանի քաղաքացիների համար ԱՄԷ մուտքի արտոնագրի չեղարկման արձանագրությունը ևս վավերացման փուլում է և շատ մոտ ապագայում արդեն ուժի մեջ կմտնի։ Ընդգծելով հայ-էմիրաթական փոխգործակցության բարձր մակարդակը՝ հարկ եմ համարում նշել, որ մեր հարաբերություններն օժտված են զարգացման մեծ ներուժով և հավատացած եմ, որ համատեղ ջանքերի գործադրմամբ կկարողանանք էլ ավելի խորացնել և ընդլայնել մեր երկրների միջև առկա ընդգրկուն օրակարգը՝ ի շահ և ի բարօրություն մեր բարեկամ ժողովուրդների»,- ասված է ԱԺ նախագահի տեղակալի գրառման մեջ:
11:36 - 26 նոյեմբերի, 2023