էդմոն Մարուքյան

Հատուկ հանձնարարություններով դեսպան։ 

Էդմոն Մարուքյանը ծնվել է 1981 թվականի հունվարի 13-ին, Վանաձորում, «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադիր նախագահն է, 5-րդ, 6-րդ, 7-րդ գումարման ԱԺ պատգամավոր, ՀՀ փաստաբանների պալատի անդամ։

2002թ․ ավարտել է Մոսկվայի կոմերցիայի և իրավունքի ինստիտուտի իրավագիտության բաժինը, 2006 թ․ ավարտել է Վարշավայի Հելսինկյան Հիմնադրամի Մարդու Իրավունքների բարձրագույն դասընթացը, 2007թ․ ավարտել է ՀՀ Պետական կառավարման ակադեմիան, 2010թ․ ավարտել է Մինեսոտայի համալսարանի իրավաբանական դպրոցը։

2012թ․ մայիսի 6-ին Մարուքյանը մեծամասնական համակարգով թիվ 30 ընտրատարածքից ընտրվեց ԱԺ պատգամավոր։ 2017թ․ ապրիլի 2-ին պատգամավոր է ընտրվել «Ելք» դաշինքի ցուցակով։ 2018թ․ դեկտեմբերի 9-ին պատգամավոր է ընտրվել «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով։

Վագիֆ Խաչատրյանը պատժվում է Լեռնային Ղարաբաղում ծնվելու և ապրելու համար. Մարուքյան

Վագիֆ Խաչատրյանը պատժվում է Լեռնային Ղարաբաղում ծնվելու և ապրելու համար. Մարուքյան

Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Վագիֆ Խաչատրյանի դատավարությանը: «Ադրբեջանում այսօր մեկնարկել է Լեռնային Ղարաբաղում առևանգված Վագիֆ Խաչատրյանի դատավարությունը։ Նա, իհարկե, հանցագործության հետ ոչ մի կապ չունի, նա ընդամենը պատժվում է Լեռնային Ղարաբաղում ծնվելու և իր պապենական հողի վրա ապրելու համար։ Ուզում եմ սա շատ պարզ ասել՝ Ադրբեջանում, որտեղ իշխանությունը չի փոխվել ավելի քան 20 տարի, որի ընթացքում 5 նախագահ է ընտրվել Լեռնային Ղարաբաղում, որը Freedom House-ը գնահատել է որպես «մասամբ ազատ»՝ 37 միավոր բոլոր ցուցանիշներով, իսկ Ադրբեջանը՝ «ոչ ազատ»՝ 9 միավորով, չեն կարող լինել արդար դատաքննություն, արդար դատարան և/կամ արդարացի մեղադրանք։ Բոլոր առկա դատավարությունները ֆարս են, Եվրոպական կոնվենցիայի ծաղր և համընդհանուր ճանաչված միջազգային նորմերի խախտում՝ Ադրբեջանի ստանձնած բոլոր պարտավորությունների համատեքստում։ Ադրբեջանը պետք է վերջ տա մարդկանց հիմնարար ազատությունները և մարդկային արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքին և անհապաղ ազատ արձակի բոլոր բանտարկյալներին Հայաստանից ու Լեռնային Ղարաբաղից»,- գրել է Մարուքյանը։
15:00 - 13 հոկտեմբերի, 2023
Ադրբեջանն էթնիկ զտման է ենթարկել Լեռնային Ղարաբաղի տարածքը․ Էդմոն Մարուքյանի հարցազրույցը՝ AL Jazeera-ին
 |armenpress.am|

Ադրբեջանն էթնիկ զտման է ենթարկել Լեռնային Ղարաբաղի տարածքը․ Էդմոն Մարուքյանի հարցազրույցը՝ AL Jazeera-ին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը հարցազրույց է տվել AL Jazeera հեռուստաալիքին, որում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիային։ Մարուքյանն ընդգծել է, որ Ադրբեջանը էթնիկ զտման է ենթարկել Լեռնային Ղարաբաղի տարածքը։ «Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպանի հարցազրույցը․ -Կարո՞ղ է արդյոք Հայաստանը հաղթահարել այն դժվարությունները, որոնք առաջացել են Լեռնային Ղարաբաղից տասնյակ հազարավոր մարդկանց ներհոսքի արդյունքում։ -Հայաստանի կառավարությունը կանի հնարավոր ամեն բան այդ մարդկանց օգնելու կացարանով, սննդամթերքով և առաջին անհրաժեշտության պարագաներով։ Իհարկե, այս օրերին մենք կացարաններ ենք գտնում հազարավոր մարդկանց համար, չնայած դրանք ժամանակավոր են, բայց մենք շարունակում ենք աշխատել այդ ուղղությամբ։ Ինչպես գիտեք, մեր կառավարությունն արդեն որոշում է կայացրել փախստականներին նաև ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին, և այդ աշխատանքները հիմա ընթացքում են։ Կարող եմ ասել, որ Հայաստանի համար սա լուրջ հումանիտար ճգնաժամ է, ուստի մենք նաև կարիք ունենք միջազգային աջակցության։ -Որքան հասկանում եմ Հայաստանը նաև աջակցություն է խնդրել Եվրոպական միությունից։ Ի՞նչ արձագանք եք ստացել։ -Աշխատանքները հիմա ընթացքում են, մենք աջակցություն ենք խնդրել միջազգային հանրությունից, մեր բոլոր գործընկերներից, ընկերներից։ Այս պահին ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Եվրոպական միությունը և մի շարք այլ երկրներ, իրենց պատրաստակամություն են հայտնել Հայաստանին այս ճգնաժամի հարցում օգնելու վերաբերյալ։ Ես անձամբ ներգրավված չեմ այդ հումանիտար աջակցության ծրագրերով, սակայն դրանց մասին հավուր պատշաճի հրապարակումներ կլինեն։ -Մայիսին, Հայաստանի վարչապետը նշել է, որ ինքը պատրաստ կլինի ճանաչել Ադրբեջանի իրավասությունը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ։ Ի՞նչ կասեք այն պնդմանը, որ Հայաստանի իշխանություններն առավել պատրաստ պետք է լինեին Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հնարավոր անկմանը և մարդկանց այսպիսի ներհոսքի սցենարին։  -Գիտե՞ք, այս հայտարարությունը կտրված է ամբողջ կոնտեքստից։ Հայաստանի վարչապետը Բրյուսելում հայտարարել է, որ պատրաստ է ճանաչելու և ստորագրելու խաղաղության պայմանագիրը, որը կնկարագրի այս ճանաչումը, ինչը նաև լինելու է երկկողմանի, բայց նաև բարձրացրել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների ու անվտանգության հարցը, որոնք պետք է երաշխավորվեն միջազգային մեխանիզմների ներքո։ Սակայն Ադրբեջանը մոռանում է միջազգային մեխանիզմների ներքո այս մարդկանց իրավունքների և անվտանգության երաշխավորման կամ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ ուղիղ երկխոսության մասին և հիշում են միայն ճանաչման մասը։ Այս պահին Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը բռնի կերպով տեղահանվել է իր հայրենիքից՝ Ադրբեջանի կողմից իրականացված հարձակման և ռազմական ագրեսիայի հետևանքով։ Հիմա Ադրբեջանը մեղադրվում է էթնիկ զտման մեջ, և ես չգիտեմ, թե նրանք ինչպես են պատրաստվում պաշտպանվել այս հարցում։ Այն ինչ նրանք արել են, նրանք պարզապես էթնիկ զտման են ենթարկել Լեռնային Ղարաբաղի տարածքը և դրանով ցույց են տալիս, որ իրենց պետք է այդ տարածքը՝ առանց այդ ժողովրդի։ -Ի պատասխան Ձեր հարցին, թե ինչպես են պատրաստվում պաշտպանվել նրանք, համոզված եմ տեղյակ եք, որ Ադրբեջանի իշխանությունները պնդում են, որ իրենք առաջարկում են իրավունքների և անվտանգության երաշխիքներ և մտադիր չեն էթնիկ զտում իրականացնել, ինչպես իրենք են ասում։ Պատճառը, որ Ադրբեջանը հաճախ մեղադրվում է էթնիկ զտումների համար, փակելով Լաչինի միջանցքը և իրականացնելով հարձակումներ, նրանք ասում են պայմանավորված է նրանով, որ Հայաստանը չի կատարում 2020թ․ համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունը՝ թույլ տալու ճանապարհային և երկաթուղային կապ Ադրբեջանի և Նախիջևանի միջև։ Չե՞ք կարծում, որ Հայաստանը պետք է ավելի ճկուն լիներ և հարգեր այդ միջանցքի կամ կապի տրամադրման պարտավորությունը։ -Դա Ադրբեջանի կեղծ քարոզչությունն է, որով նրանք վիճարկում են արտատարածքային միջանցքի հարցը, որի մասին որևէ համաձայնություն չկա նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ։ Հայաստանը ստանձնել է ճանապարհների բացման պարտավորություն, և մենք պատրաստ ենք եղել բացել ճանապարհը, սակայն նրանք պահանջում էին արտատարածքային միջանցք -Իսկ ինչո՞ւ Հայաստանը չի բացել ճանապարհը։ -Մենք բացել ենք, սակայն նրանք պահանջում են արտատարածքային միջանցք։ Հայաստանի կառավարությունը հայտարարել է, որ պատրաստ է 4 անցակետ տեղադրել տարբեր ճանապարհների վրա, որպեսզի ապահովվի հաղորդակցությունը Ադրբեջանի համար, սակայն նրանք չեն ցանկացել օգտագործել այդ տարբերակը։ Նրանք շարունակում են պնդել միջանցքի հարցը, որը նրանք անվանում են «այսպես կոչված Զանգեզուրի միջանցք», որը երբևէ չի եղել համաձայնեցված և դա կեղծ նարատիվ է։ Ադրբեջանի նախագահը մի անգամ հայտարարել է, որ դա գրված չէ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ, և խոստովանել է, որ ինքն է ստեղծել այդ նարատիվը։ Ինչ վերաբերվում է Լաչինի միջանցքին, նրանք տասը ամիս շարունակ փակել էին Լաչինի միջանցքը, Լեռնային Ղարաբաղի ժողովրդին մատնել սովի և հետո ասում են մենք կերաշխավորենք ձեր իրավունքներն ու անվտանգությունը։ Նրանք ստում են։ -Կներեք, որ ընդհատում եմ, բայց նրանք նույնը կասեն, նրանք ասում են, որ Ադրբեջանի իշխանություններն առաջարկել են միջանցք բացել կամ ապահովել Լեռնային Ղարաբաղի մատակարարումները Աղդամից, բայց հայկական կողմը չի ընդունել և պնդել է, որպեսզի Լաչինի միջանցքը բացվի մատակարարումների համար։ Կարծես մեղադրանքները երկկողմանի են, այդպես չէ՞։ -Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները, վարչակազմը համաձայնել է Աղդամի ճանապարհի բացմանը, այդ ճանապարհը բացվել է, ինչից հետո, սեպտեմբերի 19-ին, Ադրբեջանը սկսել է իր ռազմական ագրեսիան Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության նկատմամբ, որից հետո նրանք ստիպել են մարդկանց լքել Լեռնային Ղարաբաղը՝ միակողմանի բացելով Լաչինի միջանցքը, որպեսզի միայն հնարավոր լինի լքել տարածքը: Հիմա նրանց մնացել են դատարկված քաղաքներն ու գյուղերը, իսկ հիմա ի՞նչ են ասելու։ -Դուրս կգա՞ արդյոք Հայաստանը Մոսկվայի կողմից հովանավորվող համատեղ անվտանգության պայմանագրի կազմակերպությունից։ Հիմա դա մեծ հարց է, այդպես չէ՞։ -Այս պահին մենք նման որոշում չունենք։ -Եվ վերջին հարցը՝ արդյո՞ք Ադրբեջանը տարածքային հավակնություններ ունի Հայաստանի տարածքի նկատմամբ։ Ենթադրու՞մ եք, որ դա նրանց հաջորդ քայլն է։ -Դա ենթադրության հարց չէ, հենց հիմա Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի սուվերեն տարածքի 150 քառակուսի կիլոմետր տարածք, և ադրբեջանական զինված ուժերը պետք է դուրս բերվեն այս տարածքներից։ Սա օկուպացիա է, որը տեղի է ունեցել 44-օրյա պատերազմից անմիջապես հետո, նրանք հարձակվել են 2021-ի սեպտեմբերին, անցած տարի սեպտեմբերին և օկուպացրել ավելի քան 150 քառակուսի կիլոմետր տարածք։ Բացի այդ, նրանք մինչև հիմա ադրբեջանական բանտերում պահում են ռազմագերիների։ Այսպիսով՝ նրանք չեն կատարել իրենց ստանձնած պարտավորությունները։ Իհարկե, նրանք ունեն հավակնություններ։
18:02 - 04 հոկտեմբերի, 2023
ՄԱԿ-ի առաքելությունը ԼՂ-ում արեց լավագույնը լեգիտիմացնելու էթնիկ զտումը, ձերբակալությունները, քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացումները․ Մարուքյան

ՄԱԿ-ի առաքելությունը ԼՂ-ում արեց լավագույնը լեգիտիմացնելու էթնիկ զտումը, ձերբակալությունները, քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացումները․ Մարուքյան

Այսպես կոչված ՄԱԿ-ի առաքելությունը Լեռնային Ղարաբաղում արեց լավագույնը լեգիտիմացնելու էթնիկ զտումը, կամայական ձերբակալությունները․ քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացումները ու այլ հանցագործությունները, որ գործել է Ադրբեջանը։ Այս մասին հայտարարել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։  «Այս մարդիկ վարկաբեկում են ՄԱԿ-ը՝ որպես ինստիտուտ։ Ես անհամբեր սպասում եմ այդ «ներկայացուցիչների» գործունեության վերաբերյալ ՄԱԿ-ի հետաքննությանը»,- գրել է նա։  Հիւշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին ՄԱԿ-ի առաքելությունը Ղարաբաղում էր։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը հոկտեմբերի 2-ին արդեն հայտարարեց, որ ՄԱԿ-ի թիմն ավարտել է այցը Ղարաբաղ, սակայն շարունակում է աշխատել Ադրբեջանի կառավարության հետ՝ տարածաշրջանում իրավիճակը դիտարկելու համար: Նա նշել էր, որ ՄԱԿ-ի թիմը տեղական համայնքների ներկայացուցիչներից լսել է, որ Ղարաբաղում մնում է 50–ից մինչև 1000 էթնիկ հայ։  Ներկայացուցիչը հայտարարել էր՝ տարածաշրջան այցելության մեկ օրվա ընթացքում, որ եղել են Ստեփանակերտում, ՄԱԿ-ի առաքելությունը քաղաքացիական ենթակառուցվածքների, այդ թվում՝ դպրոցների, հիվանդանոցների ոչնչացման որևէ նշան չի հայտնաբերել, չնայած բոլոր խանութները փակվել են: Նրանք չեն հայտնաբերել սատկած անասուններ և ընտանի կենդանիներ, ինչպես նաև գյուղատնտեսական ենթակառուցվածքների ոչնչացում։   
10:11 - 03 հոկտեմբերի, 2023
Էդմոն Մարուքյանն արձագանքել է Հաջիևի հերթական կեղծ թեզին
 |1lurer.am|

Էդմոն Մարուքյանն արձագանքել է Հաջիևի հերթական կեղծ թեզին |1lurer.am|

1lurer.am: ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը X-ի իր էջում արձագանքել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հնչեցրած պնդմանը, թե մարդիկ ազատորեն են լքում ԼՂ-ն: Նա, մասնավորապես, գրել է. «Deutsche Welle-ին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահի օգնականը պնդում է, թե մարդիկ Լեռնային Ղարաբաղը լքում են ազատորեն: Ես ցանկանում եմ հասկանալ` արդյոք կա աշխարհում մեկը, ով հավատում է Ադրբեջանի այս հերթական կեղծ խոսույթին: 1. Մարդիկ հեռանում են, որովհետև նրանց վրա հարձակվում են ադրբեջանցի զինվորականները։ 2. Մարդիկ հեռանում են, որովհետև իրենց քաղաքներն ու գյուղերն օկուպացված են Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից: 3. Մարդիկ հեռանում են, որովհետև ո’չ միջազգային հանրությունը, ո’չ Ադրբեջանը չեն երաշխավորում նրանց իրավունքներն ու անվտանգությունը: 4. Մարդիկ հեռանում են, որովհետև 10 ամիս շարունակ Ադրբեջանը 120 000 մարդու, ներառյալ 30 000 երեխայի, պահում էր շրջափակման մեջ և սովամահ անում` իր էթնիկ զտման քաղաքականության շրջանակներում: 5. Մարդիկ հեռանում են, որովետև որևէ մեկը չի պատժվել 2016-2020 թթ. Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների համար, և երաշխիք չկա, որ մարդկանց գլխատողներն ազատորեն չեն շրջի այս տարածքներով` նոր զոհերի գլխատելու համար: Հուսով եմ` հիմա առավել քան հասկանալի է, թե ինչու են մարդիկ հեռանում»:
22:33 - 27 սեպտեմբերի, 2023
Դուք կորցրել եք Դավիթ Խաժակյանի պես ավագանու անդամի կողմից ներկայացված լինելու հնարավորությունը. Էդմոն Մարուքյան

Դուք կորցրել եք Դավիթ Խաժակյանի պես ավագանու անդամի կողմից ներկայացված լինելու հնարավորությունը. Էդմոն Մարուքյան

Այս պահին Երևան քաղաքի բոլոր տեղամասերի քվեների հաշվարկով՝ տեխնիկական գիտությունների թեկնածու, Երևանի ավագանու անդամ, ԼՀԿ ավագանու ցուցակի առաջնորդ Դավիթ Խաժակյանը չի ընտրվել Երևանի ավագանու ապագա կազմում։ Այս մասին գրառում է կատարել ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։  «Դավիթ Խաժակյանն անցած տարիներին պատշաճ, ազնիվ ու բարեխիղճ կերպով առանց որևէ վարձատրության ներկայացրել է Երևան քաղաքի բնակիչների շահերը Երևանի ավագանիում ու Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսում։ Դավիթ Խաժակյանն այլևս չի կարող ներկայացնել Երևանի բնակիչների շահերը ավագանիում, քանի որ նա չի ընտրվել այս ընտրապայքարում։ Դավիթ Խաժակյանը կորցրել է ձեզ ծառայելու հնարավորությունը, իսկ դուք կորցրել եք Դավիթ Խաժակյանի պես ավագանու անդամի կողմից ներկայացված լինելու հնարավորությունը։ Մենք մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում ԼՀԿ թիմի և Դավիթ Խաժակյանի օգտին քվեարկած յուրաքանչյուր քաղաքացուն։ Մենք դողալու ենք ձեր յուրաքանչյուր քվեի, ձեր վստահության վրա և շարունակելու ենք աշխատել ու պայքարել հանուն ինքնիշխան, ժողովրդավար և արդիական Հայաստանի Հանրապետության։ Միաժամանակ շնորհավորում ենք Երևանի ավագանու կազմում ժողովրդի կողմից ընտրված քաղաքական ուժերին և մաղթում նրանց հաջողություն՝ Երևան քաղաքի կառավարման գործում։ Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը»,- գրել է Մարուքյանը։ 
11:07 - 18 սեպտեմբերի, 2023
Մենք քաղաքական գնահատական և ՀԱՊԿ մեխանիզմների իրականացում էինք ակնկալում․ դա չեղավ․ Էդմոն Մարուքյան |news.am|

Մենք քաղաքական գնահատական և ՀԱՊԿ մեխանիզմների իրականացում էինք ակնկալում․ դա չեղավ․ Էդմոն Մարուքյան |news.am|

news.am: Ադրբեջանական ագրեսիայից հետո, որի ընթացքում ավելի քան 200 մարդ է զոհվել, ժամանել է ՀԱՊԿ-ի փաստահավաք առաքելությունը։ Մենք ակնկալում էինք քաղաքական գնահատական ​​և ՀԱՊԿ մեխանիզմների իրականացում։ Դա չեղավ։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու է Երևանը մերժում հայ-ադրբեջանական սահման առաքելություն ուղարկելու ՀԱՊԿ առաջարկը։ «Հիմա խնդիրներ կան, որոնք պետք է լուծվեն։ Մենք անկեղծ ու բաց խոսում ենք խնդիրների մասին, ինչպես մեր գործընկերները։ Մենք շարունակում ենք կանխատեսելի լինել մեր գործընկերների համար, մեր խնդիրն է պաշտպանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը»,- եզրափակել է Էդմոն Մարուքյանը։
11:37 - 17 սեպտեմբերի, 2023
Բաքուն իր բողոքների ներքո թաքցնում է բոլոր այն գործողությունները, որոնք կատարել է անձամբ Ադրբեջանը. Մարուքյան
 |news.am|

Բաքուն իր բողոքների ներքո թաքցնում է բոլոր այն գործողությունները, որոնք կատարել է անձամբ Ադրբեջանը. Մարուքյան |news.am|

news.am: ՀՀ դեսպան Էդմոն Մարուքյանը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում պատասխանել է Հայաստանի զինված ուժերի և Արցախում ռազմական սադրանքների վերաբերյալ Բաքվի կեղծ մեղադրանքներին։ Նա ընդգծել է, որ Ադրբեջանի այս բողոքները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։ «Այդ բողոքի ներքո թաքնված են այն բոլոր գործողությունները, որոնք վերջին ժամանակներս արել է ինքը՝ Ադրբեջանը։ Ուղիղ մեկ տարի առաջ Ադրբեջանը լայնածավալ ագրեսիա սկսեց Հայաստանի Հանրապետության դեմ, ունեցանք 200-ից ավելի զոհ, վիրավոր, նոր ռազմագերիներ։ Այս ամենը տեղի է ունեցել խաղաղ բանակցությունների ընթացքում, որը ոչ մի հիմնավորում կամ արդարացում չունի, դա չհրահրված ագրեսիա էր»,- նշեց Էդմոն Մարուքյանը։ Նա ընդգծել է, որ Ադրբեջանը փորձում է մոռանալ այս հանգամանքը, թեեւ զբաղեցրել է մոտ 150 քառակուսի կմ հայկական տարածք, չի կատարում Հայաստանի և միջազգային հանրության պահանջները և իր զորքերը դուրս չի բերում մեր ինքնիշխան տարածքից։ Ադրբեջանը պետք է դուրս բերի իր զորքերը և ազատ արձակի բոլոր ռազմագերիներին և այլ ձերբակալվածներին, ինչը Բաքուն ստանձնած պարտավորությունն է։ Նա նաև հերքել է Բաքվի հայտարարությունները, թե «Երևանը տորպեդահարում է խաղաղ բանակցությունները, իսկ հայկական անօրինական կազմավորումները զանգվածային ականապատում են իրականացնում Ադրբեջանի տարածքում»։ «Սա կատարյալ սուտ է։ Ոչ միայն Հայաստանը, այլեւ հայկական կողմերը Ադրբեջանին են հանձնել ականապատ դաշտերի քարտեզները։ Դա վստահության քայլ էր։ Ի պատասխան՝ Ադրբեջանը շարունակում է ռազմագերիների առևանգել Լաչինի միջանցքից և ՀՀ ինքնիշխան տարածքից, շարունակական կրակոցներ է արձակում, օգտագործում դիպուկահարներ, սադրանքներ և դիվերսիաներ իրականացնում Լեռնային Ղարաբաղում (այս համատեքստում, հրադադարի ռեժիմի վերջին խախտումը և Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի մեկ զինծառայողի վիրավորվելը արձանագրվել է նաև ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից): Այսպիսով, Ադրբեջանը շարունակում է վստահության մակարդակի խնդիր ստեղծել՝ խոչընդոտելով նաև Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսությանը։ Հայաստանի վարչապետը ձեռնարկել է հնարավոր և անհնարին բոլոր քայլերը՝ խաղաղ գործընթացի նկատմամբ վստահության մակարդակը բարձրացնելու համար, որպեսզի կարողանանք համապարփակ և տեւական խաղաղություն կնքել Ադրբեջանի հետ։ Սակայն Բաքվի մշտական ​​գործողությունները, որոնց մասին ես խոսում եմ, տորպեդահարում են այն»,- նշել է Էդմոն Մարուքյանը։
09:45 - 17 սեպտեմբերի, 2023
Հայաստանի օկուպացված տարածքներից ադրբեջանական զորքերի դուրսբերումը կարող է լուրջ քայլ լինել կողմերի միջև վստահության ձևավորման ուղղությամբ. Մարուքյան
 |tert.am|

Հայաստանի օկուպացված տարածքներից ադրբեջանական զորքերի դուրսբերումը կարող է լուրջ քայլ լինել կողմերի միջև վստահության ձևավորման ուղղությամբ. Մարուքյան |tert.am|

tert.am: Հայաստանի օկուպացված տարածքներից ադրբեջանական զորքերի դուրսբերումը կարող է լուրջ քայլ լինել կողմերի միջև վստահության ձևավորման ուղղությամբ։ Այս մասին X սոցկայքի միկրոբլոգում գրել է  ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը: «Մինչ օրս Հայաստանի ինքնիշխան տարածքի շուրջ 150 քառակուսի կիլոմետրն օկուպացված է, և չնայած միջազգային հանրության պահանջներին՝ ադրբեջանական զինուժը դուրս չի բերվել օկուպացված տարածքներից։ Երկու օր առաջ, գնահատելով խաղաղ գործընթացի արդյունքները, ես խոսեցի վստահության ամրապնդման քայլերի մասին։ Հայաստանի օկուպացված տարածքներից ադրբեջանական զորքերի դուրսբերումը կարող է լուրջ քայլ լինել կողմերի միջև վստահության ձևավորման ուղղությամբ։ Ադրբեջանի զինված ուժերը պետք է լքեն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը և բոլոր ռազմագերիները և այլ պահվող անձինք պետք է ազատ արձակվեն Ադրբեջանի բանտերից», - գրել է Մարուքյանը՝ անդրադառնալով մեկ տարի առաջ այս օրերին Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա հարձակման և դրա հետևանքով հայկական կողմի ավելի քան 200 զոհ ունենալու մասին։
11:20 - 15 սեպտեմբերի, 2023
Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա ուղղակի վնաս է հասցնում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Եվրոպայի միջնորդական ջանքերին. Մարուքյան
 |armenpress.am|

Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա ուղղակի վնաս է հասցնում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Եվրոպայի միջնորդական ջանքերին. Մարուքյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը «X»-ի (նախկինում «Թվիթեր») իր էջում անդրադարձել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից Սոթքի ուղղությամբ հերթական սադրանքին։ «Ադրբեջանի այս նոր հարձակումը Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա, որն այս պահին դեռ շարունակվում է, ուղղակի վնաս է հասցնում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Եվրոպայի միջնորդական ջանքերին: Դա ուղղակի վնաս է խաղաղ բանակցությունների շարունակվող գործընթացին ու ներկայիս դրությամբ Ադրբեջանի բոլոր պարտավորությունների խախտում»,-  գրել է Մարուքյանը։ Նրա խոսքով՝ այդ ագրեսիան պետք է անհապաղ դադարեցվի, և ագրեսորը պետք է պատասխանատվություն կրի հրադադարի խախտումների և բոլոր հետևանքների համար: Հիշեցնենք, որ այսօր՝ վաղ առավոտից սկսած, Ադրբեջանի ԶՈւ-ն ինտենսիվ կրակ է բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ադրբեջանի ԶՈՒ-ն տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից զատ, կիրառում է նաև ականանետ: Ադրբեջանի ԶՈւ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 1 վիրավոր:
17:05 - 01 սեպտեմբերի, 2023
Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների դասական քաղաքականություն է վարում․ Էդմոն Մարուքյան
 |armenpress.am|

Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների դասական քաղաքականություն է վարում․ Էդմոն Մարուքյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների դասական քաղաքականություն է վարում։ Մարուքյանն այս մասին գրել է X-ի (նախկինում «Թվիթեր)-ի իր միկրոբլոգում։ «Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանը վարում է էթնիկ զտումների դասական քաղաքականություն։ Մեր տեղեկություններով Բաքուն ծրագրում է միակողմանի բացել Լաչինի միջանցքը, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հայերին դուրս մղի տարածքից՝ առանց վերադարձի հնարավորության։ Սա էթնիկ զտումների դասական քաղաքականություն է՝ սկզբում անդադար կրակում են, սպանում, մարդկանց գերի են վերցնում, երկար ժամանակ սովի են մատնում, հետո միայն ելքի ճանապարհ են բացում, որ այդ անմարդկային պայմանների պատճառով մարդիկ առանց վերադարձի հնարավորության հեռանան Լեռնային Ղարաբաղից։ Սա պետք է դադարեցվի միջազգային միջամտությամբ»,- գրել է Մարուքյանը՝ իր գրառման մեջ նշելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, պետքարտուղար Էնթոնի Բլինքենին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին, Արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելին։  
13:56 - 24 օգոստոսի, 2023
Ադրբեջանն օգտագործում է բոլոր միջոցները խաղաղ մարդկանց իրենց հայրենիքից վտարելու համար. Մարուքյան
 |1lurer.am|

Ադրբեջանն օգտագործում է բոլոր միջոցները խաղաղ մարդկանց իրենց հայրենիքից վտարելու համար. Մարուքյան |1lurer.am|

1lurer.am: Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Թվիթերի իր միկրոբլոգում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի գործողություններին և միջազգային հանրության արձագանքին: «Ադրբեջանի զինված ուժերը կրակի տակ են պահում Լեռնային Ղարաբաղի Սարուշեն համայնքի միակ ցորենի արտը՝ բնակիչներին զրկելով հաց ունենալու հնարավորությունից։ Այսինքն՝ Ադրբեջանը մի կողմից թույլ չի տալիս Հայաստանից հումանիտար բեռների, ալյուրի և այլ առաջնահերթ սննդի առաքումները Լեռնային Ղարաբաղ, մյուս կողմից՝ կրակում է խաղաղ գյուղացիների վրա՝ թույլ չտալով նրանց հավաքել իրենց աճեցրած ցորենն ու հաց թխել: Այս խնդրի հումանիտար կողմը Ադրբեջանի էթնիկ զտումների քաղաքականությունն է, իսկ հիմնական խնդիրն այն է, որ Ադրբեջանն օգտագործում է բոլոր միջոցները խաղաղ մարդկանց վտարելու իրենց հայրենիքից, որտեղ նրանք ապրել են դարեր շարունակ: Կարծես թե միջազգային հանրությունն ուզում է ասել, որ ի վիճակի չէ ոչ ապահովել, որ Լեռնային Ղարաբաղում ապրող մարդիկ կարողանան հաց թխելու համար դաշտերից ցորեն հավաքել, ոչ էլ ապահովել Լաչինի միջանցքում արդեն 3 շաբաթ կանգնած ալյուրի առաքումը 120 հազար մարդու»,- գրել է Մարուքյանը:
15:04 - 21 օգոստոսի, 2023
Ադրբեջանը մի կողմից արգելում է ալյուրի մուտքը ԼՂ, մյուս կողմից՝ թույլ չի տալիս հավաքել սեփական ցորենը. Մարուքյան

Ադրբեջանը մի կողմից արգելում է ալյուրի մուտքը ԼՂ, մյուս կողմից՝ թույլ չի տալիս հավաքել սեփական ցորենը. Մարուքյան

Ադրբեջանի զինված ուժերը կրակի տակ են պահում Լեռնային Ղարաբաղի Սարուշեն համայնքի միակ ցորենի արտը՝ բնակիչներին զրկելով հաց ունենալու հնարավորությունից։ Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություներով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ նշելով, որ սա նշանակում է՝ Ադրբեջանը մի կողմից թույլ չի տալիս Հայաստանից ուղարկվող հումանիտար ապրանքները՝ ալյուրը և այլ առաջնահերթ սնունդը մուտք գործի Լեռնային Ղարաբաղ, մյուս կողմից՝ կրակում է խաղաղ գյուղացիների վրա՝ իրենց աճեցրած ցորենը հավաքել և հաց թխել թույլ չտալու համար։  «Այս խնդրի հումանիտար հատվածը պարզապես Ադրբեջանի էթնիկ զտումների քաղաքականության հետևանքն է, և հիմնական խնդիրն այն է, որ Ադրբեջանն օգտագործում է բոլոր միջոցները խաղաղ մարդկանց մաքրելու իրենց հայրենիքից, որտեղ նրանք ապրել են դարեր շարունակ: Միջազգային հանրությունը կարծես թե ուզում է ասել, որ ոչ ի վիճակի է համոզվել, որ Լեռնային Ղարաբաղում ապրող մարդիկ կարող են դաշտից ցորեն հավաքել հաց թխելու համար, ոչ էլ ապահովել այն ալյուրի առաքումը, որը 3-րդ շաբաթն է՝ կանգնած է Լաչինի միջանցքում»,- գրել է նա։
17:46 - 19 օգոստոսի, 2023
Սեպտեմբերին խաղաղության պայմանագրի շուրջ նոր հանդիպումներ կլինեն. Էդմոն Մարուքյան
 |tert.am|

Սեպտեմբերին խաղաղության պայմանագրի շուրջ նոր հանդիպումներ կլինեն. Էդմոն Մարուքյան |tert.am|

tert.am: Խաղաղության պայմանագրի շուրջ վերջին հանդիպումը եղել է Մոսկվայում, սեպտեմբերին սպասվում են նոր հանդիպումներ։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։ Հարցին՝ ինչպես կմեկնաբանի Բաքվի այն հայտարարությունները, թե ՀՀ-ն Ադրբեջանից տարածքային պահանջներ ունի, հատուկ հանձնարարություններով դեսպանը պատասխանեց․ «Այս պահին Ադրբեջանի զինված ուժերը գտնվում են ՀՀ տարածքում, Ադրբեջանը պարտավոր է իր զորքերը դուրս բերել Խորհրդային Միության վարչական սահմաններից դուրս, որը Ալմա Աթայի հռչակագրով ճանաչվել է ՀՀ ինքնիշխան տարածք։ ՀՀ-ն Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ որևէ ոտնձգություն չի իրականացրել։ Շուրջ 150 և ավելի քառակուսի կիլոմետր տարածք ՀՀ ինքնիշխան տարածքից այս պահին օկուպացված է Ադրբեջանի կողմից»։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
15:46 - 15 օգոստոսի, 2023
ՀՀ-ի դեմ կեղծ մեղադրանքները չեն շեղի միջազգային հանրության ուշադրությունը Բաքվի էթնիկ զտումների քաղաքականությունից․ Մարուքյան
 |1lurer.am|

ՀՀ-ի դեմ կեղծ մեղադրանքները չեն շեղի միջազգային հանրության ուշադրությունը Բաքվի էթնիկ զտումների քաղաքականությունից․ Մարուքյան |1lurer.am|

1lurer.am: Մինչ օրս հայկական կողմերը ձեռնարկել են բոլոր անհրաժեշտ քայլերը վստահության ամրապնդման համատեքստում, այդ թվում՝ ցամաքային ականապատ բոլոր քարտեզների փոխանցումն Ադրբեջանին, սակայն ի պատասխան՝ Ադրբեջանը շարունակում է կեղծ մեղադրանքներ հնչեցնել ականների շարունակական տեղադրման վերաբերյալ և, հակառակ պայմանավորվածությունների՝ նույնիսկ ազատ չի արձակել ռազմագերիներին և իր բանտերում պահվող այլ անձանց՝ որպես վստահության ամրապնդման միջոց։ Այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ արձագանքելով Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի վարիչ Հիքմեթ Հաջիևի մեղադրանքներին։ «Ադրբեջանը պարբերաբար հարձակվում և օկուպացնում է Հայաստանի ինքնիշխան տարածքի տարբեր հատվածներ, խախտում է նոյեմբերի 9-ի հիմնարար պարտավորությունները և լիակատար շրջափակման մեջ է պահում Լեռնային Ղարաբաղի ժողովրդին: Հիքմեթ Հաջիևը լավ կանի՝ դադարեցնի ստի այս արշավը, քանի որ այն որևէ կերպ չի կարող շեղել միջազգային հանրության ուշադրությունը Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտումների քաղաքականության թեմայից»,- գրել է Մարուքյանը։
11:55 - 15 օգոստոսի, 2023