Վեոլիա ջուր

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն իր գործունեությունն է ծավալում Հայաստանում 2017 թ․-ից։ «Վեոլիա Ջրի» սպասարկման տարածքն ընդգրկում է Հայաստանի բոլոր մարզերը, այդ թվում մայրաքաղաք Երևանը, 44 այլ քաղաք և 318 գյուղ: Ընդամենը 363 բնակավայր:

Դրանից բացի, ընկերությունը մեծածախ ջրամատակարարման ծառայություններ է մատուցում 53 բնակավայրի: Ընդհանուր առմամբ Օպերատորը սպասարկում 527 000 ակտիվ բաժանորդի:

Վթարի պատճառով 12 ժամ ջուր չի լինելու Երևանի Քանաքեռ-Զեյթուն, Ավան վարչական շրջաններում և Կոտայքի մարզում

Վթարի պատճառով 12 ժամ ջուր չի լինելու Երևանի Քանաքեռ-Զեյթուն, Ավան վարչական շրջաններում և Կոտայքի մարզում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 22-ին ժամը 10:00-22:00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի՝ Քանաքեռ թաղամասի, Թբիլիսյան խճուղու, Կ․Ուլնեցու 1, 2, 51, 58, 70, 72, 74, 76 համարների՝ իրենց կոտորակներով, 1-ին, 2-րդ, 3-րդ նրբանցքների, Յ․Լեփսիուսի 2, 6 փողոցների, Յաղուբյան, Մ.Ավետիսյան 1, 2, 3, 4, Նորաշխարհյան, Ռայնիսի, Դրոյի, Գոգոլի, Շովրոյան, Գերցենի, Բուսաբանական, Էմինեսկու փողոցների, Ռուբինյանց 1, 2, 12, 14, 16-24, 26-29 համարների՝ իրենց կոտորակներով, Պ. Սևակի 1/14, 8/2, 10, 51/2, 58/1, 90, 92, 106 համարների, Է․ Հասրաթյան 5/2, 7, 18/4 համարների, «Աշտարակ Կաթ» գործարանի, «Արթմեդ» ԲԿ-ի, «Աթենք» մսամթերքի կոմբինատի; Երևանի Ավան վարչական շրջանի՝ Ծարավ Աղբյուրի փողոցի, Հր․Աճառյան փողոցի անհատական տնատիրությունների; Կոտայքի մարզի՝ Բալահովիտ, Առինջ, Գետարգել, Վերին Պտղնի գյուղերի, Երևան-Սևան մայրուղու բաժանորդների: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
11:33 - 22 հունիսի, 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի մի շարք հասցեներում

36 ժամ ջուր չի լինի Երևանի մի շարք հասցեներում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային  աշխատանքներով պայմանավորված, մայիսի 31-ին՝ ժամը 10:00-ից մինչև հունիսի 1-ը՝ ժամը 22:00-ն կդադարեցվի Երևանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Արաբկիր վարչական շրջանի` Կասյան, Արաբկիր 38, Երզնկյան, Աբգար Թագավորի, Այգեձորի փողոցների, Կալենցի փողոցի և նրբանցքների, Հ. Հակոբյան 1-8 շենքերի՝ իրենց կոտորակներով, Կոմիտասի 1-11 շենքերի՝ իրենց կոտորակներով, Գյուլբենկյան 27, 27/1, 30/3 շենքերի, Սունդուկյան 1-7 շենքերի և 2-24 անհատական տնատիրությունների, Ավետիսյան 1-23 շենքերի՝ իրենց կոտորակներով, Բաղրամյան 21-89 շենքերի՝ իրենց կոտորակներով, մետրոպոլիտենի «Բաղրամյան» կայարանի, Բաղրամյան 3-րդ, 4-րդ նրբանցքների, 2-րդ նրբանցքի 10բ շենքի, Կիևյան 18-32 շենքերի՝ իրենց կոտորակներով և 2-րդ նրբանցքի, Գուլակյան 4-23 անհատական տնատիրությունների, Օրբելի 2-16 շենքերի՝ իրենց կոտորակներով, 33, 33ա, 37, 39, 41 շենքերի,  Կենտրոն վարչական շրջանի՝ Պռոշյան փողոցի և 1-ին նրբանցքի, Կոզեռն թաղամասի:
10:33 - 30 մայիսի, 2023
36 ժամ ջուր չի լինելու Երևանի Նորք-Մարաշ, Նոր Նորք, Էրեբունի, Քանաքեռ-Զեյթուն, Ավան վարչական շրջաններում  և Կոտայքում

36 ժամ ջուր չի լինելու Երևանի Նորք-Մարաշ, Նոր Նորք, Էրեբունի, Քանաքեռ-Զեյթուն, Ավան վարչական շրջաններում և Կոտայքում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 4-ին ժամը 10.00-ից մինչև մայիսի 5-ը ժամը 22:00-ն կդադարեցվի Երևանի եւ Կոտայքի մարզի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Նորք-Մարաշ վարչական շրջանը՝ ամբողջությամբ, Էրեբունի վարչական շրջանի՝ Դավիթ Բեկի, Սարի Թաղի 3-28 փողոցների, Մուշական և Վարդաշեն  թաղամասերի, Նոր Նորք վարչական շրջանի՝ Մոլդովական, Գյուրջյան և Շոպրոնի փողոցների անհատական տնատիրությունների, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի՝ Քանաքեռ թաղամասի, Թբիլիսյան խճուղու, Կ․Ուլնեցու 1, 2, 51, 58, 70, 72, 74, 76 համարների՝ իրենց կոտորակներով, 1-ին, 2-րդ, 3-րդ նրբանցքների, Լեփսիուսի 2, 6 փողոցների, Յաղուբյան, Մ.Ավետիսյան 1, 2, 3, 4, Նորաշխարհյան, Ռայնիսի, Դրոյի, Գոգոլի, Շովրոյան, Գերցենի, Բուսաբանական, Էմինեսկու փողոցների, Ռուբինյանց 1, 2, 12, 14, 16-24, 26, 27, 28 համարների՝ իրենց կոտորակներով, Պ. Սևակի 1/14, 8/2, 10, 51/2, 58/1, 90, 92, 106 համարների, Հասրաթյան 5/2, 7 համարների, «Աշտարակ Կաթ» գործարանի, «Արթմեդ» ԲԿ-ի, «Աթենք» մսամթերքի կոմբինատի; Ավան վարչական շրջանի՝ Ծարավ Աղբյուրի փողոցի, Հր․Աճառյան փողոցի անհատական տնատիրությունների, Կոտայքի մարզի՝ Բալահովիտ, Առինջ, Գետարգել, Վերին Պտղնի գյուղերի, Երևան-Սևան մայրուղու բաժանորդների: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։
09:26 - 04 մայիսի, 2023
36 ժամ ջուր չի լինելու Երևանի և Կոտայքի մարզի մի շարք տարածքներում

36 ժամ ջուր չի լինելու Երևանի և Կոտայքի մարզի մի շարք տարածքներում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 4-ին ժամը 10.00-ից մինչև մայիսի 5-ը ժամը 22:00-ն կդադարեցվի Երևանի եւ Կոտայքի մարզի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Նորք-Մարաշ վարչական շրջանը՝ ամբողջությամբ, Էրեբունի վարչական շրջանի՝ Դավիթ Բեկի, Սարի Թաղի 3-28 փողոցների, Մուշական և Վարդաշեն թաղամասերի,  Նոր Նորք վարչական շրջանի՝ Մոլդովական, Գյուրջյան և Շոպրոնի փողոցների անհատական տնատիրությունների, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի՝ Քանաքեռ թաղամասի, Թբիլիսյան խճուղու, Կ․Ուլնեցու 1, 2, 51, 58, 70, 72, 74, 76 համարների՝ իրենց կոտորակներով, 1-ին, 2-րդ, 3-րդ նրբանցքների, Լեփսիուսի 2, 6 փողոցների, Յաղուբյան, Մ.Ավետիսյան 1, 2, 3, 4, Նորաշխարհյան, Ռայնիսի, Դրոյի, Գոգոլի, Շովրոյան, Գերցենի, Բուսաբանական, Էմինեսկու փողոցների, Ռուբինյանց 1, 2, 12, 14, 16-24, 26, 27, 28 համարների՝ իրենց կոտորակներով, Պ. Սևակի 1/14, 8/2, 10, 51/2, 58/1, 90, 92, 106 համարների, Հասրաթյան 5/2, 7 համարների, «Աշտարակ Կաթ» գործարանի, «Արթմեդ» ԲԿ-ի, «Աթենք» մսամթերքի կոմբինատի, Ավան վարչական շրջանի՝ Ծարավ Աղբյուրի փողոցի, Հր․Աճառյան փողոցի անհատական տնատիրությունների, Կոտայքի մարզի՝ Բալահովիտ, Առինջ, Գետարգել, Վերին Պտղնի գյուղերի, Երևան-Սևան մայրուղու բաժանորդների։ Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։
10:05 - 03 մայիսի, 2023
Պլանային  ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում ապրիլի 20/21-ին

Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում ապրիլի 20/21-ին

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ապրիլի 20-ին՝ ժամը 10.00-ից մինչև ապրիլի 21-ը ժամը 22.00-ն, կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Երևանի Դավթաշեն վարչական շրջանի՝ Դավթաշեն 1-4 բնակելի զանգվածների, «Օլիմպավան», «Reebok» սպորտային կենտրոնների,  ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության շենքի, Մելքումովի, Գ․Չաուշի, Միկոյան, Փիրումյան փողոցների, Եղվարդի խճուղու, Ձոր-1, Ձոր-2 թաղամասերի, Երևանի Աջափնյակ վարչական շրջանի՝ Նազարբեկյան, Նորաշեն, Գ-1 թաղամասերի, Սիլիկյան հին խճուղու, Բաշինջաղյան 139, 163, 180, 185, 188, 192, 196, 198 համարների՝ իրենց  կոտորակներով և 2-րդ նրբանցքի, Մազմանյան 5, 5/1, 5/9 համարների, Կոտայքի մարզի  Զովունի գյուղի՝  21-39 փողոցների, Քասախ գյուղի՝ Մուշ թաղամասի: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
10:31 - 19 ապրիլի, 2023
Վերցրել է ատրճանակն ու կրակել գլխին. ՔԿ-ն մանրամասնել է «Վեոլիա ջուր»-ի գրասենյակում ինքնասպանության դեպքը

Վերցրել է ատրճանակն ու կրակել գլխին. ՔԿ-ն մանրամասնել է «Վեոլիա ջուր»-ի գրասենյակում ինքնասպանության դեպքը

Աբովյանի քննչական բաժնում քննություն է իրականացվում՝ պարզելու «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ին պատկանող գրասենյակում հրազենային վնասվածքից տղամարդու մահվան հանգամանքները: ՔԿ-ի հրապարակած տվյալներով՝ 2023թ ապրիլի 13-ին՝ ժամը 15:20-ին, շտապօգնության խմբից ՀՀ ոստիկանության ՕԿԿ ահազանգ է ստացվել այն մասին, որ Կոտայքի մարզի Ավան-Առինջ թաղամասի Մարշալ Բաբաջանյան փողոցում գտնվող, «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ին պատկանող գրասենյակում հայտնաբերվել է տղամարդու դի՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով: Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին: Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ դեպքի վայրում դիակի մոտ հայտնաբերվել և վերցվել է հանցագործության գործիք հանդիսացող՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողին ամրակցված ատրճանակը, իսկ նույն սենյակում հայտնաբերվել և վերցվել են նաև կրակված պարկուճը և գնդակը: Առգրավվել են վերջինիս հագին դեպքի պահին եղած հագուստները, դիակից վերցվել են նմուշներ։ Նշանակվել են դիակի դատաբժշկական, ինչպես նաև դատաձգաբանական, դահետքաբանական, դատատոքսիկոքիմիական, դատաքիմիական, դատագենետիկական փորձաքննություններ: Հսկող դատախազի նախաձեռնությամբ, ենթադրյալ հանցանքներին համապատասխան իրավական գնահատական տալու համար փոփոխություն է կատարվել քրեական վարույթ նախաձեռնելու մասին արձանագրության մեջ: Քննությամբ պարզվել է, որ 2023թ. ապրիլի 13-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցը ծառայություն է իրականացրել Կոտայքի մարզի Ավան-Առինջ թաղամասի Մարշալ Բաբաջանյան փողոցում գտնվող «Վեոլլա Ջուր» ՓԲԸ-ին պատկանող պահեստների գլխավոր մուտքի մոտ գտնվող պահակակետում։ Վերջինս, խախտելով զենքի պահպանման վերաբերյալ օրենսդրության պահանջները, ծառայողական զենքը չի պահել այնպիսի պայմաններում, որ բացառվի կողմնակի անձանց ձեռքն ընկնելու հնարավորությունը, ինչպես նաև զենքը թողել է առանց հսկողության։ Մասնավորապես. վերջինս նշված ծառայողական զենքը պատյանից հանել ու դրել է բարձի տակ: Շուրջ 20 րոպե հանգստանալուց հետո նա դուրս է եկել պահակակետից, իսկ վերադառնալիս հանդիպել է «Վեոլլա Ջուր» ՓԲ ընկերության աշխատակցին ու նրա հետ բարձրացել պահակակետ՝ սուրճ խմելու նպատակով: Որոշ ժամանակ անց, ծառայողական պարտականությունների կատարման հետ կապված ոստիկանության ծառայողը դուրս է եկել պահակակետից: Այդ ընթացքում ժամը 14:15-ի սահմաններում, այնտեղ գտնվող նշված ընկերության աշխատակիցը, օգտվելով ոստիկանության ծառայողի բացակայությունից և «Մակարով» տեսակի ատրճանակն առանց հսկողության թողնելու հանգամանքից, վերցրել է զենքը և ինքն իր գլխի հատվածում մեկ անգամ կրակելու միջոցով ինքնասպան եղել: Ձեռք բերված փաստերի հիման վրա ոստիկանության ծառայողի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Նրան ներկայացվել է մեղադրանք և որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը: Նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ տուժողը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում։ Նախաքննությունը շարունակվում է:
11:48 - 17 ապրիլի, 2023
Վթարի պատճառով ջուր չի լինելու Երևանի, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում

Վթարի պատճառով ջուր չի լինելու Երևանի, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված ս.թ. մարտի 9-ին ժամը 10.00-ից մինչև մարտի 10-ը ժամը 10.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Աջափնյակ վարչական շրջանի՝ Խ. Խաչատրյան փողոցի և նրբանցքների, Վշտունի, Հալաբյան, Շինարարների, Արզումանյան, Էստոնական, Առաքելյան, Ջանիբեկյան, Աբելյան, Լևոնյան, Պարսեղովի, Լենինգրադյան, Մարտիրոսյան, Մելիքյան, Չուխաջյան, Գր. Զոհրապի, Սիսակյան, Հակոբյանց, Հասրաթյան, Կարապետյան, Եղիազարյան, Հասմիկի, Ալիխանյան Եղբայրների, Սպորտի, Թերլեմեզյան, Ա. Սարգսյան, Ռոստոմյան, Միրաքյան, Լուկաշինի փողոցների, Բաշինջաղյան փողոցի անհատական տնատիրությունների, Ֆուչիկի 1/3 շենքի, Միկոյան 2, 2/2 շենքերի, Եղվարդի խճուղու իրավաբանական բաժանորդների, Հրշեջ կայանի, «Մոնթե Մելքոնյան» ռազմամարզական վարժարանի, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ Իսակովի պող. 15-95 շենքերի, Անդրանիկի թաղամասի Ա-1, Ա-2, Ա-3, Բ-1, Բ-2, Բ-3, Բ-4 բնակելի զանգվածների, Սեբաստիայի փողոցի և 10, 12, 14, 16, 18, 18ա, 20, 22, 23, 23ա, 24, 24/1, 24/2, 25, 25/1, 26/1, 27, 28, 30, 30ա, 30բ, 78, 80, 82, 86, 141, 141/1, 141/2, 141/3, 141/5 շենքերի, Տիչինայի փողոցի և 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ նրբանցքների, 1-ին փակուղու և 34 շենքի, Ծերենցի 1-ին, 2-րդ նրբանցքների և 3, 5, 7, 7ա շենքերի, Շրջանայինի փողոցի և 2/3, 2/4, 2/5, 2/6 շենքերի, Մանուկյան 2, 4, 6, 8, 10 շենքերի, Ռ. Մելիքյան փողոցի և 2ա, 2/2, 2/3 շենքերի, Ջիվանի փողոցի և 11/1 շենքի, Միքայելյան 1, 3 շենքերի, Շահումյան 12-րդ փողոցի, 13-րդ փողոցի և 1-ին նրբանցքի, 14-րդ փողոցի և 1-ին նրբանցքի, 16-րդ փողոցի, 17-րդ փողոցի և նրբանցքի, Քուչակի, Միրաքյան, Օտյան, Մ. Գոշի, Ջամբուլի, Բատիկյան, Ոսկանյան, Դ.Վարուժանի, Մալաթիայի, Շերամի, Անդրանիկի, Բաբաջանյան, Օհանովի, Սվաճյան, Րաֆֆու փողոցների, Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցի՝ իր նրբանցքներով, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 9-րդ, 11-րդ փողոցների, Նոյ և Մուշ թաղամասերի, Երևանի Կենտրոն վարչական շրջանի՝ «Կիլիկիա» գարեջրի գործարանի, Արմավիրի մարզի՝ Թաիրով, Փարաքար գյուղերի և հանրային բաժանորդների, Արարատի մարզի՝ Արգավանդ, Գեղանիստ, Նորաբաց, Գետափնյա, Արբաթ, Խաչփառ, Ազատաշեն գյուղերի և հանրային բաժանորդների, Կոտայքի մարզի՝ Զովունի և Քանաքեռավան գյուղերի, Իսկ Կոտայքի մարզի՝ Մրգաշեն գյուղի որոշ հատվածներում կնկատվի ջրի ճնշման անկում: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:  
09:05 - 09 մարտի, 2023
ՀԾԿՀ-ն բարձրացրեց խմելու ջրի սակագինը, սակայն սպառողների համար այն 2023-ին չի թանկանա

ՀԾԿՀ-ն բարձրացրեց խմելու ջրի սակագինը, սակայն սպառողների համար այն 2023-ին չի թանկանա

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօրվա նիստում սահմանեց «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից բաժանորդներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման 2023 թվականի սակագները: Սոցիալապես անապահով բաժանորդների համար 2023 թվականին սակագինը կմնա անփոփոխ՝ 180 դրամ, իսկ մյուս բաժանորդների համար՝ 208,42 դրամ:  Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ ՀՀ կառավարությունը՝ ի դեմս Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, համարժեք սուբսիդավորմամբ կչեզոքացնի գնի ավելացումը սպառողների բոլոր խմբերի համար։ Արդյունքում, 2023 թվականին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա: Հիշեցնենք, որ 2022 թվականի օգոստոսի 8-ին «Վեոլիա Ջուր» ընկերությունը հանձնաժողով էր ներկայացրել խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման 2023 թվականի սակագների վերանայման (ճշգրտման) հայտ: Հանձնաժողովը ծառայությունների սակագների հաշվարկներում ներառվող մանրածախ ջրամատակարարման փաստացի ծավալների ճշգրտման նպատակով Ջրային կոմիտեի, «Վեոլիա Ջուր» ընկերության և սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ 2022 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը նախաձեռնել էր մոնիթորինգ, արդյունքում հաշվարկված լրացուցիչ մանրածախ ջրամատակարարման ծավալը կազմել էր 1 847 160,3 խորանարդ մետր, որն իր դրական ազդեցությունն է ունեցել սահմանվող սակագնի վրա:
13:14 - 29 նոյեմբերի, 2022