Տիգրան Ավինյան

ՀՀ նախկին փոխվարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։ Ծնվել է 1989թ. փետրվարի 28-ին։ 2005 թվականին ավարտել է Երեւանի Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 դպրոցը: 2009 թվականին ավարտել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի բակալավրիատը: 2011 թվականին ավարտել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի մագիստրատուրան (տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման գծով): 2014 թվականին գերազանցությամբ ավարտել է Լոնդոնի Մարիա թագուհու համալսարանը, ստանալով ֆինանսների մագիստրոսի կոչում:

2009-2013 թվականներին աշխատել է Զարգացման Հայկական Բանկում որպես բիզնես վարկավորման բաժնի ավագ մասնագետ: 2010-2011 թվականներին հիմնադրել եւ ղեկավարել է ոռոգման համակարգերի տեղադրմամբ եւ լանդշաֆտային դիզայնով զբաղվող «Իրիգեյթ» ընկերությունը: 2014-2016 թվականներին աշխատել է ՇՏԵ ընկերությունում որպես SAP համակարգերի խորհրդատու: 2014-2018 թվականներին ղեկավարել է ծրագրային ապահովմամբ զբաղվող «Սայբեր Վիժըն» ընկերությունը։

2017-2018 թվականներին եղել է Երեւան քաղաքի ավագանու անդամ «ԵԼՔ» խմբակցությունից։ 2018 թվականի մայիսի 11-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ: Ավինյանի ընտանիքին են պատկանում «Սայբեր Վիժըն» ընկերությունը, որը այժմ ղեկավարում է նրա կինը՝ Մարիամ Պահլավունին, «Իրիգեյթ» ընկերությունը, որը ղեկավարում է նրա հայրը՝ Արմեն Ավինյանը։

«Ժամանակը շատ բան իր տեղը կդնի՝ ով էր ճիշտ, ով՝ սխալ»․ Ավինյանը՝ ԱՆԻՖ-ի վերաբերյալ Վահան Քերոբյանի հայտարարությունների մասին

«Ժամանակը շատ բան իր տեղը կդնի՝ ով էր ճիշտ, ով՝ սխալ»․ Ավինյանը՝ ԱՆԻՖ-ի վերաբերյալ Վահան Քերոբյանի հայտարարությունների մասին

Ինձ մոտ այնպիսի զգացողություն է առաջանում միշտ՝ երբ տարբեր պաշտոնյաներ մի ժամանակ պաշտոնի լինելուց հետո ինչ-որ ԻՔՍ պատճառով պաշտոնից զրկվելուց հետո ստացվում ա՝ իրանք արդարության առաջամարտիկներն էին, միշտ պայքարում էին արդարության համար, իսկ մնացածը վատն էին, հակառակ տրամաբանությամբ գործողություններ էին իրականացնում։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ում (ԱՆԻՖ) ենթադրյալ չարաշահումներին վերաբերող հարցին, որի մասին հայտարարել էր էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը։  Ավինյանի խոսքով ինքը եղել է ԱՆԻՖ-ի խորհրդի նախագահը, դրա համար վարձատրություն չի ստացել։  «ԱՆԻՖ-ը 2018թ․-ին տարածաշրջանում միակ կազմակերպությունն էր, որ «Մազդառ» ընկերությանն էր բերել, եւ առաջինը ՀՀ-ն էր նախաձեռնել 200 Մ/վտ արեւային կայանների կառուցման աշխատանքները, որից հետո մեր հարեւան երկրները, դա ընդօրինակելով, նույն ընկերության հետ նմանատիպ ծրագրեր իրականացրին։  Ժամանակը շատ բան իր տեղը կդնի, ով էր ճիշտ, ով սխալ, չարաշահում եղավ, չեղավ։ Նմանատիպ ծրագրերի արժեքը չգնահատելը, չհասկանալը եւ մտնել մոտավորապես տենց շատ կենցաղային դաշտ եւ նմանատիպ քննարկումներ ծավալել՝ առանց խորապես հասկանալու էդ ծրագրերի հեռանկարները․․․ յուրաքանչոյւր նմանատիպ իրականացված ծրագիր տասնյակ նմանատիպ ծրագրեր է բերում իր հետեւից, եւ ԱՆԻՖ-ի խնդիրը հենց եղել է նմանատիպ ծրագրերի իրականացումը, կարծում եմ՝ իրենց պատասխանատվությունը ճիշտ են կատարել»,- ասաց Տիգրան Ավինյանը։ Լրագրողի դիտարկմանը, որ Քերոբյանը հայտարարել է, որ ԱՆԻՖ-ի հաշծվետվությունները նախարարություն են ներկայացվել միայն Ավինյանի՝ հիմնադրամի ղեկավարի պաշտոնից հեռանալուց հետո, Տիգրան Ավինյանը արձագանքեց․ «Սուտ է էն պնդումը, որ ինձնից ինչ-որ հաշվետվություն են պահանջել, ես չեմ տվել, եւ միայն իմ գնալուց հետո է տրվել հաշվետվությունը․ իրականությանը ուղղակի չի համապատասխանում»։
15:53 - 24 հուլիսի, 2024
Երևանի քաղաքապետարանը կառավարությանն առաջարկել է վերանայել «Վեոլիա Ջուր»-ի հետ պայմանագիրը |armenpress.am|

Երևանի քաղաքապետարանը կառավարությանն առաջարկել է վերանայել «Վեոլիա Ջուր»-ի հետ պայմանագիրը |armenpress.am|

armenpress.am: Հեղեղատարների սպասարկման և շահագործման պատասխանատու «Վեոլիա Ջուր» ընկերությունը բավարար չափով ներդրումներ չի իրականացնում՝ պայմանավորված պայմանագրային իրողություններով։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ խոսելով վերջին շրջանում տեղատարափ անձրևների հետևանքով Երևանի տարբեր փողոցներում առաջացած հեղեղումների մասին։   «Հեղեղատարների սպասարկման և շահագործման պատասխանատուն  «Վեոլիա Ջուր» ընկերությունն է։ Հաշվի առնելով իրավիճակը՝ համայնքն իր հերթին նախաձեռնել է գործընթաց, որը հիմա քննարկում ենք և զուգահեռ գույքագրել ենք նաև մայրաքաղաքում առկա հեղեղատար համակարգի վիճակը»,- ասաց Ավինյանը։  Քաղաքապետի խոսքով՝ առկա խնդիրները լուծելու դժվարությունների առումով «Վեոլիա Ջուր» ընկերությունն ունի օբյեկտիվ պատճառ։   «Այն պայմանագրային իրողություններով, որով գործում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը, բավարար չափով ներդրումներ չեն իրականացվում։ Հետևապես, առաջին բանը, որ առաջարկել ենք կառավարությանը, դա պայմանագրային վերանայումն է, որը թույլ կտա Երևանին և ընկերությանը էական ծավալներով ներդրումներ իրականացնել ջրային համակարգերում։ Իրականում, այս պրոցեսները քննարկվում են և վստահ եմ, որ այս տարի լուծումներ կունենանք»,- եզրափակեց Ավինյանը։
15:36 - 24 հուլիսի, 2024
Երևանում ընդհանուր ենթակառուցվածքները բարոյապես մաշված են․ Տիգրան Ավինյան

Երևանում ընդհանուր ենթակառուցվածքները բարոյապես մաշված են․ Տիգրան Ավինյան

Այս պահի դրությամբ ճաքալցման, փոսալցման, միջին նորոգման աշխատանքներով ասֆալտապատման տեսանկյունից Երևանում աննախադեպ աշխատանք է արվել հենց տարվա կեսին, այլ հարց է, որ Երևան քաղաքում ընդհանուր ենթակառուցվածքները, օրինակ կոյուղագծերը, ջրագծերը, բարոյապես մաշված են, այսինքն խորքային փոխարինման, համակարգային լուծումների խնդիր ունեն։ Այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչ արդյունքներ են ունենում Քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ Ավինյանի բարձրաձայնած խնդիրների վերաբերյալ հսկողականները։ Ավինյանի խոսքով շատ դեպքերում խնդիրները, նույն ասֆալտի, առաջանում են այն պատճառով, որ օրինակ նախորդ տարի իրականացվել են մեծ ենթակառուցվածքային ներդրումներ, և ասֆալտապատման աշխատանքներն արվել են ինչպես նախկինում, ուղղակի մեծ ծավալով են արվել, և տեսանելի են։ «Համակարգային խնդիր կա, խոսքը չի վերաբերում նրան, որ անպատասխանատու աշխատակիցները չեն պատժվում, վստահաբար պատժվում են, շատ մարդիկ փոխարինվում են, բայց ես վստահեցնում եմ, որ էս դահլիճում տեղի ունեցող խորհրդակցություններն արդյունք ունենում են։ Երբ խոսում ենք ֆորս-մաժորի մասին, հեղեղների մասին, կներեք, Արաբական Միացյալ Էմիրությունները դասվում է ամենահարուստ երկրների ցանկին, բայց իրենք էլ ապահովագրված չէին, նույն իրավիճակն իրենց մոտ է տեղի ունենում, այսինքն՝ ֆորս-մաժորներից որեւէ մեկն ապահովագրված չէ, բայց էն, որ հիմնարարա աշխատանքները տարվում են, ես վստահեցնում են, եւ կարծում եմ, դա սկսելի է տեսանելի լինել»,- նշեց քաղաքապետը։
15:17 - 24 հուլիսի, 2024
Ավինյանը վստահ է՝ միասնական տոմսային համակարգը էական բարեփոխում է լինելու

Ավինյանը վստահ է՝ միասնական տոմսային համակարգը էական բարեփոխում է լինելու

Ամբողջական նոր համակարգին անցումը հունվարի 1-ից է լինելու, հիմա տոմսային համակարգի ներդրման փորձարկման շրջանում ենք գտնվում, դրա հետ կապված խնդիրներն ենք վերհանում, լուծում մինչեւ ամբողջական համակարգի ներդրումը։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Մենք էս ընթացքում տարբեր հատվածներում ունենալու ենք հնարավորություն՝ տերմինալների միջոցով տոմսեր գնելու, բանկային քարտի միջոցով NFC համակարգի միջոցով վճարում անելու, ունենալու ենք նաեւ տոմսային քարտերի հնարավորություն, եւ ուզում ենք, որ էս ամբողջական համակարգը պատրաստ լինի, որ վստահ լինենք՝ ամենն աշխատում է, բոլոր խնիդրները լուծված են, եւ հունվարի 1-ից համակարգն արդեն իսկ ներդրվում է։ Քանի որ համակարգը նոր տրամաբանություն ունի, այն մարդիկ, ովքեր ավելի շատ են օգտվում տրասնպորտից, գուցե իրենց համար ավելի էժան լինի տրանսպորտը, բայց նրանց համար, ովքեր ավելի քիչ են օգտվում, գուցե թանկ լինի»,- նշեց Ավինյանը։ Քաղաքապետը վստահություն հայտնեց, որ միասնական տոմսային համակարգը էական բարեփոխում է լինելու։ Պատասխանելով մեկ այլ լրագրողի հարցին՝ Ավինյանը ասաց, որ տրանսպորտային ռեֆորմները չեն ավարտվում տոմսային համակարգի ներդրմամբ եւ նոր ավտոբուսների ձեռքբերմամբ, դրանք զուգորդվում են ավտոբուսային առանձնացված գծերով, որոնք շուտով ավելի շատ ենք տեսնելու Երեւանում, հետեւապես ավտոբուսով երթեւեկող մարդը առավելություն է ստանալու այլ ավտոմեքենաներով երթեւեկող մարդկանց նկատմամբ․ «Մեկ MAN ավտոբուսով միջինացված կարող է տեղավորվել այնքան մարդ, ինչքան 60 մեքենայում»։ Տիգրան Ավինյանի խոսքով՝ արդեն իսկ պատվիրված 171 ավտոբուսներից բացի դեռ պետք է ձեռք բերեն եւս 250 ավտոբուս, որից հետո միայն տրանսպորտային պարկի արդիականացման ծրագիրը կամբողջանա։
15:13 - 24 հուլիսի, 2024
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է ՀՀ-ում Կանադայի դեսպանին

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է ՀՀ-ում Կանադայի դեսպանին

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է ՀՀ-ում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին: Քաղաքապետարանի հաղորդագրության համաձայն՝ անդրադառնալով Երևանի և Մոնրեալի միջև գործակցության հաստատմանն ու երկկողմ հարաբերությունների օրակարգին՝ կողմերը մի շարք ոլորտներ են կարևորել:  Երևանի և Մոնրեալի միջև կապեր են հաստատվել դեռևս 1998թ.։ 2001թ.-ին էլ կողմերի միջև ստորագրվել է քույր քաղաքներ հռչակելու մասին պայմանագիր։ Քաղաքապետն ու դեսպանը փաստել են, որ կա անհրաժեշտություն՝ թարմացնելու ստորագրված փաստաթղթերը՝ երկկողմ հարաբերություններին նոր թափ հաղորդելու համար: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Էնդրյու Թըրները նշել է, որ Երևանում դիվանագիտական ներկայացուցչության առկայությունն արդեն իսկ կարևոր քայլ է երկու երկրների ու քաղաքների համար:
09:46 - 12 հուլիսի, 2024
Երևանը պատրաստակամ է գործակցության տարբեր ծրագրեր իրականացնել Աթենքի հետ. Ավինյանն ընդունել է Հունաստանի դեսպանին

Երևանը պատրաստակամ է գործակցության տարբեր ծրագրեր իրականացնել Աթենքի հետ. Ավինյանն ընդունել է Հունաստանի դեսպանին

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից: Դեռևս 1993թ. Երևանի և Աթենքի միջև կնքվել է գործակցության և բարեկամության համաձայնագիր. կողմերը փաստել են, որ փաստաթուղթը թարմացման անհրաժեշտություն ունի:  Ողջունելով հյուրին՝ քաղաքապետ Ավինյանն առանձնակի կարևորել է գործընկերային հարաբերությունների հաստատումն Աթենքի հետ և  ընդգծել, որ Երևանը բաց և պատրաստակամ է գործակցության տարբեր ծրագրեր իրականացնել Հունաստանի մայրաքաղաքի հետ: Որպես գործակցության կարևոր ուղղություն՝ Երևանի քաղաքապետը հատկանշել է համատեղ մշակութային ծրագրերի իրականացումը՝ նշելով, որ Երևանը վերջին տարիներին ոլորտային աննախադեպ նախաձեռնություններով է հանդես գալիս և ունի մեծ փորձ:   Շնորհակալություն հայտնելով գործակցության պատրաստակամության համար՝ դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսը նշել է, որ իր լիազորությունների շրջանակում կանի հնարավորը՝ երկու մայրաքաղաքների միջև հարաբերությունների հաստատման ու գործնական ծրագրերի իրականացման համար:  
09:31 - 11 հուլիսի, 2024
Մայրաքաղաքում կատարվող բարեփոխումների հիմքում մեկ նպատակ է՝ Երևանը դարձնել «խելացի քաղաք»․ Ավինյանը՝ Մեքսիկայի Սան Լուիս Պոտոսի նահանգապետին

Մայրաքաղաքում կատարվող բարեփոխումների հիմքում մեկ նպատակ է՝ Երևանը դարձնել «խելացի քաղաք»․ Ավինյանը՝ Մեքսիկայի Սան Լուիս Պոտոսի նահանգապետին

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Մեքսիկայի Սան Լուիս Պոտոսի նահանգապետ Ռիկարդո Գալյարդո Կարդոնայի գլխավորած պատվիրակությանը:  Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանից, Սան Լուիս Պոտոսը տնտեսապես զարգացած և Մեքսիկայի երեք կարևոր նահանգներից մեկն է:  Ողջունելով հյուրերին՝ քաղաքապետը հյուրերին է ներկայացրել Երևանի զարգացման հեռանկարները, քաղաքային տնտեսության տարբեր ենթակառուցվածքներում կատարվող բարեփոխումներն ու կառավարման համակարգի բարելավմանը միտված քայլերը:  Տիգրան Ավինյանը նշել է, որ բարեփոխումների հիմքում մեկ նպատակ է՝ Երևանը դարձնել «խելացի քաղաք»` թվայնացված ու արդիականացված:   Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Մեքսիկայի Սան Լուիս Պոտոսի նահանգապետ Ռիկարդո Գալյարդո Կարդոնան իր հերթին նշել է, որ առկա է մեծ հնարավորություն՝ արդյունավետ գործակցություն ծավալելու և համատեղ ծրագրեր իրականացնելու համար:    Հանդիպմանը կողմերն անդրադարձել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այն ոլորտներին, որոնք կարող են հիմք դառնալ գործակցություն հաստատելու համար: 
10:05 - 26 հունիսի, 2024
Ավինյանը համաձայնեց ՀԾԿՀ ներկայացուցիչների հետ կազմակերպել էլեկտրաէներգիայի և ջրի որակին առնչվող քննարկում |1lurer.am|

Ավինյանը համաձայնեց ՀԾԿՀ ներկայացուցիչների հետ կազմակերպել էլեկտրաէներգիայի և ջրի որակին առնչվող քննարկում |1lurer.am|

1lurer.am: «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը Երևանի ավագանու՝ հունիսի 25-ի նիստին դժգոհություն հայտնեց մայրաքաղաքում ջրամատակարարման, ջրի որակի խնդիրներից, ինչպես նաև էլեկտրաէներգիայի տատանումներից, որոնք հաճախ էլեկտրատեխնիկայի՝ շարքից դուրս գալու պատճառ են դառնում։ Ավագանու անդամն առաջարկեց քաղաքապետարան հրավիրել ծառայություններ մատուցող ընկերությունների ներկայացուցիչների՝ քննարկելու կուտակված խնդիրները: «Այսպես, իրո՛ք, անհնար է դարձել: Երևանը ոչ թե մայրաքաղաքին հարիր ծառայություններ է ստանում, այլ ծայրագավառին»,- դժգոհեց Աբգարյանը։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձագանքեց՝ համաձայն է ավագանու անդամի հետ, առաջարկն էլ ընդունելի է: «Ջրի որակի հետ կապված՝ բազմաթիվ հարցեր բարձրաձայնվել են դեռևս նախորդ տարվանից, մասնավորապես՝ Էրեբունի վարչական շրջանում։ Այս տարի, իհարկե, այս սեզոնին նախորդ տարվա համեմատությամբ որոշակիորեն բարելավվել է ջրի որակը, բայց, այնուամենայնիվ, մնում է շատ վատ որակ։ Իհարկե, կան բացատրություններ, հիմնավորումներ, թե ինչու է այդպես՝ ջրի քանակի և կորուստների հետ կապված երկու համայնքներում, որտեղ աշխատանքներ են իրականացվում, բայց, կարծում եմ, հավելյալ քննարկումն ավագանու մակարդակով վստահաբար չի խանգարի: Առաջարկում եմ այս կազմակերպչական աշխատանքներ իրականացնել»,- ասաց Ավինյանը և առաջարկեց կազմակերպել նմանատիպ մի հանդիպում՝ հրավիրելով նաև ՀԾԿՀ ներկայացուցիչներին։
12:36 - 25 հունիսի, 2024
Բժիշկ լինելը առաջին հերթին առաքելություն է. Երևանի քաղաքապետը պարգևատրել է բուժաշխատողներին

Բժիշկ լինելը առաջին հերթին առաքելություն է. Երևանի քաղաքապետը պարգևատրել է բուժաշխատողներին

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են՝ Տիգրան Ավինյանը Բուժաշխատողի օրվա առթիվ հյուրընկալել է առողջապահության ոլորտի ներկայացուցիչներին: Շնորհավորելով մասնագիտական տոնը, քաղաքապետը շնորհակալություն է հայտնել  բուժաշխատողներին  անձնվեր աշխատանքի և կարևոր առաքելության համար: «Բժիշկ լինելը առաջին հերթին առաքելություն է, ինչը հսկայական աշխատանք և նվիրում, բարձր պատասխանատվություն, հոգատարություն և հզոր ուժ է պահանջում: Կյանքեր փրկելը հնարավոր է դառնում միայն քրտնաջան և անձնվեր աշխատանքի շնորհիվ, ինչի համար հաճախ լուռ, բայց գրեթե միշտ շնորհակալ են լինում: Առողջությունը մարդու ամենամեծ հարստությունն է, և ձեր շնորհիվ է, որ կարողանում ենք պահպանել այն»,- նշել է Տիգրան Ավինյանը: Երևանի առողջապահության ոլորտում ներդրած նշանակալի ավանդի և բարեխիղճ գործունեության համար՝ համայնքային բուժհաստատությունների մի շարք բժիշկներ արժանացել են «Երևան քաղաքի պատվավոր բժիշկ» կոչման, պարգևատրվել Էրեբունի-Երևան 2800-ամյակի հուշամեդալով, պատվոգրերով ու շնորհակալագրերով: 
15:06 - 24 հունիսի, 2024
Միասնական տոմսային համակարգի ներդրման ժամկետները կերկարաձգվեն, քանի որ նոր ավտոբուսները դեռ չեն հասել
 |news.am|

Միասնական տոմսային համակարգի ներդրման ժամկետները կերկարաձգվեն, քանի որ նոր ավտոբուսները դեռ չեն հասել |news.am|

news.am: Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր՝ հունիսի 17-ին, քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ անդրադարձել է մայրաքաղաքի համար նոր ավտոբուսների խմբաքանակի ձեռքբերման ուղղությամբ տարվող աշխատանքներին։ Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հայտնել է, որ ժամանակացույցով նախատեսված է հոկտեմբերի վերջ-նոյեմբերի սկզբին, սակայն աշխատում են, որ դրանք ավելի շուտ լինեն Երևանում։ Այս համատեքստում քաղաքապետ Տիգրան Ավինյանը խոսել է միասնական տոմսային համակարգի ներդրման գործընթացի մասին. «Միասնական տոմսային համակարգի ներդրումը տեղի է ունենում, երբ նոր ավտոբուսները գալիս և մտնում են գիծ»: Քաղաքապետը հանձնարարել է ներկայացնել ավագանու որոշման նախագիծ, որով կերկարաձգվի միասնական տոմսային համակարգի ներդրման ժամկետը մեկ կամ երկու ամսով. «Որպեսզի մեր խոստումը հստակ կատարված լինի»,- ասել է նա։ Սուրեն Գրիգորյանը տեղեկացրել է, որ արդեն պատրաստել են նախագիծը։ Հիշեցնենք՝ մարտի 12-ին Երևանի ավագանու 32 անդամի կողմ և 2 դեմ ձայներով ընդունվեց մայրաքաղաքի տրանսպորտի սակագնի վերաբերյալ լրամշակված նախագիծը։ Այսպիսով՝ սեպտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող նախագծով 1 ամիս անսահմանափակ երթևեկելու համար պետք է վճարել 8800 դրամ, երեք ամսվա համար անսահմանափակ երթևեկելու համար՝ 23 հազար 600 դրամ, իսկ մեկ տարի անսահմանափակ երթևեկելու համար՝ 88 հազար դրամ:
11:41 - 17 հունիսի, 2024
Երևանի բազմաբնակարան շենքերի պատերին հասցեների առկայությունն ապահովելու նպատակով կտեղադրվի երկու տեսակի ցուցանակ

Երևանի բազմաբնակարան շենքերի պատերին հասցեների առկայությունն ապահովելու նպատակով կտեղադրվի երկու տեսակի ցուցանակ

Հունիս ամիսը հագեցած է մշակութային աննախադեպ միջոցառումներով: Աշնանը ևս մայրաքաղաքում սպասվում են բացօթյա նախագծեր ու նոր ծրագրեր: Քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ Երևանը շարունակելու է քաղաքի բնակիչներին ու հյուրերին մատուցել բարձրարժեք արվեստ: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունը։ ««Երևանի քաղաքապետարանը շեշտը դնում է բարձրարժեք արվեստի վրա, և նախաձեռնված ծրագրերը դրա բաղկացուցիչ մասն են»,- նշել է Տիգրան Ավինյանը:***Մայրաքաղաքում շարունակվում է ասֆալտապատման և դիտահորերի բարձրացման գործընթացը: Միջին ծածկի նորոգման աշխատանքները Նոր Նորքից կտեղափոխվեն այլ վարչական շրջաններ, կշարունակվեն նաև փոսալցման աշխատանքները, կհայտարարվի նոր մրցույթ՝ տեխնիկական նոր առաջադրանքով:  ***Մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի պատերին համապատասխան հասցեների առկայությունն ապահովելու նպատակով կտեղադրվեն երկու տեսակի ցուցանակներ: Միասնական մոտեցում կցուցաբերվի նաև փողոցների վերաբերյալ տեղեկություն տրամադրող ուղեցույց-ցուցանակների պարագայում:  ***Հեղեղումներից հետո Ալավերդում իրականացվող մաքրման ու վերականգնողական գործին ներգրավվել են նաև «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի հատուկ տեխնիկան ու աշխատուժը: Զեկուցվել է, որ տրամադրվել են որոշ գոտիներ՝ երթևեկելի հատվածները տիղմից մաքրելու, ինչպես նաև գետում կուտակված աղբը տեղափոխելու համար: ***Երևանի քաղաքապետարանի «Զանգերի սպասարկման և աջակցման» բաժնում նկատվել է զանգերի թվի կտրուկ նվազում, բարձրացվել է առաջին զանգից սպասարկման ցուցանիշը: Եթե նախորդ տարեվերջին մեկ ամսվա ընթացքում ստացվել էր 25 788 զանգ, որով սպասարկվել էր 18 203 քաղաքացի. առաջին զանգից՝ քաղաքացիների 60%-ը, հետադարձով՝ 40%-ը, ապա նախորդ մեկ ամսվա ընթացքում բաժինը ստացել է 14 443 զանգ, որով սպասարկվել է 14 147 քաղաքացի: Առաջին զանգից սպասարկվել է քաղաքացիների 92%-ը, հետադարձով՝ 8%-ը: Զեկուցվել է, որ նկատվել է զանգերի կտրուկ նվազում, որը պայմանավորված է առաջին հերթին առաջին իսկ զանգից պատասխանելու հանգամանքով: Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարել է հետևողականորեն ուշադրություն դարձնել ինչպես զանգերի, այնպես էլ էլեկտրոնային «Ակտիվ քաղաքացի» հավելվածով քաղաքացիների կողմից բարձրացվող խնդիրներին՝ դրանց կարճ ժամկետում լուծումներ տալու նկատառումով»,- նշված է հաղորդագրության մեջ:
12:05 - 10 հունիսի, 2024
Մոտավորապես 80 հազար քմ փոսալցման աշխատանքներ ենք արել այս տարի. Ավինյան |1lurer.am|

Մոտավորապես 80 հազար քմ փոսալցման աշխատանքներ ենք արել այս տարի. Ավինյան |1lurer.am|

1lurer.am: Մենք մոտավորապես 80 հազար քմ փոսալցման աշխատանքներ արդեն իսկ արել ենք այս տարվա ընթացքում, և դեռևս ունենք կարիք հավելյալ փոսալցման աշխատանքներ անելու: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Բայց փոսալցման աշխատանքներից զատ՝ մենք Երևան քաղաքում այս տարի արդեն երկրորդ տարին է, որ իրականացնելու ենք միջին նորոգման աշխատանքներ՝ մոտավորապես 55 կմ ճանապարհներ»,- նշեց նա: Քաղաքային երթևեկությունը թեթևացնելու համար այլընտրանքային ճանապարհների վերաբերյալ Երևանի քաղաքապետն ասաց. «Այս տարի քննարկել ենք և ներդրումային կոմիտեում հաստատել ենք Թբիլիսյանը Եղվարդի խճուղուն միացնող կամուրջը և ճանապարհը: Դա, կարծում եմ՝ ամենախոշոր նախագիծն է ճանապարհային, որը վերջին շրջանում պետք է սկսի տեղի ունենալ: Ունենք Արշակունյաց-Իսակովի ճանապարհները միացնող նախագիծը, հիմա այնտեղ իրականացվում են օտարման գործընթացները, և, կարծում եմ՝ հաջորդ տարվանից մենք ունենալու ենք շինարարություն։
16:50 - 05 հունիսի, 2024
18 մետրանոցները նույնպես Երևանի բյուջեով պետք է գնենք. Ավինյանը՝ 250 ավտոբուսների մասին
 |news.am|

18 մետրանոցները նույնպես Երևանի բյուջեով պետք է գնենք. Ավինյանը՝ 250 ավտոբուսների մասին |news.am|

news.am: Երևանը նոր տրոյելբուսներ կունենա: 15 տրոլեյբուսի համար ֆինանսական միջոցները հատկացվել են, համաձայնագրերը վավերացվել են: Հատկացվել են նաև 171 ավտոբուսի համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները, դրանք ևս նախատեսված ժամկետում կլինեն Երևանում։ Այդ մասին զեկուցվեց այսօր՝ մայիսի 27-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձավ նաև 18 մետրանոց ավտոբուսների գնման գործընթացին. «Երևանն իր ֆինանսական միջոցների հաշվին շարունակում է արդիականացնել ավտոբուսային և տրոլեյբուսային պարկը։ Որքան էլ ցավով պետք է նշեմ, այնուամենայնիվ, ես չեմ պատկերացնում միջազգային մեր գործընկերների կամ Կառավարության հետ 18 մետրանոց ավտոբուսների գնումները կազմակերպել սեղմ ժամկետներում: Հետևաբար ես առաջարկում եմ թեկուզ փուլային, բայց Երևանի բյուջեով նախատեսել՝ հաջորդ տարվանից սկսած, 18 մետրանոց ավտոբուսների գնումը»: Քաղաքապետը հանձնարարեց նաև սկսել տեխնիկական նկարագրի պատրաստությունը. «Ոնց հասկանում եմ, ավտոբուսների մասով առաջ չենք շարժվում, և 18 մետրանոցները նույնպես Երևան քաղաքի բյուջով պետք է գնենք»։ Հասարակական տրանսպորտի բարեփոխումները, ըստ Ավինյանի, պետք է ավարտին հասցնել, ինչի համար պետք է ևս 18 մետրանոց 250 ավտոբուս: «Մենք այս ուղուց որևէ կերպ չենք շեղվելու: Հետևապես ինչպես ուզում է լինի, մենք պետք է կազմակերպենք այս աշխատանքները թեկուզ փուլային, թեկուզ՝ մի քիչ դժվարություններով, բայց պետք է իրականացնենք»,- ասաց նա։ Այս շաբաթ լավ շաբաթ է ճանապարհային աշխատանքները կազմակերպելու համար, քանի որ տեղումներ չեն սպասվում:
11:55 - 27 մայիսի, 2024
Երևանը պատրաստ է  հնարավորինս աջակցել պետական գերատեսչություններին. Ավինյան

Երևանը պատրաստ է հնարավորինս աջակցել պետական գերատեսչություններին. Ավինյան

Ցավով հետևում եմ Լոռու մարզում առատ տեղումների հետևանքով ստեղծված իրավիճակին։ Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Կապ եմ հաստատել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի հետ և հայտնել, որ Երևանը պատրաստ է մարդկային և տեխնիկական ռեսուրսներով հնարավորինս աջակցել նախարարությանը և մյուս պետական գերատեսչություններին, ինչպես նաև դժվար պահին առավելագույն չափով ձեռք մեկնել մեր հայրենակիցներին»,- գրել է Ավինյանը։ Հիշեցնենք, որ մայիսի 25-ի լույս 26-ի կեսգիշերից արտակարգ իրավիճակ է ստեղծվել Լոռու և Տավուշի մարզերում հորդառատ տեղումներից և Դեբեդ, Աղստև ու Տաշիր գետերի վարարումներից։ Այս պահին հայտնի է մեկ զոհի մասին, ևս մեկ քաղաքացու որոնողական աշխատանքները շարունակվում են։  Մի շարք բնակավայրեր ջրածածկ են, փլուզվել են կամուրջներ։ Նախնական տվյալներով վտանգավոր տարածքներից տարհանվել է 232 քաղաքացի։ Փակ են հետևյալ երթուղիները․1. Վանաձոր - Ալավերդի - Այրում - Բագրատաշեն2. Դիլիջան - Իջևան Այլընտրանքային երթուղիներն են.   - Հայաստան - Վրաստան միջպետական երթուղու համար` 1. «Գոգավան մ/տ» - Տաշիր - Ստեփանավան - Վանաձոր - Երևան2. «Բավրա մ/տ» - Գյումրի - Երևան  - Հայաստանի ներհանրապետական երթուղու համար. 1. Այրում - Նոյեմբերյան - Այգեհովիտ - Տավուշ - Բերդ - Թթուջուր - Ճամբարակ - Սևան-Երևան 
14:39 - 26 մայիսի, 2024
Մեղավորներն ամենախիստ ձևով կպատժվեն, եթե պարզվի, որ թեմայի հետ կապ չունեցող մարդիկ ազատվել են աշխատանքից, կվերականգնվեն․ Ավինյան |tert.am|

Մեղավորներն ամենախիստ ձևով կպատժվեն, եթե պարզվի, որ թեմայի հետ կապ չունեցող մարդիկ ազատվել են աշխատանքից, կվերականգնվեն․ Ավինյան |tert.am|

tert.am: Քանի դեռ այստեղ զրուցում ենք, երևանցիները կանգառներում սպասում են։ Յուրաքանչյուր տեսակի հարց ու խնդիր, բարձրաձայնելու ճիշտ ձևն ու մեթոդն ունի։ Այս մասին վարորդների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Կանգառներում երևանցիների սպասելը ավելի կարևոր է այստեղ յուրաքանչյուրիցս։ Ամեն մեկիս գործը ծառայությունն է այս քաղաքին։ Երբ մեզանից մեկը սկսում է սխալ աշխատել, համակարգը քանդվում է։ Առաջնայինն մարդկանց տեղափոխումն է»,– հայտարարեց նա։ Ավինյանը հայտարարել է, որ վաղը առանձին կհանդիպի Անդրանիկ Մանուկյանի հետ։ «Ամեն հարցի, խնդրի բարձրաձայնում իր ճիշտ մեթոդաբանությունն ունի։ Եթե ուզում եք ասել, որ պարոն Մանուկյանին անարդար ձևով են հանում, միգուցե. ես նրան խոստացել եմ, որ առանձին կընդունեմ, կխոսենք, փաստարկները կլսեմ, իր ներկայացրած ֆինանսական թվերը կլսեմ։ Ինչքան էլ մենք սիրենք պարոն Մանուկյանին, մեր աչքի լույսը լինի, բայց դա երևանցիների համար չպետք է դարձնենք խնդիր. այս պահին հազարավոր երևանցիներ կանգառներում սպասում են։ Նրանք մեզ բոլորիցս ավելի կարևոր են»,– հայտարարեց նա։ Ավինյանը հավելել է, որ մարտին հավաքագրումը միջինում օրական կազմել է 20,5 մլն դրամ, ապրիլին՝ 24,5 մլն։ Այս թվերի մակարդակում ակնհայտորեն խնդիր կա։ «Ամեն ինչ կպարզվի, մեղավորներն ամենախիստ ձևով կպատժվեն։ Եթե պարզվի, որ թեմայի հետ կապ չունեցող մարդիկ ազատվել են աշխատանքից, կվերականգնվեն»,– հայտարարեց նա։ Վերջում Ավինյանն ավելացրեց որ ոչ պարոն Նազարյաննա շարունակելու մարդ հանել, ոչ էլ հին հանածներն են վերականգնվելու։ Հիշեցնենք` Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը հայտնել էր, որ հասարակական տրանսպորտի որոշ երթուղիների վարորդներ չեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները և ուղեգծերից դուրս են եկել: Երևանի քաղաքապետարանը վարորդների այս նախաձեռնությունը դիտարկել էր որպես սաբոտաժային քայլ՝ ընդդեմ տրանսպորտի ոլորտում իրականացվող բարեփոխումների: Վարորդներն, այնինչ, միաձայն հայտարարում են, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Սամվել Նազարյանը հին աշխատողներին անհիմն հեռացնում է, իր մտերիմներին տեղավորում աշխատանքի, դրա համար էլ նրա հետ աշխատել չեն ուզում, իրենց նախկին ղեկավարների վերադարձն են պահանջում։
22:51 - 22 մայիսի, 2024