Վրաստան

Վրաստանի Հանրապետություն ինքնիշխան պետություն Հարավկովկասյան տարածաշրջանում, որը միջանկյալ դիրք է զբաղեցնում Արևելյան Եվրոպայի և Հարավարևմտյան Ասիայի միջև։ Գտնվում է Առաջավոր Ասիայում՝ Մեծ Կովկասի լեռնային համակարգի արևմտյան և կենտրոնական հատվածներում:

Զբաղեցնում է 69 700 կմ քառ․ տարածք, իսկ բնակչությունը՝ ըստ 2019 թվականի մարդահամարի տվյալների, կազմում է 3 723 500 մարդ։ Բնակչության ճնշող մեծամասնությունը կազմում են վրացիները, գլխավոր ազգային փոքրամասնություններն են ադրբեջանցիներն ու հայերը։ Վրաստանը խորհրդարանական կառավարման համակարգով սահմանադրական, բազմակուսակցական հանրապետություն է։

Փաշինյանը Վրաստանի վարչապետին է ներկայացրել Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի զարգացումները |armenpress.am|

Փաշինյանը Վրաստանի վարչապետին է ներկայացրել Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի զարգացումները |armenpress.am|

armenpress.am: v class="w-full prose dark:prose-invert prose-base prose-slate prose-a:text-blue-600 prose-blockquote:relative prose-blockquote:my-14 prose-blockquote:border-0 prose-blockquote:pl-6 prose-blockquote:font-heading prose-blockquote:text-lg prose-blockquote:italic prose-figcaption:text-sm prose-figcaption:text-slate-400 prose-strong:leading-[unset] mt-7"> Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, նաև՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ընթացող սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները: Փաշինյանն այս մասին ասաց Իրակլի Կոբախիձեի հետ հանդիպումից հետո համատեղ մամուլի հայտարարության ժամանակ:  Փաշինյանը Վրաստանի իր գործընկերոջը տեղեկացրել է, որ Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանային տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ և լիարժեք վերագործարկմամբ, որը պետք է տեղի ունենա բոլոր երկրների ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու սահմանների անքակտելիությունը լիարժեք հարգելու շրջանակում: «Այս համատեքստում ընդգծել եմ ՀՀ կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կյանքի կոչելու կարևորությունը, որը շատ կոնկրետ ու շոշափելի հեռանկարներ է խոստանում Հայաստանի, Վրաստանի և մեր ընդհանուր տարածաշրջանի մյուս երկրների համար: Կարևորել եմ նաև, որ տարածաշրջանային և արտատարածաշրջանային նախագծերում ապահովվի ներառականություն: Այդ համատեքստում առանձնացնում ենք Հայաստանի հետաքրքրությունն ու պատրաստակամությունը «Սև ծովի էլեկտրական մալուխի» նախագծին միանալու վերաբերյալ»,-ասաց Փաշինյանը: Երկու երկրների ղեկավարները չեն շրջանցել նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանն ու ամրապնդմանը միտված ընթացիկ գործընթացների շուրջ քննարկումները: «Գործընկերոջս ներկայացրել եմ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի զարգացումները ՝ շեշտելով, որ երկուստեք մտահոգություններ ներկայացնող բոլոր հարցերի շուրջ Հայաստանը ներկայացրել է շատ կոնկրետ առաջարկներ ու լուծումներ և սպասում է Ադրբեջանի կառուցողական արձագանքին: Վերահաստատում եմ, որ Հայաստանի կառավարությունը հաստատակամ է խաղաղության օրակարգն առաջ մղելու գործում և շարունակելու է ակտիվ ջանքեր գործադրել այդ ուղղությամբ»,- ասաց Փաշինյանը:  Վարչապետը Վրաստանի իր գործընկերոջը ներկայացրել է նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև ընթացող սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները՝ տեղեկացնելով, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել սահմանազատման գործընթացի հաջորդ փուլը սկսել Հայաստան-Վրաստան-Ադրբեջան միջպետական սահմանների հատման կետի անմիջական հարևանությամբ: 
17:29 - 30 հունվարի, 2025
Մեկնարկել է Վրաստանի վարչապետի աշխատանքային այցը Հայաստան |armenpress.am|

Մեկնարկել է Վրաստանի վարչապետի աշխատանքային այցը Հայաստան |armenpress.am|

armenpress.am: Վրաստանի կառավարությունը մանրամասներ է հայտնել վարչապետ Իրակլի Կոբախիձեի՝ Հայաստան կատարած այցի վերաբերյալ։  Վրաստանի կառավարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն պաշտոնական այցով ժամանել է Հայաստանի Հանրապետություն։ Նշվում է, որ Վրաստանի վարչապետին Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դիմավորել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։    Հաղորդվում է, որ այցի ընթացքում Իրակլի Կոբախիձեն առանձին հանդիպում կունենա Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։  Բացի այդ, երկու երկրների վարչապետների գլխավորությամբ տեղի կունենա Վրաստան-Հայաստան տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նիստը։   Այնուհետև Հայաստանի և Վրաստանի վարչապետերը հանձնաժողովի նիստից հետո հանդես կգան մամուլի համար համատեղ հայտարարություններով։  Նշվում է, որ Վրաստանի վարչապետի պատվիրակության կազմում են առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին, Արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին, տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարսելաձեն և այլք։
16:10 - 30 հունվարի, 2025
Պատրաստ ենք ավելի ընդլայնել Երևանի և Թբիլիսիի միջև առկա ռազմավարական գործընկերությունը. Վրաստանի ԱԳ նախարար |armenpress.am|

Պատրաստ ենք ավելի ընդլայնել Երևանի և Թբիլիսիի միջև առկա ռազմավարական գործընկերությունը. Վրաստանի ԱԳ նախարար |armenpress.am|

armenpress.am: Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլիի խոսքով՝ Երևանի և Թբիլիսիի համագործակցությունն ամուր հենքի վրա է դրված, և վրացական կողմը պատրաստ է ավելի ընդլայնել երկկողմ գործընկերության մակարդակը։  Այս մասին «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ հայտարարեց Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում՝ անդրադառնալով Երևանի և Թբիլիսիի միջև 2024 թվականի հունվարի 26-ին ստորագրված «Ռազմավարական գործընկերության հաստատման մասին» համաձայնագրի արդյունքներին։ Վրաստանի ԱԳ նախարարի խոսքով՝ այն հարաբերությունները և գործընկերության մակարդակը, ընկերությունը և բարեկամությունը, որոնք գոյություն ունեն Երևանի և Թբիլիսիի միջև, եղել են դարեր շարունակ։ «Այսօր մենք էլ ավելի ենք խորացնում այդ ամենը և դեպի ապագա ենք տանում։ Մենք շատ ուրախ են, որ դա անվանում ենք ռազմավարական գործընկերություն։ Սա ունի մեծ ներուժ՝ էլ ավելի ընդլայնելու բովանդակությունը, տարբեր ոլորտներում համագործակցության շրջանակները»,-նշեց Մակա Բոճորիշվիլին։ Նա նաև հավելեց, որ կողմերը կխթանեն գործընկերությունը, որպեսզի տարածաշրջանում կողմերի շահերն ավելի լավ ներկայացված լինեն ընդհանուր հանրությանը։ «Հայաստանի և Վրաստանի միջև առկա համագործակցությունն ամուր, հիմնաքարային հենքի վրա է դրված զանազան ոլորտներում։ Պատրաստ ենք էլ ավելիին հասնելու, ընդլայնելու և հարստացնելու այս հարաբերություններն ու ռազմավարական գործընկերության մակարդակը»,-ասաց Վրաստանի ԱԳ նախարարը։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին 2024 թվականի հունվարի 26-ին Թբիլիսիում կնքել են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր։
12:28 - 30 հունվարի, 2025
«Վրացական երազանք»-ը դադարեցնում է ԵԽԽՎ-ում աշխատանքը
 |factor.am|

«Վրացական երազանք»-ը դադարեցնում է ԵԽԽՎ-ում աշխատանքը |factor.am|

factor.am: Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը դադարեցնում է աշխատանքը Եվրոպայի խորհրդի {որհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ)։ Այս մասին հայտարարել է կառույցում վրացական պատվիրակության ղեկավար Թեա Ծուլուկիանին, փոխանցում է Эхо Кавказа-ն։ Նա ասել է, որ Վրաստանի վերաբերյալ ընդունված բանաձևի պայմաններն ու վերապահումներն «անընդունելի, անարդար ու անհիմն են»։ Ծուլուկիանիի խոսքով՝ նոր ընտրություններ նշանակելու վերաբերյալ ԵԽԽՎ պահանջը «խախտում է Վրաստանի ինքնիշխանությունը և անտեսում ավելի քան 1,120,000 ընտրողների կամքը, որոնք քվեարկել են «Վրացական երազանքի» օգտին։ «Մեր կողմից այս վերապահումն ընդունելը հավասարազոր է մեր ընտրազանգվածին դավաճանելուն։ Մենք՝ Ստրասբուրգում Վրաստանի խորհրդարանական պատվիրակության անդամներս, դադարեցնում ենք մեր աշխատանքը ԵԽԽՎ-ում»,- ասել է Ծուլուկիանին՝ հավելելով, որ դա «Վրացական երազանքի» թիմային որոշումն է։ Միաժամանակ, նա նշել է, որ Վրաստանը մնում է Եվրոպայի խորհրդի անդամ և կվերսկսի աշխատանքը ԵԽԽՎ-ում, «երբ անարդար վերաբերմունքը փոխվի և շանտաժը դադարի»։ ԵԽԽՎ-ն հունվարի 29-ին բանաձև է ընդունել, որով կոչ է անում Վրաստանի իշխանություններին ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, նոր խորհրդարանական ընտրությունների ամսաթիվ նշանակել մինչև այս տարվա ապրիլը և վերանայել ընդունված վիճահարույց օրենքները։ Այն հաստատում է վրացական պատվիրակության սահմանափակ լիազորությունները ընթացիկ նստաշրջանի համար, սակայն որոշումը կվերանայվի ապրիլին, եթե նշված պայմանները չկատարվեն։
12:04 - 30 հունվարի, 2025
Ապաշրջափակման դեպքում Ադրբեջանի հետ կարող ենք ունենալ պարզեցված ընթացակարգեր. Միրզոյանը՝ Բոճորիշվիլիին
 |civilnet.am|

Ապաշրջափակման դեպքում Ադրբեջանի հետ կարող ենք ունենալ պարզեցված ընթացակարգեր. Միրզոյանը՝ Բոճորիշվիլիին |civilnet.am|

civilnet.am: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հունվարի 30-ին Երևանում ընդունել է Վրաստանի իր պաշտոնակից Մակա Բոճորիշվիլիին։ Երկու երկների նախարարներն առանձնազրույցից հետո պատասխանել են լրագրողների հարցերին։ Արարատ Մրզոյանը, անդրադառնալով տարածաշրջանում տրանսպորտային ուղիների ապաշրջափակմանը, նշել է, որ Հայաստանն աջակցում է ապաշրջափակման գաղափարին և ընդգծել, որ ՀՀ-ն բավականին կառուցողական առաջարկներ է արել Ադրբեջանին և ակնկալում է Ադրբեջանի դրական վերաբերմունքն այդ հարցին։ «Մենք վստահ ենք, որ այն պայմաններով և ձևով, որով մենք տեսնում ենք այդ ապաշրջափակումը, իրականում այն մեծ տնտեսական և ոչ միայն օգուտներ կբերի տարածաշրջանին, Հարավային Կովկասին, Ադրբեջանին, նաև Վրաստանին»,- ասել է Միրզոյանը։ ՀՀ ԱԳ նախարարի խոսքով՝ Հայաստանի մոտեցումներն արտացոլված են «Խաղաղության խաչմերուկ» նախագծում։ «Այնտեղ հիմնարար սկզբունքներ կան՝ երկրների տարածքային ամբողջականություն, երկրների սուվերենությունը ենթակառուցվածքների նկատմամբ, երկրների ազգային օրենսդրությունների կիրառումը՝ յուրաքանչյուրի համար։ Բնականաբար, հասկանալով, որ 21-րդ դարը պարզեցումների, լոգիստիկ անցումների դար է, բոլորը բոլորի հետ փորձում են հասնել պարզեցումների, մենք ևս Ադրբեջանի հետ, եթե և երբ ապաշրջափակվենք, տեսնում ենք որոշակի պարզեցված ընթացակարգեր, որոնք կարող են կիրառվել և դրանից կրկին և մենք, և Ադրբեջանը կարող ենք շահել»,- ընդգծել է ՀՀ ԱԳ նախարարը։ Անդրադառնալով Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերությանը՝ Միրզոյանը նշել է, որ դեռ վաղ է ձեռքբերումներից խոսել։ Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիը ստորագրվել է 2024 թվականի հունվարի 26-ին։ Վրաստանի ԱԳ նախարարն իր հերթին նշել է, որ այն հարաբերությունները, գործընկերությունը, որ Հայաստանն ու Վրաստանն ունեցել են դարեր շարունակ և խորացնում են այսօր և դեպի ապագան են տանում, այժմ հաստատվել է ռազմավարական գործընկերության հռչակագրում։ «Եվ մենք ուրախ ենք, որ ունենք ռազմավարական գործընկերություն։ Սա ունի մեծ ներուժ՝ ընդլայնելու է՛լ ավելի մեծ բովանդակություն։ Մենք կխթանենք մեր գործընկերությունը, որպեսզի մեր տարածաշրանն ու մեր երկկողմանի շահերը ներկայացնենք միջազգային հանրությանը։ Առկա համագործակցությունը, որ մենք ունենք, հիմնաքարային հենքի վրա է դրված, մենք միտված ենք ավելի բարձրացնելու մեր ռազմավարական գործընկերության մակարդակը»,-հավելել է Վրաստանի ԱԳ նախարարը։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի գլխավորած պատվիրակությունը հունվարի 30-ին աշխատանքային այցով ժամանել է Հայաստան։
11:36 - 30 հունվարի, 2025
2024 թվականին Հայաստան-Վրաստան հարաբերությունները գրանցել են շոշափելի առաջընթաց․ Արարատ Միրզոյան |armenpress.am|

2024 թվականին Հայաստան-Վրաստան հարաբերությունները գրանցել են շոշափելի առաջընթաց․ Արարատ Միրզոյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստան-Վրաստան հարաբերությունները 2024 թվականին գրանցել են շոշափելի առաջընթաց։ Երևանում ընթացող ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։  «Մենք ռազմավարական գործընկերության վերաբերյալ փաստաթուղթ ենք ստորագրել, մենք 2024 թվականին պաշտոնապես դարձել ենք ռազմավարական գործընկերներ։ Իհարկե, պետք է խոստովանել, որ մեր հարաբերությունները և՛ երկու երկրների միջև, և՛ երկու ժողովուրդների միջև դարեր ի վեր ռազմավարական գործընկերության բնույթ են կրել, բայց այս նոր փաստաթուղթը նոր հնարավորություններ է ստեղծում երկու երկրների համար՝ քաղաքական, տնտեսական, կրթական, գիտական և հումանիտար ոլորտներում»,-ասաց Միրզոյանը։  Նրա խոսքով՝ հանդիպմանը ամփոփել են անցած տարվա ձեռքբերումները և նախանշել առաջիկա անելիքները։  Միրզոյանը նշեց, որ Հայաստանի և Վրաստանի միջև կա արդյունավետ քաղաքական երկխոսություն՝ տարբեր մակարդակներում, ինչպես նաև կայուն և արդյունավետ համագործակցություն երկու երկրների ԱԳ նախարարությունների միջև։ Միրզոյանը նաև հայտնեց, որ քննարկել են տարածաշրջանային համագործակցության և տարանցիկ փոխադրումների հարցերը։ «Չենք կարող չնշել այն հսկայական ներուժը, որը ունի Հարավային Կովկասը, այդ թվում՝ Հայաստանը և Վրաստանը։ Իհարկե, երբ խոսում ենք Հարավային Կովկասով տարանցման մասին, պետք է նշենք նաև Ադրբեջանի մասին»,- եզրափակեց Միրզոյանը։
11:16 - 30 հունվարի, 2025
Երբ խոսում ենք անվտանգության մարտահրավերների մասին այս տարածաշրջանում, պետք է նշենք մարտահրավերները, որ գալիս են ՌԴ-ից. Վրաստանի ԱԳ նախարար

Երբ խոսում ենք անվտանգության մարտահրավերների մասին այս տարածաշրջանում, պետք է նշենք մարտահրավերները, որ գալիս են ՌԴ-ից. Վրաստանի ԱԳ նախարար

Այսօր՝ հունվարի 30-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին: Նրան օդանավակայանում դիմավորել է ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը: Տեղի է ունեցել առանձնազրույց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի վրացի գործընկերոջ միջև: Այնուհետև երկու նախարարները հանդես են եկել մամուլիս ասուլիսով: Խոսելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրից՝ Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլին հույս է հայտնել, որ այն կամփոփվի այնպիսի դրույթներով, որ երկուստեք նպատակահարմար կլինի:  «Միայն սա կարող է հիմք հանդիսանալ այս տարածաշրջանի կայունության համար, կայուն խաղաղության հասնելու համար»,- հավելել է նա: Նա անդրադարձել է նաև տարածաշրջանում անվտանգության մարտահրավերներին: «Անշուշտ, երբ խոսում ենք անվտանգության մարտահրավերների մասին այս տարածաշրջանում մենք պետք է նշենք այն մարտահրավերները, որ գալիս են Ռուսաստանի կողմից, որը բռնակցել է, օկուպացրել է Վրաստանի որոշ շրջաններ, և պետք է նշեմ այն մարտահրավերները, որ առաջ են գալիս այդ իրավիճակով պայմանավորված՝ դրանք լինեն հումանիտար, տնտեսական խնդիրներ, թե սոցիալական ծանր պայմաններ: Սա շարունակում է ծանր խնդիր մնալ Վրաստանի համար»,- նշել է նա: Ապա նա ընդգծել է, որ Վրաստանն ու Հայաստանը հաստատապես աջակցում են, հարգում են միմյանց ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը և շարունակաբար այդպես կանեն ապագայում և՛ երկկողմ, և՛ բազմակողմ հարթակներում:
10:43 - 30 հունվարի, 2025
Վրաստանի բնակչությունը ենթադրաբար ունեցել է անձնական տվյալների զանգվածային արտահոսք

Վրաստանի բնակչությունը ենթադրաբար ունեցել է անձնական տվյալների զանգվածային արտահոսք

Վրաստանի քաղաքացիների մասին միլիոնավոր տվյալներ պարունակող տվյալների բազան հայտնվել է «ամպային սերվերում», այնուհետև առեղծվածային կերպով անհետացել։ Cybernews-ը նշում է, որ գաղտնի անձնական տվյալների արտահոսքը պոտենցիալ թիրախ է դարձնում չարամիտ գործող անձանց համար: Հրատարակության համաձայն՝ կիբերանվտանգության հետազոտող, SecurityDiscovery.com-ի սեփականատեր Բոբ Դյաչենկոն և Cybernews հետազոտական ​​թիմը հայտնաբերել են Elasticsearch-ի անպաշտպան ինդեքս։ Elasticsearch-ը տվյալների վերլուծության և գրեթե իրական ժամանակահատվածում որոնման հարթակ է: «Տվյալները, ըստ երևույթին, հավաքվել կամ համախմբվել են բազմաթիվ աղբյուրներից, ներառյալ պետական ​​կամ առևտրային տվյալների հավաքածուներից և համարների նույնականացման ծառայություններից», - նշում է է SecurityDiscovery.com-ի հիմնադիրը: Նա հավելում է, որ օրինակը տեղադրվել է սերվերի վրա, որը պատկանում է Գերմանիայում գործող ամպային ծառայություններ մատուցողին: Բացահայտված ինդեքսներից մեկը ենթադրաբար ներառում էր մոտ հինգ միլիոն անհատների անձնական տվյալների գրառումներ, իսկ մյուսը պարունակում էր ավելի քան յոթ միլիոն հեռախոսային ձայնագրություններ՝ կապված անձնական տեղեկությունների հետ: Տվյալները կարող են ներառել մահացած անձանց կրկնակի տվյալներ ևս: Խախտման հայտնաբերումից կարճ ժամանակ անց սերվերն անջատվել է ցանցից, իսկ տվյալների նկատմամբ հանրային հասանելիությունը փակվել է: «Սպառնալիքները կարող են զինել անձնական տվյալները ինչպես քաղաքական, այնպես էլ հանցավոր գործունեության համար: Պետության կողմից հովանավորվող հաքերները կարող են օգտագործել արտահոսքը քաղաքական մանիպուլյացիաների, ապատեղեկատվական արշավների կամ նպատակային հետապնդումների համար: Մինչդեռ շահույթ փնտրող հաքերները կարող են օգտագործել տվյալները տարբեր վնասակար գործողությունների համար»,- նշում էԴյաչենկոն Cybernews-ից։
12:40 - 26 հունվարի, 2025
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը շնորհավորել է Իրակլի Կոբախիձեին Վրաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
 |1tv.ge|

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը շնորհավորել է Իրակլի Կոբախիձեին Վրաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ |1tv.ge|

1tv.ge: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը շնորհավորել է Իրակլի Կոբախիձեին վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Նամակում նշվում է, որ ՄԱԿ-ը ակնկալում է խորացնել համագործակցությունը Վրաստանի կառավարության հետ՝ 2030 թվականի կայուն զարգացման օրակարգի և ապագայի համար պակտի նպատակներին հասնելու համար։ «Ցանկանում եմ շնորհավորել ձեզ Վրաստանի վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ։ Միավորված ազգերի կազմակերպությունը ակնկալում է խորացնել իր համագործակցությունը Վրաստանի կառավարության հետ՝ 2030 թվականի կայուն զարգացման օրակարգի և ապագայի համար պակտի նպատակներին հասնելու համար: Տարածաշրջանային խաղաղության և անվտանգության ամրապնդումը մնում է առաջնահերթություն, մասնավորապես ՄԱԿ-ի աջակցությամբ Ժնևի միջազգային բանակցություններին և հակամարտությունից տուժած բնակչությանը օգնություն ցուցաբերելու միջոցով»,- ասված է նամակում։ Անտոնիո Գուտերեշը նշում է, որ Վրաստանի կառավարությունն ու ժողովուրդը կարող են հույս դնել ՄԱԿ-ի և Վրաստանի հարցով աշխատող թիմի շարունակական աջակցության վրա։ «Ես աջակցում եմ խաղաղ երկխոսության խթանման, օրենքի գերակայության պահպանման և մարդու իրավունքների հարգման ապահովման բոլոր ջանքերին: Ավելին, ես կոչ եմ անում ձեզ շարունակել առաջնահերթություն տալ գենդերային հավասարությանը ձեր կառավարությունում և ղեկավար պաշտոններում: Վրաստանի կառավարությունը և ժողովուրդը կարող են հույս դնել ՄԱԿ-ի և Վրաստանի աշխատանքային խմբի շարունակական աջակցության վրա, քանի որ միասին աշխատում ենք մեր ընդհանուր նպատակներին հասնելու համար: Ձերդ գերազանցություն, ընդունեք իմ խորին հարգանքների հավաստիքը»,- ասված է նամակում։
16:37 - 25 հունվարի, 2025