Արցախ

Արցախի Հանրապետություն կամ Լեռնային Ղարաբաղ․ 1991թ․ սեպտեմբերի 2-ին անկախացած հանրապետություն։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Արցախում տեղակայվել են ՌԴ խաղաղապահ ուժերը։ Ներկայումս  Արցախի  վերահսկողության տակ է նախկին Խորհրդային Միության կազմի մեջ մտնող Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը՝ բացառությամբ Հադրութի շրջանի և Շուշիի շրջանի Շուշի և Քարին տակ բնակավայրերի։

Մայրաքաղաքը Ստեփանակերտն է։ Գործող նախագահը Արայիկ Հարությունյանն է։

Արցախի Հանրապետության անկախությունը դեռեւս չի ճանաչել ՄԱԿ անդամ որեւէ պետություն։

Այս պահին, ըստ պաշտոնական տվյալների, Բաքվում պահվում է 55 հայ. Սիրանուշ Սահակյան
 |aravot.am|

Այս պահին, ըստ պաշտոնական տվյալների, Բաքվում պահվում է 55 հայ. Սիրանուշ Սահակյան |aravot.am|

aravot.am: Այն, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո գերեվարված անձինք դեռեւս գտնվում են Ադրբեջանում, միջազգային իրավունքի մասնագետ Սիրանույշ Սահակյանի կարծիքով, արդեն իսկ խոսում է հայկական կողմի ձախողումների մասին: Այսօր «Մեդիա կենտրոնում» կայացած քննարկման ժամանակ նա նկատեց, որ ակտիվ ռազմական գործողությունների ավարտից հետո, որպես կանոն, տեղի է ունենում գերիների փոխանակում, միջազգայնորեն ընդունված նորմ է՝ մարդասիրական իրավունքից ելնելով ժամանակավոր դադարները, որոնց նպատակը հենց գերիների փոխանակումն է, վիրավորների կյանքին վերաբերվող հարցերը: Մեր դեպքում գոյություն ունի նաեւ Ադրբեջանի ավտոնոմ պարտավորություն, որը նաեւ քաղաքական ամրագրում է ստացել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ: Բայց Ադրբեջանն արհեստականորեն պատրվակներ ստեղծեց, որոնց նպատակը նոր գերեվարումներն էին, այդ թվում նաեւ Արցախի նախկին նախագահների, բարձրաստիճան պաշտոնյաների: Հիշեցնենք, նոյեմբերի 23-ին, Ճշմարտության և արդարադատության կենտրոնը հրապարակեց «Ադրբեջանը պետք է ազատ արձակի բոլոր քաղբանտարկյալներին, պատանդներին և գերիներին» վերնագրով զեկույցը, որում նշվում է, որ Ադրբեջանում ապօրինաբար պահվող բոլոր քաղբանտարկյալները, ռազմագերիները և պատանդները պետք է անհապաղ ազատ արձակվեն միջազգային իրավունքի համաձայն. «2020 և 2023 թվականների՝ Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմների ընթացքում Ադրբեջանի իշխանությունները գերեվարել են շուրջ 200 հայ քաղաքացիական և զինվորական անձանց։ ․․․Տասնյակ մարդիկ ապօրինաբար շարունակում են մնալ ադրբեջանական բանտերում, ոմանք սպասում են դատավարությունների, իսկ մյուսներն ապօրինաբար դատապարտվել են երկարաժամկետ ազատազրկման»: Սիրանույշ Սահակյանի գնահատմամբ, Հայաստանն ինքնուրույնաբար չմոտեցավ ռազմագերիների խնդրին եւ պատշաճ չբարձրաձայնեց Ադրբեջանի բացթողումների մասին: Նաեւ՝ Հայաստանը կարծես ընդունեց Ադրբեջանի խաղի կանոնները՝ ռազմագերիների վերադարձի հարցը կապելով քաղաքական օրակարգում ներառված հարցերի հանգուցալուծման հետ: Համենայնդեպս, հայ ռազմագերիների վերադարձի բոլոր դեպքերը կապված են ինչ-որ քաղաքական գործոնների հետ. օրինակ՝ ականապատ դաշտերի քարտեզների վերադարձ, բնակչության ազատում որոշակի տարածքներից եւ այլն: Մարդու իրավունքների խնդիրների կապակցումը քաղաքական պատճառների հետ, Սիրանույշ Սահակյանի կարծիքով, հանգեցրեցին ներկայիս իրավիճակին, երբ մենք ունենք պատանդներ, որոնք պահվում են Ադրբեջանում, ինչ-ինչ քաղաքական խնդիրների լուծման համար: Այս պահին Բաքվում պաշտոնապես պահվում են 55 հայեր, այդ թվում 6 քաղաքացիական անձինք, 41 ռազմագերիներ եւ 8 նախկին բարձրաստիճան քաղաքական եւ զինվորական գործիչներ, ովքեր համարվում են քաղբանտարկյալներ:Բաքվում հայկական կողմն ունի նաեւ 80 ռազմագերի եւ քաղաքացիական անձ կա, որոնց ճակատագրի ուղղությամբ որեւէ աշխատանք չի իրականացվում: 2022 թվականի գարնանից չեն արձանագրվել դեպքեր, որ Ադրբեջանը կնույնականացնի 44-օրյա պատերազմում գերեւարվածների:
12:05 - 30 նոյեմբերի, 2023
ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի իրավունքի իրացման ընթացակարգերը կհստակեցվեն
 |1lurer.am|

ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի իրավունքի իրացման ընթացակարգերը կհստակեցվեն |1lurer.am|

1lurer.am: ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի իրավունքի իրացման ընթացակարգերը կհստակեցվեն: Այդ մասին որոշումը Կառավարության նոյեմբերի 30-ի նիստին ներկայացրեց ԱՍՀ նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը: Ըստ այդմ՝ առաջարկվում է հաստատել առանձին ընթացակարգ, որով կսահմանվեն փախստականի կարգավիճակ ունեցող անձի՝ կենսաթոշակ նշանակելու համար դիմելու, այն նշանակելու, վերահաշվարկելու, կենսաթոշակի տեսակը փոխելու, կենսաթոշակ վճարելու և կենսաթոշակի գործ վարելու կարգի առանձնահատկությունները: Օրինակ՝ սահմանվում է, որ փախստական ճանաչված անձը, որի կենսաթոշակի գործն առկա է ԼՂ կենսաթոշակային բազայում, կարող է կենսաթոշակ նշանակելու համար ներկայացնել առցանց դիմում մինչև 2024 թվականի հունիսի 1-ը: Ընդ որում՝ դիմումին որևէ փաստաթուղթ կցելու կարիք չկա: Համապատասխան փաստաթղթերի անհրաժեշտություն կա միայն այն դեպքում, երբ անձի հաշմանդամության ժամկետը լրացել է, և վերջինս ԼՂ-ում չի հասցրել անցնել բժշկասոցիալական փորձաքննություն կամ անցել է, բայց կենսաթոշակ ստանալու իրավունքը ԼՂ-ում չի իրացվել: Կենսաթոշակ նշանակելու դիմումը մինչև 2024 թվականի հունիսի 1-ը ներկայացնելու դեպքում կենսաթոշակի իրավունքը չի վերանայվում, պահպանվում է ԼՂ-ի կենսաթոշակային բազայում հաշվարկված ու ներառված ստաժը, սակայն կենսաթոշակի չափը հաշվարկվում է ՀՀ-ում սահմանված օրենքի կարգով, իսկ կենսաթոշակը նշանակվում է կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու օրվանից, բայց 2023 թվականի հոկտեմբերի 1-ից ոչ շուտ:  «Նախագծով առաջարկում ենք սահմանել առանձին ընթացակարգով կենսաթոշակի նշանակման վերջնաժամկետ մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ը նշանակելու դեպքում, որով կենսաթոշակի իրավունքը չի վերանայվի: Մինչև 2028 թվականը եթե դիմի, սա նշանակում է, որ ստաժի վերահաշվարկ չի իրականացվի, սակայն 2028-ից հետո դիմելու դեպքում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կենսաթոշակի նշանակման գործընթաց տեղի կունենա»,- ասաց նախարարի տեղակալը և մանրամասնեց, որ եթե, օրինակ, անձի 63 տարեկանը սեպտեմբերի 15-ին է լրացել, և նա դիմել է 2023 թվականի դեկտեմբերին 11-ից հաշված եռամսյա ժամկետում, ապա նրան կենսաթոշակ կնշանակվի 2023 թվականի հոկտեմբերի 1-ից: Անդրադառնալով առաջարկին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց՝ 3 խումբ մարդկանց հետ գործ ունենք: Առաջին խմբում մարդիկ են, որոնք թոշակ էին ստանում ԼՂ-ում, նրանք առանց ընդհատման ՀՀ-ում թոշակ կստանան, այսինքն՝ հոկտեմբերի, նոյեմբերի թոշակները ևս կստանան առաջիկայում, և թոշակի կորուստ չեն ունենա: Երկրորդ խմբում նրանք են, որոնք ԼՂ-ում սկսել էին կենսաթոշակ ստանալու գործընթացը, բայց ավարտին չեն հասցրել: Երրորդ խմբում նրանք են, որոնց թոշակի տարիքը կամ թոշակի դիմելու ժամանակը լրացել է բռնի տեղահանման հետևանքով ՀՀ տեղափոխվելուց հետո: «Կարգավորում ենք, ահա՛, նաև այս խմբի մարդկանց թոշակավորման գործընթացը՝ իհարկե, տեսադաշտում ունենալով, որ մի իքս պահից հատուկ կարգավորում չենք ունենալու, և ԼՂ-ից բռնի տեղահանված և ՀՀ քաղաքացի հանդիսացող շահառուներն արդեն նույն կարգով, սովորական ընթացակարգով կթոշակավորվեն»,- ասաց վարչապետը:
11:58 - 30 նոյեմբերի, 2023
Ադրբեջանական քարոզչամեքենայի նոր թեզը. monumentwatch.org

Ադրբեջանական քարոզչամեքենայի նոր թեզը. monumentwatch.org

Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է. «2023 թվականի նոյեմբերի 11-ին ադրբեջանական պաշտոնական Ազերթաջ լրատվական գործակալությունը ծավալուն հոդված է տպագրել, որը նվիրված էր օկուպացված Հադրութի շրջանի Վանք գյուղում գտնվող Սպիտակ խաչ վանքին: Հոդվածում, հղում անելով ադրբեջանցի պատմաբան Մուհաբբատ Փաշաևային, նշվում է, որ «հայկական օկուպացիայի տարիներին» հայկական կողմը իբրև թե սեփականացրել է «Ղարաբաղի քրիստոնեական մշակութային ժառանգությունը» և փորձել է այն ներկայացնել հայկական և որպես օրինակ բերվում է Սպիտակ խաչ վանքը: Ադրբեջանական լրատվական կայքը կրկին տարածում է ադրբեջանական պետական քարոզչության հիմնական թեզերից մեկը, համաձայն որի Արցախում գտնվող քրիստոնեական մշակութային ժառանգությունը հայերի հետ ոչ մի առնչություն չունի, այն աղվանա-ուդիական է, սեփականացվել, յուրացվել և հայացվել է: Ադրբեջանական քարոզչամեքենայի անընդհատ կրկնվող այս թեզերը վաղուց արդեն ծանոթ են, սակայն այս հոդվածում ադրբեջանական կողմը առաջ է քաշում քարոզչական նոր թեզ՝ իբր խորհրդային տարիներին ադրբեջանցի գիտնականները հնարավորություն չեն ունեցել հետազոտություններ իրականացնել Ղարաբաղի տարածքում, քանի որ եղել են «լուրջ խոչընդոտներ»: Ըստ Փաշաևայի՝ ներկայումս հնարավորություններ են ստեղծվել «աղվանական քրիստոնեական ժառանգության օբյեկտիվ հետազոտության համար»: Բաքվից հնչող այս հայտարարություններում ամենից տարակուսելին այն է, թե խորհրդային տարիներին ադրբեջանցի գիտնականները հնարավորություն չեն ունեցել հետազոտելու Ղարաբաղի քրիստոնեական ժառանգությունը: Խորհրդային տարիներին Ադրբեջանի դե յուրե և դե ֆակտո մաս կազմող ԼՂԻՄ-ը վարչական, տնտեսական, ֆինանսական, ենթակառուցվածքային լծակներով ուղղակի և անուղղակի կերպով վերահսկվում էր պաշտոնական Բաքվի կողմից և անգամ փոքրիկ տարակարծությունը պաշտոնական Բաքվի տեսակետի և քաղաքականության հանդեպ ենթադրում էր տեղում պատիժների կիրառում: Խորհրդային տարիներին պատմական Արցախի տարածքում հետազոտություններ իրականացնելու իրավունք ունեին միայն ադրբեջանցի գիտնականները, որոնք, մեծամասամբ աշխատանքներ էին տանում այնպիսի հուշարձաններում, որոնք ոչ մի աղերս չունեին քրիստոնեական մշակութային ժառանգության հետ: Խորհրդային տարիներին Ադրբեջանի Գիտութունների Ակադեմիայի կողմից հրատարակված բազմաթիվ գիտական ժողովածուներում պատմական Արցախի հուշարձանները, քրիստոնեական ժառանգությունը գրեթե ներկայացված չէ: Արցախի պատմությամբ հետաքրքրված էին միայն որոշ ադրբեջանցի գիտնականներ, ովքեր զբաղվում էին Արցախի և Ուտիքի պատմության «սրբագրությամբ»՝ բացառելով ամեն հայկականը: Սրբագրման և խմբագրման քաղաքականությունը ակտիվացավ սկսած 1950-ական թվականներից և հատկապես ակտիվ փուլ մտավ 1960-ականներին: Արցախի քրիստոնեական ժառանգության, մշակույթի և պատմության խմբագրմամբ զբաղվում էին Զ. Բունիյաթովը, Դ. Ախունդովը, Ֆ. Մամեդովան, Ռ. Գեուշևը, Ի. Ալիևը և այլք: Ադրբեջանցի գիտնականները մշակեցին Արցախի պատմության, մշակույթի, մշակութային ժառանգության կլանման, խեղաթյուրման «տեսական» հիմքերը, որի հիմնական առանցքը Արցախի և նրա մշակութային ժառանգության աղվանացումն էր: «Ղարաբաղի քրիստոնեական մշակութային ժառանգության» հնագիտական հետազոտությամբ զբաղվել է միայն Ռաշիդ Գեուշևը: Վերջինս «պեղումներ» է իրականացրել Ամարասի վանքում, Ճանկաթաղում, իր աշխատանքներում անդրադարձել է Գանձասարի վանքին, Դադիվանքին և որոշ այլ հուշարձանների, սակայն, բնականաբար, հայկականը ժխտելով և դրանք ներկայացնելով որպես աղվանական: Ադրբեջանցի որոշ գիտնականներ էլ փորձեցին անդրադառնալ Արցախի կոթողային մշակույթին: Այդպիսիններից էին Դ. Ախունդովը, Ռ. Գեուշևը, Ն. Ռզաևը, Մ. Խալիլովը: Ընդ որում, իրենք իրենց աշխատանքներում բերում են ԼՂԻՄ-ում գտնվող տարբեր խաչքարերի օրինակներ և լուսանկարներ: Միայն այս հանգամանքն արդեն ինքնին վկայում է, որ խորհրդային տարիներին ադրբեջանցի գիտնականների առջև արգելքներ չկային: Սակայն, մեծամասամբ Արցախի մշակութային ժառանգության հանդեպ հետաքրքրությունը քիչ էր, քիչ էին նաև հետազոտությունները: Սա լավագույն ցուցիչն է այն իրողության, որ այն հետաքրքիր չէր ադրբեջանցի հետազոտողների մեծ մասի համար: Ավելին, նույն խորհրդային տարիներին պաշտոնական Ադրբեջանի կողմից քանդվել են ԱդրՍՍՀ Քելբաջարի, Լաչինի շրջաններում գտնվող բազմաթիվ եկեղեցիներ, վանքեր, ջարդվել են տասնյակ խաչքարեր և տապանաքարեր: Եվ ոչ մի արձագանք ադրբեջանցի գիտնականների կողմից: Նշենք, որ խորհրդային տարիներին ադրբեջանական իշխանությունները արհեստական խոչընդոտներ, արգելքներ էին ստեղծում միայն հայ հետազոտողների համար, որոնց համար վտանգավոր էր աշխատել հայաթափված շրջաններում՝ Քարվաճառ, Քաշաթաղ և այլն: Խորհրդային տարիներին ԼՂԻՄ-ում որոշ աշխատանքներ կարողացել են կատարել միայն անհատներ: Անհնար էր խոսել հայկական արշավախմբերի մասին: Խորհրդային տարիներին ԼՂԻՄ տարածքում գտնվող հուշարձաններից շատերը չէին անձնագրավորվել, փաստաթղթեր չէին կազմվել: Խորհրդային Ադրբեջանի զբոսաշրջային գրքույկներում ԼՂԻՄ-ի քրիստոնեական հուշարձանները գրեթե ներկայացված չէին, Խորհրդային Ադրբեջանի զբոսաշրջային քարտեզում ներառված էին միայն Շուշիի իսլամական հուշարձանները: Հոդվածում առանձին կերպով խոսվում է «աղվան-ուդի» գիտնականների մասին, ում ևս իբր հայկական կողմը հնարավորություն չէր տալիս հետազոտություններ իրականացնել: Այս դիտարկումը առնվազն տարակուսելի է: Այդ ի՞նչ աղվան-ուդի գիտնականներ կային, որոնց թույլ չէր տրվում աշխատել: Շատ վտանգավոր թեզեր են պարունակում աղվանա-ուդիական կրոնական համայնքի ղեկավար Ռաֆիկ Դանակարիի հայտարարությունները և մասնավորապես այն, որ որոշ եկեղեցիներ կոնսերվացվելու են, որոշները՝ վերականգնվելու, իսկ որոշները կգործեն որպես թանգարան: Սրա տակ պետք է վստահաբար հասկանալ մի բան, որ վերականգնման քողի ներքո ջնջվելու են հայերեն արձանագրությունները, խաչային ու խաչքարային հորինվածքները, խաչքարերը, ինչն արվել է, երբ խորհրդային տարիներին ադրբեջանական կողմը փորձում էր «վերականգնել և աղվանացնել» հուշարձանները: «Վերականգնված և պատմական տեսքի»  բերված հուշարձաններից է Վանքասար լեռան գագաթին գտնվող եկեղեցին, որի վրայից քերվել են հայերեն արձանգրությունները, խաչանշանները, անհետացել են շրջակա խաչքարերը, իսկ մեկը Աղդամում թանգարայնացվել էր՝ եղծվելով: Եկեղեցին կրել է արտաքին փոփոխություններ, որոնք բնորոշ չէին առհասարակ վաղքրիստոնեական ճարտարապետությանը: Այսպիսով, կարող ենք տեսնել, որ ադրբեջանական քարոզչամեքենան փորձում է ադրբեջանցի գիտնականներին ներկայացնել որպես տուժող կողմ, զոհ, ում հայերը արգելում էին խորհրդային տարիներին հետազոտել Արցախը»։   
10:58 - 30 նոյեմբերի, 2023
Անահիտ Մանասյանը Ֆրանսիայի դեսպանին է ներկայացրել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

Անահիտ Մանասյանը Ֆրանսիայի դեսպանին է ներկայացրել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից հայտնում են՝ Անահիտ Մանասյանն այսօր՝ նոյեմբերի 29-ին, ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին։   Պաշտպանը դեսպանին է ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր, անդրադարձել անձամբ իր և աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքներին, որոնց ընթացքում ստացվել են ադրբեջանական ագրեսիայի արդյունքում քաղաքացիական անձանց շրջանում մահվան, խոշտանգումների, մարմինների անարգման, անդամախեղման և վատ վերաբերմունքի՝ միջազգային իրավունքով արգելված այլ դեպքերի մասին տեղեկություններ։   Հանդիպման շրջանակներում քննարկվել են Հայաստանի Հանրապետության սահմանային անվտանգությամբ պայմանավորված մարդու իրավունքների պաշտպանության հիմնախնդիրներին առնչվող հարցեր։ Վկայակոչելով փաստահավաք աշխատանքների արդյունքները՝ Պաշտպանն արձանագրել է, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով սահմանամերձ բնակավայրերում մարդու իրավունքների պաշտպանության վիճակը խիստ մտահոգիչ է։   Պաշտպանն անդրադարձ է կատարել նաև հաստատության գործունեության ուղղություններին ու առաջնահերթություններին, այդ թվում՝ երեխաների, կանանց և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը, հանրության շրջանում անհանդուրժողականության մթնոլորտի և ատելության խոսքի դեմ պայքարին։   Իր հերթին դեսպան Օլիվիե Դըկոտինյին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և կարևորել Պաշտպանի հաստատության դերը մարդու իրավունքների պաշտպանության բարձր առաքելության իրականացման գործում։  
18:21 - 29 նոյեմբերի, 2023
Սամվել Շահրամանյանն Արցախ վերադարձի հարցով բանակցություններ է վարում. Սամվել Բաբայան
 |azatutyun.am|

Սամվել Շահրամանյանն Արցախ վերադարձի հարցով բանակցություններ է վարում. Սամվել Բաբայան |azatutyun.am|

azatutyun.am: Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը սեպտեմբերի 19-ից հետո Արցախում տեղի ունեցած զարգացումների համար մեղադրանքների սլաքներն ուղղում է Արցախի իշխանությանը։ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի նիստին մասնակցած արցախցի նախկին պաշտոնյան պնդեց, որ Արցախի իշխանությունները հրաժարվել են Ադրբեջանի հետ բանակցություններից, ինչն էլ հանգեցրել է արցախյան ողբերգական իրադարձություններին։ «Արցախը էս վերջին՝ ամսի 19-ի դեպքերով հանձնել են Արցախի իշխանությունները՝ իր քաղաքական ամբողջ…», - ասաց նա։ Հարցին, թե Արցախի անկմանը չնպաստե՞ց ՀՀ վարչապետի վարած քաղաքականությունը 44-օրյա պատերազմից հետո, Սամվել Բաբայանը պատասխանեց. - «Նպաստեց, նպաստեց, որովհետև ես իմ ելույթներում ասել եմ, որ ֆինանսավորել, այն ձև անել, ինչ որ անում է Նիկոլ Փաշինյանը Արցախում, ճիշտ չեմ համարում»։ Սամվել Բաբայանը, որ 2020 թվականի նոյեմբերի 10-ին հրաժարվել էր Արցախի հերոսի կոչումից, նաև Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից հեռանալու որոշում էր կայացրել՝ քննադատելով Արցախի և Հայաստանի իշխանություններին, այսօր, ըստ էության, խուսափեց կոնկրետ գնահատականներ տալ Լեռնային Ղարաբաղի հարցով Նիկոլ Փաշինյանի քաղաքականությանը, բայց հայտարարեց, թե Արցախի հարցը լուծված չէ։ Թե այդ լուծումն ինչպես է պատկերացնում, չպարզաբանեց, փոխարենը պնդեց, որ Արցախը բոլորս ենք հանձնել։ Սամվել Բաբայանը նաև հայտարարեց, թե այս պահին Արցախ վերադարձի հարցով բանակցություններ է վարում Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանը։ Ում հետ է Շահրամանյանը Բաքվում բանակցություններ վարում, ով է իրեն այդ տեղեկատվությունը փոխանցել՝ նա մանրամասներ չհայտնեց։
16:10 - 29 նոյեմբերի, 2023
Իշխանությանն եմ մեղադրում Արցախը հանձնելու համար, հո ձեզ չե՞մ մեղադրելու. Սամվել Բաբայան |news.am|

Իշխանությանն եմ մեղադրում Արցախը հանձնելու համար, հո ձեզ չե՞մ մեղադրելու. Սամվել Բաբայան |news.am|

news.am: Ես չեմ գտնում, որ պատերազմը կանգնեցնում է պարտություն կրող կողմը. հաղթողը թելադրում է իր կանոնները, այդ պարագայում կանգնում է, հակառակ դեպքում չի կանգնում: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 29-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը՝ անդրադառնալով հարցին, թե կա՞ր հնարավորություն կանգնեցնելու 44-օրյա պատերազմը: Հարցին՝ Արցախը ով հանձնեց Ադրբեջանին, նա պատասխանեց. «Մենք բոլորս միասին: Բոլորս միասին 20 տարի էդ Արցախը խեղել եք, չեք թողել մի բան արվի՝ իշխանության հետ միասին: Բոլորս միասին՝ Արցախի, Հայաստանի իշխանությունները, Նիկոլ Փաշինյանն էլ»: Նա վստահեցրեց, որ մեղադրում է ՀՀ իշխանությանը Արցախը հանձնելու մեջ. «Բա հո ձեզ չեմ մեղադրելու»: Ինչ վերաբերում է հայտարարություններին, թե Արցախի դատախազությունը այն ժամանակ հարցաքննել է իրեն, եւ այդ մասին ասել է Գուրգեն ներսիսյանը, Սամվել Բաբայանն ասաց. «Ինձ ոչ մեկը չի հարցաքննել, Գուրգեն ներսիսյանին դիմեք, թող հրապարակի այդ հարցաքննությունը»:
12:31 - 29 նոյեմբերի, 2023
Երևի Շահրամանյանին կհրավիրեն կծանոթացնեն՝ եղել է նման բան, թե ոչ. Սամվել Բաբայանը՝ ադրբեջանցիների հետ բանակցելու մասին |news.am|

Երևի Շահրամանյանին կհրավիրեն կծանոթացնեն՝ եղել է նման բան, թե ոչ. Սամվել Բաբայանը՝ ադրբեջանցիների հետ բանակցելու մասին |news.am|

news.am: Խնդրում եմ՝ ամեն մեկին մի լսեք: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 29-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ ինքը խոսել է ադրբեջանցիների հետ, նրանք ասել են, որ Սամվել Բաբայանի հետ չեն բանակցում: «Քննություն է ընթանում, երեւի Շահրամանյանին կհրավիրեն կծանոթացնեն՝ եղել է նման բան, թե չի եղել»,-ասաց նա: Հիշեցմանը, որ ինքը նախկինում ասել էր, որ արցախահայերի վերադարձի հարցը կարող է կազմակերպել, եթե ցանկանան, Սամվել Բաբայանն ասաց. «Ես ամեն ինչով զբաղվում եմ»: Լրագրողների հարցին, թե արցախահայերի վերադարձին ուղղված իշխանությունների գործողություններին ինչպես է գնահատում, նա ասաց. «Ես չգիտեմ՝ իշխանությունն ինչ գործողություն է իրականացնում, եւ ընդդիմությունն ինչ է իրականացնում, ես գիտեմ՝ ես ինչ եմ իրականացնում»:
12:01 - 29 նոյեմբերի, 2023
Ադրբեջանը շարունակում է արգելափակել ԼՂ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելություն ուղարկելու հարցը․ ԱԳՆ
 |armeniasputnik.am|

Ադրբեջանը շարունակում է արգելափակել ԼՂ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելություն ուղարկելու հարցը․ ԱԳՆ |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Ադրբեջանը շարունակում է արգելափակել ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությունը Լեռնային Ղարաբաղ ուղարկելու նախաձեռնությունը։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում նշել են, որ 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի լայնածավալ հարձակումից ի վեր Երևանը միջազգային մասնագիտացված կազմակերպություններում, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ում, մշտապես բարձրացնում է ԼՂ-ում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության հարցը։ Դեռևս 2020 թվականի նոյեմբերին Հայաստանը սատարել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի՝ Լեռնային Ղարաբաղ փորձագիտական խումբ ուղարկելու նախաձեռնությանը և ներգրավված էր հնարավորինս սեղմ ժամկետներում առաքելության կազմակերպման գործընթացում: «Սակայն Ադրբեջանը շարունակաբար արգելափակում է ԼՂ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելություն ուղարկելու նախաձեռնությունը», - նշեցին նախարարությունից։ «Ադրբեջանի ապակառուցողական կեցվածքը ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագիտական առաքելության հարցում հակասում է մշակութային ժառանգության պաշտպանության ոլորտում գործող բոլոր միջազգային կոնվենցիաների, այդ թվում՝ Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին 1954 թվականի կոնվենցիայի դրույթներին», -ընդգծել են ԱԳՆ-ից։ Բացի այդ, ԱԳՆ-ն նշում է, որ Բաքվի դիրքորոշումը խախտում է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշումը, որը պարտավորեցնում է Ադրբեջանին «ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի ու պղծման գործողությունները՝ ուղղված հայկական մշակութային ժառանգության, ներառյալ՝ եկեղեցիների և այլ պաշտամունքի վայրերի, հուշարձանների, տեսարժան վայրերի, գերեզմանների և արտեֆակտների դեմ»։
21:55 - 28 նոյեմբերի, 2023
ԼՂ–ից բռնի տեղահանվածները ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում կարող են օգտվել բնակարանային ապահովման պետական ծրագրերից
 |armenpress.am|

ԼՂ–ից բռնի տեղահանվածները ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում կարող են օգտվել բնակարանային ապահովման պետական ծրագրերից |armenpress.am|

armenpress.am: Բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը հնարավորություն կտա կառուցել սեփական տուն սահմանամերձ գյուղական բնակավայրերից որևէ մեկում. ծրագրից կարող են օգտվել նաև ԼՂ-ից բռնի տեղահանված այն անձինք, որոնք ՀՀ քաղաքացիություն ձեռք կբերեն: Նոյեմբերի 28-ին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսում ծրագրի մանրամասները ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը: «Նախագծից օգտվելու համար անհրաժեշտ է  թվով 80 սահմանամերձ բնակավայրից գոնե մեկում հողատարածք ձեռք բերել, որտեղ կկարողանան կառուցել իրենց տունը: Հողատարածքը սեփականության իրավունքով պետք է իրենց պատկանի, այնուհետև պետք է սկսեն նախագծման աշխատանքները, որի ավարտից հետո համայնքից պետք է ստանան շինարարության թույլտվություն: Նախատեսված պայմանները բավարարելու դեպքում շահառուն հիփոթեքային վարկավորման գործընթաց սկսելու համար պետք է դիմի նախընտրելի բանկ կամ վարկային կազմակերպություն՝ «Կոնվերս բանկ», «Էվոկաբանկ», «Ակբա բանկ», «Յունիբանկ», «Ֆինկա» ունիվերսալ վարկային կազմակերպություն: Հաստատվելու դեպքում գումարի աջակցությունը կտրամադրվի փուլային եղանակով»,- ասաց Խաչատրյանը: Նախարարի տեղակալը նշեց, որ աջակցության չափը կազմում է 16 մլն դրամ, որի շրջանակում  շահառուները կարող են նախագծել իրենց  նախընտրելի սեփական տունը: Եթե անհրաժեշտ գումարը 16 միլիոն դրամից ավելի է, քաղաքացին պետք է հավելյալ գումարը տրամադրի, այն կարող է ձեռք բերվել նաև հավելյալ վարկավորման միջոցով: Ըստ նրա՝ աջակցությունը տրամադրվում է հիփոթեքային վարկի մայր գումարի՝ 16 մլն դրամի և դրա գծով մինչև 13% տոկոսադրույքի չափով մարման համար:  Գործընթացը մեկնարկել է ընթացիկ տարվա մայիս-հունիս ամիսներից, և այս պահի դրությամբ հաստատվել է ավելի քան 200 հայտ: Գումարը կարող է տրամադրվել նաև կիսակառույց այն շինությունների համար, որոնք չունեն ավատական ակտ: Աջակցությունը կարող է ուղղվել նաև տան վերանորոգմանը: Կառուցվող բնակելի տունը գրավի առարկա է հիփոթեքի ողջ ժամանակահատվածի ընթացքում, գույքի օտարումը կարող է տեղի ունենալ վարկն ամբողջությամբ մարելու դեպքում:
17:52 - 28 նոյեմբերի, 2023
ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են հայ գերիներին եւ ձերբակալված ադրբեջանցիներին
 |news.am|

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են հայ գերիներին եւ ձերբակալված ադրբեջանցիներին |news.am|

news.am: ԿԽՄԿ ներկայացուցիչները նոյեմբերին նորից այցելել են հայ գերիներին, որոնց մասին տեղեկացրել է ադրբեջանական կողմը, եւ Հայաստանում բռնված ադրբեջանցիներին։ Այս մասին APA-ին տեղեկացրել է ԿԽՄԿ ադրբեջանական ներկայացուցչության հանրային կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան։ Տեղեկատվության համաձայն՝ առերես հանդիպումներ են եղել կալանավորվածների հետ, ստեղծվել են պայմաններ նրանց ընտանիքների անդամների հետ շփումների համար։ «Իր մանդատին համապատասխան՝ ԿԽՄԿ-ն այցելությունների ընթացքում գնահատում է կալանավորվածների հետ վերաբերմունքը եւ նրանց պահման պայմանները, ստեղծում պայմաններ ընտանիքների հետ շփումները շարունակելու կամ դրանք ստեղծելու համար։ ԿԽՄԿ ընթացակարգերի համապատասխան՝ դիտարկումների եւ այցելությունների մասին հանձնարարականները հասցվում են միայն կալանավորած կողմին»,- նշվել է հաղորդագրությունում։
13:18 - 28 նոյեմբերի, 2023
Վագիֆ Խաչատրյանն Ադրբեջանի վերաքննիչ դատարանում բողոքարկել է իր ապօրինի դատավճիռը

 |factor.am|

Վագիֆ Խաչատրյանն Ադրբեջանի վերաքննիչ դատարանում բողոքարկել է իր ապօրինի դատավճիռը |factor.am|

factor.am: Լաչինի միջանցքից առևանգված և Բաքվի դատարանի կողմից շինծու մեղադրանքով 15 տարվա ազատազրկման դատապարտված արցախցի Վագիֆ Խաչատրյանը վերաքննիչ դատարան բողոք է ներկայացրել։ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցներին հայտնել է նրա փաստաբան Ռադմիլա Աբիլովան։ Նա ասել է, որ Բաքվի վերաքննիչ դատարան Խաչատրյանի նկատմամբ կայացված դատավճիռը բեկանելու վերաբերյալ բողոք է ներկայացվել։ «Խաչատրյանին տեսել եմ նոյեմբերի 24-ին։ Նա առողջական խնդիրներ չունի, ես նրան բացատրել եմ իր բոլոր իրավունքները»,- հավելել է փաստաբանը։ Հավելենք, որ նոյեմբերի 7-ին Բաքվի ռազմական դատարանը Վագիֆ Խաչատրյանին 15 տարվա ազատազրկման էր դատապարտել։ Չնայած իր դեմ ճնշումներին՝ Խաչատրյանը դատական նիստերում պարբերաբար հայտարարում էր, որ որևէ հանցանք չի գործել և իրեն մեղավոր չի ճանաչում։ Հիշեցնենք՝ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ հուլիսի 29-ին բուժման նպատակով Արցախից Հայաստան տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանն առևանգվել էր Լաչինի միջանցքի ադրբեջանական ապօրինի անցակետից։ Այնուհետև Բաքուն նրան «զանգվածային սպանությունների» շինծու մեղադրանքներ է առաջադրել։
15:09 - 27 նոյեմբերի, 2023
Ադրբեջանն աղբակույտի է վերածել Շուշիի 19-րդ դարի Մեղրեցոց Սբ. Աստվածածին եկեղեցու պատմական շերտերը. Monument Watch

Ադրբեջանն աղբակույտի է վերածել Շուշիի 19-րդ դարի Մեղրեցոց Սբ. Աստվածածին եկեղեցու պատմական շերտերը. Monument Watch

Ադրբեջանն աղբակույտի է վերածել Շուշիի 19-րդ դարի Մեղրեցոց Սբ. Աստվածածին եկեղեցու պատմական շերտերը։ Այս մասին ահազանգում է Արցախի հուշարձանների մշտադիտարկմամբ զբաղվող Monument Watch կազմակերպությունը։ «Ինչպես հստակ երևում է «Կովկասի ժառանգության մշտադիտարկում» (Caucasus Heritage Watch) նախաձեռնության կողմից հրապարակված արբանյակային լուսանկարներից, օկուպացված Շուշի քաղաքում իրականացվող շինարարական աշխատանքների հետևանքով վնասվել են Շուշի քաղաքի Մեղրեցոց Սբ. Աստվածածին եկեղեցու մնացորդները (նկ. 1): Համաձայն 2023 թվականի նոյեմբերի 3-ին արված արբանյակային լուսանկարի՝ ադրբեջանական կողմը շրջակա տարածքների շինարարության ամբողջ շինաղբը ծանր տեխնիկայի միջոցով լցրել է եկեղեցու՝ դեռևս 2017 թվականի պեղումներով բացված հիմնապատերի և ծավալների վրա: Դեռևս 2021 թվականից արբանյակային լուսանկարները փաստել են միայն տարածքի անխնամ և խոտածածկ դառնալը: Մեղրեցոց Սբ. Ասվածածին եկեղեցին կառուցվել է 1838 թվականին Մահտեսի Հախումյանցի ծախսերով։ 1960-ական թվականներին եկեղեցու ծավալների մեծ մասը քանդվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից՝ հարմարեցվելով և վերածվելով ամառային բացօթյա կինոթատրոնի: Նշենք, որ սկսած 1960-ական թվականներից Ադրբեջանի իշխանությունները սկսեցին ակտիվորեն բռնայուրացնել Շուշի քաղաքի մշակութային ժառանգությունը՝ արհեստական կերպով փոխելով քաղաքի մշակութային կերպարը, այն վերածելով ադրբեջանական մշակութային կենտրոնի: Այս քաղաքականության արդյունքում զգալիորեն վնասվեց Շուշի քաղաքի հայկական թաղամասը և նրա հուշարձանները: Մասնավորապես, վթարային վիճակի հասցվեց Շուշի քաղաքի Ամենափրկիչ Ղազանչեցոց տաճարը, Կանաչ ժամ եկեղեցին վերածվեց հանքային ջրերի ըմպելասրահի: Իսկ Կուսանաց վանք և Ագուլեցոց Ամենափրկիչ եկեղեցիները հիմնահատակ քանդվեցին և ոչնչացվեցին: Այդ նույն տարիներին Ադրբեջանի իշխանությունների կողմից ավերվեց քաղաքի հայկական գերեզմանոցը: Մեղրեցոց եկեղեցու պարագայում Ադրբեջանի իշխանությունները պայթեցումներով քանդել են եկեղեցու պատերի մեծ մասը, իսկ մեկ մետրից բարձր պահպանված հիմնապատերը ներառվել են ասֆալտի տակ (Մկրտչյան 1980, 155-161, Պետրոսյան 2010, 137-148): Մեղրեցոց եկեղեցու տարածքում 2017 թվականին պեղումներ է իրականացրել Արցախի Հանրապետության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի հնագիտական արշավախումբը (արշավախմբի ղեկավար պ. գ. թ. Երանյան Ն., ճարտարապետ Տիտանյան Մ.): Նախքան պեղումները (նկ. 2, 3) տարածքն ամբողջովին ասֆալտապատ էր, տեղում երևում էին միայն խորանը և երկու ավանդատները (Երանյան 2021, 498-502): Պեղումների արդյունքում հեռացվել է ասֆալտի շերտը և բացվել են եկեղեցու հիմքերը (նկ. 4): Մեր արձագանքը Ադրբեջանի իշխանությունները 2020 թվականի նոյեմբերին քաղաքն օկուպացնելուց հետո ակտիվ կերպով շարունակում են դեռևս 1960-ական թվականներին սկսած Շուշի քաղաքի պատմության, մշակութային ժառանգության ոչնչացման և յուրացման քաղաքականությունը։ Հաագայի արդարադատության միջազգային դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշմամբ արգելվել են հայկական եկեղեցիների ոչնչացման գոծողությունները․ «Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման գործողությունները, որոնք իրականացվում էին հայկական մշակութային ժառանգության նկատմամբ․․․»։ Հավելենք նաև, որ յուրաքանչյուր ժողովրդի մշակութային արժեքներին հասցվող վնասը հարված է ողջ մարդկության մշակութային ժառանգությանը, քանզի յուրաքանչյուր ժողովուրդ իր ներդրումն ունի համաշխարհային մշակութային բազմազանության մեջ։ Համաձայն «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի ցանկացած գործողություն։ Ըստ Հաագայի 1954 թվականի առաջին արձանագրության՝ արգելված է գրավյալ տարածքներում ոչնչացնել մշակութային կամ հոգևոր արժեքները։ Մշակութային ժառանգության նմանօրինակ դիտավորյալ ոչնչացման քաղաքականությունը դատապարտվում է նաև «Մշակութային ժառանգությունը դիտավորյալ ոչնչացնելու մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թվականի հռչակագրով», - ասված է կազմակերպության կայքում։
13:23 - 25 նոյեմբերի, 2023
Լեռնային Ղարաբաղի լուծարումը 2018-ի օգոստոսին է տեղի ունեցել՝ եռակտոր բանակցային առաջարկը ներկայացնելու պահին․ Փաշինյան
 |news.am|

Լեռնային Ղարաբաղի լուծարումը 2018-ի օգոստոսին է տեղի ունեցել՝ եռակտոր բանակցային առաջարկը ներկայացնելու պահին․ Փաշինյան |news.am|

news.am: Ես չէի ուզի Ռուսաստանի Դաշնությանն այս կոնտեքստում քննարկման առարկա դարձնել, բայց եկեք այդ թեզը լրջորեն քննարկենք, բա այդ դեպքում 2016 թվականի Քառօրյա պատերազմի ժամանակ ո՞վ եւ ինչի՞ համար պատժեց։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 24-ին, ուղիղ եթերում քաղաքացիների տեսահարցերին պատասխանելիս նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով այն դիտարկումներին, որ ՌԴ- ն իր քայլերում պատժում է Հայաստանի իշխանություններին այս կամ այն քայլի համար։ «Սա նորահայտ մի թեզ է, որը նախկին իշխանությունների ներկայացուցիչներն են շրջանառության մեջ դնում։ Ես այսպիսի թեզ եմ նկատել, որ շատ ակտիվ շրջանառվում է, որ 44-օրյա պատերազմով ՌԴ-ն Հայաստանի իշխանություններին պատժեց նրա ինչ-որ քայլերի համար։ Ես չէի ուզի ՌԴ-ին այս կոնտեքստում քննարկման առարկա դարձնել, բայց եկեք այդ թեզը լրջորեն քննարկենք, բա այդ դեպքում 2016 թվականի Քառօրյա պատերազմի ժամանակ ո՞վ եւ ինչի՞ համար պատժեց։ Այդ թեզի իմաստն այն է, որ դե հեղափոխություն եղավ, որը ցանկալի չէր մեր գործընկերների համար, իբրեւ այս կառավարությունը արեւմտամետ էր, դրա համար պատժվեց, պատերազմը դրա համար եղավ․ բա 2016-ի պատերազմն ինչի՞ համար եղավ, բա 2013-ի իրադարձություներն ի՞նչ են, որ Հայաստանը բանակցեց բանակցեց, մի գիշերում Հայաստանը դարձավ Մաքսային միության կամ Եվրասիական տնտեսական միության անդամ։ Բա այդ դեպքում ո՞ր քայլերի համար էր, որ 2011 թվականին Ռուսաստանը բազմամիլիարդանոց զենքի վաճառքի պայմանագիր կքնեց Ադրբեջանի հետ, 2013-2014 թթ իրադարձություններն ինչի՞ արձագանքն էին։ Ինձ թվում է՝ քննիչ հանձնաժողովից հետո շատերն ասում են՝ դե Ղարաբաղի հարցի հետ կապված ինչ կար ամբողջն ասեցիր, իրականում տենց չի, Ղարաբաղի հետ կապված ինչ կա, ես ամբողջը չասացի, շատ բան ասելու Ղարաբաղի հարցի մասին։ Եթե վարկածը ճիշտ է, բա Սերժ Սարգսյանի 2018 թվականի ապրիլի հայտարարությունն ինչի՞ մասին էր, պատերազմի անոնսը, այդ ինչի՞ անոնսն էր»,- ընդգծեց Փաշինյանը։ Նրա խոսքով՝ հեղափոխությունը տեղի ունեցավ, դրա համար Հայաստանը դեռ ինքնիշխան պետություն լինելու շանս ունի․ «Եթե հեղափոխությունը չլիներ, այդ շանսն էլ զրո էր լինելու, դրա ապացույցը 2013-ի իրադարձություններն են։ Պատկերացնո՞ւմ եք, ԵՄ-ի հետ բանակցեն փաստաթուղթ, որը ստորագրման պատրաստ լինի, եւ այդ փաստաթուղթը շպրտել կողմ ու ասել՝ մենք դա չենք կարող ստորագրել։ Այստեղ խնդիրը հետեւյալն է՝ եթե դու ի վիճակի չէիր ստորագրելու, ինչո՞ւ էիր բանակցում։ Բա դրանից ավելի մեծ պատի՞ժ պետության պրեստիժին։ Դրանից հետո ստացանք 2016-ի Քառօրյա պատերազմը, եւ բանակցային այն փաթեթները։ Լեռնային Ղարաբաղի լուծարումը 2018-ի օգոստոսին է տեղի ունեցել՝ եռակտոր բանակցային առաջարկը ներկայացնելու պահին։ 2016-ը ինչ էր, բա ո՞վ եւ ո՞ւմ ինչի համար պատժեց․ ցավոք, 2018-ին Սերժ Սարգսյանը հայտարարեց պատերազմ ու հետո հեղափոխություն եղավ, եթե դա չլիներ, այսօր Հայաստանն անկախ պետություն ունենալու շանս չէր ունենա»։
20:37 - 24 նոյեմբերի, 2023