Ազգային ժողով

ՀՀ Սահմանադրության համաձայն Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է: Այն իրականացնում է օրենսդիր իշխանությունը: Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն եւ իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ: Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ այն գործում է իր կանոնակարգին համապատասխան: Խորհրդարանն ընտրվում է 5 տարի ժամկետով, կազմված է առնվազն 101 անդամից։

Այժմ գործում է 8-րդ գումարման ազգային ժողովը, որը բաղկացած է 106 պատգամավորից, որոնցից 71-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից, 28-ը՝ «Հայաստան» խմբակցությունից, 7-ը՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունից։ ԱԺ գործող նախագահը Ալեն Սիմոնյանն է։

Վարչապետը ներկայացրեց Գյումրիի քաղաքապետի ժպ-ի ընտրության կարգը |armenpress.am|

Վարչապետը ներկայացրեց Գյումրիի քաղաքապետի ժպ-ի ընտրության կարգը |armenpress.am|

armenpress.am: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները դեկտեմբերի 8-ին, 9-ին և 10-ին կթակեն գյումրեցիների դռները և կառաջարկեն քվեարկել Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար ընտրելու համար:  Այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը հիշեցրեց, որ կա Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի 7 թեկնածու: «Առաջիկա կիրակի, երկուշաբթի և երեքշաբթի օրերին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից կիրականացվի այդ նախնական քվեարկությունը: Պատահական ընտրանքով տարբեր տեղերում գյումրեցիներին կառաջարկվի քվեաթերթիկ, որով նրանք կքվեարկեն թեկնածուներից մեկի օգտին: Հաղթած թեկնածուին կնշանակեմ Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար: Կիրակի, երկուշաբթի և երեքշաբթի օրը մեր սիրելի գյումրեցիների դռները կծեծեն մեր ներկայացուցիչները և կառաջարկեն քվեարկել»,-ասաց Փաշինյանը: Վարչապետը հույս հայտնեց, որ նախնական ընտրությունը հաջող կընթանա: Նա սա շատ լավ մեխանիզմ համարեց՝ կիրառելու բոլոր տեղերում, որտեղ թեկնածու ընտրելու խնդիր կլինի: Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածուներն են Լևոն Անանյանը, Դավիթ Առուշանյանը, Շավարշ Արամյանը, Էմմա Բարսեղյանը, Սարիկ Մինասյանը, Վահագն Մկրտչյանը և Կարեն Սարուխանյանը:
17:19 - 04 դեկտեմբերի, 2024
«Ես երեկ ուզում էի անձամբ ինչ-որ ձևով խեղդել»․ Ալեն Սիմոնյանը՝ Աղազարյանի մասին
 |news.am|

«Ես երեկ ուզում էի անձամբ ինչ-որ ձևով խեղդել»․ Ալեն Սիմոնյանը՝ Աղազարյանի մասին |news.am|

news.am: «Անկեղծ եմ ասում՝ մինչև երեկ ամեն հնարավոր ձևով փորձել եմ պարոն Աղազարյանին ինչ-որ ձևով պաշտպանել, բայց նրանից հետո, ինչ իմացա երեկ, ուզում էի անձամբ խեղդել նրան»։ Այս մասին այսօր՝ դեկտոմբերի 4-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ խոսելով Հովիկ Աղազարյանի մասին։ «Ինձ համար խնդիր է նաև այն, որ մարդը չի զղջում, հակառակը՝ ավելի ագրեսիվ, չհասկանալով... ինձ մոտ և ոչ միայն ինձ մոտ տպավորություն կա նաև ադեկվատության հետ կապված։ Ցավում եմ, որ շատ բան հիմա չեմ կարող ասել»,- հավելեց Ալեն Սիմոնյանը՝ չցանկանալով հանրայնացնել, թե ինչի մասին է խոսքը։ Հարցին՝ Հովիկ Աղազարյանի կողմից տեղեկատվության արտահոսքը պետությանը դիտավորությամբ վնաս հասցնելուն է առնչվում, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Ոչ միայն… Չգտեմ՝ դիտավորյալ է, դիտավորյալ չէ, ես չեմ կարող գնահատական տալ, նաև իմ կարգավիճակը դա թույլ չի տալիս: Նաև գիտեմ՝ տարբեր քրեական գործեր կան… մանրամասներին չեմ տիրապետում»:
16:15 - 04 դեկտեմբերի, 2024
Պարզվում է, որ իմ հեռախոսը բացել են, իմ հեռախոսի միջից շատ նյութեր հայտնվել են վարչապետի մոտ․ Հովիկ Աղազարյան

Պարզվում է, որ իմ հեռախոսը բացել են, իմ հեռախոսի միջից շատ նյութեր հայտնվել են վարչապետի մոտ․ Հովիկ Աղազարյան

Պարզվում է, որ իմ հեռախոսը բացել են, իմ հեռախոսի միջից շատ նյութեր հայտնվել են վարչապետի մոտ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Հովիկ Աղազարյանը։  «Թե ով է այդ նյութերը տվել վարչապտեին, ինչ նպատակով, ես չգիտեմ։  Քննիչը վստահեցրել է, որ հեռախոսն ուսումնասիրվում է միայն Արգիշտի Քյարամյանի հետ միջադեպի մասով»։  Աղազարյանը նշեց, որ ինքը չէր ուզի հավատալ, որ նյութեր վարպապետի հրահանգով են ուղարկվել նրան։ Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլը Փաշինյանը ՔՊ պատգամավորներ Նարեկ Զեյլանյանին եւ Հովիկ Աղազարյանին խնդրել էր մանդատը վայր դնել։ Զեյլանյանը հետեւեց վարչապետի հորդորին, մինչդեռ Հոկիվ Աղազարյանը նախ հայտնեց՝ Մոսկվայից հեռախոսազանգ է ստացել իր մանկական, դպրոցական ու ուսանողական ընկերոջից, ասել է՝ շատ կնեղանա Աղազարյանից, եթե արձագանքի վարչապետի խնդրանքին առանց իրեն տեսնելու։ Իսկ ավելի ուշ «խոր ափսոսանքով նշեց, որ ստիպված է մերժել մանդատը վայր դնելու վերաբերյալ ՀՀ վարչապետի խնդրանքը»։ Այսօր արդեն Աղազարյանը ԱԺ ամբիոնից հայտարարեց՝ դուրս է գալիս ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից:
15:24 - 04 դեկտեմբերի, 2024
Քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու համար կգործի միասնական էլեկտրոնային համակարգ․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է օրենսդրական փաթեթը

Քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու համար կգործի միասնական էլեկտրոնային համակարգ․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է օրենսդրական փաթեթը

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է ««Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որով առաջարկվում է սահմանել քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու համար դիմելու էլեկտրոնային ընթացակարգ: Այս մասին հայտնում են ՀՀ Ներքին գործերի նախարարությունից։  Դեկտեմբերի 3-ի նիստում, ներկայացնելով օրենսդրական նախաձեռնությունը, Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն ընդգծել է, որ ներկայումս քաղաքացիության հետ կապված վարչարարությունն իրականացվում է թղթային տարբերակով, ինչը հավելյալ բարդություններ է առաջացնում քաղաքացիություն հայցող անձանց ու վարչական մարմնի համար։ Հաշվի առնելով անվտանգային մի շարք հանգամանքների առկայությունը, անձի առաջնային նույնացման անհրաժեշտությունը, փաստաթղթերի անվտանգային հատկանիշների ստուգումը՝ փաստաթղթերն անձամբ ներկայացնելու դրույթը պահպանվում է, սակայն նախատեսվում է փաստաթղթերը նախապես էլեկտրոնային տարբերակով ներկայացնելու հնարավորություն: Այդ պարագայում իրավասու մարմինը ստուգելու է դրանց ամբողջականությունը, բացառելու է դիմումատուի՝ ՀՀ քաղաքացի հանդիսանալու հանգամանքը, ինչից հետո միայն դիմումատուն հնարավորություն է ստանալու հերթագրվել, փաստաթղթերն անձամբ ներկայացնել լիազոր մարմին կամ օտարերկրյա պետությունում գործող համապատասխան դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ: Հնարավորություն է ընձեռվում նաև քաղաքացիություն հայցող կամ քաղաքացիությունը դադարեցնել ցանկացող անձի վերաբերյալ բոլոր տեսակի հարցումները համապատասխան այլ մարմիններին՝ Պետական եկամուտների կոմիտե, Պաշտպանության նախարարություն, Ոստիկանություն, Ազգային անվտանգության ծառայություն և այլն, իրականացնել նախապես՝ էլեկտրոնային եղանակով: Ակնկալվում է, որ էլեկտրոնային ընթացակարգով գործի վարումը կարագացնի նաև վարչարարական գործընթացները, քանի որ քաղաքացիության շնորհման և դադարեցման վարույթներում ընդգրկված բոլոր պետական մարմինները հասանելիություն են ունենալու նշված ծրագրին, հարցումները ստանալու և դրանց պատասխանելու են առցանց, վարույթային մի շարք գործընթացներ համակարգն իրականացնելու է ինքնաշխատ կերպով: Նախատեսվում է նաև էլեկտրոնային հայտի նախնական ուսումնասիրության փուլում փաստաթղթերի ամբողջականությունն ապահովված չլինելու դեպքում դրանք համալրելու 15-օրյա ժամկետ, իսկ ամբողջականությունը նշված ժամկետում չապահովելու դեպքում դիմումի ընթացքի դադարեցում՝ օրենքով սահմանված կարգով` կրկին հայտ ներկայացնելու հնարավորություն: «Պետական տուրքի մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է բարձրացնել քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու համար նախատեսված պետական տուրքերը՝ սահմանելով 50 000 և 150 000 դրամ՝ համապատասխանաբար 1000 և 25 000 դրամի փոխարեն: Արմեն Ղազարյանի խոսքով՝ գործող տուրքի չափերը սահմանվել են 1997 թվականին և շուրջ 30 տարվա ընթացքում չեն վերանայվել:Նախատեսվում է, որ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար պետական տուրքի վճարումից կազատվեն Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ստացած անձինք: ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ալխաս Ղազարյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:
13:45 - 04 դեկտեմբերի, 2024
Խորհրդարանը քննարկում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցը
 |1lurer.am|

Խորհրդարանը քննարկում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցը |1lurer.am|

1lurer.am: Ազգային ժողովը քննարկում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցը:  Մրցութային խորհրդի որոշմամբ՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջադրվել է Նարինե Ազարյանի թեկնածությունը: Թեկնածուին ներկայացրեց մրցութային հանձնաժողովի անդամ Արուսյակ Ջուլհակյանը: Նարինե Ազարյանը ծնվել է 1983 թվականի հունվարի 17-ին Լոռու մարզի Վանաձոր քաղաքում: 2000-2005 թթ. սովորել և ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը՝ իրավագետի որակավորմամբ: 2006-2013 թթ. զբաղեցրել է ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի իրավական ապահովման և անձնակազմի կառավարման վարչության իրավաբանական բաժնի առաջատար մասնագետի պաշտոնը:  2024 թվականից մինչ օրս զբաղեցնում է ՄՍԾ իրավաբանական վարչության պետի քաղաքացիական ծառայության պաշտոնը:  Իր խոսքում թեկնածուն նշեց՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրվելը հնարավորություն է ոչ միայն մասնագիտական կարողությունները և հմտությունները գործադրելու, այլև ՀՀ-ում կոռուպցիայի կանխարգելման և արդարության հաստատման գործում իր համեստ լուման ներդնելու համար: Նրա խոսքով՝ միայն մասնագիտական կարողություններով հնարավոր չէ պայքարել կոռուպցիայի դեմ, անհրաժեշտ է ունենալ հստակ տեսլական և անսասան քաղաքական կամք՝ կոռուպցիայի դեմ պայքարելու համար:
13:23 - 04 դեկտեմբերի, 2024
Հովիկ Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարց ներկայում չի քննարկվում
 |aysor.am|

Հովիկ Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարց ներկայում չի քննարկվում |aysor.am|

aysor.am:  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ու խմբակցությունից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարց ներկայում չի քննարկվում։ Aysor.am-ը ՀՀ գլխավոր դատախազությունից հետաքրքրվեց՝ արդյո՞ք գլխավոր դատախազը կգնա Ազգային ժողով՝ Հովիկ Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցով։ «Նման հարց ներկայում չի քննարկվում»,- ի պատասխան մեր հարցին՝ հայտնեցին Դատախազության հանրային կապերի բաժնից։ Նշենք, որ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն այսօր հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանը խմբակցության նիստերից, այլ ներքին քննարկումներից, այդ թվում՝ պետական անվտանգությանը վերաբերող, որոնք ենթակա չէին հանրայնացման, տարբեր դրվագներով  արտահոսքեր է կատարել։  Հարցին՝ արդյո՞ք կարծում են, որ այս ամենով իրավապահները պետք է զբաղվեն՝ Կոնջորյանն արձագանքել է. «Ես տեսնում եմ, որ այդ ամենով զբաղվելու բան կա, այդ թվում՝ իրավապահների կողմից։ Բայց դա իմ գնահատականն է, ես իրավաբան չեմ»։ Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլը Փաշինյանը ՔՊ պատգամավորներ Նարեկ Զեյլանյանին եւ Հովիկ Աղազարյանին խնդրել էր մանդատը վայր դնել։ Զեյլանյանը հետեւեց վարչապետի հորդորին, մինչդեռ Հոկիվ Աղազարյանը նախ հայտնեց՝ Մոսկվայից հեռախոսազանգ է ստացել իր մանկական, դպրոցական ու ուսանողական ընկերոջից, ասել է՝ շատ կնեղանա Աղազարյանից, եթե արձագանքի վարչապետի խնդրանքին առանց իրեն տեսնելու։ Իսկ ավելի ուշ «խոր ափսոսանքով նշեց, որ ստիպված է մերժել մանդատը վայր դնելու վերաբերյալ ՀՀ վարչապետի խնդրանքը»։ Այսօր արդեն Աղազարյանը ԱԺ ամբիոնից հայտարարեց՝ դուրս է գալիս ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից:
13:19 - 04 դեկտեմբերի, 2024
Սա չհիմնավորված բեռ է, որը բերելու է ՓՄՁ-ների նկատմամբ նոր ճնշnւմների. Արծվիկ Մինասյան
 |news.am|

Սա չհիմնավորված բեռ է, որը բերելու է ՓՄՁ-ների նկատմամբ նոր ճնշnւմների. Արծվիկ Մինասյան |news.am|

news.am: Սա չհիմնավորված բեռ է, որը բերելու է Հայաստանի տնտեսության մեջ փոքր ու միջին բիզնեսնի նկատմամբ նոր ճնշումների, նոր ավելի մեծ բացասական ազդեցության: Այս մասին Աժ-ում հարկային օրենսգրքի փոփոխության հարցի շուրջ քննարկման ժամանակ ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը: Նշենք, որ նախագծով առաջարկվում է մի շարք մասնագիտություններ շրջանառության հարկի ռեժիմից անցում կատարեն ԱԱՀ-ի ռեժիմ: «Ճիշտ է ասում պարոն Թունյանը, խոսքը 13 հազարի մասին չէ, այս շղթան վերաբերում է 50 հազարից ավելիին, որի մի մասն ընդունվել է հունիսի 12-ին, մի մասը՝ հիմա։ Եվ որպեսզի հանրային դժգոհությունը ցածր տեմպերով լինի, որ հիմա մեծահոգաբար ասում են՝ մենք հանում ենք, որ միայն հաշվապահների ու մի քանի այլ մասնագիտությունների մասով լինի, տեղափոխում են մի այլ շրջափուլում: Իրականում խոսքը գնում է հարկային համակարգն աղավաղելու մասին և փոքր ու միջին բիզնեսների հարկման առումով «հերն անիծելու» մասին»,- ասել է նա: Մինասյանը նշել է, որ հանրային ու մասնագիտական քննարկումներ են տեղի ունենում. «Այս ամբիոնից թե՛ Նաիրի Սարգսյանը, թե՛ Հակոբ Ավագյանը և թե՛ բազմաթիվ գործընկերներ ներկայացնում էին կոնկրետ խնդիրներ, այդ խնդիրների լուծման փոխարեն իշխանության ներկայացուցիչները հայտարարում են, որ բերեք սա ընդունենք 1-ից 2-րդ ընթերցման ժամանակ կիրացնենք: Այս բեռը տեղափոխվում է ընդամենը որոշակի ժամանակ հետո: Սա չհիմնավորված բեռ ու գործողություն է, որը բերելու է Հայաստանի տնտեսության մեջ Փոքր ու միջին բիզնեսնի նկատմամբ նոր ճնշումների, նոր ավելի մեծ բացասական ազդեցության: Չկան տվյալներ, թե որքան աշխատատեղի է վնաս հասցնելու, որքան սուբյեկտներ են ստիպված լինելու լքել Հայաստանը, այս տեսակետից չկա գնահատական»,- ասել է նա:
12:49 - 04 դեկտեմբերի, 2024
Աղազարյանը կազմակերպել է պետական անվտանգությանը վերաբերող թեմաներով տեղեկությունների արտահոսքեր. ՔՊ խմբակցության ղեկավար

Աղազարյանը կազմակերպել է պետական անվտանգությանը վերաբերող թեմաներով տեղեկությունների արտահոսքեր. ՔՊ խմբակցության ղեկավար

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը մեկնաբանել է ՔՊ կուսակցության հայտարարությունը, ըստ որի՝ Հովիկ Աղազարյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից պետական և կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերի, ինչպես նաև հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումների պատճառով։ «Պարզվել է, որ Հովիկ Աղազարյանը խմբակցության նիստերից, այլ ներքին քննարկումներից, այդ թվում՝ պետական անվտանգությանը վերաբերող թեմաներով, որոնք ենթակա չէին հրապարակվելու, նաև կուսակցական, քաղաքական, ներքին տեղեկությունների արտահոսքեր է կազմակերպել»,- ասաց Կոնջորյանը Ի պատասխան հարցերի, թե կոնկրետ ոչ տեղեկությունների մասին է խոսքը, Կոնջորյանը օրինակներ չբերեց՝ նշելով, որ դրանք գաղտնիքներ են, որոնց հասանելիություն ունի որպես ԱԺ պատգամավոր: Նա նաև ընդգծեց, որ կուսակցության վարչության նիստի ժամանակ Աղազարյանը չի հերքել իր կողմից կոնֆիդենցյալ տեղեկության արտահոսքերի կազմակերպումը: Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլը Փաշինյանը ՔՊ պատգամավորներ Նարեկ Զեյլանյանին եւ Հովիկ Աղազարյանին խնդրել էր մանդատը վայր դնել։ Զեյլանյանը հետեւեց վարչապետի հորդորին, մինչդեռ Հոկիվ Աղազարյանը նախ հայտնեց՝ Մոսկվայից հեռախոսազանգ է ստացել իր մանկական, դպրոցական ու ուսանողական ընկերոջից, ասել է՝ շատ կնեղանա Աղազարյանից, եթե արձագանքի վարչապետի խնդրանքին առանց իրեն տեսնելու։ Իսկ ավելի ուշ «խոր ափսոսանքով նշեց, որ ստիպված է մերժել մանդատը վայր դնելու վերաբերյալ ՀՀ վարչապետի խնդրանքը»։ Այսօր արդեն Աղազարյանը ԱԺ ամբիոնից հայտարարեց՝ դուրս է գալիս ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից:
12:31 - 04 դեկտեմբերի, 2024
Մասնագիտական գործունեության որոշ տեսակներ կհանվեն շրջհարկի համակարգից. ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը |armenpress.am|

Մասնագիտական գործունեության որոշ տեսակներ կհանվեն շրջհարկի համակարգից. ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով նախատեսվում է մասնագիտական գործունեության մի շարք տեսակներ հարկման հատուկ համակարգերից տեղափոխել հարկման ընդհանուր համակարգ: Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ընդունվեց՝ ստանալով 64 կողմ, 29 դեմ ձայն: Նախագծի նախնական տարբերակով նախատեսված էր մեկ տասնյակ մասնագիտական ծառայություններ տեղափոխել հարկման ընդհանուր համակարգ՝ այսինքն ավելացված արժեքի հարկով հարկման համակարգ: Խոսքը հետևյալ գործունեության տեսակների մասին էր՝ իրավաբանական գործունեություն, հաշվապահական գործունեություն, գլխամասային գրասենյակների գործունեություն, կառավարման հարցերով խորհրդատվություն, շենքերի շինարարություն, քաղաքացիական շինարարություն, մասնագիտացված շինարարական գործունեություն, անշարժ գույքի հետ գործառնություններ՝ վարձատրությամբ կամ պայմանագրային հիմունքով, ճարտարապետական և ճարտարագիտական գործունեություն, տեխնիկական փորձարկումներ և վերլուծություններ, գովազդային գործունեություն և շուկայի իրավիճակի հետազոտություն, մասնագիտական, գիտական և տեխնիկական այլ գործունեություն, ժամանակավոր աշխատուժով ապահովման գործունեություն, առողջապահություն: Սակայն ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը խոստացավ, որ առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում նախագծում փոփոխություններ կանեն և միայն երեքը շրջանառության հարկի համակարգից կտեղափոխեն ավելացված արժեքի հարկով հարկման համակարգ: Խոսքը իրավաբանական գործունեության, հաշվապահական հաշվառման գործունեության և ֆինանսական խորհրդատվության խմբում գտնվող ծառայությունների մասին է: Այսինքն՝ նախատեսված 13 հազար հարկ վճարողի փոխարեն 3-4 հազար հարկ վճարողի հարկման համակարգ փոփոխության կենթարկվի: 
11:59 - 04 դեկտեմբերի, 2024
Լրատվամիջոցներն աղավաղել են նախարարի խոսքն արտաքին պարտքի մասին
 |civilnet.am|

Լրատվամիջոցներն աղավաղել են նախարարի խոսքն արտաքին պարտքի մասին |civilnet.am|

civilnet.am: Մի շարք լրատվամիջոցներ դեկտեմբերի 3-ին գրել են, որ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտնել է, թե Հայաստանի արտաքին պարտքը կավելանա 54,3 տոկոսով: «Արտաքին պարտքը կավելանա 54,3 տոկոսով. ներկայիս իրավիճակը հեռու է մեր երազանքներից, բայց փոփոխություններ ենք իրականացնելու. ֆինանսների նախարար» վերնագրով հրապարակումներ են տարածել Tert.am, Armday.am, Irakanum.am, Finnews.am, Tribune.am և մի շարք այլ լրատվական կայքեր։ Իրականում ֆինանսների նախարարը նման հայտարարություն չի արել, իսկ արտաքին պետական պարտքը 54,3 տոկոսով ավելանալու տեղեկությունը կեղծ է։ Ի՞նչ է իրականում ասել նախարարը Ազգային ժողովում դեկտեմբերի 3-ին 2025-ի պետական բյուջեի նախագծի թարմացված տարբերակի քննարկման ժամանակ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է բյուջեի հիմնական ցուցանիշները և խոսել երկրի պետական պարտքի, պարտք/ՀՆԱ հարաբերակցության մասին՝ այն համեմատելով համաշխարհային միտումների հետ։«Կանխատեսվում է, որ 2024-ի ավարտին գլոբալ պարտքը կհասնի 100 տրլն դոլարի, սա կազմում է աշխարհի ՀՆԱ-ի 93 տոկոսը, այսինքն` միջին պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը աշխարհում կազմում է 93 տոկոս, Հայաստանում այդ ցուցանիշը այս տարվա վերջին կլինի մոտավորապես 50 տոկոս»,- ասել է Վահե Հովհաննիսյանը։ Այնուհետև նա նշում է. «Ինչպես արդեն ասացի՝ դեֆիցիտի մակարդակի ավելացումը [կառավարության՝ խմբ] պարտքի ցուցանիշը կհասցնի 54,3 տոկոս մակարդակի, սակայն այն կշարունակի գտնվել կառավարելի մակարդակում…»։ Այսինքն, ֆինանսների նախարարը չի ասել՝ 2025-ին արտաքին պարտքը կաճի 54,3%-ով։ Նա նշել է՝ կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցության մոտ 50 տոկոս ցուցանիշի մասին, այնուհետև մասնավորեցրել է, որ պարտքը կկազմի 54,3 տոկոս։ Պետական պարտքը երկրի կառավարության և տեղական իշխանությունների, ինչպես նաև Կենտրոնական բանկի կողմից վերցված ընդհանուր պարտքն է, մինչդեռ կառավարության պարտքը միայն գործադիր իշխանության վերցրած պարտքն է։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
11:43 - 04 դեկտեմբերի, 2024
Հովիկ Աղազարյանը հայտարարեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից դուրս գալու մասին

Հովիկ Աղազարյանը հայտարարեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից դուրս գալու մասին

Հովիկ Աղազարյանը ԱԺ ամբիոնից հայտարարեց՝ դուրս է գալիս ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից: «Չեմ ուզում ՔՊ խմբակցության իմ գործընկերներին լրացուցիչ անգամ դնել դժվար իրավիճակում, և ինքս հայտարարում եմ, որ դուրս եմ գալիս ՔՊ խմբակցությունից մեծ ցավով, վայր եմ դնում իմ լիազորությունները որպես հաշվիչ հանձնաժողովի անդամ: Տարբեր տեղերից տարբեր մակարդակնոերով իմ անձին վերաբերելիք հայտարարությունները, արձանագրումները, գնահատականները, բոլորը չէ, որ կստանան պատասխան, բայց այն դեպքերում, որ ես կպատասխանեմ դրանց, դրանք կլինեն մեկ մակարդակ ցածր, ոչ հայելային»,- ասաց նա: Երեկ՝ դեկտեմբերի 4-ին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանը հեռացվել է կուսակցությունից «պետական և կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերի, ինչպես նաև հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումների պատճառով»: Աղազարյանը ԱԺ ամբիոնից ներողություն խնդրեց կուսակցական ընկերներից «որևէ ժամանակահատված իր վարքով, իր քայլով չնչին իսկ վնաս հասցնելու համար թիմի հեղինակությանը»: Հայտարարությունից հետո ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ԱԺ քարտուղարությանը խնդրեց Հովիկ Աղազարյանի տեղը փոխել խորհրդարանում: Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլը Փաշինյանը ՔՊ պատգամավորներ Նարեկ Զեյլանյանին եւ Հովիկ Աղազարյանին խնդրել էր մանդատը վայր դնել։ Զեյլանյանը հետեւեց վարչապետի հորդորին, մինչդեռ Հոկիվ Աղազարյանը նախ հայտնեց՝ Մոսկվայից հեռախոսազանգ է ստացել իր մանկական, դպրոցական ու ուսանողական ընկերոջից, ասել է՝ շատ կնեղանա Աղազարյանից, եթե արձագանքի վարչապետի խնդրանքին առանց իրեն տեսնելու։ Իսկ ավելի ուշ «խոր ափսոսանքով նշեց, որ ստիպված է մերժել մանդատը վայր դնելու վերաբերյալ ՀՀ վարչապետի խնդրանքը»։ 
10:41 - 04 դեկտեմբերի, 2024
Հանրային առողջապահական նորմատիվները խախտելու համար պատասխանատվություն է նախատեսվում

Հանրային առողջապահական նորմատիվները խախտելու համար պատասխանատվություն է նախատեսվում

Նախագծի ընդունման նպատակն է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով սանիտարական, սանիտարահիգիենիկ և սանիտարահակահամաճարակային կանոնները և նորմաները, հիգիենիկ նորմատիվները խախտելուց զատ սահմանել նաև պատասխանատվություն` հանրային առողջապահական նորմատիվները խախտելու համար` հիմք ընդունելով «Հանրային առողջապահության մասին» օրենքի կարգավորումները: Խորհրդարանը դեկտեմբերի 3-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այն ներկայացրել է վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանը: Նախատեսվում է, որ նախագծի ընդունման արդյունքում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հնարավորություն կստանա լիարժեքորեն իրականացնել իրեն վերապահված գործառույթները` վերահսկողության համապատասխան ոլորտում ապահովելով անվտանգությունն ու օրենսդրության պահանջների պահպանումը: Նախագծի վերաբերյալ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Էմմա Պալյանը:
19:10 - 03 դեկտեմբերի, 2024
Այն քաղաքականությունը, որ վարել ենք և վարում ենք, միակ հնարավոր տարբերակն է, որ մեզ պետություն ունենալու շանս է տալիս. Փաշինյան
 |1lurer.am|

Այն քաղաքականությունը, որ վարել ենք և վարում ենք, միակ հնարավոր տարբերակն է, որ մեզ պետություն ունենալու շանս է տալիս. Փաշինյան |1lurer.am|

1lurer.am: Քաղաքական մտավոր էլիտայի կողմից ամենաշատ մեջբերվող վերնագիրը Հովհաննես Թումանյանի հոդվածն է, որը վերնագրված է «Անկեղծ չենք»: 30 տարի ով ինչ խոսում է, ասում ենք՝ Թումանյանը ժամանակին գրել է՝ անկեղծ չենք, և շարունակում ենք անկեղծ չլինել: Ես էլ միանամ այդ հոծ քաղաքական, մշակութային, մտավորական բանակին՝ հղում անելով Թումանյանի «Անկեղծ չենք» հոդվածին, բայց նաև պիտի անկեղծ լինեմ՝ ինչքան վերնագիրը մեջբերելուց առաջ, այնքան էլ հետո: Այդ մասին Ազգային ժողովում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ այս համատեքստում անդրադառնալով ընդդիմադիրների կողմից հաճախ մեջբերվող իր այն հայտարարությանը, թե «Արցախը Հայաստան է, և վերջ»: Այս համատեքստում Փաշինյանը հռետորական հարցեր տվեց. 2018, 2017, 2016 թվականներին Ղարաբաղն անկախ պետությո՞ւն էր. անկախ պետություն չէր, քանի որ անկախ պետությունն ունի իր ատրիբուտը, ապա հիշեց նաև իր խորհրդարանական նախաձեռնությունները պատգամավոր եղած ժամանակ: «Մենք ասել ենք՝ Ղարաբաղը անկախ պետություն չէ: Ղարաբաղը Ադրբեջա՞ն է, չէ, Ղարաբաղը Ադրբեջան չէ, որովհետև ով ասեց՝ Ղարաբաղն Ադրբեջան է, պարզ է, թե ինչ կարձագանք կստանար: Ղարաբաղը Հայաստա՞ն է. չէ, Ղարաբաղը Հայաստան չէ: Լա՛վ, ժողովո՛ւրդ, Ղարաբաղն անկախ չէ, Հայաստան չէ, Ադրբեջան չէ, Ղարաբաղն ի՞նչ է բա: Ինչո՞վ է սա կարևոր: Սա կարևոր է հետևյալ տրամաբանությամբ. հարգելի՛ գործընկերներ, որևէ մեկը կարող է հղի լինել 9 ամիս: Մաքսիմում 9 ամիս անց պետք է մի որևէ բան տեղի ունենա. պետք է կա՛մ ծնվի երեխան, կա՛մ պետք է չծնվի՝ մեծ հավանականությամբ կրողի մահը պատճառելով, կա՛մ կեսարյան հատումով պետք է ծնվի, կա՛մ բնական ճանապարհով, կա՛մ կենդանածին պետք է լինի, կա՛մ մեռելածին, կա՛մ տղա պետք է լինի, կա՛մ աղջիկ պետք է լինի, և խնդիրը հետևյալն է... Պատահական չէ, որ տասնյակ անգամ այս ամբիոնից Սերժ Սարգսյանից ապրիլյան խոսքերն եմ մեջ բերել 2018 թվականի: Այն բանը, որ մենք այս հղիությունը պետք է ևս 9 ամսով երկարացնենք, դա, կներեք, աբսուրդ մոտեցում է, և, այնուամենայնիվ, շատ կարևոր է արձանագրել մի հարց. այն ամենը, ինչ տեղի է ունեցել, ի՞նչ է, տեղի ունեցածն ի՞նչ է, և ի՞նչ է նշանակում, ինչքանո՞վ է ճիշտ, և ինչքանո՞վ է սխալ»,- ասաց նա: Փաշինյանը նաև նշեց, որ վերջին 4 տարիներին տարբեր թեմաներով անընդհատ ինքն իրեն հարցեր է տվել, նաև այն քաղաքականությունը, որը վարել է, ճի՞շտ է եղել, թե՞ սխալ: «Եթե մեր քաղաքականությունը գնահատում ենք ԼՂ-ի հարցը կամ, ինչպես ես պատկերավոր ասացի, այդ իրավիճակը կամ մեր պայմանական հղիությունը ևս 9 ամիս ձգելու տրամաբանությամբ, ապա մեր վարած քաղաքականությունը կարելի է համարել սխալ, եթե մոռանանք, որ խնդրի ձևակերպումն ի սկզբանե արդեն սխալ էր: Եթե հարցը ձևակերպում ենք պետությունը պահելու շանս ստանալու առումով, ես պիտի ասեմ, որ այն քաղաքականությունը, որ մենք վարել ենք և վարում ենք, ոչ թե ճիշտ է կամ սխալ է, այլ միակ հնարավոր տարբերակն էր և միակ հնարավոր տարբերակն է այսօր, որ մեզ պետություն ունենալու շանս է տալիս»,- ասաց նա և հավելեց, որ շատ բան կախված է այն բանից, թե ինչպես մենք կօգտագործենք այդ շանսը:
13:54 - 03 դեկտեմբերի, 2024
«Չեմ կարծում, որ ճիշտ է այդ խնդրանքը անտեսել և մերժել». Սիմոնյանը՝ Աղազարյանի կողմից մանդատը վայր չդնելու մասին |1lurer.am|

«Չեմ կարծում, որ ճիշտ է այդ խնդրանքը անտեսել և մերժել». Սիմոնյանը՝ Աղազարյանի կողմից մանդատը վայր չդնելու մասին |1lurer.am|

1lurer.am: Ազգային ժողովում հրավիրված ճեպազրույցում լրագրողները հարց ուղղեցին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ կապված «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի՝ մանդատը վայր չդնելու հարցի հետ:  Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արգիշտի Քյարամյանի և Հովիկ Աղազարյանի մասնակցությամբ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպից հետո խնդրանքով դիմել էր պատգամավորին՝ նրան հորդորելով վայր դնել մանդատը: Նախօրեին Աղազարյանը հայտարարել է, թե «ստիպված է մերժել վարչապետի խնդրանքը»: Լրագրողների հարցին՝ ինչպես է Սիմոնյանը վերաբերվում Աղազարյանի մերժմանը, ԱԺ նախագահը պատասխանեց՝ բացասական: «Համարում եմ, որ ՀՀ վարչապետը Հայաստանի Հանրային հեռուստաընկերությամբ դիմել էրնրան նաև հրապարակային խնդրանքով, և ես չեմ կարծում, որ նման պարագայում ճիշտ է այդ խնդրանքը անտեսել և մերժել: Ես չեմ քննարկում պատճառները, չեմ ուզում մտնել այդ քննարկման մեջ, ես դա իրեն էլ եմ ասել»,- ասաց Սիմոնյանը: Ինչ վերաբերում է իր և Հովիկ Աղազարյանի զրույցին, ասաց՝ տեղի է ունեցել անկեղծ զրույց: Լրագրողների դիտարկմանը, թե եղե՞լ են արդյոք սպառնալիքներ իր կողմից, ԱԺ նախագահն ասաց, որ եթե ցանկանար մեկին սպառնալ, դա կաներ տեսախցիկների առաջ: «Խոսքն այն մասին է, որ անկեղծ զրույց տեղի ունեցավ: Խոսքը էմոցիոնալ խոսքի մասին է, և մենք բավականին երկար զրուցեցինք: Ես քննարկել եմ այն հարցը, որ կա նման խնդրանք, և այդ խնդրանքը պետք է բավարարվի»,- նշեց Ալեն Սիմոնյանը: Ինչ վերաբերում է հարցին՝ կարո՞ղ է բարձրացվել Աղազարյանի՝ խմբակցությունից հեռացման հարց, Սիմոնյանն ասաց՝ եթե նա իրեն դնում է թիմից դուրս, կարծում է՝ նա այլևս այդ թիմի հետ ճանապարհ չունի շարունակելու:  «Եթե դու քեզ դնում ես թիմից դուրս, դա ամենավատ բանն է: Ես չգիտեմ՝ ՔՊ վարչությունն ինչ որոշում կկայացնի, բայց եթե նման բան էլ տեղի ունենա, դա կլինի ստեղծված իրավիճակի արձանագրում, այլ ոչ թե նոր իրավիճակի ստեղծում»,- խոսքը եզրափակեց ԱԺ նախագահը:
13:39 - 03 դեկտեմբերի, 2024
ՔՊ խմբակցության քարտուղարը չի բացառում, որ Հովիկ Աղազարյանը կարող է հեռացվել խմբակցությունից

ՔՊ խմբակցության քարտուղարը չի բացառում, որ Հովիկ Աղազարյանը կարող է հեռացվել խմբակցությունից

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը չի բացառում, որ Հովիկ Աղազարյանը հեռացվի խմբակցությունից: Նա նշեց, որ Հովիկ Աղազարյանի վերաբերյալ որոշման մասին առաջիկայում կտեղեկանաք:  «Ամեն ինչ հնարավոր է, քաղաքականությամբ ենք զբաղվում, քաղաքական համախոհությունը, քաղաքական հավատարմությունը, արժեքները և սկզբունքները մեզ համար առաջնայինն են»,- ասել է Հովհաննիսյանը armlur.am-ի հետ զրույցում: Լրագրողի այն հարցին, թե չե՞ք բացառում Հովիկ Աղազարյանին հեռացնել խմբակցությունից, Հովհաննիսյանը պատասխանել է, որ ոչ: Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլը Փաշինյանը ՔՊ պատգամավորներ Նարեկ Զեյլանյանին եւ Հովիկ Աղազարյանին խնդրել էր մանդատը վայր դնել։ Զեյլանյանը հետեւեց վարչապետի հորդորին, մինչդեռ Հոկիվ Աղազարյանը նախ հայտնեց՝ Մոսկվայից հեռախոսազանգ է ստացել իր մանկական, դպրոցական ու ուսանողական ընկերոջից, ասել է՝ շատ կնեղանա Աղազարյանից, եթե արձագանքի վարչապետի խնդրանքին առանց իրեն տեսնելու։ Իսկ ավելի ուշ «խոր ափսոսանքով նշեց, որ ստիպված է մերժել մանդատը վայր դնելու վերաբերյալ ՀՀ վարչապետի խնդրանքը»։ 
12:10 - 03 դեկտեմբերի, 2024