Կոտայքի մարզ

Կոտայքը մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր է Հայաստանում։ Միակ մարզն է, որը միջպետական սահման չունի Հայաստանի հարեւան որեւէ պետության հետ:

Կոտայքը միաժամանակ նաեւ այն չորս մարզերից մեկն է, որոնք անմիջապես հարում են մայրաքաղաք Երեւանին:

Համայնքների թիվը` 42, որից քաղաքային` 7, գյուղական` 35 Սահմանակից է Տավուշի, Գեղարքունիքի, Լոռու, Արարատի, Արագածոտնի մարզերին եւ մայրաքաղաք Երեւանին:

Ծաղկաձորի քաղաքապետը փաստաթղթեր է թաքցրել․ վարչապետին ենթակա տեսչականում քննարկում են ստուգում անցկացնելու հարցը
 |hetq.am|

Ծաղկաձորի քաղաքապետը փաստաթղթեր է թաքցրել․ վարչապետին ենթակա տեսչականում քննարկում են ստուգում անցկացնելու հարցը |hetq.am|

hetq.am: Վարչապետի ենթակայությամբ գործող քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնում քննարկում են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի որդու քավորի մասնակցությամբ կառուցվող համալիրի և Ծաղկաձորի քաղաքապետի գործունեության վերաբերյալ ստուգում անցկացնելու հարցը։ Այս մասին «Հետքի» հարցին ի պատասխան հայտնեց տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Ելենա Զոհրաբյան։  Ենթադրվում է, որ ուսումնասիրություն սկսելուց հետո նյութերը պետք է ուղարկվեն իրավապահներին, որովհետև Ծաղկաձորի համայնքապետը կա՛մ տեսչական մարմնից է թաքցրել փաստաթղթերը, կա՛մ մեզ տրամադրել է կեղծ փաստաթուղթ։ Տեսչական մարմինն ավելի վաղ պարզաբանում էր տարածել, ըստ որի Ծաղկաձոր համայնքում իրենց կողմից իրականացված ստուգման ժամանակ՝ 2022 թ-ի դեկտեմբերին, Ծաղկաձորի համայնքապետը չի ներկայացրել համալիրի ստորգետնյա հարկերը կառուցելու թույլտվությունը։ Մինչդեռ «Հետքի» հարցմանն ի պատասխան՝ Ծաղկաձորի ՔՊ–ական համայնքապետը տրամադրել էր շինթույլտվությունը, որը մենք ուսումնասիրել և պարզել էինք, որ տրվել էր կոպիտ խախտումներով։ Համայնքապետ Նարեկ Հարությունյանը կառուցապատողներին տվել էր ստորգետնյա հարկերը կառուցելու թույլտվություն այն դեպքում, երբ չկա ՇՄԱԳ և համալիր փորձաքննությունների դրական եզրակացությունները։ Ստորև ներկայացնում ենք տեսչական մարմնի տարածած պարզաբանումն ամբողջությամբ․ «Սույն թվականի հուլիսի 17-ին  «Հետք»  էլեկտրոնային պարբերականը  հրապարակել է «Կնքահայրը․ Ալեն Սիմոնյանի որդու սնանկացած քավորը 40 մլն դոլարանոց համալիրի փայատեր է» վերտառությամբ նյութ, որտեղ նյութի հեղինակի կողմից արվել է պնդում, թե Ծաղկաձոր քաղաքում կառուցվող «Պալլադա Ծաղկաձոր»  համալիրի   կառուցապատման փաստաթղթերում ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը խախտումներ է գտել,  «սակայն, չի տեսել մեկ այլ խախտում, որը «Հետք»-ն է պարզել։ Ըստ պարբերականի պնդման՝ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը  մեղմ վարքագիծ է դրսևորել և չի համարել, որ «Պալլադա Ծաղկաձոր» համալիրը խախտումներով է կառուցվում։ «Հաշվի առնելով կառուցապատող ընկերության՝ առանց օրինական հիմքերի կառուցապատում իրականացնելու փաստը, Ծաղկաձորի քաղաքապետարանի անգործությունը, վարչապետին ենթակա ՔՏՀԱ տեսչական մարմնի մեղմ վարքագիծը, կառուցապատող ընկերությունում 25% բաժնեմաս ունեցող Էդգար Ավագյանի և ձեր փոխկապակցվածությունը՝ մենք եզրահանգում ենք, որ վերջինս ձեզ է ներկայացնում նշված ընկերությունում կամ ձեր հեղինակությունն է օգտագործվում անխոչընդոտ ապօրինի կառուցապատում իրականացնելու համար»,-նշել էր պարբերականը։ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հարկ է համարում ընթերցողներին տեղեկացնել, որ տվյալ պարագայում  «մեղմ վարքագծի» մասին խոսք անգամ լինել չէր կարող։ Խնդիրն այն է, որ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դեռևս 2022թ․ դեկտեմբերի 23-ին  իրականացրած ստուգման հիման վրա տուգանել է Ծաղկաձորի համայնքի ղեկավարին՝ առանց համապատասխան  նախագծի քանդման աշխատանքներ  կատարելու համար, քանի որ Տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգման պահին կատարվում էին միայն քանդման հողային աշխատանքներ։ Հարկ ենք համարում ընդգծել, որ խնդրո առարկա օբյեկտը ՏՄ իրականացրած ստուգման պահին  որևէ շինթույլտվություն չի ունեցել։ Ավելին՝ «Հետք» պարբերականին տրամադրված 27․09․2022 թ․ շինթույտվությունը ոչ ստուգման պահին, ոչ պաշտոնապես չի տրամադրվել Տեսչական մարմնին, ուստի՝ ՔՏՀԱ տեսչական մարմինը չէր կարող գոյություն չունեցող կամ չներկայացված շինթույլտվության փաստաթղթերում թերություններ  նկատել / չնկատել։  «Պալադա Ծաղկաձոր» ՍՊ ընկերությանը համայնքի ղեկավարի կողմից շինթույլտվություն տրվել է 2023թ․ հունիսի 29-ին»։
19:35 - 17 հուլիսի, 2023
Մեկնարկել են Հատիս լեռան գագաթին գտնվող ամրոցի պեղումների աշխատանքները

Մեկնարկել են Հատիս լեռան գագաթին գտնվող ամրոցի պեղումների աշխատանքները

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հնագիտական արշավախումբը սկսել է պեղումները ՀՀ Կոտայքի մարզի Հատիս լեռան վրա նոր հայտնաբերված ամրոցի տարածքում։ Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից՝ պեղումներն իրականացվում են 2023 թ․ մարտ ամսին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի միջև կնքված հուշագրի հիման վրա:  Ամրոցը (Շամիրամի բերդ, Հատիսի ամրոց) գտնվում է Հատիսի կոնաձև գագաթին։ Պատերի լայնությունը տատանվում է 2-4,5 մ, բարձրությունը՝ 1-3 մ միջև։ Կառուցված է բազալտի խոշոր և միջին չափերի անմշակ քարերով: Արևելյան պարսպապատի մեջ պահպանվել է 3 մ լայնությամբ մուտքը, որի երկու կողմերում երկու որմնահեծեր կան։ Արևմտյան պարսպաշարի երկարությամբ ձգվում են հնավայրի հիմնական կառույցները։ Պարսպաշարի առավել պահպանված հատվածը՝ մոտ 3 մ, ունի ավելի քան 10 շարք բարձրություն։ Հաշվի առնելով պեղման ենթակա տարածքի խիստ ընդարձակ մակերեսը՝ «Հատիսի ամրոցի» հետազոտվող տարածքը բաժանվել է 10x10 մ չափերով քառակուսիների: Արշավախմբի կազմում ընդգրկված են հայ և իտալացի 6 հնագետներ ամրոցի տարածքի պեղումներն իրականացնելու համար (ղեկավարներ` Արթուր Պետրոսյան և Ռոբերտո Դան):   Այս պահին ձեռք բերված տվյալները թույլ են տալիս հնավայրը թվագրել բրոնզ երկաթեդարյան, անտիկ և միջնադարյան ժամանակաշրջաններով։ Հայտնաբերված հնագիտական գտածոների մեջ կարելի է առանձնացնել տարբեր ժամանակաշրջանների խեցանոթների օրինակներ, բրոնզեդարյան նետասլաքների օրինակներ օբսիդիանից, երկաթից նիզակի ծայր, տարբեր քարերից, երկաթից և բրոնզից պերճանքի առարկաներ, գլանաձև կնիք (հավանաբար մ․թ․ա. 5-րդ դար) և Ալեքսանդր Մեծի պատկերով արծաթյա դրամը։ Պեղումները շարունակվում են. ավարտը նախատեսվում է օգոստոսի վերջին։
11:34 - 11 հուլիսի, 2023
Վարչապետին է ներկայացվել Կոտայքի մարզպետարանի 2022թ. գործունեության հաշվետվությունն ու ընթացիկ տարում իրականացվող ծրագրերը

Վարչապետին է ներկայացվել Կոտայքի մարզպետարանի 2022թ. գործունեության հաշվետվությունն ու ընթացիկ տարում իրականացվող ծրագրերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Կոտայքի մարզ: Հրազդան քաղաքում կայացած խորհրդակցության ժամանակ վարչապետին ներկայացվել է մարզպետարանի 2022թ. գործունեության հաշվետվությունն ու ընթացիկ տարում իրականացվող ծրագրերի ընթացքը: Խորհրդակցությանը մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Պետական վերահսկողական ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը և պաշտոնատար այլ անձինք: Կառավարության ղեկավարին նախ զեկուցվել է մարզում իրականացված և ներկայումս ընթացքում գտնվող սուբվենցիոն ծրագրերի վերաբերյալ: Ըստ զեկույցի, 2018-2023թթ. 356 սուբվենցիոն ծրագրերն իրականացվել և իրականացվում են հետևյալ ոլորտներում՝ բնակավայրերի փողոցների կառուցում, նորոգում, բակերի սալարկում, ջրամատակարարման, ջրահեռացման և ոռոգման համակարգերի կառուցում, նորոգում, մանկապարտեզների վերանորոգում, կառուցում և վերակառուցում, հասարակական շենքերի, այգիների պուրակների կառուցում/բարեկարգում, բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նորոգում, փողոցային լուսավորության համակարգերի կառուցում/նորոգում, բնակավայրերի գազիֆիկացում, մեքենասարքավորումների, տեխնիկայի ձեռք բերում, գույքի ձեռք բերում /մանկապարտեզ, խաղահրապարակ, մշակույթի տուն/, վերականգնվող էներգետիկա, այդ թվում՝ արևային ֆոտովոլտային կայանների տեղադրում, խորքային հորերի հորատում, համայնքների գլխավոր հատակագծերի մշակում: 2022 թվականին հաստավել են 12 մլրդ դրամի սուբվենցիոն 60 ծրագրեր, որոնց աշխատանքների 80 տոկոսն ավարտվել է: 2023 թվականի համար հավանության է արժանացել 40 ծրագիր՝ 11 մլրդ 227 մլն դրամ արժեքով: Վարչապետին նաև զեկուցվել են հաշվետու տարում քաղաքաշինության ոլորտում իրականացված աշխատանքների մասին: Ըստ այդմ՝ ինքնակամ շինությունների հայտնաբերման և կանխարգելման միջոցառումների շրջանակում 92 շինություն օրինականացվել է, 121-ը օրիանականացման փուլում է, իսկ 89-ը՝ կասեցվել է: Հողօգտագործման մասով ներկայացվել է, որ հաշվետու տարում իրականացվել է 111,57 հա հողամասերի նպատակային նշանակության փոփոխություն, 15908,0 հա պետական սեփականություն հանդիսացող հողերի վարձակալություն, 282,36 հա հողերի աճուրդային եղանակով օտարում, 87,27 հա գյուղատնտեսական նշանակության հողամասերի փոփոխություն: Վարչատարածքային բարեփոխումների շրջանակում իրականացվել է համայնքային ծառայության և տեղական ինքնակառավարման մարմինների անձնակազմի վերապատրաստում: Ըստ 2022թ. համայնքների բյուջեների սեփական եկամուտների կատարողականի, գույքային հարկերն անշարժ գույքից կազմում է 1 մլրդ 377,9 մլն դրամ, գույքահարկը փոխադրամիջոցների համար՝ 1 մլրդ 829,4 մլն դրամ, տեղական տուրքերը՝ 313,3 մլն դրամ, պետական տուրքերը՝ 99,2 մլն դրամ, հողի և գույքի վարձավճարը՝ 275,8 մլն դրամ, աղբահանության վճարները՝ 550,5 մլն դրամ: Վարչապետին զեկուցվել է նաև, որ ավարտական փուլում են գտնվում «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի» շրջանակում հանրապետությունում առաջին սանիտարական աղբավայրի շինարարական աշխատանքները: Նշվել է, որ շինաշխատանքների 90 տոկոսն արդեն իսկ ավարտվել են: Տեղեկատվություն է ներկայացվել Քաղաքացիների սպասարկման գրասենյակների աշխատանքների մասին: Նշվել է, որ մարզի համայնքներում գործում են 9 ՔՍԳ-ներ, որոնք մատուցում են ծառայությունների շուրջ 22 տեսակ: Կրթության ոլորտում իրականացված աշխատանքների մասով զեկուցվել է, որ հաշվետու տարում ուսուցիչների պարտադիր ատեստավորման շրջանակում ատեստավորվել է 789 ուսուցիչ, կամավոր ատեստավում է անցել 134 ուսուցիչ, 27 դպրոցում բացվել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիա, 88 դպրոցում 15 հազար 430 աշակերտի տրվել է դպրոցական սնունդ, 39 հազար 909 աշակերտ օգտվել է դպրոցական բաժանորդային համակարգից, մենթոր դպրոցների քանակը 3 է, հեռավար կրթությունից օգտվում է 2 դպրոց: Պետական բյուջեի և դպրոցների միջոցներով իրականացվել են շինարարական աշխատանքներ Կաթնաղբյուրի հիմնական դպրոցում, Ջրառատի միջնակարգ դպրոցում, Հրազդանի N2 հիմնական դպրոցում, Աբովյանի N2 հիմնական դպրոցում, Բջնիի և Քանաքեռավանի միջնակարգ դպրոցներում, Աբովյանի N8 հիմնական դպրոցում: Առողջապահության ոլորտում իրականացված աշխատանքների մասով զեկուցվել է, որ խնայողությունների հաշվին իրականացվել են շուրջ 53 մլն դրամի ծրագրեր: Մասնավորապես՝ Աբովյանի ծննդատան համար ձեռք են բերվել բժշկական սարքավորումներ, Աբովյանի բժշկական կենտրոնի համար ձեռք են բերվել բժշկական սարքավորումներ, իրականացվել են ախտաբանանատոմիական մասնաշենքի վերանորոգման աշխատանքներ, Չարենցավանի բժշկական կենտրոնի համար ձեռք են բերվել բժշկական սարքավորումներ, գույք, համակարգիչներ, վերանորոգվել է նկուղային հարկը, Նաիրի բժշկական կենտրոնի համար ձեռք են բերվել բժշկական սարքավորումներ, իրականացվել են ախտաբանանատոմիական մասնաշենքի վերանորոգման աշխատանքներ: Սոցիալական ապահովության շրջանակում մարզում իրականացվել են մի շարք ծրագրեր՝ «1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած` բնակարանի առաջնահերթ կարիք ունեցող անձանց մշտական օթևանով ապահովելու նպատակով բնակարանների գնման վկայագրերի /ԲԳՎ/ տրամադրման ծրագիրը» (68 շահառու ընտանիք), Ողջաբերդ սողանքային գոտում գտնվող բնակավայրի 5 ընտանիքի տրվել են բնակարանների գնման վկայագրեր, «Դպրոցականների ամառային հանգստի կազմակերպում» ծրագրով կազմակերպվել է 6 մանկապատանեկան ճամբար (զոհված ու վիրավոր ազատամարտիկների, աշխարհազորայինների և կարիքավոր ընտանիքների 3200 երեխա): Գյուղատնտեսության ոլորտում իրականացված աշխատանքների մասով կառավարության ղեկավարին մանրամասներ են ներկայացվել վարելահողերի, արոտավայրերի, մշակաբույսերի, ջերմոցներում իրականացվող արտադրությունների մասին, նշվել է, որ մարզում առկա է 4535 հա պտղատու այգի, որից 878 հա-ն ինտենսիվ այգներ են: 155 հա-ն ունեն հակակարկտային ցանց, իսկ 376 հա-ն գործում է կաթիլային ոռոգմամբ: Նախորդ տարի մարզում պետական աջակցության ծրագրով հիմնվել է խելացի 4 անասնագոմ: Վարչապետին նաև մանրամասներ են ներկայացվել գյուղատնտեսական կենդաների, անասնապահության, ինչպես նաև մարզում գործող 21 սպանդանոցների վիճակի վերաբերյալ: Էկոնոմիկայի նախարարության կողմից հաշվետու տարում իրականացվել են հետևյալ ծրագրերը՝ «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում» ծրագիր, «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցություն» ծրագիր, «Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցություն» ծրագիր, «Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում» ծրագիր, «Փոքր և միջին «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման աջակցության» ծրագիր, «Փոքր ու միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության» ծրագիր, «Հայաստանի Հանրապետությունում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության 2021-2023 թվականների» ծրագիր, Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագիր, «Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացում» ծրագիր, «Հայաստանի Հանրապետությունում 2019-2023 թվականների ոչխարաբուծության և այծաբուծության զարգացմանը աջակցության» ծրագիր: Էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվան վերոնշյալ ծրագրերի սուբսիդավորման գումարը գերազանցել է 1 մլրդ դրամը: Կառավարության ղեկավարին զեկուցվել է, որ 2018-2022թթ. մարզում ծրագրեր է իրականացրել նաև Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը, մասնավորապես՝ իրականացվել են բնակավայրերի փողոցների, խմելու ջրամատակարարման համակարգերի, ջրահեռացման համակարգերի, ոռոգման համակարգերի կառուցում, նորոգում, մանկապարտեզի տանիքի վերանորոգում, պատուհանների փոխում և ջեռուցում, ձեռք են բերվել կոմունալ սպասարկման համար անհրաժեշտ տեխնիկական միջոցներ, տեղադրվել են արևային ֆոտովոլտային կայաններ, իրականացվել են այգիների, պուրակների, ավտոկայանատեղիի կառուցում: «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից իրականացվել է հանրապետական և միջպետական նշանակության ավտոճանապարհներ հիմնանորոգում, միջին նորոգում, կազմակերպվել է մարզի միասնական երթուղային ցանցը սպասարկող կազմակերպության ընտրության մրցույթ: Նախորդ տարվա ընթացքում մարզում հիմնանորոգվել է 45 կմ հանրապետական և միջպետական նշանակության ճանապարհ, իսկ 47 կմ ճանապարհի վրա իրականացվել է միջին նորոգում: Վարչապետին նաև ներկայացվել է մշակույթի և սպորտի բնագավառում անցկացված միջոցառումների շրջանակում մարզային ակտիվությունը: Ըստ այդմ՝ «Սպորտլանդիա» մարզական միջոցառմանը Նոր Հաճընի 1 հիմնական դպրոցի ներկայացուցիչները զբաղեցրել են 1-ին և 3-րդ տեղերը, «Ազգային ժողովի գավաթի» խաղարկությանը Նոր Հաճընի 1 հիմնական դպրոցը զբաղեցրել է 3-րդ տեղը, «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարին մասնակցել է 12 մարզիկ, «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» 10-12-րդ դասարանցիների թիմային խճուղավազքում Գեղաշենի միջնակարգ դպրոցը զբաղեցրել է 5-րդ տեղը, «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքին մասնակցել է 14 հեծանվորդ: Վարչապետը հետաքքրրվել է վերոնշյալ ուղղություններով ընթացքի մեջ գտնվող ծրագրերից, տվել դրանք արդյունավետ իրականացնելու վերաբերյալ մի շարք հանձնարարականներ: Մասնավորապես, վարչապետը կարևորել է ճանապարհաշինական, դպրոցների, մանկապարտեզների կառուցման ու հիմնանորոգման մրցույթների կարգում անհրաժեշտ փոփոխությունների իրականացումը, որոնք կբացառեն անհրաժեշտ կարողություններ չունեցող ընկերությունների մասնակցությունն ու դրա հետևանքով տարբեր ծրագրերի հետաձգումը, խնդիրների առաջացումը: Վարչապետը հանձնարարել է հետևողական աշխատանքներ տանել մարզում ինտենսիվ այգիների, խելացի անասնագոմերի և գյուղատնտեսական մյուս ծրագրերի ընդլայնելու և ֆերմերին անհրաժեշտ տեղեկատվության տրամադրել: «Մեր խնդիրն է` հնարավորինս շատ տարածել տեղեկատվություն, որպեսզի մարդկանց համար ավելի լավ հնարավորություններ ստեղծենք, արտադրանքի որակը ևս բարձրանա: Պետք է աշխատել նաև Էկոնոմիկայի նախարարության հետ` ծրագրերն առավել բարելավելու նպատակով»,- նշել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը հետաքրքրվել է նաև մարզում բնակարանաշինության ներդրումային խոշոր ծրագրերի վերաբերյալ: Տեղեկացվել է, որ Աբովյանում, Զովունիում, Հրազդանում, Ծաղկաձորում, Չարենցավանում իրականացվում են բազմաբնակարան շենքի կառուցման լայնածավալ ծրագրեր:
13:09 - 10 հուլիսի, 2023
Ողբերգական վթարից տուժած ևս մեկ երեխա մահացավ հիվանդանոցում

Ողբերգական վթարից տուժած ևս մեկ երեխա մահացավ հիվանդանոցում

Կոտայքի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով ծայրահեղ ծանր վիրավորում ստացած չորս երեխաներից մեկը ևս գիտակցության չգալով մահացել է: Երեխան վթարից հետո տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, երկու անգամ կատարվել էր սրտանոթային վերակենդանացման միջոցառումներ, վիրահատվել էր, այնուհետև տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Նրա մոտ առկա էր գլխուղեղի, որովայնի, կրծքավանդակի սալջարդեր: Անգիտակից էր, սրտի աշխատանքը պահպանվում էր դեղորայքով, գտնվում էր երրորդ աստիճանի կոմայի մեջ, փոխանցում են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից։ Օրեր առաջ բժշկական կենտրոնը հաղորդել էր ևս մեկ երեխայի մահվան մասին։ Մյուս երկու վիրավորները, ըստ «Սուրբ Աստվածամայրի», վերակենդանացման բաժանմունքում են, նրանցից մեկի մոտ կա դրական դինամիկա, մյուսի վիճակը մնում է ծայրահեղ ծանր: Մայիսի 27-ին երեխաներն Արտաշատից մեկնում էին Գառնի՝ ըմբշամարտի մրցումների մասնակցելու նպատակով, ճանապարհին «Ֆոլքսվագեն» և «ՎԱԶ 2106» ավտոմեքենաները բախվել էին, ինչի հետևանքով վերջինիս վարորդը՝ երեխաներից մեկի հայրը, տեղում մահացել էր։ Ըստ նախնական տվյալների, «ՎԱԶ 2106» -ում 7 մարդ է եղել։ Վթարի դեպքով քրեական գործ է հարուցվել՝ երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելու հոդվածով։
14:39 - 05 հունիսի, 2023
Կոտայքում ավտովթարի հետևանքով ծայրահեղ ծանր չորս վիրավորներից մեկը մահացել է

Կոտայքում ավտովթարի հետևանքով ծայրահեղ ծանր չորս վիրավորներից մեկը մահացել է

Մայիսի 27-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով ծայրահեղ ծանր վիրավորում ստացած չորս վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է: Այդ մասին ասված է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի Ֆեյսբուքի էջում: «Երեխան վթարից հետո տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, վիրահատվել, այնուհետև տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Նրա մոտ առկա էին գլխուղեղի, որովայնի, կրծքավանդակի սալջարդեր: Անգիտակից էր, միացված էր արհեստական շնչառության սարքին, սրտի աշխատանքը պահպանվում էր դեղորայքով, գտնվում էր երրորդ աստիճանի կոմայի մեջ: Մյուս երեք վիրավորները շարունակում են գտնվել վերակենդանացման բաժանմունքում, նրանցից մեկի մոտ կա դրական դինամիկա, մյուս երկուսի վիճակը մնում է ծայրահեղ ծանր»,- նշված է գրառման մեջ: Հիշեցնենք, որ մայիսի 27-ին Արտաշատից Գառնի տանող ճանապարհի 14-րդ կիլոմետրի հատվածում, դեպի Գառնի գնացող ուղեմասում, միմյանց են բախվել Գառնի գյուղի 42 ամյա բնակչի կողմից վարած «Վոլցվագեն Այդի 4» մակնիշի ավտոմեքենան և Վերին Արտաշատի բնակավայրի 38 ամյա բնակչի կողմից վարած «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենան։ Վթարի հետևանքով «Վազ 2106»-ի վարորդը տեղում մահացել էր, իսկ նույն ավտոմեքենայի 6 ուղևորները, որոնց թվում 5-ը՝ երեխաներ, ինչպես նաև մյուս ավտոմեքենայի վարորդը, մարմնական տարբեր աստճանի վնասվածքներով տեղափոխվել էին Երևան քաղաքի բժշկական հաստատություններ։  
11:46 - 02 հունիսի, 2023
Մեկ զոհ և յոթ վիրավոր. Կոտայքի մարզում մրցումների մեկնող մարզիկները վթարի են ենթարկվել |armenpress.am|

Մեկ զոհ և յոթ վիրավոր. Կոտայքի մարզում մրցումների մեկնող մարզիկները վթարի են ենթարկվել |armenpress.am|

armenpress.am: Արտաշատից դեպի Գառնի մրցումների մեկնող մարզիկները մայիսի 27-ին վթարի են ենթարկվել: Վթարի հետևանքով կա մեկ զոհ և յոթ վիրավոր: ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը լրատվամիջոցին հաղորդել է, որ դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):  «Երկու մեքենա՝ մեկը «Վազ 2106», իսկ մյուսն այլ մակնիշի, բախվել են: «Վազ 2106»-ում են եղել մարզիկներն ու մարզիչները: Նրանք Արտաշատից դեպի Գառնի գնալիս են եղել՝ մրցումների մասնակցելու նպատակով»,- ասել է Աբրահամյանը: Նրա խոսքով՝ մահացել է մարզիկներից մեկի հայրը, որը նաև մարզիչ է եղել: «Մարզիկներից երկուսի վիճակը ծանր է: Դատաբժշկական փորձաքննություններ են նշանակված: Այս պահին քննչական նախնական գործողություններ են կատարվում: Այն, ինչ հաղորդում եմ, նախնական տվյալներ են»,- նշել է Աբրահամյանը: «Վիրավորների թվում է նաև մյուս մեքենայի վարորդը»,-ասել է Գոռ Աբրահամյանն ու հավելեց՝ ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեն այլ մանրամասներ կհաղորդի:
14:07 - 27 մայիսի, 2023
Մահվան ելքով ՃՏՊ՝ Ձորաղբյուր գյուղում․ Renault-ն բախվել է կայանած բեռնատարին, այնուհետև՝ տան պատին և կողաշրջվել

Մահվան ելքով ՃՏՊ՝ Ձորաղբյուր գյուղում․ Renault-ն բախվել է կայանած բեռնատարին, այնուհետև՝ տան պատին և կողաշրջվել

Մայիսի 26-ին, ժամը 19։50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի Ազատության փողոցի 4-րդ նրբանցքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է պատին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հաղորդում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Renault մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրին կայանած GAZ մակնիշի բեռնատարին, այնուհետև՝ տան պատին և կողաշրջվել: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Յ. Ս.-ն (ծնված 1964 թ․) հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, ուղղել այն և քաղաքացի Տ. Ա.-ի (ծնված 1973 թ.) դին մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային:
11:31 - 27 մայիսի, 2023
Պարեկները կօգնեն վարորդներին՝ չափելու ապակիների լուսաթափանցելիության աստիճանը

Պարեկները կօգնեն վարորդներին՝ չափելու ապակիների լուսաթափանցելիության աստիճանը

Պարեկային ծառայության ստեղծման և կայացման ընթացքում բազմիցս հայտարարվել է, որ ստորաբաժանման հիմնական նպատակներից է ոչ միայն վարչական իրավախախտումների հայտնաբերումն, այլ նաև իրավախախտումների դեմ պայքարում հասարակություն-ոստիկանություն կապի ամրապնդումն ու ոստիկանության նկատմամբ վստահության բարձրացումը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։   Հիմք ընդունելով այս սկզբունքը՝ պարեկայինծառայությունը մայրաքաղաքում և մարզերում կիրականացնի իրազեկման միջոցառումներ։ Վարորդները հնարավորություն կունենան պարեկային ծառայության կարգախմբերի օգնությամբ ստուգել մեքենաների ապակիների լուսաթափանցելիության աստիճանը։   Իրազեկման միջոցառումների ժամանակացույցը ստորև՝   Երևան Մայիսի 22-ին, ժամը 11.00-ից 16.00-ն, Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջան, «Գազպրոմ Արմենիա» ընկերության հարևանությամբ, Մայիսի 22-ից 28-ը՝ ժամը 11.00-ից 16.00-ն, Կենտրոն վարչական շրջան, Շահումյանի հրապարակ, Մայիսի 23-ին, ժամը 11.00-ից 16.00-ն, Արաբկիր վարչական շրջան, Կիևյան 2 Ա, Մայիսի 24-ին, ժամը 11.00-ից 16.00-ն, Աջափնյակ վարչական շրջան, Գևորգ Չաուշի արձանի հարևանությամբ, Մայիսի 25-ին, ժամը 11.00-ից 16.00-ն, Դավիթաշեն վարչական շրջան, Տ. Պետրոսյան փողոցից Եղվարդի խճուղի հատված, Մայիսի 26-ին, ժամը 11.00-ից 16.00-ն, Շենգավիթ վարչական շրջան, Շիրակի փողոց, Մայիսի 27-ին, ժամը 11.00-ից 16.00-ն, Էրեբունի վարչական շրջան, Էրեբունու թանգարանի հրապարակ, Մայիսի 27-ին, ժամը 11.00-ից 16.00-ն, Ավան վարչական շրջան, Ավանի թաղապետարանի հարակից տարածք, Մայիսի 28-ին, ժամը 11.00-ից 16.00-ն, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան, Զորավար Անդրանիկի արձանի հարակից տարածք, Մայիսի 28-ին, ժամը 11.00-ից 16.00-ն, Նոր Նորք վարչական շրջան, Նոր Նորքի թաղապետարանի հարակից տարածք։   Շիրակի մարզ Մայիսի 22-ին, ժամը 11.00-ից 16.00-ն, Գյումրի, Կայարանամերձ հրապարակ, Մայիսի 23-ին, ժամը 11.00-ից 16.00-ն, Ախուրյան, համայնքապետարանի հարակից տարածք, Մայիսի 24-ին, ժամը 11.00-ից 16.00-ն, Արթիկ, Սասունցի Դավթի փողոց, Մայիսի 25-ին, ժամը 11.00-ից 16.00-ն, Անի համայնք, Հրանտ Շահինյան փող. 1   Լոռու մարզ Մայիսի 22-ից 23-ը, ժամը 11.00-ից 16.00-ն, Վանաձոր, Հայքի հրապարակ, Թումանյան շրջանաձև խաչմերուկ, Մայիսի 24-ին, ժամը 11.00-ից 16.00-ն, Սպիտակ, Ալեք Մանուկյան 5, Մայիսի 25-ին, ժամը 11.00-ից 16.00-ն, Ստեփանավան, Մարշալ Բաղրամյան 19, Մայիսի 26-ին, ժամը 11.00-ից 16.00-ն, Տաշիր, Երևանյան 136, Մայիսի 27-ից 28-ը, ժամը 11.00-ից 16.00-ն, Ալավերդի, Թումանյան 3   Կոտայքի մարզ Մայիսի 22-ին, ժամը 11.00-ից 16.00-ն, Աբովյան, Ռոսիայի փողոց, Սուրբ Հովհաննես եկեղոցու հարևանությամբ, Մայիսի 23-ին, ժամը 11.00-ից 16.00-ն, Բյուրեղավան, Զորավար Անդրանիկի փողոց, ոստիկանության բաժանմունքի հարակից տարածք, Մայիսի 24-ին, ժամը 11.00-ից 16.00-ն, Եղվարդ, Երևանյան թաղամաս 1, համայնքապետարանի հարակից տարածք, Մայիսի 25-ին, ժամը 11.00-ից 16.00-ն, Նոր Հաճն, Չարենցի փողոց, ոստիկանության բաժանմունքի հարևանությամբ, Մայիսի 26-ին, ժամը 11.00-ից 16.00-ն, Չարենցավան, Ստեփան Շահումյան փողոց, ոստիկանության բաժնի հարակից տարածք, Մայիսի 27-ի, ժամը 11.00-ից 16.00-ն, Հրազդան, Օգոստոսի 23-ի փողոց, համայնքապետարանի հարակից տարածք, Մայիսի 28-ին, ժամը 11.00-ից 16.00-ն, Ծաղկաձոր, Խաչատուր Կեչառեցու փողոց, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից տարածք   Գեղարքունիքի մարզ Մայիսի 22-ից 23-ը, ժամը 11.00-ից 16.00-ն, Սևան, Կենտրոնական հրապարակ, Մայիսի 23-ից 24-ը, ժամը 11.00-ից 16.00-ն, Գավառ, Կենտրոնական հրապարակ, Մայիսի 24-ից 25-ը, ժամը 11.00-ից 16.00-ն, Մարտունի, Մյասնիկյան փողոց, Երաժշտական դպրոցի հարակից տարածք, Մայիսի 26-ին, ժամը 11.00-ից 16.00-ն, Վարդենիս, Լեոնիդ Ազգալդյան փողոց, Հայփոստի հարակից տարածք, Մայիսի 26-ին, ժամը 11.00-ից 16.00-ն, Ճամբարակ, Գարեգին Նժդեհի փողոց, ոստիկանության բաժնի հարակից տարածք   Արագածոտնի մարզ Մայիսի 22-ից 28-ը, ժամը 11.00-ից 16.00-ն, Աշտարակ, Ներսես Աշտարակեցու հրապարակ Մայիսի 22-ից 28-ը, ժամը 11.00-ից 16.00-ն, Ապարան, Մարշալ Բաղրամյան 26 Մայիսի 22-ից 28-ը, ժամը 11.00-ից 16.00-ն, Թալին, Գայի 1   Տավուշի մարզ Մայիսի 22-ից 23-ը, ժամը 11.00-ից 16.00-ն, Իջևան, Արցախյան 4, Մայիսի 24-ին, և մայիսի 27-ին, ժամը 11.00-ից 16.00-ն, Դիլիջան, Օղակաձև խաչմերուկ, Մայիսի 24-ին, ժամը 11.00-ից 16.00-ն, Նոյեմբերյան, Բարեկամության 4 Մայիսի 24-ին, ժամը 11.00-ից 16.00-ն, Բերդ, Լևոն Բեկի 14   Հիշեցնենք, որ ներպետական օրենսդրության իրավադրույթների և Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի համաձայն՝ մեքենաների առջևի կողային ապակիների լուսաթափանցելիությունը պետք է կազմի առնվազն 70%: Հունիսի 1-ից պարեկային ծառայողները և ճանապարհային ոստիկանները հայտնաբերելու են ապակիների լուսաթափանցելիության չափի խախտմամբ տրանսպորտային միջոցները և վարչական պատասխանատվության են ենթարկելու նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկի չափով։ Հարգելի՛ վարորդներ, կոչ ենք անում հեռացնել առջևի կողային ապակիների թաղանթապատումը կամ փոխարինել մգեցված ապակիները՝ պահպանելով լուսաթափանցելիության թույլատրելի չափերը։
16:50 - 20 մայիսի, 2023
Ծաղկաձորում անտառը սեփականաշնորհել է Զախարյանի եղբորորդին, ծառերն արմատախիլ են անում Սամվել Ալեքսանյանի դուստրը եւ փեսան |hetq.am|

Ծաղկաձորում անտառը սեփականաշնորհել է Զախարյանի եղբորորդին, ծառերն արմատախիլ են անում Սամվել Ալեքսանյանի դուստրը եւ փեսան |hetq.am|

hetq.am: «Հետք»-ը օրերս քաղաքացիների ահազանգով Ծաղկաձոր քաղաքում ծառերն արմատախիլ անելու դեպք է արձանագրել։ Երկու էքսկավատորով արմատախիլ էին արվում սաղարթախիտ ծառերը, ճանապարհ էր բացվում։ Քանդված տարածքում տեղ-տեղ խոր փոսեր էին փորվել։ Նկարահանման ժամանակ մեզ մոտեցավ մի տղամարդ, հայտնեց, որ տարածքի սեփականատիրոջ՝ Դավիթ Դավթյանի մերձավորն է և ասաց, որ աշխատանքներ կատարելու թույլտվություն ունեն, տարածքը սեփականաշնորհված է։ Նա չներկայացավ։ Հարցրինք, թե ինչ թույլտվության մասին է խոսքը։ Վերջինս գնաց ու, որոշ ժամանակ անց վերադառնալով, բջջային հեռախոսով ցույց տվեց մի գրություն, ըստ որի՝ Ծաղկաձորի համայնքապետ Նարեկ Հարությունյանը չի առարկում սեփականատիրոջ՝ Դավիթ Դավթյանի առաջարկած աշխատանքների կատարմանը և առաջարկում է բնապահպանական և շրջակա միջավայրի պահպանման նորմերը չխախտելով՝ տարածքում կատարել էտում և բարեկարգում։ Այդ գրությունից պարզ չդարձավ, թե ինչի՞ն չի առարկում քաղաքապետը։ «Հետք»-ը պարզել է, որ 4 հեկտար անտառային տարածքը սեփականաշնորհել է Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի եղբորորդին՝ Գագիկ Զախարյանը։ Տարիներ անց հողամասի սեփականության իրավունքը փոխանցվել է նախկին պատգամավոր, խոշոր գործարար Սամվել Ալեքսանյանի դստերն ու նրա ամուսնուն։ Դեռևս 2006 թ.-ին Կառավարության որոշմամբ պետական սեփականություն հանդիսացած 699 հեկտար հողամասն անհատույց սեփականության իրավունքով հատկացվել է Ծաղկաձոր համայնքին։ Նույն որոշմամբ այդ հողամասից 363 հեկտարի կատեգորիան գյուղատնտեսական նշանակությունից փոխվել է հատուկ պահպանվող տարածքների։ Զարմանալիորեն, Կառավարության այդ որոշման մեջ հողամասերի՝ անտառային լինելու մասին խոսք չկա, այն դեպքում, երբ տարածքում սաղարթախիտ անտառներ էին ։ Դա են վկայում արբանյակից արված լուսանկարները։ Ծաղկաձորին փոխանցված անտառապատ տարածքը ներառել է նաև այն 4 հեկտար տարածքը, որտեղ այս օրերին քանդման աշխատանքներ են տարվում։ Արդեն 2013 թ.-ին Ծաղկաձոր համայնքի ավագանու որոշմամբ թույլատրվել է հողամասի փոխանակում իրականացնել։ Այդ որոշմամբ Ծաղկաձորի Մհեր Մկրտչյան փողոց, թիվ 36 հասցեում գտնվող, Գագիկ Սայադի Զախարյանի սեփականությունը հանդիսացող 4 հեկտար (3,99 հա) հողամասը փոխանակվել է Օլիմպիական փողոց, թիվ 16 հասցեում գտնվող, Ծաղկաձոր համայնքին պատկանող նույն մակերեսով հողամասի հետ։ Գագիկ Զախարյանը նախկին պատգամավոր Սայադ Զախարյանի որդին է, իսկ Սայադ Զախարյանը Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի եղբայրն է։ 4 հեկտար անտառապատ տարածքի սեփականատեր Գագիկ Զախարյանը տարիներ շարունակ որևէ գործունեություն չի ձեռնարկել։ Հետագայում հողամասը վաճառել է նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ալեքս տեքստիլ» ՍՊ ընկերության տնօրեն Մարատ Մովսիսյանին։ Նա իր հերթին հողամասը փոխանցել է Սամվել Ալեքսանյանի դստերը և փեսային՝ Աստղիկ Ալեքսանյանին և Դավիթ Դավթյանին։ 2022 թ.-ին սեփականատերերը հողամասը 430 միլիոն դրամ վարկի դիմաց գրավադրել են «Արարատբանկում»։   Անդրադառնալով սեփականատիրոջ ներկայացուցչի՝ մեզ ցույց տված փաստաթղթին, Հարությունյանը նշեց, որ անտառը սաղարթախիտ էր, սեփականատերերը ճանապարհ չունեին անտառ մտնելու, ինքն էլ տրված գրությամբ չի առարկել, որ ճանապարհ բացեն և կոճղաշիվային էտում իրականացնեն։ Նրա խոսքով՝ տարածքում բազմահարկ շինություն չի կառուցվի։ Թեև Ծաղկաձորի քաղաքապետը պնդում է, թե լծակ չունեն մասնավոր սեփականություն հանդիսացող տարածքներում վերահսկողություն իրականացնելու, բայց օրենսդրությունը սահմանում է համայնքի ղեկավարի լիազորությունները եւ պարտականությունները։ Ըստ այդմ՝ քաղաքացիները սեփականության իրավունքով իրենց պատկանող հողամասերում կառուցապատման և քանդման աշխատանքներ կատարելու դեպքում պետք է ունենան համայնքի ղեկավարի թույլտվությունը։  Մենք արձանագրել ենք նաեւ, որ Ծաղկաձորի Օլիմպիական փողոց թիվ 16 հասցեի սեփականատերերը ճանապարհի հողային աշխատանքներից բացի՝ փոսեր էին փորել։  Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Իրազեկման և հանրության հետ տարվող աշխատանքների բաժին պետ Նաիրա Աղաբաբյանը նշեց, որ երեկվանից, երբ «Հետքի» հրապարակման հիման վրա տեսչական մարմինը վարույթ է հարուցել, աշխատանքները տեղում դադարեցվել են եւ ապրիլի 19-ի դրությամբ չեն շարունակվել։ Վարույթը կարող է տևել մինչև 1 ամիս։ Ավելի մանրամասն՝ hetq.am-ում։ 
21:51 - 20 ապրիլի, 2023
Տավուշի, Լոռու, Շիրակի և Կոտայքի մարզերում նոր դատախազներ են նշանակվել

Տավուշի, Լոռու, Շիրակի և Կոտայքի մարզերում նոր դատախազներ են նշանակվել

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2023 թվականի մարտի 7-ի, 28-ի և 30-ի հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային նշանակումներ և փոխատեղումներ՝ նաև առաջխաղացման ձևով: Մասնավորապես՝ · Գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազ Տիգրան Պողոսյանը փոխադրվել է Վարչության ավագ դատախազի պաշտոնին: · Գլխավոր դատախազության Ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Հայկ Մովսիսյանը փոխադրվել է Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազի պաշտոնին: · Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության դատախազ Հրանտ Ներսիսյանը նշանակվել է Գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազի պաշտոնին: · Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության դատախազ Աննա Հակոբյանը նշանակվել է Գլխավոր դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազի պաշտոնին: · Լոռու մարզի դատախազության դատախազ Եսայի Բաբելյանը նշանակվել է Գլխավոր դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազի պաշտոնին: · Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ Վազգեն Ռուստամյանը փոխադրվել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազի տեղակալի պաշտոնին: ·Տավուշի մարզի դատախազության ավագ դատախազ Վահե Գրիգորյանը նշանակվել է Տավուշի մարզի դատախազի տեղակալի պաշտոնին: · Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության դատախազ Վանուհի Փայտյանը փոխադրվել է Երևան քաղաքի դատախազության դատախազի պաշտոնին: · Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության դատախազ Վաղարշակ Սարգսյանը փոխադրվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնին: · Շիրակի մարզի դատախազության դատախազ Անահիտ Ավդալյանը փոխադրվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին: · Կոտայքի մարզի դատախազության դատախազ Վիրաբ Համբարձումյանը փոխադրվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին: ·Գագիկ Հայրապետյանը նշանակվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ 2023 թվականի մարտի 31-ից: · Վազգեն Եդիգարյանը նշանակվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին՝ 2023 թվականի մարտի 31-ից: · Լոռու կայազորի զինվորական դատախազության դատախազ Սյուզաննա Հովհաննիսյանը փոխադրվել է Կոտայքի մարզի դատախազության դատախազի պաշտոնին: ·Տավուշի մարզի դատախազության դատախազ Հովհաննես Աղասարյանը փոխադրվել է Տավուշի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնին: · Արևիկ Մարտիրոսյանը նշանակվել է Տավուշի մարզի դատախազության դատախազի պաշտոնին՝ 2023 թվականի ապրիլի 3-ից: · Միլենա Առուստամյանը նշանակվել է Լոռու մարզի դատախազության դատախազի պաշտոնին՝ 2023 թվականի ապրիլի 3-ից: · Թամար Դավթյանը նշանակվել է Շիրակի մարզի դատախազության դատախազի պաշտոնին՝ 2023 թվականի ապրիլի 3-ից: · Հովհաննես Սաֆարյանը նշանակվել է Լոռու կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնին՝ 2023 թվականի ապրիլի 5-ից:
12:19 - 31 մարտի, 2023
Նոր Հաճնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

Նոր Հաճնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

Ոստիկանության Նաիրիի բաժնի Նոր Հաճնի բաժանմունքի ծառայողները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել։ Այս մասին հայտնեցին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։  Ոստիկանները Նոր Հաճնի սկզբնամասում ձերբակալել ու, մեքենայով հանդերձ, ոստիկանության Նաիրիի բաժին են տեղափոխել երեք տղամարդու։ Նրանցից երկուսի մոտ ընդհանուր չորս գրամից ավելի մարիխուանա կար։ Մեքենայի խուզարկությամբ էլ հայտնաբերվել են շուրջ 23 գրամ քաշով մարիխուանայի նմանվող զանգված ու կաթուցիչ։ Տղամարդիկ ներկայացվել են նախաքննական մարմին։ Հանգամանքերը պարզվում են։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
17:38 - 25 մարտի, 2023
Ոստիկանության պարեկային ծառայության ստորաբաժանումներ են գործարկվել Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերում

Ոստիկանության պարեկային ծառայության ստորաբաժանումներ են գործարկվել Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերի ստորաբաժանումների աշխատանքի մեկնարկին նվիրված միջոցառումներին: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։ «Միջոցառումներին ներկա են գտնվել Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Ազգային ժողովի պատգամավորներ, մարզպետներ, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի գործերի ժամանակավոր հավատարմատար Չիփ Լեյթինենը, ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիման, այլ պաշտոնատար անձինք: Միջոցառումների սկզբում նախ մեկ րոպե լռությամբ հարգաքի տուրք է մատուցվել հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ողբերգական դեպքի հետևանքով զոհված զինծռայողների հիշատակին: Արագածոտնի մարզում դիմելով ներկաներին՝ վարչապետ Փաշինյանը նշել է. «Տեղի ունեցած դեպքերի արձագանքներից որոշներն ի ցույց են դնում, որ մենք կարիք ունենք, բացի մակերեսին գտնվող փաստերից, խորանալ և հասկանալ պրոբլեմներն իրենց խորության մեջ: Իսկ պրոբլեմներն իրականում ոչ թե մակերեսին երևացողներն են, այլ նրանք, որոնք արտահայտվում են ամենատարբեր ոլորտներում, դրանք եթե կարելի է ասել, ԴՆԹ մակարդակի պրոբլեմներ են: Այդ խնդիրները շատ հաճախ ծագում են կարկատանի տրամաբանությունից դուրս գալու բավարար կամքի բացակայության պատճառով: Ուզում եմ ընդգծել, որ Պարեկային ոստիկանությունը հենց կարկատանի տրամաբանությունը հաղթահարելու մեր կամքի ամենավառ դրսևորումներից է, որովհետև երբ խոսել ենք Հայաստանի Հանրապետությունում Պարեկային ոստիկանության հիմնադրման մասին, սկզբունքային կարևոր նշանակություն է ունեցել, որ Պարեկային ոստիկանությունում ամեն ինչ պետք է լինի նոր՝ սկսած ավոտմեքենաներից, հագուստից, բայց ամենակարևորը՝ մտածողությունն է: Մենք պետք է Պարեկային ոստիկանության և ընդհանրապես՝ ամեն նոր կառույցի հետ բերենք նոր մտածողություն: Մենք այսպես ենք վարվում կրթության ոլորտում, մենք այսպես ենք վարվում իրավակարգի ոլորտում, մենք այսպես ենք վարվում Զինված ուժերի ոլորտում: Սա չափազանց կարևոր մոտեցում է, և ուզում եմ, որ այս տրամաբանությամբ առաջնորդվենք մեր հետագա ամեն քայլը պլանավորելիս և իրագործելիս, որովհետև, ինչպես ասված է Կտակարանում՝ «Նոր գինին հին տիկերի մեջ չի լինի տեղավորել»: Հիմա արդեն ակնհայտ է, որ մեզ համար կարևորագույն նշանակություն ունեցող Ոստիկանության, Փրկարար ծառայության, Ներքին գործերի համակարգի վերնագրի ներքո իրականացվող բարեփոխումներն ընթանում են շատ հաջող և մենք պետք է վճռականորեն ավելի որակյալ դարձնենք այս բարեփոխումները»: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է այն հանգամանքը, որ շատերը թյուրիմացաբար մտածել են, թե սա բարեփոխում է ոստիկանի դեմ. «Սա բարեփոխում չէ ոստիկանի դեմ, սա բարեփոխում է հանուն ոստիկանի, սա բարեփոխում է, որն իրականացնում են քաղաքացիական բարեփոխիչները ոստիկանական բարեփոխիչների հետ միասին: Բայց սա բարեփոխում է ոչ թե ոստիկանի համար, սա բարեփոխում է քաղաքացու համար, որովհետև սրանով մենք իրավակարգի ծառայությունը, որը մատուցվում է քաղաքացուն, պետք է բարձրացնենք նոր որակի: Վերադառնալով մտածողության փոփոխությանը, ուզում եմ ընդգծել հետևյալը. այդ կարկատանի մտածողության մեջ մարդուն կարգի հրավիրելը համարվում է ինչ-որ առումով վատություն, մինչդեռ նոր մտածողությունը պետք է արձանագրի, որ մարդուն կարգի հրավիրելը, կարգի, օրենքի, օրինականության, բարեվարքության պահպանումն առաջին հերթին հանուն մարդու է, որովհետև երբ դուք, օրինակ, կարգազանց վարորդին կարգի եք հրավիրում, առաջին հերթին, նրան եք լավություն անում: Երբ ալկոհոլ օգտագործած մարդուն թույլ չեք տալիս ճանապարհը շարունակել, առաջին հերթին լավություն եք անում հենց նրան, որովհետև հաջորդ քայլով նրա գործողություններից մեծ հավանականությամբ զոհվելու են կամ տուժելու են հենց նրա ընտանիքի անդամները, հենց նրա հարևանները, հենց նրա բարեկամները, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները»: Վարչապետը հիշեցրել է Արագածոտնի մարզում նախորդ տարի տեղի ունեցած մի հրեշավոր դեպքի մասին, երբ չորս անչափահաս, այդ թվում՝ վարորդը, մայրուղի են դուրս եկել մեքենայով, ինչի հետևանքով երեք անչափահաս է զոհվել. «Նման դեպք Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացու հետ կարող էր տեղի ունենալ: Սա մտածողության խնդիր է, որովհետև Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մի զգալի մասը հենց այդպես էլ ավտոմեքենա վարել է սովորել բակում՝ մեր ծնողների, բարեկամների մեքենաներով, հետո մի փոքր ավելի մեծ վստահություն ձեռք բերելով՝ արդեն նույնիսկ մայրուղիներ դուրս գալով մեծերի թույլտվությամբ: Եվ եթե որևէ մեկը հին մտածողությամբ մարդուն վատություն աներ, թույլ չտար, որ այդ երեխաները ճանապարհ դուրս գան, նոր մտածողությամբ այդ մարդուն կաներ լավություն: Այսօր մենք Պարեկային ոստիկանությանը ծառայություն ենք ուղարկում այս հանձնարարությամբ և այս հրամանով՝ խստորեն հետևել իրավակարգին, օրենքին և միևնույն ժամանակ խստորեն հետևել մարդու իրավունքների պաշտպանությանը, նրանց արժանապատվության պաշտպանությանը, նրանց արժանապատվության հարգմանը և ամեն քայլափոխի լավություն անել մարդկանց այն տրամաբանությամբ, որ կարգազանցին կարգի հրավիրելը, օրինազանցի նկատմամբ համապատասխան օրինական պատիժ և պատժամիջոց կիրառելը, ընդհուպ՝ ուժային գործողություն կիրառելը լավություն է մարդուն, անհատին, քաղաքացուն, հանրությանը, պետությանը: Այս ուղերձով եմ ես ձեզ այսօր ճանապարհում ծառայության: Հաջողություն եմ մաղթում բոլորիս»: Կոտայքի մարզում տեղի ունեցած միջոցառման ժամանակ վարչապետը նախ շնորհակալություն է հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր աջակցել են Հայաստանի Հանրապետությունում պարեկային ոստիկանության ներդրման գործընթացին և նշել. «Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր միջազգային գործընկերներին, ովքեր այս ընթացքում աջակցել են գործընթացին և քաջալերել են այն։ Այստեղ պիտի ընդգծեմ, որ մեր միջազգային գործընկերների ցուցաբերած նյութական աջակցությունը թեև շատ կարևոր, բայց ամենագլխավոր գործոնը չէ։ Շատ ավելի կարևոր է հասանելիությունը միջազգային գործընկերների կողմից ընձեռվող այն ստանդարտներին, որոնք գոյություն ունեն առաջավոր աշխարհում։ Մեր խնդիրն է՝ աշխարհի ամենաառաջադեմ, ամենաժամանակակից ստանդարտներին համապատասխանեցնել մեր պետական և հանրային ծառայությունները, և ընդհանրապես մեր պետությունը, մեր հարաբերությունները, մեր իրավակարգը, մեր իրավունքի և պատասխանատվության, պարտականությունների և հնարավորությունների ամենաժամանակակից բալանսը։ Ահա դա է մեր նշաձողը, որ մենք դնում ենք մեր առաջ և շարունակելու ենք այս ճանապարհը բոլոր ոլորտներում։ Երբ աշխատանքային քննարկումներում խոսում ենք մեր ստանդարտների մասին, ես ասում եմ, որ պետք է որպես օրինակ հետևենք 3-10 միլիոն բնակչություն ունեցող այն երկրներին, որոնք այսօր դասվում են աշխարհի զարգացած երկրների շարքում։ Սա պիտի լինի այն օրինակը, որը մենք պետք է ունենանք մեր առաջ։ Այստեղ ես եկել եմ Աշտարակից` Արագածոտնի մարզից, և մինչև այստեղ հասնելը, ըստ էության, քանդված ճանապարհներ չեմ տեսել։ Տեսել եմ հիմնականում բարեկարգ կամ նորոգվող ճանապարհներ։ Անընդհատ տեսնում եմ հանկարծ անհետացող գծանշումներ, և այպես շարունակ։ Շատերը կարող են ասել` դե լավ, ինչի՞ հետևից ես ընկել, լավ է էլի։ Ոչ, լավ չէ, շատ վատ է, որովհետև մենք պետք է առաջնորդվենք ոչ թե աչքաչափով, այլ ստանդարտով, որովհետև դա ցույց է տալիս մեր վերաբերմունքն ինքներս մեր նկատմամբ, մեր կատարած աշխատանքի նկատմամբ, և ցույց է տալիս, որ մենք նույնիսկ ամենակենցաղային հարցերում այնքան էլ լավ չենք հասկանում մեր ամենօրյա վարքագծի ազդեցությունը ընդհանրական, հանրային, պետական իրավիճակների և պրոբլեմների վրա։ Ցանկանում եմ, որ այսօր ծառայության մտնող մեր պարեկները, նորակոչ ոստիկանները չառաջնորդվեն այդ սկզբունքով, չառաջնորդվեն աչքաչափով, չառաջնորդվեն պատեհությամբ, այլ առաջնորդվեն սկզբունքով։ Այդ սկզբունքն օրենքն է և օրինականությունը։ Դուք ծառայության մեջ եք մտնում ամեն բակում, ամեն գյուղում, ամեն փողոցում` ապացուցելու, որ Հայաստանի Հանրապետությունում բոլորը հավասար են օրենքի առաջ, որովհետև եթե հանկարծ բոլորը հավասար չեն օրենքի առաջ` դա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունում կան առաջին սորտի մարդիկ, երկրորդ սորտի մարդիկ, երրորդ սորտի մարդիկ։ Ոչ, Հայաստանի Հանրապետությունում չկա քաղաքացիների սորտավորում, և բոլորը հավասար են օրենքի առաջ: Այս հավասարության ապահովման առաջին շարքում եք ծառայելու դուք` այսօրվանից սկսած»։ Վարչապետը հատուկ շնորհակալություն է հայտնել Պարեկային ոստիկանությունում ծառայության անցած կանանց, որովհետև, նրա կարծիքով, նրանք այդ նոր ստանդարտի և այդ նոր մտածողության ներդրողներն են. «Ես ուզում եմ հատկապես շնորհակալություն հայտնել նրանց ընտանիքների անդամներին, նրանց միջավայրին, շրջապատին, որ քաջալերել են գնալ և չվախենալ խեթ հայացքներից, խեթ կարծիքներից, տարակուսանքներից։ Եվ մենք պետք է շարունակաբար Պարեկային ոստիկանությունում, ընդհանրապես՝ ոստիկանությունում, բանակում, պետական ծառայությունում, տնտեսական կյանքում, հանրային-քաղաքական կյանքում ավելի ու ավելի մեծացնենք կանանց ներգրավվածությունը»։ Ավարտելով խոսքը՝ վարչապետը պարեկներին մաղթել է բարի ծառայություն` հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն ազատության և օրինականության, հանուն ժողովրդավարության և օրենքի առաջ բոլորի հավասարության: Գեղարքունիքի մարզում Պարեկային ոստիկանության գործարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այն, ինչ ասել է Արագածոտնի, Կոտայքի մարզերում, մարզերին վերաբերվող ասելիք չէ, այլ ընդհանրապես՝ Պարեկային ծառայությանը և Հանրապետությանը վերաբերող ընդհանրական ասելիք: «Ցանկանում եմ միայն մի հատվածով նույն բանը կրկնել: Այսօր ծառայության անցնող մեր պարեկային ոստիկաններին հաջողություն եմ մաղթում և ուզում եմ հավատալ, որ նրանց գործունեության ընթացքում օրինականության մակարդակը և որակը նաև Գեղարքունիքի մարզում կփոխվի:Շատ կարևոր է ընդգծել, որ 2022թ. մենք ճանապարհատրանսպորտային պատահարների, զոհերի և վիրավորների թվաքանակի շոշափելի նվազում ենք ունեցել ոչ միայն 2021, այլ նաև 2019 թվականի համեմատ: 2020 թվականը մենք վիճակագրության հետ համեմատության մեջ չենք դնում, որովհետև մի քանի ամիս նորմալ երթևեկություն ընդհանրապես չի եղել, քովիդի պատճառով լոքդաուն է եղել: Մենք սա կապում ենք նաև այն բարեփոխումների հետ, որ իրականացնում ենք Ոստիկանությունում, ստեղծվել է Ներքին գործերի նախարարությունը՝ ևս 4 մարզերում Պարեկային ոստիկանության գործարկմամբ: Մենք հույս ունենք, որ չնայած ավտոմեքենաների, երթևեկության մասնակիցների թիվը շատ մեծ տեմպերով աճել է և աճում է, ի հեճուկս դրա, ձեր ծառայության շնորհիվ զոհերի, վիրավորների, ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը կնվազի: Ուզում եմ հենց սա նկատի ունենաք դուք ձեր ծառայության մեջ, որ ամեն իրավիճակում ինչքանով սկզբունքային կգտնվեք օրենքի տեսակետից, այնքանով նորանոր մարդկանց կյանք կփրկեք, այնքանով նոր մարդկանց կազատեք վնասվածքներից, կորուստներից, սթրեսից, հաշմանդամությունից և այդպես շարունակ»:Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Գեղարքունիքը թերևս միակ մարզն է, որտեղ Պարեկային ծառայությունը իրականացվելու է երկու փուլով. «Այս փուլով մենք, այսպես ասած, սովորական, ինչպես մյուս մարզերում, Պարեկային ծառայության գործարկումն ենք իրականացնում: Հաջորդ փուլով կմեկնարկի առափնյա և ջրային պարեկային ծառայությունը: Իհարկե, ենթադրում եմ, որ այդ մեկնարկը կունենանք ամբողջ Հանրապետության ցամաքային պարեկային ծառայությունն իրականացնելուն պես կամ դրան զուգընթաց, կամ դրանից մի քիչ հետո: Կարծում եմ, որ, ահա, այս ամբողջական պլանն իրագործելիս մեր երկրում իրավակարգի որակի էական փոփոխություն պիտի տեղի ունենա: Այո, օրենքի, օրինականության հետ կապված պետք է լինել շատ սկզբունքային: Միևնույն ժամանակ, պետք է հիշել, որ գործ ունենք մարդկանց, քաղաքացիների հետ, ովքեր ճանապարհներին, բակերում, իրենց տներում իրենց երեխաների կողքին են, իրենց ընտանիքների հետ: Նրանց արժանապատվության պաշտպանությունը նույնպես ձեր գործն է: Նրանք պիտի ձեր հոգածության ներքո լինեն: Ահա այսպիսին պետք է լինի Ոստիկանությունը, որն ունի կարմիր գիծ, և այդ կարմիր գիծն օրենքն է: Այդ կարմիր գիծը որևէ մեկը հատելու հնարավորություն չպետք է ունենա: Ցանկանում եմ ասել, որ մեր ամենամեծ հակառակորդն այս պայքարում քրեական մտածողությունն է, քրեական մտածելակերպը, որն արտահայտություն ունի բոլոր ոլորտներում՝ պետական հարաբերություններից սկսած, մինչև իրավապահ համակարգ, մինչև նույնիսկ պետական և զինվորական ծառայություն: Այդ քրեական մտածելակերպը մեր թիվ մեկ հակառակորդն է: Եվ ձեր ծառայության շնորհիվ, այո, ոչ միայն Պարեկային ծառայությունը, Ոստիկանությունը պետք է այդ սկզբունքայնությունը ցույց տան, այլև Պարեկային ոստիկանության օրինակով հանրությունը պետք է վերաբերմունք ձևավորի Պարեկային ծառայության նկատմամբ: Ինչո՞ւ են շատ դեպքերում մեր երկրում աղետներ տեղի ունենում, որովհետև ասում են՝ դե լավ, այս մի բանը չասենք, մենք ասող չենք, մենք գրող չենք: Հանցագործության մասին հայտնելը, թերության մասին հայտնելը և դրա շտկմամբ զբաղվելը ոչ միայն իրավապահ, այլև ցանկացած համակարգի և ցանկացած քաղաքացու գործն է: Ես ուզում եմ, որ Պարեկային ոստիկանությունը և, ընդհանրապես, մեր Ոստիկանությունը քաղաքացու հետ համագործակցության շատ ուժեղ և լուրջ ավանդույթ ձևավորի, որովհետև բոլորս պիտի ելնենք այն իրողությունից, որ այն, ինչ անում է Ոստիկանությունը, այն, ինչ անում է Պարեկային ոստիկանությունը, հանուն քաղաքացու է, հանուն պետության է, հանուն իրավունքի է»: Կառավարության ղեկավարը կրկին հաջողություն և բարի ծառայություն է մաղթել բոլորին, շեշտել սակավաթիվ կանանց, ովքեր ծառայություն են անցնում Պարեկային ոստիկանությունում. «Պիտի առանձնապես կարևոր համարենք, որ նրանց օրինակով Պարեկային ոստիկանությունում կանանց թիվը գնալով մեծանա: Սա նույնպես շատ կարևոր մտածողության փոփոխություն է: Պիտի հատուկ կրկին շնորհակալություն հայտնեմ նախ այն կանանց, ովքեր այսօր ծառայություն են անցնում Պարեկային ոստիկանությունում և չեն վախենում, որ կարող են լինել բազմաթիվ տղամարդկանց միջավայրում միակ կինը: Ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանց ընտանիքների անդամներին, որ աջակցել են նրանց այդ որոշմանը և թիկունք են կանգնել: Վստահ եղեք, որ կառավարությունը, նախարարությունը, և համոզված եմ նաև ձեր ծառայակիցները կաջակցեն ձեզ և այնպես կանեն, որ դուք ծառայության մեջ զգաք լիարժեք, և դուք էլ այնպես կանեք, որ մյուսները ծառայության մեջ զգան լիարժեք: Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հավասարությունն օրենքի առաջ նաև այս տրամաբանությամբ պիտի զարգանա և ամրանա»: Տավուշի մարզում վարչապետը նշել է, որ այն այսօրվա գործընթացի վերջին կետն է, երբ գործարկվում է Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայությունը. «Պիտի համոզմունք հայտնեմ, որ այս ծառայության մուտքով ինչպես Տավուշի, այնպես էլ մյուս մարզերում, իրավակարգի, քաղաքացի-պետություն, քաղաքացի-ոստիկան հարաբերությունների նոր մակարդակ ենք ունենալու։ Այն, ինչ ասել եմ այսօր Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերում, բնականաբար չի վերաբերում միայն տվյալ մարզին, այլև վերաբերում է ընդհանրապես ամբողջ հանրապետությանը և բոլոր տեղերում Ոստիկանության բոլոր ծառայողներին: Ցանկանում եմ կրկնել, որ որևէ մեկին կարգի հրավիրելով` դուք նրան վատություն չեք անում, այլ հակառակը, լավություն եք անում նրան և հանրության մյուս անդամներին, որոնց իրավունքների և անվտանգության ապահովումը ներքին առումով ձեր առաջնահերթ պարտականությունն է։ Ուզում եմ մաղթել, ցանկանալ, հանձնարարել և հրամայել, որ ձեր ձեռքը կաշառքի չկպչի։ Սա շատ կարևոր է, որովհետև կոռուպցիան ավերում է երկիրը, կոռուպցիան երկիրը զրկում է ապագայից, և դուք սա պետք է իմանաք։ Ոստիկանության համակարգում պարեկային ծառայողներն ամենաբարձր վճարվողներից են, բայց հիմա մենք Ներքին գործերի նախարարության ձևավորմամբ նույն գործընթացը, ըստ էության, անելու ենք ամբողջ Ոստիկանությունում, նաև փրկարար ծառայությունում։ Ի՞նչ նկատի ունեմ: Պարեկային ծառայողները վեց ամիս անցնում են ուսումնառություն, հետո որակավորման քննություն հանձնում: Երբ Գեղարքունիքի մարզում մոտենում էի ծառայողներին, հաճույքով արձանագրեցի, որ կային ծառայողներ` հենց իրար կողքի կանգնած. նրանց մի մասը նախկինում ընդհանրապես ոստիկանությունում չէր ծառայել, մի մասը նախկինում զինվորական բնույթի այլ ծառայության մեջ էր եղել, մեկ ուրիշ մասը նախկինում ծառայել էր Ոստիկանության ստորաբաժանումներում: Կային նաև, որ ճանապարհային ոստիկանությունից էին տեղափոխվել Պարեկային ոստիկանություն։ Հույս ունեմ, որ ահա տարբեր փորձերի, տարբեր կենսագրությունների, տարբեր ճանապարհների այս միաձուլումը կբերի նոր որակի։ Մենք այժմ մեկնարկել ենք նաև Ներքին գործերի նախարարության ձևավորման մի գործընթաց, որով, ըստ էության, ամբողջ Ոստիկանության կառուցվածքը փոխվելու է։ Շատ շուտով արդեն կունենանք Ոստիկանության գվարդիա, Քրեական ոստիկանություն, Հասարակական կարգի պահպանության գլխավոր վարչություն և Պարեկային ծառայություն։ Սրանք կլինեն այն սյուները, որոնց վրա հենված է մեր առաջնային իրավակարգը»: Խոսքի վերջում վարչապետը հաջողություն է մաղթել Ոստիկանությանը և վերջինիս հետ առնչվող քաղաքացիներին. «Մեզ պետք է հարաբերությունների նոր որակ՝ փոխադարձ հարգանքի, միմյանց արժանապատվությունը հարգելու, բայց նաև օրենքի անառարկելիությունը կյանքի կոչելու ճանապարհով»։ Վարչապետը ծանոթացել է Պարեկային ծառայության ավտոմեքենաների տեխնիկական հնարավորություններին և հագեցվածությանը: *** Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աշտարակում ծանոթացել է նաև սուբվենցիոն ծրագրերի շրջանակում Կոմիտասի անվան քաղաքային զբոսայգու բարեկարգման աշխատանքների ընթացքին: Զեկուցվել է, որ քաղաքային զբոսայգում կատարվել են ճեմուղիների սալիկապատման, ասֆալտապատման, խաղահրապարակի բարեկարգման, նստարանների տեղադրման և այլ աշխատանքներ: Ծրագրի արժեքը կազմել է 83 միլիոն դրամ, որի 70%-ը համաֆինանսավորել է համայնքը, 30%-ը՝ կառավարությունը: Նաև զեկուցվել է, որ 2023 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում նախատեսվում է Աշտարակի քաղաքային զբոսայգու հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքների իրականացում՝ 505 մլն դրամ ընդհանուր արժեքով: Մասնավորապես, կառուցվելու են ամֆիթատրոն, երգող շատրվաններ և այլ ենթակառուցվածքներ։Աշտարակում վարչապետը ծաղիկներ է խոնարհել զբոսայգու տարածքում գտնվող 1941-1945թթ. Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին», - նշված է հաղորդագրության մեջ:
19:38 - 21 հունվարի, 2023
Աննա Վարդապետյանը նկատողություն է հայտարարել Կոտայքի մարզի դատախազության դատախազի նկատմամբ

Աննա Վարդապետյանը նկատողություն է հայտարարել Կոտայքի մարզի դատախազության դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2022 թվականի դեկտեմբերի 30-ի հրամանով՝ Կոտայքի մարզի դատախազությունում (նախկինում՝ Գորիսի կայազորի զինվորական դատախազությունում) ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ նշանակվել է «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ․ այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: Տույժի նշանակման համար հիմք հանդիսացած կարգապահական վարույթի շրջանակում հաստատվել է, որ Գորիսի կայազորի զինվորական դատախազության նախկին դատախազը (ներկայում՝ Կոտայքի մարզի դատախազության ավագ դատախազ), լինելով դատական երկու գործերով հանրային մեղադրող, ոչ պատշաճ է կատարել իր ծառայողական պարտականությունները: Մասնավորապես՝ պատասխանատու լինելով հանրային մեղադրանքը պաշտպանելու իրավաչափության համար, դատական երկու գործերով առաջին անգամ ոչ մեծ ծանրության հանցագործության կատարման մեջ մեղադրվող պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Ա.Մ.-ի և Ե.Ղ.-ի, ինչպես նաև Ն.Ղ.-ի ու նրանց պաշտպանների հետ համաձայնեցման վարույթների շրջանակներում իրականացրել է բանակցություններ: Դրանց արդյունքում մեղադրողը կողմերի հետ համաձայնության է եկել ոչ մեծ ծանրության հանցանքներ կատարած մեղադրյալների նկատմամբ ազատազրկման ձևով պատիժ նշանակելու վերաբերյալ, այն դեպքում, երբ Քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ առաջին անգամ ոչ մեծ ծանրության հանցագործություն կատարած անձը չի կարող դատապարտվել ազատազրկման: Հարկ է ընդգծել, որ Ա.Մ.-ի և Ե.Ղ.-ի ու նրանց պաշտպանների հետ կնքված համաձայնությունների հիման վրա՝ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, չնայած Քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված կարգավորմանը, 2022 թվականի հուլիսի 15-ին կայացրած դատավճռով Ա.Մ.-ին մեղավոր է ճանաչել հանցագործության կատարման մեջ և նշանակել պատիժ՝ ազատազրկում 7 ամիս ժամկետով, իսկ Ե.Ղ.-ին մեղավոր ճանաչելով՝ նշանակել է պատիժ՝ ազատազրկում 9 ամիս ժամկետով (նշանակված պատիժները պայմանականորեն չկիրառելով՝ դատարանը սահմանել է փորձաշրջան՝ համապատասխանաբար՝ 1 տարի 6 ամիս և 1 տարի 5 ամիս ժամկետով): Ն.Ղ.-ի և նրա պաշտպանի հետ համաձայնեցման վարույթի շրջանակներում կնքված համաձայնության հիման վրա ևս՝ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, չնայած Քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված կարգավորմանը, 2022 թվականի հուլիսի 15-ին կայացրած դատավճռով Ն.Ղ.-ին մեղավոր է ճանաչել և նշանակել պատիժ՝ ազատազրկում 5 ամիս ժամկետով, որը պայմանականորեն չկիրառելով՝ դատարանը սահմանել է փորձաշրջան՝ 1 տարի 6 ամիս ժամկետով:
14:55 - 04 հունվարի, 2023
Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և 6 մարզում

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և 6 մարզում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10:00-16:00 Բաբաջանյան փ. 35 և Անդրանիկի փ. 84 շենքեր, 11:00-17:00 Կոմիտասի պող. 45/1, 47/1, 49 շենքեր, Այգեստան 9 փողոց 13-19 առանձնատներ, Այգեստան 11 փողոց 56-143 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, սեփականատերեր՝ «Գ․Հայրապետյան», «Ա․Մարգարյան», «Ա․Քեռյան», «Է․Ճարոյան», «Կ․Պողոսյան», «Ե․Եղիշյան», «Վ․Բեյրության» և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «Ֆորմատ-Ավտոմոնտաժ» ՍՊԸ, «Ջրային Կառույցներ», «Իմիջ Մ․Գ․» ՍՊԸ, «Լուգանսկ» ՍՊԸ, «Սաունթրեյդ» ՍՊԸ, «ՍիՓիԷս Օիլ Քորփորեյշն» ՍՊԸ, «Ռան-Օյլ» ՍՊԸ, «Նուշիկյան Ասոցիացիա» ՍՊԸ, «Էգա» ՍՊԸ, Բագրատունյաց պող․ 7 շենք, Արտաշիսյան փ․ 41 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արարատի մարզի` 10:00-12:00 Մասիս քաղաք` Կայարան և 2-րդ թաղամասեր մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Դաշտավան, Դարբնիկ, Զորակ, Նիզամի գյուղեր, Սայաթ-Նովա գյուղ մասնակի, 11:00-16:00 Արտաշատ քաղաք՝ Գայի, Գոլեցյան, Շահումյան, Օգոստոսի 23-ի փողոցներ մասնակի, Վայոց ձորի մարզի՝ 11:00-15:00 Մալիշկա գյուղ մասնակի, Կոտայքի մարզի՝ 11։00-14։00 Բջնի համայնք, Բջնիի ամառանոցներ, «Յուքոմ», «Տելեկոմ Արմենիա», «Վիվա-ՄՏՍ» բջջային օպերատորների կայաններ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-17։00 Ջրվեժի և Ձորաղբյուրի ամառանոցներ մասնակի, Կոտայք և Կաթնաղբյուր գյուղեր մասնակի, Կամարիս գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Գեղարքունիքի մարզի՝ 12։00–16:00 Մարտունի համայնք՝ Երևանյան, Մյասնիկյան փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 14։00-16։00 Գեղամավան, Ծաղկունք, գյուղերն ամբողջությամբ, Ծաղկունքի ոռոգման պոմպ, «Պահուստ» ՊՈԱԿ, «Գագարին» սերմնաբուծական սպառողական կոոպերատիվ, «Գագարինի արտադրական բազա» ՓԲԸ, «Ագրոսպասարկում» ՓԲԸ, «ԴԻ-ՎԻ-Էյչ» և «Արթ Գա» ՍՊԸ-ներ, «Կարեն Աղաջանյան» ԱՁ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տավուշի մարզի՝ 12:00-14:00 Դիլիջան քաղաք`Պարզ լճի փողոց, Թբիլիսյան խճուղի մասնակի, Թեղուտ գյուղ, Շիրակի մարզի՝ 10:00-14:00 Աշոցքի տարածաշրջան՝ Փոքր Սեպասար գյուղի 1-ին փողոց, 10:00-16:00 Անիի տարածաշրջան՝ Ձորակապ գյուղի 1-ին և 2-րդ փողոցներ մասնակի, Ամասիայի տարածաշրջանէ Ամասիա գյուղի 25-րդ, 26-րդ և 28-րդ փողոցներ մասնակի:
11:20 - 19 նոյեմբերի, 2022