Արա Խզմալյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ: Արվեստագիտության թեկնածու, հեղինակ է գիտական աշխատության եւ տասնյակ հոդվածների:

Գործադիրը Կինեմատոգրաֆիայի օրենքի նախագծի վերաբերյալ առարկություններ ունի. համահեղինակն արձագանքեց |armenpress.am|

Գործադիրը Կինեմատոգրաֆիայի օրենքի նախագծի վերաբերյալ առարկություններ ունի. համահեղինակն արձագանքեց |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կառավարությունը Կինեմատոգրաֆիայի մասին օրենքի նախագծի վերաբերյալ մի շարք առարկություններ ունի՝ մասնավորապես ֆինանսական հատվածի հետ կապված: Այս մասին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արա Խզմալյանը՝ ԱԺ-ում Կինեմատոգրաֆիայի  մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի քննարկմանը:  Արա Խզմալյանը նշեց, որ գործադիրը տվել է առարկությունների և առաջարկությունների մեծ փաթեթ: Խզմալյանը հորդորեց, սակայն, արվեստի ոլորտում առանձին ճյուղերի վերաբերյալ օրենքների ընդունման հարցում լինել շատ զգուշավոր:  «Ամենասկզբունքային հարցը ԱԱՀ-ի հարկի մեղմացումը կամ վերացումն է: Սա իսկապես հակասում է գործադիր իշխանության քաղաքականությանը՝ առանձին ոլորտների չտալ հարկային արտոնություններ, սա բարդացնում է հարկահավաքման գործընթացը: Բացի այդ, մենք դեռևս չունենք հստակ կանխատեսումներ, թե ավելացված արժեքի հարկի վերացմամբ ի վերջո ինչ ներդրումային միջավայր ենք ձևավորելու, ինչ մեթոդով ու սկզբունքով ենք կանխատեսում հարկի վերացման հնարավոր արդյունքները, հարցը բաց է:  Գործադիրն առաջարկում է այս առումով գուցե դիտարկել նպատակային դրամաշնորհային ծրագրերի միջոցով ոլորտը խթանելու հավանականությունը»,-ասաց Խզմալյանը: Նա՝ որպես ոլորտի պատասխանտու, խոսեց նաև հետագա բարդությունների մասին՝ այն առումով, որ պետք է հստակ կարողանան ձևակերպել, թե ինչու համերգային, թատերական գործունեության ասպարեզներում չեն սահմանում ԱԱՀ-ի արտոնություններ, բայց կինոարտադրության ոլորտում սահմանում են:  «Կարծում եմ՝ օրենքը լուրջ կարիք ունի կանոնադրական բեռնաթափման, օրենքի մեջ մտել են պրոցեդուրաներ, որոնք միանգամայն կարգավորվում են այլ իրավական ակտերով, և օրենքն ընթացակարգային կանոնակարգային իմաստով բեռնաթափում պետք է ունենա»,- հավելեց փոխնախարարը: Օրենքի նախագծի համահեղինակ Մխիթար Հայրապետյանն իր ելույթում ըստ էության արձագանքեց՝  նշելով, որ նախագիծը նախապես համաձայնեցված է եղել ոլորտային գերատեսչության հետ: Նա ընդունեց, որ ֆինանսական մասով կան խնդիրներ: «Ի վերջո, խոսքը հարկային արտոնությունների մասին է: Ընդունում եմ, որ առանձին ոլորտներին նման հարկային արտոնություններ տալն ինչ-ինչ առումներով ռիսկային է, սակայն այստեղ մենք պետք է այլընտրանքային լուծումներ առաջարկենք»,-նշեց նա: Մխիթարյանը կարծում է, որ բոլորովին այլ կողմից պետք է մոտենալ կինո երևույթին: «Անընդհատ փողից ենք խոսում, թե հարկավահաքության վրա կազդի, թե չի ազդի»,-նշեց նա ու հավելեց՝  կինոն ուղղակիորեն կրթական կարևորագույն մեծ բաղադրիչ ունի, կարծում է, որ կինոյի դերը տասնամյակներ շարունակ ստորադասված է եղել: Պատգամավորը նշեց՝ 1 տարուց ավելի աշխատել են մայր օրենքի մշակման շուրջ, ընդունում է, որ իդեալական չէ, սակայն բաց են ծանրակշիռ առաջարկներ ընդունելու համար, ֆինանսական մասով Մխիթարյանը անելիքներ է տեսնում, հույս հայտնում, որ գործընկեր համահեղինակները ևս զիջող կլինեն:
14:15 - 18 սեպտեմբերի, 2020
Փակ մշակութային հաստատություններում միջոցառումներ կանցկացվեն հակահամաճարակային կանոնների պահպանմամբ |armenpress.am|

Փակ մշակութային հաստատություններում միջոցառումներ կանցկացվեն հակահամաճարակային կանոնների պահպանմամբ |armenpress.am|

armenpress.am: Կորոնավիրուսի տարածման պատճառով ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում ամիսներ շարունակ արվեստի տարբեր ոլորտի ներկայացուցիչներ զրկված էին հանդիսատեսի հետ հաղորդակցումից: Չէին գործում կինոթատրոնները, համերգասրահները, թատրոնները, ցուցասրահները և մի շարք այլ մշակութային հաստատություններ: Համավարակի որոշակի նահանջով պայմանավորված՝ խնդիրը կարծես թե լուծում է ստանում: Միջոցառումների կազմակերպման պայմաններում պարտադիր կանոններ են դիմակ կրելը, սոցիալական հեռավորություն պահպանելը, ջերմաչափվելը, ախտահանվելը և այլն: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպրոտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, խոսելով թատրոնների և համերգասրահների առաջիկա աշխատանքի մասին, ասաց, որ արդեն արտոնություններ ունեն փակ մշակութային հաստատություններում միջոցառումներ իրականացնելու համար: «Անհրաժեշտ է պահպանել հակահամաճարակային բոլոր ցուցումները՝ սոցիալական հեռավորությունը, ջերմաչափման, ախտահանման և դիմակները կրելու պայմանները: Այդ դեպքում մենք կարող ենք փակ տարածքներում թատերահամերգային գործունեություն իրականացնել: Առաջիկայում մեր կոլեկտիվներն աստիճանաբար կվերադառնան բնականոն աշխատանքին»,-տեղեկացրեց Խզմալյանն ու հավելեց, որ միայն մի պայման է գործում. փակ տարածքները պարտադիր պետք է ունենան օդափոխման համակարգեր: Անդրադառնալով իրականացվող այլ ծրագրերին՝ փոխնախարարն ասաց, որ փորձում են չկատարված դրամաշնորհային ծրագրեր չթողնել: «Մենք համաձայնության ենք եկել դրամաշնորհները հաղթած կազմակերպությունների հետ, հատկապես միջազգային նախագծերի: Ըստ համաձայնության՝ այն միջազգային նախագծերը, որոնք խնդիր ունեն արտերկրից Հայաստան հյուրեր հրավիրելու, դրա համար նախատեսված ռեսուրսներն ուղղում են մեր ստեղծագործողներին, մեր արվեստագետներին: Այս ճանապարհով ևս աջակցում ենք մեր արվեստագետներին»,-ընդգծեց նա ու հիշեցրեց, որ նոյեմբերին մեկնարկում է կինոարվեստի երկրպագուների սպասված միջազգային փառատոնը՝  «Ոսկե ծիրան»-ը: Վերադառնալով դրամաշնորհներին՝ Խզմալյանը նշեց, որ ունեն ինքնազբաղ արվեստագետներին ուղղված դրամաշնորհների հայտը, դրա վերջնական արդյունքների ամփոփումն ու խորագրերի իրականացումը, ինչպես նաև մարզերում երիտասարդական կրթական, մշակութային կենտրոնների հիմնման գործընթացը, որի մանրամասները դեռ կհայտնեն:
11:50 - 18 սեպտեմբերի, 2020
Համավարակը խթանել է Հայաստանի ներքին զբոսաշրջության զարգացումը. Արա Խզմալյան |armenpress.am|

Համավարակը խթանել է Հայաստանի ներքին զբոսաշրջության զարգացումը. Արա Խզմալյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանիհամոզմամբ` համավարակով պայմանավորված զարգացում է ապրել Հայաստանի ներքին զբոսաշրջությունը, շատերը նորովի են ճանաչել իրենց երկիրը: Մարզերում կազմակերպվել և կազմակերպվում են մշակութային բազմաբնույթ միջոցառումներ, որոնք նպաստում են դրան: Սեպտեմբերի 11-ին լրագրողների հետ հանդիպմանը Արա Խզմալյանն ասաց, որ մենք գնում ենք մեր համայնքներ, այցելում ենք մեր պատմամշակութային վայրերը, և համավարակը ստիպեց մեզ ավելի ուշադիր լինել մեր ներքին ռեսուրսի նկատմամբ, ավելի ուշադիր լինել մեր հայրենակից ստեղծագործողների հանդեպ: «Ընդգծեմ, որ յուրաքանչյուր տարի դրամաշնորհային ծրագրերի պարտադիր պայման է լինելու այն, որ պետական աջակցությամբ իրականացվող նախագծերը մասնակիորեն կամ ամբողջությամբ անցկացվեն նաև մայրաքաղաքից դուրս կա´մ սահմանային համայնքներում, կա´մ այլ բնակավայրերում»,-շեշտեց նա: Խզմալյանի  խոսքով` մարզային համերգները, մշակութային միջոցառումները շատ կարևոր են: «Որպեսզի մարդը կարողանա բացահայտել իր երաժշտական կարողությունները, նա պետք է ծանոթանա մշակութային իրադարձություններին: Մինչև նա չլսի Ֆիլհարմոնիկ նվագախմբին, չլսի ջազ երաժշտություն, չլսի վոկալ, գուցե նա տասնամյակներ շարունակ չիմանա, որ ինքը կոչված է երգելու, նվագելու, չափ տալու համար: Այսինքն՝ յուրաքանչյուր  մշակութային միջոցառում կարևոր է: Վստահեցնում եմ, որ  կան բազմաթիվ երիտասարդներ, որոնք առաջին անգամ են լսում «օպերա» բառը, առաջին անգամ են դիրիժորի տեսնում, տեսնում թավջութակ: Եթե մենք անգամ կրթական հատուկ ծրագրեր չմշակենք, երաժշտական խմբերի ներկայությունը համայնքներում ունի հսկայական կրթական և մշակութային ներգործություն»,-ասաց Խզմալյանը: Նա տեղեկացրեց, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը նախատեսում է երկու կրթական ծրագրեր ներկայացնել Տավուշում: Փոխնախարարը չցանկացավ բացել փակագծերը` շեշտելով, որ այդ կրթական ծրագրերը կգան  ամրապնդելու համայնքների հետագա պրոֆեսիոնալ մշակութային գործունեությունը:
16:05 - 11 սեպտեմբերի, 2020
Ճգնաժամային իրավիճակում անգամ մշակույթը մնում է հանրային շփումների առանցք. Արա Խզմալյան |armenpress.am|

Ճգնաժամային իրավիճակում անգամ մշակույթը մնում է հանրային շփումների առանցք. Արա Խզմալյան |armenpress.am|

armenpress.am:  Կորոնավիրուսի տարածման ընթացքում ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում գործող մշակութային կառույցները ստիպված էին փոխել գործունեության ձևերը և ակտիվ լինել վիրտուալ հարթակում՝ կազմակերպելով օնլայն համերգներ, ներկայացումներ, մրցույթներ ու փառատոններ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, անդրադառնալով ակտիվ մշակութային կազմակեպություններին, շնորհակալություն հայտնեց նրանց, որ և՛ նախարարության աջակցությամբ, և՛ ինքնակազմակերպվելու շնորհիվ թույլ չտվեցին՝  մշակույթի ոլորտում այս օրերին տիրի ամայություն, ինչը հնարավոր էր: «Մենք համոզվում ենք, որ ճգնաժամային իրավիճակներում մշակույթը դարձյալ մնում է հանրային շփումների առանցք, և մշակույթի միջոցով ենք լրացնում կոմունիկացիայի, լավատեսական տրամադրությունների պակասը,  մշակույթի միջոցով  ենք հաղթահարում նաև հանրային տրամադրությունների ճգնաժամը: Այս հարցում անգնահատելի է մշակութային որոշ կառույցների ակտիվությունը: Ճգնաժամը ցույց տվեց, որ այն կառույցները, որոնք  բարենպաստ պայմաններում անգամ որևէ էական ազդեցություն չունեին հանրային տրամադրությունների վրա,  շարունակեցին մնալ նեյտրալ, իսկ բոլոր այն հաստատությունները, որոնք  գործում էին  ճգնաժամից առաջ, նույն կերպ, երբեմն ավելի ակտիվ գործեցին այս օրերին: Հետագա պետական քաղաքականության որոշումներում այս օրերին կատարված աշխատանքը հաշվի է առնվելու: Չենք կարող դա շրջանցել»,-շեշտեց Խզմալյանն ու հավելեց, որ հատկապես ակտիվ են Տիկնիկային, Համազգային թատրոնները, Մայր թատրոնն էր ակտիվ, մասնավորապես «Դասարան+դասական» նախագծով, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, Ֆիլհարմոնիկ նվագախումբը, Սիմֆոնիկ նվագախումբը, որն առցանց իրականացնում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը և այլն: Անդրադառնալով մարզային թատրոններին՝ փոխնախարարն ասաց, որ կան մարզային թատրոններ, որոնք ավելի ակտիվ էին, քան մայրաքաղաքի որոշ թատրոններ: Նա նշեց՝ կան թատրոններ, որոնք տարվա խնայողությունները, ներքին ֆինանսական վերաբաշխումների արդյունքում ձևավորված գումարներն ուղղում են լայնածավալ շինարարական, վերականգնողական  աշխատանքների, որոնց միջոցով բարենպաստ պայմաններ են ստեղծվում և՛ աշակերտների, ուսանողների, և՛ մշակույթի գործիչների համար, իսկ մյուս կողմից աշխատատեղեր են ստեղծվում: Շարունակությունը՝ armenpress.am-ում
11:29 - 13 հունիսի, 2020
ԿԳՄՍ նախարարությունը քննարկում է արվեստագետների մասնագիտական աջակցման ծրագրեր մշակելու հարցը |armenpress.am|

ԿԳՄՍ նախարարությունը քննարկում է արվեստագետների մասնագիտական աջակցման ծրագրեր մշակելու հարցը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կորոնավիրուսային հիվանդության տարածման պատճառով վատ վիճակում հայտնված անհատ ստեղծագործողներին աջակցելու նպատակով քննարկում է մասնագիտական աջակցման տարբեր ծրագրեր ու ձևաչափեր մշակելու հարցը՝ խորհրդակցելով անկախ արվեստագետների, ստեղծագործողների համայնքի հետ: Այս մասին հայտնեց ՀՀ ԿԳՄՍ  նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: «Անհատ ստեղծագործողների կամ ինքնազբաղ արվեստագետների հետ կապված խնդիրն այս ընթացքում առավելապես պայմանավորված է  ոչ թե նրանց փորձերի կազմակերպմամբ, որքան նրանց ֆինանսական վիճակով, որովհետև բոլոր հարթակները, որտեղ անհատ ստեղծագործողները կարող էին վաճառել իրենց աշխատանքի արդյունքը, ելույթներով հանդես գալ, կտավները ներկայացնել և այլն, այսօր հայտնի պատճառներով չեն գործում: Ըստ էության՝ ինքնազբաղ արվեստագետները ամենաանպաշտպան խավն են ոչ միայն այսօր. ճգնաժամը ավելի ակնհայտ դարձրեց նրանց սոցիալական վիճակի ճշտման անհրաժեշտությունը»,-շեշտեց Խզմալյանը: Նա հիշեցրեց, որ պետական հաստատություններում աշխատող ստեղծագործողներն այս պահին ավելի ապահով են, քանի որ պետությունը պահպանել է նրանց աշխատավարձը: «Հիմա մենք կառավարության հետ քննարկում ենք մասնագիտական աջակցման տարբեր ծրագրեր ու ձևաչափեր, շատ ակտիվ քննարկումներ ենք իրականացնում անկախ արվեստագետների, ստեղծագործողների համայնքի հետ: Մենք հասկանում ենք, որ խնդիրը միայն սոցիալական աջակցությունը չէ: Երբ փորձում ենք աջակցություն ձևավորել, հստակ պետք է  ձևակերպենք, թե պետական աջակցությունն ում է ուղղված, եթե չկարողանանք այդ չափորոշիչները մշակել և ձևակերպել, շատ դժվար կլինի որոշել աջակցության շրջանակները: Հիմա մենք լուրջ աշխատանքներ ենք տանում այդ չափորոշիչները ճշտելու համար, իսկ հեռանկարում նրանց սոցիալականացման  լրջագույն խնդիրը պետք է լուծել այդ թվում օրենսդրական  բերեփոխումների ճանապարհով»,-ընդգծեց ԿԳՄՍ փոխնախարարը: Նրա խոսքով՝ երբևէ պետական մակարդակով, կառավարական մակարդակով չի քննարկվել ազատ ստեղծագործողի կարգավիճակը մեր հասարակությունում: «Եվրոպական չափանիշներով, երբ խոսում ենք  ազատ արվեստագետի, պետական կառույցներից դուրս գործող արվեստագետի մասին, նկատի ունենք նաև նրանց հարկային, ֆինանսաիրավական հարաբերությունը պետության հետ, գործընկերների հետ, հարաբերություններ, որոնցում պետական կառույցներից դուրս գործող շատ արվեստագետներ մեր իրականությունում ընդգրկված չեն: Օրինակ՝ կոմպոզիտորը կարող է ստեղծագործել և դուրս լինել սցիալական, հարկային ֆինանսական հարաբերություններից և այլն: Կա նուրբ հարց, թե ինչ ենք առաջարկում արվեստագետներին և ինչ ենք անկնկալում նրանցից»,- նշեց Խզմալյանը:  
20:08 - 12 հունիսի, 2020
Կլինեն բացօթյա ներկայացումներ ու համերգներ. երգիչներին սպասեք նաև ձեր բակերում. Խզմալյանը՝ աշխատանքի նոր սկզբունքի մասին |armtimes.com|

Կլինեն բացօթյա ներկայացումներ ու համերգներ. երգիչներին սպասեք նաև ձեր բակերում. Խզմալյանը՝ աշխատանքի նոր սկզբունքի մասին |armtimes.com|

armtimes.com: Առաջիկայում հնարավոր են թատերական եւ համերգային բացօթյա ներկայացումներ: Այս մասին  ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: Նախաձեռնությունը հենց նրանն է: Փոխնախարարը մտահոգություն հայտնեց, որ եթե ոչինչ չարվի, մի քանի ամսից մեծ հարցական կլինի, թե կկարողանան ոլորտը վերադարձնել իր նախկին մակարդակին. «Երաժշտի, ջութակահարի դաստակը, դերասանի մարմինը չեն կարող ծուլանալ, դա լուրջ մասնագիտական հետեւանքներ ունի, դրա համար մենք քննարկել ենք եւ պարետին ուղարկել առաջարկներ»: Փոխնախարարն առաջարկել է, որ յուրաքանչյուր պետական մշակութային կառույց ունենա իր պատասխանատուն, ինչը կա նաեւ պարետատան ցուցումների մեջ: Յուրաքանչյուր կառույցից պահանջելու են փորձերի ամսական ժամանակացույցը, թե ովքեր են գալու, որտեղ են դրանք անցկացվելու, քանի հոգի են լինելու եւ այլն: «Յուրաքանչյուր մասնակից փորձից առաջ ջերմաչափվելու է: Յուրաքանչյուր աշխատակցի համար մենք անկետա ենք բացելու, որպեսզի, Աստված չանի, եթե վաղը որեւէ խնդիր լինի, մենք հստակ պատմությունն ունենանք՝ ում հետ է շփվել, երբ, ինչ քանակությամբ մարդիկ են եղել»,- նկատեց Խզմալյանը: «Այս առաջարկին շատ ակտիվ արձագանքեց ոլորտը, որովհետեւ կատարողական արվեստները պահանջում են մարզական պատրաստվածություն: Անցած երկու եւ ավելի ամիսների հարկադիր պարապուրդը չենք կարող ասել, որ շատ ողբերգական հետեւանքներ է ունեցել ոլորտի վրա, բայց, բնականաբար, եթե վիճակը երկարաձգվի եւս մեկ, երկու ամիս, կարող է վատ անդրադառնալ: Այս իրավճակին համակերպվել չի նշանակում՝ պարփակվել տանն ու կործանել բոլոր ձեռքերումները՝ վտանգի տակ դնելով մեր մասագիտական որակը»,- ասաց նա: Շարունակությունը՝ armtimes.com-ում
13:41 - 15 մայիսի, 2020
1915 համարին ուղարկված հաղորդակցությունները պետք է լինեն հայատառ և չպարունակեն  գովազդային բովանդակություն․ Տիգրան Վիրաբյան

1915 համարին ուղարկված հաղորդակցությունները պետք է լինեն հայատառ և չպարունակեն գովազդային բովանդակություն․ Տիգրան Վիրաբյան

Այս աշխատանքը, որ արվել է վերջին շրջանում ամբողջ ախատանքաին խմբի, կառավարության համար չափազանց պատասխանատու աշխատանք էր, որովհետև յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ը դառնում է յուրաքանչյուր հայի մտասևեռումը։  Ապրիլի 24-ը հայ ժողովրդի համար ամենազգայուն իրադարձությունն է և այստեղ իսկապես մեծ պատասխանատվություն էր անհրաժեշտ, որպեսզի փարատենք մեր Ֆիզիկական բացակայությունը Ծիծեռնակաբերդում։ Այս մասին Ապրիլի 24-ին սպասվող միջոցառումների վերաբերյալ կազմակերպված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը։ Խզմալյանը նշեց, որ բոլոր նախաձեռնությունների հիմքում , եղել է կառավարության մտահոգությունը՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների առողջության ապահովության հանդեպ։ «Մեր հիմնական ուղերձը այն է, որ ցեղասպանության նահատակների  և նրանց հիշատակի հանդեպ մեծագույն հարգանքը՝  յուրաքանչյուր քաղաքացու անվտանգությունն է։ Մեր կարգախոսն է՝ «Հարգենք հիշատակը, հարգելով կյանքը»,- ասաց նախարարի տեղակալը։ Կազմակերպված միջոցառումների մասին խոսելով Խզմալյանը հիշեցրեց, որ  այսօր ժամը 9-ին մեկնարկում են միջոցառումները։ Բոլոր եկեղեցիների ղողանջի ներքո կմարեն Երևանի և մարզկենտրոնների փողոցային լույսերը։ Վաղն առավոտյան կմեկնարկեն պաշտոնական այցելությունները դեպի Ծիծեռնակաբերդ։  Երեկոյան ժամը 22։00-ից սկսած մինչև լուսաբաց՝ առավոտյան ժամը 6-ը, տեղի կունենա գեղարվեստական համերգ։ «Կարծում եմ ստեղծված իրավիճակում սա լավագույն լուծումն էր, և սկսած առավոտյան 8-ից ՀՀ քաղաքացիները և  Արցախի  հայրենակիցները կարող են հաղորդագրություն ուղարկել 1915 համարին և  սփյուռքից՝ 0037433191500 համարին։ Երեկոյան Ծիծեռնակաբերդի սյուներին լուսապատկերի միջոցով կտեսնեն իրենց անունը և այսպիսով կխորհդանշեն իրենց ներկայությունը»,- այս մասին ասաց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը։  Վիրաբյանը նշեց, որ օպերատորների հետ բանակցություններ են տեղի ունեցել, նրանք պատրաստ են  եղել հաղորդագրությունների համար գումար չգանձել, սակայն վերջնարդյունքում որոշվել է հաղորդագրությունների արժեքը սահմանել սիմվոլիկ՝ մեկ դրամ։ «Հաղորդագրությունները պետք է չկրեն գովազդային բովադակություն։ Մեկ համարից կարող է ուղարկվել ոչ ավելին քան 5 հաղորդագրություն։ Ցանկալի է, որ բովանդակությունը լինի հայատառ և պարունակի անուն ազգանուններ։ Հաղորդագրությունները կզտվեն և կներկայացվեն միայն նրանք, որոնց բովանդակությունը բավարարում է ներկայացված պահանջներին»,- եզրափակեց փոխքաղաքապետը։
16:27 - 23 ապրիլի, 2020
Պետբյուջեով ֆինանսավորվող ֆիլմերի 45 տոկոսը դեբյուտային նախագծերն են. Արա Խզմալյան |armenpress.am|

Պետբյուջեով ֆինանսավորվող ֆիլմերի 45 տոկոսը դեբյուտային նախագծերն են. Արա Խզմալյան |armenpress.am|

armenpress.am։ ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ֆիլմարտադրությանը հատկացվող պետական բյուջեի շուրջ 45 տոկոսը տրամադրել է դեբյուտային ծրագրերին, ինչը վկայում է երիտասարդ ստեղծագործողների շրջանում պետական կառույցի հանդեպ վստահության մակարդակի բարձրացման մասին: Այս մասին դեկտեմբերի 16-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: «Ես հուսադրված եմ կինոյի ոլորտի աշխատաոճով. կինոյի ոլորտի ներկայացուցիչները ոչ թե իրենց հատկացվող ֆինանսավորման ավելացման հարց դրեցին, այլ ինստիտուցիոնալ բարեփոխումների ճանապարհով գնացին ու բարձրացրին օրենքի նախագիծ ունենալու խնդիրը։ Կինոյի մասին օրենքի` այժմ երկու նախագիծ կա, որոնք պետք է համադրել ու մեկ փաթեթով մտնել Ազգային ժողով»,-ասաց փոխնախարարը։ Խզմալյանի խոսքով` կինոգործիչների ընտրած ճանապարհը պետք է օրինակելի լինի մյուս ոլորտի ներկայացուցիչների համար։ Փոխնախարարը նշեց նաև, որ հաջորդ տարի թվայնացման մասնագետներ կհյուրընկալվեն Հայաստանում: «Հայաստանը պետք է մշակի կինոժառանգության պահպանման ու դրա հանրայնացման ծրագիր»,-շեշտեց փոխնախարարը։ Հարցին, թե ի՞նչ է լինելու «Հայֆիլմ»-ի ճակատագիրը, Խզմալյանը պատասխանեց, որ այն չի կարող ունենալ այն անցյալը, որն ունեցել է։ «Աշխարհը վաղուց այլ ճանապարհով է գնում, և պետությունը չի զբաղվում կինոարտադրությամբ։ «Հայֆիլմ»-ի շենքն ու տարածքը պետք է առանձնացնենք «Հայֆիլմ» բրենդից»,-ընդգծեց նա: Մեկ այլ հարցի, թե հնարավո՞ր է` ընկերության տարածքը սեփականաշնորհվի ու ոչ ֆիլմարտադրության համար օգտագործվի, Խզմալյանը պատասխանեց, որ ամեն ինչ հնարավոր է։  
11:52 - 16 դեկտեմբերի, 2019