ՄԻԵԴ

Ստրասբուրգում 1959թ․ հիմնված միջազգային դատարան։ Դատավորների թիվը համապատասխանում է Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիան վավերացրած Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների թվին։

Դատարանը գործադրում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան: Դրա խնդիրն է երաշխավորել կոնվենցիայում ամրագրված իրավունքների եւ երաշխիքների նկատմամբ հարգանքը անդամ պետությունների կողմից, ինչը Դատարանն իրականացնում է անհատների, երբեմն նաեւ պետությունների ներկայացրած բողոքները քննելու միջոցով։

Եթե այն գտնում է, որ անդամ պետությունը ոտնահարել է վերոնշյալ իրավունքներից եւ երաշխիքներից մեկը կամ ավելին, ապա որոշում է կայացնում։ Որոշումները պարտադիր իրավական ուժ ունեն։ Խնդրո առարկա պետությունները պարտավոր են ենթարկվել դրանց։

16 գերիների առողջական վիճակի և պահման պայմանների մասին տեղեկություններ են փոխանցվել ընտանիքներին |azatutyun.am|

16 գերիների առողջական վիճակի և պահման պայմանների մասին տեղեկություններ են փոխանցվել ընտանիքներին |azatutyun.am|

azatutyun.am: Սեպտեմբերի 19-20-ի ռազմական ագրեսիայի հետևանքով Ադրբեջանի կողմից գերեվարված 16 անձանց, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների, զինվորականների և խաղաղ բնակիչների վերաբերյալ տեղեկություններ են փոխանցվել նրանց ընտանիքներին։ Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի խոսնակն «Ազատությանը» փոխանցեց, որ գերեվարված անձանց հարազատներին են տրամադրվել նրանց առողջական վիճակի, պահման պայմանների մասին տվյալներ, նաև նրանց լուսանկարները։ Այդ տվյալները Հայաստանի ներկայացուցիչը ստացել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) միջոցով։ Միջազգային դատարանը Հայաստանի խնդրանքով դիմել է Ադրբեջանին, Բաքուն էլ գերեվարված անձանց վերաբերյալ տվյալները փոխանցել է ՄԻԵԴ-ին։ Թե արդյոք 16 գերիները խոշտանգվել են, արդյոք նրանց իրավունքները պաշտպանվում են, առողջական խնդիրներ ունեն, թե ոչ՝ այս հարցերի շուրջ տեղեկություններ դեռևս չեն տրամադրվում։ Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի խոսնակ Հասմիկ Սամվելյանն ասաց, որ այժմ առարկությունների փուլն է։ Այսինքն, եթե հայկական կողմը գերիների վերաբերյալ ստացված տվյաների հիման մարդու իրավունքների խախտումներ արձանագրի, ապա առարակությունները կներկայացնի միջազգային դատարանին։ Գերիների ընտանիքների անդամները «Ազատության» հետ զրույցում հաստատեցին՝ կառավարությունն իրենց է փոխանցել տվյալներ Ադրբեջանում անազատության մեջ գտնվող հարազատների վերաբերյալ։ Սակայն նրանք խուսափեցին ասել՝ արդյոք մտահոգիչ տեղեկություններ ստացել են նրանց պահման պայմանների կամ առողջական վիճակի վերաբերյալ։ Հարազատները մտավախություն ունեն, որ իրենց ցանկացած խոսք կարող է վնասել բանտերում պահվող անձանց։ Նրանք միայն տեղեկացրեցին, որ Կարմիր Խաչը վերջապես տեսակցել է իրենց հարազատներին և բանավոր փոխանցել նրանց կարիքների մասին տեղեկություն: Ոմանք տաք հագուստ են խնդրել, ոմանք՝ ծխախոտ... Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի գրասենյակից հաստատեցին՝ անցած ամիս Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության 8 անդամներին տեսակցելուց հետո, այս ամիս տեսակցել են սեպտեմբերի 19-ին և հետո գերեվարված այլ անձանց:
16:03 - 08 նոյեմբերի, 2023
Արմեն Աշոտյանի անունից ՄԻԵԴ դիմում է ներկայացվել՝ կալանավորման ապօրինության վերաբերյալ

Արմեն Աշոտյանի անունից ՄԻԵԴ դիմում է ներկայացվել՝ կալանավորման ապօրինության վերաբերյալ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանին Արմեն Աշոտյանի անունից այսօր դիմում է ներկայացվել՝ կալանավորման ապօրինության վերաբերյալ: Այս մասին հայտնում է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։  «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանին Արմեն Աշոտյանի անունից ներկայացրել եմ դիմում կալանավորման ապօրինության վերաբերյալ։ Միաժամանակ ՄԻԵԴ-ին խնդրել եմ բացառության կարգով կիրառել միջանկյալ միջոց և պարտավորեցնել Հայաստանի իշխանություններին անհապաղ ազատ արձակել Ա.Աշոտյանին: Դիմումի հիմքում դրված է հիմնավոր կասկածի ակնհայտ բացակայությունը, ՀՀ հակակոռուպցիոն դատարանի կալանքի միջնորդություն քննելու իրավունք չունենալը, ինչպես նաև Ա.Աշոտյանի քաղաքական բանտարկյալ լինելը, ինչն ի թիվս այլոց, հաստատվել է եվրոպական երկու խոշորագույն կուսակցական միավորումների պաշտոնական հայտարարություններով: Միջանկյալ միջոց ՄԻԵԴ-ը, որպես կանոն, կիրառում է արտահանձման գործերով, երբ անձին սպառնում է մահապատիժ կամ խոշտանգում հանձնվող երկրում: Սակայն դա դատարանի ընդհանուր պրակտիկան է, այդ իրավունքը չի սահմանափակվում ըստ գործի տեսակի, դրանից առկա են բացառություններ: Չգիտեմ, որքանով է տեղին այս օրինակը, բայց Ալեքսեյ Նավալնիի դեպքում ՄԻԵԴ-ը բացառություն արեց ընդհանուր պրակտիկայից և Ռուսաստանից պահանջեց այդ անձին անհապաղ ազատ արձակել: Ա.Աշոտյանի դեպքում ևս առկա է հիմք բացառություն անելու համար: Արմենը քաղաքական բանտարկյալ է, քրեական գործը և մեղադրանքը զավեշտալի են, էությամբ կատարյալ խայտառակույթյուն են և ծաղր իրավաբանության հանդեպ: Միջանկյալ միջոցի հարցում մեծ հույսեր չեմ կապում ՄԻԵԴ-ի հետ, որը, ցավոք, զուրկ չէ կրկնակի կամ եռակի ստանդարտների մոտեցումներից, սակայն գտնում եմ, որ նման քայլերի դիմելը պարտադիր է, առնվազն հետագա շահարկումներից խուսափելու համար»,- նշված է գրառման մեջ։
14:43 - 03 նոյեմբերի, 2023
Դատավոր Դավիթ Հարությունյանի գործով այսօր դիմում է ուղարկվել ՄԻԵԴ

Դատավոր Դավիթ Հարությունյանի գործով այսօր դիմում է ուղարկվել ՄԻԵԴ

Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ լիազորությունները դադարեցված դատավոր Դավիթ Հարությունյանի վերաբերյալ կարգապահական վարույթով և դրան հաջորդած ՀՀ ԲԴԽ որոշմամբ թույլ տրված և ՄԻԵԿ երաշխավորված իրավունքների խախտումների կապակցությամբ կազմված ՄԻԵԴ դիմումը այսօր փոստային ծառայությամբ ուղարկվել է Ստրասբուրգ։ Այս մասին հայտնում է փաստաբան Զորայր Հարությունյանը։  «Նկատի ունենալով իրավաբանական համայնքի և լրագրողների հետաքրքրվածության բարձր աստիճանը, տեղեկացնում եմ, որ Դավիթ Հարությունյանի վերաբերյալ կարգապահական վարույթով և դրան հաջորդած ՀՀ ԲԴԽ որոշմամբ թույլ տրված և ՄԻԵԿ երաշխավորված իրավունքների խախտումների կապակցությամբ կազմված ՄԻԵԴ դիմումը այսօր փոստային ծառայությամբ ուղարկվել է Ստրասբուրգ։  Դիմումով արձանագրվել են Դավիթ Հարությունյանի արդար դատաքննության իրավունքի բաղադրատարր՝ օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից դատաքննության, հրապարակային դատաքննության, պաշտպանության, ընտրված պաշտպանների միջոցով ներկայացված լինելու, զենքերի հավասարության իրավունքների, ինչպես նաև ազատորեն արտահայտվելու իրավունքի խախտումները։ Դիմումով մանրամասն վերլուծության են ենթարկվել Դավիթ Հարությունյանի թվարկված իրավունքների բոլոր խախտումները, դիմումին կից ներկայացվել են խախտումների փաստերը հաստատող շուրջ 400 թերթից բաղկացած նյութեր։ Դիմումով նաև արձանագրվել են ՀՀ դատավորների նկատմամբ ճնշումներ գործադրելու, նրանց խոսքի ազատությունն ու անկախությունը վտանգող ՀՀ իշխանությունների նախաձեռնությունները, հեղինակված օրենսդրական փոփոխություններն ու կարգապահական վարույթները։ Համոզված ենք, որ ՀՀ ԲԴԽ կողմից իրականացված քննությունը Դ. Հարությունյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթով և առավել խիստ պատասխանատվության տեսակի կիրառումը հետապնդել է ոչ միայն անցանկալի քննադատության համար հաշվեհարդարի նպատակ, այլ նաև հանդիսացել է դատավորների անկախության սահմանադրական երաշխիքների դեմ ոտնձգություն, որը մասնավորապես պարունակել է դատավորների խոսքի ազատության սահմանափակման, դատական համակարգում վախի ու ահաբեկման մթնոլորտ տարածելու միտում։ Վստահ ենք ՄԻԵԴ կողմից արդարության վերականգնում պարտադրող դատական ակտի կայացման մեջ»,-նշված է գրառման մեջ։ 
18:25 - 01 նոյեմբերի, 2023
Փաստաբանը Նարեկ Մալյանի անունից գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ

Փաստաբանը Նարեկ Մալյանի անունից գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ

Փաստաբան Տիգրան Աթանեսյանն այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացրել է գանգատ Նարեկ Մալյանի անունից, կապված 2019 թվականի մարտի 04-ին իր տան մոտ կատարված առևանգման փորձի քրեական գործի հետ: «Հիշեցնեմ, որ Նարեկի վրա հարձակվել էին և փորձել առևանգել սորոսական Ռեստարտ կազմակերպության անդամները, ովքեր նպատակ էին հետապնդում վրեժխնդիր լինելու Մալյանից՝ նրանց հասցեին հնչեցված հայտարարությունների պատճառով: Հայտարարությունների հիմքում Ն.Մալյանը դրել էր այն հանգամանքը, որ կոնկրետ այդ սորոսական կառույցը ամեն ինչ անում էր Հայկական բանակը կազմաքանդելու համար: Ինչպես տեսանք, Ռեստարտը հաջողել է, իսկ Նարեկը հիմա կալանավայրում է: Հիշեցնեմ, որ սորոսականներին ապօրինաբար արդարացրել էր հետագայում ապօրինաբար պաշտոնից ազատված դատավոր Դավիթ Հարությունյանը»,- գրել է Տ.Աթանեսյանը։  Հիշեցնենք՝ 2022 թ․ հունիսի 20-ին Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, վճռել էր արդարացնել նախաձեռնության 6 անդամներին մեղսագրվող հանցանքի՝ Նարեկ Մալյանի առեւանգման փորձի մեջ։ Դատավճռի հրապարակումից հետո Դատախազությունն ու Մալյանը դրա դեմ վերաքննիչ բողոք էին ներկայացրել՝ պահանջելով բեկանել արդարացման դատավճիռն ու տղաներին մեղավոր ճանաչել։ Այս տարվա մարտի 2-ին Վերաքննիչ դատարանը, նախագահությամբ Արշակ  Վարդանյանի, կազմով դատավորներ Արսեն Նիկողոսյանի եւ Վազգեն Ռշտունու, անփոփոխ էր թողել արդարացման դատավճիռը՝ այդպիսով մերժելով Գլխավոր դատախազության եւ տուժող կողմի բողոքները։ Վճռաբեկ դատարանը մերժել էր վարույթ ընդունել «Ռեստարտ»-ի գործով Նարեկ Մալյանի բողոքը։
17:52 - 01 նոյեմբերի, 2023
Ի՞նչ է սպասվում Արցախի կալանավորներին և դատապարտյալներին. իրավապահները խուսափում են մեկնաբանել, իրավաբանները՝ լուծումներ փնտրում

Ի՞նչ է սպասվում Արցախի կալանավորներին և դատապարտյալներին. իրավապահները խուսափում են մեկնաբանել, իրավաբանները՝ լուծումներ փնտրում

Բռնի տեղահանման օրերին Արցախի Հանրապետության կալանավորների եւ դատապարտյալների ազատ արձակվելու եւ Հայաստանի Հանրապետություն տեղափոխվելու վերաբերյալ մի շարք հարցեր դեռեւս մնում են չպարզված։ Թե իրավական ինչ ընթացակարգերի շրջանակում են անձինք ազատվել, պատկան մարմինները պաշտոնապես չեն մանրամասնում։ Մեզ հայտնի է, որ որոշներն ազատվել են Արցախի իրավապահ մարմինների որոշումներով, որոշները, ըստ մամուլի հրապարակումների՝ դատարանի որոշումներով, մյուսները՝ առանց որեւէ իրավական հիմքի։ Բոլոր դեպքերում խնդիրն ունի երկու դիտանկյուն․ մի կողմից հասկանալի է, որ ստեղծված արտակարգ իրադրությամբ պայմանավորված՝ հնարավոր չէր Արցախում շարունակել անձանց անազատության մեջ պահել, մյուս կողմից նրանց՝ Հայաստանում ազատության մեջ գտնվելը կարող է հասարակական եւ ազգային անվտանգության տեսանկյունից խնդրահարույց լինել։ Հիշեցնենք, որ ազատ արձակված անձանց շրջանում կան պետական դավաճանության մեջ մեղադրվող եւ մեղավոր ճանաչված անձինք։  Եթե կալանավորների պարագայում գործում է անմեղության կանխավարկածը, եւ նրանց անազատության մեջ պահելը պայմանավորված է քրեական գործերի քննության շահով, ապա դատապարտյալների դեպքում իրավիճակն այլ է․ վերջիններս դատարանի վճռով մեղավոր են ճանաչվել հանցանք կատարելու մեջ եւ դատապարտվել ազատազրկման նաեւ հանրության համար վտանգ ներկայացնելու պատճառով։ Հետեւաբար պետք է հասկանալ, թե ինչպես են Հայաստանում շարունակվելու հիշյալ անձանց վերաբերյալ քրեական վարույթները եւ պատժի կրումները կամ ընդհանրապես դրանք շարունակելու հնարավորություն կա՞, թե՞ ոչ՝ հաշվի առնելով, որ գործ ունենք երկու տարբեր պետությունների եւ երկու տարբեր օրենսդրությունների հետ։ «Ինֆոքոմ»-ը փորձել է պատասխանատու կառույցներից եւ մասնագետներից ստանալ թեմային վերաբերող հարցերի պատասխաններ։ ՀՀ ՔԿՀ-ներում պահվում են Արցախի միայն 3 կալանավոր եւ 17 դատապարտյալ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության (ՀՀ ԱՆ ՔԿԾ) փոխանցմամբ՝ 2022 թ․ դեկտեմբերից մինչ օրս Արցախից Հայաստանի քրեակատարողական հիմնարկներ (ՔԿՀ) կալանավորված կամ դատապարտված անձինք չեն տեղափոխվել, այդպիսիք Արցախի տարածքում եղել են, թե ոչ՝ ՔԿԾ-ից նշել են՝ տեղեկություններ չունեն։ ՔԿԾ-ից տեղեկություններ էինք խնդրել նաեւ 2022 թ․ դեկտեմբերին՝ Լաչինի միջանցքի շրջափակմանը նախորդած ժամանակաշրջանի վերաբերյալ՝ հաշվի առնելով, որ 44-օրյա պատերազմի ընթացքում կորսվել է Արցախի միակ՝ Շուշիի ՔԿՀ-ն։ Ի պատասխան հայտնել են, որ 2020 թ․ հոկտեմբերից մինչեւ 2022 թ․ դեկտեմբեր Արցախի ոստիկանության քրեակատարողական վարչության քննչական մեկուսարանից եւ քրեակատարողական հիմնարկից Հայաստան է տեղափոխվել 81 ազատազրկված անձ, որոնցից 17-ը՝ դատապարտյալ, 64-ը՝ կալանավորված անձ։ Նրանք պահվել են ՀՀ ԱՆ «Գորիս», «Նուբարաշեն», «Արմավիր», «Դատապարտյալների հիվանդանոց» եւ «Սեւան» ՔԿՀ-ներում։ Ներկայում, ըստ ՔԿԾ-ի, Հայաստանում շարունակվում են պահվել հիշյալ 17 դատապարտյալները եւ կալանավորներից միայն 3-ը․ թե երբ եւ ինչ հանգուցալուծում են ստացել մնացած 61 կալանավորների վերաբերյալ վարույթները, ՔԿԾ-ից չեն մանրամասնել։ Միայն նշել են, որ մինչեւ 2022թ. դեկտեմբերը հիշյալ կալանավորները Արցախի ոստիկանության ուղեկցող ստորաբաժանման կողմից պարբերաբար տեղափոխվել են Արցախի դատարաններ՝ դատական նիստերին մասնակցելու նպատակով: Ենթադրվում է, որ հետագայում կա՛մ նրանց խափանման միջոցները փոփոխվել են, կա՛մ գործերի քննությունն ավարտվել է, եւ նրանք մնացել են Արցախում։ Արցախից Հայաստան տեղափոխված անձանց պահման համար ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ հատկացումներ չեն արվել, նրանց պահման հետ կապված ծախսերը կատարվել են ՀՀ ԱՆ ՔԿԾ՝ 2022-2023 թթ հատկացված միջոցների հաշվին: ՀՀ ԱԱԾ-ն եւ ոստիկանությունը խուսափում են տեղեկություններ տրամադրել Թեմային առնչվող գրավոր հարցումներ էինք ուղարկել նաեւ Ազգային անվտանգության ծառայությանն ու ՆԳՆ ոստիկանությանը։ Մասնավորապես, նախ հետաքրքրվել ենք՝ տեղեկացվա՞ծ են արդյոք 2023 թ․ սեպտեմբերի 19-ից հետո Արցախում պահվող կալանավորների եւ դատապարտյալների ազատ արձակվելու եւ Հայաստան մուտք գործելու վերաբերյալ։ Եթե այո, խնդրել էինք տրամադրել այդ անձանց թվի եւ մեղսագրվող հանցանքների վերաբերյալ տեղեկություններ։ Դրանից բացի, խնդրել էինք տրամադրել տվյալներ նաեւ 2020-2022 թթ ընթացքում Հայաստան տեղափոխված կալանավորների եւ դատապարտյալների վերաբերյալ։ ԱԱԾ-ին եւ Ոստիկանությանը խնդրել էինք նաեւ գնահատել այդ անձանց ազատումները համապատասխանաբար ազգային անվտանգության եւ հասարակական անվտանգության տեսանկյունից եւ մանրամասնել, թե ինչ քայլեր են ձեռնարկում այդ ուղղությամբ։ ԱԱԾ-ից պատասխանել են, որ հարցմամբ պահանջվող տեղեկատվության վերաբերյալ տեղեկություններ առկա չեն, իսկ Ոստիկանությունից առաջարկել են դիմել ՀՀ արդարադատության նախարարությանը՝ հավելելով, որ պահանջվող տեղեկությունների տրամադրումը դուրս է իրենց լիազորությունների շրջանակից։  Մինչդեռ հիշյալ անձանց՝ Արցախից Հայաստան տեղափոխման վերաբերյալ տեղեկություններ չունենալու դեպքում անգամ խնդիրը դուրս չէ ո՛չ ԱԱԾ-ի եւ ո՛չ էլ Ոստիկանության լիազորությունների շրջանակից, որովհետեւ անձի, հասարակության ու պետության անվտանգությունն ապահովելը ԱԱԾ-ի՝ օրենքով նախատեսված պոզիտիվ պարտականությունն է, իսկ հասարակակական անվտանգությունն ու հասարակական կարգի պահպանությունը՝ Ոստիկանության պարտականությունը։ Ուստի ՀՀ քաղաքացին կարող է ողջամտորեն ակնկալել տեղեկություն, թե ստեղծված իրավիճակում ինչ քայլեր են վերջիններս ձեռնարկում իր անվտանգության պահպանման ուղղությամբ։ Ընդ որում, երկու կառույցներին հարցեր էինք հղել նաեւ Սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի (ՍԷԿՏ) մասին, որոնց հասցեատերը դարձյալ իրենք են։ Այս համակարգում են ներառվում այն անձանց տվյալները, որոնց տարբեր քրեական վարույթների շրջանակում արգելվում է բացակայել Հայաստանից։ Ըստ Կառավարության որոշման՝ ԱԱԾ-ն համակարգի շահագործումն ու սպասարկումն իրականացնող մարմինն է, Ոստիկանությունը՝ տվյալներ տրամադրող աղբյուրներից մեկը։ Հետեւաբար երկու կառույցներից հետաքրքրվել էինք՝ մինչեւ 2023 թ. սեպտեմբերի 19-ը ՍԷԿՏ համակարգում ներառվե՞լ են այն անձանց տվյալները, որոնց նկատմամբ Արցախի իրավապահ մարմիններն ընտրել են բացակայելու արգելք խափանման միջոցը։ Խնդրել էինք նաեւ հայտնել՝ ներկայում Արցախի՝ ազատ արձակված կալանավորների եւ դատապարտյալների ելքը ՀՀ-ից շարունակո՞ւմ է լինել փակ, թե՞ ոչ։ ԱԱԾ-ն եւ Ոստիկանությունը, սակայն, այս հարցը նույնպես թողել են անպատասխան։ Մեր տեղեկություններով՝ այդ անձանց ելքը ՀՀ-ից նախկինում փակվել է, բայց թե ինչ իրավիճակ է բռնի տեղահանումից հետո, հայտնի չէ։ ՀՀ ՄԻՊ-ը հարցումներ է հասցեագրել իրավասու կառույցներին Դիմել էինք նաեւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի աշխատակազմին՝ հետաքրքրվելով, թե ՀՀ ՄԻՊ-ը ինչ տեղեկություններ եւ դիրքորոշում ունի Արցախի կալանավորների եւ դատապարտյալների ազատ արձակման եւ Հայաստան տեղափոխման գործընթացի վերաբերյալ՝ հաշվի առնելով թե՛ այդ անձանց իրավունքների եւ ազատությունների, թե՛ հասարակական անվտանգության ապահովման անհրաժեշտությունը։ ՄԻՊ հանրային կապերի բաժնի ղեկավար Արթուր Ասլանյանը տեղեկացրել է՝ բարձրացված հարցը գտնվում է Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո․ «Հարցի առնչությամբ համապատասխան գրություններ են ուղարկվել իրավասու պետական մարմիններին»,- ասել է Ասլանյանը՝ նշելով, որ այս պահին հրապարակման ենթակա այլ տեղեկություններ չկան։ Քրեական օրենսգրքով որոշակի լուծումներ սահմանված են, բայց կան քննարկման ենթակա մի շարք հարցեր. միջազգային իրավունքի մասնագետ Միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Սիրանուշ Սահակյանը ՀՀ քրեական օրենսգրքով (ՔՕ) սահմանված որոշակի լուծումներ տեսնում է, բայց նաեւ շեշտում, որ բացարձակ հետեւություններ կատարելուց առաջ պայմանները պետք է ուշադրությամբ գնահատվեն։ Սահակյանը մատնանշում է ՔՕ 12-րդ հոդվածը, որի 1-ին մասը սահմանում է, որ քրեական օրենքով նախատեսված արարքը ՀՀ տարածքից դուրս կատարած ՀՀ քաղաքացիների քրեական պատասխանատվության հարցը լուծվում է ՀՀ ՔՕ-ով, եթե նրանց կատարած արարքը հանցանք է համարվում դրա կատարման վայրի պետության օրենսդրությամբ, եւ եթե նրանք այդ արարքի համար քրեական պատասխանատվության չեն ենթարկվել:  Իսկ եթե հանցանքը նշված անձանց կողմից կատարվել է որեւէ պետության չպատկանող տարածքում, ապա նրանք ենթակա են քրեական պատասխանատվության ՀՀ ՔՕ-ով, եթե կատարված արարքի համար որպես պատիժ նախատեսված է ազատազրկում: Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ տվյալ դեպքում քննարկման հարց է՝ համարում ենք, որ գործ ունենք պետությա՞ն հետ, թե՞ որեւէ պետության չպատկանող տարածքի։ Եթե Արցախը համարում ենք առանձին պետություն, արդյո՞ք միջպետական որեւէ համաձայնագրով սահմանված են քրեական վարույթների փոխանցման ընթացակարգեր (առնվազն հրապարակայնորեն նման համաձայնագիր հայտնի չէ), իսկ եթե համարում ենք որեւէ պետությանը չպատկանող տարածք, այստեղ կարող է վիճելիություն ծագել Արցախում բնակվող անձանց՝ ՀՀ քաղաքացի լինելու վերաբերյալ։ Ըստ միջազգային իրավունքի մասնագետի՝ նրանց տրվել է հատուկ քաղաքացիություն, նրանք ՀՀ լիարժեք քաղաքացիներ չեն, քանի որ ՀՀ-ում ընտրելու իրավունք չեն ունեցել։ Արցախում մարդու իրավունքների հարցերով միջազգայնորեն պատասխանատուն Հայաստանն է Սիրանուշ Սահակյանը հիշեցնում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ)՝ այս պահին ուժի մեջ եղած դիրքորոշումն այն է, որ Հայաստանն արդյունավետ վերահսկողություն է իրականացնում Լեռնային Ղարաբաղի եւ հարակից տարածքների նկատմամբ, ըստ այդմ, ԼՂ-ի վրա տարածվում է Հայաստանի իրավազորությունը, եւ ԼՂ-ում մարդու իրավունքների հարցերով Հայաստանն է միջազգայնորեն պատասխանատու (CASE OF CHIRAGOV AND OTHERS v. ARMENIA)։ Հաշվի առնելով, որ 44-օրյա պատերազմից հետո իրադրության եւ փաստակազմի փոփոխություն է տեղի ունեցել՝ Սահակյանը տեսնում է հնարավորություն, որ ՄԻԵԴ-ը կարող է վերագնահատել նոր իրավիճակը եւ նոր եզրահանգման գալ, բայց ինչպիսին էլ լինի այդ եզրահանումը, միջազգային պատասխանատվության տեսակետից մարդիկ չեն կարող հայտնվել իրավական վակուումում, եւ տվյալ տարածաշրջանում վերահսկողության տարրեր իրականացնող ճանաչված պետությունները պատասխանատու են մարդու իրավունքների խախտումների համար։ Տվյալ դեպքում, ըստ Սահակյանի, պետք է նկատի ունենալ մի քանի հանգամանք․ «Նախ, ԼՂՀ տարածքները արդեն իսկ 2020 թ․-ին օկուպացվել են եւ արդյունավետ վերահսկվել Ադբեջանի կողմից, եւ երկրորդը, ի հայտ է եկել ռուս խաղաղապահ կոնտինգենտը, որը եւս սուվերենության տարրեր իրականացրել է, եւ նման պայմաններում ՀՀ իշխանությունների արդյունավետ վերահսկողությունը ԼՂՀ-ում կարող էր փոփոխության ենթարկվել»,- ասում է մասնագետն ու հավելում՝ յուրաքանչյուր դեպքի փաստական հանգամանքները գնահատելով՝ պետք է հասկանալ, թե ով է պատասխանատուն՝ Հայաստ՞անը, Ռուսաստա՞նը, թե՞ Ադրբեջանը։ Ինչ վերաբերում է իրավունքների հնարավոր խախտումներին, դրանք պետք է դիտարկել երկու տեսանկյունից՝ տուժողների եւ ամբաստանյալների/դատապարտյալների․ «Մենք ունենք մարդու իրավունքների համընդհանուր ստանդարտներ, որոնք արգելում են կյանքի իրավունքի ծանր խախտումների կամ խոշտանգումների գործերով անպատժելիությունը ցանկացած ձեւով, այդ թվում՝ ներումների եւ համաներումների տեսքով պատժի դատապարտված անձանց, եւ եթե օրենքով նախատեսված որոշակի սահմանափակ գործիքներից զատ նրանք այլ ձեւով ազատ են արձակվում, կարող ենք խոսել տուժողների կյանքի իրավունքի կամ խոշտանգումների արգելքի խախտման մասին՝ դատավարական ասպեկտով»,- նշում է Սահակյանն ու հիշեցնում՝ թույլատրելի գործիքները, որոնց միջոցով անձինք կարող են պատժից ազատվել, պետք է կիրառվեն դատական ներգրավվածությամբ։ Հայաստանի դատարանները, ըստ Սահակյանի, այդ դեպքում կհամարվեն օրենքի հիման վրա ստեղծված, եթե միայն լինի հստակ բացատրություն, թե Արցախի դատարանների կողմից քննված եւ լուծված պատժի հարցը հետագայում իրավական ինչ հիմքով է ընդդատյա դառնում ՀՀ դատարանին։ Մյուս հարցն էլ վերաբերում է ամբաստանյալների եւ դատապարտյալների իրավունքների հնարավոր խախտումներին, ինչն ուղղակիորեն կապված է Արցախի ինքնալուծարման հրամանագրի հետ։ Սահակյանը նախ ընդգծում է՝ քաղաքական առումով այդ ակտը մեծ ազդեցություն ունի, քանի որ այն կայացվել է Ադրբեջանի հարկադրանքի ներքո եւ նաեւ մարդասիրական խնդիրներ լուծելու համար։ Բացի դրանից, Ադրբեջանն ընդունել է ԱՀ լուծարման ակտի լեգիտիմությունը, ինչն ինքնին Արցախի պետականության իրավիճակային ճանաչում է․  «Բայց եթե քննարկում ենք դրա իրավական մասը, կարծում եմ՝ գործ ունենք առոչինչ իրավական ակտի հետ, քանի որ ինքնալուծարման ակտի հնարավորություն սահմանադրորեն նախատեսված չէ, եւ առավել եւս, վերապահված չէ Արցախի նախագահին։ Իհարկե, պետք է նկատի ունենալ, որ այս առոչինչ ակտն էլ պետք է վիճարկվի սահմանված ընթացակարգով, բայց քանի դեռ վիճարկված չէ եւ փաստացի իրավական հետեւանքներ է առաջացնում, ինքնալուծարումը ազդեցություն է ունենում դատական ակտերի կատարման գործընթացի վրա․ չկա պետականություն, չկան այդ պետության կողմից ընդունված ակտերի՝ հարկադիր կատարումը ապահովող մեխանիզմներ, եւ ավելին, եթե անգամ այդ պետության ակտերը պետք է մեկ այլ պետությունում ճանաչվեն, նորից միջազգային համագործակցության դաշտ ենք տեղափոխվում, դրանք մեկ այլ երկրում ավտոնոմ կատարման ենթակա չեն, իրավական համաձայնագրերի պայմաններում ֆորմալ գործընթաց է տեղի ունենում, որով ճանաչվում է ակտը, եւ նոր այդ ճանաչման ուժով մյուս պետությունը կարող է հարկադիր կատարման ենթարկել նաեւ օտարերկրյա պետության դատական ակտերը»,- մանրամասնում է միջազգային իրավունքի մասնագետը։  Առանց այդ գործընթացների անձանց անազատության մեջ պահելը, ըստ Սահակյանի, կհանգեցնի Սահմանադրությամբ եւ Եվրոպական կոնվենցիայով սահմանված՝ ազատությունից զրկելու կամայականության արգելքի խախտման։ Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ բացառություն կարող են համարվել միայն զինվորական գործերը, քանի որ միջպետական համաձայնագրի հիման վրա ՀՀ դատախազության կայազորները տեղակայցված են եղել ԼՂՀ-ում, եւ զինվորականների հետ կապված գործերը ընդդատյա են եղել ոչ թե Արցախին, այլ Հայաստանին, ինչը ընդունված մոդել է նաեւ ԱՄՆ-ում, ՌԴ-ում։  Նշենք, որ մենք գրավոր հարցմամբ դիմել էինք ՀՀ գլխավոր դատախազությանը՝ խնդրելով տրամադրել դատախազությունների միջեւ համագործակցության եւ փոխօգնության 2008 թ․-ի համաձայնագիրը, որը Արցախի դատախազության պաշտոնական կայքում հրապարակված է եղել, սակայն այժմ հասանելի չէ։ Տեղեկություն տրամադրելու՝ օրենքով սահմանված 5 օրը լրացել է, սակայն Դատախազությունից մինչ այս պահը պատասխան չենք ստացել։ Դիմել էինք նաեւ ՀՀ պաշտպանության նախարարությանը՝ խնդրելով տրամադրել երկու երկրների կառավարությունների միջեւ ռազմական համագործակցության մասին 1994 թ․-ի համաձայնագիրը, որով սահմանված են ԼՂՀ-ում ծառայող ՀՀ զինծառայողների եւ ՀՀ-ում ծառայող ԼՂՀ զինծառայողների կողմից կատարված հանցագործությունների քննության առանձնահատկությունները։ Նախարարությունը, սակայն, տեղեկության տրամադրումը մերժել է՝ պետական գաղտնիքի հիմքով։ Հատկանշական է, որ այդ համաձայնագրի մի քանի դրույթ ներառված է ՄԻԵԴ-ի՝ տարիներ առաջ կայացված վճռում, որը համացանցում հրապարակված է: Խնդիրը պետք է դիտարկել Հայաստանի եւ Արցախի իրավասու մարմինների համագործակցության շրջանակում. Արծվիկ Մինասյան Փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաեւ օրենսդիրից, սակայն Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը մի քանի օր այդպես էլ ժամանակ չգտավ հարցազրույցի համար, իսկ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտնեց՝ խմբակցության օրակարգում այս թեմայով քննարկում կամ օրենսդրական նախաձեռնության հարց չկա։ Արծվիկ Մինասյանի կարծիքով՝ խնդիրը պետք է դիտարկել Հայաստանի եւ Արցախի իրավասու մարմինների համագործակցության եւ կնքված համաձայնագրերի շրջանակում, որոնք նմանատիպ հարցերը կարգավորում են, իսկ օրենսդրությունները գրեթե նույնական են, եւ էական առանձնահատկություններ, հատկապես՝ քրեական արդարադատության ոլորտում եւ քրեական արարքների տեսակետից, չեն լինի։ Ըստ Մինասյանի՝ եթե ազատ արձակումները տեղի են ունեցել Արցախի իրավասու մարմինների որոշումների հիման վրա, ապա դա օրինական է կամ եթե նրանց վերաբերյալ վարույթները կարճվել են, խնդիրը լուծվել է, իսկ եթե չկան համապատասխան որոշումներ, եւ վարույթներն էլ չեն կարճվել, ապա Արցախի պետական մարմինները, առնվազն նրանք, որոնք էական նշանակություն ունեն պետականության գործունեության կազմակերպման համար, պետք է շարունակեն գործել Հայաստանում, ունենան հստակ իրավասություններ, որոնք պետք է ճանաչվեն Հայաստանի պետական մարմինների կողմից։  ՀՀ քրեական օրենսգիրքը Հայաստանի տարածքից դուրս հանցանք կատարած անձին ՀՀ-ում պատասխանատվության ենթարկելու համար, ի թիվս այլ պայմանների, սահմանում է, որ արարքը պետք է ուղղված լինի ՀՀ շահի դեմ։ Տվյալ դեպքում, ըստ Արծվիկ Մինասյանի, Հայաստանի եւ Արցախի պետական շահերը պետք է նույնանան․ «Անկախ նրանից, թե Հայաստանի քաղաքական իշխանությունը ինչ հայտարարություն է անում, շարունակում է գործել ՀՀ-ի՝ Արցախի Հանրապետության անվտանգության եւ պաշտպանության իրավազորությունը, իրավական այդ պարտավորությունը ամրագրված է»,- ասում է նա՝ հավելելով, որ ՀՀ իրավասու մարմինները, անձանց իրավունքներով ու օրինական շահերով առաջնորդվելով, պետք է ապահովեն համադրություն եւ հավասարակշռված պաշտպանություն պետական շահերի հետ։ Մինասյանի համոզմամբ եւս՝ Արցախը լուծարելու վերաբերյալ հրամանագիրը իրավաբանական ուժ չունի եւ պետք է վիճարկվի, բայց առնվազն մինչեւ 2024 թ․ հունվարի 1-ը քրեական գործերի ընթացքավորումը անհրաժեշտություն է։ Հավելենք, որ օրեր առաջ Արցախի տեղեկատվական շտաբը հայտնեց, որ Արցախի որոշ պաշտոնյաներ, այդ թվում՝ դատավորները եւ գլխավոր դատախազը, շարունակելու են հասարակական հիմունքներով պաշտոնավարել Հայաստանում եւ հոկտեմբերի 1-ից Արցախի Հանրապետության անունից նրանց տված փաստաթղթերը համարվելու են վավեր։   Միլենա Խաչիկյան
18:46 - 26 հոկտեմբերի, 2023
ՄԻԵԴ-ի վճռով ՀՀ-ն պարտավոր է վճարել 30 հազարական եվրո Հովհաննիսյանը և Կարապետյանը ընդդեմ Հայաստանի գործով

ՄԻԵԴ-ի վճռով ՀՀ-ն պարտավոր է վճարել 30 հազարական եվրո Հովհաննիսյանը և Կարապետյանը ընդդեմ Հայաստանի գործով

ՄԻԵԴ-ը վճիռ է կայացրել Հովհաննիսյանը և Կարապետյանը ընդդեմ Հայաստանի գործով, ըստ որի՝ Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է 30 հազարական եվրո վճարել Մ․ Հովհաննիսյանին և Ս․ Կարապետյանին՝ նրանց որդիների կյանքի իրավունքի խախտման համար։ Հայտնում են ՀՔԱՎ գրասենյակից։  «Հովհաննիսյանի որդին՝ Ռ․Հովհաննիսյանը և Կարապետյանի որդին՝ Ա․Սարգսյանը անցել են պարտադիր զինվորական ծառայության համապատասխանաբար 2009 և 2008 թթ․։ Երկուսն էլ ծառայել են Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի 36534 զորամասում։ 2010 թվականի հուլիսի 28-ին Հովհաննիսյանն ու Սարգսյանը 4 ծառայակիցների հետ հայտնաբերվել են սպանված։ Դեպքի վայրում զննություն իրականացնելիս հայտնաբերվել է հրազենը՝ Կալաշնիկով ինքնաձիգ, որով սպանվել էին զինվորները, այն մահացածներից Կ․Ա․-ի ոտքերի մոտ է եղել։ Հարցաքննվողները փաստել են, որ փոխգնդապետ Վ.Պ.-ն սպանություններից ժամեր առաջ փոխգնդապետ Ս.Գ.-ի հետ գնացել է դիրքեր, որտեղ գտել են հերթապահություն իրականացնող զինծառայողներին քնած։ Շարքային Դ.Հ.-ն հայտնել է, որ լսել է՝ ինչպես է փոխգնդապետ Վ.Պ.-ն վիրավորում, հարվածում Կ․Ա․-ին ու ծառայակից Ա.Ս․-ին։ Այնուհետ Դ․Հ․-ն լսել է ինքնաձիգի լիցքավորման ու անմիջապես հետո հրազենի տևական արձակումների ձայնը: Քննությունը պարզել է, որ հուլիսի 28-ին Կ.Ա.-ն իրեն հատկացված «Կալաշնիկով» ինքնաձիգից կրակել է իր ծառայակիցների ուղղությամբ, ինչի հետևանքով 5 զինծառայողները տեղում մահացել են։ Անմիջապես հետո ինքնասպան է եղել Կ․Ա․-ն։ Բժշկական փորձաքննությունները ցույց են տվել, որ բոլոր զինծառայողները օգտագործել են քիչ քանակով ալկոհոլ, իսկ Կ․Ա․-ն եղել է հարբած։ Մինչև զինծառայության անցնելը, 1992-ից Կ․Ա․-ն բնակվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Այնտեղ բազմաթիվ անգամներ դատապարտվել է բնակարանային գողության, ավտոմեքենայի գողության, ապօրինի հրազենի և թմրանյութերի պահպանման և ուղղիչ հիմնարկից փախչելու համար: 2009-ին ԱՄՆ-ից արտաքսվել է Հայաստանի Հանրապետություն և զորակոչվել բանակ։ 2012 թվականի հուլիսի 28-ին քննիչ Մ.Բ.-ն որոշել է կարճել վարույթը այն հիմքով, որ իրավախախտումներ կատարած անձինք, մասնավորապես՝ շարքային Կ.Ա.-ն (երկու և ավելի անձանց սպանություն) և ավագ լեյտենանտ Վ.Տ.-ն (պաշտոնական լիազորությունների չարաշահում) մահացել է։ ՀՔԱՎ-ը՝ ի դեմս ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի և կազմակերպության փաստաբան Արայիկ Զալյանի ստանձնել է Հովհաննիսյանի և Կարապետյանի իրավունքների պաշտպանությունը ներպետական ատյաններում, ապա՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։ Այսօր՝ 17․10․2023-ին ՄԻԵԴ-ը հրապարակել է վճիռը՝ հօգուտ Հովհաննիսյանի և Կարապետյանի։ Ըստ վճռի Հայաստանը խախտել է ՄԻԵԴ 2-րդ հոդվածով երաշխավորված կյանքի իրավունքի նյութաիրավական և դատավարական բաղադրիչները, նաև 13-րդ հոդվածը։ Զինծառայողները չէին սպանվի, եթե զորամասի հրամանատարությունը ուսումնասիրեր Կ․Ա․-ի Միացյալ Նահանգներում գտնվելու ժամանակ նրա կատարած իրավախախտումները, նրա արտաքսումը և զինծառայության զորակոչվելու հանգամանքները, պահպանվեր հրազենը բեռնաթափելու և պահեստավորվելու ընթացակարգը, չկիրառվեին ոչ կանոնադրական, փողոցային մեթոդները։ ՄԻԵԴ-ի վճռով ՀՀ-ն պարտավորվում է վճարել 30 հազարական եվրո Մ․ Հովհաննիսյանի և Ս․ Կարապետյանի որդիների կյանքի իրավունքի խախտման համար»,- ՀՔԱՎ-ի փոխանցմամբ՝ ասված է վճռի տեքստում։
10:09 - 18 հոկտեմբերի, 2023
Հայաստանը կվճարի 30 հազար եվրո․ ՄԻԵԴ-ը վճիռ է կայացրել Դիմաքսյանն ընդդեմ Հայաստանի գործով

Հայաստանը կվճարի 30 հազար եվրո․ ՄԻԵԴ-ը վճիռ է կայացրել Դիմաքսյանն ընդդեմ Հայաստանի գործով

ՄԻԵԴ-ը վճիռ է կայացրել Դիմաքսյանն ընդդեմ Հայաստանի գործով`Հայաստանին պարտավորեցնելով Մ․ Դիմաքսյանի հորը փոխհատուցել 30000 եվրո՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում։ Այս մասին հայտնում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը։  «Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 17․10․2023 թ․ Դիմաքսյանն ընդդեմ ՀՀ-ի վճռով արձանագրել է Մ․ Դիմաքսյանի կյանքի իրավուվունքի խախտման փաստը, նշելով, որ ՀՀ-ն պարտավորվում է Մ․ Դիմաքսյանի հորը փոխհատուցել 30000 եվրո՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում։ 2010թ․-ին Մ․Դիմաքսյանը զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության։ 2012թ․ փետրվարի 5-ին, մարտական հերթափոխի ժամանակ Դիմաքսյանը ստացել է հրազենային վնասվածք ուսի շրջանում՝ իր ծառայակցի՝ Գ․Ա․-ի կողմից։ Դիմաքսյանը մահացել է հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին արյան սուր կորստից։ Ժամեր շարունակ հնարավոր չի եղել վնասվածք ստացած Դիմաքսյանին տրամադրել բժշկական սպասարկում, քանի որ վնասվածք ստանալուց հետո նրան նախ զինվորական բեռնատարով են փորձել են տեղափոխել հիվանդանոց, ապա շտապօգնության պատշաճ չաշխատող մեքենայով, որը չի ունեցել անգամ համապատասխան շտապ օգնության սարքավորումներ։ Նույն օրը հարուցվել է քրեական գործ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ 2012 թվականի փետրվարի 9-ին մեղադրանք է առաջադրվել միայն Գ.Ա.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով, ըստ որի վերջինս խախտել է հրազենից օգտվելու կանոնները։ Դիմաքսյանի շահերը ներպետական դատարաններում և հետագայում նաև ՄԻԵԴ-ում ներկայացրել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, հանձին փաստաբան՝ Արայիկ Զալյանի։ Դիմաքսյանի մահից 11 տարի անց ՄԻԵԴ-ը բավարարել է ներկայացված դիմումը՝ հաշվի առնելով, որ պետությունը չի կատարել կյանքի իրավունքը պաշտպանելու իր դրական պարտավորությունը: Դիմաքսյանի մահը հետևանք է զինվորական ծառայության ընթացքում պետության կողմից զինվորի համար անվտանգ պայմաններ չապահովելու։ Մասնավորապես, դեպքի օրը զորամասի և հերթապահություն կազմակերպելու համար պատասխանատու զինվորական մարմինները չեն վերահսկել զենքի և սարքավորումների ճիշտ օգտագործումը։ Ավելին, պետությունը չի կարողացել ապահովել շտապ բժշկական օգնությունը։ Դատարանը գտնում է, որ ՀՀ-ն խախտել է Դիմաքսյանի ՄԻԵԴ 2-րդ հոդվածով երաշխավորված կյանքի իրավունքի նյութաիրավական և դատավարական բաղադրիչները, որի համար Դիմումատուին պետք է փոխհատուցի 30․000 եվրո»,- ՀՔԱՎ-ի փոխանցմամբ՝ ասված է վճռի տեքստում։
10:01 - 18 հոկտեմբերի, 2023
Հայաստանի դեմ ադրբեջանցիների դիմումները ՄԻԵԴ-ն անընդունելի է համարել ու մերժել
 |hetq.am|

Հայաստանի դեմ ադրբեջանցիների դիմումները ՄԻԵԴ-ն անընդունելի է համարել ու մերժել |hetq.am|

hetq.am: Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (ՄԻԵԴ) այսօր՝ հոկտեմբերի 5-ին հրապարակել է մեկ վճիռ և երեք որոշում հօգուտ Հայաստանի Հանրապետության: Դիմումատուները եղել են Ադրբեջանի քաղաքացիներ: Գուրբանովն ընդդեմ Հայաստանի գործով դիմումատուն նշել է, որ 2016թ. դեկտեմբերի 29-ին Ադրբեջանի և Հայաստանի սահմանին տեղի են ունեցել ռազմական բախումներ։ Դիմումատուի որդին՝ Չինգիզ Գուրբանովը (ծնված 1994թ.), եղել է Ադրբեջանի Զինված ուժերի զինծառայող, սպանվել է մարտերում, իսկ նրա մարմինը հայտնաբերվել է Հայաստանի Տավուշի մարզի Չինարի գյուղի մոտ։ 2017թ. փետրվարի 5-ին՝ դիմումատուի որդու մահից 38 օր անց, Կարմիր խաչի միջոցով նրա մարմինը վերադարձվել է Ադրբեջանին և հանձնվել ընտանիքին: Հայաստանի կառավարությունը հայտնել է, որ 2016թ. դեկտեմբերի 29-ին՝ վաղ առավոտյան, Չինգիզ Գուրբանովը սպանվել է ռազմական բախման հետեւանքով, որը տեղի է ունեցել հայկական տարածքում: Ադրբեջանական դիվերսիոն խումբը, որի անդամ է եղել Չ. Գուրբանովը, ներթափանցել է Հայաստանի տարածք։ Բախման հետեւանքով զոհվել են նաև ՀՀ Զինված ուժերի երեք զինծառայողներ (Շավարշ Մելիքյան, Էդգար Նարայան և Էրիկ Աբովյան)։ Նույն օրը ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ ՔԴԿ) համապատասխան դրույթների հիման վրա հարուցվել է քրեական գործ՝ միջսահմանային միջադեպի առթիվ։ Այնուհետև Հայաստանի քննչական մարմինները կատարել են հանցագործության վայրի և դիմումատուի որդու դիակի փորձաքննություններ։ Դատաբժշկի և երկու ականատես վկաների ներկայությամբ դիակի զննությամբ կազմված հաղորդման համաձայն՝ խոշտանգումների կամ վատ վերաբերմունքի հետքեր չեն հայտնաբերվել։ Դիակի դատաբժշկական փորձաքննությունը նշանակվել է 2016թ. դեկտեմբերի 30-ին: Հաշվի առնելով, որ Ադրբեջանի իշխանությունները կարող են մտահոգություն հայտնել, որ դիմումատուի որդու մարմինը խեղվել կամ անհարգալից վերաբերմունքի է արժանացել, Հայաստանի իշխանությունները Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչներին, մասնավորապես՝ դատաբժշկական փորձաքննության հետ կապված հարցերի համակարգողին հրավիրել են մասնակցելու քննությանը։ Սակայն հրավերին արձագանք չի եղել, քանի որ, ինչպես հետագայում է պարզվել, համապատասխան մասնագետն այդ պահին Հայաստանում չի եղել, և զննումն  իրականացրել է ավելի ուշ՝ Հայաստան վերադառնալուն պես: Մասնագետի՝ երկրից բացակայելու վերաբերյալ ապացույցները ևս ներկայացվել են ՄԻԵԴ-ին: 2017թ. փետրվարի 3-ին փորձագետը քննչական մարմիններին հայտնել է, որ դատաբժշկական փորձաքննություններն ավարտվել են, հետևաբար Չինգիզ Գուրբանովի դիակը պահելու կարիք չկա։ Փետրվարի 5-ին դիակը փոխանցվել է ԿԽՄԿ ներկայացուցիչներին՝ Ադրբեջանին հանձնելու նպատակով, ինչն էլ արվել է նույն օրը։ Բացի այդ, ոչ զոհված զինծառայողի հայրը, ոչ էլ Ադրբեջանի կառավարությունը չեն դիմել Հայաստանի իշխանություններին՝ դիակը վերադարձնելու համար, այդ մասով տեղեկատվություն ստանալու պահանջ ևս չի եղել: ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ չկա որևէ ապացույց, որը հիմք կտա եզրակացնելու, որ  դիմումատուի որդուն առնչվող քրեական գործը քննելիս հայաստանյան իշխանությունները ցուցաբերել են էթնիկ խտրական վերաբերմունք: Հետևաբար, չի արձանագրվել Եվրոպական կոնվենցիայով նախատեսված՝ ոչ «խտրականության արգելքի», ոչ էլ՝ «անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքի» խախտում: ՄԻԵԴ-ը վճիռ է հրապարակել եւս մեկ գործով՝ Ասգարովան և Վեսելովան ընդդեմ Հայաստանի: Նրանք գանգատ են ներկայացրել այն մասին, որ Դիլհամ Ասգերովն ու Շահբազ Գուլիևն ունեն Քելբաջարի շրջանի ծագում: 1993թ. մինչև 2020թ. Քալբաջարի շրջանը, որը վերանվանվել է Շահումյան, գտնվել է Հայաստանի Հանրապետության վերահսկողության ներքո: Ասգարովը և Գուլիևը 2014թ. հունիսի 29-ին մեկնել են Քելբաջարի շրջան՝ իբր այցելելու իրենց հայրենիք և հարգանքի տուրք մատուցելու իրենց հարազատների շիրիմներին: Դիլհամ Ասգերովը, Շահբազ Գուլիևն ու Հասան Հասանովը սպանել էին Արցախի Հանրապետության քաղաքացի, 17-ամյա Սմբատ Ցականյանին, 42-ամյա մայոր Սարգիս Աբրահամյանին, ինչպես նաև վիրավորել Հայաստանի մեկ այլ քաղաքացու՝ Կարինե Դավթյանին: Դիվերսիոն խմբի անդամների ձերբակալման պահին Հասան Հասանովը դիմադրություն էր ցույց տվել և սպանվել: ԼՂՀ ընդհանուր իրավասության դատարանը Ասգերովին դատապատել էր ցմահ, իսկ Գուլիևին՝ 22 տարվա ազատազրկման: 2020թ. դեկտեմբերի 14-ին՝ 44-օրյա պատերազմից հետո, Ասգերովը և Գուլիևը փոխանցվել են Ադրբեջանին: Ավելի մանրամասն՝  hetq.am-ում։ 
18:50 - 05 հոկտեմբերի, 2023
ՄԻԵԴ-ը հրապարակել է մեկ վճիռ և երեք որոշում հօգուտ Հայաստանի

ՄԻԵԴ-ը հրապարակել է մեկ վճիռ և երեք որոշում հօգուտ Հայաստանի

Սույն թվականի հոկտեմբերի 5-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է մեկ վճիռ և երեք որոշում հօգուտ Հայաստանի Հանրապետության: Այս մասին հայտնում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը։  Մասնավորապես, Գուրբանովն ընդդեմ Հայաստանի գործով, որը վերաբերում էր դիմումատուի որդու (Ադրբեջանական զինված ուժերի հատուկ ստորաբաժանման զինծառայող) դիակը ՀՀ կողմից Ադրբեջանին վերադարձնելու ենթադրյալ ձգձգումներին ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ ՀՀ կողմից թույլ չի տրվել կոնվենցիայի 8-րդ (անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք) և 14-րդ (խտրականության արգելք) հոդվածների խախտում, իսկ 3-րդ (խոշտանգման արգելք) հոդվածի ներքո ներկայացված դիմումատուի պահանջը ՄԻԵԴ-ը ճանաչել է անընդունելի: Ասգարովան և Վեսելովան ընդդեմ Հայաստանի գործով, որը վերաբերում էր ադրբեջանցի դիվերսանտներ Գուլիևի և Ասգարովի կոնվենցիոն իրավունքների ենթադրյալ խախտումներին, գանգատն ամբողջությամբ ճանաչվել է անընդունելի: Այս գործով ՄԻԵԴ-ը գտել է, որ դիմումատուների ամուսինները՝ Ասգարովը և Գուլիևը, որոնք դատապարտվել էին Լեռնային Ղարաբաղում, չեն գտնվել այնպիսի բացարձակ մեկուսացման մեջ, որը զրկեր նրանց իրենց հարզատենրի հետ շփումից: Նրանց նկատմամբ ցոցաբերվել է նույնպիսի վերաբերմունք ինչպես մնացած դատապարտյալների նկատմամբ: Ավելին, նրանք զրկված չեն եղել ՄԻԵԴ դիմելու համար իրենց հարազատներին կամ որևէ իրավապաշտպանի լիազորագիր ներկայացնելու հնարավորությունից: Ալիևն ընդդեմ Հայաստանի և Ալլահվերդիևն ընդդեմ Հայաստանի գործերով, որոնք վերաբերում էին 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում դիմումատուների կոնվենցիոն մի շարք իրավունքների, այդ թվում՝ սեփականության իրավունքի ենթադրյալ խախտումներին, ՄԻԵԴ-ը գանգատները ճանաչել է անընդունելի՝ պատերազմական ակտիվ գործողությունների ընթացքում տեղի ունեցած վերը նշված ենթադրյալ խախտումների նկատմամբ իր իրավազորության բացակայության հիմքով: Նույն հիմնավորմամբ անընդունելի են ճանաչվել նաև Հակոբյանն ընդդեմ Ադրբեջանի և Օհանյանն ընդդեմ Ադրբեջանի գործերը:
15:37 - 05 հոկտեմբերի, 2023
Հռոմի ստատուտը վավերացնելուց հետո 2021թ․ մայիսի 10-ից ի վեր կատարված հանցագործությունները եւս ընկնելու են Դատարանի իրավազորության ներքո․ Կիրակոսյան

Հռոմի ստատուտը վավերացնելուց հետո 2021թ․ մայիսի 10-ից ի վեր կատարված հանցագործությունները եւս ընկնելու են Դատարանի իրավազորության ներքո․ Կիրակոսյան

Միջազգային դատարանների կողմից կայացվող որոշումները եւ դրանց կատարման հետ կապված հարցերը միշտ հուզել են մեր հանրությանը, եւ հանրության կողմից ակնկալիքներ կան միանգամից արդյունքներ ստանալու, այսինքն՝ միանգամից Ադրբեջանը սկսի կատարել որոշումները, փոփոխել իր բնույթը։ ԱԺ-ում «1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը վավերացնելու եւ կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին հայտարարություն ընդունելու մասին» նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց։ «Ցավոք դա իրականում չի կարող տեղի ունենալ, որովհետեւ միջազգային դատարանների տրամաբանությունն այլ է, քան ներպետական դատարանների։ Բայց էս դատական մարմինների տարբեր պրոցեսներն ավելացնելով՝ դրանով իսկ երկարաժամկետ եւ կանխարգելիչ տեսանկյունից լրացուցիչ երաշխիքներ ենք ստեղծում ՀՀ տարածքի համար։ Ի տարբերություն ՄԻԵԴ-ի եւ Արդարադատության միջազգային դատարանի՝ Միջազգային քրեական դատարանի էֆեկտիվությունն ու ազդեցությունը մի փոքր ավելի կարող են լինել, որովհետեւ սա վերաբերում է ֆիզիկական անձանց քրեական պատասխանատվությանը՝ ի տարբերություն նախորդ երկու դատարանների, որոնք խոսում են պետության պատասխանատվության մասին»,- ասաց Կիրակոսյանը։ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը հետաքրքրվեց՝ վավերացումը հետադարձ ուժ ունի՞․ «Կան հոլովակներ, որտեղ ադրբեջանցի զինվորն այլանդակում է հայ զինվորի մարմինը, կոնկրետ էս դեպքով կարո՞ղ ենք դիմել դատարան»։ Կիրակոսյանը պատասխանեց, որ Կանոնադրությանը հետադարձ ուժ տրվում է․ «Երբ վավերացնենք, դրա մասին ծանուցենք ՄԱԿ գլխավոր քարտուղարին, դրանից վաթսուն օր հետո մենք կդառնանք լիիրավ անդամ երկիր։ Մյուս կետով նախատեսում ենք իրավազորության հետադարձ ճանաչում՝ 2021թ․ մայիսի 10-ից ի վեր։ Այսինքն այդ ժամանակից ի վեր կատարված հանցագործությունները եւս ընկնելու են Դատարանի իրավազորության ներքո։ Շատ հստակ խոսում է մեկ տարի առաջ սեպտեմբերին կատարված կոպտագույն հանցագործությունների մասին, ինչու չէ նաեւ այսօր կատարվող, ԼՂ-ից մեր հայրենակիցների բռնի տեղահանումը եւս կարող է ընկնել Դատարանի իրավազորության ներքո»,- նշեց Կիրակոսյանը։
11:35 - 03 հոկտեմբերի, 2023
Հայաստանը Միջազգային դատարանին մոտ 10 պահանջ է ներկայացրել. Եղիշե Կիրակոսյան
 |armeniasputnik.am|

Հայաստանը Միջազգային դատարանին մոտ 10 պահանջ է ներկայացրել. Եղիշե Կիրակոսյան |armeniasputnik.am|

armeniasputnik.am: class="article__text">Հայաստանն Արդարադատության միջազգային դատարանին մոտ 10 պահանջ է ներկայացրել, որոնցից մեկն այն է, որ Ադրբեջանը ձեռնպահ մնա ԼՂ-ի ներկա և նախկին պաշտոնյաների նկատմամբ իրականացվող պատժիչ գործողություններից։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության հետ հարցազրույցում ասել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։ «Ադրբեջանի կողմից հայտարարություն էր եղել, որ խոսքը 300 անձի մասին է։ Ցուցակ չենք տեսել, բայց կա հնչեցված թիվ, արդեն ունենք ապօրինի ազատությունից զրկման դեպքեր։ Այս ուղղությամբ Հայաստանի կողմից ձեռնարկվող քայլերը Արդարադատության միջազգային դատարան ներկայացված մեր պահանջն էր», - ասաց Կիրակոսյանը։ Նա նաև տեղեկացրեց, որ ԼՂՀ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ապօրինի ձերբակալության թեմայով Եվրոպական դատարան առանձին պահանջ է ներկայացվել։ «Այս մասով նաև քննարկում ենք առանձին անձանց շրջանակի վերաբերյալ ևս Եվրոպական դատարան կամ այլ որևէ այլ դատական պրոցեսներով պահանջ ներկայացնել։ Սակայն, ցավոք, սա առաջին դեպքը չէ, երբ անձին առևանգում են կամ բռնվում են։ Մենք ունենք գերեվարված հայրենակիցներ, որոնք շարունակում են գտնվել Բաքվի բանտերում։ Այն անձինք, որոնք գերեվարվում էին, բոլորն էլ արժանանանում էին նույն ճակատագրին, այսինքն՝ արժանանում էին տարբեր հոդվածներով մեղադրանքների, ներառյալ ահաբեկչությունը, զինված խմբավորումներ ստեղծելն ու սահման հատելը», -հավելեց նա։ Կիրակոսյանը միջազգային դատարանից ակնկալվում է, որ այն կկիրառի միջոց, որով կարգելի նմանատիպ միակողմանի պատժիչ գործողությունների իրականացումը: «Սա ակնհայտորեն Ադրբեջանի կամքով իրենց ցանկությամբ կամայականորեն պատժիչ ֆունկցիա իրականացնելն է, որոշել, թե ով է մեղավոր, ով՝ ոչ։ Խնդիրն այն է, որ սա արդեն անկառավարելի է դարձել, դա կարող է շատ ավելի խորքային հետևանքներ ունենալ»,-նշեց է նա: Ազատությունից զրկված անձանց ազատ արձակման հավանականությունը Եղիշե Կիրակոսյանը, ցավոք, քիչ հավանական է համարում։ «Չունեմ նմանատիպ հիմք ենթադրելու, որ դատարանը նման որոշում կկայացնի։ Ընդ որում՝ ոչ միայն Արդարադատության միջազգային դատարանի մասին եմ խոսում, այլև ՄԻԵԴ-ի։ Այնուամենայնիվ շարունակում ենք պահանջել ազատ արձակել Եվրոպական դատարանի ձևաչափով, բայց կարծում եմ հավանականությունը մեծ չէ։ Դատարանները, ցավոք, չեն միջամտում կամ չեն պարտավորեցնում Ադրբեջանին ազատ արձակել։ Միակ տարբերակը մնում է այն, որ պահանջ ներկայացնենք այդ անձանց իրավունքները երաշխավորելու և ապօրինի գործընթացները հնարավորինս զսպելու ուղղությամբ», շեշտեց Կիրակոսյանը։ Անդրադառնալով Ադրբեջանի դատախազի կողմից 300 արցախցու միջազգային հետախուզում հայտարարելուն՝ Կիրակոսյանը նշեց, որ այս պարագայում քաղաքացիները պետք է զգուշավորություն դրսևորեն և շատ ուշադիր լինեն, քանի որ այլ երկիր մեկնելու դեպքում միջազգային հետախուզման մեջ գտնվելու պարագայում նրանց կարող են հանձնել Ադրբեջանին, նման հավանականությունը բացառված չէ։ Սեպտեմբերի 27-ին ադրբեջանցի զինվորականները Ստեփանակերտից հեռանալիս բերման են ենթարկել նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին և ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանին։ Սեպտեմբերի 29-ին Հակարի կամրջի անցակետն անցնելիս ադրբեջանցի սահմանապահները ձերբակալել էին ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին։  
10:46 - 03 հոկտեմբերի, 2023
Հայաստանը ՄԱԿ–ի դատարան է դիմել` պահանջելով միջանկյալ միջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ
 |armeniasputnik.am|

Հայաստանը ՄԱԿ–ի դատարան է դիմել` պահանջելով միջանկյալ միջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ |armeniasputnik.am|

armeniasputnik.am:  Հայաստանի Հանրապետությունը ՄԱԿ–ի արդարադատության միջազգային դատարան է դիմել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի առնչությամբ` խնդրելով միջանկյալ միջոցներ կիրառել և վերահաստատել Ադրբեջանի պարտավորությունները։ Այս մասին նշված է դատարանի պաշտոնական կայքում։   Հայաստանը հայցադիմում է ներկայացրել միջազգային իրավունքում ամրագրված իրավունքների պահպանման և պաշտպանության համար` «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» կոնվենցիայի դրույթներին համապատասխան։   ՀՀ–ն պահանջում է, որ Ադրբեջանը զերծ մնա ցանկացած գործողությունից, որն ուղղված է Լեռնային Ղարաբաղում մնացած էթնիկ հայերի տեղահանությանը կամ խոչընդոտում է, որ իրենց տներ անվտանգ վերադառնան այն անձինք, որոնք տեղահանվել են ռազմական վերջին հարձակման ժամանակ, ներառյալ նրանք, ովքեր փախել են Հայաստան կամ երրորդ պետություններ։ Միաժամանակ Ադրբեջանը պետք է թույլ տա, որ ցանկացողներն անարգել լքեն Լեռնային Ղարաբաղը։   «Ադրբեջանը պետք է դուրս բերի բոլոր ռազմական և իրավապահ անձնակազմերը Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական հաստատություններից, որոնք օկուպացվել են նրա զինված հարձակման հետևանքով»,– նշված է դիմումում։   Ադրբեջանը պարտավոր է նաև հասանելիություն ապահովել ՄԱԿ–ի և նրա մասնագիտացված հաստատությունների գործունեության համար, աջակցի և խոչընդոտներ չստեղծի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի համար, որպեսզի մարդասիրական օգնություն հասցվի Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերին, համագործակցի ԿԽՄԿ–ի հետ՝ վերջին հակամարտության հետևանքների վերացման համար։
22:04 - 29 սեպտեմբերի, 2023
ՄԻԵԴ-ն ամբողջությամբ բավարարել է ՀՀ կառավարության պահանջը և միջանկյալ միջոց կիրառել ընդդեմ Ադրբեջանի

ՄԻԵԴ-ն ամբողջությամբ բավարարել է ՀՀ կառավարության պահանջը և միջանկյալ միջոց կիրառել ընդդեմ Ադրբեջանի

ՄԻԵԴ-ն ամբողջությամբ բավարարել է ՀՀ կառավարության պահանջը և միջանկյալ միջոց կիրառել ընդդեմ Ադրբեջանի: Այս մասին հայտնում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը։ «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը հանգեցնում է  Կոնվենցիայով երաշխավորվող իրավունքների խախտման լրջագույն վտանգի և չնայած սույն թվականի սեպտեմբերի 20-ին ձեռք բերված հրադադարի համաձայնության՝ սույն թվականի սեպտեմբերի 22-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, բավարարելով ՀՀ կառավարության ներկայացրած պահանջը, Ադրբեջանի նկատմամբ կիրառել է միջանկյալ միջոց: Մասնավորապես,ՄԻԵԴ-ը Ադրբեջանին պարտավորեցրել է ձեռնպահ մնալ ցանկացած գործողության իրականացումից, որը կարող է հանգեցնել Կոնվենցիայի 2-րդ (կյանքի իրավունք) և 3-րդ (խոշտանգման արգելք) հոդվածներով երաշխավորվող իրավունքների խախտմանը: ՄԻԵԴ-ը նաև որոշում է կայացրել այս մասին հրատապ ծանուցել ԵԽ Նախարարների կոմիտեին»,- ասվում է ՀՀ ներկայացուցչի գրասենյակի հայտարարության մեջ:
15:10 - 22 սեպտեմբերի, 2023
ՄԻԵԴ-ն Ադրբեջանին տուգանել է ավելի քան 65,000 եվրոյով

 |factor.am|

ՄԻԵԴ-ն Ադրբեջանին տուգանել է ավելի քան 65,000 եվրոյով |factor.am|

factor.am: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) օգոստոսի 31-ին հրապարակել է 3 որոշում և վճիռ՝ Ադրբեջանի 8 դիմումների վերաբերյալ։ Բողոքների հիման վրա եվրոպական դատարանն Ադրբեջանի կառավարությանը տուգանել է 65 հազար եվրոյով, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նաբատ Բագիրովայի և հինգ այլ դիմումատուներ բողոքել էին սեփականության իրավունքի խախտման դեմ։ Նրանց անշարժ գույքը՝ տներ, հողատարածքներ կամ բնակարաններ, քանդվել են 2015-16 թվականներին Բաքվում ճանապարհների բարեկարգման ծրագրի շրջանակում: Գույքի օտարումն ապօրինի է եղել։ Եվրոպական դատարանը որոշել է, որ դիմումատուների բողոքն արդարացված է՝ գտնելով, որ խախտվել է թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածը։ Դատարանը նշել է կառավարության և դիմումատուների միջև համաձայնության գալու հնարավորության մասին։ Եթե ​​կողմերը 3 ամսվա ընթացքում համաձայնության գան, ապա պետք է զեկուցեն ՄԻԵԴ-ին, ինչից հետո վերջնական որոշում կհրապարակվի։ «Սուգրա Գուլիևն ընդդեմ Ադրբեջանի» գործով նշվում է Սարայի մունիցիպալիտետում 0,3 հեկտար տարածքի բռնագրավման մասին։ 178 հազար մանաթի փոխհատուցում վճարելու պահանջով հայցը տեղի դատարանները չեն բավարարել։ Եվրոպական դատարանը գտել է, որ խախտվել է նաև թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածը և որոշել է պարտավորեցնել հայցվորին վճարել 62,200 եվրո նյութական և 3,000 եվրո բարոյական վնասի համար։ Ավելի մանրամասն՝ factor.am-ում։   
19:49 - 01 սեպտեմբերի, 2023