Սերգեյ Լավրով

ՌԴ արտաքին գործերի գործող նախագահն է։ Ծնվել է 1950թ. մարտի 21-ին։ 1972-1976 թվականներին եղել է ստաժյոր՝ Շրի Լանկայում ԽՍՀՄ դեսպանի կցորդը: 1976-1981 թվականներին զբաղեցրել է ԽՍՀՄ ԱԳՆ միջազգային տնտեսական կազմարկերպության երրորդ բաժնի, երկրորդ քարտուղարի պաշտոնը։ 1981-1988 թվականներին առաջին քոարտուղար, խորհրդատու, ավագ խորհրդատու ՄԱԿում Ռուսաստանի եւ ԽՍՀՄ մշտական ներկայացուցիչը Նյու Յորքում։ 1988-ից մինչեւ 1992 թվականը եղել է միջազգային կառավարման տնտեսական կազմակերպության նախագահի տեղակալը եւ նույն կազմակերպության ղեկավարը Սովետական Միության արտաքին գործերի նախարարությունում: Մինչեւ 1991 թվականը եղել է Կոմունիստական կուսակցության անդամ։

1991-ից մինչեւ 1992 թվականը եղել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում միջազգային տնտեսական կազմակերպության ղեկավար։ 1992 թվականին նշանակվել է արտաքին գործերի նախարարությունում միջազգային խնդիրների եւ միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի տնօրեն։ 1992 թվականի ապրիլի 3-ին նշանակվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ (փոխնախարար)։ Ղեկավարել է Ռուսաստանի ԱԳՆի մարդու իրավունքների պաշտպանության եւ միջազգային մշակութային համագործակցության բաժինը, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում ԱՊՀ եկրների գործերով դեպարտամենտի ղեկավար, այս պաշտոնում է եղել մինչեւ 1994 թվականի հունվարը։

1993 թվականի մարտից եղել է Ռուսաստանի մասնակցությունը միջազգային կազմակերպությունների համակարգի, ՄԱԿի միջգերատեսչական հանձնաժողովի փոխնախագահ։ 1993-ի նոյեմբերից եղել է Ռուսաստանի կողմից միջգերատեսչական հանձնաժողովում ընտրված համնախագահ եւ ապահովել Ռուսաստանի մասնակցությունը խաղաղապահական գործունեությունում։ 1994ից մինչեւ 2004 թվականը եղել է Միացյալ Ազգերի Կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը։ 2004 թվականի մարտի 9-ին Ռուսաստանի նախագահի հրամանով նշանակվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար:

«3+3» գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և ՌԴ արտգործնախարարները
 |news.am|

«3+3» գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և ՌԴ արտգործնախարարները |news.am|

news.am: Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հանդիպել է իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ։ Դրա մասին, ըստ տեղական լրատվամիջոցների՝ ասված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։ Հանդիպումն անցկացվել է Ստամբուլում Հարավային Կովկասի տարածաշրջանային համագործակցության «3+3» հարթակի երրորդ հանդիպման շրջանակում։ ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են բազմակողմ հարթակներում Ռուսաստանի և Թուրքիայի միջև գործնական փոխգործակցության որոշ ասպեկտներ։ «Հաստատվեց երկու երկրների՝ տարածաշրջանային հակամարտությունների կարգավորմանը նպաստելուն ուղղված քայլերը համակարգելու պահանջը, ներառյալ՝ Անդրկովկասում և Մերձավոր Արևելքում։ Կողմերն անդրադարձել են ռուս-թուրքական համագործակցության արդի խնդիրներին, առաջին հերթին, առևտրատնտեսական ոլորտում։ Դիտարկվել է առաջիկա երկկողմ շփումների ժամանակացույցը»,-նշված է հաղորդագրության մեջ։
21:02 - 18 հոկտեմբերի, 2024
Լավրովը Թուրքիայում կմասնակցի 3+3 տարածաշրջանային խորհրդատվական հարթակի հանդիպմանը. Զախարովա
 |1lurer.am|

Լավրովը Թուրքիայում կմասնակցի 3+3 տարածաշրջանային խորհրդատվական հարթակի հանդիպմանը. Զախարովա |1lurer.am|

1lurer.am: Հոկտեմբերի 17-18-ը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի երրորդ հանդիպմանը։ Այդ մասին տեղեկացրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ամենշաբաթյա ճեպազրույցում: Հարթակը ներառում է Ադրբեջանը, Հայաստանը, Վրաստանը, ինչպես նաև Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան։ «Մենք այս ձևաչափը դիտարկում ենք որպես Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տևական խաղաղության և կայունության հասնելու տարածաշրջանային առաջնորդների ջանքերը համակարգելու արդյունավետ մեխանիզմ, ինչպես նաև առևտրի, տնտեսական, տրանսպորտային, լոգիստիկ, մշակութային և հումանիտար ոլորտներում փոխշահավետ համագործակցության խթանման հնարավորություն»,- ասել է Զախարովան։  Միջոցառման շրջանակում ՌԴ ԱԳՆ ղեկավարը երկկողմ հանդիպումներ կունենա նաև գործընկերների հետ։
18:34 - 16 հոկտեմբերի, 2024
Ամեն ինչ կախված է Փաշինյանից և Ալիևից. Լավրովը՝ ՌԴ-ում հանդիպման հավանականության մասին
 |tert.am|

Ամեն ինչ կախված է Փաշինյանից և Ալիևից. Լավրովը՝ ՌԴ-ում հանդիպման հավանականության մասին |tert.am|

tert.am: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնարավոր հանդիպման հարցը Ռուսաստանում ԲՐԻԿՍ-ի կամ ԱՊՀ միջոցառումների շրջանակներում կախված է բացառապես դրանցից։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվա աշխատանքներին հաջորդած մամուլի ասուլիսում։«Ինչպես ասում են, ամեն ինչ կախված է նրանցից (It’s up to them), եթե ցանկանում են հանդիպել, ինչպես նախարարները (ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը-Խմբ.) հանդիպեցին այստեղ (ԱՄՆ-ում-Խմբ.) ԱՄՆ պետքարտուղար Բլինկենի մասնակցությամբ։ Ամերիկացիները շատ են ցանկանում, որ նրանք այստեղ գերիշխող լինեն, ինչպես որ Մերձավոր Արևելքում։ Նրանց համար կարևոր է ցույց տալ, որ իրենք են տերը։ Եթե դա ձեռք է տալիս մեր ադրբեջանցի և հայ ընկերներին, ապա սա համապատասխան ղեկավարների ընտրությունն է։ Մենք միշտ պատրաստ ենք իրականացնել այն, ինչ պայմանավորվել ենք մեր մասնակցությամբ՝ սկսած 2020 թվականի նոյեմբերից։ Երկու տարվա ընթացքում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները հանդիպել են ևս երեք անգամ։ Տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման համար ստեղծվել է եռակողմ աշխատանքային խումբ։ Կան սահմանների սահմանազատում իրականացնելու մեխանիզմներ և այլն։ Մենք պատրաստ ենք կատարել ամրագրված մեր բոլոր պարտավորությունները»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը:
15:37 - 29 սեպտեմբերի, 2024
Լավրովն ու Արաղչին հանդիպել են, քննարկել Հարավային Կովկասում առկա իրավիճակը
 |armtimes.com|

Լավրովն ու Արաղչին հանդիպել են, քննարկել Հարավային Կովկասում առկա իրավիճակը |armtimes.com|

armtimes.com: Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում հանդիպել են Ռուսաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովն ու Աբբաս Արաղչին:  «Տեղի է ունեցել մտքերի հանգամանալից փոխանակում միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների, այդ թվում՝ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի, Հարավային Կովկասում և պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում տիրող իրավիճակի շուրջ: Ընդգծվել է արտաքին քաղաքական համակարգման ներկայիս բարձր մակարդակի պահպանման երկուստեք շահագրգռվածությունը»,- ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։ Նախարարները հաստատել են Ռուսաստանի և Իրանի միջև ռազմավարական գործընկերության կառուցման ուղու անփոփոխությունը և նախկինում համաձայնեցված բոլոր համատեղ նախագծերի իրականացման հանձնառությունը: Լավրովն ու Արաղչին համաձայնեցրել են բարձրագույն և բարձր մակարդակներում առաջիկա շփումների ժամանակացույցը։ Լավրովն իրանցի գործընկերոջը կրկին հրավիրել է Մոսկվա:
14:21 - 28 սեպտեմբերի, 2024
Ռուսաստանի և Սիրիայի ԱԳ նախարարները քննարկել են իրավիճակը Լիբանանում և Սիրիայում
 |arm.sputniknews.ru|

Ռուսաստանի և Սիրիայի ԱԳ նախարարները քննարկել են իրավիճակը Լիբանանում և Սիրիայում |arm.sputniknews.ru|

arm.sputniknews.ru: v class="article__block" data-type="text">  Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և նրա սիրիացի գործընկեր Բասսամ Սաբագը քննարկել են իրավիճակը Լիբանանում և Սիրիայում, հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից:   «Ռուսաստանի և Սիրիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են մերձավորարևելյան տարածաշրջանի ընթացիկ իրավիճակը Գազայի հատվածում շարունակվող էսկալացիայի և Լիբանանում Իսրայելի զանգվածային ավիահարվածներին լույսի ներքո»,-նշել են գերատեսչությունում:   Բանակցությունները կայացել են Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի «լուսանցքներում»։ Սիրիայում իրադրության համատեքստում կողմերը ուշադրությունը կենտրոնացրել են համապարփակ կարգավորման վրա՝ հանրապետության ինքնիշխանության, միասնության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի սկզբունքների խստիվ պահպանմամբ: Նախարարները ռուս-սիրիական հռչակագիր են ստորագրել միակողմանի հարկադրանքի միջոցների բացասական հետևանքները մեղմելու և փոխհատուցելու ուղիների ու միջոցների մասին:
21:47 - 27 սեպտեմբերի, 2024
Հայաստանի ղեկավարությունը սաբոտաժի է ենթարկում վարչապետ Փաշինյանի ստորագրած համաձայնագիրը․ Լավրով

Հայաստանի ղեկավարությունը սաբոտաժի է ենթարկում վարչապետ Փաշինյանի ստորագրած համաձայնագիրը․ Լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը անդրադառնալով ՀՀ Սյունիքի մարզով հաղորդակցություններին (ապաշրջափակմանը), հայտարարել է, որ Հայաստանի ղեկավարությունը սաբոտաժի է ենթարկում վարչապետ Փաշինյանի ստորագրած համաձայնագիրը։   «Համոզված ենք, որ գլխավորը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020-2022 թվականներին ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների շարքի ոգուն և տառին հետևելն է։ Դրանք ներառում են իրավիճակի բոլոր ասպեկտները, ինչպես նաև այն հարցերը, որոնք պետք է լուծվեն՝ վերջնականապես և ամբողջությամբ», - նշել է ՌԴ ԱԳ նախարարը։ Նա նշել է ՝ իրենք կողմ են խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանը և հաղորդակցությունների ապաշրջափակմանը, ավելացնելով, որ եռակողմ հանդիպումների և փաստաթղթերի շրջանակում դրված հիմքը մնում է լիովին արդիական։
18:15 - 19 օգոստոսի, 2024
Լաոսում հանդիպել են Ռուսաստանի և Չինաստանի ԱԳ նախարարները
 |azatutyun.am|

Լաոսում հանդիպել են Ռուսաստանի և Չինաստանի ԱԳ նախարարները |azatutyun.am|

azatutyun.am: Լաոսում հանդիպել են Ռուսաստանի և Չինաստանի արտաքին գործերի նախարարները: Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպմանը հետևած հայտարարության մեջ նշել է, որ Չինաստանի իր գործընկերոջ՝ Վան Իի հետ «մանրամասն» քննարկել է Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի (ASEAN) շրջանակներում համագործակցության հարցեր։ Երկուստեք քննարկվել է նաև Եվրասիայում «անվտանգության նոր ճարտարապետության» ներդրման հարցը, ասվում է հայտարարության մեջ՝ առանց այլ մանրամասների: Վան Ին ասել է, որ Պեկինը «պատրաստ է աշխատել Ռուսաստանի հետ՝ պաշտպանելու Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի կենտրոնացված, բաց և ներառական տարածաշրջանային համագործակցության ճարտարապետությունը»՝ ի դեմս «արտաքին անկարգությունների և խոչընդոտների»: Հանդիպումը կայացել է Չինաստանում Վան Իի Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հանդիպումից մեկ օր անց:
09:35 - 26 հուլիսի, 2024
ՌԴ և ԱՄՆ հետախուզական ծառայությունները քննարկում են Գերշկովիչի հնարավոր փոխանակման հարցը․ Լավրով
 |azatutyun.am|

ՌԴ և ԱՄՆ հետախուզական ծառայությունները քննարկում են Գերշկովիչի հնարավոր փոխանակման հարցը․ Լավրով |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանն անհերքելի ապացույցներ ունի The Wall Street Journal-ի լրագրող Էվան Գերշկովիչի լրտեսական գործունեության մասին, Նյու Յորքում, մամուլի ասուլիսի ժամանակ, ըստ ՏԱՍՍ-ի, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ նաև տեղեկացնելով, որ նրա հնարավոր փոխանակման հարցը քննարկում են Ռուսաստանի և ԱՄՆ հետախուզական ծառայությունները։ «Մենք անհերքելի ապացույցներ ունենք, որ Գերշկովիչը զբաղվել է լրտեսական գործունեությամբ։ Երկու երկրների հետախուզական ծառայությունները, նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, կապի մեջ են 2021 թվականի հունիսից՝ տեսնելու, թե արդյոք ինչ-որ մեկին հնարավոր է փոխանակել ինչ-որ մեկի հետ»։ Ամերիկյան առաջատար թերթի թղթակիցը բանտում է անցյալ տարվա մարտից։ Ըստ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության՝ նա ամերիկյան հատուկ ծառայությունների հանձնարարությամբ տեղեկություններ է հավաքագրել ռուսաստանյան ռազմաարդյունաբերության վերաբերյալ՝ Նիժնի Տագիլում գտնվող «Ուրալվագոնզավոդ» պաշտպանական ձեռնարկության գործունեության մասին: Լրագրողը մեղքը չի ընդունում՝ պնդելով, որ Ռուսաստանում զբաղվել է բացառապես լրագրողական գործունեությամբ։ ԱՄՆ Պետդեպարտամենտը Գերշկովիչին ճանաչում է որպես «անօրինական կերպով ձերբակալված»։ Այս տարվա փետրվարին Fox News հեռուստաընկերության նախկին մեկնաբան Թաքեր Կարլսոնի հետ հարցազրույցում Պուտինը հայտարարել է, որ հնարավոր է համաձայնության հասնել Գերշկովիչի ազատման հարցում։ Պուտինը հարցազրույցում ասել է, որ Գերշկովիչն աշխատել է ոչ թե The Wall Street Journal-ում, այլ «ամերիկյան հետախուզական ծառայությունների համարել» և «բռնվել է գաղտնի տեղեկատվություն ստանալու պահին»։ Ըստ Ռուսաստանի նախագահի՝ «սա կոչվում է լրտեսություն», սակայն համաձայն է, որ Գերշկովիչին ռուսական բանտում պահելն անիմաստ է և հարցը պետք է լուծվի «հատուկ ծառայությունների խողովակներով»։ Նա ասել է, որ պատրաստ է Գերշկովիչին փոխանակել Կրասիկովի հետ։ Վադիմ Կրասիկովը 2021 թվականի դեկտեմբերին Գերմանիայի դատարանի վճռով մեղավոր է ճանաչվել 2019 թվականի օգոստոսին Բեռլինի կենտրոնական այգում Վրաստանի քաղաքացի, ծագումով չեչեն Թորնիկե Խանգոշվիլիին սպանելու համար և դատապարտվել է ցմահ ազատազրկման: Կրասիկովն ամերիկյան իրավասությունից դուրս է՝ նա գտնվում Գերմանիայում։
09:41 - 18 հուլիսի, 2024