Վիկտոր Ենգիբարյան

«Իմ քայլը» դաշինքից ընտրված պատգամավոր, Եվրոպագետ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախկին անդամ։

Ծնվել է 1981թ․ հուլիսի 11-ին։ Սովորել է Երեւանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետում։ Ուսումը շարունակել է Բոխումի Համալսարանի հասարակագիտության ֆակուլտետում։ Ստացել է եվրոպագիտության եւ տրանսնացիոնալ կորպորացիաների կառավարման մասնագետի որակավորում։ 2003 թվականին անցել է Հագենի հեռակա համալսարանի, ապա 2011 թվականին Լոնդոնի Պառլամենտական միջազգային կենտրոնի վերապատրաստման ծրագիրը։

2004-2005 թվականներին եղել է ՀՀ պաշտպանության նախարարության եւ ՄԱԿ-ի համատեղ ծրագրի ականադաշտերի քարտեզագրող։ Նա 2018 թվականին եղել է Միջազգային եվրոպական շարժման հայաստանյան խորհրդի հիմնադիր նախագահ։ 2011 թվականից Եվրոպական միության արտաքին հարաբերությունների ամսագրի խմբագրական անդամ է։ 2018 թվականի մայիսի 24-ին «Ելք» խմբակցությունից դարձել է Երեւանի ավագանու անդամ՝ փոխարինելով Էդուարդ Աղաջանյանին։ Մինչեւ 2018 թվականի հոկտեմբերը հանդիսացել է Լուսավոր Հայաստան կուսակցության անդամ: 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած Ազգային Ժողովի ընտրություններում պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» դաշինքի համապետական ցուցակով։

Մենք պետք է վերջ տանք «տուգանող ու պատժող պետություն» լինելուն․ Վիկտոր Ենգիբարյան

Մենք պետք է վերջ տանք «տուգանող ու պատժող պետություն» լինելուն․ Վիկտոր Ենգիբարյան

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկոտր Ենգիբարյան ֆեյսբուքյան իր էջում գրում է․  «Հարգելի վարորդներ, Մեր քաղաքական թիմը ի սկզբանե հայտարարել է, որ մենք պետք է վերջ տանք «տուգանող ու պատժող պետություն» լինելուն։ Սրան հետեւում է, որ մասնավորապես ճանապարհատրանսպորտային տուգանքներ պետք է կիրառել բացառապես այդ խախտումները ԿԱՆԽԱՐԳԵԼԵԼՈՒ նպատակով։Միեւնույն ժամանակ, մենք բոլորս գիտենք, որ կանխարգելիչ դրամական տուգանքները պետք է լինեն համաչափ խախտում իրականացրած անձի եկամուտների հետ, որպեսզի այդ խախտման կրկնվելու հավանականությունը քչանա։ Արագությունը գերազանցման համար կիրառվող 20.000 դրամը մի վարորդի համար հսկայական բեռ է, մեկ այլ վարորդի համար աննկատ գումար։ Այդ պատճառով, ես ցանկանում եմ քննարկենք այն տարբերակը, որ ճանապարհատրանսպորտային տուգանքների մինիմալ չափերը առնվազն երկու անգամ կրճատվեն եւ դրանք բազմապատկվեն եկամտային գործակցի հետ։ Եկամտային գործակիցը կարելի է պայմանականորեն հաշվել մեքենայի արժեքով։ Դիցուկ, արագությունը գերազանցման համար, եթե կամայական վարորդ այժմ պետք է վճարի 10.000 դրամ, ապա իմ առաջարկած տարբերակով նա կվճարի 5.000 դրամ բազմապատկած մեքենայի արժեքի գործակցով։ Եթե մեքենան պայմանականորեն պատկանում է ամենաէժան մեքենաների դասին, ապա նա կվճարի 5000x1=5000դրամ, իսկ եթե այն պայմանականորեն ամենաթանկ մեքենան է 5000x10=50.000: ՀԳ։ Ելակետ եմ ընդունում այն միտքը, որ որքան թանկարժեք է մեքենան, այնքան բարձր եկամուտ ունի սեփականատերը։ՀԳ2: Բոլոր բերված թվերը օրինակներ ենՀԳ3: Բացի վերը նշվածից, առաջարկում եմ նաեւ որոշակի փոփոխություններ իրականացնել ճանապարհատրանսպորտային նշանների կահավորման մեջ։ Մասնավորապես, հաճախ այդ նշանները տեղադրված են ոչ թե վարորդներին օգնելու, այլեւ տուգանելու համար։ Օրինակ «համայնքայն տարածք» նշանը հաճախ դրված է արագընթաց ճանապարհի վրա, որի շուրջ համայնքի որեւէ կառույց կամ բնակավայր չկա։ՀԳ4: Առաջարկում եմ նաեւ կանխիկ վճարելու մեխանիզմը վերացնել, սա պարունակում է կոռուպցիոն ռիսկ»։  
13:57 - 18 մարտի, 2019
Վիզաների ազատականացման հետ կապված մտավախություն կա, միգուցե մեր սպասումները չարդարացվեն, և այն մի փոքր ուշանա․ Վիկտոր Ենգիբարյան |tert.am|

Վիզաների ազատականացման հետ կապված մտավախություն կա, միգուցե մեր սպասումները չարդարացվեն, և այն մի փոքր ուշանա․ Վիկտոր Ենգիբարյան |tert.am|

ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի կյանքի կոչման հետ կապված որևէ խոչընդոտ  լինել չի կարող։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վիկտոր Ենգիբարյանը։ Նա նկատեց, որ կառավարությունում գործում է ՀՀ-ԵՄ համաձայնագիր կիրարկման միջգերատեսչական հանձնաժողով, որը պարբերաբար նիստեր է գումարում։ «Այս պահին համաձայնեցվում է գործողությունների ծրագիրը, համաձայնագրի կիրարկման ծրագիրն ուղարկվել է Բրյուսել, որտեղ համաձայնեցվում է գործընկեր կառույցների հետ։ Իրենք արդեն արել են իրենց դիտարկումները՝ ծրագրի կիրարկման գործողությունների վերաբերյալ և ընդհանուր առմամբ, գնահատվում է գերազանց։ Մենք իրենց կողմից տրված առաջարկներն այս պահին քննարկում ենք, մեկ ամսից հետո կսկսի բուն կիրարկումը»,- ասաց նա։  Ենգիբարյանը գիտի, որ ՀՀ-ԵՄ համաձայնագրի կյանքի կոչման ճանապարհային քարտեզը դեռևս նախորդ տարի էր պատրաստ, բայց վստահեցնում է՝ գործընթացը չի դանդաղում, ավելին՝ հավելեց, որ ոչ թե ժամկետների մեջ են, այլ մի բան էլ առաջ են։  Պատգամավորը չի կարծում, թե Եվրոպական խորհրդարանի ընտրությունները կարող են դանդաղեցնել ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի վավերացումը։  Դիտարկմանը, թե տեսակետ կա, որ ԵՄ անդամ երկրները չեն շտապում վավերացնել ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագիրը՝ ցույց տալու դժգոհությունը՝ կապված Փաշինյան-Պուտին հաճախ հանդիպումների հետ, Ենգիբարյանը պատասխանեց․ «Բոլոր հանդիպումների ժամանակ, որը մեր խորհրդարանի առանձին պատգամավորներ ունենում են եվրոպական գործընկերների հետ, փաստվում է, որ մեր գործընկերները ժամկետներն ուրվագծում են։ Օրինակ՝ Գերմանիայի պառլամենտ հարցը կմտնի գարնանը և այլն։ Այսինքն՝ այստեղ գործ չունենք  արհեստական խոչընդոտների հետ, հակառակը՝ մենք ստանում ենք բազմաթիվ հավաստիացումներ, որ նման խոչընդոտներ չկան։ Մենք գործ ունենք ազգային օրենսդրությունների հետ, քանի որ 28 երկրներից ամեն մեկն ունի իր օրենսդրությունը, որոշ դեպքերում մենք գործ ունենք երկպալատանի խորհրդարանի հետ և այլն»։  Պատգամավորը՝ համաձայնագրի վարեցման վերջնական ժամկետը շահարկելը կեղծ օրակարգ  է համարում։ Փոխարենը նա համակարծիք է այն դիտարկումների հետ, որ խնդիր կա վիզաների ազատականացման գործընթացի հետ։ Միևնույն ժամանակ վստահեցնում է՝ խնդրի հիմքում ՀՀ-ի հետ հարաբերությունները չեն։  «Վիզաների ազատականացման հետ կապված մտավախություն կա, միգուցե մեր սպասումները չարդարացվեն և այն մի փոքր ուշանա։ Սակայն սա կապված է այն հանգամանքի հետ, որ  Վրաստանի և  Ուկրաինայի վիզաների ռեժիմի ազատականացման արդյունքում մեծ խնդիրներ են առաջացել՝ տասնյակ հազարավոր քաղաքացիներ այս երկրներից մեկնում են ԵՄ և խախտում են վիզաների ռեժիմը, ինչը հավելյալ բարդություն է առաջացնում ԵՄ ներսում ևս մեկ երկրի հետ նման ազատականացում նախատեսելու ճանապարհին։ Սա որևէ կերպ ՀՀ-ի հետ կապված չէ, այս պահին և՛ ԱԳՆ-ն, և՛ Ոստիկանություն զբաղվում են այս խնդիրներով, իսկ մենք՝ որպես խորհրդարան, բոլոր հանդիպումների ընթացքում բարձրաձայնում ենք այս հարցին կարևորության մասին»։Վիկտոր Ենգիբարյանի խոսքով՝ իրենց քաղաքական ուժը ԵՄ-ի հետ հարաբերություններ խորացումը չի դիտարկում մի քանի գրանտային ծրագրի շրջանակում, այլ ՀՀ տնտեսությունը, իրավական, հասարակական-քաղաքական համակարգը բարեփոխելու դիտանկյունից է տեսնում։ «ՍԵՊԱ-ն իրենից բարեփոխումների լուրջ փաթեթ է ներկայացնում, սա մենք նաև դիտարկում ենք որպես մեր տնտեսությունը և այլ համակարգերն առողջացնելու ու բարեփոխելու գործիք»,- եզրափակեց Վիկտոր Ենգիբարյանը։ tert.am  
13:38 - 05 մարտի, 2019