Չինաստան

Չինաստանը (ամբողջական անունը՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն) սոցիալիստական պետություն է Ասիայի արեւելքում։ Տարածքով (9,6 մլն կմ2) ամենամեծ երկիրն է արեւելյան Ասիայում եւ, ըստ տարբեր հաշվարկների, երրորդը կամ չորրորդն աշխարհում։ Բնակչության թվով ամենախոշոր երկիրն է՝ 1.294,4 մլրդ մարդ։ Պետությունը ղեկավարվում է կոմունիստական կուսակցության կողմից։ Մայրաքաղաքը Պեկինն է։

Չինաստանը բաղկացած է 22 գավառներից, 5 ինքնավար շրջաններից, 4 ուղիղ-ղեկավարվող քաղաքներից, 2 գրեթե ինքնավար քաղաքներից (Հոնկոնգ եւ Մակաո) եւ իր սուվերենությունը պնդող Թայվանից։

ՉԺՀ-ի նախագահը համարվում է պետության գլխավորը եւ հանդես է գալիս Չինաստանի ազգային կոնգրեսի անունից: Երկրի գործող նախագահն է Սի Ցզինպինը, որը միեւնույն ժամանակ Չինաստանի կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղարն է, եւ Չինաստանի կենտրոնական ռազմական խորհրդի նախագահն է, որոնցով նա հանդիսանում է Չինաստանի գլխավոր առաջնորդ։


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի դեսպան Ֆան Յոնին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի դեսպան Ֆան Յոնին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆան Յոնին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից. Վարչապետը կարեւորել է Հայաստան-Չինաստան բազմաշերտ համագործակցության զարգացումը եւ ընդգծել, որ դեսպանն իր գործունեությամբ նպաստել է երկկողմ հարաբերությունների հետեւողական ընդլայնմանը: Դեսպանը շնորհակալություն է հայտնել վարչապետին եւ ՀՀ կառավարությանը արդյունավետ համագործակցության համար՝ հավելելով, որ չինական կողմը շահագրգիռ է Հայաստանի հետ առեւտրատնտեսական կապերի զարգացմամբ: Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են, որ առաջիկայում Հայաստանի և Չինաստանի միջև մեկնարկելու են ուղիղ ավիաթռիչքներ, որոնք խթան կհանդիսանան ինչպես տուրիզմի, այնպես էլ առևտրատնտեսական և գործարար կապերի ընդլայնման համար: Մտքեր են փոխանակվել երկկողմ օրակարգի եւ տարածաշրջանային նշանակության հարցերի շուրջ: Վարչապետ Փաշինյանը Ֆան Յոնին մաղթել է հաջողություններ հետագա գործունեության ընթացքում:
14:39 - 13 հուլիսի, 2024
ԱՍՀ նախարարը հուշադրամ է հանձնել Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող ՉԺՀ դեսպանին

ԱՍՀ նախարարը հուշադրամ է հանձնել Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող ՉԺՀ դեսպանին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Ֆան Յոնին։ Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին արդյունավետ համագործակցության, համատեղ իրականացված ծրագրերի, ինչպես նաև Միասնական սոցիալական ծառայության ներգրավմամբ իրականացված աշխատանքի համար։ «Մենք բարձր ենք գնահատում Ձեր դերը հայ-չինական հարաբերությունների զարգացման, ինչպես նաև սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացված բարեփոխումներին աջակցելու գործում։ Ձեր մասնակցությամբ արդեն իսկ ստեղծվել է համագործակցության ամուր հիմք, որը թույլ կտա ընդլայնել աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում նախատեսվող աշխատանքները»,- նշել է նախարարը։ Դեսպան Յոնը ևս շնորհակալություն է հայտնել նախարար Մկրտչյանին իրականացված ծրագրերի համար՝ նշելով, որ իր համար ևս դժվար է հրաժեշտ տալ Հայաստանին։ Հանդիպման ընթացքում կողմերը խոսել են նաև փոխադարձ այցերի ընթացքի մասին, ապա ամփոփել համատեղ իրականացված աշխատանքների արդյունքները։  Նախարար Մկրտչյանը դեսպան Ֆան Յոնին հանձնել է հուշադրամ՝ աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում երկկողմ հարաբերությունների զարգացման գործում ցուցաբերած արդյունավետ համագործակցության համար։
17:01 - 12 հուլիսի, 2024
Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը չինացի գործընկերների հետ համագործակցությամբ հետազոտական նոր ծրագրեր է սկսում

Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը չինացի գործընկերների հետ համագործակցությամբ հետազոտական նոր ծրագրեր է սկսում

Հայաստանում սկիզբ է դրվում ընտանեկան միջերկրածովյան տենդի (հայտնի է որպես երևանյան հիվանդություն) ախտորոշման և բուժման, ինչպես նաև քաղցկեղի դեմ բջջային թերապիայի ուղղությամբ հետազոտական նոր ծրագրերի։ Հետազոտություններն իրականացվելու են Գիտությունների ազգային ակադեմիայի Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում (ՄԿԻ) չինացի գործընկերների հետ համագործակցությամբ։   Համագործակցություն, որը սկսվեց դեռ համավարակի շրջանում Այս համագործակցության հիմքերը դրվել են դեռ մի քանի տարի առաջ՝ կորոնավիրուսային համավարակի շրջանում։ ՄԿԻ-ն այդ ժամանակ սկսեց կորոնավիրուսի ախտորոշման թեստեր (ՊՇՌ թեստեր) արտադրել։  ՄԿԻ տնօրեն Արսեն Առաքելյանը հիշում է, որ այդ շրջանում ինստիտուտի գիտաշխատողներից Լիլիթ Ներսիսյանը հետազոտություններ էր իրականացնում Շվեդիայում՝ Կարոլինսկայի համալսարանում, որտեղ ծանոթացավ Շանդոնգի Առաջին բժշկական համալսարանի Կենսաբժշկության քոլեջի պրոֆեսոր Շուշան Յինի հետ։ Երբ պրոֆեսոր Յինն իմացավ, որ Հայաստանում գիտնականները ցանկանում են ՊՇՌ թեստեր արտադրել, առաջարկեց իր օգնությունը։  Արսեն Առաքելյանը պատմում է, որ պրոֆեսոր Յինը ոչ միայն ՊՇՌ թեստերի մշակման հարցում խորհրդատվություն տրամադրեց, այլ նաև օգնեց լուծել լոգիստիկ խնդիրները, և չինական մի քանի կազմակերպություններից թեստերի համար անհրաժեշտ նյութերը  մատակարարվեցին Հայաստան։ Շուշան Յինը՝ Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայում ՄԿԻ գիտանականների և պրոֆեսոր Յինի միջև կապը պահպանվեց, կապեր հաստատվեցին նաև Շանդոնգի առաջին բժշկական համալսարանի հետ։ 2023-ի դեկտեմբերին էլ ՄԿԻ-ից պատվիրակություն մեկնեց Չինաստան՝ քննարկելու համագործակցության նոր ծրագրեր։  «Հիմնականում քննարկումներ էին գնում, թե այս պահին աշխարհում նորագույն ինչ մոտեցումներ կան գենետիկական հիվանդությունների թերապիայի մշակման ուղղությամբ, ինչպես նաև քաղցկեղի բուժման նորագույն մեթոդների ուղղությամբ, և արդյո՞ք դա հնարավոր է ինչ-որ չափով տեղայնացնել Հայաստանում»,- ասում է Արսեն Առաքելյանը։ Ի վերջո, որոշվեց համագործակցությունը շարունակել երկու ուղղությամբ․ առաջինն ընտանեկան միջերկրածովյան տենդի ախտորոշման, բուժման մեթոդների մշակումն է, երկրորդը՝ քաղցկեղի դեմ բջջային թերապիայի ներդրումը Հայաստանում։ Այս շաբաթ Հայաստանում էր Շանդոնգի առաջին բժշկական համալսարանի պատվիրակությունը՝ քննարկելու համագործակցության հետագա ընթացքը։   Հիվանդություն, որը խնդիր է հատկապես Հայաստանի համար Ընտանեկան միջերկրածովյան տենդը (հանդիպում է նաև պարբերական հիվանդություն, երևանյան հիվանդություն անուններով) գենետիկական հիվանդություն է, որն առաջանում է մարդու MEFV  կոչվող գենում տեղի ունեցած մի շարք մուտացիաների (փոփոխությունների) արդյունքում և կարող է ժառանգաբար փոխանցվել։ Այս հիվանդությունը, որն ուղեկցվում է պարբերաբար առաջացող բորբոքային գրոհներով, ջերմությամբ և ցավի նոպաներով, հանդիպում է հիմնականում Միջերկրական ծովի ավազանում բնակվող ազգերի, այդ թվում՝ հայերի մոտ։ Ընտանեկան միջերկրածովյան տենդի դեմ կա դեղամիջոց՝ Կոլխիցինը, բայց այն ոչ թե բուժում է հիվանդությունը, այլ մեղմում է հետևանքները։ Արսեն Առաքելյանը նշում է, որ սա գենետիկական հիվանդությունների համար ընդհանուր խնդիր է․ մեղմող դեղեր կան, բայց այդ հիվանդություններից քչերն ունեն բուժման մեթոդներ, սակայն վերջին շրջանում նոր զարգացումներ կան գենային թերապիաների ոլորտում։ Նրա խոսքով ՄԿԻ-ում իրականացվում են տարաբնույթ հետազոտություներ՝ ուղղված ընտանեկան միջերկրածովյան տենդի զարգացման և ընթացքի մոլեկուլային մեխանիզմների պարզաբանմանը, նոր դեղամիջոցների և թերապիաների մշակմանը։  «Ինստիտուտի Կենսաբանական պրեցեսների մեդելավորման լաբորատորիայում համակարգչային մոդելավորման մոտեցումների կիրառմամբ հետազոտվում են մուտացիաների ազգեցությունը MEFV գենով կոդավորվող պիրին ստիտակուցի կառուցվածքի, ֆունկցիայի և փոխազդեցությունների վրա։ Փնտրվում են քիմիական այնպիսի միացություններ, որոնք կարող են փոխարինել Կոլխիցինին՝ միաժամանակ դրսևորելով ավելի քիչ կողմնակի ազդեցություններ։ Մոլեկուլային և բջջային իմունաբանության լաբորատորիան հետազոտում է իմունային բջիջների ենթատիպերի դերը հիվանդության ընթացքում և մուտացիաների ազդեցությունը իմունային բջիջների ինքնաբուխ ակտիվացման վրա»,- նշում է Արսեն Առաքելյանը։  Շանդոնգի առաջին բժշկական համալսարանն էլ զբաղվում է քրոնիկ և հազվագյուտ հիվանդությունների հետազոտություններով, դրանց մոլեկուլային ախտորոշման, կանխարգելման և թերապիայի մեթոդների մշակմամբ։ ՄԿԻ-ում այժմ ցանկանում են չինացի գործընկերների՝ հազվագյուտ հիվանդությունների հետազոտությունների փորձը Հայաստանում կիրառել ընտանեկան միջերկրածովյան տենդի համար։  Գիտնականներին արդեն հայտնի են MEFV գենի մի շարք մուտացիաներ, որոնց պատճառով առաջանում է ընտանեկան միջերկրածովյան տենդը։ Հիվանդության ախտորոշումն իրականացվում է հենց այդ մուտացիաների հիման վրա, այսինքն՝ հիվանդությունը հաստատվում է, եթե բուժառուի MEFV գենում այդ մուտացիաներն առկա են։ Սակայն երբեմն պատահում է, որ ախտորոշիչ թեստը բացասական արդյունք է ցույց տալիս, սակայն բուժառուի մոտ հիվանդության ախտանշանները կան։ Սա գիտնականներին հիմք է տալիս ենթադրելու, որ MEFV գենի այլ մուտացիաներ ևս կարող են հիվանդության առաջացման պատճառ լինել։  Շանդոնգի առաջին բժշկական համալսարանի հետ համագործակցությամբ ՄԿԻ-ն նախ մշակելու է MEFV գենում մուտացիաների սկրինինգային թեստեր, որոնք հնարավորություն կտան իրականացնելու լայնածավալ սկրինինգային ծրագիր Հայաստանի բնակչության շրջանում։  Սկրինինգային թեստերը մշակվելու են MEFV գենի ամենատարածված մուտացիաների հիման վրա։ Սկրինինգ իրականացվելու է ոչ թե այն մարդկանց շրջանում, որոնց մոտ հիվանդությունը հաստատված է, այլ ավելի լայն հանրության շրջանում։ Նպատակն է հասկանալ, թե բնակչության մոտավորապես քանի տոկոսն է MEFV գենի մուտացիաների կրող։ Երբ սկրինինգի արդյունքում պարզ դառնա, թե ովքեր են մուտացիաների կրող, կիրականացվի նրանց MEFV գեների ամբողջական սեքվենավարում, ինչը հնարավորություն կտա պարզելու, թե գենի որ մուտացիաները կարող են պատասխանատու լինել հիվանդության զարգացման համար (սեքվենավորել նշանակում է հատուկ սարքի միջոցով վերծանել որևէ օրգանիզմի, այդ թվում՝ մարդու բոլոր գեների կամ առանձին վերցրած որևէ գենի կառուցվածքը)։  «Սեքվենավորումը թույլ կտա ընդլայնել առկա գիտելիքները մուտացիաների և հիվանդության զարգացման միջև»,- նշում է Արսեն Առաքելյանը։  ՄԿԻ Մարդու գենոմիկայի լաբորատորիան Հայ-Ռուսական համալսարանի Գենոմի խմբագրման և 3-րդ սերնդի սեքվենավորման գերազանցության կենտրոնի հետ համատեղ արդեն մշակել և արտոնագրել է ամբողջական MEFV գենի սեքվենավորման մեթոդ, որը թույլ է տալիս ստանալ գենում առկա բոլոր մուտացիաների մասին տեղեկություններ: Հետազոտությունների հաջորդ փուլը լինելու է գենային թերապիայի կամ գենային ճարտարագիության մեթոդների մշակումը։ Այս մեթոդները թույլ են տալու հիվանդի իմունային բջիջներ ներմուծել MEFV գենի «առողջ» (չմուտացված) տարբերակը կամ  գենոմի խմբագրման մեթոդներով շտկել գենի այն մուտացիաները, որոնք առաջացնում են ընտանեկան միջերկրածովյան տենդը, հետևաբար՝ բուժել հիվանդությունը։ ՄԿԻ-ն ու Գենոմի խմբագրման և 3-րդ սերնդի սեքվենավորման գերազանցության կենտրոնը մշակվել են նաև բուժառու-սպեցիֆիկ ցողունային բջիջների ստացման մեթոդ (iPSC)։   Ցողունային բջիջները չտարբերակված բջիջներ են, որոնք ունեն տարբեր տեսակի մասնագիտացված բջիջների վերածվելու եզակի հատկություն։ Այս մեթոդը հնարավորություն կտա բուժառուներից ստանալու ցողունային բջիջներ և դրանցով իրականացնելու ընտանեկան միջերկրածովյան տենդի՝ գենոմի խմբագրմամբ բուժման մեթոդների մշակման գործընացը։   Քաղցկեղի դեմ բջջային թերապիայի ներդրումը Հայաստանում ՄԿԻ-ն չինացի գործընկերների հետ համագործակցություն է սկսում նաև քաղցկեղի դեմ բջջային թերապիայի որոշ մեթոդներ Հայաստանում ներդնելու ուղղությամբ։ Շուշան Յինն իր կարիերայի ընթացքում տեխնոլոգիական մի քանի ընկերություններ է հիմնադրել։ Այժմ նա ղեկավարում է 2021-ին հիմնադրված RockRock Biotechnology ընկերությունը, որը զբաղվում է ոչ արյան քաղցկեղների (օրինակ՝ թոքերի, լյարդի, կրծքագեղձի) դեմ բջջային թերապիաների մշակման աշխատանքներով։ Նախ հասկանանք՝ ինչպես է աշխատում բջջային թերապիան։ Քաղցկեղ առաջանում է այն ժամանակ, երբ մարդու որոշ բջիջներ սկսում են անոմալ աճել ու բազմանալ՝ տարածվելով օրգանիզմում։ Իմունային բջիջներին ոչ միշտ է հաջողվում վնասել քաղկցեղային բջիջները և կանխել դրանց բազմացումն ու տարածումը։ Բջջային թերապիան քաղցկեղի բուժման մեթոդ է, որի ժամանակ իմունային բջիջները ձևափոխվում են այնպես, որ կարողանան ավելի արդյունավետ պայքարել քաղցկեղային բջիջների դեմ։ Հուլիսի 8-ին Շանդոնգի առաջին բժշկական համալսարանի պատվիրակությունը Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայիում (ԳԱԱ) էր։ Պրոֆեսոր Շուշան Յինը ԳԱԱ-ում դասախոսություն ունեցավ՝ ի թիվս այլնի խոսելով նաև քաղցկեղի դեմ բջջային թերապիաների մասին։  Շուշան Յինը դասախոսություն է կարդում ԳԱԱ-ում RockRock Biotechnology-ն ուսումնասիրում և կիրառում է բջջային թերապիայի երկու տեխնոլոգիա՝ CAR-T և CAR-M: Նախ հասկանանք` ինչեր են սրանք։ T բջիջները մեր իմունային համակարգի բջիջներից են, որոնք կիրառվում են քաղցկեղի բուժման նպատակով։ Մասնավորապես՝ քաղցկեղ ունեցող մարդկանցից վերցվում են T բջիջներն ու գենետիկորեն փոփոխվում այնպես, որ կարողանան արտադրել հատուկ մոլեկուլներ՝ սպիտակուցներ, որոնք կոչվում են քիմերային հակագենային ընկալիչներ (անգլերեն՝ chimeric antigen receptors, աստեղից էլ՝ CAR հապավումը  և բուժման մեթոդի անվանումը՝  CAR-T)։ Գենետիկորեն փոփոխված T բջիջները հետ են ներարկվում հիվանդին և սկսում արտադրել CAR սպիտակուցներ, որոնք էլ կարողանում են գտնել ու կապվել քաղցկեղային բջիջներին՝ օգնելով, որ T բջիջները վնասեն դրանք։ Պրոֆեսոր Յինն ասում է՝ սա նման է նրան, երբ որևէ պետություն բավարար զինվորներ չունի կռվելու համար, և դրսից զինվորեր են բերվում, որ նրանք մասնակցեն կռվին։ Նույն կերպ էլ, քանի որ T բջիջներն ինքնուրույն չեն կարողանում հաղթել քաղցկեղային բջիջներին, դրանք փոփոխվում են այնպես, որ կարողանան արտադրել CAR սպիտակուցներ, իսկ վերջիններս էլ օգնում են նրանց քաղցկեղային բջիջների դեմ «կռվում»։ Իր դասախոսության ընթացքում Շուշան Յինը խոսեց նաև CAR-T թերապիայի թերությունների մասին․ այս թերապիայի գինը բավականին բարձր է, այն արդյունավետ է հիմնականում արյան քաղցկեղների դեմ և մեծամասամբ անարդյունավետ է թոքի, լյարդի, կրծքագեղձի և այլ քաղցկեղների դեմ։ Գոյություն ունի բջջային թերապիայի մեկ այլ տեսակ, որի արդյունավետության մասին գիտության մեջ սկսել է խոսվել շատ ավելի ուշ, քան CAR-T թերապիայի մասին։ Խոսքը CAR-M տեխնոլոգիայի մասին է, որի դեպքում քաղցկեղային բջիջների դեմ պայքարելու համար օգտագործվում են իմունային այլ բջիջներ, որոնք կոչվում են մակրոֆագներ (անգլերեն՝ macrophage, այստեղից էլ  CAR-M անվանումը)։ Ի տարբերություն  CAR-T տեխնոլոգիայի՝ CAR-M-ի դեպքում օրգանիզմից անջատվում և գենետիկորեն փոփոխվում են մակրոֆագները, որոնք հետ են ներարկվում օրգանիզմ ու սկսում CAR սպիտակուցներ արտադրել։ Այս տեխնոլոգիայի առավելությունն այն է, որ այն արդյունավետ է նաև ոչ արյան քաղցկեղների դեմ։ Հենց այդ պատճառով էլ պրոֆեսոր Յինի ընկերությունը սկսել է զբաղվել նաև CAR-M տեխնոլոգիայի կիրառմամբ թերապիայի մշակմամբ։ Շանդոնգի առաջին բժշկական համալսարանի և  RockRock Biotechnology-ի հետ համագործակցությամբ ՄԿԻ-ին նախատեսում է Հայաստանում ներդնել CAR-T և CAR-M տեխոնոլոգիաները։   Շանդոնգի առաջին բժշկական համալսարանի պատվիրակությունը՝ ԳԱԱ-ում Գիտությունների ազգային ակադեմիա այցի ընթացքում Շանդոնգի առաջին բժշկական համալսարանի նախագահ, պրոֆեսոր Շինչանգ Հանը նշեց՝ իրենց Հայաստան գալու հիմնական նպատակը Հայաստանի հետ հիվանդությունների վերահսկման, ախտորոշման և բուժման ուղղությամբ համագործակցություն սկսելն է։ Լուսանկարում՝ ձախից աջ՝ Շուշան Յինը, Շինչանգ Հանը և ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը կարևորեց կորոնավիրուսային համավարակի շրջանում պրոֆեսոր Շուշան Յինի ցուցաբերած աջակցությունն ու նրան շնորհեց ԳԱԱ հոբելյանական մեդալ։  Աշոտ Սաղյանը նշեց, որ Շանդոնգի առաջին բժշկական համալսարանի պատվիրակության այցը մեծ հնարավորություն է քննարկելու գիտական և կրթական նոր համագործակցությունները։ Աշոտ Սաղյանը ԳԱԱ հոբելյանական մեդալ է շնորհում Շուշան Յինին ՄԿԻ տնօրեն Արսեն Առաքելյանը ասում է, որ իրենց ինստիտուտի, Շանդոնգի առաջին բժշկական համալսարանի և  RockRock Biotechnology ընկերության համատեղ ծրագրերն ու գաղափարները ներկայացվել են նաև առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին։  «Նախարարը հաստատեց այս ծրագրերի կարևորությունը Հայաստանում քաղցկեղների և գենետիկական հիվանդությունների դեմ պայքարում որակական փոփոխությունների համար։ Նա առաջարկեց մոտ ապագայում հայկական և չինական գործընկերներին ներկայացնել նախատեսվող մշակումների վերաբերյալ պլանը՝ ավելի մանրակրկիտ քննարկման համար»,- նշում է նա։ ՄԿԻ տնօրեն Արսեն Առաքելյանի խոսքով համագործակցության շրջանակում իրենց ինստիտուտի ասպիրանտներն առաջիկայում Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի վերապատրաստման ծրագրով մեկնելու են Չինաստան՝ Շանդոնգի առաջին բժշկական համալսարանի Կենսաբժշկության քոլեջ, և վերապատրաստում են անցնելու՝ ծանոթանալով այն բոլոր տեխնոլոգիաներին, որոնք անհրաժեշտ են հետազոտական նոր ուղղությունների համար։ Հաշվի առնելով, որ հետազոտությունները բազմապրոֆիլ են, աշխատանքներում ներգրավվելու են ՄԿԻ տարբեր լաբորատորիաներ և խմբեր, ինչպես նաև Հայ-ռուսական համալսարանի Գենային ճարտարագիտության, գենոմի խմբագրման և 3-րդ սերնդի սեքվենավորման գերազանցության կենտրոնը։ Շանդոնգի առաջին բժշկական համալսարանի պատվիրակությունը՝ ԳԱԱ-ում Արսեն Առաքելյանը նշում է, որ իրենք նաև քննարկումներ են ունեցել բժշկական համայնքի ներկայացուցիչների հետ, և վերջիններս ևս հետաքրքրված են հետազոտական այս նոր ուղղություններով։ «Մեր ամբողջ նպատակն այն է, որ ստանանք արդյունք, որը հետո հնարավոր կլինի կիրառել հենց Հայաստանում ու հենց կոնկրետ հիվանդությունների բուժման համար։ Ընթացքում, իհարկե, կունենանք մեծաքանակ ֆունդամենտալ հետազոտություններ, արդյունքներ, բայց վերջնարդյունքը, որ տեսնում ենք մեր առջև, Հայաստանում քաղցկեղի ու գենետիկ հիվանդությունների ժամանակ նորագույն տեխնոլոգիաներին հասանելիություն ունենալու հնարավորությունն է»- ասում է ՄԿԻ տնօրենը։   Գլխավոր լուսանկարում՝ ՄԿԻ գիտնականներն ու Շանդոնգի առաջին բժշկական համալսարանի պատվիրակությունը՝ Հայաստանում Չինաստանի դեսպանատանը (լուսանկարում՝ աջից ձախ՝ ՄԿԻ գիտաշխատող, Հայաստանի կենսաինֆորատիկայի ինստիտուտի տնօրեն Լիլիթ Ներսիսյանը, ՄԿԻ տնօրեն Արսեն Առաքելյանը, Շուշան Յինը և Շինչանգ Հանը)։   Աննա Սահակյան  
18:58 - 11 հուլիսի, 2024
Հայ-չինական հարաբերությունների զարգացումը շատ կարևոր է Չինաստանի համար. դեսպանը՝ ԱԺ նախագահին

Հայ-չինական հարաբերությունների զարգացումը շատ կարևոր է Չինաստանի համար. դեսպանը՝ ԱԺ նախագահին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 11-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Կարևորելով հայ-չինական հարաբերությունների շարունակական խորացման գործընթացը՝ Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին այդ հարցում ունեցած ավանդի համար: Դեսպան Ֆան Յոնն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԺ նախագահին արդյունավետ փոխգործակցության և համագործակցության համար ու վստահեցրել, որ հայ-չինական հարաբերությունները ճիշտ ուղու վրա են, և դրանց զարգացումը շատ կարևոր է Չինաստանի համար: Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դիրքորոշումը՝ ի պաշտպանություն Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության: Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրին, տարածաշրջանային խնդիրներին և հայ-չինական համագործակցությանը վերաբերող տարբեր հարցեր:
13:46 - 11 հուլիսի, 2024
Օրբանը Պեկինում հանդիպել է Սի Ծինփինի հետ
 |tert.am|

Օրբանը Պեկինում հանդիպել է Սի Ծինփինի հետ |tert.am|

tert.am: Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Պեկինում է, որտեղ հանդիպել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ։ Այս մասին հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։ «ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը հուլիսի 8-ի առավոտյան Պեկինի Դյաոյութայ պետական նստավայրում հանդիպում է ունեցել Հունգարիայի վարչապետ Օրբանի հետ»,-ասված է հաղորդագրության մեջ։ Ինչպես հանդիպումից հետո հայտարարել է Օրբանը, Բուդապեշտը բարձր է գնահատում Ուկրաինայի հարցում Պեկինի խաղաղության նախաձեռնությունը։ Նրա խոսքով՝ իրենք «միշտ խաղաղության կողմնակիցն են և երբեք ոչ պատերազմի», քանի որ Հունգարիայի ժողովուրդը ձգտում է խաղաղության, հավասարակշռության և ներդաշնակության։ Նշենք, որ նախօրեին Հունգարիայի վարչապետի մամուլի քարտուղար Բերտալան Հավասին հայտարարել էր, որ Օրբանը շարունակվող «խաղաղության առաքելության» շրջանակներում ժամանել է Պեկին՝ հանդիպելու Չինաստանի նախագահի հետ։ Մինչ այդ՝ հուլիսի 2-ին, նա այցելել էր Կիև, որտեղ հանդիպել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ, իսկ հուլիսի 5-ին Մոսկվայում բանակցություններ էր վարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
10:46 - 08 հուլիսի, 2024
Չինաստանի նախագահը պետական այց է կատարել Տաջիկստան
 |azatutyun.am|

Չինաստանի նախագահը պետական այց է կատարել Տաջիկստան |azatutyun.am|

azatutyun.am: Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հինգշաբթի երեկոյան պետական այցով ժամանել է Տաջիկստան։ Դուշանբեի օդանավակայանում նրան դիմավորել է Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը։ Ավելի քան 1500 երեխաներ էին բերվել օդանավակայան՝ ազգային տարազներով, երգով ու պարով, երկու երկրների դրոշները թափահարելով Չինաստանի նախագահին ողջունելու համար։ Սի Ծինփինը գրավոր հայտարարությամբ նշել է, որ Չինաստանն ու Տաջիկստանը լավ հարևաններ են, լավ ընկերներ և գործընկերներ ու լավ եղբայրներ, որ միմյանց օգնում են, աջակցում, միմյանց վերաբերվում բացարձակ անկեղծությամբ և փոխշահավետ հարաբերություններ ունեն։ Նա նշել է, որ Չինաստանը դարձել է Տաջիկստանի հետ առևտրի երկրորդ խոշոր գործընկերը։ Այսօրվա հանդիպմանը Էմոմալի Ռահմոնն օրինակելի է գնահատել Չինաստան-Տաջիկստան ռազմավարական համագործակցությունը։ Սի Ծինփինը Տաջիկստան է ժամանել Ղազախստանից, որտեղ նույնպես պետական այց կատարեց, ինչպես նաև մասնակցեց Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին։
20:01 - 05 հուլիսի, 2024
Էրդողանն Աստանայում հանդիպել է Սի Ցզինպինի հետ

 |factor.am|

Էրդողանն Աստանայում հանդիպել է Սի Ցզինպինի հետ |factor.am|

factor.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այսօր Աստանայում հանդիպել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ, գրում են թուրքական լրատվամիջոցները։ Նշվում է, որ բանակցությունները կայացել են Ղազախստանի մայրաքաղաքում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) պետությունների ղեկավարների 24-րդ գագաթնաժողովի շրջանակներում։ Հանդիպումը տեղի է ունեցել Անկախության պալատում, որտեղ ընթանում է ՇՀԿ գագաթնաժողովը։ Այն փակ է եղել մամուլի համար։ Հանդիպմանը մասնակցել են Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը և ֆինանսների նախարար Մեհմեդ Շիմշեքը։ Հավելենք, որ վերջին շրջանում Անկարան փորձում է հարաբերությունները զարգացնել Պեկինի հետ։ Այդ նպատակով էլ հունիսի սկզբին Չինաստան էր այցելել ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը։
22:29 - 04 հուլիսի, 2024
Չինաստանն ու Ադրբեջանն ընդունել են ռազմավարական գործընկերության հաստատման մասին հռչակագիր
 |1lurer.am|

Չինաստանն ու Ադրբեջանն ընդունել են ռազմավարական գործընկերության հաստատման մասին հռչակագիր |1lurer.am|

1lurer.am: Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել Ադրբեջանի և Չինաստանի նախագահներ Իլհամ Ալիևի և Սի Ծինփինի հանդիպումը: Կողմերն ընդունել են «Համատեղ հռչակագիր՝ Ադրբեջանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև ռազմավարական գործընկերության հաստատման մասին» փաստաթուղթը: Հռչակագրում նշվում է, որ ադրբեջանական կողմը վճռականորեն աջակցում է «Մեկ Չինաստան» սկզբունքին, ընդունում է, որ աշխարհում կա միայն մեկ Չինաստան, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունն էլ միակ օրինական իշխանությունն է, որը ներկայացնում է ամբողջ Չինաստանը, իսկ Թայվանը՝ Չինաստանի տարածքի անբաժանելի մասն է, և Բաքուն կտրականապես դեմ է «Թայվանի անկախության» ցանկացած ձևին: Չինական կողմն էլ նշել է, որ Պեկինն աջակցում է ՇՀԿ-ում Ադրբեջանի իրավական կարգավիճակի բարձրացմանը։
19:53 - 03 հուլիսի, 2024
Գուտերեշը, Պուտինը, Ծինփինն ու այլ բարձրաստիճան այրեր ժամանել են Աստանա՝ մասնակցելու ՇՀԿ գագաթնաժողովին |armenpress.am|

Գուտերեշը, Պուտինը, Ծինփինն ու այլ բարձրաստիճան այրեր ժամանել են Աստանա՝ մասնակցելու ՇՀԿ գագաթնաժողովին |armenpress.am|

armenpress.am: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Չինաստանի ղեկավար Սի Ծինփինն ու Մոնղոլիայի նախագահ Ուխնաագիյն Խուրելսուխը ժամանել են Ալմաթի՝ մասնակցելու Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովին։ Այդ մասին տեղեկանում է Kazinform գործակալությունից։ Հուլիսի 3-ին Ղազախստանի նախագահի նստավայրում արդեն կայացել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հանդիպումը Չինաստանի գործընկերոջ՝ Սի Ծինփինի հետ։ Վերջինս Ղազախստանում է պետական այցով։  ՇՀԿ անդամ երկրների ղեկավարների խորհրդի 24-րդ նիստը տեղի կունենա հուլիսի 4-ին Աստանայում։ Մասնակիցները կքննարկեն քաղաքական, տնտեսական, մշակութային և հումանիտար փոխգործակցության արդի հարցերի լայն շրջանակ։ Շանհայի համագործակցության կազմակերպությունը ստեղծվել է 2011 թվականին։ ՇՀԿ անդամ է 9 երկիր՝ Ղազախստան, Հնդկաստան, Իրան, Չինաստան, Ղրղզստան, Պակիստան, Ռուսաստան, Տաջիկստան, Ուզբեկստան։ Այս գագաթնաժողովին Բելառուսը կդառնա ՇՀԿ լիիրավ անդամ: Ներկայում ՇՀԿ տարածաշրջանի բնակչությունը կազմում է աշխարհի բնակչության գրեթե կեսը, նրա տարածքը զբաղեցնում է երկրագնդի ցամաքի մոտ մեկ քառորդը, իսկ ընդհանուր ՀՆԱ-ն գերազանցում է 23 տրիլիոն դոլարը: Փորձագետների կարծիքով՝ կազմակերպության նկատմամբ համաշխարհային հանրության հետաքրքրությունն աճել է, հատկապես՝ միջազգային իրավիճակի վատթարացման ֆոնին։ Կառույցն ապահովում է անդամ երկրների միջև համագործակցության իրականացումը տարբեր ոլորտներում՝ տարածաշրջանային անվտանգություն, տնտեսական զարգացում, բարիդրացիական հարաբերությունների և փոխվստահության խթանում: Հայաստանի Հանրապետությունը 2016 թվականից ունի Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկերոջ կարգավիճակ։
11:49 - 03 հուլիսի, 2024
Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի կառավարության հետ ստորագրվել է կրկնակի հարկումը բացառող համաձայնագիր

Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի կառավարության հետ ստորագրվել է կրկնակի հարկումը բացառող համաձայնագիր

Հուն­իսի 24-ին ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և Չինաստանի Ժողովր­դա­կան Հանրապետության Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի ներքին եկամուտների կոմի­տեի ղեկավար Թաի Փանգ Թամը Երևանում կայացած հարկային նպա­տակ­ներով տեղեկությունների փոխանակման և թափանցիկության ՏՀԶԿ գլոբալ ֆորումի «Ասիական նախաձեռնության» համաժողովի շրջանակներում ստորագրել են «Հայաս­տանի Հանրա­պե­տու­թյան կառավարության և Չինաս­տանի Ժողովրդական Հանրա­պե­տու­թյան Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի կառավարության միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հար­կումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին» համա­ձայնագիրը։ Ֆինանսների նախարարությունից տեղեկացնում են, որ համաձայնագրի ստորագրմամբ կբացառվի կողմերի միջև եկամուտների կրկնակի հարկումը, ինչը հնարավորություն կտա խրախուսել ձեռ­նար­­կա­­­տի­րա­կան գործունեությունը` ստեղծելով նպաստավոր մրցակ­ցա­յին պայմաններ: Այն կստեղծի ներդրումային բարենպաստ միջավայր՝ խթանելով երկկողմ առևտրաշրջա­նա­ռու­թյունը և ներդրումների հոսքը։ Օտարերկրյա ներդրումների համար կստեղծի բա­րե­նպաստ և կանխատեսելի հարկային միջավայր, կնպաստի միջազգային հար­կային հարաբերություններում ՀՀ ներգրավվածության աճին։  
18:25 - 24 հունիսի, 2024
ԱԺ պատվիրակությունը հանդիպել է Չինաստանի Հուբեյ նահանգի Ժողովրդական Կոնգրեսի մշտական կոմիտեի գործադիր փոխնախագահի հետ․ ԱԺ

ԱԺ պատվիրակությունը հանդիպել է Չինաստանի Հուբեյ նահանգի Ժողովրդական Կոնգրեսի մշտական կոմիտեի գործադիր փոխնախագահի հետ․ ԱԺ

Ազգային ժողովից հայտնում են, որ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 21-ին հանդիպել է Չինաստանի Հուբեյ նահանգի Ժողովրդական Կոնգրեսի մշտական կոմիտեի գործադիր փոխնախագահ Ուան Յենլիի հետ․ «Սա առաջին պաշտոնական պատվիրակությունն է, որ Հայաստանից երբեւէ այցելում է Հուբեյ նահանգ, եւ պետք է նշեմ, որ դրական զգացողություններ ու տպավորություններ ունեմ», - ասել է Հակոբ Արշակյանը: Ուան Յենլին առանձնակի կարեւորել է նման հանդիպումները, որոնք փոխադարձ շփումների արդյունքում առավել զարգանում են՝ հույս հայտնելով, որ դրանք հարաբերությունների ընդլայնման համար լավ հիմք կլինեն: ԱԺ փոխնախագահը գոհունակությամբ ընդգծել է երկու երկրների միջեւ մուտքի արտոնագրերի ազատականացումը, ինչը լայն հնարավորություններ է ստեղծում թե՛ զբոսաշրջության, թե՛ ներդրումային ծրագրեր իրականացնելու, թե՛ համագործակցության համար: Կարեւորելով Հայաստանի եւ Չինաստանի միջեւ հնարավոր ուղիղ օդային չվերթների գործարկումը՝ Հակոբ Արշակյանը նշել է, որ այն առավել կզարգացնի երկու երկրների միջեւ համագործակցության ուղղությունները: Ուան Յենլին, անդրադառնալով Չինաստանի եւ Հայաստանի միջեւ գործող ծրագրերին, ընդգծել է, որ Հայաստանն ակտիվ մասնակցում է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը, որը նոր հորիզոններ է բացում ապագայում: Մշտական կոմիտեի գործադիր փոխնախագահը նշել է, որ տեղեկացված է Հայաստանի՝ գիտության եւ տեխնոլոգիաների ուղղությամբ զարգացվածության մասին: Նա նաեւ հավելել է, որ ուրախ կլինի Հուբեյ նահանգի եւ Հայաստանի միջեւ տնտեսական, տեխնոլոգական, գիտության եւ կրթության ոլորտներում հարաբերությունների խորացմամբ: Զրուցակիցները կարեւորվել են Հայաստանի մարզերի, քաղաքների եւ Չինաստանի նահանգների ու քաղաքների միջեւ համագործակցության զարգացումը: Հանդիպմանը քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս: Պաշտոնական այցով Չինաստանում գտնվող պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի անդամներ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանը, Լենա Նազարյանը, Հայկ Ցիրունյանը, Թագուհի Ղազարյանն ու «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը:
19:13 - 22 հունիսի, 2024