Գագիկ Ծառուկյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության գործող ղեկավար։ Ծնվել է 1956թ.-ի նոյեմբերի 25-ին։ 1989թ.-ին ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը: 1996թ.-ին հռչակվել է բազկամարտի աշխարհի չեմպիոն, 1998թ.-ին դարձել է Եվրոպայի առաջնության հաղթող: 2004թ.-ից ղեկավարում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն:

2003թ.-ին մեծամասնական կարգով ընտրվել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր։ 2004թ.-ին հիմնադրել է «Բարգավաճ Հայստան» կուսակցությունը, որը 2007թ.-ին կայացած ընտրություններում ձեւավորեց մեծությամբ երկրորդ խմբակցությունը։ 2012թ․-ին ԲՀԿ-ն ստացավ 37 մանդատ՝ կրկին գրավելով երկրորդ տեղը, 2017-ին 31 մանդատով՝ երկրորդ տեղում, 2018թ-ին 26 մանդատով՝ երկրորդ տեղում։ 

2020 թ․ հունիսի 13-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն տարածեց Գագիկ Ծառուկյանի բիզնեսներին վերաբերող քրեական գործի հարուցման վերաբերյալ, ըստ որի պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս։

2020 թվականի հունիսի 16-ին ՀՀ Ազգային Ժողովը նրան զրկեց պատգամավորական անձեռնմխելիությունից եւ համաձայնություն տվեց կալանավորելու միջնորդությանը։

Մեր ազգային վերելքը սկսվելու է ներքին համերաշխության հաստատման պահից. Գագիկ Ծառուկյան

Մեր ազգային վերելքը սկսվելու է ներքին համերաշխության հաստատման պահից. Գագիկ Ծառուկյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն ուղերձ է հղել Մայիսի 9-ի առիթով: «Այսօրվա իմ խոսքը կոչ չէ։ Այսօրվա իմ խոսքը սովորական ուղերձ չէ։  Իմ խոսքը Հայաստանում ծնված, ապրած, կայացած մարդու պարզ, ուղիղ խոսքն է՝ ուղղված իր հայրենակիցներին։ Գիտեմ, որ կա տարածված տեսակետ, թե ի՞նչ սրտով ենք նշում մայիսի 9-ը, արդյո՞ք կա իմաստ ընդհանրապես նշելու։  Ուզում եմ ուղիղ ասել, խնդրել. վանեք ձեզնից  այդ մտքերը, վանեք կասկածը՝ մեր ուժերի և մեր ապագայի հանդեպ։ Մենք ունեցել ենք փայլուն հաջողություններ, փայլուն հաղթանակներ, և դա մեր պատմությունն է։ Մեր, մեր ծնողների, մեր պապերի, մեր ընկերների ու հայրենակիցների կերտածը։ Մենք միշտ հիշելու ենք մեր պատմությունը, հիշելու և մեծարելու ենք մեր հայրենակիցներին, և մենք պետք է տեր լինենք մեր բոլոր հաղթանակներին։ Ինչպես ցանկացած պետություն և ցանկացած ժողովուրդ, ունեցել ենք ձախողումներ և տապալումներ։ Եվ մենք պետք է ուժ ունենանք՝ տեր կանգնելու նաև դրան։ Միայն այդպես  են ժողովուրդները վերագտնում իրենց, ուղղում՝ մեջքը։ Այդպես են, գրագետ ու համառ աշխատելով, ապահովում խաղաղություն, պետության և սեփական ընտանիքների համար ստեղծում ավելի ապահով ու բարեկեցիկ կյանք։ Ես վստահ եմ, որ մենք դա անելու ենք։ Ես վստահ եմ մեր ժողովրդի գենետիկ ներուժի, մեր պատմական հիշողության, մեր հոգևոր ժառանգության վրա։Մենք ունենք նոր սերունդ, փայլուն երիտասարդություն։ Մենք ունենք նաև փայլուն մարզակա´ն սերունդ, որը շարունակում է կերտել մարզական հաղթանակներ և ապացուցել, որ հայը կարող է լինել աշխարհի ուժեղագույնների շարքում՝ մեր դրոշի պատիվը բարձր պահելով։  Ինչպե՞ս այսօր նշել մեր հաղթանակները։ Առաջին հերթին՝ վճռականությամբ, որ մենք մեր մեջքը ուղղելու ենք, հետևություններ անելով, թե ի´նչն եք արել սխալ ու ինչը՝ թերի: Եվ իհարկե, ամենաառաջին քայլը ներքին համերաշխության գնալն է։ Մեր ազգային վերելքը սկսվելու է ներքին համերաշխության հաստատման պահից։ Ուզում եմ առանձնահատուկ շնորհավորել Արցախի մեր հայրենակիցներին՝  հիշեցնելով մեր բոլոր հաղթանակներում նրանց անգնահատելի դերը։ Սարդարապատից մինչև այսօր Արցախի մեր հայրենակիցներն ունեցել են կարևոր մասնակցություն։ Ֆաշիզմի դեմ պայքարում փոքր Արցախը տվել է 45 հազար մասնակից, բազմաթիվ գեներալներ, մարշալներ, հերոսներ։ Եվ այսօր շրջափակման մեջ գտնվող Արցախն ունի բոլոր բարոյական իրավունքները՝ միջազգային հանրությունից աջակցություն և պաշտպանություն պահանջելու։ Շնորհավորում եմ մեր վետերաններին, կամավորներին, ազատամարտիկներին։ Շնորհավորում եմ մեր աչքի լույս, մեր հայկական բանակի բոլոր զիծառայողներին։ Խոնարհվում եմ մեր բոլոր զոհերի հիշատակի առաջ։ Խոնարհվում եմ հերոսներ տված մայրերի առաջ։Մենք ունենք մեկ հայրենիք, մենք տեր պետք է կանգնենք մեր երկրին։ Կեցցեն մեր բոլոր կերտած և գալիք հաղթանակները։Աստված պահապա՛ն մեզ բոլորիս…»,- ասվում է ուղերձում:
11:08 - 09 մայիսի, 2023
«Ինչի՞ համար պիտի փոշմանեի». Ծառուկյանը՝ 5 տարի առաջ Փաշինյանին ընտրելու մասին |news.am|

«Ինչի՞ համար պիտի փոշմանեի». Ծառուկյանը՝ 5 տարի առաջ Փաշինյանին ընտրելու մասին |news.am|

news.am: Ինչի համար պետք է փոշմանեի, ինչ-որ բա՞ն է փոխվել: Երկրում անվտանգությունը, բարեկեցությունը փոխվե՞լ է: Այս մասին, այսօր՝ մայիսի 8-ին, Հակակոռուպցին դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք չի փոշմանել, որ 5 տարի առաջ ԲՀԿ-ն ընտրել է Նիկոլ Փաշինյանին: Ինչ վերաբերում է ընտրակաշառքը տալու մեջ իրեն մեղադրանք առաջադրելուն, ԲՀԿ առաջնորդն ասաց. «Եթե ես մեղավոր լինեի, վաղեմության ժամկետն անցել է, ես կհամաձայնեի, որ վաղեմության ժամկետով գործը կարճվեր»: Դիտարկմանը, որ ցուցակներ են հրապարակվել, որ պետք է գումարներ տրվեին ընտրողներին, նա արձագանքեց. «Բայց իմ մոտից են գտե՞լ, որ ինձ հարցնում եք: Որտեղից գտել են, գնացեք իրենցից հարցրեք, թող պատասխանեն»: Նա հավելեց, որ 5 տարի է նույնն բանն է ասում, որ ինքը ընտրակաշքի հետ որեւէ առնչություն չունի: Նշենք, որ այսօր՝ մայիսի 8-ին, Հակակոռուպցիոն դատարանում` նախագահությամբ դատավոր Արամ Գրիգորյանի, մեկնարկել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի և «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ-ի տնօրեն Սեդրակ Առուստամյանի վերաբերյալ գործի քննությունը։ Այսօր նշանակված են նախնական դատալսումներ, որի ընթացքում քննարկման առարկա են դառնում դատավորին ինքնաբացարկ դատավարության մյուս մասնակիցների բացարկ հայտնելու, մեղադրյալների խափանման միջոցի, քրեական հետապնդումը դադարեցնելու, գործի վարույթը կարճելու և այլ հարցեր: Հիշեցնենք, որ մեղադրանքը ներկայացվել է  ՀՀ քրեական օրենսգրքի  219-րդ հոդվածի  1-ին մասով, այն է՝ ընտրակաշառք տալը։ Ծառուկյանն ու Առուստամյանը մեղադրվում են 2017 թվականին Հայաստանում տեղի ունեցած Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ընտրողներին կաշառք տալու մեջ: Նրանք մեղադրանքը չեն ընդունում:
12:07 - 08 մայիսի, 2023
Հայ բռնցքամարտիկները 1 ոսկե, 2 արծաթե և 10 բրոնզե մեդալ են նվաճել երիտասարդների Եվրոպայի առաջնությունում

Հայ բռնցքամարտիկները 1 ոսկե, 2 արծաթե և 10 բրոնզե մեդալ են նվաճել երիտասարդների Եվրոպայի առաջնությունում

Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականի անդամ, 86 կգ քաշային Դավիթ Սիմոնյանը Երևանում ընթացող երիտասարդական ԵԱ-ում ոսկե մեդալ է նվաճել՝ եզրափակչում առավելության հասնելով Իտալիայի ներկայացուցչի նկատմամբ: Այսօր ռինգ դուրս եկած Հայաստանի հավաքականի մյուս անդամներ Գոռ Ազիզյանն ու Աղվան Ալեքսանյանը նվաճել են ԵԱ-ի փոխչեմպիոնի տիտղոսը՝ դառնալով արծաթե մեդալակիներ: Երևանի «Միկա» մարզահամալիրում անցկացված առաջնությանը հետևել և մրցանակակիրներին պարգևատրել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը: Հիշեցնենք՝ տղաների պայքարում երիտասարդական ԵԱ-ի բրոնզե մեդալներն ավելի վաղ նվաճել էին Հովհաննես Հարությունյանը (48 կգ), Դավիթ Սաֆարյանը (51 կգ), Էրիկ Առստամյանը (54 կգ), Արթուր Մկրտչյանը (63,5 կգ), Յուրա Բաբլումյանը (67 կգ), Արման Միսկարյանը (71 կգ), Արմեն Պողոսյանը (75 կգ), Իշխան Հովսեփյանը (92 կգ) և գերծանր քաշային Ալբերտ Հարությունյանը: Աղջիկների պայքարում էլ երիտասարդական ԵԱ-ի բրոնզե մեդալին արժանացել էր 48 կգ քաշային Լուսինե Գևորգյանը: Երևանում ընթացող առաջնության հաղթողի տիտղոսը նվաճել է նաև Վրաստանը ներկայացնող հայազգի բռնցքամարտիկ Գոռ Այվազյանը. 60 կգ քաշայինների եզրափակչում նա վստահ հաղթանակ է տարել ռուսաստանցի մարզիկի նկատմամբ: Այս քաշային կարգում հաղթողների պարգևատրումն իրականացրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: Հայաստանի տղամարդկանց հավաքականը երիտասարդների Եվրոպայի առաջնությանը մասնակցում էր Վազգեն Բադալյանի գլխավորությամբ:
21:54 - 03 մայիսի, 2023
Հիմնավորվել է, որ Գագիկ Ծառուկյանն ու Սեդրակ Առուստամյանը ընտրակաշառք են տվել․ ՔԿ

Հիմնավորվել է, որ Գագիկ Ծառուկյանն ու Սեդրակ Առուստամյանը ընտրակաշառք են տվել․ ՔԿ

ՀՀ ԱԱԾ քննչական գլխավոր վարչությունում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ Կուսակցության նախագահ Գ.Ծ.-ն (Գագիկ Ծառուկյան) և Ընկերության գլխավոր տնօրեն Ս.Ա.-ն (Սեդրակ Առուստամյան), հանցավոր խմբի կազմում, ՀՀ ԱԺ 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրություններին մասնակցած կուսակցությունների դաշինքի և դրա կողմից առաջադրված թեկնածուի օգտին քվեարկելու համար ընտրողներին կաշառք են տվել: Այս մասին հայտնում են ՀՀ դատախազությունից։ «2023 թվականի ապրիլի 18-ին ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել է քրեական վարույթն ըստ մեղադրանքի՝ Գ.Ծ.-ի` 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով (ընտրողներին կաշառք տալը) և Ս.Ա.-ի` 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով (ընտրողներին կաշառք տալը): 2023 թվականի ապրիլի 21-ին հսկող դատախազի կողմից հաստատված մեղադրական եզրակացությունը վարույթի նյութերի հետ հանձնվել է Հակակոռուպցիոն դատարան»:
15:00 - 25 ապրիլի, 2023
Մեր բոլորի խնդիրն է կանգնել մեր բանակի կողքին․ Գագիկ Ծառուկյանի ուղերձը

Մեր բոլորի խնդիրն է կանգնել մեր բանակի կողքին․ Գագիկ Ծառուկյանի ուղերձը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ուղերձ է հղել Բանակի օրվա առթիվ: Ուղերձում ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր լրանում է Հայոց բանակի կազմավորման 31-ամյակը։ Սա մեր դարավոր պատմության, մեր պետականության կարևորագույն ամսաթվերից է։ Դարերի ընթացքում տարբեր երկրների պաշտպանությանը բազմաթիվ հերոսներ, գեներալներ, մարշալներ տված հայ ժողովուրդը ստեղծեց սեփական բանակը, որն արդեն 31 տարի է՝ մեր պետականության հենասյունն է։ Մեր բանակն ունեցել է փառապանծ հաղթանակներ և հերոսական պատմագրություն։ Մենք ունեցել ենք ցավոտ կորուստներ, վերապրել դժվարին ժամանակներ: 2020-ից ի վեր Արցախի ու Հայաստանի դեմ սանձազերծված պատերազմներում Հայոց բանակի բազմաթիվ նվիրյալներ իրենց կյանքը զոհաբերեցին հանուն մեր պետության ինքնիշխանության ու խաղաղության: Հավերժ փա՛ռք ու խոնարհում նրանց անմար հիշատակին: Այսօր ևս, այս դժվարին ժամանակներում, պայթյունավտանգ աշխարհում մեր սահմանների անվտանգությունն ու անառիկությունն ապահովում է հայոց բանակը։ Ու մեր բոլորի խնդիրն է կանգնել մեր բանակի կողքին։ Անհրաժեշտ է հայոց բանակի նկատմամբ համազգային հոգատարություն՝ բանակաշինության խնդիրները մշտապես պահելով բոլորիս ուշադրության կենտրոնում: Շատ կարևոր է գիտակցել, որ պետության անվտանգությունը չի կարելի թողնել միայն բանակի վրա։ Իրական անվտանգություն հնարավոր է ապահովել մարտունակ բանակի, արդյունավետ պետական կառավարման, զարգացող տնտեսության, համերաշխ հասարակության և ուժեղ դաշնակիցների հետ իրական համագործակցության շնորհիվ։ Առանձնահատուկ ուզում եմ շնորհավորել այս պահին սահմանին կանգնած ու մեր երկրի անդորրը հսկող զինվորներին ու սպաներին, բոլոր զինծառայողներին, նրանց համար գիշերուզօր աղոթող ծնողներին: Անփորձանք ծառայություն ու բարի վերադարձ հարազատ օջախներ: Խաղաղություն ու անառիկություն մեր հայրենիքի սահմաններին: Աստված պահապա՛ն մեզ բոլորիս...
11:33 - 28 հունվարի, 2023
Արցախի կառավարման համակարգի շուրջ բոլոր լուծումների հիմքում պետք է լինի անվտանգության ապահովման հրամայականը. Ծառուկյան

Արցախի կառավարման համակարգի շուրջ բոլոր լուծումների հիմքում պետք է լինի անվտանգության ապահովման հրամայականը. Ծառուկյան

ԲՀԿ առաջնորդ  Գագիկ Ծառուկյանն արձագանքելով Արցախում ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ վերջին օրերին տարածվող տեղեկություններին: Նա Facebook-ի իր էջում գրել է. «Վերջին օրերին մտահոգություն է առաջացնում Արցախից եկող տեղեկատվությունը։ Վստահ եմ, որ Արցախի պետական կառավարման համակարգի շուրջ բոլոր լուծումների հիմքում պետք է լինի Արցախի պետականության ամրապնդման, պետական ինստիտուտների պահպանման, արցախահայության խնդիրների կարգավորման և ռուս խաղաղապահների հետ սերտ համագործակցությամբ անվտանգության ապահովման հրամայականը։ Մենք այլ ճանապարհ պարզապես չունենք։ Հայաստանն ու Արցախը այս դժվարին պատմական իրավիճակից դուրս են գալու միասին՝ խելամիտ քայլերի, սառը հաշվարկված գործողությունների ու դաշնակիցների միջոցով։ Կրկին անգամ վերահաստատում եմ իմ պատրաստակամությունը՝  ուժերիս ներածին չափով օգտակար լինելու Արցախին, մեր հայրենակիցներին։ Այսօր, առավել քան երբեք, մեզ պետք է իրար լսելու ունակություն, ներքին համերաշխություն և միայն կշռադատված քայլեր»։
13:18 - 16 հունվարի, 2023
Ստեփանակերտում տեղի է ունեցել Ռուսական կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը

Ստեփանակերտում տեղի է ունեցել Ռուսական կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 19-ին Ստեփանակերտում մասնակցել է ԱՀ իշխանությունների նախաձեռնությամբ և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, բարերար Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ հիմնադրված Ռուսական կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը։ Այս մասին հաղորդում է Արցախի նախագահի աշխատակազմը։ Նշվել է, որ կառույցի գործունեությունն ուղղված կլինի ռուսաց լեզվի, ռուսական մշակույթի և պատմության մասսայականացմանը, կրթության ոլորտում երկխոսության և սերտ համագործակցության զարգացմանը։ Առկա հարուստ գրքային ֆոնդի շնորհիվ մատաղ սերունդը հնարավորություն կունենա նաև ուսումնասիրելու ռուս գրողների ստեղծագործություններ։ Նախագահ Հարությունյանը կարևորել է նման հաստատությունների գործունեության կարևորությունը մշակույթի և կրթության ոլորտում հայ-ռուսական կապերի հետագա զարգացման տեսանկյունից։ «Ռուսական կենտրոնների բացումը հանդիսանում է հայ և ռուս ժողովուրդների բազմադարյա բարեկամության ևս մեկ ակնառու ապացույց և մեր սերտ համագործակցության վառ օրինակ։ Արցախում միշտ հատուկ ուշադրություն է դարձվել ռուսաց լեզվի ուսումնասիրությանը, իսկ կենտրոնի բացումն առավել քան պահանջված է ներկա պայմաններում»,- նշել է Արայիկ Հարությունյանը։ Նախաձեռնության կարևորությունն ընդգծող խոսքով հանդես են եկել նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Իվետա Տոնոյանը, հանրային գործիչներ, ովքեր համոզմունք են հայտնել, որ կենտրոնը կդառնա կարևոր մշակութային և կրթական օջախ բոլոր արցախցիների համար։ Նախագահի աշխատակազմից հաղորդել են նաեւ, որ Հարությունյանը ընդունել է  «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանակերտ ժամանած պաշտոնական պատվիրակությանը: Հանդիպմանը քննարկվել են ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր: Երկրի ղեկավարը բարձր է գնահատել քաղաքական ուժի ներկայացուցիչների  պարբերական այցերն Արցախ և դրանց ընթացքում ծավալվող  բովանդակային քննարկումները: Նախագահ Հարությունյանի խոսքով՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կողմից  Արցախում տարբեր ծրագրերի իրականացման ուղղությամբ հետևողական աշխատանքներ են տարվում։ Նա այդ համատեքստում ընդգծել է Ստեփանակերտում ռուսական մշակութային կենտրոնի բացմանն աջակցելու օրինակը, ինչը լավագույնս նպաստելու է հայ և ռուս ժողովուրդների միջև մշակութային, կրթական ու հոգևոր կապերի զարգացմանն ու ամրապնդմանը:
16:53 - 19 նոյեմբերի, 2022
Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերությունը տուգանվել է 290 մլն դրամի չափով․ քաղաքապետ
 |armtimes.com|

Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերությունը տուգանվել է 290 մլն դրամի չափով․ քաղաքապետ |armtimes.com|

armtimes.com: Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերությունը տուգանվել է 290 մլն դրամի չափով, քանի որ տարբեր խախտումներ են եղել։ Այս մասին այսօր Ազգային Ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե մամուլում հրապարակումներ կան, որոնց համաձայն՝ քաղաքապետը թույլտվություն է տվել «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց Գագիկ Ծառուկյանին պատկանող ՍՊԸ-ի կողմից բարձրահարկ շենքի շինարարությանը։ «Եղել է նախագիծ, դրա շրջանակներում աշխատանքներ են տարվել, որոնք հաստատված չեն եղել, դրա շրջանակներում ընկերությունը տուգանք է վճարել։ Այդ նախագիծը տարբեր գերատեսչություններով անցել է, եկել է քաղաքապետարան, իմ կողմից թույլտվությունը ստացել է»,- ասաց նա։  Լրագրողների հարցին՝ ինչո՞ւ շինարարությունը կանգնեց, երբ Ծառուկյանը թունդ ընդդիմադիր գործունեություն ուներ, և այդ ժամանակ էլ Երևանի քաղաքապետը Մարությանն էր, արդյոք այդտեղ քաղաքական պատճառներ կայի՞ն, Սարգսյանը պատասխանեց․ «Կանգնեցվելը մեր կողմից չի եղել»։ Ըստ նրա՝ շինարարության հետ կապված խնդիրները բոլոր երկրներում առկա են, պետք է լուծել դրանք:
16:10 - 07 նոյեմբերի, 2022
Կառավարությունը որոշմամբ՝ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Տաբակ» ՍՊԸ-ն մաքսատուրքից ազատվեց

Կառավարությունը որոշմամբ՝ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Տաբակ» ՍՊԸ-ն մաքսատուրքից ազատվեց

Կառավարությունը այսօրվա նիստի ընթացքում որոշեց գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում մաքսատուրքից ազատել Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Տաբակ» ՍՊԸ-ն-ին: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «ՄՈՒԼՏԻ ՏԱԲԱԿ»-ի կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել ծխախոտի արտադրության համար։ Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Կոտայքի մարզում։ Ընկերությունը հիմնադրվել է 2019 թվականին։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 59 մլրդ դրամի ներդրում՝ հիմնական և շրջանառու միջոցների ձեռքբերման համար։ Արտադրանքի 80 տոկոսը և ավելին նախատեսվում է արտահանել։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում ստեղծել 100 նոր աշխատատեղ՝ 350 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 162.6 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 16․5 մլրդ դրամ։
11:30 - 03 նոյեմբերի, 2022
Ծառուկյանի «Շանգրի լա»-ն պահանջում է իր տուրքերից նվազեցնել ևս 1,4 միլիարդ դրամ |civilnet.am|

Ծառուկյանի «Շանգրի լա»-ն պահանջում է իր տուրքերից նվազեցնել ևս 1,4 միլիարդ դրամ |civilnet.am|

civilnet.am: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար, գործարար Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Շանգրի լա» խաղատունը պահանջում է Պետեկամուտների կոմիտեից 1,4 միլիարդ դրամ ճանաչել գերավճար և նվազեցնել խաղատան համար նախատեսված տուրքից։ Այդ մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական հարթակից։ Հուլինին կառավարությունը որոշեց «Շանգրի լա» խաղատան լիցենզիայի տուրքի գումարը ընկերության փոխարեն փոխհատուցել՝ հաշվի առնելով, որ ֆինանսների նախարարի հրամանով «Շանգրի լա»-ի լիցենզիան դադարեցվել էր, դրան էլ գումարվել էին տուգանքներ ու տույժեր։ Դատարանում «Շանգրի լա»-ի իրավաբանական անձը՝ «Օնիրա քլաբ»-ը, հաղթել էր ֆինանսների նախարարությանը, ու կառավարությունը ստիպված էր փոխհատուցել խաղատան վնասները։ «Հետք»-ը հետագայում բացահայտել էր, որ կառավարությունը «Օնիրա քլաբ»-ի համար փոխհատուցել է ոչ թե 4,2, այլ 5,6 միլիարդ դրամ։ Կառավարության հետ այս փոխհատուցումների գործընթացն ավարտելուց հետո այժմ «Շանգրի լա»-ն աշխատում է, բայց ընկերությունը նոր պահանջներ է առաջ քաշել ընդդեմ Պետեկամուտների կոմիտեի։ Ըստ «Դատալեքս»-ի տվյալների՝ «Օնիրա քլաբ»-ը պահանջում է ամբողջ 2020-ի համար վճարված տուրքերի գումարը ճանաչել գերավճար ու կատարել վերահաշվարկ։ Գերավճար ճանաչելու պահանջը վերաբերում է մոտ 1,4 միլիարդ դրամի։ «Օնիրա քլաբ»-ը դիմել էր դատարան՝ հայցի ապահովման միջոց կիրառելու պահանջով, բայց հոկտեմբերի 25-ին վարչական դատարանի դատավոր Արթուր Ծատուրյանը պահանջը մերժել է։ Հունվարին կայանալու է ՊԵԿ-ի դեմ ընկերության հայցի առաջին դատական նիստը։ «Օնիրա քլաբ»-ի փաստաբաններից Էմիլ Խաչատրյանը ՍիվիլՆեթ-ի հետ զրույցում ներկայացնելով իրենց պահանջը ՊԵԿ-ից՝ պատմեց, որ 2020-ի առաջին և երկրորդ եռամսյակներում «Օնիրա քլաբ»-ը վճարել է խաղատան լիցենզիայի տուրքը, սակայն կորոնվիրուսով պայմանավորված՝ չի աշխատել, ծառայություն չի մատուցվել ու «Օնիրա քլաբ»-ի կողմից վճարված տուրքը պիտի ճանաչվի գերավճար։ «Գերավճար ճանաչվելուց հետո մենք կքննարկենք հաշվանցման խնդիրը։ Չեմ բացառում, որ դա հաշվարկվի որպես այս տարվա չորրորդ եռամսյակի տուրքի գումար լինի», -ասաց փաստաբանը։ Նրա խոսքով՝ 5,6 միլիարդ գումարը, որը որպես պարտավորություններ վերագրվել էր «Օնիրա քլաբ»-ին, բայց դատարանի որոշումներից հետո փոխհատուցվել է կառավարության կողմից, պետք չէ շփոթել պահանջվող 1,4 միլիարդի հետ. առաջին դեպքում խոսքը պետության կողմից հաշվարկվող հարկերի, տուրքի ու տույժերի մասին է, իսկ այս դեպքում՝ «Օնիրա քլաբ»-ի կողմից վճարված տուրքի, որը վերաբերել է 2020-ի առաջին եռամսյակի վերջին և երկրորդ եռամսյակին։   Ավելի մանրամասն` civilnet.am-ում 
18:35 - 01 նոյեմբերի, 2022
«Մոսկվա» կինոթատրոնի դիմաց բարձրահարկ հյուրանոց կառուցելու շինթույլտվություն է տրվել |hetq.am|

«Մոսկվա» կինոթատրոնի դիմաց բարձրահարկ հյուրանոց կառուցելու շինթույլտվություն է տրվել |hetq.am|

hetq.am: Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը Երևանի Աբովյան փողոց 5/5 հասցեում բարձրահարկ հյուրանոցային համալիր կառուցելու շինթույլտվություն է տվել։ Տեղեկատվությունը «Հետք»-ին հայտնեցին Երևանի քաղաքապետարանից՝ հաստատելով Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանի մտահոգությունը։ Նախկին պաշտոնյան «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում այսօր գրել էր․ «Երևանի քաղաքապետարանի հարգելի գործընկերներ, կարող եք պատասխանել՝ արդյոք ճիշտ են լուրերը, որ Աբովյան փողոցի 5/1,2,5 հասցեով կառույցին տվել եք շինթույլտվություն՝ նախկին (նկարում փակցված) նախագծով՝ 18 հարկ»։ Հյուրանոցի կառուցման թույլտվությունը Երևանի քաղաքապետը տվել է սեպտեմբերի 19-ին։ Շինարարության թույլտվություն ստացել է գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ-ն և նրա գործընկերները («Ա․Ա․Դ․ Հոթել ՓԲԸ»-ն և փաստաբան Դավթի Մանթաշյանը)։ Երևանի քաղաքապետ Հ․ Սարգսյանի օգոստոսի 19-ին տված նախագծման թույլտվությամբ նախատեսվել է կառույցը նախագծել 3 ստորգետնյա և շենքի հիմնական ծավալի համար մինչև 48 մետր բարձրությամբ, իսկ հետ ընկած գլանաձև հատվածի համար մինչև 71 մետր։ Աբովյան փողոցում հյուրանոց կառուցելու շինթույլտվությունը մեկ անգամ արդեն տրվել էր, սակայն 2018 թ․-ին մի քանի պատճառով կասեցվել էր շինարարությունը, և դատական գործընթաց էր սկսվել։ Այդ ժամանակ հյուրանոցի շենքի ստորգետնյա հարկերն ու առաջին երկու հարկը կառուցվել էին։ Կարդալ ավելին՝ hetq.am-ում։ 
18:29 - 21 հոկտեմբերի, 2022
Հատիսը կառուցապատվում է առանց հնագիտական ու երկրաբանական հետազոտությունների եւ սեյսմիկ վտանգի գնահատման
 |hetq.am|

Հատիսը կառուցապատվում է առանց հնագիտական ու երկրաբանական հետազոտությունների եւ սեյսմիկ վտանգի գնահատման |hetq.am|

hetq.am: «Հատիս լեռան տարածքում առկա և պատմության ու մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված հուշարձանները պահպանվում են օրենքով սահմանված կարգով»,- «Հետքը» այս պատասխանն օրերս ստացել է  Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարությունից: ԿԳՄՍ-ում, թերևս, չեն դիտել հուլիսի 14-ին հրապարակած տեսանյութը, որը պատմում է Հատիս լեռան գագաթ տանող նոր կառուցվող ճանապարհների, էլեկտրական լարերի համար սյուներ տեղադրելու մասին։ Հատիսի համայնքապետարանը լեռան գագաթին ջրագիծ կառուցելու շինթույլտվություն է տվել «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամին։ Հիմնադրամն արդեն հանրությանը ներկայացրել է «Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիր» նախագծի անիմացիոն տարբերակը, ըստ որի՝ կառուցապատումն ընդգրկելու է լեռան  ողջ տարածքը։   Հատիս լեռան գագաթին Քրիստոսի արձանը տեղադրելու առիթով ԿԳՄՍ նախարարությունը նույնպես հայտարարություն էր տարածել, որտեղ նշել էր, որ լեռան լանջերին գտնվում են տարբեր դարաշրջաններով թվագրվող շուրջ 20 հուշարձաններ:  Իր հերթին ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը (ՀԱԻ) տեղեկացրել էր, որ հայ-իտալական արշավախումբը 2019թ.-ից ուսումնասիրություններ է իրականացրել «Հատիսի ամրոց»  հնավայրի տարածքում: Մ.թ.ա. 2-1-ին հազարամյակներին վերագրվող ամրոցը ժողովրդի մեջ հայտնի է Շամիրամի կամ Քյոռօղլու բերդ անվանումներով: Լեռան գագաթին գտնվող բրոնզ-երկաթեդարյան ամրոցը և օժանդակ շինությունները ներկա պահին դեռևս գրանցված չեն հուշարձանների պետական ցուցակում, քանի որ համարվում են նորահայտ հուշարձաններ:  ՀԱԻ գիտխորհուրդը հուլիսի 14-ին ընդունած հայտարարության մեջ նկարագրել էր, որ հնավայրի տարածքում արձանի տեղադրման նպատակով կատարված շինարարական աշխատանքների արդյունքում անդառնալիորեն աղճատվել է հնավայրի հատկապես կենտրոնական հատվածը, այստեղ առկա կառույցները և արևելյան պարսպապատի մի հատվածը։  «Հողաշերտի հեռացման արդյունքում արևելյան պարսպապատի խաթարված հատվածը հնարավոր է վերականգնել, մինչդեռ դա այլևս անհնար է կենտրոնական մասում առկա կառույցների պարագայում, քանի որ դրանք ենթարկվել են ծանր տեխնիկայով քանդման, ինչից հետո նոր հող է կուտակվել այդ հատվածում ապագայում նախատեսված արձանի հիմքի համար։ Հնավայրի արևմտյան հատվածի պարսպապատը չի վնասվել, անդառնալիորեն ավերվել են նրան կից կառույցները, ինչը նույնպես հողալիցքի հեռացնելուց հետո հնարավոր չէ մաքրել և վերականգնել»,- ասվում էր հայտարարության մեջ։ ՀԱԻ ինստիտուտի գիտխորհուրդը հուշարձանների պահպանության համար պատասխանատու ԿԳՄՍ նախարարությանը հիշեցրել էր օրենքի պահանջը․ «Եթե նշված աշխատանքները կարող են վտանգել այդ տարածքներում գտնվող հուշարձանների պահպանությունն ու անվթարությունը, նախապես՝ աշխատանքների պատվիրատուի միջոցներով իրագործվում են հուշարձանների պահպանությունն ու անվթարությունն ապահովող միջոցառումներ` հետախուզություն, պեղումներ, վերականգնման աշխատանքներ, բացառիկ դեպքերում` տեղափոխում և լիազորված մարմնի կողմից առաջարկվող այլ աշխատանքներ»: Հատիս լեռան վրա շինարարությունը վաղուց իրողություն է, «Շամիրամ ամրոց» հուշարձանն՝ արդեն վնասված։ Մնում էր պարզել, թե լեռան լանջերին գտնվող պատմության հուշարձանների պահպանության երաշխավոր ԿԳՄՍ նախարարությունը «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամին շինարարական աշխատանքները սկսելուց առաջ հնագիտական աշխատանքները ֆինանսավորելու պահանջ ներկայացրե՞լ է։  «Հատիս լեռան տարածքում շինարարական աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ պաշտոնական գրություն չենք ստացել։ Հատիս լեռան գագաթին առկա բրոնզ-երկաթեդարյան ամրոցը դեռևս որևէ կարգավիճակ չունի։ Ուսումնասիրման աշխատանքներն ընթացքի մեջ են, ավարտից հետո փորձագիտական հանձնաժողովը կքննարկի ամրոցի կարգավիճակի հարցը»,- «Հետք»-ին հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։  Շեշտենք՝ նախարարությունում քննարկելու են այն ամրոցի կարգավիճակի հարցը, որի մասին ՀԱԻ գիտխորհուրդը մոտ երկու ամիս առաջ հայտնել է, որ հայտնի օլիգարխի իրականացրած շինարարական աշխատանքների արդյունքում «անդառնալի վնաս է պատճառվել»։ Նախարարությունը չի պատասխանել մեր այն հարցին, թե առհասարակ, Հատիս լեռան տարածքում հնագիտական աշխատանքներ կատարելու անհրաժեշտություն տեսնո՞ւմ է, ինչպե՞ս է տնօրինելու 20 հուշարձանների ճակատագիրը։ Խոստանում են իրենց դիրքորոշումը հայտնել փաստաթղթերը ներկայացնելուց հետո։ Շարունակությունը՝ hetq.am-ում
13:58 - 30 սեպտեմբերի, 2022
Հայ-ռուսական հարաբերությունները կարիք ունեն ոչ թե վտանգման, այլ` բազմաշերտ և արդյունավետ խորացման․ Գագիկ Ծառուկյան

Հայ-ռուսական հարաբերությունները կարիք ունեն ոչ թե վտանգման, այլ` բազմաշերտ և արդյունավետ խորացման․ Գագիկ Ծառուկյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարություն է տարածել․   «Որպես քաղաքացի և որպես քաղաքական ուժի ղեկավար` խորապես անհանգստացած եմ Հայաստանում հակառուսական տրամադրությունների հրահրման միտումներից։ Որքան էլ դրանք լինեն արհեստական և ուղղորդվող, միևնույն է, դրանք պարունակում են ահռելի ռիսկեր` մեր պետության, ազգային անվտանգության և մեր ժողովրդի համար։ Անկայուն և բարիկադավորված աշխարհի այսօրվա պայմաններում սա ուղղակի արկածախնդրություն է, որի միակ շահառուն հակառակորդն է։   Վստահ եմ, որ մեր ժողովրդի ճնշող մեծամասնությունը, քաղաքական, հասարակական վերնախավերը, գիտակից շերտերը շատ լավ հասկանում են, որ հայ-ռուսական դաշնակցային և խոր վստահության վրա ձևավորված բազմաշերտ հարաբերություններն են ունակ ապահովելու կայունություն` այս բարդ տարածաշրջանում, և մեր ժողովրդի համար խաղաղ զարգացման հնարավորություն։   Հայաստանը կարող է և պետք է ունենա բարիդրացիական հարաբերություններ այլ տերությունների հետ, զարգացնի միջպետական հարաբերություններ այլոց հետ, բայց դա չի կարող լինել ընդդեմ և ի հակակշիռ հայ-ռուսական հարաբերությունների։   Հայաստանը, մեր խաղաղասեր ու աշխատասեր ժողովուրդը փորձաքար չէ աշխարհքաղաքական վերադասավորումների և արկածախնդրությունների համար։ Ճակատագրի բերումով` հայ ժողովրդի մի զգալի մասն ապրում է Ռուսաստանում, միլիոնավոր հայեր՝ արևմուտքում։ Մենք չենք կարող մեզ թույլ տալ լրացուցիչ բարիկադներ և բաժանումներ։ Վստահ եմ` մեր ժողովուրդը սթափ է գնահատում ռիսկերը։ Իսկ հայ-ռուսական հարաբերությունները կարիք ունեն ոչ թե վտանգման, այլ` բազմաշերտ և արդյունավետ խորացման՝ ռազմաքաղաքական, անվտանգային, տնտեսական և այլ ոլորտներում»։
22:20 - 19 սեպտեմբերի, 2022
Գագիկ Ծառուկյանի դուստրը և նրա ամուսինը հրավիրվել են դատախազություն

Գագիկ Ծառուկյանի դուստրը և նրա ամուսինը հրավիրվել են դատախազություն

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դուստրը՝ Ռոզա Ծառուկյանը և նրա ամուսինը՝ Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանը հրավիրվել են ՀՀ գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչություն։ Այս մասին տեղեկանում ենք «Ազդարար»-ից։ Ռոզա Ծառուկյանը և ամուսինը հրավիրվել են դատախազություն՝ ապօրինի ծագում ունեցող գոյւքի բռնագանձման վարույթի շրջանակներում՝ ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր: Ըստ ծանուցման՝ Դատախազություն ներկայանալու օր է նշանակվել 2022 թվականի սեպտեմբերի 6-ը, որի անհնարինության դեպքում հարկավոր է օրը և ժամը համաձայնեցնելու նպատակով նախապես զանգահարել։ Նշենք, որ ծանուցագիրը ստանալու պահից սկսած՝ անձն ունի մեկ ամսվա ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն ներկայանալու, իր վերաբերյալ գործի նյութերին ծանոթանալու , ինչպես նաեւ դիրքորոշում եւ հայտարարագիր ներկայացնելու իրավունք։
15:29 - 19 սեպտեմբերի, 2022
Հատիսի լանջից 7 հեկտար նոր հողակտորներ են օտարվել «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամին
 |hetq.am|

Հատիսի լանջից 7 հեկտար նոր հողակտորներ են օտարվել «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամին |hetq.am|

hetq.am: Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող բարեգործական հիմնադրամը Հատիս լեռան լանջին գտնվող հողակտորներ է ձեռք բերել։ «Հետք»-ը պարզել է, որ Կոտայքի մարզի Ակունք խոշորացված համայնքի Ակունք բնակավայրի վարչական տարածքում գտնվող 3 առանձին հողակտոր «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամին է օտարվել 2022 թ.-ի օգոստոսի 10-ին։ Ակունք համայնքի ղեկավար Հունան Ռուբենյանը, օգոստոսի 10-ին հիմք ընդունելով նույն տարվա հուլիսի 17-ին կայացած աճուրդների արդյունքները, որոշել է «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամին օտարել ընդհանուր 7 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողակտոր։ 3.5, 1 և 2.5 հեկտար հողակտորների դիմաց «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը համայնքային բյուջե պետք է վճարի կամ արդեն վճարել է 2 միլիոն 766 հազար դրամ։ Նշված հողակտորները գտնվում են Հատիսի լանջին գտնվող Սուրբ Պետրոս եկեղեցուց հյուսիս-արևմուտք։ Ավելի վաղ «Հետք»-ը գրել էր, որ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը սեփականության իրավունքով ձեռք է բերել Հատիս լեռան վրա գտնվող 9 հողակտոր։ Հողակտորների կադաստրային կոորդինատները համադրելով արբանյակից արված լուսանկարների հետ՝ պարզ է դառնում, որ դրանք գտնվում են անմիջապես Հատիս լեռան գագաթին։ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի ձեռք բերած հողակտորները ներառում են նաև Հատիսի բերդ կոչվող հնագիտական վայրը։ Կոտայքի մարզի Ակունք համայնքի ղեկավար Հունան Ռուբենյանը մեզ հետ զրույցում հաստատել էր, որ օտարված հողակտորները գտնվում են Հատիս լեռան գագաթին։ Հունան Ռուբենյանի խոսքով, 100 հեկտար հողակտորը «Ծառուկյան» հիմնադրամին օտարվել է համայնքի կողմից, իսկ 46 հեկտարը 2008 թ.-ին էր օտարվել քաղաքացի Նորիկ Պետրոսյանին, որն էլ այն նվեր է տվել «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամին։ Նախկին պատգամավոր, խոշոր գործարար Գագիկ Ծառուկյանը ծրագրել է Հատիսի գագաթին Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձանը տեղադրել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախնական դրական կարծիք է հայտնել Գագիկ Ծառուկյանի գաղափարի վերաբերյալ, որին կողմ չէ Հայ Առաքելական եկեղեցին։
09:50 - 23 օգոստոսի, 2022