Նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 4-ը հաստատվել է կորոնավիրուսի 91 նոր դեպք, առողջացել է 113 քաղաքացի
Նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 8-ը Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 91 նոր դեպք, կատարվել է 2386 թեստավորում: Առողջացել է 113 մարդ, գրանցվել է մահվան 2 դեպք: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 445828 դեպք, որոնցից 434979-ը՝ առողջացած:
Փաստացի բուժում է ստանում 283 անձ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8712 մահվան դեպք է արձանագրվել:
Ընդհանուր կատարվել է 3 237 561 թեստավորում:
11:19 - 05 դեկտեմբերի, 2022