ԵՏՀ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) Եվրասիական տնտեսական միության մշտական գործող կարգավորող մարմինն է: Այն իր գործունեությունը սկսել է 2012 թվականի փետրվարի 2-ից:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հիմնական կոչումը ԵԱՏՄ գործունեության և զարգացման պայմանների ապահովումն է, ինտեգրման հետագա զարգացման առաջարկների մշակումը:

Ներկայումս ԵՏՀ կազմում ընդգրկված են հինգ երկրներ՝ Հայաստանի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը, Ղրղզստանի Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը: ԵՏՀ-ն ունի կառավարման վերազգային մարմնի կարգավիճակ և իր գործունեության մեջ առաջնորդվում է ընդհանուր առմամբ եվրասիական տնտեսական ինտեգրման նախագծի մասնակից երկրների շահերով՝ չպատճառաբանելով իր որոշումները ազգային կառավարություններից որևէ մեկի շահով: Հանձնաժողովի որոշումները պարտադիր են կատարման համար ԵԱՏՄ մասնակից երկրների տարածքում:

ԵԱՏՄ շրջանակում ՍԱՏՄ–ն կզարգացնի համագործակցությունը սննդամթերքի անվտանգության ոլորտում

ԵԱՏՄ շրջանակում ՍԱՏՄ–ն կզարգացնի համագործակցությունը սննդամթերքի անվտանգության ոլորտում

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն այսօր հանդիպել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) տեխնիկական կարգավորման հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Վիկտոր Նազարենկոյի հետ, տեղեկացնում է  ՀՀ ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժինը:Հանդիպման ընթացքում քննարկվել են սննդամթերքի անվտանգությանը, դրա վերահսկողությանը, այդ ոլորտի միջազգային ստանդարտներին ու ազգային օրենսդրությունը դրանց համապատասխանեցնելու հետ կապված հարցեր:Գեորգի Ավետիսյանը ներկայացրել է Տեսչական մարմնի կառուցվածքը, գործառույթները, ազդեցության ոլորտներն ու այն խնդիրները, որոնց առկախումը կարող է խոչընդոտել առավել արդյունավետ աշխատանքին: Նա շեշտել է միջազգային համագործակցության, իրավական ակտերի փոխհամաձայնեցման և պարզեցված վերահսկողության անհրաժեշտությունը:Վիկտոր Նազարենկոն խոսել է ԵԱՏՄ մաքսային տարածքում մարդու առողջության և կյանքի, կենդանիների և բույսերի, շրջակա միջավայրի համար անվտանգ արտադրանքի ազատ շրջանառության համար միասնական իրավական դաշտի ստեղծման մասին՝ նշելով, որ այս ուղղությամբ տեխնիկական կանոնակարգերը հիմանկանում կան և ազգային օրենսդրությունը պետք է դրանց հետ հնարավորինս համահունչ լինի:Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են սննդամթերքում հակաբիոտիկների մնացորդային քանակների և այլ վնասակար նյութերի հայտնաբերման, հակամանրէային միջոցների նկատմամբ կայունության դեմ պայքարի խնդիրներին՝ հատուկ ընդգծելով դրանց կարևորությունն ու խստորեն վերահսկելու անհրաժեշտությունը:Երկուստեք շեշտվել է սննդամթերքի անվտանգության ոլորտում հետագա համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը։
14:48 - 18 նոյեմբերի, 2021
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մասնակցել է ԵՏՀ-ի օրգանական գյուղատնտեսական արտադրանքի թեմայով տեսակոնֆերանսի

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մասնակցել է ԵՏՀ-ի օրգանական գյուղատնտեսական արտադրանքի թեմայով տեսակոնֆերանսի

«ԵՏՀ շրջանակներում օրգանական գյուղատնտեսական արտադրանքի միասնական շուկայի ձևավորում» խորագրով սեպտեմբերի 30-ին կայացած տեսակոնֆերանսին մասնակցել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Արտակ Քամալյանը,  ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը, Բելառուսի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարարի տեղակալ Վլադիմիր Գրակունը, Ղազախստանի Հանրապետության գյուղատնտեսության փոխնախարար Ժենիս Օսերբայը, Ղրղզստանի Հանրապետության գյուղատնտեսության, ջրային ռեսուրսների և տարածաշրջանային զարգացման նախարարի տեղակալ Ազամատ Մուկաշևը, Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության նախարարի տեղակալ Մաքսիմ Ուվայդովը, միջազգային մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ, այլ պաշտոնատար անձինք, հրավիրված փորձագետներ։ Միջոցառման մոդերատորն էր ԵՏՀ Ագրոարդյունաբերական վարչության տնօրեն Արմեն Հարությունյանը։ Ողջունելով տեսակոնֆերանսի մասնակիցներին՝ Արտակ Քամալյանը մասնավորապես նշել է․«ԵԱՏՄ երկրներում օրգանական գյուղատնտեսության զարգացումը հեռանկարային է ինչպես ռեսուրսային ներուժի և մեր բնակչության պահանջարկի բավարարման տեսանկյունից, այնպես էլ միջազգային առաջնային շուկաներ դուրս գալու։ Ուստի՝ հարկավոր է ազգային շուկաներից անցում կատարել դեպի օրգանական գյուղատնտեսական արտադրանքի ընդհանուր շուկա՝ այս ոլորտում օրենսդրության միասնականացման միջոցով»։ Արտակ Քամալյանը նաև տեղեկացրել է, որ 2021 թ․ օգոստոսի 20-ին Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում հաստատվել է Եվրասիական տնտեսական միությունում օրգանական գյուղատնտեսական արտադրանքի ընդհանուր շուկայի ձևավորման ճանապարհային քարտեզը, որով հնարավորություն կընձեռվի Եվրասիական տնտեսական հանձնաժողովին, Միության երկրների հետ համատեղ, ձեռնարկել միջազգային պայմանագրի մշակման գործընթացը, որի ընդունումը կապահովի ԵԱՏՄ տարածքում օրգանական գյուղատնտեսական արտադրանքի ազատ տեղաշարժը: Ճանապարհային քարտեզով նախատեսվում է նաև Հանձնաժողովի կողմից Միության երկրների համար առաջարկությունների պատրաստում՝ անդամ երկրներում արտադրված օրգանական գյուղատնտեսական արտադրանքի մուտքը երրորդ երկրների շուկաներ ապահովելու նպատակով: ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանն իր խոսքում նշել է․ «Հայաստանի Հանրապետությունն ունի օրգանական գյուղատնտեսության զարգացման հարուստ փորձ, և այս ոլորտում օրենսդրությունը լիովին կանոնակարգված է: Ներկայումս Հայաստանում հավաստագրվել է մոտ 57 օրգանական ձեռնարկություն, բայց, միևնույն ժամանակ, մեր երկիրն ունի օրգանական արտադրության ծավալների ավելացման մեծ ներուժ»: Վարոս Սիմոնյանի խոսքով՝ Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացման համար մեծ աշխատանք է իրականացվում տեղական և միջազգային կազմակերպությունների հետ, համատեղ իրականացվում և նախաձեռնվում են բազմաթիվ ծրագրեր` էկոլոգիապես մաքուր գյուղատնտեսական արտադրանքի արտադրությունը խթանելու նպատակով։ Կազմակերպվում են նաև կրթական ծրագրեր արտադրող ֆերմերի համար: ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկացմամբ՝ Այնուհետև միջոցառման մասնակիցները համառոտ ներկայացրել են ԵԱՏՄ-անդամ երկրներում օրգանական գյուղատնտեսության ներկա վիճակն ու ոլորտում գործող օրենսդրական դաշտը։ Քննարկվել են ԵԱՏՄ-ում օրգանական գյուղատնտեսական արտադրանքի միասնական շուկայի ձևավորման մի շարք հայեցակարգերի, ինչպես նաև արտադրության կազմակերպման, սերտիֆիկացման և օրենսդրության ներդաշնակեցման հնարավոր մոտեցումները։ Անդրադարձ է կատարվել անդամ երկրների իրավասու մարմինների  կողմից համապատասխանության գնահատման նպատակով օրգանական գյուղատնտեսական արտադրանքի սերտիֆիկացման և վերահսկման կանոնների մշակման նպատակահարմարությունը՝ ընթացակարգերի համարժեքությունն ապահովելու և տրամադրվող փաստաթղթերի (սերտիֆիկատների) փոխադարձ ճանաչման համար: Քննարկման ընթացքում մասնակիցները մտքեր են փոխանակել Միությունում և երրորդ երկրներում ոլորտի զարգացման միտումների շուրջ, առաջարկություններ ներկայացրել ԵԱՏՄ-ում օրգանական գյուղատնտեսական արտադրանքի միասնական շուկայի ձևավորման ճանապարհային քարտեզի միջոցառումների իրականացման վերաբերյալ: Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարության՝ քննարկումների արդյունքները հիմնական ուղեցույց կհանդիսանան փորձագետների մակարդակով միջազգային պայմանագրի նախագծի նախապատրաստման համար:  
23:30 - 30 սեպտեմբերի, 2021
Ռուստամ Բադասյանը ԵՏՀ տնտեսական և ֆինանսական քաղաքականության հարցերով նախարար Ռուսլան Բեկետաևի հետ քննարկել է ԵԱՏՄ անդամ պետությունների միջև համագործակցության հեռանկարները

Ռուստամ Բադասյանը ԵՏՀ տնտեսական և ֆինանսական քաղաքականության հարցերով նախարար Ռուսլան Բեկետաևի հետ քննարկել է ԵԱՏՄ անդամ պետությունների միջև համագործակցության հեռանկարները

ՀՀ պետական եկամուտների կոմիտեում տեղի  է ունեցել ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի  հանդիպումը ԵՏՀ տնտեսական և ֆինանսական քաղաքականության հարցերով նախարար, կոլեգիայի անդամ Ռուսլան Բեկետաևի հետ, տեղեկացնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, այդ թվում՝ ԵԱՏՄ անդամ պետությունների միջև ինտեգրման հետագա զարգացմանը և համագործակցության խորացմանն ուղղված մի շարք հարցեր: Անդրադարձ է կատարվել ԵԱՏՄ շրջանակում անուղղակի հարկերի հարկային վարչարարությանը, անդամ պետությունների հարկային մարմինների միջև տեղեկատվության փոխանակմանը  և համագործակցության կատարելագործմանը:ՊԵԿ նախագահն իր գործընկերոջը տեղեկացրել է, որ ՀՀ կառավարության կողմից ընդունվել է «Հետագծելիության ազգային համակարգում ներառվող տեղեկությունների հավաքումը, հաշվառումը, պահպանումն ու մշակումը և (կամ) հետագծելիության մեխանիզմի իրագործումն ապահովող լիազոր մարմին սահմանելու մասին» որոշումը։ Ռուստամ Բադասյանը նաև նշել է, որ մշակվել և շահագրգիռ մարմինների քննարկմանն է ներկայացվել ՀՀ կառավարության որոշման նախագիծը՝ հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման կարգը հետագծելիության ենթակա ապրանքների մատակարարման գործարքների փաստաթղթավորման մասով ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված դրույթներին համապատասխանեցնելու նպատակով։ Զրուցակիցները կարևորել են երկու կառույցների ստորաբաժանումների կողմից ամենօրյա սկզբունքով տարվող աշխատանքները և ընդգծել, որ բարձր մակարդակի հանդիպումները կարող են նոր ազդակներ հաղորդել վերջիններիս արդյունավետության բարձրացմանը:
16:07 - 24 սեպտեմբերի, 2021
Նարեկ Հովակիմյանը նշանակվել է ԵՏՀ ներքին շուկաների գործունեության վարչության փոխտնօրեն

Նարեկ Հովակիմյանը նշանակվել է ԵՏՀ ներքին շուկաների գործունեության վարչության փոխտնօրեն

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկաների գործունեության վարչության փոխտնօրեն է նշանակվել Նարեկ Հովակիմյանը:  Նարեկ Պատվականի Հովակիմյանը ծնվել է 1988 թ. դեկտեմբերի 18-ին Երեւանում: 2010 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանը ` ստանալով տնտեսագիտության բակալավրի աստիճան: 2018 թվականին ավարտել է Մասարիկովի համալսարանը (Չեխիա), ստանալով ֆինանսների մագիստրոսի աստիճան: 2019 թվականից Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ագրոբիզնեսի և տնտեսագիտության ֆակուլտետի ասպիրանտ է: 2013-2015թթ. տարբեր պաշտոններ է զբաղեցրել «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ-ում: 2018 թվականի դեկտեմբերից մինչև 2019 թվականի մարտը «Ագրարային ապահովագրության ներդրումը ՀՀ-ում» ծրագրի ղեկավարն էր: 2019 թվականի մարտից մինչև 2020 թվականի փետրվար ագրարային ապահովագրության ազգային գործակալության գործադիր տնօրենի տեղակալ (ք.Երևան): 2020 թվականի մարտից մինչև 2021 թվականի մարտը եղել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով նախարարի օգնականը:
15:00 - 04 սեպտեմբերի, 2021
Գեղամ Գևորգյանը ԵՏՀ նախարարի հետ քննարկել է համագործակցության հարցեր

Գեղամ Գևորգյանը ԵՏՀ նախարարի հետ քննարկել է համագործակցության հարցեր

ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակում նախօրեին հանդիպում է ունեցել ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Արման Շակկալիևի հետ: Այս մասին հայտնեցին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից: Հանդիպման ընթացքում քննարկվել են առևտրային ցանցերի համար բարեխիղճ մրցակցության վարքագծի կանոնների  մշակման անհրաժեշտությանը, ՀՀ մրցակցության օրենսդրության ԵԱՏՄ իրավունքին համապատասխանության հարցով մոնիթորինգի արդյունքներին և աշխատանքների այլ առաջնահերթ ուղղություններին վերաբերող հարցեր: Կողմերը մտքեր են փոխանակել ԵԱՏՄ շուկաներում հակամենաշնորհային կարգավորման և մրցակցության ոլորտում փոխգործակցությանը և համագործակցության զարգացմանն առնչվող հարցերի շուրջ: Միաժամանակ քննարկվել են ԵԱՏՄ անդամ պետությունների մրցակցային/հակամենաշնորհային մարմինների ղեկավարների և ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի անդամի «5+1» ձևաչափով անցկացվող առաջիկա խորհրդակցությանը վերաբերող հարցեր: Հանդիպման մասնակիցներն ընդգծել են ԵԱՏՄ անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտումներ թույլ չտալու գործում համատեղ աշխատանքների իրականացման կարևորությունը: Երկուստեք կարևորել են տարբեր շուկաներում, մասնավորապես թվային շուկաներում իրականացվող վարույթների աշխատանքները։
14:25 - 20 մարտի, 2021
ԵԱՏՄ-ում միասնական արժույթի ներդրման պլաններ չկան, այդ թեման չի քննարկվում. ԵՏՀ ներկայացուցիչ

 |armenpress.am|

ԵԱՏՄ-ում միասնական արժույթի ներդրման պլաններ չկան, այդ թեման չի քննարկվում. ԵՏՀ ներկայացուցիչ |armenpress.am|

armenpress.am: Եվրասիական տնտեսական միությունում միասնական արժույթ ներդնելու պլաններ չկան, այդ թեման չի քննարկվում անհրաժեշտ նախադրյալների բացակայության պատճառով։ Ինչպես տեղեկացնում է «Belta»-ին, այս մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Տիմուր Ժակսիլիկովը՝ փետրվարի 4-ին առցանց մամուլի ասուլիսի ժամանակ: «ԵԱՏՄ շրջանակներում ոչ մի պայմանագրում, ոչ մի ակտում չի խոսվում միասնական արժույթի ներդրման մասին։ Նման ծրագրեր չկան։ Նման ծրագրեր չկան նաեւ մինչեւ 2025 թվականը զարգացման ռազմավարության մեջ, բանակցություններ չեն ընթանում այդ հարցով։ Այդ թեման չի քննարկվում», - ասել է Ժակսիլիկովը: Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների կառավարությունների ղեկավարների մասնակցությամբ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը տեղի կունենա փետրվարի 5-ին Ալմաթիում:
19:18 - 04 փետրվարի, 2021
ԵԱՏՄ երկրներից միայն Հայաստանն է գրանցել բեռնափոխադրումների ծավալների աճ  |armenpress.am|

ԵԱՏՄ երկրներից միայն Հայաստանն է գրանցել բեռնափոխադրումների ծավալների աճ |armenpress.am|

armenpress.am: Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներից միայն Հայաստանն է 2020-ի հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամիսների համեմատ գրանցել բեռնափոխադրման ծավալների աճ, որը  կազմել է 3,5% և հասել 12,3 մլն տոննայի։ Ընդ որում, աճել են խողովակաշարային, երկաթուղային, ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրման ծավալները, նվազում է գրանցվել միայն օդային տրանսպորտի պարագայում։ Այս մասին հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կայքը։ Ընդհանուր առմամբ, ԵԱՏՄ-ի բեռնափոխադրումների ծավալը այս տարվա առաջին տասն ամիսներին կազմել է 9 մլրդ 956,6 մլն տոննա և 2019-ի նույն ամիսների համեմատ նվազել 7,3%-ով։  Ընդ որում, Բելառուսի պարագայում այդ ցուցանիշները կազմել են 331,6 մլն տոննա և 7,5% նվազում։ Ղազախստանի բեռնափոխադրումների ծավալները ներառել են առևտրային փոխադրումներով զբաղվող անհատ ձեռներեցների կողմից փոխադրումները ևս. այս երկրի տրանսպորտով բեռնափոխադրումների ծավալը 2020-ի հունվար-հոկտեմբերին կազմել է 3 մլրդ 206,9 մլն տոննա և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել 7,1%-ով։ Ղրղզստանի բեռնափոխադրումների ծավալն այս տարվա առաջին տասն ամիսներին կազմել է 21,1 մլն տոննա և 2019-ի նույն ամիսների համեմատ նվազել 23,1%-ով, իսկ Ռուսաստանի պարագայում այդ ցուցանիշները կազմել են 6 մլրդ 384,7 մլն տոննա և 7,3%։ 
10:13 - 22 դեկտեմբերի, 2020
Հայաստանը ԵԱՏՄ-ի առաջատարն է ջերմային և էլեկտրաէներգիայի արտադրության աճի ցուցանիշով |armenpress.am|

Հայաստանը ԵԱՏՄ-ի առաջատարն է ջերմային և էլեկտրաէներգիայի արտադրության աճի ցուցանիշով |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը 2020-ի հունվար-հոկտեմբերին կազմել է 6,4 մլրդ կՎտ.ժ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազամցել է 1,7%-ով։  Այս մասին տեղեկանում ենք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կայքից։ Այս տարվա առաջին տասն ամիսներին Եվրասիական տնտեսական միության երկրներում, ընդհանուր առմամբ, արտադրվել է 1 տրլն 16,5 մլրդ կՎտ.ժ էլեկտրաէներգիա՝ 3,2%-ով քիչ, քան 2019-ի նույն ամիսներին։ Ընդ որում, Բելառուսում այդ ցուցանիշները կազմել են 31 մլրդ կՎտ.ժ և 5,1% նվազում, Ղազախստանում՝ 87,5 մլրդ կՎտ.ժ և 1,6% աճ, Ղրղզստանում՝ 11,7 մլրդ կՎտ.ժ և 0,1% նվազում, իսկ Ռուսաստանում 2020-ի հունվար-հոկտեմբերին արտադրվել է 879,9 մլրդ կՎտ.ժ էլեկտրաէներգիա կամ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ծավալից 3,6%-ով քիչ։ Հայաստանում այս տարվա հունվար-հոկտեմբերին արտադրված ջերմային էներգիայի (գոլորշի և տաք ջուր) 7,1 հազ. Գկալ ցուցանիշը նախորդ տարվա նուն ժամանակահատվածի համեմատ աճել է 47,3%-ով այն դեպքում, երբ ԵԱՏՄ բոլոր երկրներում արտադրվել է 1 մլրդ 20,2 մլն Գկալ ջերմային էներգիա, և այդ ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 5,2%-ով։ Ընդ որում, Բելառուսում 2020-ի առաջին տասն ամիսներին արտադրված ջերմային էներգիայի ծավալը կազմել է 46,1 մլն Գկալ (նվազումը՝ 4,6%), Ղազախստանում այդ ցուցանիշները կազմել են, համապատասխանաբար, 62,0 մլն Գկալ և 0,8% նվազում, Ղրղզստանում՝ 1,9 մլն Գկալ և 12,2% աճ, և Ռուսաստանում՝ 910,2 մլն Գկալ և 5,6% նվազում։ 
09:59 - 17 դեկտեմբերի, 2020
Հայաստանը ՀՆԱ-ի ամենամեծ նվազումն է ունեցել ԵԱՏՄ երկրների շարքում. ԵՏՀ վիճակագրություն |armenpress.am|

Հայաստանը ՀՆԱ-ի ամենամեծ նվազումն է ունեցել ԵԱՏՄ երկրների շարքում. ԵՏՀ վիճակագրություն |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ), ընթացիկ գներով և ՀՀ կենտրոնական բանկի կողմից հաշվարկված՝ ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին փոխարժեքով, 2020-ի հունվար-սեպտեմբերին կազմել է 8 մլրդ 844.5 մլն ԱՄՆ դոլար և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մշտական գներով, նվազել 6,6%-ով։ Այս մասին տեղեկանում ենք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կայքից։ Ըստ ԵՏՀ-ի նախնական գնահատման՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների այս տարվա առաջին ինն ամիսների ընդհանուր ՀՆԱ-ն 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 3,4 %-ով (ծավալի ցուցանշ չի նշվել)։ Ընդ որում, 2020-ի հունվար-սեպտեմբերին Բելառուսի ՀՆԱ-ն (ընթացիկ գներով և այդ երկրի ազգային բանկի կողմից հաշվարկված՝ ԱՄՆ դոլարի նկատմամբ ազգային արժույթի միջին կշռված փոխարժեքով) կազմել է 44 մլրդ 55,5 մլն ԱՄՆ դոլար (մշտական գներով) և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել 1,3%-ով։ Ղազախստանի և Ղրղզստանի դեպքում ՀՆԱ-ի ծավալի ցուցանիշը հաշվարկվել է ընթացիկ գներով և կենտրոնական (ազգային) բանկերի կողմից հաշվարկված՝ ԱՄՆ դոլարի նկատմամբ ազգային արժույթների միջին փոխարժեքով։ Այսպես, Ղազախստանում ՀՆԱ-ի ծավալը 2020-ի առաջին ինն ամիսներին կազմել է 109 մլրդ 714,2 մլն ԱՄՆ դոլար և նախորդ տարվա նույն ամիսների համեմատ նվազել 2,8%-ով, իսկ Ղրղզստանում այդ ցուցանիշները կազմել են 5 մլրդ 296 ԱՄՆ դոլար և 6% նվազում։ ԵՏՀ-ն Ռուսաստանի ՀՆԱ-ի ծավալի ցուցանիշ չի նշել, սակայն հայտնում է, որ այն նախորդ տարվա հունվար-սեպտեմբերի համեմատ նվազել է 3,5%-ով։
12:23 - 15 դեկտեմբերի, 2020
ԵՏՀ-ն կքննարկի Թուրքիան ԵԱՏՄ սակագնային արտոնությունների համակարգից օգտվող երկրների ցանկից հանելու հարցը

ԵՏՀ-ն կքննարկի Թուրքիան ԵԱՏՄ սակագնային արտոնությունների համակարգից օգտվող երկրների ցանկից հանելու հարցը

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախաձեռնությամբ` առաջիկա Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստի օրակարգում կընդգրկվի և կքննարկվի մի շարք երկրներ, այդ թվում՝ Թուրքիան, ԵԱՏՄ սակագնային արտոնությունների միասնական համակարգից օգտվող երկրների ցանկից հանելու վերաբերյալ հարցը։ Այս մասին հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից: Համաձայն Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի 36-րդ հոդվածի՝ ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից տրամադրվում են սակագնային արտոնություններ զարգացող և առավել թույլ զարգացած երկրների ծագում ունեցող ապրանքների նկատմամբ։ Արտոնություններից օգտվող երկրների ցանկերը հաստատվել են 2009 թվականին Մաքսային միության Հանձնաժողովի որոշմամբ։ Ներկայումս արտոնություններից օգտվում է 103 երկիր: 
16:36 - 22 հոկտեմբերի, 2020
ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն ընդւոնել է ԵՏՀ տնտեսական և ֆինանսական հարցերով կոլեգայի անդամ Տիմուր Ժակսիլիկովին

ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն ընդւոնել է ԵՏՀ տնտեսական և ֆինանսական հարցերով կոլեգայի անդամ Տիմուր Ժակսիլիկովին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսական և ֆինանսական հարցերով կոլեգիայի անդամ, նախարար Տիմուր Ժակսիլիկովին: Հանդիպման ընթացքում քննարկվել է հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես, քննարկվել է ԵԱՏՄ շրջանակում փոխադարձ առևտրի ֆիսկալ մոնիթորինգի էլեկտրոնային միասնական հարթակի ստեղծման գաղափարը, որի հիմքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ներկայացրած «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթերի և այլ ուղեկցող փաստաթղթերի փոխադարձ ճանաչման» նախագիծն է։ ԵԱՏՄ շրջանակում փոխադարձ առևտրի ֆիսկալ մոնիթորինգի էլեկտրոնային միասնական հարթակը հաջողությամբ գործարկելու դեպքում բիզնես գործընթացների փաստաթղթավորումը կտեղափոխվի էլեկտրոնային միասնական հարթակ, և կպարզեցվի ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափ կիրառելու գործընթացը։ Հանդիպմանը քննարկվել են նաև ԵԱՏՄ շրջանակում էլեկտրոնային ծառայությունների մատուցման դեպքում անուղղակի հարկերի  հաշվարկման մեխանիզմները։ Այդ նպատակով նախատեսվում է ներդնել հարթակ, որի միջոցով էլեկտրոնային ծառայություններ մատուցող ոչ ռեզիդենտները կստանան Հայաստանի Հանրապետությունում  հաշվառվելու և հաշվարկներ ներկայացնելու հնարավորություն։ ՀՀ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը բարձր է գնահատել ՀՀ ՊԵԿ-ի և ԵՏՀ-ի համատեղ աշխատանքները: Կոմիտեի ղեկավարը պատրաստակամություն է հայտնել ակտիվ ներգրավել ՊԵԿ փորձագետներին ստեղծվող էլեկտրոնային համակարգերի՝ ԵԱՏՄ-ում ապրանքների հետագծելիության, ինչպես նաև ֆիսկալ մոնիթորինգի նախագծերի աշխատանքային խմբերում։ Հանդիպման արդյունքում, բարձր գնահատելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեում կիրառվող էլեկտրոնային համակարգերի արդյունավետությունը, Տ. Ժակսիլիկովն առաջարկել է քննարկել էլեկտրոնային այդ հարթակում ԵԱՏՄ շրջանակում նոր համակարգերի ստեղծման և փորձարկման հնարավորությունը: Կողմերը պատրաստակամություն են հայտնել ակտիվացնել ՀՀ ՊԵԿ և ԵՏՀ միջև համագործակցությունը` փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նախագծերի իրականացման համար:
11:43 - 09 հոկտեմբերի, 2020
Վարչապետն ընդունել է ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչին

Վարչապետն ընդունել է ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչին: Վարչապետը նախ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմական գործողություններին, որոնք իրականացվում են Թուրքիայի հրահրմամբ և աջակցությամբ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ փաստացի այսօր Լեռնային Ղարաբաղը մղում է հակաահաբեկչական պայքար, քանի որ ադրբեջանական կողմից պատերազմական գործողություններին Թուրքիայի միջամտությամբ ներգրավված են նաև ահաբեկչական խմբավորումների անդամներ: Կառավարության ղեկավարը նշելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների նախագահների՝ հրադադար հաստատելու կոչի մասին հայտարարությունը, ընդգծել է, որ մեր երկիրը ողջունել է այն: «Կարևոր է, որ չնայած ստեղծված իրավիճակին՝ հոկտեմբերի 9-ին Երևանում կանայալու է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը: Վստահ եմ, որ հաջողությամբ կշարունակենք կառուցողական երկխոսությունը ԵԱՏՄ-ի նպատակների իրականացման և զարգացման ուղղությամբ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: ԵՏՀ Կոլեգիայի նախագահը շնորհակալություն է հայտնել հայկական կողմին ստեղծված իրավիճակում ևս Երևանում միջկառավարական խորհրդի նիստը բարձր մակարդակով կազմակերպելու համար:Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակում ինտեգրացիոն գործընթացների զարգացման հիմնական ուղղությունները և առաջնահերթությունները, ինչպես նաև անդրադարձ է կատարվել Եվրասիական միջկառավարական խորհրդի առաջիկա նիստի օրակարգային հարցերի:
17:18 - 08 հոկտեմբերի, 2020
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵՏՀ Կոլեգիայի նախագահին և անդամներին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵՏՀ Կոլեգիայի նախագահին և անդամներին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչին և ԵՏՀ Կոլեգիայի անդամներին (նախարարներին): Հանդիպման սկզբում փոխվարչապետը ներկայացրել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը և վերջին զարգացումները՝ ընդգծելով ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման կարևորությունը: Փոխվարչապետը բարձր է գնահատել ԵՏՀ գործունեությունը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում անդամ երկրների միջև համագործակցության ու առևտրատնտեսական կապերի ընդլայնման տեսանկյունից: ԵՏՀ Կոլեգիայի նախագահը շնորհակալություն է հայտնել հայկական կողմին հանձինս փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի Երևանում միջկառավարական խորհրդի նիստը կազմակերպելու համար: Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների զարգացման հիմնական ուղղությունները և առաջնահերթությունները, ինչպես նաև անդրադարձ է կատարվել Երևանում ս.թ. հոկտեմբերի 9-ին կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ հարցերին: 
20:20 - 07 հոկտեմբերի, 2020