Նազելի Բաղդասարյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2023 թ․ հունվարի 23-ի որոշմամբ Նազելի Բաղդասարյանը նշանակվել է վարչապետի մամուլի քարտուղար։

Ավելի վաղ նա 8-րդ գումարման ԱԺ պատգամավոր էր՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից։

Նազելի Բաղդասարյանը ծնվել է 1983թ. օգոստոսի 8-ին Լենինականում (ներկայում՝ Գյումրի):

2005թ. ավարտել է Մոսկվայի ձեռներեցության միջազգային ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետը: Իրավագիտության մագիստրոս:

Մասնակցել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Ռադիոցանցերի կառավարում» ռադիոմենեջերների (2008թ., Ուկրաինա) եւ Կիեւի ժողովրդավարության եւ իրավունքի գերակայության ինստիտուտի մեդիաիրավագետների կրթական ծրագրերի դասընթացներին (2017թ.): Մեդիաիրավագետ է:

1999-2006թթ. աշխատել է «Ցայգ» ՀԸ հաղորդավար: 2003-2005թթ.՝ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի օգնական: 2005-2006թթ.՝ Մոսկվայի ժամանակակից հումանիտար ակադեմիայի երեւանյան մասնաճյուղի դասախոս: 2005-2018թթ.՝ «Ռադիո Հայ Գյումրի» ռադիոկայանի ղեկավար: 2006-2018թթ.՝ մասնավոր ոլորտում՝ իրավաբան: 2012 թվականից՝ Ցայգ ՀԸ «Իրականում» հեռուստահաղորդաշարի հեղինակ եւ վարող: 2012 թվականից՝ քաղաքական եւ կոմերցիոն արշավների մեդիափորձագետ: 2014-2019թթ.՝ «Սթայլ Մեդիա» ՍՊԸ հիմնադիր սեփականատեր: 2015 թվականից՝ հանրային ելույթների եւ հրապարակախոսության դասընթացավար (մենթոր): 21.08.2018-14.01.2019թթ.՝ ՀՀ Շիրակի մարզպետի խորհրդական:

2011 թվականից Լրագրողների միջազգային դաշնության (IFJ) լիիրավ անդամ է: 2017-2019թթ. եղել է «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ: 2018 թվականից՝ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի» (ԵՆԿ) խորհրդատվական խորհրդի անդամ:

2019-2021թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, թիվ 11 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակ): ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: 2020-2021թթ. ՝ ԱՊՀ ՄԽՎ պետականաշինության փորձի ուսումնասիրման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Իմ քայլը» խմբակցության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

ԼՂ-ից 97 735 քաղաքացի է մուտք գործել Հայաստան․ Նազելի Բաղդասարյան

ԼՂ-ից 97 735 քաղաքացի է մուտք գործել Հայաստան․ Նազելի Բաղդասարյան

Ժամը 18։00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 97 735 անձ է մուտք գործել Հայաստանի Հանրապետություն։ Տեղեկությունը ուղիղ եթերում հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։   «Հակարիի կամուրջը հատել է 20 609 տրանսպորտային միջոց»,– ասաց նա։ Բաղդասարյանի խոսքով` երեկ Երևանից Ստեփանակերտ ուղևորված ավտոբուսներով արդեն 1 560 քաղաքացի է տեղափոխվել Գորիս։ 46 ավտոբուսները կրկին ճանապարհվել են Լեռնային Ղարաբաղ մեր մյուս հայրենակիցներին ՀՀ տեղափոխելու համար։   Բաղդասարյանը նաև հայտնեց, որ հայաստանյան բուժկենտրոններում այս պահին բուժում է ստանում Լեռնային Ղարաբաղից տեղափոխված 405 բուժառու։    «Ամենատարբեր առողջական խնդիրներով են գտնվում բուժկենտրոններում։ Նրանցից 337–ը վերջին ռազմական գործողությունների և պայթյունի հետևանքով տուժած քաղաքացիներ են։ Այս պահին 10 երեխա կա վերակենդանացման բաժանմունքում։ Նրանցից 5-ի վիճակը ծանր է, մեկինը` ծայրահեղ ծանր»,– ասաց նա։
20:09 - 29 սեպտեմբերի, 2023
Հայաստանում վերակենդանացման բաժանմունքներում է գտնվում ԼՂ-ից 11 երեխա, որից 4-ը՝ նորածին

Հայաստանում վերակենդանացման բաժանմունքներում է գտնվում ԼՂ-ից 11 երեխա, որից 4-ը՝ նորածին

Հայաստանում վերակենդանացման բաժանմունքներում է գտնվում ԼՂ-ից 11 երեխա, որից 4-ը նորածին է: Այս մասին հայտարարեց Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ ներկայացնելով բռնի տեղահանվածների հետ կապված իրավիճակը: «Այս պահի դրությամբ ՀՀ-ում տարբեր առողջապահական հաստատություններում իր բուժումը շարունակում է 342 բուժառու: Վերակենդանացման բաժանմունքներում գտնվում է 11 երեխա, որից 4-ը նորածին է»,-ասաց Բաղդասարյանը՝ հավելելով, որ ընդհանուր առմամբ մինչև 18 տարեկան շուրջ 16 հազար երեխա է տեղափոխվել Լեռնային Ղարաբաղից Հայաստան:  Հայաստան են տեղափոխվել նաև Լեռնային Ղարաբաղի հոգեկան առողջության կենտրոնից 25 բուժառու, որոնք իրենց բուժումը շարունակում են Առողջապահության նախարարության հիմնարկներում:
21:08 - 28 սեպտեմբերի, 2023
Արցախից տեղահանված 20,270 անձ արդեն ստացել է հաշվառում, տեղի է ունենում տեղաբաշխում

Արցախից տեղահանված 20,270 անձ արդեն ստացել է հաշվառում, տեղի է ունենում տեղաբաշխում

Երեք օր կառավարության նախաձեռնությամբ գործում են Արցախից բռնի տեղահանված անձանց տեղաբաշխման կայաններ, քաղաքացիների հաշվառման գործընթաց է տեղի ունենում։ Այս մասին այսօր կառավարության ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ «ՆԳՆ օպերատիվ կենտրոնի տվյալներով՝ այս պահի դրությամբ 20,270 անձ արդեն իսկ ստացել է հաշվառումը տեղի է ունենում տեղաբաշխում։ Նշեմ, որ բռնի տեղահանված անձիք Կոռնիձորի հումանիտար կայանում են մուտք գործում, այնուհետև հաշվառման գործընթաց է տեղի ունենում Գորիսում՝ Գորիսի Դրամատիկական թատրոնում և 6-րդ դպրոցում։ Հաշված ժամերի ընթացքում հաշվառման գործընթաց կիրականացվի նաև Վայքի կենտրոնում։ Այս պահի դրությամբ Գորիսում 615 անձի կացության հարց է լուծվել, Սիսիանում՝ 169, Տաթևում՝ 171 , Կապանում՝ 324, Մեղրիում՝ 19։ Ընդհանուր առմամբ Սյունիքի մարզում տեղաբաշխվել է 1298 մարդ, Վայոց Ձորում՝ 532, Գեղարքունիքի մարզում՝ 752, իսկ Տավուշի մարզում՝ 268։ Հանրապետության տարածքում այս պահին տեղաբաշխվել է 2850 արցախցի», հայտնեց Բաղդասարյանը։
20:33 - 26 սեպտեմբերի, 2023
Հասկանում ենք իրավիճակը միջազգային հանրությանն ավելի տեսանելի դարձնելու քաղաքացիական քայլերը․ վարչապետի խոսնակը՝ ԼՂ-ում մեկնարկած շարժման մասին
 |armenpress.am|

Հասկանում ենք իրավիճակը միջազգային հանրությանն ավելի տեսանելի դարձնելու քաղաքացիական քայլերը․ վարչապետի խոսնակը՝ ԼՂ-ում մեկնարկած շարժման մասին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի իշխանությունները հասկանում են ադրբեջանական շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամի հետեւանքները միջազգային հանրությանն ավելի տեսանելի դարձնելուն ուղղված քաղաքացիական քայլերը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ անդրադառնալով Ստեփանակերտում վաղ առավոտից մեկնարկած անժամկետ շարժմանը՝ Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը դադարեցնելու պահանջով։ «Հայաստանի իշխանությունները հասկանում են Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամի հետեւանքներն ու Ադրբեջանի կողմից վարվող էթնիկ զտման քաղաքականությունը միջազգային հանրությանն ավելի տեսանելի դարձնելուն ուղղված քաղաքացիական քայլերը։ Հայաստանի կառավարությունը ինքը ջանքեր է գործադրում այս ուղղությամբ: Միջազգային հանրությունը պետք է գործուն միջոցներ ձեռնարկի ի կատար ածելու Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի եւ հուլիսի 6-ի իրավական պարտադիր ուժ ունեցող որոշումները՝ Լաչինի միջանցքի ապաարգելափակման մասին: ՀՀ կառավարությունը այս առումով նաև ընդգծում է, որ միջազգային մեխանիզմի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների եւ անվտանգության օրակարգով Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը անհրաժեշտություն է»,- շեշտեց Բաղդասարյանը։
17:33 - 14 հուլիսի, 2023
Քննիչ հանձաժողովում Վարդան Օսկանյանին անդրադարձ եղել է, և հիմա ես չեմ ուզում առանձին անդրադառնալ նրան․ վարչապետի մամուլի խոսնակ

Քննիչ հանձաժողովում Վարդան Օսկանյանին անդրադարձ եղել է, և հիմա ես չեմ ուզում առանձին անդրադառնալ նրան․ վարչապետի մամուլի խոսնակ

Վարչապետի՝ քննիչ հանձնաժողովում ունեցած ելույթից ու հարցուպատասխանից հետո տարբեր մեկնաբանություններ են եղել, և կարող ենք արձանագրել՝ բոլոր հարցերի պատասխանները սպառիչ տրվել են։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը՝  անդրադառնալով ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանի հայտարարություններին։ Օսկանյանը երկու անգամ առաջարկել էր իրեն և մի խումբ դիվանագետների տալ լիազորություն Արցախի հարցով բանակցելու համար՝ նշելով, որ դրա հետևանքով իրավիճակում բեկում կլինի։ Այդ ընթացքում Օսկանյանի խոսքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է լռի։ «Ինձ և մի խումբ դիվանագետների տվեք ամբողջական լիազորություն, առանց կողքից խանգարելու, այդ ընթացքում լռելու ուղղակի, եւ 3 ամսվա ընթացքում հնարավոր կլինի կտրուկ փոփոխություն մտցնել բանակցությունների գործընթացում»,- ասել էր նա: «Մենք պատեհ չենք համարում արձագանքելը, որովհետեւ վարչապետի՝ քննիչ հանձնաժողովում ունեցած ելույթից ու հարցուպատասխանից հետո տարբեր մեկնաբանություններ են եղել, եւ կարող ենք արձանագրել՝ բոլոր հարցերի պատասխանները սպառիչ տրվել են։ Քննիչ հանձաժողովում Վարդան Օսկանյանին անդրադարձ եղել է, և հիմա ես չեմ ուզում առանձին անդրադառնալ նրան,- ասել է Բաղդասարյանը։ Հարցին, թե կոնկրետ ինչ որակում կտա Օսկանյանի առաջարկին, մամուլի խոսնակը պատասխանել է․ «Զերծ կմնամ»։
22:13 - 07 հուլիսի, 2023
Նազելի Բաղդասարյանը նշանակվել է վարչապետի մամուլի քարտուղար

Նազելի Բաղդասարյանը նշանակվել է վարչապետի մամուլի քարտուղար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Նազելի Բաղդասարյանին վարչապետի մամուլի քարտուղար նշանակելու մասին: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Նազելի Բաղդասարյանին նշանակել վարչապետի մամուլի քարտուղար»,- նշված է որոշման մեջ։ Մեկ այլ որոշմամբ Նիկոլ Փաշինյանն ազատել է Նազելի Բաղդասարյանին վարչապետի օգնականի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Նազելի Բաղդասարյանին ազատել վարչապետի օգնականի պաշտոնից»,- նշված է որոշման տեքստում: Հիշեցնենք, որ Նազելի Բաղդասարյանը 2021 թվականի նոյեմբերի 8-ից զբաղեցնում էր Շիրակի մարզպետի պաշտոնը, որից 2023 թվականի 25-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել։ Իսկ արդեն փետրվարի 16-ին նշանակվել էր վարչապետի օգնական։ 
16:56 - 23 հունիսի, 2023
Շիրակի մարզպետարանի համար․ Նազելի Բաղդասարանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Շիրակի մարզպետարանի համար․ Նազելի Բաղդասարանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ հրաժարականի դիմում է ներկայացրել։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ Սիրելի՛ շիրակցիներ, հարգելի՛ հայրենակիցներ, այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանին եմ ներկայացրել Շիրակի մարզպետի պաշտոնից հրաժարականի իմ դիմումը։ Շնորհակալություն եմ հայտնում վարչապետին բարձր վստահության, գործադիր եւ օրենսդիր մարմնի գործընկերներին, ինչպես նաեւ դիվանագիտական եւ միջազգային կառույցների ներկայացուցիչներին` արդյունավետ համագործակցության համար։Որքան էլ Շիրակի մարզպետի պաշտոնը պատասխանատու էր, նույնքան` պատվաբեր։ Վստահեցնում եմ, որ իմ պաշտոնավարման ժամանակահատվածում մարզի խնդիրների եւ հոգսերի լուծման համար մեկտեղել եմ իմ ջանքերն ու գիտելիքները։ Սակայն պետք է արձանագրեմ, որ որեւէ անհատ կամ պաշտոնյա չի կարող հաջողել իր գործում, եթե չունենա գիտակ թիմ եւ փորձառու համախոհներ։ Շնորհակալություն եմ հայտնում Շիրակի մարզպետի աշխատակազմին` ցուցաբերած բարձր արհեստավարժության եւ հետեւողական աշխատանքի համար։Կատարված աշխատանքի լավագույն ցուցիչը ժողովրդի գնահատականն ու վերաբերմունքն է, որն օր օրի ավելանալով էլ ավելի էր պարտավորեցրել ինձ` որպես մարզպետի։ Յուրաքանչյուր շիրակցու խնդիրն ու հոգսը համարելով իմը` սրտացավորեն փորձել եմ օր առաջ լուծում տալ։ Իմ աշխատանքում որդեգրած անաչառությունը, արդարամտությունը, պետական մտածողությունը լիահույս եմ, որ հետայսու էլ կլինեն նշաձող Շիրակի մարզպետարանի համար։ Հրաժեշտ տալով իմ հարազատ մարզին` մաղթում եմ առաջընթաց եւ զարգացում։Հարգանքով՝ Նազելի Բաղդատարյան»։
19:52 - 25 հունվարի, 2023
Մեզ համար դեկտեմբերի 7-ը դարձել է հիշողության ու ոգեկոչման ոչ միայն օրացույցային օր. Շիրակի մարզպետ

Մեզ համար դեկտեմբերի 7-ը դարձել է հիշողության ու ոգեկոչման ոչ միայն օրացույցային օր. Շիրակի մարզպետ

ՀՀ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն ուղերձ է հղել երկրաշարժի զոհերի հիշատակին և աղետներին դիմակայունության օրվա կապակցությամբ: «34 տարի անց ավերիչ երկրաշարժի հիշողությունները դեռ մեզ հետ են, ու շիրակցին ամեն դեկտեմբերի 7 կրկին վերապրում է տասնամյակներ առաջվա այն սարսռազդու առավոտվա ծանրությունն ու կորստի ցավը։ Մեզ համար դեկտեմբերի 7-ը դարձել է հիշողության ու ոգեկոչման ոչ միայն օրացույցային օր։ Մեզ հետ ծերացող օրը հիշատակի ու խնկարկման հետ նաև պայքարելու, առաջ քայլելու, նոր նշաձող սահմանելու ու դրան հասնելու է տանում։ Վերջին տարիներին ՀՀ կառավարության կողմից Շիրակի մարզի զարգացմանն ու կառուցմանն ուղղված ծրագրերն ու նախաձեռնություններն առավել քան տեսանելի են։ Դեռ 2018-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ձևավորվեց աշխատանքային խումբ՝ աղետի գոտու պետական և համայնքային սեփականություն հանդիսացող տարածքների ոչ հիմնական շինությունների փաստագրման, դրանց հիման վրա ոչ հիմնական շինություններում բնակվող ընտանիքների վերաբնակեցման` բնակարանային պայմանների բարելավման գործընթացի, այդ գործընթացում պետական պարտավորության ծավալները գնահատելու նպատակով։ Ընդամենն օրեր առաջ էլ ՀՀ կառավարության «Աղետի գոտու բնակավայրերի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը երկրաշարժից հետո տեղադրված կամ կառուցված ոչ հիմնական շինություններից ազատելու կարգը հաստատելու մասին» որոշմամբ սահմանվել են աղետի գոտու բնակավայրերի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը ոչ հիմնական շինություններից հաջորդաբար ազատման, հեռացման և քանդման, այդ շինություններում բնակվող ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման մասով պետական աջակցության ցուցաբերման հետ կապված հարաբերությունները: Այս ամենը քայլեր են, որոնք հստակ նախանշում են ՀՀ կառավարության վերաբերմունքը առկա հիմնախնդիրների լուծման հանդեպ։ Անելիքներ կան, սակայն կամք էլ կա, վստահ եմ՝ համատեղ աշխատանքով կկարողանանք առավել վստահությամբ գնալ առաջ։ Խոնարհվում եմ բոլոր նահատակների հիշատակի առջև»,- ասված է ուղերձում։
10:13 - 07 դեկտեմբերի, 2022
Քննարկվել են Կուրսկի և Ուլյանովսկի երկրամասերի հետ Շիրակի մարզի համագործակցությունը ամրապնդելուն առնչվող հարցեր

Քննարկվել են Կուրսկի և Ուլյանովսկի երկրամասերի հետ Շիրակի մարզի համագործակցությունը ամրապնդելուն առնչվող հարցեր

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Պետական Դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կազբեկ Տայսաևի գլխավորած պատվիրակությանը:   Մարզպետը ողջունել է հյուրերին և խոսել հայ-ռուսական բարեկամության կարևորության մասին։   Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկու երկրների միջև առկա արդյունավետ գործակցությանը, ինչպես նաև Շիրակի մարզի հետ ՌԴ առանձին երկրամասերի ապակենտրոնացված համագործակցությանը վերաբերող հարցեր։ Անդրադարձ է կատարվել ՌԴ Կուրսկի և Ուլյանովսկի երկրամասերի հետ Շիրակի մարզի համագործակցությունը ամրապնդելուն և այդ առնչությամբ նոր քայլեր ձեռնարկելուն վերաբերող հարցերի։   ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կազբեկ Տայսաևը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և Շիրակի մարզպետին պատասխան այցով հրավիրել է Մոսկվա։   Հանդիպման ավարտին կողմերը փոխանակվել են հուշանվերներով։
17:48 - 12 նոյեմբերի, 2022