Գերմանիա

Գերմանիան (պաշտոնապես՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն) պետություն է Արեւմտյան Եվրոպայում։ Հյուսիսում սահմանակցում է Դանիային, արեւելքում՝ Չեխիային եւ Լեհաստանին, հարավում՝ Ավստրիային եւ Շվեյցարիային, հարավում՝ Ֆրանսիային, իսկ Լյուքսեմբուրգին, Բելգիային եւ Նիդերլանդներին՝ արեւմուտքում։ Մայրաքաղաքն է Բեռլինը։
 
ԳԴՀ-ն բաժանված է 16 վարչատարածքային միավորների՝ երկրամասերի, եւ ընդգրկում է շուրջ 357 386 քկմ տարածք։ Ունենալով շուրջ 83 միլիոն բնակչություն՝ համարվում է ՌԴ-ից հետո Եվրոպայի խոշորագույն պետությունը, ինչպես նաեւ ԵՄ ամենախիտ բնակեցված պետությունը։ Ամենաբնակեցված, արդյունաբերական խոշոր երկրամասը Ռուրն է, որի գլխավոր քաղաքներն են Դորտմունդն ու Էսսենը։  Գերմանիայի մյուս նշանավոր քաղաքներն են Մայնի Ֆրանկֆուրտը, Համբուրգը, Մյունխենը, Քյոլնը, Շտուտգարտը, Դյուսելդորֆը, Լայպցիգը, Դրեզդենը, Բրեմենը, Հաննովերը, Գելզենկիրխենը եւ Նյուրնբերգը։

Մերօրյա Գերմանիան դաշնային խորհրդարանական հանրապետություն (բունդեսհանրապետություն) է, որը կառավարվում է վարչապետի՝ կանցլերի կողմից։ Այժմ կանցլերն է Անգելա Մերկելը։
 
ԳԴՀ-ն 1957-ից ի վեր հանդիսանում է Եվրոպական տնտեսական համագործակցության, իսկ 1993-ից՝ Եվրոպական միության համահիմնադիր անդամ, 1999-ից՝ Շենգենյան գոտի։ Անդամակցում է նաեւ ՄԱԿ-ին, Հյուսիսատլանտյան դաշինքին (ՆԱՏՕ), «Մեծ յոթնյակին», Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպությանը եւ այլն։
Գերմանիայի արտգործնախարարը հեռացել է խորհրդակցությունից, երբ Շոլցը հրաժարվել է Ուկրաինային օգնելուց. Bild |news.am|

Գերմանիայի արտգործնախարարը հեռացել է խորհրդակցությունից, երբ Շոլցը հրաժարվել է Ուկրաինային օգնելուց. Bild |news.am|

news.am: Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը չի կարողացել հասնել երկրի ԱԳ նախարար Աննալենա Բերբոքի հետևից, որը լքել է կառավարության նիստը։ Դեպքը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ նիստի ժամանակ Շոլցն արգելափակել է Ուկրաինայի օգնության նոր փաթեթը, գրել է գերմանական Bild պարբերականը։ Լրատվամիջոցի տեղեկացմամբ՝ Բերբոքի և Շոլցի միջև տարաձայնության պատճառը 3 մլրդ եվրոյիօգնության փաթեթն էր, որի ընդունման հարցը պնդել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։ Բերբոքը հրապարակայնորեն քննադատել է կանցլերի վետոն։ Տեղեկացվել է, որ Բերբոքը և Պիստորիուսը փաստաթղթերի փաթեթը կազմել են մի քանի ամսվա ընթացքում։ Նոյեմբերի սկզբին Շոլցն ինքը մեղադրել էր Գերմանիայի Ազատ դեմոկրատական ​​կուսակցության առաջնորդ, ֆինանսների նախարար Քրիստոֆեր Լինդներին Ուկրաինային խիստ անհրաժեշտ միջոցներն արգելափակելու մեջ, բայց այս անգամ ինքն է արգելափակել այդ փաթեթը։
16:16 - 18 հունվարի, 2025
Հայ-գերմանական համաձայնագիր՝ Էներգետիկայի ոլորտում զարգացման ծրագրերի համար
 |hetq.am|

Հայ-գերմանական համաձայնագիր՝ Էներգետիկայի ոլորտում զարգացման ծրագրերի համար |hetq.am|

hetq.am: Հայաստանի և Գերմանիայի միջև ֆինանսական համագործակցության համաձայնագիր կստորագրվի։  «Հայաստանը շահագրգռված է ընդլայնել և ամրապնդել Գերմանիայի հետ համագործակցությունը քաղաքական, առևտրատնտեսական, գիտակրթական, մշակութային և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով»,- նշում է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հիմնավորման մեջ:   Ըստ նախարարի՝ կնքվելիք համաձայնագիրը իրավական շրջանակ կապահովի առանձին ֆինանսավորման կամ վարկային համաձայնագրերի կնքման համար։ Համաձայնագրով նախատեսվում է Վերականգնման վարկերի բանկից ստանալ մինչև 26 մլն եվրո վարկ՝ վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության զարգացման ծրագրի համար։ Նաև ՝մինչև 2 մլն եվրո դրամաշնորհ՝ նշված ծրագրի իրականացման և խորհրդատվության միջոցառումների համար։ Բացի այդ՝ Գերմանիայի կառավարությունը Հայաստանի կառավարությանը հնարավորություն է ընձեռում ստանալ մինչև 40 մլն եվրո արտոնյալ վարկ վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության զարգացման հաջորդ փուլի ծրագրի համար։ Ինչպես նաև՝ 1 մլն եվրո դրամաշնորհ՝  նշված ծրագրի իրականացման և խորհրդատվության միջոցառումների համար։ Այս վերջին կետը կարող է հնարավորություն լինել ոչ թե հենց մեր պետության, այլ Հայաստանի և Գերմանիայի կառավարությունների կողմից համատեղ ընտրվելիք այլ վարկառուների համար։ Ըստ հիմնավորման՝ Վերականգնման վարկերի բանկն ազատվում է հարկերից, որոնք ՀՀ-ում ենթակա են վճարման՝ կապված նախագծում նշված ծրագրերի կամ պայմանագրերի կնքման և իրականացման հետ։
12:34 - 16 հունվարի, 2025
ՏԿԵ նախարարը ՀՀ-ում Գերմանիայի դեսպանի հետ հանդիպմանը կարևորել է միջտարածաշրջանային համագործակցությունը

ՏԿԵ նախարարը ՀՀ-ում Գերմանիայի դեսպանի հետ հանդիպմանը կարևորել է միջտարածաշրջանային համագործակցությունը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Կլաուդիա Բուշի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՏԿԵ նախարարությունից: Նախարարը ողջունել է հյուրերին և ընդգծել գերմանական կողմի հետ ունեցած համագործակցության կարևորությունը։ Խուդաթյանն առանձնացրել է Հայաստանում համատեղ իրականացվող մի շարք հաջող ծրագրեր, որոնց թվում է համայնքներում Քաղաքացիների սպասարկման գրասենյակների հիմնումը, որտեղ քաղաքացիները «մեկ պատուհան» սկզբունքով կարողանում են օգտվել մի շարք ծառայություններից։ Նախարարը կարևորել է նաև միջտարածաշրջանային համագործակցությունը, ընդգծել, որ Հայաստանի և Գերմանիայի միջև միջտարածաշրջանային համագործակցությունը բավական ընդգրկուն է։ Ակտիվ ընթացքի մեջ է Հայաստանի և Գերմանիայի մի շարք մարզերի ու քաղաքների միջև համագործակցությունը։ Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել նաև էներգետիկ և ջրային ոլորտներում համագործակցության վերաբերյալ հարցերին, աշխատանքային այլ հարցերի ևս։
15:53 - 14 հունվարի, 2025
Ասադի դաշնակիցների դեմ պատժամիջոցները պետք է պահպանվեն. Գերմանիայի արտգործնախարար
 |azatutyun.am|

Ասադի դաշնակիցների դեմ պատժամիջոցները պետք է պահպանվեն. Գերմանիայի արտգործնախարար |azatutyun.am|

azatutyun.am: Պատժամիջոցները Սիրիայի տապալված նախագահ Բաշար ալ-Ասադի դաշնակիցների դեմ, որոնք «լուրջ հանցագործություններ են գործել» Սիրիայում քաղաքացիական պատերազմի ժամանակ, պետք է ուժի մեջ մնան, հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը։ Բեռլինն առաջարկել է «խելացի մոտեցում» պատժամիջոցներին, որպեսզի սիրիական բնակչությունը որոշակի թեթևացում ստանա, լրագրողներին ասել է Բերբոքը Ռիադում, որտեղ արևմտյան և արաբական երկրների արտաքին գործերի նախարարները Սիրիայի հարցով տարածաշրջանային համաժողով են անցկացնում։ «Սիրիացիներին այժմ անհրաժեշտ են արագ դիվիդենտներ իշխանության անցումից, և մենք շարունակում ենք օգնել Սիրիայում նրանց, ովքեր ոչինչ չունեն, ինչպես արել ենք քաղաքացիական պատերազմի տարիներին, ևս 50 միլիոն եվրո կտրամադրենք սննդի, ժամանակավոր կացարանների և բժշկական օգնության համար»,- հավելել է նա։ ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Կայա Կալլասն էլ ասել է, որ Եվրամիության արտաքին գործերի նախարարները կհանդիպեն Բրյուսելում ամսվա վերջին՝ քննարկելու Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման հարցը։Լուսանկարը՝ AP Photo/Mosa'ab Elshamy
15:17 - 12 հունվարի, 2025
Գերմանիայում երեք խոշոր օդանավակայանում եղանակային պայմանների պատճառով որոշ չվերթներ չեղարկվել են |armenpress.am|

Գերմանիայում երեք խոշոր օդանավակայանում եղանակային պայմանների պատճառով որոշ չվերթներ չեղարկվել են |armenpress.am|

armenpress.am: Ձյունն ու մերկասառույցն ազդել են Գերմանիայի երեք խոշորագույն օդանավակայանում թռիչքների վրա. որոշ չվերթներ չեղարկվել են: Այս մասին փոխանցում է Deutsche Welle-ն: «Ելնելով կանխատեսվող եղանակային պայմաններից՝ հունվարի 5-ին սպասվում են թռիչքների սահմանափակումներ և չեղարկում»,-ասվում է Մյունխենի օդանավակայանի կայքում։ Ֆրանկֆուրտի օդանավակայանը նախազգուշացրել է նմանատիպ խափանումների և չեղարկումների մասին առավոտյան ժամերին և ճանապարհորդներին խորհուրդ է տվել ստուգել իրենց թռիչքների կարգավիճակը՝ նախքան օդանավակայան մեկնելը: Ֆրանկֆուրտում ստիպված են եղել չեղարկել տարբեր չվերթներ, այդ թվում՝ դեպի Փարիզ, Վենետիկ և Պրահա։ «Կիրակի օրը նախատեսված 1090 թռիչքից և վայրէջքից 120-ը չեղարկվել է»-, գերմանական DPA գործակալությանը հայտնել է «Fraport» օդանավակայանի ներկայացուցիչը: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
15:45 - 05 հունվարի, 2025
Բերբոքն ու Բարրոն հանդես են եկել Սիրիայում իշխանության խաղաղ և ներառական անցման օգտին
 |1lurer.am|

Բերբոքն ու Բարրոն հանդես են եկել Սիրիայում իշխանության խաղաղ և ներառական անցման օգտին |1lurer.am|

1lurer.am: Ֆրանսիայի և Գերմանիայի արտգործնախարարները Դամասկոսում բանակցություններ են վարել Ահմեդ աշ-Շարաայի հետ, հայտարարել՝ Եվրամիությունը հանդես է գալիս Սիրիայում իշխանության խաղաղ և ներառական անցման օգտին: Անալենա Բերբոքն ընդգծել է, որ Գերմանիան ցանկանում է օգնել Սիրիային՝ դառնալու «գործող պետություն»: Նա այցը որակել է որպես հստակ ազդանշան Սիրիայի և Գերմանիայի, ինչպես նաև ողջ Եվրամիության միջև նոր հարաբերություններ հաստատելու հնարավորության մասին: Բերբոքի խոսքով՝ Բեռլինը պատրաստ է աջակցել Սիրիայում քաղաքացիական հաշտեցմանը: Դիվանագետը Սիրիայի նոր վարչակազմին կոչ է արել խուսափել բնակչության խմբերի նկատմամբ վրեժխնդրության գործողություններից, ընտրությունների անցկացման ձգձգումից և դատական համակարգի ու կրթության համակարգի «իսլամականացման» փորձերից: Բարրոն էլ հանդես է եկել Սիրիայում բազմակարծության օգտին, ինչը ենթադրում է երկրի բնակչության բոլոր խմբերի, այդ թվում՝ կրոնական փոքրամասնությունների իրավահավասարություն: Նա նաև կոչ է արել քաղաքական լուծում տալ Սիրիայի հյուսիսարևելյան մասը վերահսկող քրդերի հետ կապված հարցերին:
13:29 - 04 հունվարի, 2025
Ֆրանսիայի և Գերմանիայի արտգործնախարարները հանդիպել են Սիրիայի նոր առաջնորդի հետ
 |azatutyun.am|

Ֆրանսիայի և Գերմանիայի արտգործնախարարները հանդիպել են Սիրիայի նոր առաջնորդի հետ |azatutyun.am|

azatutyun.am: Ֆրանսիայի և Գերմանիայի արտգործնախարարներն այսօր Դամասկոսում հանդիպում են ունեցել Սիրիայի նոր առաջնորդի հետ։ Սա Եվրամիության խոշորագույն երկրների առաջին բարձրաստիճան ղեկավարների այցն է Սիրիա իսլամիստ զինյալների իշխանության գալուց ի վեր։ AFP -ի հրապարակած կադրերում Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն և նրա գերմանացի պաշտոնակից Աննալենա Բերբոքն են նախագահական նստավայրում՝ Ահմեդ ալ-Շարաայի հետ հանդիպմանը: Բանակցություններից մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։ Եվրոպացի բարձրաստիճան դիվանագետները մինչ այդ այցելել են Դամասկոսի մերձակայքում գտնվող տխրահռչակ Սայդնայա բանտ, որը դարձել է Ասադների կեսդարյա ռեժիմի դաժանության խորհրդանիշը։ «Այժմ միջազգային հանրությունը պետք է օգնի արդարադատություն իրականացնել այն մարդկանց նկատմամբ, ովքեր տառապել են այստեղ՝ այս դժոխքի բանտում», - հայտարարել է Բերբոքը:
17:59 - 03 հունվարի, 2025
Գերմանիայի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները չհայտարարված այցով ժամանել են Դամասկոս |1lurer.am|

Գերմանիայի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները չհայտարարված այցով ժամանել են Դամասկոս |1lurer.am|

1lurer.am: Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքը և Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարրոն չհայտարարված այցով ժամանել են Դամասկոս: Գերմանական լրատվամիջոցների տվյալներով, ի թիվս այլ հարցերի, նրանք նախատեսում են հանդիպել երկրի նոր առաջնորդ Ահմեդ աշ-Շարաայի հետ: Բարրոն Դամասկոս է ժամանել Լիբանանի տարածքով։ ​​​​​​​Ֆրանսիայի նախարարը Լիբանանի խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բըրրիի հետ քննարկել է Լիբանանում և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը, քաղաքական զարգացումները, ինչպես նաև Լիբանանի և Ֆրանսիայի միջև երկկողմ հարաբերությունները: «Ֆրանսիան և Գերմանիան աջակցում են Սիրիայի ժողովրդին։ Սիրիայում մենք ցանկանում ենք նպաստել խաղաղ և դժվար անցմանը՝ ի նպաստ սիրիացիների և տարածաշրջանային կայունության»,- նշել է Բարրոն:
15:27 - 03 հունվարի, 2025
Գերմանիայի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարները չհայտարարված այցով մեկնել են Դամասկոս |shantnews.am|

Գերմանիայի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարները չհայտարարված այցով մեկնել են Դամասկոս |shantnews.am|

shantnews.am:  Գերմանիայի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարներ Աննալենա Բերբոքը և Ժան-Նոել Բարոն ուրբաթ չհայտարարված այցով մեկնել են Սիրիա, որտեղ նախատեսված են բանակցություններ Դամասկոսում իշխանության եկած զինված խմբավորումների առաջնորդ Ահմեդ ալ. Շարաայի հետ։ Այս մասին հայտնել է Գերմանիայի ԱԳՆ-ն։ Բացի ալ-Շարաայի հետ բանակցություններից, նախարարներն ակնկալում են հանդիպումներ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։ Ինչպես նշվում է Գերմանիայի ԱԳՆ հայտարարության մեջ, ուղևորությունն իրականացվում է «ԵՄ-ի անունից»։ Դամասկոս մեկնելուց առաջ մեկնաբանություններում Բերբոքն ասել է, որ «նոր սկիզբը Սիրիայում հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե սիրիական հասարակությունը ապահովի բոլոր սիրիացիների՝ և՛ կանանց, և՛ տղամարդկանց մուտքը քաղաքական գործընթացներ՝ անկախ էթնիկ և կրոնական պատկանելությունից»: Նրա կարծիքով, անհրաժեշտ է նաև ապահովել, որ Սիրիայում անցումային շրջանը չուղեկցվի ընտրությունները հետաձգելու կամ «դատական ​​համակարգի և կրթական համակարգի իսլամացմանն ուղղված քայլերով»։
11:14 - 03 հունվարի, 2025
Գերմանիան 60 մլն եվրո կհատկացնի Սիրիայի վերականգնման համար |armenpress.am|

Գերմանիան 60 մլն եվրո կհատկացնի Սիրիայի վերականգնման համար |armenpress.am|

armenpress.am: Գերմանիայի դաշնային կառավարությունը կմասնակցի Սիրիային ցուցաբերվող օգնության մի քանի նախագծի։ Այդ նպատակների համար կհատկացվի 60 մլն եվրո։ Ընդ որում՝ գումարն անմիջականորեն չի ուղարկվի Սիրիայի իշխանություններին: Այս մասին Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարար Սվենյա Շուլցեն հայտարարել է Redaktionsnetzwerk Deutschland (RND)-ին տված հարցազրույցում։ Շուլցեի խոսքով՝ Բաշար Ասադի ռեժիմի տապալումից հետո Սիրիայում հումանիտար իրավիճակն «աղետալի» է. երկրի բնակչության 90 տոկոսն ապրում է աղքատության մեջ և կախված է հումանիտար օգնությունից։ Տեղական ենթակառուցվածքների զգալի մասն ավերվել է 2011 թվականից շարունակվող քաղաքացիական պատերազմի ընթացքում։ Սիրիայի վերականգնման նախագծերը, որոնց կմասնակցի Բեռլինը, կիրականացվեն ոչ կառավարական և միջազգային կազմակերպությունների միջոցով։ Մասնավորապես, 25 մլն եվրո պետք է ուղղվի ՄԱԿ-ի մանկական հիմնադրամին (ՅՈՒՆԻՍԵՖ), որն, ի թիվս այլ հարցերի, զբաղվում է դպրոցների վերանորոգմամբ։ Բացի այդ, միջոցները կուղղվեն պատերազմից տուժած երեխաներին օգնության ցուցաբերմանը։ Իսկ 6 մլն եվրո կհատկացվի տեղի դպրոցների աշխատանքի կազմակերպմանն աջակցելուն։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
15:32 - 30 դեկտեմբերի, 2024
Գերմանիայում ՀՀ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Մագդեբուրգ քաղաքի տոնավաճառում զոհվածների հիշատակին

Գերմանիայում ՀՀ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Մագդեբուրգ քաղաքի տոնավաճառում զոհվածների հիշատակին

Գերմանիայում Հայաստանի դեսպան Վիկտոր Ենգիբարյանն այցելել է Մագդեբուրգ քաղաք և ծաղիկներ խոնարհել դեկտեմբերի 20-ին տեղի ունեցած սահմռկեցուցիչ դեպքի վայրում։  Գերմանիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Վիկտոր Ենգիբարյանը այս մասին նշել է «Ֆեյսբուքի» իր էջում կատարած գրառման մեջ։ «Այս ծանր պահին Հայաստանը Գերմանիայի կողքին է։ Մենք մեր լիարժեք համերաշխությունն ենք հայտնում գերմանացի բարեկամ ժողովրդին և սգում Մագդեբուրգի Սուրբ ծննդյան տոնավաճառում զոհվածների համար։ ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը այցելել է Մագդեբուրգ քաղաք և ծաղիկներ խոնարհել ուրբաթ օրը տեղի ունեցած սահմռկեցուցիչ դեպքի վայրում»,-նշված է դեսպանի գրառման մեջ։ Ավելի վաղ Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքի Սուրբ ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների կապակցությամբ ցավակցություն էին հայտնել նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը։   
17:06 - 23 դեկտեմբերի, 2024
Հարյուրավոր ցուցարարներ դուրս են եկել Գերմանիայի փողոցներ՝ պահանջելով ներգաղթյալների զանգվածային արտաքսում
 |tert.am|

Հարյուրավոր ցուցարարներ դուրս են եկել Գերմանիայի փողոցներ՝ պահանջելով ներգաղթյալների զանգվածային արտաքսում |tert.am|

tert.am: Զայրացած ցուցարարները դուրս են եկել Գերմանիայի փողոցներ՝ պահանջելով ներգաղթյալների զանգվածային արտաքսում այն ​​բանից հետո, երբ սաուդցի ներգաղթյալը սուրբծննդյան տոնավաճառում 5 մարդու է սպանել, հայտնում է Daily Mail-ը: Շուրջ 700 ցուցարարներ բղավել են՝ «Ով չի սիրում Գերմանիան, թող հեռանա Գերմանիայից», «Միգրացիան սպանում է»,  «Մենք պետք է հետ վերցնենք մեր քաղաքները, մեր գյուղերը և մեր հայրենիքը»։ Հիշեցնենք` դեկտեմբերի 20-ի երեկոյան Գերմանիայի արևելքում գտնվող Մագդեբուրգ քաղաքում սաուդցի ներգաղթյալը ավտոմեքենայով մխրճվել էր սուրբծննդյան տոնվաճառի տարածքում գտնվող բազմության մեջ։  Նա ձերբակալվել է։ Նախնական տեղեկություններով՝ վրաերթը կանխամտածված է եղել, ավտոմեքենան վարել է Սաուդյան Արաբիայում ծնված 50-ամյա Թալեբ Ա.-ն, որը 2006 թվականից բնակվում է Գերմանիայում, մասնագիտությամբ բժիշկ-հոգեբույժ է և հոգեթերապևտ:
15:05 - 22 դեկտեմբերի, 2024