Աննա Դանիբեկյան

Աննա Դանիբեկյանը Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է, քննում է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների վերաբերյալ քրեական գործը։

Ծնվել է 1978 թվականին Երեւան քաղաքում:

1997 թվականին ավարտել է «ՄՅՈՒԴ» իրավաբանական ինստիտուտը՝ իրավաբան- իրավագետի որակավորմամբ: 2005 թվականին Երեւանի «Հրաչյա Աճառյան» համալսարանում հանձնել է պետական քննություններ եւ ստացել նշված համալսարանի պետական նմուշի դիպլոմ՝ դիպլոմավորված մասնագետի, իրավագետի որակավորմամբ:

2009-2014թթ. հանդիսացել է հայցորդ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի իրավունքի եւ քաղաքականության ինստիտուտի քրեական եւ քրեական դատավարության իրավունքի ամբիոնում: 2014 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն եւ ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի «Իրավագիտություն-063» մասնագիտական խորհրդի որոշմամբ նրան շնորհվել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

1997-1999թթ. աշխատել է «Ավիս» ՍՊԸ-ում՝ որպես իրավախորհրդատու: 1999-2004թթ. աշխատել է «Դողագործ» ՓԲԸ-ում (Երեւանի ավտոդողերի գործարան)՝ որպես իրավաբանական բաժնի իրավախորհրդատու: 2003-2007թթ. աշխատել է «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ում՝ որպես իրավաբան, 2007-2008թթ.՝ որպես իրավաբանական ծառայության իրավաբանական բաժնի պետ, 2008-2015թթ.՝ որպես իրավաբանական ծառայության պետի տեղակալ:

2006 թվականից հանդիսացել է ՀՀ փաստաբանների պալատի անդամ:

2015 թվականին ավարտել է ՀՀ Արդարադատության ակադեմիան:

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2016 թվականի ապրիլի 12-ի հրամանագրով՝ նշանակվել է Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

ՀՀ ԱԺ կողմից 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ ՀՕ-34-Ն օրենքի համաձայն շարունակում է պաշտոնավարել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում:

Աննա Դանիբեկյանի հետ տեղի ունեցած մի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակերում Ռոբերտ Քոչարյանի աջակիցներ Նարեկ Մութաֆյանն ու Սարգիս Օհանջանյանը մեղադրվում են Քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 1-ին մասով՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը ցանկացած ձեւով միջամտելը: Նրանք երեկոյան մոտեցել են դատավոր Դանիբեկյանին՝ պարբերաբար հարցնելով՝ արդյոք նա կա՞ Նիկոլ Փաշինյանի նշած «վնգստացող դատավորների ցանկում»:

Դատարանը հետաձգեց Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գույքի վրա դրված կալանքը վերացնելու միջնորդության քննարկումը |factor.am|

Դատարանը հետաձգեց Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գույքի վրա դրված կալանքը վերացնելու միջնորդության քննարկումը |factor.am|

factor.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընթացող Ռոբերտ Քոչարյանի և նախկին բարձրաստիճան մյուս պաշտոնյաների գործով դատական նիստին դատավոր Աննա Դանիբեկյանը որոշեց հետաձգել Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գույքի վրա դրված կալանքը վերացնելու միջնորդության քննարկումը։ Դատարանը սա պատճառաբանեց այն հանգամանքով, որ պաշտպանները հրաժարվեցին կալանքի տակ դրված գույքի արժեքի վերաբերյալ փաստաթղթեր ներկայացնել։ Դատավորը նշեց, որ միջնորդության քննարկումը տեղի կունենա դատաքննության փուլում։ Այս որոշումից հետո պաշտպան Հայկ Ալումյանը հայտարարեց․ «Այսինքն՝  դատարանը չի բացառում, որ իր իսկ կողմից կայացրած որոշումն այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանի իրավունքները խախտվել են, կարող է մնալ ուժի մեջ»։ Ավելին՝ stardoll.com-ում։
14:51 - 04 օգոստոսի, 2020
Դատարանի որոշմամբ Յուրի Խաչատուրովի համար քրեական գործով նոր թարգմանիչ ներգրավվեց



 |armtimes.com|

Դատարանի որոշմամբ Յուրի Խաչատուրովի համար քրեական գործով նոր թարգմանիչ ներգրավվեց |armtimes.com|

armtimes.com: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ այսօր շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուս նախկին պաշտոնյաների վերաբերյալ Մարտի 1-ի գործով դատական նիստը։ Հիշեցնենք՝ նախորդ նիստին դատարանը, քննելով պաշտպանական եւ տուժող կողմի միջնորդությունները, որոշեց հետաձգել դատակոչի ցուցակը լրացնելու միջնորդության լուծումը, իսկ դատախազներին ներկայացված բացարկի միջնորդությունը՝ մերժել: Այսօրվա նիստի մեկնարկին նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը տեղեկացրեց, որ Կառավարության համապատասխան որոշման մեջ տեղի են ունեցել փոփոխություններ՝ կապված թարգմանչի՝ դատական նիստում ներգրավվման հետ․ այսուհետ թարգմանիչը պետք է ներգրավվի Դատական դեպարտամենտի միջոցով, ինչպես եղել է նախկինում, եւ թարգմանիչը պետք է լինի մրցույթին հաղթած կազմակերպությունից։ Դանիբեկյանը հայտնեց, որ դա հաշվի առնելով՝ որոշում է կայացրել նոր թարգմանիչ ներգրավելու վերաբերյալ եւ թարգմանիչ Վարդուհի Շահինյանին խնդրեց մոտենալ ամբիոնին եւ տեղեկություններ հայտնել իր մասնագիտական գործունեության վերաբերյալ։ Դատավորը թարգմանչին նախազգուշացրեց, որ ակնհայտ սխալ թարգմանություն կատարելու համար նախատեսված է քրեական պատասխանատվություն։   Շարունակությունը՝ armtimes.com-ում։
15:44 - 28 հուլիսի, 2020
Դատարանը Յուրի Խաչատուրովին թույլ չտվեց Վրաստան մեկնել |lragir.am|

Դատարանը Յուրի Խաչատուրովին թույլ չտվեց Վրաստան մեկնել |lragir.am|

lragir.am: Դատարանը Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Յուրի Խաչատրոովին չթույլատրեց հատել Հայաստանի սահմանը։ Այսօրվա դատական նիստում Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը ներկայացրեց դատարանին ուղղված իրենց դիմումը, որով խնդրում էին թույլատրել Խաչատուրովին երկու օրով լքել Հայաստանը՝ մեկնելով Վրաստան՝ իր ծննդավայր։ Ըստ պաշտպանի՝ օգոստոսի մեկից վրացական կողմը սահմանափակումները հանելու է, և կա հնարավորություն, որ Խաչատուրովը կարող է օգոստոսի մեկից հետո մեկնել Վրաստան և պարտադիր մեկուսացման կանոններին չենթարկվել։ «Պարոն Խաչատուրովի՝ ՀՀ–ում չլինելու պատճառով որևէ դատական նիստ չի հետաձգվի, նա ընդամնեը երկու օրով է բացակայելու Հայաստանից, հեռախոսահամարը հասանելի է լինելու»,- ասաց փաստաբանը։ Դատավոր Աննա Դանիբեկյանն ասաց, որ այս պահին հայտնի է միայն գործող հետևյալ կարգը, ըստ որի՝ ՀՀ ժամանելուց հետո բոլոր անձինք 14 օր պետք է մեկուսանան։ Նույնը կարող է լինել նաև Վրաստան մեկնելու դեպքում։ Այսինքն՝ կարող է իրավիճակ ստեղծվել, որ Խաչատուրովի բացակայությունը կտևի մոտ մեկ ամիս, ինչի հետևանքով դատական նիստերը կհետաձգվեն։ «Ուստի, դատարանն այս պահին նպատակահարմար չի գտնում թույլատրել Յուրի Խաչատուրովին լքել Հայաստանի Հանրապետությունը»,- ասաց Դանիբեկյանը։
14:17 - 28 հուլիսի, 2020
Դատարանը հետաձգեց դատակոչի ցուցակը լրացնելու մասին Քոչարյանի պաշտպանների միջնորդությունների լուծումը |armenpress.am|

Դատարանը հետաձգեց դատակոչի ցուցակը լրացնելու մասին Քոչարյանի պաշտպանների միջնորդությունների լուծումը |armenpress.am|

armenpress.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Աննա Դանիբեկյանը հետաձգեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների պաշտպանների միջնորդության հարցի լուծումը, որը վերաբերում էր դատարանում հարցաքննության համար վկաների ցուցակում մի շարք անձանց ներառմանը։ «Դատարանը գտնում է, որ միջնորդությունների լուծումը պետք է հետաձգել մինչև գործում առկա բոլոր ապացույցների հետազոտումը»,- նշել է դատավորը։ Նախորդ դատական նիստին Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը միջնորդել էր դատարան հրավիրել 2008 թվականի մարտի 8-ի դրությամբ ՍԴ նախագահի պաշտոնը զբաղեցնող Գագիկ Հարությունյանին, դատավորներ Հրանտ Նազարյանին, Վլադիմիր Հովհաննիսյանին, Ֆելիքս Թոխյանին և Կիմ Բալայանին, ովքեր մասնակցել են ՀՀ նախագահի թեկնածուներ Լևոն Տեր-Պետրոսյանի ու Տիգրան Կարապետյանի դիմումների հիման վրա ԿԸՀ 2008 թ. փետրվարի 24-ին ՀՀ նախագահ ընտրվելու մասին որոշումը վիճարկելու վերաբերյալ գործի քննությանը և կարող են գործի համար կարևոր նշանակության տեղեկություններ հայտնել այդ գործի քննության հետ կապված ՍԴ դատավորների նկատմամբ ճնշում գործադրելու մասին։ Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը նշել էր, որ պաշտպանական կողմն այդ միջնորդությունը կարող է ներկայացնել հետագայում, քանի որ այժմ գործը չի գտնվում ապացույցների հետազոտման փուլում։ Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը միացավ Պետրոս Պետրոսյանի դիրքորոշմանը՝ նշելով, որ մեղադրական եզրակացությունը դեռևս չի հրապարակվել, բացի այդ, դատավարական առումով սույն դատարանում պատկերացում չի կազմվել, թե որ հանգամանքները հերքելու կամ հաստատելու համար է պաշտպանական կողմը ցանկանում, որ այդ անձինք հրավիրվեն դատարան։
15:17 - 21 հուլիսի, 2020
Սեյրան Օհանյանի եւ Յուրի Խաչատուրովի պաշտպաններն առարկեցին դատարանի գործողությունների դեմ |armtimes.com|

Սեյրան Օհանյանի եւ Յուրի Խաչատուրովի պաշտպաններն առարկեցին դատարանի գործողությունների դեմ |armtimes.com|

armtimes.com: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, այսօր շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը։ Նախորդ շաբաթ նիստը հետաձգվել էր, քանի որ պաշտպանական կողմը դժգոհություն էր հայտնել այն մասին, որ դահլիճում ապահովված չէ սոցիալական անհրաժեշտ հեռավորությունը։ Դատավոր Աննա Դանիբեկյանն ասել էր, որ դահլիճի կահավորումն այդ պահին փոխել հնարավոր չէ, սակայն կարող է առաջարկել, որ դատավարության մասնակիցների մի մասը նստի դահլիճի մյուս՝ ապակիներից այն կողմ գտնվող հատվածում։ Պաշտպանները նշել էին, որ եթե իրենք գնան նման անհարմարության, ապա նույնը պետք է անեն նաեւ մեղադրող դատախազները, ինչին վերջիններս առարկել էին։ Նիստը հետաձգելիս Աննա Դանիբեկյանը հաշվի էր առել նաեւ այն հանգամանքը, որ ամբաստանյալ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը կոնտակտավոր անձ է եւ պետք է թեստ հանձնի։ Նա այսօր ներկայացել է դատարան։ Այսօրվա դատական նիստին դահլիճի կահավորումը փոխված է․ սեղանները դասավորված են իրարից հեռու, առանձին սեղաններ են դրված նաեւ ապակիների մյուս կողմում գտնվող հատվածում։ Բոլոր սեղանների վրա առկա են ախտահանիչ միջոցներ։ Նիստի սկզբում դատավոր Աննա Դանիբեկյանը եւս շեշտեց, որ դատարանի կողմից ձեռնարկվել են միջոցներ դահլիճում այնպիսի պայմաններ ապահովելու համար, որոնք հնարավորություն կընձեռեն պահպանել սոցիալական անհրաժեշտ հեռավորությունը։ Ապա դիմելով պաշտպանական կողմին՝ նա հարցրեց, թե ինչն է պատճառը, որ այն նրանց կողմից կրկին չի պահպանվում։ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հետաքրքրվեց, թե իրարից անջատ դասավորված սեղաններից որոնք են նախատեսված պաշտպանների համար, կարող են արդյոք իրենք զբաղեցնել դահլիճի հիմնական հատվածում դասավորված տեղերը եւս, ինչին դատավորը դրական պատասխան տվեց։ Նիստը մի քանի րոպեով ընդմիջվեց, որպեսզի պաշտպանները նստեն իրարից հեռու։ Ընդմիջումից հետո նիստը վերսկսվեց, եւ դատավոր Աննա Դանիբեկյանը պաշտպան Միհրան Պողոսյանից հետաքրքրվեց, թե ինչ հանգամանքներ ի հայտ եկան կորոնավիրուսով վարակված լինելու իր կասկածների վերաբերյալ։ Պողոսյանը տեղեկացրեց, որ կրկնակի թեստավորում է անցել, եւ պատասխանը դարձյալ բացասական է եղել։ Այնուհետեւ ամբաստանյալ Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանն ասաց, որ իր միջնորդություններից մեկը բանավոր կարգով չի քննարկվել եւ խնդրեց իրեն հնարավորություն տալ այն ներկայացնել։ Դատավորն ասաց, որ այդ միջնորդությանը կանդրադառնա, սակայն մինչ դա հիշեցրեց, որ մեղադրող կողմն է միջնորդություն ներկայացրել, որը չի քննարկվել, քանի որ ներկա չի եղել պաշտպան Միհրան Պողոսյանը։ Խոսքը բոլոր ամբաստանյալների պաշտպանների գործողություններում իրավունքի չարաշահում ճանաչելու, դատական նիստի նախապատրաստական ենթափուլը սահմանափակելու ու դատաքննությանն անցնելու հնարավորություն տալու միջնորդության մասին է։ Դատավոր Աննա Դանիբեկյանն ասաց, որ դատարանն անցնում է դատախազների միջնորդության քննարկմանը, քանի որ այն վերաբերում է նաեւ պաշտպանական կողմի միջնորդություններ ներկայացնելուն։ Ամբաստանյալ Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանն ասաց, որ ինքը միջնորդում է դատախազների այդ միջնորդությունը քննության չառնել, քանի որ դեռեւս օգոստոսի 22-ին ներկայացրած իր միջնորդությունը քննության չի առնվել։ Դատավորն ասաց, որ արդեն իսկ որոշել է առաջնահերթ քննության առնել դատախազների միջնորդությունը եւ հավելեց, որ պաշտպանի միջնորդությանը կանդրադառնա ավելի ուշ։ Պաշտպան Կարեն Մեժլումյանն առարկեց դատավորի գործողությունների դեմ․ «Դեռեւս օգոստոսի 22-ին ներկայացրել եմ միջնորդություն գործի քննությունը կասեցնելու եւ ՍԴ դիմելու մասին, այժմ այն պետք է քննության առնվեր, որովհետեւ մինչ այդ դատարանը, հրատապությունից ելնելով, այլ միջնորդություն էր քննել՝ խափանման միջոցի հետ կապված, եւ որի լուծումից հետո, բնական է, իմ միջնորդությունը պետք է քննության առնվեր, բայց հանկարծ, երբ տեխնիկական հարց էր քննարկվում՝ սեղան-աթոռները դասավորելու հետ կապված, մեղադրողները միջնորդում են անձանց պաշտպանական իրավունքից զրկել, եւ դատարանն այսօր հայտարարում է, որ որոշել է այդ միջնորդությունը քննության առնել, մինչդեռ այդ միջնորդությունը չէր կարող հրապարակվել, որովհետեւ կողմերը, մասնավորապես պարոն Պողոսյանը չկար, եւ դատարանը չէր կարող այդ միջնորդությունը հետագայում քննության առնելու որոշում կայացնել»։ Մեժլումյանը շեշտեց, որ իր միջնորդությունը քննության առնելու որոշում դատարանը կայացրել է գրավոր տարբերակով՝ դատական ակտով, եւ ինքը առարկում է, որ դատարանը, միգուցե մեղադրողների հետ համաձայնեցված, փորձում է ամեն ինչ անել, որ իր միջնորդությունը քննության չառնվի։ Շարունակությունը՝ armtimes.com-ում
14:28 - 07 հուլիսի, 2020
Նիստերի ձգձգման մեղավորը ՀՔԾ-ն է, որ այս հիմար մեղադրանքը ուղարկել է դատարան․ Ռ․ Քոչարյանի պաշտպան |armtimes.com|

Նիստերի ձգձգման մեղավորը ՀՔԾ-ն է, որ այս հիմար մեղադրանքը ուղարկել է դատարան․ Ռ․ Քոչարյանի պաշտպան |armtimes.com|

armtimes.com: «ՀՀ-ում մեկ սուբյեկտ կա, որի պատճառով այս նիստերը ձգձգվում են․ դա Հատուկ քննչական ծառայությունն է, որն այս հիմար մեղադրանքը ուղարկել է դատարան»։ Լրագրողների հետ զրույցում այսօր այս մասին ասաց Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը՝ պնդելով, որ մեղադրանքն այնքան թերությունն ունի, որ այսքան քննարկելուց հետո էլ դեռ տասը տոկոսը չեն սպառել։ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ այսօր հետաձգվեց Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը․ չէր ներկայացել Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը։ Մինչ հետաձգումը մեղադրող դատախազ Գեւորգ Բաղդասարյանը միջնորդեց դատարանին պաշտպանների կողմից շարունակ միջնորդություններ ներկայացնելն ու նիստերը ձգձգելը ճանաչել որպես իրավունքի չարաշահում, թույլ տալ անցնել դատաքննության եւ հրապարակել մեղադրական եզրակացությունը։ Հարցին, թե ինչ ակնկալիք ունեն դատարանից, ինչ որոշում կկայացնի այս միջնորդության վերաբերյալ, Հովհաննես Խուդոյանը պատասխանեց․ «Դատավորից որեւիցե ակնկալիք չունեք՝ ոչ դրական, ոչ բացասական, դատավորից հասնում է արդարադատություն իրականացնելը»։ Ինչ վերաբերում է գործի թերություններին, ըստ պաշտպանի՝ իրավական թերությունները հիմա են քննարկում, փաստական թերությունները կքննարկեն, երբ կանցնեն դատաքննության։ Հարցին՝ գործում կա՞ն բաներ, որոնց հրապարակումից իրենք վախենում են, Հովհաննես Խուդոյանը պատասխանեց․ «Գործի նյութերը նախաքննության ավարտից հետո գաղտնիությամբ չեն պահպանվում, որեւէ անձ, որը մտածում է, որ այդ նյութերը մեզ կարող են մտահոգել, կարող է դրանք հրապարակել, բայց իհարկե, այդ հրապարակումներին հետեւելու են ամբողջական հրապարակումներ, որովհետեւ դրանք սովորաբար հրապարակվում են կոնտեքստից կտրված»,- ասաց նա՝ շեշտելով, որ իրենք պատրաստ են դրանց հրապարակմանը։
15:40 - 23 հունիսի, 2020
Այս դատական նիստին ներկա է գտնվում 30-ից ավելի անձ. Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը՝ վարակի ռիսկերի մասին |armtimes.com|

Այս դատական նիստին ներկա է գտնվում 30-ից ավելի անձ. Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը՝ վարակի ռիսկերի մասին |armtimes.com|

armtimes.com: Պաշտպան Ինեսսա Պետրոսյանի մոտ կորոնավիրուսային վարակի հաստատումը ցույց է տալիս, որ այս ժամանակահատվածում իրենց գործունեությունն իրականացնելիս փաստաբանները զերծ չեն ռիսկերից: Այսօր լրագրողների հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդեւանյանը՝ առողջություն մաղթելով Սեյրան Օհանյանի պաշտպաններ Ինեսսա Պետրոսյանին եւ նրա ամուսին Կարեն Մեժլումյանին: Ինեսսա Պետրոսյանի մոտ օրեր առաջ կորոնավիրուս է հաստատվել: Մեր զրույցում Կարեն Մեժլումյանը նշել էր, որ թեստ է հանձնել նաեւ ինքը. պատասխանը դեռեւս չի ստացվել: Անդրադառնալով փաստաբանի վարակվելուն՝ Արամ Վարդեւանյանն ասաց, որ հենց այդպիսի ռիսկերի կանխարգելման համար էր ԵԽ խոշտանգումների կանխարգելման կոմիտեն դեռեւս մարտ ամսին հորդորել վերանայել խափանման միջոցների հարցը. «Դա պատահական չէ, որովհետեւ եթե այն վերանայված է լինում, դատական նիստերի որոշակի ավելի ապահով հնարավորություն է ստեղծվում, իսկ նախորդ նիստին մենք տեսել ենք, որ Կարեն Մեժլումյանը եկել էր, եւ այս պայմաններում ենք մենք մեր գործունեությունը իրականացնում»: Արամ Վարդեւանյանը տարակուսանք հայտնեց, որ, չհաշված Սեյրան Օհանյանի պաշտպանների բացակայությունը, որոնք ունեն չներկայանալու հիմնավոր պատճառ, դատական նիստին ներկայացել էր մեկ էլ դատախազ Պետրոս Պետրոսյանը. «Դատավարության մյուս մասնակիցներից ոչ ոք չէր ներկայացել, եւ ինձ համար հասկանալի չէ, թե այդ ինչպես է, որ ես կարող եմ ներկայանալ, իսկ նրանք՝ ոչ, բայց մյուս կողմից ես նաեւ հասկանում եմ, որ մենք ունենք արտառոց իրավիճակ. ունենք եռանիշ դեպքեր ամենօրյա ռեժիմով, իսկ այս դատական նիստին փաստացի ներկա է գտնվում 30-ից ավելի անձ, դրա պատասխանատուն կրկին Աննա Դանիբեկյանն է»: Անդրադառնալով լրագրողներից մեկի՝ նիստերը ձգձգելու վերաբերյալ հարցին՝ Արամ Վարդեւանյանը նշեց, որ դատական նիստերը երկու ամսից ավելի չեն կայացել հենց Աննա Դանիբեկյանի պատճառով. «Կհիշեք նաեւ, որ նա դեկտեմբերի 10-ին արձակուրդ մեկնեց, բա այդ ինչո՞ւ էինք մենք, դուք մինչ դեկտեմբերի 28-ը աշխատում, ՄԻԵԴ-ը հազար անգամ է ասել, թե կալանավորված անձի առկայության դեպքում դատարանը ինչպիսի ջանասիրություն պետք է դրսեւորի»,- ասաց պաշտպանը՝ առաջարկելով դատախազներին հիշեցնել, թե պաշտպանների պատճառով քանի նիստ չի կայացել: Շարունակությունը՝ armtimes.com-ում
15:41 - 26 մայիսի, 2020
Քոչարյանի եւ մյուսների գործով նիստը հետաձգվեց. ներկա չէին մի քանի փաստաբաններ, նաեւ՝ Քոչարյանը |armtimes.com|

Քոչարյանի եւ մյուսների գործով նիստը հետաձգվեց. ներկա չէին մի քանի փաստաբաններ, նաեւ՝ Քոչարյանը |armtimes.com|

armtimes.com: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր հետաձգվեց Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով հերթական դատական նիստը: Նիստերի քարտուղարը զեկուցեց, որ դատարան են ստացվել ամբաստանյալ Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանի, ամբաստանյալ Արմեն Գեւորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսնայանի դիմումները, ինչպես նաեւ՝ տեղեկանք «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից: Աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով դատական նիստին չէր ներակայացել նաեւ տուժողների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը՝ խնդրելով իր բացակայությունը համարել հարգելի: Նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը հայտնեց, որ ըստ բ/կ-ից ստացված տեղեկանքի՝ ելնելով առողջական վիճակից՝ Ռոբերտ Քոչարյանը չի կարող մասնակցել այսօրվա դատական նիստին. «Տեղեկանքում առկա չեն տեղեկություններ այն մասին, թե որքան ժամանակ նա չի կարողանա մասնակցել նիստերին»,- ասաց դատավորը: Վերջինս հայտնեց նաեւ, որ ամբաստանյալ Արմեն Գեւորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանն իր դիմումով խնդրել է հետաձգել դատական նիստերը մինչ ՀՀ-ում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի հանդարտեցումը: Ինչ վերաբերում է Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանի միջնորդությանը, դրանով վերջինս տեղեկացրել է, որ պաշտպան Ինեսսա Պետրոսյանի մոտ հաստատվել է կորոնավիրուս, ինչի պատճառով Պետրոսյանը, ինչպես նաեւ Մեժլումյանը՝ որպես կոնտակտավոր անձ, ինքնամեկուսացվել են, ուստի չեն կարող ներկայանալ այսօրվա դատական նիստին եւ խնդրում են այն հետաձգել: Դատավորը նշեց, որ միջնորդության մեջ նշված չէ, թե կոնկրետ որ օրվանից են նրանք մեկուսացված, եւ այդ մասին հետաքրքրվեց Սեյրան Օհանյանից: Վերջինս ասաց, որ կոնկրետ տեղեկություններ չունի, բայց շուրջ 4-5 օր է: Շարունակությունը՝ armtimes.com-ում
14:07 - 26 մայիսի, 2020
Աննա Դանիբեկյանի անձնական կյանքի եւ բժշկական գաղտնիքի մասին տեղեկություն հրապարակելու փաստով քրեական գործ է հարուցվել |armtimes.com|

Աննա Դանիբեկյանի անձնական կյանքի եւ բժշկական գաղտնիքի մասին տեղեկություն հրապարակելու փաստով քրեական գործ է հարուցվել |armtimes.com|

armtimes.com: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դատավոր Աննա Դանիբեկյանի վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի հայտարարության հիման վրա Քրեական ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ: Այս մասին տեղեկացրեց ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը: Վերջինիս խոսքով՝ քրեական գործը հարուցվել է մայիսի 7-ին՝ ՀՀ ՔՕ-ի 144-րդ հոդվածով եւ 145-րդ հոդվածի 1-ին մասով՝ անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, պահելու, օգտագործելու կամ տարածելու, ինչպես նաեւ՝ առանց մասնագիտական կամ ծառայողական անհրաժեշտության բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող անձանց կողմից անձի հիվանդության կամ բժշկական ստուգման արդյունքների մասին տեղեկություններ հրապարակելու համար: Ջանոյանը նշեց, որ հարուցված քրեական գործն ուղարկվել է նախաքննական մարմին: Ավելին՝ armtimes.com-ում
14:28 - 14 մայիսի, 2020
Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնելու մասին միջնորդությունը մակագրվել է դատավոր Աննա Դանիբեկյանին |pastinfo.am|

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնելու մասին միջնորդությունը մակագրվել է դատավոր Աննա Դանիբեկյանին |pastinfo.am|

pastinfo.am: Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելու մասին միջնորդությունը մակագրվել է դատավոր Աննա Դանիբեկյանին։ Այս մասին ասաց Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հովհաննես Խուդոյանը։  Հովհաննես Խուդոյանը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելու մասին: Ներկայացված միջնորդության հիմքում ընկած է կորոնավիրուսի վարակման վտանգը՝ հաշվի առնելով, որ Ռոբերտ Քոչարյանը գտնվում է կորոնավիրուսի վարակման տարիքային ռիսկային խմբում: Բացի այդ՝ պաշտպանը դիմել էր նաև Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահին՝ ներկայացված միջնորդությունն այլ դատավորի վերամակագրելու համար, ինչը մերժվել է: 
19:58 - 04 մայիսի, 2020
Քոչարյանի պաշտպանը գործը քննող դատավորի հարցով դիմել է առաջին ատյանի դատարանի աշխատակազմին |armenpress.am|

Քոչարյանի պաշտպանը գործը քննող դատավորի հարցով դիմել է առաջին ատյանի դատարանի աշխատակազմին |armenpress.am|

armenpress.am: Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը հերթական դիմումն է ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի ղեկավար Արմեն Ասլանյանին՝ դատավոր Աննա Դանիբեկյանի անաշխատունակության վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Քոչարյանի փաստաբանական խումբը։ Փաստաբանն ընդգծել է, որ նախորդ դիմումներում բարձրացված հարցերն ուղղված են եղել հենց իրեն՝ պարոն Ասլանյանին, և ոչ թե դատավոր Աննա Դանիբեկյանին։ «Խնդրում եմ, ի վերջո, պատասխանել վերը նշված հարցերին, եթե, իհարկե, մտահոգոթյուն չունեք, որ Ձեր կողմից ներկայացվող պատասխանները կարող են օգտագործվել  Ձեր դեմ քրեական վարույթի շրջանակներում», - իր դիմումի մեջ նշել է Խուդոյանը։ Նախորդ երեք դիմումներում փաստաբանը խնդրել է հայտնել, թե ե՞րբ է ստացվել դատավորի՝ մինչև ապրիլի 16-ը անաշխատունակության վիճակում գտնվելու մասին տեղեկությունը, արդյո՞ք դատարանի աշխատակազմի ներկայացուցիչը փորձել է ճշտել՝ Դանիբեկյանը համաձա՞յն է, որ իր բացակայության հիմքերը ներկայացվեն Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններին և արդյոք իրականությանը համապատասխանում է համացանցում հայտնված այն տեղեկությունը, որ դատավոր Դանիբեկյանի բացակայության պատճառը քթի վիրահատությունն է:
22:20 - 23 ապրիլի, 2020
Երեւան քաղաքի դատարանից պատասխանել են Քոչարյանի պաշտպանին. վերջինս եւս մեկ դիմում կներկայացնի |armtimes.com|

Երեւան քաղաքի դատարանից պատասխանել են Քոչարյանի պաշտպանին. վերջինս եւս մեկ դիմում կներկայացնի |armtimes.com|

armtimes.com: Երեւան քաղաքի դատարանի աշխատակազմի ղեկավար Արմեն Ալսանյանը պատասխանել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանի երրորդ դիմումին: Այս մասին տեղեկացրեց պաշտպան Հովհաննես Խուդոյանը՝ նշելով, որ ստացել է շատ հետաքրքիր պատասխան. «Նշված է՝ տեղեկացվել եք, որ ամսի 17-ին Աննա Դանիբեկյանը վերադառնալու է, ձեր հարցերը կարող եք ուղղել իրեն. այդքանն է պատասխանը»,- ասաց Խուդոյանը: Իր երրորդ, հարցմամբ Հովհաննես Խուդոյանը հետաքրքրվել էր, թե կոնկրետ որ օրը եւ ինչ եղանակով է դատարանին հայտնի դարձել, որ Աննա Դանիբեկյանը ժամանակավոր անաշխատունակության վիճակում է գտնվելու մինչեւ ապրիլի 16-ը, արդյոք փորձ կատարել են՝ ճշտելու՝ Դանիբեկյանը համաձայն է, որ իր բացակայության հիմքերը (առողջական վիճակը, հիմնավորող փաստաթղթերը) ներկայացվեն պաշտպաններին, եթե հրաժարվել է, ապա ինչ պատճառաբանությամբ: Անդրադառնալով համացանցում տարածված այն տեղեկությանը, թե դատավորի բացակայության պատճառը քթի վիրահատությունն է, Հովհաննես Խուդոյանը խնդրել էր նշել՝ որքանով է դա համապատասխանում իրականությանը: Զրույցում Հովհաննես Խուդոյանն ասաց, որ առաջիկայում 4-րդ դիմումը կուղարկի Երեւան քաղաքի դատարան։ Շարունակությունը՝ armtimes.com-ում
09:18 - 22 ապրիլի, 2020
Դանիբեկյանի վերաբերյալ հրապարակումները Դատախազությունն ուղարկել է Ոստիկանություն՝ նյութեր նախապատրաստելու համար
 |news.am|

Դանիբեկյանի վերաբերյալ հրապարակումները Դատախազությունն ուղարկել է Ոստիկանություն՝ նյութեր նախապատրաստելու համար |news.am|

news.am: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի վիրահատության վերաբերյալ ԲԴԽ հայտարարությունը Գլխավոր դատախազությունն ուղարկել է Ոստիկանություն՝ նյութեր նախապատրաստելու հանձարարությամբ: Այս մասին հայտնեց Դատախազության Հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը: Նշենք, որ Բարձրագույն դատական խորհուրդն ուսումնասիրելով վերջին օրերին դատավոր Աննա Դանիբեկյանի անձի շուրջ որոշ լրատվամիջոցներում եւ համացանցում տեղ գտած մի շարք հրապարակումները, մասնավորապես՝ ս.թ. ապրիլի 9-ին «Հայելի ակումբի» կողմից հրապարակված «Աննա Դանիբեկյանը պետպատվերով ենթարկվել է քթի վիրահատության» եւ ապրիլի 13-ին «5-րդ ալիքի» կողմից հրապարակված ««Կարճ ասած»՝ Սեւակ Հակոբյանի հետ» տեսանյութերը , արձանագրել է, որ դրանցում բանախոսները թույլ են տվել ոչ միայն բարոյականության տեսանկյունից անընդունելի արտահայտություններ, ինչն ինքնին դատապարտելի է, այլ նաեւ հրապարակել են օրենքով պաշտպանված տեղեկություններ /բժշկական գաղտնիք պարունակող, անձնական կյանքին վերաբերող/, ինչի կապակցությամբ Բարձրագույն դատական խորհուրդը հրավիրել է  ՀՀ գլխավոր դատախազության ուշադրությունը՝ օրենքով սահմանված կարգով դրանց քրեաիրավական գնահատական տալու համար:
18:27 - 16 ապրիլի, 2020
ԲԴԽ-ն հրավիրում է Գլխավոր դատախազության ուշադրությունը՝ Աննա Դանիբեկյանի անձի շուրջ տեղ գտած հրապարակումների վերաբերյալ

ԲԴԽ-ն հրավիրում է Գլխավոր դատախազության ուշադրությունը՝ Աննա Դանիբեկյանի անձի շուրջ տեղ գտած հրապարակումների վերաբերյալ

ԲԴԽ-ն  հայտարարություն է տարածել դատավոր Աննա Դանիբեկյանի անձի շուրջ որոշ լրատվամիջոցներում և համացանցում տեղ գտած մի շարք հրապարակումները վերաբերյալ. «Բարձրագույն դատական խորհուրդը ուսումնասիրելով վերջին օրերին դատավոր Աննա Դանիբեկյանի անձի շուրջ որոշ լրատվամիջոցներում և համացանցում տեղ գտած մի շարք հրապարակումները, մասնավորապես՝ ս.թ. ապրիլի 9-ին «Հայելի ակումբի» կողմից հրապարակված «Աննա Դանիբեկյանը պետպատվերով ենթարկվել է քթի վիրահատության» և ապրիլի 13-ին «5-րդ ալիքի» կողմից հրապարակված ««Կարճ ասած»՝ Սևակ Հակոբյանի հետ» տեսանյութերը /հղումները տեղադրված են ստորև/, արձանագրում է, որ դրանցում բանախոսները թույլ են տվել ոչ միայն բարոյականության տեսանկյունից անընդունելի արտահայտություններ, ինչն ինքնին դատապարտելի է, այլ նաև հրապարակել են օրենքով պաշտպանված տեղեկություններ /բժշկական գաղտնիք պարունակող, անձնական կյանքին վերաբերող/, ինչի կապակցությամբ Բարձրագույն դատական խորհուրդը հրավիրում է ՀՀ գլխավոր դատախազության ուշադրությունը՝ օրենքով սահմանված կարգով դրանց քրեաիրավական գնահատական տալու համար»,- ասված է ԲԴԽ-ի հայտարարության մեջ:
21:30 - 14 ապրիլի, 2020