Տարոն Սիմոնյան

Տարոն Վարդանի Սիմոնյանը ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր է «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից, ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ Անկուսակցական է։ 

2007թ. ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը, 2009թ.՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան (եվրոպական իրավունք), 2012թթ.՝ նույն ֆակուլտետի ասպիրանտուրան։ 2009թ.՝ ԱՄՆ Թաֆտս համալսարանի Ֆլետչերի իրավունքի եւ դիվանագիտության դպրոցը (միջազգային իրավակարգ)։ Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ։

2010թ․ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի, Եվրոպական հետազոտությունների կենտրոնի, Հայաստանում ֆրանսիական համալսարանի դասախոս է: 2008-ից իրավաբանական եւ փորձագիտական աշխատանք է իրականացնում միջազգային եւ մասնավոր կազմակերպություններում՝ Եվրոպական Միության եւ Եվրոպայի Խորհրդի մի շարք ծրարգերում, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակում, ՄԱԿ-ի մասնագիտացված հիմնարկներում (UNFPA, UNDP), ՄԱԿ-ի հայկական ասոցիացիայում: 2010 թվականից զբաղվում է փաստաբանական գործունեութամբ: 2011-2019թթ.՝ «Ի ԷԼ ԷԼ գործընկերություն» իրավաբանական գրասենյակի հիմնադիր եւ գլխավոր տնօրեն։

2008 թվականից ՀՀ իրավաբանների միության (ասոցիացիայի) անդամ է, 2012-2019թթ.՝ գործադիր տնօրեն։ 2010թ.՝ «Լոռվա երիտասարդների միասնություն» հկ համահիմնադիր, համանախագահ: 2010թ.՝ Միջազգային եւ համեմատական իրավունքի կենտրոնի համահիմնադիր, 2013-2016թթ. տնօրեն։ 2010 թվականից ՀՀ փաստաբանների պալատի անդամ է, 2017 թվականից՝ ՓՊ խորհրդի անդամ։ 2014 թվականից Եվրոպական արբիտրաժային պալատի անդամ, արբիտր (Բելգիա, Բրյուսել)։ 2016թ.՝ Հայաստանի հաշտարարների միության համահիմնադիր, ՀՀՄ խորհրդի անդամ։ 2016 թվականից՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին կից զինվորական հարցերով հանձնաժողովի անդամ։ 2017թ՝. ՀՀ արբիտրների ասոցիացիայի համահիմնադիր, խորհրդի անդամ։ 2017-2019թթ.՝ ՄԱԿ-ի միջազգային առեւտրային իրավունքի հանձնաժողովի (UNCITRAL) ՀՀ ազգային թղթակից:

2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության թիվ 9 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:

Պատերազմում պարտվելը չի մերժում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը․ այս մտքով պետք է նստենք բանակցային սեղանի շուրջ․ Տարոն Սիմոնյան

Պատերազմում պարտվելը չի մերժում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը․ այս մտքով պետք է նստենք բանակցային սեղանի շուրջ․ Տարոն Սիմոնյան

Պատերազմից հետո ստեղծվել է մի իրավիճակ, երբ ընդդիմադիր քաղաքական տարբեր ուժեր պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ պնդելով՝ պարտված ղեկավարը պետք է հեռանա ողջ թիմով։  «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն այն կարծիքին է, որ հարցի լուծումը արտահերթ ընտրություններն են։ Կուսակցությունը ներկայացրել է ճանապարհային քարտեզ ու առաջարկել վարչապետի թեկնածու՝ կուսակցության ու խորհրդարանական համանանուն խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին։  Infocom.am-ի հետ զրույցում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը նկատեց՝ համաշխարհային ռազմական պատմությունն ունի արժանապատվության կանոն՝ համաձայն որի՝ ռազմական առաջնորդը պարտության դեպքում պետք է հեռանա․  «Տվյալ դեպքում՝ գերագույն գլխավոր հրամանատարը, ինչպես իրեն սիրում է կոչել վարչապետը, եւս պետք է հեռանա, քանի որ գրանցել է պարտություն։ Սկսած Ճապոնիայից, վերջացրած հայաստանյան իրականությամբ՝ դա պետք է տեղի ունենա, որովհետեւ պատմությունը դա է պահանջում»։ Սիմոնյանի խոսքով՝ քաղաքական միջավայրում մենք գործնականում խնդիրներ ունենք, որոնք պետք է լուծել, խնդիրներ՝ նաեւ դիվանագիտական այլ հարթակներում։ Պատգամավորը շեշտեց, որ մնալով վարչապետի պոշտոնին՝ Փաշինյանը վնասում է այս պրոցեսներին, որովհետեւ դիվանագիտական հարթակում նրա ձայնը այլեւս լսելի չէ։ Նրա համոզմամբ՝ Ադրբեջանի ղեկավարն անպատվում է ՀՀ վարչապետին ու նրա միջոցով, նրա ներկայությամբ՝ ամբողջ ազգին։ «Այս միջավայրում գնալ եւ բանակցել, դիվանագիտական հարցեր լուծել միջազգային հարթակներում, բնականաբար, հնարավոր չէ, եւ մենք ամեն օր գրանցելու ենք նոր պարտություն եւ գրանցում ենք, թե՛ տարածքային, թե՛ դիվանագիտական պարտություններ, որովհետեւ այդ մարդն ունակ չէ որեւէ գործ կատարել»,- ասաց Սիմոնյանը՝ նշելով, որ, միեւնույն ժամանակ, եթե հիմա կազմակերպվեն ընտրություններ, դա չի լինի ռացիոնալ միջավայրում իրականացված գործընթաց, որովհետեւ հանրությունը նյարդայնացած է, հուզական․ «Այն վիճակն է, ինչ 2018 թվականին։ Այն ժամանակ էլ էինք ասում, որ հրատապ ընտրություն պետք չէ կազմակերպել։ Բնականաբար, ընտրության արդյունքները չեն համապատասխանելու հասարակության ռացիոնալ մտքին, կամարտահայտմանը, ավելին՝ այսօր հանրապետությունում կան նաեւ այսպես կոչված ռազմական խմբեր, որոնք ազդելու են ընտրությունների ելքի վրա։ Մեզ ժամանակ է պետք, որ կայունանա մթնոլորտը, բայց այդ ընթացքում չենք կարող սպասել, որ վարչապետը պաշտոնավարի, որովհետեւ սրան զուգահեռ՝ ունենք դիվանագիտական խնդիրներ, որոնք, ինչպես նշեցի, ունակ չէ լուծել»։ ԼՀԿ-ական պատգամավորի խոսքով՝ պետք է ձեւավորվի անցումային կառավարություն՝ անցումային վարչապետով, որի հիմնական խնդիրը պետք է լինի մի կողմից դիվանագիտական հարթակներում հայկական շահը առաջ տանելը եւ շարունակական պարտություններին վերջ դնելը, մյուս կողմից՝ հանրության մեջ կայուն վիճակ ապահովելը։  Անդրադառնալով հարցին՝ արդոք անհրաժե՞շտ չէ մինչեւ արտահերթ ընտրությունները փոփոխություններ անել Ընտրական օրենսգրքում, Սիմոնյանը պատասխանեց․ «Ռեյտինգային համակարգով գործող ԸՕ-ն, բնականաբար, շատ մեծ թերություններ ունեցող օրենսդրություն է, եւ այսօրվա խնդիրները պայմանավորված են նաեւ դրանով, որովհետեւ այսօր 132 պատգամավորից չգիտեմ քանիսն են կարողանում ժողովրդի կամքն արտահայտել, եւ հատկապես իշխանական խմբակցության 88 պատգամավորներից։ Մենք ունենք այնպիսի Ընտրական օրենսգիրք, որ, մեկ անձի ընտրելով, մարդիկ ընտրում են 88 հոգի, որոնց չեն էլ ճանաչում։ Բնականաբար, սա սխալ է, բայց ես վախենամ, որ փոփոխություններ իրականացնելիս ավելի վատ ճանապարհով գնան եւ արդյունքում բացառվի ընդհանրապես մարդ ընտրելը, ընտրեն միայն կուսակցություն եւ միայն կուսակցության առաջնորդ։ Եվ այդ առաջնորդը իր հետեւից բերի մի խումբ մարդկանց, որոնց հասարակությունը չի էլ ճանաչում»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ իրենք առաջարկել էին բաց ցուցակներով ընտրություն կազմակերպել, երբ կուսակցությունն է մասնակցում ընտրությանը՝ բաց ցուցակներով, եւ քաղաքացին հնարավորություն ունի ընտրել կոնկրետ մարդկանց։  Ինչ վերաբերում է Արցախի հարցով բանակցություններին՝ Տարոն Սիմոնյանի համոզմամբ՝ հիմա որեւէ այլ ձեւաչափ չկա, բացի Մինսկի խմբի շրջանակը, որը ՄԱԿ անվտանգության խորհրդից մանդատ է ստացել այս խնդրով զբաղվելու համար։ Պատգամավորի խոսքով՝ պետք է հաշվի նստել դրա հետ եւ օգտագործել Մինսկի խմբի տված հնարավորությունները՝ ինչպիսին էլ լինեն։ Սիմոնյանը չհերքեց, որ այս առումով բարդ եւ դժվար է լինելու, որովհետեւ 25 տարվա բանակցային գործընթացում թերություններով արված աշխատանքն էլ է ջուրն ընկել։ Նա չբացառեց, որ բանակցությունները կարող են սկսվել ոչ թե զրոյական, այլ մինուսական կետից, սակայն ամեն դեպքում պետք է հաշվի առնել հայկական շահը, առավելապես՝ Արցախի ինքնորոշման իրավունքի անբեկանելի լինելը․ «Այն, որ պատերազմում պարտվել ենք, չի մերժում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, այլ հակառակը՝ հիմա ավելի շատ ապացույցներ կան, որ Արցախի ժողովուրդը չի կարող իրեն ապահով զգալ Ադրբեջանի իշխանության ներքո, հետեւաբար Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում որեւէ պարագայում։ Այս միտքը մեր ուղեղում՝ պետք է նստենք բանակցային սեղանի շուրջ։ Ադրբեջանը տվել է ապացույցների հաստափոր մի դրամապանակ, որով փաստվում է, որ եթե Արցախի ժողովուրդը մնաց Ադրբաջնի կազմում, ապա նրան սպասում է ցեղասպանություն»,- ասաց Սիմոնյանը՝ ընդգծելով, որ պետք է աշխատենք այս ուղղությամբ՝ օգտագործելով Մինսկի խմբի ձեւաչափը, իսկ հետագայում, եթե այլ ձեւաչափեր լինեն, դրանք եւս։  Մեր հարցին, թե ի՞նչ պետք է անի ապագա կառավարող ուժը՝ ԼՀԿ ճանապարհային քարտեզում նշված կետերից մեկի՝ հայ-ռուսական հարաբերությունների բարելավման համար, Սիմոնյանը պատասխանեց, որ առաջնային է հայ-ռուսական ռազմաքաղաքական պայմանագրային բազայի վերանայումը։ Ըստ Սիմոնյանի՝ այն պետք է հարմարեցվի առկա իրավիճակին, որովհետեւ, չնայած այն մի քանի անգամ թարմացվել է, բայց հիմա այլ իրականության մեջ ենք եւ այդ պայմանագրային բազան չի համապատասխանում այսօրվա վիճակին․ «Մեր կարծիքով՝ հայ-ռուսական հարաբերությունների բարելավման առաջին քայլը պետք է լինի այդ ռազմաքաղաքական պայմանագրային բազայի մշակումը։ Այն պետք է ֆիքսի այսօրվա առկա իրավիճակը, խորացնի ռազմական հարաբերությունները մեր ռազմավարական գործընկերոջ հետ, եւ կամ այդկերպ կարողանանք հարմարվել առկա իրավիճակին, կամ իրավիճակից քաղենք առավելագույնը՝ հայկական շահը սպասարկելու համար»,- եզրափակեց Տարոն Սիմոնյանը։ Ասպրամ Փարսադանյան
19:59 - 16 դեկտեմբերի, 2020
Պատերազմի ժամանակ գլխավոր շտաբի գործողություններին որևէ անձ չի կարող միջամտել, այդ թվում՝ վարչապետի կինը. Տարոն Սիմոնյան
 |pastinfo.am|

Պատերազմի ժամանակ գլխավոր շտաբի գործողություններին որևէ անձ չի կարող միջամտել, այդ թվում՝ վարչապետի կինը. Տարոն Սիմոնյան |pastinfo.am|

pastinfo.am: Վարչապետի յուրաքանչյուր միտք, ըստ էության, ավելի են խորացնում քաղաքական անհանդուրժողականությունը հասարակության շրջանում և ավելի է վնասում մեր ազգային և պետական շահերին,-այս մասին ասաց ՀՀ ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ անդրադառնալով վարչապետի այսօրվա տեսաուղերձում արտահայտած այն մտքին, որ երկրում կան քաղաքական խմբեր, որոնք պատերազմը ցանկանում են տեղափոխել Հայաստան և երկրում քաոս ստեղծել: Նշենք, որ վարչապետն այսօր անդրադարձել էր նաեւ իր կնոջ՝ Աննա Հակոբյանի հրամանատարական կետ այցելությանը՝ նշելով, որ դա տեղի է ունեցել իր հանձնարարությամբ։ Ավելին՝ Նիկոլ Փաշինյանի կարծիքով արտառոց ոչինչ չկա ու ոչ էլ քաղաքական քննարկումների առարկա պետք է դառնա այդ հարցը՝ ասելով. «ինչ ցոփության մասին է խոսքը, երբ վարչապետի ընտանիքի անդամը վարչապետի հանձնարարությամբ գնում է հրամանատարական կետ, կարող է Բադեն-Բադեն է գնացել»։ Ըստ նրա՝ Աննա Հակոբյանը գնացել էր բարոյական աջակցություն ցույց տալու։ «Պատերազմի ժամանակ գլխավոր շտաբի գործողություններին որևէ անձ չի կարող միջամտել, այդ թվում՝ վարչապետի կինը, այս դեպքում երկրի ղեկավարին, որը նման բան է թույլ տվել պետք է ենթարկել առնվազն քաղաքական պատասխանատվության »,-ասաց Սիմոնյանը:      
22:01 - 27 նոյեմբերի, 2020
Մենք արդեն մի քանի հազար հաշմանդամ ունենք, մարմնի հաշմանդամությունը լուծելու հարց է, բայց հոգու հաշմանդամությունն անլուծելի հարց է. Տարոն Սիմոնյան |tert.am|

Մենք արդեն մի քանի հազար հաշմանդամ ունենք, մարմնի հաշմանդամությունը լուծելու հարց է, բայց հոգու հաշմանդամությունն անլուծելի հարց է. Տարոն Սիմոնյան |tert.am|

tert.am: Դուք ձեզ կողքից լսում եք, ինչի մասին եք խոսում ընդհանրապես, թե ոչ: Այս մասին Ազգային ժողովում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում քննարկվող հարցերին: «Ընդհանրապես մենք արդեն մի քանի հազար հաշմանդամ ունենք, այդ մարդկանց հաշմանդամության հարցերով զբաղվելու ենք,  մարմնի հաշմանդամությունը լուծելու հարց է, բայց հոգու հաշմանդամությունն անլուծելի հարց է: Ես երկուս ու կես տարի ամեն անգամ այս ամբիոնից հայտարարում եմ՝ զգույշ խոսեք Հայաստանում, զգույշ քայլեք Հայաստանում, ձեր ամեն մի խոսքն արձագանքում է և ավելի մեծ հետևանքներ է առաջացնում: Գանգոսկրի մեջ մի օրգան կա, որ եթե լավ օգտագործվի, մենք այս խնդիրների առաջ ամեն օր չենք կանգնի»,-ասաց նա: Տարոն Սիմոնյանը նշեց, որ եղած հնարավորությունները չօգտագործելով՝ չգիտի, թե իշխանությունը ում են սպասում: «Երկու ամիս է՝ գոռում ենք, որ միջազգային  հարթակներում հարցերը բարձրացնելու հնարավորություններ կան, գրում ենք, տալիս ենք ձեզ, ոչ մի բան չեք անում: Ասում եք, որ հայտարարություն եք ստորագրել՝ անելանելի վիճակից ելնելով, միգուցե, բայց արդյոք գիտեք, որ այդ հայտարարությունը ինքնին երեք հիմքով առոչինչ է»,-ասաց նա և նշեց, որ սպառնալիքի ներքո կնքած պայմանագիրն առ ոչինչ է:
13:52 - 17 նոյեմբերի, 2020
Ադրբեջանի դեմ դատավարական գործընթաց սկսելու հնարավորություն ունենք․ Տարոն Սիմոնյան |armtimes.com|

Ադրբեջանի դեմ դատավարական գործընթաց սկսելու հնարավորություն ունենք․ Տարոն Սիմոնյան |armtimes.com|

armtimes.com: Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը շարունակական բնույթ է կրում, նաև քաղաքացիական բնակչության թիրախավորումը մեծապես պայմանավորված է հայատյացությամբ և էթնիկ զտումներով ամբողջ Արցախի տարածքում։ Հիմա դա տեղափոխվում է միջազգային հարթակներ։ Խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում նման տեսակետ հայտնեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ ընդգծելով, որ Ֆրանսիայում տեղի ունեցող հակահայկական ցույցերը դրա դրսևորումն են։ Սիմոնյանը նշեց, որ այդ հայատյացության դեմ պայքարելու իրավական լծակ կա։ «Կա խտրականության բոլոր ձևերի արգելքի վերաբերյալ կոնվենցիան, որը պետություններին կոչ է անում ձեռնպահ մնալ որևէ խտրական վերաբերմունքից, որը պայմանավորված է ռասայական, էթնիկական ծագմամբ, և այդ կոնվենցիայի շրջանակում Ադրբեջանի դեմ դատավարական գործընթաց սկսելու հնարավորություն ունենք։ Ադրբեջանը այդ կոնվենցիայով ընդունել է Արդարադատության միջազգային դատարանի իրավազորությունը»։
16:39 - 29 հոկտեմբերի, 2020
Թուրքիայի եւ Ադրբեջանի գործողությունների դատապարտում, Արցախի ճանաչում․ Սփյուռքի պահանջները համահունչ են ներկա կարիքներին

Թուրքիայի եւ Ադրբեջանի գործողությունների դատապարտում, Արցախի ճանաչում․ Սփյուռքի պահանջները համահունչ են ներկա կարիքներին

Շուրջ մեկ ամիս է՝ արցախա-ադրեջանական սահմանին լայնածավալ պատերազմական գործողություններ են։ Այս ընթացքում հաղթանակի տարբեր ձեւակերպումներ են հնչել, եւ պարզ է, որ այն միայն ռազմաճակատում չի լինում, այլ նաեւ միջազգային հարթակներում։ ՀՀ ԱԳ նախարարությունից զատ՝ այս գործը հանձն են առել նաեւ սփյուռքում ապրող մեր հայրենակիցները։ Վերջին օրերին ակտիվ ցույցեր են ընթանում Ֆրանսիայի, Ամերիկայի, Ավստրիայի, Գերմանիայի եւ մի շարք այլ երկրների մեծ ու փոքր քաղաքներում։ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի համոզմամբ՝ արտերկրի հայերը երթերի եւ տարաբնույթ բողոքի ակցիաների շնորհիվ կարողանում են քաղաքական ճնշում գործադրել։ Infocom-ի հետ զրույցում նա կարծիք հայտնեց, որ այդ ակցիաներում ձեւավորված պահանջները համահունչ են ներկա կարիքներին․ «Միայն Թուրքիայի եւ Ադրբեջանի գործողությունների դատապարտումը բավարար չէ, մենք չենք կարծում, թե դրանով կարող ենք կանխել հետագա ագրեսիան, հետեւաբար անհրաժեշտ է նաեւ Արցախի անկախության ճանաչման պահանջը․ առանց մեկի՝ մյուսը բավարար չէ, մեկը մյուսին լրացնում է»,- նկատեց Սինանյանը։ Այս 2 հիմնական պահանջներից զատ՝ մեր զրուցակիցը նաեւ շեշտեց ռազմական տեխնիկայի համար ինչ-ինչ տեխնոլոգիաների վաճառման կամ փոխանակման արգելքի պահանջը, որը վերջին օրերին մեծ աղմուկ է բարձրացրել․ «Օրինակ, Կանադայում կամ ԱՄՆ-ում այսօր այլ գործոն կա՝ ամերիկյան կամ կանադական ռազմական կոմպոնենտների օգտագործումը՝ թուրքական ԱԹՍ-ների մեջ։ Այդ երկրներում ավելացել է նաեւ ժողովրդի այն պահանջը, որ Թուրքիայի դեմ առաջին հերթին տեխնոլոգիաների փոխանցման սանկիացներ եւ սահմանափակումներ կիրառվեն։ Սա մասնակիորեն բավարարվել է Կանադայում, կարծում եմ՝ հաջորդը ԱՄՆ-ն է»,- ասաց Զարեհ Սինանյանը՝ հավելելով, որ համագործակցում են նաեւ Ասիայի, մասնավորապես Ռուսաստանի հայ համայնքերի հետ։ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի դիտարկմամբ՝ թեեւ ՌԴ-ում հայերի տարբեր շերտեր կան, բայց, ընդհանուր առմամբ, այնտեղ էլ ուզում են, որ կանխվի թուրք-ադրբեջանական ագրեսիան եւ խաղաղություն պարտադրենք։  «Իրենք էլ իրենց ձեւով, որը տարբերվում է արեւմտյան համայնքերի մեր մեթոդոլոգիայից, պաքարում են հանուն հաղթանակի»,- ասաց Սինանյանը՝ մեր հայրենակիցներին կոչ անելով գոտեպնդվել եւ լծվել այս դժվար եւ հավանաբար երկարատեւ պայքարին։ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն էլ է այն կարծիքին, որ Ռուսաստանի համայնքերի ազդեցությունը եւ աջակցությունը բավական մեծ է։  «Ամեն պետություն ունի իր առանձնահատկությունները, եւ հայ համայնքները տարբեր պետություններում օգտագործում են այդ պետության քաղաքական-հասարարական գործիքակազմը։ Ռուսաստանում մեթոդները տարբեր են, չեմ ուզի բարձրաձայնել, ազդեցության այլ գործիքներ են օգտագործվում, պարտադիր չէ ցույց անել»,- Infocom-ի հետ զրույցում նկատեց Սիմոնյանը։  Ինչ վերաբերում է արեւմուքում տեղի ունեցող ցույցերին՝ պատգամավորը նշեց, որ նման գործողությունները նպաստում են, որ պետությունները ավելի լավ տեղյակ լինեն իրավիճակից եւ իրենց արձագանքը հնարավորինս շուտ տան։ Ցուցարարների ձեւակերպած պահանջների առնչությամբ էլ ԱԺ պատգամավորը հավելեց, որ դրանք միասնական են, ուղղակի տարբեր դրսեւորումներ ունեն՝ դադարեցնել Թուրքիայի եւ Ադրբեջանի ագրեսիան եւ հնարավոր լծակներով զսպել այդ երկրներին։ Սեդա Առաքելյան
18:24 - 27 հոկտեմբերի, 2020
Պատգամավորն առաջարկում է հանրայնացնել դատավորների թեկնածու հավակնորդների բարեվարքության վերաբերյալ եզրակացությունները |hetq.am|

Պատգամավորն առաջարկում է հանրայնացնել դատավորների թեկնածու հավակնորդների բարեվարքության վերաբերյալ եզրակացությունները |hetq.am|

hetq.am: Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն առաջարկում է օրենքով սահմանված դատավորների թեկնածու հավակնորդների բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունները հանրայնացնել: «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի համաձայն` Բարձրագույն դատական խորհրդի անդամների թեկնածուների, Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուների, դատավորների թեկնածուների հավակնորդների, ինչպես նաև օրենքով սահմանված այլ դեպքերում բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացություններ ներկայացնելը հրապարակման ենթակա չեն: Գործող օրենսդրության համաձայն` Կոռուպցիայի կանխարգելման  հանձնաժողովն իր պաշտոնական կայքէջում հրապարակում է իր ընդունած որոշումները և եզրակացությունները, ինչպես նաև՝ իր ներկայացրած առաջարկությունները և դրանց քննարկման արդյունքների վերաբերյալ տեղեկությունները: Ըստ նախագծի հեղինակի` օրենսդիրը, ամրագրելով հանձնաժողովի որոշումների, եզրակացությունների և առաջարկությունների հրապարակման ընդհանուր պահանջ, հետապնդել է հանձնաժողովի գործունեության թափանցիկությունը որևէ կերպ չսահմանափակելու միտում: Ուստի նման պայմաններում հասարակական կարևոր նշանակություն ունեցող հանրային ծառայության պաշտոնների՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամների, Սահմանադրական դատարանի դատավորների և այլ դատարանների դատավորների բարեվարքության վերաբերյալ կազմված եզրակացությունների հրպարակման ենթակա չլինելու մասին օրենսդրական պահանջն արդարացված և հիմնավոր չէ: Հիմնավորումներում նշվում է, որ ժողովրդավարական պետության սկզբունքի շրջանակներում հասարակությունն իրավունք ունի հանրային վերահսկողություն սահմանելու հանրային իշխանության, տվյալ պետական պաշտոնը զբաղեցնելու համար որակավորման ստուգման ընթացակարգի նկատմամբ, այն արդարության և հավասարության պայմաններում անցկացնելու նկատառումներով, իրազեկ լինելու տվյալ պետական պաշտոնի հավակնորդի մասնագիտական ունակություններին: Բացի այդ, ըստ Սահմանադրական դատարանի, հանրային պաշտոնների, մասնավորապես՝ դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված հավակնորդների հանրային-իրավական պատասխանատվության ստանձնման որակներին վերաբերող տվյալներն առնվազն այն հավակնորդների մասով, որոնք ընդգրկվել են դատավորների թեկնածությունների ցուցակում, հանրության համար ոչ մատչելի դարձնելը չի հետապնդում իրավաչափ նպատակ և հակասում է Սահմանադրության 42-րդ հոդվածի 1-ին մասին: Հիշեցնենք, որ նախագիծը ԱԺ նիստերի օրակարգ ընդգրկվելու համար պետք է ստանա գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը:
13:00 - 26 սեպտեմբերի, 2020
Պատգամավորը արտակարգ դրությունը չերկարաձգելուն առնչվող փաթեթում իրավական խնդիրներ է տեսնում |armenpress.am|

Պատգամավորը արտակարգ դրությունը չերկարաձգելուն առնչվող փաթեթում իրավական խնդիրներ է տեսնում |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը կողմ է, որ արտակարգ դրության ռեժիմն ավարտվի, և դրան փոխարինեն այլ գործիքակազմեր, սակայն կառավարության ներկայացրած օրենսդրական փաթեթում իրավական առումով խնդիրներ է տեսնում: Սիմոնյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ արտահերթ նիստում «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկմանը: Պատգամավորը շեշտեց, որ արտակարգ դրության ռեժիմն իրավացիորեն օր առաջ պետք է ավարտվի, և դրան պետք է փոխարինի այնպիսի գործիքակազմ, որը համաչափորեն կպայքարի համավարկի դեմ: Սակայն նա ներկայացված օրենսդրական նախաձեռնությունում իրավական խնդիրներ է տեսնում: «Այն դրույթը, որը սահմանում է, որ միջազգային առողջապահական կազմակերպության որոշումները պետք է պարտադիր լինեն այդ բնագավառում ՀՀ-ում, հակասում է մեր Սահմանադրությանը: Այս դրույթը պետք է ամբողջությամբ հանել, ինչքան էլ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը լավ որոշումներ կայացնի, դրանք ուղղակի գործողություններ չպետք է ունենան Հայաստանում»,- ասաց Սիմոնյանը: Պատգամավորը ինքնամեկուացման և մեկուսացման կարգին առնչվող հարցերում ևս որոշակի խնդիրներ մատնանշեց:
12:21 - 04 սեպտեմբերի, 2020
Այդ հիմնավորումները բավարար չեն, որպեսզի 25 տարվա ինստիտուտը փակենք ու նորը ստեղծենք |lragir.am|

Այդ հիմնավորումները բավարար չեն, որպեսզի 25 տարվա ինստիտուտը փակենք ու նորը ստեղծենք |lragir.am|

lragir.am: Հարցազրույց ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի հետ։ Պարոն Սիմոնյան, Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովում քննարկվում է ՍԴ-ն ու Վճռաբեկ դատարանը միավորելու հարցը: Ի՞նչ կարծիք ունեք Գերագույն դատարանի ստեղծման վերաբերյալ: Առաջին անգամ այդ գաղափարը, եթե չեք մոռացել, մենք ենք հնչեցրել որպես տարբերակ, այսպես ասած, իշխանությունների կողմից առաջ քաշած սահմանադրական ճգնաժամի լուծման ուղիներից մեկը: Բայց մեր գործընկերները դա ներկայացնում են որպես դատական բարեփոխումների ամենակարևոր քայլերից մեկը: Այն հիմնավորումները, որոնք բերվում են հանձնաժողովի քննարկմանը, իմ կարծիքով, շատ կարևոր հիմնավորումներ են, բայց դրանք բավարար չեն, որպեսզի 25 տարվա ինստիտուտը փակենք ու նորը ստեղծենք կամ միաձուլենք մյուսի հետ: Այն խնդիրները, որոնք ճշմարտացիորեն առաջ են քաշում մեր գործընկերները, այսօր այո, գոյություն ունեն, բայց այդ խնդիրները, իմ կարծիքով, կարող են լուծվել նաև այսօրվա ինստիտուտների շրջանակներում: Այսինքն ինստիտուտները կատարելագործելու միջոցով կարող ենք լուծել այդ խնդիրները: Ես մեր գործընկերների հետ շատ եմ խոսել այդ թեմայով թե հանձնաժողովում, թե դրանից դուրս. Իմ կարծիքն այն էր, որ այդ հարցը մենք պետք է քննարկենք շատ ավելի ուշ, որովհետև առաջնային հարցը իշխանությունների տարանջատման և հակակշիռների, զսպումների համակարգն է: 2015-ի սահմանադրական փոփոխություններից այս կողմ այդ խնդիրը առաջնային է դարձել, և մենք դա դեռևս չենք լուծել: Այդ խնդիրը լուծելուց հետո նոր մենք կանդրադառնայինք այս երկու դատական մարմինների հնարավոր միաձուլմանը: Բայց մեր գործընկերները շտապեցին, դա առաջնային հարց դարձրեցին և, իմ կարծիքով, հիմնավորումները բավարար չէին, որի համար էլ դեմ եմ քվեարկել: Ամեն դեպքում, հայեցակարգը հանրային քննարկման կդրվի հոկտեմբերին: Այդ հանրային քննարկման ժամանակ որոշակի մեխազնիմներ կքննարկվեն, թե որն է ավելի լավը կամ ավելի վատը և նոր միայն հանրության կարծիքը հաշվի առնելուց հետո վերջնական որոշում կլինի: Այդ հանձնաժողովում կա միասնական մոտեցում՝ հրաժարվել կայուն մեծամասնության գաղափարից: Դուք կո՞ղմ եք դրան: Այո, իհարկե: Դա առաջնային հարցերից մեկն է, որովհետև այդ կայուն մեծամասնության ինստիտուտը ժողովրդավարությանը լուրջ խոչնդոտ է հանդիսանում և թույլ չի տալիս, որ իրական ժողովրդավարություն տեղի ունենա, բոնուս է տալիս մի քաղաքական ուժի, որն առանց այդ էլ մեծամասնություն ունի: Այնքան ձայն, որքան նրան տալիս է ժողովուրդը, կայուն մեծամասնության ինստիտուտը դրան գումարում է որոշակի բոնուս, և ստացվում է, որ մի քաղաքական ուժ Ազգային ժողովում ավելի շատ ձայն ունի, քան ստացել է ժողովրդից: Սա հավասարակշռելու տեսանկյունից բավականին լուրջ խնդիր էր և մենք դա պրակտիկայում էլ տեսանք, երբ ՀՀԿ-ն 2017-ի ընտրությունների արդյունքում ակնհայտ մեծ մեծամասնություն ձեռք բերեց բոնուս ստանալով, երբ 2018-ին մենք ունեցանք մի խորհրդարան, որտեղ մեկ քաղաքական ուժ ցանկացած հարցի լուծում է տալիս՝ անկախ մյուս քաղաքական ուժերի կարծիքը հարցնելուց: Սա տարավ նրան, որ ամբողջ իշխանությունը կենտրոնացավ մեկ քաղաքական ուժի ձեռքում, ավելին՝ մեկ անձի ձեռքում: Սահմանադրական կարգավորումների իմաստն ընդհանրապես, թե համաշխարհային մակարդակով, թե գիտության մեջ, թե պրակտիկայում այն է, որ հսկի իշխնության կենտրոնացումը մեկ քաղաքական ուժի կամ մեկ անձի ձեռքում՝ անկախ նրանից՝ այդ ուժը լավն է, թե վատը: Քննարկվում է նաև ընտրական տարիքը մինչև 16 տարեկան նվազեցնելու հարցը: Դուք այս հարցում ունե՞ք ձևավորված կարծիք, ինչո՞ւ անհրաժեշտություն առաջացավ քննարկելու այդ հարցը: Ես կարծում եմ, որ քաղաքական հասունացման խնդիր կա: Անգամ 18 տարեկան երիտասարդների մոտ մենք այդ քաղաքական հասունությունը չունենք և կարիք չկա 16 տարեկան երեխաներին տալ նման իրավունք, որովհետև նրանք դեռևս իրենց ծնողների հսկողության տակ են գտնվում և ծնողների ազդեցությունը, այդ թվում քաղաքական գործընթացների նկատմամբ, բավականին մեծ է: Ստացվելու է, որ 16 տարեկան երեխաներն ազատ կամքի արդյունքում չեն արտահայտելու իրենց քաղաքական կողմնորոշումը: Հետևաբար, ես վերապահումով եմ մոտենում այս խնդրին և համարում եմ, որ ժամանակավրեպ է այդ հարցի քննարկումն անգամ: Շարունակությունը՝ lragir.am-ում
15:19 - 25 օգոստոսի, 2020
Եթե ՍԴ-ն ասի, որ գործը չի քննելու, մեր պայմանն ուժի մեջ է․ Տարոն Սիմոնյան |hetq.am|

Եթե ՍԴ-ն ասի, որ գործը չի քննելու, մեր պայմանն ուժի մեջ է․ Տարոն Սիմոնյան |hetq.am|

hetq.am: Չնայած Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները հետ են վերցրել Սահմանադրական դատարանում (ՍԴ) քննվող գործի դիմումը, սակայն «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը Սահմանադրության փոփոխության սահմանադրականության քննության հարցով ՍԴ դեռ չի դիմելու:Ընդդիմադիր խմբակցությունը Սահմանադրության փոփոխությունների նախագծի սահմանադրականությունը վիճարկելու համար, ինչպես իրենք են հայտարարել, կդիմեն այն ժամանակ, երբ Ռոբերտ Քոչարյանի գործի քննությունն ավարտված լինի: Խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի համոզմամբ` այդ կերպ իրենք չեն առնչվի քաղաքական պրոցեսին` թույլ տալով Սահմանադրության փոփոխության սահմանադրականության որոշման հարցն իրականացնել միայն իրավական գործընթացում: Խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Քոչարյանի փաստաբանական թիմի հայտարարություններին ծանոթացել է: «Իմ լավ բարեկամ փաստաբանները նշեցին, որ հետ են վերցնում դիմումը, բայց չպատասխանեցին էն հարցին, թե ինչ կապ ունի դիմումը հետ վերցնելը ՍԴ-ում քննող գործի քննության հետ, գործը քննվելու է»,- ասաց Սիմոնյանը: Սիմոնյանի խոսքով` իրենց հայտարարությունը պայմանավորված էր նրանով, որ Ռոբերտ Քոչարյանի գործը ՍԴ-ում քննվելու է հուլիսի 7-ին, և որպեսզի իրավական գործընթացի վրա քաղաքական ներազդեցություն չլինի, չստվերվի իրավական գործընթացը, ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները իրավական գործընթաց կսկսեն այն ժամանակ, երբ Քոչարյանի գործի քննությունը կայացած լինի: «Անկախ նրանից, որ դիմումը հետ են վերցնում, գործը քննվելու է, եթե ՍԴ-ն ասի, որ գործը չի քննելու, մեր պայմանը ուժի մեջ է։ ՍԴ-ն է որոշում` քննի, թե չէ: Մենք ասել ենք, եթե ՍԴ-ն որոշում է կայացնելու, դրանից հետո համապատասխան իրավական գործընթաց կկազմակերպենք»,- ասաց Սիմոնյանը: Պատգամավորի խոսքով` այդ գործի քննությունից հետո պատրաստ են «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների հետ դիմել ՍԴ` Սահմանադրության փոփոխության նախագծի սահմանադրականության քննության հարցով: Ըստ նրա` Քոչարյանի փաստաբանական թիմը, դիմումը հետ վերցնելով, քաղաքականացնում է գործընթացը:
17:12 - 25 հունիսի, 2020
Մի քանի հիմքեր կան ՍԴ դիմելու, հիմքերից մեկը՝ օրենքի, ԱԺ որոշումների, ենթաօրենսդրական ակտերի սահմանադրականության վիճարկումն է․ Տարոն Սիմոնյան

Մի քանի հիմքեր կան ՍԴ դիմելու, հիմքերից մեկը՝ օրենքի, ԱԺ որոշումների, ենթաօրենսդրական ակտերի սահմանադրականության վիճարկումն է․ Տարոն Սիմոնյան

Ինչպես տեսաք երկուշաթի օրը իրադարձությունները շատ արագ զարգացան  և միջին իրավաբանական գիտելիքներ ունեցող յուրաքանչյուր ՀՀ քաղաքացու համար պարզ էր, որ այն բոլոր գործողությունները, որոնք կատարվեցին դրանք ի խախտում ՀՀ սահմանադրության էին։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը։ Վերջինս իր խոսքում հավելեց․ «Այդ խախտումները տեղի են ունեցել մի քանի ուղղությամբ։ Առաջին խախտումը այն է, որ սահմանադրական փոփոխությունները, որոնք ընդունվում են Ազգային ժողովի կողմից՝ մինչև երկրորդ ընթերցումը անպայմանորեն պետք է ուղարկվեն ՍԴ եզրակացության համար։ Սա առաջին հերթին կարգավորվում է ՀՀ սահմանադրությամբ՝ 169 հոդվածի 2-րդ մասով, ապա դրա հիման վրա ԱԺ կանոնակարգ օրենքի 86-րդ հոդվածով։ Բնականաբար սա ակնառու խախտում էր, և այս հարցը պետք է դառնա քննարկման առարկա։ Աժ կանոնակարգ օրենքի 86-րդ հոդվածը, որը տալիս է ընթացակարգ, թե ինչպես պետք է տեղի ունենա սահմանադրական դատարանին դիմելը, այլ կերպ է մեկնաբանվել քաղաքական իշխանության ներկայացուցիչների  կողմից, և այդ մեկնաբանության արդյունքում խախտվել է սահմանադրության 169-րդ հոդվածի երկրորդ մասը։ Մյուս կարևորագույն խախտումը այն է, որ ընդունված ԱԺ կանոնակարգ օրենքի փոփոխություններով հանրապետության  նախագահին զրկել են սահմանադրական փոփոխությունները ստորագրելու և հրապարակելու իրավունքից։ Աժ մեկ խմբակցությունը, որքան էլ այն մեծ լինի, իր որոշմամբ մեկ այլ սահմանդարական մարմնի լիազորություն է  իչիք դարձրել, ինչը ևս ՀՀ սահմանադրության և օրենսդրության խախտում է ։ Այս խախտումների հիման վրա ՀՀ սահմանադրությունը հնարավորություն է տալիս պատգամավորների 1/5-րդ-ին դիմել ՍԴ։ Մի քանի հիմքեր կան ՍԴ դիմելու, հիմքերից մեկը՝ օրենքի, ԱԺ որոշումների, ենթաօրենսդրական ակտերի սահմանադրականության վիճարկումն է, այս հիմքով վիճարկվելու է Աժ կանոնակարգ օրենքի համապատասխան փոփոխությունները, որով նախագահին զրկել են իր լիազորություններից։ Մյուս հիմքը, որը կրկին սահմանված է ՀՀ սահմանադրությամբ և ՍԴ մասին օրենքով՝ սահմանդարական մարմինների լիազորությունների շուրջ առաջացած վեճն է ։ Լիազորությունների շուրջ առաջացած վեճը նշանակում է այն , որ արդյո՞ք Աժ-ն իրավունք ուներ չդիմել ՍԴ, թե՞ ոչ։ Այս հարցերի պատասխանը տվող միակ մարմինը սահմանադրական դատարանն է։ Հետևաբար, այս պահանջների հիման վրա մենք պետք է  առաջ գնանք։ Հանրության կողմից մեկ այլ հարց էր բարձրացվում, որ պետք է սահմանադրական փոփոխությունների սահմանադրականությունը վիճարկվեր ՍԴ-ում, մինչեռ պետք է նշել, որ սահմանադրության 168-րդ հոդվածում նշված այդ դրույթը չի կարող պատգամավորների 1/5-րդ -ով վիճարկվել ՍԴ-ում, որովհետև սահմանադիրը այն ժամանակ այս դրույթը գրել է այն կանխավարկածով, որ Աժ-ն ինքը պարտավոր է դիմել ՍԴ սահմանադրականությունը որոշելու համար։ Հետևաբար, այս հարցով մենք չենք կարող դիմել սահմանադրական դատարան, բայց մյուս հարցերով կարող ենք։ Սա որպես այդպիսին, պետք է լիներ իրավաբանական տարրական գիտելիքների արդյունք, հետևաբար, եթե մեր քաղաքական գործընկերները այս ամենը անտեսում են, ապա ես հիմքեր ունեմ կասկածելու, որ նրանք կա՛մ գիտակցված  կեղծավորությամբ խեղաթյուրում են սահմանադրական պահանջները, կա՛մ էլ ամբողջ մեր հասարակությանը և հատկապես դրա այն հատվածին, որը ամեն գնով հավատում է այս իշխանությանը, այսպես կոչված՝ ազնիվ տգիտության քարոզ են իրականացնում՝ իրավաբանական գիտելիքները իջեցնելով զրոյական մակարդակի։ Դա անթույլատրելի է, որովհետև մենք մեկ պետականություն ունենք և այդ պետականության երաշխավորը իրավունքի գերակայությունն է, եթե մենք իրավունքի գերակայությունը և իրավական պետությունը ոտնակոխ ենք անում, ապա իմացեք, որ այն բումերանգի նման գալու է այն մարդկանց առաջ, ովքեր այս գործողությունները կատարում են, ինչպես մենք ականատես եղանք այն ամենին՝ ինչը տեղի է ունենում նախորդ իշխանությունների հետ»։
10:37 - 24 հունիսի, 2020
«Լուսավոր Հայաստանը» կպատասխանի հանրությանը հետաքրքրող բոլոր հարցերին․ Տարոն Սիմոյան |news.am|

«Լուսավոր Հայաստանը» կպատասխանի հանրությանը հետաքրքրող բոլոր հարցերին․ Տարոն Սիմոյան |news.am|

news.am: Հունիսի 24-ին ժամը 10:00-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի կունենա «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության մամուլի ասուլիսը: Պատգամավոր Տարոն Սիմոնյանը հայտնեց, որ ասուլիսին նրանք կպատասխանեն լրատվամիջոցների բոլոր հարցերին: Հիշեցնենք, որ «Իմ քայլը» հունիսի 22-ին ընդունել է Սահմանադրության փոփոխությունների նախագիծը, որին համապատասխան՝ դադարեցվում են ՍԴ այն դատավորների լիազորությունները, որոնք պաշտոնավարել են 12 տարուց ավելի: Մնացած դատավորները շարունակում են պաշտոնավարել մինչեւ կլրանա նրանց ՍԴ դատավորի պաշտոնում 12 տարին: Բացի այդ, նախատեսվում է, որ ՍԴ նախագահի լիազորությունների ժամկետը դադարեցվում է, որից հետո ընտրվում է ՍԴ նոր նախագահ: «Իմ քայլը» 89 ձայներով դեմ է քվեարկել ՍԴ-ին նախագծի փոխանցմանը: Նշենք, որ նույն օրը «Բարգավաճ Հայաստանը» ստորագրահավաք է նախաձեռնել ՍԴ դիմելու համար: ԲՀԿ-ն դիմել է «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը՝ միանալու ստորագրահավաքին:   
18:15 - 23 հունիսի, 2020
Խմբակցությունների` լսումներ հրավիրելու սահմանափակումները հանելու նախագիծը չընդգրկվեց քառօրյայի օրակարգ |hetq.am|

Խմբակցությունների` լսումներ հրավիրելու սահմանափակումները հանելու նախագիծը չընդգրկվեց քառօրյայի օրակարգ |hetq.am|

hetq.am: «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «ԱԺ կանոնակարգ օրենք»-ում փոփոխություններ կատարելու օրենսդրական նախաձեռնությունը չընդգրկվեց ԱԺ քառօրյա նիստերի օրակարգ: Նախագիծը չէր ստացել գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը, և օրակարգ ներառվելու համար պիտի քվեարկության ներկայացվեր: Մինչ քվեարկությունը նախագիծը ներկայացրեց խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը` ասելով, որ նախագիծը վերաբերում է խորհրդարանական լսումներին, ապա հիշեցրեց, որ նմանատիպ նախագծեր հեղինակել են նաև ԲՀԿ պատգամավորները: «Մեր նախաձեռնությունը տարբերվում է նրանով, որ մենք խմբակցություններին վերապահվող` լսումներ անցկացնելու իրավունքը մեկ հնարավորությունից դարձնում ենք անսահման, սահմանանափակումները հանում ենք»,-ասաց նա: Սիմոնյանի խոսքով`գործող օրենքով կա ևս մեկ սահմանափակում. խմբակցությունը կարող է լսում հրավիրել միայն այն հարցով, որի կապակցությամբ  խմբակցությունը կամ խմբակցության պատգամավորները նախագիծ են հեղինակել: «Առաջարկում ենք, որ սահմանափակված չլինենք որևէ առարկայով, սա խորհրդարանական մշակույթի զարգացման տեսանկյունից անհրաժեշտ քայլ է: Առաջարկում եմ հնարավորություն տանք այս հարցը քննարկելու»,-ասաց Սիմոնյանը: Նախագծի հարակից զեկուցմամբ հանդես եկավ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։ Իր ելույթում նա նշեց, որ լսումների քանակի հետ կապված ոդիսականը  չի դադարում: «Ամենացավալին այն է, որ ոչ ոք չի կենտրոնանում նրա վրա, որ փորձի լսում կազմակերպել, այլ փորձ է կատարում փոփոխել օրենսդրությունը: Մենք չունենք բավարար խտության պրակտիկա՝ ասելու, որ առկա կանոնակարգումները թույլ չեն տալիս խմբակցություններին իրացնել լսումներ հրավիրելու իրավունքը»,-ասաց նա:  Վարդանյանը կոչ արեց ավելի կենտրոնանալ լսումների անցկացման, քան օրենսդրությունը փոխելու վրա: Նախագիծը ներկայացվեց քվեարկության և, չստանալով բավարար ձայներ, չընդգրկվեց քառօրյայի օրակարգ: «ԱԺ կանոնակարգ-օրենքի» համաձայն` խորհրդարանական լսումներ կարող են հրավիրել Ազգային ժողովի նախագահը, մշտական հանձնաժողովները, առանձին օրենքի նախագծի հարցով ժամանակավոր հանձնաժողովները՝ իրենց վերապահված ոլորտներին վերաբերող հարցերով, խմբակցությունը՝ իր կամ խմբակցության կազմում ընդգրկված պատգամավորի առաջադրած նախագծին վերաբերող հարցով: Խմբակցությունը յուրաքանչյուր հերթական նստաշրջանի ընթացքում կարող է հրավիրել մեկ լսում:
12:03 - 26 մայիսի, 2020
«ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրինագիծը չի արժանացել պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հավանությանը

«ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրինագիծը չի արժանացել պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հավանությանը

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում առաջին ընթերցմամբ քննարկվել է  պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հեղինակած «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: Տիգրան Ուրիխանյանն առաջարկում է արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ժամանակ օրենքի ուժով վարկառու ֆիզիկական անձանց տրամադրել առնվազն եռամսյա վարկային արձակուրդ՝ առանց այդ ամիսների համար տոկոսների հաշվարկման: ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը ներկայացրել է Կառավարության բացասական դիրքորոշումը: Նախաձեռնությունը ստացել է բացասական եզրակացություն: ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրինագիծը եւս քննարկվել է առաջին ընթերցմամբ: Ըստ հիմնական զեկուցող Տարոն Սիմոնյանի՝  նախաձեռնությամբ սահմանվում են ֆորսմաժորային իրադրության հատկանիշները, այդ փաստի ազդեցությամբ պարտավորությունների չկատարման կամ անպատշաճ կատարման իրավական հետեւանքները, թվարկվում են հնարավոր ֆորսմաժորային իրադրություններ, սահմանվում է վեճի առկայության դեպքում ապացուցման բեռի բաշխումը: Նախագծի անցումային դրույթով առաջարկվում է օրենքին տալ հետադարձ ուժ մինչեւ այն պահը, երբ ՀՀ կառավարության կողմից պաշտոնապես հայտարարվեց արտակարգ դրություն՝ կապված համաճարակի տարածման հետ: ՀՀ կառավարության դիրքորոշումը ներկայացնող ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանի կարծիքով՝ նախաձեռնությունը գործնականում որեւէ անձի օգուտ չի տալու: Գործադիրն առաջարկում է ձեռնպահ մնալ առաջարկվող փոփոխություններից: Նախագիծը չի արժանացել հանձնաժողովի հավանությանը:  
20:24 - 23 մայիսի, 2020
Սահմանափակումների մեղմացմանը պետք է գնալ աստիճանաբար՝ ոլորտ առ ոլորտ․ Սերգեյ Բագրատյան |tert.am|

Սահմանափակումների մեղմացմանը պետք է գնալ աստիճանաբար՝ ոլորտ առ ոլորտ․ Սերգեյ Բագրատյան |tert.am|

tert.am: Պետք է տնտեսությունը և առողջապահությունը համադրված աշխատեցնել, սահմանափակումների մեղմացմանը պետք է գնալ աստիճանաբար՝ ոլորտ առ ոլորտ: Այս մասին ասաց ԱԺ Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ անդրադառնալով պարետատան որոշմանը՝ մայիսի 4-ից վերացնել սահմանափակումների մեծ մասն ու թույլ տալ քաղաքացիների ազատ տեղաշարժը։«Եթե դու սպասես, մինչև տնտեսությունդ ամբողջովին կանգնի, քեզ ևս մեկ տարի պետք կլինի, որ տնտեսությունը զրոյից աշախատեցնես, պետք է փորձես անվտանգ ուղղություններով տնտեսությունը զարգացնել, այդպես հեշտ կլինի կայուն ռեժիմ մտնելու գործընթացը»,-ասաց նա:Սերգեյ Բագրատյանի խոսքով ՝ բոլորը երկրները, որոնք սահմանափակումներրը մեղմացնում են, հիմնականում այդ քայլին գնում են սոցիալական պատճառներով. պետք է աշխատել և հարկեր վճարել, որպեսզի առողջապահության ոլորտին ևս լրացուցիչ միջոցներ տրամադրվեն:ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը ևս ասաց, որ սահմանափակումները պետք է աստիճանաբար վերացնել, որին զուգահեռ պետք է տրվեն նաև առողջապահական երաշխիքներ, որպեսզի հոսպիտալացման մեծ հոսք չլինի:«Երկուշաբթի օրը կհրապարակեն որոշումն ամբողջությամբ, որտեղ պարզ կլինի, թե ինչ չափանիշներով են մեղմացնում, ինչ չափանիշներով են ընտրել կոնկրետ տնտեսական ոլորտները, թիրախները: Բոլորս էլ հասկանում ենք, որ այս իրավիճակում տնտեսությունը չենք կարող փակ պահել, շրջանառությունը պակասել է, այդ խնդիրը պիտի լուծվի: Պարզապես պետք է հասկանալ՝ ինչ միջոցներով, ինչ գործիքներով պետք է վերականգնել»,-ասաց նա:   Շարունակությունը՝ tert.am-ում։
20:33 - 02 մայիսի, 2020
Խմբակցությունների տեսակետները` հեռախոսային խոսակցությունների վերահսկման փաթեթի վերաբերյալ |hetq.am|

Խմբակցությունների տեսակետները` հեռախոսային խոսակցությունների վերահսկման փաթեթի վերաբերյալ |hetq.am|

hetq.am: Հեռախոսային խոսակցությունները վերահսկելու Կառավարության հեղինակած նախագծերի փաթեթն ինչպես առաջին ընթերցման ժամանակ, այնպես էլ երկրորդ ընթերցմանը կողմ կքվեարկի միայն քաղաքական մեծամասնությունը: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն ասաց` իր մոտ տպավորություն է, որ անձը, երբ քաղաքական գործիչ է դառնում, մոռանում է մասնագիտական գիտելիքները, սակայն պետք է ֆիքսել, որ նաև այդ մասնագիտական գիտելիքների շնորհիվ են անձինք քաղաքական գործիչ դառնում: «Ինձ մոտ տպավորություն է, որ քաղաքական մեծամասնությունը մեկ առաքելություն ունի` պաշտպանել Կառավարությանը ընդդիմությունից»,- ասաց Սիմոնյանը: Ըստ պատգամավորի` փոփոխությունների առաջարկը համաչափ չէ, քանի որ ցանկալի արդյունք այս փոփոխություններով չի ապահովվելու: Սիմոնյանի խոսքով` այս սահմանափակումը վերջին միջոց չէր, որ կարելի էր կիրառել. «Եթե դեռևս սահմանում ջերմություն ունեցող մարդկանց չեք մեկուսացնում, եթե անձը ջերմությամբ դիմում է հիվանդանոց, իրեն ասում են՝ ինքնամեկուսացեք, եթե էդ խնդիրները չեք լուծել, ինչու եք հավելյալ սահմանափակումներր կիրառում»,- ասաց նա: Մինչ այդ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտնել էր, որ չեն կարող նման նախագծի կողմ քվեարկել: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության տեսակետը ներկայացրեց խմբակցության քարտուղարը` Արման Աբովյանը: Վերջինս անդրադարձավ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանի ելույթին: Վերջինս մանիպուլյացիաների մեջ էր մեղադրել ընդդիմությանը: Աբովյանն ասաց, որ երեկ նմանատիպ ելույթներով էին հանդես գալիս մեծամասնության պատգամավորները, սակայն այսօր ընդդիմությանն են մեղադրում մանիպուլյացիաների մեջ: «Տպավորություն եք ստեղծում, որ դուք կյանքեր եք փրկում, իսկ ընդդիմությունը դեմ է: Էնպես արեք, որ քսան հոգուց ավելի մարդ չհավաքվի, պապիները նարդի են խաղում, իսկ ոստիկանների ռեսուրսը չի հերքում: Էս պայմաններում ասում եք ընդդիմությունը մանիպուլյացիա է անում»,- ասաց նա: Պատգամավորը պնդեց` նման մեխանիզմն արդյունավետ չի լինելու: Քաղաքական մեծամասնության տեսակետը ներկայացրեց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Վերջինս հիշեցրեց, որ այս վիրուսի առանձնահատկությունն այն է,  որ տարածումը արագ է տեղի ունենում, հետևաբար կանխարգելումը ևս համաչափ պետք է լինի: Մակունցի խոսքով` աշխարհի շատ երկրներ են սահմանափակումներ կիրառում, ինչն արդարացված է` կանխարգելիչ նպատակ կա: «Նախագիծը միտված է արագ գործողություններ ձեռնարկելուն, որը հնարավորություն կտա կանխարգելելու տարածումը և այո, փրկելու կյանքեր»,- ասաց նա: Մակունցն ընդգծեց` նախագիծը գաղտնալսում չի ենթադրում, պարզապես արձանագրում է զանգի փաստը: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ արտահերթ ելույթով հանդես եկավ` ընդգծելով, որ նախագիծը չի գործելու սովորական պայմաներում, նաև արտակարգ դրությունում, այլ միայն համաճարակի հետևանքով ձևավորված արտակարգ դրության ժամանակ:
13:08 - 31 մարտի, 2020