ՀՀԿ

Հայաստանի հանրապետական կուսակցությունը հիմնադրվել է 1990 թվականին։ Համաձայն կուսակցության պաշտոնական կայքի՝ կուսակցական գաղափարախոսությունը ազգային պահպանողական է։ Այն իրեն համարում է «Ազգային միացյալ կուսակցության» գաղափարական-քաղաքական ժառանգորդը։

Հիմնադրման օրվանից մինչեւ 1997թ. նոյեմբեր ՀՀԿ նախագահը Աշոտ Նավասարդյանն էր, որի մահվանից հետո՝ մինչեւ 2007թ. մարտ ամիսը, կուսակցությունը ղեկավարում էր Անդրանիկ Մարգարյանը, այնուհետեւ՝ մինչ օրս, Սերժ Սարգսյանը։
 
1990թ. ընտրված Գերագույն խորհրդում ՀՀԿ-ն ներկայացված էր մեկ պատգամավորով՝ Աշոտ Նավասարդյան, 1995թ. ընտրված առաջին գումարման Աժ-ում՝ 5 պատգամավորով, 1999թ. ընտրված երկրորդ գումարման խորհրդարանում ՀՀԿ-ն երեք տասնյակ պատգամավորներ ուներ: 

1999թ. հոկտեմբերի 27-ի ողբերգական իրադարձություններից հետո վարչապետ նշանակվեց ՀՀԿ ներկայացուցիչ Արամ Սարգսյանը: Ավելի ուշ` 2000թ. մայիսին, ՀՀ վարչապետ նշանակվեց ՀՀԿ խորհրդի նախագահ, «Միասնություն» խմբակցության ղեկավար Անդրանիկ Մարգարյանը: 

2003թ. մայիսի 25-ին տեղի ունեցած ԱԺ ընտրությունների արդյունքում ՀՀԿ-ն խորհրդարանում ուներ ամենամեծ խմբակցությունը` 40 պատգամավոր:

2006թ. հուլիսին կայացած կուսակցության 10-րդ արտահերթ համագումարը Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հռչակեց իբրեւ ազգային պահպանողական կուսակցություն։ Համագումարի որոշմամբ վերականգնվեց կուսակցության խորհրդի նախագահի պաշտոնը, որը հանվել էր 2005թ.։ ՀՀԿ խորհրդի նախագահ ընտրվեց Սերժ Սարգսյանը։

2007թ.՝ ՀՀԿ նախագահ Անդրանիկ Մարգարյանի մահից հետո, ՀՀԿ նախագահի պարտականությունները ստանձնեց Սերժ Սարգսյանը։ Ապրիլի 4-ին նա նշանակվեց նաեւ ՀՀ վարչապետ:

2007թ. մայիսի 12-ին տեղի ունեցած ՀՀ ԱԺ ընտրությունների արդյունքում ձեւավորվեց ՀՀԿ խմբակցություն՝ 64 պատգամավորով: ԱԺ նախագահ ընտրվեց ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը: 

2008թ. փետրվարին տեղի ունեցած նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանը դարձավ ՀՀ Նախագահ: 

2012թ. մայիսի 6-ին տեղի ունեցած ՀՀ ԱԺ ընտրությունների արդյուքներով մայիսի 31-ին ստեղծվեց ՀՀ ԱԺ 5-րդ գումարման ՀՀԿ խմբակցությունը, որում ընդգրկված 69 պատգամավորներից 53-ը ՀՀԿ անդամներ էին։

2013թ. փետրվարի 18-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանը դարձավ ՀՀ Նախագահ: 

2018-ի ապրիլ-մայիսյան իրադարձությունների արդյունքում Սերժ Սարգսյանը հրաժարական ներկայացրեց։ ՀՀԿ-ն մասնակցեց 2018թ․ դեկտեմբերի խորհրդարանական արտահերթ ընտրություններին։ Կուսակցության համապետական ցուցակը գլխավորում էր ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը։ Այս ընտրություններում ՀՀԿ-ն չհայտնվեց ԱԺ-ում՝ չհավաքելով անցողիկ շեմը։

ՀՀԿ-ն 2021 թ․ հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին «Հայրենիք» կուսակցության հետ մասնակցում էր «Պատիվ ունեմ» դաշինքով, որը 8-րդ գումարման ԱԺ-ում կունենա 7 պատգամավոր։

ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Այվազյանի կողմից ապօրինի ռազմամթերք ձեռք բերելու և պահելու վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան

ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Այվազյանի կողմից ապօրինի ռազմամթերք ձեռք բերելու և պահելու վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան

Դատախազը 2023 թվականի նոյեմբերի 20-ին հաստատել է Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ, ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վ.Ա.-ի (Վարդան Այվազյանի) վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան: Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում քննված քրեական վարույթով պարզվել էր, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ, ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վ.Ա.-ն, ապօրինի կերպով ձեռք է բերել և իր փաստացի բնակության վայրում պահել ռազմամթերք հանդիսացող, գործարանային արտադրության «АКМ» տեսակի ինքնաձիգերից, «РПК» տեսակի ձեռքի գնդացիրներից և համապատասխան տրամաչափի ակոսափող այլ զենքերից կրակելու համար նախատեսված 12 հատ 7,62 մմ (7,62*39) տրամաչափի, «СВД» տեսակի նշանառու հրացաններից, «ПК» տեսակի գնդացիրներից և համապատասխան տրամաչափի ակոսափող այլ զենքերից կրակելու համար նախատեսված 2 հատ 7,62 մմ (7,62*54R) տրամաչափի մարտական փամփուշտներ, ինչպես նաև՝ «MP-446 (Viking)», «Glock» տեսակի ատրճանակներից և համապատասխան տրամաչափի ակոսափող այլ զենքերից կրակելու համար նախատեսված 34 հատ 9 մմ (9*19) տրամաչափի սպորտային-վարժանքային փամփուշտներ: Վ.Ա.-ի նկատմամբ հարուցված էր հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը): Վ.Ա.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառված բացակայելու արգելքը: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
15:15 - 21 նոյեմբերի, 2023
Երևանի կենտրոնում լուռ ակցիա անցկացվեց ընդդեմ Արցախի հանձնման |armeniasputnik.am|

Երևանի կենտրոնում լուռ ակցիա անցկացվեց ընդդեմ Արցախի հանձնման |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Հայաստանի հանրապետական կուսակցության ուսանողական և երիտասարդական թևն այսօր Սուրբ Աննա կաթողիկե եկեղեցու մոտից Երևանի կենտրոնական փողոցներով երթ–ակցիա անցկացրեց ընդդեմ Արցախի հանձնման։ ՀՀԿ երիտթևն այս ակցիայով նաև հիշեցրեց, որ 2020 թ. այս օրը սկսվեց Արցախը հանձնելու գործընթացը։ Ակցիայի մասնակիցները լուռ քայլում էին` ցուցապաստառներ պարզած, որոնց վրա նշված էին Արցախի կորսված շրջանների ու գյուղերի անվանումները։ ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը ճեպազրույցի ժամանակ նշեց, որ լուռ երթը տեսանելի կերպով հատ առ հատ կներկայացնի բոլոր այն բնակավայրերն ու կոթողները, որոնք կորցրել ենք Ադրբեջանի ագրեսիայի ու Հայաստանի իշխանությունների դավաճանական գործողությունների հետևանքով։ «Այդ բնակավայրերի ու կոթողների անունները դաջված են յուրաքանչյուր հայի սրտում։ Դրանք բաց վերք են։ Արնաքամ վերքի հատուցումն իրեն չի ուշացնի»,– ընդգծեց Մամիջանյանը։ Ըստ նրա` այս օրվա բոլորիս ցավը պետք է վերափոխվի ցասման։ Անդրադառնալով ՀՀ իշխանությունների առաջ քաշած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին` Մամիջանյանը նշեց՝ երբ Փաշինյանը խաղաղության մասին է խոսում, ապա արյուն և ցավ է բերում։ «Փաշինյանն ինչ հակահայկական գործողություն կատարի, բրենդավորելու է խաղաղություն բառով։ Մի քանի օր առաջ նա հայտարարում էր, որ կապիտուլյացիան և հող հանձնելն արդեն խորհրդանիշ ունեն։ Այսուհետև լոգոյի տակ են հող հանձելու»,– նշեց նա։ ՀՀԿ երիտասարդական թևը քայլերթն ավարտեց ՀՀ Ազգային ժողովի մոտ, նրանք դարպասներին փակցրին Արցախի կորսված բնակավայրերի անուններով ցուցապաստառները։
17:10 - 09 նոյեմբերի, 2023
Արմեն Աշոտյանի գործով դատավորը հրաժարվեց ինքնաբացարկ հայտնել

 |factor.am|

Արմեն Աշոտյանի գործով դատավորը հրաժարվեց ինքնաբացարկ հայտնել |factor.am|

factor.am: Հակակոռուպցիոն դատարանում Վահե Դոլմազյանի նախագահությամբ շարունակվում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի, ԵՊԲՀ նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանի, ԵՊԲՀ նախկին հաշվապահ Լարիսա Պարսեղյանի, դեղագետ Մարթա Սիմոնյանի և Ռոլան Դավթյանի գործով դատավարությունը։ Արմեն Աշոտյանի պաշտպանական կողմը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատավոր Վահե Դոլմազյանին նոր ի հայտ եկած հանգամանքների հիմքով՝ շեշտելով հիմնավոր կասկածներ ունեն, որ դատավորն անկողմնակալ չէ։ «Հարգելի՛ դատարան, Դուք կոնկետ նպատակադրմամբ անտեսել եք Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված մի շարք պահանջներ. շարունակել եք նիստը՝ մեղադրյալներից մեկի բացակայությամբ այն դեպքում, երբ այդ հարցը բարձրացվել էր։ Կողմերի քննարկման առարկա չեք դարձրել նաև տուժողների երկու ներկայացուցիչների բացակայությամբ նիստը շարունակելու հնարավորությանը հարցը։ Ես հեռու եմ այն մտքից, որ այս խախտումներն օրենքի չիմացության կամ անփութության հետևանք էին։ Միակ ողջամիտ բացատրությունն այն էր, որ դատավորը շտապում էր խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու միակ կալանավորված անձի՝ մեր վստահորդ Արմեն Աշոտյանի նկատմամբ։ Այլ կերպ՝ դատարանը շտապում էր հայտարարել, որ Արմեն Աշոտյանը պետք է ևս երեք ամիս մնա կալանքի տակ»,- իր խոսքում նշեց պաշտպան Ռուբեն Մելիքյանը։ Պաշտպանի խոսքով՝ մեղադրանքի կողմն անգործության էր մատնված ամբողջ քննարկման ընթացքում, իսկ դատախազների գործառույթն ամբողջությամբ իրականացնում էր մեկ այլ սուբյեկտ։ «Դատավորը չի դիտարկել մեր կողմից ներկայացված երկու երաշխավորագրերն այն հիմքով, որ դատավորը չի ճանաչում Կոլումբիայի նախկին նախագահին և ԵԱՀԿ ԽՎ նախկին նախագահին, մինչդեռ, օրենքը ամենևին պարտադիր չի համարում, որ երաշխավոր դառնալու ցանկություն ունեցող անձանց դատավորը անձնապես կամ հանրորեն ճանաչի»,- նշեց Մելիքյանը։ Փաստաբան Տիգրան Աթանեսյանն էլ նշեց, որ կասկածի տակ է դնում դատավորի մասնագիտական ունակությունները։ Նման գնահատականի հիմքը, ըստ փաստաբանի, դատական ակտում տեղ գտած ձևակերպումներն են։ Մեղադրանքի կողմն առարկեց ներկայացված միջնորդության դեմ, նշելով, որ դա անհիմն է։ Կողմերին լսելուց հետո դատավորը որոշում կայացրեց մերժել ինքնաբացարկի միջնորդությունը։ Հիշեցնենք՝ Աշոտյանը և մյուսները մեղադրվում են «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված կոռուպցիոն չարաշահումների, վստահված գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման մեջ։ Սկզբում նրա նկատմամբ ընտրվել էր խափանման միջոց չհեռանալու արգելքը, սակայն ավելի ուշ Աշոտյանը ձերբակալվեց, ապա կալանավորվեց։ Ըստ վարույթն իրականացնող մարմնի՝ նա խախտել է խափանման միջոցի պայմանները:
16:00 - 30 հոկտեմբերի, 2023
ՀՀԿ ԳՄ նիստում Սերժ Սարգսյանը հանձնարարականներ է տվել

ՀՀԿ ԳՄ նիստում Սերժ Սարգսյանը հանձնարարականներ է տվել

Հոկտեմբերի 23-ին ՀՀ երրորդ Նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը։ Նիստին քննարկվել են Հայաստանի իշխանությունների կողմից Արցախի հանձնմամբ և Ադրբեջանի կողմից ցեղասպանական գործողությունների հետևանքով երկրում ստեղծված սոցիալական ու քաղաքական վիճակը։ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումներին։ Իրականացվել է կատարված աշխատանքների վերլուծություն,  բացթողումների և թերացումների վերհանում, որոնց հետ կապված տրվել են հասցեական հանձարարականներ։ Նախագահ Սարգսյանի կողմից տրվել են հանձնարարականներ նաև  ներկուսակցական աշխատանքների կազմակերպման և իրագործման վերաբերյալ։ Քննարկվել են նաև Հայաստանում քաղբանտարկյալների, ինչպես նաև Բաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցների խնդիրը միջազգային կառույցների ուշադրության կենտրոնում պահելուն ուղղված գործողությունները։
12:19 - 24 հոկտեմբերի, 2023
Արմեն Աշոտյանի գործով դատական նիստը հետաձգվեց. քննիչն ու դատախազը չէին ներկայացել |armeniasputnik.am|

Արմեն Աշոտյանի գործով դատական նիստը հետաձգվեց. քննիչն ու դատախազը չէին ներկայացել |armeniasputnik.am|

armeniasputnik.am: class="article__text">ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստն այսօր հետաձգվեց քննիչի և դատախազի չներկայանալու պատճառով։ Դատարանի բակում ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը։ Նա տեղեկացրեց, որ դատարանի ծանրաբեռվածության պատճառով հաջորդ դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 27-ին՝ ժամը 16։00-ին։ «Ես տեսնում եմ քննիչի ու դատախազի կողմից անբարեխիղճ վերաբերմունք իրենց դատավարական պարտականությունների նկատմամբ»,- հայտարարեց փաստաբանը։ Նրա համոզմամբ՝ Արմեն Աշոտյանին ազատելու որոշումը կարող է կայացնել միայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ըստ փաստաբանի՝ դատական այս ամբողջ գործընթացն ընդամենը «բուտաֆորիա է, որին պարտավոր են մասնակցել, որպեսզի հետո իրենց չմեղադրեն ինչ-որ բան չանելու մեջ»։ Հիշեցնենք՝ Արմեն Աշոտյանը երկու ամսով կալանավորվեց հունիսի 16-ին։
17:57 - 22 սեպտեմբերի, 2023
ՀՀ երրորդ նախագահը և ԱՄՆ դեսպանն անդրադարձել են ՀՀ ներքաղաքական և ժողովրդավարական խնդիրներին

ՀՀ երրորդ նախագահը և ԱՄՆ դեսպանն անդրադարձել են ՀՀ ներքաղաքական և ժողովրդավարական խնդիրներին

Սերժ Սարգսյանը ՀՀԿ կենտրոնական գրասենյակում հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից։ Զրույցի ընթացքում առանձնակի կարևորվել և հանգամանալից անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից շրջափակման հետևանքով արդեն ութ ամիս Արցախում շարունակվող և օրեցօր վատթարացող հումանիտար ճգնաժամին, Ադրբեջանի իշխանությունների կողմից Արցախի Հանրապետության քաղաքացիների դեմ իրականացվող ակնհայտ ցեղասպանական քաղաքականությանը: ՀՀ երրորդ նախագահը և ԱՄՆ դեսպանն անդրադարձել են նաև ՀՀ ներքաղաքական և ժողովրդավարական խնդիրներին, տարածաշրջանի իրավիճակին և զարգացումներին, Արցախի հարցում ՀՀ իշխանությունների կողմից վարվող քաղաքականությանը: Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի, ՀՀԿ Գործադիր մարմնի և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչներ:
20:18 - 16 օգոստոսի, 2023
«Պայքարը շարունակվում է». Արմեն Աշոտյան

«Պայքարը շարունակվում է». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանքը երկարաձգվեց եւս 2 ամսով։ Այս մասին նա տարածել է հայտարարություն որում, մասնավորապես, նշվում է. «Այսօրվանից իմ ապօրինի ազատազրկումն երկարացվեց ևս 2 ամսով։ Այս հարցով դատական նիստը ոչ միայն օրենքների և արդարադատության, այլև բարոյականության, բանականության և ճշմարտության նկատմամբ զանգվածային բարբարոսություն էր։  Պատահական չէ, որ ամբողջությամբ մեկ մարդու` Նիկոլ Փաշինյանի կողմից կառավարվող դատաիրավական համակարգի ներկայացուցիչները վախվորած մերժեցին իմ փաստաբանների միջնորդությունը կալանքիս երկարացման դատական նիստը դռնբաց անցկացնելու վերաբերյալ` խնայելով ձեզ և թաքցնելով մեղադրող կողմի միջնորդության ողջ սնանկությունը և բացահայտ քաղաքական հիմքով հետապնդումը։  Հայաստանում դեմոկրատիայի զարգացման վերաբերյալ գեոպոլիտիկ էքստազ բեմականացնող միջազգային կառույցները կշարունակեն լուռ մնալ երկրում մոլեգնող բռնաճնշումների վերաբերյալ։ Իրենց մոտեցումը շատ պարզ է. Նիկոլը երկրում կարող է անել ինչ ուզում է, քանի դեռ երկրից դուրս անում է այն, ինչ իրենք են ուզում։ Իմ և քաղաքական հետապնդումների ենթարկվող մյուս գործիչների այսօրվա խնդիրները խամրում են իրենց կարևորությամբ և սրությամբ հումանիտար աղետի ենթարկվող արցախահայության ազատ ապրելու պայքարի համեմատ։ Մեծ հաշվով, երկրի ներսում մոլեգնող վակխանալիան Արցախի և Հայաստանի ապագայի համար մղվող դիմադրությունը կոտրելու լկտի, վախկոտ և բարոյազուրկ ոհմակի սանձարձակ դրսևորումն է։  Այո, իմ բանտախցում ես ավելի ազատ եմ և հանգիստ խղճով, քան Նիկոլը Սևանի իր կառավարական առանձնատանը։  Շնորհակալություն եմ հայտնում տասնյակ հազարարավոր հայրենակիցներիս, պայքարի ընկերներիս, հայրենասեր և ազնիվ քաղաքացիներին, լրատվամիջոցներին, իմ պաշտպանական թիմին, կուսակցությանս և ընտանիքիս` իրենց աջակցության և համերաշխության համար։  Պայքարը շարունակվում է։ Դեռ կհանդիպենք»,- գրել է նա։
12:01 - 16 օգոստոսի, 2023
Արմեն Աշոտյանի կալանավորման ժամկետը երկարաձգելու միջնորդության քննությունը հետաձգվեց
 |armeniasputnik.am|

Արմեն Աշոտյանի կալանավորման ժամկետը երկարաձգելու միջնորդության քննությունը հետաձգվեց |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանքի երկարաձգման միջնորդությունը կքննվի երկուշաբթի` օգոստոսի 14–ին։ Դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկությունը հայտնեց նրա պաշտպան Տիգրան Աթանեսյանը։ Նրա խոսքով` միջնորդության քննությունը հետաձգվել է, քանի որ քննիչը միջնորդությանը կից ներկայացրել է 9 ձայնասկավառակ, որոնց ընդհանուր տևողությունը 23 ժամ է։ «Բնականաբար, հիմա քննիչը պետք է ապահովի, որ Արմեն Աշոտյանը այդ ամեն ինչին ծանոթանա ՔԿՀ պայմաններում։ Ժամկետը շատ քիչ է, ֆիզիկապես անհնար, բայց քանի որ սահմանափակ է նաև միջնորդության քննության ժամկետը, նիստը հետաձգվեց մինչև երկուշաբթի»,– ասաց նա։ Աթանեսյանը տեղեկացրեց նաև, որ պաշտպանական կողմը դատավոր Գիվի Հովհաննիսյանին բացարկի միջնորդություն է ներկայացրել, որը մերժվել է։ Հիշեցնենք, որ Արմեն Աշոտյանը երկու ամսով կալանավորվեց հունիսի 16–ին։ Նա և Երևանի Հերացու անվան բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը մեղադրվում են բուհին պատկանող մոտ 100 հազար դոլարի գույք հափշտակելու մեջ: Նրանց մեղադրում են «Ծովասար» հյուրանոցային համալիրի քոթեջները ուռճացված գներով (հաջորդած «ատկատներով») ձեռք բերելու համար այն ժամանակահատվածում, երբ ՀՀԿ փոխնախագահը գլխավորել է բուհի հոգաբարձուների խորհուրդը:
16:38 - 12 օգոստոսի, 2023
Հանրապետական կուսակցությունը չի մասնակցի Երեւան քաղաքի ավագանու ընտրություններին

Հանրապետական կուսակցությունը չի մասնակցի Երեւան քաղաքի ավագանու ընտրություններին

Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմինը կոչ է անում կուսակցության բոլոր անդամներին եւ համակիրներին ընտրապայքարում սատարել բացառապես իրական ընդդիմադիր հայացքներով ազգային ուժերին։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀԿ գործադիր մարմինը։ «Սույն թվականի օգոստոսի 11-ին ՀՀ երրորդ Նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը։ Նիստին քննարկվել է Երեւան քաղաքի ավագանու գալիք ընտրություններին Հայաստանի Հանրապետական կուսակցության մասնակցության հարցը։ ՀՀԿ Գործադիր մարմինը որոշում է կայացրել կուսակցական ցուցակով չմասնակցել սույն թվականի սեպտեմբերի 17-ին կայանալիք Երեւան քաղաքի ավագանու ընտրություններին եւ ուժերը կենտրոնացնել Հայաստանի եւ Արցախի շուրջ ստեղծված աղետալի անվտանգային վիճակի հաղթահարմանն ուղղված ներքաղաքական եւ միջազգային աշխատանքների իրականացման ուղղությամբ։  Միեւնույն ժամանակ՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմինը կոչ է անում կուսակցության բոլոր անդամներին եւ համակիրներին ընտրապայքարում սատարել բացառապես իրական ընդդիմադիր հայացքներով ազգային ուժերին։ Նիստի ընթացքում քննարկվել են Ադրբեջանի կողմից Արցախի ապօրինի շրջափակման հետեւանքով ստեղծված հումանիտար աղետալի իրավիճակը, միջազգային, ներքաղաքական եւ ներկուսակցական մի շարք հարցեր»,- ասվում է հայտարարությունում։
21:06 - 11 օգոստոսի, 2023
ՀՀԿ-ն Երևանի ավագանու ընտրությունների մասնակցության հարց չի քննարկել, Սերժ Սարգսյանը չի առաջարկել դիտարկել Աշոտյանի թեկնածությունը․ Շարմազանով

ՀՀԿ-ն Երևանի ավագանու ընտրությունների մասնակցության հարց չի քննարկել, Սերժ Սարգսյանը չի առաջարկել դիտարկել Աշոտյանի թեկնածությունը․ Շարմազանով

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը մայրաքաղաք Երևանի ավագանու ընտրությունների մասնակցության հարց չի քննարկել։ Այս մասին հայտնել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։ «Հետևաբար, բոլոր «լուրերը», թե իբր ՀՀԿ-ն դիտարկում է Արմեն Աշոտյանին առաջադրել Երևանի ավագանու ընդդիմության միասնական թեկնածու կեղծ են»,- ասել է Շարմազանովը, որի խոսքերն է մեջբերել կուսակցության լրատվական ծառայությունը։ «ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը որևէ մեկին ու այդ թվում Անդրանիկ Թևանյանին չի առաջարկել դիտարկել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի թեկնածությունը։ ՀՀԿ քաղաքական օրակարգը հստակ է ու պարզ. 1. Կապիտուլյանտի հեռացում։ 2. Արցախի հարցի հայանպաստ լուծում՝Արցախը չպետք է լինի Ադրբեջանի կազմում։ 3. Հայաստանի ազգային պետականության պահպանում»,- ասել է նա։
19:25 - 04 օգոստոսի, 2023
ՀՀԿ–ականները Սերժ Սարգսյանի նամակը հանձնեցին ՌԴ–ի, ԱՄՆ–ի և Ֆրանսիայի դեսպանություններին |armeniasputnik.am|

ՀՀԿ–ականները Սերժ Սարգսյանի նամակը հանձնեցին ՌԴ–ի, ԱՄՆ–ի և Ֆրանսիայի դեսպանություններին |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Հայաստանի հանրապետական կուսակցության մի խումբ անդամներ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նամակն այսօր փոխանցեցին ՌԴ–ի, ԱՄՆ–ի և Ֆրանսիայի դեսպանություններին։ Ակցիայի մասնակիցների մի խումբը նամակը հանձնեց ԱՄՆ–ի դիվանագիտական ներկայացուցչությանը, մյուս խումբը` ՌԴ–ի և Ֆրանսիայի դեսպանություններին։ Հուլիսի 23–ին հայտնի դարձավ, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը բաց նամակով դիմել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին։ Նա խնդրել էր գերտերությունների ղեկավարներին կանգնեցնել հումանիտար աղետը Արցախում։ «Սերժ Սարգսյանը դիմել է այս բացառիկ քայլին, որպեսզի ամբողջ աշխարհը տեսնի և հասկանա, որ իրականում ՀՀ–ում ապրող ժողովուրդը համաձայն չէ Նիկոլ Փաշինյանի վարած արտաքին քաղաքականության հետ, կտրականապես դեմ է, որ Արցախը ճանաչվի Ադրբեջանի մաս»,– Ֆրանսիայի դեսպանատան մոտ հայտարարեց ՀՀԿ–ական Մարգարիտ Եսայանը։ Նշենք, որ Սերժ Սարգսյանը դիմել էր հենց այս պետությունների ղեկավարներին, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների, որոնք անձամբ գիտեն, թե ինչ հանգրվանում էր Արցախյան խնդրի լուծման բանակցային գործընթացը մինչև 2018 թվականը։   «Սա միակ միջազգային կառույցն է, որ մանրամասն գիտի, թե Սերժ Սարգսյանն ու նախկին արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը ինչ մանրակրկիտ դիվանագիտական աշխատանք են կատարել, որպեսզի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ընդունվի և հարգվի աշխարհի կողմից»,– ասաց նախկին պատգամավորը։   Նա հույս հայտնեց, որ ՌԴ–ն, ԱՄՆ–ն և Ֆրանսիան արագ և արդյունավետ քայլեր կձեռնարկեն Արցախի ժողովրդին ցեղասպանությունից փրկելու համար։ Նամակը ԱՄՆ դեսպանատանը փոխանցեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, Ֆրանսիայի դեսպանատանը` ԱԺ պատգամավոր Աննա Մկրտչյանը, իսկ ՌԴ դեսպանատանը` ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:    
18:23 - 24 հուլիսի, 2023
Արմեն Աշոտյանը կալանավորված կմնա

Արմեն Աշոտյանը կալանավորված կմնա

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Տեղեկությունը հայտնում է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։ «Ինչպես ես կանխատեսում էի, վերաքննիչ կոռուպցիոն դատարանը մերժեց իմ բացարկը և վերաքննիչ բողոքը և քաղաքական բանտարկյալ Արմեն Աշոտյանին թողեց կալանքի տակ»,– գրել է նա ֆեյսբուքյան էջում։ Նշենք, որ Աշոտյանը երկու ամսով կալանավորվել էր հունիսի 16–ին։ Աշոտյանն ու Երևանի Հերացու անվան Բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը մեղադրվում են բուհին պատկանող մոտ 100 հազար դոլարի գույք հափշտակելու մեջ: Նրանց մեղադրում են «Ծովասար» հյուրանոցային համալիրի քոթեջները ուռճացված գներով (հաջորդած «ատկատներով») ձեռք բերելու համար այն ժամանակահատվածում, երբ ՀՀԿ փոխնախագահը գլխավորել է բուհի հոգաբարձուների խորհուրդը: Քաղաքական գործչի նկատմամբ 2022 թվականի նոյեմբերին որպես խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։
17:31 - 17 հուլիսի, 2023
ՀՀԿ-ականների բողոքի ակցիան Դատախազության դիմաց՝ հաջակցություն Աշոտյանի |news.am|

ՀՀԿ-ականների բողոքի ակցիան Դատախազության դիմաց՝ հաջակցություն Աշոտյանի |news.am|

news.am: ՀՀԿ երիտասարդներն այսօր՝ հուլիսի 4-ին, բողոքի ակցիա են կազմակերպել Գլխավոր դատախազության դիմաց՝ «Ազատություն քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին» կարգախոսով: Նրանք Արմեն Աշոտյանի պատկերով շապիկներ են հագել: Ակցիայի մասնակիցները վանկարկում են «Նիկոլ, դավաճան», «Ազատություն քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին»: ՀՀԿ ԵՄ նախագահ Հենրիխ Դանիելյանը, հեռակա դիմելով ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնող Աննա Վարդապետյանին, ասաց. «Դավաճանական վարչախումբը փորձում է լռեցնել ազգային գործիչներին՝ նրանց վրա շինծու քրեական գործեր հարուցելով։ Մենք այստեղ ենք ասելու, որ Դուք չդառնաք Նիկոլ Փաշինյանի գործիքը, որ Դուք չմասնակցեք թուրք-ադրբեջանական տանդեմի ծառաների և դավաճանների այս քայլերին։ Մենք չենք լռելու, պայքարել ենք, պայքարում ենք ու պայքարելու ենք։ Դուք փորձում եք լռեցնել Արմեն Աշոտյանին, բայց նա խոսում է մեր միջոցով»։ Նրա խոսքով, Նիկոլ Փաշինյանն ուզում է վերջնական քայլեր ձեռնարկի, որպեսզի հանձնի Արցախի մնացած հատվածն ու Հայաստանն ու Արցախնը տանի վերջնական կապիտուլյացիայի։ «Մենք այստեղ են, որ ասենք՝ չենք լռելու, ասելու ենք իրականությունը ձեր մասին։ Տիկին գլխավոր դատախազ, խորհուրդ եմ տալիս Ձեզ, չդառնալ Նիկոլ Փաշինյանի ձեռքում գործիք, որը ապազգային և դավադիր քայլեր է իրականացնում։ Ես ուզում եմ վստահեցնել, որ արդարաությունը վերականգնվելու է, Հայաստանն ու Արցախն իրական ապագա են ունենալու»,-ասաց նա։
14:57 - 04 հուլիսի, 2023