Բաշար ալ-Ասադ

Բաշար Հաֆեզի ալ-Ասադը (սեպտեմբերի 11, 1965, Դամասկոս, Սիրիա) Սիրիայի նախագահն է, Բաաս կուսակցության սիրիական ճյուղի նախագահը։
 
Ծնվել է երկրի ռազմաօդային ուժերի հրամանատար, բրիգադի գեներալ Հաֆեզ ալ-Ասադի ընտանիքում, որը պատկանում է մուսուլման փոքրամասնություն համարվող ալավիտներին: Երբ Բաշշարը 5 տարեկան էր, նրա հայրը դարձավ Սիրիայի նախագահ, իսկ ավելի ուշ սկսեց գլխավորել Բաաս կուսակցությունը։
 
Նախնական կրթությունը Բաշշար ալ-Ասադը ստացել է Դամասկոսում գտնվող արաբա-ֆրանսիական «Հուրիա» քոլեջում։ 1982 թ.-ին նա ավարտել ուսուցումը եւ ստացել բակալավրի կոչում։ 1988 թ.-ին կարմիր դիպլոմով ավարտել է Դամասկոսի համալսարանի բժշկական ֆակուլտետի ակնաբուժական բաժինը, որից հետո աշխատել է Տիշրին զինվորական հոսպիտալում։
 
1991 թ.-ին (այլ տվյալներով՝ 1992 թ.-ին) նա մեկնել է Մեծ Բրիտանիա՝ պրակտիկան անցկացնելով Western Eye Hospital ակնաբուժական կենտրոնում։ Արտասահմանում Ասադը իր անվան փոխարեն օգատագործել է կեղծանուն, որպեսզի ոչ ոք չիմանա, որ իր հայրը Սիրիայի նախագահն է։
 
2000 թ.-ի հունիսի 10-ին Սիրիայի նախագահ Հաֆեզ ալ-Ասադը սրտի անբավարարությունից մահանում է։ Հաջորդ օրը նախագահի պաշտոնակատար երկրի առաջին փոխնախագահը Բաշշար ալ-Ասադին շնորհում է գեներալ-լեյտենանտ զինվորական կոչում եւ նշանակում բանակի գերագույն հրամանատար։ Հունիսի 20-ին իշխող կուսակցության նիստում Բաշար ալ-Ասադը ընտրվում է կուսակցության գլխավոր քարտուղար եւ նրա թեկնածությունը առաջադրվում է նախագահական ընտրություններում։ Հուլիսի 10-ին երկրում անցկացվում է ընտրություններ, որի արդյունքում Սիրիայի նախագահ է դառնում Բաշարը՝ հավաքելով 97,29 % ձայն: 2007 թ.-ի մայիսի 27-ին նա վերընտրվում է։
Սիրիայի նախագահը հաստատեց նոր կառավարության կազմը |armenpress.am|

Սիրիայի նախագահը հաստատեց նոր կառավարության կազմը |armenpress.am|

armenpress.am: Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հաստատել Է Արաբական Հանրապետության նոր կառավարության կազմը: Օգոստոսի 10-ին այդ մասին հաղորդել Է Սիրիայի SANA գործակալությունը: Գործակալության տվյալների համաձայն՝ պետության ղեկավարն «ստորագրել Է թիվ 208 հրամանագիրը Սիրիայի նոր կառավարություն կազմելու մասին՝ Հուսեյն Առնուսի ղեկավարությամբ»: Հրամանագրին համապատասխան՝ Ալի Աբդալա Այուբը պահպանել Է փոխվարչապետի եւ պաշտպանության նախարարի պաշտոնը: Ֆեյսալ Միքդադը կշարունակի գլխավորել արտաքին գործերի եւ վտարանդիների գործերի նախարարությունը, իսկ Քենան Յաղին՝ ֆինանսների նախարարությունը: Նախկին կառավարության կազմն Առնուսի գլխավորությամբ պետության ղեկավարը հաստատել Էր անցյալ տարվա օգոստսի 30-ին: Այդ կաբինետը մայիսի 26-ին Սիրիայում անցկացրել Է նախագահական ընտրություններ, որտեղ Ասադն ստացել Է ընտրողների 95,1 տոկոսի պաշտպանությունը: Հուլիսի 17-ին Սիրիայի ղեկավարը երդում Է տվել որպես պետության ղեկավար չորրորդ յոթնամյա ժամկետով: Գտնվելով վարչապետի պաշտոնում՝ Առնուսը կարողացել Է հասնել սոցիալ-տնտեսական դրության կայունացման՝ շուկայական առեւտրի կարգավորման եւ գների աճի զսպման ընդունված միջոցների շնորհիվ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
17:11 - 10 օգոստոսի, 2021
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բաշար Ալ-Ասադին

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բաշար Ալ-Ասադին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ալ-Ասադին նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Համոզված եմ` Սիրիայում խաղաղությանն ու երկխոսությանն ուղղված Ձեր ջանքերը հնարավորություն կտան հաղթահարելու երկրում առկա ճգնաժամը: Վստահ եմ, որ հայ-սիրիական ավանդական ջերմ և բարեկամական հարաբերությունները համատեղ ջանքերի շնորհիվ կշարունակեն խորանալ և ամրապնդվել՝ ի շահ մեր եղբայրական ժողովուրդների: Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ վերահաստատել մեր պատրաստակամությունը՝ շարունակելու մեր ներդրումն ունենալ Սիրիայի առջև ծառացած մարդասիրական խնդիրների լուծման գործում։ Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Սիրիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն», - ասված է ուղերձում։
15:57 - 05 հունիսի, 2021
Պուտինն Ասադին շնորհավորել է վերընտրվելու կապակցությամբ` խոստանալով աջակցել |tert.am|

Պուտինն Ասադին շնորհավորել է վերընտրվելու կապակցությամբ` խոստանալով աջակցել |tert.am|

tert.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական հեռագիր է հղել Սիրիայի առաջնորդ Բաշար ալ Ասադին՝ ՍԱՀ-ի նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: Իր հաղորդագրության մեջ Պուտինը նշել է, որ քվեարկության արդյունքները հաստատել են սիրիացի գործընկերոջ «բարձր քաղաքական հեղինակությունը» և նրա հանդեպ ժողովրդի վստահությունը, գրում է «Московский Комсомолец» պարբերականը:Պուտինի խոսքերով՝ Ռուսաստանը մտադիր է շարունակել «սիրիացի գործընկերներին բազմակողմանի աջակցություն ցուցաբերել» ահաբեկչության դեմ պայքարում, ինչպես նաև երկրի քաղաքական կարգավորման և վերականգնման հարցերում:Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, իր հերթին, տեղեկացրել է, որ Պուտինն Ասադի հետ անձամբ հանդիպելու ծրագիր դեռ չունի:Նախօրեին հայտնի էր դարձել, որ 2000 թվականից պաշտոնավարող Ասադն ընտրվել է ևս յոթ տարի ժամկետով՝ ստանալով ընտրողների ձայների 95,1 տոկոսը: Սիրիայի նախագահական ընտրությունները կայացել են մայիսի 26-ին։Ասադի մրցակիցներն էին խորհրդարանի նախկին պատգամավոր Աբդալլահ Սալլիում Աբդալլահը, որը ստացել է ընտրողների ձայների 1,5%-ը, և ընդդիմադիր թեկնածու Մահմուդ Ահմեդ Մուրաին, որը ստացել է ձայների 3,3%-ը։
15:24 - 28 մայիսի, 2021
«Շնորհակալություն հայրենասիրության բարձր զգացումի համար»․ Ասադը մեկնաբանել է Սիրիայի նախագահական ընտրություններում իր հաղթանակը

«Շնորհակալություն հայրենասիրության բարձր զգացումի համար»․ Ասադը մեկնաբանել է Սիրիայի նախագահական ընտրություններում իր հաղթանակը

Սիրիայի նախագահական ընտրություններում հաղթանակ տարած գործող նախագահ Բաշար Ասադը հաղթանակի կապակցությամբ շնորհակալություն է հայտնել սիրիացիներին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Շնորհակալություն բոլոր սիրիացիներին՝ հայրենասիրության բարձր զգացումի և ժողովրդական կամարտահայտությանը մասնակցության համար»,- ասել է Ասադը Telegram-ում նրա նախընտրական շտաբի կողմից հրապարակված հաղորդագրության մեջ։ Սիրիայի գործող նախագահը նաև հարգել է զոհված սիրիացիների հիշատակը՝ նշելով, որ «եթե նրանք չլինեին, ապա Սիրիան այսօր չէր լինի» և վիրավորներին ապաքինում է մաղթել։ «Եկեք վաղվանից լծվենք աշխատանքի, որպեսզի ամրապնդենք Սիրիայի կառուցման հույսը», - ասել է նախագահը: Նախօրեին հայտնի էր դարձել, որ 2000 թվականից պաշտոնավարող Ասադն ընտրվել է ևս յոթ տարի ժամկետով՝ ստանալով ընտրողների ձայների 95,1 տոկոսը: Սիրիայի նախագահական ընտրությունները կայացել են մայիսի 26-ին։
09:32 - 28 մայիսի, 2021
Սիրիայի նախագահական ընտրություններին կմասնակցի երեք թեկնածու |armenpress.am|

Սիրիայի նախագահական ընտրություններին կմասնակցի երեք թեկնածու |armenpress.am|

armenpress.am: Սիրիայում նախագահի թեկնածու Է դարձել երեք հավակնորդ, որոնք հավաքել են պատգամավորների անհրաժեշտ քանակությամբ ձայներ. նրանց թվում Է պետության ներկայիս ղեկավար Բաշար Ասադը: Այդ մասին հայտարարել Է ՍԱՀ-ի բարձրագույն սահմանադրական դատարանի ղեկավար Մոհամադ Լյահամը: «Սահմանադրական դատարանն առաջին հայտարարության մեջ ընդգրկել Է երեք թեկնածուների՝ Աբդալլահ Սալյում Աբդալլահի, Բաշար Հաֆեզ Ասադի եւ Մահմուդ Ահմադ Մերիայի անունները»,-Լյահամն ասել Է մամուլի ասուլիսի ժամանակ: Երեք օրվա ընթացքում Սիրիայի սահմանադրական դատարանը բողոքարկման կընդունի բոլոր հարցումներն այն թեկնածուների կողմից, ովքեր համաձայն չեն որոշման հետ: Սիրիայի սահմանադրության համաձայն, խորհրդարանը թեկնածուների հայտերն ընդունել Է նախընտրական արշավ սկսելու մասին հայտարարությունից հետո (ապրիլի 19-ից) տասն օրվա ընթացքում: Սակայն ընտրություններին կկարողանան մասնակցել միայն այն քաղաքացիները, որոնց օգտին քվեարկել Է առնվազն 35 պատգամավոր:
14:20 - 03 մայիսի, 2021
Սիրիայի նախագահը համընդհանուր համաներման հրաման է արձակել |tert.am|

Սիրիայի նախագահը համընդհանուր համաներման հրաման է արձակել |tert.am|

tert.am: Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը կիրակի հրաման է արձակել երկրում համընդհանուր համաներման մասին: Ինրպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով սիրիացի առաջնորդի վարչակազմի թելեգրամյան պաշտոնական ալիքի հայտարարությանը, համաներումը վերաբերում է մինչև 2021 թվականի մայիսի 2-ը տեղի ունեցած հանցագործություններին: Հրամանագրի համաձայն՝ համաներումը չի տարածվի այն կալանավորների վրա, որոնք դատապարտվել են զենքի ու պայթուցիկ նյութերի մաքսանենգության, լրտեսության և պետական դավաճանության համար: Նախագահի հրամանագիրը որոշ դեպքերում ենթադրում է նաև պատժի մեղմացում:  Սիրիան պատրաստվում է նախագահական ընտրությունների, որոնք անցկացվելու են մայիսի 26-ին: Ընտրություններին մասնակցելու համար իրենց թեկնածություն են առաջադրել ավելի քան 50 թեկնածու, այդ թվում՝ գործող նախագահը:
09:14 - 03 մայիսի, 2021
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայի նախագահին՝ Ազգային տոնի առթիվ

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայի նախագահին՝ Ազգային տոնի առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար ալ-Ասադին՝ Ազգային տոնի առթիվ: «Ձերդ Գերազանցություն, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Սիրիայի բարեկամ ժողովրդին՝ Սիրիայի Արաբական Հանրապետության Ազգային տոնի առթիվ։ Հայ և սիրիացի ժողովուրդները կապված են պատմական սերտ առնչություններով և բարեկամական զգացմունքներով, որոնք իրական հիմք են հանդիսացել մեր երկրների միջև համագործակցության և հարաբերությունների զարգացման համար։ Լիահույս եմ, որ Սիրիայի ժողովուրդը շուտափույթ կհաղթահարի ծանր ճգնաժամի հետևանքներն ու կընթանա խաղաղության և կայունության ուղիով։ Վերահաստատում եմ մեր պատրաստակամությունը` շարունակելու մեր նպաստը բերել առկա մարդասիրական խնդիրների լուծմանն ու մեր երկրների միջև ավանդական երկխոսության առավել խորացմանը՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների։ Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Սիրիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»,- նշված է ՀՀ վարչապետի ուղերձում։
11:48 - 17 ապրիլի, 2021
Բաքուն արձագանքում է ահաբեկիչների վերաբերյալ Բաշար Ասադի հայտարարությանը

Բաքուն արձագանքում է ահաբեկիչների վերաբերյալ Բաշար Ասադի հայտարարությանը

Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հայտարարությունները Սիրիայից Ղարաբաղ զինյալների տեղափոխման վերաբերյալ ցավալի և դատապարտելի են, հայտարարել է Ադրբեջանի Միլլի  Մեջլիսի (պառլամենտի) պաշտպանության, անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի անդամ, իրավաբանական գիտությունների դոկտոր Նիզամի Սաֆարովը: Հայտնում է ria.ru-ն։ Ավելի վաղ Ասադը «РИА Новости»- ին տված հարցազրույցում ասել էր, որ Թուրքիան Ղարաբաղում հակամարտության նոր փուլի գլխավոր նախաձեռնողն էր: Նա նաև նշել է, որ Անկարան աջակցում է ահաբեկիչներին Սիրիայում և Լիբիայում, օգտագործում է նրանց Լեռնային Ղարաբաղում: «Մեծ իշխանություն ունեցող անձի նման անհիմն մեղադրանքները, բացի ափսոսանքից և դատապարտումից, այլ զգացմունքներ չեն առաջացնում:  Նախևառաջ, պետք է հիշել, որ Ադրբեջանական կողմի հակահարձակողական գործողությունները միջազգային իրավունքի և, առաջին հերթին, ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածով հաստատված ինքնապաշտպանության իրավունքի մեջ են և իրականացվում են միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խստորեն պահպանմամբ, որոնք հիմնված են Ժնևի` 1949թ. օգոստոսի 12-ի, կոնվենցիայի վրա», հայտնել է Սաֆարովը «РИА Новости»-ին։ Նրա խոսքով՝ «երկրորդ նշանակալից կետը բխում է այն փաստից, որ Ադրբեջանի բանակը տարածաշրջանի   առավել պատրաստված և հագեցած նորագույն զինատեսակներով բանակն է և ի վիճակի լուծել իրեն վերապահված բոլոր խնդիրները»: «Նման իրավիճակում «ահաբեկչական մարտիկների ցանկացած խմբավորման օգտագործման մեղադրանքները պարզապես ծիծաղելի են թվում: Երրորդը՝ Ադրբեջանը, որպես ահաբեկչության դեմ պայքարի պայմանագրային-իրավական գործիքակազմի մասնակից պետություն, լիովին կիսում է ՄԱԿ-ի դիրքորոշումը, որն արտահայտված է Անվտանգության խորհրդի 2178 (2014) և 2396 (2017) բանաձևերում, համաձայն որի ահաբեկչությունն իր բոլոր ձևերով և դրսևորումներով խաղաղության և անվտանգության ամենալուրջ սպառնալիքներից մեկն է»,- եզրափակել է նա։   Թարգմանությունը՝ Վաղինակ Ասատրյանի
17:36 - 06 հոկտեմբերի, 2020
Պեսկովը մեկնաբանել է Ասադի խոսքերը Ղարաբաղում Սիրիայից ահաբեկիչներ օգտագործելու մասին

Պեսկովը մեկնաբանել է Ասադի խոսքերը Ղարաբաղում Սիրիայից ահաբեկիչներ օգտագործելու մասին

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Սիրիայի առաջնորդ Բաշար Ասադի խոսքերը Ղարաբաղում Սիրիայից ահաբեկիչներ օգտագործելու մասին՝ նշելով, որ Կրեմլը մանրակրկիտ ուսումնասիրում է պետությունների ղեկավարների բոլոր հայտարարությունները: Ասադը «РИА Новости»-ին տված հարցազրույցում ասել էր, որ Սիրիայից զինյալներ են տեղակայվում Ղարաբաղում, իսկ Թուրքիան Սիրիայից և այլ երկրներից ահաբեկիչներին օգտագործում է Լեռնային Ղարաբաղում: Նա նաև հայտարարեց, որ Թուրքիայի առաջնորդ Էրդողանը Ղարաբաղում հակամարտության նոր փուլի գլխավոր նախաձեռնողն էր: «Մենք ուշադիր ուսումնասիրում ենք պետությունների ղեկավարների բոլոր հայտարարությունները»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Կրեմլը ծանոթացել է Ասադի հայտարարություններին: Թարգմանությունը՝ Վաղինակ Ասատրյանի։    
12:35 - 06 հոկտեմբերի, 2020
Թուրքիան օգտագործում է Սիրիայից և այլ երկրներից ժամանած ահաբեկիչներին Լեռնային Ղարաբաղում․ Բաշար Ասադ

Թուրքիան օգտագործում է Սիրիայից և այլ երկրներից ժամանած ահաբեկիչներին Լեռնային Ղարաբաղում․ Բաշար Ասադ

Թուրքիան օգտագործում է Սիրիայից և այլ երկրներից ժամանած ահաբեկիչներին Լեռնային Ղարաբաղում, «Риа Новости»-ին տված հարցազրույցում հայտարարել է Սիրիայի նախագահ  Բաշար Ասադը։ Սիրիայի առաջնորդի խոսքով՝ Թուրքիան Սիրիայում տարբեր երկրներից ահաբեկիչներ է օգտագործել, Լիբիայում կիրառել է նույն մեթոդները. նա օգտագործել է ահաբեկիչներ Սիրիայից և, գուցե,  այլ պետություններից: «Այնպես որ, այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղում  նա օգտագործում է նույն մեթոդները, ապացույց չի պահանջում, դա շատ հավանական է, քանի որ, ինչպես ես ասացի, հենց Թուրքիան էր, որ հանգեցրեց այս խնդրին, սկսեց այս հակամարտությունը. նա խրախուսեց դա։ Թուրքիան ցանկանում էր ինչ-որ բանի հասնել և պատրաստվում է օգտագործել նույն մեթոդները: Եվ մենք վստահորեն կարող ենք ասել, որ Թուրքիան Սիրիայի և այլ երկրների նույն ահաբեկիչներին օգտագործում է  Լեռնային Ղարաբաղում»,- ասել է Ասադը։ Թարգմանությունը՝ Վաղինակ Ասատրյանի
11:36 - 06 հոկտեմբերի, 2020
Սիրիայի նախագահը հաստատել է կառավարության նոր կազմը |tert.am|

Սիրիայի նախագահը հաստատել է կառավարության նոր կազմը |tert.am|

tert.am: Սիրիայի նախագահ Բաշար Ասադը կիրակի հաստատել է վարչապետ Հուսեյն Արնուսի ղեկավարությամբ կառավարության նոր կազմը, պաշտպանության և արտաքին գործերի նախարարներ Ալի Աբդալա Այուբը և Վալիդ ալ-Մուալեմը պահպանել են իրենց պաշտոնները, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով նախագահի գրասենյակի հայտարարությանը։  «Նախագահ Ասադը հրաման է արձակել Հուսեյն Արնուսի ղեկավարությամբ Սիրիայի նոր կառավարության կազմման մասին։ Գեներալ Ալի Աբդալա Այուբը նշանակվում է կառավարության փոխվարչապետ, պաշտպանության նախարար, Պարոն Վալիդ ալ-Մուալեմը՝ փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար»,- ասվում է հրամանի տեքստում։  Սիրիայի կառավարության նոր կազմում ներառվել է 29 նախարար, որից 2-ը կանայք են։  Սիրիայի գազատարի՝ վերջերս տեղի ունեցած պայթյունից հետո վարչապետը փոխել է նավթի և էլեկտրաէներգիայի նախարարներին։
18:53 - 30 օգոստոսի, 2020
Թուրքիան խախտում է հրադադարի ռեժիմը․ Ասադի խորհրդական |ermenihaber.am|

Թուրքիան խախտում է հրադադարի ռեժիմը․ Ասադի խորհրդական |ermenihaber.am|

ermenihaber.am: Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար ալ-Ասադի խորհրդական Բուսեյնա Շաբանը Թուրքիային մեղադրել է Սիրիայի Իդլիբ նահանգում կողմերի միջև հաստատված հրադադարը խախտելու մեջ: «Նույնիսկ Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումից հետո Թուրքիայի կողմից հրադադարի մի շարք խախտումներ են եղել»,- ասել է Շաբանը: Վերջինս նշել է, որ Սիրիայի կառավարությունը հավատարիմ է հրադադարի ռեժիմին.  Անդրադառնալով Սիրիայում Թուրքիայի գործողություններին՝ Ասադի խորհրդականն ասել է, որ իրենք ակնկալում են, որ ՆԱՏՕ-ն ու Եվրամիությունը պետք է դատապարտեն միջազգային իրավունքների նորմերին հակասող Թուրքիայի գործողությունները: «Սիրիան անկախ պետություն է, սակայն տուժում է Թուրքիայի ագրեսիայից ու միջամտությունից: ՆԱՏՕ-ից, ԵՄ-ից ու աշխարհի բոլոր պետություններից մեր սպասելիքն այն է, որ առնվազն քննադատեն Թուրքիայի անօրինական գործողությունները»,- ասել է Շաբանը:
13:09 - 12 մարտի, 2020