Յուրի Խաչատուրով

Յուրի Գրիգորիի Խաչատուրովը (մայիսի 1, 1952, Թեթրի Ծղարո) ՀՀ ռազմական գործիչ է, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նախկին քարտուղար։

Նրան Հայաստանում սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք է առաջադրվել «Մարտի 1»-ի գործով։ Մեղադրանքի առաջադրումից հետո Հայաստանը ՀԱՊԿ գործընկեր պետություններին առաջարկել էր սկսել գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց: Խաչատուրովն ազատվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից 2018 թվականի նոյեմբերի 2-ին։

Ավարտել է Թեթրի-Ծղարոյի միջնակարգ դպրոցը 1969 թ.–ին։ 1974 թ. –ին գերազանցությամբ ավարտել է Կարմիր դրոշի շքանշանակիր Թբիլիսիի հրետանային հրամանատարական ուսումնարանը։ 1982 թ. օգոստոսից մինչեւ 1985 թ. հունիսը սովորել է Լենինգրադի Մ.Ի.Կալինինի անվան ռազմական հրետանային ակադեմիայի հրամանատարական ֆակուլտետի ունկնդիր։

2000 թ. մարտի 21-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ։
2008 թ. ապրիլի 15-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ։
2009 թ. հունվարի 31-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ` ազատվելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից։
2013 թ. օգոստոսի 5-ին ՀՀ Նախագահի՝ հրամանագրով զինվորական ծառայությունը 2013 թ. հուլիսի 30-ից երկարաձգվել է մինչեւ 2017 թ. մայիսի 1-ը։
2016 թ. հոկտեմբերի 3-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Ազգային Անվտանգության Խորհրդի քարտուղար՝ ազատվելով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից:
2017 թվականի ապրիլի 14-ին Ղրղզստանում կայացած ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ մայիսի 2-ից նշանակվել է ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար։ Այս պաշտոնից ազատվել է 2018 թվականի նոյեմբերի 2-ին։

Դատախազությունը բողոքարկել է Ռ. Քոչարյանի, Ս. Օհանյանի, Յ.Խաչատուրովի ու Ա. Գևորգյանի նկատմամբ ՔՕ 300.1-ով  քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը |tert.am|

Դատախազությունը բողոքարկել է Ռ. Քոչարյանի, Ս. Օհանյանի, Յ.Խաչատուրովի ու Ա. Գևորգյանի նկատմամբ ՔՕ 300.1-ով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը |tert.am|

tert.am: Դատախազությունը բողոքարկել է «Մարտի 1»-ի արդեն դադարեցված գործով Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի ու Արմեն  Գևորգյանի նկատմամբ ՔՕ 300.1 հոդվածով՝ սահմանադրական կարգի տապալման հատկանիշներով  քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը: Այս մասին հայտնեց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:   «ՀՀ գլխավոր դատախազությունը բողոքարկել է Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գեւորգյանի նկատմամբ ՀՀ ՔՕ 300.1 հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարացնելու և քրեական գործի վարույթի մասը կարճելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը»,-ասաց Խաչատրյանը: Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանը ՔՕ 300.1-ը ճանաչել էր հակասահմանադրական, ինչից հետո առաջին ատյանի դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի որոշմամբ նրանց նկատմամաբ քրեական հետապնդումը դադարեցրել էր և արդարացրել նրանց: Դատախազությունը միջնորդել էր կասեցնել գործի վարույթը, դիմել էր ՍԴ այլ հոդվածի սահմանադրականության հարցով:
17:34 - 22 ապրիլի, 2021
Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց. դատարանը հրապարակեց որոշումը |armtimes.am|

Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց. դատարանը հրապարակեց որոշումը |armtimes.am|

armtimes.am: Մարտի  1-ի գործով Ռոբերտ Քոչարյանի, նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ Սեյրան Օհանյանի, Արմեն Գեւորգյանի եւ Յուրի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդումը ՀՀ ՔՕ 300.1 հոդվածով դադարեցվեց՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով: Դատարանը` դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, այսպիսով բավարարեց պաշտպանների միջնորդությունը՝ կարճելով նաեւ այդ մասով գործի վարույթը: Դատարանի որոշմամբ՝ Սեյրան Օհանյանի եւ Յուրի Խաչատարուովի նկատմամբ ընտրված խափանման միջոցները վերացվեցին: Արմեն Գեւորգյանի նկատմամբ ընտրվա այլընտրանքային խափանման միջոց գրավը վերացվեց, իսկ Քոչարյանինը՝ ոչ: Մարտի 26-ին Սահմանադրական դատարանը հակասահմանադրական եւ անվավեր էր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը: Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է նաեւ այս հոդվածով: Գործով անցնում են նաև 2008-ին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը, 2008-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Յուրի Խաչատուրովը և 2008-ին Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանը: Նշենք, որ Քոչարյանը մեղադրվում է նաեւ մոտ 3 միլիոն դոլար կաշառք ստանալու, իսկ Գևորգյանը՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար։
18:01 - 06 ապրիլի, 2021
Ակնհայտ է, որ բանակին քաղաքական գործընթացներում ներքաշելը դիտավորյալ է արվում․ Անդրանիկ Քոչարյան

Ակնհայտ է, որ բանակին քաղաքական գործընթացներում ներքաշելը դիտավորյալ է արվում․ Անդրանիկ Քոչարյան

Այսօր Ազգային ժողովում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ խոսելով Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակի, Գլխավոր շտաբի հայտարարության ու քաղաքական ընդդիմության ներկայացուցիչների ելույթների մասին։ «Վերջին օրերին ընդդիմության հրավիրված հանրահավաքների ընթացքում Յուրի Խաչատուրովը (նախկին ԳՇ պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար,- հեղ․) ողջունում էր ԳՇ-ի կողմից վարչապետի հրաժարականը պահանջի վերաբերյալ հայատարարությունը։ Երեկվա իր ելույթը նա սկսեց ազգ-բանակ-հաղթանակ վանկարկումներով։ Այս կարգախոսը իրապես ընկած էր Արցախյան առաջին պատերազմի հաղթանակների կերտման հիմքում, որոնց մեջ իրենց ներդրումն են ունեցել Խաչատուրովը և մի շարք այլ գեներալներ»,- ասաց Քոչարյանը՝ շարունակելով, որ վերոհիշյալ կարգախոսը, սակայն, փոխվեց հոկտեմբերի 27-ից հետո, երբ տարբեր առիթներով Զինված ուժերը քաղաքական գործընթացների ակտիվ մասնակից դարձան։ Այդ ժամանակ էլ, Անդրանիկ Քոչարյանի խոսքով, բանակ ներթափանցեցին անտարբերությունն ու կոռուպցիան, որոնք էլ հանգեցրին 2016 թվականի Ապրիլյան պատերազմի պարտությանը և ապա 2020 թվականի երկրորդ պատերազմի ընթացքում Զինված ուժերի ղեկավարության կողմից բանակի ոչ պրոֆեսիոնալ կառավարմանը։․ «Ինչպես Խաչատուրովը, այնպես էլ բազմաթիվ գեներալներ իրենց ծառայության ընթացքում բանակը քաղաքական նպատակների սպասարկու դարձնելու համար խրախուսվեցին ավելի բարձր կոչումներով և իրենց ուսադիրներին ավելացրին նոր աստղեր։ Այժմ էլ, այդ նույն գեներալներից ոմանք ևս մեկ անգամ ապացուցում են, որ Մարտի 1-ի դեպքերի ընթացքում 0038 հրամանով ուղղակիորեն մասնակցել են քաղաքական դրդապատճառներով բանակի օգտագործմանը։ Հիմա, հետպատերազմյան այս բարդ իրավիճակում, բանակը քաղաքական նպատակներով չօգտագործելու կոչեր անելու փոխարեն՝ Խաչատուրովը ողջունում է դրանք»։ Ըստ պատգամավորի՝ ակնհայտ է, որ բանակին քաղաքական գործընթացներում ներքաշելը նախապես մտածված է և դիտավորյալ է արվում՝ ներքին անկայունություն ստեղծելու նպատակով։ Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ նախքան ԳՇ հայտարարությունը՝ ընդդիմությունը բանակի գեներալներին ևս մեղադրում էր պարտության մեջ, սակայն ընդդիմադիրներն այժմ փոխել են պարտության վերաբերյալ իրենց դիրքորոշումը՝ մեղադրելով միայն քաղաքական իշխանությանը։ «Պատերազմին հաջորդող ծանր ժամանակներում այս մարդիկ կախվել են բանակի փեշերից ու թույլ չեն տալիս, որ այն ֆիզիկապես և բարոյապես վերականգնվի։ Ի վերջո, Զինված ուժերը միայն այդ հայտարարության տակ ստորագրած գեներալները կամ դրանց մի մասը չեն, այլ նաև զինվորները և սպայակազմը, որոնք հերոսաբար, 44 իրենց ուսերին կրեցին պատերազմի դժվարությունները։ Գլխավոր շտաբի ղեկավարության մի մասը իշխանությունը տապալելու նպատակով բացահայտ հեղաշրջման փորձ է անում, որը պետք է խստորեն դատապարտվի։ Բանակն այս պահին՝ նորանշանակ նախարարի գլխավորությամբ, պետք է աշխատի հրադադարի ռեժիմի պահպանման և զինված ուժերի ռեֆորմները անսասան իրականացնելու ուղղությամբ, իսկ մեզ համար գլխավոր խնդիրն է ներքին անվտանգության և կայունության ապահովումը»,- եզրափակեց պատգամավար Անդրանիկ Քոչարյանը։Ասպրամ Փարսադանյան
16:59 - 02 մարտի, 2021
Յուրի Խաչատուրովը գլխապտույտ, ճնշում ուներ. դատական նիստը հետաձգվեց
 |1lurer.am|

Յուրի Խաչատուրովը գլխապտույտ, ճնշում ուներ. դատական նիստը հետաձգվեց |1lurer.am|

1lurer.am: Դատարանում Յուրի Խաչատուրովի առողջական վիճակը վատթարացել է, հրավիրվել է շտապօգնություն: Այդ մասին «Մարտի 1»-ի գործով հերթական դատական նիստում հայտնեց դատավոր Աննա Դանիբեկյանը՝ նշելով, որ ընդմիջումը հենց այդ պատճառով է երկար տևել:  Դատավորը հետաքրքրվեց Խաչատուրովի ինքնազգացողությամբ, խնդրեց տեղեկություններ փոխանցել: Խաչատուրովն ասաց, որ իրեն վատ է զգացել դեռևս դատական նիստից առաջ: Հաջորդ հարցին՝ կարո՞ղ եք մնալ դատական նիստին, պատասխանեց, որ կարող է, եթե դրա անհրաժեշտությունը կա՝ հավելելով, որ քունը տանում է: «Գլխապտույտ ունեմ, ճնշումս բարձր է, այս պահին՝ 175/100»,- ասաց Խաչատուրովը:  Աննա Դանիբեկյանը նշեց, որ, հաշվի առնելով, որ նման տեղեկություն փոխանցվել է նաև Շտապօգնության բժշկի կողմից, ուստի այս պայմաններում հնարավոր չէ շարունակել դատական նիստը: Նիստը հետաձգվեց, հաջորդ դատական նիստը նշանակվեց փետրվարի 23-ին՝ ժամը 13.00-ին:    
15:03 - 16 փետրվարի, 2021
Նկատողություն՝ Ռոբերտ Քոչարյանին, Յուրի Խաչատուրովին, մեղադրող դատախազին եւ պաշտպանին |armtimes.com|

Նկատողություն՝ Ռոբերտ Քոչարյանին, Յուրի Խաչատուրովին, մեղադրող դատախազին եւ պաշտպանին |armtimes.com|

armtimes.com: Մարտի 1-ի գործով ամբաստանյալներ Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, պաշտպան Արամ Վարդեւանյանի եւ մեղադրող դատախազ Գեւորգ Բաղդասարյանի նկատմամբ դատարանը սանկցիա կիրառեց՝ նկատողության տեսքով: Հիշեցնենք, որ Քոչարյանի, Խաչատուրովի, պաշտպանի եւ մեղադրող դատախազի միջեւ վիճաբանություն էր տեղի ունեցել, ինչի պատճառով դատարանը ընդմիջում էր հայտարարել: Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը կողմերին լսելուց հետո ասաց, որ ամբաստանյալներ Ռոբերտ Քոչարյանի եւ Յուրի Խաչատուրովի կողմից անհարգալից վերաբերմունք է դրսեւորվել դատարանի նկատմամբ, որը դրսեորվել է մեղադրող դատախազ Գեւորգ Բաղդասարյանին վիրավորելով: Այդ կապակվութամբ դատարանը որոշեց նրանց նկատմամբ կիրառել դատական սանակցիա՝ նկատողություն: «Միեւնույն ժամանակ դատարանը նախազգուշացնում է, որ կրկին նման գործողություն թույլ տալու դեպքում դատարանը կարող է կիրառել այլ դատական սանկցիա մասնավորապես դատական նիստերի դահլիճից հեռացում»,- ասաց դատավորը: Շարունակությունը՝ armtimes.com–ում
19:32 - 19 հունվարի, 2021
Գործող իշխանություններն ի զորու չեն կառավարել պետությունը, չունեն անհրաժեշտ որակներ, պետք է անհապաղ հրաժարական տան․ ՀՀ ԶՈՒ պահեստազորի և պաշտոնաթող գեներալների հայտարարությունը

Գործող իշխանություններն ի զորու չեն կառավարել պետությունը, չունեն անհրաժեշտ որակներ, պետք է անհապաղ հրաժարական տան․ ՀՀ ԶՈՒ պահեստազորի և պաշտոնաթող գեներալների հայտարարությունը

ՀՀ ԶՈՒ պահեստազորի և պաշտոնաթող գեներալները հայտարարություն են տարածել՝ անդրադառնալով 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրադրությանը ու միանալով կառավարության հրաժարականի պահանջին։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․  Հարգելի հայրենակիցներ, Մենք՝ ՀՀ Զինված Ուժերի պահեստազորի և պաշտոնաթող գեներալներս, վտանգավոր համարելով Հայրենիքի առջև ստեղծված տագնապալի իրավիճակը, գիտակցելով օր առաջ լուծումներ գտնելու անհրաժեշտությունը, կարևորելով մեր պետության համար պրոֆեսիոնալիզմի և արդյունավետ արտաքին ու ներքին քաղաքականության անհրաժեշտությունը, առաջնորդվելով պետության ընդհանուր անվտանգության և սահմանների անձեռնմխելիության առաջնային խնդիրներով, առանցքային համարելով նոր, պրոֆեսիոնալ, բանիմաց ու քաղաքականապես պատրաստված իշխանությունների ձևավորման հրամայականը, սույն կոչով դիմում ենք մեր հասարակությանն ու իշխանություններին:   Ցավոք, վերջին զարգացումներն ու սանձազերծված պատերազմը պատճառ դարձան մեր Հայրենիքի ու նրա անվտանգության կարևորագույն հատվածի կորստի համար: Մեր Ժողովուրդն ու Բանակը, իրենց ուժերի լարումով կանգնեցին Հայրենիքի պաշտպանության ճակատում ու թիկունքին, սակայն անգրագետ, անփույթ և մեծամիտ իշխանությունները մեր երկիրը տարան կործանարար ճանապարհով: Անհրաժեշտ է օր առաջ վերակազմակերպվել ու դրանում ներգրավել Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ողջ ներուժը, վերլուծել ու գնահատել ստեղծված իրավիճակը, նախանշել ճշմարիտ ուղիները և արագ ձեռնմուխ լինել դրանց կյանքի կոչմանը: Այսօր, առավել քան պահանջված է Ազգ-Բանակ սկզբունքի ներքո համախմբվելու և առաջնորդվելու մոտոցումները: Մենք կոչ ենք անում մեր հասարակությանը՝ սթափ նայել օրեցոր ահագնացող հիմնախնդիրներին ու տարածաշրջանում անվտանգային նոր սպառնալիքներին: Այդ նպատակով կարևոր ենք համարում երկրում ներքաղաքական կայունության հաստատումը, օր առաջ ապահովելով նոր՝ գրագետ, բանիմաց ու փորձառու իշխանությունների ձևավորումը, պետական բոլոր կառույցների ու հատկապես բանակի խնդիրների հստակ ձևակերպումը:  Գործող իշխանությունները ցույց տվեցին, որ ի զորու չեն կառավարել պետությունը, չունեն դրա համար անհրաժեշտ որակներ, չեն կարող կրել Հայրենիքի առջև ստանձնած ծանր պատասխանատվության բեռը, և պետք է անհապաղ հրաժարական տան: Մենք այսօր էլ կանգնած ենք մեր ժողովրդի ու բանակի կողքին, և պատրաստ ենք մեր ջանքներն ուղղել հանուն անվտանգ Հայաստանի ու Արցախի: Ստեղծված իրավիճակում, մեր դաշնակից երկրի՝ ՌԴ խաղաղարար ջանքերին զուգահեռ, պետք է անմասն չմնանք ու պատրաստ լինենք թշնամու ցանկացած ոտնձգության: Սա է օրվա հրամայականը:   ՀՀ ԶՈՒ գեներալ-գնդապետ- Սեյրան Օհանյան Արցախի հերոս Յուրի Խաչատուրով ՀՀ ԶՈՒ գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյան ՀՀ ԶՈՒ գեներալ-գնդապետ Միքայել Գրիգորյան ՀՀ ԶՈՒ գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյան ՀՀ ԶՈՒ գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյան ՀՀ ԶՈՒ գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյան ՀՀ ԶՈՒ գեներալ-լեյտենանտ Ալիկ Միրզաբեկյան ՀՀ ԶՈՒ գեներալ-լեյտենանտ Սամվել Կարապետյան ՀՀ ԶՈՒ գեներալ-մայոր Արմեն Ղահրամանյան ՀՀ ԶՈՒ գեներալ-մայոր Վլադիկ Հովհաննիսյան ՀՀ ԶՈՒ գեներալ-մայոր Վյաչեսլավ Դանիելյան ՀՀ ԶՈՒ գեներալ-մայոր Վալերի Գրիգորյան ՀՀ ԶՈՒ գեներալ-մայոր Աշոտ Պետրոսյան
14:09 - 19 դեկտեմբերի, 2020
Մարտի մեկի գործով դատական նիստն այսօր հետաձգվեց |lragir.am|

Մարտի մեկի գործով դատական նիստն այսօր հետաձգվեց |lragir.am|

lragir.am: Մարտի մեկի գործով դատական նիստն այսօր հետաձգվեց, քանի որ գործով մեղադրյալ Յուրի Խաչատուրովի փաստաբանը չէր ներկայացել նիստին։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց սեպտեմբերի 8-ին։ Մեղադրող կողմը պնդում է, որ դատավարությունն արհեստականորեն ձգձգվում է։ Յուրի Խաչատուրովն առաջարկեց հետաձգել դատական նիստը՝ նշելով, որ տեղյակ չէ, թե ինչու է բացակայում իր փաստաբան Միհրան Պողոսյանը։ Մեղադրող դատախազ Գևորգ Բաղադասարյանը հայտարարեց, որ Միհրան Պողոսյանի բացակայություն անհարգելի է։ «Ինձ համար գոնե ակնհայտ է, որ սա դատական նիստը ձգձգելուն ուղղված վարքագծի շարունակություն է։ Ոչ մի հանկարծակի խնդիր էլ չի առաջացել, սա պլանավորված վարքագիծ է»,- ասաց դատախազը։ Արմեն Գևրոգյանն էլ հայտարարեց, որ իր պաշտպան Էրիկ Ալեքսանյանը արձակուրդ է գնում։ «Ամեն ոք Սահմանադրությամբ իրեն տրված իրավունքով կայացնում է իր որոշումը։ Այս դահլիճում նստած ամեն ոք իրավունք ունի արձակուրդ գնալու կամ չգնալու։ Ի՞նչ  է նշանակում՝ միտումնավոր են գնում»,- ասաց Գևորգյանը։ Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը հայտարարեց, որ պաշտպանական կողմը կուլիսներում նախաձեռնում է նիստերը հետաձգելու գործողություններ, ինչի հետևանքով պարբերաբար նմանօրինակ դեպքեր են արձանագրվելու։ «Եվ ես կարծում եմ՝ աննպատակ չեն այս հետաձգումները, այս հետաձգումների արդյունքները մենք հետո առիթ կունենանք տեսնելու։ Եվ կտեսնենք, որ այս հետաձգումները կապված են նաև որոշակի նշանակումների, որոշակի փոփոխությունների ու հանգամանքների հետ»,- ասաց Սեդա Սաֆարյանը։ Ըստ նրա՝ այս տեմպերով դեռ մեկ տարի էլ դատական նիստերը կհետաձգվեն, և գործի ըստ էության քննություն չի լինի։ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան արամ Վարդևանյանը լրագրողներին ասաց, որ հենց պաշտպանական կողմն է արձակուրդի ցանկություն ներկայացնում, ըմբոստություն է նկատվում։ «Բայց երբ մենք ունեինք իրավիճակ, որ նույն դեկտեմբեր ամսին 4 դատական նիստ չունեցանք, որևէ մտահոգություն դա ոչ մեկի մոտ չէր առաջացնում»,- նշեց նա։
14:14 - 11 օգոստոսի, 2020
Դատարանի որոշմամբ Յուրի Խաչատուրովի համար քրեական գործով նոր թարգմանիչ ներգրավվեց



 |armtimes.com|

Դատարանի որոշմամբ Յուրի Խաչատուրովի համար քրեական գործով նոր թարգմանիչ ներգրավվեց |armtimes.com|

armtimes.com: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ այսօր շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուս նախկին պաշտոնյաների վերաբերյալ Մարտի 1-ի գործով դատական նիստը։ Հիշեցնենք՝ նախորդ նիստին դատարանը, քննելով պաշտպանական եւ տուժող կողմի միջնորդությունները, որոշեց հետաձգել դատակոչի ցուցակը լրացնելու միջնորդության լուծումը, իսկ դատախազներին ներկայացված բացարկի միջնորդությունը՝ մերժել: Այսօրվա նիստի մեկնարկին նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը տեղեկացրեց, որ Կառավարության համապատասխան որոշման մեջ տեղի են ունեցել փոփոխություններ՝ կապված թարգմանչի՝ դատական նիստում ներգրավվման հետ․ այսուհետ թարգմանիչը պետք է ներգրավվի Դատական դեպարտամենտի միջոցով, ինչպես եղել է նախկինում, եւ թարգմանիչը պետք է լինի մրցույթին հաղթած կազմակերպությունից։ Դանիբեկյանը հայտնեց, որ դա հաշվի առնելով՝ որոշում է կայացրել նոր թարգմանիչ ներգրավելու վերաբերյալ եւ թարգմանիչ Վարդուհի Շահինյանին խնդրեց մոտենալ ամբիոնին եւ տեղեկություններ հայտնել իր մասնագիտական գործունեության վերաբերյալ։ Դատավորը թարգմանչին նախազգուշացրեց, որ ակնհայտ սխալ թարգմանություն կատարելու համար նախատեսված է քրեական պատասխանատվություն։   Շարունակությունը՝ armtimes.com-ում։
15:44 - 28 հուլիսի, 2020
Դատարանը Յուրի Խաչատուրովին թույլ չտվեց Վրաստան մեկնել |lragir.am|

Դատարանը Յուրի Խաչատուրովին թույլ չտվեց Վրաստան մեկնել |lragir.am|

lragir.am: Դատարանը Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Յուրի Խաչատրոովին չթույլատրեց հատել Հայաստանի սահմանը։ Այսօրվա դատական նիստում Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը ներկայացրեց դատարանին ուղղված իրենց դիմումը, որով խնդրում էին թույլատրել Խաչատուրովին երկու օրով լքել Հայաստանը՝ մեկնելով Վրաստան՝ իր ծննդավայր։ Ըստ պաշտպանի՝ օգոստոսի մեկից վրացական կողմը սահմանափակումները հանելու է, և կա հնարավորություն, որ Խաչատուրովը կարող է օգոստոսի մեկից հետո մեկնել Վրաստան և պարտադիր մեկուսացման կանոններին չենթարկվել։ «Պարոն Խաչատուրովի՝ ՀՀ–ում չլինելու պատճառով որևէ դատական նիստ չի հետաձգվի, նա ընդամնեը երկու օրով է բացակայելու Հայաստանից, հեռախոսահամարը հասանելի է լինելու»,- ասաց փաստաբանը։ Դատավոր Աննա Դանիբեկյանն ասաց, որ այս պահին հայտնի է միայն գործող հետևյալ կարգը, ըստ որի՝ ՀՀ ժամանելուց հետո բոլոր անձինք 14 օր պետք է մեկուսանան։ Նույնը կարող է լինել նաև Վրաստան մեկնելու դեպքում։ Այսինքն՝ կարող է իրավիճակ ստեղծվել, որ Խաչատուրովի բացակայությունը կտևի մոտ մեկ ամիս, ինչի հետևանքով դատական նիստերը կհետաձգվեն։ «Ուստի, դատարանն այս պահին նպատակահարմար չի գտնում թույլատրել Յուրի Խաչատուրովին լքել Հայաստանի Հանրապետությունը»,- ասաց Դանիբեկյանը։
14:17 - 28 հուլիսի, 2020
Միջնորդում ենք Գևորգ Կոստանյանին, Մանվել Գրիգորյանին հրավիրել դատարան. Յուրի Խաչատուրովի փաստաբան |factor.am|

Միջնորդում ենք Գևորգ Կոստանյանին, Մանվել Գրիգորյանին հրավիրել դատարան. Յուրի Խաչատուրովի փաստաբան |factor.am|

factor.am: Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանն այսօր դատարանում միջնորդեց դատակոչի ցուցակում ընդգրկել Մանվել Գրիգորյանին, Գևորգ Կոստանյանին, Տիգրան Կարապետյանին, Վահագն Հարությունյանին, Արմեն Հակոբյանին: Այդ անձանց հասցեներն առկա են գործում, քանի որ քննիչը համարել է, որ իրենք ներգրավված են գործում, բայց ինչ-ինչ պատճառներով նրանց չի ներառել դատարան հրավիրվածների ցուցակում: Դատավորի այն հարցին, թե ինչ հիմքերով է դա պահանջում, փաստաբանը բողոք արտահայտեց դատավորի դեմ, ով ժամանակին ցուցակը անփոփոխ է թողել: «Ցուցակում կա 800 մարդ, սակայն ձեր մտքով երբեք չի անցել, թե ով և ինչու է ընդգրկվել այս ցուցակում: Այժմ դուք խախտում եք մրցունակության սկզբունքը և մեզնից պահանջում եք պատասխան, թե ինչու ենք մենք ուզում հրավիրել նրանց»,- ասաց փաստաբանը:
20:45 - 14 հուլիսի, 2020
Սեյրան Օհանյանի եւ Յուրի Խաչատուրովի պաշտպաններն առարկեցին դատարանի գործողությունների դեմ |armtimes.com|

Սեյրան Օհանյանի եւ Յուրի Խաչատուրովի պաշտպաններն առարկեցին դատարանի գործողությունների դեմ |armtimes.com|

armtimes.com: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, այսօր շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը։ Նախորդ շաբաթ նիստը հետաձգվել էր, քանի որ պաշտպանական կողմը դժգոհություն էր հայտնել այն մասին, որ դահլիճում ապահովված չէ սոցիալական անհրաժեշտ հեռավորությունը։ Դատավոր Աննա Դանիբեկյանն ասել էր, որ դահլիճի կահավորումն այդ պահին փոխել հնարավոր չէ, սակայն կարող է առաջարկել, որ դատավարության մասնակիցների մի մասը նստի դահլիճի մյուս՝ ապակիներից այն կողմ գտնվող հատվածում։ Պաշտպանները նշել էին, որ եթե իրենք գնան նման անհարմարության, ապա նույնը պետք է անեն նաեւ մեղադրող դատախազները, ինչին վերջիններս առարկել էին։ Նիստը հետաձգելիս Աննա Դանիբեկյանը հաշվի էր առել նաեւ այն հանգամանքը, որ ամբաստանյալ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը կոնտակտավոր անձ է եւ պետք է թեստ հանձնի։ Նա այսօր ներկայացել է դատարան։ Այսօրվա դատական նիստին դահլիճի կահավորումը փոխված է․ սեղանները դասավորված են իրարից հեռու, առանձին սեղաններ են դրված նաեւ ապակիների մյուս կողմում գտնվող հատվածում։ Բոլոր սեղանների վրա առկա են ախտահանիչ միջոցներ։ Նիստի սկզբում դատավոր Աննա Դանիբեկյանը եւս շեշտեց, որ դատարանի կողմից ձեռնարկվել են միջոցներ դահլիճում այնպիսի պայմաններ ապահովելու համար, որոնք հնարավորություն կընձեռեն պահպանել սոցիալական անհրաժեշտ հեռավորությունը։ Ապա դիմելով պաշտպանական կողմին՝ նա հարցրեց, թե ինչն է պատճառը, որ այն նրանց կողմից կրկին չի պահպանվում։ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հետաքրքրվեց, թե իրարից անջատ դասավորված սեղաններից որոնք են նախատեսված պաշտպանների համար, կարող են արդյոք իրենք զբաղեցնել դահլիճի հիմնական հատվածում դասավորված տեղերը եւս, ինչին դատավորը դրական պատասխան տվեց։ Նիստը մի քանի րոպեով ընդմիջվեց, որպեսզի պաշտպանները նստեն իրարից հեռու։ Ընդմիջումից հետո նիստը վերսկսվեց, եւ դատավոր Աննա Դանիբեկյանը պաշտպան Միհրան Պողոսյանից հետաքրքրվեց, թե ինչ հանգամանքներ ի հայտ եկան կորոնավիրուսով վարակված լինելու իր կասկածների վերաբերյալ։ Պողոսյանը տեղեկացրեց, որ կրկնակի թեստավորում է անցել, եւ պատասխանը դարձյալ բացասական է եղել։ Այնուհետեւ ամբաստանյալ Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանն ասաց, որ իր միջնորդություններից մեկը բանավոր կարգով չի քննարկվել եւ խնդրեց իրեն հնարավորություն տալ այն ներկայացնել։ Դատավորն ասաց, որ այդ միջնորդությանը կանդրադառնա, սակայն մինչ դա հիշեցրեց, որ մեղադրող կողմն է միջնորդություն ներկայացրել, որը չի քննարկվել, քանի որ ներկա չի եղել պաշտպան Միհրան Պողոսյանը։ Խոսքը բոլոր ամբաստանյալների պաշտպանների գործողություններում իրավունքի չարաշահում ճանաչելու, դատական նիստի նախապատրաստական ենթափուլը սահմանափակելու ու դատաքննությանն անցնելու հնարավորություն տալու միջնորդության մասին է։ Դատավոր Աննա Դանիբեկյանն ասաց, որ դատարանն անցնում է դատախազների միջնորդության քննարկմանը, քանի որ այն վերաբերում է նաեւ պաշտպանական կողմի միջնորդություններ ներկայացնելուն։ Ամբաստանյալ Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանն ասաց, որ ինքը միջնորդում է դատախազների այդ միջնորդությունը քննության չառնել, քանի որ դեռեւս օգոստոսի 22-ին ներկայացրած իր միջնորդությունը քննության չի առնվել։ Դատավորն ասաց, որ արդեն իսկ որոշել է առաջնահերթ քննության առնել դատախազների միջնորդությունը եւ հավելեց, որ պաշտպանի միջնորդությանը կանդրադառնա ավելի ուշ։ Պաշտպան Կարեն Մեժլումյանն առարկեց դատավորի գործողությունների դեմ․ «Դեռեւս օգոստոսի 22-ին ներկայացրել եմ միջնորդություն գործի քննությունը կասեցնելու եւ ՍԴ դիմելու մասին, այժմ այն պետք է քննության առնվեր, որովհետեւ մինչ այդ դատարանը, հրատապությունից ելնելով, այլ միջնորդություն էր քննել՝ խափանման միջոցի հետ կապված, եւ որի լուծումից հետո, բնական է, իմ միջնորդությունը պետք է քննության առնվեր, բայց հանկարծ, երբ տեխնիկական հարց էր քննարկվում՝ սեղան-աթոռները դասավորելու հետ կապված, մեղադրողները միջնորդում են անձանց պաշտպանական իրավունքից զրկել, եւ դատարանն այսօր հայտարարում է, որ որոշել է այդ միջնորդությունը քննության առնել, մինչդեռ այդ միջնորդությունը չէր կարող հրապարակվել, որովհետեւ կողմերը, մասնավորապես պարոն Պողոսյանը չկար, եւ դատարանը չէր կարող այդ միջնորդությունը հետագայում քննության առնելու որոշում կայացնել»։ Մեժլումյանը շեշտեց, որ իր միջնորդությունը քննության առնելու որոշում դատարանը կայացրել է գրավոր տարբերակով՝ դատական ակտով, եւ ինքը առարկում է, որ դատարանը, միգուցե մեղադրողների հետ համաձայնեցված, փորձում է ամեն ինչ անել, որ իր միջնորդությունը քննության չառնվի։ Շարունակությունը՝ armtimes.com-ում
14:28 - 07 հուլիսի, 2020
Քոչարյանի եւ մյուսների գործով նիստը հետաձգվեց․ չէր ներկայացել Յուրի Խաչատուրովի պաշտպանը |armtimes.com|

Քոչարյանի եւ մյուսների գործով նիստը հետաձգվեց․ չէր ներկայացել Յուրի Խաչատուրովի պաշտպանը |armtimes.com|

armtimes.com: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը։ Գործով ոչ ոք այս պահին կալանքի տակ չէ․ հունիսի 18-ին Վերաքննիչ դատարանի որոշմամբ Քոչարյանն ազատ արձակվեց 2 միլիարդ դրամ գրավի դիմաց։ Այսօր, սակայն, նա դատարանի շենք է մտել ոչ գլխավոր մուտքից․ բակում հավաքված լրագրողները այդպես էլ չհանդիպեցին նրան։ Նիստի մեկնարկին մեղադրող կողմը, միջնորդեց դատարանին պաշտպանների միջնորդություններ ներկայացնելով, դատական նիստերը ձգձգելը ճանաչել որպես իրավունքի չարաշահում, թույլ տալ անցնել դատաքննության, եւ հրապարակել մեղադրական եզրակացությունը։ Նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանն ասաց, որ հնարավոր չի համարում միջնորդության քննությունը այսօրվա դատական նիստին՝ հաշվի առնելով, որ բացակայում է ամբաստանյալ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին։
14:13 - 23 հունիսի, 2020
Նալբանդյանին լսելուց հետո Խաչատուրովն ունի երկու օր ժամանակ՝ ներկայանալու Ապրիլյան հանձնաժողով
 |civilnet.am|

Նալբանդյանին լսելուց հետո Խաչատուրովն ունի երկու օր ժամանակ՝ ներկայանալու Ապրիլյան հանձնաժողով |civilnet.am|

civilnet.am: ԱԳ նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ տեսակապի միջոցով հանդիպումից հետո առավել ակտուալ է դառնում ապրիլյան պատերազմի օրերին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի հետ հանդիպումը․ այդ մասին մայիսի 29-ին հայտարարեց ԱԺ Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ ներկայացնելով Նալբանդյանի հետ տեսակապի միջոցով հանդիպման արդյունքները: «Մեր այսօրվա հանդիպուից հետո մի բան կարող եմ ասել՝ Յուրի Խաչատուրովն ունի ևս երկու օր ժամանակ ներկայանալու հանձնաժողով և պատասխանելու հանձնաժողովի անդամների հարցերին: Ես շատ կարևոր հայտարարություն եմ անում, հատկապես երկու ժամից ավել պարոն Նալբանդյանին լսելուց հետո», - ասաց Քոչարյանը՝ նկատելով, որ կան հանգամանքներ, որոնց վերաբերյալ Խաչատուրովը պետք է պատասխանի հանձնաժողովի անդամների հարցերին: «Դրանք այնքան կարևոր են, որ ես հիմա այս հայտարարությունն անում եմ: Խաչատուրովը դեռ երկու օր ժամանակ ունի՝ հանձնաժողով ներկայանալու: Մենք հունիսի 4-ին ենք ավարտում աշխատանքը», - հայտարարեց Քոչարյանը՝ հավելելով, որ այլապես հանձնաժողովն իր եզրակացությունները կներկայացնի առանց Խաչատուրովին լսելու, և դրանց մեջ կլինեն եզրահանգումներ, որոնցով պետք է զբաղվեն այլ մարմիններ: «Քննիչ հանձնաժողովն այլևս անելիք չունի», - հավելեց նա: Քոչարյանը չի հասկանում՝ ինչու է մերժում Խաչատուրովը հանձնաժողով ներկայանալու հրավերը այն դեպքում, երբ մյուսները, այդ թվում՝ նախկինում իր ենթակաները, եկել և պատասխանել են հանձնաժողովի անդամների հարցերին: Անդրանիկ Քոչարյանը նկատեց, որ Էդվարդ Նալբանդյանը հանձնաժողովի անդամների հարցերին տվել է «շատ դիվանագիտական պատասխաններ»: «Բայց հարցերն այնքան համապարփակ են եղել... Մեզ համար կարևորը հարցերն էին, իսկ պատասխանները մենք համադրելու ենք մեր ձեռքի տակ եղած ամբողջ տեղեկատվության հետ», - ասաց նա: Ավելին՝ Civilnet.am-ում։
19:55 - 29 մայիսի, 2020