Հաշվեքննիչ պալատ

Արտաքին պետական վերահսկողություն իրականացնող Հաշվեքննիչ պալատը հիմնադրվեց 1996թ. մայիսի 29-ին:

 ՀՀ Ազգային ժողովի վերահսկիչ պալատի խնդիրներն էին` իրականացնել բազմակողմանի եւ մասնագիտական վերահսկողություն պետական եկամուտների եւ միջոցների արդյունավետ ծախսման նկատմամբ՝ ապահովելով դրանց օգտագործման թափանցիկությունը: ՀՀ ԱԺ վերահսկիչ պալատի մյուս կարեւորագույն գործառույթը ԱԺ ներկայացված հաշվետվությունների վերլուծությունն էր:

Հայաստանի վերահսկիչ պալատը ձեւավորվել էր Ազգային ժողովի կողմից եւ հաշվետու էր երկրի օրենսդիր մարմնին: Պալատը Ազգային ժողով էր ներկայացնում կիսամյակային տեղեկանքներ, վերահսկողության վերաբերյալ ընթացիկ հաշվետվություններ, պալատի գործունեության տարեկան ծրագիրն ու հաշվետվությունը` հրապարակային դարձնելով իր ուսումնասիրության արդյունքները:

2018 թվականի հունվարի 16-ին Ազգային ժողովն ընդունեց «Հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքը, որը ուժի մեջ մտավ 2018 թվականի ապրիլի 9-ին: Հաշվեքննիչ պալատը կազմված է նախագահից եւ 6 անդամից:

Պաշտպանության նախարարությունում այժմ իրականացվում է հաշվեքննություն․ Լևոն Յոլյան

Պաշտպանության նախարարությունում այժմ իրականացվում է հաշվեքննություն․ Լևոն Յոլյան

Բոլոր ոլորտներն էլ կարևոր են․ ոստիկանություն, սոցապ, հիմա Պաշտպանության նախարարությւոնում ենք ուսումնասիրություն անում։ Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը՝ անդրադառնալով իրենց կողմից ուսումնասիրվող ոլորտներին։ «Պաշտպանության նախարարությունում այժմ իրականացվում է հաշվեքննություն և՛ գաղտնի մասով, և՛ ոչ գաղտնի մասով, տարվա վիճակից ելնելով՝ չենք հասցրել անցած տարի վերջացնել։ Ամենայն հավանականությամբ՝ առողջապահություն, պաշտպանության, պետական եկամուտների կոմիտեում մոտակա ամիսների ընթացքում կլինեն վերջնական հաշվեքննության արդյունքները»,–ասաց նա։ Ինչ վերաբերում է նրան, որ Արսեն Թորոսյանը, երբ առողջապահության նախարար է, դիմել է պալատին, որպեսզի կորոավիրուսով պայմանավորված գնումները չուսումնասիրել, իսկ այնուհետև պատճառաբանել է պատերազմով և կրկին դիմել է, որ չստուգեն, ներկայումս նման  հետաձգման դիմո՞ւմ է եղել կառավարությունից, Լևոն Յոլյանն ասաց, որ առաջին նամակը մայիս կամ հունիս ամիսներին է եղել։ Շարունակությունը՝ tert.am-ում։ 
18:21 - 09 հունիսի, 2021
Խորհրդարանը քննարկում է Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում Գեղամ Հովեյանի ընտրության հարցը |armenpress.am|

Խորհրդարանը քննարկում է Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում Գեղամ Հովեյանի ընտրության հարցը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը քննարկում է Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում Գեղամ Հովեյանի ընտրության հարցը: Թեկնածությունն առաջադրել է «Իմ քայլը» խմբակցությունը: «Իմ քայլը» խմբակցության և խորհրդարանի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Կարեն Գրիգորյանը ներկայացրեց Գեղամ Հովեյանի համառոտ կենսագրությունը: Գեղամ Հովեյանը ծնվել է 1975թ. մարտի 1-ին, Մարտունու շրջանի Վարդենիկ գյուղում: Ամուսնացած է, ունի երեք զավակ: Ավարտել է Երևանի պետական ժողովրդական տնտեսության ինստիտուտը: 2005-2007թթ. սովորել է Պետական կառավարման ակադեմիայի Հանրային կառավարման բաժնում, ունի մագիստրոսի կոչում: Աշխատանքային գործունեության ընթացքում Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություններում, ինչպես նաև Վերահսկիչ և Հաշվեքննիչ պալատներում զբաղեցրել է տարբեր բարձր պաշտոններ: Գեղամ Հովեյանն արժանացել է նաև մի շարք պարգևների:
11:39 - 07 մայիսի, 2021
Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում առաջադրվել է Գեղամ Հովեյանի թեկնածությունը |armenpress.am|

Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում առաջադրվել է Գեղամ Հովեյանի թեկնածությունը |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը Հաշվեքննիչ պալատի անդամի թափուր տեղի համար առաջադրել է Գեղամ Հովեյանի թեկնածությունը: Հովեյանի թեկնածությունը խորհրդարանի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրեց խմբակցության պատգամավոր Կարեն Գրիգորյանը: «Պարոն Հովեյանը ծնվել է 1975 թ. մարտի 1-ին, Մարտունու շրջանի Վարդենիկ գյուղում: Ամուսնացած է, ունի երեք զավակ: Ավարտել է Երևանի պետական ժողովրդական տնտեսության ինստիտուտը: 2005-2007թթ. սովորել է Պետական կառավարման ակադեմիայի Հանրային կառավարման բաժնում, ունի մագիստրոսի կոչում»,- նշեց Գրիգորյանը՝ հավելելով, որ աշխատանքային գործունեության ընթացքում Գեղամ Հովեյանը Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություններում, ինչպես նաև Վերահսկիչ և Հաշվեքննիչ պալատներում զբաղեցրել է տարբեր բարձր պաշտոններ:   Գեղամ Հովեյանն արժանացել է նաև մի շարք պարգևների:
11:54 - 10 մարտի, 2021
ԱԺ-ն ընդունեց հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածուին ներկայացվող պահանջները փոփոխող նախագիծը |armenpress.am|

ԱԺ-ն ընդունեց հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածուին ներկայացվող պահանջները փոփոխող նախագիծը |armenpress.am|

armenpress.am:  Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ԱԺ պատգամավորների կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով նախատեսվում է փոփոխել Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածուին ներկայացվող պահանջները:  «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 94 «կողմ», 11 «դեմ», 7 «ձեռնպահ» ձայներ: Գործող կարգավորմամբ` Հաշվեքննիչ պալատի անդամ լինելու համար սահմանված պահանջ է հանրային ֆինանսների բնագավառի հատվածի փորձը: Առաջարկվում է, որ անդամին ներկայացվող պահանջներում կատարվի փոփոխություն ու դիտարկվի ոչ միայն հանրային ֆինանսների բնագավառում աշխատանքային փորձը, այլ նաև ընդհանրապես ֆինանսական հատվածում փորձի առկայությունը: Այսպիսով, եթե անձն ունի ֆինանսական համակարգում 10 տարվա աշխատանքային ստաժ, որից 5 տարին` ղեկավար անձի փորձ, նաև աուդիտորի որակավորում, ապա կարող է դիտարկվել որպես Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածու: Գործող կարգավորմամբ՝ Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնավարման ժամկետը լրանալուց առաջ հաշվեքննիչ պալատի նախագահն այդ մասին տեղեկացնում է Ազգային ժողովին. ԱԺ կանոնակարգ օրենքով սահմանվում է 100-օրյա ժամկետում, իսկ Հաշվեքննիչ պալատի մասին  օրենքով՝ 90-օրյա ժամկետում: Նախագծում առաջարկվող փոփոխությամբ ուղղվել է նաև այս անհամապատասխանությունը:
10:54 - 03 մարտի, 2021
Խորհրդարանում քննարկվում է Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրության հարցը
 |1lurer.am|

Խորհրդարանում քննարկվում է Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրության հարցը |1lurer.am|

1lurer.am: Ազգային ժողովում քննարկվում է Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրության հարցը: Այդ պաշտոնում «Իմ քայլը» խմբակցությունն առաջարկել է Կարեն Առուստամյանի թեկնածությունը: Առուստամյանը նշեց, որ իր տեսլականն է Հաշվեքննիչ պալատը դարձնել աուդիտի միջազգային ստանդարտներին համապատասխան անկախ պետական մարմին: «Հաշվեքննության ստանդարտացման գործընթացը պետք է կրի շարունակական բնույթ՝ ժամանակի ընթացքում ընդգրկելով բոլոր մակարդակները: Ստանդարտները հաշվեքննության ողջ գործընթացը կդարձնեն ավելի չափելի և տեսանելի»,- ասաց Առուստամյանը՝ նշելով, որ կարևորում է նաև կատարողականի հաշվեքննությունների և ծրագրային բյուջետավորման միջև անցնող զուգահեռները, դրանց կապն ու հետագա զարգացումները: Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրության քվեարկությունը կանցկացվի դեկտեմբերի 29-ին՝ ժամը 11:10-12:30-ը: Գրանցվելուց հետո, նիստին զուգահեռ, տեղի կունենա այդ հարցով քվեարկությունը: Այն անցկացվելու է նիստերի դահլիճի հարևանությամբ գտնվող նախասրահում:  
13:59 - 28 դեկտեմբերի, 2020
ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում Կարեն Առուստամյանի թեկնածությանը

 |armenpress.am|

ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում Կարեն Առուստամյանի թեկնածությանը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Ազգային ժողովի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում Կարեն Առուստամյանի թեկնածությանը: Կարեն Առուստամյանի թեկնածությունը ներկայացրել է «Իմ քայլը» խմբակցությունը: Կարեն Առուստամյանը ծնվել է 1979թ. Երևանում: 1995-2000թթ. ուսանել և գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտը՝ հաշվապահական հաշվառում և աուդիտ մասնագիտացմամբ: Այնուհետև ուսանել է նույն բուհի ասպիրանտուրայում՝ 2003թ. ստացել է տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան: Պետական հատվածում սկսել է աշխատել 2004թ.: 2005թ. աշխատել է Հաշվեքննիչ պալատում՝ տարբեր պաշտոններում: ՀՀ քաղաքացիական ծառայության առաջին դասի խորհրդական է: Դեկտեմբերի 10-ին Ազգային ժողովը 79 «կողմ» և 3 «դեմ» ձայներով Կարեն Առուստամյանին չընտրեց Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում: Որոշման ընդունման համար անհրաժեշտ էր պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 3/5-ից ավելի «կողմ» ձայներ (նվազագույնը՝ 80):
12:10 - 25 դեկտեմբերի, 2020
Վահե Ղալումյանն ու Դավիթ Նահապետյանն ընտրվեցին առաջադրված պաշտոններում, իսկ «Իմ քայլը»–ի թեկնածու Կարեն Առուստամյանին ԱԺ-ն չընտրեց Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում |tert.am|

Վահե Ղալումյանն ու Դավիթ Նահապետյանն ընտրվեցին առաջադրված պաշտոններում, իսկ «Իմ քայլը»–ի թեկնածու Կարեն Առուստամյանին ԱԺ-ն չընտրեց Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում |tert.am|

tert.am: Ազգային ժողովում ավարտվել են Հաշվեքննիչ պալատի անդամի, ԿԲ խորհրդի անդամի և ԱԺ տարածքային կառավարման, գյուղատնտեսության ու բնապահպանության մշտական հանձնաժողովի նախագահի ընտրությունները:Հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը տեղեկացրեց, որ քվեարկությանը 132 պատգամավորներից մասնակցել է 84-ը: Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում «Իմ քայլը» խմբակցությունը ներկայացրել էր Կարեն Առուստամյանի թեկնածությունը: Քվեարկությանը մասնակցած 84 պատգամավորներից նրան կողմ էր քվեարկել 79-ը։ Կարեն Առուստամյանը չընտրվեց առաջադրված պաշտոնում: ԿԲ խորհրդի անդամի պաշտոնում ընտրվել է Դավիթ Նահապետյանը: ԱԺ տարածքային կառավարման, գյուղատնտեսության ու բնապահպանության մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված Վահե Ղալումյանը ևս ընտրվել է:ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ նամակով կդիմի ԱԺ խմբակցություններին, որպեսզի Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածու առաջադրեն։ Առավել մանրամասն՝ tert.am-ում
15:47 - 10 դեկտեմբերի, 2020
Առաջարկվում է հաշվեքննության առարկա դարձնել նաև հարկային մուտքերը. Հաշվեքննիչ պալատը կողմ է |hetq.am|

Առաջարկվում է հաշվեքննության առարկա դարձնել նաև հարկային մուտքերը. Հաշվեքննիչ պալատը կողմ է |hetq.am|

hetq.am: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորներ առաջարկում են փոփոխություններ Հաշվեքննիչ պալատի մասին օրենքում` հաշվեքննության առարկա դարձնելով նաև պետական գործառույթների իրականացման համար միջոցների հավաքագրումը` հարկային մուտքերը: Ըստ հեղինակների` գործող օրենքով հստակ կարգավորված չէ եկամուտների հավաքագրման մասով հաշվեքննություն իրականացնելու ուղղակի պահանջ: Ուստի անորոշությունից խուսափելու համար անհրաժեշտ է հստակ սահմանել, որ հաշվեքննության առարկա է նաև պետական գործառույթների իրականացման համար միջոցների հավաքագրումը` հարկային մուտքերը: Հարկային մուտքերի հաշվեքննությունը հանդիսանում է Լիմայի հռչակագրի հիմնադրույթներից և ներառված է բյուջետային մուտքերի աուդիտի բաժնում: Ըստ այդ հռչակագրի` աուդիտի բարձրագույն ինստիտուտները պետք է լիազորված լինեն լայնորեն աուդիտի ենթարկել հարկերի հավաքագրման գործընթացը, ուսումնասիրել հարկային փաստաթղթեր, ինչպես նաև  հարկերի հավաքագրման համակարգը և արդյունավետությունը: Հաշվեքննիչ պալատից մեզ հայտնեցին, որ պալատը համակարծիք է նախագծում բերված փաստերի և հիմնավորումների հետ, հատկապես հաշվի առնելով  միջազգային կառույցների կողմից հաշվեքննության արդյունավետության բարձրացման նպատակով ներկայացված առաջարկությունների շրջանակն ու բնույթը: Առաջարկվում է նաև հստակեցնել հաշվեքննիչ պալատի անդամի, ներառյալ նախագահին ներկայացվող պահանջները: Թեկնածուն պետք է համապատասխանի Ազգային ժողովի պատգամավորին ներկայացվող պահանջներին, բարձրագույն կրթությամբ, աուդիտորի որակավորմամբ, (աուդիտորի նվազագույնը հինգ տարվա աշխատանքային ստաժ): Նախագիծը շրջանառության մեջ է դրվել օգոստոսի 3-ին: Հաշվեքննիչ պալատն արտաքին պետական հաշվեքննություն իրականացնող անկախ պետական մարմին է, որի գործունեության նպատակը հանրային ֆինանսների և սեփականության ոլորտում պետական և համայնքային բյուջետային միջոցների, ստացած փոխառությունների և վարկերի, պետական և համայնքային սեփականության օգտագործման օրինականության և արդյունավետության վերաբերյալ Ազգային ժողովին և հանրությանը ժամանակին, մասնագիտական և անկողմնակալ տեղեկատվություն ներկայացնելն է: Հաշվեքննիչ պալատը հաշվեքննություն է իրականացնում պետական բյուջեի և համայնքային բյուջեների միջոցներից ֆինանսավորվող պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում և հիմնարկներում: Ընդգծենք, որ այն դեռևս նախագիծ է և խորհրդարանի նիստերի օրակարգ ներառվելու համար նախ պետք է ստանա ԱԺ գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը:
13:05 - 12 օգոստոսի, 2020
Կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարելու համար ԱՄՆ-ը 1 միլիոն դոլարի աջակցություն է տրամադրում Հայաստանին

Կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարելու համար ԱՄՆ-ը 1 միլիոն դոլարի աջակցություն է տրամադրում Հայաստանին

Հունիսի 23-ին առցանց ձևաչափով տեղի ունեցած միջոցառմամբ մեկնարկել է «Տեխնիկական օժանդակություն Հայաստանի Հաշվեքննիչ Պալատին» եռամյա ծրագիրը։ Այս մասին հայտնում են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունից: Միացյալ Նահանգների կառավարությունը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով, միջգերատեսչական պայմանագիր ստորագրեց ԱՄՆ կառավարության Հաշվեքննիչ Գրասենյակի (GAO) Աուդիտի գերազանցության կենտրոնի հետ՝ ՀՀ աուդիտի բարձրագույն մարմնին՝ ՀՀ հաշվեքննիչ պալատին տեխնիկական օժանդակությամբ, խորհրդատվությամբ և վերապատրաստման դասընթացներով ապահովելու մասին։Այս ծրագրի միջոցով ԱՄՆ կառավարության Հաշվեքննիչ Գրասենյակը կաջակցի իրագործել Հաշվեքննիչ պալատի մասին ՀՀ 2018թ․ օրենքի պահանջները՝ ուղղորդելով ընդունելու և պահպանելու աուդիտի միջազգային չափանիշերը։Միացյալ Նահանգների գլխավոր հաշվեքննող և ԱՄՆ կառավարության Հաշվեքննիչ գրասենյակի ղեկավար Ջին Դոդարոն և ԱՄՆ ՄԶԳ-ի գլխավոր ֆինանսական տնօրեն՝ Ռեջինալդ Վ. Միթչելը, որոնք COVID-19 ճգնաժամից առաջ նախատեսում են այցելել Հայաստան, տեսակապով միացել են Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանի, Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի և ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերի հետ՝ նշելու ծրագրի մեկնարկը։«Այսօր մենք նշում ենք Աուդիտի կենտրոնի համար ևս մեկ նշանակալի ձեռքբերում՝ ԱՄՆ ՄԶԳ-ի հետ համաձայնագիրը՝ ուղղված ՀՀ հաշվեքննիչ պալատի կարողությունների զարգացմանը: Մենք ակնկալում ենք հաջող գործընկերություն՝ աջակցելու Հաշվեքննիչ Պալատին անդրադառնալ վեր հանված հիմնական խնդիրներին և բարելավումներ կատարել` ամրապնդելով ինստիտուցիոնալ քաղաքականությունները և այլ կարևոր ընթացակարգեր», - նշել է Միացյալ Նահանգների Գլխավոր Հաշվեքննող Ջին Դոդարոն: «Որպես ՀՀ հաշվեքննիչ պալատի ղեկավար՝ ցանկանում եմ խորին շնորհակալություն հայտնել ամերիկացի մեր գործընկերներին՝ Հայաստանի հաշվեքննիչ պալատի զարգացման գործում իրենց արժեքավոր աջակցությունը ցուցաբերելու համար, հատկապես, նկատի ունենալով համավարակի այս շրջանը: Մենք անելու ենք առավելագույնը, որպեսզի արդյունքում ունենանք ավելի ազդեցիկ հաշվեքննիչ մարմին» - ասել է ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը:
16:39 - 03 հուլիսի, 2020
Դիմում եմ ԱԺ` Արման Բաբաջանյանի պատգամավորական էթիկայի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու գործընթաց նախձեռնելու առաջարկով. Լևոն Յոլյան

Դիմում եմ ԱԺ` Արման Բաբաջանյանի պատգամավորական էթիկայի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու գործընթաց նախձեռնելու առաջարկով. Լևոն Յոլյան

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը 2020 թվականի հունիսի 25-ին, ՀՀ Ազգային ժողովի լիագումար նիստի ՀՀ հաշվեքննիչ պալատի 2019 թվականի տարեկան հաղորդման քննարկման ժամանակ իր ելույթում հնչեցրել է ՀՀ հաշվեքննիչ պալատի և ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահի հասցեին իրականությանը չհամապատասխանող գնահատականներ և արտահայտություններ, որոնք վայել չեն պատգամավորին։ Այս մասին ասված է ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանի հայտարարության տեքստում: Հայտարարությունն ամբողջությամբ` ստորև. «Ղեկավարելով ՀՀ Սահմանադրությամբ և «Հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքով, Հաշվեքննիչ պալատի համար սահմանված օբյեկտիվության, քաղաքական չեզոքության, հրապարակայնության, ինչպես նաև թափանցիկության սկզբունքներով, հայտարարում եմ` ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը 2020 թվականի հունիսի 25-ին, ՀՀ Ազգային ժողովի լիագումար նիստի ՀՀ հաշվեքննիչ պալատի 2019 թվականի տարեկան հաղորդման քննարկման ժամանակ իր ելույթում հնչեցրել է ՀՀ հաշվեքննիչ պալատի և ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահի հասցեին իրականությանը չհամապատասխանող գնահատականներ և արտահայտություններ, որոնք վայել չեն պատգամավորին։Դրանով, պատգամավոր Արման Բաբաջանյանն իր պատգամավորական լիազորություններն իրականացնելիս, օգտագործելով պատգամավորի պաշտոնի իր հեղինակությունն ի շահ իրեն կամ այլ անձի, չի ցուցաբերել հարգալից վերաբերմունք՝ ՀՀ հաշվեքննիչ պալատի և նախագահի նկատմամբ, խախտելով՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով սահմանված պատգամավորի էթիկայի կանոնները։ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը, խախտելով սահմանադրական և քրեադատավարական կարևորագույն անմեղության կանխավարկածի սկզբունքը, հիմնվելով ՀՀ հաշվեքննիչ պալատի նախկին աշխատակից Արամայիս Սարգսյանի մամուլում արված ստահոդ հայտարարությունների վրա, ՀՀ հաշվեքննիչ պալատին և ղեկավարությանը մեղադրել է հանցագործության մեջ։ ՀՀ հաշվեքննիչ պալատի նախկին աշխատակից Արամայիս Սարգսյանի՝ 2020 թվականի մայիսի 8-ին «www.1in.am» լրատվամիջոցում արված հայտարարությունների վերաբերյալ ՀՀ հաշվեքննիչ պալատը, 2020 թվականի մայիսի 12-ին պաշտոնապես դիմել է «www.1in.am» լրատվամիջոցին, խնդրելով՝ օրենքով սահմանված կարգով հրապարակել ՀՀ հաշվեքննիչ պալատի նախկին աշխատակից Արամայիս Սարգսյանի հնչեցրած արտահայտությունների վերաբերյալ ՀՀ հաշվեքննիչ պալատի հերքումը, ինչը մինչ օրս ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանին պատկանող «www.1in.am» լրատվամիջոցի կողմից չի ապահովվել։ ՀՀ հաշվեքննիչ պալատի նախկին աշխատակից Արամայիս Սարգսյանի 2020 թվականի՝ մայիսի 8-ին «www.1in.am» լրատվամիջոցում արված հայտարարությունների վերաբերյալ՝ ՀՀ հաշվեքննիչ պալատը հրապարակել է իր հերքումը, հորդորելով վերջինիս դադարեցնել զրպարտող գործելաոճը։ Հերքմանը կարելի է ծանոթանալ ՀՀ հաշվեքննիչ պալատի պաշտոնական կայքում՝ հետևյալ հղումովՀայտնի է դարձել, որ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը, 2020 թվականի՝ հունիսի 26-ին Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությանը հանցագործության վերաբերյալ հաղորդում է ներկայացրել, որտեղ որոշակիորեն վերարտադրել է 2020 թվականի հունիսի 25-ին ՀՀ հաշվեքննիչ պալատի հասցեին ուղղված իր անհիմն մեղադրանքը։ Այն է՝ նշյալ պատգամավորը, ընդունելով, որ թեև ՀՀ հաշվեքննիչ պալատի ուսումնասիրություններն արժեքավոր են, այնուամենայնիվ, մեղադրում է ՀՀ հաշվեքննիչ պալատին տարբեր ոլորտներում իրականացված ուսումնասիրության արդյունքները ՀՀ գլխավոր դատախազություն ինքնուրույն և անմիջապես չուղարկելու մեջ։ Մինչդեռ, երեք տարի շարունակ, թե´ ՀՀ հաշվեքննիչ պալատը, թե´ ՀՀ գլխավոր դատախազությունը հրապարակայնորեն, այդ թվում՝ ՀՀ Ազգային ժողովի ամբիոնից, խոսում են այդ և համանման նյութերի, դրանց մասով միմյանց հետ արդյունավետ համագործակցության, արդեն հարուցված քրեական գործերի և դրանց ընթացքի մասին, մասնավորապես, երկուստեք նշելով, որ երկու առանձին պետական մարմինների միջև կա հստակ աշխատանքային համաձայնություն և պայմանավորվածություն ինչպես աշխատել հաշվեքննության նյութերի հետագա քրեաիրավական բնույթի գործընթացներում, անշուշտ, առաջնորդվելով այն պայմանով, որ հաշվեքննության նյութերը պետք է հրապարակվեն ամբողջությամբ, ինչը վստահաբար անում է ՀՀ հաշվեքննիչ պալատը, քանի որ դա բավարար է դատախազական մարմինների համար հետևելու պալատի բոլոր հրապարակումներին և անհրաժեշտության դեպքում տալու իրավական գնահատական այս կամ այն նյութի վերաբերյալ։ Ընդ որում, հաշվեքննիչ և դատախազական մարմինները հրապարակայնորեն մատնանշել և շարունակում են մատնանշել, որ հաշվեքննության որևէ արդյունք դուրս չի մնում արժանի իրավական գնահատման շրջանակից, քանի որ աշխատանքային կարգով բոլոր անհրաժեշտ նյութերն ու պարզաբանումները տրվում են հաշվեքննողների կողմից։ Այո´, լինում են նաև դեպքեր, երբ Հաշվեքննիչ պալատն ինքն է ուղարկում նյութերը՝ դրանցում առերևույթ հանցագործության ակնհայտ հատկանիշներ տեսնելիս։ Սակայն, հիմնականում իրավապահ մարմինները, նախապես տիրապետելով տվյալ հաշվեքննության առարկայի վերաբերյալ լրացուցիչ օպերատիվ նշանակության տեղեկատվությանը, գտնում են նպատակահարմար պահանջելու հաշվեքննությունից անհրաժեշտ փաստաթղթեր, և դրանց մասով նախաքննչական գործողություններ իրականացնելուց և համապատասխան նյութեր պատրաստելուց հետո որոշում են հարուցել քրական գործեր։ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանին ՀՀ հաշվեքննիչ պալատը պաշտոնապես տեղեկացրել է, որ այդ նյութերի մասով իրավապահ մարմինները, հիմնվելով ՀՀ հաշվեքննիչ պալատի հրապարակային ուսումնասիրության արդյունքների վրա, հետագայում իրականացրել են քննչական, օպերատիվ հետախուզական և այլ բնույթի մասնագիտական գործողություններ, որոնց արդյունքում է միայն եզրահանգվել, որ անհրաժեշտ է հարուցել քրեական գործեր։ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանն, ամբողջությամբ չի տիրապետում ՀՀ օրենսդրությամբ արտաքին պետական հաշվեքննության (արտաքին պետական վերահսկողության) և քննչական, դատախազական գործառույթների միջև եղած իրավական և մասնագիտական տարբերություններին, ինչպես նաև դրանց բոլորի մասով պատասխանատու անձանց համար օրենքով սահմանված լիազորությունների և պարտականությունների շրջանակին, հատկապես նկատի ունենալով, հաշվեքննության, թերևս, ամենակարևոր սկզբունքը՝ հավեքննության նյութերը դարձնել հրապարակային։ Այս իմաստով զավեշտալի է, թե ինչպե՞ս է պատգամավոր՝ Արման Բաբաջանյանը, ով հանդիսանում է «հայտնի» լրատվամիջոցի սեփականատեր, և տեղյակ լինելով պալատի բոլոր ուսումնասիրություններին, հանկարծ որոշում է չարախոսել պալատի հասցեին հենց այն պահին, երբ ՀՀ Ազգային ժողովի ամբիոնից ՀՀ հաշվեքննիչ պալատը հրապարակում է միլիարդավոր դրամների հասնող խախտումների մասին։ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանին հորդորում եմ դադարեցնել ՀՀ հաշվեքննիչ պալատի հասցեին արվող անհիմն և ստահոդ հայտարարություններն ու գնահատականները։ ՀՀ հաշվեքննիչ պալատի ձևավորման օրվանից սկսած ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը, անտեսելով ՀՀ հաշվեքննիչ պալատի և նախագահի պարզաբանումները, ՀՀ հաշվեքննիչ պալատին և նախագահին պարբերաբար հետապնդում է իր՝ իրականությանը չհամապատասխանող և ստահոդ արտահայտություններով և գնահատականներով, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր՝ Արման Բաբաջանյանը կա´մ հայտնվել է շփոթի մեջ, կա´մ շարժվում է մեզ անհայտ շահերով։ Հայտնում եմ իմ լիարժեք պատրաստակամությունը շարունակելու համագործակցությունը ինչպես ՀՀ հատուկ քննչական ծառայության, այնպես էլ այլ պետական մարմինների հետ, ստեղծելով բոլոր հնարավոր պայմանները, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր՝ Արման Բաբաջանյանի կողմից ՀՀ հաշվեքննիչ պալատի համբավը կասկածի տակ դնող գնահատականներն ու կասկածանքները փարատելու ուղղությամբ։ Միաժամանակ, նկատի ունենալով ՀՀ հաշվեքննիչ պալատի դերն ու նշանակությունը ՀՀ պետականության համար, խնդրում եմ ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը հետևել ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանի՝ ՀՀ հաշվեքննիչ պալատին ուղղված վարքագծին, հատկապես, նկատի ունենալով տարբեր ոլորտներում հաշվեքննությամբ բացահայտված խախտումների և դրանցով պայմանավորված հնարավոր փոխկապակցվածության հանգամանքը։ Նկատի ունենալով վերոգրյալը, ինչպես նաև հաշվի առնելով ՀՀ հաշվեքննիչ պալատի հեղինակությանը հասցված վնասը, դիմում եմ ՀՀ Ազգային ժողովին, նախաձեռնել ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանի պատգամավորական էթիկայի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու գործընթաց»։
17:30 - 29 հունիսի, 2020
Հաշվեքննիչ պալատը ներկայացրել է ԴԱՀԿ-ի ֆինանսատնտեսական գործունեություն հաշվեքննութայան արդյունքները. Ինչ է բացահայտվել

Հաշվեքննիչ պալատը ներկայացրել է ԴԱՀԿ-ի ֆինանսատնտեսական գործունեություն հաշվեքննութայան արդյունքները. Ինչ է բացահայտվել

Հաշվեքննիչ պալատը ներկայացրել է ԴԱՀԿ-ի ֆինանսատնտեսական գործունեություն հաշվեքննութայան արդյունքները: Հաշվեքննությունն ընդգրկող ժամանակշրջանը՝ 2018 թվականի հունվարի 1-ից թվականի հունիսի 30-ը Արձանագրվել է, որ Ծառայության դեբիտորական պարտքը 2019 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 7,149.4 հազ. դրամ, որից 1,589.8 հազ. դրամի չորս իրավաբանական անձանց այդ դեբիտորական պարտքերը հաշվեքննության ընդգրկող ժամանակաշրջան են փոխանցվել նախորդ տարիներից եւ Ծառայությունը միջոցներ չի ձեռնարկել այդ պարտքերը մարելու համար: Ծառայությունը 2017 թվականի տարեվերջին ունեցել է A4 ֆորմատի թղթի 17355 տուփ մնացորդ: Սակայն, չնայած թղթի զգալի մնացորդի առկայությանը, Ծառայությունը 2018 թվականին մատակարար կազմակերպությունից պայմանագրերով գնել է եւս 81,398.3 հազ. դրամի 53663 տուփ թուղթ: Արդյունքում 2019 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Ծառայության պահեստում թղթի մնացորդը ավելացել ու կազմել է 28071 տուփ թուղթ, որը շուրջ երկու անգամ գերազանցում է 2019 թվականի  2-րդ կիսամյակի պահանջարկը, եւ այն անհրաժեշտ է հաշվի առնել թղթի հետագա գնումների պլանավորման ընթացքում: Ընդ որում, թղթի մատակարարման ուշացումների համար Ծառայությունը չի հաշվարկել եւ մատակարարից չի գանձել 1,117.4 հազ. դրամի ուշացման օրերի տույժ: Ծառայությունը կազմակերպության հետ մեկ անձից գնման եղանակով կնքել է ծառայությունների մատուցման պայմանագիր, որով նախատեսվել էր 2018 թվականի մայիսի 4-ին եւ 5-ին կազմակերպել հյուրասիրություն եւ տոնական միջոցառումներ: Հաշվեքննությամբ պարզվել է, որ նախատեսված տոնական միջոցառումների եւ հյուրասիրության կազմակերպման գնումը պետք է իրականացվեր մրցութային եղանակով, իսկ կանխավճարը Ծառայության կողմից տրամադրվել է «Գնումների մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի պահանջի խախտումով՝ առանց կանխավճարի ապահովուման: Կնքված պայմանագրի եւ համաձայնագրի տեխնիկական բնութագրերում բացակայում են տվյալներ ֆիլմի պատրաստման արժեքի եւ տեւողության, բեյջերի ու պաստառների գնի եւ քանակի, ինչպես նաեւ հանդիսավոր միջոցառման կազմակերպման արժեքի վերաբերյալ, եւ հնարավոր չէ գնահատել գնման ծախսային արդյունավետությունը ու 12,105.9 հազ. դրամ ծախսի հիմնավորվածությունը: 2018 թվականին Ճանապարհային ոստիկանության պահանջով Ծառայությունը հարուցել է 694518 կատարողական վարույթներ՝ 6,139,447.5 հազ. դրամ բռնագանձման ենթակա գումարով: Այդ վարույթներով առ հաշվեքննության պահը բռնագանձվել է գումարի 28.9%-ը: 2019 թվականի առաջին կիսամյակում հարուցվել է 271706 կատարողական վարույթներ՝ 2,635,810.4 հազ. դրամ բռնագանձման ենթակա գումարով, բռնագանձվել է գումարի 37.3%-ը: 2018 թվականին եւ 2019 թվականի առաջին կիսամյակում հարուցված վարույթների շուրջ կեսը, համապատասխնաբար՝ 48.8%-ը եւ 53.9%-ը ավարտվել են պարտապանների գույք կամ եկամուտ չունենալու հիմքով: Այդ հիմքով ավարտված կատարողական վարույթները 2018 թվականին հարուցվել են 102219 ֆիզիկական անձանց նկատմամբ: Հաշվեքննությամբ  պարզվել է, որ այդ անձանցից 114 անձանց նկատմամբ 2018 թվականի ընթացքում հարուցվել եւ օրենքի այդ հիմքով ավարտվել է 100-ից ավելի կատարողական վարույթներ: Փաստորեն, այդ անձինք, չունենալով գույք կամ եկամուտ, փաստացի շահագործել են ավտոմեքենա եւ կատարել են բազմաթիվ խախտումներ, որի համար նրանց նկատմամբ 2018 թվականին հարուցվել եւ ավարտվել են 158,735.8 հազ. դրամ բռնագանձման ենթակա գումարով 19275 վարույթներ: Առանձին դեպքերում իրավաբանական անձանց պատկանող ավտոմեքենաների վրա արձանագրված բազմաթիվ խախտումների համար նշանակվել են տուգանքներ գույք կամ եկամուտ չունեցող ֆիզիկական անձանց նկատմամբ: Այսպես, 2018 թվականին եւ 2019 թվականի առաջին կիսամյակում տաքսի ծառայություն մատուցող կազմակերպությանը պատկանող ավտոմեքենաներով խախտումների համար 2753 վարչական ակտերով նշանակված 21,447.0 հազ. դրամի տուգանքները արձանագրվել են երեք ֆիզիկական անձի նկատմամբ, մեկ այլ կազմակերպությանը պատկանող  ավտոմեքենաների 339 վարչական ակտերով 2,037.0 հազ. դրամի տուգանքները արձանագրվել են գույք կամ եկամուտ չունեցող մեկ ֆիզիկական անձի նկատմամբ: Բացի այդ, մեկ ֆիզիկական անձի նկատմամբ հարուցված 8,739.3 հազ. դրամի 1100 կատարողական վարույթներ ավարտվել են գույք կամ եկամուտ չունենալու հիմքով այն դեպքում, երբ, ըստ Ճանապարհային ոստիկանության կողմից ներկայացված տեղեկանքների, այդ ֆիզիկական անձը ունեցել է սեփականության իրավունքով իրեն պատկանող 11 ավտոմեքենա, որոնցից ոչ մեկի վրա հարկադիր կատարողները բռնագանձում չեն տարածել: Պարզվել է նաեւ, որ 2018 թվականին հարուցված եւ գույք կամ եկամուտ չունենալու հիմքով ավարտված 64,006.0 հազ. դրամ բռնագանձման ենթակա գումարով 7205 վարույթներով 100-ից ավելի խախտում կատարած 34 պարտապան ֆիզիկական անձինք եւս ունեցել են մեկ կամ ավելի սեփականության իրավունքով իրենց պատկանող ավտոմեքենաներ, սակայն հարկադիր կատարողները պարտապանների ավտոմեքենաների վրա բռնագանձում չեն տարածել: 2018 թվականին Պետական եկամուտների կոմիտեի պահանջով Ծառայությունը հարուցել է 72185 կատարողական վարույթներ՝ 7,849,259.5 հազ. դրամ, 2019 թվականի առաջին կիսամյակում՝ 23451 կատարողական վարույթներ՝ 9,709,452.3 հազ. դրամ բռնագանձման ենթակա գումարներով: Հարուցված վարույթներով այդ ժամանակահատվածներում բռնագանձվել է բռնագանձման ենթակա գումարի համապատասխանաբար՝ 26.9%-ը եւ 36.9%-ը: Արձանագրվել է, որ 2018 թվականին եւ 2019 թվականի առաջին կիսամյակում ՊԵԿ պահանջով հարուցված համապատասխանաբար՝ 36,607.1 հազ. դրամի 53 կատարողական վարույթներ եւ 428.2 հազ. դրամի 3 կատարողական վարույթներ հարկադիր կատարողների որոշումներով ավարտվել են «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 2-ին մասի՝ «Կատարողական վարույթը ավարտելու մասին հարկադիր կատարողը կայացնում է որոշում» հիմքով: Փաստորեն, հարկադիր կատարողները ընդամենը հղում են կատարել որոշում կայացնելու իրենց  վերապահված իրավասությանը, սակայն որոշումներում բացակայում է վարույթը ավարտելու հիմքը, եւ կայացրած այդ որոշումները հիմնավորված չեն: Ուսումնասիրվել են ՊԵԿ պահանջով պետական բյուջեի օգտին բռնագանձման ենթակա 10,000.0 հազ. դրամը գերազանցող ավարտված կատարողական վարույթները: Արձանագրվել է, որ երեք դեպքում պարտապան հանդիսացող իրավաբանական անձինք ունեցել են գույք, սակայն հարկադիր կատարողները գույքը հայտնաբերելու ուղղությամբ կատարողական գործողությունները պատշաճ չեն կատարել, ավարտել են վարույթները եւ պետական բյուջե գումարներ մուտք չեն եղել: Հաշվեքննությամբ պարզվել է, որ 2019 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Ծառայության տարբեր բաժինների դեպոզիտային հաշիվներին առկա է չպարզված 185,516.7 հազ. դրամի մնացորդ, որի պահանջատերերը տարիներ շարունակ անհայտ են: Այդ գումարները նպատակահարմար է փոխանցել պետական բյուջե՝ հետագայում պահանջատերերի ի հայտ գալու դեպքում պահանջը պետական բյուջեի միջոցների հաշվին բավարարելու պայմանով: Հաշվեքննությամբ պարզվել է նաեւ, որ Երեւանի բաժնի դեպոզիտային հաշվին առկա է տարբեր պետական մարմինների պահանջով բռնագանձված 44,533.0 հազ. դրամ, որը Ծառայության կողմից ենթակա է փոխանցման պետական բյուջե:
19:10 - 09 ապրիլի, 2020
Հաշվեքննիչ պալատը ներկայացրել է Գյումրիում հայտնաբերված անհամապատասխանությունները

Հաշվեքննիչ պալատը ներկայացրել է Գյումրիում հայտնաբերված անհամապատասխանությունները

Հաշվեքննիչ պալատը հաշվեքննել է 2017 թվականի հունվարի 1-ից մինչև  2018 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ Գյումրու համայնքապետարանի կողմից համայնքային բյուջեի միջոցների օգտագործումը, բյուջետային մուտքերի ապահովումը և համայնքային սեփականության օգտագործումը։ Ինչպես տեղեկացրին Հաշվեքննիչ պալատից, հայտնաբերված անհամապատասխանություններ են. «1. Համայնքի գույքահարկի բազայից դուրս մնացած կազմակերպությունների կողմից նախորդ տարիներից կուտակված համայնքի բյուջե վճարման ենթակա գումարը ընդհանուր կազմել է 01.12.2019թ.-ի դրությամբ՝ 8,772.4 հազ. դրամ, իսկ 2017-2018թթ-ին այն կազմել է՝ 1,735.9 հազ. դրամ: Համայնքի վարչական տարածքում գտնվող, տարիներ առաջ կառուցված շենք շինությունների սեփականատերեր, ստանալով համայնքապետարանից շինարարության թուլտվություն, սահմանված շինարարական աշխատանքների տևողություն ժամկետում չավարտելով շինության կառուցումը, չեն ստացել համայնքապետարանից շինարարության ավարտական ակտեր և չեն կատարել գույքի պետական գրանցում, որի արդյունքում առ այսօր իրենց պատկանող շինությունների մասով չեն դարձել համայնքի համար եկամտի աղբյուր: Համայնքի տարածքում գործող 13 հասարակական նշանակության օբյեկտների (առևտրի սրահների) զբաղեցրած, 3.0մլն. կադաստրային արժեքը չգերազանցող բնակելի նշանակության, շենք շինությունների գործառնական նշանակությունը չի փոխված հասարակականի, որի արդյունքում համայնքի բյուջեն զրկվել է լրացուցիչ եկամուտից՝ գույքահարկից: Քաղաքապետարանը չի բավարարել ՀՀ կառավարության 22.06.2012թ. N 822-Ն որոշմամբ հաստատված «Համայնքի ավագանու կողմից գույքահարկի և հողի հարկի արտոնություններ սահմանելու կարգի պահանջը և 2017-2018 թթ. ընթացքում ընդհանուր՝ 2,196.2 հազ. դրամի գույքահարկի արտոնություններ է տրամադրել փոխադրամիջոցների գծով գույքահարկ վճարողներին:  2017-2018թթ. համայնքի բյուջե նախատեսվածից պակաս է վճարվել 16,058.1 հազ. դրամ, իսկ մարդատար տաքսու (բացառությամբ երթուղային տաքսիների) ծառայություն իրականացնողների կողմից համայնքի 2017-2018թթ. բյուջե չի վճարվել 530.0 հազ. դրամ: Համայնքապետարանի ենթակայության մարզադպրոցներում որոշ մարզիչներ, չեն համապատասխանում իրենց կրթական տվյալներով:  Հողօգտագործողների կողմից խախտվել են պայմանագրային պարտավորությունները, որի դիմաց 31.12.2017թ. դրությամբ հաշվարկվել և արձանագրվել է 89,759. 0 հազ. դրամի պարտք՝ ներառյալ տույժերը, 31.12.2018թ. դրությամբ՝ 107,865.3 հազ. դրամի պարտք՝ ներառյալ տույժերը:  Գույքի վարձակալության ապառքը 31.12.17թ. դրությամբ կազմել է 4,848.0 հազ. դրամ, տույժ՝ 1,415.4 հազ. դրամ: 31.12.2018թ. դրությամբ՝ ապառքը կազմել է 2,890.9 հազ. դրամ, տույժ՝ 2,715.8 հազ. դրամ: 2017-2018 թթ. ընթացքում աղբահանության և սանիտարական մաքրման նախահաշիվները կազմվել են առանց սանիտարական մաքրման սխեմաների հաստաման: Քաղաքային աղբավայրը ցանկապատված ու առանձնացված չէ և բավականին մոտ է գտնվում բնակելի տարածքին: 2017-2018թթ. ընթացքում ավտոուղեգրերում երթերի քանակները չեն նշվել, քանի որ ավտոմեքենաների ցուցիչները հաճախ չեն աշխատել, իսկ «Լոկատոր» համակարգի միջոցով արձանագրված տվյալները հաշվեքննությանը չի ներկայացվել՝ երկար ժամանակով չպահպանվելու պատճառով: 2018 թթ. ընթացքում հաստիքացուցակներում կանաչապատման աշխատակիցների թվաքանակը հաստատվել է առանց լիարժեք կատարված հաշվարկների: 2018թ. օգոստոս ամսին բյուջետային հիմնարկը՝ փաստաթղթերով դիզելային վառելիքի բացակայության պայմանաններում ցույց է տվել 555 լիտր դիզելային վառելիքի ծախս:  Կանաչապատման աշխատանքերի համար ծառերի, թփերի և ծաղկասածիլների մատակարարման մասով առկա է անհամապատասխանություն պայմանագրով նախատեսված մատակարարման ժամկետների և փաստացի կազմված փաստաթղթերի հետ, արդյունքում ստացվել է, որ ծառերը, թփերը և ծաղկասածիլները ստացվել են ավելի ուշ, քան կազմած փաստաթղթերի համաձայն դրանք տեղադրվել է համապատասխան վայրերում:  Համայնքապետարանի կողմից 2017-2018թթ. ընթացքում համայնքի թափառող կենդանիների վնասազերծման ծառայությունների ձեռք բերման մասով հաշվեքննությամբ արձանագրվել են անհամապատասխանություններ «Գնումների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի, 25-րդ և 13-րդ հոդվածների մասով՝ գնումը մեկ անձից կատարելը հիմնավորված չէ և տեխնիկական բնութագրերում հստակ չեն նկարագրվել ձեռք բերվող ծառայության պայմանները: Համայնքապետարանի ենթակայության կրթական բնագավառի ՀՈԱԿ-ներում 2017-2018թթ. սննդի ձեռքբերման համար իրականացված մրցույթներում առկա են անհամապատասխանություններ <Գնումների մասին> ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների, ՀՀ կառավարության 10.02.2011թ. N 168-N որոշման 44-րդ կետի և ՀՀ կառավարության 04.05.2017թ. N 526-Ն որոշման 40-րդ կետի հետ: Առկա են անհամապատասխանություններ նաև համայնքի ավագանու 2017թ. հունիսի 5-ի N 68-Ա և 2017թ. դեկտեմբերի 6-ի N 131-Ա որոշումներով հաստատված կրթական ՀՈԱԿ-ների հաստիքացուցակների և ՀՀ կրթության և գիտության նախարարի 2007 թ. հունվարի 26-ի <ՀՀ պետական և համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների օրինակելի հաստիքացուցակը, խմբերի խտությունը, նորմատիվները հաստատելու մասին” N 29-Ն հրամանի պահանջների հետ: Մշակութային ՀՈԱԿ-ների կողմից այցելությունների համար նախատեսված տոմսերը չեն համարակալվել և չեն հաշվառվել /չեն հանդիսանում խիստ հաշվառման փաստաթղթեր/, հետևաբար դրանց վաճառված քանակի և մուտքերի վերաբերյալ կարծիք տալ հնարավոր չէր: Բացի այդ առկա է անհամապատասխանություն նաև Գյումրու «Ա. Բրուտյանի անվան թիվ 4 երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի կողմից «BLUTHNER» մակնիշի կոնցերտային ռոյալի ձեռքբերման ընթացակարգի և «Գնումների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերի հետ/»:
21:36 - 08 ապրիլի, 2020