Գարիկ Սարգսյան

Գարիկ Սարգսյանը Արարատի մարզպետն է 2018 թվականի հունիսի 1-ից։

Գարիկ Սարգսյանը ծնվել է 1987 թվականի նոյեմբերի 17-ին Նոր Կյանք գյուղում:

2004թ․ ընդունվել է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Դիվանագիտության բաժին: 2005-2007թթ․ ծառայել է ՀՀ Զինված Ուժերում: Զորացրվելուց հետո շարունակել է ուսումը: Բակալավրիատն ավարտել է 2010 թվականին: 2010-2012թթ․ սովորել է ԵՊՀ «Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն (CES)»-ում՝ ստանալով մագիստրոսի աստիճան՝ եվրոպագետի որակավորմամբ: 2012-2015թթ․ աշխատել է ՌԴ-ում։
 
2015-ի մայիսի 30-ից հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ: Ղեկավարել է ՔՊԿ-ի Նոր Կյանքի տարածքային կառույցը։ 2016թ․  սեպտեմբերի 18֊ին ընտրվել է Նոր Կյանքի համայնքապետ։ 2016-ի հոկտեմբերի 30-ին ընտրվել է ՔՊ վարչության անդամ:
 
2018 թվականի մայիսի 31-ին նշանակվել է Արարատի մարզպետ։ 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում Արարատի մարզն ընդգրկող թիվ 5 ընտրատարածքում լինելով «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից մեկը՝ ստացել է 22 604 ձայն։ 2019-ի հունվարի 4-ին հրաժարվել է պատգամավորական մանդատից։
Արարատի մարզում, վերջին տվյալներով, կորոնավիրուսի 2 նոր դեպք ունենք․ Գարիկ Սարգսյան

Արարատի մարզում, վերջին տվյալներով, կորոնավիրուսի 2 նոր դեպք ունենք․ Գարիկ Սարգսյան

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև․ «Արարատի մարզում, վերջին տվյալներով, կորոնավիրուսի 2 նոր դեպք ունենք։ Վարակակիրների ընդհանուր թիվն այս պահին 175 է։ Ցավոք, Արտաշատի բժշկական կենտրոնում առավոտյան արձանագրվել է մահվան դեպք։ Երևան քաղաքի բնակիչ 93-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված աջակողմյան թոքաբորբ։ Տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ շագանակագեղձի քաղցկեղ, զարկերակային հիպերտոնիա։ Շատ կարևոր է, որ շարունակենք խստագույնս պահպանել պարետատան բոլոր ցուցումները։ Հիմա, առավել քան երբևէ, պետք է լինենք պատասխանատու և համախմբված։ Տանը մնալով օգնում ենք մեր երկրին հաղթահարել այս լուրջ մարտահրավերը»։
18:35 - 08 ապրիլի, 2020
Արարատի մարզպետը նախարարի հետ այցելել է կորոնավիրուսով վարակվածներին սպասարկող Արտաշատի բժշկական կենտրոն

Արարատի մարզպետը նախարարի հետ այցելել է կորոնավիրուսով վարակվածներին սպասարկող Արտաշատի բժշկական կենտրոն

«Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ երեկ այցելել էինք Արտաշատի բժշկական կենտրոն, որն, ինչպես հայտնի է, օրեր առաջ վերապրոֆիլավորվել և սպասարկում է միայն կորոնավիրուսային հիվանդությամբ վարակված պացիենտներին: Նախարարի հետ ծանոթացել ենք ծառայությունների մատուցման ընթացքին։ Նշեմ, որ ԲԿ-ում բժշկական օգնության կազմակերպումը բարձր մակարդակով է կատարվում, պացիենտների բուժման համար ստեղծված են բոլոր պայմանները, նախարարի գնահատմամբ էլ՝ այն լիովին համապատասխանում է ԱՀԿ պահանջներին։ Նշեմ նաև, որ Կենտրոնում հիվանդանոցային բուժում ստացող պացիենտները ապահովված են անհրաժեշտ դեղորայքով, բժշկական և հիգիենիկ պարագաներով, նրանց տրվում է 3-անգամյա սնունդ: Շնորհակալություն եմ հայտնում մեր հերոս բուժաշխատողներին՝ ամենաօրյա սրտացավ աշխատանքի համար։ Սիրելի քաղաքացիներ, հիշեք՝ նրանք օր ու գիշեր աշխատում են հանուն ձեր առողջության։ Դուք էլ մնացեք տանը հանուն նրանց»,- գրել  է նա։
10:34 - 05 ապրիլի, 2020
Կորոնավիրուսի վարակակիրներից ամենափոքրը 2.5 ամսական է, ամենատարեցը՝ 85. Արարատի մարզպետը մանրամասներ է հայտնում
 |factor.am|

Կորոնավիրուսի վարակակիրներից ամենափոքրը 2.5 ամսական է, ամենատարեցը՝ 85. Արարատի մարզպետը մանրամասներ է հայտնում |factor.am|

factor.am: Երևանից հետո Հայաստանում կորոնավիրուսի վարակակիրների ցուցանիշով հաջորդ տեղում Արարատի մարզն է։ Պատճառն այն է, որ մարզը մոտ է կորոնավիրուսի վարակման օջախ հանդիսացող «Սարտեքս» արտադրամասին, բացի այդ՝ մարզից այս արտադրամասում բազմաթիվ աշխատակիցներ կան։ Վերջին տվյալներով՝ մարզում արձանագրվել է 158 վարակի դեպք։ Այս և այլ հարցերի շուրջ զրուցել ենք Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի հետ   – Պարո՛ն Սարգսյան, կորոնավիրուսի վարակման ավելի քան 150 դեպք է գրանցվել մարզում։ Կխնդրեմ տվյալներ տրամադրել, թե վարակակիր քաղաքացիների վիճակն ինչպե՞ս է, նրանք ո՞ր տարիքային խմբում են։ – Այո՛, ցավոք, մեր մարզում վարակման դեպքերը, մյուս մարզերի համեմատ, ամենաշատն են։ Նրանց առողջական վիճակն այս պահի դրությամբ գնահատվում է բավարար, մեծ մասը գնում է դեպի կազդուրում։ Ինչ վերաբերում է վարակվածների տարիքային խմբին, ապա ասեմ, որ ամենափոքրը 2.5 ամսական է, իսկ ամենատարեցը՝ 85 տարեկան։– Քանի՞ մեկուսացված և ինքնամեկուսացված անձ կա մարզում, արդյո՞ք նրանք պահպանոմ են սահմանված կանոնները։ – Մեկուսացվածների և ինքնամեկուսացվածների ընդհանուր թիվն անցնում է 1100-ը, նրանք բոլորն էլ գտնվում են մեր ամենօրյա հոգածության ներքո և խստագույնս պահպանում են մեկուսացման պահանջները։ Ամբուլատորիաների և պոլիկլինիկաների մեր բուժաշխատողներն էլ պարբերաբար զանգահարում և այցելում են մեկուսացվածներին, լսում նրանց գանգատները և անհրաժեշտ աջակցություն ցուցաբերում բոլորին։ – Արդյո՞ք վարակակիրների շփման շրջանակը հաջողվել է պարզել։ – Մարզպետարանի պատասխանատու ստորաբաժանումը, համագործակցելով ոստիկանության մարզային վարչության և ՀՎԿԱԿ-ի մարզային կառույցի մեր գործընկերների հետ, արել և անում են առավելագույնը, որպեսզի վերհանեն վարակակիրների հավանական բոլոր կոնտակտավորների շրջանակը։ Մինչ այս պահը մեզ դա հաջողվել է։– Ոսկետափում վարակակիրները «Սպայկա»-ի աշխատակիցներ են եղել, արդյո՞ք նրանց շփման շրջանակը հայտնի է: Նրանց ընտանիքի անդամները մեկուսացվե՞լ են։ – Չեմ կարող վստահաբար պնդել, թե որտեղ են աշխատում Ոսկետափի վարակակիրները, բայց մի բան հաստատ գիտեմ, որ նրանք երկուսն են, որոնցից մեկը Հռոմից Հայաստան վերադառնալիս է եղել, և վերջինիս օդանավակայանից անմիջապես տեղափոխել են մեկուսարան։ Բնականաբար, նրանց հետ կոնտակտի մեջ եղած բոլոր անձանց մեկուսացրել են։Ավելին՝ factor.am-ում։
10:29 - 05 ապրիլի, 2020
Ավշարի համայնքապետը դատի է տվել Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանին |armtimes.com|

Ավշարի համայնքապետը դատի է տվել Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանին |armtimes.com|

armtimes.com: Արարատի մարզի Ավշար համայնքի ղեկավար՝ Սուրիկ Գրիգորյանը դատի է տվել մարզպետ Գարիկ Սարգսյանին: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից: Գրիգորյանը պահանջում է զրպարտության միջոցով պատիվն ու արժանապատվությունը արատավորող արտահայտությունները հերքել եւ հասցված վնասը փոխհատուցել: Հայցը ներկայացվել է մարտի 10-ին եւ մակագրվել Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Սերգեյ Սահակյանին: Հայցի պատճառի մասին ավելի վաղ Գրիգորյանի ներկայացուցիչ Սամվել Սիմոնյանը խոսել էր լրատվամիջոցների հետ՝ նշելով, որ մարզպետը հայտարարել է, թե Ավշար համայնքում տեղի են ունեցել կամայականություններ: Նա մեջբերել էր Սարգսյանի խոսքը, որն իրենք զրպարտություն են համարել. «Ունենք համայնքի ղեկավար, որի նկատմամբ քրեական գործ կար հարուցված, այս պահին արդեն դատական գործընթաց է սկսվելու՝ պետական գույքը համայնքային դարձնելու, ապա անօրինական սեփականցնելու հետ կապված։ Քրգործի շրջանակում համայնքի ղեկավարն ընդունել է մեղքը: Այժմ Ավշարի ղեկավարը փոխհատուցում է պետությանը պատճառված վնասը»։
13:21 - 14 մարտի, 2020
Պատմական հողի կատեգորիայի փոփոխման որոշումը կվերանայվի․ փոխնախարարը մանրամասնում է |hetq.am|

Պատմական հողի կատեգորիայի փոփոխման որոշումը կվերանայվի․ փոխնախարարը մանրամասնում է |hetq.am|

hetq.am: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Նարինե Խաչատուրյանը վստահեցնում է, որ քայլեր են ձեռնարկվում Արտաշատի պատմական հողերի կատեգորիայի փոփոխման որոշումը վերանայելու ուղղությամբ։ «Դիմելու ենք Տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարարություն՝ չեղարկելու Լուսառատի տարածքում հողերի նպատակային նշանակությունը փոխելու մեր նախորդ գրությունը»,– պարզաբանման մեջ ասաց փոխնախարարը։ Նախորդ շաբաթ հրապարակվել էր, որ Արարատի մարզի Լուսառատ համայնքի տարածքում գտնվող պատմական հողերի նշանակությունը փոխվել էր՝ դառնալով հասարակական կառուցապատման կատեգորիայի։ Լուսառատի բնակիչները մեզ տեղեկացրել էին, որ Արտաշատ քաղաքատեղիի բլուրներից երկուսի տարածքում Արարատի մարզպետի համագյուղացին ծրագրել է «Նոյան տապանի» տեսքով հյուրանոց կառուցել։  Մշակութային ոլորտը համակարգող փոխնախարար Խաչատուրյանը հայտնեց, որ տարածքում սկսվել է հնագիտական նոր գործընթաց, ի հայտ են եկել նոր հանգամանքներ, որոնք, հնարավոր է, փոխեն նախագծի ընթացքը: Նա ասաց, որ նոր տեխնոլոգիաների միջոցով տեսել են, որ ընդերքում բավական հարուստ քաղաքաշինություն կա։ «Հանդիպել ենք նաև հնագետների հետ, նրանք մեզ կուղարկեն համապատասխան հիմնավորող փաստաթուղթ, ըստ որի՝ հողի ընդերքում պատմամշակութային կոթողներ կան»,- ասաց փոխնախարարը: Կիրականացվի նաև Լուսառատի տարածքի նոր քարտեզագրում: Ավելին՝ hetq.am-ում
15:30 - 12 մարտի, 2020
Պատմական հողի կատեգորիան փոխել են Գարիկ Սարգսյանի համագյուղացու համար․ բլուրների վրա հյուրանոց է կառուցվելու |hetq.am|

Պատմական հողի կատեգորիան փոխել են Գարիկ Սարգսյանի համագյուղացու համար․ բլուրների վրա հյուրանոց է կառուցվելու |hetq.am|

hetq.am: Արարատի մարզի Լուսառատ գյուղի տարածքում գտնվող հատուկ պահպանվող հողի կատեգորիան այս տարի փոխվել է։ Գյուղացիներն իմացել են, որ տարածքում մարզպետ Գարիկ Սարգսյանի համագյուղացին «Նոյան տապան»-ի տեսքով հյուրանոց է կառուցելու։ Փետրվարին Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն իր համագյուղացի, ՌԴ-ում գործարարությամբ զբաղվող Սարգիս Թադևոսյանի հետ այցելել է Լուսառատ գյուղ։ Գյուղացիների հետ հանդիպմանը ասել են, որ համայնքի` հատուկ պահպանվող տարածքում ցանկանում են կառուցել «Նոյան Տապան» անվանմամբ հյուրանոցային համալիր։ Շինարարական աշխատանքների համար նախատեսված տարածքները պատմական Արտաշատ քաղաքատեղիի 11-րդ և 12-րդ բլուրներն են, որոնցից մեկի վրա տեղակայված է Գևորգ Չաուշի արձանը։ Համայնքի ղեկավարը բնակիչներին ասել է, որ նախագիծը դեռևս հաստատված չէ, և որ հետագա որոշումները կկայացվեն հյուրանոցային համալիրի նախագծի նախնական տեսքը 3D ձևավորմամբ տեսնելուց հետո։ Գործարարը խոստացել է առաջիկա օրերին նախագիծը ներկայացնել համայնքի ղեկավարին և բնակիչներին։   Այցելեցինք և զրուցեցինք Լուսառատի մի խումբ բնակիչների հետ։ Գյուղապետարանի հարևանությամբ հավաքվածները համակարծիք էին և դեմ էին արտահայտվում այդ տարածքում հյուրանոցաշինությանը։ Լուսառատցիները շատ քիչ տեղեկություն ունեին հողի կատեգորիայի փոփոխման որոշումից։ Նրանց անհանգստացնում էր նաև բլրի վրա իրենց ձեռքերով կանգնեցրած Գևորգ Չաուշի արձանի ճակատագիրը։ Լուսառատ համայնքի ավագանին 2020 թվականի հունվարին որոշել է համայնքի սեփականությունը համարվող 0.64 և 5.75 հա հատուկ պահպանվող տարածքների պատմական և մշակութային հողերը փոխադրել բնակավայրերի հողերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման հողերի գործառնական նշանակության։ Ավագանու որոշման համար հիմք է հանդիսացել հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի դրական եզրակացությունը։ Կառավարությունից ստացանք և ուսումնասիրեցինք միջգերատեսչական հանձնաժողովում ներգրավված կառույցների, հատկապես ԿԳՄՍ նախարարության եզրակացությանը։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Նարինե Խաչատուրյանը հայտնել է, որ նախարարության մասնագետների` տարածքներում կատարած տեղազննության արդյունքում պարզվել է, որ պատմամշակութային հուշարձաններ չկան։ Ավելին կարդացեք hetq.am-ում։        
09:56 - 08 մարտի, 2020
Զրպարտության համար հայց ենք ներկայացնելու ընդդեմ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի. Ավշարի համայնքապետի փաստաբան |tert.am|

Զրպարտության համար հայց ենք ներկայացնելու ընդդեմ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի. Ավշարի համայնքապետի փաստաբան |tert.am|

tert.am: Զրպարտության համար հայց ենք ներկայացնում ընդդեմ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի, որ դիմենք դատարան, որովհետև իր կողմից հնչել են գնահատականներ, մտքեր, որոնք իրականության հետ որևէ աղերս չունեն: Այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց Ավշարի համայնքապետ Սուրիկ Գրիգորյանի փաստաբան Սամվել Սիմոնյանը: «2018-ից իրենք տարատեսակ անանուն, անստորագիր, անհասցե գրություններով ստուգումներ են իրականացրել Ավշարում՝ պարզելու, գտնելու ինչ-որ լուրջ խնդիրներ, ֆինանսական չարաշահումներ, մինչդեռ ոչինչ չի հայտնաբերվել այդ ստուգումների հետևանքով»,- ասաց նա: Նա պարզաբանեց, որ 2018-ին ինչ-որ բաներ էին փնտրում, չգտան, անցան երկրորդ ծրագրին և հին դպրոցի շենքի հետ կապված հարցը բարձրացրին: «Մարզպետարանից աշխատողներ էին եկել և կատարել տեղատեսություն, այնտեղ հայտնաբերելու բան չկար, իրենց խնդիրն էր ինչ-որ կերպ ֆինանսական չարաշահում գտնել համայնքի ղեկավարների գործողություններում»,- նշեց նա: Սարգսյանն անդրադարձավ նաև այն հայտարարությանը, թե տարիներ առաջ՝ դեռ 2007-ին, Ավշար համայնքի ղեկավարը դպրոցի շենքն աճուրդի է հանել, և աճուրդի արդյունքում այն ձեռք էր բերել նրա վարորդը: Վարորդն այնուհետև այդ շենքը վաճառել էր համայնքի ղեկավարի աղջկան: Համայնքապետարանն էլ չորս տարի ամսական 120 000 դրամով վարձակալել էր այդ շենքը՝ իբր թե կարատեի պարապմունքներ անցկացնելու համար: Սիմոնյանը նշեց, որ այս հայտարարությունից տպավորություն է ստեղծվում, թե այս գործողությունները երկու օրվա ընթացքում են եղել:
15:09 - 02 մարտի, 2020
Արարատ մարզում 2020-ին կկառուցվի 77 կմ ջրային ներքին նոր ցանց |armenpress.am|

Արարատ մարզում 2020-ին կկառուցվի 77 կմ ջրային ներքին նոր ցանց |armenpress.am|

armenpress.am: Արարատի մարզում 2020 թվականին 2.5 մլրդ դրամի ոռոգման ջրագծեր են կառուցվելու: Այս մասին հրավիրված ասուլիսում նշեց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը: «Մեր մարզում ջրային ոլորտում առկա պատկերը, մասնավորապես, ջրային համակարգում առկա ահռելի կորուստները կնվազեցվեն: Այս ներդրումից հետո ժամանակին, պատշաճ մեր ջրօգտագործողներին ոռոգման ջուր կհասցվի և բերքը չի տուժի: Սա շատ կարևոր ծրագիր է»,-ասաց մարզպետը: Ծրագիրը ներառում է 31 համայնք և կառուցվելու է մոտ 77 կմ ներքին ջրային ցանց: Ավարտը նախատեսված է այս տարի: Խոսելով Վեդու ջրամբարից՝ մարզպետը նշեց, որ բարենպաստ եղանակային պայմանների պարագայում աշխատանքները զգալի առաջ կընկնեն: Նախատեսված է, որ արդեն 2022 թվականին ջրօգտագործողներին ջրաքանակ տրամադրել: «Շինարարը նաև տեղեկացրեց, որ պատվարի կառուցման ինչ-որ փուլից կարելի է ջրամբարում ջուր կուտակել և բաց թողնել: Ինձ թվում է 2021 թվականի գարնանից հնարավոր է ջրամբարը մասնակի շահագործել»,-հավելեց Գարիկ Սարգսյանը:
18:00 - 26 փետրվարի, 2020
Արարատի մարզում նախորդ տարի իրականացվել է 58 սուբվենցիոն ծրագիր |armenpress.am|

Արարատի մարզում նախորդ տարի իրականացվել է 58 սուբվենցիոն ծրագիր |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Արարատի մարզում 2019 թվականին իրականացվել է 58 սուբվենցիոն և 23 հրատապ ծրագրեր: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը: «2019 թվականը Արարատի մարզի համար բարեհաջող է եղել՝ սուբվենցիոն ծրագրերի իրականացման, ճանապարհաշինության, գյուղատնտեսության ոլորտներում գրանցած հաջողությունների առումով: 2018 թվականին իրականացրել ենք ընդամենը 4 սուբվենցիոն ծրագիր, իսկ 2019-ին՝ ներկայացրել ենք 80 հայտ, որից հաստատվել են 59-ը: Ցավոք, դրանցից մեկը՝ Այնթապի մշակույթի տան կառուցումը, կիսատ մնաց: 58 սուբվենցիոն ծրագրի մի մասը դեռևս ընթացքի մեջ է եղանակային պայմանների պատճառով: Կատարված ասֆալտապատման աշխատանքները գնահատվել են ոչ բավարար, սակայն մենք ընդառաջ ենք գնացել շինարարներին և թույլ տվել, որպեսզի մինչև 2020 թվականի օգոստոս ամիսը շտկեն իրենց թերությունները: Վարչապետը Կառավարության նիստերին և տարբեր առիթներով հայտնել է, որ անորակ աշխատանքը չպետք է ընդունել, և մենք էլ աշխատում ենք հենց այդ տրամաբանությամբ»,- նշեց Սարգսյանը: Արարատի մարզի սուբվենցիոն ծրագրերի գումարն ընդհանուր առմամբ կազմում է  1.5 մլրդ ՀՀ դրամ: Գարիկ Սարգսյանի խոսքով՝ 2019 թվականին մարզում իրականացվել են նաև 23 հրատապ ծրագրեր՝ մոտ 400 մլն դրամ արժողությամբ: «Դրանք հիմնականում եղել են ոռոգման և խմելու ջրագծերի վերաբերյալ ծրագրեր: Մարզում անցկացվել են նաև 2 դպրոցի ջեռուցման համակարգ և վերանորոգվել 1 մանկապարտեզի տանիք»,- ընդգծեց Արարատի մարզպետը:   
12:56 - 26 փետրվարի, 2020