Միհրան Պողոսյան

ԴԱՀԿԾ նախկին պետ, ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, գործարար։

Ծնվել է 1976 թվականի մայիսի 29-ին։ 1983 - 1990 թթ. սովորել է թիվ 62 միջնակարգ դպրոցում։ 1993 - 1998 թթ.  սովորել է ԵՊՀ տնտեսագիտական ֆակուլտետում, որակավորումը՝ տնտեսագետ։

1997 թ. հիմնադրել է «Քեթրին Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը։ 2008 թ. հունիսի 11-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարող։ ՀՀ նախագահի 2012 թ. փետրվարի 20-ի հրամանագրով շնորհվել է արդարադատության գեներալ-մայորի կոչում։

2017 թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ թիվ 1 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:։

2019 թվականին առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու և պաշտոնական դիրքը չարաշահելու մեղադրանքով նա ձերբակալվել է Ռուսաստանի դաշնությունում, որից հետո քաղաքական ապաստան է խնդրել Ռուսաստանից։

Միհրան Պողոսյանը դատի է տվել Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությանը. պարզվում է նա ՌԴ-ում ուսում էր ստանում |armtimes.com|

Միհրան Պողոսյանը դատի է տվել Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությանը. պարզվում է նա ՌԴ-ում ուսում էր ստանում |armtimes.com|

armtimes.com: ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը դատի է տվել ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությանը: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից: Նա մայիսի 29-ին դիմել է դատարան պահանջելով անվավեր ճանաչել 28.05.2021 թվականի թիվ 84 որոշումը: Հայցը մակագրվել է Վարչական դատարանի դատավոր Աղասի Դարբինյանին եւ հենց դրա հաջորդ օրն էլ քննվել: Ինչպես օրեր առաջ հայտնի դարձավ Միհրան Պողոսյանը ընդգրկված է «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակում: Պողոսյանը մայիսի 18-ին դիմել է անձնագրային վարչություն՝ վերջին 4 տարիներին ՀՀ-ում բնակվելու վերաբերյալ իրեն տեղեկանք տրամադրելու համար, սակայն մերժվել: ոստիկանության պարզաբանումը Ըստ ոստիկանության պարզաբանման՝ ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունը հարցում է կատարել Մոսկվայի պոլիտեխնիկական համալսարան պարզելու Միհրան Պողոսյանի նախապատրաստական դասընթացների ընդգրկելու մասին փաստաթղթի իսկությունը: Մինչ հարցման պատասխանը ստանալը Պողոսյանի լիազորված անձը հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ տեղեկանքը տրամադրելուն պարտավորեցնելու պահանջով։ 2021թ. մայիսի 25-ին դատարանն իր որոշման հիմքում դնելով նաև Մոսկվայի պոլիտեխնիկական համալսարանի՝ Միհրան Պողոսյանին նախապատրաստական դասընթացների ընդգրկելու մասին հրամանը բավարարել է հայցը, ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությանը պարտավորեցրել է տրամադրելու տեղեկանքը: Վճիռը եղել է վերջնական, առանց բողոքարկման իրավունքի։ Ի կատարումն դատարանի վճռի՝ 25.05.2021թ. Միհրան Պողոսյանին տրվել է հայցվող տեղեկանքը: «Այնուհետև 26.05.2021թ. ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում ստացվել է Մոսկվայի պոլիտեխնիկական համալսարանի պատասխան գրությունը, որով նշվել է, որ Միհրան Պողոսյանը նախապատրաստական դասընթացների չի ընդգրկվել, ինչպես եւ հերքվել է Մոսկվայի պոլիտեխնիկական համալսարանի կողմից 15.01.2020թ. թիվ 0089- ОД հրամանն արձակելու և 21.05.2021թ. թիվ 1427 տեղեկանքը տրամադրելու փաստը»,- նշված է անձնագրային վարչության պատասխանում: Դրանից հետո անձնագրային վարչությունը նշված հանգամանքի վերաբերյալ անմիջապես տեղեկացրել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով, ծանուցվել է նաեւ Միհրան Պողոսյանի ներկայացուցիչը: Վերջինս նույն օրը անձնագրային վարչություն է մուտքագրել երրորդ դիմումը եւ ներկայացրել Բելգորոդի պետական ազգային հետազոտությունների ինստիտուտից տրված տեղեկանք առ այն, որ Միհրան Պողոսյանը 15.01.2020-31-05.2020թթ. ընդգրկված է եղել նշված հաստատությունում կազմակերպված «Մարդկային կապիտալի կառավարում» ծրագրով նախապատրաստական դասընթացներին: «Վերոնշյալ տեղեկանքի իսկությունը ստուգելու նպատակով հարցում է կատարվել Բելգորոդի պետական ազգային հետազոտությունների ինստիտուտ։ 2021թ. մայիսի 30-ի դրությամբ նշված հարցման պատասխանը դեռևս չի ստացվել, ուստի օրենքով սահմանված եռօրյա ժամկետը լրանալու հանգամանքով պայմանավորված՝ Միհրան Պողոսյանին տրվել է նոր տեղեկանք»,- հայտնեցին ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունից: Առավել մանրամասն՝ armtimes.com-ում
10:44 - 01 հունիսի, 2021
Ոստիկանության պարզաբանումը՝ Միհրան Պողոսյանին ՀՀ քաղաքացիության և մշտական բնակության տեղեկանքի մասին

Ոստիկանության պարզաբանումը՝ Միհրան Պողոսյանին ՀՀ քաղաքացիության և մշտական բնակության տեղեկանքի մասին

ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել Միհրան Պողոսյանին վերջին չորս տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսանալու և ՀՀ-ում մշտապես բնակվելու տեղեկանքի վերաբերյալ: «2021 թ. մայիսի 18-ին ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն է դիմել Միհրան Սուրենի Պողոսյանի (ծնված 29.05.1976թ.) լիազորված անձ Նորայր Հարությունյանը՝ Միհրան Պողոսյանին վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու և վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին տեղեկանք (այսուհետ՝ տեղեկանք) ստանալու խնդրով: Դիմումին կից ներկայացրել է Մոսկվայի պոլիտեխնիկական համալսարանի 11.07.2020թ. թիվ 1360-ОД հրամանը՝ Միհրան Պողոսյանին նշված համալսարանում առկա ուսուցմամբ մագիստրատուրայի առաջին կուրս ընդունելու մասին: «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 80-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվել է, որ քաղաքացին վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող չի համարվում, եթե լիազոր մարմնին դիմում տալու օրվան նախորդող 1461 օրերի ընթացքում նա առնվազն 731 օր բացակայել է Հայաստանի Հանրապետությունից: Նույն նորմով սահմանվել է Հայաստանի Հանրապետությունից բացակայությունը հարգելի համարելու երկու հիմք, որոնցից է՝ արտերկրում բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնառությունը։ Ներկայացրած փաստաթղթերով նշված ժամկետի հաշվանցմամբ Միհրան Պողոսյանը դիմում տալու օրվան նախորդող 1461 օրերից 753 օր բացակայել է Հայաստանի Հանրապետությունից, այսինքն՝ օրենքով սահմանված ժամկետը գերազանցվել է 22 օրով և նրան մերժվել է տեղեկանք տրամադրել։ 2021 թ. մայիսի 20-ին ՀՀ ԱՎ վարչությունում ստացվել է Միհրան Պողոսյանի լիազորված անձի երկրորդ դիմումը՝ տեղեկանք տրամադրելու հարցը կրկին քննարկելու խնդրանքով և ի հավելումն նախորդ փաստաթղթի ներկայացվել է Մոսկվայի պոլիտեխնիկական համալսարանի 15.01.2020 թ. թիվ 0089- ОД հրամանը՝ 2020 թ. հունվարի 25-ից մայիսի 31-ը Միհրան Պողոսյանին նշված համալսարանում նախապատրաստական դասընթացների ընդգրկելու մասին։ Ներկայացված հրամանների և տեղեկանքների իսկությունը պարզելու նպատակով 22.05.2021 թ. հարցում է կատարվել Մոսկվայի պոլիտեխնիկական համալսարան: Մինչ հարցման պատասխանը ստանալը, Միհրան Պողոսյանի լիազորված անձը հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ տեղեկանքը տրամադրելուն պարտավորեցնելու պահանջով։ 2021 թ. մայիսի 25-ին դատարանն իր որոշման հիմքում դնելով նաև Մոսկվայի պոլիտեխնիկական համալսարանի՝ Միհրան Պողոսյանին նախապատրաստական դասընթացների ընդգրկելու մասին հրամանը բավարարել է հայցը, ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությանը պարտավորեցրել է տրամադրելու տեղեկանքը: Դատարանի վճիռը եղել է վերջնական, առանց բողոքարկման իրավունքի։ Ի կատարումն դատարանի վճռի՝ 25.05.2021 թ. Միհրան Պողոսյանին տրվել է հայցվող տեղեկանքը: Այնուհետև 26.05.2021 թ. ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում ստացվել է Մոսկվայի պոլիտեխնիկական համալսարանի պատասխան գրությունը, որով նշվել է, որ Միհրան Պողոսյանը նախապատրաստական դասընթացների չի ընդգրկվել, ինչպես և հերքվել է Մոսկվայի պոլիտեխնիկական համալսարանի կողմից 15.01.2020 թ. թիվ 0089- ОД հրամանն արձակելու և 21.05.2021 թ. թիվ 1427 տեղեկանքը տրամադրելու փաստը։ ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին որպես պատգամավորի թեկնածու Միհրան Պողոսյանի գրանցումն առկախելու նպատակով նշված հանգամանքի վերաբերյալ անմիջապես տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով, ծանուցվել է նաև Միհրան Պողոսյանի ներկայացուցիչը: Վերջինս նույն օրը ԱՎ վարչություն է մուտքագրել երրորդ դիմումը և ներկայացրել Բելգորոդի պետական ազգային հետազոտությունների ինստիտուտից տրված տեղեկանք առ այն, որ Միհրան Պողոսյանը 15.01.2020-31-05.2020 թթ. ընդգրկված է եղել նշված հաստատությունում կազմակերպված «Մարդկային կապիտալի կառավարում» ծրագրով նախապատրաստական դասընթացներին: Վերոնշյալ տեղեկանքի իսկությունը ստուգելու նպատակով հարցում է կատարվել Բելգորոդի պետական ազգային հետազոտությունների ինստիտուտ։ 2021 թ. մայիսի 30-ի դրությամբ նշված հարցման պատասխանը դեռևս չի ստացվել, ուստի օրենքով սահմանված եռօրյա ժամկետը լրանալու հանգամանքով պայմանավորված՝ Միհրան Պողոսյանին տրվել է նոր տեղեկանք»,- ասված է ոստիկանության պարզաբանման մեջ:
20:20 - 31 մայիսի, 2021
Հրայր Թովմասյանի նախկին վարորդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ԱՆ նախկին ԴԱՀԿ ապահովող ծառայության պետ Միհրան Պողոսյանի կողմից պետական միջոցներից հափշտակությանն օժանդակելու համար

Հրայր Թովմասյանի նախկին վարորդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ԱՆ նախկին ԴԱՀԿ ապահովող ծառայության պետ Միհրան Պողոսյանի կողմից պետական միջոցներից հափշտակությանն օժանդակելու համար

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա Ա. Հ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա 2011-2015 թվականներին օժանդակել է այդ ժամանակահատվածում ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության պետի պաշտոնը զբաղեցրած Միհրան Պողոսյանի կողմից պետական միջոցներից վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով`  5.712.550 ՀՀ դրամի հափշտակությանը: Ըստ առաջադրված մեղադրանքի` Ա. Հ.-ն, փաստացի կատարելով ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցրած Հրայր Թովմասյանի վարորդի պարտականությունները, 2011 թվականի ապրիլի 22-ին աշխատանքի ընդունման վերաբերյալ դիմում է ներկայացրել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության պետ Միհրան Պողոսյանին: Վերջինս, տեղեկացված լինելով Ա. Հ.-ի կողմից փաստացի նախարարի վարորդի պարտականությունները կատարելու մասին, ներկայացված փաստաթղթերի հիման վրա համապատասխան աշխատանքային պայմանագրեր է կնքել Ա. Հ.-ի հետ՝ 2011-2015 թվականներն ընկած ժամանակահատվածում նրան աշխատանքի նշանակելով նախ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության անվտանգության աշխատակցի, այնուհետև` նույն կառույցի տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման և համակարգի ավտոմատացման բաժնի առաջին կարգի խորհրդատուի, ապա` Երևան քաղաքի Շենգավիթ բաժնի հարկադիր կատարողի պաշտոններում` միաժամանակ նրան գործուղելով հարկադիր կատարման օպերատիվ բաժին: Ա. Հ.-ն վերը նշված ժամանակահատվածում աշխատանքի չի հաճախել և առանց համապատասխան պաշտոններից բխող գործառութային պարտականությունները կատարելու ՀՀ պետական բյուջեի՝ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությանը հատկացված միջոցներից աշխատավարձի և դրամական այլ բավարարման ձևով ստացել է իր անվամբ հաշվարկված և պետական կառույցի բյուջեից ելքագրված 5.712.550 ՀՀ դրամ գումար և այդ կերպ օժանդակել Միհրան Պողոսյանի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով վատնման եղանակով պետական բյուջեի միջոցներից առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակությանը: Առաջադրված մեղադրանքում Ա. Հ.-ն իրեն մեղավոր է ճանաչել, հատուցել է պետությանը պատճառված վնասի մի մասը և պատրաստակամություն հայտնել վնասը հատուցել ամբողջությամբ: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
13:43 - 07 օգոստոսի, 2020
Միհրան Պողոսյանն ուշացումով ներկայացրել է ունեցվածքի վերաբերյալ հայտարարագրերը |hetq.am|

Միհրան Պողոսյանն ուշացումով ներկայացրել է ունեցվածքի վերաբերյալ հայտարարագրերը |hetq.am|

hetq.am: Ազգային ժողովի նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանը ուշացումով՝ հուլիսի 22-ին, բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել 2018թ. տարեկան և պաշտոնը դադարեցնելու հայտարարագրերը: Օրենքով սահմանված վերջնաժամկետը մայիսի 31-ն էր: Նախկին պատգամավորը 2018թ. հայտարարագրել է մոտ 648 մլն դրամ: Եկամուտների մեջ աշխատավարձը կազմում է 5 մլն 970 հազար դրամ, մնացածը գոյացել է գույքի օտարումից և արձակալության դիմաց ստացված վճարներից: Իսկ դրամական միջոցները կազմել են 598 մլն դրամ և 152 հազար դոլար: Միհրան Պողոսյանը 2018-ին 581 մլն 400 հազար դրամով վաճառել է իր հասարակական նշանակության շինություններից մեկը և 5 մլն դրամով օտարել արտադրական նշանակության շինությունը: Փոխարենը մոտ 21 մլն դրամով ձեռք է բերել հողամաս, իսկ 13 մլն դրամով RANGE ROVER Supercharged 5.0 VOGUE մակնիշի ավտոմեքենա: Նախկին պաշտոնյայի պաշտոնական պարտականությունները դադարեցնելու օրվա՝ 2019թ. հունվարի 14-ի դրությամբ, որպես եկամուտ հայտարարագրել է մոտ 115 հազար դրամ, իսկ ունեցած դրամական միջոցը կազմել է 598 մլն դրամ և 152 հազար դոլար:Նշված օրվա դրությամբ ունեցել է 2 անհատական բնակելի տուն, 9 հասարակական նշանակության շինություն, մեկ ավտոտնակ և հողամաս: Իսկ որպես շարժական գույք հայտարարագրել է նախորդ տարի 13 մլն դրամով գնած RANGE ROVER Supercharged 5.0 VOGUE մակնիշի ավտոմեքենան: Հիշեցնենք, որ Միհրան Պողոսյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով գույք յուրացնելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ, տևական ժամանակ գտնվել է հետախուզման մեջ, ապա հայտնաբերվել ՌԴ-ում:
06:39 - 24 հուլիսի, 2019
ՌԴ-ն Միհրան Պողոսյանին ժամանակավոր կացության իրավունք է տվել |pastinfo.am|

ՌԴ-ն Միհրան Պողոսյանին ժամանակավոր կացության իրավունք է տվել |pastinfo.am|

pastinfo.am։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին Ռուսաստանի Դաշնությունը մի քանի ամսով ժամանակավոր կացության իրավունք է տվել։Միհրան Պողոսյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով։ Նրա հետախուզման մեջ գտնվելու մասին ՀՔԾ-ն պաշտոնապես հայտարարեց ապրիլի 15-ին, որից օրեր անց՝ ապրիլի 19-ի երեկոյան, Պողոսյանը ձերբակալվեց Կարելիայում՝ հյուրանոցում գրանցվելիս։Հայաստանի դատախազությունը հայտնեց, որ նրան արտահանձնելու գործընթացն սկսելու համար անհրաժեշտ փաստաթղթերն ուղարկել են ՌԴ, իսկ ապրիլի 23-ին պարզ դարձավ, որ ՌԴ դատարանը բավարարել է ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին 40 օրով կալանավորելու միջնորդությունը։ Մեկ օր անց՝ ապրիլի 24-ին, Միհրան Պողոսյանի ռուս փաստաբանը հայտարարեց, որ իր պաշտպանյալը դիմել է ՌԴ իշխանություններին՝ քաղաքական ապաստան ստանալու համար։ Հունիսի 2-ին լրացավ նրա կալանավորման 40-օրյա ժամկետը։
10:18 - 03 հունիսի, 2019
Միհրան Պողոսյանի կարգավիճակը դեռ հստակեցված չէ․ ՌԴ դատախազություն |24news.am|

Միհրան Պողոսյանի կարգավիճակը դեռ հստակեցված չէ․ ՌԴ դատախազություն |24news.am|

24news.am: ԴԱՀԿ նախկին պետի արտահանձնման հարցը դեռ հստակեցված չէ, նրա կարգավիճակը մնում է նույնը։ Այդ մասին «Интерфакс» գործակալությանը հայտնել է ՌԴ գլխավոր դատախազության լրատվական ծառայությունը։ «Այս պահին ՌԴ գլխավոր դատախազությունը Հայաստանի պատկան մարմիններից ստացած նյութերի հիման վրա իրականացնում է արտահանձնման ստուգում»,- «Интерфакс»-ին հայտնել է ՌԴ գլխավոր դատախազությունը։ Աղբյուր նաև հիշեցնում է, որ ավելի վաղ մի շարք հայկական ԶԼՄ-ներ հաղորդել էին, որ Միհրան Պողոսյանն իբրև թե քաղաքական ապաստան է ստացել ՌԴ-ից և չի արտահանձնվի։ «Интерфакс» գործակալությանը նշում է, որ Հայաստանի ՀՔԾ-ն մեղադրում է Միհրան Պողոսյանին խոշոր չափերի յուրացման և պաշտոնական դիրքի չարաշահման համար, և որ նախկին պաշտոնյայի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել։ Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակում ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Յուրացնելը կամ վատնելը առանձնապես խոշոր չափերով) և 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) ներգրավվել է որպես մեղադրյալ հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ։ Ապրիլի 13–ին քննիչները Պողոսյանին կալանավորելու միջնորդություն էին ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան, նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում։ Ապրիլի 22-ին նա հայտնաբերվել է Ռուսաստանում, իսկ ապրիլի 23-ին 40 օրով կալանավորվել է:
15:16 - 28 մայիսի, 2019
ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ

ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով ներգրավվել է որպես մեղադրյալ հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ: Ըստ մեղադրանքի` Միհրան Պողոսյանը, 2008թ. հունիսի 11-ից զբաղեցնելով ՀՀ դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնը, իր անձնական անվտանգությունն ապահովող անձին նշանակել է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության կենտրոնական մարմնի հարկադիր կատարման օպերատիվ բաժնի առաջին կարգի խորհրդատուի, իսկ անձնական վարորդին` նույն բաժնի առաջատար խորհրդատուի պաշտոնին: Նրանք, որպես նշված բաժնի աշխատակիցներ, փաստացի աշխատանքի չեն հաճախել և համապատասխան պաշտոններից բխող պարտականություններ չեն իրականացրել, այլ կատարել են Միհրան Պողոսյանի անձնական բնույթի հանձնարարությունները, սակայն վերջինիս հանձնարարությամբ ստացել են աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ՝ ընդհանուր՝ 44.199.463 ՀՀ դրամի չափով: Արդյունքում` Միհրան Պողոսյանը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, վատնման եղանակով պետական բյուջեի միջոցներից հափշտակել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գումար` 44.199.463 ՀՀ դրամ: Բացի այդ, Միհրան Պողոսյանը, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, շահադիտական դրդումներով, օրենքով և կառավարության որոշումներով նախատեսված պահանջների խախտմամբ, ապրանքներ ձեռք բերելու և ծառայությունների մատուցման պայմանագրեր է կնքել վստահելի անձանց միջոցով իր կողմից կառավարվող, ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպությունների հետ: Այսպես, Միհրան Պողոսյանը 2011-2016թթ-ի ընթացքում իրեն վստահված պետական միջոցներով ԴԱՀԿ ծառայության կարիքների համար նախատեսված գնման գործընթացում իր կողմից 1997թ.-ին հիմնադրված, այնուհետև իբրև այլ կազմակերպությանը վաճառված, սակայն փաստացի իր կողմից կառավարվող` առևտրային գործունեություն իրականացնող «Քեթրին գրուպ» ՍՊ ընկերությունից ձեռք է բերել ընդհանուր 211.158.000 ՀՀ դրամ արժողությամբ 32 հատ «Բիդ» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից 20 հատը՝ նույն ժամանակահատվածում իրական իրացման արժեքից շուրջ 20.000.000 ՀՀ դրամ ավելի բարձր գնով, ինչի հետևանքով պետության օրինական շահերին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս, որն առաջացրել է ծանր հետևանքներ: Ավելին, 2011թ.-ին Միհրան Պողոսյանը օտարերկրյա քաղաքացիների միջոցով Պանամայի Հանրապետությունում հիմնադրել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող «Հոփքինթեն թրեյդինքգ ինքորփորեյթիդ» և «Սիգթեմ ռեալ իսթեյթ ինքորփորեյթիդ» ընկերությունները, իսկ նույն տարվա հոկտեմբեր ամսին նրա անմիջական մասնակցությամբ ընկերությունների օտարերկրացի տնօրենների փոխարեն համապատասխան պաշտոններում նշանակվել են Միհրան Պողոսյանի մտերիմ անձինք: Այնուհետև Միհրան Պողոսյանը վստահված անձանց միջոցով մասնակցել է Պանամայի օֆշորային գոտում գրանցված վերոհիշյալ կազմակերպությունների կառավարմանը, ինչի արդյունքում վերջիններս Հայաստանում հիմնադրել են այլ ընկերություններ, այդ թվում՝ «Բեսթ ռեալթի» ՍՊԸ-ն: Միհրան Պողոսյանը, ի պաշտոնե արտոնություններ և առավելություններ տրամադրելու եղանակով հովանավորելով նշված կազմակերպությանը, 2014թ. ապրիլի 17-ին փաստացի իր կողմից կառավարվող «Բեսթ ռեալթի» ՍՊ ընկերության հետ կնքել է անշարժ և շարժական գույքի գնահատման պայմանագիր, որի հիման վրա ընկերությունը 2014-2016թթ անշարժ և շարժական գույքի գնահատման ծառայություններ է մատուցել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությանը` Միհրան Պողոսյանի հովանավորչությամբ կատարելով գույքի գնահատումների գերակշիռ մասը, որի արդյունքում ՀՀ պետական բյուջեի՝ հարկադիր կատարման ծառայությանը հատկացված միջոցներից վերոհիշյալ ժամանակահատվածումնշված կազմակերպությանը վճարվել է 43.890.000 ՀՀ դրամ գումար: 13.04.2019թ.-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան` Միհրան Պողոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Նախաքննությունը շարունակվում է: Քրեական գործով նշանակվել են ֆինանսատնտեսական ստուգումներ և փորձաքննություններ` հնարավոր այլ չարաշահումները բացահայտելու ուղղությամբ:
12:14 - 15 ապրիլի, 2019