Իսրայել

Իսրայելի պետությունը ստեղծվել է 1948 թվականի մայիսի 14-ին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1947 թվականի նոյեմբերի 29-ի որոշմամբ, ըստ որի Մեծ Բրիտանիայի ենթամանդատային Պաղեստինը հռչակվում էր անկախ եւ նրա տարածքում ստեղծվում էին երկու ինքնուրույն՝ արաբական եւ հրեական պետություններ։

Հրեական պետությանը՝ Իսրայելին, հատկացվում էր 14 հզ. կմ2 (Պաղեստինի տարածքի 56%) տարածություն՝ խառը բնակչությամբ։ Երուսաղեմը հանձնվում էր ՄԱԿ-ի կառավարմանը։ 1948 թվականի մայիսին Իսրայելում ստեղծվեց ժամանակավոր կառավարություն, որը կազմված էր բացառապես սիոնիստական կուսակցությունների ներկայացուցիչներից։ Կառավարության առաջին իսկ՝ «Անկախության դեկլարացիայով» սիոնիզմը հռչակվեց Իսրայելի պաշտոնական գաղափարախոսություն եւ քաղաքականություն։

Արաբա-իսրայելական պատերազմներից հետո` 1974 թվականի հունվարին եւ 1975 թվականի սեպտեմբերին Եգիպտոսի, իսկ 1974 թվականի մայիսին Սիրիայի հետ Իսրայելը կնքեց զորքերի տարանջատման եւ նրանց միջեւ բուֆերային գոտիներ ստեղծելու համաձայնագրեր։ 1979 թվականին Եգիպտոսը՝ առաջին արաբական երկիրն էր, որը խաղաղության դաշինք կնքեց Իսրայելի հետ։ Արդյունքում, Իսրայելը Սինայի թերակղզին Եգիպտոսին հետ վերադարձրեց։ Հորդանանը եւ Իսրայելը խաղաղության դաշինք կննքեցին 1994 թվականին։ Իսկ 2005 թվականին Իսրայելը իր բանակը դուրս բերեց Գազայի շրջանից։

Միջազգային քրեական դատարանի դատախազը կոչ է անում արագացնել Նեթանյահուին և Գալանտին ձերբակալելու օրդերների տրամադրումը
 |hetq.am|

Միջազգային քրեական դատարանի դատախազը կոչ է անում արագացնել Նեթանյահուին և Գալանտին ձերբակալելու օրդերների տրամադրումը |hetq.am|

hetq.am: Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) դատախազ Քարիմ Խանը կոչ է արել որքան հնարավոր է շուտ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին և պաշտպանության նախարար Յոավ Գալանտին ձերբակալելու օրդեր տալ: Այդ մասին հայտնում է The Times of Israel-ը։ «Սա հաստատված իրավական նորմ է այն մասին, որ դատարանը իրավասություն ունի այս իրավիճակում»,- պարբերականը հատված է մեջբերել Խանի 49-էջանոց զեկույցից։ «Ցանկացած չարդարացված հապաղում անուղղելի և վնասաբար է ազդում զոհերի իրավունքների վրա»,- նշել է նա։ Նույն փաստաթղթում Խանը կոչ է անում բավարարել պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման ղեկավարության երեք անդամների՝ քաղբյուրոյի ղեկավար Յահյա Սինվարի և երկու այլ առաջնորդների ձերբակալման օրդեր տալու իր պահանջը։ Այդ երկու այլ առաջնորդներն ավելի վաղ սպանված Մուհամեդ ադ Դեյֆն ու Իսմայիլ Հանիան են։ 2024 թվականի մայիսի 20-ին Խանը դիմել էր ՄՔԴ-ին՝ Նեթանյահուի և Գալանտի ձերբակալման օրդեր տալու պահանջով։ Նրա խոսքով՝ դատախազությունը ապացույցներ է հավաքել, որոնք թույլ են տալիս ենթադրել, որ Նեթանյահուն և Գալանտը պատասխանատվություն են կրում Գազայի հատվածում առնվազն 2023 թվականի հոկտեմբերի 8-ից ռազմական ու մարդկության դեմ հանցագործությունների համար:
17:57 - 24 օգոստոսի, 2024
Պաղեստինի իշխանությունները չեն մասնակցում Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի բանակցություններին |armenpress.am|

Պաղեստինի իշխանությունները չեն մասնակցում Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի բանակցություններին |armenpress.am|

armenpress.am: Պաղեստինի իշխանությունները չպետք է միանան Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման միջև հակամարտության շուրջ բանակցություններին: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտնել է Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասի` միջազգային հարաբերությունների հարցերով խորհրդական և նրա հատուկ պատվիրակ, նախարար Ռիադ ալ Մալիքին։ «Մենք իրականում ներկա հակամարտության կողմերից մեկը չենք: Եվ քանի որ խոսքը ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև հրադադարի մասին է, ապա մենք դրան չենք մասնակցում... Մենք հրավիրված չենք հրադադարի շուրջ բանակցություններին, քանի որ  հակամարտության կողմ չենք, որը հոկտեմբերի 7-ին սկսվել է ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև», - նշել է քաղաքական գործիչը։ Միևնույն ժամանակ Աբասի հատուկ պատվիրակն ընդգծել է, որ Պաղեստինի կառավարությունը բանակցությունների հիմնական մասնակից կդառնա, երբ քննարկումը կենտրոնանա այն բանի վրա, թե ինչպես կկառուցվի կյանքը հակամարտության կարգավորումից հետո։ «Այդ ժամանակ, անշուշտ, մենք պաշտոնապես կմասնակցենք այն հարցի քննարկմանը, թե ով կհսկի «Ռաֆահ» անցակետը, կմասնակցենք Գազայի վերակառուցման քննարկմանը», - պարզաբանել է ալ Մալիքին:
13:34 - 23 օգոստոսի, 2024
Իսրայելն իր ներկայացուցիչներին ուղարկել է Կահիրե՝ Գազայում հրադադարի շուրջ բանակցելու համար |news.am|

Իսրայելն իր ներկայացուցիչներին ուղարկել է Կահիրե՝ Գազայում հրադադարի շուրջ բանակցելու համար |news.am|

news.am: Իսրայելական բանակցային խումբը հինգշաբթի մեկնել է Կահիրե՝ բանակցելու պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման հետ պատանդներին ազատելու գործարքի շուրջ, հաղորդում է Times of Israel-ը՝ վկայակոչելով պաշտոնական աղբյուրը: Նշվում է, որ բանակցային խումբը գլխավորել է «Մոսադի» ղեկավար Դևիդ Բարնեան, իսրայելական խմբի կազմում եղել է նաև Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի ռազմավարական վարչության ղեկավար, գեներալ-մայոր Ջեյ Էլիեզեր Տոլեդանոն։ CNN-ի հաղորդմամբ, ԱՄՆ բանակցային խումբը գլխավորում է ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բերնսը։ Կահիրեում բանակցությունները տեղի են ունենում մոտ ապագայում շոշափելի առաջընթացի հույսերի մարման պայմաններում այն համաձայնագրի շուրջ, ըստ որի ՀԱՄԱՍ-ը պետք է ազատի իսրայելցի պատանդներին՝ Գազայում մարտերի երկարատև դադարի և բազմաթիվ պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակման դիմաց: Բանակցությունների հիմնական խոչընդոտն այն կետն է, թե արդյոք իսրայելական բանակը կշարունակի պահել Գազայի և Եգիպտոսի միջև սահմանային տարածքը, եթե գործարք կնքվի: Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն պնդում է, որ իսրայելական ներկայությունը Ֆիլադելֆիայի միջանցքում կենսական նշանակություն ունի ՀԱՄԱՍ-ի վերազինումը կանխելու համար, մինչդեռ ՀԱՄԱՍ-ն ասում է, որ իսրայելական զորքերը պետք է ամբողջությամբ դուրս բերվեն: ԱՄՆ-ն պնդում է, որ Գազայի վերաբերյալ պետք է շուտափույթ համաձայնագիր կնքվի և հայտարարել, որ Իսրայելը համաձայնել է միջնորդների կողմից առաջարկված պայմաններին։
10:58 - 23 օգոստոսի, 2024
Բայդենը Նեթանյահուին հայտնել է ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնության հասնելու հրատապության մասին |armenpress.am|

Բայդենը Նեթանյահուին հայտնել է ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնության հասնելու հրատապության մասին |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն Իսրայելի վարչապետ Բեմիամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցի ժամանակ շեշտել է պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման հետ Գազայի հատվածում հրադադարի հասնելու հրատապությունը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Սպիտակ տունը։ «Նախագահն ընդգծել է հրադադարի և պատանդների ազատ արձակման գործարքը կնքելու հրատապությունը և քննարկել է Կահիրեում կայանալիք բանակցությունները՝ վերացնելու մնացած բոլոր խոչընդոտները», - նշված է հաղորդագրության մեջ: Կողմերը նաև քննարկել են «ԱՄՆ-ի ակտիվ և շարունակական ջանքերը՝ աջակցելու Իսրայելի պաշտպանությանը Իրանից եկող բոլոր սպառնալիքներից», որը ներառում է նաև ԱՄՆ-ի պաշտպանական ռազմական տեղակայումները, հավելել են Սպիտակ տանը։ Օգոստոսի 15-ին Դոհայում սկսվել է բանակցությունների նոր փուլ՝ ԱՄՆ-ի, Եգիպտոսի և Կատարի միջնորդությամբ։ Ըստ երեք միջնորդների հայտարարության՝ բանակցությունների ընթացքում հնարավոր է եղել նվազեցնել ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև տարաձայնությունները։ Բանակցություններն առաջիկա օրերին կշարունակվեն Կահիրեում։ Գազայի հատվածում պատերազմը սկսվել է ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո, որի հետևանքով Իսրայելում 1200 մարդ է զոհվել, շուրջ 250-ը՝ գերեվարվել։ Իսրայելի պատասխան ռազմական գործողությունների հետևանքով Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 40 200-ի։   
10:47 - 22 օգոստոսի, 2024
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը պատմել է, թե ինչպիսին է լինելու պատասխանն Իսրայելին Հանիեի սպանության համար |news.am|

ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը պատմել է, թե ինչպիսին է լինելու պատասխանն Իսրայելին Հանիեի սպանության համար |news.am|

news.am: ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը պատմել է Իսրայելի կողմից Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանն Իրանի պատասխանի մասին, տեղեկացրել է Mehr-ը։ «Իրանի պատասխանը պետք է ունենա երկու ակնհայտ արդյունք։ Նախ՝ այն պետք է պատժի ագրեսորին ահաբեկչության եւ Իրանի ազգային ինքնիշխանության խախտման համար։ Երկրորդ՝ դա պետք է ուժեղացնի Իրանի զսպիչ հզորությունը եւ ռեժիմի (Իսրայելի) զղջումն առաջացնի, որպեսզի կանխի ցանկացած ապագա ագրեսիա։ Իրանի արձագանքը նաեւ պետք է խուսափի հնարավոր բացասական ազդեցությունից (Գազայում) հնարավոր հրադադարի վրա»,- ԶԼՄ-ն մեջբերել է նրա խոսքերը։ ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչությունն ավելացրել է, որ Իրանը կպատասխանի Իսրայելին այն ժամանակ եւ այն ձեւով, որին չեն սպասում։ «Գուցե, երբ նրանք նայեն երկինք եւ ռադարի էկրանին, նրանց հանկարծակիի բերի այն, թե ինչ է տեղի ունենում երկրի վրա, իսկ գուցե, թե՛ մեկը, թե՛ մյուսը միասին»,- նշել են ներկայացուցչությունում։
13:30 - 21 օգոստոսի, 2024
ԱՄՆ-ն չի ընդունում Իսրայելի կողմից Գազայի որևէ երկարաժամկետ օկուպացիա. Բլինքեն |armenpress.am|

ԱՄՆ-ն չի ընդունում Իսրայելի կողմից Գազայի որևէ երկարաժամկետ օկուպացիա. Բլինքեն |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ավարտել է իր մերձավորարևելյան հերթական ուղևորությունը, որի նպատակն էր Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի կնքմանը նպաստելը։ Այնուամենայնիվ, նա հեռացել է տարածաշրջանից՝ առանց Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման միջև որոշակի համաձայնության։ Reuters-ը հայտնում է, որ Կատարում լրագրողների հետ զրույցի ժամանակ նա հայտնել է, որ համաձայնագիրը պետք է կնքվի առաջիկա օրերին, և «մենք կանենք հնարավոր ամեն բան, որ հասնենք վերջնագծին» Բլինքենին նաև հարց են ուղղել հրադադարի համաձայնագրի շրջանակներում Գազայի հատվածից իսրայելական զորքերի դուրսբերման մասին։ Axios լրատվական հարթակի հրապարակման համաձայն՝ Նեթանյահուն ասել է, թե համոզել է Բլինքենին, որ Իսրայելը պետք է իր զորքերը թողնի Եգիպտոսի և Գազայի սահմանին գտնվող Ֆիլադելֆիայի միջանցքում։ «Միացյալ Նահանգները չի ընդունում Իսրայելի կողմից Գազայի որևէ երկարաժամկետ օկուպացիա։ Ավելի կոնկրետ, համաձայնագիրը շատ հստակ է Գազայից (Իսրայելի պաշտպանության բանակի) դուրսբերման ժամանակացույցի և վայրերի վերաբերյալ, և Իսրայելը համաձայնել է դրան», - ասել է ԱՄՆ պետքարտուղարը: Նա ևս մեկ անգամ շեշտել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հաստատել է, որ համաձայն է գործարքի պայմաններին։ Թե՛ Եգիպտոսը, թե՛ ՀԱՄԱՍ-ը դեմ են, որ իսրայելական զորքեր մնան Ֆիլադելֆիայի միջանցքում, սակայն Նեթանյահուն պնդում էր, որ դա անհրաժեշտ է՝ Գազայի հատված մաքասանենգ ճանապարհով զենքերի մուտքն արգելելու համար։ Իր մերձավորարևելյան ուղևորության ընթացքում Բլինքենն այցելել է Իսրայել, Եգիպտոս և Կատար։ Դոհայում օգոստոսի 15-ին վերսկսվել էին բանակցությունները Գազայի հատվածում հրադադարի և պատանդների վերադարձի շուրջ։ Բլինքենը հայտնել է, որ համաձայնության հասնելու այս ջանքերը, «հավանաբար լավագույն, գուցե վերջին հնարավորությունն են»։ Գազայի հատվածում պատերազմը սկսվել է ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո, որի հետևանքով Իսրայելում 1200 մարդ է զոհվել, շուրջ 250-ը՝ գերեվարվել։ Իսրայելի պատասխան ռազմական գործողությունների հետևանքով Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 40 200-ի։ Անկլավի 2,3 միլիոն բնակիչներից գրեթե բոլորը տեղահանվել են իրենց տներից։  
10:47 - 21 օգոստոսի, 2024
Լիբանանի տարածքից 135 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ, ՑԱԽԱԼ-ն ավիահարվածներ է հասցրել «Հեզբոլլահի» ռազմական օբյեկտներին
 |tert.am|

Լիբանանի տարածքից 135 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ, ՑԱԽԱԼ-ն ավիահարվածներ է հասցրել «Հեզբոլլահի» ռազմական օբյեկտներին |tert.am|

tert.am: Այսօր առավոտյան «Հեզբոլլահը» Լիբանանի տարածքից առնվազն 135 հրթիռ է արձակել Իսրայելի հյուսիսային շրջանների ուղղությամբ։ Այս մասին, ինչպես գրու է ՏԱՍՍ-ը, հայտնում է իսրայելական Ynet News պորտալը՝ հավելելով, որ մի շարք բնակավայրերում օդային ռմբակոծման նախազգուշացում է հայտարարվել։ Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) իր թելեգրամյան ալիքում ևս հայտնել է երկրի հյուսիսում օդային տագնապի հայտարարվման մասին։ Բացի այդ, ՑԱԽԱԼ-ը նաև հայտնել է Լիբանանում «Հեզբոլլահի» զենքի պահեստներին ու ռազմական ենթակառուցվածքներին ավիահարվածներ հասցնելու մասին։ Հաղորդվում է, որ իսրայելական օդուժը գիշերն ավիահարվածներ է հասցրել Լիբանանի Բեկաայի շրջանում գտնվող «Հեզբոլլահի» զինապահեստին, ինչից հետո երկրորական պայթյուն է որոտացել։ Բացի այդ, ավիահարվածների է ենթարկվել նաև համալիրը, որը կիրառվում էր «Հեզբոլլահի» ՀՕՊ համակարգերի կողմից, ինչպես նաև արմատական շարժման մի շարք այլ ռազմական ենթակառուցվածքներ Լիբանանի տարբեր շրջաններում։
10:12 - 21 օգոստոսի, 2024
Թեհրանից հայտարարում են՝ Իսրայելը երկար կարող է սպասել Իրանի պատասխան գործողություններին
 |azatutyun.am|

Թեհրանից հայտարարում են՝ Իսրայելը երկար կարող է սպասել Իրանի պատասխան գործողություններին |azatutyun.am|

azatutyun.am: Իրանի Հեղափոխության պահապանների խոսնակ Ալիմոհամմադ Նաինին այսօր հայտնել է, որ Իսրայելը երկար կարող է սպասել իրանական պատասխան գործողություններին՝ ընդգծելով, որ ժամանակը Թեհրանի օգտին է։ «Թշնամին պետք է սպասի հաշվարկված ու ճշգրիտ պատասխանի», - ասել է նա։ Հուլիսի 31-ին Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիյեի սպանությունից հետո Իրանը հայտարարել է, որ վրեժ է լուծելու։ Իսրայելը ոչ հաստատել, ոչ հերքել է, որ ինքը կանգնած է այդ սպանության հետևում: Միացյալ Նահանգները խնդրել է Իրանի հետ կապեր ունեցող դաշնակիցներին համոզել նրան թուլացնել լարվածությունը Մերձավոր Արևելքում։ Նաինին նաև հայտնել է, որ Թեհրանն աջակցում է ցանկացած քայլի, որը կհանգեցնի Գազայի պատերազմի ավարտին, սակայն ավելացրել, որ ԱՄՆ-ի գործողություններն անկեղծ չեն համարում:
21:38 - 20 օգոստոսի, 2024
Իսրայելն ընդունել է Գազայի հատվածում իրավիճակի կարգավորման վերաբերյալ ԱՄՆ առաջարկը |1lurer.am|

Իսրայելն ընդունել է Գազայի հատվածում իրավիճակի կարգավորման վերաբերյալ ԱՄՆ առաջարկը |1lurer.am|

1lurer.am: Իսրայելական կողմն ընդունել է ԱՄՆ նոր առաջարկը, որը նպատակ ունի նվազեցնել Գազայի հատվածում հրադադարի հարցով պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հետ տարաձայնությունները։ Այդ մասին Թել-Ավիվում ելույթի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ «Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ այսօրվա շատ արդյունավետ հանդիպման ժամանակ վերջինս վերահաստատեց, որ Իսրայելն ընդունում է տարաձայնությունների հաղթահարման առաջարկը և աջակցում է դրան։ Այժմ նույնը պետք է անի ՀԱՄԱՍ-ը»,- ասել է Բլինքենը։ Դրանից հետո կողմերը՝ միջնորդների՝ ԱՄՆ-ի, Եգիպտոսի ու Կատարի օգնությամբ, պետք է հավաքվեն՝ վերջնականապես պայմանավորվելու, թե ինչ կերպ պետք է իրագործել այդ համաձայնության դրույթները։ «Բայց հաջորդ կարևոր քայլը պետք է լինի ՀԱՄԱՍ-ի համաձայնությունը։ Մինչ այժմ կան դժվար հարցեր, որոնք պահանջում են ղեկավարների որոշումները։ Եվ ի վերջո, ամեն ինչ կախված է հենց նրանցից»,- նշել է Բլինքենը։
22:51 - 19 օգոստոսի, 2024
Եգիպտոսի, Կատարի և ԱՄՆ-ի պատվիրակությունները հայտարարել են Գազայի վերաբերյալ կառուցողական բանակցությունների մասին |armenpress.am|

Եգիպտոսի, Կատարի և ԱՄՆ-ի պատվիրակությունները հայտարարել են Գազայի վերաբերյալ կառուցողական բանակցությունների մասին |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ն Եգիպտոսի և Կատարի աջակցությամբ հրադադարի առաջարկ է ներկայացրել Իսրայելին և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը, որը նվազեցնում է կողմերի միջև տարաձայնությունները։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին ասված է երեք երկրների համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ Սիսին։ Նշվում է, որ հինգշաբթի և ուրբաթ օրերին Կատարի մայրաքաղաք Դոհայում կայացած բանակցությունները եղել են լուրջ ու կառուցողական և անցել են դրական մթնոլորտում։ «Դոհայում ԱՄՆ-ն Կատարի և Եգիպտոսի աջակցությամբ երկու կողմերին ներկայացրել է առաջարկ, որը կրճատում է բացերը և հիմնված է մայիսի 31-ին նախագահ Ջո Բայդենի կողմից սահմանված սկզբունքների և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2735 բանաձևի վրա»,- ասված է հայտարարության մեջ։ Հաղորդագրության համաձայն՝  Եգիպտոսի, ԱՄՆ-ի և Կատարի բարձրաստիճան պաշտոնյաները ևս մեկ անգամ կհանդիպեն Կահիրեում մինչև հաջորդ շաբաթվա վերջ՝ օգոստոսի 16-ին առաջարկված պայմաններով համաձայնության հասնելու հույսով:  
19:28 - 16 օգոստոսի, 2024
Կատարն Իրանին հայտնել է, որ ցանկալի չէ Գազայի շուրջ բանակցությունների ժամանակ հարված հասցնել Իսրայելին |armenpress.am|

Կատարն Իրանին հայտնել է, որ ցանկալի չէ Գազայի շուրջ բանակցությունների ժամանակ հարված հասցնել Իսրայելին |armenpress.am|

armenpress.am: Կատարի վարչապետ և արտգործնախարար շեյխ Մուհամեդ բեն Աբդել Ռահման Ալ Թանին Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանիի հետ օգոստոսի 15-ին կայացած հեռախոսազրույցում ընդգծել է տարածաշրջանում հանգստության և լարվածության թուլացման անհրաժեշտությունը:  Այս մասին տեղեկանում ենք Կատարի արտգործնախարարության տարածած հաղորդագրությունից։  «Զրույցը վերաբերել է Գազայի հատվածում և Պաղեստինի օկուպացված տարածքներում վերջին իրադարձություններին, Գազայի հատվածում պատերազմի դադարեցմանն ուղղված համատեղ միջնորդական ջանքերին և Մերձավոր Արևելքում պահպանվող լարվածությանը, ընդգծվել է տարածաշրջանում հանգստության և ապաէսկալացման անհրաժեշտությունը», - ասվում է հաղորդագրության մեջ։ Միևնույն ժամանակ, The Times of Israel-ը, վկայակոչելով Ynet լրատվական հարթակի տեղեկատվությունը, հաղորդել է, որ Ալ Թանին զրուցակցին հայտնել է, որ «հարկավոր է լավ մտածել` «արդյոք ձեզ կամ «Հեզբոլլահ»-ի համար նպատակահարմար է Իսրայելի վրա հարձակվել հենց հիմա, երբ նման առաջընթաց է դիտվում»։ Հրապարակման մեջ նշվում է, որ «հեռախոսազանգը, ըստ երևույթին, ազդեցություն է ունեցել, քանի որ միջնորդ երկրներից մեկի պաշտոնական ներկայացուցիչներն իմացել են, որ «Հեզբոլլահ»-ը ներկայում հետաձգել է Իսրայելի վրա հարձակման վերաբերյալ նախկին որոշման կատարումը»: Օգոստոսի 15-ին Դոհայում ԱՄՆ-ի, Կատարի և Եգիպտոսի միջնորդությամբ սկսվել է բանակցությունների նոր փուլը, որի նպատակն է Գազայի հատվածում հրադադարի հաստատումը և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման կողմից պահվող պատանդների ազատ արձակումը: Իսրայելը պատվիրակություն է ուղարկել Դոհա, ՀԱՄԱՍ-ը՝ ոչ։ Բանակցությունները կշարունակվեն նաև օգոստոսի 16-ին:  Սպիտակ տան խորհրդական Ջոն Քիրբին օգոստոսի 15-ին լրագրողներին հայտնել է, որ բանակցությունները «խոստումնալից մեկնարկ են ունեցել», բայց առջևում շատ աշխատանք կա:
13:45 - 16 օգոստոսի, 2024
Դոհայում այսօր կշարունակվեն Գազայի հարցով երեկ մեկնարկած բանակցությունները
 |azatutyun.am|

Դոհայում այսօր կշարունակվեն Գազայի հարցով երեկ մեկնարկած բանակցությունները |azatutyun.am|

azatutyun.am: Գազայում Իսրայելի շարունակվող հարվածների ֆոնին՝ Դոհայում այսօր կշարունակվեն զինադադարի և պատանդների ազատ արձակման հարցով երեկ մեկնարկած բանակցությունները, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Կատարի ու ԱՄՆ պաշտոնյաներին։ Բանակցություններից տեղյակ ԱՄՆ անանուն պաշտոնյան, Reuters-ին ասել է, որ հինգշաբթի կայացած բանակցությունները «կառուցողական» են եղել: ԱՄՆ ազգային անվտանգության խոսնակ Ջոն Քիրբին էլ լրագրողների հետ ճեպազրույցում սա «կենսական աշխատանք» է որակել՝ նշելով․ - «Մնացած խոչընդոտները կարելի է հաղթահարել, պետք է ավարտին հասցնենք այս գործընթացը»։ Գազայի առողջապահության ոլորտի պաշտոնյաները հինգշաբթի օրն առանձին զեկույց են հրապարակել՝ նշելով, որ ավելի քան 10 ամիս ընթացող մարտերի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 40 հազարը։ Նշվել է նաև, որ առնվազն վեց պաղեստինցի է զոհվել հինգշաբթի գիշերն Իսրայելի օդային հարվածներից։ Ավելի վաղ իսրայելական զորքերը հարվածներ են հասցրել նաև Ռաֆահ և Խան Յունիս քաղաքների թիրախներին: Հինգշաբթի ուշ երեկոյան Տելեգրամում հրապարակված հայտարարության մեջ ծայրահեղական «Համաս» խմբավորման քաղբյուրոյի անդամ Հոսամ Բադրանն ասել է, որ «Իսրայելի շարունակական գործողությունները խոչընդոտ են հրադադարի հարցում առաջընթացին»: Նշվում է, որ ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական կառույց ճանաչված «Համաս»-ի պաշտոնյաները չեն մասնակցել երեկվա բանակցություններին։ Անցած շաբաթ ԱՄՆ-ի, Եգիպտոսի և Կատարի առաջնորդները համատեղ պահանջ էին ներկայացրել Իսրայելին և «Համաս»-ին՝ վերադառնալ Գազայի շուրջ առաջացած փակուղի բանակցություններին։ «Այլևս հնարավոր չէ ժամանակ կորցնել, կողմերից և ոչ մեկն այլևս չունի արդարացումներ հարցը հետաձգելու համար», - ասվում էր համատեղ հայտարարության մեջ: Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան, ինչպես նաև Հայաստանը ողջունել են Գազայի հարցով բանակցությունները վերսկսելու կոչերը։
11:27 - 16 օգոստոսի, 2024