Մևլութ Չավուշօղլու

Մեւլութ Չավուշօղլուն 2014 թվականից մինչ այժմ Թուրքիայի արտաքին գործերի նախարարն է:

2010-2012 թվականներին եղել է ԵԱՀԿ նախագահ։ Նա Թուրքիայի «Արդարացում և զարգացում» կուսակցության հիմնադիր անդամ է։

Չավուշօղլուն խոսել է «Նեմեսիսի» արձանը հանելու մասին. Վահագն Ալեքսանյանը սխալվում է

Չավուշօղլուն խոսել է «Նեմեսիսի» արձանը հանելու մասին. Վահագն Ալեքսանյանը սխալվում է

Ազգային ժողովում խորհրդարանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչների ճեպազրույցի ժամին լրագրողը հիշեցրեց, որ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն երեկ հայտարարել էր, որ Թուրքիայի օդային սահմանը Հայաստանից թռիչքների համար փակվել է «Նեմեսիսի» հուշարձանի տեղադրման պատճառով․ «Երեկ Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարեց, որ Թուրքիայի օդային սահմանը փակվել է, քանի որ տեղադրվել է Նեմեսիսի արձանը, ու սպառնաց՝ եթե չապամոնտաժվի, այլ քայլեր կհետեւեն սրան,- պատգամավորներ Սարգիս Խանդանյանից ու Վահան Ալեքսանյանից հետաքրքրվեց լրագրողը՝ հարցնելով,- «Ի՞նչ է պատրաստվում Հայաստանի կառավարությունն անել, արդյոք հնարավո՞ր է՝ ապամոնտաժվի արձանը»։ Պատգամավոր Վահագն Ալեքսանյանին հարցի այսպիսի ձեւակերպումը զարմացրեց, նա այսպես պատասխանեց․ «Նախ՝ արձանները ՀՀ կառավարության տիրույթում չեն, այլ Երեւանի քաղաքապետարանի տիրույթում են, բայց Ձեր հարցի մեջ սխալ կա, որովհետեւ նման բան, որ «եթե չապամոնտաժվի», նման արտահայտություն առնվազն չկար Թուրքիայի ԱԳՆ-ի խոսքում, այլ կար, կարծեմ, եթե չեմ սխալվում, «եթե նման քայլերը շարունակական լինեն», էս կոնտեքստում էր, բայց ձեր ասածի նման արտահայտություն չկար»։ Վահագն Ալեքսանյանը, սակայն, սխալվում է, քանի որ Չավուշօղլուն երեկ ոչ միայն ասել է «նման քայլերի» շարունակականության մասին, այլ նաեւ արձանի հեռացման իրենց ակնկալիքի։ Մասնավորապես, երեկ՝ մայիսի 3-ին, NTV հեռուստաալիքի եթերում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիայի օդային տարածքով թռիչքների արգելքը պայմանավորված է Երևանում «Նեմեսիս» գործողության հերոսներին նվիրված հուշարձանի բացմամբ։ Արտգործնախարարը նշել է, թե «հուշարձանը տեղադրվել է թուրք դիվանագետներին, քաղաքացիներին, ինչպես նաև ադրբեջանցիների սպանած ահաբեկիչներին փառաբանելու համար»․ «Ես՝ որպես նախարարության ղեկավար, որի ներկայացուցիչներն ուժային կառույցների ներկայացուցիչներից հետո ամենաշատը տուժել են տեռորից, չեմ կարող դա ընդունել․․․ Նրանք ցույց են տալիս, որ դրական մտադրությամբ չեն արել, իսկ ես ձեռքներս ծալած չէի կարող նստել, դրա համար էլ որոշում կայացվեց փակել մեր օդային տարածքը հայկական ավիաընկերությունների համար։ Իսկ եթե շարունակեն, ուրեմն մենք այլ միջոցներ կձեռնարկենք, թող չնեղանան»,- ասել է Չավուշօղլուն։ Ապա լրագրողի ճշտող հարցին՝ օդային տարածքը փակելու մասին որոշումը նո՞ր է, Չավուշօղլուն դրական պատասխան է տվել՝ նշելով, որ միայն ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին է թույլատրվել թռչել Թուրքիա՝ մասնակցելու Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի հիմնադրման 30-ամյակին նվիրված անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների գագաթնաժողովին եւ Գլխավոր վեհաժողովի լիագումար նիստի աշխատանքներին։ Չավուշօղլուն նշել է, որ դրանից զատ VIP թռիչքները չեն թույլատրվի, եւ շարունակել է․ «Եթե շարունակեն, եթե դա չհանեն, այլ միջոջներ կձեռնարկենք։ Անհնար է, որ մենք դրա հետ համակերպվենք, դա դրական մտադրությամբ չանելն էլ արդեն տեսել ենք»։ Այսպիսով, Չավուշօղլուն իսկապես արձանի հեռացման «պայմանի» մասին խոսել է, ուստի Վահագն Ալեքսանյանը սխալվում է։ Ի հիշեցում՝ Թուրքիայի ավիացիոն իշխանություններն առանց նախօրոք տեղեկացնելու ապրիլի 29-ին չեղարկել են Flyone Armenia ավիաընկերությանը նախօրոք տրամադրված թույլտվությունը Թուրքիայի օդային տարածքով դեպի Եվրոպա չվերթեր իրականացնելու համար։ Այս մասին հայտնել էր Flyone Armenia ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արամ Անանյանը։ Աննա Պալաքյան
14:44 - 04 մայիսի, 2023
Թուրքիայի օդային տարածքով թռիչքների արգելքը պայմանավորված է Երևանում «Նեմեսիս» գործողության հերոսներին նվիրված հուշարձանի բացմամբ․ Չավուշօղլու

Թուրքիայի օդային տարածքով թռիչքների արգելքը պայմանավորված է Երևանում «Նեմեսիս» գործողության հերոսներին նվիրված հուշարձանի բացմամբ․ Չավուշօղլու

Թուրքիան փակել է իր օդային տարածքը հայկական ավիաընկերությունների ինքնաթիռների համար, որոնք թռչում են երրորդ երկրներ։ Այս մասին NTV հեռուստաալիքի եթերում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ Արտգործնախարարը նշել է, որ դա պայմանավորված է Երևանում «Նեմեսիս» գործողության հերոսներին նվիրված հուշարձանի բացմամբ։ Հիշեցնենք, որ արձանը բացվել է Երևանի Օղակաձև զբոսայգու չորրորդ հատվածում: Արձանը պետք է հավերժացնի 1915 թվականի Հայոց ցեղասպանությունն իրականացրած երիտթուրք պարագլուխներից և 1918 թվականի Բաքվում հայերի ջարդերը կազմակերպիչներից վրեժ լուծած հայորդիների հիշատակը: «Ադրբեջանի հետ միասին ղարաբաղյան պատերազմի ավարտից հետո Հայաստանի հետ հարաբերությունները բարելավել ցանկացանք։ Ադրբեջանը խաղաղության առաջարկ արեց։ Բայց Հայաստանը, որը 30 տարի գրավյալ տարածքներն իրենն էր համարում՝ մոռանալով, որ մի օր այդ հողերը կվերադարձվեն։ Եվ հիմա, դրանց վերադարձից հետո Հայաստանը չի կարողանում հաշտվել դրա հետ»,- նշել է Չավուշօղլում՝ պնդելով, թե «Հայաստանը անընդհատ զենք է տեղափոխում Լեռնային Ղարաբաղ, լարվածություն է ստեղծում դրանով»։ «Ադրբեջանը, բնականաբար, այս ուղղությամբ թե՛ դիվանագիտական, թե՛ ռազմական քայլեր է ձեռնարկում։ Իսկ մենք միշտ Ադրբեջանի կողքին ենք»,- ասել է Չավուշօղլուն։ Արտգործնախարարի խոսքով՝ Թուրքիան ցույց է տվել իր անկեղծությունը․ Ադրբեջանի հետ գործողությունները համակարգելով՝ քայլեր է ձեռնարկել՝ բարելավելու հարաբերությունները Հայաստանի հետ։ «Այդ ամբողջ ընթացքում ոչ Հայաստանը մեզնից պահանջեց Ցեղասպանության ճանաչում, ոչ էլ մենք ասացինք, որ առանց դրա հրաժարումի անհնար է, քանի որ կողմերի դիրքորոշումը հայտնի է․․․»,- ասել է Չավուշօղլուն՝ նշելով, որ, չնայած դրան, «Հայաստանը բացեց հուշարձան թուրք դիվանագետներին, քաղաքացիներին, ինչպես նաև ադրբեջանցիների սպանած ահաբեկիչներին փառաբանելու համար» «Ես՝ որպես նախարարության ղեկավար, որի ներկայացուցիչներն ուժային կառույցների ներկայացուցիչներից հետո ամենաշատը տուժել են տեռորից, չեմ կարող դա ընդունել․․․Նրանք ցույց են տալիս, որ դրական մտադրությամբ չեն արել, իսկ ես ձեռքներս ծալած չեմ կարող նստել, և դրա համար էլ որոշում կայացվեց փակել մեր օդային տարածքը հայկական ավիաընկերությունների համար։ Իսկ եթե շարունակեն, ուրեմն մենք այլ միջոցներ կձեռնարկենք, թող չնեղանան»,- նշել է Չավուշօղլուն։
12:19 - 03 մայիսի, 2023
Թուրքիայում ՀՀ դեսպանության բացումն օրակարգում չէ, սակայն աշխատում ենք անցակետերի բացման ուղղությամբ. Չավուշօղլու
 |azatutyun.am|

Թուրքիայում ՀՀ դեսպանության բացումն օրակարգում չէ, սակայն աշխատում ենք անցակետերի բացման ուղղությամբ. Չավուշօղլու |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքիայում Հայաստանի դեսպանության բացումը մոտ ապագայում օրակարգում չէ, սակայն երկրներն աշխատում են սահմանային անցակետերի բացման ուղղությամբ։ Այս մասին A Haber հեռուստաալիքի եթերում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն։ «Մոտ ապագայում [Հայաստանի դեսպանատան բացումը] կարող է տեղի չունենալ, քանի որ նախ պետք է այլ քայլեր ձեռնարկել, մենք բացել ենք մեր օդային տարածքը Հայաստանի համար, բեռնափոխադրումներ են իրականացվում, փոխադարձ օդային հաղորդակցություն է սկսվել։ Բայց ցամաքին անցակետեր բացելու համար, քաղաքական պայմաններին զուգահեռ, նախ պետք է ճանապարհներ պատրաստել, վերականգնել կամուրջը։ Եվ մենք արդեն ունենք կամուրջի կառուցման պայմանավորվածություններ»,- ասել է նա։ Սակայն Չավուշօղլուն մանրամասնել է, որ ցամաքային սահմանի բացումը ենթադրվում է իրականացնել «դիվանագիտական անձնագրերի սեփականատերերի կամ երրորդ երկրների շարքային քաղաքացիների համար»։ Միևնույն ժամանակ, Թուրքիայի արտգործնախարարն ընդգծել է, որ յուրաքանչյուր քայլ, որ ձեռնարկվում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, կատարվում է Ադրբեջանի հետ խորհրդակցություններից հետո։
23:18 - 10 ապրիլի, 2023
Անհրաժեշտ է շարունակել հացահատիկի գործարքի իրականացումը. Չավուշօղլուն |1lurer.am|

Անհրաժեշտ է շարունակել հացահատիկի գործարքի իրականացումը. Չավուշօղլուն |1lurer.am|

1lurer.am: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է սևծովյան հացահատիկի նախաձեռնության իրագործումը շարունակելու և ռուսական հացահատիկի արտահանման վրա գոյություն ունեցող սահմանափակումները վերացնելու անհրաժեշտության մասին։ «Մենք աջակցում ենք ՄԱԿ-ի ջանքերին և ինքներս ենք վարում նման բանակցություններ՝ գործարքի համատեքստում ռուսական սննդի համար առկա խոչընդոտները վերացնելու համար։ Մենք ճանաչում ենք այդ սահմանափակումների վերացման մասին ՌԴ պահանջների իրավաչափությունը»,- ուրբաթ ասել է թուրք նախարարը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսում։ Չավուշօղլուի խոսքով՝ հացահատիկի գործարքի շրջանակներում Ռուսաստանի դեմ մի շարք խոչընդոտներ և սահմանափակումներ դեռևս պահպանվում են։ «Նախկինում ՌԴ-ի և ՄԱԿ-ի միջև պայմանավորվածություններ են ձեռք բերվել Ռուսաստանից պարարտանյութերն ու արտադրանքը շուկա դուրս գալու վերաբերյալ, և դրանք մասամբ իրականացվում են: Սակայն մենք տեսնում ենք, որ, օրինակ՝ կան խնդիրներ ու սահմանափակումներ ռուսական նավերի ապահովագրության ոլորտում: Նրանք չեն կարողանում ապահովագրություն ստանալ: Բացի այդ, դժվարություններ կան ռուսական հացահատիկի արտահանման գործարքների բանկային սպասարկման հետ կապված, քանի որ ՌԴ-ում շատ բանկեր անջատված են SWIFT համակարգից»,- ասել է թուրք նախարարը։ Չավուշօղլուի խոսքով՝ սևծովյան հացահատիկի նախաձեռնության իրականացման շրջանակներում Ուկրաինայից արտահանվել է ավելի քան 27 միլիոն տոննա գյուղմթերք։
17:54 - 07 ապրիլի, 2023
Լավրովը և Չավուշօղլուն քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում |civilnet.am|

Լավրովը և Չավուշօղլուն քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում |civilnet.am|

civilnet.am: Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Մևլութ Չավուշօղլուն քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում։ Անկարայում երկու երկրների նախարարների հանդիպմանը հաջորդած հայտարարության ժամանակ Չավուշօղլուն ասաց, որ ռուս գործընկերոջ հետ խոսել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրների և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին։ «Մեր ցանկությունն է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության շուրջ համաձայնություն ձեռք բերվի։ Եվ այդ առումով մենք սերտ կապի մեջ կլինենք Ռուսաստանի հետ»,- ասաց Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը։ Լավրովը նշեց, որ Ռուսաստանը ողջունում է հայ-թուրքական կարգավորման գործընթացը, ինչպես նաև տարածաշրջանի ապաշրջափակման ուղղությամբ ներդրվող ջանքերը․ «Գիտեք, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների մակարդակով պայմանավորվածություններ են ձեռք բերվել։ Դրանք շարունակում են մնալ աշխատանքները շարունակելու հիմքը։ Հուսով ենք, որ արտատարածաշրջանային գործընկերները չեն խոչընդոտի այս գործընթացին»,- ասաց ՌԴ արտգործնախարարը։
14:07 - 07 ապրիլի, 2023
Մոսկվայում պատրաստվում են Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի և Սիրիայի ԱԳ նախարարների հանդիպմանը. Չավուշօղլու |1lurer.am|

Մոսկվայում պատրաստվում են Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի և Սիրիայի ԱԳ նախարարների հանդիպմանը. Չավուշօղլու |1lurer.am|

1lurer.am: Մոսկվան պատրաստվում է հաջորդ շաբաթ Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի և Սիրիայի ԱԳ նախարարների հանդիպմանը, հայտնել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն: «Մենք նախատեսում ենք քառակողմ հանդիպում։ Ռուսական կողմն առաջարկել է հաջորդ շաբաթ տեխնիկական հանդիպում անցկացնել՝ որպես ԱԳՆ ղեկավարների հանդիպման նախապատրաստություն»,- չորեքշաբթի Անկարայում իրանցի գործընկերոջ հետ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Չավուշօղլուն։ Անկարայի և Դամասկոսի միջև տարաձայնությունները լուծելու համար նախատեսվում էր ՌԴ, Սիրիայի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը։ Ավելի ուշ Թուրքիայի նախագահ Էրդողանը հնարավոր է համարել Իրանի մասնակցությունն Անկարայի, Մոսկվայի և Դամասկոսի միջև բարձր մակարդակով նախատեսվող բանակցություններին։
18:37 - 08 մարտի, 2023