Հայոց ցեղասպանություն

Գերմանիայի ԱԳ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Գերմանիայի ԱԳ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Գերմանիայի Դաշնային Հանրապետության ԱԳ նախարար Անալենա Բերբոքի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 3-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի, Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանի և ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերի ուղեկցությամբ: «Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև: Էդիտա Գզոյանն անդրադարձավ նաև Արցախի հիմնահարցի պատմաիրավական ասպեկտներին, ներկայացրեց Ադրբեջանի հակահայկական գործողություններն ու քարոզչությունը: Անալենա Բերբոքը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, որից հետո հյուրերը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Էդիտա Գզոյանը հյուրերին ուղեկցեց Հուշապատի մոտ, որի հետնամասում հատուկ խորշերի մեջ ամփոփված են 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին թուրքական կառավարության իրագործած հայերի զանգվածային կոտորածների և ցեղասպանության դեմ իրենց բողոքի ձայնը բարձրացրած օտարազգի մի շարք հասարակական, քաղաքական գործիչների, մտավորականների և միսիոներների գերեզմաններից վերցված հողով լի փոքր սափորները: Գերմանիայից ժամանած պատվիրակության անդամները առանձնակի հետաքրքրությամբ լսեցին գերմանացիներ Յոհաննես Լեփսիուսի և Արմին Վեգների հայանպաստ գործունեության մասին»,- ասված է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ տարածած հաղորդագրության մեջ:
17:27 - 03 նոյեմբերի, 2023
«Արծիվ գործընկեր-2023» հայ-ամերիկյան զորավարժության մասնակիցներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր

«Արծիվ գործընկեր-2023» հայ-ամերիկյան զորավարժության մասնակիցներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր

«Արծիվ գործընկեր-2023» հայ-ամերիկյան զորավարժության մասնակիցները սեպտեմբերի 16-ին այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Այս մասին տեղեկացնում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը։ Հյուրերին դիմավորել և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, պ․գ․դ․ Հարություն Մարությանը: Նա անդրադարձ է կատարել Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով, որ տեղի ունեցածը Հայոց ցեղասպանության շարունակությունն էր: Զորավարժության մասնակիցները ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Հյուրերը շրջել են Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին: Այցի ավարտին զորավարժության մասնակիցներին տրվել են Հայոց ցեղասպանության մասին գրքեր:
17:53 - 16 սեպտեմբերի, 2023
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Հուլիսի 28-ին ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Օլիվիե Դըկոտինյին և դեսպանատան այլ աշխատակիցներ այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր:   «Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Նա անդրադարձ կատարեց Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով, որ տեղի ունեցածը Հայոց ցեղասպանության շարունակությունն էր:   Պարոն Օլիվիե Դըկոտինյին ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, որից հետո հյուրերը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:   ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը հյուրերին ուղեկցեց Հուշապատի մոտ, որի հետնամասում հատուկ խորշերի մեջ ամփոփված են 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին թուրքական կառավարության իրագործած հայերի զանգվածային կոտորածների և ցեղասպանության դեմ իրենց բողոքի ձայնը բարձրացրած օտարազգի մի շարք հասարակական, քաղաքական գործիչների, մտավորականների և միսիոներների գերեզմաններից վերցված հողով լի փոքր սափորները: Այցի ավարտին հյուրերը շրջեցին նաև Հիշողության պուրակում»,- ասված է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տարածած հաղորդագրության մեջ:
13:57 - 29 հուլիսի, 2023
Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կոչ է արել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը․ ՀՀ առաքելություն
 |1lurer.am|

Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կոչ է արել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը․ ՀՀ առաքելություն |1lurer.am|

1lurer.am: Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է «Թուրքիայի հարցերով հանձնաժողովի 2022 թվականի զեկույցը», որն «աջակցում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ ի շահ հաշտեցման, տարածաշրջանային կայունության և անվտանգության»։ Այս մասին հայտնել են Եվրամիությունում ՀՀ առաքելությունից։ «Զեկույցը ողջունում է մինչ այժմ ձեռք բերված առաջընթացը և բարձր է գնահատում Հայաստանի վարչապետի ներկայությունը Թուրքիայի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը: Այն կոչ է անում անհապաղ իրականացնել հատուկ ներկայացուցիչների կողմից ձեռք բերված համաձայնությունները, ինչպիսիք են օդային տարածքի և երկու երկրների միջև սահմանի բացումը։ Հերթական անգամ խրախուսում է Թուրքիային՝ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը՝ թուրք և հայ ժողովուրդների միջև իրական հաշտեցման ճանապարհ հարթելու համար: Փաստաթուղթը հորդորում է Թուրքիային ամբողջությամբ կատարել հայկական մշակութային ժառանգության պաշտպանության հետ կապված իր պարտավորությունները»,- նշված է առաքելության Twitter-ի պաշտոնական միկրոբլոգում։
16:00 - 18 հուլիսի, 2023
Կանզասի նահանգապետ Լորա Քելին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Կանզասի նահանգապետ Լորա Քելին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

ԱՄՆ Կանզաս նահանգի նահանգապետ Լորա Քելիի գլխավորած պատվիրակությունը հունիսի 22-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանի ուղեկցությամբ: Ամերիկյան պատվիրակության կազմում էր նաև ԱՄՆ բրիգադային գեներալ, Կանզասի Ազգային գվարդիայի հրամանատար Մայքլ Վեներդին: Այս մասին հայտնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից։ «Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Էդիտա Գզոյանը: Նա անդրադարձավ Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով, որ տեղի ունեցածը Հայոց ցեղասպանության շարունակությունն էր: Էդիտա Գզոյանն անդրադարձավ նաև Արցախի հիմնահարցի պատմաիրավական ասպեկտներին, ներկայացրեց Ադրբեջանի հակահայկական գործողություններն ու քարոզչությունը: Տիկին Լորա Քելին ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, որից հետո հյուրերը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Էդիտա Գզոյանը հյուրերին ուղեկցեց Հուշապատի մոտ, որի հետնամասում ամփոփված են օտարազգի այն հասարակական, քաղաքական գործիչների, միսիոներների մասունքները, որոնք իրենց բողոքի ձայնն են բարձրացրել ընդդեմ թուրքական կառավարության իրագործած հայերի ցեղասպանության: Հենրի Մորգենթաուի հայանպաստ գործունեության մասին պատմելով՝ նա շեշտեց, որ Մորգենթաուի, Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտեի կատարած աշխատանքի շնորհիվ ամերիկյան հասարակությունը քաջածանոթ էր Օսմանյան կայսրությունում տեղի ունեցող հայերի կոտորածներին, և որ ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը նաև հարգանքի տուրք էր այդ մարդկանց հիշատակին: ՀՑԹԻ փոխտնօրենը հյուրերին ներկայացրեց Հիշողության պուրակի պատմությունը և նշեց, որ այնտեղ առաջին թվագրված ծառը 1997 թվականով է, որը տնկել է ԱՄՆ սենատոր Ռոբերտ Դոլը՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանությունը վերապրած, ամերիկահայ վիրաբույժ Համբար Քելեկյանի»,- նշված է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի Ֆեյսբուքի էջում:
12:03 - 22 հունիսի, 2023
Միաբանական համագումարի մասնակիցներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Միաբանական համագումարի մասնակիցներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ հունիսի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնարկած միաբանական համագումարի մասնակից հոգևորականները համագումարի երկրորդ օրն այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Նրանց թվում էին Հայաստանի և Սփյուռքի թեմերից միաբան վարդապետներ ու աբեղաները, ինչպես նաև ներկայացուցիչներ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից, Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքություններից: Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի անունից ծաղկեպսակ դրվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հոգևորականները ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում միաբանները կատարեցին նաև բարեխոսության կարգ, որին ներկա էին ՀՑԹԻ գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Էդիտա Գզոյանը, տնտեսական աշխատանքների գծով փոխտնօրեն Սմբատ Մանուկյանը, ՀՑԹԻ տնօրենի խորհրդական Միհրան Մինասյանը և Հայոց ցեղասպանության զոհերի ու վերապրողների փաստագրման և ուսումնասիրության բաժնի վարիչ Շուշան Խաչատրյանը:
12:00 - 07 հունիսի, 2023
Ցեղասպանության ճանաչումը, բացի բարոյական շոյվածությունից, բան չի տալիս, այն պետք է կապենք անվտանգության հետ․ Սինանյան |tert.am|

Ցեղասպանության ճանաչումը, բացի բարոյական շոյվածությունից, բան չի տալիս, այն պետք է կապենք անվտանգության հետ․ Սինանյան |tert.am|

tert.am: Ցեղասպանությունը ճանաչվել է, այդ գործընթացը ավարտվել է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում, անադրադառնալով Հայոց ցեղասպանոթյան ճանաչման գործընթացին, ասաց Սփյուռքի հարցերով հանձնակատար Զարեհ Սինանյանը։ Հարցին՝ այդ դեպքում ճանաչել է ամբողջ աշխարհը Հայոց ցեղասպանությունը, Սինանյանը ասաց․ «Ամբողջ աշխարհ ասելով ում նկատի ունեք՝ Չինաստանը, օրինակ, երևի չի ճանաչել, արևմտյան երկրները, Ռուսաստանը ճանաչել են։ Մեր ցեղասպանության փաստը պետք է ուղղակիորեն կապվի մեր ժողովրդի այն հատվածի անվտանգության հետ, որը մնացել ու ապրում է իր հայրենի հողի վրա։ Այսինքն ոչ թե պետք է ասենք՝ Ցեղասպանություն է եղել, ճանաչեք, այլ պետք է ասենք, որ քանի որ դուք չեք ճանաչում, Ցեղասպանություն իրագործողները  կարող են դա անել նաև Արևելյան Հայաստանի հետ։ Ցեղասպանության ճանաչումը օդի մեջ բան չի տալիս մեզ, բացի բարոյական շոյվածությունից, մենք պետք է դա կապենք այաօրվա մեր անվտանգության հետ։ Աշխարհին պետք է ասենք՝ քանի որ այսքան երկար տևեց Ցեղասպանության ճանաչման գործընթացը, դուք ոգևորեցիք այլ պեություններին, որոնք այսօր շրջափակման մեջ են վերցրել 120․000 բնակչության։ Մենք ինչու ենք այդքան տարի պայքարել Արցախի համար, որովհետև իմացել ենք, որ Արցախը կարող է ենթարկվել նախիջևանացման»։
13:56 - 31 մայիսի, 2023
Հայոց ցեղասպանության թանգարանի հիմնական ֆոնդում հաշվառված որևէ առարկա չի այրվել. ՔԿ

Հայոց ցեղասպանության թանգարանի հիմնական ֆոնդում հաշվառված որևէ առարկա չի այրվել. ՔԿ

Ցեղասպանության թանգարանի շենքի հարակից տարածքում մետաղե տարայի մեջ թղթերի այրման վերաբերյալ հրապարակված տեսագրության առնչությամբ Ոստիկանությունից ստացված հաղորդման առթիվ 2023 թ․ մայիսի 23-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժում ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ և կատարվում է նախաքննություն: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը: «Նախաքննության ընթացքում հանցաքննվել են մի շարք անձինք, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ղեկավար, ինչպես նաև ֆոնդի պահպանության համար պատասխանատու պաշտոնատար անձինք և աշխատակիցներ։ Այս պահին վարույթով առկա տվյալներով ՝ տեսանյութում երևացող թղթերը եղել են սևագրեր կամ թանգարանային առարկաներից կատարված պատկերների լուսանկարներ, որոնք օգտագործվում են տարբեր ժամանակավոր, շրջիկ ցուցադրությունների ընթացքում։ Վարույթի շրջանակում ստացված տվյալներով՝ շրջանառվող տեսանյութերում երևացող որևէ թանգարանային առարկա, որը հաշվառված է թանգարանի հիմնական ֆոնդում, չի այրվել, որևէ նման առարկա չի ոչնչացվել: Նախաքննությունը շարունակվում է՝ անհրաժեշտ միջոցները ձեռնարկվում են ստացված տվյալները վարույթի շրջանակներում ստուգելու, անձանց գործողություններին վերջնական իրավական գնահատական տալու նպատակով»,- գրել է Աբրահամյանը։
14:41 - 29 մայիսի, 2023
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ապրիլի 24-ին նամակ է ուղղել ՀՀ նախագահին |lragir.am|

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ապրիլի 24-ին նամակ է ուղղել ՀՀ նախագահին |lragir.am|

lragir.am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նամակ է ուղղել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի առիթով, որում նշված է. «Այսօր՝ ապրիլի 24-ին, Ֆրանսիան ոգեկոչում է 1915 թվականի Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցը։ Ֆրանսիան հիշում է այն տղամարդկանց, կանանց և երեխաներին, որոնք սպանվեցին, սովից կամ ուժասպառությունից մահացան տեղահանության ճանապարհներին: Ֆրանսիան ձեզ հետ միասին հիշում է 1915 թվականի սեպտեմբերին Մուսա լեռում դիմադրության հայ մարտիկներին օգնության հասած իր նավաստիներին։ Ֆրանսիան, որը Ժորժ Կլեմանսոյի, Անատոլ Ֆրանսի և Ժան Ժորեսի ձայնով դատապարտել էր Օսմանյան կայսրությունում իրագործված հայերի ջարդերը, այսօր ձեր կողքին է՝ պաշտպանելու զոհերի հիշատակը, պայքարելու ժխտողականության դեմ և լուրջ դասեր քաղելու այդ ողբերգական պատմության էջից։ Նույնիսկ այսօր, երբ եվրոպական մայրցամաքը սգում է սարսափելի ագրեսիայի պատճառով, Ֆրանսիան շարունակում է իր պայքարը հանուն հիշողության և ընդդեմ մոռացության: Եվրոպական միության խորհրդում Ֆրանսիայի նախագահության օրոք 2022 թվականին ավարտին հասցրինք թվային ծառայությունների մասին օրենքի նախագիծը, որպեսզի այլևս անպատիժ կերպով չժխտվի ցեղասպանությունը։ Ֆրանսիան ցուցաբերում է մշտական զգոնություն իր երկրի տարածքում։ 2019 թվականին Հանրապետության օրացույցում սահմանեցի Հայոց ցեղասպանության հիշատակման օր, քանի որ ցանկանում եմ, որ յուրաքանչյուր ֆրանսիացի հիշի այդ օրը։ Հանուն արդարության և պատմական ճշմարտության այս պայքարը հայերինն է, բայց նաև ողջ Ֆրանսիայինը, քանզի մարդու իրավունքների հարգումը Ֆրանսիայի Հանրապետության եղբայրության հիմքում է։ Ցեղասպանության հիշատակումը հիշեցնում է նաև հայերի զբաղեցրած տեղը մեր պատմության մեջ, քանի որ այս ողբերգությունից բազմաթիվ փրկվածներ միացել են մեր երկրին՝ նպաստելով նրա բարգավաճմանն ու ազդեցության ուժեղացմանը։ Ոգեկոչման այս օրը, որը խորհրդանշում է նաև հայ ժողովրդի վերածնունդը, ցանկանում եմ հավաստել Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումների, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղություն կերտելու գործընթացներին։ Հաճեցեք ընդունել, պարոն Նախագահ, հարգանացս գերագույն հավաստիքը», նշված է նամակում։
12:17 - 26 ապրիլի, 2023
Այսօր և ամեն օր ԱՄՆ-ն ​​լիովին հավատարիմ է Հայաստանի կայունության, անվտանգության ու ժողովրդավարության առաքելությանը. Փելոսի

Այսօր և ամեն օր ԱՄՆ-ն ​​լիովին հավատարիմ է Հայաստանի կայունության, անվտանգության ու ժողովրդավարության առաքելությանը. Փելոսի

ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ, նախկին խոսնակ Նենսի Փելոսին իր թվիթերյան միկրոբլոգում ապրիլքսանչորսյան գրառում է արել. «Հայոց ցեղասպանության հիշատակի օրը ոգեկոչում ենք 108 տարի առաջ սարսափելի Ցեղասպանության ժամանակ սպանված 1,5 միլիոն հայերին: Անցյալ տարի մեր պատվիրակությունը մեծ պատիվ ունեցավ այցելելու Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցելու սպանված տղամարդկանց, կանանց և երեխաների հիշատակին»։ Նա նաև հիշեցրել է, որ 2019 թվականին Կոնգրեսն Օսմանյան կայսրության վայրագությունները ճանաչել է որպես Ցեղասպանություն։ «Երբ նա ստանձնեց պաշտոնը, ԱՄՆ նախագահը կատարեց Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու իր խոստումը։ Հաստատելով այս ողբերգության պատմությունը՝ մենք աշխատում ենք այնպես անել, որ նման սարսափն այլևս երբեք չկրկնվի», – շարունակել է Փելոսին: Մեկ այլ գրառմամբ էլ Փելոսին նշել է, որ նախորդ տարվա կոնգրեսական պատվիրակության այցը Հայաստան վերահաստատել է, որ Կոնգրեսը հանձնառու է Հայաստանի կայունությանը, անվտանգությանն ու ժողովրդավարությանը: «Այսօր և ամեն օր Ամերիկան լիովին հավատարիմ է մնում այս առաքելությանը», – հավելել է քաղաքական գործիչը:
14:26 - 25 ապրիլի, 2023
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին նվիրված միջոցառում

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին նվիրված միջոցառում

Ապրիլի 24-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին նվիրված միջոցառում, որին մասնակցել են ԱՄՆ պետքարտուղարության, կոնգրեսի ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, պետական կառավարման այլ մարմինների, ինչպես նաև դիվանագիտական կորպուսի, միջազգային կառույցների, գիտական շրջանակների և հայ համայնքի ներկայացուցիչներ։ Միջոցառումը սկսվել է դեսպանության բակում գտնվող խաչքարի մոտ Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությամբ և աղոթքով, որը մատուցվել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի փոխմոդերատոր Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանի և Վաշինգտոնի Սուրբ Աստվածածին Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ Հովսեփ քահանա Կարապետյանի ձեռամբ։ Աղոթքին հաջորդել է ծաղիկների խոնարհման արարողությունը։ Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։ Նշվում է, որ միջոցառման ընթացքում ելույթներով հանդես են եկել ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը, ԱՄՆ պետքարտուղարության համաշխարհային քրեական արդարադատության հարցերով փոխդեսպան Դեյվիդ Մանդել-Էնթոնին և ԱՄՆ ՄԶԳ ադմինիստրատորի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկին։ «Օրվա բանախոսներն են եղել Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Խաչիկ Մուրադյանը և Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտի համահիմնադիր և համանախագահ Էլիսա ֆոն Ժոեդեն-Ֆորգին։ Բանախոսները անդրադարձել են Հայոց ցեղասպանության պատմությանը, ԱՄՆ կողմից տրամարդված աջակցությանը, ինչպես նաև ցեղասպանության հանցագործությանը, դրա կանխարգելման ուղղությամբ անհրաժեշտ քայլերին և մերօրյա հնարավոր ցեղասպանությունների վտանգներին»,- ասվում է դեսպանության հաղորդագրության մեջ։
09:34 - 25 ապրիլի, 2023