Լեհաստան

Լեհաստան, պաշտոնական անվանումը՝ Rzeczpospolita Polska (Ժեչպոսպոլիտա Պոլսկա), պետություն է Կենտրոնական Եվրոպայում։

Սահմանակցում է արևմուտքից Գերմանիային, հարավից՝ Չեխիային և Սլովակիային, արևելքից՝ Ուկրաինային և Բելառուսին, հյուսիս-արևելքից՝ Լիտվային և հյուսիսի մի փոքր հատվածում Ռուսաստանի Կալինինգրադի մարզի հետ։ Բացի դրանից կիսում է ծովային սահմանը Դանիայի և Շվեդիայի հետ։

Մայրաքաղաքն է Վարշավան, իսկ մյուս մեծ քաղաքներից են Կրակովը, Վրոցլավը, Գդանսկը։

Ուղերձներն արդեն բավարար չեն, անհրաժեշտ են միջազգային հանրության հստակ գործողություններ. Արարատ Միրզոյանը՝ լեհ գործընկերոջը

Ուղերձներն արդեն բավարար չեն, անհրաժեշտ են միջազգային հանրության հստակ գործողություններ. Արարատ Միրզոյանը՝ լեհ գործընկերոջը

Օգոստոսի 23-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուի հետ։ Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, նախարար Միրզոյանն իր լեհ գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի՝ արդեն 8 ամսից ավելի շարունակվող ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում սրվող ճգնաժամը: ԱԳ նախարարն ընդգծել է, որ ԼՂ-ում գրեթե բոլոր բնագավառներում խաթարված են կենսագործունեության համար բավարար պայմանները, և խախտված են 120000 բնակչության նույնիսկ տարրական իրավունքները: Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ մինչ շրջափակումը սպառվող սննդամթերքի շուրջ 90%-ը ներկրվում էր Հայաստանից. այսօր Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ոչ միայն չի ստանում այդ մատակարարումները, այլև զրկված է նույնիսկ ԿԽՄԿ միջոցով հնարավոր հումանիտար աջակցությունից:  ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է ԼՂ-ն էթնիկ զտումների ենթարկելու՝ Ադրբեջանի մտադրության կանխման հրամայականը՝ շեշտելով, որ ուղերձներն արդեն բավարար չեն, և անհրաժեշտ են միջազգային հանրության հստակ գործողություններ: Վերահաստատելով Հարավային Կովկասում կայունության հաստատման հարցում հայկական կողմի հանձնառությունը՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետ հրահրելով՝ Ադրբեջանը խոչընդոտում է այդ ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության, այդ թվում՝ ԵՄ ջանքերը:
19:11 - 23 օգոստոսի, 2023
Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Լեհաստանի դեսպանին. անդրադարձ է եղել Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններին

Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Լեհաստանի դեսպանին. անդրադարձ է եղել Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններին

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն օգոստոսի 23-ին ընդունել է ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Պյոտր Սքվեչինսկիին: Այս մասին հաղորդում են Ազգային ժողովից: ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է դեսպանի նորամուտը Հայաստան՝ մաղթելով արգասաբեր գործունեություն: Հանդիպմանը քննարկվել է Հայաստանի եւ Լեհաստանի խորհրդարանների ակտիվ փոխգործակցությունը: Ալեն Սիմոնյանն անդրադարձել է նախորդ ամսին Լեհաստան կատարած իր պաշտոնական այցին՝ այն գնահատելով արդյունավետ եւ կարեւոր: Խոսելով օրենսդիրների միջեւ փոխգործակցությունից՝ անհրաժեշտ է համարվել ամրապնդել խորհրդարանական պատվիրակությունների փոխգործակցությունը միջազգային հարթակներում, մասնավորապես, միմյանց համար զգայուն հարցերում: Հանդիպմանը կարեւորվել է Լեհաստանի հայ համայնքի դերն ու նշանակությունը: Քննարկվել են տարածաշրջանում գոյություն ունեցող բազմաթիվ անվտանգային մարտահրավերները, Լաչինի միջանցքի ճգնաժամի հետեւանքները, ինչպես նաեւ անդրադարձ է եղել Ադրբեջանի իշխանությունների ռազմատենչ հայտարարություններին եւ զինուժի կողմից շարունակական ռազմական սադրանքներին: Այս համատեքստում Ալեն Սիմոնյանն անչափ կարեւորել է Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումն անվտանգության եւ տարածաշրջանում կայունության ապահովման հարցում:
13:09 - 23 օգոստոսի, 2023
Բելառուսում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին  կոչ է արել անհապաղ լքել երկիրը |armenpress.am|

Բելառուսում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել երկիրը |armenpress.am|

armenpress.am: Բելառուսում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել երկիրը՝ Եվրամիության հետ սահմանին սահմանային անցակետերի փակման կապակցությամբ։ «Բելառուսում ԱՄՆ քաղաքացիները պետք է անհապաղ լքեն երկիրը: Մեկնումները պլանավորեք Լատվիայի կամ Լիտվայի սահմանային անցակետերով կամ ինքնաթիռով, քանի որ ԱՄՆ քաղաքացիներին չի թույլատրվում Բելառուսից ցամաքային ճանապարհով Լեհաստան մուտք գործել: Մի մեկնեք Ռուսաստան կամ Ուկրաինա»,- ասված է դիվանագիտական առաքելության պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության մեջ: Դեսպանությունը խորհուրդ է տվել չմտնել Բելառուս և նախազգուշացրել դեսպանատան սահմանափակ հնարավորությունների մասին ՝ օգնելու ԱՄՆ քաղաքացիներին, ովքեր ապրում կամ ճանապարհորդում են այս երկրում: Դեսպանատունը հիշեցրել է, որ Լիտվան վերջերս Բելառուսի հետ սահմանին երկու անցակետ է փակել, և նշել, որ Լեհաստանի, Լիտվայի և Լատվիայի կառավարությունները հայտարարել են, որ հնարավոր է Բելառուսի հետ սահմանային անցակետերի հետագա փակումը:  
21:25 - 21 օգոստոսի, 2023
Կիևում Լեհաստանի դեսպանը հրավիրվել է Ուկրաինայի ԱԳՆ
 |azatutyun.am|

Կիևում Լեհաստանի դեսպանը հրավիրվել է Ուկրաինայի ԱԳՆ |azatutyun.am|

azatutyun.am: Կիևում Լեհաստանի դեսպան Բարտոշ Ցիխոնսկին նախօրեին հրավիրվել է Ուկրաինայի արտգործնախարարություն, հաղորդում են ուկրաինական աղբյուրները՝ տեղեկացնելով, որ հրավերի պատճառը Լեհաստանի նախագահի աշխատակազմի բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկի՝ Միջազգային քաղաքականության գրասենյակի ղեկավար Մարցին Փշիդաչի վերջին հայտարարություններն էին։ Լեհ պաշտոնյան, մասնավորաբար, հայտարարել էր, թե «հարկավոր է արդեն գնահատել այն դերը, որ Ուկրաինայի համար խաղացել է Լեհաստանը վերջին ամիսների և տարիների ընթացքում»։ Սրան ի պատասխան՝ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Անդրեյ Սաբիգան լեհ պաշտոնյայի հայտարարությունները Ֆեյսբուքում «մանիպուլյատիվ» է որակել։ «Նման կարծիքները նպատակ ունեն լեհ հանրության մոտ տպավորություն ստեղծել, որ Ուկրաինան իբր չի գնահատում ռուսական ագերսիայի դեմ Լեհաստանի ցուցաբերած աջակցությունը», - պնդել է ուկրաինացի պաշտոնյան։
16:46 - 02 օգոստոսի, 2023
Սյունիքի մարզպետը Կապանում հանդիպումներ կունենա Հայաստանում Ֆրանսիայի, Լեհաստանի և Չեխիայի դեսպանների հետ
 |armenpress.am|

Սյունիքի մարզպետը Կապանում հանդիպումներ կունենա Հայաստանում Ֆրանսիայի, Լեհաստանի և Չեխիայի դեսպանների հետ |armenpress.am|

armenpress.am: Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հայտնել է, որ առանձին հանդիպումներ կունենա Հայաստանում Ֆրանսիայի, Լեհաստանի և Չեխիայի դեսպանների հետ։  «Ես երեք պաշտոնական հանդիպում կունենամ։ Մեկը նորանշանակ դեսպանի հետ, մյուսը՝ Լեհաստանի նորանշանակ դեսպանի հետ, երրորդը՝ Չեխիայի դեսպանի հետ, որոնք այստեղ են գտնվում։ Կքննարկենք տարբեր հարցեր, բնականաբար, չենք շրջանցի կարևոր՝ բոլորիս հուզող հարցերը։ Մենք տեսնում ենք այդ երկրների կողմից գործադրվող ջանքերը,  հատկապես Ֆրանսիայի կողմից, որն անում է ամեն ինչ։ Ես շատ շնորհակալ եմ Ֆրանսիային, որովհետև մենք բոլոր առումներով ամենամեծ ջերմությունը ստանում ենք հենց այդ երկրից»,- «Արմենպրես»-ի և Հանրային հեռուստաընկերության լրագրողների հետ զրույցում ասաց Ղուկասյանը։   Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին, Լեհաստանի դեսպան Պյոտր Սքվեչինսկին և Չեխիայի դեսպան Պետր Պիրունչիկը Կապանում մասնակցել են ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության գրասենյակի բացման արարողությանը։ 
15:06 - 02 օգոստոսի, 2023
Հայտնի է, թե որ երկրները ներկայացնող դիվանագետներն են այցելել Լաչինի միջանցքի սկզբնամաս
 |armenpress.am|

Հայտնի է, թե որ երկրները ներկայացնող դիվանագետներն են այցելել Լաչինի միջանցքի սկզբնամաս |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի կառավարության հրավերով Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այցելել էին Սյունիքի մարզի Կոռնիձոր բնակավայր, որտեղ կանգնած են Լեռնային Ղարաբաղի համար հումանիտար օգնությամբ բենռված բեռնատարները։ Ադրբեջանն արգելում է բեռնատարների մուտքը Լեռնային Ղարաբաղ՝ հայտարարելով, թե Հայաստանը սադրանքի է դիմում։ Դիվանագետները շրջել են տեղանքում, ծանոթացել ստեղծված իրավիճակին։ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը նրանց մանրամասներ է ներկայացրել իրավիճակի վերաբերյալ։  Դիվանագիտական պատվիրակության կազմում Կոռնիձոր են այցելել հետևյալ երկրների և միջազգային կազմակերպությունների՝ Հայաստանում հավատարմագրված ներկայացուցչությունների անդամները․   Ամերիկայի Միացյալ Նահանգներ Բելառուս Բուլղարիա Իսպանիա Իտալիա Իրան Իրաք Լեհաստան Լիտվա Հնդկաստան Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն Շվեյցարիա Ռումինիա Ռուսաստանի Դաշնություն Սերբիա Ուկրաինա Ֆրանսիա ԿԽՄԿ ՄԱԿ։
11:36 - 29 հուլիսի, 2023
ԿԳՄՍ նախարարը Լեհաստանի նորանշանակ դեսպանի հետ քննարկել է ոլորտային համագործակցության հեռանկարները

ԿԳՄՍ նախարարը Լեհաստանի նորանշանակ դեսպանի հետ քննարկել է ոլորտային համագործակցության հեռանկարները

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Lեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սկվեչինսկիին: ԿԳՄՍ լրատվականի հաղորդմամբ՝ հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ժաննա Անդրեասյանը, ողջունելով դեսպանին, շնորհավորել է նրան նշանակման կապակցությամբ և վստահություն հայտնել, որ իր դիվանագիտական գործունեությամբ նա կնպաստի հայ-լեհական հարաբերությունների շարունակական զարգացմանն ու փոխշահավետ համագործակցության ընդլայնմանը՝ մասնավորապես ԿԳՄՍՆ համակարգման ոլորտներում։ «Լեհաստանի հետ արդեն իսկ ունենք համագործակցության թե՛ հաջողված փորձ, թե՛ մեծ պոտենցիալ: Մասնավորապես՝ համագործակցության մեծ հեռանկարներ կան բարձրագույն կրթության ոլորտում, հատկապես հետաքրքիր է բարձրագույն կրթության կառավարման ոլորտում փորձի փոխանակման հնարավորությունը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ առաջարկելով քննարկել Լեհաստանի համալսարաններից մեկի հենքի վրա հայագիտական կենտրոն ստեղծելու հնարավորությունը, որը թույլ կտա նաև զարգացնել միջբուհական համագործակցությունը: ԿԳՄՍ նախարարն առաջարկել է դիտարկել նաև Լեհաստանում հայ մշակույթի օրերի և Հայաստանում Լեհաստանի մշակույթի օրերի անցկացման հնարավորությունը, սպորտի ոլորտում՝ մարզիկների և մարզիչների փոխանակման ծրագրերի իրականացումը, ինչպես նաև համատեղ ուսումնամարզական հավաքների անցկացումը, սպորտային մենեջմենթի և սպորտային բժշկություն ոլորտում փորձի փոխանակման հնարավորությունը: Նախարարն ընդգծել է՝ առանձնահատուկ ուշադրության է արժանի նաև երիտասարդական քաղաքականության ոլորտը՝ երիտասարդության մասին օրենսդրության մշակման և մարզաբնակ երիտասարդների համար զարգացման հնարավորությունների ընդլայնման հարցերում լեհական փորձի ուսումնասիրման առումով: Ոլորտային համագործակցության համատեքստում Ժաննա Անդրեասյանը կարևորել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Լեհաստանի Հանրապետության կառավարության միջև մշակույթի, գիտության, կրթության և սպորտի բնագավառներում 2023-2027 թվականների» գործնական ծրագրի ստորագրումը՝ հույս հայտնելով, որը նոր հնարավորություններ կընձեռի համատեղ միջոցառումների իրականացման համար: Կողմերը կարևորել են հատկապես այն հանգամանքը, որ գործնական ծրագիրը ներառելու է նաև համալսարանական կրթաթոշակային փոխանակման ծրագիր իրականացնելու հնարավորություն: ՀՀ-ում Lեհաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Պյոտր Սկվեչինսկին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և շեշտել երկու ժողովուրդների միջև պատմական և դարավոր բարեկամության փաստը՝ հույս հայտնելով համագործակցության զարգացումն ու կոնկրետ ծրագրերի իրականացումը տարբեր ուղղություններով: «Հետաքրքրված ենք հատկապես ուսանողների փոխանակության, Լեհաստանի համալսարաններից մեկում հայագիտական կենտրոնի ստեղծման և երկու երկրներում մշակութային օրերի անցկացման հնարավորությամբ: Ուրախ կլինենք մեր երկրում ընդունել հայ երիտասարդներին՝ կրթական տարբեր մակարդակներում ուսանելու նպատակով: Առհասարակ, Լեհաստանում հայկական մեծ համայնք է գործում, որը պատմականորեն նշանակալի դերակատարություն է ունեցել մեր երկրի կյանքում»,- ասել է դեսպան Սկվեչինսկին: Կողմերը քննարկել են նաև ՀՀ բուհերում լեհերենի ուսուցմանը վերաբերող հարցեր: ԿԳՄՍ նախարարը դեսպանի ուշադրությունն է հրավիրել նաև Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին: Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ հունիսի 15-ից Լեռնային Ղարաբաղի լիակատար շրջափակումը և հումանիտար մատակարարումների դադարեցումը, այդ թվում՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով, հանգեցրել է պարենի, դեղորայքի, վառելիքի և կենսական նշանակության այլ ապրանքների սուր պակասի: «Անելանելի վիճակում են հայտնվել Լեռնային Ղարաբաղում բնակվող 120 հազար բնակիչները, որոնցից 30 հազարը երեխաներ են: Իրավիճակը ոչ այլ ինչ, քան էթնիկ զտումների քաղաքականություն անվանել չեմ կարող: Կարծում եմ՝ սա անթույլատրելի իրավիճակ է, և անհրաժեշտ է միջազգային կառույցների հասցեական արձագանքը՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության հիմնարար իրավունքների ապահովման համար»: Դեսպանն իր մտահոգությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ՝ ընդգծելով, որ Լեհաստանի կառավարությունն իր ուշադրության կենտրոնում է պահում իրավիճակը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
10:41 - 27 հուլիսի, 2023
Պուտինը հայտարարել է, թե Լեհաստանը «ծրագրում է օկուպացնել Ուկրաինայի տարածքը»
 |factor.am|

Պուտինը հայտարարել է, թե Լեհաստանը «ծրագրում է օկուպացնել Ուկրաինայի տարածքը» |factor.am|

factor.am: Վլադիմիր Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե Լեհաստանը ծրագրում է օկուպացնել Ուկրաինայի տարածքը։ «Ինչ վերաբերում է լեհ առաջնորդներին, ապա նրանք, հավանաբար, ակնկալում են ՆԱՏՕ-ի հովանու ներքո ինչ-որ կոալիցիա ստեղծել և ուղղակիորեն միջամտել Ուկրաինայի հակամարտությանը, որպեսզի հետո ավելի հաստ կտոր պոկեն իրենց համար և վերականգնեն, ինչպես իրենք են կարծում, իրենց պատմական տարածքները՝ այսօրվա Արևմտյան Ուկրաինան»,- հայտարարել է Պուտինը։ «Ներկայիս Լեհաստանի արևմտյան տարածքները Ստալինի նվերն են լեհերին, Վարշավայի մեր ընկերները մոռացե՞լ են այս մասին: Մենք ձեզ կհիշեցնենք»,- հավելել է ՌԴ նախագահը։ Նախկինում Պուտինը խոսում էր խորհրդային իշխանությունների տարածքային «նվերների» մասին պնդումներից՝ արդարացնելու Ղրիմի բռնակցումը և Ուկրաինա ներխուժումը։
18:26 - 21 հուլիսի, 2023
Ռուբեն Ռուբինյանը Հայաստանում Լեհաստանի դեսպանին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը

Ռուբեն Ռուբինյանը Հայաստանում Լեհաստանի դեսպանին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 14-ին ընդունել է Հայաստանում Լեհաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պյոտր Սկվեչինսկիին: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի ղեկավար Արուսյակ Ջուլհակյանը: ԱԺ-ից հայտնում են, որ Ռուբեն Ռուբինյանը, ողջունելով դեսպանին խորհրդարանում, նշել է, որ Հայաստանը կարեւորում է Լեհաստանի հետ հարաբերությունների, համագործակցության զարգացումը: Պյոտր Սկվեչինսկին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, վստահեցրել է, որ իր պաշտոնավարման ընթացքում կանի հնարավորը` նպաստելու երկու երկրների միջեւ կապերի առավել զարգացմանն ու խորացմանը: Նա կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության դերը երկկողմ կապերի ամրապնդման հարցում: Դեսպանի խնդրանքով Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է տարածաշրջանային անվտանգության խնդիրները, Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը, խոսել Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետեւանքով առաջացած հումանիտար ճգնաժամի մասին: Անդրադարձ է կատարվել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին: Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել երկու երկրների համար հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության հնարավորությունների շուրջ:  
17:34 - 14 հուլիսի, 2023
Սիմոնյանն իր լեհ գործընկերոջ հետ քննարկել է Ադրբեջանի իշխանությունների ռազմատենչ հայտարարությունները և ռազմական սադրանքները

Սիմոնյանն իր լեհ գործընկերոջ հետ քննարկել է Ադրբեջանի իշխանությունների ռազմատենչ հայտարարությունները և ռազմական սադրանքները

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Լեհաստանի Հանրապետության Սենատի մարշալեկ Տոմաշ Գրոձկիին: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը մեծապես շահագրգիռ է առավել ընդլայնելու բազմոլորտ համագործակցությունը Լեհաստանի հետ՝ հավելելով, որ երկկողմ օրակարգում մեծ է միջխորհրդարանական արդյունավետ շփումների դերը: Նա առաջարկել է ամրապնդել մեր խորհրդարանական պատվիրակությունների փոխգործակցությունը միջազգային հարթակներում, մասնավորապես, միմյանց համար զգայուն հարցերում: Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանում գոյություն ունեցող բազմաթիվ անվտանգային մարտահրավերները, այդ թվում՝ Ադրբեջանի իշխանությունների ռազմատենչ հայտարարությունները եւ զինուժի կողմից շարունակական ռազմական սադրանքները: Ալեն Սիմոնյանը կարեւորել է Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը: Անդրադառնալով նախորդ տարվա դեկտեմբերից Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակմանը՝ ՀՀ ԱԺ նախագահը խոսել է Լեռնային Ղարաբաղի 120.000 հայ բնակչության իրավունքների ոտնահարումից՝ նշելով, որ նրանք փաստացի պատանդի կարգավիճակում են հայտնվել: ՀՀ ԱԺ նախագահը լեհ գործընկերոջը տեղեկացրել է, որ մարդասիրական իրավիճակն օրեցօր վատթարանում է, եւ Լաչինի միջանցքի հնարավորինս արագ ապաշրջափակումը խիստ հրամայական է: Այս համատեքստում նա երախտագիտություն է հայտնել Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ Լեհաստանի Սենատի ընդունած բանաձեւի կապակցությամբ, որում կոչ է արվում անհապաղ բացել միջանցքն առանց նախապայմանների: Լեհաստանի Սենատի նախագահը նշել է. «Մենք հասկանում ենք, որ հայերն իրենց պատմության ընթացքում եւ մինչ օրս ստիպված են անընդհատ պայքարել. այդ վիճակի համար մենք մեծ ցավ ենք ապրում»: Նա ընդգծել է, որ Լեհաստանը շահագրգիռ է տարածաշրջանում խաղաղության հաստատմամբ՝ հարգելով հակամարտողների ցանկությունը եւ իրավունքները: Ի պատասխան՝ ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է, որ Հայաստանը հավատարիմ է Հարավային Կովկասում խաղաղության օրակարգին: Հանդիպման ավարտին Ալեն Սիմոնյանը գրառում է կատարել Սենատի հուշամատյանում: 
22:34 - 05 հուլիսի, 2023
Լեհաստանը հետևում է 44-օրյա պատերազմից հետո տիրող իրավիճակին, լավ է պատկերացնում՝ որ երկիրն է խաղաղություն ուզում, որը՝ ոչ. Դուդան` Ալեն Սիմոնյանին

Լեհաստանը հետևում է 44-օրյա պատերազմից հետո տիրող իրավիճակին, լավ է պատկերացնում՝ որ երկիրն է խաղաղություն ուզում, որը՝ ոչ. Դուդան` Ալեն Սիմոնյանին

Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանը Վարշավայում ընդունել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանի համար առաջնային են ժողովրդավարական արժեքները, իսկ դրանց ամրապնդումն առանցքային է: Ալեն Սիմոնյանը նշել է, որ ԵՄ-ն մնում է Հայաստանի առաջնային գործընկերը ժողովրդավարական ինստիտուտների կայացմանը եւ բարեփոխումների օրակարգին աջակցելու հարցում ու չնայած այն դժվարություններին, որոնց բախվել է մեր երկիրը վերջին մի քանի տարիներին՝ պահպանվել է Հայաստան-ԵՄ բարձր մակարդակի քաղաքական երկխոսության դրական դինամիկան, եւ մի շարք համաձայնագրերի ստորագրմամբ էլ ավելի է ամրապնդվել իրավական դաշտը: ՀՀ ԱԺ նախագահը հիշեցրել է, որ Հայաստանը դիմել էր ԵՄ-ին «Խաղաղության եվրոպական գործիքի» (European Peace Facility-EPF) միջոցով Հայաստանին տեխնիկական աջակցություն հատկացնելու խնդրանքով: «Եվրոպական միությունն այդ մեխանիզմի միջոցով աջակցություն է հատկացնում Ուկրաինային, Մոլդովային եւ Վրաստանին: Ցավոք, Հայաստանի խնդրանքը մերժվել է՝ հղում տալով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների բարելավման գործում ԵՄ միջնորդական ջանքերին, ինչպես նաեւ «կոնֆլիկտային զգայունության» խնդրին: Կուզենայի կրկնել, որ խոսքը վերաբերում է տեխնիկական օժանդակությանը՝ պաշտպանական կարողությունները բարձրացնելու նպատակով»,- ընդգծել է Ալեն Սիմոնյանը: Անդրադառնալով տարածաշրջանում տեւական խաղաղություն հաստատելու օրակարգին՝ ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը: Ալեն Սիմոնյանը մանրամասներ է փոխանցել ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով Լեռնային Ղարաբաղի հայությանը պատուհասած ճգնաժամի եւ Հայաստանի ինքնիշխանությանը սպառնացող վտանգի մասին: Նա շեշտել է, որ Հայաստանն ակնկալում է միջազգային գործընկերներից՝ նման անօրինական եւ անմարդկային գործողությունների դատապարտում եւ ընդհուպ Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառում: Հանդիպմանը կարեւորվել է երկու երկրների տնտեսական հարաբերությունների զարգացումը: Լեհաստանի նախագահի խոսքով անձամբ աջակցել է Հայաստանի եւ Վարշավայի ֆոնդային բորսաների միջեւ անցած տարի կայացած գործարքին՝ վստահ լինելով, որ տնտեսության զարգացմամբ ամրապնդվում է նաեւ Հայաստանի ինքնիշխանությունը: Անջեյ Դուդան վստահեցրել է, որ շահագրգիռ է Հայաստանի եւ Լեհաստանի հարաբերությունների զարգացմամբ եւ վերհիշել 2006 թվականին որպես Լեհաստանի արդարադատության նախարար՝ Երեւանում անցկացվող Եվրոպայի խորհրդի արդարադատության նախարարների հանդիպմանն իր մասնակցությունը: Նախագահ Դուդան շեշտել է, որ հարավկովկասյան տարածաշրջանը կարեւոր է իրենց համար եւ, հատկապես, Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը: Նախագահը նշել է, որ հետեւում են 44-օրյա պատերազմից հետո տիրող իրավիճակին, ինչպես նաեւ քաջատեղյակ են տարածաշրջանի անվտանգային հարցերից ու լավ են պատկերացնում, թե որ երկիրն է իրականում խաղաղություն ուզում, որը՝ ոչ:
17:49 - 04 հուլիսի, 2023
Միջազգային գործընկերների հետ հանդիպումներում բարձրաձայնում ենք Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառման անհրաժեշտության մասին. Ալեն Սիմոնյանը՝ Լեհաստանի Սեյմի մարշալեկին

Միջազգային գործընկերների հետ հանդիպումներում բարձրաձայնում ենք Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառման անհրաժեշտության մասին. Ալեն Սիմոնյանը՝ Լեհաստանի Սեյմի մարշալեկին

  Պաշտոնական այցով Լեհաստանի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 4-ին հանդիպել է Լեհաստանի Սեյմի մարշալեկ Էլժբիետա Վիտեկին: ԱԺ-ի փոխանցմամբ՝ ողջույնների փոխանակումից հետո կողմերը փաստել են, որ պաշտոնական այցի ընթացքում նախատեսվող հանդիպումներն ու քննարկումներն իրենց ներդրումը կունենան երկկողմ համագործակցության խթանման հարցում: Ալեն Սիմոնյանը նշել է, որ մեր ժողովուրդներին կապում են հարյուրամյակների պատմական առնչությունները՝ հիշեցնելով, որ անցյալ տարի լրացավ Լեհաստանի հայ համայնքի կազմավորման 655-ամյակը: Նա երախտագիտություն է հայտնել մեր հայրենակիցների հանդեպ Լեհաստանում պետական մակարդակով ցուցաբերվող հոգածության եւ վերաբերմունքի համար: Հանդիպմանն ընդգծվել է միջխորհրդարանական համագործակցության, այդ թվում՝ բարեկամական խմբերի կարեւորությունը երկկողմ հարաբերությունների ընդլայնման հարցում: Երկուստեք կարեւորվել է ՀՀ Ազգային ժողովի եւ Լեհաստանի խորհրդարանի երկու պալատների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների համատեղ նիստերի անցկացումը: Շեշտելով միջազգային տարբեր հարթակներում փոխգործակցության հնարավորությունները՝ Ալեն Սիմոնյանը նշել է, որ որպես Արեւելյան գործընկերության համահեղինակ՝ Լեհաստանն ակտիվ դերակատարում ունի Հայաստան-ԵՄ հարաբերությունների ամրապնդման գործում, եւ Հայաստանն ակնկալում է Լեհաստանի աջակցությունը Համաձայնագրի արդյունավետ կիրարկման գործում: Անդրադառնալով տարածաշրջանում կայունության հաստատմանն ու անվտանգային հարցերին՝ ՀՀ ԱԺ նախագահը մանրամասներ է ներկայացրել ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով Հայաստանի սահմաններին եւ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակից: ՀՀ ԱԺ նախագահը հիշեցրել է, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից ի վեր Ադրբեջանը շրջափակել է Լեռնային Ղարաբաղը՝ կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը եւ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, անտեսում է նաեւ փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանի՝ Ադրբեջանի դեմ իրավաբանորեն պարտավորեցնող որոշումը: Նա անչափ կարեւորել է Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը, ինչը բարենպաստ է անվտանգության, տարածաշրջանում կայունության ապահովման եւ տեղում վստահության ձեւավորման առումով: «Տեղյակ ենք նաեւ, որ այս տարվա կեսին Լեհաստանը նախատեսում է առաքելությունում դիտորդների ներգրավվածության ընդլայնում, ինչը մեզ համար մեծապես ողջունելի է»,- ընդգծել է ԱԺ նախագահը: Ալեն Սիմոնյանը նշել է, որ միջազգային բոլոր գործընկերների հետ տարբեր հանդիպումների ընթացքում բարձրաձայնում են Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառման անհրաժեշտության մասին եւ ակնկալում հասցեական արձագանքներ: Լեհ գործընկերը շեշտել է, որ խորհրդարանական դիվանագիտությունն ապահովում է խորհրդարանների միջեւ չընդհատվող կապը, ինչի շնորհիվ երկրների վերաբերյալ ճշգրիտ տեղեկություններ են ստացվում: Խոսելով ժողովրդավարական արժեքներից՝ նա կարեւորել է ժողովրդի հանդեպ հաշվետվողականությունը՝ ընդգծելով նաեւ միջազգային գործընկերներին վերաբերող դիրքորոշումները: Այս համատեքստում Լեհաստանի Սեյմի մարշալեկը կարծիք է հայտնել հետագա համագործակցության բազմոլորտ ընդլայնման վերաբերյալ: Անդրադառնալով աշխարհի տարբեր հատվածներում տեղի ունեցող հակամարտություններին՝ Էլժբիետա Վիտեկը նշել է, որ լեհերն անկախ քաղաքական հայացքներից եւ տարաձայնություններից՝ մշտապես միավորվում են ընդդեմ ագրեսիայի եւ հանուն խաղաղության՝ իրենց ձայնը լսելի դարձնելով: ՀՀ ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ մեր երկրի ժողովրդավարության զարգացման եւ խաղաղության հաստատման հարցում եւս լսելի կլինի Լեհաստանի ձայնը: Հանդիպումից հետո պատվիրակության անդամները շրջել են խորհրդարանի շենքում:
16:17 - 04 հուլիսի, 2023
Հայաստանը բախվում է անվտանգության սպառնալիքների. Ալեն Սիմոնյանը՝ լեհ փորձագետներին

Հայաստանը բախվում է անվտանգության սպառնալիքների. Ալեն Սիմոնյանը՝ լեհ փորձագետներին

Հայաստանը շարունակում է անցնել մեծ դժվարությունների միջով՝ բախվելով անվտանգության սպառնալիքներին: Այս մասին հուլիսի 3-ին, Վարշավայի Կազիմիր Պուլասկի անվտանգության գիտահետազոտական կենտրոն-հիմնադրամում հայտարարել է պաշտոնական այցով Լեհաստանում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ ԱԺ-ից հայտնում են, որ նա ներկաներին հիշեցրել է, որ Հայաստանը շարունակում է անցնել մեծ դժվարությունների միջով՝ բախվելով անվտանգության սպառնալիքներին: Այս համատեքստում հայ պատվիրակները մանրամասնել են Հայաստանի հանդեպ ադրբեջանական շարունակվող ագրեսիայի հետևանքները՝ շեշտելով, որ Ադրբեջանը կոպտորեն խախտում է միջազգային իրավունքի սկզբունքները և սպառնում Հայաստանի տարածքային ամբողջականությանը: «Ադրբեջանը, կոպտորեն խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, անցյալ տարվա դեկտեմբերից արգելափակել է Լաչինի միջանցքը, որը հանգեցրել է ծանր մարդասիրական ճգնաժամի: Լեռնային Ղարաբաղի 120.000 հայ ապրում է լիակատար պաշարման պայմաններում»,- նշել է ՀՀ ԱԺ նախագահը: ՀՀ ԱԺ նախագահը հավաստիացրել է, որ Հայաստանն իր հարևաններից տարածքային պահանջներ չունի և շարունակելու է անել հնարավորը տարածաշրջանի անվտանգության և խաղաղության համար: Հանդիպմանը բարձրաձայնվել է նաև այն, որ Ադրբեջանը մշտապես մերժում է խաղաղությանն ուղղված բոլոր ջանքերը, անտեսում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները և Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր որոշումը՝ իրականացնելով Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների բացահայտ քաղաքականություն:
11:46 - 04 հուլիսի, 2023
Հայաստանը շարունակելու է անել հնարավորը տարածաշրջանի անվտանգության և խաղաղության համար. Ալեն Սիմոնյան

Հայաստանը շարունակելու է անել հնարավորը տարածաշրջանի անվտանգության և խաղաղության համար. Ալեն Սիմոնյան

Պաշտոնական այցով Լեհաստանում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 3-ին հանդիպել է Վարշավայի Կազիմիր Պուլասկի անվտանգության գիտահետազոտական կենտրոն-հիմնադրամի փորձագետների հետ: Հանդիպմանը ՀՀ ԱԺ նախագահը հակիրճ անդրադարձել է մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին՝ շեշտելով, որ մի շարք միջազգային հեղինակավոր կազմակերպությունների զեկույցներում Հայաստանի ժողովրդավարական ձեռքբերումների վերաբերյալ փաստերը խոսուն են: Նա ներկաներին հիշեցրել է, որ Հայաստանը շարունակում է անցնել մեծ դժվարությունների միջով՝ բախվելով անվտանգության սպառնալիքներին: Այս համատեքստում հայ պատվիրակները մանրամասնել են Հայաստանի հանդեպ ադրբեջանական շարունակվող ագրեսիայի հետևանքները՝ շեշտելով, որ Ադրբեջանը կոպտորեն խախտում է միջազգային իրավունքի սկզբունքները և սպառնում Հայաստանի տարածքային ամբողջականությանը: «Ադրբեջանը, կոպտորեն խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, անցյալ տարվա դեկտեմբերից արգելափակել է Լաչինի միջանցքը, որը հանգեցրել է ծանր մարդասիրական ճգնաժամի: Լեռնային Ղարաբաղի 120.000 հայ ապրում է լիակատար պաշարման պայմաններում»,- նշել է ՀՀ ԱԺ նախագահը: Պատասխանելով տարածաշրջանում տևական խաղաղություն հաստատելու վերաբերյալ փորձագետների հարցերին՝ Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատել արևմտյան գործընկերների (ԱՄՆ, ԵՄ, Ֆրանսիա, Գերմանիա) ջանքերը Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և անվտանգության հաստատման գործընթացում: Լեհ գործընկերները նշել են, որ հակամարտող երկրների համար ամենաբարդը կողմերին բավարարող վերջնական լուծում գտնելն է, սակայն դրանից ավելի բարդ է իրավիճակն առանց լուծման թողնելը, ինչը կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների: ՀՀ ԱԺ նախագահը հավաստիացրել է, որ Հայաստանն իր հարևաններից տարածքային պահանջներ չունի և շարունակելու է անել հնարավորը տարածաշրջանի անվտանգության և խաղաղության համար: Հանդիպմանը բարձրաձայնվել է նաև այն, որ Ադրբեջանը մշտապես մերժում է խաղաղությանն ուղղված բոլոր ջանքերը, անտեսում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները և Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր որոշումը՝ իրականացնելով Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների բացահայտ քաղաքականություն: Եզրափակելով հանդիպումը՝ ՀՀ ԱԺ խոսնակը հավաստիացրել է, որ մեր երկրում իսկապես հավատում են, որ ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, մարդու իրավունքները խաղաղ գոյակցության երաշխիքներ են: Կազիմիր Պուլասկի անվտանգության գիտահետազոտական կենտրոն-հիմնադրամը միջազգային իրադարձությունների վերաբերյալ իր իրականացրած վերլուծությունները ներկայացնում է պետական կառավարման համակարգի մարմիններին և մասնավոր հատվածին՝ ուղենշելով նաև դրանց զարգացման միտումները և առաջարկվող լուծումները: 2014 թվականից ի վեր հիմնադրամը կազմակերպում է Վարշավայի անվտանգության ամենամյա համաժողովը, որը կառավարությունների, միջազգային կառույցների, վերլուծական կենտրոնների, ինչպես նաև քաղաքական և պաշտպանական ոլորտի փորձագետների միջև տրանսատլանտյան անվտանգության ընդհանուր մարտահրավերների քննարկման հարթակ է դարձել: Հիմնադրամի ղեկավարության կողմից առաջարկվել է անվտանգային հարցերով միջազգային քննարկումներ կազմակերպել նաև Հայաստանի և եվրոպական այլ երկրների միջև:
20:37 - 03 հուլիսի, 2023
ԵՄ-ն ոչնչացրել է մրգերի և բանջարեղենի արկղերով թմրանյութեր տեղափոխող հանցավոր խումբ
 |armenpress.am|

ԵՄ-ն ոչնչացրել է մրգերի և բանջարեղենի արկղերով թմրանյութեր տեղափոխող հանցավոր խումբ |armenpress.am|

armenpress.am: Իսպանիայի և Լեհաստանի իրավապահ մարմինները ոչնչացրել են կազմակերպված հանցավոր խումբ, որին կասկածում են մրգերով և բանջարեղենով բեռնված բեռնատարներով միլիոնավոր եվրոյի թմրանյութերի մատակարարման մեջ։ Այդ մասին այսօր հայտնել է Եվրոպայի ոստիկանական գործակալությունը (Եվրոպոլ), որն օժանդակել է գործողության իրականացմանը։ Ըստ հաղորդագրության՝ հետաքննության ընթացքում իրավապահներն առգրավել են շուրջ 260 կգ մարիխուանա, ամֆետամին և կոկաին, որոնց արժեքը կազմում է 2 925 400 եվրո: Եվրոպոլը հայտնում է, որ ապրիլի 23-ին իրականացված ստուգարշավի ընթացքում 14 մարդ ձերբակալվել է Լեհաստանում, ևս 6-ը՝ Իսպանիայում, ինչպես նաև առգրավվել է 0,5 մլն եվրոյի չափով կանխիկ գումար՝ տարբեր արժույթներով: Ավելի վաղ տարվա ընթացքում տվյալ խմբավորման դեմ իրականացվել են մի քանի ստուգարշավներ, որոնք հանգեցրել են 42 ձերբակալությունների։ Ընդհանուր առմամբ, ըստ հետաքննության ընթացքում հավաքված փաստերի՝ չարագործները մասնակցել են 3 տոննա մարիխուանայի մաքսանենգությանը՝ 30 միլիոն եվրո արժողությամբ: Թմրանյութն Իսպանիայից Լեհաստան է տեղափոխվել մրգեր և բանջարեղեն տեղափոխող բեռնատարներով՝ Նիդերլանդների և Գերմանիայի տարածքով: Բացի այդ, հետաքննությունը ցույց է տվել, որ հանցագործները կապված են եղել տարբեր սպորտային ակումբների մոլի ​​երկրպագուների հետ:
17:30 - 01 հունիսի, 2023