Դմիտրի Պեսկով

Դմիտրի Սերգեւիչ Պեսկով, 2012 թվականից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար:

Ծնվել է 1967 թվականի հոկտեմբերի 17-ին Մոսկվայում, ուսանող, հետագայում ռուս դիվանագետ Սերգեյ Պեսկովի (1948-2014) ընտանիքում:

1989 թվականին Պեսկովն ավարտել է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի Ասիայի եւ Աֆրիկայի երկրների ինստիտուտը՝ «արեւելագետ-պատմաբան» եւ «թարգմանիչ» մասնագիտություններով:

1989 թվականին աշխատել է ԽՍՀՄ Արտաքին գործերի նախարարությունում:

1990-ից 1994 թվականներին եղել է հերթապահ ռեֆերենտ, կցորդ, ԽՍՀՄ-ի երրորդ, ապա Թուրքիայում ՌԴ-ի դեսպանատան քարտուղար: 1994-ից 1996 թվականներին աշխատել է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատում: 1996-ից 2000 թվականներին Թուրքիայում ռուսական դեսպանության երկրորդ, ապա առաջին քարտուղար:

2003 թվականին ղեկավարել է Սանկտ Պետերբուրգի 300 ամյակին նվիրված տոնակատարությունը:

2004 թվականի ապրիլի 9-ին նշանակվել է Ալեքսեյ Գրոմովի առաջին քարտուղար (որն այդ ժամանակ ՌԴ աշխատակազմի մամլո խոսնակն էր): 

2008 թվականի փետրվարին նշանակվել է «Միր (հեռուստառադիոընկերության)» տնօրեն:

Մոսկվան արձանագրում է՝ Բաքուն և Երևանը շարժվում են խաղաղության համաձայնագրի աշխատանքներն ավարտելու ուղղությամբ
 |azatutyun.am|

Մոսկվան արձանագրում է՝ Բաքուն և Երևանը շարժվում են խաղաղության համաձայնագրի աշխատանքներն ավարտելու ուղղությամբ |azatutyun.am|

azatutyun.am: Մոսկվան Ադրբեջանի ու Հայաստանի մոտ քաղաքական կամքի առկայություն է տեսնում խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար և պաշտպանում է այդ քայլը, այսօր լրագրողներին ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Մենք գտնում ենք, որ այդպիսի համաձայնագրի ստորագրումն օգտակար կլինի ինչպես երկու երկրների, այնպես էլ ամբողջ տարածաշրջանի խաղաղության և կայունության համար», - նշել է նա։ Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակի խոսքով՝ ռուսական կողմն արձանագրում է, որ Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են խաղաղության համաձայնագրի վրա աշխատանքներն ավարտելու ուղղությամբ։ «Մենք հուսով ենք, որ դա տեղի կունենա որքան հնարավոր է շուտ, իհարկե՝ ոչ ի վնաս որակի։ Դրա համար մենք բոլորի հետ միասին սպասում ենք՝ երբ այդ աշխատանքը կավարտվի», - ասել է Պեսկովը։
19:59 - 27 դեկտեմբերի, 2023
Երեւանը եւ Բաքուն ընթանում են խաղաղության պայմանագիրը վերջնագծի հասցնելու ուղղությամբ. Կրեմլ
 |news.am|

Երեւանը եւ Բաքուն ընթանում են խաղաղության պայմանագիրը վերջնագծի հասցնելու ուղղությամբ. Կրեմլ |news.am|

news.am: Երեւանը եւ Բաքուն ընթանում են խաղաղության պայմանագիրը վերջնագծի հասցնելու ուղղությամբ, հուսով ենք, որ այն կկնքեն որքան հնարավոր է շուտ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Մենք իսկապես փաստում ենք, որ երկրներն ընթանում են խաղաղության պայմանագիրը վերջնագծի հասցնելու ուղղությամբ։ Մենք հուսով ենք, որ դա տեղի կունենա որքան հնարավոր է շուտ։ Իհարկե, ոչ ի վնաս որակի։ Ուստի մենք բոլորի հետ միասին սպասում ենք, թե երբ այդ աշխատանքը կավարտվի։ Գլխավորն այն է, որ մենք տեսնում ենք քաղաքական կամքի առկայություն երկու կողմում՝ թե՛ Բաքվում, թե՛ Երեւանում։ Եվ իհարկե, մենք դրան աջակցում ենք»,- ասել է Պեսկովը լրագրողներին։ Նա նշել է, որ խաղաղության պայմանագրի կնքումը օգտակար կլինի ինչպես երկու երկրների, այնպես էլ ամբողջ տարածաշրջանի խաղաղության եւ կայունության համար։ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները չեն բանակցել Պետերբուրգում, բայց բոլորը կարճ շփումների հնարավորություն ունեին ոտքի վրա, նշել է Պեսկովը։ «Ոչ, երեկ նրանք բանակցություններ չեն անցկացրել։ Բայց միշտ նման միջոցառումները, եւ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթաժողովը՝ այդ թվում, լավ հնարավորություն են ոտքի վրա, կարճ շփումների համար։ Այդպես եղավ նաեւ այս անգամ։ Բոլորը միմյանց հետ ոտքի վրա շփվելու հնարավորություն ունեին ինչ-որ հիմնական պահերի վերաբերյալ»,- ասել է Պեսկովը։
15:48 - 27 դեկտեմբերի, 2023
Փաշինյան-Ալիև, ինչպես նաև Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան եռակողմ հանդիպում անցկացնելու պլաններ Սանկտ Պետերբուրգում չկան. Պեսկով

Փաշինյան-Ալիև, ինչպես նաև Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան եռակողմ հանդիպում անցկացնելու պլաններ Սանկտ Պետերբուրգում չկան. Պեսկով

tert.am: Երեքշաբթի ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովում անհատական հանդիպումների պլաններ չկան, սակայն բոլոր առաջնորդները կկարողանան շփվել Սանկտ Պետերբուրգում կայանալիք միջոցառման շրջանակում, ՌԻԱ Նովոստիին ասել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այս պահին երկկողմ առանձին հանդիպումների պլաններ չկան, սակայն գագաթնաժողովի շրջանակում բոլորը կկարողանան շփվել»,- ասել է գործակալության զրուցակիցը՝ պատասխանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երկկողմ հանդիպման և Ռուսաստան-Հայաստան Ադրբեջան եռակողմ հանդիպման հնարավորության մասին հարցին։ Փաշինյանն ու Ալիևն առաջին անգամ միասին կհավաքվեն 2023 թվականին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններից հետո՝ Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակում։
19:10 - 25 դեկտեմբերի, 2023
Ներկա պահին Պուտինի եւ Փաշինյանի շփումների պլաններ չկան. Կրեմլ |news.am|

Ներկա պահին Պուտինի եւ Փաշինյանի շփումների պլաններ չկան. Կրեմլ |news.am|

news.am: Ներկա պահին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շփման պլաններ չկան։  Այս մասին ասել է Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Նրա խոսքով, եթե Փաշինյանը գնա Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերի վերջին կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական հանդիպմանը, դա կլինի երկու ղեկավարների [Փաշինյան-Պուտին] երկխոսության հիանալի հնարավորություն։ Նշենք, որ Սանկտ Պետերբուրգում կայանալիք Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովին Հայաստանը պետք է ստանձնի ԵԱՏՄ նախագահությունը: Աժ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 28-ին հայտնեց, որ որոշում այս պահին չկա, բայց անձամբ ինքը կարծում եմ, որ ԵԱՏՄ նախագահությունը ստանձնելու համար Հայաստանը պետք է մասնակցի: Եվ դա այս պահի դրությամբ մեր տնտեսական միջավայրն է ապահովում։    
14:04 - 29 նոյեմբերի, 2023
Ակնկալում ենք, որ Հայաստանը կշարունակի իր աշխատանքը ՀԱՊԿ-ի շրջանակում. Պեսկով
 |tert.am|

Ակնկալում ենք, որ Հայաստանը կշարունակի իր աշխատանքը ՀԱՊԿ-ի շրջանակում. Պեսկով |tert.am|

tert.am: Կրեմլը ցավում է, որ Հայաստանը բարձր մակարդակով չի մասնակցի նոյեմբերի 23-ին Մինսկում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին և հուսով է, որ Երևանը կշարունակի աշխատանքը կազմակերպության շրջանակում, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։«Իհարկե, կարող ենք ափսոսանք հայտնել, որ Հայաստանը վաղը բարձր մակարդակով չի մասնակցի այս գագաթնաժողովին, հուսով ենք, որ կլինի աշխատանքային, փորձագիտական մակարդակով մասնակցություն: Բայց, իհարկե, ակնկալում ենք, որ Հայաստանը կշարունակի իր աշխատանքը կազմակերպության շրջանակում»,- ասել է նա լրագրողներին։Նախօրեին հայտնի է դարձել, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի մասնակցելու ՀԱՊԿ շրջանակներում Մինսկում կայանալիք հանդիպումներին։ Հայաստանի արտգործնախարարության ղեկավար Արարատ Միրզոյանը Բելառուսի իր գործընկեր Սերգեյ Ալեյնիկի հետ հեռախոսազրույցում նույնպես ավելի վաղ ասել էր, որ չի կարողանա մասնակցել ԱԳ նախարարների խորհրդի համատեղ նիստին:
13:55 - 22 նոյեմբերի, 2023
Ծանոթ չեմ «Արևմտյան Ադրբեջան» հայեցակարգին. Պեսկովն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը
 |tert.am|

Ծանոթ չեմ «Արևմտյան Ադրբեջան» հայեցակարգին. Պեսկովն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը |tert.am|

tert.am: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի մեկնաբանել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները Բաքվի կողմից առաջ մղվող «Արևմտյան Ադրբեջան» հայեցակարգի վերաբերյալ։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը: «Չափազանց կասկածելի է թվում նաև այն, որ Ադրբեջանում բարձրագույն հովանավորությամբ և ըստ էության պաշտոնական մակարդակում ՀՀ-ն սկսել են կոչել «Արևմտյան Ադրբեջան»։ Սա մեզ նոր պատերազմ, Հայաստանի դեմ նոր ռազմական ագրեսիա կազմակերպելու նախապատրաստություն է թվում և խաղաղության գործընթացի առաջընթացի հիմնական խոչընդոտներից է»,- ասել էր Փաշինյանը: «Ցավոք, ոչինչ չեմ կարող ասել, քանի որ պետական մակարդակով Ադրբեջանի կողմից նման հայտարարություններին ծանոթ չեմ։ Մենք լսել ենք բոլորովին այլ հայտարարություններ երկրի ղեկավարությունից, Ադրբեջանի ղեկավարությունից, որոնք խոսում են մեկ փուլի ավարտի և խաղաղության պայմանագրի կնքմանը պատրաստ լինելու մասին»,- լրագրողներին ասել է Պեսկովը։ «Հետևաբար, պարոն Փաշինյանի հայտարարության այս հատվածի մասին կոնկրետ որևէ բան չեմ կարող ասել»,- հավելել է Պեսկովը։
14:38 - 20 նոյեմբերի, 2023
Կարելի է ափսոսանք հայտնել. Պեսկովը Փաշինյանի՝ ՀԱՊԿ գագաթնաժողովին չմասնակցելը
 |tert.am|

Կարելի է ափսոսանք հայտնել. Պեսկովը Փաշինյանի՝ ՀԱՊԿ գագաթնաժողովին չմասնակցելը |tert.am|

tert.am: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով ՀԱՊԿ գագաթնաժողովին մասնակցելու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարումը, ասաց, որ եթե այդպես է, ապա մնում է միայն ափսոսանք հայտնել, քանի որ նման հանդիպումները լավ առիթ են դիրքորոշումները հստակեցնելու համար։ Այս մասին փոխանցում է  «ՌԻԱ Նովոստին»: «Եթե դա իսկապես այդպես է, ապա մենք կարող ենք ափսոսանք հայտնել, հասկանում ենք, որ յուրաքանչյուր կառավարության ղեկավար կամ պետության ղեկավար կարող է ունենալ իր միջոցառումերը իր աշխատանքային գրաֆիկում, իր հանգամանքները, բայց մենք կարող ենք միայն ափսոսանք հայտնել, քանի որ նման հանդիպումները կարծիքներ փոխանակելու, դիրքորոշումներ հստակեցնելու շատ լավ առիթ են»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես են Կրեմլում ընկալում Փաշինյանի որոշումը և ինչպես են գնահատում Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու հավանականությունը։ Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի՝ նոյեմբերի 23-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայանալիք նիստի կազմակերպման հետ կապված հարցեր: Վարչապետ Փաշինյանը Բելառուսի նախագահին տեղեկացրել է, որ չի կարողանա մասնակցել նիստին և հույս հայտնել, որ ՀԱՊԿ գործընկերներն ըմբռնումով կվերաբերվեն այդ որոշմանը:
13:48 - 14 նոյեմբերի, 2023
Կրեմլը մեկնաբանել է Մակրոնի այցը Ղազախստան |factor.am|

Կրեմլը մեկնաբանել է Մակրոնի այցը Ղազախստան |factor.am|

factor.am: Ղազախստանն ինքնիշխան պետություն է, որն իր հայեցողությամբ զարգացնում է հարաբերություններն այլ երկրների հետ։ Այն ռազմավարական գործընկերային հարաբերություններ ունի Ռուսաստանի Դաշնության հետ, Ռուսաստանը և Ղազախստանը դաշնակիցներ են։ Լրագրողներին այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է Կրեմլը վերաբերվում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այցին Ղազախստան, գրում է ՌԻԱ Նովոստին։ Ավելի վաղ Մակրոնը ժամանել էր Ղազախստան և հանդիպել երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ։ «Այն (Ղազախստանը) ինքնիշխան պետություն է և, իհարկե, իր հայեցողությամբ զարգացնում է հարաբերությունները բոլոր երկրների հետ»,- ասել է Պեսկովը։ Նա նշել է, որ Ռուսաստանն ու Ղազախստանն ունեն «պատմական, ռազմավարական գործընկերային հարաբերություններ»։ «Նրանք մեր դաշնակիցներն են: Մեր շահերը միավորված են բազմաթիվ ինտեգրացիոն ձևաչափերում: Եվ մենք զարգացնում ենք մեր սեփական հարաբերությունները Ղազախստանի հետ, ինչը մենք շատ ենք գնահատում»,- հավելել է Պեսկովը՝ ընդգծելով «Աստանայի կողմից լիակատար փոխադարձությունը»:
17:27 - 01 նոյեմբերի, 2023